«Իրավապաշտպանների իրավունքները» նպատակ ունի խթանել ու ամրապնդել իրավապաշտպաններին պաշտպանող ու աջակցող միջազգային նորմերի մասին իրազեկվածությունը։
Այն գործիք է իրավապաշտպանների համար, որը հստակ, հասանելի ու հասցեական կերպով բացատրում է միջազգային նորմերն ու դրանց շուրջ համատեքստը։ Իրավապաշտպանները կարող են օգտագործել գրքույկը պաշտպանության միջազգային նորմերը ներպետական մակարդակում տարածելու նպատակով, կառավարության հետ աշխատելիս և նրանց միջազգային պարտավորությունների համար պատասխանատվության կանչելիս, կարող են նախաձեռնել իրավապաշտպանների ու նրանց գործունեության կարևորության մասին քննարկումներ։
Գրքույկում նկարագրվում է 16 նորմ, որոնք վերցված են իրավապաշտպանների ու նրանց գործունեությանը վերաբերող շրջադարձային բանաձևերի բովանդակությունից և հակիրճ բնութագրված են։