Empo oct 2013

Page 8

www [ Ù³ñù»ÃÇÝ·

.am

Հոկտեմբերին նշվում է վար­ կա­յին կազմակերպությունների օրը: Շնոր­հա­վորում ենք բոլոր վարկային կազմակեր­ պութ­­յուն­ներին, նրանց աշ­ խա­­տա­կից­ներին տոնի կա­ պակ­­­­ցությամբ, ցան­կա­նում նորա­նոր հաջո­­­ղութ­­յուն­ներ, էժան ու երկար փող, վարկա­ վորման մակարդակի աճ: Վարկային կազմա­կեր­պութ­ յունները մեր ֆինանսական շուկա մուտք գործեցին բա­ վա­կանին բարդ պայման­նե­ րում` փողը թանկ էր ու կարճ, վարկավորման պա­հան­ ջար­կը՝ մեծ, իսկ մարդկանց ճնշող մեծամաս­նությունը` ան­վճա­­­րու­նակ: Դրանց հայաս­­տան­յան պատ­մութ­ յունը սկսվում է բան­կա­յինին զուգահեռ` 1990-ականների կեսից: Իրենց պատմության սկզբնական շրջանում վար­ կային կազմակեր­պութ­յուն­ ները զբաղվում էին զուտ վարկա­վորմամբ, հիփոթեքի մասին խոսք անգամ չկար: Տոկոսադրույքները բարձր էին և պատմության որոշ փուլերում կազմում էին մոտ 40 տոկոս: Դա բնական էր, վարկավորումը բավական ռիսկային էր` վերա­ դար­ձելիության խնդիր կար և բարձր տոկոսադրույքով ֆինան­ սական կառույցները փոր­­ձում էին ապահովագրել իրենց ռիսկերից: Այն ժա­­մա­­­­­նակ­­ներում վերաապահովագրության մասին դեռևս երազում էին: Շուկայի զարգացմանը զու­գա­­­ հեռ, Հայաստանում սկսե­ցին տրամադ­րել նաև հիփո­թեքային վարկեր` անշարժ գույքի գնման և նորոգման նպատակով: Ընդ որում, տոկոսադրույքներն իջան և այսօր որևէ էական տարբե­րություն բանկերի ու վարկային կազմակերպությունների միջև չկա: Նույնն են նաև վարկա­ վոր­ման տեսակները: Ուզու՞մ եք

8

EMPORIUM ÐàÎîºØ´ºð 2013

գյուղատնտեսական վարկեր: Խնդրե՛մ: Բիզնեսի՞ վարկավորում` նույնպես, սպա­ռո­ղակա՞ն վարկեր` համեցե՛ք: Հիփոթեքի տրամադրմամբ զբաղվում են մասնագիտացված վարկային կազմակերպություններ` ինչպես ասենք, «Առաջին հիփոթեքայինը», «Բնակարան` երիտասարդներին»-ը: Տարբեր վարկերի տոկոսադրույքները կարող են տատանվել 16-ից 24-ի սահմաններում: Այսօր Հայաստանում գործում է մոտ 33 վարկային կազմակերպություն: Վերջին տարիներին դրանք ակտիվ աշխատում են նաև մարզերում: Հայաստանի վարկա­յին կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2013թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է մոտ 77,7 միլիարդ դրամ, ինչը 4,2 տոկոսով ավելի է առաջին եռամսյակի ցուցանիշից: Վարկային կազմակերպություն­ ների պարտավորություն­­ները 2013թ.ի հունիսի 30-ի դրութ­­­­յամբ կազմել են ավելի քան 117,3 մլրդ դրամ կամ 6,5 մլրդ դրամով ավելի՝ առաջին եռամսյակի ցուցանիշից: ՀՀ վարկային կազմակերպություն­ ների վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2013թ.–ի հունիսի 30–ի դրությամբ կազմել են 155,4 մլրդ դրամ՝ 2012թ. դեկտեմբերի 31 -ի համեմատ աճելով 11,1%-ով:

Պատրաստեց՝ Շուշան Միրզոյանը


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.