Ապրիլ 2013, #4 (15)

Page 36

ԿՈՆԴ Հուշեր

ժապավենը Ուղարկեցինք փառատոն եվ Կիեվում առաջին մրցանակին արժանացանք «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում Թեև մենք նկարեցինք պահանջվածը, այդ թվում՝ նաև Էդուարդ Ջրբաշյանին, բայց, դժբախտաբար, այդ ամենը չհայտնվեց ֆիլմում: Նախապես որոշված էր, որ պիտի նկարենք 15-20 րոպե տևողությամբ կինոհանդես: Բայց հասկացա, որ ես ավելին եմ ուզում: Սկսեցինք հավաքել մյուս ֆիլմերից մնացած ավելորդ ժապավենները և Կոնդը նկարել հնարավոր տարբեր դիրքերից: Կինոխցիկով հերթապահում էինք` շտապ օգնության մեքենայի հետ գնում մտնում էինք տները, հրշեջ մեքենաների հետ հայտնվում այրվող տան մեջ, գիշերը լուռ սպասում էինք ձայների, շարժումների և ֆիքսում այդ ամենը: «Դվին» հյուրանոցում մի քանի տարբեր սենյակներ վարձեցինք և սկսեցինք այնտեղից էլ նկարահանել` տարբեր դիտանկյուններով: Առաջին անգամ նկարահանեցինք այնպիսի օբյեկտիվներով, որոնցով «Հայֆիլմում» երբևէ չէին նկարել: Դրանք հնարավորություն էին տալիս շատ հեռու դիրքից

34 35

Ապրիլ 2013

ֆիքսել և նկարել նույնիսկ խոշոր պլաններով: Շատ լավ օպերատոր Արմեն Միրաքյանի հետ էինք աշխատում: Առաջին անգամ ես զգացի, որ կարիք չունեմ կադրին նայել: Խոսում էի, տեսածս նկարագրում, իսկ նա վավերացնում էր ժապավենին: Այդպես նկարեցինք շուրջ երեք ամիս:

Կոնդի հմայքը

«Կոնդի» նախնական և, իմ կարծիքով, լավագույն տարբերակը տասը մասից էր բաղկացած` մեկ ժամ քառասուն րոպե տևողությամբ: Այնտեղ չկային հարցազրույցներ: Կոնդն իր բնական վիճակում էր և իրեն հատուկ հմայքով: Մի ամբողջ պատմություն նվիրված էր այն բանին, թե ինչպես են տարբեր տեղերից հավաքած գերաններով ու հումքով փոքրիկ տուն կառուցում: Մյուս պատմությունը տատի ու թոռան մասին էր, որոնք առավոտից երեկո միայն իրար հետ էին շփվում: Աղավնիներ պահողի պատմությունն առանձին էր, պատանեկության և սեռական հասունացման փուլում գտնվող երկու ընկերուհիների, տղաներին նետած հայացքների պատմությունն այլ էր: Այսինքն` կային մոտ ութ տարբեր նովելներ: Այստեղից սկսվեց մի մեծ և տգեղ պատերազմ: Արդեն իսկ նկարահանված նյութերի մեջ «պատկան» մարմինների ներկայացուցիչները տեսան, որ սա ուրիշ կինո է` իրենց անծանոթ, որը նման չէր հայկական ոչ մի ֆիլմի: Նրանց թվում էին նաև կինոյից շատ լավ հասկացողներ, որոնք ոչինչ չխնայեցին ֆիլմը խեղդելու համար: Մեզ սկսեցին տարբեր ձևերով ճնշել, ընդհուպ մինչև այն, թե ԿԳԲ-ն ձայնագրել է մեզ «Դվին» հյուրանոցում, իբր մենք հայհոյել ենք Խորհրդային իշխանությանը, այնպես որ պետք է շտապ փակենք ֆիլմն ու հեռանանք Հայաստանից: Սկսվեց


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.