Ապրիլ 2013, #4 (15)

Page 41

արժեքավոր տները և լրացնելով փողոցները: Վերակառուցվող բակերի շուրջը համախմբված տները նախատեսվում էր օգտագործել որպես արվեստանոցներ, ժողովրդական վարպետների արհեստանոցներ, խեցեգործական, մետաղի դրվագման, փայտամշակման, ոսկյա և արծաթյա իրերի պատրաստման, ցուցադրման և վաճառքի սրահներ: Նախատեսվում էր նաև բիզնես կենտրոնների ստեղծումը` սրճարաններ, ռեստորաններ, բարեր և այլն: «Դվին» հյուրանոցի հյուսիսային հատվածի վերակառուցվող տներում տուրիստական կենտրոն էր լինելու` բակերի շուրջը համախմբված ծավալներով: Այն զբաղեցնելու էր մոտ 3 հեկտար տարածք: Կարծում եմ, արևելյան շուկա հիշեցնող աշխույժ միջավայրը կդառնար զբոսաշրջիկների ցանկալի վայր, ինչպես Մոն-Մարտրը Փարիզում կամ Բարսելոնի «Մեր Քաղաքը»` կառուցված 1929 թվականին՝ ցուցահանդեսի շրջանակներում: Չնայած Բարսելոնի

Արշավիր Աղեկյանի` 1980ականներին մշակած և հետագայում թարմացրած նախագիծը

շատ թե քիչ պահպանված թաղամասերից Կոնդն է, որն իր վրա կարող է վերցնել պատմամշակութային ֆունկցիա պահպանված հարուստ պատմական ժառանգությանը, կատալոնացիները ավելորդ չհամարեցին 3 հեկտար տարածքում` բարձունքի վրա հավաքել տարբեր շրջանների կառույցների կրկնօրինակները և վերստեղծել քաղաք, որն արդեն 80 տարի է հիացնում է այցելուներին: Հին թաղամասերի վերակառուցումը ամենուրեք նպատակ է հետապնդում պահպանել և սերունդներին փոխանցել անցյալի ոչ միայն եզակի կառույցներն, այլև ժողովրդական ճարտարապետության օրինակները` բնակելի թաղամասեր և նույնիսկ քաղաքն ամբողջությամբ վերցրած: Այսպիսով` Կոնդի վերակառուցումը, կարծում եմ, յուրաքանչյուրիս բարոյական ու քաղաքացիական պարտավորությունն է: Երևանում շատ թե քիչ պահպանված թաղամասերից Կոնդն է, որն իր վրա կարող է վերցնել պատմամշակութային ֆունկցիա: Մեզ հասած այդ թաղամասն ունի ուշ միջնադարյան կառուցապատման հենք: Հենվելով Կոնդի տարերային կառուցապատման, մասշտաբի և տարածության կազմակերպման միջնադարյան ոգու վրա, նախագիծը նպատակ էր հետապնդում ստեղծել ժողովրդական ճարտարապետության հավաքական

Աշխատանքային էսքիզներ, Ա. Աղեկյան

Պաշտոնական մեկնաբանություն «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ Ի պատասխան Ձեր հարցման` Կոնդ թաղամասի հետ կապված խնդիրների կապակցությամբ, հայտնում եմ, որ ՀՀ կառավարության 01.03.2007թ. հ. 347-Ն որոշմամբ և հետագայում 19.02.2009թ. հ. 168-Ն որոշման հավելվածի 6-րդ կետով նշված տարածքում առկա գույքային միավորների նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ և նշված տարածքի ձեռքբերող է ճանաչվել «Դաունթաուն Երևան» ՓԲ ընկերությունը: ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2012 թվականի հունվարի 1-ը: ՀՀ կառավարության 19.02.2009թ. հ. 168-Ն որոշումը տարածքում գտնվող չօտարված գույքերի մասով համարվել է անվավեր Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, քանի որ մինչև 2012 թվականի հունվարի 1-ը օտարվող գույքի նկատմամբ սեփականության սեփականատիրոջը և գույքային իրավունք ունեցողին չի ուղարկվել oտարման պայմանագրի նախագծերը: «Դաունթաուն Երևան» ՓԲ ընկերությունը օտարման պայմանագրեր է կնքել սկսած 2008թ-ից մինչև 2011թ-ը, կնքվել է շուրջ 200 պայմանագրեր: Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի «Երևան քաղաքի Կոնդ թաղամասում որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու իրավական ռեժիմն օրենքի ուժով վերանալուց բխող միջոցառումների մասին» N 1237-Ն որոշմամբ տարածքում ընդգրկված, սակայն չիրացված անշարժ գույքերի նկատմամբ նախկինում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու հետ կապված սահմանափակումները վերացել են: Ներկայումս տարածքում քաղաքաշինական ծրագիր իրականացվում է «Դաունթաուն Երևան» ՓԲ ընկերության իրավահաջորդ «Դիվելոփմենթ Սուփորթ» ՓԲ ընկերության կողմից միայն Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարող 26.000 քմ մակերեսով հողատարածքում, և ընկերությունը ստանձնել է «Դաունթաուն Երևան» ՓԲ ընկերության պարտավորու-

թյունները արդեն իսկ իրացված (քանդված) անշարժ գույքերի սեփականատերերի մասով: Ինչ վերաբերում է բարձրացված մյուս հարցերին, ապա հայտնում եմ, որ Կոնդ թաղամասի կառուցապատման ծրագիրը նախատեսված է Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Երևանի գլխավոր հատակագծի (2006-2020թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագրի հաստատման մասին» հ. 1402-Ն որոշմամբ և Երևանի քաղաքապետի 28.11.07թ. հ. 5074-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծով, սակայն ներդրողների և կառուցապատողների բացակայության պատճառով ծրագիրը իրականացնելու հստակ ժամկետներ հնարավոր չէ հայտնել: «Երևաննախագիծ» ՓԲԸ Երևանի քաղաքապետարանի կողմից Երեվանի Կոնդ թաղամասում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ հայտնում ենք, որ համաձայն Երևանի ավագանու կողմից հաստատված Երևան քաղաքի 2013 թվականի զարգացման ծրագրի և «Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի մասին» որոշման 2013 թվականի ընթացքում նախատեսված է մշակել Կոնդ թաղամասի կառուցապատման էսքիզային նախագիծը: Նախագծի մշակման նպատակն է բացահայտել Երևանի Կոնդ թաղամասի զարգացման ուղղությունները և վերակառուցման քաղաքաշինական հնարավորությունները` հաշվի առնելով թաղամասի պատմական, մշակութային և գործառնական առանձնահատկությունները: Համապատասխան ստորաբաժանման կողմից կազմված է նախագծի տեխնիկական բնութագիրը և քաղաքապետարանի կողմից արդեն հայտարարված է նախագծի մշակման բաց ընթացակարգով մրցույթ, որի հայտերի բացումը տեղի կունենա ապրիլի 5-ին: Նախագծի ավարտը սահմանված է 2013թ. դեկտեմբերի 20-ին: Նախագծային լուծումները սահմանված կարգով կներկայացվեն հասարակական և մասնագիտական քննարկումների:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.