Բորիս Մուրազի «Էզդինամե»

Page 1

ԲՈՐԻՍ ՄՈՒՐԱԶԻ

ԷԶԴԻՆԱՄԵ

ºðºì²Ü 2015


Ծրագիրը ֆինանսավորվում է Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից: Ծրագրի շրջանակներում արտահայտված կարծիքները կարող են չհամապատասխանել Բրիտանական կառավարության տեսակետներին: Գրքում հեղինակը համընդհանուր կերպով ներկայացնում է եզդիների պատմությունը, կրոնը, մշակույթը և ավանդույթները: Գիրքն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ընթերցողին պատկերացում կազմել եզդի ժողովրդի մասին և ըմբռնել եզդիների ազգային փիլիսոփայությունը: Բացի հեղինակի աշխատանքից` գրքում տեղ են գտել նաև հայտնի հեղինակների առանձին հոդվածներ, որոնք վերաբերվում են եզդիների պատմությանը: Խմբագրակազմ Հեղինակ` Բորիս Մուրազի Խմբագիր և սրբագրիչ` Թեհմինա Արզումանյան Թարգմանիչններ՝ Արթուր Աթաշովը, Զառա Սմոյանը, Բելլա Թամոյանը, Զուզան Խուբոյանը, Մամե Ամիրյանը 2


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱԲԱՆ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 5 ԵԶԴԻՆԵՐ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6 Եզդիների կրոնը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 10 Աստծո տեղապահները . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 12 Աղոթքներ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 15 Արգելքները Շարֆադին կրոնում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 24 Եզդիական սուրբ գրքերը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 25 Կրոնական պաշտոնները՝ եզդիների հոգևոր հիերարխիայի համակարգում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 32 Եզդի հասարակության կառուցվածքը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 35 Գլխավոր Շեյխ և Էմիր . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 36 Եզդիական ցեղը և ցեղապետը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 38 Եզդիական խոշոր ցեղամիավորումները (Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում բնակվող) . . . . . . . . . . . 41 Եզդիական ենթացեղերը (Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում բնակվող) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 52 ԵԶԴԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 78 Եզդիները Հայաստանում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 79 Եզդիները Սիրիայում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 81 Եզդիները Իրաքում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 84 Եզդիները Ռուսաստանի Դաշնությունում . . . . . . . . . . . . . . . . . . . 87 Նախկին ԽՍՀՄ երկրներում բնակվող եզդիներ . . . . . . . . . . . . . . 87 Այլ երկրներում բնակվող եզդիներ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 88 ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 89 Եզդիների ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 90 Միր Իսմաիլի նամակը Ուսուբ Բեկին . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 95 Եզդիների ցեղասպանությունը մերօրյա Իրաքում . . . . . . . . . . . 103 ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ և ՊԱՅՔԱՐ ԷԶԻԴԽԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 107 ԵԶԴԻԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 117 Միր Ջաֆար Դասնին և եզդիական Դասնի Իշխանությունը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 118

3


Վանի եզդիները և նրանց պայքարը հանուն ազգային կրոնի . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 123 Մահմուդի եզդիները և Չոբան աղայի Իշխանությունը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 126 Մակուի եզդիական խանությունը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 129 ՊԱՏՄԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 131 Ջահանգիր աղա . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 132 Ուսուբ Բեկ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 134 Մայան Խաթուն . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 136 Էզդի Միրզա . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 139 Միրզա Աղա Բեկ (Միրզկե Զազա) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 140 ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԵՐ և ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ . . . . . . . . . . . . . . . . . 143 Խդր Նաբի և Խդր Այլաս տոնակատարություն . . . . . . . . . . . . . . 144 Չլե հավինե . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 147 Սարսալ (Նոր Տարի) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 148 Եզդիական հարսանիք . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 151

4


Առաջաբան Հազարամյակների պատմություն ունի եզդի ժողովուրդը, սակայն, չգիտես ինչու, շատ քիչ տեղեկություններ են հայտնի այս հնամենի ժողովրդի մասին: Ինչ-որ ուժ, կարծես, խնամքով թաքցրել է եզդիների պատմության ամենակարևոր հատվածները: Հետաքրքիրն այն է, որ եզդի ժողովրդի պատմության մասին քիչ են տեղեկացված նաև հարևան ժողովուրդները, որոնց հետ եզդիները կիսել են իրենց պատմության դժվարին հատվածները և հաճախ միասին տոնել հաղթանակները: Հայ ընթերցողը ևս քիչ է տեղեկացված եզդի ժողովրդի պատմության, մշակույթի և կրոնի մասին: Հաշվի առնելով այս ամենը՝ համընդհանուր կերպով եզդիներին ներկայացնող մի հայալեզու աշխատության կարիք էր զգացվում, որը ավելի ճանաչելի կդարձներ եզդի ժողովրդին: Իմ այս աշխատության նպատակն է հայախոս ընթերցողին ծանոթացնել եզդիների հետ: Իհարկե, այս աշխատությունը վերջնական և ամբողջական չէ, քանի որ եզդիների հազարամյա պատմության մասին դեռևս հազարավոր էջեր անհրաժեշտ կլինեն, սակայն սա այն կարևոր սկիզբն է, որով կդրվի եզդիների հետ ծանոթության հիմքը: «Եզդինամե» գրքում ներկայացված են ուշագրավ մանրամասներ եզդիների պատմության, մշակույթի և կրոնի մասին: Այստեղ կարելի է գտնել եզդիների շրջանում տարածված ամենահետաքրքիր ավանդույթները, որոնց մասին մեզ շատ քիչ է հայտնի: Կարճ ասած, բարև Ձեզ, եկեք ծանոթանանք…

5


ԵԶԴԻՆԵՐ

6


Եզդիները (ինքնանվանումը՝ էզդի) իրանալեզու ժողովուրդ են, որոնք հատուկ դավանանքի են պատկանում: Եզդիների կրոնը կոչվում է Շարֆադին, և նրանք հավատում են միակ Աստծուն։ Եզդիները Միջագետքի այն եզակի ժողովուրդներից են, որ ունեն իրենց յուրօրինակ մշակույթը և կրոնը, որ պահպանում են հազարամյակներ շարունակ: Եզդիների կրոնական օրացույցի համաձայն՝ այս տարի 6765 թվականն է: Եզդիները տարբերվում են հարևան մահմեդական ժողովուրդներից իրենց բարքերով և ազատություններով: Ցավալի է, սակայն, պետք է նկատել, որ բավական քիչ պատմական փաստեր են հայտնի եզդի ժողովրդի մասին: Եզդիները վարել են ինքնամփոփ կյանք և հարևան ժողովուրդներին կամ իրենց տարածքներ այցելող հետազոտողներին տեղեկություններ չէին տրամադրում իրենց մասին: Դժվար է ասել, թե նախկինում քանի եզդի է ապրել աշխարհում, և այսօր քանի եզդի կա աշխարհի տարբեր երկրներում: Շատ վիճելի են տեղեկությունները եզդիների թվի մասին, և ներկայացվող թվերը արժանահավատ չեն: Օրինակ, 2013 թվականին Իրաքի իշխանությունները նշում էին, որ Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզում ապրում է մոտ 200 հազար եզդի և ոչ ավելի, սակայն մի քանի ամիս անց, երբ «Իսլամական պետություն» խմբավորումը հարձակվեց նույն մարզի վրա, այդտեղից գաղթի ճամփան բռնեց ավելի քան 450 հազար եզդի: Թուրքիայում ապրող եզդիների թվաքանակի մասին հետաքրքիր տեղեկություն է հայտնում հայ մեծանուն գրող և մանկավարժ Խաչատուր Աբովյանը: Եզդիներին նվիրված իր «ԵԶԴԻՆԵՐ» աշխատության մեջ Աբովյանը նշում է, որ Թուրքիայում ապրում էր մոտ 200 հազար եզդի ընտանիք:1 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եզդիական ընտանիքները հիմնականում նահապետական էին, կարելի է եզրակացնել, որ 1840ական թվականներին միայն Թուրքիայի տարածքում ապրում էր ավելի քան 1 մլն եզդի: Պետք է նկատել, որ այս թվերը ներկայացնելիս Աբովյանը հաշվի չի առել Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայքում ապրող եզդի 1

Խ. Աբովյան, ԵԼԺ, հ8, Երևան, 1958, էջ 406

7


ընտանիքներին: Վստահաբար կարելի է ասել, որ Իրաքի եզդիաբնակ մարզերում ավելի մեծ թվով եզդիներ էին բնակվում, քանի որ Շեյխանը, Շանգալը և Դուհոկը պատմական եզդիական մեծ բնակավայրեր էին: Այժմ, ըստ պաշտոնական տեղեկությունների, Իրաքում բնակվում է մոտ 2 մլն եզդի, իսկ աշխարհի այլ երկրներում բնակվող եզդիների ընդհանուր թիվը կազմում է 1 մլն: Ընդհանուր առմամբ, աշխարհում ապրում է ավելի քան 3 մլն եզդի: Թուրքիայում, որտեղ, ըստ Աբովյանի տվյալների, բնակվում էր մոտ 1 մլն եզդի, այժմ եզդիներ գրեթե չեն բնակվում: Այսօր, բացի եզդիների պատմական հայրենիքից, որը գտնվում է Իրաքի հյուսիսում, եզդիներ են բնակվում ԱՄՆ-ում, Սիրիայում, Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Բելառուսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Կանադայում, Իրանում, Վրաստանում, Նորվեգիայում, Ղազախստանում, Գերմանիայում, Թուրքիայում, Բելգիայում և այլ երկրներում: Մինչև վերջին տարիները եզդիները ապրում էին ցեղային բաժանումներով, և յուրաքանչյուր ցեղ ձգտում էր ապրել անկախ կյանքով: Օսմանյան Թուրքիայի տարածքում եզդիներին մի քանի անգամ հաջողվել է ստեղծել իշխանություններ, սակայն համախմբված չլինելու և ազգային մտածողություն չունենալու հետևանքով այդ իշխանությունները երկար տարիների կյանք չէին ունենում: Պետք է նկատել, որ մինչ Օսմանյան կայսրության շրջանը եզդիական ամենահայտնի իշխանությունը Միր Ջաֆար Դասնու իշխանությունն էր, որը ներառում էր ավելի քան 50 հազար քկմ: Դասնու իշխանության կենտրոնը համարվում էր Դուհոկ քաղաքը, որն այժմ լիովին եզդիաթափվել է: Միր Ջաֆար Դասնու իշխանությունը հիմնվել է 9-րդ դարում:2 Եզդի առաջնորդին հաջողվել էր բավական ուժեղ իշխանություն ստեղծել, սակայն, ի վերջո, նա պարտություն կրեց, քանի որ Արաբական խալիֆայությունը եզդիական իշխանության դեմ կենտրոնացրեց իր ողջ ռազմական ուժը և վերջ դրեց եզդիական իշխանությանը: Միր Ջաֆար Դասնուց հետո հիմնադրվել են մի քանի եզդիական իշխանություններ ևս, սակայն նրանք էլ երկար տարիների կյանք չեն ունեցել: Պետք է նկատել, որ իրենց զենքի ուժի շնորհիվ եզդիական ցեղերը Օսմանյան Թուրքիայում բավական անկախ կյանքով էին ապրում և հրաժարվում էին հարկեր վճարել կենտրոնական իշխանություններին: Եղել են նաև մի քանի հայտնի եզդի իշխաններ, որոնց տիրապետության 2

Xeri Bozani, «Mir Cafar Dasni», Erbil, Iraq 2011, pag.16

8


տակ էին գտնվում բավական մեծ ոչ եզդիաբնակ տարածքներ: Նման իշխաններից մեկի մասին գրել է հայ գրող Րաֆֆին: Նա իր հեղինակած աշխատանքներում հաճախ էր անդրադառնում եզդիների կյանքին: Րաֆֆին իր «Ջալալեդդին» վիպակում նշում էր, թե ինչ քաջության տեր են եզդիները և ինչպես են տրամադրված հայերի նկատմամբ: Րաֆֆին նշում էր, որ 19-րդ դարի վերջին հայ ֆիդայիները Արևմտյան Հայաստան էին ներթափանցում Մակուի խանության վրայով: Իր աշխատություններում Մակուի եզդի խան Թեմուրին Րաֆֆին անվանում էր Միր Մասում և նշում, որ ժամանակին հայկական պատվիրակությունը երկու անգամ հանդիպման է գնացել Թեմուր խանի հետ և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել հայերի ընդվզմանը աջակցելու հարցում: Թեմուր խանը եզդիների Սառթի ցեղի ներկայացւցիչ էր, ում ծնողներին ժամանակին սպանել էին մահմեդականները, և հայերին օգնելով՝ նա նաև վրեժ էր լուծում մահմեդականներից:3 Եզդիները, ապրելով այնպիսի տարածքներում, որոնք շրջապատված են եղել իսլամադավան ժողովուրդներով, մշտապես պայքարի մեջ են եղել հանուն իրենց ազգային կրոնի: Եզդիները պատրաստ էին զոհել ամեն ինչ՝ հանուն Շարֆադին կրոնի: Թալանով և սպանություններով ուղեկցվող իրենց արշավանքները հիմնավորելու համար մահմեդականները եզդիներին անվանում էին անհավատներ և ասում, որ Ղուրանի պահանջն է՝ սպանել եզդիներին: Հաճախ են արաբ խալիֆաները և թուրք սուլթանները եզդիներին առաջարկել դավանափոխ լինել, սակայն նրանց միայն բռնի ուժով է հաջողվել կրոնափոխ անել եզդիների մի հատվածին: Եզդիների նվիրվածությունն իրենց ազգային կրոնին նկատել է նաև հայ մեծանուն գրող և մանկավարժ Խաչատուր Աբովյանը: Աբովյանը Ռուսական կայսրության համար եզդիների մասին գրած իր զեկույցում նշում է. «Եզդիներին վիճակվեց ավելի սոսկալի ճակատագիր, որովհետև ստիպված եղան հրաժարվել իրենց հավատից: Հերոսաբար կռվում էին նրանք բոլոր ժողովուրդների համար էլ, նվիրական սեփականության համար էլ, և բազմաթիվ զինվորներ կնքեցին իրենց մահկանացուն՝ նահատակվելով հայրերի հավատի համար, մյուսները ստիպված եղան մահմեդականություն ընդունել…»,- գրել է Խաչատուր Աբովյանը:4 Կրոնափոխ եղած եզդիները հետագայում ձուլվեցին քրդերի հետ, որի հետևանքով էլ շատերը սկսեցին խոսել այն մասին, թե քրդերն ու 3 4

Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5, էջ 478-479 Խ. Աբովյան, ԵԼԺ, հ8, Երևան, 1958, էջ 406

9


եզդիները միևնույն ժողովուրդն են: Այս տեսակետը պնդողները ասում են, որ նախկինում բոլոր քրդերը եղել են եզդիներ և, իսլամ ընդունելով, հեռացել են իրենց արմատներից: Իրականությունն այն է, որ ոչ բոլոր քրդերն են եղել եզդիներ. քրդերի մեջ կան նաև նախկին հայեր, ասորիներ, հույներ և այլ ժողովուրդներ, որոնք սրի ուժով իսլամ են ընդունել:

Եզդիների կրոնը Եզդիների կրոնը` Շարֆադինը, փակ կրոնական համակարգ է: Բավական երկար ժամանակ եզդիներն այն գաղտնի են պահել ու ոչինչ չեն պատմել այդ կրոնի մասին այլադավաններին: Մահմեդականներով շրջապատված տարածքում բնակվելու, մշտապես գոյության կռվի կիզակետում գտնվելու, պատմության քառուղիներում հաճախ «լինելչլինելու» գերխնդրի առջև կանգնած լինելու հանգամանքները այս հավատքի և այն կրող դավանանքային խմբի շուրջ ձևավորել են գնահատականների թերևս ամենահակասական ու տարողունակ սպեկտրը: Եզդիները իրենց կրոնական պատկանելիության համար հաճախ են ենթարկվել հալածանքների այլադավանների, մասնավորապես՝ մահմեդականների և քրդերի կողմից: Տարածված կարծիքի համաձայն՝ եզդիական կրոնը բանավոր ավանդազրույցների վրա հիմնված պատկերացումների համակարգ է: Սակայն այս տեսակետը իրականությանը չի համապատասխանում, քանի որ եզդիները ունեն երկու սուրբ գիրք` «Մասաֆա ռաշ» և «Քտեբա Ջլվայե», որոնք պահպանության տակ են Իրաքի եզդիաբնակ հատվածում գտնվող Լալեշ սրբավայրում: Եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքները արդարացնելու համար մահմեդականները նշում էին, թե եզդիները սատանայապաշտ են: Այս բացատրությունը չի դիմանում անգամ ամենաչնչին քննադատությանը, քանի որ եզդիների կրոնից փոքր-ինչ տեղեկացված մարդը գիտի, որ եզդիները պաշտում են միակ Աստծուն, որին Խոադե են ասում: Եզդիական կրոնում Աստված ամենազոր է և ամենաստեղծ: Ըստ Շարֆադին կրոնի՝ Աստված սկզբում ստեղծել է հրեշտակներին: Հրեշտակներից առաջինը Մալաքե Թաուսն (Ազրաիլ) է, որը ստեղծվեց կիրակի օրը և նշանակվեց մյուս վեց գլխավոր հրեշտակների ղեկավարը: Եզդիների մոտ կիրակին շաբաթվա առաջին օրն է: Մյուս հրեշտակները Խոադեի կողմից ստեղծվեցին հետևյալ հերթականությամբ. երկուշաբթի` Ջաբրաիլ 10


երեքշաբթի` Միքաիլ չորեքշաբթի` Դարդաիլ հինգշաբթի` Շմքաիլ ուրբաթ` Ազազիլ շաբաթ` Իսրաֆիլ Հրեշտակների արարումից հետո Խոադեն ստեղծեց առաջին տղամարդուն և Մալաքե Թաուսին հրամայեց ստեղծել կնոջը, որպեսզի տղամարդը մենակ չմնա և չտխրի: Մալաքե Թաուսը ստեղծեց առաջին կնոջը:5 Եզդիական կրոնի սուրբ գրքերը գրվել են Շիխադիի գալստյան ժամանակ: Մենք ներկայացրեցինք եզդիների կրոնի գլխավոր յոթ հրեշտակներին և նրանց արարչին՝ Խոադեին, սակայն կան նաև այլ հրեշտակներ: Բացի յոթ հրեշտակներից, Շարֆադինում գոյություն ունեցող մյուս հրեշտակներն են. Նասրդին, Շեխուբաքր, Հզմաման, Շարֆադին, Սորե Սորա, Մուավիա, Մամը Ռշան, Շեխ Մանդ, Գավանե Զարզա, Մալակ Զյդին, Իսեբիա, Ճարա Պիրա Ֆատ, Շեխ Ալե Շամս, Ջն Տայար, Օմար Խալա, Մամե Շվան, Խաթունա Ֆարխան, Դավրեշե Արդ: Եզդիների կրոնն էլ, ինչպես մյուս կրոնները, ունի իր դոգմաները: Ըստ եզդիական կրոնի՝ եզդի ծնվում են, և ոչ մի դեպքում այլադավանը կամ իր կրոնը փոխած եզդին չի կարող կոչվել եզդի և պատկանել Շարֆադին կրոնին: Երբ երեխայի ծնողներից մեկը այլադավան է, նույնիսկ նրանցից ծնված երեխան եզդի չի համարվում: Այստեղից էլ գալիս է կրոնական դոգման, ըստ որի՝ եզդին իրավունք չունի ամուսնանալ այլադավանի հետ:6 Չնայած եզդիները ապրել են մահմեդականների միջավայրում, սակայն Շարֆադին կրոնում եզդի կինը հարգված է, և տղամարդը իրավունք չունի բռնանալու կնոջ նկատմամբ: Ավելին, Շարֆադին կրոնի հետևորդ կանայք իրենց ամուսնու մեկամյա բացակայության դեպքում կարող են չընդունել ամուսնուն, և դրա համար ոչ ոք չի կարող նրանց մեղադրել: Եզդիների կրոնը ունի նաև դոգմաներ, որոնք տարածվում են սննդի օգտագործման վրա: Եզդիների կրոնական գրքում ասվում է, որ եզդուն արգելվում է ուտել հազար, լոբի, ձուկ և աքլորի միս: Խոադեն երկրի վրա ունեցել է երեք ներկայացուցիչտեղապահներ՝ Մալաքե Թաուսը, Շիխադին և Կարմիր Սլթան Եզդին: 5 6

Ezidiyati, Holand 2013, Kovan Xanki, bel.7 Նույն տեղում

11


Ըստ Շարֆադին կրոնի՝ Խոադեն նրանց միջոցով է իր խոսքը հասցրել իր ընտրյալ ժողովրդին՝ եզդիներին:

Աստծո տեղապահները Մալաքե Թաուս Խոսելով Շարֆադին կրոնում Աստծո մարմնավորումների մասին` հարկ է սկսել Մալաքե Թաուսից, որը Շեխադիի և Կարմիր Սըլթան Էզիդի (Սլթան էզիդե Սորը) հետ, կազմում է եզդիական Սուրբ երրորդությունը և հանդիսանում է վերջինիս առաջնային անձը: Համարվում է, որ Շեխադին և Սըլթան Էզիդը հենց Թաուս հրեշտակի դիցապատմական երևակումներն են: Իսկ վերջինս էլ իր հերթին խու(ա)դէյի (Արաչի) տեղապահն է, նրա անմիջական խոսոփողն ու պատգամաբերը, ավելին՝ նրա գործընկերը Տիեզերքի և Մարդու արարչագործության մեջ և վերջապես` Աստծո հայտնություններից առանցքայինը: Հավատում են նաև, որ Հայտնության գիրքը հենց որպես Արարիչ ներկայացող Մալաքե Թաուսի ուղերձն է իրեն երկրպագող ժողովրդին: Այդ պատճառով է, որ որոշ ժողովուրդների մոտ եզդիները հայտնի են որպես Մալաքե Թաուսի ժողովուրդ: Եզդիական կրոնական որոշակի ասույթներում նշվում է, որ Մալաքե Թաուսը Արարչի կողմից վտարվել է դրախտից: Այն հանգամանքը, որ Մալաքե Թաուսը Շարֆադին կրոնում համարվում է գլխավոր հրեշտակը և միևնույն ժամանակ Աստծո կողմից վտարված է եղել դրախտից, մահմեդականների կողմից նենգափոխվում է, և վերջիններս փորձում են եզդիներին ներկայացնել որպես չարին խոնարհվող ժողովուրդ: Սակայն այդ պնդումները չունեն որևէ հիմք, քանի որ եզդիների կրոնը «Չար» և «Բարի» հասկացություններին մոտենում է բոլորովին այլ տեսանկյունից: Ըստ եզդիական կրոնի՝ Աստված ամենազոր է և ամենաստեղծ, և եթե «չարը» այս աշխարհին անհրաժեշտ չլիներ, ապա այն չեր ստեղծվի Արարչի կողմից: Շարֆադինում «Չարի» և «Բարու» ընկալումները խիստ տարբերվում են քրիստոնեության և մահմեդականության մեջ եղած ընկալումներից, ու սա է պատճառը, որ այլադավանները թշնամաբար են փորձում մոտենալ եզդիների կրոնին: Ըստ եզդիական կրոնի՝ մարդը իրավունք չունի միջամտելու Աստծո և հրեշտակների գործերին, և մարդը ի զորու չէ դատապարտելու հրեշտակների քայլերը: Ու քանի որ այս աշխարհում ամեն ինչ ստեղծվել 12


է ամենազոր Աստծո կողմից, ապա ոչինչ չի կարող սխալ ստեղծված լինել, ամեն ինչ Աստծո կամքով է կատարվում, այդ թվում՝ Մալաքե Թաուսի կատարած քայլերը: Ըստ այդմ, Մալաքե Թաուսի յուրաքանչյուր քայլ պայմանավորված է Աստծո գերակա կամքով. «Արարելը, փաստորեն, դառնում է Աստծո էության մի այլ` մութ կողմը, որը ծառայում է Արարչի իրական` լուսավոր բնությունը առավել պարզ ու հստակ ըմբռնելու, ընկալելու համար»: Մալաքե Թաուսը, ըստ էության, ձուլված է Աստծո մեջ` հանդիսանալով նրա բնության կարևոր մի մասը, և իր գործառույթով ոչ թե բացասական, այլ միանգամայն դրական կերպար է: Մալաքե Թաուսը շարունակում է կատարել Արարչի կամքը և շարունակում է եզդիական կրոնում մնալ սուրբ երրորդության կողմերից մեկը: Քանի որ Մալաքե Թաուսը համարվում է ամենազորեղ և ամենագեղեցիկ հրեշտակը, եզդիական կրոնական ավանդություններում նրա խորհրդանիշը համարվել է սիրամարգը, որը թռչունների մեջ ամենափառահեղն է իր տեսքով:

Սլթան Եզիդ (Սլթան Էզդիդե Սոր) Սլթան Եզիդը, որը հաճախ կրում է նաև Կարմիր անունը, Շարֆադինի մեջ ընդունվում է որպես անվանադիր նախնի: Նա Աստծո ներկայացուցիչն էր երկրի վրա, և Աստծո ամեն կարգադրություն նրա միջոցով էր հասնում Մալաքե Թաուսի ժողովրդին: Ավելի ուշ, երբ Սլթան Եզիդը անհետ կորում է, Մալաքե Թաուսի հետևորդ ժողովուրդը սկսեց իրեն անվանել Էզդի (եզդիներ)՝ ի նշան Սլթան Եզիդի մեծարման: Ինչպես արդեն նշել էինք, Սլթան Եզիդը եզդիական կրոնում սուրբ երրորդության կողմերից մեկն է` Աստծո ներկայացուցիչը երկրի վրա, և հիմա նա նստած է Արարչի կողքին: Եզդիները Սլթան Եզիդին համարում են դատավոր և հաճախ, երբ տեսնում են որևէ մեկին սխալ քայլ կատարելիս, ասում են «Թասմիլի դիուանա Սլթան Էզդիդ բա», որը թարգմանաբար նշանակում է. «Հանձնում եմ Սլթան Եզիդի դատաստանին»:

Շիխադի Շիխադին բացահայտեց իրեն Բալաբեկ շրջանի Բայթ գյուղում (այժմյան Լիբանան), որը պատմական Սիրիայում է: Շիխադին երտասարդ տարիքից շատ է ճանապարհորդել: Նա այցելել է սուրբ վայրեր, այնուհետև գնացել է Բաղդադ՝ իմաստության և գիտության բնակավայր, որտեղ նա հանդիպել է մեծագույն կրոնական գիտնականների և 13


քարոզիչների հետ: Որոշակի ժամանակ անց Շիխադին ուղևորովել է սուրբ Լալեշ և սկսել իր կրոնական քարոզը: Մարդիկ, որոնք ճանաչեցին սրբությունը, համախմբվեցին նրա շուրջ՝ իրենց հոգևոր առաջնորդ Փիր Մամարշանի գլխավորությամբ: Եզդիական տեքստերի համաձայն՝ Շիխադին հենց ինքը Մալաքե Թաուսն է, ով համարվում է Աստծո ճառագայթումը: Բոլոր տիեզերական երևույթները տեղի են ունենում Աստծո միջոցով, նրա աներևակայելի տարբեր էներգիաների միոցով, սակայն այս անգամ նա հայտնվում է որպես Աստծո ծառա, որպեսզի հաղորդի կրոնական առաջնորդների և փիլիսոփաների ուսմունքը Աստծո վերաբերյալ: Նա քարոզում էր եզդիերեն և արաբերեն լեզուներով, ու բոլոր կողմերից նրա մոտ գալիս էին մարդիկ, որոնք փնտրում էին ճշմարտությունը: Դրանք Հակարի տեղացի բնակիչներն էին՝ հնագույն հավատքի կողմնակիցները, ինչպես նաև՝ այլ կրոնների ներկայացուցիչներ: Իշխան Մոսուպա Իմադդի Զանգին նրան քացախով և թույնով համեմված ճաշատեսակ էր ուղարկել: Որպեսզի Շիխադին չկասկածեր այդ չարիքի մասին, որպես սուրհանդակ ընտրել էին Փիր Դավուդին՝ եզդիների կրոնական առաջնորդներից մեկին: Հանդիպելով նրա հետ՝ Շիխադին Աստծո շնորհիվ իմացավ ճշմարտությունը: Շեյխը դիմեց Դավուդին հետևյալ խոսքերով. «Օհ Դավուդ, իջեցրու քո բեռը, քացախի և թույնի փոխարեն՝ նրանում կարագ և մեղր» (Օրհներգ Փիր Դավուդի մասին VII): Փիր Դավուդը, զարմանալով շեյխի կատարած հրաշքից, հավատարմության երդում տվեց նրան և դարձավ նրա աշակերտը: Այդ ամենի մասին լուրը տարածվեց ողջ Մերձավոր Արևելքով: Ըստ մեկ այլ օրհներգի՝ Շիխադիի մասին այդ լուրերի տարածվելուց հետո քառասուն բաղդադական շեյխեր, հայտնի շեյխ Ահմադ ար-Ռիֆաի գլխավորությամբ, գնացել են Հակար, որպեսզի այնտեղից վտարեն Շիխադիին:7 Շիխադին Մամարշանին դնում է քարի վրա և ուղարկում այդ տղամարդկանց հետ հանդիպման (Օրհներգ «Շիխադի և սրբերի» մասին, VIII, XI): Տեսնելով հսկայական քարի կտորի վրա նստած հերոսին՝ նրանք զարմանում են, և շեյխերի ղեկավար Ահմադ ար-Ռիֆաին հարցնում է, թե արդյոք նա՞ չէ այդ նույն Շեյխը: Այսպես է խոսում շեյխ Սաիդը՝ տեսնելով Մամարշանին. «Դո՞ւ ես շեյխը, թե դու մրիդն (ուսանող) ես» (Օրհներգ «Շիհադի և սրբերի» մասին, VIII, XI):

7

Дмитри Пирбари статя в www.ezdi-russia.ru

14


Բացատրելով նրանց, որ ինքը պարզապես շեյխի աշակերտն է, Մամարշանը նրանց ցույց է տալիս այն քարանձավի ճանապարհը, որտեղ աղոթում էր Շիխադին: Ժամանելուն պես Ահմադ ար-Ռիֆաին սկսում է խոսել ճշմարտության մասին և ստանում համարժեք պատասխաններ: Չբավարարվելով դրանցով՝ նա խնդրում է Շիխադիին, որ վերջինս ցույց տա Աստծո կողմից իրեն տրված ունակությունները, որոնց գոյությունը նա կասկածի տակ էր դնում: Ահմադ ար-Ռիֆաին պահանջում է ջուր, որպեսզի շեյխերը լվացվեն աղոթքից առաջ: «Ահա, ասաց Սաիդ Ահմադը, Օհ Շիխադի, հնարի ջուր, որպեսզի մենք իրականացնենք լվացման արարողությունը» (Օրհներգ «Շիխադի և սրբերի» մասին, VIII, XI): Այնուհետև Շիխադին ոտքով հարվածում է ժայռին, և ջուր է գալիս: Նա ստեղծում է աղբյուր, որը սուրբ է համարվում, մեկանական ջրհոր՝ Զըմզըմ: Բաղդադի շեյխերը, երբ համոզվում են, որ շեյխը սուրբ է, հեռանում են: 8 Կարելի է Շիխադիի երկրային կյանքի մասին բազմաթիվ դրվագներ հիշել, որոնք նկարագրված են միջնադարյան արաբական հեղինակների կողմից: Եզդիական ավանդույթի համաձայն՝ Շիխադին բացահայտել է իրեն, որպեսզի վերակենդանացնի Աստծուն ծառայելու մաքուր սկզբունքները, որոնք ժամանակի ընթացքում մոռացվել էին: Կրոնական պոեզիան արժեքավոր նյութ է եզդիական պատմության մեջ: Այն զարմացնում է ընթերցողին իր երևակայական պատմական իրադարձություններով և լեզվական հարստությամբ: Ցավոք, աշխարհը այդ մասին դեռ ոչինչ չգիտի, և դրա համար էլ հարկավոր են այս տեքստերը, որոնք հասանելի կլինեն տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց համար, որոնք կկարողանան օբյեկտիվորեն գնահատել եզդիների դերը համաշխարհային մշակույթի մեջ:

Աղոթքներ Եզդիների կրոնական կյանքում շատ մեծ տեղ են զբաղեցնում աղոթքները: Եզդիական աղոթքներում են արտացոլված եզդիների կրոնի ողջ փիլիսոփայությունը և աշխարհընկալումը: Եզդիների կրոնում աղոթքները բազմաթիվ են և կապված են մարդու կյանքի տարբեր փուլերի և իրադարձությունների հետ: Աղոթքները գրված են բավական հարուստ լեզվով և գեղեցիկ հանգավորում ունեն: Եզդիական աղոթքները 8

Նույն տեղում

15


հաճախ կատարվում են նաև երգերի տեսքով: Կարևոր իրադարձությունների և կրոնական միջոցառումների ժամանակ աղոթքները կատարում են հոգևորականները՝ շեյխերն ու փիրերը: Կան աղոթքներ, որոնք պարտադիր են յուրաքանչյուր եզդու համար. նաև աշխարհիկ եզդիները պետք է իմանան և ամեն օր կատարեն այդ աղոթքները: Դրանք են լուսաբացի (Duwa Sibê), կեսօրի (Duwa Nîvro), երեկոյան աղոթքները, ինչպես նաև հավատքի վկայությունը: Այս աղոթքները պետք է իմանան բոլոր եզդիները և պետք է հնչեցնեն օրվա համապատասխան ժամանակահատվածում: Եզդիական կրոնում առկա է շատ կարևոր պահանջ առ այն, որ այդ աղոթքները չարվեն ցուցադրաբար կամ հրապարակներում, քանի որ եզդիների կրոնի սկզբունքն է հավատալ սրտում և դա ի ցույց չդնել ուրշներին: Պարտադիր պայման է, որպեսզի աղոթքները չհնչեցվեն նաև այլադավանների ներկայությամբ: Ստորև ներկայացնում ենք այն աղոթքները, որոնք պետք է իմանան բոլոր եզդիները.

Duwa Sibê (Առավոտյան աղոթք)9 Amîn amîn xwedê tibare Amîn amîn xwedê tibarek li dîn Tifaqe li tifaqîn Xwedê esil xaliqîn. Bi hîmeta melek Şemsedîn Amadîn, Babadîn, Nasirdîn, Sicadîn, melek Fexredîn Şêşims li ser qeweta me û dîn Melekê Adî tace ji ewil heta bi axirîn Ya xwedê tu derê xêra veke, derê era wergerîn. Berî roj ziriqî Melek Emîn li ber şefiqî Nûr bû ji nûrê tifiqî Siphan ji te ya xaliqî. Ji malê hetanî malê, Şêşimse xwedanê sêqalê Dest û damanê Şêşims nabirim ji xeyalê. Ji derecê hetanî derecê Şêşimse xwedanê ferecê dest û damanên Şêşims Radimûsim li dewsa kabê, cîyê hecê. 9

Xidir Sileman “Ezidyati”, reza 5a, bel. 14-15 16


Ji sitûnê hetanî sitûnê Çil mifte heye li derê Xizînê Şêşims dane destê xwedanê marîfetê û nasînê. Ji çavan hetanî devî, mora Şêşims lê dikevî Mora melika germe, nahêlê tû binivî. Ji serî hetanî bêye piya ya Şêşims te em danîne devê riya Dîndara xwedê û Şêşims em nabirin ji hêviya. Ya Şêşims te em xwestine ser vê xilmetê Li me vekî dergehê rahmetê Ronahiyekê bidî ber dilê me û çendî sinetê. Sinet ku sinete, zebûnî kêm taqat e Me bi xwedê û Şêşims î bi niyet e Sunî kû sunîne, zebûnî ji bandî ne Em ji xwedê û Şêşims bi hêvî ne Şêşimsê me yî nûrîn e Li ser kursiya zêrî ne Mifte û kilîtên Feqîrê mezelê bi destê wî ne Ewe vedike derê hemû birîna Sed xweziya mine bi wî be Şêşims bidê û jê nestî ne Wê zor dereca ragihîne.k li dîn Tifaqe li tifaqîn Xwedê esil xaliqîn. Bi hîmeta melek Şemsedîn Amadîn, Babadîn, Nasirdîn, Sicadîn,melek Fexredîn Şêşims li ser qeweta me û dîn Melekê Adî tace ji ewil heta bi axirîn Ya xwedê tu derê xêra veke, derê era wergerîn. Berî roj ziriqî Melek Emîn li ber şefiqî Nûr bû ji nûrê tifiqî Siphan ji te ya xaliqî. Ji malê hetanî malê, Şêşimse xwedanê sêqalê Dest û damanê Şêşims nabirim ji xeyalê. Ji derecê hetanî derecê Şêşimse xwedanê ferecê dest û damanên Şêşims Radimûsim li dewsa kabê, cîyê hecê. 17


Ji sitûnê hetanî sitûnê Çil mifte heye li derê Xizînê Şêşims dane destê xwedanê marîfetê û nasînê. Ji çavan hetanî devî, mora Şêşims lê dikevî Mora melika germe, nahêlê tû binivî. Ji serî hetanî bêye piya ya Şêşims te em danîne devê riya Dîndara xwedê û Şêşims em nabirin ji hêviya. Ya Şêşims te em xwestine ser vê xilmetê Li me vekî dergehê rahmetê Ronahiyekê bidî ber dilê me û çendî sinetê. Sinet ku sinete, zebûnî kêm taqate Me bi xwedê û Şêşims î bi niyete Sunî kû sunîne, zebûnî ji bandî ne Em ji xwedê û Şêşims bi hêvî ne Şêşimsê me yî nûrîn e Li ser kursiya zêrî ne Mifte û kilîtên Feqîrê mezelê bi destê wî ne Ewe vedike derê hemû birîna Sed xweziya mine bi wî be Şêşims bidê û jê nestî ne Wê zor dereca ragihîne.

Duwa Nîvro (Ցերեկվա աղոթք)10 Ya rebî tu bidî xatirê sitûna erd û ezman Leyl û leyletil qedrê suretil rahman Û sunetê virêkey han Ya rebî tu bidî xatirê gayê binê din ê Û masiyê bi tenê kerema xwedanê xîveta veday, ser girê kela dengiz ê Ya rebî tu bo me û sunetê bi rêkî, dewrêşê runiştî li kafa zimzim ê Ya rebî tu bidî xatriê sira çêbuyî li nav mêr a, Li xewlexanê de, Yê xwe kiriye pisê Şêxadî di mixarê de, Yarebî tu me û sinetxanê xilas bikî. Ji gunehê me kirî, li gel dê û bavê de. 10

Emin Akbas, “Ezdiyati-1”, bel. 97-99 18


Ya rebî tu bidî xatirê melek Şêsin ê Adî ye, Yê serê xwe daye pêxama sinetê ye, Ya rebî tu bo me û sinetê bi rêkî rêsqekî, ji xizna xwe a jorî ye. Ya rebî tu bidî xatirê Şêxê sunet ê, Û çend xas û mominê bo te dikin xizmet ê, Ya rebî tu bo me û sinetê bi rêkî risqekî, ji xezîna xwe a qudretê, Ya rebî tu pirsiyareke xêrê li halê me û sinetê bikî ye. Ya rebî tu bidî xatirê mêrê bi duwa yê, Kerema berê reş li kabe yê, Ya rebî me û sinetxanê xelaskî ji, qeda û bela yê. Ya rebî tu bidî xatirê siwar ê, Bûyî nîveka roj ê, Hatî ji şerqê çûye xerb ê, Ya rebî tu me ji guneha xilas bikî û çendî sinet ê. Ya rebî tu bidî xatirê sira her çar gila, Kerema her heft meleka, Ya rebî tiştê ji te dixwazim dîn û îmane û dewlete, Ya rebî tu bidî xatirê şev û rojê û buhuştê û doj ê. Ya rebî tu me û sinetê vexwînî, Dîwana xas û mominetê jorê, Ya rebî her û her her tuyî.

Duwa hêvarê (Երեկոյան աղոթք)11 Ya siwarê rojhilatê, rojava yê, Hûn bidene xatira dotê û dayê, Hûn me xilas kin ji qedayê, ji bela yê. Hûn bidene xatira kaniya sipî yê, Ya Şêşims tu halê mala xwe bipirsî û me jî vê care, Hûn bidene xatira erş û kursî, Gay û masî, Heyat li kursî, Ya Şeşims tu li halê me û hazira bipirsî. Hûn bidene xatira lewh û qelem e, Hewa û Adem e, ya rabî tu li bang û hawara me were. Li hemû çaxa û li hemû dem a, 11

Emin Akbas, “Ezdiyati-1”, bel. 100-102

19


Ya Şêşims tu pirsiyarekê li halê me û hazira bik e. Hûn bidene xatira çerxan û felekan, Horiyan û melekan, Sira Tawsî Melek û çarde tebeqan, Ya Şêşims tu pirsiyareke xêrê li me û hazira bike. Hûn bidine xatira buhi·tê û dar ê, Kafê û mixar ê, Sira Êzî û Bêtil Far ê, Ya Şêşims tu pirsiyareke xêrê li me û hazira bike vê car ê. Hûn bidene xatira dira spî ye, Melekê bêrî ye, Sira Êzî ye, Ya Şêşims li dîwana siltan Şêxadî, Tu bo mala xwe û me jî bikî hêvî ye. Hûn bidene xatira dira sor e, Êzdîne mîr e, Qubletil bidor e, Ya Şêşims bang û hawarên me bi melekê jor e. Hûn bidene xatira dira zer e, Ax û av û agir e, Erd û ezman û ber e, Êzdîne mîr û her çar sir e, Ya Şêşims tu li banga mala xwe û me jî wer e. Hûn bidene xatira sûka marîfet ê, Mêrê li ber bedlê diket xilmet ê, Derwêşê şev û roj diket ebadet ê, Şêx û pîr, hosta û merebî, yar û birayên axiret ê, Ya Şêşims tu meferiyeke mala xwe û me jî bike vê care. Hûn bidene xatira kursiya rehman a, Melekî can a, Behra qudsî suphana, nefesê cana bin can a, Ya Şêşims me ji te divê dîn û îmana. Hûn bidene xatira Cibrayîl, Ezrayîl, Mîkayîl, Şifqayîl, Derdayîl, Ezafîl, Ezazîl, Her heft melekên mezin, di destî de mifte û kilîl, Ew jî wê li ber hizreta melekê celîl, 20


Hûn bidine xatira cebrayîl, Ezrayîl, Mîkayîl, Şifqayîl, Derdayîl, Ezafîl, Ezazîl, Her heft melekên mezin, xasê berê çiqasî bedîl, Di destên wan de, mifte û kilîl, Li hizreta melekê celîl. Ya Şêşims tu meferî, tu xaliqê meyî her û herî, Ti risqa didî û risqa dibî, Ya Şêşims ji te dixwazim sebir û nas, Me yek heya dereca îman ê, Tu me xilas bike ji bêbextî yê. Ji me Êzdiyan re kilîl û mifte bîn e, Li me veke dergehê xezîn ê, Hawara me ve bê, vê carê xwedanê Hekar ê.

Կրոնի վկայություն (Şehda dînî)12 Ամեն եզդի պարտավոր է իմանալ իր կրոնի վկայությունը: Կրոնի վկայության մեջ ներկայացված են այն հիմնաքարերը, որոնք կան Շարֆադինում, և որոնց պետք է հետևի յուրաքանչյուր եզդի: Մեր այս աշխատանքը լիարժեք չէր լինի, եթե ամենակարևոր աղոթքը չհասցնեինք մեր ընթերցողներին: Կրոնի վկայությունը մենք ներկայացնում ենք նաև հայերեն թարգմանությամբ, որպեսզի ավելի շատ ընթերցողներ ընկալեն աղոթքի իմաստը: Այս աղոթքը պետք է ասել ամեն օր, լվացվելուց հետո, հայացքը հառելով դեպի արևելք: Պետք է նկատել, որ կրոնի վկայության մի քանի տարբերակներ կան: Եվ կան տարբերականեր, որոնք դաշտ են նետվել քրդական քարոզչական մեքենայի կողմից, ինչի նպատակն է եզդիներին հեռացնել իրենց հազարամյա կրոնից: Մեր ներկայացրած տարբերակը քննարկվել է մի քանի շեյխերի և փիրերի հետ, և նրանք ևս այս տարբերակը համարում են հազարամյակների խորքից մեծ հասած աղոթքի ճիշտ տարբերակը: Şehda dînê min êk Ellah (Իմ հավատքի վկայությունը միակ Աստվածն է) Melik Şêx Sin heq hebîbillah

12

Kovan Xanki, “Ezidiyati” Holand 2013, bel. 40-41

21


(Մալակ Շիխիսնը, իրոք, Աստծո սիրելին է) Meqlub û Mergeh sela (Աղոթում եմ Մակլուբին և Մարգեին) Silavêt mera li lalişê Meqlubî (Լալեշին և Մակլուբին ողջունելը) Birî mehê, cotên quba, li wî erdê (Զույգ գմբեթներին դիմումը այն հողի վրա) Êzîdxan ser dikêşne ber Şîxadî Íbadetê sucdehê (Հողի, որտեղ եզդիները հարգում և երկրպագում են Շիխադիին) Siltan Êzî pedşê mine (Սուլթան Էզիդը իմ փադիշահն է) Şêxûbekir mewlayê min e (Շեխուբաքրը իմ ղեկավարն է) --------------- Merebiyê min e (--------------- իմ մարաբին է) ---------------- Şêxê min e (--------------- իմ Շեյխն է) --------------- Pîrê min e (---------------13 իմ Փիրն է) Tawisî Melek şehde û îmanêt min e (Թաուսի Մալաքեն իմ վկայությունն ու իմ հավատքն է) Kanya Sipî mora mine (Կանիա Սպին իմ կնիքն է) 13

Բաց թողնված տեղերում ամեն մարդ պետք է նշի իր ընտանիքի հոգևորականի ցեղի անվանումը

22


Kaf û mixar û zimzim heca mine (Քարանձավները, ընդհատակները ուխտագնացության վայրն են)

և

Զեմզեմ

աղբյուրը

իմ

Qubletil bidor qubleta min e (Կուբլադտորը իմ ուղղությունն է աղոթք կատարելու ժամանակ) -------------------- xudanê min e (------------------- իմ պահապանն է) Şêşims mesebê mine Bînîya çavêt mine (Շեշմսը իմ ուղին է, նա իմ աչքերի նման է) Al- hemidillah ji Adîya (Փառք Աստծուն և Ադիին) Em havêtîne ser pişka suniya (Հեռացրու մեզ անհավատներից և մերժվածներից) Minetkarîn ji mîra (Եվ տար մեզ իրական եզդիական համայնքի մոտ) Vavartînji kafira,ji xenzîra (Երախտապարտ ենք տիրոջը, ով հեռացրել է մեզ խոզերի նմանվող անհավատներից) Em havêtîne ser pişka Şêx û Pîra (Եվ տարել մեզ շեյխերի և փիրերի ամբոխի մոտ) Minetkarîn ji minetê (Երախտապարտ ենք մենք բարերարությամբ) Vavartîn ji kafira,ji Şerîétê (Հեռացրել են մեզ անհավատներից և անաստվածներից) Havêtîne ser pişka Şêxê sunetê 23


(Տարել են մեզ Շեյխ սունատի ամբոխի մոտ)

Heke Xudê kir Êzîdîne ser navê Siltan Êzîne (Եթե Աստված այդպես է ցանկացել, և մենք եզդիներ ենք՝ Էզիդ Աստծո անունով) El-hemidillah em bi ol û terîqetên xwe razîne. (Շնորհակալ ենք Աստծուն, մենք գոհ ենք մեր հավատքով և ուղիով)

Արգելքները Շարֆադին կրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր կրոններում կան արգելքներ, որոնք տվյալ կրոնական համայնքի ներկայացուցիչներին արգելում եմ այս կամ այն քայլը կատարել: Այս առումով եզդիական կրոնը ևս բացառություն չէ, և Շարֆադինում ևս կան արգելքներ, որոնք պարտադիր են բոլոր եզդիների համար: Յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալ եզդի պարտավոր է խստորեն պահպանել դրանք և հետևել կանոնակարգերին ու օրենքներին: Եզդիական հասարակության համար գոյություն ունեցող արգելքները սահմանվել են Շեյխ Ադիի և եզդիական հոգևոր հասարակության (եզդիական սրբերի) կողմից, նրանց հոգևոր կառավարմամբ: Եզդի հասարակության մեջ որոշակի կաստայի, հոգևոր օջախի, ընտանքի կամ ցեղի պատկանելիությունը, ըստ ավանդույթի, փոխանցվում է ժառանգաբար` հորից որդուն: Հորից ամեն ինչ փոխանցում է երեխաներին, և ոչ ոք իրավունք չունի փոխել այս կրոնական, հասարակական դիրքը և օրենքները:

Եզդիական կրոնի գլխավոր արգելքները Արգելվում է ամուսնությունը այլ կրոնին պատկանող ներկայացուցչի հետ, քանի որ պատկանելիությունը եզդիական կրոնին և եզդի հասարակությանը հնարավոր է միայն հայր և մայր եզդիների ծնունդից: Արգելվում է կարճատև, տևական սիրային կապերը այլ կրոնին պատկանող ներկայացուցչի հետ: Արգելվում է միջկաստայական ամուսնությունները ևս: 24


Արգելվում է շեյխերին ու փիրերին հրաժարվել իր ժառանգական հոգևոր օջախից: Արգելվում է մրիդներին փոխել իրենց ժառանգական հոգևոր ներկայացուցիչներին՝ շեյխին կամ փիրին: Արգելվում է ուտել խոզի միս և այլ մթերքներ պատրաստված դրանից: Արգելվում է ուտել աքաղաղի միս: Արգելվում է ուտել կաղամբ: Արգելվում է չորեքշաբթի օրերին որևէ գործողություն իրականացնել, այդ օրը ամեն եզդի պետք է հանգստանա: Արգելվում է հաճախել այլ կրոնական սրբավայրեր (եկեղեցի, մզկիթ և այլն): Արգելվում է, որ եզդու գերեզմանափոսը փորի այլադավան անձնավորություն: Արգելվում է թքել և պղծել ջուրը: Եզդի ժողովրդի ներկայացուցչին արգելվում է մարդ սպանել, քանի որ ամեն մեկի դատաստանը Աստծո ձեռքին է, մարդը չի կարող որոշել մեկ այլ մարդու ճակատագիրը: Արգելվում է ստել և սուտ երդումներ տալը: Արգելվում է անիծելը և չարախոսելը: Բացի այս արգելքներից կան նաև այլ արգելքներ, որոնց շնորհիվ ամեն եզդի պետք է ապրի առաքինի և անբիծ կյանքով: Եզդիների կենցաղավրության և կյանքի փիլիսոփայության հիմնական սկզբունքները դրված են կրոնական ասույթներում և աղոթքներում, որոնց իմացությունը եզիդների համար պարտադիր պայման է:14

Եզդիական սուրբ գրքերը Մենք արդեն նշել էինք, որ եզդիները երկու սուրբ գիրք ունեն՝ «Գիրք Հայտնության» և «Սև Մատյան»: Դարեր շարունակ եզդիները իրենց սուրբ գրքի մասին տեղեկատվություն չէին տրամադրում հարևան ժողովուրդներին, քանի որ գիտեին, որ հարևան մահմեդական 14

Այս արգելքները տարածված են եզդիների շրջանում, սակայն դրանց մի մասի մասին (հիմնականում սննունդի հետ կապված) եզդիական սուրբ տեքստերում հիշատակում չկա: Չնայած այս հանգամանքին դրանք ևս համարվում են Շարֆադին կրոնի արգելքներ և պահպանվում են եզդիների կողմից

25


ժողովուրդների առաջնային նպատակներից մեկն էր եզդիներին զրկել իրենց կրոնական հիմքերը ներկայացնող գրքերից: Սակայն, երբ մահմեդականները սկսեցին եզդիներին անվանել անհավատներ և փորձեցին դա հիմնավորել այն հանգամանքով, որ եզդիները սուրբ գիրք չունեն, եզդիները ստիպված եղան խոսել իրենց սուրբ գրքերի մասին: Եզդիական սուրբ գրքերի մասին առաջին լուրջ գիտական աշխատանքը ներկայացրել է արաբ կաթոլիկ գիտնական Անաստաս Մարին: Նա կարողացել էր ձեռք բերել եզդիական սուրբ գրքերի վերծանության պատճենները և 1911 թվականին հրատարակել էր դրանք: Եզդիական սուրբ գրքերը գրվել են 33 հնչյուն ունեցող այբուբենով, որը այժմ չի օգտագործվում: «Գիրք Հայտնությանը» ներկայացնում է այն հիմանական կանոնները, որոնցով պետք է ապրեն եզդիները: Ներկայացվում է Աստծո կամքը, որով պետք է առաջնորդվի եզդի ժողովուրդը: «Սև Մատյանը» ներկայացնում է աշխարհի արարաչագործությունը և եզդի ժողովրդի առաջացումը: «Սև Մատյանում» ներկայացվում է մարդկության առաջացումը և նրա մեղքի պատճառը: Մահմեդականները հաճախ փորձում են գրքի անվանումը նենգափոխել և այն ներկայացնել որպես չարի գիր, սակայն իրականությունն այն է, որ գրքի անվանումը ծագում է նրա կազմի գույնից միայն:

Գիրք Հայտնության 1. Նա, ով գոյություն է ունեցել բոլոր արարածներից առաջ, Մալաքե Թաուսն է: 2. Նա է, որ այս աշխարհն ուղարկեց Աբթաուսին (Մալաքե Թաուսի ծառային), որպեսզի վերջինս իր ընտրյալ ժողովրդին առանձնացնի և պարգևի իմաստություն և իմացություն և փրկի վախից ու մոլորություններից: 3. Այս գործի երևան գալը եղավ բանավոր երես առ երես, այնուհետև` այս գրքի միջոցով, որը կոչվում է Ջալվա («Հայտնություն»), որի ընթերցումն արգելված է համայնքից դուրս կանգնած մարդկանց համար:

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ 1. Ես եղել եմ և այժմ կամ և կմնամ հավիտյանս հավիտենից: Ես իշխում եմ բոլոր արարածների վրա և կարգավորում եմ նրանց գործերը: 2. Ես պատրաստ եմ, ես բարի եմ նրանց համար, ովքեր հավատում են ինձ և կարիքի դեպքում դիմում են ինձ: 26


3. Ես ամեն տեղ եմ: Ես մասնակից եմ բոլոր իրադարձություններին, որոնց այլադավանները «չարիք» են համարում, քանզի դրանք չեն համապատասխանում նրանց ցանկություններին: 4. Յուրաքանչյուր ժամանակ ունի իր կարգավորիչը, և դա իմ խորհրդով է: Յուրաքանչյուր ժամանակ ուղարկում է որևէ տիրակալի, և այդ տիրակալներից յուրաքանչյուրը իր դարաշրջանում կատարում է իր գործը: 5. Ստեղծված արարածներին թույլ եմ տալիս անել, այն ինչ ցանկանում են (խոսքը վերաբերում է այն ամենին, ինչն արգելված չէ Շարֆադին կրոնով): 6. Պարտվում է նա, ով ինձ հակադրվում է: 7. Ուրիշ աստվածները չեն խառնվում իմ գործերին. ինչ ցանկանամ, նրանք ինձ չեն հակաճառի: 8. Այն գրքերը, որոնք այլադավանների ձեռքերին են, դրանք ճշմարիտ չեն և գրված չեն մարգարեների կողմից, այլ կեղծված են և աղճատված: Յուրաքանաչյուրը կրկնում է մյուսին և ժխտում: 9. Ճշմարտությունն ու կեղծիքը հայտնի են փորձից: 10. Ես զայրանում են նրանց վրա, ովքեր իմ անունից են խոսում: Անհամաձայնությունս արտահայտվում է իմ կողմից մի քանի օրով ուղարկված իմաստուն կարգադրիչների միջոցով: Ընդհանրապես ոչ ճիշտ կատարած գործերը ես արգելում եմ: 11. Ես ուղի եմ ցույց տալիս և ուսուցանում եմ նրանց, ովքեր հետևում են իմ աշակերտներին: Այդ մարդիկ երջանիկ կլինեն` դառնալու իմ ուղեկիցները:

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ 1. Մարդկանց բարություն եմ շնորհում՝ ըստ իմ հայեցողության: 2. Ես իշխում եմ երկրի ու նրա խորքում գտնվող բոլոր արարածների վրա: 3. Ես չեմ ցանկանում, որպեսզի մարդիկ ընդհարվեն միմյանց հետ: 4. Եվ ես բոլոր դեպքերում բարություն չեմ խնայում նրանց համար, ովքեր ինձ են պատկանում և հնազադվում են ինձ: 5. Ես գործ եմ տալիս նրանց, որոնց փորձել եմ, և որոնք իմ ցանկությամբ են շարժվում: 6. Ես հայտնվում եմ որևէ տեսքով նրանց, ովքեր հավատում են ինձ և խորհրդակցում են ինձ հետ:

27


7. Ժամանակ առ ժամանակ ես մարդկանց փորձության եմ ենթարկում, և ոչ ոք չի կարող դա ինձ արգելել: 8. Եվ ոչ ոք չի կարող դրան միջամտել: 9. Տանջանք և հիվանդություն եմ բերում նրանց, ովքեր դիմադրում են ինձ: 10. Նա, ով ինձ է ուղղված, չի մեռնում, ինչպես ուրիշ մարդիկ: 11. Ես չեմ հանդուրժում, որ որևէ մեկն ապրի այս աշխարհում իրեն հատկացված ժամանակից ավելի: 12. Եթե ցանկանամ, որևէ մեկին հոգու շրջագայության միջոցով մեկ կամ երկու-երեք անգամ այս կամ մի այլ աշխարհ կուղարկեմ:

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ 1. Առանց գրքի ճանապարհ եմ ցույց տալիս նրանց, ովքեր ինձ հաճո են և ինձ են նայում: Ես աներևույթ կերպով ղեկավարում եմ նրանց: Այն, ինչ ես ձեզ սովորեցնում եմ, ձեռք է բերվում առանց տանջանքի: 2. Ժամանակ առ ժամանակ ես վնաս եմ բերում նրանց, ովքեր այլ աշխարհում են և խուսափում են իմ կրոնից: 3. Ադամի այդ զավակները չգիտեն կրոնի ընթացքը (օրենքը) և դրա համար հաճախ շեղվում են ուղիղ ճանապարհից: 4. Ցամաքի կենդանին, երկնի աղավնին և ծովի ձուկը` բոլորը իմ ձեռքում են և գտնվում են իմ հրամանի ներքո: 5. Ես գիտեմ ստորերկրյա գանձերի տեղը և դրանք մեկ առ մեկ տալիս եմ մարդկանց: 6. Իմ հրաշքները ցուցադրում եմ այն մարդկանց, ովքեր ցանկանում են տեսնել դրանք: 7. Այն օտարները, ովքեր չարություն են գործում և չեն վարվում ըստ իմ և իմ հետևորդների խոսքերի, վնաս պետք է տեսնեն, քանզի չգիտեն, որ մեծությունը և հարստությունը իմ ձեռքերում են, և ես եմ տալիս դրանք Ադամի որդիներից լավագույններին: 8. Աշխարհի ստեղծումը, օրերի հաջորդականությունը և բոլոր կարգավորիչների կարգավորողը ի սկզբանե ինձանից են:

ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ 1. Իմ իրավունքը ես չեմ հանձնի այլ աստվածներից որևէ մեկին: 2. Չորս տարրերը, չորս ժամանակները և չորս հիմքերը ես նվիրեցի, որպեսզի կատարվի արարչագործությունը: 28


3. Օտարների գրքերը ընդունելի են, եթե համապատասխանում են իմ օրենքին: Այն գիրքը, որը չի համապատասխանում իմ օրենքին, նրանց կողմից փոխված է (աղավաղված է): 4. Իմ թշնամիները երեքն են, և իմ չարությունը երեք բանի վրա է: 5. Նրանց, ովքեր չեն հայտնում իմ գաղտնիքը, բարիք է հասնելու: 6. Նրանք, ովքեր տանջվում են հանուն ինձ, յուրաքանչյուրին որևէ աշխարհում ես բարությամբ կհատուցեմ: 7. Օտարների դեմ պայքարում ես կկանգնեմ նրանց կողքին, ովքեր ինձ հետ են: 8. Ո´վ, դուք, մարդիկ, որ իմ ճշմարտությունը ձեր ականջներով եք ընկալում, հեռացեք այն խոսքերից, որոնք ինձանից չեն: Իմ անունը և իմ հատկությունները մի´ հիշատակեք, որպեսզի մեղք չգործեք: Դուք չգիտեք՝ ինչ են անում շիտակ ճանապարհից շեղվածները:

ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ 1. Իմ էությունն ու պատկերը պահեք ձեր մտքում, քանի որ դա ձեզ կօգնի մտաբերել իմ օրենքներից այն, ինչը մոռացության է մատնվել: 2. Իմ ծառաների խոսքերով առաջնորդվեք, ականջ արեք այն գերբնական գիտությանը, որը իմ անունից նրանք ձեզ հայտնում են:

Սև Մատյան Ինչպես արդեն նշեցինք, «Սև Մատյանը» ներկայացնում է Աստծո արարչագործությունը: Այն նույնպես ներկայացնում ենք ամբողջությամբ: 1. Ի սկզբանե Աստված իր բարի էությունից ստեղծեց մի սպիտակ մարգարիտ /գոհար/, և ստեղծեց մի աղավնի, որին տվեց Անֆար անունը, և նրա մեջքին դրեց այդ մարգարիտը, որը այդտեղ մնաց քառասուն հազար տարի: 2. Կիրակին արարչագործության առաջին օրն էր: Աստված ստեղծեց մի հրեշտակի, որին տվեց Ազրաիլ անունը: Դա Մալաքե Թաուսն էր, որը բոլորի առաջնորդն է: 3. Երկուշաբթի օրը Աստված ստեղծեց Դարդաիլ հրեշտակին, որը շեյխ Հասանն էր: 4. Երեքշաբթի օրը նա ստեղծեց Իսրաֆիլ հրեշտակին, որը շեյխ Շամսն է: 5. Չորեքշաբթի օրը նա ստեղծեց Միքաիլ հրեշտակին, որը շեյխ Աբուբաքրն է: 6. Հիգշաբթի օրը նա ստեղծեց Ջաբրաիլ հրեշտակին, որը Սրջադդինն է: 29


7. Ուրբաթ օրը նա ստեղծեց Շամնաիլ հրեշտակին, որը Նասրադինն է: 8. Շաբաթ օրը նա ստեղծեց Թուրաիլ հրեշտակին, որը Ֆախրադինն է: 9. Եվ նա Մալաքե Թաուսին կարգեց բոլորի ղեկավարը: 10. Այնուհետև նա ստեղծեց յոթ երկինքների և երկրի և արևի և լուսնի պատկերը: 11. Ֆախրադդինը ստեղծեց մարդուն, կենդանիներին, թռչուններին և վայրի գազաններին, և տեղադրեց դրանք իր վեղարի գրպանում: Եվ մյուս հրեշտակների հետ դուրս եկավ մարգարիտի մեջից: Այնուհետև նա մի ահեղ ճիչ արձակեց մարգարիտի վրա, որը բաժանվեց չորս մասի, և նրա մեջից ջուր հոսեց, և ծով գոյացավ: Երկիրը կլոր և առանց անցքի էր: 12. Նա թռչնի տեսքով ստեղծեց Ջաբրայիլին և ուղարկեց՝ նրա ձեռքը տալով աշխարհի չորս անկյունները: Այնուհետև նա ստեղծեց մի նավ և դրեց ջրի վրա՝ երեսուն հազար տարով: Այնուհետև նա եկավ և բնակվեց Լալեշում: Նա բղավեց և երկրին ամրացրեց քարեր, և երկիրը դարձավ հող և սկսեց ցնցվել: Նա հրամայեց Ջաբրայիլին, և եղավ հանդարտություն: Մարգարիտի երկու կտորները բերեց և մեկը տեղադրեց երկրից ներքև, իսկ մյուսը՝ երկնքի դռանը: Այնուհետև դրանցից կախեց լուսինը, արևը և աստղերը, որոնք նա ստեղծեց սպիտակ մարգարիտի փշուրներից և կախեց դրանք՝ երկնքի զարդարման համար: 13. Բերքատու ծառերը և բույսերը և լեռնագագաթները նա ստեղծեց երկրի զարդարման համար: Այնուհետև նա ստեղծեց երկնքի գահը երկրի գորգի վրա: 14. Մեծ Աստվածն ասաց հրեշտակներին. «Ես ստեղծում եմ Ադամին և Եվային և նրանց մարդ կդարձնեմ. Ադամի էությունից կառաջանա Շահր բին Սաֆարը, և նրանից կսերի երկրի վրա մի ժողովուրդ, որից հետո Ազրաիլի, այսինքն՝ Մալաքե Թաուսի ժողովուրդը, որը եզդի ազգն է, ի հայտ կգա»: 15. Այնուհետև նա Շամ երկրից /այսինքն՝ Սիրիայից/ Լալեշ ուղարկեց շեյխ Ադիին: 16. Այնուհետև Աստված իջավ Սև լեռան վրա և բղավեց ու ստեղծեց երեսուն հազարանոց հրեշտակների բազմությունը, որոնք քառասուն տարի պաշտեցին նրան: Ապա Աստված այդ հրեշտակներին հանձնեց Մալաքե Թաուսին և նրանց հետ միասին համբարձվեց երկինք: 17. Ապա Աստված իջավ սուրբ երկիր և հրամայեց Ջաբրայիլին հող բերել աշխարհի չորս անկյուններից, և նա ստեղծեց հող և քամի և կրակ և ջուր, և շնորհիվ իր զորության հոգի ներշնչեց հողին և ստեղծեց Ադամին և 30


հրամայեց Ջաբրայիլին՝ տանել նրան դրախտ և թույլ տալ ճաշակելու բոլոր ծառերի պտուղներից, բացի ցորենից: 18. Հարյուր տարի հետո Մալաքե Թաուսը Աստծուն ասաց. «Ինչպե՞ս է բազմանալու Ադամի սերունդը»: Աստված ասաց. «Այդ գործի կարգավորումը հանձնել եմ քեզ»: Եվ Մալաքե Թաուսը եկավ և ասաց Ադամին. «Դու ցորեն կերե՞լ ես»: Ադամն ասաց. «Ոչ, քանզի Աստված ինձ արգելեց»: Մալաքե Թաուսն ասաց. «Կեր, դա քեզ համար լավ է»: Ցորենը ուտելուց հետո Ադամի փորը ուռեց: Մալաքե Թաուսը նրան վտարեց դրախտից, տեղում ձգեց և համբարձվեց երկինք: 19. Ադամը սկսեց նեղվել, որովհետև հետանցք չուներ: Աստված մի աղավնի ուղարկեց նրա մոտ, որը իր կտուցով անցք բացեց /նրա հետույքում/, և նա հանգստացավ: 20. Ջաբրայիլը հարյուր տարով Ադամից հեռու էր: Նա հարյուր տարի վշտի մեջ էր: 21. Աստված հրամայեց Ջաբրայիլին, որը եկավ և ստեղծեց Եվային՝ Ադամի ձախ կողից: 22. Ապա Մալաքե Թաուսը իջավ երկրի վրա՝ հանուն մեր ժողովրդի: Բացի ասորական թագավորներից, մի քանի այլ թագավորներ էլ մենք ունեինք, որոնք են՝ Նաշրուհ, որը Նասրադդինն է, և Գանբուշ, որը Ֆախրադինն է, և Արտեմուշ, որը Շամսադինն է: Եվ դրանից հետո մենք ունեցանք ևս երկու թագավոր՝ Շաբուր առաջին և Շաբուր երկրորդ: Նրանց իշխանությունը տևեց հարյուր հիսուն տարի: Նրանց սերնդից են առաջացել մեր մեծերը մինչև այժմ: 23. Եվ մենք զայրացած ենք չորս թագավորների վրա: 24. Մեզ համար արգելված է. ա) Հազար բույսը, որովհետև նրա անվանումը համընկնում է Խասիա մարգարեուհու անվան հետ: բ) Եվ լոբին: գ) Եվ կապույտ գույնը: դ) Ձուկը նույնպես մի ուտի՝ ի պատիվ Հռվնան մարգարեի: ե) Եղնիկի միսը մի ուտի, քանզի այն մեր մարգարեներից մեկի ոչխարն է: զ) Եվ շեյխն ու իր աշակերտները բոլորովին աքաղաղի միս չպետք է ուտեն՝ ի պատիվ Մալաքե Թաուսի, որովհետև Թաուսը մեկն է հիշատակված այն յոթ աստվածություններից, որի տեսքը նման է աքաղաղի: է) Եվ շեյխն ու իր աշակերտները դդում չպետք է ուտեն: ը) Արգելված է նաև կանգնած միզել: թ) Նստած տաբատ հագնելն անթույլատրելի է: ժ) Բնական կարիքը հոգալ մասսայական զուգարանում նույնպես արգելվում է: ի) Նաև՝ լողանալ բաղնիքում: լ) Ճիշտ չէ սատանա բառն արտասանելը, քանզի դա մեր Աստծու անունն է: Ճիշտ չէ, երբ մենք օգտագործում ենք այնպիսի բառ, որը նման է կայթան (պարան), շաթ (գետ) և 31


շառ (չարիք) բառերին: Ճիշտ չէ օգտագործել մալըուն (անիծված) բառը: Նաև ճիշտ չէ խոսքի մեջ օգտագործել լաընա (անեծք) և նաըլ (պայտ) բառերը (եզդիական բարոյական կոդեքս, տես «Սև Մատյանի» վերջում): 25. Քրիստոսի հայտնությունից առաջ այս աշխարհում մեր կրոնը կոչվում էր կռապաշտություն: Հրեաները, քրիստոնյաները և մահմեդականները հակադրվեցին մեր կրոնին: Իրանցիները՝ նույնպես: 26. Ահաբը մեր թագավորներից էր: Նա հրամայեց յուրաքանչյուրիս, որպեսզի մենք նրան հատուկ անուն դնենք: Եվ կոչեցին նրան Ահաբ աստված կամ Բաըլզբուբ (Բէեղզեբուղ), որը այժմ Փիրբուբն է: 27. Մենք ունեինք մի թագավոր Բաբելոնում, որի անունն էր Բուխտնասար (Նաբուգոդոնոսոր): Եվ Իրանում մի թագավոր ունեինք՝ Ախաշվերոշ (Քսերքսես) անունով: Եվ Կոստանդնուպոլսում մենք ունեինք մի թագավոր Ագրինկալոս (Արկադիո՞ս) անունով: 28. Երկրի և երկնքի ստեղծումից առաջ Աստված գտնվում էր ծովի վրա: Նա իր համար մի նավ պատրաստեց և դրանով նավարկում էր ծովերի վրա: 29. Ինքն իրենից մի մարգարիտ ստեղծեց և դրա վրա իշխեց քառասուն տարի: Ապա ոտքով հարվածեց դրան: 30. Եվ, ով զարմանք, նրա աղմուկից և ձայնից առաջացան լեռները, և փոշուց` բլուրները, իսկ ծխից` երկինքը: Եվ նա ամրացրեց դրանք առանց սյուների: 31. Այնուհետև նա կողպեքով փակեց երկիրը և ձեռքը վերցրեց մի գրիչ և սկսեց կազմել բոլոր արարածների ցանկը: 32. Ապա իր էությունից և լույսից նա ստեղծեց վեց աստվածություններ, և դրանց ստեղծումը նման էր մի ճրագից մյուսը վառելուն: 33. Առաջին աստվածն ասաց երկրորդին. «Ես ստեղծեցի Երկինքը միայն: Համբարձվիր, գնա դու Երկինք և ստեղծիր որևէ բան»: Նա բարձրացավ երկինք և դարձավ Արև: Նույնը ասաց նաև մյուսին: Եվ նա բարձրացավ ու դարձավ Լուսին: Չորրորդը ստեղծեց Հորիզոնը, հինգերորդը ստեղծեց Արշալույսը, վեցերորդը՝ Մթնոլորտը:

Կրոնական պաշտոնները՝ եզդիների հոգևոր հիերարխիայի համակարգում Միր (Mir)- Ամբողջ աշխարհի եզդիների առաջնորդն է, ով կրում է ինչպես էմիրի, այնպես էլ բեկի տիտղոս: Նրանց անվանում են նաև Միրե 32


Շեխան (Շեյխանի ղեկավար): Ներկայիս դինաստիան իշխանության է անցել մոտ XIII-XIV դդ., երբ պայքար էր գնում Ադանի և Շամսանի շեյխերի տոհմերի ներկայացուցիչների միջև: Ներկայիս էմիրները իրենց տոհմը վարում են Միր Մալակայից, Միր Բրախիմի ժառանգորդը, Դարվեշ Ադամ Կատանիի որդին, նրանք ինքն իրենց անվանում են Շեյխ Ադիի փոխանորդը: Պսմիր (Pismîr) – Տոհմ է, որը մոտ է միրի տոհմին, այսինքն՝ արքայազնները: Նրա անդամները կրում են պսմիր տիտղոսը: Բառը քրդական ծագում ունի, թարգմանաբար նշանակում «միրի որդի»: Նրանք համարվում են Միր Մանսուրի ժառանգները, իսկ միրերը՝ նրա եղբոր՝ Միր Մալակայի ժառանգները: Ախտիյարե Մարգե (Extiyarê Mergêhê) – («ախտիյար» - ծերունի և «Մարգա» - այն վայրը, որտեղ գտնվում է Լալեշը)՝ Եզդիների հոգևոր առաջնորդի տիտղոսն է: Այս տիտղոսը սովորաբար կրում էին «Բավե շեխ» (Բաբա շեյխ – Շեյխերի հայրը) ընտանիքի ներկայացուցիչները Ֆախրադին շեյխերի տոհմից: Այդ տիտղոսը տրվում է ավագանու որոշմամբ (հոգևոր ժողով): Բավե Շեխ (Bavê Şêx) – «Շեյխերի հայր», Ֆախրադին շեյխերի տոհմից եզդիական հոգևորականության առաջնորդ, հիմնականում «Ախտիյարե Մարգե» տիտղոսի կրողն է: Բավե Շեխի տոհմը իրենց ծագումնաբանությունը բերում են Շեյխ Ֆախրայի մոտ (Ֆախրադին), ով համարվում է առաջին Ախտիյարե Մարգեն: Բավե Շեխի պարտականությունների մեջ է մտնում եզդիական պահանջների և ծեսերի պահպանմանը հետևելը, եզդիական համայնքում առկա խնդիրները լուծելը, և այլն: Պեշիմամ Մարգե (Pêşîmamê Mergêhê) – Այս կոչումը շնորհվում է Շեխսին տոհմի շեյխերին, ովքեր ղեկավարում են կրոնական ծեսերը և արարողակարգերը: Տոների և արարողակարգերի ժամանակ նա մյուս հոգևորականներից վեր է գտնվում: Պեշիմամե Բավե Շեխ (Pêşîmamê Bavê Şêx) – Կոչում է, որը շնորհվում է Շարֆադին տոհմի շեյխերին, որը համարվում է Շեխսին շեյխերի ճյուղը: Պեշիմամի պարտականությունների մեջ է մտնում Ախտիյարե Մարգե հոգևորականության առաջնորդին ուղեկցելը: 33


Հոգևորականության առաջնորդը կրոնական ծեսերի ժամանակ կանգնած է պեշիմամից հետո: Բավե Գավան (Bavê Gavan) – Այս կոչումը շնորհվում է Ամադին տոհմի շեյխերին: Բավե Գավանի պարտականությունների մեջ է մտնում եզդիների ծեսերին և արարողակարգին հետևելը: Այս տիտղոսը համապատասխանում է քրիստոնեության քահանայի պաշտոնին: Բավե Չավիշ (Bavê Çawîş) – Կոչում է, որը տրվում է եզդիամուրիին, ով չամուսնանալու խոստում է տվել՝ իրեն նվիրելով Լալեշ տաճարում ծառայությանը: Բավե Չավիշը համարվում է հոգևորականության առաջնորդի (Բավե Շեխ) ներկայացուցիչ Լալեշ տաճարում, որտեղ ամեն ինչը ղեկավարում է Բավե Չավիշը, և ինքը համարվում է Շեյխ Ադիի ծառայողը: Ֆաքիր (Feqîr) – Եզդի վանական, ով հագնված է հնամաշ շորեր և համարվում է առեղծվածային: Սինջարի լեռներում գոյություն ունեն ֆաքիրների ամբողջ բնակավայրեր: Ֆաքիրներ կարող են լինել Շեխուբաքր և Շեխսին տոհմերի շեյխերը, փիրերից՝ Օմարխալի տոհմի փիրերը, ինչպես նաև մրիդների որոշ ցեղերի ներկայացուցիչները: Ֆաքրայա (Feqraya) – Միանձնուհի-ամուրի, ով ճգնավորական կյանք է վարում: Նրանք կարող են լինել ցանկացած կաստայի եզդուհիներ: Ավագ միանձնուհի-ֆաքրայան կոչվում է կաբանի, այսինքն՝ տնտեսուհի: Նրանցից ոմանք մինչև կյանքի վերջ մնում են Լալեշ տաճարում: Կավալ (Qewal) – Քարոզիչներ և Լալեշ տաճարի համար նվիրատվություն հավաքողներ են: Կավալների խումբը տարին մեկ կամ երկու անգամ Հոգևոր ժողովի որոշմամբ եզդիական խորհրդանիշով՝ սանջակով այց է կատարում եզդիական բնակավայրերով և քարոզում կրոնի հիմքերը: Բացի այդ, նրանք նվիրատվություն են հավաքում, ինչպես նաև իրավունք ունեն լուծել տարաձայնությունները: Կավալները համարվում են երեք ցեղերից բաղկացած մրիդներ (խակկարի, դումլի և մամուսի) և բնակվում են Բաշիկում և Բախզանում՝ իրաքյան Քուրդիստանի երկու խոշոր բնակավայրերում: Մազնե Կավալա (Mezinê Qewala) - Կավալների ղեկավարն է՝ Բահզան գյուղից: Նա ընտրվում է կավալներից և պետք է լինի դումլի 34


ցեղի ներկայացուցիչ: Նրա պարտականությունների մեջ է մտնում համակարգել և հետևել կավալների աշխատանքին: Մջևր (Micêwir) – Այս կոչումը կրում են եզդիական կրոնի տաճարների ծառայողները, որոնք եզդի ազգաբնակչությունից են ընտրվում: Մջևրների դեպքում պարտադիր չէ, որ նրանք լինեն կրոնական դասի ներկայացուցիչ: Նրանք հետևում են տաճարին և մասնակցում են համայնքի կյանքի կարգավորմանը: Դերակատարում ունեն նաև համայնքում ծագած վեճերի կարգավորման գործում: 15 Քոչակ (Koçek) – Սա գուշակն է: Քոչակ կարող է դառնալ ցանկացած եզդի, որը ստանում է գերբնական ուժ և կարողանում է գուշակել ապագան: Քոչակների մեծ մասը աշխարհիկ եզդիներ են: Մատբախչի (Metbexçî) – Լալեշ սրբավայրի ծառայողներ, որոնք պետք է լինեն ֆաքիրներ: Նրանց պարտականությունն է պատրաստել սրբագործված սնունդ՝ տոնական օրերի և կրոնական ծեսերի համար: Ֆարաշ (Feraş) – Մարդ, որի պարտականությունն է ամեն երեկո և տոն օրերին վառել Լալեշ սրբավայրի ճրագները: Ֆարաշ կարող է դառնալ ցանկացած եզդի, որ իր կյանքը ցանկանում է նվիրել Լալեշ սրբավայրի ծառայությանը: Խզմատքար (Xizmetkar) – Լալեշ սրբավայրում ծառայություն իրականացնող եզդի: Նրա պարտականության մեջ է մտնում սրբավայրի մաքրությունը: Նա նաև պարտավոր է այլ աշխատանքներ կատարել սրբավայրի համար:

Եզդի հասարակության կառուցվածքը Եզդիական հասարակությունը կազմված է աշխարհիկ եզդիների՝ մրիդների (արաբ. Mūrīd - «հետևորդ») և հոգևորականների՝ շեյխերի (արաբ. Šayx - «ավագ», «առաջնորդ») ու փիրերի (պարսկ. Pīr - «ծերունի», «իմաստուն», «հոգևոր առաջնորդ») կաստաներից: Աշխարհի ցանկացած երկրի եզդիական համայնքում այս երեք կաստաներն առկա են: Բարձր հոգևորականության, տարբեր կաստաներից սերող եզդիներից կազմված 15

Ezidiyati. Wene bo zaroken ezidiyan, Kovan Xanki, Holand 2013

35


ճգնակյացների խավերի ներկայացուցիչները բնակվում են միայն եզդիականության բնօրրանում: Մրիդների կաստան չի համարվում հոգևոր նվիրապետության բաղադրիչ, բայց մրիդների ու հոգևորականների միջև կա ավանդական կապ, որը կանխորոշում է հոգևորականների դերն ու գործառույթը հասարակության մեջ: Շեյխերի կաստան բաժանված է երեք կլանի՝ Կաթանի, Շամսանի և Ադանի: Կլաններից յուրաքանչյուրն իր հերթին բաժանված է խմբերի ու ենթախմբերի: Շեյխը կարող է համարվել ոչ միայն մրիդի, այլև մեկ այլ շեյխի կամ փիրի հոգևորական: Եզդի մրիդների գերդաստանների և որոշակի շեյխական կլանների միջև գոյություն ունի ավանդական կապ, և մրիդները չեն կարող իրենց ազատ կամքով ցանկացած ընտանիքից շեյխ ընտրել` որպես իրենց հոգևոր ուսուցիչ կամ հանդերձյալ կյանքի եղբայր: Յուրաքանչյուր շեյխ իր հոգածության տակ ունի որոշակի մրիդների ընտանիքներ: Ըստ ավանդության՝ այդ կարգը եզդիական համայնքում հաստատել է Շեյխ Ադին: Մրիդների, շեյխերի ու փիրերի ընտանիքների միջև նման կապերը ձևավորում են եզդիական հասարակությանը հատուկ բարդ ցանցը: Շեյխերի պարտականությունն է իրենց մրիդներին սովորեցնել կրոնի սկզբունքներն ու բարոյական նորմերը, մասնակցել նրանց կյանքի կարևոր իրադարձություններին: Մրիդներն էլ պարտավոր են ընդունել շեյխերի հեղինակությունը և ժամանակ առ ժամանակ որոշակի գումար (xêr) տալ նրանց: Շեյխի մահից հետո նրա հովանու ներքո գտնվող մրիդների ընտանիքները հավասարապես բաժանվում են նրա ժառանգների միջև: Եզդի հոգևորականների մյուս կաստան փիրերի կաստան է: Այն բաղկացած է չորս հիմնական կլանից` Հասան Մաման, Պիրաֆատ, Փիր Ջարվան, Փիր Հաջի Ալի: Կլաններն իրենց հերթին բաժանվում են քառասուն ճյուղի: Յուրաքանչյուր եզդի մրիդի ընտանիք պետք է ավանդաբար կապված լինի որևէ փիրական ընտանիքի հետ, ինչպես որ շեյխական ընտանիքի հետ է կապված: Այդ փիրերը կոչվում են p’īrē zik’ātē (բռց. «նվիրատվությունը հավաքող փիր»): Նրանք ամեն գարուն այցելում են իրենց մրիդների տներն ու, օրհնելով նրանց աղն ու հացը, գումար ու ընծաներ ստանում: Փիրերը շեյխերի հետ միասին կատարում են կրոնական ծեսեր ու վայելում շեյխերին համահավասար հարգանք: Լալեշում փիրերը ծիսական արարողությունների ժամանակ իրենց գլխին դնում են սև փետուրով սպիտակ գլխափաթթոց:

36


Գլխավոր Շեյխ և Էմիր Եզդիները, թեև համեմատաբար սակավաթիվ են, սակայն ազգ են՝ բառիս տոհմագիտական նշանակությամբ: Նրանք ունեն ազգային կարգ ու կանոններ և իրենց իշխանության մարմինները: Թուրքիայում եզդիները ինքնուրույն կրոնական և իրավական կյանք էին վարում և պատերազմներով ու համառությամբ պաշտպանում էին իրենց ազգային կրոնը և ինքնուրույնությունը: Օսմանյան Թուրքիայի տարածքում եզդիները ապրում էին գրեթե անկախ կյանքով և նույնիսկ հարկեր չէին վճարում կենտրոնական իշխանություններին: Եզդի ժողովրդի կրոնական և աշխարհիկ իշխանությունը կենտրոնացված է Էմիրի ձեռքում: 16 Նրան անվանում են նաև Միրե Շեյխան (Շեյխանի ղեկավար): Ներկայիս դինաստիան իշխանության է անցել մոտ XIII-XIV դդ., երբ պայքար էր գնում Ադանի և Շամսանի շեյխերի տոհմերի ներկայացուցիչների միջև: Ներկայիս էմիրները իրենց տոհմը վարում են Միր Մալակայից, Միր Բրախիմի ժառանգորդը, Դարվեշ Ադամ Կատանիի որդին, որոնք ինքն իրենց անվանում են Շեյխ Ադիի փոխանորդը: Միրի իշխանությունը սահմանափակ չէ. այն իր մեջ համադրում է կրոնական և քաղաքական իշխանությունը եզդիների նկատմամբ: Օսմանյան կայսրության օրոք եզդիների էմիրության թագաժառանգի իրավունքը ընդունում էր ինքը՝ սուլթանը: Իրաքի՝ որպես պետության գոյացումից հետո եզդիական էմիրը ճանաչվեց նաև իրաքյան իշխանությունների կողմից: Միրը ունի բազմաթիվ պարտականություններ՝ վարչական կառավարումը, միջցեղային տարաձայնությունների լուծումը, ֆինանսական գործերի վարումը: Էմիրները ամուսնանում են միրերի տոհմի, պսմիրերի ներկայացուցիչների, ինչպես նաև Կատանի շեյխերի բարեկամների հետ: Չնայած իրենց տիտղոսին և բարձր ծագմանը, միրերը նույնպես համարվում են «իրենց» շեյխի և փիրի մրիդները: Կրոնական կանոնակարգերը նրանց վրա տարածվում են այնպես, ինչպես այլ եզդիների վրա: Ներկայումս եզդիների էմիրն է Միրե Միրա Թահսին Սաիդ Ալի բեկը: Եզդիների մոտ Էմիրը մեծ հարգանք է վայելում, և արգելվում է նրա իշխանության դեմ ոտնձգություն կատարելը: Անգամ

16

Մանուկ Մուրադյան, «Ուսուբ բեկ», Երևան 2012, էջ 320

37


անթույլատրելի է «ծուռ աչքով» նրա տան կողմը նայելը, և ով նման բան անի, կարժանանա Աստծո պատժին: Ինչպես հայտնի է, եզդիները բաժանվում են նաև ցեղերի, և ցեղերի անմիջական ղեկավարները ցեղապետերն են, որոնք ևս ենթակա են Էմիրին: Ընդհանրապես եզդիները հարգանքով են վերաբերվում իրենց բոլոր հոգևոր առաջնորդներին, և եթե ցեղում որևէ վեճ է առաջանում, պարտադիր է, որ այն հարթելու ժամանակ ներկա լինեն շեյխն ու փիրը: Հոգևորականների բացակայությունը պատիվ չի բերի հաշտվողներին և ցեղին: Եզդիների էմիրը պարտավոր է նաև հոգ տանել իր համայնքի կարիքավորների մասին, և եթե նրանք խնդիրներ են ունենում, ապա էմիրը պարտավոր է լուծում գտնել դրանց համար: Եզդիների էմիրի իշխանությունը պատմական բոլոր ժամանակներում ճանաչել են նաև հարևան ժողովուրդները: Օրինակ, Օսմանյան կայսրության տարիներին եզդիների էմիրի իշխանությունը ճանաչում էր անձամբ սուլթանը: Այժմ էլ Իրաքի իշխանությունները պաշտոնապես ճանաչում են եզդիների էմիրի իշխանությունը, և եզդիների հետ կապված ցանկացած հարց լուծվում է միայն էմիրի միջոցով: Որոշումների կայացման հարցում էմիրը միայնակ չէ և իրավունք չունի միանձնյա որոշում կայացնել: Էմիրի գլխավորությամբ գործում է Հոգևոր խորհուրդ, որը բաղկացած է 12 հոգևորականներից, և այդ խորհրդի որոշումներով է, որ կարգավորվում է եզդիների կյանքը:

Եզդիական ցեղը և ցեղապետը Ցեղային բաժանումները տարածված են եղել աշխարհի հին ժողովուրդների մոտ: Առաջին ցեղերը ձևավորվել են նախնադարյան պատմական դարաշրջանում: Ցեղերի գոյությունը հիմնված էր սոցիալական կապերի վրա: Ցեղերն ունեին էթնիկական ընդհանրության հատկանիշներ: Ի տարբերություն ցեղերի՝ ժողովուրդները անհամեմատ առավել մեծ են էթնիկական խմբերից և ավելի են զարգացրել իրենց լեզուն, նյութական ու հոգևոր մշակույթը: Առաջին էթնիկ հանրույթը տոհմն էր: Ազգը դասային հասարակության առաջին միավորումն է: Տնտեսական շփման ինտենսիվացումը ակտիվացրեց մարդկանց քաղաքական և մշակութային շփումը, որը հանգեցրեց նրանց կոնսոլիդացմանը և ազգային բնույթի ձևավորմանը: Եթե ռասան մատնանշում է ազգակցություն՝ արյունակցական կապի հիմքի վրա, 38


ապա ազգերը կարող են ձևավորվել ռասաների համատեղ կյանքի պրոցեսում: Բրոմլեյը առանձնացնում է նաև էթնիկոսը՝ որպես տեղական, լոկալ երևույթ: Ըստ նրա՝ էթնիկոսները և էթնոսոցիալական օրգանիզմները էթնիկ ամբողջականությունների հիմնական տիպերն են, բայց մեծ էթնոսները կազմված են սուբէթնոսներից կամ էթնոգրաֆիկ խմբերից: Որպես ենթաէթնոս՝ բնութագրվում են էթնոսի տարածքային տիպերը, որոնք ընդհանուրից տարբերվում են լեզվով, բարբառով, մշակութային առանձնահատկություններով, երբեմն ինքնագիտակցությամբ: Դրանք հաճախ ունենում են երկակի ինքնագիտակցություն: Նման ազգագրական խմբերն առաջանում են էթնոսի սոցիալ-կրոնական դիֆերենցիայի հետևանքով, երբեմն էլ՝ էթնոսի տարածքային ընդլայնման և դրա առանձին խմբերի՝ այլ միջավայրում հայտնվելու հետևանքով:17 Բազմաթիվ մարդաբաններ կիրառում են «ցեղ» եզրույթը՝ առանձնացնելով ազգակցական կապերի հիման վրա ձևավորված խմբերը: Ընտանիքի անդամներին իրար են կապում միասնական կեցության ձևը, ավանդույթները, կրոնական առանձնահատկությունները: Ընտանիքի բազմացման դեպքում ձևավորված խումբը անվանում են ցեղ:18 Եզդի ժողովուրդը պատկանում է այն ժողովուրդներին, որոնք ունեն ցեղային բաժանում, և այդ ցեղերը ղեկավարում են ամենահայտնի և ազդեցիկ տոհմի ներկայացուցիչները: Եզդիները միայն իրենց տոհմի կառավարչին՝ ցեղապետին էին ենթարկվում: Որքան էլ որ այսօր զարմանալի է շատերի համար, եզդիները ունեին նահապետական վարչություն՝ իշխանական առանձին մարմիններով և դատարաններով: Պետությունները, որտեղ ապրում էին եզդիները, շատ քիչ էին միջամտում նրանց խնդիրներին: Պետական մարմինների կողմից միջամտություն լինում էր միայն այն դեպքում, երբ կատարվում էր քրեական հանցագործություն, և տուժողները դիմում էին դատարան: Ցեղապետերը հին ազնվական տոհմերից էին սերում: Կային այնպիսի տոհմեր, որոնք դարեր շարունակ իշխում էին իրենց ցեղին: Պետք է նկատել, որ ցեղային բաժանումները ունեին և՛ դրական, և՛ բացասսական կողմեր: Բանն այն է, որ ցեղային բաժանումները եզդիներին օգնում էին ապրել ազգային ավանդույթներով, և ազգային ուղուց շեղումներ շատ քիչ էին լինում, սակայն ցեղային բաժանումները խանգարում էին եզդիներին միախմբվել և հանդես գալ մեկ բռունցքով, 17 18

Итс Р.Ф., Введение в этнографию, Ленинград, 1991, сс. 58-59. В. Никитин, Курды, стр. 192

39


ինչը եզդի ժողովրդին հնարավորություն կտար դիմակայել պատմական տարբեր ժամանակաշրջաններում առաջացած խնդիրներին: Ցեղապետերը իրենց ցեղի շրջանակներում ունեին անսահմանափակ իշխանություն, սակայն նրանք պետք է նաև պատասխանատվություն կրեին ցեղի բոլոր անդամների համար: Ցեղապետը միայնակ չէր կայացնում որոշումներ. գործում էին հոգևոր խորհուրդը և ավագների խորհուրդը: Սրանք իրենց տեսակով նման էին դատարանների, և ավագների ու հոգևոր խորհուրդների որոշումները պարտադիր էին ցեղի բոլոր անդամների համար, այդ թվում` նաև ցեղապետի համար: Ցեղապետը ցեղի անդամներից նաև հարկեր էր հավաքում, որի միջոցով կարողանում էր զինված խմբեր ունենալ, որոնք ապահովում էին ցեղի անդամների անվտանգությունը: Ցեղապետի հոգածության տակ էին ցեղի բոլոր կարիքավորները: Եթե ինչ-որ երեխա որբ էր մնում, ապա նրան պարտավոր էր մեծացնել ցեղապետը, և երբ երեխան չափահաս էր դառնում, ապա ցեղապետը պետք է նրա համար ապրուստի միջոցներ ապահովեր: Չնայած այն հանգամանքին, որ ցեղապետի իշխանությունը անսահմանափակ էր, սակայն նա չէր կարող որևէ մեկին կյանքից զրկելու որոշում կայացնել, քանի որ դա հակասում էր եզդիների կրոնի պահանջներին, և այդ պահանջը խախտողը հեռանում էր Աստծո կամքից: Ծանր հանցագործությունների դեպքում կար մեկ այլ պատիժ՝ ցեղից վտարելը: Եթե որևէ մեկին վտարում էին ցեղից, ապա նա համարվում էր անարգված, և եզդիների համար ավելի ընդունելի կլիներ մահանալ, քան վտարվել ցեղից: Կային նաև այլ պատիժներ, որոնք սահմանվում էին ցեղապետերի կողմից: Ցեղապետը իրավունք չուներ իր ցեղի որևէ անդամին հանձնել մեկ այլ ցեղի ձեռքը, եթե անգամ իր ցեղակիցը հանցագործություն էր կատարել: Դատաստանը ցեղի ներսում պետք է իրականացվեր: Եզդիական ցեղական դատարանները բավական ժողովրդավար կառույցներ էին, և վիճաբանող բոլոր կողմերն իրենց տեսակետը ապացուցելու իրավունք ունեին: Վճռի ընթերցումից առաջ կողմերին հնարավորություն էր տրվում հասցված վնասը փոխհատուցելով հաշտություն կնքել, որից հետո այլևս վճիռ չէր կայացվում: Ցեղապետը և իր տոհմի անդամները մեծ հարգանքի էին արժանանում, և ցեղի որևէ անդամ չէր կարող ոտնձգություն իրականացնել ցեղապետի ընտանիքի անդամների և նրա ունեցվածքի նկատմամբ: Ինչպես արդեն նշեցինք, եզդիական ցեղերում գործում էր ցեղային դատարան, որը ցեղի տարբեր անդամների միջև ծագած վեճերն էր կարգավորում: Ամեն ցեղ, բացի աշխարհիկ դատարանից, ուներ նաև 40


հոգևոր դատարան: Հոգևոր դատարանների անդամները բոլոր հոգևորականներն էին՝ շեյխերը, փիրերը, կաուալները: Հոգևոր խորհրդում միակ աշխարհիկ ներկայացուցիչը ցեղապետն էր, որը համարվում էր մրիդների ներկայացուցիչը: Հոգևոր դատարանի որոշումները վերաբերում էին միայն հոգևոր կյանքի կանոնների խախտմանը և նոր կանոնների սահմանմանը: Հոգևոր խորհրդի որոշումը ևս պարտադիր էր ցեղի բոլոր անդամների համար: Հոգևոր խորհրդում քննվում էին նաև ցեղի անդամների հոգևոր կանոնների խախտման հարցերը: Եզդի ժողովրդի յուրաքանչյուր ցեղ ուներ ռուսպիների կամ ավագների խորհուրդ: Այդ խորհրդի անդամները նշանակվում էին ցեղապետի կողմից և պետք է լինեին անձինք, ովքեր մեծ հեղինակություն են վայելում, և ում ձեռքերը թաթախված չեն որևէ մեկի արյան մեջ: Ռուսպիների հիմնական պարտականությունը ցեղին վերաբերող հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելն էր, ինչպես նաև ցեղի տարբեր անդամների միջև ծնված վեճերի և տարաձայնությունների կարգավորումը: Նրանք նաև պարտավոր էին ամեն ինչ անել, որպեսզի ցեղի ներսում խաղաղ մթնոլորտ տիրի, խնդիրներ չառաջանան և բախումներ չլինեն: Ռուսպիների որոշումներին պետք է ենթարկվեին անխտիր բոլորը:

Եզդիական խոշոր ցեղամիավորումները (Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում բնակվող) Ավանդաբար եզդիական ցեղերը կառավարման կուռ համակարգ ունեին: Յուրաքանչյուր ցեղ ուներ իր առանձին դատարանը, որն օժտված էր առավել ընդարձակ իրավունքներով, քան ռուսպիները (Սպիտակամորուս կամ ցեղի ավագներ): Ցեղային դատարանը կազմվում էր ցեղի տարեցներից: Ցեղի անդամների վեճերին և առհասարակ մյուս բոլոր գործերին նույնիսկ ցեղապետը չեր միջամտում, եթե տոհմական դատարանի վճռից և գործողություններից կողմերը դժգոհ էին մնում:19 19

Այդ դատարանների մասին առավել մանրամասն՝ տե՛ս Егиазаров С., Краткий этнографический очерк курдов Эриванской губернии, с приложением текстов и словаря, «Записки Кавказского Отделения Императорского Русского Географического Общества», II выпуск, XIII т., Тифлис, Типография Канцелярии Главноначальствующего Гражданской частью на Кавказе, 1891, сс. 211-212.

41


Եզդիների ցեղերում ղեկավարները իրենց խնամակալության տակ էին վերցնում ցեղի որբ երեխաներին և անապահով ընտանքիներին: Եզդի ցեղապետը հստակ պարտականություններ և իրավունքներ ուներ ցեղի մյուս անդամների նկատմամբ: Եզդիների ազգային սովորույթները ցեղապետին ընդարձակ իրավունքներ էին տալիս, սակայն դրա հետ միասին ցեղապետի ուսերին մեծ պարտականություններ ևս կային: Ամենից առաջ ցեղապետը հայր էր ցեղի ամեն անդամի համար և պարտավոր էր պահպանել իր ցեղակիցների շահերը: Շեյխերի դատարանը, առանց ցեղապետին հայտնելու, իրավունք չուներ նրա հպատակին դատապարտել, նզովքի կամ բանադրության ենթարկել: Եթե օտարազգին կամ այլադավանը հպատակին մեղադրում էր, ցեղապետն ինքն էր նրան քննում և երբեք մյուս ցեղի դատարան չէր ուղարկում: Նա իրավունքն ուներ իր հպատակին տալու ամենածանր պատիժը, բայց չէր կարող թողնել, որ նա այլ ցեղի դատարանի պատժին ենթարկվի: Ցեղապետը բոլոր անտեր, անօգնական որբերի և այրիների հովանավորն էր համարվում: Նա բոլոր անօգնական կանանց պաշտպանն էր հանդիսանում: Նա խնամակալներ էր նշանակում, որոնք իր վերահսկողությամբ կառավարում էին որբերի ունեցվածքը: Երբ հարուստ հպատակներից մեկը աղքատության մեջ էր հայտնվում, ցեղապետը հանձն էր առնում այդ ընտանիքի բարեկցության վերականգնման աշխատանքը: Հայաստանում ապրում են եզդիների Սիպկի, Հասնի, Զուկրի, Օրթլի և Ռաշկի ցեղերի ներկայացուցիչներ: Այս ցեղերը իրենց հերթին բաժանվում են տասնյակ ենթացեղերի: Նշված ցեղերին անդրադառնանք առանձին-առանձին:

Սիպկիներ Սիպկիները եզդիների ամենաբազմանդամ ցեղախմբերից մեկն են: Այս ցեղախմբից են սերում եզդի ժողովրդի այնպիսի մտավորականեր, ինչպիսիք են` Հաջիե Ջնդին, Ամինե Ավդալը, Ջասմե Ջալիլը և ուրիշներ: Կարելի է մտավորակաների, քաղաքական և ռազմական գործիչների, գրողների մի ամբողջ շարք ներկայացնել, որոնք ծագում են այս ցեղից: Նրանց ներկայացուցիչները մինչև այժմ ապրում են Թուրքիայի հյուսիսարևելյան շրջաններում և իսլամադավան են:20 Այժմ Թուրքիայում ապրող սիպկիները ձուլվել են քրդերի հետ: Եզդիների կրոնը արգելում է դավանափոխությունը, և քանի որ սիպկիների մի հատվածը սրի ուժով 20

Езиды Сархада, Дмитрий Пирбари, Тбилиси-Москва, 2008, стр. 218

42


ընդունել է իսլամ, նրանք հեռացվել են եզդիական համայնքից, ինչի արդյունքում իսլամադավան սիպկի ցեղ է ձևավորվել: Իսլամ դավանող սիպկիները այժմ համարվում են «քրդական» ցեղ: Քրդացած սիպկի ցեղախմբի բախտին են արժանացել նաև եզդիական մի շարք այլ ցեղեր, որոնց մասին կխոսենք համապատասխան ենթագլուխներում: Մեր աշխատանքում ներկայացնում ենք միայն եզդի սիպկի ցեղը: Այս ցեղը Օսմանյան կայսրության տարածքում ռազմական և քաղաքական ազդեցության բավական մեծ լծակներ է ունեցել: Սիպկիների մի հատվածը ապրել է Իրանում: Պատմական աղբյուրներից հայտնի է դառնում, որ Երևանի խան Մուհամադ խան Ղաջարի կողմից պարգևատրվել են սիպկի ցեղի ցեղապետեր Միրզա աղա Սիպկին և Ահմեդ աղա Զիլանին: Սա վկայում է այն մասին, որ իրանական պետության կողմից այս ցեղը բարձր վստահության է արժանացել:21 Բազմաթիվ հեղինակներ են անդրադարձել այս ցեղախմբին: Հայ մեծանուն գրող, մանկավարժ և եզդի ժողովրդի մեծագույն բարեկամ Խաչատուր Աբովյանը իր աշխատությունում առանձին անդրադարձ է կատարել սիպկի ցեղի ցեղապետ Իբրահիմ աղայի հյուրընկալությանը: Գրավոր աղբյուրների համաձայն՝ սիպկի ցեղը ղեկավարել են հայտնի Սարխունա ընտանիքի ներկայացուցիչները: Այս ընտանիքի ամենահայտնի ղեկավարը Սարի Սուլեյման աղան է եղել: Նրա հետնորդներն են Մամադե Ալի բեգը ու Աբդուլա բեգը և նրանց քրոջ Հազարիի որդի Աբլումաջիդ բեգը: Սիպկի ցեղն ապրում էր Ալաշկերտի Սևիկ, Դերիկ, Ասմար, Մոլա Շամդին և այլ գյուղերում:22 Ռուս-թուրքական 1877-1878թթ. պատերազմի ավարտից հետո, երբ Կարսն ընդգրկվեց Ռուսական կայսրության կազմում, սիպկիները բնակություն հաստատեցին Ռուսական կայսրության Կարսի շրջանում:23 Ինչպես վերը նշել էինք, սիպկի ցեղը ժամանակի ընթացքում բաժանվել է երկու մասի: Սիպկիների այն հատվածը, որը իսլամ էր ընդունել, քրդացել էր: Այս ցեղի երկու հատվածների միջև հաճախ էին ռազմական բախումներ տեղի ունենում: Այդ բախումների հիմնական պատճառը իսլամադավան սիպկիների կողմից եզդի սիպկիներին կրոնափոխ անելու փորձերն էին: Այս երկու հատվածների միջև բախում տեղի ունեցավ նաև այն ժամանակ, երբ եզդի սիպկիները 21

Х. Д. Папазян, 1985 Hecîyê Cindî, 1967 23 Езиды Сархада, Дмитрий Пирбари, Тбилиси-Москва, 2008, сс. 218-220 22

43


տեղափոխվեցին Կարսի շրջան: Ըստ պատմական աղբյուրների՝ ամենաթեժ բախումները տեղի են ունեցել 1850-ական թթ. կեսերին: Նման միջցեղային բախումներ լինում էին բոլոր այն ցեղերի միջև, որոնք կրոնական դրդապատճառով երկու մասի էին բաժանվել: Նկատենք, որ եզդի սիպկի ցեղը ռազմականապես բավական լուրջ պատրաստություն ուներ: Իսլամացած սիպկիների հետ բախումների ընթացքում հաղթանակը մշտապես եզդի սիպկիների կողմն է եղել: Սիպկի ցեղի տարբեր ժամանակների ցեղապետերը ջանում էին լավ հարաբերություններ պահպանել Ռուսական կայսրության ղեկավարների հետ: Եզդիական ժողովրդական ավանդապատումներում հիշատակվում է, որ սիպկի ցեղապետերը հաճախ էին լինում Կարսում և տեղի ռուս ղեկավարների աջակցությունը ստանալով՝ իրենց ցեղի անդամներին տեղափոխում էին Կարսի շրջան: Հայտնի է, որ 19-րդ դարի երկրոդ կեսին Կարսի մարզի եզդիների ղեկավարն էր Պոլատ ընտանիքը, որի նստավայրը գտնվում էր ԽարաբաԴիգոր գյուղում: Ամարիկե Պոլատի որդի Ալին, որը ռուսական տարածքներում եզդիների վերաբնակեցման աշխատանքներով էր զբաղված, ռուս ղեկավարների կողմից ճանաչվեց սիպկի ցեղի առաջնորդ: Այդպես էր մինչև 1917 թվականը: Այդուհետ եզդիները ստիպված եղան լքել Կարսի շրջանը՝ մեծամասամբ տեղափոխվելով ներկայիս Հայաստանի Ապարանի և Թալինի շրջաններ, ինչպես նաև Արարատյան դաշտավայրի տասնյակ բնակավայրեր:24 Ինչպես հայտնի է, 1917թ. Թուրքական զորքերը Կարա Բաքր փաշայի ղեկավարությամբ ներխուժեցին Հայաստան:25 Այս ներխուժումից հետո հայերը և Հայաստանում բնակվող եզդիները նորից կանգնեցին գաղթի և բնաջնջման վտանգի առաջ: Այս ամենը գիտակցելով՝ եզդիները չէին կարող անմասն մնալ սպասվող ճակատամարտերից: Եզդի ցեղապետերը իրենց հրամանատարության տակ գտնվող եզդի մարտիկներից զորաջոկատներ կազմեցին և ակտիվ մասնակցություն ունեցան ռազմական գործողություններին՝ մինչև դրանց հաղթական ավարտը: Խորհրդային Միության տարիներին սիպկի ցեղը մյուս եզդի ցեղերի նման կորցրեց իր ցեղային ապրելակերպը: Սիպկիները այլևս ռազմական ուժ չունեին և հետևաբար չունեին քաղաքական ազդեցության լծակներ երկրում: ԽՍՀՄ տարիներին սիպկի ցեղապետերը և 24 25

Езиды Сархада, Дмитрий Пирбари, Тбилиси-Москва, 2008, стр. 220 С.М. Полатов, Дети Солнца, Яарославль, 2011, сс. 159-162

44


մեծահարուստները կուլակաթափվեցին և ստիպված էին զբաղվել գյուղատնտեսությամբ: Սա մեծ նշանակություն ունեցավ, որպեսզի այս ցեղախմբի շատ ներկայացուցիչներ զբաղվեն կրթական և գիտական աշխատանքով: Նրանցից ոմանք մեծ հաջողություններ արձանագրեցին, որոնցից մի քանիսին մենք ներկայացրեցինք սկզբում: ԽՍՀՄ տարիներին սիպկի ցեղի որոշ ներկայացուցիչներ նաև աքսորվել են: Սիպկի ցեղի Հայաստանի ներկայացուցիչները հիմնականում բնակվում են Արագածոտնի մարզում: Խորհրդային Միության փլուզումից հետո այս ցեղի շատ ներկայացուցիչներ բռնեցին արտագաղթի ճանապարհը և այժմ հիմնականում բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում:

Հասանիներ Հասանի ցեղը եզդի ժոովրդի ամենամեծ ցեղերից մեկն է: Պատմական տարբեր աղբյուրներից հայտնի է, որ հասանի ցեղի արմատները ձգվում են մինչև 12-13-րդ դարեր: Այս ցեղի մի հատվածը ներկայիս Հայաստան է գաղթել Օսմանյան կայսրությունում ոչ մահմեդական ժողովուրդների ցեղասպանության տարիներին: Նրանց ցեղապետերը ևս սերտ կապեր էին պահպանում Ռուսական կայսրության հետ: Հայաստանում հասանի ցեղի վերջին անվանի ցեղապետը եղել է Ուսուբ բեկը: Ուսուբ բեկը եզդիական Հասանի հայտնի տոհմի 26-րդ առաջնորդն էր: Ժողովրդական մեկնաբանության համաձայն՝ տոհմը կոչվում է Հասանի՝ ամրության, քաջության, ազգային սովորույթներին ու դավանանքին հավատարիմ լինելու շնորհիվ, քանի որ «հասանի» եզդիերեն նշանակում է երկաթյա: Ըստ եզդի ժողովրդի շրջանում տարածված պատումների՝ Բայազետի քուրդ կառավարիչ Բահլուլ փաշան ցանկանում էր, որ հասանի տոհմը իսլամ ընդունի, և ամեն կերպ ճնշում էր եզդիներին: Բահլուլը հասանիներից պահանջում է 12 հազար ոչխար, որպեսզի դրանց կաթով շաղախ արվի ու վերակառուցվի պատերազմի արդյունքում վնասված Բայազետի բերդ-ամրոցը, իսկ մսով սնվեն շինարար-բանվորները: Հասանիները բավարարում են կառավարչի պահանջը, բայց տեսնելով, որ վերջինս շարունակում է ճնշումներն ու ստորությունը, թողնում են Բայազետը, անցնում

45


ռուսական սահմանը և հաստատվում Սուրմալուում:26 1828-1829թթ. ռուսթուրքական պատերազմի ընթացքում հասանի ցեղի ցեղապետի գլխավորությամբ 300 եզդի ընտանիք Բայազետից տեղափոխվում է Սուրմալուի գավառ: Հաստատվելով Սինակ լեռան ստորոտին՝ եզդի ընտանիքները հիմնում են 30-ից ավելի գյուղեր, որոնք հետագայում լինում են իրենց տիրապետության տակ: Հասանի ցեղի կողմից հիմնված գյուղերն էին. Ասլանլու, որը ցեղապետանիստ գյուղ էր համարվում և ցեղի, այսպես կոչված, մայրաքաղաքը, Ասիբուլաղ, Զոր` Սինակի ամենամեծ գյուղերից մեկը, Ալչալու, Ղարաղթին, Աստավլու (կամ Շեխերի գյուղ), Կըրբլախ, Բաշսինակ, Սոյբըլաղ, Քոջաբաշի, Տաուշան, Դամիսխան, Խըրբե Սոր, Կուչ, Խան, Գոգիրմա, Ղարաղու, Աշո Հուսեյնի գյուղ, Բանդամուրադ, Տաշքորպին, Ղարահեսար, Զարիֆխան, Չարսալա, Օմբըլա, Դութախ, Դիմսիզ, Կլոյի գյուղ, Թանդուրեկ, Դիբաքլու, Մախսոյի գյուղ, Գյարմաշվ և այլ գյուղեր:27 Պետք է նշել, որ 19-րդ դարի վերջին ինչպես կայսրության մյուս տարածքներում, այնպես էլ Սինակում գյուղերն ու գյուղակները դյուրին կերպով ղեկավարելու նպատակով ռուսական իշխանությունները կազմավորել են առանձին գյուղախմբեր: Գյուղախմբերը ունեցել են իրենց կոմիսարը` ղեկավարը: Հասանի ցեղի մի փոքր հատվածը բռնի ուժով իսլամ է ընդունել: Նրանք ևս զերծ չեն մնացել միջցեղային ռազմական բախումներից: Հասանի ցեղի իսլամացած հատվածը, ինչպես սիպկի ցեղի իսլամացած մասը, ձուլվել է քրդերի հետ: Ուսուբ բեկի նախնիները՝ Հասան Աղա Ավագը, Հասան Աղա Կրտսերը, Թամըր Աղան /կամ Թեմուր Աղան/, իրենց մասնակցությունն են ցուցաբերել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ժողովրդի համար բախտորոշ իրադարձություններին՝ հույս ունենալով ռուսների օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: Հասան Աղա Ավագը 18281829թթ. եզդի հեծյալների հարյուրյակով ռուսական կողմի հետ կռվել է 26

Նմանատիպ ժողովրդական պատումները հորինվածք չեն, քանի որ հաստատվում են որոշակի պատմական վկայություններով: Օրինակ՝ գեներալ Ուշակովը իր գրքում պատմում է, որ 1828թ. օգոստոսի 28-ին ռուսական զորքերը գրավեցին Բայազետը, և հասանիների 200 ընտանիք Հասան աղայի գլխավորությամբ տեղափոխվեցին Սուրմալու, իսկ Հասան աղան 100 հեծյալով կռվում էր թուրքերի դեմ՝ մասնակցելով Ալաշկերտի՝ Թոփրակ Կալայի ճակատամարտին: 27 Ահմադե Գոգե, Մեր ապուպապերի ձայնը, Երևան,1997թ. (եզդիերեն)

46


թուրքական զորքերի դեմ: Թամըր Աղան մեծ հարգանք է վայելել ցարական արքունիքում, եղել է իր ժամանակի ամենահեղինակավոր գործիչներից մեկը: 1843թ. Սուրմալուում նրա հետ հանդիպել են Խաչատուր Աբովյանը և Բարոն Ավգուստ Ֆոք-Հաքստհաուզենը: Թամըր Աղայի անունով էլ նրա հետնորդները վերցրել են Թեմուրյանց /ռուսերենով՝ Թեմուրով/ ազգանունը:28 Հասանի ցեղի մասին հարուստ տեղեկություններ կան հայ հեղինակների աշխատություններում: Շատերի կարծիքով՝ լքելով Օսմանյան Թուրքիայի տարածքը՝ այս ցեղի ներկայացուցիչները բնակվել են միայն Հայաստանում, սակայն նրանց անդամներն այսօր էլ ապրում են Հյուսիսային Իրաքում, որտեղ կոմպակտ եզդիաբնակ շրջաններ կան: Հյուսիսային Իրաքի եզդիաբնակ Շանգալ շրջանում այսօր էլ հասանի ցեղը մյուս եզդի ցեղերի նման պահպանում է ցեղային ապրելակերպը, սակայն ցեղային կառավարման համակարգը զարգացում է ապրել:29 Հասանի ցեղի վերջին ութ ցեղապետերը ներկայացված են Սողոմոն Եղիազարովի աշխատությունում: Այդ ցեղապետերի մասին Եղիազարովին պատմել է հասանի ցեղի այդ ժամանակվա ցեղապետ Հասան աղան: Ըստ նրա՝ հասանի ցեղի վերջին ութ ցեղապետերն են Մահամադ աղան, Բաքըր աղան, Դաուդ աղան, Ղալանդար աղան, Օզման աղան, Հասան աղա ավագը, Թամըր աղան, Հասան աղա կրտսերը:30 1915 թվականից հետո հայտնվելով Հայաստանում` հասանի ցեղը, ինչպես այլ եզդիական ցեղեր, հույս ունեին, որ հնարավորություն կստանան հետ վերադառանալ Կարսի մարզ և վերաբնակվել իրենց նախկին գյուղերում: ԽՍՀՄ հիմնադրումը ստիպեց եզդիներին հետ կանգնել իրենց այս մտքից և մտածել Հայաստանում արմատներ գցելու մասին: Կոմունիստական իշխանությունները Թուրքիային հետ հանձնեցին Կարսի մարզը, որը վերջնականապես ի չիք դարձրեց եզդիների հույսերը: Խորհրդային Միության տարիներին հասանի ցեղի ներկայացուցիչները վարել են նույն կյանքը, ինչ այլ եզդիական ցեղերը: Այս ցեղը ևս զինաթափվում է, և նրանց համար անհնար էր այլևս ապրել

28

Թերեզա Ամրյան, ԵՊՀ Իրանագիտության ամբիոն, Dengê Êzdîa ամսաթերթ, 2014թ. մայիս, N03 29 ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Մամե Ամիրյան, Դիպլոմային աշխատանք, 2014թ. 30 С. Егиазаров. «Краткий этнографический очерк курдов Эриванской губернии, с приложением текстов и словаря». Тифлис 1884, стр. 203

47


լեռնեցի ռազմիկի կյանքով: Նրանք ևս անցնում են գյուղատնտեսական կյանք վարելուն, և դադարում է ցեղային ապրելակերպը: Այժմ հասանի ցեղի անդամներն ապրում են Հայաստանի տարբեր բնակավայրերում` մեծամասամբ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում: Այսօր հասանի ցեղի վերջին հայտնի ցեղապետ Ուսուբ բեկի ժառանգները ապրում են Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ գյուղում, որի դպրոցը կրում է Ուսուբ բեկի անունը: Այս գյուղը հասանիների առաջնորդների ընտանեկան գյուղն է եղել: Հասանիներ ապրում են նախկին ԽՍՀՄ այլ երկրներում ևս, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում:

Զուկուրիներ Ինչպես հայտնի է պատմական տարբեր աղբյուրներից, Վանի վիլայեթում բնակվում էին մեծ թվով եզդիներ: Այս տարածաշրջանում ապրող եզդիները հիմնականում պատկանում էին զուկուրի ցեղին: Այն եզդիական ամենամեծ հինգ ցեղերից մեկն է: Ըստ Վանի վիլայեթի եզդիների՝ այս տարածքում եզդիաբնակ գյուղեր էին Չբուխլի, Հանջարի, Դերջեմանդա ժորըն, Դեջեմանդա ժերըն, Կանիսարկ, Ճրաղ, Յարմակ, Կալաջուկ, Շամսադին, Վալիջան, Մուչ, Ուտա, Անզավ, Սմտատոշ, Կուրզոտ, Փշիկյումբետ, Հաջիքժլախ, Բեշբարմաք, Շվաքար, և այլ գյուղերը: Այս գյուղերի միջև ձգվում էր Փիր Ռաշիդ լեռը, որը եզդիները համարում էին սուրբ լեռ: Նշված մի շարք եզդիական գյուղերում ապրում էին նաև մահմեդականներ, մասնավորապես՝ Փշիկյուբետ, Շիվիաքար, Կյուրզոտ, Սիմտատոշ, Անզավ գյուղերում, որոնք գտնվում էին Վանա լճի հյուսիս-արևելյան ափին: 31 Զուկուրի ցեղի ամենահայտնի առաջնորդներն էին Տաֆուր աղան, Բրաիմ աղան, Ջահանգիր աղան, Խատիվ աղան, Սմաիլ աղան և Քալիբ աղան: Սկզբնական շրջանում Վանի վիլայեթի եզդիներին ղեկավարում էին Սմոյե Չատոյի ընտանիքի ներկայացուցիչները` Ռաշի ենթացեղից: Սմոյե Չատոյի ընտանիքը հարյուրամյակների ընթացքում ղեկավարել և պաշտպանել է իր ժողովրդին: 19-րդ դարի երկրոդ կեսի վերջին Վանի վիլայեթի եզդիների ղեկավարումն անցնում է մանդկի ցեղին, որը այդ ժամանակ գլխավորում էր Խատիվ աղան: Խատիվ աղայի նախնիները Օսմանյան կայսրություն էին տեղափոխվել Պարսկաստանից 18-րդ դարի 20-ական թվականներին: 31

Езиды Сархада, Дмитрий Пирбари, Тбилиси-Москва, 2008, сс. 151-164

48


Պարսկաստանում Խատիվ աղայի նախնիներից մեկին` Բաշար փաշային, ով Համզա բեկի ժառանգներից էր, կախաղան են բարձրացնում պարսկական իշխանությունների հրամանով, ինչը Պարսկաստանից նրանց հեռանալու պատճառն է դառնում: Տեղափոխվելով Թուրքիա՝ նրանք հաստատվում են Վանի վիլայեթում:32 Խատիվ աղայի մահվանից հետո Վանի եզդիների ղեկավար դարձավ նրա որդին՝ Ջահանգիր աղան, ով նաև ռազմական գործիչ էր և ակտիվ մասնակցություն ուներ Թուրքիայի տարածքում ոչ մահմեդական ժողովուրդների պաշտպանության գործում: Ջահանգիր աղան ծնվել է 1874թ. Վանի գավառի Չիբուղլի գյուղում, եզդի ցեղապետ Խատիվ աղայի ընտանիքում: 1904թ. Ջահանգիր աղան առաջին անգամ հանդիպում է Անդրանիկ Օզանյանի հետ: Անդրանիկը, իմանալով, որ Ջահանգիրը նշանված է և շուտով պետք է ամուսնանա, ցանկություն է հայտնում լինել նրա հարսանիքի քավորը: Այստեղից էլ սկսվում է նրանց բարեկամությունը: Ջահանգիր աղան Վանի գավառի 12 եզդիաբնակ գյուղերի ղեկավարն էր: 1915թ. Ջահանգիր աղան գալիս է Արևելյան Հայաստան և բնակություն հաստատում Ապարանի Ջառջառիս գյուղում: Ջահանգիր աղան անգնահատելի ներդրում ունի Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերի հաղթանակի գործում: Այդ մարտերին Ջահանգիր աղան կարողացավ միավորել եզդիական ուժերը և 1700 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատով մասնակցեց ճակատամարտի ողջ ընթացքին: 1938թ. նա աքսորվել է Սիբիր և 1943թ. այնտեղ էլ մահացել է: Ցավալի է, որ մինչ այս պահը նրա գերեզմանի վայրը հայտնի չէ: 33 1915թ. Վանի վիլայեթի եզդիները՝ Ջահանգիր աղայի գլխավորությամբ, հարյուրավոր հայերի հետ միասին անցնում են Ռուսական կայսության տարածք: Պետք է նկատել, որ մինչ այդ ևս Խատիվ աղայի ընտանիքը սերտ հարաբերություններ է ունեցել ռուս իշխանների հետ, և Ռուսական կայսրության հայկական տարածքներ տեղափոխվելը նրանց համար փրկություն է եղել: Ըստ տարբեր պատմական աղբյուրների՝ այդ ժամանակ ներկայիս Հայաստան են գաղթել մոտ 13 հազար եզդիներ և 15 հազար հայեր: Տեղափոխվելով Հայաստան՝ զուկուրի ցեղի անդամները բնակություն են հաստատել Ապարանի տարածաշրջանի 10-ից ավելի գյուղերում: Մինչ 32

ԵՊՀ Արևելեգիտության ֆակուլտետ, Մամե Ամիրյան, Դիպլոմային աշխատանք 2014 33 Նույն տեղում

49


սոցիալիստական հեղափոխությունը ցեղի ղեկավարն էր Ջահանգիր աղան: Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո զուկուրի ցեղի մարտիկները ևս զինաթափվեցին, շատերը ցեղապետ Ջահանգիր աղայի բախտին արժանացան և աքսորվեցին: Զուկուրի ցեղի հետնորդները այժմ ապրում են Արագածոտնի, Արմավիրի մարզերում, Երևան քաղաքում: Այս ցեղի հետնորդների մի մասը ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանից արտագաղթել է Ռուսաստանի Դաշնություն և նախկին ԽՍՀՄ այլ երկրներ: Զուկուրիների մի ստվար հատված ապրում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Օրթլիներ Այս ցեղին են պատկանում մամթաջիները, օզմանսոիները, ռաշիները, հայոիները, թոռնիները, մամաշարիֆիները և այլն: Օրթլի անունը առաջացել է Օրթլա տեղանունից, որտեղ հիմնականում բնակվել են այս ցեղի ներկայացուցիչները: 34 Նրանք ապրել են նաև Բայազետի և Սուրմալուի շրջաններում: Այս ցեղը եզդիների այն եզակի ցեղերից է, որ նույնիսկ սրի ուժով կրոնափոխ չի եղել: Օրթլիները անհաշտ պայքար են մղել մահմեդականության դեմ: Ըստ ժողովրդական պատմությունների, որոնք տարածված են տարեց եզդիների շրջանում, օրթլիների բնակավայրերը մոտ են եղել քարավանային ճանապարհներին, և այս ցեղի որոշ ներկայացուցիչներ զբաղվել են ավազակությամբ: Նրանց հարձակումներից զերծ են մնացել աղքատները և ոչ մահմեդականները: Օրթլի ավազակների կողմից հիմնականում հարձակման էին ենթարկվում քուրդ, արաբ և թուրք առևտրականների քարավանները: Նրանք ավարի վերավաճառքից գոյացած միջոցները ուղղում էին ինքնապաշտպանության կազմակերպմանը: Հարկ է նշել, որ այս ցեղի ներկայացուցիչները եզդիների շրջանում ամենաավանադապաշտն են եղել: Այս ցեղի ղեկավարները սերել են մամթաջի ցեղից՝ Ալի աղայի ընտանիքից:35 Օրթլիների մի մասը ներկայիս Հայաստանի տարածք է տեղափոխվել 1878-1879թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքում: Նրանց մեծ մասը Արևելյան Հայաստան է եկել Օսմանյան Թուրքիայում ոչ մահմեդական ժողովուրդների ցեղասպանության տարիներին` 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի 20-ական թթ. ընկած ժամանա-

34 35

Ա. Թամոյան, Մի գերդաստանի պատմություն, Երևան, 2006թ., էջ 23 Ահմադ Քալաշյան, Կոտայքի մարզ, գյուղ Կոտայք, 53 տ.

50


կահատվածում: Օրթլի ցեղախմբի մեջ մտնում են բազմաթիվ ցեղեր և ենթացեղեր՝ մամթաջիներ, կազանիներ, մամաշարիֆներ, օզմանսորիներ, ռաշիներ, հայոյիներ, վալոյիներ, թոռնիներ, քաշախիներ և այլն:

Ռոժկիներ Ռոժկի ցեղախումբը բազմացեղ միություն է, որն իր մեջ ընգրկում է բազմաթիվ ցեղեր և ենթացեղեր: Ռոժկիների մասին տեղեկություններ են պահպանվել դեռ միջնադարյան աղբյուրներում: Ռոժկի ցեղի մասին մանրամասն տեղեկություն է հաղորդում Շարաֆ նամեն: Շարաֆ խանը իր գրքում հիշատակում է ռոժկի կամ ռոժակի անվանումը և համարում էր, որ այս ցեղանունը ծագում է ֆարսիե դարիից և նշանակում է մի օր: Շարաֆ խանը հաղորդում է, որ ռոժկի ցեղը ձևավորվել է Թաբ բնակավայրում, 24 ցեղերի միավորումից, ինչը տեղի է ունեցել մեկ օրում. այստեղից էլ ռոժակի կամ ռոժկի անունը: 16-րդ դարի վերջին, երբ գրվել է Շարաֆ նամեն, ռոժկի ցեղախմբի կազմում 25 ցեղ է եղել:36 Ռոժկի ցեղախմբի մի մեծ հատված 17-րդ դարից սկսած հեռացել է իր արմատներից՝ սրի ուժով ընդունելով իսլամ: Ինչպես եզդիների տասնյակ այլ ցեղեր, այս ցեղի ներկայացուցիչները ևս քրդացել են և ձևավորել քրդական ռոժկի ցեղախումբը, որը քրդերի շրջանում ամենաբազմանդամ ցեղերից մեկն է այժմ: Հայաստանում ապրող ռոժկիները բաժանվում են մի քանի ենթացեղերի `ալումերի, ճակոի, հաբուկա, գաբալակի: Ինչպես բոլոր եզդիներ`ռոժկիները ևս դարեր շարունակ պայքարել են իրենց կրոնի և ազգի պահպանման համար: Սկսած 19-րդ դարի վերջից ռոժկիները, թուրք-քրդական հալածանքներից փրկվելու համար, ապաստան են գտել Ռուսական կայսրության տարածքում, այնուհետև Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանում ռոժկիները հիմնականում ապրում են Թալինում և Ապարանի շրջանի Միրաք, Սանգյառ, Սիպան և այլ գյուղերում: ԽՍՀՄ փլուզումից հետո այս ցեղի ներկայացուցիչներից շատերը նույնպես արտագաղթեցին Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներ՝ Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա և այլն: Ռոժկի ցեղախմբի մեջ են մտնում հետևյալ ցեղերը` Ռոժկի, Ռաջավի, Արոկի, Ալոմերի, Գաբալակի, Կալոշկի, Մուսեսանի, Հաբուկի, Խավակի, Պիվազի և բազմաթիվ այլ ենթացեղեր: Ռոժկիների մի մեծ մասը այժմ 36

Езиды Сархада, Дмитрий Пирбари, Тбилиси-Москва, 2008, сс. 215-216

51


ապրում է նաև Հյուսիսային Իրաքի Նինվեի շրջանում` եզդիների պատմական հայրենիքում:

Եզդիական ենթացեղերը (Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում բնակվող) Մենք արդեն ներկայացրեցինք եզդի ազգի հիմնական ցեղերը, որոնց հետնորդները այժմ էլ բնակվում են Հայաստանի տարածքում: Ներկայացված ցեղերը իրենց հերթին բաժանվում են տասնյակ ենթացեղերի: Եզդիական ցեղերը ենթացեղերի են բաժանվել ըստ բնակավայրերի, հայտնի ընտանքիների անուների կամ ցեղի նախահոր անվանումով:

Ուտիներ Ուտի ենթացեղը մտնում է սիպկի ցեղի կազմի մեջ: Այս ենթացեղը, ինչպես մյուս սիպկի ցեղերը, ապրել են Կարսի մարզում: Ուտիները ապրել են մասնավորապես Կարսի Յամանչաիր, Շիրինկու, Ալամ, Դիգոր, Կիզիլկուլ և Կոզիլջի գյուղերում: Այս ենթացեղի ամենահայտնի դեմքերից էր Օկզե Մամոն, ում իրական անունը Օզման էր, իսկ Օկզ նրան անվանել էին թուրքերը, որը թարգմանաբար նշանակում է ցուլ: Օկզե Մամոն, չնայած իր փոքրամարմին լինելուն, բավական ճարպիկ և ուժեղ է եղել ու մեկ հարվածով գետնին է տապալել թուրք աժդահային, ինչից հետո էլ անվանի է դարձել: Ուտիների առաջնորդը որոշ ժամանակ եղել է Հուտի բեկը:37 Ուտի ցեղից են սերում բավական հայտնի եզդի մտավորականներ Ամինե Ավդալը, Ջասմե Ջալիլը, Հաջիե Ջնդին, Ջարջոե Գյանջոն, Բախչոե Իսկոն, Ֆերիկե Ուսվը, Վազիր Ռաշիդովը:38 Այս ցեղի հոգևոր առաջնորդ շեյխերը սերում էին Շեխուբաքրի ցեղից, իսկ փիրերը՝ Փիր Բադի ցեղից:

37 38

Езиды Сархада, Дмитрий Пирбари, Тбилиси-Москва, 2008 С.М. Полатов, Дети Солнца, Яарославль, 2011, стр. 166

52


Քլերիներ Քլերի ենթացեղի ներկայացուցիչները ևս Հայաստանի տարածք են տեղափոխվել Կարսի մարզից, Օսմանյան կայսության տարածքում ոչ մահմեդական ժողովուրդների ցեղասպանության տարիներին: Ներկայիս Հայաստան տեղափոխվելուց առաջ քլերիների առաջնորդն էր Խալիտե Ալոն: Քլերի ենթացեղը ևս մտնում է սիպկի ցեղի կազմի մեջ: 1918 թվականին քլերիները հաստատվում են Էջմիածնի տարածաշրջանի Աղավնատուն գյուղում: Այստեղ հիվանդության հետևանքով մահանում է Խալիտե Ալոն և ցեղի ղեկավարումը թողնում իր որդուն՝ Մորոֆին: Հետագայում Մորոֆը իր որդիների` Ջամոյի, Ահմեդի, Սլոի և Թամոյի հետ մշտական բնակության է տեղափոխվում Թալինի տարածաշրջանի Ղաբախթափա գյուղ: Քլերիների ամենահայտնի դեմքերից է ԽՍՀՄ բանակի մայոր Սմոե Սվուկե Ջնդին, որը Սամանդ Սիաբանդովից հետո երկրորդ եզդին էր, որ արժանացել էր Լենինի անվան շքանշանի: Այս ցեղի հոգևոր առաջնորդ շեյխերը սերում էին Շեխուբաքրի ցեղից, իսկ փիրերը՝ Փիր Բադի ցեղից:39

Շամսկիներ Այս ենթացեղի հիմնական հատվածը Հայաստան է տեղափոխվել 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Շամսկի ենթացեղը նույնպես պատկանում է սիպկի ցեղին: Հայաստան տեղափոխվելուց հետո վերաբնակվել են Ապարանի տարածաշրջանի Պամպ գյուղում: Շամսկիների մնացյալ հատվածը Պամպ տեղափոխվեց 1918 թվականից հետո միայն: Այս ենթացեղի մի մասը ևս բռնի կերպով իսլամադավան է դարձել և ձուլվելով քրդերին՝ հիմք է դրել քրդական շամսկի ցեղին: Սակայն ի տարբերություն եզդիական մյուս ցեղերի բաժանումների՝ քրդացած շամսկիները բարիդրացիական հարաբերություններ էին պահպանում եզդիների հետ և մինչև վերջ հավատարիմ են մնացել եզդիներին: Նույնիսկ նրանց առաջնորդը` Սադում բեկը իրեն համարել է Bav êzdî (եզդու տղա): Ցեղի առաջնորդն էր Մստոե Շամոն: Շամսկիների ցեղից են սերում եզդի ժողովրդի բազմաթիվ հայտնի անուններ գիտության և մշակույթի ոլորտում: Շամսկի ցեղի ներկայացուցիչ Շակրո Մհոյանը, ով հայտնի պատմաբան ու արևելագետ էր, Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր: Գեորգի Մհոյանը

39

С.М. Полатов, Дети Солнца, Яарославль, 2011, сс. 168-167

53


հայտնի վիրաբույժ-վնասվածքաբան էր, բժշկական գիտությունների դոկտոր: Տիտալե Խդոն հայտնի մանկավարժ էր և նաև դպրոցի տնօրեն:40 Այս ցեղի անդամները եզդիների շրջանում մեծ թիվ չեն կազմում: Այժմ շամսկիները հիմնականում բնակվում են Արագածոտնի մարզի Ջամշլու և Պամպ գյուղերում: Այս ցեղի հոգևոր առաջնորդ շեյխերը սերում էին Շեխուբաքրի ցեղից, իսկ փիրերը՝ Փիր Բադի ցեղից:

Չիլիներ Չիլին սիպկի ցեղախմբի ենթացեղերից մեկն է: Հայաստան են տեղափոխվել Կարսի մարզի Դուզգաչի և Կիզիլկուլ գյուղերից: Հայաստանում նրանք հիմնականում բնակություն են հաստատել Թալինի տարածաշրջանի Ղաբախթափա և Թըլիկ գյուղերում: Այս ցեղի հայտնի դմեքերից են Միրզե Օզմանը, Ալիխանե Շաեն, Ռզգանե Ախմոն, Շամալե Միրզան, Ուսե Սանոն և ուրիշներ:41 Չիլի ցեղի ներկայացուցիչ՝ Ասլանլու գյուղի նախկին բնակիչ Ալիխանե Շաեն կրթություն է ստացել Երևանյան սեմինարիայում և հետագայում իրեն նվիրել է եզդի երեխաների կրթության գործին: Դեռ ցարական Ռուսաստանի տարիներին նա դպրոց է հիմնում Կարսի մարզի Բաջալու գյուղում, որտեղ սովորում էին եզդի և հայ երեխաներ: Երբ չիլի ցեղը տեղափոխվում է Հայաստան, նա մանկավարժական գործունեություն է ծավալում Ապարանում, Էջմիածնում և Երևանում: 1927 թվականին Նուրե Պոլատովի հետ զբաղվում էր Աշտարակի մանկատան երեխաների կրթությամբ: Ներկայումս չիլի ցեղի ներկայացուցիչները շարունակում են ապրել Ղաբախթափա և Թըլիկ գյուղերում, սակայն նրանց մեծ մասը արտագաղթել են Հայաստանից, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն: Այս ցեղի հոգևոր առաջնորդ շեյխերը սերում էին Շեխուբաքրի ցեղից, իսկ փիրերը՝ Փիր Բադի ցեղից:42

Ստուրկինե Ստուրկին բազմանդամ ենթացեղ է սիպկի ցեղախմբի կազմում: Այս ենթացեղի մասին առաջին հիշատակումները թվագրվում են 1207 թ.: Խատիպսի արձանագրությունում այլ ցեղերի հետ միասին հիշատակվում

40

Ալոյան Ուսուբ, 88տ., Արագածոտնի մարզ, գյուղ Ջամշլու С.М. Полатов Дети Солнца, Яарославль 2011:170-171 42 Թեմուր Սադոյան. Շիրակի մարզ, քաղաք Գյումրի 83տ, 41

54


է նաև ստուրկի ցեղը: Նրանց բնօրրանը, ինչպես բոլոր եզդիներինը, Հյուսիսային Իրաքն է: Թուրք Ռաշիդ փաշայի ճնշման հետևանքով նրանք 1833-1834թթ. թողել են իրենց հայրենի բնակավայրերը և տեղափոխվել Ալաշկերտի շրջանի Այնթափի հարթավայր: Ավելի քան կես դար ապրելով Այնթափում՝ ստուրկի ցեղը անցնում է ռուսական տիրապետության տարածքներ` մասնավորապես Կարսի մարզ: Հիմնականում ապրել են Կարսի մարզի Բաջալու շրջանում: 1918 թվականի դեպքերից հետո տեղափոխվել են Հայաստան: Այստեղ նրանք բնակություն են հաստատել Բայսզ, Սիչալու, Կալինինո, Կոդախսազ գյուղերում, մի քանի ընտանիք՝ Թլիկում: Ստուրկի ցեղը ղեկավարել է Կայմազե Պիրեն, հետագայում՝ նրա որդիները: Այս ընտանիքը բազմաթիվ ժառանգներ ունի, որոնք այժմ հիմնականում բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում: Ստուրկիներով բնակեցված վերը նշված գյուղերի շատ ընտանիքներ հեռացել են Հայաստանից՝ բնակություն հաստատելով ԱՊՀ այլ երկրներում ևս: 1918 թվականին Հայաստան եկած ստուրկիների մի մասը հաստատվել է Վրաստանում: Այս ցեղի հոգևոր առաջնորդ շեյխերը սերում էին Շեխուբաքրի ցեղից, իսկ փիրերը՝ Փիր Բադի ցեղից:43

Բալակյառիներ Բալակյառին եզդիների փոքրաքանակ ենթացեղերից մեկն է: Այս ենթացեղը առավել հայտնի է Հայաստանում և Վրաստանում ապրող եզդիների շրջանում: Մեր ուսումնասիրած նյութերի համաձայն՝ բալակյառիներն ու քլերիները մի շարք նմանություններ ունեն: Ներկայիս Հայաստանի տարածք տեղափոխվելուց առաջ բալակյառիները բնակվել են Իգդիրի շրջանի Զոր գյուղում: Հայաստան են տեղափոխվել 19121915թթ. Նրանց մի հատվածը ապրում էր Բայազետի շրջանի Կյունդո, Տուտակ, Դիադին գյուղերում: Հայաստան տեղափոխվելուց հետո ապրել են հիմանակնում Էջմիածնի շրջանի Ղամշլու գյուղում: Ավդոե Չոլոյի և Շակրե Քամեյի ընտանիքները հաստատվել են Ապարանի տարածաշրջանի Ջառջառիս գյուղում: Մի քանի ընտանիք էլ տեղափոխվել են Թբիլիսի: Բալակյառի ցեղի ամենահայտնի դեմքերից մեկը եզդի զորավար Ջահանգիր աղայի գրագիրն է եղել` Ահմեդե Շավաշ Բալակյառին: Ներկայումս բնակվում են Ջամշլու (Զարթոնք) գյուղում, Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում, Արագածոտնի մարզի Ջառջառիս 43

ԵՊՀ Արևելեգիտության ֆակուլտետ, Մամե Ամիրյան, Դիպլոմային աշխատանք 2014

55


գյուղում, Վրաստանում, Գերմանիայում՝ 800 հոգի, Ռուսաստանի Դաշնությունում և եվրոպաական այլ երկրներում: Այս ցեղի շեյխն է Խաթունա Ֆարխան, Փիրը՝ Մամե Շվանը:44

Իսադզիներ Իսադզին ենթացեղ է սիպկի ցեղի կազմում: Այս ենթացեղը նույնպես մի քանի մասերի է բաժանվում՝ Մամոի, Աթոի, Բաշեի, Մկոի, Շանադարի: Վերջիններս իսադզի ցեղից բաժանվել և առանձին ցեղեր են կազմել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Հայաստանում նրանք հիմնականում բնակվում են Շիրակի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում: Այս ցեղի մեծ մասը, սակայն, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Իսադզիներին ղեկավարել են սիպկի ցեղի ներկայացուցիչները, իսկ ավելի կոնկրետ՝ Ամարիկե Պոլատ բեկի ընտանիքը: Այս ցեղից է սերել հայտնի գրող և պոետ Ֆերիկ Պոլատ Բեկովը (Ֆյոդր Լիտկին): Նրա հայրը աքսորված է եղել Սիբիր, որտեղ էլ ծնվել է Ֆերիկ Պոլատ Բեկովը: Նա երիտասարդ տարիներից ակտիվ մասնակցություն է ունեցել սոցիալիստական հեղափոխությանը և Սիբիրում խորհրդային կարգերի տարածման առաջնորդներից մեկն է եղել: Մահացել է երիտասարդ տարիքում, 1918 թվականին:45

Ռամոշիներ Ռամոշի ենթացեղը մտնում է հասանի ցեղի կազմի մեջ: Ռամոշիների մասին իր գրքում՝ Բայազետի եզդիերի ցանկում հիշատակում է Մալա Մահուդ Բայազիդին: Այս ցեղը ղեկավարել է Սուվե Խդոի ընտանիքը, որը սերում էր Ալոե Շվոից` Սուրմալուի Ալիչայլու շրջանից: Ռամոշի ենթացեղի հայտնի դեմքերից է գրող և հասարակական գործիչ Ահմադե Գոգեն: Ահմադե Գոգեն իր գրքում գրել է ռամոշի ցեղի առաջնորդ Ուսվե Խդոյի մոտ ընկերների մասին: Նրանք էին Ուսվ բեկը, քուրդ գեներեալմայոր Ալի Աշրաֆ բեկ Շամշադինովը, ազգությամբ հայ Մարտիրոս աղան Իգդիրից (Դրաստամատ Կանայանի հայրը), երևանցի Գաբրիել աղան և թուրք Շամիլ բեկը` Զաման խանի թոռը:46 Այս ցեղի մի մասը սրի

44 Նույն

տեղում в Большой Советской Энциклопедии 46 Ehmedê Gogê, 1997, 138 45 Статья

56


ուժով ընդունել է մահմեդականություն և ձուլվել քրդերի հետ: Իսլամացած ռամոշիները հիմք դրեցին քրդական նույնանուն ցեղին: Նրանք բավական անհաշտ հարաբերությունների մեջ են եղել եզդիների հետ, և հաճախ եզդիական գյուղերը հարձակումների են ենթարկվել իսլամադավան ռամոշի ավազակների կողմից: Այժմյան Հայաստանի տարածքում նրանք հիմնականում ապրում են Արմավիրի մարզում՝ Արաքս, Բաղրա-մյան, Մյասնիկյան բնակավայրերում, Կոտայքի մարզում, Արարատի մարզում:

Բուվկիներ Բուվկին հասանի ցեղի ամենաբազմանդամ ենթացեղն է: Բուն բուվկիները բաժանվում են 9 հիմնական ընտանիքների, որոնք հիմք են դրել նոր ենթացեղերի` Շամե Շինո, Ջաֆո, Դաուլի, Քալե Համո, Հասե, Սլե Հորի, Խադե Բաշո, Քաշի, մալա Միրա: Բուվկիները Թուրքիայում հիմնականում բնակվել են Իգդիրի շրջանի Սինակ լեռան լանջերում սփռված գյուղերում` Գարմաշվում, Բանդարմուրադում, Քալոում, Սոյիբլախում, Ասլանլուում, որտեղ գտնվել է նաև հասանիների ցեղապետի նստավայրը: Այս ցեղը ներկայիս Հայաստան է տեղափոխվել 20-րդ դարի սկզբին: Սկզբնական շրջանում բնակություն են հաստատել Թալինի գյուղերում, այնուհետև տարածվել են Հայաստանի տարբեր մարզերում: Այժմ այս ցեղի ներկայացուցիչները ապրում են Արմավիրի մազի Հայկավան, Տանձուտ, Արազափ, Արարատի մարզի Նոր Կյանք, Ջրաշեն, Արևշատ և այլ գյուղերում, Երևանի Նուբարաշեն համայնքում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում, Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում: 47

Մամիդոկիներ Մամիդոկին հասանիների բազմամարդ ենթացեղերից մեկն է: Այս ցեղը ղեկավարվում է շավավե Խազեի ընտանիքի կողմից: Ներկայիս Հայաստան տեղափոխվել են հիմնականում Թուրքիայի Սուրմալուի շրջանի Խանե գյուղից, 1918 թվականին: Նրանք ևս, ինչպես բոլոր եզդիները, ենթարկվել են հալածանքների մահմեդականների և հատկապես քրդերի կողմից: Իրենց պատմական բնակավայրերը լքելու հիմանական պատճառը այդ հալածանքներն էին: Տեղափոխվելով ներկայիս Հայաստան՝ սկզբնական շրջանում բնակություն են հաստատել

47

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Մամե Ամիրյան, Դիպլոմային աշխատանք 2014

57


Թալինի շրջանում, իսկ հետագայում տարածվել են Հայաստանի տարբեր մարզերում: Այժմ նրանց մի մասը արտագաղթել է ԱՊՀ և եվրոպական երկրներ: Հայաստանում ապրում են մի քանի ընտանիք՝ Արագածոտնի մարզի Սիչանլու (Ավթանա), Բայսզ, Արմավիրի մարզի Շահիրար, Լուկաշեն, Արաքս, Մյասնիկյան գյուղերում: Մամիդոկիները և բուդիները ունեն միևնույն ծագումը:48 Մամիդոկիների շեյխերն են շեխե Շեխուբաքրը և շեխե Նասրդին, փիրը՝ Օմարխալան:

Կազանինե Կազանիները ևս մտնում են հասանի ցեղի կազմի մեջ: Այս ենթացեղի ճյուղերն են սալվանին, օզմանսորին, վալոին, խալոին: Կազանիները ներկայիս Հայաստան են գաղթել հայոց ցեղասպանության տարիներին: Նրանց մի հատվածը գաղթել է Ջահանգիր աղայի առաջնորդությամբ և արդեն Հայաստանում նրանց շատ ներկայացուցիչներ կռվել են թուրքական բանակի դեմ` Ջահանգիր աղայի հեծելազորի կազմում: Կազանիները ևս սկզբնական շրջանում բնակություն են հաստատել Ապարանի տարածաշրջանում, սակայն այժմ կազանիները ապրում են Հայաստանի տարբեր մարզերում, մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում և Երևան քաղաքում: Հետագայում նրանց մի մասը տեղափոխվել է ԱՊՀ երկրներ` մասնավորապես Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Կազանիների շեյխերն են շեխե Շեխուբաքրը, իսկ փիրը՝ Օմարխալան: Կազանիների ցեղապետերն են եղել Ամարե Թամոն և Աթարե Վադալը:49

Գելոիներ Այս ենթացեղը մտնում է հասանի ցեղի կազմի մեջ: Կար կարծիք, որ այս ցեղը ծագում է Իգդիրի Զոր գյուղից, սակայն մեկ այլ տեսակետի համաձայն՝ գելոի ցեղը անջատվել է բանդուրի ցեղից: Հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանում գոյություն ունի այս անվանմամբ ցեղ, որը իսլամ է դավանում: Ինչպես արդեն նշել էինք նախորդ մի քանի ցեղերի համար, այս ցեղի մի հատվածը ևս ստիպված է եղել իսլամ ընդունել: Եղիազարովը նշում է, որ գելոիների իսլամադավան հատվածը մի մասն է ջալիլի բազմանդմամ ցեղի, որը ապրում է Արարատ լեռան կիրճում:

48 49

Նույն տեղում Езиды Сархада, Дмитрий Пирбари, Тбилиси-Москва, 2008, сс. 196-197

58


Հայաստանում գելոի ցեղից մի քանի ընտանիք է մնացել: Գելոի ցեղի շեյխն է Շեխուբաքրը, փիրը՝ փիր Կավկին:

Մանդկիներ Մանդկին զուկուրի ցեղի ամենամեծ ենթացեղերից մեկն է: Մանդկիների հիմնական բնակավայրը եղել են ներկայիս Իրաքի հյուսիսում գտնվող Սինջարի լեռները: Մանդկիների մի մասը հեռացել է Սինջարի լեռներից՝ մոտենալով ներկայիս Հայաստանի սահմաններին: Թուրքիայի տարածքում ապրել են Վանի գավառում և ունեցել են 12-14 գյուղ: Վարկածներից մեկի համաձայն՝ այս ցեղի անվանումը առաջացել է եզդիների սուրբ Շեյխ Մանդի անունից: Ըստ այս ավանդության՝ մանդկի նշանակում է «Մանդի մարդիկ»: Մինչև այժմ էլ մանդկի ցեղի հոգևոր պաշտպանը Շեյխ Մանդն է: Արդեն Վանում մանդկիները այս ավանդույթը մոռացել են և իրենց հոգևոր առաջնորդներ են ընտրել շեյխ Շեխուբաքրի ընտանիքից: Սինջարյան մանդկիները բաժանվում են մի քանի ընտանքիների՝ շախվանի, քալաշի, ազոի, մալա Խանո, մալա Բաշոկ, մալա Մանդե և շախլերա: Վան տեղափոխված մանդկիների մի մասը իրենց հերթին բաժանվել են կասիմի, դալկի, մամադի, կաչալի, դալեե-կասմի, շարաֆի, գաբաշի ընտանքիների: Մանդկիները Օսմանյան Թուրքիայում անհաշտ պայքար են մղել մահմեդականների, մասնավորապես՝ քրդերի դեմ: Այս ցեղը մշտապես ապրել է անկախ կենցաղով և հարկեր չի մուծել Օսմանյան կայսրությանը: Ներկայիս Հայաստան են տեղափոխվել հիմնականում 1915 թվականին՝ ցեղի առաջնորդ Ջահանգիր աղայի գլխավորությամբ: Հայաստանում բնակություն են հաստատել հիմնականում Ապարանի տարածաշրջանում, իսկ հետագայում տարածվել են տարբեր մարզերում: Մանդկի ցեղի ամենահայտնի դեմքը եղել է ցեղապետ Ջահանգիր աղան: Ջահանգիր աղան այն եզակի եզդի առաջնորդներից էր, որը նաև շատ հարգված էր հարևան ժողովուրդների կողմից, հատկապես հայերի շրջանում: Նա մտերիմ հարաբերություններ է ունեցել Անդրանիկ Օզանյանի հետ և մասնակցել է հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող բոլոր մարտերին: Սարդարապատի և ԲաշԱպարանի ճակատամարտերին մասնակցել է իր՝ 1700 հոգուց բաղկացած հեծելազորով: Խորհրդային կարգերի հաստատումից հետո մանդկիների 59


ռազմական ուժը ոչնչացվեց, իսկ Ջահանգիր աղան աքսորվեց Սիբիր, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն: Ջահանգիր աղայի որդիներից ամենակրտսերը բնակվում է Երևան քաղաքում, իսկ մնացյալ ժառանգները՝ հիմնականում Վրաստանում: Այժմ մանդկիները ապրում են ԱՊՀ տարբեր երկրներում: Մանդկիների շեյխերն են Շեխուբաքրները, իսկ փիրը՝ Փիր Բարին:

Դոդկիներ Դոդկի ցեղը ազգակցական կապ ունի մուրթամանի և ուլկի ցեղերի հետ: Դոդկիները բաժանված են մի քանի տոհմերի` դրբոյա, քոչոյա, շավրեշա, խատիվա, խդոյա, շեկոյա և մստոյա: Դոդկիները ապրում են հիմնականում Հայաստանում և Վրաստանում: Հայաստանում այս ցեղի ներկայացուցիչները հիմնականում բնակվում են Թալինի շրջանում, մի քանի ընտանիք՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում և Արմավիրի մարզի Արազափ գյուղում, ինչպես նաև Արարատի մարզում, Արտաշատում, Էջմիածնի շրջանում: ԽՍՀՄ փլուզումից հետո մի շարք ընտանիքներ արտագաղթել են Հայաստանից:50 Հետաքրքիր է, որ դոդկիների կարելի է հանդիպել նաև Ադրբեջանում, որոնք կրոնափոխ են եղել և իսլամ են դավանում: Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանը ուծացման քաղաքականություն էր վարում: Այս պետության տարածքում հայտնված եզդիները ստիպված էին թաքցնել իրենց ինքնությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո շատ դոդկիներ հեռացան նաև Հայաստանից:

Մասակիներ Մասակի ցեղը սփռված է բոլոր այն երկրներում, որտեղ ապրում են եզդիներ՝ Սիրիա, Իրաք, Թուրքիա, Վրաստան և Հայաստան: Մասակի էթնանունը հանդիպում է նաև եզդիական սուրբ տեքստերում: Բացի դրանից, այս ցեղի մասին գրել է նաև Շարաֆխան Բիթլիսին: Նրա տեղեկություններով՝ այս ցեղը ապրել է Ջզիրի մոտակայքում: Այնտեղ, ըստ Շարաֆխանի, ապրում էին հետևյալ ցեղերը. «դումբլի, նուկի, մախմուդի, շեխտարանի, մասակի, ռաշկի, մուղնահրան, դալան, բլաստուրան, շիր, ույան, դուդրան»: 51 Նրանք Հայաստան և Վրաստան են

50

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Մամե Ամիրյան, Դիպլոմային աշխատանք 2014. 51 Шарафхан, 1979, стр. 178

60


տեղափոխվել Բայազետի սանջակից և Զոր գյուղից ու այդպես էլ տարանջատված են՝ զորայի և կարականդայի մասակիներ: Այս ցեղի առաջնորդն է Ազիզե Ամոյի ընտանիքը: Մինչ Հայաստան գալը նրանք ենթարկվում էին քուրդ ցեղապետ Ալի Բեյ Միրզա աղային: Հարկ է նշել, որ այս Հայաստանում և Վրաստանում ապրող այս ցեղի ներկայացուցիչներն իրենց համարում են սուխանի ցեղի ցեղակից: Նրանց շեյխը Սջադինն է, փիրը՝ Քադիբլբլան:

Խանիներ Խանի ցեղը եզդիական ամենափոքրաթիվ ցեղերից մեկն է: Խանիների մի հատվածը եղել է զուկրի ցեղի կազմում և ապրել Վանի Բշիկումբաթ գյուղում: Ցեղի մի հատվածն էլ տեղափոխվել է Հայաստանի Միրաք գյուղ` Բայազետի սանջակի Կիզիլդիզ գյուղից: Վարկածներից մեկի համաձայն՝ այս ցեղը հարում է Հակարիի եզդիներին, և նրանց ցեղանունը առաջացել է Խանե տեղանունից: Ինչպես եզդիների մի քանի ցեղեր, այս ցեղի մի մասը ևս ընդունել է իսլամ և ձուլվել քրդերի հետ: Խակի ցեղը եզդիների շրջանում այդքան էլ հայտնի չէ: Այս ցեղի ամենավառ ներկայացուցիչը 17-րդ դարի պոետ Ահմադե Խանին է: Ահմադե Խանին ծնվել է 1650թ. Բայազետի շրջանի Հակարի բնակավայրում: Ահամադե Խանին իր կյանքի մեծ մասը ապրել է ծննդավայրում: Նա տեղում դպրոց է հիմնել եզդիների համար և ինքն էլ ուսուցանել է երեխաներին: Ահմադե Խանի ամենահայտնի ստեղծագործությունը «Մամե ու Զինե» պոեմն է, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, և դրա հիման վրա մի քանի ֆիլմեր են նկարահանվել: Բացի «Մամե ու Զինե» ստեղծագործությունից, Ահմադե Խանին գրել է նաև «Առաջին Պտուղը», «Հավատի կոդեքս» և մի քանի այլ փիլիսոփայական աշխատություններ: Ահմադե Խանին մահացել է 1708թ. Բայազետում: Հետաքրքիր է, որ քրդերը նրան ներկայացնում են որպես ծագումով քուրդ` մոռանալով, որ նա եղել է եզդիական խանի ցեղի ներկայացուցիչ: Հայաստանում խանիները հիմնականում ապրել են Ապարանի տարածաշրջանում: Այժմ նրանց թիվը Հայաստանում աննշմարելի է: Այս ցեղի շեյխն է Ամադին, փիրը՝ Փիրխանին:

Դասնիներ Միջնադարում եզդիներին հիմնականում հիշատակում էին այս ցեղի անվան տակ: Դասնի ցեղը 9-11-րդ դարերում ունեցել է նույնանուն 61


պետական միավորում, որի մայրաքաղաքը եղել է Դուհոկը: Այն եղել է մեծ ցեղային միավորում, որը հասել է պետություն ստեղծելու մակարդակի: Հայաստանում և Վրաստանում ապրում են դասնի ցեղի ներկայացուցիչներ, սակայն Իրաքում և Թուրքիայում այս ցեղը հիշատակվում է որպես տեղանուն կամ տարածք, որտեղ գործել է նրանց իշխանությունը: Հնարավոր է, որ Դասնի պետության կործանումից հետո նրանք հեռացել են այս տարածքներից և թողել ցեղի անունը որպես տեղանուն: Հետաքրքիր է, որ մինչև այժմ էլ Դուհոկի բնակիչները քաղաքը անվանում են դասնիների Դուհոկ: Հայաստանում ապրող դասնիների մի քանի ընտանիքներ այստեղ են տեղափոխվել Վանի գավառի Բերկրի բնակավայրից զուկրի ցեղի հետ միասին: Նրանք ապրել են նաև Կարսի շրջանի Կոզլջի գյուղում: Դասնի ցեղը Հայաստանում ապրում է՝ տարանջատված մի քանի ցեղերի մեջ: Նրանց կարելի է հանդիպել Շամիրամ, Ջամշլու, Միրաք, Չոբանմազ, Սիչանլու գյուղերում: Դասնիներ են ապրում նաև Վանաձոր քաղաքում: Դասնիները ևս մտնում են հասանի ցեղերի միավորման մեջ: Նրանց մի մասը ներկայիս Հայաստանի տարածք է տեղափոխվել ավելի վաղ՝ 1828թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Դասնիները ազգակցական կապ ունեն Հասան աղայի ընտանիքի հետ:52 Դասնի ցեղի ամենահայտնի դեմքը Միր Ջաֆար Դասնին է, որը ապրել է 9-րդ դարի առաջին կեսին: Միր Ջաֆար Դասնին հայտնի և հարգված առաջնորդ էր Միջագետքում: Նա անհաշտ պայքար է մղել աբասիդների խալիֆների դեմ: Ալ-Մութասիմ խալիֆի իշխանության տարիներին (833-842թթ.) Միր Ջաֆար Դասնին բավական երկար պայքարի արդյունքում ստեղծում է Դասնի իշխանությունը: Միր Ջաֆար Դասնիի իշխանությունը ուներ բավական կուռ պետական համակարգ և այն խալիֆայության տարածքում գործող ամենաանկախ իշխանություններից մեկն էր: Միր Ջաֆար Դասնին պատմական աղբյուրներում հիշատակվում է որպես խալիֆ ԱլՄութասիմի հիմնական հակառակորդ: 838թ. Միր Ջաֆար Դասնին ապստամբություն է բարձրացրել խալիֆի դեմ և Ադրբեջանի, Հայաստանի և Մոսուլի շատ տարածքների վրա հաստատել իր իշխանությունը: Դասնիների իշխանությունը ուներ լավ պատրաստված 70 հազարանոց բանակ, որը կարողանում էր դիմադրել խալիֆի բանակին և մի քանի անգամ փառահեղ հաղթնաակ է տոնել: 838թ. խալիֆ Ալ-Մութասիմը իր մեծա52

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Մամե Ամիրյան, Դիպլոմային աշխատանք 2014

62


քանակ բանակով հարձակվում է դասնիների վրա և բավական մեծ վնաս պատճառում նրանց: Դասնիները ստիպված են լինում նահանջել: Միր Ջաֆար Դասնին հարևան ցեղերին կոչ է անում միանալ իր բանակին, որից հետո բավական ուժեղ հակահարված է հասցնում խալիֆի բանակին: 840թ. մարտ է ընթանում խալիֆ Ալ-Մութասիմի և Միր Ջաֆար Դասնիի բանակների միջև: Այս մարտի ընթացքում դասնիները պարտություն են կրում, իսկ մարտից հետո սպանվում է նաև Միր Ջաֆար Դասնին: 53

Մամթաջիներ Մամթաջին եզդիների ամենաբազմանդամ ցեղերից մեկն է: Սկզբնական շրջանում ապրել են Սինջարի լեռներում, որոնք գտնվում են Իրաքի հյուսիսում: 16-րդ դարի վերջին Սինջարի լեռներից մամթաջի ցեղը տեղափոխվել է Թուրքիայի Օրթլայի շրջան, որտեղ էլ մի շարք ցեղերի հետ ձևավորել են Օրթլի ցեղային միությունը: Բացի Օրթլիից, ապրել են նաև Բայազետի, Իգդիրի, Կարսի և Սուրմալուի շրջաններում: Ներկայիս Հայաստանի տարածք մամթաջիների գաղթը տեղի է ունեցել երկու անգամ՝ առաջինը՝ 19-րդ դարի վերջին, իսկ երկրորդը՝ Հայոց ցեղասպանության տարիներին: Ըստ ժողովրդական բանահյուսության՝ մամթաջի անվան երեք ստուգաբանություն կա: 1. Մամ թաջի: Ինչպես գիտենք, մամը եզդիերենից թարգմանաբար նշանակում է հորեղբայր, թաջը՝ թագ: Տարածված ավանդույթներից մեկի համաձայն՝ ավագանու ժողովի ժամանակ, որտեղ ներկա է լինում նաև մամթաջիների նախահայրը, փոթորիկ է բարձրանում, և երկնքից մի թագ է ընկնում մամթաջիների նախահոր մոտ: Սա ընդունելով որպես աստվածային նշան՝ ավագները նրան ընտրյալ են համարում:54 2. Ման թաջի: Ման թաջին եզդիերենից թարգմանաբար նշանակում է մնացին թագին (ման` մնացին, թաջ` թագ): Անվան այս ծագման հետ կապված` ժողովորդական մեկ այլ ավանդազրույց էլ կա: Դրա համաձայն՝ մամթաջիների նախնիները եղել են իշխանական տոհմից, և այս դեպքում ցեղի անվանումը նշանակում է, որ մնում են թագակիր:55 3. Մալ թաջի: Մալ թաջին եզդիերենից թարգմանաբար նշանակում է թագի տուն (մալ` տուն կամ տեղ, թաջ` թագ): Ըստ եզդիական 53

Mîr Jafarê Desinî, Xêrî Bozanî. 2011 Hewlêr, 10-11 ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Մամե Ամիրյան, Դիպլոմային աշխատանք 2014 55 Նույն տեղում 54

63


ավանդազրույցի՝ կրոնավորի թագը համարվել է սուրբ մասունք: Ավանդազրույցի համաձայն՝ մամթաջիների ցեղապետ Ալի աղան, լինելով մոլի կորնավոր, հետևելով եզդիական կրոնի բոլոր ավանդույթներին և Բավե Շեխի ընտանիքից հետո կրոնական դասին չպատկանելով, քառասուն օր ամռանը և քառասուն օր ձմռանը ծոմ է պահել (բացի Բավե Շեխի ընտանիքից, եզդիների շրջանում մամթաջիների առաջնորդ Ալի աղայի ընտանիքն է մինչև այժմ նշում ամռան և ձմռան քառասուն օրվա ծոմը): Եզդիների կրոնին նման նվիրվածության և հավատարմության համար մամթաջիների առաջնորդ Ալի աղան Բավե Շեխի կողմից ստանում է սուրբ մասունք համարվող թաջը: Պետք է նշենք, որ այդ թաջը մինչ այսօր էլ գտնվում է մամթաջիների հոգևոր առաջնորդ շեխե Շեխուբաքրա Ավաս շեյխի որդի շեյխ Զրբայի մոտ` Կոտայքի մարզ Բալահովիտ գյուղում: Քիչ հավանական համարելով առաջին տարբերակը, քանի որ այն ավելի շատ առասպելական բնույթ է կրում, չհերքելով երկրոդ տարբերակի իրական լինելը, այնուամենայինիվ, ավելի հավանական տարբերակ է համարվում երրորդը: Այս տարբերակի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ այդտեղ հիշատակված թագը, ինչպես արդեն նշեցինք, գտնվում է մամթաջիների կրոնական առաջնորդի տանը, որը պահվում է ավելի քան 300 տարի: Մեր այս աշխատանքում փորձել ենք կազմել մամթաջի ցեղի ցեղապետերի տոհմածառը: Մեզ հաջողվել է ճշտել 9 ցեղապատերի անուններ՝ Թամր աղա, Մամդ աղա, Ֆերզ աղա, Ալի աղա, Ամըր աղա, Ալի աղա կրտսեր, Շավավ բեկ, Տհար բեկ, Փաշա բեկ: Մամթաջի ցեղապետերից ամենահայտնին եղել է Ամըր աղան: Նա եղել է ռազմական և քաղաքական հայտնի գործիչ: 1828-1829թթ. ռուսթուրքական պատերազմի ժամանակ Բայազետի պաշարման ընթացքում Ամըր աղան օգնության ձեռք է մեկնել ռուսական բանակին: Նրա օգնությամբ պաշարման մեջ հայտնված ռուսական զորքը անվտանգ դուրս է եկել շրջափակումից: Ամըր աղան հայտնի է եղել նաև ռուս ցար Նիկոլայ առաջինին: Վերջինս Ամըր աղային հեռակա կարգով պարգևատրել է: Մամթաջին եզդիական եզակի ցեղերից մեկն է, որի որևէ հատված դավանափոխ չի եղել, և նրանք մշտապես պայքարի մեջ են եղել քրդերի և թուրքերի հետ: Մամթաջի ցեղի հայտնի դեմքերից է եղել նաև Թեմուրե Կադին, որը 30-ական թվականներին եղել է ոստիկանության աշխատակից, սակայն տեսնելով խորհրդային կարգերի ճնշումները եզդի 64


կրոնավորների նկատմամբ՝ թողնում է իր աշխատանքը, սպանում է ոստիկանության տարածքային պետին, եզդիներից կազմված ջոկատ է հավաքում և բարձրանում լեռներ: Նա մի քանի տարի պայքարում է խորհրդային կարգերի դեմ, սակայն 1937թ. սպանվում է: Պետք է նկատենք, որ եզդիների շատ հայտնի երգիչներ ծագում են մամթաջի ցեղից: Նրանց շարքում առաջին հերթին պետք է նշել Շարոյե Բրոյի, Մաջիթե Ֆարզի, Ֆայզոե Ռզայի անունները:56 Մամթաջիներից հետագայում առանձնացել են մի քանի այլ եզդիական ենթացեղեր՝ Մհոյա, Բոտոյա, Շարմազարիա, Բրիկիա, Մաջրիա, և այլն: Մամթաջիների շեյխը Շեխուբաքրն է, իսկ փիրը՝ Օմարխալան: Ներկայիս Հայաստանում մամթաջիները ապրում են Կոտայքի մարզում, Արմավիրի մարզի Երասխահուն, Մեծամոր, Գայ, Ֆարմազյան, Հայկաշեն և այլ գյուղերում, Արարատի մարզում, ինչպես նաև՝ ԱՊՀ այլ երկրներում:

Պիվազիներ Պիվազի ցեղը եզդիական փոքրաթիվ անդամներ ունեցող ցեղերից մեկն է: Պիվազիները խալտի ցեղային միության անդամ են եղել: Սկզբնական շրջանում պիվազիները բնակվել են Դիարբեքիրում: Այժմ էլ հազվադեպ կարելի է հանդիպել այս ցեղի ներկայացուցիչների: Հայաստան են տեղափոխվել Հայոց ցեղասպանության տարիներին և սկզբնական շրջանում բնակություն են հաստատել Ապարանի տարածաշրջանում: Այժմ ապրում են Հայաստանի տարբեր մարզերում և ԱՊՀ տարբեր երկրներում, նաև Վրաստանում: Այս ցեղը ևս ճյուղերի է բաժանվում: Հայաստանում և Վրաստանում նրանք բաժանվում են հետևյալ ճյուղերի` կակոի, ռաշոյի, վարոի, բուբոի և սաֆորի: Ավելի ուշ ևս երկու ճյուղ են առաջացել՝ գուկասի և գարդանզարի: Պիվազի ցեղի շեյխը Շեխսն է, իսկ փիրը՝ Հազմաման:

Ռաջավիներ Ռաջավի ցեղը նույնպես խալտի ցեղային միավորման մասն է կազմել: Ռաջավիների մի մասը իրենց հենց խալտի են անվանում: Ռաջավի ցեղանունը առաջացել է ցեղի նախահայր Ռաջոյի անունից: 56

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Մամե Ամիրյան, Դիպլոմային աշխատանք 2014

65


Եզդիների շրջանում կա տարածված տեսակետ, որի համաձայն՝ եղել են երեք եղբայրներ՝ Ռաջոն, Խալտը և Միվոն, այստեղից էլ առաջացել են ռաջավի, պիվազի և խալտի ցեղերը: Ներկայիս Հայաստանի տարածք են եկել Կարսի մարզից, որտեղ ապրում էին Կարակալ գյուղում: Հայաստանում սկզբնական շրջանում նրանք բնակություն են հաստատել Ջառջառիս, Գյոզալ-դար, Հակո, Գյալթո գյուղերում: Ավելի ուշ նրանց մի մասը տեղափոխվել է Բաղրամյանի շրջան: Ռաջավիները իրենց հերթին բաժանվում են մի քանի ճյուղերի՝ ավդեի, չլբեշիկի, դավոի և բարանի: Այժմ ռաջավիներ ապրում են նաև ԱՊՀ տարբեր երկրներում: Այս ցեղի մի ստվար զանգված ապրում է Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլ և Նիժնի Նովգորոդ քաղաքներում: Ռաջավիները բավական ակտիվ մասնակցություն ունեն տեղի համայնքային կյանքին: Այս ցեղի ներկայացուցիչներ Բարիս և Մելիս Լազգիյան եղբայրները Յարոսլավլի տարածաշրջանի ընտրված պատգամավորներ էին: Ջառջառիսի ռաջավիների ղեկավարն էր Մամանդ Նանեն, իսկ բարանի ճյուղը ղեկավարում էր Սալիմը: Այս ցեղը եզդի ժողովրդին տվել է մի քանի անվանի դեմքեր, որոնցից են հայտնի պատմիչ Աֆանդիե Բարո ռաջավին և պոետ Ջալիլե Հաջոն: Ռաջավիների շեյխն է Շիխսնը, իսկ փիրը՝ Հազմամանը:57

Մամաշարիֆներ Մամաշարիֆները փոքր ենթացեղ են, որոնք մտնում են ռաշի ցեղի կազմի մեջ: Սերտ բարեկամական կապեր ունեն թոռնիների, սևիների և ռաշիների հետ: Այս ցեղը շատ փոքրաթիվ է և ձևավորվել է 1910-ական թվականներին: Ցեղի հիմնադիրը եղել է Շարիֆը: Այժմ հիմնականում ապրում են Երևան քաղաքի Նորագավիթ համայնքում և Սիլիկյան թաղամասում: Այս ցեղի շեյխը Նասրդինն է, նրանց մի հատվածի փիրը Հազմաման է, մի մասի փիրը՝ Օմարխալան:58

Մամառաշաններ Մամառաշան ցեղի մասին հիշատակվում է նաև Շարաֆնամեում: Էդմոնդսի վկայությամբ՝ այս ցեղի մոտ 200 ընտանիք ապրել է

57

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Մամե Ամիրյան, Դիպլոմային աշխատանք 2014 58 Նույն տեղում

66


Վանա լճի հարավային ափում և Հյուսիսային Իրաքում՝ Զարավ գետի ափին:59 Հյուսիսային Իրաքում կա եզդիաբնակ Մամառաշան անվամբ գյուղ: Ինչպես էթնոնիմ, այնպես էլ տոպոնիմ այս անունը ծագում է եզդիական սուրբ Մամեռաշան սրբի անունից (Մամեռաշանը համարվում է կայծակի և ապրոպի հովանավորը: Եզդիները ամեն տարի գարնանը ի պատիվ նրա մատաղ պետք է մատուցեն: Մամեռաշանի սուրբը գտնվում է Իրաքում՝ Մակլուբ լեռան լանջին): Այս ցեղի մի հատվածը ներկայիս Հայաստան է տեղափոխվել Չոբան աղայի ցեղի հետ միասին 19-րդ դարի սկզբին և հաստատվել է Ապարանի տարածաշրջանում: Նրանց մնացյալ հատվածը Հայաստան է եկել զուկրի ցեղի հետ Հայոց ցեղասպանության տարիներին: Բերկիրի մարզում ապրել են Պշեկյումբետ և Թրքաշեն գյուղերում` կորդկի և խանի ցեղերի հետ: Այս ցեղի ներկայացուցիչները առանձնացել են իրենց քաջությամբ և սխրանքներով և ծառայել են իրենց ժամանակի իշխանների մոտ: Այս ցեղի հայտնի ընտանիքներից են Մահմուդի ցեղից Քյալաշե Իսեն և Ավադիե Իսեն: Կարելի է ասել, որ մամառաշանները ոչ մեծ ցեղ են և ռաշիների հետ հաստատվել են Անգասարում, ապրում են նաև Արագածոտնի մարզի Նազրվան գյուղում, ինչպես նաև՝ Երևանում: Նրանց շեյխն է Շամսան, իսկ փիրը՝ Հասանտալկին:60

Բանդուրիներ Բանդուրիները հիմնականում բաժանվում են երեք մասի` բանդուրիներ Զորից, բանդուրիներ Թոնդուրակից և բանդուրիներ Սարիբլախից: Իրենց հերթին դրանք բաժանվում են ավելի փոքր ենթացեղերի: Թոնդուրակում բանդուրիները ապրել են կաշախիների հետ և հետագայում էլ նրանց հետ տեղափոխվել են Հայաստան և հաստատվել Թալինի շրջանի Դուզքյանդ գյուղում: Այս ցեղին են միացել նաև ավաշի և չլդարգուշի ցեղերը: Զոր գյուղի բանդուրիները բաժանվում են երկու ենթացեղի, առաջինին առաջնորդում էր Յակուբ աղան, երկրորդին՝ թոռնիներին (թոռնի նշանակում է գիտակ, արիստոկրատ) առաջնորդել են Յուզբաշ աղան և նրա հետնորդները՝ Օզման աղան, Ռզգան աղան, Սմաիլ աղան: Բանդուրիների երրորդ հատվածը ապրել է Սարիբլախում, որտեղ բացի նրանցից ապրել են մի քանի ընտանիքներ ևս՝ չոխրաշիները, ռաշիները և դասնիները: Այս ենթացեղը ևս բաժանվում է 59 60

Edmonds, 1957, 220 Езиды Сархада, Дмитрий Пирбари, Тбилиси-Москва, 2008, 201-202

67


երկու ավելի փոքր ցեղերի՝ Սաֆոի և Միրզոիների: Հայաստանում ապրել են Սարիբլախում, սակայն ժամանակի ընթացքում հեռացել են և այժմ ապրում են հիմնականում Վրաստանում: Նրանց շեյխը Շեխուբաքրն է, փիրը՝ Փիրբարին:

Դվինիներ Դվինին ամենափոքրաքանակ եզդիական ցեղերից մեկն է: Հիմնականում բաժանվում է երկու մասի` Բլբասի և Բավորի: Այս ցեղի մի հատվածը մտնում է զուկրի ցեղային միության մեջ և Հայաստան է եկել Կանիսարկ գյուղից, իսկ մյուս մասը եկել է Զոր գյուղից: Հայաստանում հիմնականում ապրում են Արարատյան դաշտավայրում, մի քանի ընտանիք բնակվում է Էջմիածնի Քուրաքյանդ գյուղում: Նրանց շեյխը Խաթունա Ֆարխան է, փիրը՝ Փիր Ալին:61

Չոխռաշիներ Մ. Բայազիտին չոխռաշիներին հիշատակում է Բայազետի եզդիների ցանկում: Չոխռաշի բառը բացատրվում է հետևյալ կերպ. «չոխ»՝ թիկնոց, «ռաշ»՝ սև, այսինքն՝ սև թիկնոցներով մարդիկ: Անվան ծագման այլ տարբերակներ ևս կան, սակայն դրանք այնքան էլ բացատրելի չեն:62 Ըստ այդ վարկածներից մեկի՝ այս ցեղի նախնիները Չոխոն և Ռաշոն են եղել, և այստեղից էլ ծագում է ցեղի անվանումը: Ոմանք կարծում են, որ ռաշի, մամառաշի, ռաշկի, չոխռաշի ցեղերն ունեն նույն ծագումը: Հարկ է նշել, որ այս վարկածի համար հիմք է հանդիսանում նշված ցեղանուններում առկա Ռաշ արմատը:63 Չոխռաշիները հիմնականում բաժանվում են երկու մասի` Սիսոի և Իսոի: Դրանցից յուրաքանչյուրը իր հերթին բաժանվում է մի քանի ենթացեղերի: Առաջին ցեղը՝ Սիսոիները մտնում են Զուկրի ցեղային միության մեջ: Նրանք բնակվել են Բայազիտի և Բերկրի մի քանի գյուղերում: Երկրորդ ցեղը՝ Իսոիները մոտ էին Կարսի շրջանի եզդիների հետ և ապրում էին չոխռաշիների Տաշնիկ գյուղում: Տաշնիկի չոխռաշիները Վանի մյուս եզդիների հետ 1914-1918թթ. տեղափոխվել են Հայաստան և բնակություն հաստատել Ջառջառիս, փոքր Ջամուշլու և Չոբանմազ գյուղերում: 61

Езиды Сархада, Дмитрий Пирбари, Тбилиси-Москва, 2008, 195 Езиды Сархада, Дмитрий Пирбари, Тбилиси-Москва, 224 63 ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Մամե Ամիրյան, Դիպլոմային աշխատանք 2014 62

68


Չոխռաշին Հայաստանում ապրող ամենաբազմանդամ ցեղերից մեկն է: Ներկայիս Հայաստանում չոխռաշիները ապրում են Արմավիրի մարզում, Արդաշար գյուղում, Երևանի Չարբախ համայնքում, Արարատի մարզում, Այգևան գյուղում, Մասիսում, Խարբերդում, Թազա Գյուղում: Հյուսիսային Իրաք կատարած մեր այցի ընթացքում պարզեցինք, որ չոխռաշի ցեղի ներկայացուցիչներ ապրում են նաև Հյուսիսային Իրաքում, Դուհոկ քաղաքի մոտ գտնվող գյուղերում: ԽՍՀՄ փլուզումից հետո բազմաթիվ եզդիներ, այդ թվում՝ նաև չոխռաշիներ ՀՀ-ից արտագաղթեցին Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ, ինչպես նաև բազմաթիվ եվրոպական երկրներ: Նրանց շեյխը Շեխուբաքրի ընտանիքն է, փիրը՝ Փիր Բարին:

Շարկիներ Շարկիների մեծ ցեղը ծագում է Ուրֆայից: Շարկի բառը նշանակում է արևելյան, արևելքի բնակիչ: Այս ցեղից է սերում 18-րդ դարի ռազմական, քաղաքական գործիչ, ազգային ազատագրական պայքարի հիմնադիր Դարվեշե Ավդին (մահացել է 1790թ.), ում մասին ավանդազրույցներն ու երգերը մինչ այժմ էլ վառ են մնացել եզդի ժողովրդի շրջանում: Շարկիների մի մասը հաստատվել է Սիրիայի Հասակա շրջանում: Շարկիների Ռոմիե Կրդոյի տոհմը վաղուց է տեղափոխվել Հայաստան: Այս ցեղի մի մասն էլ անցել է Վանի Վիլայեթի Զոր գյուղ և միացել Հասանիների ցեղախմբին: Հայաստանում շարկիները ապրում են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում, էջմիածնի Ֆերիկ գյուղում, Գեչլի գյուղում, ինչպես նաև Ապարանի Կորբուլախ գյուղում: Շարկիները բաժանվում են հինգ հիմնական ցեղերի՝ կատոի, պուրտոի, ալոի, կոլոսի, սնջոի: Այս ցեղից է սերում հայտնի քրդագետ Կանատե Քուրդոն: Շարկիների շեյխերը պատկանում են մի քանի շեյխական ընտանիքների՝ Շեխուբաքր, Սջադին, Շեյխ Մանդ, Ամադին: Նրանց փիրն է Փիր Կամալը:

Թոռնիներ Թոռնիների անվանումը ծագում է կուրմանջի «թոռն» բառից, որը նշանակում է ազնվական, արիստոկրատ: Այս անունը տարածված է եզդիների շրջանում, և հավանական է, որ այն նախ եղել է ցեղի հիմնադրի անունը, որը հետագայում դարձել է էթնոնիմ: Հայաստանում և Վրաստանում թոռնիները հանդես են գալիս որպես առանձին ցեղ, 69


սակայն այն նաև բանդուրի ցեղի մասն է: Հայաստանի թոռնիները Յուզբաշ աղայի և Օզման աղայի հետնորդներն են՝ Իգդիրի Զոր գյուղից: Այս տոհմի ներկայացուցիչները ժամանակին աչքի են ընկել իրենց քաջությամբ, անձնազոհությամբ և ավանդույթներին հետևելու մոլեռանդությամբ: Այս ցեղի վառ ներկայացուցիչներից մեկն է եղել Քոչակ Խալիլը: Նա Քոչակ (գուշակ) անունը ստացել է իր աստվածային շնորհքի համար: Այժմ թոռնիները ապրում են Ուզունով, Եղեգնուտ գյուղերում, Կորբուլախում: Մնացած մասն իրեն համարում է Ռաշի ցեղի ներկայացուցիչ: Նրանց շեյխը Սջադին է, փիրը՝ Փիր Կամալը:

Մանդասորիներ Մանդասորիները մտնում են զուկրի ցեղային միության մեջ: Նրանք բնակվել են Վանի վիլայեթում, Ուտե և Շամսադին գյուղերում: Այս ցեղի մի մասը դեռ 19-րդ դարի կեսերին տեղափոխվել է ներկայիս Հայաստանի տարածք և հաստատվել Ապարանի շրջանում: Մանդասորիները բաժանվում են մի քանի ենթացեղերի` փալվանի, նամոի, բեզեի, ջաֆարի, ալիմիսի, մանդոի: Հայաստան են տեղափոխվել 1914-1918թթ: Մանդասորիներին առաջնորդում էր Մամոէ Խսոն փելվենի ցեղից: Ըստ ցեղի տարեց ներկայացուցիչների պատմածի՝ իրենց ցեղանունը ծագում է երկու բառից «մանդ» կամ «մանդլի», որը նշանակում է թաշկինակ, և «սոր»՝ կարմիր: Նրանց շեյխը Շեխուբաքրն է, փիրը՝ Փիր Բուն:

Անկոսիներ Անկոսի ցեղը եզդիների շրջանում հայտնի ցեղ է: 19-րդ դարի 20ական թվականերին այս ցեղի ներկայացուցիչները շեյխ Միրզա Շեխուբաքրի գլխավորությամբ ապստամբություն են բարձրացրել Օսմանյան կայսրության փաշա Ռաշիդի դեմ: Սկզբնական շրջանում բնակվել են Դիարբեքիրի Սիրտ Բշարի դաշտավայրում: 19-րդ դարի կեսերին անկոսիների առաջնորդն էր Համիդ աղան Կոչկա Գումերտե գյուղից: Հայաստան տեղափոխվելուց հետո բնակություն են հաստատել Գյումրիում և նրա շրջակա գյուղերում, Ապարանում՝ մեծամասամբ Սանգյառ գյուղում: Մի քանի ընտանիք ապրում է Միրաք, Փոքր Ղամուշլու և Չոբանմազ գյուղերում: Նրանց շեյխը Շեխուբաքրն է, փիրը՝ Փիրե Իսիբյան:

Մնացյալ ցեղերի ցանկը 70


Աղալարիներ – Հայաստանի տարածքում հիմնականում ապրում են Ապարանի Միրաք գյուղում: Աղալարիների ներկայացուցիչնեչը ապրում են նաև Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Նրանց շեյխը Շեխալե Շամսան է, փիրը՝ Խասանտալկին: Արոկիներ – Այս ցեղը այնքան էլ մեծաքանակ չէ: Հայաստան են եկել Կարսի շրջանից և հաստատվել հիմնականում Ապարանի Սանգյառ գյուղում: Հետագայում նրանց մի մասը այստեղից տեղափոխվել է Թբիլիսի: Նրանց շեյխը Շեխսն է, փիրը՝ Հասմամանը: Բալիներ – Եզդիների բազմանդամ ցեղերից մեկն է: Նրանց մի մասը Հայաստան է տեղափոխվել 19-րդ դարի 20-30-ական թթ. և բնակություն են հաստատել Ապարանի շրջանում: Մեծ թվով բալիներ ապրում են նաև Վրաստանում: Նրանց շեյխը Շեխուբաքրն է, փիրը՝ Փիր Բարին: Բուդիներ – Եզդիական սակավաթիվ ցեղերից է: Հայաստանի տարածքում ապրում են Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում: Նրանց շեյխը Շեխուբաքրն է, փիրը՝ Իսիբյան է: Բուտկիներ – Ոչ մեծ ցեղ է, որը մտնում է զուկրի ցեղախմբի մեջ: Ապրում են Կորբուլախ, Միրաք գյուղերում: Նրանց շեյխը Շեխուբաքրն է, փիրը՝ Փիր Բարին: Գալդանզարիներ – Այս ցեղը ազգակցական կապեր ունի պիվազիների հետ և մտնում է խալտի ցեղի մեջ: Նրանց շեյխը Շեխսն է, փիրը՝ Հասնմամը: Ղուկասաներ – Նրանք ազգակցական կապեր ունեն պիվազիների հետ: Այս ցեղը հայտնի է միայն Հայաստանի և Վրաստանի եզդիների շրջանում: Նրանց շեյխը Շեխսն է, փիրը՝ Հասնմամը: Դաուդիներ – Հայաստան են եկել Սուրմալուի շրջանի Թանդուրակ գյուղից: Հայաստանի և Վրաստանի դաուդիները համարվում են միրանգիների, մանդասորիների և գալուտիների ցեղակիցները: Նրանց շեյխը Շախուբաքրն է, փիրը՝ Օմարխալան և Իսիբյան: Գաբալակիներ - Մտնում են Ռոժկիների ցեղախմբի մեջ: Գալդարիներ - Մտնում են Զուկրի ցեղախմբի մեջ: Գալուտան - Մտնում են Զուկրի ցեղախմբի մեջ: Դվինիներ – Մտնում են Զուկրի ցեղախմբի մեջ: Քանդալաններ – Մտնում են Մախմուդիների ցեղի մեջ: Կազանիներ – Մտնում են Հասանիների ցեղախմբի մեջ: Քաշախիներ –Մտնում են Ռոժկիների ցեղախմբի մեջ: Կորկըտան – Մտնում են Զուկրի ցեղախմբի մեջ: 71


Կուրտյաներ - Մտնում են Զուկրի ցեղախմբի մեջ: Մասակիներ - Մտնում են Ռոժկիների ցեղախմբի մեջ: Մախմուդիներ - Մտնում են Մախմուդիների ցեղի մեջ: Մախսուդիներ - Մտնում են Հասանիների ցեղախմբի մեջ: Միրանգիներ – Մտնում են Զուկրի ցեղախմբի մեջ: Մուռթամանիներ - Մտնում են Հասանիների ցեղախմբի մեջ: Մուսեսանիներ - Մտնում են Ռոժկիների ցեղախմբի մեջ: Մուսկիներ - Մտնում են Հասանիների ցեղախմբի մեջ: Միխաիլիներ – Մտնում են Սիպկի ցեղախմբի մեջ: Օզմանսորիներ – Մտնում են Օրթլի ցեղախմբի մեջ: Պիվազիներ – Մտնում են Խալտի ցեղախմբի մեջ: Ռաշկիներ - Մտնում են Զուկրի ցեղախմբի մեջ: Սալվանիներ - Մտնում են Օրթլի ցեղախմբի մեջ: Սալմեկիներ - Մտնում են Զուկրի ցեղախմբի մեջ: Սուխանիներ - Մտնում են Զուկրի ցեղախմբի մեջ: Տուժկիներ - Մտնում են Հասանիների ցեղախմբի մեջ: Ուլկիներ - Մտնում են Հասանիների ցեղախմբի մեջ: Հայոյիներ - Մտնում են Օրթլի ցեղախմբի մեջ: Խալտիներ – Մտնում են Խալտի ցեղախմբի մեջ: Շամազարի - Մտնում են Օրթլի ցեղախմբի մեջ: Վալոյիներ - Մտնում են Օրթլի ցեղախմբի մեջ: Բոտոյիներ - Մտնում են Օրթլի ցեղախմբի մեջ: Մաջրիներ - Մտնում են Օրթլի ցեղախմբի մեջ: Մհոյիներ - Մտնում են Օրթլի ցեղախմբի մեջ: Սեևիներ - Մտնում են Օրթլի ցեղախմբի մեջ: Մամոյիներ - Մտնում են Սիպկի ցեղախմբի մեջ: Աթոյիներ - Մտնում են Սիպկի ցեղախմբի մեջ: Մկոիներ - Մտնում են Սիպկի ցեղախմբի մեջ: Շանադարիներ - Մտնում են Սիպկի ցեղախմբի մեջ: Եզդիների ցեղերի և ենթացեղերի դասակարգումը այսքանով չի ավարտվում: Վերը նշված ցեղերը և ենթացեղերը ևս իրենց հերթին բաժանվում են ավելի փոքր ընտանիքների, որոնք առաջացել են վերջին շրջանում՝ 1920-30-ական թվականներին: Այս ցեղերը հիմնականում առաջացել են ընտանիքի անդամների բաժանումից: Օրինակ՝ Մամթաջի ցեղից առաջացել են բոտոյի, մհոյի, մաջրի փոքր ցեղերը: Ցեղերի անվանումները ծագում են իրենց հիմնադիրների անուններից: 72


Շեյխերի և Փիրերի հիմնական ցեղերը Ինչպես գիտենք, եզդիները աշխարհում այն եզակի ժողովուրդներից են, որոնք մինչև այժմ պահպանել են կաստայական համակարգը, և ըստ այդմ՝ բաժանվում են երեք կաստաների `Շեյխ, Փիր, Մրիդ:

Շեյխեր Առաջին երկուսը` շեյխերն ու փիրերը պատկանում են հոգևոր դասին: Եզդիների մոտ միջկաստայական ամուսնություները խստիվ արգելված են: Այս կաստաները իրենց հերթին բաժանվում են ցեղերի և ենթացեղերի: Ի տարբերություն մրիդների և փիրերի` շեյխերի դասը բաժանվում է երեք կաստայի. 1. Ադանի 2. Քաթանի 3. Շամսանի Շեյխերի այս երեք կաստաների միջև ամուսնություները ևս արգելված են: Այս կաստաներն ունեն իրենց ցեղերը, որոնք ներկայացվում են ըստ հերթականության.

Ադանի Ադանի անվանումը ծագում է Շեյխ Ադի Շեյխ Բարաքայատի անունից, որի հետնորդները հանդիսանում են հենց Ադանի շեյխերը: Ադանիները բաժանվում են մի քանի ցեղերի: Հայաստանում և Վրաստանում չեն ապրում Մուսե Սոր շեխերի ցեղի ներկայացուցիչներ:

Շեխ Սին Շեխ Սին ցեղի արմատները գալիս են Շեխ Բրահիմ Խատմիյից՝ Շեխ Հասանի (Շեխ Սին) որդուց: Այս ցեղի ներկայացուցիչները ապրում են Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում և այլն: Շատ հաճախ Շեխ Սին անվանբ կոչում են ամբողջ Ադանի ցեղը: Ադանիները համարվում են Շեխերի Շեխ: Այս ցեղի ներկայացուցիչները Հայաստան են եկել 1914-18թթ. Ուսուբ բեկի հետ և բնակություն հաստատել Շամիրամ գյուղում:

73


Շարֆադին Այս ցեղի հիմնադիրը Շարֆադինն է՝ Շեխ Սինի տոհմից, իսկ ցեղի ներկայացուցիչները Շանգալի եզդիների առաջնորդներն են: Այս ցեղի ներկայացուցիչները 19-րդ դարի վերջերին քուրդ-թուրքական հալածանքներից ազատվելու համար հազարավոր եզդիների հետ ապաստան են գտել Հայաստանում: Այս ցեղից մի քանի ընտանիք ապրում է Թալինի շրջանում:

Շեխ Էթիմ Շեխ Էթիմ ցեղի ներկայացուցիչները նույնպես պատկանում են Ադանի ցեղախմբի շեյխերին: Նրանք բնակվում են Իրաքում, Թուքիայում և Վրաստանում: Այս ցեղի ներկայացուցիչներ Իսա և Մուսա եղբայրները Հայաստան են տեղափոխվել Կարսի շրջանից և հաստատվել են Շամիրամ գյուղում: Հետագայում ՀՀ-ից տեղափոխվել են Վրաստան:

Քաթանի Քաթանի շեյխերը ծագում են Դարվեշ Քաթանիից: Նրանց նախնիները վարել են ասկետիկ կյանք և եղել են դերվիշներ: Նրանք բաժանված են մի քանի ենթացեղերի: Հայաստանում չկան Շեխ Աբդ ալ Կադրե Ռահմանի ցեղի շեյխեր:

Շեխուբաքր Այս ցեղի անվանումը ծագում է Շեխուբաքրից, որը նաև համարվում է եզդիների տան պահապան սուրբը: Յուրաքանչյուր եզդի իր տանը ունի մի անկյուն, որը նվիրված է Շեխուբաքրին և կոչվում է «Xwûdanê Malê»: Այս ցեղի հայտի շեյխերից Շեխ Համզե Շեխուբաքրի ընտանիքը 19-րդ դարի կեսերին տեղափոխվել է ներկայիս Հայաստանի տարածք և հաստատվել Ապարանի Միրաք գյուղում: Եզդիների շրջանում շեյխերի այս ցեղը մեծամասնություն է կազմում:64 Այս ցեղի մաս են կազմում նաև հետևյալ ցեղերը. Կար ու Լալա - Մոտ են կանգնած Շեխուբաքր ցեղի շեյխերին: Սորեսորա - Այս ցեղի ներկայացուցիչները ապրում են Ալագյազ և Սանգյառ գյուղերում: 64

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Մամե Ամիրյան, Դիպլոմային աշխատանք 2014

74


Մավիյե Զար - Այս ցեղից հայտնի է միայն մեկ ընտանիք՝ Շեխ Բրոի ընտանիքը, որն այժմ ապրում է Աբովյան քաղաքի Էլար թաղամասում: Շեխ Սմաիլ Անզաիլ - Այս ցեղը բնակվում է Իրաքում և Հայաստանում: Նրանցից Հայաստանում մեկ ընտանիք էր հայտնի՝ Շեխ Թամոյի ընտանիքը, որը ապրում էր Ակնալիճ գյուղում: Պասմիր - Ազգակցական կապեր ունեն եզդիների առաջնորդ Միրի ընտանիքի հետ: Այս ցեղի սերունդներն ապրում են ՀՀ-ում՝ Ջառջառիս գյուղում, մեկ ընտանիք էլ բնակվում է Թբիլիսիում: Շամսանի - Այս ցեղը ծագում է Շամսեդինի, Ֆախրադին, Սջադին, Նասրեդին եղբայրներից: Շեյխերի շարքում այն ամենաբազմանդամ ցեղն է: Այս ցեղի մեջ մտնում են հետևյալ ընտանիքները` Շեխ Ֆախրադին Շամսադին Սջադին Շեխ Մանդ Խաթունա Ֆարխա Ամադին Շեխ Բաբըկ Շեխ Ավդալե Բըսկ Շեխ Ալե Շամսա Շեխե Դարա Մըրազա Շեխե Թոխա Անզալ Ջըն Տայար:

Փիրեր Ի տարբերություն շեյխերի, որոնց մոտ ամուսնության արգելքը կոնկրետ է և հասկանալի, փիրերի մոտ դա փոքր-ինչ բարդ է: Փիրերին արգելվում է ամուսնանալ միայն իրենց փիրի հետ (ինչպես գիտենք, եզդիական յուրաքանչյուր անկախ կաստայական բաժանում պարտավոր է ունենալ 5 հոգևոր եղբայր՝ շեյխ, փիր, հոստա, մարհաբի, յար ու բրե

75


ախրատե, բացի փիր Հասնմամանից կամ Փիրե Փիրայից, որը համարվում է բոլոր փիրերի առաջնորդն ու փիրը): Փիրերի դասը, ի տարբերություն շեյխերի, թվաքանակով ավելի փոքր է, սակայն բաժանված է քառասունից ավելի ցեղերի: Փիր Հասնմաման - Այս փիրերը համարվում են 40 փիրերի փիր: Փիր Օմարխալա – Այս փիրերը ազգակցական կապեր ունեն Հասնմաման փիրեր հետ: Նրանք հայտնի են Հայաստանում, Սիրիայում, Թուքիայում, Իրաքում: Փիր Մամե Շըվան - Այս ցեղի ներկայացուցիչները ծագում են եզդիների սուրբ համարվող Մամե Շըվանից: Այս ցեղը հայտնի է ՀՀ-ում և Իրաքում: Իրաքում ապրում են հիմնականում Խանկի գյուղի մոտ գտնվող, այսպես կոչված, Փիրերի գյուղում: Հայաստանում ապրում են Շամիրամ և Միրաք գյուղերում: Փիր Հասնալկի - Քիչ հայտնի փիրերից են, ապրում են Սիրիայում, Իրաքում Հայաստանում և Վրաստանում, իսկ Լալեշում գտնվում է նրանց սրբավայրը: Փիր Բարի - Այս փիրերի ընտանիքներին կարելի է հանդիպել Իրաքում, մեկական ընտանիք՝ Թուրքիայում և Սիրիայում: Հիմնական մասը 1918թ. տեղափոխվել են Հայաստան և Վրաստան: Փիր Ալի - Ազգակցական կապեր ունեն Փիր Բարիների հետ: Փիր Բու կամ Փիր Բուբ - Ազգակցական կապեր ունեն Փիր Բարիի, Փիր Ալիի և Խադջալի փիրերի հետ: Փիր Խանի - Մոտ են կանգնած Փիր Դըրբասի և Հասանթալկի փիրերին: Փիր Դըրբաս - Մոտ են կանգնած են Փիր Խանի և Հասանթալկի փիրերին: Փիր Հասանթալկի Փիր Իսիբիա - Այս ցեղի ներկայացուցիչները ապրում են Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում, Արմավիրի մարզում և Թբիլիսիում: Փիր Սինախլի – Այս փիրերը բաժանվում են մի քանի ընտանիքների: Հայաստանում ապրել են Սանգյառ գյուղում: Փիր Դուդի բըն Դարման – Այս փիրերի ներկայացուցիչներ կան Իրաքում, Հայաստանում և Վրաստանում: Հայաստանի Մուրաթափա գյուղում ապրում է մեկ ընտանիք: Փիր Մահմուդ – Այս ցեղը ծագում է եզդիների սուրբ Փիր Մահմուդից, ում պատվին Լալեշում սրբավայր է հատկացված: 76


Փիր Քամալ - Այս ցեղի ներկայացուցիչներից մնացել են միայն Հայաստանում և Վրաստանում: Փիր Կադիբլբլան - Այս ցեղի մի մասը Հայաստան է եկել մասակիների հետ, մի մասն էլ՝ Չոբան աղայի հետնորդների հետ: Նրանք մասակի ցեղի փիրերն են: Փիր Գարգար - Այս ցեղը ծագում է փիր Գարգարայից: Հայաստան են եկել Օրթլի և Հասանի ցեղերի հետ: Հետագայում տեղափոխվել են Թբիլիսի: Փիր Կավըկի - Ոմանք համարում են, որ այս ցեղն ավելի ուշ անջատվել է Օմարխալա փիրերից: Հայաստանում այս փիրերը իրենց համարում են օմարխալա փիրեր: Փիրե Չելե - Այս ցեղը հայտնի է միայն Հայաստանի և Վրաստանի եզդիների շրջանում: Փիր Բադ - Համարվում են Սիպկի ցեղի փիրեր: Փիրե Դավա - Այս փիրերի մասին շատ քիչ բան է հայտնի:65 Կան նաև բազմաթիվ այլ Փիրերի ցեղեր, որոնք քիչ են հայտնի հայաստանաբնակ եզդիների շրջանում և հիմնականում ապրում են Իրաքում ու Սիրիայում:

65

Езиды Сархада, Дмитрий Пирбари, Тбилиси-Москва, 2008, стр. 76-89

77


ԵԶԴԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

78


Եզդիները Հայաստանում Ներկայիս Հայաստանի տարածքում եզդիները բնակություն են հաստատել երեք դար առաջ: Սկզբնական շրջանում միայն առևտրով զբաղվող եզդիներն էին բնակվում այս տարածքում, և նրանց թիվը բավական փոքր էր:66 Եզդիների մեծ ներգաղթ դեպի Արևելյան Հայաստան տեղի է ունեցել Օսմանյան կայսրության վերջին տարիներին, երբ իշխանությունները բռնություններ էին գործադրում օսմանյան տիրապետության ներքո բնակվող ոչ մահմեդական ժողովուրդների նկատմամբ: Եզդիները դիտարկվում էին որպես անհավատներ, որոնք ենթակա են կամ ոչնչացման, կամ դավանափոխության: Եվ քանի որ եզդիների համար անընդունելի էր մահմեդականության ընդունումը, նրանք անխնա կոտորվում էին կայսրությունում բնակվող խամաճիկ քրդական ցեղերի կողմից: Արևելյան Հայաստան տեղափոխվեցին եզդիների Սիպկի, Զուկրի, Հասանի, Օրթլի և Ռոժկի ցեղերը: Հայտնի է, որ Հասանի ցեղը Արևելյան Հայաստան է տեղափոխվել դեռևս 19-դարի առաջին կեսին։ Այս մասին իր հուշերում գրել է գեներալ Ուշակովը: 1848 թվականին Վարշավայում լույս տեսած իր գրքում նա գրում է, որ եզդիների Հասանի ցեղի 200 ընտանիք ցեղապետ Հասան աղայի գլխավորությամբ տեղափոխվել է Սուրմալու:67 Հասանի ցեղը բավական ակտիվ աջակցություն է ցուցաբերել ռուսական բանակին, և երբ ռուսական բանակը հետ էր քաշվում, նրանք ևս շարժվել են դեպի արևելք՝ հայտնվելով արդեն ներկայիս Հայաստանում: Ռուս գեներալի հայտնած տեղեկության վրա հիմնվելով՝ կարելի է նաև պատկերացնել, թե մոտավորապես քանի անդամ է ունեցել Հասանի ցեղը այդ տարիներին, կամ գոնե քանիսն են տեղափոխվել Հայաստան։ Այսպես, հայտնի էր, որ եզդիները ապրում էին նահապետական ընտանիքներով, և եզդու ընտանիքը բաղկացած էր 10-25 66

Այս մասին պատմում է Երևանի 105-ամյա բնակիչ Խդր Ահմադյանը, ում պապը ներկայիս Հայաստան է գաղթել դեռևս 19-րդ դարում: 67 Մանուկ Մուրադյան, «Ուսուբ բեկ», էջ 23

79


մարդուց: Վերցնելով այս թվերի միջինը՝ կստանանք, որ Սուրմալու, իսկ այնուհետև ներկայիս Հայաստան տեղափոխվել են Հասանի ցեղին պատկանող մոտավորապես 3 հազար եզդի: Մնացյալ եզդիական ցեղերը, ինչպես արդեն նշեցինք, ներկայիս Հայաստան են եկել եզդիների և ոչ մահմեդական այլ ժողովուրդների ցեղասպանության տարիներին: Հայտնի է նաև եզդիական Զուկրի ցեղի՝ Հայաստան գաղթելու տարեթիվը: Զուկրիները ցեղապետ, գեներալ Ջահանգիր աղայի ղեկավարությամբ ներկայիս Հայաստան են գաղթել 1914 թվականին: Հայտնի է նաև, որ եկել են այս ցեղի 15 հազար անդամներ: Զուկրի ցեղը բնակվել է Վանի վիլայեթում: Նրանց են պատկանել Վանի վիլայեթի մի քանի տասնյակ գյուղեր՝ Չիբուղլի, Հանջարի, Դերջեմանդա Ժերն, Դերջեմանդա Ժորն, Կանիսարկ, Ճրաղ, Յարմակ, Կալաջուկ, Շամսադին, Վալիջան, Մուչ, Ուտա, Անզավ, Սմտատոշ, Կուրզուտ, Փշիկյումբետ, Հաջի Կժլախ, Բեշբարմաք, Շվաքար և այլն: Այս գյուղերը փռված էին Փիր Ռաշիդ սուրբ լեռան շուրջ: Ջահանգիր աղայի նստավայրը եղել է Չիբուղլի գյուղը:68 Այս տարիներին են Հայաստան տեղափոխվել նաև Սիպկի, Օրթլի և Ռոժկի ցեղերը: Եզդիները, հայտնվելով ներկայիս Հայաստանում, ակտիվ մասնակցություն են ունեցել պատմական բոլոր իրադարձություններին: Նրանք մեծ դերակատարում են ունեցել 1918 թվականի Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում: Եզդիների հրամանատար Ջահանգիր աղան 2 հազար հոգուց կազմված իր հեծելազորով մասնակցել է Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցող այդ մարտերին: Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանում եզդի համայնքը ներկայացնում էր Հասանի ցեղի ցեղապետ Ուսուբ բեկը: Այժմ եզդիները բնակվում են Արագածոտնի մարզում, որտեղ կա 23 եզդիաբնակ գյուղ, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի մարզերում և Երևան քաղաքում: Հայաստանում բնակվող եզդիների թիվը անցնում է 60 հազարը:69 Հայաստանի եզդիական համայնքը դասական իմաստով դեռևս ձևավորված չէ, քանի որ չկան ազգային դպրոցներ և մշակութային կենտրոններ։ 2012 թվականին Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում կառուցվել է եզդիական սրբատեղի, սակայն տաճարը, որպես կրոնական կենտրոն, չի գործում: Հայաստանում կան մի քանի 68 69

www.slaq.am/arm/news/129978/ Armstat.am/file/article/sv_03_13a_520.pdf

80


եզդիական հասարակական կազմակերպություններ, որոնցից ամենաակտիվը գործում են «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային միություն» հասարակական կազմակերպությունները: «Եզդիների ազգային միություն» հասարակական կազմակերպու-թյունը հիմնադրվել է 1988 թվականին, մի շարք եզդի հասարակական գործիչների ջանքերով: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2011 թվականին, մի խումբ ակտիվ երիտասարդների կողմից: Այս կազմակերպությունը բավական մեծ գործունեություն է ծավալել և եզդի համայնքի բազմաթիվ խնդիրներ է լուծել:70 1988 թվականից Հայաստանի եզդիները բավական լայն մասնակցություն են ունեցել ղարաբաղյան շարժմանը: Եզդիները հասկանում էին, որ եթե Հայաստանը պարտվի մահմեդական Ադրբեջանին, ապա եզդիներն էլ անմասն չէին մնա այդ չարիքից: Եզդիները հայերի հետ հավասար մասնակցություն ունեցան Ղարաբաղի պատերազմին և Հայաստանի սահմանների պաշտպանությանը: Ղարաբաղյան պատերազմին մասնակցել են 500 եզդիներ` տարբեր ջոկատների կազմում: Եզդիները հետագայում նաև ակտիվ մասնակցություն ունեցան հայկական բանակի ստեղծման գործին: 71 Հայաստանում տպագրվում է «Denge Ezdia», «Էզդիխանա» և «Լալեշ» տպագիր ամսաթերթերը: Գործում է եռալեզու (եզդիերեն, ռուսերեն և հայերեն) www.dengeezdia.com լրատվական տեղեկատվական կայքը: Համայնքը բավական ակտիվ է հասարակական-քաղաքական կյանքում, բայց համախմբված և միահամուռ չլինելու հետևանքով չի կարողանում ներկայացված լինել պետական ընտրովի մարմիններում: Եզդի համայնքը ներկայացված է միայն Երևանի ավագանիում: 2012 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) համամասնական ցուցակով ավագանու անդամ է ընտրվել ազգությամբ եզդի Արմեն Ամոյանը: Համայնքը բավական պասսիվ է մշակութային կյանքում և գրեթե չի մասնակցում աշխարհի եզդիների համընդհանուր խնդիրների լուծման պրոցեսին:

Եզդիները Սիրիայում 70www.hraparak.am/?p=15063&l=am/sinjar+ezdiner+azgayin+miavorum+hk+xorhurdy+

pahanjum +evor+maxmudyan 71 Ա. Թամոյան, «Մենք եզդի ենք»

81


Սիրիայում են գտնվում պատմական եզդիական մի շարք բնակավայրեր: Ժամանակին բավական մեծ թիվ էին կազմում Սիրիայի եզդիները, սակայն Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիների բռնաճնշումների հետևանքով եզդիների թիվը էականորեն կրճատվեց այս երկրում: Այժմ ևս հստակ տվյալներ չկան եզդիների թվաքանակի մասին: Այդ թիվը տատանվում է 10-ից 50 հազարի շրջանակներում:72 Սիրիայի եզդիների բնակավայրերը գտնվում են Բարյա Մարդին, Սարե Կանիե, Ամուդա, Աֆրին և Քաթանիա շրջաններում: Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ եզդիները բաժանվում են ցեղերի և ենթացեղերի: Սիրիայի եզդիները ևս բացառություն չեն: Սիրիայում բնակվում են մրիդ (աշխարհիկ) եզդիների հետևյալ ցեղերը` Չելկա, Խալտա, Դասկա, Նամատյա, Քիվախա, Մհոկա, Աֆշի, Թավ Քաֆանի, Բահջոլան, Շարկի, Սուանյա, Խրմիա, Քոփանի, Դանա, Կյավարբալի, Դոդո, Դաուդի, Մասեկա, Ռաշկա, Կաշկուկի, Ռոմկի, Խալ Կապամի, Մանդկի, Բակրի, Փեշռաուի, Ռաշա, Գոլկա, Բոզանի, Նամաի, Ավդաուի, Արֆոյի, Հաջկի, Բարամի և Շամկի ցեղերը: Այնտեղ բնակվում են նաև ներկայացուցիչներ Շեյխերի և Փիրերի (հոգևոր դաս) բոլոր ցեղերից:73 Ինչպես արդեն նշեցինք, Օսմանյան կայսրությունում եզդիները ենթարկվում էին հալածանքների: Սիրիայում եզդիների նկատմամբ բռնի գործողություններ են իրականացվել 1915-1918 թվականներին:74 Քրդական ցեղերը Օսմանյան կայսրության իշխանությունների հրահանգով հարձակումներ էին իրականացնում եզդիների նկատմամբ: Այդ տարիներին Սիրիայի հազարավոր եզդիներ սպանվեցին, իսկ շատերը ստիպված եղան դավանափոխ լինել և հետագայում ձուլվեցին քրդերի հետ: Օսմանյան կայսրության փլուզումից հետո Սիրիայում եզդիների նկատմամբ ճնշումները թուլացան, և զանգվածային սպանություններ և հետապնդումներ այլևս չէին լինում: Այդ իրավիճակը շարունակվեց այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայում իշխանության չէին եկել ԲԱԱՍականները: Նրանք եզդիներին համարում էին անհավատներ և վերջիններիս արգելեցին ազատորեն դավանել իրենց հազարամյա կրոնը

72

www.al-monitor.com/pluse/originals/2013/10/syria-yazidi-minorities-kurds.html# Lalish, Dirusme Bingehe Lals, Iraq, Duhok 2012, pag. 31-48 74 www.al-monitor.com/pluse/originals/2013/10/syria-yazidi-minorities-kurds.html# 73

82


ու տաճարներ կամ աղոթատեղիներ կառուցել: 75 Չնայած այս հանգամանքին, եզդիները շարունակում էին համեմատաբար հանգիստ կյանք վարել: 2011 թվականից Սիրիայում սկսված խժդժությունները եզդիներին անհանգստանալու տեղիք տվեցին, քանի որ Բաշար Ասադի իշխանության դեմ էին դուրս եկել ծայրահեղ իսլամի հետևորդները, և եթե նրանք հասնեին հաջողության, ապա դա կնշանակեր, որ եզդիները ստիպված կլինեին լքել իրենց հայրենի բնակավայրերը: Սիրիայում բնակվող եզդիները սկսեցին զինվել և համագործակցել տեղի քրդական խմբավորումների հետ: Քրդական YPG խմբավորումը հայտարարեց քրդական ինքնավարության ստեղծման մասին, և քանի որ եզդիների բնակավայրերը հիմնականում շրջապատված էին քրդական մեծ բնակավայրերով, եզդիները ևս միացան նրանց պայքարին՝ ստանալով երաշխքիներ, որ ստեղծվելիք ինքնավարությունում եզդիները կունենան հավասար իրավունքներ: Եզդիների մտահոգությունները ժամանակի ընթացքում սկսեցին իրականություն դառնալ: Իսլամիստ ծայրահեղականները իրենց համար նշանակետ ընտրեցին եզդիաբնակ գյուղերը: Նրանք հայտարարում էին, որ եզդիներն իսլամի թշնամիներն են, որոնց պետք է ոչնչացնել: 2013 թվականի օգոստոսին Ջաբադ ան-Նուսրա խմբավորման ներկայացուցիչները հարձակում գործեցին Աֆրինի եզդիաբնակ ալԱսադիա և Ռաս ալ-Աին գյուղերի վրա:76 Նույն տարվա ընթացքում և 2014 թվականին Սիրիայի եզդի համայնքի նկատմամբ հարձակումները չդադարեցին: Ահաբեկիչների կողմից քանդվեցին նաև Աֆրինի որոշ եզդիական սրբատեղիներ: Իսկ 2014 թվականի մայիսի 30-ին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները եզդիաբնակ Սարե Կանիեում սպանեցին 40 եզդի երեխաների և գերեվարեցին բազմաթիվ կանանց: 77 Սիրիայում կան եզդիաբնակ բազմաթիվ գյուղեր, որոնք, սակայն, վերջին տարիներին դատարկվում են և բնակեցվում են մահմեդականներով: Սիրիայի եզդիաբնակ գյուղերը գտնվում են.

75

www.al-monitor.com/pluse/originals/2013/10/syria-yazidi-minorities-kurds.html# Hawarnews.com/component/content/article/43-2013-02-24-21-16-12/5436-2013-0821-09-55-27 77 Arannews.net/2014/05/isil-militants-commit-massacre-in-yezidi-village-north-syriakilling-40/ 76

83


Թրբասպի շրջանում՝ Դրեժիկ, Մզգաֆե, Օթլջա, Գրկե Շամո, Ալա Ռաշա, Շալումիե, Թլ Խաթունկ, Մալա Աբբաս, Թրբասպի, Ամուդաի շրջանում՝ Կզլչոկ, Քարանգո, Գունդոր, Դուգրե, Չատալե, Խրբե Խուա(հին), Խրբե Խուա(նոր), Խրբա Խազալ, Խրբե Ֆակիրա, Մարկաբե, Սարե Կանիե շրջանում՝ Ջան Թամր, Զեդյե, Շեկրյե, Թլ Բայդար, Մրեկիշ, Դարդարա, Ջահֆա, Թլ Սախր, Լզգե, Ասադիե, Խրբե Բատանե, Թլ Նաիֆ, Թլ Խանզիր, Կիզե, Թլելիե, Բարիա Մարդինե շրջանում՝ Բոր Սաիդ, Խրբատ Դիլան, Մեիկ, Հեշարի, Ավգիրա, Խրբատ Ջամալ, Մորիկ, Նասրիե, Անթարիե, Մահմուդիե, Գիր Ռաշ կամ Թլ Ասուադ Խարբի, Թլ Ասուադ Շերկի, Կղումար Խարբի, Կղումար Շարկի, Ջդեդե 1, Ջդեդե 2, Թլ Թեր, Խրբե Շադի, Բարզան, Զեդիե, Տոլկո, Թլ Թաուիլ, Սլեմանի, Խրբե Խդր, Թիուանա, Խեբշ, Թլ Թամր, Հասակե:78 Սիրիայում գործում են եզդիական ազգային դպրոցներ և մշակութային կենտրոններ: Սիրիայի եզդիները բավական ակտիվ մասնակցություն են ունենում Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի ինքնապաշտպանական մարտերին: Շանգալի ուղղությամբ «Իսլամական պետություն» խմբավորման հարձակման առաջին օրերին միայն Սիրիայի եզդիական զինված ջոկատներն էին, որ օգնության հասան փախստական եզդիներին և փրկեցին հարյուր հազարավոր եզդի փախստականների: Սիրիայի տարածքում է գործում նաև եզդի պատմական հերոս Դավրեշե Ավդիի անունը կրող ռազմական ուսումնարանը, որտեղ եզդի երիտասարդները ռազմական գործ են սովորում և մեկնում են Շանգալ՝ մասնակցելու մարտական գործողություններին: Սիրիայի եզդիները բավական ակտիվ մասնակցություն են ունենում նաև Սիրիայի ներքին քաղաքական կյանքին:

Եզդիները Իրաքում Ներկայիս Իրաքը եզդիների պատմական հայրենիքն է, որտեղ նրանք ապրել են հազարավոր տարիներ: Իրաքում եզդիների թիվը բավական մեծ է եղել, սակայն պատմական տարբեր

78

«Lalish» N37, pag. 33-48, Iraq, Duhok 2012

84


ժամանակաշրջաններում մահմեդականների կողմից հալածանքների ենթարկվելով՝ եզդիները մեծ կորուստներ են ունեցել։ 9-րդ դարում ներկայիս Իրաքի տարածքում եզդիներն ունեին իրենց իշխանությունը` Դասնիների իշխանությունը, որի մայրաքաղաքը Դուհոկ քաղաքն էր:79 Չնայած քաղաքը հետագա դարերի ընթացքում եզդիաթափվել է քրդերի կողմից, և հիմա միայն 20 հազար եզդիներ են ապրում այնտեղ, սակայն մինչ այսօր էլ քաղաքը կոչում են Դուհոկա Դասնյա` Դասնիների Դուհոկ: Այսօր Իրաքում եզդիների պատմական հողերից կոմպակտ եզդիաբնակ են մնացել Շեյխան և Շանգալ շրջանները: Շեյխան շրջանի Լալեշ ավանում է գտնվում եզդիների համանուն սրբավայրը, որը աշխարհի բոլոր եզդիների ուխտատեղին է համարվում: Շեյխանը մտնում է քրդական ինքնավարության կազմի մեջ: Շեյխանում է գտնվում եզդիների առաջնորդների նստավայր Բաադր ավանը: Շեյխանի Լալեշ ավանում է եզդիների հոգևոր խորհրդի նստավայրը: Եզդիաբնակ Շանգալը, որտեղ 500 հազարից ավել եզդիներ էին բնակվում, գտնվում է Իրաքի կենտրոնական իշխանությունների ենթակայության տակ: Շանգալը ձգտում է ինքնավարության և, ըստ Իրաքի սահմանադրության, Շանգալում պետք է տեղի ունենա հանրաքվե, որը և կորոշի շրջանի ճակատագիրը: 2014 թվականի օգոստոսից սկսած եզդիները Շանգալում թեժ մարտեր են մղում ծայրահեղ իսլամական խմբավորումների դեմ: Ահաբեկիչների հարձակումների հետևանքով Շանգալը լքել են ավելի քան 450 հազար եզդիներ: Իրաքի կենտրոնական և քրդական ինքնավարության իշխանությունները երբեք եզդիներին թույլ չեն տվել մարդահամար իրականացնել, այդ իսկ պատճառով այսօր հստակ տվյալներ չկան Իրաքի եզդիների թվի մասին, սակայն նշվում է, որ եզդիների թիվը Իրաքում անցնում է 2 մլնը: Շանգալում է գտնվում եզդիների համար սուրբ համարվող Սինջար լեռը, որը ունի 1500 մետր բարձրություն, 100 կմ երկարություն և 15 կմ լայնություն: Այս լեռան վրա հնէաբանները գտել են հուշահամալիր, որը պատկանում է կերամիկական նեոլիթի դարաշրջանին և մոտ 6500 տարվա պատմություն ունի:80 Շանգալում է գտնվում եզդիների կարևորագույն տաճարներից մեկը` Շեյխ Շարֆադինի դամբարանը, որը

79

Xeri Bozani, «Mir Cafar Dasni», Erbil, Iraq 2011, pag. 10-12

80Geonames.nga.mil/ggmagaz/detaillinksearch.asp?G_NAME='32FA880830473774E04400

03B'&Diacritics=DC

85


նաև եզդիների ինքնապաշտպանության և զարթոնքի սիմվոլն է համարվում, քանի որ Շարֆադինի տաճարի շուրջ ընթացող մարտերի ընթացքում եզդիները հակահարված տվեցին իսլամիստ գրոհայիններին, և գրանցված հաղթանակից հետո հայտարարվեց եզդիական ինքնավարություն ստեղծելու մասին: Եզդիները բավական ակտիվ են Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում: 2003 թվականին Շանգալում հիմնադրվել է «Եզդիների առաջընթաց և զարգացում» կուսակցությունը, որը ղեկավարում է Ամին Ֆարհան Չիչուն: Այս կուսակցության ներկայացուցիչներն էին Իրաքի խորհրդարանում ներկայացնում եզդի համայնքը: Դուհոկ քաղաքում 1990 թվականից գործում է կրթամշակութային կենտրոն համարվող «Bingeha Lalsh»-ը, որը մեծ աշխատանքներ է տանում եզդիների մշակույթի և կրոնի պահպանման ուղղությամբ: Մենք արդեն նշել էինք, որ եզդիները դեռևս շարունակում են պահպանել ցեղային բաժանումները: Իրաքի Շեյխան շրջանում ապրում են եզդիական հետևյալ ցեղերը` Բալասանի, Բասդկի, Բրիմանի, Դնա, Դումլի, Հակարի, Հարակի, Մամուսի, Մսուսանի, Փեդայի, Կաիդի, Կրնայի, Ռուբանշտի, Թրկ, Խալտի, Խատարի: 81 Շանգալում բնակվում են եզդիական հետևյալ ցեղերը` Ալդախի, Ադայան, Ալդին, Բակրան, Ջաֆրի, Չելկա, Չելկան, Դլկան, Հեսկան-Շարկի, Հաուրի, Հալիկի, Կուրկուրա, Մանդկան, Մուսանի, Մահրկան, Մուսկորա, Մալա Բակե, Կիչկան, Կիրանի, Ռաշկան, Սմուկի, Շրկան, Շարկիան, Շահուանի, Ակղոշի, Բակրա, Չուկան, Դլկան, Ամարան, Հաբաբան, Հոուարի, Հլեկի, Հասկան, Կզան, Կորկորկի, Մասակի, Մհրկան, Խնան, Մսկորա, Կիչկան, Հասանի, Նուկրի, Ալդինան, Ուսվան, Խոշի, Ալի Սորկան, Խֆշան: 82 Պետք է նկատել, որ Իրաքում եզդիները համախմբված չեն մեկ դրոշի ներքո, և ոչ բոլոր եզդիներն են աջակցում Շանգալում եզդիական ինքնավարության ստեղծման գաղափարին: Եզդիական ինքնավարության դեմ բավական ակտիվ պայքար է մղում քրդական ինքնավարության խորհրդարանի եզդի պատգամավոր Շեյխ Շամոն: Նա իր աջակիցների հետ անում է ամեն ինչ, որպեսզի եզդիական ինքնավարությունը չկայանա: Բազմաթիվ եզդիներ անդամագրված են Քրդստանի դեմոկրատական

81

Sistema ocax, qebil u esiren ezdiyan: Terminolojiya wan. Ji: Xana Omarxali, 2007: Ezdyati: Cvak. Belg. 20 82

Sistema ocax, qebil u esiren ezdiyan: Terminolojiya wan. Ji: Xana Omarxali, 2007: Ezdyati: Cvak. Belg. 22

86


կուսակցությանը և աջակցում են դրա ղեկավար Մասուդ Բարզանուն, կան եզդիներ էլ, որոնք անդամագրված են Քրդստանի հայրենասիրական կուսակցությանը և աջակցում են Ջալալ Թալաբանուն: Այս պառակտվածությունն է, որ խանգարում է Իրաքի եզդիներին իրենց պատմական հողերի վրա ստեղծել ինքնավարություն: Սակայն 2014 թվականին ձևավորվել է HPS ռազմական խմբավորումը, որն իր նպատակն է համարում եզդիական ինքնավարության հաստատումը և ակտիվ գործողություններ է իրականացնում այդ ուղղությամբ:

Եզդիները Ռուսաստանի Դաշնությունում Ռուսաստանի Դաշնությունում եզդիները հայտնվել են Խորհրդային Միության փլուզումից հետո: Եզդիները Ռուսաստան մեկնել են հիմնականում Հայաստանից և Վրաստանից: Այժմ ՌԴ-ի եզդիները բնակվում են Վորոնեժում, Յարոսլավլում, Մոսկվայում, Կրասնոդարում, Տամբովում, Իժևսկում, Նիժնի Նովգորդում, Իրկուտսկում: Յարոսլավլում ձևավորված է եզդիական ամուր համայնք, որն ունի կրթական, մշակութային կենտրոն: Համայնքի ղեկավարն է Ֆայզո Պոլատովը: Ըստ պաշտոնական տվյալների՝ Ռուսաստանի Դաշնությունում ապրում են ավելի քան 40 հազար եզդիներ, սակայն, ըստ ոչ պաշտոնական տվյալների, ՌԴ-ում բնակվում են 100 հազար եզդիներ, որոնց մեծ մասը չունեն ՌԴ քաղաքացիություն, սակայն մշտական բնակություն են հաստատել այդ երկրում:

Նախկին ԽՍՀՄ երկրներում բնակվող եզդիներ Նախկին ԽՍՀՄ երկրներից Վրաստանում բնակվում են բազմաթիվ եզդիներ: Այս երկրում ապրում է ավելի քան 20 հազար եզդի, որոնցից 18 հազարը՝ մայրաքաղաք Թբիլիսիում: Վրաստանի եզդի համայնքը բավական կայացած է: Թբիլիսիում գործում է «Եզդիների տուն» կրթական, մշակութային և հոգևոր կենտրոնը, որի ղեկավարը Փիր Դիման է:

87


Եզդիներ բնակվում են նաև Ղազախստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Տաջիկստանում: Այս երկրներում բնակվող եզդիների թիվը հասնում է մի քանի հազարի:

Այլ երկրներում բնակվող եզդիներ Եվրոպական երկրներում բնակություն են հաստատել հիմնականում Թուրքիայից և Իրաքից գաղթած եզդիները՝ այդ կերպ խույս տալով բռնաճնշումներից: Գերմանիայի եզդի համայնքը հիմնականում ձևավորվել է Թուրքիայից գաղթած եզդիներից, որոնք 1970-ական թվականներին տեղի տալով թուրքական իշխանությունների ճնշումներին՝ տեղափոխվել են Գերմանիայի Դաշնություն: Այսօր Գերմանիայում բնակվում է ավելի քան 100 հազար եզդի: Այստեղ գործում են եզդիական մի քանի կրթա-մշակութային կենտրոններ: Գերմանիայում է ստեղծվել նաև եզդիագիտության GEA ակադեմիան, որը բավական մեծ գիտական աշխատանք է իրականացնում: Եզդիներ են բնակվում նաև Ֆրանսիայում, Շվեդիայում, Անգլիայում, Նիդերլանդներում, Հոլանդիայում, Լեհաստանում և այլ երկրներում: Մոտ 9 հազար եզդիներ բնակվում են ԱՄՆ-ում: Եզդիներ կան նաև Կանադայում:

88


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

89


Եզդիների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում Օսմանյան կայսրության տարածքում ինչպես բոլոր ոչ մահմեդական ժողովուրդները, այնպես էլ եզդիները շարունակաբար հետապնդման և հալածանքների էին ենթարկվում կենտրոնական իշխանությունների և նրանց կամակատար քրդերի կողմից: Եզդիների նկատմամբ Օսմանյան կայսրության արյունարբու քաղաքականությունը շարունակվել է իր գոյության յոթ դարերի ընթացքում, և հարյուր հազարավոր եզդիներ զոհ են գնացել թուրքական յաթաղանին: Եզդիների համար Օսմանյան կայսրությունում ամենաանտանելի ժամանակաշրջանը կայսրության վերջին տարիներն էին, երբ անխնա կոտորվում էր ոչ մահմեդական խաղաղ բնակչությունը: Ինչպես հայտնի է, Օսմանյան կայսրության տարածքում բնակվում էր ավելի քան 200 հազար եզդի ընտանիք, որոնք հիմնականում ապրում էին կիսանկախ ցեղային իշխանություններով: 83 Եզդիների թվաքանակի մասին նման տեղեկություն է հայտնել հայ մեծանուն գրող և մանկավարժ Խաչատուր Աբովյանը, և հասկանալի է, որ այդ տվյալները վերաբերում էին 19-րդ դարի առաջին կեսին: Մեր ձեռքի տակ է հայտնվել մեկ այլ փաստաթուղթ, որը ավելի թարմ տվյալներ է հայտնում եզդիների թվաքանակի մասին և ցույց է տալիս, թե Օսմանյան կայսրության իշխանությունների բարբարոսության հետևանքով որքան է կրճատվել եզդիների թիվը այդ կայսրության տարածքում: 1914 թվականին եզդիների առաջնորդ Միրե միրա Իսմաիլ Բեկը նամակ է ուղարկում Անդրկովկասի եզդիների առաջնորդ Ուսուբ Բեկին՝ տեղեկացնելով, թե ինչ դրություն է իրենց մոտ: Նամակի մի հատվածում եզդիների առաջնորդը խոսում է եզդիների կոնկրետ թվաքանակի մասին. «…Ձեռներուդ եկածին չափ կոտորեցեք, ջարդեցեք,

83

Խ. Աբովյան, ԵԼԺ, հ8, Երևան, 1958, էջ 406

90


սուրեան ցուցեք, հալածեցեք, ցիրուցան ըրեք և թող մի տաք, որ աչք բանան Ձեր վրա, և վստահ եղեք, որ երկու հարյուր հազար տնվորներեն, որ 1150000 ժողովուրդը կբաղկանար, այսօր թուրք կառավարության շնորհիվ 14000 տուն, 80000 ժողովուրդ է անձ է բաղկացյալ կապրինք, ասիկա թող ականջներուդ օղ ըլլա, որ անոնց վրեժը լուծեք առանց խնայելու…»,-ասվում է առաջնորդի նամակում:84 Այս նամակից բացահայտվում է այն պատկերը, որը եղել է Օսմանյան կայսրությունում, և վստահորեն կարելի է ասել, որ եզդիներն այս կայսրության տարածքում ամենամեծ արհավիրքը տեսած ժողովուրդն են, քանի որ 1 մլն 150 հազար եզդիներից 100 հազարին էլ չի հաջողվել փրկվել: Օսմանյան կայսրությունը, որը մահմեդական տերություն էր, եզդիների նկատմամբ հատուկ թշնամանքով էր լցված: Հայտնի է, որ մահմեդականության մեջ եզդիները համարվում են թշնամիներ, քանի որ ըստ մահմեդականների՝ իրենց առաջնորդ Ալիին սպանել է եզդիների առաջնորդ Սուլթան Եզիդը՝ Քերբալայի ճակատամարտի ժամանակ: Այս ճակատամարտից հետո եզդի անունը մահմեդականները իրենց համար համարեցին թշնամու հոմանիշ, և ամեն մի հավատացյալ մահմեդական, եթե սպաներ եզդու, ապա դրախտում արժանավոր տեղ կստանար, քանի որ նա կատարել էր Ալլահի պատվիրանը: Օսմանյան կայսրությունն էլ, լինելով իսլամական միապետություն, հետևում էր կրոնի պահանջներին և եզդիների ոչնչացումը համարում պետության պարտականությունը: Եզդիների հանդեպ հալածանքները և բռնությունները իրականացնում էին քրդական ցեղերի միջոցով: Քրդերը անմարդկային դաժանությամբ էին վարվում եզդի բնակչության հետ և չէին խնայում անգամ ծերերին, կանանց և երեխաներին: 19-րդ դարի 40-ական թվականներից Օսմանյան կայսրությունը խստացրեց հալածանքները կենտրոնին չենթարկվող ժողովուրդների նկատմամբ: Այս քաղաքականության առաջին զոհերը դարձան եզդիները, հայերը, ասորիները և այլ ոչ մահմեդական ժողովուրդները: Մյուս կողմից էլ այս ժողովուրդների նկատմամբ սպանդ էին իրականացնում քրդական ցեղերը, որոնք ևս ձգտում էին հպատակեցնել իրենց տարածքներում բնակվող ոչ մահմեդական ժողովուրդներին: Քրդական իշխանություններից ամենազորեղը Բոհտանի քուրդ էմիր Բեդր-խան բեյի ենթակայության տակ գտնվող ցեղն էր: Քուրդ այս ցեղապետը հայտարարում էր անկախ 84

Հայաստանի Հանարապետության Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան, Այլ և այլ հեղինակաների արխիվ, թղթապանակ N240, վավերագիր N3

91


Քուրդիստան ստեղծելու ցանկության մասին և պահանջում էր, որպեսզի կենտրոնական իշխանությունների դեմ սկսվելիք ապստամբությանը միանան նաև եզդիները և ասորիները: Եզդիներն ու ասորիները հրաժարվեցին միանալ քրդական ապստամբությանը, իսկ ասորիների առաջնորդ Մար-Շիմոնը հայտարարեց, որ իր ժողովրդին պաշտպանում են անգլիացիները, և ինքը անտեսում է քրդերի առաջարկը: 85 ՄարՇիմոնը անցավ իր Ջուլամերկի նստավայրը, որից հետո Բեդր-խան բեյի և Նուրալլահ բեկի զորքերը անցան հարձակման ու գրավելով ասորական բնակավայրը՝ սպանդ և ջարդ սկսեցին: Քրդերը ոչնչացրեցին Հաքյարի իշխանության մեջ մտնող ասորական Թիար լեռնավանը: Նրանք չէին խնայում ոչ ծերերին և ոչ էլ երեխաներին: Նման դաժան սպանդ որևէ մեկը չէր տեսել: Քուրդ առաջնորդները իրենց ծառաներին թույլ տվեցին անխնա թալանել բնակչությանը և կնության առնել ինչքան կին, որ կուզեն: Ասորիների առաջնորդ Մար-Շիմոնը մազապուրծ փախավ դեպի ռուական կայսրություն: Ասորիների ցեղասպանությունից հետո քրդերը սկսեցին հարձակումներ իրականացնել եզդիական բնակավայրերի վրա և ամենայն դաժանությամբ վարվեցին եզդի խաղաղ բնակչության հետ: Նրանք եզդիներին սպանում էին առավել դաժանությամբ, քանի որ համարում էին անհավատներ: Մուսուլի վիլայեթի Թոխմա ավանում ապրում էին ավելի քան 4000 եզդիներ: Նրանք այս տարածքներում հիմնականում զբաղվում էին հողագործությամբ և առևտրով: Թոխմա ավանի եզդիները բավական սերտ հարաբերությունների մեջ էին տեղաբնակ հայերի հետ, և չէր եղել մի դեպք, որ այս երկու ժողովուրդների միջև որևէ վեճ լիներ: 1843թ. մայիսին Բեդր-խանը՝ մի կողմից, Նուրալլահ բեկը՝ մյուս կողմից, մեծաքանակ զորքով հարձակվեցին նախ Հաքյարի, ապա Թոխմա լեռնագավառի վրա: Քրդերը իրենց մեծաքանակ զորքով շրջապատեցին Թոխմա ավանը և փակեցին դեպի եզդիական բնակավայր տանող բոլոր ճանապարհները: Եզդիները դիմադրություն կազմակերպեցին, սակայն օրեր անց՝ պարենի և ռազմամթերքի ավարտից հետո, եզդիները չկարողացան շարունակել դիմադրությունը, և քրդերը ներս խուժեցին եզդիական բնակավայր: Այն, ինչ կատարվեց Թոխմայում, չի կարող տեսնել և տանել բանական մարդը: Թոխմայում տեղի ունեցածը 85

Մանրամասն տես A. Grant, The Nestorians and their Musilm Neighbours, Princetion 1961, p. 57-58

92


անգամ սատանան չէր կարող ծրագրել, բայց քրդերը այդ ամենը կարողացան ծրագրել և իրականացնել: Սկզբում սպանվեցին բոլոր տղամարդիկ: Երբ այլևս չկար որևէ դիմադրության հնարավորություն, քրդերն անցան խաղաղ և անզեն բնակչության սպանդին: Քրդերը ծերերին համարում էին անիմաստ բեռ, ուստի հաջորդ քայլը ծերերին սպանելն էր: Կանանց և երեխաներին քրդերը ստրկացնում և վաճառում էին մահմեդականներին: Այսպիսով, ավանը ամբողջովին դատարկվեց, ու երբեմնի շեն բնակավայրից միայն ագռավների ձայն էլ լսվում, և մարդկային մսի նեխած գարշահոտն էր գալիս:86 Քուրդ ցեղապետերը նման մի քանի հարձակումներ ևս իրականացրեցին եզդիների նկատմամբ՝ նպատակ հետապնդելով հպատակեցնել եզդիներին և դարձնել ապագայի ստեղծվելիք Քուրդիստանի զինվորները և ծառաները: Այս քաղաքականությունը շարունակվեց մինչև այն ժամանակ, քանի դեռ Օսմանյան կայսրության կենտրոնական իշխանությունները վերջ չդրեցին քուրդ ցեղապետերի անկախացման ձգտումներին: Երբ Օսմանյան կայսրության կենտրոնական իշխանությունները կարողացան թուլացնել քրդական ապստամբությունը, թվում էր, թե եզդիները կկարողանան ազատ շունչ քաշել, սակայն կայսրությունը չէր պատրաստվում հանգիստ թողնել ոչ մահմեդական ժողովուրդներին: Բարբարոս քրդերը այս անգամ սկսեցին եզդիների նկատմամբ ճնշումներ բանեցնել և եզդի խաղաղ բնակչությանը սպանդի ենթարկել արդեն կենտրոնական իշխանությունների հովանավորության ներքո, և հիմա արդեն որևէ մեկը նրանց չէր խանգարում իրականացնել իրենց հրեշավոր ծրագիրը: 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության հովանավորությամբ քրդերը համատարած հարձակումներ սկսեցին եզդիների նկատմամբ: Ստորև ներկայացնում ենք այն բնակավայրերը, որոնք ոչնչացվել են Օսմանյան իշխանությունների հովանու ներքո գործած քրդական խաժամուժի կողմից. Ներկայիս Իրաքի հյուսիսային մասում գտնվող Էզիդխան տարածքը, որի մեջ մտնում են Սինջար (Շանգալ), Սինուն, Գոբալ, Դըգուր, Գալի Ալի Բագե, Դհոկ, Զորավա, Կարսե ու Բարե, Սիբա, 86

ЦГВИ РИ, фонд 1018, опись 4, дело 81, 1843. Տես ЦГИА Грузинской ССР, фонд 5, дело 217, 1843, лл. 11-13, Տես նաև АВПРИ, фонд концелярии, дело 447, лл 31-35, 1844

93


Թըլիզեր, Թըլզաֆե, Խրբադե Կավալա, Գըրզարկ, Ռմբուսի, Շարոկ, Թըլկազաբ, Թըլբանտա, Կոջո, Խոտըմի, Ռնդավա, Ամադիա գյուղերը։ Վերը նշված գյուղերում սպանվել է մոտ 200 հազար եզդի։ Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Խանասորի (Խավասորի) դաշտերում սպանվել է մոտ 100 հազար եզդի։ Եվս 100 հազար սպանվել են շրջակա գյուղերում՝ Ավաղ, Ախուրիկ, Աջալի, Արճակ, Բեգրիբ, Հավասի, Բեջարմո, Բերտիս, Գիադին, Գոնդուրմա, Զևա, Դերջամադա Ժերին, Դերջամադա Ժորին, Դուավան, Ղնդի, Էրջիս (Արճեշ), Թոնդուրակ, Խաչան, Խոջաղշլաղ, Խասամիայն, Կուջապնար, Կարակալը, Կիրատո, Կոլզոտ, Կյուչեք քեյ, Մերվանե, Մոլլահասան, Մուչա, Մուրադին, Յարըմկա, Նոշար, Շահմանիս, Շերեֆխանե, Շիկեֆտի, Չալդրան, Չրաղ, Չիբուղլի, Պշիկումբաթ, Ջանիկ, Սարայ, Տիմար (Թիմար), Ուստե, Օրենե։ Մուշի (Կավանե քերե), Ավախե, Դիարբեքիր (Դաշտա Բըշերի), Մարդե Խազալիե (Խարզա), Ջզիրե նահանգների Ազըկա Ժերին, Ազըկա Ժորին, Ալկա, Բազիդանե, Բասմուտե, Բախըմս, Բերկլե, Գալիե Զիլան, Գեդուկե, Դուշա, Երեդ, Զախորաե, Զեիկ, Զերինե, Խնուս, Կախարինե, Կավրզոյե, Կոբոլդոր, Կորխե, Ճներիա, Հադունա, Հաջրե, Հասկտիվա, Մայմունիե, Շըմզե, Շկավտա, Ջնասկար, Ռամե, Ֆըրկիրա և այլ գյուղերում սպանվել է 60 հազար եզդի։ Էրզրումի նահանգի (Բայազետի-Ալաշկերտի գավառ) Օրթըլա, Դիադին և այլ վայրերում սպանվել է մոտ 7 հազար 5 հարյուր եզդի։ Կարսի մարզի Օզըրլու (Օղուզլու) բնակավայրում, Ալաջայի ձորում սպանվել է մոտ 5 հազար եզդի, Կաղզվանի գավառի Կակաիզմանի Կոլպե (Կողբ) բնակավայրում սպանվել է մոտ 3 հազար եզդի, Դիգորի գավառի Ալաշգըր, Ալաշկերտ, Ամանկոյ, Ամանչայիր, Այլասինջո, Աքար, Բայրամքոմ, Բաջալի, Բաշքենդիկվեր, Բելիհամեդ, Գոգորմաս, Դուզգելի, Թոխուբուր, Խարաբա, Դիգոր, Խատաբա, Չիբուղլի, Կյունդո, Հասանջան, Նոկա, Շանդրխղլի, Սուսուլ, Տաշնիկա Եզդիկա, Տուզակ, Ուլիքանդ, Փաշարջիկ և այլ գյուղերում շուրջ 9 հազար եզդի բռնի իսլամացվել է։ Սուրմալուի մարզի Իգդիրի գավառի Խարֆալու, Ալչալու, Ասլանլու, Բաշ Սինակ, Բանդամուրադ, Գըլի, Գյարմաշվե, Դամսխան, Զարիբխանը, Զորե, Խանե, Խրբեսոր, Կարախտին, Կարակու, Կուճ, Մախսուդյա, Մաջրի, Շեխերի, Տաուշան, Սայիբլախ, Տաշքորփի, Քալո և այլ գյուղերում սպանվել է մոտ 10 հազար եզդի։ 94


1918թ. Արփաչայ (Ախուրյան) և Արաքս գետերն անցնելու ժամանակ խեղդվել և սովամահ է եղել մոտ 4 հազար եզդի:87 Ինչպես արդեն տեղեկացանք Միր Իսմաիլի նամակից, որը ուղղված էր Անդրկովկասի եզդիների առաջնորդ Ուսուբ բեկին, 1 մլն 150 հազար եզդիներից փրկվել էին միայն 80 հազարը, մոտ 20 հազար եզդիներ անցել էին ներկայիս Հայաստան և փրկվել կոտորածից: Ամփոփելով պետք է փաստել, որ Օսմանյան կայսրության տարածքում բնակվող ոչ մահմեդական ժողովուրդներից ամենամեծ արհավիրքը անցել է եզդի ժողովրդի գլխով: Կայսրության տարածքում բնակվող եզդիների գերակշիռ մեծամասնությունը կամ սպանվել է, կամ ձուլվել: Եզդիները ոչ միայն զրկվեցին իրենց պատմական հողերից, այլև կորցրեցին այն հույսը, որ երբևէ կկարողանան այդ հողերի վրա ապրել անկախ կյանքով՝ առանց բռնությունների և ճնշումների:

Միր Իսմաիլի նամակը Ուսուբ Բեկին Անդրադառնալով Օսմանյան կայսրության տարածքում եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը՝ չենք կարող չներկայացնել Միր Իսմաիլ Բեկի՝ 1914 թվականի նամակը՝ ուղղված Անդրկովկասի եզդիների առաջնորդ Ուսուբ բեկին: Նամակում եզդիների առաջնորդը ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է տիրում կայսրության տարածքում, և թե ինչպիսի կորուստներ է կրել եզդի ժողովուրդը: Մի կողմ թողնելով մեր մեկնաբանությունները՝ ներկայացնում ենք առաջնորդի նամակն ամբողջությամբ: Նամակը ներկայացված է արևմտահայերենով: «ԱՄԲՈՂՋ ԵԶԴԻՆԵՐՈՒ ՐԵՅԻՍԸ ԱՊՏԻ ՊԵԿ ԶԱՏԵ ՄԻՐ ԻՍՄԱՅԻԼ ՊԵԿ ազգիս և զավակներիս մեծավորաց Ազգապետս Կովկասի եզդիների Հասան աղա զատե Յուսուֆ պեկ, տնօրեն եզտական ազգայնոց ամբողջ մեր ազգին և հետևորդաց շեյխ Ատի և Թավզի Մելիքի Օրհնությամբ միշտ և հանապազ աղոթող եմ: 4-5 տարիներե ի վեր է, որ Ձեզմե որևէ լուր առած չեմ, և շարունակ մտատանջության մեջ եմ իմ զավակներուս ու ազգիս համար: Այս պատերազմին մեձ բոլոն նահատակվողներուն համար կմաղթեմ բարձրյալն շեյխ Ատիի միջնորդությամբ, որ զանոնք դրախտին արժանացնե, և Մալաքե Թաուսի

87

Ա. Թամոյան, «Մենք եզդի ենք», Երևան, 2001թ.

95


պսակով պսակե ամեն, իսկ կենդանի մնացածներուն երկար կյանք և երջանիկ օրեր պարգևի: Այս օրերս Հայոց Հանրապետության Միացյալ անկախ Հայաստանի ներկայացուցիչ տյար Արսեն Կիտուր Պաղատ ժամանեց, տեսնվեցանք, պատմեց ինձ տասներկու տարի առաջվան ձեր մոտ գալիս և միասին Էջմիածնա մեջ հայերուն հետ ունեցած կապակցություննիս անքակտելի մնացած է և դուէ ներկայումս գործած եք հայկական բանակի մեջ և օգնած անոնց եղբայրաբար, թե ես և թե մեր ժողովրդի ամբողջ մեծավորներն ու շեյխերը ուրախ եղան գովաբանեցին Ձեզ, իսկ ես Պաղտատի մեջ հայերու Քլուպին հրավիրված էի, տյար Արսեն Կիտուր բանախոսության մեջ գովեց և փառաբանեց, վեր հանեց Ձեր քաջությունը և հայերու հետ ունեցած անքակտելի բարեկամությունը ու կապը, հոն զիս ներկայացուց մեր եզտի ազգին ներկայացուցիչը, հայերը ոտնկայս ընդունեցին զիս իրենց դաշնակից ազգի ներկայացուցչին ծափահարությունն ու մեջ գովասանքներ կարդացին բոլոր եզտի ազգին. Տյար կիտուր խոսեցավ նաև Ջիհանգիր աղայի քաջագործություններուն և զորավար Անդրանիկի կողքին կռվելով տարած փառավոր հաղթանակներու մասին: Եղբայրներս ու զավակներս խրատս թոզ ըլլա Ձեզի, որ վայրկյան մը անգամ թուրք կառավարության, մյուսուլման տարրին կարևորություն չտաք, բնավ չթողուք որ անոնք Ձեր մեջ մուտք գործեն, ինչու որ Ձեզի ալ հայտնի է, որ նախնիքներում Հյուսեին պեկի ժամանակ մեր եզտի ազգը հիսուն հազար տնվոր էինք, Ալի պեկին ժամանակ յոթանասուն հազար տնվոր էինք, Էմիր Հասեն պեկին ժամանակ ութսուն հազար տնվոր էինք, միր Հիսսեյին պեկի հոր միր Պտաղ պեկի ժամանակ իննսուն հազար տնվոր էինք, Պտաղ պեկի հոր Էմիր Չոլ փաշայի ժամանակին հարյուր եռեսուն հազար տնվոր էինք, իսկ Չոր փաշայի հոր Էմիր Սուլեյման պեկի ժամանակ մենք երկու հարյուր հազար տնվորի չափ ազգ էինք: Երկու հարյուր տարի առաջ Րմվանտուզքուրա քոռ փաշայի և թուրք փաշաներեն Էմիր տավուտ փաշան այն ճրութենեն սկսյալ մեր ազգը բնաջինջ արին, եթե հայերուն մեկ, երկու անգամ ջարդ տվին, մեզի տասնհինգ ավելի ջարդ տված են: Բռնի կերպով կիսլամացնեին, կկտրեին, կսպանեին մինչր ազգներիս այս վիճակին հասցուցին. Ճիշտ ատոր համար է, որ կասեմ բնավ երբեք կարևորություն չտաք Ձեզ դարերով նեղող, ճնշող, թուրք բռնապետին և չի միանաք: Ձեռներուդ եկածին չափ կոտորեցեք, ջարդեցեք, սուրե անցուցեք, հալածեցեք, ցիրուցան ըրեք և թող մի տաք, որ արք բանան Ձեր վրա, և վստահ եղեք, որ երկու հարյուր հազար տնվորներեն, որ 1150000 ժողովուրդը կբաղկանար, այսօր թուրք կառավարության շնորհիվ 14000 96


տուն, 80000 ժողովուրդը է անձ է բաղկացյալ կապրինք, ասիկա թող ականջներուդ օղ ըլլա, որ անոնց վրեժը լուծեք առանց խնայելու: Բայց ասիկից վերջ հույս ունինք Աստծո և տինի Քրիստոսի շնորհիվ հայկական կառավարության և յուրաքանչյուր տեղի տիրող քրիստոնյա կառավարություններու հովանին տակ եզտի ազգը պիտի ապրի վայելելով պատվով, ինչքի և գույքի ապահովությամբ պիտի զարգանա և առաջադիմի: Հիմա պատմեմ Ձեզ Սինճարի կյանքը ամբողջ պատերազմի տեվողության ընթացքին: 1915 թվականին թուրք կառավարությունը զարհուրանքի մատնելով ընդհանուր հայությանը, տեղահանություն հրատարակեց և քշեց թշվառ հայերը Րեսյուլ Այնի կողմերը և Տերզորի: Սինճար լեռը ապաստանող թուրք յաթաղանեն ճողոպրող հայ և քրիստոնյա չորս հազար տարրին, որ վերջը եղավ վեց հազար եզտի ազգը ասոնք ամբողջությամբ իրենց տուներու մեջ բաժանեցին, պահեցին զանոնք իրենց ուտելիքով, հագնելիքին անգամ հոգալով որևէ մեկը թուրքին չհանձնեքու պայմանով, իսկ ես մեծ պարտականություն մը վրաս առած միշտ կպտտեի մեր ժողովրդին մեջ հորդորելով անոնց, լուռ խնամեն, աղեք պահեն, ինչու որ աշխարքը ասանք չպիտի մնա, հնազանդելով պատվերիս մեր Սինճարի աղաներն ու շեյխերը, Համոյե-Շարոն Ֆրարայի րեյիսը Տավուտ (մեհրըդան Մենտըդանի) րեյիսը, Խեյրանի աշիրաթի րեյիսը, շեյխ Ռտըր Տպն շեյխ Աթո (Հոքան աշիրաթի) րեյիս Խալաֆ Իպն շեյխ Նասըր (Սմոխի աշիրաթներեն) րեյիս, Մսիխ Իպն Պելլ Ապտուլլա Նասիմ, և Մալա Խալթե Շեմալ ճեպա կողմերեն Հյուսեյին Պնի Պիճես իպն սուրք Մաթիյա, ասոնք ամբողջ Հայերուն խնամք տարին, դյուրություններ ցույց տվին, որ վեց հազար թշվառ ապաստանող հայերը կարողանան ապրիլ իրեն ապագա փառքին արժանանալու: Անդիեն թուրքը Գերման կառավարություններու, օթոմոպիլներուն և կառքերուն վրա հարձակվելով կկողոպտեին, կավրեին և ձեռք անցուցած ավարովը իրենք իրենց բարեպաշտ հայերը կապրեցնեին: 1917 փետրվարի 15-ին թուրք և գերման ճիվաղ կառավարությանց ներկայացուցիչները միասնաբար խորհրդակցելով մեզ անվանեցին իրենց թշնամիները, ինչու որ թե հայերը կպահեն և թե մեր կառավարական նագլիային անհանգստություն կպատճառեն, ասոնք ոչնչացնելու մեկ ճար կմտածեին քանի երբ անգլիական բանակը չէ մոտեցել խորհրդակցությունեն երեք օր վերջ գերմանական երկու թռուցիկ սկսան տատանիլ Սինճարի լեռներու գագաթը, Մսեպինե ճամբարեն կառաջանար ան թուղթեր գրված ձգեց մեր գյուղերուն մեջ, որ այսպես գրված էր, մենք թուրք ու գերմանացիներս Ձեզ եզիտիներիդ մեր 97


ազգեն համարելով լավ կերպով պաշտպանած ենք և Ձեզմե զինվոր տուրք առած չենք ցարդ իսկ դուք հակառակ մեր բայրացակամության մեր թշնամի և ոճրագործ հայը միջներիդ կպահեք ահգլիացիներու հետ թղթակցություն կունենաք մեր նագլիաները, եթե դուք վստահելով անգլիացնիներու գալստյան կնեք այս բաները, լավ գիտակցեք որ անոնց չեք տեսնիր և այս նպատակով բոլորովին կոչնչանաք, կվերջանաք աշխարհի երեսեն: Մեր պատասխանը գրավոր կերպով արաբի մը միջոցով ղրկեցնք Մսեպին Գերման ու թուրք խառն ժողովին. Դուք թուրքերդ և գերմանացիներդ մինչև հիմա իբր աստծո հավատարիմ ծառաներ կապրեիք, հիմա որ պարտազանց գտնվեցաք աստծո դեմ և անոր թշնամի հանդիսացաք աստված բարկացավ վրանիդ և կամք չունի որ դուք այլևս շարունակեք Ձեր թագավոությունը, տերություն ըլլալէ պիտի դադրինք, ու մեզ ալ կարող չեք կոտրել այսպիսով: Ուրեմն Ձեր թուղթերու վրա ըրած, մրոտած հայտարարությունները չենք ընդունի երբեք: Մեր օրենքի գիրքը գրած է արդեն, որ Դուք այս թվականներուն պիտի կորսվիք և մենք վստահ ենք ատոր վրա: Աստված Ձեզ մեր գլխին պակաս պիտի ընե: Իսկ փետրվար քսանհինգերորդ օրը Կովկասի ճակատեն դարձող երկու ալայ Զորքին միանալով ՀՃԻ Իպրայիմ պեկ հրամանատարին, ունենալով իրենց հետ Մուսուլի կուսակալ Մեմտուի փաշան իրեն խորհրդականներով, Քերքուքի Գայմագամ Միհ Հետտին էֆ, Քերքուքի ժողովրդեն և Թալաֆարի աշիրաթեն երեք հազար հեծելազորք, Կերկեսի աշիրաթեն յոթ հայրուր հեծյալ, Ճահեշ աշիրաթեն հինգ հարյուր հեծելազորք, Միթեվուտի աշիրաթեն չորս հարյուր, Մուսուլի կողմեն հազար հեծելազորքով, տասներկու գերմանական հինգանոց թնդանոթով և վեց լեռնային թնդանոթով Սինճարեն 3 ½ ժամ հեռավորության վրա Այն-Ղազալի քով բանակ դրին: Անոնց վեց ոստիկաններով նամակ ղրկեցին մեզի գիտցնելու համար իրենց պաշտոնական հանգամանքը: Մենք ալ Սինճարի ժողավականներս հավաքվեցանք քաղաքի մեջ, որ արդեն թուրք բնակչությունը օր առաջ գաղթած էր: Թուրք բանակային նամակը այս չորս հոդվածը «շըրթ» կպարունակեր. ա. Թշնամիներիս հայ և քրիստոնյա վեց հազար անձ երեք օրվան պայմանաժամով մեզի հանձնեք: բ. Ձեր մոտ գտնված բոլոր զենքերը պիտի հանձնեք, ուզածին ութ հազար էր: գ. Որչափ որ գերմանական օթոմոպիլներ է կառավարական նագլիաթներ գրկած ու թուրք ժողովրդի ապրանքներ կողոպտած եք, փոխարենը մեկ միլիոն ոսկի պիտի վճարեք: դ. Ձեզմե քսաներկու մեծ աղաներ թող գան մեր քով տեսնվինք իրարու հետ: Այս վեց ոստիկաներու բերած նամակին միջոցին 98


մենք՝ ժոզղովականներս՝ Համոե-Շարոյին տուը սուրճ կպատրաստեինք խմելու, բերածնուն նամակը անմիջապես պատռելով ոստիկաններու ներկայությունը կրակին մեջ այրեցինք, որ գոնե սուրճի եփելուն: Կարգ մը եզիտի ազգայիններ, ոստիկանները մերկացուցին, ձեռքերը ձիերը առին և կաշխատեն սպանելու, աղաները որոշեցին այդ վիճակին ղրկել զանոնք: Ոստիկաններուն ըսինք գացեք ձեր հրամանատարներուն բարև խոսեք ու ըսեք Տինի Իսլամին խնդիրը վերջ գտավ. օսմանյան կառավարությունը վերջ գտավ, մեզ նեղելու և բնաջնջելու կարողությունը չմնաց վրան, և Մեհմուդու փաշան քունե Խալիլ փաշայի կնիկը և Խալիլն ալ Էնվեր փաշային ինչոր ձեռներուդ կուգա ըրեք վաղվանեն շուտ չկա, և այդ ըսաց խոսքերը պիտի իրագործենք, քանի որ աշխարհի վրա եզիտի շունչ չկա: Ոստիկիանները գնացին դեպի բանակ տանելով հետներին մեր հրահանգները: Քսանվեցերորդ օրը թուրք բանակը իրեն կատաղի վայրագությամբ հարձագվեցավ Սինճարի վրա որ ժողովուրդը քաղաքը ապաստանած էր: Երկու օրվան տեղեկությունե վերջ քսանութերորդ օրը եզդիներիս քիչ մը նեղվեցանք թուրք թնդանոթներուն տակ, իսկ եզիտի կրոնականներս (եզտաքո Պընի Գասլըմե Նեվա) անունով մեկը, որը կյանքին մեձ բնավ կռվի մասնակցաց չէր և կռիվ ինչ ըլալը չէր գիտեր ինչու որ կրոնական է, հիշյալ կղերը մերկ սուրը ձեռքները բռնած հարյուր հիսուն մարդով անմիջապես հարձակում գործեց թուրք բանակին և թնդանոթներին վրա, այս գործողությունը կկատարվի (Դարաթել), որ Սինճարի Ղասապային երեքուկես ժամ հեռավորություն ունի, թուրքը այս հարձակումին չի կրնալ տոկալով մեկ թապուր զինվոր վերջ փախու տվավ, Դարաթելի արևելյան կողմը երկու թնդանոթ գրավեցին, իսկ Շեյխ Եստօ թնդանոթի հարվածով զիստինս վիրավորվելով նահատակվեցավ: Գրավված թնդանոթները անգործածելի վիճակի մեջ ձգեցինք քաղաքեն դուրս, այս երկրորդ հարձակումով վեց թնդանոթաձիգ և տասներկու հեծելազոր սատկան, իսկ մեր կողմեն հիշյալ Շեյխը: Վերջը դարձյալ թուրքը երկրորդ ուժով մը բռնեց Սինճարի շուրջը, քսանչերս ժամ շարունակ կռվել է վերջ եզտիները լքեցին գյուղաքաղաքը և գյուղերը ու լեռ քշվեցան, թուրք կառավարությունը առիթեն օգտվելով մտավ գյուղերը այրեց, ավերակ դարձուց, հետո լեռան բոլորտիքը պաշարեցին, ինչու որ լեռան երկայնքը տասներկու ժամ իսկ լայնությունը չորս ժամ է, այդ պարագային եզիտի ազգը լեռան գլուխը (Պեյտերեկե), և Քերսե հավաքվեցան ինչու որ այնտեղ լեռներու ներսի կողմը ներքնաբերդի պես ապահով է: Եզիտիներու մեկ մասը (Շըլմերա) անունով ուխտատեղին հավագվեցան ու յուրաքանչյուր խումբ երկողմեն կպատերազմեր, 99


անձրևը կհեղեղեր: Ուտելիքի պակասությունը զգալի էր երեսունհինգ օրվան պատերազմի ընթացքին միայն ոչխարի մսով բավարարվեցանք, ճիշտ է այդ նեղության օրեն էր որ ժողովուրդի կողմեն որոշվեցավ Իսմայել պեկի անձնավորությունը իրեն հետ ունենալ հայ պրոֆեսոր Խաչտրյան Անգլ. Բանակ մեկնելով օգնության համար: Իսմայել պեկ մեկնեցավ պրոֆեսորին հետ արաբական ցնցոտի տարազով անապատներեն ու ավազուտ տեղերեն անցնելով հանկարծ կհանդիպեն արաբ դըլիմի ցեղի շեյխերեն մեկուն, որ թուրք բանակի և իրենց մեջ ունեցած տարբերությունը երկու ժամ է և իրենք ալ օսմանցուն կպատկանին, շեյխին անունը Րեշիտ Ապու Զեյնան է, այս մարդը, երբ մեզ տեսավ կսե Իսմայիլ պեկ ճանչցավ ըսիլով դուն եզտի ես և ընկերդ հայ մեծավորներեն է, ես պարտավոր եմ Ձեզ Օսմանյան բանակին հանձնելու ինչու որ մահմեդական օրենքը այդպես կպահանջե, կտորմը հաց կերցնելե վերջ հազիբ երկու ժամին չափ հանգիստ մը առած էինք մեյմն ալ զիս կանչեց շեյխն գաղտնի տեղ մը, ըսելով թե երկու շիտակ կխոստովանիր դուն ո՞վ ես, ես առանց վարանելու խոստովանեցա իրողությունը ու ըսի իրեն, եթե մեզ հանձնելու ըլաք օսմանյան բանակին կախաղանը պատրաստ է մեզ համար, և ինձմով ոչ եզտի ազգը կավելանա և ու ալ կպակասի, ինչպես նաև այս հայով, որ մեր մարգարեներու կողմեն ամանաթներ են մեր քով առանք: Ես եստի ազգին Շեյխ Իսմայել պեկն եմ թուրք բռնապետության մեզ ճնշելու համար կերթամ օգնություն որոնելու անգլիական կառավարությունեն: Շեյխը պատասղանեց, ես շատ փախստականներ հանձնած եմ օսմանցուն և վարձատրված, քանի երբ դուն աշայրի տեր մարդ ես , ես կարձակեմ քեզ և երկու ձի հատկանցնելով քեզ իմ մարդիկներուս առաջնորդությամբ այս գիշեր ժամը վեցին կղրկեմ անգլիական բանակը, պայմանով որ կերդնուս հոս ձեր մարգարեյին անունով հասնես հոն,իմ մասին ալ ներում խնդրես անգլիական մեծազոր կառավարութունեն, որ մենք ալ դառնանք իրենց կողմը ինչու որ թուրքեն վնասեն զատ որևէ օգտակարություն չտեսանք: Գիշերվա ժամը վեցին, իրեն երկու պահակներովը ինկանք պրոֆեսորին հետ դեպի հզոր բանակ, որ շեյխի տանեն մինչև հոն քսանվեց ժամվա հեռավորություն ուներ: Երբ անվտանգ հասանք մեր նպատակը իրագործելու տեղը, չմոացանք հիշել նաև շեյխ Րեշիտը որուն համար հիշեսցրը կարդացվեցավ, ընդունելություն գտան, Սամարայի բանակին հրամանատարին տեսնվելե վերջ, Պախտատ ուղարկեցանք, հոն մեր ազգին և մեջներիս ապաստանող հայության կյանքը ու անց ու դուրցը ամբողջությամբ պատմեցինք Մսդ. Մորաշալին: Պրոֆեսորը Պախտատ 100


ձգեցի, ճամբան հոգնության անցնելու համար ինչու ոչ ծեչուկ էր: Կառավարության հրամանով երկու ենգլիացի սպայի հետ արաբական դարձյալ ցնցոտիներով մոտեցանք դեպի Սինճար, սպաներեն մին էր քաբթն Մնրո մյուսը քաբթն Հըտսըն: Տասնչերս օրվա ճամփորդության վերջ թշնամի հողերը կոխկտել անցել է վերջ հասանք Սինճար, կատարեցինք մեր քննությունները, գծեցինք քարտեզը, լսեցինք շեյխերու տված տեղեկությունները, չմոռնամ ըսելու որ մեր հոն հասնելու օրերուն թուրքը առ ժամանակյա հաշտությունը գոյացուցաց էր եզտիներու հետ և երկու բաժին ուժը Էերքուկի կողմը ղրկած էր, ինչու որ անգլիացին այդ կողմի ուժը տարած էր ու կնեղեր օսմանցիին: Եզիտիին հաշտություն ալ ուրիշ բան չէր, եթե ոչ ուտելիքի պաշարի չքավոչություններ թողնելով վերջը թուրքերուն հետ կարգադրելիք գործը թուրքերն ալ ճիշտ եսոնց պես մնացած պես մտացած են ըսելով նախ, Քերքուքը գրավինք, դյուրին է ասոնց խնդիրը: Երկու սպաներուն հետ, Սինըդ Քուլպիին այրին մեջ վեց օրվան տեվողության մեջ ամեն ինչ կարգադրեցինք, հարցուցին սպաները մեզի թե ի՞նչ բանի պետք ունիք և ի՞նչ կուզեք մեզմե: Մենք պահանջեցինք կուզենք վեց թնդանոթ, երեք հազար զենք փամփուշտներով, մեկ թապուր զորք, որ մենք ալ ունինք ութ թապուր, որով մենք թե մեզ պաշտպանած կլլանք և թե կարգելենք Իրաքի կողմեն թշնամին մոտենալու Ձեզի: Երկու սպաներու հետ վերադարձա պախտատ անոնք իրենց բերած տեղեկությունները հաղորդեցին վերին հարամանատարին, որը շատ գոհ մանց եզիտի ազգեն և այսպես ըսավ այժմ, որ ձեր ազգը հանգիստ է, թուրքի ուժըն ալ չի մնացեր քովներիդ ու չի նեղեր Ձեզ, երկու ամսի սպասումեն վերջ, մեր բանակներն ալ կհասնին Թեքրեդ այդ տեզեն ամեն միջոց ի գործ դնելով Ձեր պահանջին գոհացում կուտամ, երկու ամիս լրացավ Անգ. Բանակը քալեց Թեքրետի վրա ըսմ. Բանակի հրամանատարը՝ Ալի-ի Հասան փաշան էր նույն պահուն Մուսուլեն լուր ղրկեց եզտի ազգի շեյխերուն թե թշնամի բանակը մոտեցավ մեզի վտանգը մոտալուտ է, եկեք մեզի միացեք, օգնեցեք օսմանցի եզբայրներուդ Դուք Ձեր Իսմայել պեկին խոսքերուն մի հետեվեք, կխոստանամ յուրաքանչյուրիդ հարյուրական ոսկի ամսական, պատվանշաններ և փաշայական նշաններ: Եզտիներու շեյխերուն պատասխանը եղավ, այս պարագաներուն եզտիներս որևէ տերության օգնելու տրամադրություն չունենք, և հայտնի չէ ինչ դիրք պիտի բռնենք, բայց մեյմը խորենք մտածենք և կպատասխանենք: Թեքրետի վրա քալած ժամանակաին զիս հետիններին առին, Քըրներ մոտն լենլըմեն ընձի ըսավ պատրաստ եղիր երեք օր վերջ մեկնելու դեպի Սինճար, ունենալով 101


պատերազմական բոլոր պիտույքները, ինչ խոստացած էինք ձեզի, ուրախությանս չափ ու սահման չկար, այս դերը կատարվեր 1918 սեպ. 30 թվականին, իսկ այդ երեք օրվան միջոցին աստվածային նախախնամության շնորհիվ Անգլ. բանակը հաջողեցավ գրավել Մուսուլը, այլևս պետք չունեցանք ոչ զորքերուն և ոչ ալ պատերազմական մթերքներուն: Օսմանցին հանձնվեցավ, խաղաղությունը տիրապետեց, անգլիական մեծազոր տերության շնորհիվ Սինճարի եզիտին և մեջը պատսպարվող 6000 հայ ժողովուրդը գոհունակության և փառաբանության հանգիստ շունչ քաշեցին 35 օրվան թուրքերուն հետ ունեցած պատերազմին մեջ 75 եզիտի և 10 հայ նահատակներ ունեցանք, իսկ մեր տեսած թուրք զորքերու անկումեն 285 դիակ, բացի վիրավորներեն, որոնք քաշքռտելով հետներին տարան, մեր վանսները եղան 56 գյուղի հրդհեվիլը և 100000 ոսկիի չափ ապրանքի կողոպույտը: Այժմ Անգլ. կառավարության հրամանով և Սինճաչի ժողովրդի քվյարկությամբ Սինճարի րեյիս կարգվեցավ Հագիմ Սեասի տիտղոսով Ֆադիր Համոյե Շարոն, 1000 րուբի ամսական և փաշայի աստիճանով: Ամբողջ պաշտոբյաներ ևոստիկաններ եզիտի ազգին- Մուսուլի և Սինճարի մեջ գտնված ազգներիս չափազանց հանգիստ ու հարուստ կապրին խաղաց կյանքով մը, այնպես որ բնավ տեսած չուներ: Ցավալի Պարագան մենակ սա էր, որ պատերազմին հինգ տարվան տեվողության Միդեադի և Մսեպինի մեջ տեղ գտնված Զլքի աշիրաթե 85 անց կորսվեցան իրենց աղան Տոստո Պնի խալաֆե կառնուս անոնց հետ սպանված է: Իսկ ճիզրե – Պօդան և Սղերտի մեջ տեղ գտնված իրենք գյուղ Պասան գյուղերուն Պասան աշիրաթեն եզտիներեն, որոնք 200 տուն և 600 անձե բաղկացյալ էին ասոնք հայերուն քրիստոնիաներու օգնելու համար թուրքերը ջարդած են նաև զանոնք և իրենցմե միայն 32 անձ ազատված է, ամբողջությամբ կին, երեխա, ծեր ու երիտասարդ սպանված են: Ամբողջ Իրաքին մեջ գտնված եզտիներու վրա տեղեկություններ ասոնք են: Ասալ չի մոռնամ ըսիլու, Օսմ. Կառավարության ժամանակ իմ հորեղբոր որդիս որ միևնույն պատեն քրոջս տղան կլլա Սաիդ պեկ, իրարու հետ լավ չէինք, բայց Անգլ. բանակի Մուսուլ գրավում են վեր Անգլիայի հրամանատար Մստր փաշա մեզ երկուքս հաշտեցուց իրարու հետ և ամբողջ եզտի ազգը երկուքիս հավասարապես հանձնեց եզտի ժողովուրդի հավանությամբ և մեր ազգին կողմեն կրոնականի վերաբերյալ եկամուտները երկուքիս միջև պիտի բաժանվի և կես առ կես, շեյխ Ատիեն եկամուտները դարձյալ Սինճագլարեն և թավուզին եկամուտները և ոևշափ որ մեր ազգին պատկանող եզիտի կա աշխարհիս 102


երեսը մեր երկուքին կպատկանեն մջներիս պիտի բաժանենք հավասարապես: Ասոր համարել Անգլ. կառավարությունը յուրաքանչյուրիս մեյ մեկ ֆերման տվավ Միրի Միրան տիտղոսով. Կ. Փառք աստծո մեր օրենքի և կառավարության շնորհիվ լավ կապրենք , ազատ անվախ ու հանգիստ, խաղաղ»:88

Եզդիների ցեղասպանությունը մերօրյա Իրաքում Օսմանյան կայսրության փլուզումից և Իրաքի սադամյան բռնապետական ռեժիմի տապալումից հետո էլ եզդիների նկատմամբ չդադարեցին հալածանքները: Ամենատարբեր ժամանակներում և ամենատարբեր քաղաքական, կրոնական խմբերի կողմից հարձակումներ են իրականացվել եզդիական բնակչության նկատմամբ: Ինչպես արդեն նշել էինք, մահմեդականները եզդիներին թշնամի են համարում, և եզդիների նկատմամբ կատարվող հարձակումները որևէ կերպ չէին դատապարտվում Իրաքի իշխանությունների կողմից: Քրդական ինքնավարության տարածքում բնակվող եզդիները ևս զերծ չեն մնում հալածանքներից, և իրենց եզդիների «եղբայր» համարող քրդերը ամենատարբեր ձևերով խախտում են եզդիների իրավունքները: Մինչ 2014 թվականը եզդիների նկատմամբ ամենամեծ հարձակումը տեղի ունեցավ 2007 թվականի օգոստոսի 14-ին: Այս հարձակման ժամանակ ոչնչացվեց երկու եզդիաբնակ գյուղ, սպանվեց ավելի քան 1000 եզդի, վիրավորվեցին 1500-ը, և իրենց տանիքից զրկվեցին հարյուրավոր եզդիներ: Դրանից հետո էլ շարունակվել են եզդիների նկատմամբ հարձակումները, որոնք մշտապես ազգային-կրոնական հողի վրա են տեղի ունեցել: 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի ուղղությամբ «Իրաքի և Լևանտի Իսլամական Պետություն» ահաբեկչական հռչակված կազմակերպությունը լայնածավալ հարձակում սկսեց: Այն մասին, որ Իրաքում մահմեդականները մշտապես հարձակումնների թիրախ են դարձրել եզդիներին, գիտեն բոլորը: Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո՝ մինչև 2014 թվականի օգոստոսի 3-ի դեպքերը, 88

Հայաստանի Հանարապետության Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան, Այլ և այլ հեղինակաների արխիվ, թղթապանակ N240, վավերագիր N3

103


հազարավոր եզդիներ են սպանվել ազգային-կրոնական պատկանելիության համար: Մինչ Շանգալի դեպքերը, ամենամեծ հարձակումը եզդի համայնքի նկատմամբ տեղի էր ունեցել 2007 թվականին, երբ եզդիաբնակ երկու գյուղում սպանվեցին ավելի քան 1000 եզդիներ: Մահապարտ ահաբեկիչները գյուղերի մարդաշատ փողոցներում չորս բենզատար մեքենաներ էին պայթեցրել, ինչը հազարավոր մարդկանց կյանք խլեց և մեծ ավերածություններ իրականացրեց: Այս մասին բազմաթիվ անգամներ խոսվել է Հայաստանի եզդիական համայնքի կողմից:89 Իրաքում եզդիների նկատմամբ խտրական վերաբերմունք առկա է եղել մշտապես, անգամ Իրաքի, այսպես կոչված, դեմոկրատացումից հետո այդ խտրական վերաբերմունքը չմեղմվեց, նույնիսկ կարելի է նկատել, որ այն ավելի խստացավ: Այն, որ ԻԼԻՊ-ը լայնածավալ հարձակումներ է իրականացնելու եզդիների նկատմամբ, կարելի էր հասկանալ դեռ օգոստոսից ամիսներ առաջ, երբ նույն խմբավորման զինյալները հարձակվեցին Սիրիային սահմանակից Ռաբիա քաղաքի եզդիների վրա, որի հետևանքով 8000 եզդիներ լքել էին իրենց բնակության վայրը: Այդ ժամանակ զինյալները, հրապարակային ձևով սպանելով տասնյակ եզդիների, կոչ էին արել բոլոր եզդիներին հեռանալ Իրաքից կամ ընդունել իսլամ, հակառակ դեպքում նրանց բոլորին սպասվում է դաժան մահ: 90 Այս դեպքերից հետո Շանգալի եզդիների շրջանում վախի մթնոլորտ էր տիրում, քանի որ բոլորն էին հասկանում, որ եզդիաբնակ մարզի կողքով իսլամիստները անտարբեր չեն անցնի: Այդ ժամանակ Իրաքի քրդական ինքնավար շրջանի վարչապետ Նեճիրվան Բարզանին հայտարարեց, որ քրդական բանակը կպաշտպանի եզդիներին, և Շանգալում առանձին եզդիական զորագունդ կկազմավորվի: Դրա դեմ հանդես եկավ Իրաքի կենտրոնական իշխանությունը:91 Չնայած այս հանգամանքին, քրդական բանակը իր վրա վերցրեց Շանգալի պաշտպանության գործը: Քրդերը եզդիներին վստահեցրին, որ իրենք թույլ չեն տա հարձակումներ եզդիների նկատմամբ և քաղաքացիական եզդիներին հորդորեցին զինաթափվել: Մի քանի օր անց գործի անցավ քրդական ոստիկանությունը և զինաթափեց եզդիներին: Սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, քրդերը ոչ մի կերպ չէին փորձելու պաշտպանել եզդիներին: 2014 թվականի օգոստոսի 3-ի հարձակումից մեկ օր առաջ քրդական բանակը 89

http://www.irakan.info/full_news.php?id=3263 http://www.aravot.am/2014/05/15/460698/ 91 http://ezidipress.com/ru/?p=997 90

104


հետ քաշվեց Շանգալից՝ ԻԼԻՊ-ի զինյալների հետ միայնակ թողնելով անմեղ և անզեն եզդի բնակչությանը: Քրդական իշխանությունների դեմքը փրկելու համար Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին ևս իր ելույթներից մեկում մեղադրեց քուրդ զինվորականներին և խոստացավ, որ եզդիներին միայնակ թողած քուրդ հրամանատարները կդատապարտվեն իրենց կատարած հանցագործության համար: 92 Այլ բան է, որ այդպես էլ որևէ հրամանատար չդատապարտվեց իր կատարած հանցավոր արարքի համար: Եզդիների զինված չլինելու փաստը իսլամիստներին թույլ տվեց իրականացնել ահռելի չափերի հասնող անմարդկային գործողություններ, սպանել հազարավոր եզդիների և գերեվարել հազարավոր եզդի կանանց և երեխաների: Չնայած այս գործողությունների ծավալներին, միջազգային հանրությունը շարունակում էր համառորեն լռել և որևէ կերպ չէր արձագանքում եզդիների օգնության կանչերին: Միայն Շանգալի մարզից գաղթի ճանապարհը բռնեցին 400 հազարից ավել եզդիներ:93 Երբ եզդի փախստականների թիվը հասավ ահագնացող չափերի, Իրաքի եզդիների նկատմամբ կատարվող ցեղասպանության մասին խոսեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա հանդես եկավ առանձին հայտարարությամբ՝ ասելով, որ Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում, և ԱՄՆ-ն չի կարող անտարբեր լինել, սակայն ավելացրեց, որ ԱՄՆ-ն նոր ռազմական գործողությունների մեջ չի ներքաշվի և եզդիներին կօգնի միայն ավիացիայով:94 Եզդիների նկատմամբ կատարված ցեղասպանության մասին հատուկ հայտարարությամբ հանդես եկավ նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Նևի Պիլլեյը:95 Արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է քաոսային իրավիճակը եզդիաբնակ Շանգալ մարզում, և եզդի զինվորականներին դեռևս չի հաջողվում ազտագրել մայր հողը: Քրդական ինքնավարության իշխանությունները որևէ կերպ չէին օգնում եզդի զինվորականներին, սակայն դեկտեմբերին նրանք օգնության առաջարկություն արեցին եզդիներին՝ դրա փոխարեն պահանջելով, որպեսզի եզդիական զինված միավորները մտնեն քրդական փեշմերգա բանակի կազմի մեջ: Քրդական իշխանությունների այս առաջարկից հրաժարվեց միայն YBŞ (Yekitîa

92

http://ezidipress.com/ru/?p=1567 http://echo.msk.ru/blog/kavkaz_politic/1397314-echo/ 94 http://www.whitehouse.gov/blog/2014/08/07/president-obama-makes-statement-iraq 95 http://www.un.org/russian/news/story.asp?NewsID=22175#.VHtQa2fTyG8 93

105


Berxodana Şengal) զինված ջոկատը: Այս ջոկատը հայտարարեց, որ եզդիները իրավունք ունեն ապրել ինքնավար կյանքով, և այլևս վստահություն չունեն քրդական բանակի նկատմամբ, քանի որ քրդական բանակը արդեն իսկ մեկ անգամ միայնակ է թողել եզդի խաղաղ բնակչությանը: Արդեն հունվարին Շանգալի եզդիները հայտարարեցին խորհրդարան հիմնելու մասին, որը պետք է ունենա 27 պատգամավոր: Մի քանի օր անց քրդական լրատվամիջոցները նենգափոխեցին խորհրդարանի ստեղծման մասին լուրերը, իսկ քրդական իշխանությունները հայտարարեցին, որ նման բան թույլ չեն տա: Այս պահին եզդիները փորձում են ամրացել իրենց դիրքերը Շանգալում, արդեն իսկ հայտարարվել է Շանգալի ինքնավարության մասին: Պետք է նշել, որ եզդիների նկատմամբ 2014 թվականին սկսված հալածանքները մինչ այսօր խլել են ավելի քան 30 հազար մարդու կյանք:

106


ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ և ՊԱՅՔԱՐ ԷԶԻԴԽԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

107


«Ազատությունը երբեք չի շնորհվի. այն կա՛մ կխլվի քաջությամբ, կա՛մ

կվաստակվի ջանք ու ճիգով: Շնորհված ազատությունը, ինչպես և ստացած փողը շատ վատ գնահատում է և շատ շուտ կորցվում է »: Ռափայել Պատկանյան 2014 թվականի օգոստոսի 3-ից եզդիների նկատմամբ սկսված ցեղասպանությունը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ չարաչար սխալ են եզդի այն հասարակական, քաղաքական գործիչները, ովքեր եզդիների անվտանգությունը որևէ կերպ կապում էին քրդական ինքավարության և նրա իշխանությունների հետ: 2003 թվականին, երբ ԱՄՆ-ն ներխուժեց Իրաք և տապալեց Սադամ Հուսեյնի ռեժիմը, իրաքաբնակ ժողովուրդների, այդ թվում` եզդիների համար նոր հնարավորություններ ստեղծվեցին ինքկառավարման և ինքնավար կյանքով ապրելու համար: 2005 թվականին ընդունվեց Իրաքի նոր սահմանադրությունը, որը բավական մեծ հնարավորություններ էր տալիս տեղի բոլոր փոքրամասնություններին: Մասնավորապես` Իրաքի 2005 թվականին ընդունված սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն` մեկ կամ մի քանի ադմինիստրատիվ շրջաններ կարող էին միավորվել և ստեղծել ինքնավար մարզ, որը պետք է ունենար իր սեփական կառավարությունը և խորհրդարանը: Տվյալ մարզը պետք է ունենար նաև առանձին սահմանադրություն, որը չպետք է հակասեր մայր սահմանադրությանը: 96 Ինչպես հայտնի է Իրաքում կա երկու միատարր եզդիաբնակ շրջան` Շանգալը և Շեյխանը, որոնց բնակչության թիվն անցնում է 1 մլնի սահմանը: Ըստ Իրաքի նոր սահմանադրության` տեսականորեն այս երկու շրջանները կարող էին ստեղծել մեկ ինքնավար մարզ, սակայն այս անգամ էլ եզդի հոգևոր-քաղաքական ղեկավարները շատ անհեռատես վարվեցին և չօգտվեցին այդ հնարավոությունից: Ավելին` եզդիների հոգևոր առաջնորդ Միր Թահսին Բեկի անմիջական ջանքերով եզդիաբնակ Շեյխան մարզը մտավ Իրաքի քրդական ինքնավարության

108


կազմ: Թահսին Բեկն ամեն կերպ փորձում էր նաև քրդական ինքնավարության կազմ ներառել եզդիաբնակ Շանգալը, սակայն այդ հարցում նրան հաջողություն չէր սպասվում, քանի որ Շանգալում գտնվեցին գործիչներ, որոնք գտնում էին, որ եզդիները պետք է իրենց կյանքը կառուցեն քրդերից առանձին, և Շանգալը պետք է առանձին կարգավիճակ ունենա: Այս կապակցությամբ Շանգալում պետք է տեղի ունենար հանրաքվե, որի արդյունքների համապատասխան էլ կորոշվեր` Շանգալը կմիանա՞ քրդական ինքնավարությանը, թե՞ կմնա Բաղդադի ենթակայության ներքո, սակայն Շանգալը կարող էր ընտրել նաև ինքնավարության ճանապարհը: 97 Շանգալում եզդիների գերակշիռ մասը նախապատվությունը տալիս էր սեփական ինքնավարության ստեղծմանը, և այս իամստով հանրաքվեի արդյունքները կարծես թե նախապես պարզ էին բոլորի համար: Քրդական քաղաքական որոշ շրջանակների և մասնավորապես քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի ղեկավարած Քրդական Դեմոկրատական կուսակցության համար անթույլատրելի էր Շանգալում հանրաքվեի անցկացումը: Շանգալում պատրաստվում էին հանրաքվեն անցկացնել 2007 թվականին, և դրա անցկացման համար գրեթե ամեն ինչ պատարստ էր: Միայն թե 2007 թվականի օգոսոտի 8-ին եզդիական բնակավայրերում իրականացվեցին խոշոր ահաբեկչություններ: Անհայտ անձինք խոշոր պայթյուններ իրականացրին եզդիաբնակ Թել Ազար և Սիփա Շեյխ Խդր գյուղերում: Ահաբեկչության արդյունքում սպանվեց ավելի քան 800 մարդ, անհետ կորավ 70 մարդ, վիրավորվեց 1500-ը և հիմնահատակ ավիրվեցին ավելի քան 400 տուն: Սպանվածների թվում մեծ էր կանանց և երեխաների թիվը: 98 Այս ահաբեկչությունից հետո իրավիճակը Շանգալում ծայրաստիճան լարվեց և ստիպեց բոլորին մոռանալ հանրաքվեի մասին: Այսօր արդեն տարիների հեռվից կարելի է վստահաբար ասել, որ կատարված ահաբեկչության իրական նպատակը Շանգալում հանրաքվեի անցկացման կասեցումն էր: Հետագայում քրդական քաղաքական շրջանակներն ամեն կերպ փորձում էին իրենց ազդեցությունը տարածել Շանգալում: Մինչ նոր հանրաքվեի իրականացումը պետք է այդ տարածքում իրավիճակն արդեն իսկ փոխված լիներ և եզդիներն, ըստ

109


քրդական քաղաքական շրջանակների, այլևս պետք է ցանկանային մտնել քրդական ինքնավարության կազմ: Իրաքի կենտրոնական իշխանություններն ավելի հաճախ էին խոսում Շանգալի հնարավոր ինքնավարության մասին, սակայն շրջանը դեռևս տնտեսապես պատրաստ չէր ինքնավարություն ստեղծելուն, քանի որ չուներ նավթ և այլ թանկարժեք հանածոներ, շատ դժվար էր վերականգնել այն վնասները, որ հասցվել էին Սադամ Հուսեյնի ռեժիմի իշխանության տարիներին: Իրաքի քրդական ինքնավարության իշխանություններն ամեն կերպ փորձում էին թույլ չտալ, որպեսզի Շանգալում եզդիական ինքնապաշտպանական ուժեր ձևավորվեն, քանի որ նման ուժի ձևավորումը ևս մեկ կարևոր գործոն կլիներ ինքնավարության հաստատման ճանապարհին: Քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին 2014 թվականի հունիսի 11-ին առանց անհրաժեշտ հանրաքվեի Շանգալը հայտարարեց քրդական ինքնավարության մաս, և իր հրահանգով 5000 քուրդ զինյալներ ներխուժեցին Շանգալ եզդիների «անվտանգությունը» ապահովելու համար:99 Այս ներխուժումից հետո քրդական ինքնավարության իշխանությունները հայտարարեցին, որ Շանգալի խաղաղ բնակչությունն այլև անհրաժեշտություն չունի զենք պահելու, և տարածաշրջանի կայունությունը պահպանելու համար նրանք կզինաթափեն տեղի բնակչությանը` անվտանգության ապահովումը թողնելով քրդական «Փեշմարգա» զինված ուժերի վրա: Այս հայտարարությունից հետո ակտիվ գործողություններ սկսվեցին եզդի բնակչության զինաթափման ուղղությամբ, և այդ գործողությունը մեծամասամբ հաջողությամբ իրականացվեց: Արդեն իսկ հուլիս ամսին եզդիների գերակշիռ մասն Իրաքի ամենավտանգավոր շրջանում մնաց անզեն: Քրդական ինքնավարության իշխանությունների իրական մտադրությունները բացահայտվեցին այն ժամանակ, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը լայնածավալ հարձակում սկսեց եզդիաբնակ Շանգալի ուղղությամբ: Քրդական «Փեշմարգա» բանակը, առանց որևէ պատասխան կրակի, հետ քաշվեց և զինված իսլամիստների դեմ միայնակ թողեց անզեն եզդիներին, որոնց, ինչպես մենք վերը նշել էինք, զինաթափել էին հենց քրդերը` վստահեցնելով, որ եզդիների անվտանգությունը կապահովի «Փեշմարգան»: Քրդական

110


բանակը լքել եր Շանգալն` իր հետ տանելով նաև զենքը և զինամթերքը: Քրդական բանակը իր հետ տարել էր նաև այն եզդիների զենքերը, որոնք իրենց հետ բերել էին եզդի կամավորականները անդամագրվելով «Փեշմարգայի» կազմ: Դիարբեքիրում ապաստանած Սուլեման Սաիդ Հակոն նրանցից մեկն է եղել, ում ձեռքից վերցրել են իր սեփական զենքը և թողել միայնակ ահաբեկիչների առջև. «Մենք մեր ցեղի 300 տղամարդկանցով, վերցնելով մեր սեփական զենքերը, կամավոր մտել էինք «Փեշմարգայի» կազմ: Երբ ԻԼԻՊ-ը հարձակվեց Շանգալի ուղղությամբ, քրդերն իրենց հետ հավաքեցին ու տարան նաև մեր տարած զնեքերը: Մենք փորձեցինք դիմադրել, սակայն քրդրեը ավելի կոշտ քայլերի դիմեցին և մեր գյուղի երկու բնակիչ սպանվեց վերջիններիս կողմից»,-ներկայացրել էր եզդի փախստականը:100 Քրդրերի դավադիր քայլի մասին հայտարարությամբ էր հանդես եկել նաև եզդիական ինքնապաշտպանական ջոկատներից մեկի հրամանատար Կասմ Շաշոն: Նա հայտարարել էր, որ այն, ինչ տեղի է ունեցել Իրաքում, մաքուր դավադրություն է. «Այլ կերպ չեմ կարող գնահատել, քանի որ ընդամենը մեկ ամիս առաջ Շանգալի եզդիներին զինաթափեցին քրդերը` վստահեցնելով, որ մեր անվտանգությունը իրենք կապահովեն»,-հայտարարել էր եզդի հրամնատարը:101 Այն, որ Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունները տեղեկացված էին, թե ինչ գործողություններ էին պատրաստվում իրականացնել իսլամիստները Շանգալի եզդիների նկատմամբ, գալիս է ապացուցելու ևս մեկ փաստ, որը հաճախ ուշադրության չի արժանանում: Քրդերն ակտիվ համագործակցության մեջ են եղել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հետ: Մինչ Շանգալի ուղղությամբ սկսված հարձակումները մի քանի անգամ քուրդ գործիչները հանդիպումներ են ունեցել ահաբեկիչների հետ, ինչպես նաև թույլ են տվել «Իսլամական պետության» ղեկավարների և ծայրահեղ տրամադրված արաբական ցեղերի առաջնորդների հանդիպումներ Էրբիլում:102 Քուրդ լրագրող Ժիարա Մուհամեդը այս մասին գրում է, որ մինչ Շանգալի և Մոսուլի ուղղությամբ հարձակումների իրականացումը «Իսլամական պետություն» խմբավորումը հունիս ամսին հանդիպում է կազմակերպել, որը տեղի է ունեցել Օմանում: Հանդիպմանը մասնակցել

111


են Սալիխ Կալիբը (Հորդանանի կառավարության ներկայացուցիչ), ահաբեկչական մի շարք խմբավորումների ղեկավարներ և Քրդական Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի որդին` Մասրուր Բարզանին: Այս հանդիպման մանրամասները հայտնի է դարձել հանդիպման մասնակիցներից մեկի շնորհիվ, ով իր ենթակայության տակ գտնվող տեղեկատվությունը վաճառել էր Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ծառայություններին, իսկ նրանք էլ իրենց հերթին հրապարակել էին այն:103 Եզդիները, տեսնելով, որ քրդական բանակը միայնակ է թողել իրենց, սկսեցին ճանապարհներ փնտրել սեփական ուժերով ինքնապաշտպանություն իրականացնելու համար: «Իսլամական պետություն» խմբավորման Շանգալի ուղղությամբ հարձակումից և քրդական բանակի նահանջից երեք օր հետո` օգոստոսի 6-ին, եզդիները հայտարարեցին սեփական զինված միավոր ստեղծելու մասին: Ստեղծվեց առաջին եզդիական զինված միավորը` Շանգալի Ինքնապաշտպանության Ուժեր (եզդիերեն Yekaniya Berxwedana Şengale, YBŞ): Զինված միավորի հրամանատարն է Շեյխ Խալաֆը: Շանգալի Ինքնապաշտպանության Ուժերի համալրման համար Սիրիայում հիմնվեց ռազմական դպրոց, որը կոչվեց եզդի զորահրամանատար Դավրեշե Ավդիի անունով: Այս ռազմական դպրոցում որոշակի ժամանակ ուսանում էին կամավորականներ Շանգալից, այնուհետև միանում Շանգալի Ինքնապաշտպանության Ուժերին և մասնակցում ռազմական գործողություններին: Այս ջոկատի կազմում մարտական 104 գործողություններին մասնակցում են 1500 եզդիներ: Օգոստոսի 4-ին հիմնադրվեց «Շանգալի Ինքնապաշտպանության Ջոկատ» (Hêza Parastina Şengale, HPŞ) զինված միավորումը, որի հրամանատարը սկզբնական շրւանում Կասմ Շաշոն էր: Այս ջոկատը սկզբնական շրջանում իրակնացնում էր Շանգալ լեռան և Շարֆադին տաճարի պաշտպանությունը: HPŞ-ի կազմում մարտական գործողություններին մասնակցում է 5000 մարտիկ, և բոլորն էլ եզդի կամավորականներ են Շանգալից:105

‫ل ڤ ین‬

112


Օգոստոս ամսին նաև ստեղծվեց YPJ-Şengal եզդի կանանց ջոկատը, որն իր հիմնական նպատակը հայտարարեց եզդի կանանց պաշտպանությունը և ազատումը գերությունից: Եզդի կանանց ջոկատն ունի ավելի քան 1000 մարտիկներ, որոնք մասնակցում են ամենաթեժ մարտերին և արդեն իսկ ունեն մի քանի հաջողված գործողություններ: Այս ջոկատի հրամանատարն է Հեդար Ռաշիդը: Հեդար Ռաշիդը այն եզդի կանանցից է, ով ակտիվ մասնակցել է Սիրիայի եզդի համայքնի պաշտպանությանը և բավական մեծ մարտական փորձառություն ունի: 106 Սկզբնական շրջանում այս երեք զինված միավորներն էլ հույս ունեին, որ քրդական ինքնավարության իշխանություններն օգնության կհասնեն և գոնե զենք-զինամթերք կդրամադրեն եզդի մարտիկներին, սակայն որոշ ժամանակ անց հասկանալի դարձավ, որ Մասուդ Բարզանիի իշխանությունը որոշում է կայացրել լիակատար բնաջնջման թողնել եզդիներին: Քրդական իշխանությունները հայտարարում էին, որ չեն կարող օգնության հասնել եզդիներին, քանի որ չկան անհրաժեշտ միջոցներ և զենքեր: Քրդերի նման պահվածքից հետո եզդիական զինված միավորները ստիպված էին սեփական միջոցներով ճանապարհներ գտնել մարտական գործողությունների համար անհրաժետ զենքզինամթերք ձեռք բերելու համար: YBŞ-ն և YPJ-Şengal-ը սերտ համագործակցության մեջ են Քրդական Բանվորական Կուսակցության (PKK) հետ և աջակցություն էին ստանում նշված կուսակցության Սիրիայի ներկայացուցիչներից: HPS-ն, որն արդեն ղեկավարում էր Հեյդար Շաշոն, դիվանագիտական ճանապարհով փորձում էր հասնել պաշտոնական ճանաչման և օգնություն ստանալ Իրաքի կենտորանական իշխանություններից: Ի վերջո ամիսներ անց` 2015 թվականի փետրվար ամսին, Իրաքի կենտրոնական կառավարությունը պաշտոնապես ճանաչեց HPŞ-ն` որպես եզդիների ինքնապաշտպանական ուժ և Իրաքի բանակի մաս: Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունների ենթակայության տակ գտնվող լրատվամիջոնցերը, մասնավորապես Rudaw և KurdistanTV հեռուստաընկերությունները, հակաեզդիական քարոզչություն էին իրականացնում: Նրանց համար առաջնային թիրախ էր համարվում HPŞ-ն, որը պաշտոնապես ճանաչվել էր Իրաքի իշխանությունների կողմից: Քրդական լրատվամիջոցները, խեղաթյուրե-

113


լով իրականությունը, եզդի մարտիկներին ներկայացնում էին որպես շիա զինյալներ և տարբեր կեղծ լուրեր էին տարածում` փորձելով նրանց տարբեր հակաշիական խմբավորումների թիրախ դարձնել: Քուրդ առաջնորդները եզդիների նկատմամբ ատելությամբ լցվեցին, երբ 2014 թվականի դեկտեմբեր 14-ին եզդի գործիչները հայտարարեցին Շանգալում եզդիական խորհրդարան ստեղծելու իրենց մտադրության մասին: 107 Այս հայտարարությունից օրեր անց հայտարարվեց եզդիական խորհրդարանի ստեղծման մասին: Խորհրդրանը բաղկացած էր 27 պատգամավորներից: Շանգալի ինքնավարության կողմնակիցները հայտարարեցին, որ շրջանի ամբողջական ազատագրումից հետո կանցկացվեն դեմոկրատական ընտություններ, և եզդիների խորհրդարանը կունենա նորընտիր անդամներ, որոնք էլ կիրականացնեն շրջանի ղեկավարումը: Եզդիական խորհրդարանի գաղափարի հիմնադիրը և ամենաակտիվ մասնակիցը եզդի կին մարտիկ Սոզդար Ավաստն էր, որի դեմ ևս քրդական լրատվամիջոները լայն արշավ սկսեցին:108 Այս ամենից հետո միայն քրդական ինքնավարության իշխանությունները, հասկանալով, որ անվերադարձ կորցնում են Շանգալ շրջանը, դեկտեմբերի 19–ին Մասուդ Բարզանու հրահանգով քրդական «Փեշմարգա» բանակը կրկին անգամ ներխուժեց Շանգալ: Դեկտեմբերի 21-ին անգամ Մասուդ Բարզանին այցելեց Շանգալ և Շարֆադինի տաճար` հայտարարելով, որ «Փեշմարգան» «ազատագրել» է Շանգալը` չնայած այն հանգամանքին, որ շրջանի մեծ մասը շարունակում էր մնալ «Իսլամական պետություն» խմբավորման ենթակայության տակ:109 Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավարի Շանգալ այցելությունից հետո մի շարք եզդի գործիչների հետ քրդրեը սկսեցին բանակցություններ վարել և ճնշումներ բանեցնել, որպեսզի եզդի զինյալները մտնեն քրդական «Փեշմարգա» բանակի կազմ: Այս քայլով քրդրեը փորձում էին երկու հարց լուծել. Առաջին` իրենց ենթակայության տակ վերցնել Շանգալը և երկրորդ` չեզոքացնել այն հարցրեը, որոնք կապված էին օգոստոս ամսին Շանգալից «Փեշմարգայի» նահանջելու և եզդի բնակչությանը միայնակ և անզնեն թողնելու փաստի հետ: Եվ եթե հաջողվեր եզդի զինյալներին ընդգրկել քրդական բանակի կազմ,

114


կստացվեր, որ քրդական բանակը երբեք էլ հետ չի քաշվել և եզդիներին միայնակ չի թողել: Քրդերի այս առաջարկներին և ճնշումներին կուլ գնաց միայն Կասմ Շաշոն, ով Բարզանու այցելությունից հետո փոխեց իր նախկին հայտարարությունները և հրապարակավ հայտարարեց, որ ինքը միշտ էլ եղել է քրդական բանակի զինվոր: 110 Այս հայտարարությունից հետո Կասմ Շաշոյի դերակատարումը հավասարեցվեց զրոյի, և եզդի զինյալները սկսեցին հաշվի չնստել վերջինիս հետ: Ստացվեց այնպես, որ Շաշոն միայնակ միացավ քրդական բանակին, իսկ նրա ղեկավարած HPŞ զինված ջոկատը չընդունեց այդ հայտարարությունը և ջոկատի հրամանատար դարձավ Հեյդար Շաշոն: Այս ամենից հետո եզդիական ինքնավարության մասին խոսակցություններն ավելի ակտիվացան, և եզդի գործիչները ավելի եռանդուն աշխատանքներ սկեցին տանել այս ուղղությամբ: Եզդիական ինքնավարության հաստատման կարևորագույն քայլ էր այն, որ HPS-ն Իրաքի կենտրոնական իշխանությունների կողմից ճանաչվեց, որպես Իրաքի բանակի մաս, և պետությունն իր վրա պարտավորություն վերցրեց աջակցելու եզդի զինյալներին: Եզդիների և քրիստոնյաների հնարավոր ինքնավարության մասին սկսեցին խոսել նաև ԱՄՆ կոնգրեսում: 2015 թվականի հունվարի 29-ին ԱՄՆ կոնգրեսի մի խումբ սենատորներ առաջարկությամբ դիմեցին ԱՄՆ Պետական Դեպարտամենտին` Նինվեի դաշտավայրում քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների համար ինքնավար ադմինիստրատիվ կենտրոն ստեղծելու առաջարկությամբ: Առաջարկի համահեղինակ 17 կոնգրեսականները հարցը քննանրկել էին նաև ԱՄՆ Պետական Դեպարտամենտի ղեկավար Ջոն Քերիի հետ:111 Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին այլևս չէր կարող լռություն պահպանել և սկսեց հրապարակային խոսել եզդիական ինքնավարության դեմ: Փետրվարի 2-ին Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հանդես եկավ հայտարարությամբ: Նա, իր խոսքն ուղղելով Շանգալ քրդական զինված ուժերի հրամանատարին, կոչ էր արել թույլ չտալ Շանգալում եզդիական ինքնուրույն զինված ուժեր ունենալ և ամեն քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ: «Շանգալում չի կարող լինել ինքնուրույն եզդիական

115


զինված ուժ: Ես Շանգալում «Փեշմարգայի» հրամանտար Մուստաֆա Սաիդ Կադիրին կոչ եմ անում, որպեսզի նա թույլ չտա նման ուժի գոյություն»112,- հայտարարել էր Մասուդ Բարզանին: Հասկանալի էր, որ Բարզանու այս քայլը դեմ էր Իրաքի կենտրոնական իշխանությունների կողմից ճանաչված «Շանգալի Ինքնապաշտպանության Ջոկատ» զինված միավորմանը: Մասուդ Բարզանին դեմ էր արտահայտվել Շանգալի ինքնավարությանը: Նա հայտարարել էր, որ դա Քրդական Բանվորական Կուսակցության նպատակն է, որի իրականացմանը ինքը խոչընդոտելու է: Մասուդ Բարզանին իր հայտարարության մեջ նշել էր, որ Շանգալը չի կարող որևէ կերպ ինքնավար լինել, և շրջանը պետք է լինի միայն Իրաքի քրդական ինքնավարության կազում:113 Զարմանալի է, որ վերջինս դեմ է արտահայտվում եզդիական Էզիդխան ինքնավարությանը, երբ Իրաքի սահմանադրության 115-րդ հոդվածը եզդիներին տալիս է նման հնարավորություն: Մասուդ Բարզանու հայտարարությունն անհասկանալի և անլուրջ է դառնում հատկապես այն դեպքում, եթե իրենք ևս Իրաքի սահմանադրության ընձեռած հնարավորությամբ են հաստատել սեփական ինքնավարությունը: Շանգալի մի մասն այսօր դեռևս շարունակում է մնալ «Իսլամական պետություն» խմբավորման ենթակայության տակ, և հստակ չէ, թե երբ կավարտվեն մարտական գործողությունները Շանագլում, և երբ մոտ կես միլիոն եզդիները հնարավորություն կստանան վերադառնալու իրենց հայրենիք: Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարների թշնամական քայլերը, որոնք իրականացվում են Իրաքի եզդիների նկատմամբ, ցույց են տալիս, որ եզդիներն անելիքներ ունեն ոչ միայն ռազմաճակատում, այլ նաև քաղաքական հարթության վրա, և անհնար կլինի խոսել եզդիական ինքնավարության գոյության մասին, եթե չլինի եզդիների միասնական պայքարը և՛ քաղաքական, և՛ ռազմական ճակատներում: Այսօր Իրաքի եզդիները և մասնավորապես YBŞ, HPŞ և YPJ-Şengal զինված միավորումները կարողնաում են իրականացնել իրենց առջև դրված ռազմական խնդիրները, և շատ կարևոր է, որ աշխարհասփյուռ եզդիները ֆինանսական, դիվանագիտական և քարոզչական աջակցություն

116


ցուցաբերեն նրանց: Միայն այս դեպքում կարելի է խոսել Էզիդխան ինքնավարության մասին:

ԵԶԴԻԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

117


Միր Ջաֆար Դասնին և եզդիական Դասնի իշխանությունը Հին Միջագետքի տարածքում գոյություն ունեին հնագույն քաղաքակրթություններ, ինչպիսիք են Շումերը և Աքքադը, Ասորեստանը և Բաբելոնը, Քաղդեան և Միդիան: Մեկը փոխարինում էր մյուսին, և հնագույն քաղաքակրթությունների ավերակների վրա ի հայտ էին գալիս նոր քաղաքակրթություններ: Այս տարածքում անընդհատ տեղի էին ունենում բախումներ տարբեր ազգերի և կրոնների միջև: Մեկը դուրս էր մղում մյուսին, զավթում նրա քաղաքները և հին ավերակների վրա կառուցում նոր քաղաքակրթություն: Այդպես տեղի էր ունենում մի քանի հազարամյակների ընթացքում: Այս հնագույն մշակույթների հետքերը մինչ օրս կարելի է նկատել Մերձավոր Արևելքի և Կովկասի բնիկ ժողովուրդների, այդ թվում՝ նաև եզդիների մոտ:114 Նախքան եզդիները հայտնի կդառնան «էզդի» կամ «ադավի» էթնո անվան տակ, աղբյուրներում նրանց հիշում են որպես առանձին ցեղեր, որոնց միավորումը տեղի է ունեցել կրոնական հիմքի վրա՝ սկզբում Օմեյադների դրոշի ներքո, իսկ ավելի ուշ՝ հայտնի մտածող և ուսուցիչ Շիխադիի (Շեյխ Ադի) ուսմունքների հիման վրա, որին եզդիները համարում են Աստծո մարմնացումներից մեկը: 115 Իհարկե, բոլոր սուբստրատները, որոնցից ծագում է եզդիական էթնոսը, պահպանել են իրենց հնագույն մշակութային առանձնահատկությունները, որոնք այժմ հանդիսանում են բոլոր եզդիների հարստությունը: Աղբյուրներում եզդիները նշվում են որպես դասնիներ, քաղդեաներ, խակկարիներ, խավերիներ և այլ ցեղային 114 115

Дмитрий Пирбари www.ezdi-russia.ru Мир Джафар Дасни Езиды Сархада, Дмитрий Пирбари, Тбилиси-Москва, 2008

118


անվանումներով, որոնք մինչ օրս գոյություն ունեն եզդիների մեջ՝ որպես առանձին աշիրետներ-ցեղեր: Ուսումնասիրելով այդ ցեղերը, էթնիկ անունները, նրանց բնակության վայրի արեալը՝ կարելի է զուգահեռներ անցկացնել հնագույն ժողովուրդների անունների և տարածաշրջանի քաղաքակրթությունների միջև: Հետազոտողները բազմիցս ուշադրություն են դարձրել հալդի (խալդի, խալտի) էթնիկ անվան վրա, որը համեմատում են հին Քաղդեայի հետ: Հատկանշական է, որ եզդիական հալդի (խալտի) ցեղերը բնակվում էին, այսպես կոչված, Վալատե Խալտա բնակավայրում, այսինքն՝ խալդերի երկրում: Գոյություն ունեն նաև բազմաթիվ բացատրություններ և գիտական վարկածներ՝ կապված եզդիական այլ ցեղերի էթնիկ անվանումների հետ, որոնք նշված են հնագույն աղբյուրներում: Նրանցից յուրաքանչյուրը իրենից ներկայացնում էր ցեղային միություն, որոնք ավելի ուշ՝ միջնադարում, դարձել են հզոր իշխանություններ՝ իրենց իշխաններով և բանակով: Ամենահզոր իշխանություններից մեկը Դասնին էր, որի կենտրոնը Դոհուկ քաղաքն էր: Այս իշխանության շուրջ է տեղի ունեցել եզդի ցեղերի հետագա միավորումը: Շատ գիտնականներ եկել են այն ընդհանուր մտքին, որ «դասնի» բառը գալիս է հին հնդիրանական «դևայասնա» բառից, որը ժամանակի ընթացքում փոփոխվել է՝ դառնալով դևասնադյավասնա-դասնայա-դասնա: Դևա բառը (դեուս, դյաուս, տեոս, զեուս) հին հնդեվրոպական լեզուներում նշանակել է աստված, սակայն Զրադաշտականության ի հայտ գալուց հետո, որը դեմ էր դուրս եկել նախահայրերի հավատքի դեմ, այդ բառը ստացել է բոլորովին այլ իմաստ: Զրադաշտականության հետևորդները նախնիների հակառակ աստվածությունները բաժանել են չար և բարի կողմերի (դևեր և ախուրներ), և դև բառը ստացել է չար աստվածություն իմաստը: Հնդկաստանում մինչ այժմ դև բառը պահպանել է սկզբնական իմաստը և նշանակում է աստված: Այսպես Աստծո երկրպագուները, այսինքն` դասնիները (դևասնա) զրադաշտականության նոր գիտության հետնորդների համար դարձել են չար աստվածության երկրպագուներ, ինչը դարձել է եզդիների մասին տարբեր պատմվածքների տարածման պատճառ: Ինչպես երևում է եզդիական տարբեր աղբյուրներրից, հիմնականում սուրբ տեքստերից, Օմեյադների դինաստիայի ժամանակ եզդիների նախնիները իրենց զգացել են բավականին հարմարավետ. այդ մասին վկայում է նրանց համակրանքն այդ դինաստիայի նկատմամբ: Ավելի ուշ, այդ դինաստիայի անկման և աբբասյան խալիֆների 119


իշխանության գալուն պես Բաղդադում սկսվել է խալիֆաթի ոչ մահմեդական ժողովուրդների հալածումը, մինչդեռ Օմեյադների ժամանակ ոչ մահմեդական կրոնական պատկանելիության մարդիկ ապրում էին ավել կամ պակաս խաղաղ: 116 Աբբասիդների ժամանակ դիտվել է առանձին մարզային իշխանավոր-էմիրների անջատողականություն, որոնք դիմակայել են կենտրոնին և պայքարել են իրենց անկախության համար: Այդպիսի դիմակայություններից հայտնի է Բաբեկի և հորամանների դիմակայությունը, որը շարունակվել է 20 տարուց ավել: Հայտնի են նաև Դասին իշխանության ղեկավարները:117 Հենց այդ իշխանությունը եզդիների պատմության մեջ գրավում է կենտրոնական դիրքերից մեկը, որը IX-րդ դարում հայտնի է դարձել Բաղդադի խալիֆաթի հետ իր պայքարի շնորհիվ: Դասին իշխանության ղեկավարը Միր Ջաֆարն էր` Հասանի որդին, որը պատմության մեջ է մտել որպես աբբասյան խալիֆ Մութասիմի հակառակորդ: Ալ-Մութասիմը (833842թթ.) գահ է բարձրացել խալիֆ Ալ-Մամունից հետո, ով ժառանգել է մի շարք չլուծված հարցեր՝ կապված երկրում ապստամբող ժողովուրդների հետ, և գահ բարձրանալուն պես սկսել է ազատվել հին ռազմական ազնվականությունից և ծառայության ընդունել օտարերկրացիներին: Հիմնականում բանակի մեջ հավաքագրում էին բերբերներին և թուրքերին, ովքեր ի սկզբանե կարողացան տարբերվել մյուսներից բյուզանդացիների և Բաբեկի դեմ պատերազմներում: 835 թվականին խալիֆը, համոզվելով, որ Բաղդադի բնակիչների դժգոհությունն ավելի ու ավելի է աճում, իր նստավայրը Բաղդադից տեղափոխել է Սամարրա: Մութասիմը մի կողմից ստիպված էր պայքարել բյուզանդացիների դեմ, իսկ մյուս կողմից՝ ճնշել այլահավատների ապստամբությունները: Հորամանների ըմբոստությունները չեն դադարել ամբողջ VIII-րդ դարի ընթացքում և IX-րդ դարի առաջին կեսին: Դրանցից ամենախոշորը Բաբեկի ապստամբությունն է (816-837թթ.): Բաբեկի կողմում հանդես էին գալիս հասարակության տարբեր խավի ներկայացուցիչներ՝ իրանցիներ,

116

Дмитрий Пирбари www.ezdi-russia.ru Мир Джафар Дасни Древний мир. Энциклопедический словарь в 2-х томах. — М.: Центрполиграф. В. Д. Гладкий. 1998. 117

120


թուրքեր, քրիստոնյաներ և ֆեոդալներ, զրադաշտականներ և կրկին մահմեդականներ, ինչն ուղղված էր արաբական տիրապետության դեմ:118 835 թվականին ալ-Մութասիմը բյուզանդական սահմանից կանչել է իր լավագույն զորքերին և դուրս բերել հորամանների դեմ: Աֆշինի գլխավորությամբ զորքը 837 թվականին պաշարել է Բաբեկի նստավայրը՝ Արաքս գետի ափին գտնվող Բազզ ամրոցը, և Բաբեկը ստիպված էր փախուստի դիմել, սակայն նրան ճանապարհին բռնել են: 119 838 թվականին նրան ուղարկել են Սամարրա, որտեղ էլ մահապատժի է ենթարկվել: Միևնույն ժամանակ դասնիները Միր Ջաֆարի գլխավորությամբ նույնպես ըմբոստացան աբբասիդների դեմ: Միր Ջաֆարը իր իշխանությունը տարածել է հիմնականում Մոսուլի, Ադրբեջանի և Հայաստանի վրա, ինչը լրջորեն վախեցրել է ալՄութասիմին: Արաբական պատմագիր Իբն ալ-Կիլբին հայտնում է, որ Միր Ջաֆարը ուներ զինված զորք, որի թիվը հասնում էր 70 հազարի:120 Ըստ արաբական աղբյուրների՝ դասնիների ապստամբությունը սկսվել է 838 թվականին: Աբբասյան խալիֆ Մութասիմը, Ադրբեջանում հորամանների ըմբոստության ճնշումից հետո, իր զորքերը ուղղել է դեպի Մոսուլ և ղեկավար է նշանակել Մոսուլի վալի Աբդուլլա իբն Անասին: Խալիֆի նպատակն էր մեծաթիվ զորքերի ներկայությամբ ճնշում բանեցնել Միր Ջաֆար Դասինի վրա: Նա այդ ճնշումների միջոցով ցանկանում էր առանց ռազմական գործողությունների ճնշել Դասնիների ապստամբությունը: Դասնիների ղեկավարը հրավիրվել է Մոսուլ՝ բանակցությունների նպատակով, սակայն մերժել է: Աբդուլլա իբն Անասը զորքի հետ միասին անցել է հարձակման, և տեղի է ունեցել «Մատիսոյի ճակատամարտ» անունով հայտնի ճակատամարտը: Արաբ խալիֆի զորքերը ավելի քան երեք անգամ գերազանցում էին Միր Ջաֆարի գլխավորած զորքին: Խալիֆ Մութասիմի համար այս ճակատամարտը շատ կարևոր էր, քանի որ նա պարտություն էր կրելու ոչ մահմեդական ժողովրդից և իր դիրքերը էականորեն կթուլացներ արաբական աշխարհում: Միր

Древний мир. Энциклопедический словарь в 2-х томах. — М.: Центрполиграф. В. Д. Гладкий. 1998. 119 C. Edmund Bosworth (2005), “OSRUSANA” in Encyclopedia Iranica, Accessed November 2010 120 Дмитрий Пирбари www.ezdi-russia.ru Мир Джафар Дасни 118

121


Ջաֆարի դեմ էր դուրս եկել խալիֆ Մութասիմի՝ ավելի քան 230 հազար լավագույն մարտիկներից կազմված բանակը: Այս ճակատամարտի մասին ավելի ուշ որոշակի տեղեկություններ է փոխանցվել արաբ պատմաբան և գրող Աբու Ջաֆար Մահմուդ իբն Ջարիր ատ-Թաբարիի աշխատությունների միջոցով: Մոսուլի մոտակայքում կատաղի մարտ է տեղի ունենում Միր Ջաֆարի և խալիֆ Մութասիմի զորքերի միջև: Միր Ջաֆարը, հասկանալով, որ այս կերպ շարունակվելու դեպքում ինքը պարտություն է կրելու, որոշում է հետ քաշվել և, վերականգնելով ուժերը, որոշիչ հարված հասցնել խալիֆի զորքին: Նա զորքին հրամայում է նահանջել և հեռանում է Դասին լեռներ, ապա հարևան ցեղերին կոչ է անում միավորվել իր հետ թշնամուն հակահարված տալու համար: Այս անգամ Միր Ջաֆարը կարողացել է ջախջախել թշնամու զորքին, և բազմաթիվ անվանի հրամանատարներ սպանվել են դասնիացիների կողմից, ինչպիսիք են Իսմաիլ Թալիդին և Իսխակ իբն Անասը: Միր Ջաֆարը կարողացավ մոտ երկու տարի իր տիրապետության տակ պահել Մոսուլի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ընկած տարածքները: Միր Ջաֆարի տիրապետության տակ ապրող ժողովուրդները ապրում էին լիարժեք ազատության պայմաններում և իշխանության ղեկավարների կողմից հալածանքների չէին ենթարկվում: Միր Ջաֆարին որպես առաջնորդ էին ընդունում անգամ իր հպատակության տակ գտնվող մահմեդականները, ինչը դուր չէր գալիս Խալիֆին: Վերջինս, կենտրոնացնելով իր հիմնական ուժերը Իտախի հրամանատարության տակ, հրամայում է հարձակվել Միր Ջաֆարի իշխանության վրա և ամեն կերպ սպանել նրան: 840 թվականին տեղի է ունեցել խոշոր ճակատամարտ: Ինչպես արդեն նշվեց, Միր Ջաֆարի դեմ արաբները կենտրոնացրել էին իրենց հիմնական ուժերը, և Միր Ջաֆարի հրամանատարության տակ գտնվող ուժերի համար լուրջ դժվարություններ էին առաջացել: 121 Այս ճակատամարտի ժամանակ Միր Ջաֆարը պարտություն է կրել: Միր Ջաֆարը իր մարտիկների հետ ընկել էր մարտի դաշտում, իսկ արաբները նրա մարմինը ուղարկել էին Սամարրա և հրապարակայնորեն ցուցադրել ժողովրդին: Միր Ջաֆարի սպանությունից հետո Դասնիների իշխանությունը բավական թուլացավ, և նրանք կորցրեցին իրենց տիրապետության տակ գտնվող տարածքները: Դասնիների իշխանության տարիները, 121

Ирмияева Т.Ю., История мусульманского мира от Халифата до Блистательной Порты

122


որքան էլ որ կարճ էին, սակայն եզդի ժողվորդի պատմության ամենալուսավոր էջերից են: Դասնիները ցույց տվեցին, որ եզդիները ևս կարող են միավորվել մեկ պետական կազմավորման շրջանակներում: 122

Վանի եզդիները և նրանց պայքարը հանուն ազգային կրոնի Վանի վիլայեթի Բերկրի և Ավա Ռաշ շրջանների շրջակայքում բնակվում էին բազմաթիվ եզդիկան ցեղեր, որոնցից հիշատակվում են Շամսկի, Տակորի, Միկրի ցեղերը: Այս մասին 1877 թվականի իր աշխատության մեջ հիշատակել է Մուհամեդ Խուրշիդը: Վանի վիլայեթից գաղթողների տված տեղեկությունների համաձայն` եզդիական գյուղեր էին Չբուխլու, Հաջելի, Վերին Դերջամանդ, Ներքին Դարջամանդ, Կանիսարկ, Չրախ, Յարմկա, Կալաջու, Շամսադին, Վալիջան, Մուջ, Ուտա, Անզավ, Սմտատոշ, Կուրզով, Բաշբարմակ, Պշիկումբետ, Հաջիկժլախ, Շիվաքար գյուղերը, իսկ նրանց միջև գտնվում էր Փիր Ռաշիդ լեռը, որը եզդիները համարում էին սուրբ լեռ: Մի քանի եզդիական գյուղեր (եզդիներն ու մահմեդականները ապրում էին միասին), օրինակ՝ Փշիկյուբետ, Անզև, Շավաքար, Սիմտատոշ, գտնվում էին Վանա կղզու հյուսիս-աիևելյան ափին և քուրդ բեկի տիրապետության տակ: Մաևսկին 1904թ. Թիֆլիսում թարգմանել է բազմաթիվ կարևոր տվյալներ Վանի վիլայեթի եզդիական գյուղերի մասին: Նա նշում է. «Չնայած նրան, որ նշված վիլայեթի վարչական սահմանները հաճախ են ենթարկվել փոփոխությունների, ամեն դեպքում հաջողվեց հավաքել կարևոր տեղեկություններ նրանց մասին»: Մաևսկու գրքի վերջին հատվածում ներառված Շամսադին, Յարիմ-կայա և Քյալաջոկ գյուղերը մտնում էին Առճեկ շրջանի կազմի մեջ, Անզև, Ուտա, Բաշբարմակ, Կյուրզոտ, Գյուզակ, Կեճկ և Փշիկյուբետ գյուղերը՝ Բերկրի շրջանի կազմի մեջ, Չբուխլի, Վելիջան, Սաիդ-բեգ, Չրախ, Հաջելի, Վերին Դերջամանդ, Ներքին Դերջամանդ գյուղերը՝ Ավա Ռաշ շրջանի մեջ: Բայց արդեն 1912թ.՝ մոտավորապես 10-15 տարի անց, Ռուսական կայսրության արխիվներում կարելի է գտնել տեղեկություններ եզդիական գյուղերի վերաբնակեցման մասին: Ակնհայտ է, որ այդ ժամանակ բազմաթիվ 122

C. Edmund Bosworth (2005), “OSRUSANA” in Encyclopedia Iranica, Accessed November 2010

123


եզդիներ լքել էին իրենց բնակավայրը` Բերկրիի շրջանը: Փիր Ռաշիդ լեռան շրջակայքում բարենպաստ էին հատկապես այն գյուղերը, որոնք գտնվում էին լեռների արանքում, և այնտեղով հոսում էին բազմաթիվ գետեր: Սաիդբեգի գյուղում ապրում էին հիմնականում եզդիական Շամսկի ցեղի ներկայացուցիչներ, որոնք ենթակա էին Բրահիմ աղային: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Սաիդբեգում դեռ Խատիվ աղայի օրոք գոյություն ունեին եզդիական սրբավայրեր: Խաջալի գյուղը բաժանված էր եզդիական ու մահմեդական մասերի: Մահմեդականը կոչվում էր Փինիադզ: Փիր Ռաշիդ լեռան մոտ էին գտնվում Խանախրաբա, Կանիսերկ, Դարջամանդա ժորն, Դարջամանդա ժերն, Հադջալի գյուղերը, որտեղից ճանապարհ էր բացվում դեպի Նոշեր` Չիբուղլի գյուղի մոտակայք: Մյուս ճանապարհը Հաջալիից տանում էր դեպի Չրախ, Սաիդբեգ, Շամսադին, Արիմկա, Վալիջան, Չիբուղլի: Չիբուղլիից ճանապարհը տանում էր դեպի Սարայ, որտեղ ապրում էին ասորիներ, ում եզդիները կոչում էին շահին: Վանի եզդիների առաջնորդն էր Ռաշի ցեղի ներկայացուցիչ Սմոե Չատոն: Սակայն Սմոե Չատոն չկարողացավ երկար պահպանել իր իշխանությունը, և նրա իշխանության անկումից հետո եզդիական համայնքի ղեկավարումն անցավ մեծահարուստ Խատիվ աղայի ձեռքը, ով Մանդկի ցեղից էր: 1912 թվականի արխիվային փաստաթղթերում ասվում է, որ Վանի վիլայեթում մեծ հարգանք վայելող եզդիներից էր Ջահանգիր աղան՝ Արիմկայա գյուղից: Ջահանգիր աղան Խատիվ աղայի որդին էր և հոր մահից հետո նա էր ղեկավարում Վանի վիլայեթի եզդիներին: Ջահանգիր աղան և իր ենթակայության տակ գտնվող եզդիները երկար տարիներ անհաշտ պայքար մղեցին Օսմանյան կայսրության և մահմեդականության դեմ: Ջահանգիր աղան, հետևելով իր հոր` Խատիվ աղայի օրինակին, ամուր էր պահում եզդի համայնքը և կարևորում էր ավանդույթների և կրոնի պահպանումը: Հայտնի է, որ Վանի վիլայեթի թուրք ղեկավարները քուրդ Դրբայե-խանա բեկի միջոցով իրենց իշխանությունը հանձնեցին եզդիական Մանդկի ցեղի առաջնորդ Խատիվ աղային: Համաձայնագիրը կնքելու համար ուղարկվեցին Խատիվն ու իր եղբայրը` Քուբատը, որոնց թուրք ղեկավարները հայտնեցին, որ եզդիների էմիրը մնացած եզդիների հետ միասին կրոնափոխ է եղել, այդ իսկ պատճառով մնացած համայնքների եզդիները նույնպես պետք է հետևեն նրանց օրինակին: Այս առաջարկը զայրացրեց Մանդկի ցեղի եղբայրներին, և նրանք հրաժարվեցին ընդունել մահմեդականություն` տեղեկացնելով, որ եթե նույնիսկ եզդիների Էմիրը ընդունած լինի 124


մահմեդականություն, ապա իրենք պահպանելու են իրենց հայրերի անաղարտ կրոնը և չեն դավաճանելու Շարֆադինի սկզբունքներին: Ժամանակի պատմական աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն՝ եզդի համայնքի ղեկավարները որոշեցին դեսպան ուղարկել եզդիների էմիրություն` Շեյխան, որպեսզի համոզվեն ստացված տեղեկության իսկության մեջ և պլանավորեն իրենց հետագա քայլերը: Պատվիրակությունը կազմված էր 3 հոգուց: Պատվիրակության անդամներն էին փիր Հաջինփիրը՝ Բարի ցեղից և 2 աշխարհիկ եզդիներ: Վանի վիլայեթից եզդիների էմիրություն ընկած ճանապարհը բավական երկար էր: Երկար ու հեռավոր ճանապարհորդության համար անհրաժեշտ էր ունենալ Ֆերիկ փաշայի թույլտվությունը: Բայց փաշայի թույլտվությունը ստանալու համար եզդի ճանապարհորդները պետք է ընդունեին մահմեդականություն, իսկ ոչ փիր Հաջին, ոչ նրան ուղեկցող որևէ մեկը նման քայլի չէին պատրաստվում գնալ: Փիր Հաջին դատապարտվեց Ֆերիկ փաշայի կողմից: Որոշ ժամանակ անց եզդիներին հաջողվեց պատվիրակ ուղարկել Շեյխանի էմիրություն և պարզել, որ այնտեղ ևս եզդիները կրոնափոխ չեն եղել: Պատվիրակները, հետ վերադառնալով, բերեցին ուրախալի լուրը, և Վանի եզդիները պատրաստակամություն հայտնեցին շարունակել պայքարը՝ հանուն իրենց կրոնի և ազգային պատկանելիության: Ինչպես արդեն նշեցինք, այս ընթացքում եզդիների առաջնորդն էր Խատիվ աղան, որը Մանդկի ցեղից էր: Խատիվ աղան բավական լավ հարաբերություններ ուներ Վանի թուրք կառավարչի հետ և արել էր այնպես, որ օսմանյան իշխանությունը գրեթե չէր միջամտում Վանի եզդիների կյանքին: Եզդիները ապրում էին անկախ կյանքով: Խատիվ աղան իր ենթակայության տակ գտնվող գյուղերում սահմանել էր եզդիական կարգ ու կանոն, և բոլորն ապրում էին պահպանելով ազգային ավանդույթներն ու օրենքները: Խատիվ աղան, հասկանալով, որ վաղ թե ուշ հեռանալու է կյանքից, լինելով լայնախոհ մարդ, իր որդիներից իրեն փոխարինող էր նախապատրաստում: Որքան էլ որ զարմանալի է, աղան իրեն փոխարինողի դերում տեսնում էր կրտսեր որդուն` Ջահանգիրին, և ինչպես ցույց տվեց ժամանակը, նա չէր սխալվել ու արժանի փոխարինող էր ընտրել: Չնայած Խատիվ աղայի և Վանի թուրք ղեկավար Խուսեին բեկի մտերիմ հարաբերություններին, Խատիվ աղայի մահից հետո (մահացել է 90 տարեկանում, մոտավորապես 1904-06թթ.), Խուսեին բեկը ուղարկեց իր ծառաներին, որպեսզի գրավեն այն ամենը, ինչ պատկանում էր Խատիվ աղային: Նա մտածում էր, որ երիտասարդ Ջահանգիր աղան (ծնվել էր 1874թ.) չի կարողանա դիմադրել իրեն և կհամակերպվի: Բայց Ջահանգիր 125


աղան հետ շպրտեց Խուսեին բեկի ծառաներին և սպառնաց նրան, որից հետո Խուսեին բեկը հանդարտվեց: Այսպիսով, Ջահանգիր աղան արժանի ձևով փոխարինեց իր անվանի հորը: Ջահանգիր աղան նախ ստեղծեց զինված ջոկատ, որպեսզի պաշտպանի համայնքը հարևաններից: Եղել է դեպք, երբ եզդիական համայնքի վրա հարձակվել է հարևան քրդական շաբի ցեղը՝ Քամիլ բեկի գլխավորությամբ: Պետք է ասել, որ Քամիլ բեկի մոտ ծառայում էին շատ եզդիներ, ինչպիսիք էին, օրինակ, Ավդիե Իսեն և Կապաշե Իսեն՝ մամռշան ցեղից: Նրանց գյուղը գտնվում էր Քամիլ բեկի ղեկավարության տակ: Չնայած այն հանգա-մանքին, որ եզդիաբնակ գյուղերը գտնվում էին մշտական վտանգի տակ, Ջահանգիր աղան չխուսափեց մեծացնել իր ենթակայության տակ գտնվող գյուղերը և նոր տներ կառուցել իր համայնքի բնակիչների համար: Երբ Օսմանյան կայսրությունում սկսվեց ոչ մահմեդական ժողո-վուրդների դեմ իրականացվող հալածանքների նոր ալիքը, եզդիները ևս հայտնվեցին այն ժողովուրդների ցուցակում, որոնք թուրքական յաթաղանի զոհ դարձան: Ջահանգիր աղան ամեն կերպ պայքարում էր իր ժողովրդի պաշտպանության համար: Օսմանյան Թուրքիայի տարածքում բնակվող եզդիներից ամենաքիչ կորուստները կրել են Վանի եզդիները և կարողացել են իրենց անկոտրում կամքի և պայքարի արդյունքում պահպանել ազգային կրոնը, լեզուն և ավանդույթները: 1915 թվականին, երբ հասկանալի դարձավ, որը Օսմանյան Թուրքիայի տարածքում գրեթե հայեր չեն մնացել, և եզդիներն էլ երկար դիմադրելու ռեսուրսներ չունեն, Ջահանգիր աղան որոշեց իր ենթակայության տակ գտնվող գյուղերի բնակիչներին տեղափոխել ներկայիս Հայաստանի տարածք: 1915 թվականին Ջահանգիր աղան իր 2000 զինվորների հետ միասին կարողացավ անվտանգ կերպով ներկայիս Հայաստանի տարածք տեղափոխել 15 հազար եզդիների, որոնք սկզբնական շրջանում բնակություն հաստատեցին Ապարանի շրջանում:

Մահմուդի եզդիները և Չոբան աղայի իշխանությունը Վանի վիլայեթի Աբաղա շրջանում կային մի շարք եզդիական գյուղեր, որոնց ղեկավարը Չոբան աղան էր: Այդ մասին վկայում են ինչպես պատմական աղբյուրները, այնպես էլ Օսմանյան և պարսկական կայսրությունների չինովնիկների գրառումները: Խուրշիդ էֆենդին «Սիյահատնամեում» նշում է. «Շատ եզդիներ ապրել են Վանի փաշայու126


թյունում` Աբաղայում տեղեկայված Ալա-Դագ լեռան հարավային լանջերին: Տեղացի եզդիները հող էին մշակում և խիստ կապված էին իրենց գյուղերի հետ: Ինքնապաշտպանության նպատակով եզդիները կառուցել են ամրացված բերդերի շարք` Դարգազին, Կեալա-ռաշ, Կեալա-սպի, Ալկեալե, Կուշկե շեյխա»: 19-րդ դարի սկզին եզդիները ստիպված էին զիջել իրենց դիրքերը քրդական ցեղերին, որոնք թափառում էին Աբաղայում: Խուրշիդ էֆենդին իր աշխատությունում ուշադրության է արժանացնում Աբաղայի եզդիներին: Աբաղան տեղական բնակչության շրջանում հայտնի է որպես Մահմուդի, որը պատկանում է Վանի սանջակին և տեղակայված էր Բերգիրի սանջակի մոտակայքում, Ալա-Դագ լեռան հարավային կողմում: «Սիյահատնամեի» հեղինակը նաև պատմում է եզդի իշխանների գերեզմանների մասին. «Այս հարթության վրա ցրված են մի քանի եզդի բեյերի գերեզմաններ: Նրանց վրա կառուցվել է Կուբ: Նրանցից մեկի վրա փորագրված է. «Ամբողջ երկիրը զղջում էր նրանց համար: Մնայուն կյանքը ենթարկվում է ճնշման: 1114 թվականին նա ճաշակեց մահվան բաժակից՝ թողնելով բնակչություն այս աշխարհում»»: Հայտնի է, որ եզդիներին Աբաղայում ղեկավարում էր Չոբան աղան, որի հետնորդները տեղափոխվել են Հայաստան` մահմեդականների ճնշումների պատճառով: Չոբան աղայի մասին ոչինչ չի պահպանվել, բացի նրանից, որ իրեն է ենթարկել 366 գյուղեր: Աբաղայի գյուղերից մեկը կրում է Չոբան աղայի անունը: Այդ շրջանի գյուղերն են` Դիրեկլու, Չաիրլու, Կաչան, Կանի-գավան, Մահդի-կուլի, Սելիա-խանե, Դարե-գուզին, Ջաջուռ, Տեկաս, Գիրդի-կանի, Հուվեյդա-ին, Արչին, Շատիր, Աալի-Կալե, Կալե-Կալե-ռես, Կալե-Չոբան-աղա, Յակ-մալե: Կալե-Չոբան-աղա բնակավայրը եղել է Չոբան աղայի նստավայրը, որը հասկանալի է դառնում բնակավայրի անվանումից, ինչը թարգմանաբար նշանակում է Չոբան աղայի ամրոց:123 Ինչպես երևում է տարբեր աղբյուրներից, եզդիների դիրքերն այնքան ամուր են եղել, որ նրանց օգնության նպատակով դիմել է նույնիսկ Վրաստանի թագավորը: 18-րդ դարի 70-ական թթ. Վրաստանի թագավոր Իրակլի 2-րդը նամակ է հանձնել ասորի եպիսկոպոս Եսայուն, որի միջոցով փորձել է կապեր հաստատել եզդիների առաջնորդ Չոբան աղայի հետ: Նամակում Իրակլի 2-րդը առաջարկում է կոալիցիա կազմել հայերի և ասորիների հետ` Օսմանյան Թուրքիայի դեմ: Չոբան աղան պատասխան նամակում իր համաձայնությունն է հայտնում և 123

История о Мираке, Суто Агалари, Санкт-Петербург 2013, стр. 76

127


հաղթանակի դեպքում որպես պարգևատրում ցանկանում է Խոշաբի ամրությունը: Եվ պատահական չէ, որ այն Մահմուդի տարածքում է: Ակնհայտ է, որ Խոշաբը որոշ ժամանակ առաջ եղել էր արգելոց Չոբան աղայի տոհմի համար, ըստ երևույթին նա կորցրել էր այն հյուսիս արշավելու ժամանակ: Չոբան աղան, ամենայն հավանակությամբ, ցանկանում էր վերականգնել իր տիրույթները: Նա հայտնի էր նաև Իրաքի եզդիներին: Շարաֆ-խանը «Բիթլիսի» գլուխներից մեկը նվիրել է մահմուդի ցեղի էմիրներին, որտեղ նա ներկայացնում է նրանց ծագումնաբանությունը և ցույց տալիս եզդիների կրոնը: Նա ասում է, որ Քրդստանի տարածքում թուրքմենական Կարա-Կոյունլու ցեղերի իշխանության ժամանակ ինչ-որ շեյխ Մահմուդ Կարա-Յուսուփից տիրապետման իրավունք է ստացել էմիրատի օկրուգներից Աշուտի և Խոշարի տարածքում: Հետո նա պատմում է շեյխ Մահմուդի սերունդների մասին, և երբ հերթը հասնում է Հասան բեն Իվազբեն էմիր Համիդաին, այս հանգամանքը մեզ նորից առիթ է տալիս ենթադրելու, որ Չոբան աղայի ցեղը բաժանվել է Խոշաբյան Մահմուդից: Հենց այդ ժամանակ, երբ Հասան Բ. Իվան Բեկը մերժեց Շարֆադին, տեղի էր ունեցել բախում, և ցեղի մահմուդյան մասը, որը չէր ընդունել իսլամ, հեռացել էր Աբագե: Պարզ է, որ Չոբան աղան, որը Աբագում էր ապրում, Խոշաբից հեռու, կպայքարեր այդ ամրոցի համար. «Հենց այդ ամրոցը, որը իրենից հիանալի ճարտարապետական կառույց է ներկայացնում, կարող է ծառայել արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Մահմուդյան բեյի կողմից կառուցված կառույցը արժանի է գովքի»,- գրել է Մահմեդ Խուրշիդը:124 Նա ասում է, որ եզդիներին դուրս են մղել քրդական ցեղերը, որպեսզի գրավեն նրանց գյուղերը, քանի որ տեղական մարգագետինները ոչխարների հոտերի համար հոյակապ արոտավայրեր էին: Իր բառերից կարելի է նաև եզրակացնել, որ խորթ աշիրետները փորձում էին տիրել եզդիների սեփականությանը: Հենց այդ պատճառով պատերազմ բռնկվեց քրդական Բադր-խանբեյի և Չոբան աղայի ընտանիքի միջև, սակայն իրականում պատճառը եղել է եզդիական աղայի աղջկա առևանգումը: Այս պատերազմը հայտնի է Սարխադայի եզդիների մեջ որպես «шаре сар Зариф-хатуне»: Եզդիները մինչև հիմա պատմում են այդ պատերազմի մանրամասները: Քրդական բեյի և եզդիների միջև արյունալի պայքար է սկսվել: Եզդիները պարտություն էին կրում, բայց հետո ժամանել է Մդուր աղայի հեծելազորը, և եզդիները ջախջախել են հակառակորդին: Սակայն 124

Езиды Сархада, Дмитрий Пирбари, Тбилиси-Москва, 2008

128


արդեն շատ ուշ էր: Եզդիների հիմնական մասը, երկարատև թշնամության պատճառով, ժամանակավոր տեղափոխվեց քրդական բեկ Խուշեինբեկին Չոկդավայի հողեր, ապա՝ Հայաստան, և 19-րդ դարի սկզբին հաստատվեց Ապարանի թուրքական և քրդական լքված գյուղերում: Ամար աղան` Քոկ աղայի որդին, Հայաստան գալուց հետո Ստեփանավանի մոտակայքում կառուցեց ամրոց, որն այժմ կոչվում է կեալա Ամարաղա:125

Մակուի եզդիական խանությունը Ինչպես արդեն նկատեցինք, Օսմանյան կայսրության տարածքում գործել են մի քանի եզդիական իշխանություններ, որոնք բավական անկախ են եղել և կարողացել են իրենց տարածքում եզդիների անվտանգությունն ու խաղաղությունը ապահովել: Պատմությունից հայտնի է, որ Պարսկաստանի տարածքում քիչ թվով եզդիներ են բնակվել, և հայտնի չէր, թե ինչ դիրք են զբաղեցրել Պարսկաստանի եզդիները այդ երկրում: Պարսկաստանում բնակվող եզդիների կյանքից բավական մեծ տեղեկություններ է մեր օրեր հասցրել հայ մեծանուն գրող Րաֆֆին՝ նույն ինքը Հակոբ Մելիք-Հակոբյանը: Րաֆֆու գրական աշխատանքներից հասկանալի է դառնում, որ Պարսկաստանի Մակու գավառի խանը եղել է եզդի: 19-րդ դարի երկրորդ կեսին հայ ազատագրական պայքարի մարտիկները Արևմտյան Հայաստան էին ներթափանցում Մակու գավառի վրայով, և այս գավառի ղեկավարները նրանց համար որևէ խնդիր չէին ստեղծում: Այդ ժամանակների համար զարմանալի էր, թե պարսիկ խանը ինչու պետք է թույլ տար հայերին ազատ տեղաշարժվել իր տարածքով և, ավելին, աջակցեր նրանց անվտանգ անցնելու Արևմտյան Հայաստան: Այս ամենը հասկանալի է դառնում այն ժամանակ, երբ հայտնի է դառնում, որ Մակուի խանը եզդի հայտնի Սառթի ցեղի ներկայացուցիչ Թեմուր խանն էր, ով բարեկամաբար էր տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ: Հայտնի է նաև, որ Րաֆֆին իր գրական աշխատանքներում եզդի Թեմուր խանին հիշատակում էր որպես Միր Մասում: Րաֆֆին այս քայլը անում էր, որպեսզի պարսիկներին հայտնի չլինի Մակուի եզդի խանի և հայերի կապի մասին: Րաֆֆու երկերից նաև իմանում ենք, որ հայկական երկու պատվիրակություններ տարբեր ժամանակներում հանդիպումներ են ունեցել Մակուի եզդի Թեմուր խանի հետ և քննարկել հայերի

125

История о Мираке, Суто Агалари, Санкт-Петербург 2013, стр. 76

129


ազատագրական պայքարը և այդ պայքարին եզդի խանի հնարավոր աջակցության ձևերը: Հայտնի է, որ հայերը ցանկանում էին Մակուում ռազմական ակադեմիա հիմնել և այնտեղ պատրաստել ռազմական գործի մասնագետներ՝ ազատագրական պայքարը առաջնորդելու համար:126 Այժմ երկու խոսք Մակուի խանության և խանի մասին: Մակուի խանությունը աշխարհագրական տեսնակյունից սահմանակից էր Վասպուրական աշխարհին: Թուրքական վրեժխնդիր ոգուց խույս տվողները Վասպուրականից սահմանը կտրելով անցնում էին Պարսկաստան, այնտեղից էլ մեկնում էին այն երկիր, որտեղ նպատակադրվել էին: Հայ վրիժառուները, ինչպես արդեն նշեցինք, վայելում էին Մակուի եզդի խան Թեմուրի աջակցությունը և կարողանում էին ազատորեն շրջել խանության տարածքում, որը ավելի քան 4000 քկմ տարածք էր զբաղեցնում:127 Հայ մարտիկները այստեղ հանգստանում, բուժվում և այնուհետև նորից վերադառնում էին Արևմտյան Հայաստան՝ պայքարը շարունակելու: Մակուի Թեմուր խանը, ինչպես արդեն նշվեց, եզդի Սառթի ցեղից էր և թշնամաբար էր տրամադրված իսլամ դավանող ժողովրդների հանդեպ: Բանն այն է, որ ժամանակին Պարսկաստանի իշխանները բառիս բուն իմաստով մորթել էին տվել նրա ցեղի բոլոր անդամներին, և միայն նա էր փրկվել: Ձևականորեն ընդունելով մահմեդականություն՝ Թեմուրը սպասում էր այն պահին, երբ իր ցեղակիցների վրեժը կկարողանա լուծել: Հայերին օգնելը նա նաև իր պարտքն ու վրեժն էր համարում: Հայերը փորձում էին դաշինք կնքել Մակուի խանի հետ և ձեռք բերել համաձայնություն, ըստ որի՝ խանության տարածքը հայերը կարող էին օգտագործել ապստամբ բանակ կազմավորելու, զինելու և վարժեցնելու համար: Հայերը երկու անգամ պատվիրակություն են կազմել և եզդի Թեմուր խանի հետ հանդիպման ուղարկել: Թեմուր խանի հետ հանդիպման մեկնած հայկական պատվիրակության անդամներն էին Արսեն Թոխմախյանը, Տիգրան Նավասարդյանը, և այլոք: Հայերի և եզդի խանի միջև որպես միջնորդ հանդես էր գալիս խանի հայ ձիապահ Հայրո Ավդալբեգյանը, ով մեծ հարգանք էր վայելում խանի մոտ:128 Պատմական որոշակի անցքեր թույլ չտվեցին այդպես էլ մինչև վերջ իրագործել հայեզդիական դաշինքի նպատակները, սակայն այն Մակուի եզդի խանին

126

Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5, էջ 478-479 Минорский В.Ф. Отчет о поездке в Макинское xанство в 1905г.стр. 1-15 128 Թադևոս Ավդալբեգյան, Արսեն Թոխմախյան, Գրական պատմական ակնարկ, Երևան, 1926 127

130


պատմության մեջ թողեց որպես ազդեցիկ և կարող առաջնորդի: Թեմուր խանը Մակուն ղեկավարել է 1899-1922 թվականներին: 1922թ. Խանությունը նախկին կարգավիճակով դադարել է գոյություն ունենալ:129

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ

129

Ներկայացնում է ՀՀ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը

131


Ջահանգիր աղա Ջահանգիր աղան ծնվել է 1874 թվականին Վանի գավառի Չիբուղլի գյուղում, եզդի ցեղապետ Խատիֆ աղայի ընտանիքում: 1904 թվականին առաջին անգամ Ջահանգիր աղան հանդիպում է Անդրանիկ Օզանյանին: Անդրանիկը, իմանալով, որ Ջահանգիրը նշանված է և շուտով պետք է ամուսնանա, ցանկություն է հայտնում լինել նրա հարսանիքի քավորը: Այստեղից էլ սկսվում է նրանց բարեկամությունը: Ջահանգիր աղան Վանի գավառում 12 եզդիաբնակ գյուղերի ղեկավարն էր: Ցեղասպանության տարիներին նա ապահովում էր գաղթականների անվտանգությունը: 1915 թվականին Ջահանգիր աղան ինքն էլ գալիս է Արևելյան Հայաստան և բնակություն հաստատում Ապարանի Ջառջառիս գյուղում: Ջահանգիր աղան անգնահատելի ներդրում ունի Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերի հաղթանակի գործում: Այդ մարտերի ժամանակ Ջահանգիր աղան կարողացավ միավորել եզդիական ուժերը և 2 հազար հոգուց կազմված հեծյալ ջոկատով մասնակցեց ճակատամարտի ողջ ընթացքին: Համեմատության համար նշենք, որ Սարդարապատի և Բաշ-Ապարանի մարտերին հայկական կողմից մասնակցում էր 5-6 հազարանոց զորք, որոնցից 2 հազարը եզդիներ էին: Ջահանգիր աղան մասնակցել է նաև Կարսի, Սարիղամիշի մարտերին: Անձամբ վրեժխնդիր է եղել թուրքերից` սպանելով Ֆերիկ փաշային: Պարգևատրվել է «Գեորգիևյան» խաչով: 1938 թվականին աքսորվել է Սիբիր, որտեղ էլ 1943 թվականին մահացել է: Հայ-եզդիական բարեկամությունը ամրապնդվել էր դեռևս Մեծ եղեռնի օրերին և դրանից առաջ, իսկ այդ բարեկամության հիմքը դրվել էր Ջահանգիր Աղայի և Անդրանիկ Զորավարի քավոր-սանիկությամբ: Ջահանգիր աղան մինչև վերջ հավատարիմ մնաց հայ-եզդիական 132


բարեկամությանը և Անդրանիկի հետ ակտիվորեն մասնակցեց ազատագրական և պաշտպանական մարտերին: Ջահանգիր աղան Անդրանիկի հետ մասնակցել է 1915 թվականին Հասան ղալայի Դիլմայի ճակատամարտին, և արդյունքում նրանք հաջողության են հասել: Այդ օրերին Անդրանիկի և Ջահանգիր Աղայի բարեկամությունը ավելի ամրապնդվեց, և արդյունքում Սարդարապատի օրերին Ուսուբ Բեկի հետ միասին նրանք կռիվներ մղեցին թուրքական ուժերի դեմ: Հավատարիմ մնալով հայ-եզդիական բարեկամությանը՝ նրանք կարողացան հետ մղել թուրքական գրոհները: Եղեգնուտի ուղղությամբ մահմեդական բնակչության շարժը կանգնեցնելու գործում իր դերակատարումն ունեցավ նաև Ջահանգիր աղան, ով իր հեծյալներով հետ մղեց թուրքական գրոհը, որը շարժվում էր Արաքս կայարանի ուղղությամբ: Այդ ժամանակ, երբ հակահարձակման անցավ Սարդարապատի գունդը, Սարդարապատի երևանյան ջոկատի հետ միասին կռվում էին նաև եզդիական ջոկատները: Հիշենք, որ Սարդարապատի հերոսամարտի օրերին հայկական ուժերը շարունակեցին գրոհը, և, ինչպես գիտենք, Սիլիկյանը պլան էր մշակել, որի համաձայն՝ պետք էր Կարսը hետ գրավել: Սիլիկյանը գտնում էր, որ հարձակումը չպետք է դադարեցնել: Սակայն թուրքական 9-րդ բանակի ուժերը հարձակման անցան Համամբլուի ուղղությամբ, և արդեն 3-րդ դիվիզիան գրոհը ձեռնարկեց մեծաքանակ ուժերով: Սիլիկյանը ստիպված եղավ Սարդարապատի ճակատից հանել որոշակի ուժեր, դնել Դրոյի տրամադրության տակ և ուղարկել Բաշ-Ապարանի ճակատ: Հենց այդ ուժերի մեջ էին նաև Ջահանգիր աղայի ջոկատային ուժերը, որոնք փայլեցին Ալագյազի հետ գրավման ճակատում: Այստեղ պետք է հիշել նաև Ուսուբ Բեկի ուժերի կատարած աշխատանքը, որոնք կարողացան համագործակցել հայկական ուժերի հետ և միասին հետ մղել թշնամուն: Երբ թուրքերին հաջողվեց գրավել Ջամշլու կոչվող գյուղը, այստեղ նրանք սրի քաշեցին տեղի բնակչությանը, և որոշ տվյալներով՝ նաև մինչև 500-600-ի հասնող եզդիական բնակչությանը: Հակահարձակման շնորհիվ հայ-եզդիական ուժերին հաջողվեց ազատագրել Ալագազի շրջանի գյուղերը: 130 Հենց այս ջոկատների մեջ էին նաև Ջահանգիր աղայի ուժերը, որոնք, իրենց վրա ընդունելով թուրքական ուժերի մի մասի գրոհը, կարողացան հետ մղել նրանց և անցնել հակահարձակման: Դա փայլուն համագործակցություն

130

Ներկայացնում է ՀՀ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը

133


էր հայկական հիմնական ուժերի և եզդիական ջոկատների միջև, ինչի արդյունքում ազատագրվեց այս շրջանը: Ջահանգիր աղան և Ուսուբ Բեկը մեծ դերակատարում ունեցան նաև Հայաստանի առաջին հանրապետության կայացման գործում: Հայեզդիական բարեկամությունը նոր ուժով ամրապնդվեց Ղարաբաղյան պատերազմի օրերին, և 100 երիտասարդներ իրենց կյանքը նվիրեցին հանուն այդ հաղթանակի: Եզդիական համայնքը այդ օրհասական օրերին եղբայրական հայ ժողովրդի հետ միասին կռվի էր դուրս եկել, և միասին ապահովեցին հաղթանակը: 131

Ուսուբ Բեկ 1918թ. մայիսյան հաղթական հերոսամարտերի մասնակից, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդամ, ռազմական, քաղաքական և ազգային խոշոր գործիչ Ուսուբ Բեկ Թեմուրյանցը 1896 թվականից եղել է Անդրկովկասի եզդիների առաջնորդը, իր գործունեության ողջ ընթացքում ամրապնդել է հայ և եզդի ժողովուրդների բարեկամական կապերը, ծառայել հայոց պետականության վերականգնման և կայացման մեծ նպատակին` դրա մեջ տեսնելով նաև իր ազգակիցների ապահով կյանքն ու ապագան: Պատանեկան տարիքից մտերիմ լինելով հայ մեծանուն երգահան Կոմիտասի հետ` Ուսուբ Բեկը նրան ամեն կերպ օժանդակել է գրի առնելու հայ և եզդիական երգարվեստի բազմաթիվ նմուշներ, որոնք Կոմիտասի շնորհիվ դարձել են հայ և եզդի ժողովուրդների երաժշտական արվեստի իսկական գլուխգործոցներ: Այս փաստն իրենց հուշերում վկայել են ժամանակակիցները` անվանի մտավորականներ Փանոս Թերլեմեզյանը և Խաչատուր Կանայանը: Ուսուբ Բեկը նույնպիսի ծառայություն է մատուցել նաև հայ արվեստին ու գիտությանը` 1912թ. Սուրմալուում հյուրընկալելով Պետերբուրգի ռուսական թանգարանի կողմից գործուղված հայ խոշոր պատմաբան, հնագետ և հայագետ Աշխարհաբեկ Քալանթարին: Վերջինիս վկայություններն իր կատարած աշխատանքի, Ուսուբ Բեկի օժանդակության մասին պահպանվում են Հայաստանի ազգային արխիվում:

131

http://www.slaq.am/arm/news/134307/ Հոդված, Բորիս Թամոյան

134


Արգասավոր և հետաքրքիր է Ուսուբ Բեկի կենսագրությունը: 1917թ. գարնան, ամռան ամիսներին Ուսուբ Բեկն իր հեծյալ զորաջոկատով մասնակցում է Արևմտյան Հայաստանում թուրքերի դեմ մղված կռիվներին, Գարեգին Նժդեհի հետ համատեղ Կողբում և Ալաջայում մարտնչում թշնամական հրոսակախմբերի դեմ: Նույն տարվա աշնանը Նժդեհի հետ մեկնում է Թիֆլիս և նրա միջոցով ծանոթանում, կապեր հաստատում Հայոց Ազգային Խորհրդի անդամների` Ավետիս Ահարոնյանի, Արամ Մանուկյանի, Ռուբեն Տեր-Մինասյանի, Սիմոն Վրացյանի և այլոց հետ: 1918թ. մայիսին Ուսուբ բեկն իր գլխավորած եզդիական ջոկատով, Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ գործող Երևանյան զորաջոկատի կազմում, մասնակցում է Սարդարապատի, ապա Ապարանի հերոսամարտերին: Դրսևորած քաջության և խիզախության համար դիվիզիայի հրամանատարի 1918թ. նոյեմբերի 7-ի թիվ 34 հրամանով պարգևատրվում է մարտական բարձր շքանշանով` «Գեորգիևյան խաչի» 4-րդ աստիճանով: 1918-20թթ. Ուսուբ Բեկը եղել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդամ` ընդգրկվելով Դաշնակցության ֆրակցիայի (խմբակցության) կազմում: Ծավալել է ազգաշահ, պետականամետ գործունեություն, իբրև պատգամավոր՝ կողմ է քվեարկել բոլոր հայանպաստ որոշումներին: Զբաղվելով օրենսդրական գործունեությամբ` Ուսուբ Բեկը միաժամանակ ծառայության մեջ էր նորաստեղծ հայոց բանակում, եղել է պորուչիկ, գումարտակի հրամանատար: Ուսուբ Բեկը մասնակցություն է ունեցել 1919թ. Երևանում գումարված Արևմտահայերի 2-րդ համագումարին և Հայաստանի գավառապետերի անդրանիկ համաժողովին ու ընտրվել է Սուրմալուի գավառային խորհրդի անդամ: 1920թ. Ուսուբ Բեկի նախաձեռնությամբ Ալեքսանդրապոլում գումարվել է Հայաստանի եզդիների առաջին համագումարը, որն արժանացել է պետական ուշադրության: Բեկը եղել է համաժողովի փոխնախագահը և նպաստել կարևոր որոշումների ընդունմանը` ի շահ եզդի ժողովրդի կրթության և հասարակական գործունեության: Ուսուբ Բեկը, ինչպես ականավոր հայ քաղաքական, պետական շատ գործիչներ, չհամակերպվեց խորհրդային կարգերի հաստատման հետ և մասնակցեց համաժողովրդական Փետրվարյան ապստամբությանը այդ իշխանության դեմ, ապա տարագրվեց Պարսկաստան: 135


«Դաշնակցականների հետ համագործակցած» Ուսուբ Բեկը 1921թ. աշնանը վերադարձավ Հայաստան, հայրենի Շամիրամ գյուղ: Նախկինի պես մեծ հեղինակություն էր վայելում իր ազգակիցների շրջանում, սակայն նրա հասարակական, քաղաքական գոծունեությանը վերջակետ էր դրված: Բազմաթիվ գործիչների թվում Ուսուբ Բեկը ևս ենթարկվեց բռնաճնշումների, բանտարկվեց, աքսորվեց: Բանտում ձեռք բերած ծանր հիվանդությունն էլ վաղաժամ մահվան պատճառ դարձավ: Ուսուբ Բեկը վախճանվեց Շամիրամում, 1934թ. հունվարի 12-ին: Հայաստանի անկախության հռչակումից հետո միայն հնարավոր դարձավ ճշմարտությունը ի հայտ բերել, ըստ արժանավույն գնահատել եզդի ժողովրդի մեծ զավակի կյանքն ու գործը: 2007թ. Ուսուբ Բեկի անունով կոչվեց Շամիրամ գյուղի դպրոցը:132

Մայան Խաթուն Հայաստանում բնակվող եզդիներից շատերի մոտ իշխում է այն կարծրատիպը, որ ըստ եզդիական ավանդույթների՝ եզդի կինը իրավունք չունի զբաղվելու համայնքի զարգացմամբ և չպետք է ազդեցություն ունենա որոշումների կայացման գործընթացի վրա։ Եզդի կնոջ կերպարի վերաբերյալ այդ սխալ կարծրատիպերը տարածված են և՛ համայնքի ներսում, և՛ համայնքից դուրս։ Սակայն մեր պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ կնոջ դերը անփոխարինելի է եղել մեր ժողովրդի կյանքում։ Եղել են դեպքեր, երբ կանայք առաջնորդել են ցեղեր և ցեղախմբեր, անգամ եղել մի ողջ ազգի առաջնորդ՝ Միր։ Միրը ամբողջ աշխարհի եզդիների առաջնորդն է, ով կրում է ինչպես էմիրի, այնպես էլ բեկի տիտղոս։ Եզդի ժողովրդի պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Մայան Խաթունը։ Նա ծնվել է 1874 թվականին Շեյխանի մարզի Բաադր գյուղում, հայտնի եզդի արքայազն Միր Աբդի Բեկի ընտանիքում։ Նրա մայրը Խաթուն Խոմին էր, ով Ջոլե ցեղից Կասիմ Բեկի դուստրն էր։ Երիտասարդ և գեղեցիկ Մայան Խաթունը 1895 թվականին ամուսնացավ եզդիների առաջնորդ Միր Ալի Բեկի հետ։ Դա Օսմանյան կայսրության այն ժամանակաշրջանն էր, երբ կայսրության դռները բացվեցին արևմտյան միսիոներների առաջ։ Վերջիններս, ներթափանցելով

132

Dengê Êzîdîa, Մայիս 2014, N4, Թերեզա Ամրյան

136


Միջագետք, սկսեցին քրիստոնեություն քարոզել։ Նրանցից շատերը փորձում էին ձեռք բերել եզդիների սուրբ գրքերը՝ «Իմաստության Մատյանը» և «Սև Մատյանը», ինչպես նաև եզդիների կրոնի այլ սուրբ մասունքներ և տանել իրենց երկրներ՝ թանգարաններում ցուցադրելու համար։133 Այդ ժամանակ Մոսուլում Օսմանյան կայսրության դրածոն՝ Ֆրիկ փաշան պահանջում էր եզդիներից իսլամ ընդունել։ Մերժում ստանալով Միր Ալի Բեկ 2-րդից՝ Ֆրիկ փաշան հարձակվեց Շեյխանի վրա և կոտորեց խաղաղ բնակչությանը։ Նա եզդիներից խլեց կրոնական սուրբ խորհրդանիշները, թալանեց Լալեշը և Շեյխ Ադիի տաճարը վերածեց մահմեդական դպրոցի։ Ավերակի վերածվեցին մի շարք գյուղեր, շատ եզդիներ ընկան քաջ հերոսի մահով, բայց եղան նաև իսլամ ընդունողներ։ Նրանց մեջ էր նաև Միր Ալի Բեկ 2-րդի եղբայր Միրզա Բեկը, ով այդ կերպ փորձում էր փրկել ժողովրդին։ Իսկ Ալի Բեկ 2րդ-ին, որը հրաժարվել էր մահմեդականություն ընդունել, գահընկեց արեցին և կտտանքների ենթարկեցին: Ականատեսների պատմածների համաձայն՝ եզդի առաջնորդին Բաադրում բոբիկ քայլեցնում էին փշերի վրայով, առաջարկում էին փող, ոսկի, բայց նա հրաժարվում էր իսլամ ընդունել: Եզդիների շրջանում վայելած հեղինակության շնորհիվ՝ որոշեցին նրան ոչ թե սպանել, այլ աքսորել Սիվաս։ Սիվասում շարքային եզդիները կաշառեցին օսմանյան չինովնիկներին և պաշտպանեցին իրենց Միրին, ինչպես կարող էին։ Տեսնելով եզդիների հանդեպ կատարվող անօրինությունները՝ եվրոպական դեսպանները բողոքում և նամակներ էին ուղարկում Ստամբուլ, ինչի հետևանքով Ֆրիկ փաշային հետ կանչեցին և նրա փոխարեն Մոսուլ ուղարկեցին Սուլեյման Նազիֆ փաշային, ում մայրը ծագումով եզդի էր։ Նա եզդիներին վերադարձրեց կրոնական արժեքները, որոնք Ֆրիկ փաշան վերցրել էր, և ազատեց Ալի Բեկ 2րդ-ին ու Մայան Խաթունին։ Եզդիները, սակայն, չներեցին Միրզա Բեկի դավաճանությունը և, իրենց հերթին, նրան գահընկեց արեցին ու կրկին գահ բարձրացրին Ալի Բեկ 2րդ-ին։ Այդ ամբողջ ընթացքում նրա կողքին է եղել նրա կինը` Մայան Խաթունը, ով միշտ հավատարիմ էր նրան, իսկ Ալի Բեկ 2-րդի տանջանքները միայն ամրացնում էին նրա խառնվածքը։ 1912 թվականին Միր Ալի Բեկը սպանվեց Բաադրում՝ իր իսկ սեփական դղյակում, Ալմաման տոհմից (գյուղից) Չոլոյի որդու կողմից, 133

Պատմում է եզդիների առաջնորդ Միր Թահսին Բեկը, Երևան 2015

137


որը էմիրներին բարեկամ Պսմիր ցեղից էր։ Մայան Խաթունը շուտով զբաղվեց Չոլո Ալմամանի ընտանիքով։ Նրա հրամանով գլխատվեցին այդ ընտանիքի բոլոր անդամները։ Չոլոյի որդիներից միայն մեկը կարողացավ թաքնվել և փախչել Ռուսական կայսրության եզդիների մոտ։134 Այսպիսով, օսմանյան իշխանությունները փորձում էին ամեն կերպ մահմեդականացնել եզդիներին և իրենց ենթարկել այն տարածքները, որտեղ եզդիներ էին ապրում։ Օսմանյան կայսրության շրջանում եզդիները բազում ցեղասպանություններ տեսան։ Մի մասը դարձավ քրիստոնյա, մի մասը՝ մահմեդական, իսկ մյուս մասը հավատարիմ մնաց իր պապենական կրոնին և հավատքին։ Այսպիսի բարդ ժամանակահատվածում էլ ծնվել և ապրել է Մայան Խաթունը։ Ալի Բեկի սպանությունից հետո Շեյխանի էմիր դարձավ նրա որդի Սաիդ Բեկը: Վերջինս մանկահասակ էր, և նրա դերը ձևական էր, քանի որ եզդի էմիրության գործերը իրականում կարգավորում էր Մայան Խաթունը։ 1953 թվականին Մայան Խաթունը իր եղբայր Իսմաիլ Բեկի աղջկան՝ Վանսային ամուսնացնում է իր որդու՝ Սաիդ Բեկի հետ։ 1938 թվականին եզդի իշխանները հավաքվեցին առաջնորդ Սաիդ Բեկի մոտ և պահանջեցին, որպեսզի նա թույլ տա սպանել իր կնոջ եղբորը՝ Յազիդ Խանին, քանի որ նա նպատակ ուներ դավադրության միջոցով դառնալ Շեյխանի էմիր։ Սաիդ Բեկը տալիս է իր համաձայնությունը՝ այդ մասին տեղյակ պահելով կնոջը՝ Վանսային։ Իմանալով այդ մասին՝ Վանսան սպանում է ամուսնուն։ Այս իրադարձություններից հետո Միր ընտրելու անհրաժեշտություն է առաջանում: Միր Սաիդ Բեկը որդի ուներ մյուս կնոջից՝ Խոխեից, ում անունն էր Թահսին Սաիդ Ալի Բեկ: Վերջինս էլ ընտրվում է Միր, սակայն քանի որ նա երեխա էր, նրա խնամակալությամբ և դաստիարակությամբ զբաղվում է նրա տատը՝ Մայան Խաթունը, ու նաև առաջնորդում է եզդիներին։ 1949 թվականին թուրք զորահրամանատարներից մեկը Մայան Խաթունի մասին ասել է. «Այժմ Մայան Խաթունը 75 տարեկան է, սակայն ես նրան հիշում եմ դեռ երիտասարդ տարիներից, և նա մնացել է նույն եռանդուն և գեղեցիկ կինը: Նա ապրել է երեք սերնդի Միրերի՝ իր ամուսին Միր Ալի Բեկի, այնուհետև իր որդի Միր Սաիդ Բեկի և իր թոռ Միր Թահսին Բեկի հետ, և հաճախ նրանց փոխարեն առաջնորդել է եզդի ժողովրդին: Մայան Խաթունը եզդիների շրջանում մեծ հեղինակություն և 134

Irak Oykuleri, “Wansa”

138


հարգանք է վայելել, հետևել ու պահպանել է եզդիական բոլոր՝ կրոնական և աշխարհիկ բարքերն ու օրենքները: Մայան Խաթունը երբեք ոչ ոքի ամբողջովին չէր վստահում և մեծ զգուշությամբ էր շփվում բոլորի հետ: Նա և՛ ներում էր, և՛ հրամայում, և՛ անգամ սպանում իր ազգի ու հավատի համար»: Մայան Խաթունը մահացավ 1957թ. հունիսի 31-ին, 83 տարեկանում։ Եզդիների համար այդ ծանր շրջանում, երբ երիտասարդ տարիքում դավադրաբար սպանվեց ամուսինը, երբ սպանվեց նաև որդին, և երբ եզդի մի շարք ցեղերի ցեղապետեր այդ դժվարին պահերին փորձում էին խլել Միրի իշխանությունը, Մայան Խաթունը իր հեղինակությամբ և խելացի քաղաքականությամբ միասնական պահեց եզդի ազգին և Շեյխանի Էմիրությունը կենտրոնացրեց իր ձեռքում: Եզդիների դարավոր պատմության մեջ նա իր կերպարով դարձավ եզդի կնոջ մեծագույն օրինակ և ազգի բեռը իր ուսերին վերցնելով՝ առաջ տարավ մեր ազգի կյանքի ընթացքը:135

Էզդի Միրզա Էզդի Միրզան եզդիների պատմության ամենաերևելի ռազմական և քաղաքական գործիչներից մեկն է, ով հայտի դարձավ Սեֆյանների դեմ 1623-1639թթ. Օսմանյան կայսրության վարած պատերազմներում: Նա ծնվել է Շեյխ Իսմաիլի ընտանիքում, որը պատկանում է Շեխե Անզալա շեյխերի ցեղին: Նա ուներ երկու եղբայր՝ Հեյդարը և Օմարը: Պատմության մեջ և պատմական աղբյուրներում առավել հայտնի է «Էզդի Միրզա», «Միրզա Բեկ», «Միրզա աղա Դասինի», «Միրզա փաշա» անուններով:136 Էզդի Միրզան բարեկամական հարաբերություններ ուներ Օսմանյան վերնախավի հետ, մասնավորապես՝ սուլթան Մուրադ 4-րդի հետ (1623-1640թթ.): Էզդի Միրզան Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև ծագած պատերազմում սուլթան Մուրադի ամենակարևոր դաշնակիցն էր: 1623թ. Էզդի Միրզան եզդիներից կազմված իր զորքով կռվում էր թուրքական բանակում՝ ընդդեմ Սեֆյանների: Այդ ճակատամարտում շատ եզդի զինվորներ են զոհվում, այդ թվում՝ Էզդի Միրզայի երկու եղբայրները: 1638թ. Էզդի Միրզան հնարավո-

135

136

Dengê Êzîdîa, Մայիս 2014, N5, Բորիս Թամոյան Езиды Сархада, Дмитрий Пирбари, Тбилиси-Москва, 2008

139


րություն ստացավ վրեժ լուծել պարսիկներից, երբ Մուրադ 4-րդը որոշեց հարձակում գործել Բաղդադի վրա: Այս ճակատամարտին Էզդի Միրզան մասնակցեց 3000 հոգուց կազմված եզդիական իր գնդով, որը փայլուն հաջողություներ ունեցավ և հաղթանակ տարավ պարսիկների դեմ մարտերում: 137 Իր հաղթանակների համար Էզդի Միրզան հրավիրվեց Դիարբեքիր, և սուլթանի կողմից նրան Բեկի տիտղոս շնորվեց: 1649թ. նրան շնորհվեց փաշայի տիտղոս, և նա նշանակվեց Մոսուլի կառավարիչ: 1650թ. նա մեկնեց Ստամբուլ, սակայն վերադարձի ճանապարհին, 1651թ. նրան դարանակալում և սպանում են ֆանատիկ մահմեդականները՝ իշխանության իմացությամբ, քանի որ նա սկսել էր չենթարկվել կենտրոնական իշխանությանը և իր իշխանության տիրույթում մեծ արտոնություններ տվել եզդիներին, որոնք ձգտում էին ինքնիշխանության: Էզդի Միրզան ազգասեր, կրոնապաշտ եզդի էր, որը ուներ ճկուն քաղաքական և ռազմական ունակություներ: 138 Նրա օրոք եզդիները բավականաչափ մեծ արտոնություններ ունեին իրենց բնակության արեալում: Էզդի Միրզայի մահից հետո եզդիների համար սկսվեցին դժվարին ժամանակներ, որոնք ուղեկցվում էին բազում կոտորածներով ու ցեղասպանություներով:139

Միրզա Աղա Բեկ (Միրզկե Զազա) Միրզա Աղան եզդի միր էր, ում նստավայրը Ռիդվան քաղաքն էր: Ռիդվանը հարուստ քաղաք էր Խարզան և Բշերի հարթավայրերի միջև: Այստեղից էր հոսում Բշերի գետը, իսկ դրա շուրջ գտնվող 111 գյուղերը նրա ենթակայության տակ էին: Միրզա Բեկը այդ տարածքի տերն ու առաջնորդն էր: Երկար ժամանակ օսմանյան բանակը արշավում էր դեպի այդ տարածքներ, սակայն Միրզա Բեկի տիրույթները գրավել չէր կարողանում: Խարզանի և Բշերի փախստական բնակիչները իրենց փրկությունը գտնում էին Միրզա Բեկի մոտ: Ըստ Ջալիլե Ջալիլի՝ Ռիդվանում 800 տուն կար, որոնցից 100 հայերինն էր, 40-50-ը քլդանիններինը, իսկ մնացածը՝ շուրջ 650 տուն, եզդիներինը: Միրզա

137

Պատմում է Մրազ Ահմադյանը 87 տարեկան, քաղաք Երևան Նույն տեղում 139 Telya Qiza Mirza Axa, kurdelyon.ucoz.com/blog/teliya_qiza_mrze_axa 138

140


Բեկի իշխանությունը գնալով ամրանում և հզորանոմ էր, ինչն էլ անհանգստություն էր առաջացնում օսմանյան իշխանությունների մոտ:140 1828թ. օսմանյան իշխանությունը մեծ զորք է ուղարկում դեպի Ռիդվան, սակայն նրանք պարտություն են կրում Միրզա Բեկի զորքերից: Օսմանյան բանակի մեջ մեծ թիվ էին կազմում քրդերը, որոնք ամեն կերպ փորձում էին գրավել Ռիդվանը և ոչնչացնել կամ կրոնափոխ անել եզդիներին: Օսմանյան բանակում զինվորագրված քրդերը լավ զինվորական պատրաստություն էին անցել: Բացի այդ, քուրդ մոլաները եզդիների սպանությունը արդարացնում էին կրոնով՝ այդ կերպ էլ ավելի դրդելով քրդերին՝ կոտորելու եզդիներին: Այդ ժամանակաշրջանում սկսվում է ռուս-թուրքական պատերազմը: Միրզա Բեկը, տեղեկանալով, որ ռուսական զորքերը մոտենում են և արդեն հասել են Բայազետ, նամակ է գրում ռուսական զորքերի հրամանատար գեներալ Պասկևիչին: Նամակում Միրզա Բեկը պատմում է օսմանյան բռնաճնշումների մասին և օգնություն խնդրում Պասկևիչից, նաև խնդրում է իր հիվանդ որդու համար դեղամիջոցներ ուղարկել: Սակայն նամակը ուշ է հասնում Պասկևիչին, և այդ ժամանակ ռուսների և թուրքերի միջև արդեն հաշտություն է կնքված լինում: Այդ պատճառով Պասկևիչը չի կարողանում օգնություն ուղարկել Միրզա Բեկին ու եզդիներին, սակայն դեղամիջոցն ուղարկում է: Ռուսների հետ պայմանագիրը ստորագրելուց հետո թուրքերը մի նոր մեծ արշավանք են սկսում դեպի հարավ: Մեհմեդ Բեկ Սորանը ապստամբություն էր բարձրացրել, և Ռաշիդ փաշայի հրամանատարությամբ մեծ բանակ է ուղևորվում Մեհմեդ Բեկ Սորանի դեմ: Իր ժողովրդին պաշտպանելու համար Միրզա Բեկը սկսում է միջոցներ ձեռնարկել և փորձում դաշնակիցներ փնտրել օսմանյան իշխանության դեմ դուրս եկած ցեղերի շարքում: Դա չէր վրիպել թուրքական իշխանության աչքից, և Միրզա Բեկը եզդիների հետ միասին հայտնվել էր մեծ վտանգի առաջ: Նա պաշտպանվում և համառ դիմադրություն է ցուցաբերում թուրքերին: Վերջիններս, տեսնելով, որ չեն կարողանում ճնշել եզդիներին ու Միրզա Բեկին, դիմում են խարդախության: Բանակցությունների համար հյուրնկալվելով Միրզա Բեկին՝ թուրք փաշա Էմինը առևանգում է Միրզա Բեկի կնոջը և տանում Ամեդ (Դիարբեքիր): Միրզա Բեկը շատ էր սիրում կնոջը և տանջվում էր նրան կորցնելու պատճառով: Նա նամակ է

141


ուղարկում Դիարբեքիրի տիրակալին և խաբում նրան՝ ասելով, որ առևանգվածը իր կինը չէ, հարճն է: Այդ կերպ խաբելով թուրք փաշային՝ նրան բերում է Ռիդվան և գլխատում: Իմանալով այդ մասին՝ Ռաշիդ փաշան իր 40 հազարանոց բանակով արշավում է Մեհմեդ Բեկ Սորանի դեմ: Նա շրջանցում է Ռիդվանը՝ միտք ունենալով հաղթանակից հետո հաշվեհարդար տեսնել եզդիների նկատմամբ: Մեհմեդ Բեկ Սորանին պարտության մատնելուց հետո Ռաշիդ փաշան վերադարձին փորձում է ճակատամարտել Միրզա Բեկի հետ, սակայն վերջինս, դրսևորելով ճկուն քաղաքականություն, ինքն է առաջինը ներկայանում Ռաշիդ փաշային և հաշտության պայմանագիր առաջարկում: Նրա այս ճիշտ քաղաքական քայլը փրկում է եզդիներին կոտորածից: Այս իրադարձություններից հետո Ռաշիդ փաշան վերադարձավ Դիարբեքիր, սակայն շատ ժամանակ չանցած մահացավ ինչ-որ հիվանդությունից: Նրա մահվան լուրը հասավ բոլոր իշխաներին ու բեկերին, և նրանք շտապեցին մասնակցել Ռաշիդ փաշայի թաղմանը: Միրզա Բեկը ևս գնում է Դիարբեքիր, սակայն թուրքերը նրա համար թակարդ էին պատրաստել Կարսում և սպանում են նրան: Միրզա Բեկի հավատարիմ մարտիկները կռվի բռնվելով վերադարձնում են նրա անկենդան մարմինը Ռիդվան: Նրա մահից հետո օսմանյան զորքերը հարձակվում և ոչնչացնում են Միրզա Բեկի իշխանությունը և կոտորածի ենթարկում եզդիներին: Նրանց մի մասը կարողանում է հեռանալ, իսկ մնացածը կրոնափոխ է լինում ու քրդացվում:141 Մեծ է Միրզա Բեկի ավանդը եզդի ժողովրդի կյանքում և պատմության մեջ: Նրա կյանքի և գործունեության մասին շատ պատմություններ են հասել մեզ, նրա մասին երգեր են ձոնվել, որոնք նրա մահից նույնիսկ 200 տարի անց երգվում են եզդիների կողմից: Միրզա Բեկի մասին տեղեկություններ է հաղորդել նաև մեծանում հայ բանաստեղծ, լուսավորիչ Խաչատուր Աբովյանը: Նա նաև գրի է առել Միրզա Բեկի և հայ քահանա Քեշիշ Պոլոյի մասին երգը և նրանց բարեկամության ու միասնական պայքարի մասին տեղեկությունները: Հարկ է նշել, որ այն ժամանակահատվածը, երբ ապրել և գործել է Միրզա Բեկը, եզդիների պատմության ամենաարյունոտ էջերից է: Քրդերն ամեն կերպ ոչնչացնում էին եզդիներին: Այս շրջանում են տեղի ունեցել ամենախոշոր բախումները եզդիների և քրդերի միջև: Օսմանյան բանակի

141

Езиды Сархада, Дмитрий Пирбари, Тбилиси-Москва, 2008

142


շարքերին զինվորագրված քրդերը ոչնչացնում եզդիական գյուղերն ու քաղաքները:142

և

բնաջնջում

ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԵՐ և ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

142

Ջասմե Ջալիլ, Իմ օջախը, Հայաստան 1966, էջ 57

143

էին


Խդր Նաբի և Խդր Այլաս տոնակատարություն143 Եզդիերի նշանավոր տոներից մեկն է համարվում սուրբ Խդրը և Այլասը (Խդր Նաբի և Խդր Այլաս): Այս սրբերը ընդունվում են ուրիշ ազգերի կողմից ևս, սակայն յուրաքանչյուրը ունի իր պատկերացումը նրանց մասին: Խդրը և Այլասը հիշատակված են եզդիական սուրբ ձեռագրերում՝ կավլում, ինչպես նաև ժողովրդական լեգենդներում և բանահյուսությունում: Եզդիական պատկերացմամբ՝ Խդրը և Այլասը (Խդր Նաբի և Խդր Այլաս) երկու սուրբ հեծյալներ են՝ սպիտակ ձիու վրա: Նրանց այդպես էլ անվանում են՝ Խդր Նաբի և Խդր Այլաս՝ հեծյալներ սպիտակ ձիու վրա (Xidir Nebî û Xidir Eylas siyarê hespê boz): Առաջինը բնութագրվում է որպես երազանքների իրականացման և սիրահարների հովանավոր, երկրորդը՝ ծովի ճանապարհորդների հովանավոր: Երբեմն նրանք հանդես են գալիս որպես երկու եղբայր, երբեմն էլ՝ որպես հայր և որդի: Ոմանք նրանց համարում են նույն անձնավորությունը: Նրանք հիշատակվում են եզդիական կավլերի մեջ, «Ալեքսանդր Մակեդոնացու լեգենդում» (Իսկանդերե), «Աշիկ Խարիբի և Շեխ Սանամի մասին» և «Դավրեշե Ադամի» կավլում, ինչպես նաև այլ աղբյուրներում:

143

Տոնի մեկնաբանությունը Փիր Դիմայի

144


Ըստ եզդիական լեգենդի՝ Խդրը և Այլասը ապրել են Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանում (երկպոզանի Իսկանդեր), ում համար վաղաժամ մահ էին գուշակել: Նրան ասել էին, որ կարող է մահից խուսափել, եթե խմի «կենդանի ջրից», և այն կարող են ձեռք բերել միայն Խդրը և Այլասը: Խդր Նաբին Այլասի հանձնարարությամբ գնում է «կենդանի ջուր» բերելու՝ ճանապարհին հանդիպելով բազմաթիվ փորձությունների: Նա հավաքում է ջուրը կուժի մեջ, տունդարձի ճանաապարհին որոշում է հանգստանալ ձիթապտղի ծառի տակ, իսկ կուժը կախում է ծառի ճյուղից: Մինչ նա քնած էր, ագռավը նստում է ճյուղին և կտուցը մտցնում կուժի մեջ՝ խմելով ջրից մի կաթիլ: Կուժը կոտրվում է, մնացած ջրի կաթիլները խմում են Խդրը և Այլասը, իսկ Ալեքսանդրին ասում են, թե կուժը կոտրվել է: Տոնի հաշվարկումը որոշվում է արևելյան օրացույցով (հին ոճով) և ընկնում է սբատ (այսինքն՝ փետրվար) ամսվա առաջին հիգշաբթի օրը: Այդ հաշվարկումը պահպանվել է Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի եզդիների մոտ: Խդր Նաբի և Խդր Այլաս տոներին նախորդում է երեքօրյա ծոմը (rojî), որը պահպանվում է նաև մնացած եզդիական տոների ժամանակ: Ծոմ են պահում երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, իսկ այդը, այսինքն՝ տոնակատարությունը շարունակվում է երկու օր՝ հինգշաբթի և ուրբաթ օրերին: Սակայն կային եզդիներ, ովքեր ծոմ էին պահում չորս օր՝ սկսած երկուշաբթի օրվանից, ինչը կոչվում է բարվաչուին (bervaçûn): Ենթադրվում է, որ մեկ օր շուտ են ծոմ պահում, որպեսզի շուտ դիմավորեն սրբերին: Արթնանում են վաղ առավոտյան՝ մինչ արևածագը, և աղոթքից հետո սկսում են ուտել, ինչը կոչվում է պաշիվ (paşîv): Արևածագից հետո ամբողջ օրը չպետք է ուտեն և խմեն, այդպես մինչև արևամուտը: Մինչ մայրամուտը հավատացյալը կատարում է ձեռքերի և երեսի լվացման ծեսը, աղոթում է, այնուհետև սկսում է ուտել, ինչը կոչվում է ֆտար (fitar): Այդ օրերին ուտեստներ են պատրաստում բուսական մթերքներից՝ հացահատիկից, ալյուրից, ինչպես նաև կաթնամթերքից: Համարվում է, որ Խդր Նաբին և Խդր Այլասը չեն ընդունում զոհաբերություններ, և այդ օրերի ընթացքում եզդիներին արգելվում է որսի գնալ ու ճանապարհորդել, քանի որ Խդր Նաբին և Խդր Այլասն են որսի գնում, և նրանց պետք չէ խանգարել: Թուրքիայի եզդիների մոտ անհետացել է միսն արգելելու ավանդույթը, և շատերը անգամ գառ էին զոհաբերում այդ սրբերի պատվին: Տոնի ժամանակ պատրաստում են հատուկ ուտեստներ՝ քֆտե դան (kiftê de - ցորենից պատրաստած գնդիկներ), 145


գրար (girar (սպաս) - ապուր ցորենից և մածունից), սարբդաու (serbidew), քեալադոշ (keledoş), հռչիք (hirçik), կայսի (qeysî - կարագի մեջ եփած ծիրանի չիր) և դա փեխուն (pêxûn, poxîn, qaût): Համարվում է, որ փեխուն բառը առաջացել է բեխուն (bê xûn) բառից, ինչը նշանակում է «առանց արյունի», քանի որ այդ օրերին արգելված էր մսից ուտեստներ պատրաստելը: Փեխունը պատրաստվում է բովված ալյուրից և շաքարից: Իրաքի եզդդիները փեխունը պատրաստում են յոթ պարտադիր բաղադրիչներից՝ լոբի, ոսպ, ոլոռ, քնջութ, գարի, ցորեն և աղ (nok, nîsk, baqilk, genim, kuncî, ceh, xwê): Այս ամենը աղում են, և ստացված փեխունը դրվում է անկյունում՝ ստեռի մոտ (stêr – տան սուրբ անկյունը), և եթե դրա վրա գտնեն սրբերի ձիու նալի հետքը, ուրեմն Խդր Նաբին և Խդր Այլասը եկել էին իրենց օրհնությունը տալու: Իրաքի եզդիները պատրաստում են սավկ (sawik - կարագով հաց), աղացած ցորեն (çerxûş) և այլ ճաշատեսակներ: Նրանք մարդկանց բաժանում են կղալտկ (qelatîk - աղանձ) և միմյանց շնորհավորում են տոնի կապակցությամբ: Իրաքի եզդիների մոտ տոնի վերջին օրը կոչվում է զիպկ ու կղրպկ (zîpik û qirpik - կարկուտ), և այդ ժամանակ նրանք կտրում են իրենց վարսերի ծայրերը, որպեսզի գալիք տարում դրանք լինեն ավելի փարթամ: Խդի Նաբին և Խդր Այլասը համարվում են սիրահարների և երազանքների իրականացման հովանավորը, այդ իսկ պատճառով նրանց անվանում են մրազբախշ (mirazbexş): Երիտասարդները ծոմի վերջին օրը ջուր չեն խմում և սնվելուց հետո ուտում են աղաբլիթ (totka şor), որը պետք է պատրաստի փոքրիկ աղջիկը: Այս բլիթը կիսում են երկու մասի, մի մասը ուտում են, մյուս մասը դնում են բարձի տակ: Նա, ով երազում ջուր է տալիս, համարվում է կյանքի ընկերը: Մնացած մասը դնում են բակում և հետևում, թե թռչունները որ ուղղությամբ կտանեն այն, հավատում են, որ այդ կողմից էլ լինելու է փեսացուն (հարսնացուն): Հետաքրքիր ծես են ունեցել նախկին ԽՍՀՄ-ի եզդիները: Գյուղացիերը թոնրատան պատերին ալյուրով նկարում էին տարբեր պատկերներ: Տոնի նախօրեի երեկոյան (այսինքն՝ հինգշաբթի երեկոյան) հավաքվում էին շեյխի կամ փիրի տանը և լսում էին կրոնական տեքստեր և քարոզ:144 Այնուհետև բոլորը գնում էին այն մարդկանց տուն, ովքեր ունեին նոր մահացած ազգականներ, ցավակցում էին նրանց, 144

Այս մասին նաև տես Xelîl Cindî Raşo, Xanna Omerxalî, Eyda Xidir û Xidir Eylas

146


թույլտվություն էին խնդրում տոնը նշելու համար և շնորհավորում էին միմյանց: Դրանից հետո սկսվում էր տոնը, երիտասարդները հավաքվում էին, ազգային երաժշտության հնչյունների ներքո կատարվում էր դոլիդանգ ծեսը: Երիտասարդները հագնում էին ցնցոտիներ, նրանցից մեկը այտամորուս էր կպցնում, և, հարևանների տներով շրջելով, խնդրում էին մի բան գցել գուլպայի մեջ, որը կախված էր փայտի վրայից: Բարձրանում էին երդիկի (kulek) վրա, երդիկի անցքից իջեցնում էին փայտից կախված գուլպան և երգում էին՝ «Dolîdangê, dolîdangê, Xwedê xweyîke xortê malê. Pîra malê bike qurbangê: Tiştekî bavêje dolîdangê»: Ցնցոտիներ հագնողին անվանում էին Քոսա Գալդի (Kose geldî ):145

Չլե հավինե Եզդիները տարվա ընթացքում նշում են նաև Չլե Հավինե և Չլե Զվստանե տոները, որոնք սկսվում են քառասունօրյա պահքը լրանալուն պես՝ ամռանը և ձմռանը: Ամռան տոնը տևում է երեք օր, իսկ ձմռանը՝ երկու օր: Եզդիական դերվիշները հետևում են առեղծվածային ուղղուն. մեկուսացված լինելով 40 օրով՝ հավատարիմ են մնում օրենքների խստությանը: Քառասունօրյա այս ծեսը կիրառվել է դեռևս հնագույն ժամանակներում, փոխանցվել է այլ կրոններին ևս և շարունակում է կիրառվել տարբեր մշակույթներում: Քառասունօրյա ծոմ պահող մարդուն եզդիները անվանում են չլագիր: Նա մեկուսանում էր հատուկ խցում, եթե այն տաճարում էր: Չլագիրը քնում էր մութ և նեղ խցում՝ կլավի (քեչա) վրա: Նա հաճախ նստած էր լինում գլուխը խոնարհած, երկար ժամանակ անցկացնում էր մեդիտացիայի մեջ: Խցից դուրս էին գալիս մաքրվելու և սրբերի ու սուրբ տեքստերի մասին խոսելու համար: Երբեմն թույլ չեր տրվում նույնիսկ խոսել: Էությունը՝ չլան, իր սրտի մեջ հիշատակում է Աստծուն, իր մեջ ճնշելով, մաքրելով, մոռանալով աշխարհի կրքերը: Քառասունօրյա ծոմի հիմքում ընկած է կավլը, որտեղ ասվում է. «Եվ օգուտը, որը սահմանվել է Շիխա-

145

Cejina Ezidia, Hewler 2012, belg. 35

147


դիի այրերի համար - հադ ու սադ, մուջադա և չլախանա… Շիխադին տեղափոխեց իր գահը երկրից երկին….» (Շիխադիի և այրերի կավլ): Ըստ եզդիական տեքստերի` քառասուն օր ծոմ պահելուց հետո Շիխադին, որ առանձնացել էր քարանձավում (shkavt) և քառասուն օր այդտեղից դուրս չէր եկել, ֆտարի ժամանակ ուտում էր միայն մի հատիկ չամիչ (мавиж): Շիխադիի հետ քառասունօրյա ծոմ էին պահում իր քառասուն հետևորդները, որոնք հայտնի են որպես չլմերե Շիխադի: Այս ավանդույթը շարունակել է Շիխադիի ծոռը՝ Շիխսն (Շեխ Հասան), որը նույնպես իր քառասուն հետևորդների հետ առանձնացել է և քառասուն օր պահել ծոմ, այդ իսկ պատճառով հայտնի է երկու չլա՝ Չլե Շիխադի և Չլե Մալակ Շիխսն: Ճգնավոր կյանք վարող եզդիներից պահանջվում է պարբերաբար առանձնանալ աշխարհից՝ քառասունօրյա մեկուսացման միջոցով՝ կամ մեկուսի խցում, կամ ընդհանուր սրբատեղիում: Չլան պահում են բարձր հոգևոր առաջնորդները՝ ֆաքիրները, վարդապետ Լալեշի տաճարում, ինչպես նաև սովորական եզդիները, ովքեր վարում են կրոնական կյանք: 146

Սարսալ (Նոր Տարի)147 Սարսալը եզդիների շրջանում նշվող Նոր Տարին է: Այն տոնում են արևելյան օրացույցի առաջին չորեքշաբթի օրը (ապրիլ)` Հուիլյան օրացույցին համապատասխան: Սարսալը հինավուրց տոն է, որը սկիզբ է առնում Միջագետքի հնագույն պաշտամունքներից, որոնց տարրերը մինչև այժմ պահպանվել են բազմաթիվ ժողովուրդների մոտ: Այս տոնը հայտնի է նաև այլ անվանումներով` Չարշամա Սոր, Աիդա Սարսալե, Սարսալա Թաուսի Մալաք, Աիդա Թաուսի Մալաք: Վերջին ժամանակներս ավելի հաճախ գործածվում է «Չարշամա Սոր» անվանումը, որը եզդիերենից թարգմանվում է որպես «Կարմիր Չորեքշաբթի»: Պետք է նշել, որ իրենք՝ եզդիները, նույնպես այս տոնը ասոցացրել են կարմիր գույնի հետ: Իրականում «Սոր» բառը նշանակում է տոն: Չարշամա Սորը գոյություն ուներ դեռ Հին Իրանում՝ Чахар Шанбэ Сури անվանմամբ, որը պահլավերենից թարգմանվում է «Չորեքշաբթիի 146 147

Cejina Ezidia, Hewler 2012, belg. 47 Տոնի մեկնաբանությունը Փիր Դիմայի

148


տոնը» կամ էլ «Տոն չորեքշաբթի օրը»: Քանի որ հին Իրանում օրացույցները փոփոխվում էին, տոների ժամանակացույցը ևս տեղափոխվում էր: Սասանյանների մոտ օգտագործվում էր երկու օրացույց` «йайри»` 365 օր տևողությամբ, և «саредха»` 365.24224 օր տևողությամբ: Առաջինը նրանք անվանել են «ошмурдик», որը նշանակում էր «հաշվարկի համար նախատեսված, պիտանի», իսկ երկրորդը` «вихзакик», որը նշանակում էր «շարժական»: Հայտնի է, որ այդ տոնը նշվում էր տարվա վերջին չորեքշաբթի օրը: Վերջին երեքշաբթի օրվա երեկոյան մարդիկ հավաքվում էին և մինչև չորեքշաբթի առավոտ կրակ էին վառում, ցատկում դրանց վրայով՝ բացականչելով «Իմ դեղինը (հիվանդություն, գունատություն) քոնն է, իսկ քո կարմրությունը (կյանք, առողջություն)` իմը»: Այդ ծիսակատարությունը մինչ այժմ էլ պահպանվել է Իրանում. կատարվում է մարտ ամսին՝ Նովրուզից առաջ: Նովրուզ տոնը հին Իրանում նշվում էր ամբողջ ամսվա ընթացքում: Հատկանշական է, որ Նոր Տարվա հետ կապված նմանատիպ տոն եղել է վաղ Միջագետքում (Բաբելոն, Ասորեստան), որի տարրերը ներթափանցել են հուդաիզմ, իսկ հետո նաև՝ քրիստոնեություն: Ի տարբերություն Իրանի՝ Բաբելոնում այդ տոնը նշվում էր Նիսան ամսին (ապրիլ): Մերի Բոիյսը գրում է. «Բաբելոնացիները նույնպես Նոր Տարին սկսում էին գարնանը, իսկ ըստ այդմ կարելի է ենթադրել, որ աքեմենացիները ևս կազմակերպում էին իրենց «Նոր օրվա» տոնը այդ ժամանակ` ամսվա սկզբին, որը, ըստ Գրիգորեան օրացույցի, համապատասխանում է մարտ-ապրիլ ամիսներին: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Նոր Տարվա ամիսը` մարտից ապրիլ, նախատեսված է ննջեցյալների հոգիների հիշատակության համար՝ фраваши: Եզդիների մոտ ևս ընդունված է «Կարմիր չորեքշաբթիի» ժամանակ մրգերով և համեղ ուտեստներով այցելել մահացածների շիրիմներին: Եզդիական Սարսալը ավելի է համապատասխանում բաբելոնական Նոր Տարուն, և այդ տոները նշելու շատ տարրեր համընկնում են: Այսպիսով, կարելի է ասել, որ այս բոլոր տոները կապված են գարնան, ցանքի, կյանքի և բերրիության պաշտամունքի հետ: Ինչ վերաբերում է Չարշամա Սոր տոնին, ապա տարբեր տարածաշրջանների եզդիները այն տարբեր կերպ են նշում: Ըստ եզդիական սուրբ տեքստերի՝ այն Թաուսի Մալաքի՝ հրեշտակների առաջնորդի տոնն է, ով Աստծո կամոք պարարտացնում, կյանք է տալիս հողին: Տոնի նախօրեին բոլորը պատրաստում են համեղ ուտեստներ, իսկ Նոր Տարվա գիշերը և դրան հաջորդող օրը կերակուրը օրհնվում է: Եզդիները ասում 149


են, որ Նիսան (ապրիլ) ամիսը համարվում է տարվա հարսը: Այդ իսկ պատճառով եզդիներին խստիվ արգելվում է հարսանիք անել այդ ամսին: Ըստ նրանց հավատամքի՝ ապրիլին հողը պետք է փորված և նախապատրաստված լինի ցանքի համար: Այդ ժամանակ եզդիները հարգում են իրենց ննջեցյալների հիշատակը: Նախօրեին նրանք թխվածքներ և հաց են թխում, դրանք բաժանում կարիքավորներին կամ հարևաններին: Իսկ առավոտյան մրգերով և համեղ ուտելիքներով ուղևորվում են դեպի հանգուցյալների գերեզմանները: Երիտասարդները դաշտերից հավաքում են ապրիլյան ծաղիկներ, փնջեր կապում և կախում տան մուտքի դռան վերևում` ի նշան այդ տան անդամների լուսավորվածության և Թաուսի Մալաքի համար ընծա լինելու: Առավոտյան բոլոր տները գեղեցիկ զարդարված են լինում, իսկ տանտիկինը մատուցում է կարմիր, դեղին և կանաչ ներկված ձվեր, որոնք խորհրդանշում են կյանքը և աշխարհի բազմազանությունը: Հենց նույն այդ օրը գյուղացիները դուրս են գալիս դաշտ և տարածում ձվերի կեղևները ողջ դաշտով մեկ, որպեսզի այդ տարի հողը առատ բերք տա: Բացի դրանից, հովիվները, որպես խմորիչ, մի քիչ թթված կաթ են պահում ողջ տարվա համար: Այս տոնից հետո մեկ ամսվա ընթացքում եզդիական գյուղերում նշում են սրբերի տոները, այսպես կոչված՝ Տավաֆը: Համընդհանուր ցնծություն է տիրում բոլոր գյուղերում: Եզդիները խմբերով հավաքվում են, զուռնա-դհոլ նվագում ու պարում: Լալեշում այս տոնի ժամանակ հոգևոր սպասավորները կարդում են աղոթքներ և օրհներգեր, իսկ երեկոյան վառում են յուղե ճրագներ: Եզդիական Լալեշ տաճարը գտնվում է մեկ ելք ունեցող խորը գեղատեսիլ հովտում: Գագաթների զառիթափերը ծածկված են ընկույզի, թթի և ձիթապտղի ծառերով: Մշատ, Արաֆատ, Մշրուգիա և Խազրատ լեռների երկու կողմերով ձգվում են ոչ մեծ կառույցների շարքեր, որոնցում տոնի օրերին հանգրվանում է այն ժողովուրդը, որը գալիս է սրբավայրին խոնարհվելու: Ստորգետնյա աղբյուրից բխող ջուրը, որը անձավների ոլորուն ցանցով հոսելով դուրս է գալիս հին տաճարի բոլոր աշտարակների մոտից, իր վրա կրում է սրբազանության կնիքը: Դեպի տաճար տանող միջանցքները զարդարված են քարի վրա փորագրված տարբեր խորհրդանիշերով: Կենտրոնում է գտնվում մեծ կամարակապ սրահը, որի յոթ կամարները իրենց վրա են կրում գմբեթը: Անհիշելի ժամանակներից աշխարհի բոլոր անկյուններից այստեղ են գալիս գիտելիքի տենչ ունեցող մարդիկ: Այդ տոնի ժամանակ Լալեշի և մոտակա շինությունների պատերին գիշերը պատրույգներ են 150


վառվում: Լալեշի հովտում շողում են հարյուրավոր լամպերի լույսեր, որոնք յուրահատուկ, փառահեղ գեղեցիկ տեսք են հաղորդում հովտին: Նախկին ԽՍՀՄ երկրների եզդիները Նոր Տարին նշում են մարտ ամսին՝ գարնանային գիշերահավասարին մոտ: Եզդիները հաշվի են առնում երեք սուրբ չորեքշաբթիները և դրանք անվանում են օխրչարշամ, ախրչարշամ և կարաչարշամ: Այս երեք սուրբ չորեքշաբթիները համընկնում են հին իրանականի հետ: Եթե կարաչարշամը ԽՍՀՄ երկրների եզդիների համար մարտ ամսին է, ապա մյուս եզդիների համար այն ապրիլին է: ԽՍՀՄ երկրների՝ Սարիադ տարածաշրջանից սերող եզդիներին Չարշամա Սոր տոնը հայտնի չէր, սակայն այս տոնի տարրերը պահպանվել և ձուլվել են Կլոճա Սարե Սալե տոնի հետ:

Եզդիական հարսանիք148 Եզդիներն աշխարհի հնագույն ազգերից մեկն են, որոնց մասին աշխարհը շատ քիչ է տեղեկացված: Նրանց վեցհազարամյա պատմությունը սկիզբ է առնում Միջագետքից: Եզդիական արարողությունների մեջ աչքի է ընկնում հատկապես եզդիական ավանդական հարսանիքը: Դրանց մասին խոսելիս մարդիկ միանգամից առանձնացնում են հարսի գլխին խնձորով խփելու փաստը, ինչի մասին հասարակության շրջանում թյուր կարծիք է տարածված: Իրականում այս ավանդույթը գալիս է դարերի խորքից: Հին ժամանակներում, երբ երիտասարդ տղային խնդրում էին ցույց տալ իր սիրեցյալի տունը, տղան այդ տան ուղղությամբ խնձոր էր գլորում, և նրա ծնողները այդ տնից հարս ուզելու էին գնում: Իսկ հարսանիքի ժամանակ փեսան ոչ թե հարվածում, այլ խնձորը նետում է հարսի ուղղությամբ՝ ցույց տալով, առանձնացնելով իր սիրեցյալին հանրության մեջ: Հարսանիքի ժամանակ կարելի է նկատել մի տղայի, ով մրգերով ու քաղցրավենիքով զարդարված ծառ է պարեցնում. նա ազաբ եղբայրն է: Այս ծառի հետ կապված ևս շատ հետաքրքիր ավանդույթ կա: Հարսանիքի նախորդ օրը երիտասարդ տղաները այդ ծառը գողանում են ինչ-որ այգուց, և պարտադիր պայման է այն, որ ծառը պետք է անպայման բերքատու լինի ու չպետք է կտրված լինի որևէ գործիքով: Իսկ երեկոյան չամուսնացած եզդի երիտասարդները այն զարդարում են մրգերով, ընդեղենով ու քաղցրավենիքով: Ծառի կենտրոնում գունավոր գործվածք է կապվում, որի մեջ հյուրերը իրենց նվիրատվությունն են թողնում ծառը

148

Գրի եմ առել ինքս եզդի համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում

151


պարեցնելու ժամանակ: Պարունակությունն, ի վերջո, բաժին է ընկնում ազաբ եղբորը: Զարդարված ծառը խորհրդանշում է նորաստեղծ ընտանիքի բերքատվությունն ու առատությունը: Հարսանեկան արարողության օրը հյուրերը գնում են հարսին բերելու, իսկ հարսի ծնողները նորաստեղծ ընտանիքին նվիրում են գրեթե բոլոր անհրաժեշտ պարագաները, որոնք մեզանում ընդունված է օժիտ անվանել: Բացի այդ, նորապսակներին նվիրում են գեղեցիկ ասեղնագործած բարձ, որը նրանց անբաժան և համատեղ կյանքի խորհրդանիշն է: Երբ հասնում են փեսայի տան մուտքի մոտ, նորապսակներին դիմավորում է փեսայի մայրը և քաղցրավենիք շաղ տալիս նրանց վրա: Մինչև ներս մտնելը փեսան ու ազաբ եղբայրը կանգնում են մի բարձր տեղ, ներքևից երեք անգամ վերև են նետում բարձը, որը բերել էին հարսի տնից, ազաբ եղբայրը երեք անգամ բարձով խփում է փեսայի գլխին, և այստեղ է, որ փեսան խնձոր է նետում հարսի ուղղությամբ: Հետո ազաբ եղբայրը իր ձեռքի ծառը թափահարում է հյուրերի վրա՝ ի նշան առատության: Այս ամենից հետո նորապսակները մտնում են տուն եւ շարունակում ուրախ արարողությունը: Հարսանիքի անբաժանելի մասն է ազգային գովնդ պարը, որը ծագում է դարերի խորքից: Այն պարում են բոլորն անխտիր՝ ճկույթ ճկույթի տված, աջ ոտքից երեք քայլ առաջ, երեքը՝ տեղում: Հարսանիքի ամեն մասնակից իր կողմից նորապսակներին նվիրատվություն է կատարում, դրանք հիմնականում լինում են գումարի տեսքով և կոչվում են թոպայի: Հնում եզդիական հարսանիքները տևում էին մի ամբողջ շաբաթ, իսկ այժմ ավանդական եզդիական հարսանիքները տևում են երկու օր:

152


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.