Զեկույցն անդրադառնում է Հայաստանում իրավապաշտպանների և հանրային շահի պաշտպանների նկատմամբ 2017 թ. դիտարկված ճնշումների և նրանց գործունեությունը խոչընդոտող հիմնական դեպքերին։
Ներկայացված դեպքերի շարքում են, մասնավորապես, քաղաքական նշանակություն և հանրային հնչեղություն ունեցող գործերում («Սասնա ծռեր» խմբի, «Սեֆիլյանի և մյուսների») ներգրավված պաշտպանների նկատմամբ ճնշումների և հնարավոր վրեժխնդրության, լրագրողների և ԶԼՄ-ների գործունեության և ազատ խոսքի խոչընդոտումների, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության սահմանափակումների, կանանց սեռական, վերարտադրողական և այլ իրավունքների պաշտպանության սահմանափակումների, պաշտոնատար անձանց իրավախախտման դեպքերի բարձրաձայնման հետևանքով վրեժխնդրության, կյանքի և առողջության սպառնալիքների, բնապահպանների նկատմամբ ճնշումների և գործունեության սահմանափակումների դեպքերը: