ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Page 1

Ես
մեջ․․․
միշտ ձեզ հետ եմ, ձեր
Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝ Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ Հայացքով իրար նայում են հանդարտ: Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝ Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի․․․
․․․
Մեր գյուղն էն է, որ հըպարտ, Լեռների մեջ միգապատ, Խոր ձորերի քարափին՝ Ձեռը տըված ճակատին՝ Միտք է անում տըխրադեմ․ Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ․․․
Ու լեռների մեջ ծվարած մի գյուղ
ԴՍԵՂ
1869 թիվ Մի
Լոռվա
․․․
մանուկ ծնվեց
Դսեղում
Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան, Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան. Սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն կենսավետ, Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ
ինձ պոետ: 1921
սահմանեց

Ծնողները

Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էր ազնվական

Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում

Լոռի գաղթած Մամիկոնյաններից։ Մայրը` Սոնան, նահապետական կին էր, ում հետ ապագա բանաստեղծը եղել է սարի յայլաներում, և նրանից լսել բազմաթիվ ու բազմատեսակ պատմություններ Լոռու և լոռեցիների մասին։Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում՝ համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով։

«Իմմանկություննանցէկացելմիաստվածայինշռայլությանմեջ։

Դսեղում են անցել նրա մանկության տարիները, նահապետական գյուղն անջնջելի տպավորություն է թողել նրա հոգում։
, ,
, ,
, …»հավասարությունըորկարհինգյուղականկյանքում
Լոռուգողտրիկբնությունըանմահականօդըզրնգուն
աղբյուրներիջուրըլեռնականգյուղականազատությունըէն
1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում։
ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ 1888 թվականին՝ տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։ Նրանք ունեցել են տասը երեխա ։

Թումանյանի ընտանիքը

Թումանյանի զավակները Անուշ Սեդա Թամար Աշխեն Մուշեղ Համլիկ Արեգ Նվարդ Արտավազդ Արփենիկ
1899 թվականին Թումանյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է <<Վերնատուն >>գրական խմբակը Վերնատան անդամները 1903 թ-ին՝ Ավետիք Իսահակյան, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան (նստած) և Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան (կանգնած):
ժողովրդական
Նալբանդյանի
նկարիչ Դմիտրի
հանրահայտ
<<Վերնատուն>> մեծակտավը, որը վարպետը ստեղծել է 1974-1976 թվականներին:
Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։

« ,ԹումանյանըևիրդուստրՆվարդըորբերիհետԷջմիածնում 1915.»,

որտեղբանաստեղծնընդամենըքառասունվեցտարեկանէ

Ամենայն
որբերի հայրիկը
հայոց
թ ,
…բայցնմանէպատկառելիծերունու
Թումանյանը ժամանակ չկորցնելով, առանց քուն ու դադարի ձեռնամուխ է լինում գաղթականների և որբերի ապաստարանի, խնամքի, նրանց սնունդով ապահովելու գործին: Նրա անմիջական ղեկավարությամբ բացվում է հինգ հիվանդանոց` հինգ հարյուր մահճակալով, որբանոց` մոտ երեք հազար երեխայի համար:
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ Շատ հուզիչ և ուշագրավ են Թոթովենցի հուշերը. «Թումանյանը վազում էր կետից կետ , վրանից վրան… մի մեռնողից դեպի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում: Մի օր էլ, տեղատարափ անձրևին, նա վազեց , բռնի կերպով բաց արավ նոր կառուցվող հայրապետական վեհարանը, որը մինչ այդ անձեռնմխելի էր: Գաղթականները լցվեցին ներս: Զայրացած կաթողիկոսը կշտամբում է պոետին, ասելով. –Ինչպե՞ս եք համարձակվել, չէ՞ որ Ձեզ հետ խոսում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը… Թումանյանը պատասխանում է. -Բայց Ձեզ հետ էլ խոսում է Ամենայն Հայոց Բանաստեղծը»: Սա թերևս ամենամեծ գնահատականն է, որին ակամա արժանացրել է ինքն իրեն բանաստեղծը
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ Հիվանդ ու վատառողջ բանաստեղծը գերմարդկային ճիգերով էր հասնում ամեն տեղ ու նահատակվում ամենքի համար՝ դրանով իրականացնելով ինքն իրեն չզգալու երազանքը. Բայց ո՜վ կըտա էն վայելքը՝ ինքըս ինձ էլ չըզգայի, Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի։
Հովհաննես Թումանյանի նամակը՝ զորավար Անդրանիկին Սիրելի Անդրանիկ Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի հաղթությանը հասնելու համար։ Ես չորս տղա ունեմ, չորսն էլ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ․․․
1923 թվական, մարտի 23 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։ «Նա շատ ու շատ հանգիստ իջավ գերեզման, անոր համար, որ կատարեց իր պարտականությունը ցեղին ու հայրենիքին հանդեպ»,— գրում է Անդրանիկը։
Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում 1939թ բանաստեղծի
կ
70-ամյա
Ավելի ուշ Դսեղ գյուղում փոքրիկ մատուռ են սարքել և բանաստեղծի սիրտը տեղափոխել այնտեղ։ Տվյալ պահին սիրտը գտնվում է հատուկ անոթում, որը դրված է արկղում։ Արկղը երեք բանալի ունի նրանցից մեկը Երևանում է՝ Հովհաննես ․ Թումանյանի տուն-թանգարանում։ Մյուսը Դսեղ գյուղում է, երրորդը պահվում է Թբիլիսիի տուն-թանգարանում։
Մատուռ Այստեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։ 1994թ․ 125-ամյակ
Մեծերը Թումանյանի մասին  Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն: ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը: Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:  ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի: Վ. ՏԵՐՅԱՆ Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները: Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի, անդնդախոր ձորերով: Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ, մի աննման քաղցրությամբ ու հիացմունքով: ...Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից և Դվալը, և Լալվարը, և` ուրիշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած... ԼԵՈ
Թումանյանն ասել է․․․ * Բանաստեղծի համար մի բառը մի աշխարք է։ * Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ։ * Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ։ * Եվ ինչքան սքանչելի բան է, երբ մարդ արդար է ու զինված է իր լավ գործերով։ * Խոսքը, նայած թե ինչ մարդուց ում է ուղղված, ամենազորեղ բժիշկն է։ * ...Աշխատեցեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը, ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով։ * Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, • բայց գարշելի է նա կյանքի մեջ, ուր ապրում են։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Նյութը պատրաստեց Բազումի միջն դպրոցի ․ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Բարխուդարյանը

Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.