Dengeezdia մայիս

Page 1

Հասան Շամոյանը պետք է դիմի ոստիակնություն Ամիսներ առաջ Dengê Êzidîa-ն տեղեկացրել էր, որ գործարար Լյովա Սաֆարյանը խաբել է 21 անասնապահների՝ ներկայանալով որպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործընկեր: Գործարարը ոմն Համլետի միջոցով կաթ էր գնել գյուղացիներից, իսկ դրա դիմաց ոչինչ չէր վճարել: Նյութը հրապարակվելուց հետո, երբ լրատվական դաշտում բավական ակտիվ անդրադարձ եղավ այս թեմային՝ գործարարը որոշ անասնապահների գումարները վճարել էր և հայտարարել, որ պարտքն ամբողջությամբ մարել է: Օրերս Dengê Êzidîa-ի խմբագրություն էր զանգահարել Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչ Հասան Շամոյանը և տեղեկացրել, որ գործարարը իրենից և իր բարեկամներից նույնպես կաթ է մթերել և մինչ հիմա գումարը չի վճարել: Այս կապակցությամբ Dengê Êzidîa-ն փորձեց տեղեկություններ ստանալ իրավաբանից, պարզելու համար, թե ինչ կարող է ձեռնարկել տուժող կողմը: Փաստաբան Ցոլակ Գրիգորյանը, տեղեկանալով պատմության մանրամասններին, խորհորւդ տվեց, որպեսզի տուժող կողմը դիմի ոստիկանություն, հետո հավաքված փաստերի հիման վրա նոր կարող է գործ հարուցվել.«Տուժող կողմը պետք է առաջին հերթին դիմի ոստիկանություն, քանի որ չկա պայմանագիր, ապա դատարան դիմելը անհրաժեշտ արդյունք չի տա: Իսկ այն հանգամանքը, որ Լյովա Սաֆարյանը որոշ լրատվամիջոցներում չի հերքել այն հանգամանքը, որ պարտք է եղել, ապա ոստիկանությունը կկարողնա եղելությունը պարզել»,-ասաց փաստաբան Ցոլակ Գրիգորյանը: Մենք փաստաբան Ցոլակ Գրիգորյանի խորհուրդները մենք փոխանցեցինք տուժող Հասան Շամոյանին: Ոստիկանություն դիմելու իրավունք ունի միայն տուժող կողմը և եթե հասան Շամոյանը կայացնի նման որոշում, ապա մենք ամեն կերպ աջակից կլինենք նրան իրավական դաշտում խնդիրը լուծելու հարցում:

Իրաքում կրկին եզդի է սպանվել Ապրիլի 15 ին Իրաքի Մոսուլ քաղաքում մի խում եզդի երիտասարդներ ահաբեկիչների կողմից հարձակման են ենթարկվել:Այս հարձակման արդյունքում զոհվել է Ֆաիսալ Բադիլ Կարատը, իսկ իր ընկերը Շաբա Միրզա Խոդեդան ծանր վնասվածքներ է ստացել: Այս մասին տեղեկացնում է dengeezdia.com լրատվական կայքը: Երիտասարդները Մոսուլ էին եկել եզդիաբնակ Խանասոր գյուղից, որը Շանգալ շրջանի գյուղերից է: Հանցագործության դրդապատճառները դեռևս պաշտոնապես չեն հայտարարվել, սակայն տեղի եզդի բնակչությունը վստահեցնում է, որ այն տեղի է ունեցել ազգային հողի վրա և մի քանի օր առաջ սպանված երիտասարդի հայրըˋ Ֆայսալան նույնպես սպանվել է:


Տոնեցին Չարշամա Սարե Սալեն Ապրիլի 16-ին

եզդի ժողովուրդը նշեց ազգային ամենագլխավոր տոնը՝ Չարշամա Սարե

սալեն: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը ապրիլի 15-ի երեկոյան կազմակերպել էր տոնական միջոցառում Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի եզդիական սրբավայրում: Տոնին ներկա էին եզդիներ Հայաստանի տարբեր մարզերից: Չարշամա Սարե Սալեն առաջին անգամ էր Հայաստանում նշվում իր բոլոր ծիսակատարություններով:Տոնը ուղեկցվում էր ազգային երաժշտությամբ: Տոնին ներկա էր շեխ Զադան: Ներկաները մինչև ուշ գիշեր տոնեցին ազգային ամենագեղեցիկ տոներից մեկը: Եվս

մեկ

անգամ

«Սինջար

եզդիների

ազգային

միավորում»

հասարակական

կազմակերպությունը շնորհավորում է բոլոր եզդիներին տոնի կապակցությամբ

Ջահանգիր աղայի պատմական դերակատարումը Ջահանգիր աղայի պատմական դերակատարումը Սարդարապատի հերոսամարտի օրերին իրենց մասնակցությունն են ունեցել նաև եզդիները: Հայ եզդիական բարեկամությունը ամրապնդվել էր դեռևս Մեծ եղեռնի օրերին և դրանից առաջ, իսկ այդ բարեկամության հիմքը դրվել էր Ջահանգիր Աղայի և Անդրանիկ Զորավարի քավոր սանիկությամբ: Ջահանգիր Աղան մինչև վերջ հավատարիմ մնաց հայ եզդիական բարեկամությանը և Անդրանիկի հետ ակտիվորեն մասնակցեց ազատագրական և պաշտպանական մարտերին: Ջահանգիր աղան մասնակցել է 1915 թվականին Անդրանիկի հետ Հասան ղալայի Դիլմայի ճակատամարտին և արդյունքում հասել են հաջողության:Այդ օրերին Անդրանիկի և Ջահանգիր Աղայի բարեկամությունը

ավելի

ամրապնդվեց

և

այդ

բարեկամության

արդյունքում

Սարդարապատի օրերին Ուսուբ Բեկի հետ միասին նրանք կռիվներ մղեցին թուրքական ուժերի դեմ :Հավատարիմ մնալով հայ-եզդիական բարեկամությանը՝ նրանք կարողացան հետ մղել թուրքական գրոհները: Եղեգնուտի ուղղությամբ մահմեդական բնակչության շարժը կանգնեցնելու ուղղությամբ իր դերակատարումն ունեցավ նաև Ջահանգիր աղան, որը իր հեծյալներով հետ մղեց թուրքական գրոհը, որը շարժվում էր Արաքս կայարանի ուղղությամբ: Այդ ժամանակ, երբ հակահարձակման անցավ Սարդարապատի գունդը՝ Սարդարապատի երևանյան ջոկատի հետ միասին կռվում էր նաև եզդիական ջոկատները: Հիշենք, որ Սարդարապատի հերոսամարտի օրերին հայկական ուժերը գրոհը շարունակեցին և ինչպես գիտենք, Սիլիկյանը պլան էր մշակել և այդ պլանի համաձայն պետք էր Կարսը hետ գրավել: Սիլիկյանը գտնում էր, որ հարձակումը չպետք էր դադարեցնել: Սակայն թուրքական 9-րդ բանակի ուժերը հարձակման անցան Համամբլույի ուղղությամբ և արդեն 3-րդ դիվիզյան գրոհը ձեռնարկեց մեծաքանակ ուժերով: Սիլիկյանը ստիպված եղավ Սարդարապատի ճակատից հանել որոշակի ուժեր, դնել Դրոյի տրամադրության տակ և ուղարկել Բաշ-


Ապարանի ճակատ: Հենց այդ ուժերի մեջ էր նաև Ջահանգիր աղայի ջոկատային ուժերը, որոնք փայլեցին Ալյագազի հետ գրավման ճակատում: Այստեղ պետք է հիշել նաև Ուսուբ Բեկի ուժերի կատարած աշխատանքը, որոնք կարողացան համագործացել հայկական ուժերի հետ և միասին հետ մղել թշնամու ուժերը: Երբ թուրքերին հաջողվեց գրավել Ջամշլու կոչվող գյուղը այստեղ նրանք սրի քաշեցին տեղի բնակչությանը, և որոշ տվյալներով նաև մինչև 500-600-ի հասնող եզդիական բնակչությանը: Հակահարձակման շնորհիվ հայեզդիական ուժերին հաջողվեց ազատագրել Ալագազի շրջանի գյուղերը: Հենց այս ջոկատների մեջ էին նաև Ջահանգիր աղայի ուժերը, ովքեր կարողացան իրենց վրա գրավելով թուրքական ուժերի մի մասի գրոհը, հետ մղել և անցնել հակահարձակման: Այստեղ փայլուն համագործակցություն եղավ հայկական հիմնական ուժերի և եզդիական ջոկատների միջև, որի արդյունքում ազատագրվեց այս շրջանը: Ջահանգիր Աղան և Ուսուբ Բեկը մեծ դերակատարում ունեցան Հայաստանի առաջին Հանրանրապետության կայացման գործում: Հայ-եզդիական բարեկամությունը նոր ուժով ամրապնդվեց Ղարաբաղյան պատերազմի օրերին և 100 երիտասարդներ իրենց կյանքը նվիրեցին հանուն այդ հաղթանակի, ավելին՝ եզդիները որոշակի քանակ են կազմում և զոհվածների մեջ իրենց թե՛ թվային. թե՛ մասնակցության առումներով: Եզդիական համայնքը այդ օրհասական օրերին եղբայրական հայ ժողովուրդի հետ միասին կռվի դուրս եկավ և միասին ապահովեցին այդ հաղթանակը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան

ԿԱՉԱՂԵ ՄՐԱԴ Կաչաղե Մրադը ծնվել է 1914թ. դեկտեմբերին, Տանդուրակ գյուղում: 1918թ. ծնողներին հետ տեղափոխվել է Թիֆլիս:Այնտեղ նա ավարտել է ռուսական միջնակարգ դպրոցը,այնուհետեվ տեղափոխվել է Երեվան եվ ընդունվել է Ռուսական Մանկավարժական երկարամյա ինստիտուտը:Ավարտելուց հետո Լենինականում(Գյումրի) աշխատել է որպես ռուսաց լեզվի եվ գրականության ուսուցիչ: 1939թ.-ին զորակոչվել է Կրմիր բանակ: 1941թ-ի Հուլիսին 548-րդ գումարտակի կապի դասակի հրամանատար Մուրադովը կռվել էԱրեվմտյան զորքերի ճակատում:Հետագայում

կապի

զորքերի

հետ

միասին

եղել

է

Անդրկովկասյան

ճակատում,Կենիգսբերգի հերոսական հարձակման եվ ազատագրման մասնակիցների շարքերում:Մարտերին բազմիցս ցուցաբերել է քաջություն եվ վճռականություն: Նա մասնավորապես աչքի է ընկել Բրեսլաու բերդաքաղաքի գրավման ժամանակ: Պատերազմի ժամանակ Մուրադովը երկու անգամ վիրավորվել է:Ծանր վերքեր է ստացել 1941թ-ի Հուլիսի 21-ին Սմոլենսկի շրջանում: Մուրադովը երկու անգամ արժանացել է Սովետական Միության արիության

ԿԱՐՄԻՐ

թվում՝«Մարտական

ԱՍՏՂ-ին,պարգեվատրվել

ծառայությունների»,«Կենիգսբերգի

է

բազմաթիվ գրավվման»

մեդալներով,այդ եվ

«Սովետական

Միության հաղթանակի» համար մեդալներով: Պատերազմից հետո Խաչիկ Մուրադովը ծառայել է քաղաքական կառավարման Անդրկովկասյան ռազմական օկրուգում: 1956թ.


Կաչաղե

Մրադը

կապիտանի

կոչումով

անցնում

է

թոշակի:

Նա

գրում

էր

բանաստեղծություններ եվ հանդիսանում էր ԽՍՀՄ գրողների միության եվ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ: Խաչիկ Մուրադովը(Կաչաղե Մրադ) մահացել է 1979թ. Ապրիլի 4-ին Երեվանում:

Քրդական ընտանիքը զավթել են Կարխ գյուղի եզդիների հողերը Անցյալ շաբաթ Խաղաղության և Ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Այլա Ակար Աթան հայցով դիմել է թուրքական պառլամենտ՝ եզդի փոքրամասնության քաղաքացիական իրավունքը և ունեցվածքը վերականգնելու պահանջով:՛՛Եզդիները ստիպված էին հրաժարվել իրենց երկրից պետության կողմից հալածանքների ու ազգայնամոլական քաղաքականության պատճառով:Նրանք ենթարկվել են հալածանքների ոչ միայն պետության այլ նաև հարևան ժողովուրդների կողմից՛՛-հայտնեց Աթան:Թուրքիայում մինչև այժմ գործում են հակաեզդիական օրենքներ,որոնք ընդունվել էին դեռևս օսմանյան իշխանության կողմից:Պաշտոնական փաստաթղթերում եզդիները գրանցված էին որպես մուսուլմաններ կամ անհավատներ: Հիշեցնենք,որ մի ժամանակ տվյալ երկրում բնակվում էր ամենամեծ եզդիական համայնքը:Հիմա եզդիների թիվը հասնում է չորս հարյուրի: Պատգամավորի առաջադրած հարցը վերաբերում է եզդիներին,որոնք լքել են երկիրը երկրորդ գաղթի ժամանակ:Ոչ ոքի համար գաղտնիք չէ , որ այդ տներում ապրում են քրդական ընտանիքներ,որոնք իրենց հերթին պատրաստ են պայքարել և պաշտպանել ՛՛իրենց ճշմարտությունը՛՛,դրա հետ մեկտեղ հողերի գրավումը.որը իրավաբանական տեսանկյունից պատկանում է եզդիներին:Ինչպես հայտնում է DINA գործակալությունը ապրիլի քսանվեցին,Կուբին շրջանից,որը գտնվում է Բարմենում կարաբուլուտ քրդական ընտանիքը զավթել են Կարխ գյուղի եզդիների հողերը և մշակել:Իսկ այդ ամենին հետևում էին թուրք զինվորները:

Ազգային Ժողովում պետք է լինի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակում «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները փորձել էին տեղեկանալ օգտատերերի հարցերին պատասխանող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից` արդյոք ընտրական օրենսգրքով պետք է ամրագրվի նորմ, որով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կկարողնան ԱԺ պատգամավոր ընտրվել:


«Այո, ես կարծում եմ ժամանակն է և վաղուց պետք է այդպես լիներ, որ մենք ստեղծեինք երաշխիքներ, որպեսզի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներկայացված լինեն խորհրդարանում»,- այս հարցին ի պատասխան ասել է Նիկոլ Փաշինյանը եւ ավելացրել.«Թե ինչ մեխանիզմներով և ինչ չափերով՝ դա արդեն քննարկման խնդիր է: Բայց ես կարծում եմ, որ Հայաստանում նման խնդիր կա»:

Այս հարցի կապակցությամբ Dengeezdia.com-ը զրուցեց նաև ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հետ: Պարոն Պողոսյանը ևս կարծում է , որ վատ չէր լինի, եթե ԱԺ-ում ներկայացված լինեյին նաև ազգային փոքրամանսություն ներկայացուցիչները, սակայն կարծում է , որ դա առաջին հերթին պետք է լիներ ոչ թե օրենքի ուժով, այլ լիներ այդպիսի ավանդույթ: Պատգամավորի խոսքով օրենքի ուժով կարող են լինել ձևական անուններ, որոնք իրականում ոչինչ չեն տա ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

2007 թվականին 24 եզդիներ գնդակահարվեցին

2007 թվականի ապրիլի 24-ին Մոսուլ քաղաքում իսլամիստ ահաբեկիչների կողմից հրապարակային գնդակահարվեցին 23 եզդիներ: Ահաբեկիչները կանգնեցելով ավտոբուսը` իջեցրել էին ազգությամբ եզդիներին և նրանց «դատապարտել» գնդակահարության, ըստ իսլամի օրենքների: Ցավոք սրտի պետք է նկատել, որ սա Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ ոչ առաջին և ոչ էլ վերջին ահաբեկչությունն էր: Այս սպանդի կազմակերպիչները չենթարկվեցին պատասխանատվության, որը և պարարտ հող ստեղծեց հետագայում եզդի ժողովրդի նկատմամբ նոր ահաբեկչություններ իրականացնելու համար: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ դատապարտում է կատարվածը և կոչ է անում միջազգային հանրությանը՝ չանտեսել Իրաքում բնակվող եզդի ժողովրդի համար ստեղծված վտանգները, որոնց պատճառով Միջագետքի բնիկ ժողովուրդներից մեկը կկանգնի ոչնչացման վտանգի առաջ: Այս ահաբեկչության արդյունքում սպանվել ենˋ Սադո Խդր Սադիքը, Սամիր Ջամալ Յուսուֆը, Իմադ Բարակատ Հայրան, Բարակատ Հասան Յուսիֆ, Ալյաս Ջամալ Ալյասը, Ֆալա Խդր Ջամալը, Հաջի Խդր համերը, Համո Խդր Համար, Ջամալ Ռաշիդ Ջամալ, Ջամալ Խալիլ Ջամալ, Ջամալ Խդր Ջամալ, Քամալ Սայրան Ջամալ, Լավեն Բարակատ Հասան Յուսուֆ, Մոմտեզ Էլյաս Նոֆլ, Մուսեն Խալիլ Ջամալ, Ռական Սլեյման Ռբայ, Սաադ Ալա Ադո Խդր, Սաադ Ալա Խդր Ամար, Սալամ Ադո Խդր, Սալամ Հաջի Ասվեդ, Խալիլ Էլյաս Յուսուֆ, Խերի Յուսուֆ Ջամալ, Դեխիլ Մադո Ադոն: Մենք ցավակցում ենք բոլոր եզդիներին և առաջին հերթին կոչ ենք անում բոլոր եզդիներին հետամուտ լինել իրենց իրավուքնենրի պաշտպանությանը: Մեր խնդիրները միայն մենք կարող ենք լուծել և միայն միասնականության ու նվիրվածության շնորհիվ:


Մարդն

իրավունք ունի

և պարտավոր է երջանիկ

լինել Գաղտնիք չէ , որ եզդի

ազգի պահպանման ու զարգացման

կարևոր արժեքներից է ընտանիքը : Եզդի մարդը

առաջնային և

գնահատում է սերն ու հարգանքը

ընտանիքի ներսում , կարևորում հոգատարությունն ու ջերմությունը միմյանց հանդեպ : Մեր մեջ կա ծնող – երեխա հարաբերությունների յուրօրինակ ձևավորում , որ եկել է դարերից ու պահպանվում է մինչ օրս : Այս ամենը իհարկ է գեղեցիկ է , արժանի է հարգանքի և մեր ազգային դիմագծի կարևոր բնորոշումներից մեկն է : Սակայն շատ հաճախ , հանուն հենց նույն արժեքի , մենք մոռանում ենք ամենակարևորի մասին : Մենք մոռանում ենք , որ

մարդն առաջին հերթին ազատ էակ է , ով իրավունք ունի և

պարտավոր է երջանիկ լինել : Ցանկացած ծնող երջանիկ է , երբ իր զավակն է երջանիկ : Հանուն այս մտքի , մեր ծնողները հաճախ արգելում են մեզ ինքնուրույն որոշումներ կայացնել : Ծնողը միշտ էլ կարծում է , որ ինքն ավելի լավ գիտի , թե ինչ է անհրաժեշտ զավակին : Սերն ու հաճախ մոլուցքի հասնող հոգատարությունը , հասնում են այն կետին , որ ծնողը ինքն է սկսում որոշումներ կայացնել երեխայի փոխարեն : Որոշումներ կյանքի առաջնային հարցերում , որոշումներ, որտեղ անտեսվում է երեխայի , որպես մարդ խոսելու և թեկուզ կարծիք հայտնելու իրավունքը : Մեր մեջ առավել սահմանափակ են աղջիկ երեխաների իրավունքները : Թերի կրթություն , վաղաժամ ամուսնություն , հաճախ հանդիպող ստիպողաբար ամուսնություն : Արդյունքում կորած մանկություն , մանկահասակ աղջկա երիտասարդություն , որ օր –օրի անէանում է ընտանեկան հոգսերի ծանրության տակ ,կրթության և

տարիքից եկող հասունության պակասից

սեփական երեխաների

դաստիարակման հետ խնդիրներ : Հոգեբանական դժվարությունների հետ առաջ են գալիս նաև ֆիզիկական բարդություններ ՝ մանկահասակ աղջկա

օրգանիզմ , որը դեռ

ձևավորված չէ մայրանալու համար : Ոչ հաճախ , բայց վաղաժամ ամուսնություններ կարելի է հանդիպել նաև մեր տղաների մոտ : Սակայն հարցը միայն տարիքային խնդիրը չէ: Կա ներքին հասունության ու կայացման խնդիր : Դեռևս չինքնահաստատված երիտասարդ , ով չունի մասնագիտություն , չունի աշխատանք , ու չեմ վախենա ասել չունի ապագա , կազմում է ընտանիք , վերցնում իր ուսերին ընտանիքի հոր պարտականությունը , հաճախ թերանալով իր դերի իրականացման հարցում : Բոլոր քաղաքակիրթ ժողովուրդները հասկացել են , որ ամուր ընտանիքի և հարատև երջանկության գաղտնիքը առաջին հերթին ՝ զույգի մեջ փոխադարձ սիրո և հարգանքի առկայությունն է : Սակայն մեր մեջ անտեսված են զգացմունգային ու հոգևոր արժեքները , փոխարենը կան որոշակի սկզբունքային և նյութական պայմանականություններ , որոնք էլ դառնում են եզդի ծնողի համար երեխայի բախտը


տնօրինելու հենարան : Հենց այս պայմանականություններն էլ այսօր առաջ են բերում մի շարք խնդիրներ , սկսած ընտանիքի ներսում պարբերաբար ծագող կոնֆլիկտներից մինչ արտամուսնական կապեր : Արդյունքում օր օրի մեծացող ամուսնալուծված զույգեր և թերի ընտանիքներում մեծացող երեխաներ : Ցանկացած ժողովրդի պահպանման հիմքը հանդիսանում է Ընտանիքը : Այն պետք է լինի ամուր ,անխախտ ժամանակներում

,լի խաղաղությամբ և ներդաշնակությամբ : Մեր

նմանօրինակ ընտանիքները օր օրի քչանում են : Մենք պետք է

հասկանանք , որ որոշակի ազատությունը , մարդու ազատ ընտրության իրավունքը և նաև հասուն ու խելամիտ տարիքում ընտրություն կատարելու հնարավորությունը կարող են մեզ ետ պահել այն ճահճային դրությունից , դեպի ուր մենք այսօր քայլում ենք մեծ քայլերով : Պետք է զերծ մնալ մեր երեխաների , ինչպես վաղաժամ ,այնպես էլ ստիպողաբար ամուսնություններից :Պետք է գիտակցել

հասուն , կայացած , փոխադարձ

սիրով ու հարգանքով ստեղծված ընտանիքների դերի կարևորությունը մեր հասարակության պահպանման և հետագա զարգացման մեջ :


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.