ԵՐԵՎԱՆ 51 | 2018

Page 1

#5(51) 2018

Սիրահարների այգի իմ սև սիրտ, ձեր վարդագույն քաղաք

տարածվում է անվճար

*գտիր 10 կատու



Սահակ Մուրադյան

Հ

ամարյա հաղթանակած հեղափոխությունից ու Նոր Հայաստանի մասին առավել քան իրականանալի երազանքների ձևավորվելուց հետո տարօրինակ է հիշել այն ժամանակները, երբ մեր ուրախանալու առիթները հատուկենտ էին և ոչ օրինաչափ (հակառակը՝ ընդհանուր հուսահատությունը միայն ավելի շեշտող)։ Այդպիսի անտրամաբանական ուրախություն էր Սիրահարների այգու վերաբացումը 2008 թվականին։ Նոր ժամանակների ամենատխուր գարնանը հաջորդել էր տաղտկալի ամառը, իսկ ահա աշունը նշանավորվեց վաղուց մոռացված, կարծես Երևանի անցյալ կյանքում մնացած տարածքի վերադարձով։ Դրանից մի քանի տարի առաջ ընկերներով պարբերաբար մտնում էինք այնտեղ՝ կիսացբխված նավակների կողքին թաքուն ծխելու, մանկության տարիներին տեղական ավտոդրումում անցկացրած անմոռանալի րոպեների մասին խոսելու և արդեն համակերպվել էինք, որ այսուհետ ամեն ինչ այսպես է լինելու, իսկ նավակներն աստիճանաբար կժանգոտեն ու կփշրվեն, ինչպես հուշերը երբեմնի սիրառատ զբոսայգու մասին։ Բայց հերթական անգամ դեպի «Պուշկինսկին» (հետաքրքիր է, որ մինչև 2008 թվականը ոչ մեկս չէր էլ կասկածում, որ այգին դեռ 1971 թվից ընդհանրապես կապ չունի Պուշկինի հետ, իսկ 95-ից կոչվում է Սիրահարների) քայլեցինք ու տեսանք, որ այն բոլորեքյան փակ է, իսկ Բաղրամյանի կողմից ցանկապատի ամբողջ երկայնքով պաստառներ

են փակցված։ Եվ քանի որ այն ժամանակներում ոչ հեղափոխության հույս կար, ոչ Նոր Հայաստանի, ապա առաջին ռեակցիան հետևյալն էր. «Կորցրինք մեր Պուշկինսկին, վարի են տալու»։ Իսկ երկու տարի անց Երևանը ստացավ իր ամենասքանչելի այգին։ Սիրահարների այգին առաջ էր անցել ժամանակից, ճիշտ այնպես, ինչպես 2010-ին կազմավորված The Deenjes երաժշտական համույթը կամ (կներեք անհամեստության համար, բայց դե…) 2011-ին առաջին անգամ տպագրված ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել, որ այգին, ի թիվս այլ այսօրինակ կարևոր երևույթների, ժամանակն արագացրեց, արեց այնպես, որպեսզի իր շուրջը սփռված տխուր Երևանը և ընկճված երևանցիները ուժ հավաքեն ու փորձեն հավասարվել իրեն։ Հիմա Սիրահարների այգին այլևս օրինաչափությունից դուրս չէ (ի վերջո, նույնիսկ Ազգային ժողովի այգին դարձավ հանրային), բայց միևնույն է, դժվար է Երևանում ավելի հարմար, հաճելի ու գողտրիկ անկյուն գտնել սրճելու, հանգստանալու, կարդալու կամ աշխատելու համար։ Եվ, իհարկե, միանգամայն տրամաբանական է, որ այս թողարկման նյութերի զգալի մասը գրվել ու խմբագրվել է այգու «Աչաջուրում»՝ փարթամ բուսականության ստվերի և Լեա կատվի հսկողության ներքո։ Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04

Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների մտքի փայլատակումները, նոր գրքեր և այլն։

06

Իրադարձություն Ասա՛ այո Երևանում և մարզերում մարդկանց օգնող ԱՅՈ հարթակի նախագծերը։

08

10

Անվտանգություն uKid Յուքոմի նորագույն առաջարկը, որի օգնությամբ ծնողներն ավելի հեշտությամբ կվերահսկեն երեխաների առօրյան։ Վերադարձ Back in the USSR Որտեղից Երևանի փողոցներում նորից հայտնվեցին դեղին վոլգա տաքսիները։

13

Ձեր աչքով #LoversParkEVN Խնդրել էինք ձեզ լուսանկարել Սիրահարների այգին. տեսեք, թե ինչ ստացվեց։

ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ

16

22

Պատմություն Ամեն օրվա երջանկություն Ինչպես էր շվեյցարացի ճարտարապետը ճապոնական ոճով վերակառուցվում երևանյան այգին. վերհիշում են անմիջական մասնակիցները։

25

Կենդանիների աշխարհում Սիրահարների մինի ընձառյուծը Այգում շատ են կատուները, բայց նրանցից միայն մեկին են անուն տվել՝ Լեային:

26

28

Կառավարում Հայ-ճապոնական շատ լավ սթորի Հանդիպում Սիրահարների այգու կառավարիչ և նվիրյալ Լևոն Մայիլյանի հետ:

30

34

Շապիկ՝ Կարինե Մանուչարյան

Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Հասմիկ Պապիկյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան

Ավագ սերունդ Պապական այգի Այգու հեռավոր տաղավարում միշտ կարելի է հանդիպել նարդի խաղացող, ջահելություն հիշող կամ պարզապես զրից անող ծերունիներին։ Արվեստ Արձանապատիվ քանդակներ Չորս տոննա օբսիդիանից կերտված սիրտը և այլ արձաններ, որոնք կարելի է հանդիպել Սիրահարների այգում: Միջոցառում 10 տարի, 10 իվենթ Ֆրանսիայի նախագահի որդու համերգը, Կաղանդ պապի վերադարձը և անջրոցի Վարդավառը. այգու պատմության 10 ամենահիշարժան միջոցառումները: Միջոցառում Բազար անողները Fête de la Musique ամենամյա փառատոնի մասնակից Collectif Medz Bazar խմբի անդամները խոշոր պլանով։

Համարի վրա աշխատել են՝ Կարինե Ղազարյան, Ամալի Խաչատրյան, Լենա Գևորգյան, Արեգ Դավթյան, Իրինա Մերդինյան, Էլեն Բաբալյան Լուսանկարներ՝ Սահակ Մուրադյան, Դավիթ Բանուչյան, Մարիամ Լորեցյան, Գրիգոր Եփրեմյան, Բիայնա Մահարի, Զավեն Խաչիկյան, Հայկ Բիանջյան, Պողոսյան հիմնադրամ Պատկերազարդումներ՝ Արմինե Շահբազյանի Տառատեսակ Arek Armenian by Rosetta

«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան

Հայաստանի Հանրապետություն, 0014, Երևան, Պարույր Սևակ 8 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com Առցանց՝ evnmag.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (44) 377 887 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com

2 3

#5(51) 2018

Համարը լույս է տեսել Պողոսյան հիմնադրամի աջակցությամբ

Համարը լույս է տեսել ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ

Հայացք Ինչո՞վ զբաղվել Սիրահարների այգում Պատասխանում է Արմինե Շահբազյանը՝ խոսուն սքեթչերի շարքով։

38

Այլընտրանք Գծվող այգեստաններ Ինչպիսին կարող են դառնալ Էրեբունու այգին և այլ կանաչ տարածքներ. արդեն կան հրաշալի նախագծեր։

42

Այնտեղ Նորականաչ 2008-ից հետո բացված կամ վերաբացված այգիները Կոպենհագենում, Նյու Յորքում և այլուր։

ՔԱՂԱՔ

46

Իմ Երևան Արևիկ Մանուկյան և Սարհատ Պետրոսյան. «Քաղաքային կյանքն իր կանոններն ունի» Կադաստրի պետի և «Աչաջուրի» տնօրենի ընդհանուր Երևանը:

48

Ի հիշատակ Ամեն մեկիս Ազնավուրը Հավերժ թվացող Ազնավուրը գնաց, բայց մնացին նրան տեսնելու, լսելու ու զգալու հուշերը:

52

Կադրերի բաժին Կոմմունարների պարտեզ, 1920-ականներ Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից։

© 2011-2018 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 08.10.2018

Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1

Տպաքանակ՝ 4000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine

Գլխավոր հովանավոր

36

instagram.com/ evnmag

Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: «​ ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:


NOW OPEN IN YEREVAN ARMENIAN MEDITERRANEAN CUISINE

15 years ago, Mayrig opened in Beirut as the first Mediterranean Armenian restaurant. Mayrig grew to become the reference and guardian of the Armenian culinary heritage of the diaspora. Mayrig’s kitchen offers an ever new array of Armenian delicacies. Its recipes originate from the fertile lands of Anatolia and were transmitted from mother to daughter.

4/6 Amiryan Street, Yerevan T +374 11 542425 www.mayrig.am mayrigyerevan


ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Զրից

Նոր նստավայր Velvet, Սարյան 1

Հին ժամանակների բարի վարորդների, սարսափազդու վրացի դիահերձողի, Բաղրամյան 26-ի հանրայնացված այգու և այլնի մասին բարձրաձայն հիշում ու մտորում են երևանցի տաքսիստները: Էն օրը հերս մեքենան վերցրեց, մի ժամ հետո աջուձախ քրֆելով եկավ, ասեց՝ էս ո՜վ են սրանք: Ասում եմ՝ բա հո էն ժամանակվա նման չի՜, որ մարդիկ իրա հարգում էին, մարդավարի էին քշում, վայրենի են հիմա բոլորը: Հետո դե էն ժամանակ համ էլ քիչ էին, նույն տիպի էին մեքենաները՝ աջ ռուլ չկար, եսիմինչ արագները չկային: Ես 29 տարի ա մեքենա եմ քշում, հաստատ կարամ ասեմ՝ գնալով վատանում ա վիճակը:

***

Մի քանի տարի Թիֆլիսում եմ քշել տաքսի: Մի օր կանչեցին, ասեցին՝ մարդ ա մահացել, պիտի գնաս դիահերձողին բերես տուն: Ընդեղ տենց ա, տուն են գալիս անում: Էս մեռած մարդն էլ եսիմով չէր՝ տեղի լուրջ գողերից մեկի կինն էր: Այսինքն արդեն լուրջ գործ ա, էլի: Հիմա գնացել եմ, էս դիահերձողը իրա գործիքներով՝ դանակ-չանգալներով, եկել նստել ա մեքենան: Ոնց որ ոչ խոսում ա, ոչ էլ ինչ-որ բան ա անում, բայց մի տեսակ որ պատկերացնում էի՝ էս մարդու սովորական օրը դիակներ փռթելուց ա բաղկացած, ինքն էլ տենց հանգիստ, սառը քրտինքը տվեց վրես: Մինչև հասա տեղ, կես մարդ էի դառել:

Սարյան փողոցը շարունակում է նորանոր նստավայրերով ուրախացնել: Փողոցի ամենասկզբում բացվել է Velvet սրճարանը, որի գլխավոր առաջարկներն են գինիներն ու նարգիլեն: Կա նաև հարուստ խոհանոց օրվա ցանկացած ժամին սնվելու համար: Եվ այդ ամենը կարելի է անել Velvet-ի բացօթյա հատվածում:

Mayrig, Ամրիյան 4/6

15 տարի առաջ Բեյրութում բացվեց «Մայրիգ» առաջին հայկական միջերկրածովյան ռեստորանը: Շատ չանցած նստավայրը դարձավ լավագույններից մեկը Սփյուռքում: Ռեստորանում մատուցվում են հայկական խոհանոցի լավագույն նմուշները Արևմտյան Հայաստանից, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ, մայրիկից դստերը: Երևանում այդ ավանդույթները շարունակվելու են:

Նոր գիրք

***

Բաղրամյան 26-ի այգին բացելը էդ ի՜նչ հրաշք էր: Ճիշտ ա, որպես այգի մի եսիմինչ չի, բայց մեկ ա՝ հանգիստ քո համար մտնում ես, երեխեքն են վազվզում, մարդիկ զբոսնում են, մարդ տեսա՝ նստել էր նստարանին իրա համար գիրք էր կարդում: Երկրի փոխվելը սենց ա լինում, էլի: Մնում ա Ազգային Ժողովի դարպասներն էլ բացեն ու վերջ:

***

Մարդ պիտի Ազնավուրի նման ապրի՝ մինչև 95 տարեկան, հավեսով, մինչև վերջ աշխատելով ու իրա հավեսով ապրող, հլը մի բան էլ որ մեռնի՝ մի ազգ, ու էլի մի քանի ազգ ողբան:

***

Էն օրը պատվեր ստացա Մասիվի հիվանդանոցի մոտակայքում: Նայում եմ՝ նշանը ծննդատան կորպուսի մոտ ա դրած: Զանգում եմ պատվիրատուին, մտածում եմ՝ հեսա երևի նորածին ենք տանում, քե՜ֆ, ուրախությո՜ւն, ասում եմ՝ ծննդատան մոտ եք, չէ՞, ասում ա՝ չէ, հակառակը՝ դիահերձարանի:

4 5

#5(51) 2018

Լուկա Կայոլի, «Ռոնալդու», Newmag

Նորաստեղծ Newmag հրատարակչությունը շարունակում է թափ հավաքել՝ ներկայացնելով երկրորդ հայալեզու բեսթսելեր նոն-ֆիքշնը մի քանի ամսում։ Այս անգամ՝ մեր (գուցե նաև բոլոր) ժամանակների ամենախոշոր մարզական փոփաստղերից մեկի՝ Քրիշտիանու Ռոնալդուի կենսագրական գիրքը։ Մադրիդաբնակ լրագրող Կայոլին ներկայացնում է «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» և այժմ արդեն «Յուվենթուսի» աստղի բուռն կենսագրությունը վերջինիս լավ ճանաչող մարդկանց՝ մարզիչների, թիմիակիցների, ընկերուհիների և նաև անձամբ իր միջոցով։

Ուիլյամ Ռեմփել, «Խաղացողը», Էդիթ Պրինտ

Եվս մեկ նոն-ֆիքշն, կրկին կենսագրական, բայց այս անգամ հայերի հետ ավելի ուղղակի կապ ունեցող, քան «Ռոնալդուն». Ամերիկացի հեղինակ Ուիլյամ Ռեմփելի «Խաղացողը» Քըրք Քրքորյանի պատմությունն է: Սա դասական «ամերիկյան երազանքի» մասին պատում է, որի հերոսը՝ հայ գաղթականների զավակը, իրագործում է այդ երազանքը հարյուր տոկոսով: Ըստ հեղինակի՝ գրքի արդիականությունն ԱՄՆ-ում պայմանավորված է նաև այսօր գաղթականների հանդեպ աճող անվստահության ֆոնին, իսկ հայ ընթերցողին պետք է հետաքրքիր լինի ամենահաջողակ հայերից մեկի զարմանալի կյանքը:

Շմուել Յոսեֆ Ագնոն, «Մի գիշերվա հյուր», Անտարես

«Անտարեսը» շարունակում է հայ ընթերցողին ծանոթացնել Նոբելյան մրցանակակիր հեղինակներին: Այս անգամ հերթը իսրայելցի գրող Շմուել Յոսեֆ Ագնոնինն է: Ժամանակակից եբրայերեն գրականության առաջատարներից մեկն արժանացել է մրցանակի 1966 թվականին, երբ արդեն լույս էին տեսել նրա ամենահայտնի վեպերը: Դրանցից մեկը «Մի գիշերվա հյուրն» է (1938): Վեպի հերոսն Առաջին աշխարհամարտից հետո Իսրայելից վերադառնում է Արևելյան Եվրոպայում գտնվող իր հայրենի քաղաք, որտեղ անցկացնում է մոտ մեկ տարի՝ ամեն օր բախվելով ողբերգական իրականությանը: Վեպը ներկայացնում է հեղինակի մտորումները հրեա ժողովրդի անցյալի, ողբերգական ներկայի և ապագայի հույսի մասին:


Ինչ անել Տիգրան Համասյան

Արամ Խաչատրյան համերգասրահ, նոյեմբերի 1 Տիգրան Համասյանը՝ հավանաբար ամենահայտնի հայ երաժիշտն այսօր, գրեթե ամեն տարի համերգներով գալիս է Հայաստան, բայց դա չի նշանակում, որ նա ամեն անգամ նույն բանն է նվագում, լրիվ հակառակը՝ Համասյանն ու իր երաժշտությունը միշտ տարբեր են: Նաև տարբեր են միշտ նրան ուղեկցող հյուրերը: Այս անգամ, օրինակ, Համասյանի հետ բեմում կնվագի սաքսոֆոնիստ Բեն Վենդելը: Տոմսերը՝ 5000-20000 դրամ:

Գարի Քյոսայան

Արամ Խաչատրյան համերգասրահ, հոկտեմբերի 28 Հայտնի ջազ-դաշնակահար, կոմպոզիտոր Գարի Քյոսայանն ու իր խումբը հոկտեմբերի վերջին կներկայացնեն հատուկ ծրագիր՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Ինչպես միշտ, այս անգամ ևս խմբի հետ ելույթ կունենա Գարի Քյոսայանի կինը՝ երգչուհի, դերասանուհի Ալլա Սահակյանը: ծրագրում կլինեն ինչպես արդեն սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ կհնչեն հենց այդ համերգի ժամանակ:

Վերներ Հերցոգի հետահայաց ցուցադրություն «Գործակալ 044»

Կինոթատրոններում, հոկտեմբերի 18-ից Նոր հայկական կատակերգություն՝ «Փախիր կամ ամուսնացիր» և «18+. Դե տժժա» ֆիլմերի հեղինակներից և Մկրտիչ Արզումանյանից: Մկոն այս անգամ մարմնավորում է արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցին, որը պետք է գտնի Հռոմի Պապի այցից հետո առևանգված Սուրբ Գեղարդը: Կատակերգության ռեժիսորը Հայկ Կբեյանն է:

ՌեԱնիմանիա 2018

«Մոսկվա» կինոթատրոն, ՀԲԸՄ, Թումո, հոկտեմբերի 28-նոյեմբերի 3 Անիմացիան նորից գալիս է Երևան. ՌեԱնիմանիա փառատոնի հոբելյանական՝ տասներորդ թողարկումը բերում է լիամետրաժ պրեմիերաներ, հարուստ մրցութային ծրագիր և բազմաթիվ դասական ստեղծագործություններ: Մասնավորապես, նախատեսվում է տարբեր երկրների առաջին անիմացիոն ֆիլմերից բաղկացած ծրագիր, որի ընթացքում կցուցադրվի նաև հայկական «Շունն ու կատուն» (1938), իսկ պրեմիերաների թվում են Հին Կտակարանի մոտիվներով նկարահանված «Փեսախ՝ մազոխիզմը» և ֆրանսիացի աշխատավորների պայքարի մասին պատմող «Մարդը սպանված է» վավերագրական անիմացիան:

The Club, հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 27-ը Art Film Club-ը շարունակում է հետևողականորեն հրաշալի արտ-հաուսի ցուցադրությունը The Club ռեստորանում: Այս անգամ ծավալուն ծրագիր է մշակվել՝ նվիրված գերմանացի կինոգործիչ Վերներ Հերցոգին («Մեծագույն կենդանի ռեժիսոր»): 16 ֆիլմ, որոնք ցուցադրվում են ամեն երեքշաբթի օրը: Դրանց թվում են հռչակավոր «Ֆիթցկարալդոն», «Նոսֆերատու վամպիրը» և շատ այլ ֆիլմեր:


ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձություն

Ասա՛ այո

Ինչ է ԱՅՈ հարթակը և ինչպես է այն փոխում Երևանի և մարզերի բնակիչների կյանքը:

Ե

թե քաղաքի տարբեր վայրերում, հասարակական օբյեկտներում նկատեք մեծ թափանցիկ արկղեր, որոնց մեջ ոչ թե գումար է, այլ շոկոլադ, ուրեմն ԱՅՈ թիմը էլի նախապատրաստվում է Ամանորի բարեգործական ակցիային։ Արդեն 5 տարի է՝ նրանք քաղցրացնում են Հայաստանի սահմանամերձ մարզերում բնակվող անապահով կամ բազմազավակ ընտանիքներում ապրող երեխաների Նոր Տարին։ Ակցիայի առաջին տարում հավաքվեց մոտ չորս հարյուր կգ, իսկ արդեն անցյալ տարի՝ մոտ յոթ հարյուր յոթանասուն կգ շոկոլադ։ ԱՅՈ-ն այս տարի պլանավորում է այդ թիվը հասցնել մեկ տոննայի։ ԱՅՈ հարթակը Հայ Օգնության Ֆոնդի երիտասարդական կառույցն է։ Այն գործում է Մարթա Բաթմասյանի նվիրատվության շնորհիվ, որի արդյունքում յուրաքանչյուր ծրագրի շուրջ հավաքված գումարի 100%-ն օգտագործվում է բացառապես ծրագրի իրականացման համար։ Քրաութֆանդինգի հարթակն օգնում է գումարներ հայթայթել զարգացման ծրագրերի համար՝ ընդ որում ընդգրկելով հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները՝ ծխախոտի դեմ պայքարից մինչև մանկական խաղահրապարակներ կառուցելն ու դպրոցական լաբորատորիաներ հիմնելը։ Թափանցիկությունը որպես առաջնահերթություն որդեգրած ԱՅՈ-ի թիմն անցյալ տարի հավաքագրել է երեսուն հազար դոլար չորս ծրագրերի համար։ Այս տարի արդեն իսկ կյանքի կոչված վեց ծրագրերի շրջանակում հավաքվել է մոտ յոթանասուն հազար դոլար։

***

ԱՅՈ-ի ծրագրերը բազմազան են ու, որպես կանոն, միտված կիրթ ու զարգացած հասարակության ձևավորմանը։ Յուրաքանչյուր ծրագիր, որն արժանանում է թիմի ուշադրությանը, պարտադիր կրում է սոցիալական կամ մշակութային ուղղվածություն։ Վերջերս ԱՅՈ-ի հարթակում ծրագիր էր ներկայացվել Կոտայքի մարզում աղջիկների ֆուտբոլի հա-

6 7

#5(51) 2018

վաքականի ձևավորման և պահպանման ծախսերը հոգալու համար։ Այս գաղափարը նախևառաջ նպաստում էր կանանց իրավունքների զարգացմանն ու հետագայում ազատ ու անկախ մտածելակերպով սերունդ ունենալուն։ Այս տարի «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հետ համատեղ ԱՅՈ-ն զարկ տվեց Հայաստանի գրադարանները գրքերով համալրելուն, գույքի թարմացմանն ու շենքի վերանորոգմանը։ Կարճ ժամանակում նրանք հավաքագրեցին բավականաչափ գումար, որպեսզի կարողանան Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզերում և Արցախում 17 գրադարան ապահովել կարևոր և անհրաժեշտ ռեսուրսներով՝ սեղաններ, աթոռներ, գրադարակներ և գրքեր: Խորհրդային տարիներից բարեկարգում չտեսած գրադարանները նոր շունչ ստացան ու, հետևաբար, նաև նորանոր ընթերցողներ։

↑ «Աչալուրջ լինենք աչքերի խնամքին» ծրագիրն անցել է չորս մարզերում 2017-ին

***

ԱՅՈ-ի տեսադաշտում 2015 թվականին մի մեծամասշտաբ ու հրատապ նախագիծ էր. հայադրբեջանական սահմանին շատ մոտ գտնվող Այգեպար գյուղի բնակիչների անվտանգության հարցը որևէ կերպ ապահովել՝ նրանց համար պաշտպանիչ պատ կառուցելով։ 3 մ բարձրությամբ և 70 մ երկարությամբ պատը գյուղի դպրոցի շուրջ և 20 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ դպրոց տանող ճանապարհին գտնվող պատի կառուցման գումարը կազմում էր 16 հազար ԱՄՆ դոլար, սակայն այն հնարավորություն էր տալիս երեխաներին առանց վախի խաղալ գյուղի փողոցներում, հաճախել դպրոց


ու մանկապարտեզ։ Գաղափարն այնքան լուսավոր էր, որ 10 հազարից ավելի մարդ հավաքվեց դրա շուրջ։ Շուրջ վեց ամիս ԱՅո-ի թիմն անդադար նվիրատվություններ էր ստանում թե՛ հայրենիքից, թե՛ արտասահմանից։ Թիմի անդամներն իրենք էլ էին կազմակերպում տարատեսակ դրամահավաքի միջոցառումներ, օրինակ «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում մեկ օր տևած ակցիայի ժամանակ նրանք վաճառում էին աղյուսներ սիմվոլիկ 200 դրամով: Քրաութֆանդինգի մեկնարկից ուղիղ վեց ամիս կառուցված պատը հիմա պաշտպանում է դպրոցը փամփուշտներից, ինչի շնորհիվ երեխաները կրթություն են ստանում անվտանգ պայմաններում:

↑ ԱՅՈ-ի հերթական ծրագիրը. Լոռու մարզի ինը գյուղերի 1500 բնակիչների համար նոր գյուղտեխնիկա է ձեռք բերվելու

→ «Տատիկ-պապիկ». Վանաձորի տարեցների տան համար նոր անկողնային պարագաներ են ձեռք բերվել՝ Double Tree Hilton հյուրանոցի հանգանակությամբ ← «Փոխի՛ր կանոնները». 2015-ին հարթակի օգնությամբ Կոտայքում աղջիկների ֆուտբոլի թիմ ստեղծվեց

↓ «Տաքուկ ձմեռ». Մեծ Մասրիկի մանկապարտեզում հիմնովին փոխվել են դռները, պատուհանները և տանիքը, 2018թ.

***

ԱՅո-ի մոտ ապագայի ծրագրերից է Լոռու մարզի ինը գյուղական համայնքների համար հացահատիկի շարքացան մեքենա ու տրակտոր գնելը։ Այդ տեխնիկան հնարավորություն կտա ապահովել տարածքի բնակիչների սոցիալական տարրական կարիքներից առաջնահերթը՝ հացի խնդիրը։ ծրագրի մոտ 30 հազար դոլարի չափով բյուջեն պետք է հավաքագրվի երկու ամսում։ ԱՅո-ն լիահույս է, քանի որ այսքան տարիների ընթացքում արդեն համոզվել է, որ աշխարհում շատ կան կամեցող ու բարի մարդիկ։ Մարդիկ, ովքեր անտարբեր չեն այլ մարդկանց խնդիրների ու կարիքների նկատմամբ, ովքեր պատրաստ են հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնել անծանոթին։ ԱՅո-ի թիմի անդամները մինչև այսօր էլ հուզմունքով են հիշում մի փոքրիկ աղջկա, որը, գտնվելով ուռուցքաբանության կենտրոնում, կապ էր հաստատել նրանց հետ ու կամեցել իր կողմից շոկոլադ նվիրաբերել։ Փոքրիկն ասել է, որ շատ անծանոթներ նրան օգնել են հաղթահարել իր հիվանդության տարբեր փուլերը, և նա արդեն իսկ գիտի, որքան կարևոր է ուրիշի ցավի նկատմամբ անտարբեր չմնալը։

Էլեն Բաբալյան ԱՅՈ հարթակ


ՔԱՂԱՔԱՄԵՋ Անվտանգություն

ազատ, ապահով, հասանելի Ucom ընկերությունն առաջարկում է նոր իննովացիոն տարբերակ երեխաներին ավելի հասանելի դարձնելու համար: Այդ լուծումը, ընդ որում, ոչ միայն օգտակար է ծնողների համար, այլև գրավիչ երեխաների համար. uKid-ը երկուսը մեկում հիանալի համադրություն է` հեռախոսի հավելված՝ ծնողների համար և մանկական հեռախոսժամացույց՝ երեխայի համար:

Ինչ են անում հավելվածն ու ժամացույց-հեռախոսը

Այլևս անհանգստանալու կարիք չկա, եթե երեխան տեսադաշտում չէ։ uKid հավելվածով ցանկացած պահի կտեսնեք երեխայի գտնվելու վայրը. մանկական հեռախոսժամացույցը մշտապես երեխայի հետ է և տեղյակ է պահում, թե որտեղ է նա: Մեկ այլ ֆունկցիա թույլ կտա պարզել, թե որքան է երեխան քայլել օրվա ընթացքում: Բայց, ինչպես հայտնի է, երեխաները հետաքրքրասեր են և սիրում են բացահայտել նորը, ինչը կարող է նրանց հեռու տանել իրենց գտնվելու վայրից: uKid հավելվածով ծնողը կարող է սահմանել «Ապահով գոտիներ» երեխայի համար, և երբ նա հատի սահմանը, հեռախոս-ժամացույցը կուղարկի ծանուցում ձեր հավելվածին։

8 9

#5(51) 2018

Եթե երեխայի հետ որևէ արտակարգ իրավիճակ պատահի, և նա օգնության կարիք ունենա, հավելվածն այդ մասին իսկույն կիրազեկի ծնողին հաղորդագրությամբ և զանգով: Երեխան պետք է սեղմած պահի SOS կոճակը։ Քանի որ այս պրոդուկտն ունի փաստացի երկու օգտագործող, ապա զարմանալի չէ, որ մանկական հեռախոս-ժամացույցը օգտակար է ոչ միայն ծնողների, այլև երեխաների համար: Այն շատ հարմար հաղորդակցական միջոց է, թեև կրկին՝ ծնողական վերահսկողությամբ: Այսպես, դուք կարող եք սահմանել այն կոնտակտները, ում երեխան կկարողանա զանգահարել: Ավելին, նա կկարողանա ստանալ զանգեր և SMS հաղորդագրություններ միայն նշված մարդկանցից: Անհրաժեշտ է պարզապես uKid հավելվածում մուտքագրել այդ մարդկանց հեռախոսահամարները:


ԺԱՄԱցուՅցԻ ՃԱՌԱԳԱՅԹուՄԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՔԻՉ Է, ՔԱՆ ՀԵՌԱԽոՍՆԵՐԻՆԸ: ԲԱցԻ ԱՅԴ, ԵՐԵԽԱՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԳԱՅԹԱԿՂուԹՅուՆ ԿուՆԵՆԱ ԽԱՂԱԼու ԵՎ «ԲԶԲԶԱԼու»

Ամեն երեխա մի փոքր օգնության կարիք ունի ժամանակը ճիշտ կառավարելու գործում։ որպեսզի անհրաժեշտ չլինի ամեն անգամ զանգահարել ու հիշեցնել այս կամ այն բանը, հավելվածի օգնությամբ ծնողները կարող են նախօրոք կազմել օրակարգ և ուղարկել ծանուցում-հիշեցումներ երեխային։ Հեռախոսժամացույցը պարբերաբար կհիշեցնի նրան օրվա հանձնարարությունների մասին։ Հատուկ մշակված «Դասարանում» ռեժիմը սահմանափակում է uKid մանկական հեռախոսժամացույցով խաղալու հնարավորությունը՝ օգնելով երեխային չշեղվել դասալսման կամ դասապատրաստման ընթացում։

Ինչպե՞ս ձեռք բերել

uKid մանկական հեռախոս-ժամացույցը կարող եք ձեռք բերել uKid սակագնային պլանին

12 ամսով միանալու դեպքում՝ վճարելով 20 000 դրամ կանխավճար, այնուհետև 12 ամսվա ընթացքում ամսական 2500 դրամ սարքի համար և 2000 դրամ՝ սակագնային պլանի: Բաժանորդագրության 12 ամիսը լրանալուց հետո կվճարեք միայն uKid սակագնային պլանի 2000 դրամ ամսավճարը: ցանկության դեպքում կարող եք սարքի արժեքը վճարել ամբողջությամբ՝ 50 000 դրամ և ամսական վճարել միայն uKid սակագնային պլանի 2000 դրամ ամսավճարը: Մանկական հեռախոս-ժամացույցը կարող եք ձեռք բերել Ucom ընկերության սպասարկման սրահներից որևէ մեկից կամ Ինտերնետ խանութից (https://eshop.ucom.am): uKid մանկական հեռախոս-ժամացույցն աշխատում է միայն uKid սակագնային պլանին միացված SIM քարտերով:

Ucom


ՔԱՂԱՔԱՄԵՋ Վերադարձ

Back in the USSR Ինչպես Երևանի փողոցներում նորից հայտնվեցին վաղուց մոռացված դեղին վոլգաները, ովքեր են դրանք քշում, և երբ կբացվի Սովետի ինտերակտիվ թանգարանը. ԵՐԵՎԱՆին պատմել է Soviet Taxi նախագծի ղեկավար Հայկ Բիանջյանը։

Նոստալժի

Դեղին Վոլգա 24-ները խորհրդային կենցաղի լեգենդար նմուշ են։ Երևանցիների մի քանի սերունդ՝ ԽՍՀՄ միլիոնավոր այլ բնակիչների պես այս մեքենաներով գնացել է ժամադրության, աշխատանքի, ճամփորդելու, հյուր է դիմավորել և ճանապարհել։ Մի խոսքով, դրանց հետ կապված հուշեր ունեն բոլորը (ինչպես բոլորն են տեսել հռչակավոր «Տղամարդիկ» կատակերգությունը): Եվ ահա, Երևանում նորից շրջում են դեղին Վոլգաները և նորից դիտվում են գեղեցիկ ու համահունչ։ Մեր օրերում այս մեքենաները երկու տեսակի ազդեցություն են թողնում դրանք տեսնողների վրա: Ժամանակաշրջանը հիշող մարդիկ լցվում են նոստալգիայով, ասում են՝ ավտոմեքենաներում անգամ սովետական նույն հոտն է պահպանվել (վարորդներն այն ժամանակվա ամենահայտնի «Շիպր» օծանելիքն են օգտագործում), ինչպես նաև աուտենտիկ ձայնը՝ մեքենաների մեջ մշտապես հնչում են այն ժամանակվա հայտնի ռադիո «Մայակի» հաղորդումները և երաժշտական շլյագերները։ Մյուս կողմից՝ երիտասարդների համար սա իրենց անծանոթ, բայց հետաքրքիր, այսօրվանին չնմանվող, իրենց ծնողների ժամանակաշրջան տեղափոխվելու հնարավորություն է: Նույն ապրումներն ունենում են նաև զբոսաշրջիկները, որոնք ընդհանրապես այս ամենից կիլոմետրերով հեռու են եղել: Ժամանակային այս ճամփորդությունն ապահովելու համար Soviet Taxi նախագծի հեղինակները որոշել հայտնի Վոլգա տաքսիները հետ բերել մեր օրեր, չնայած կարևոր է արձանագրել, որ սա ոչ թե տաքսի, այլ վարձավճարով տրվող մեքենաների ծառայություն է. նախագծի ղեկավար Հայկ Բիանջյանն առանձնահատուկ է շեշտում՝ սա ձեր իմացած տաքսին չէ, անվանումը և տաքսու նշանն է միայն նույնը, որովհետև Վոլգային շատերը հենց որպես տաքսի են հիշում: Այն համարվում էր կամ հարուստի ու հայտնիի ավտո, կամ էլ հասարակ ժողովրդի տաքսի (որպես կանոն՝ դեղին)։ Արձանագրենք ևս մեկ կարևոր պահ. այս նախագիծը ոչ միայն վարձավճարով տրվող մեքենայի ծառայություն է ու վերջ, այլ սովետական թանգարան նախագծի առաջին իրագործված քայլը։

10 11

#5(51) 2018

Թանգարան էլ կլինի

Դեռ 2015-ից «Վեգա» ընկերության հիմնադիր Յուրա Աֆրիկյանի անձնական աջակցությամբ, Soviet Taxi ընկերությունը հավաքել է Խորհրդային Հայաստանի հետ կապված ամենատարբեր իրեր՝ ինտերակտիվ թանգարան բացելու համար։ Արխիվացնելու ժամանակ որոշել էին նաև հավաքածուն համալրել Վոլգաներով, բայց քշել չէին պատրաստվում, պետք է պարզապես քաղաքում ինչ-որ տեղ կանգնեցնեին։ 2017-ին առաջին Վոլգան ձեռք բերելուց ու վերանորոգելուց հետո Հայկը հավեսի ընկավ ու մեքենան հանեց քաղաքում քշելու: Պարզվեց՝ միայն նա չէր կարոտել մանկությունը. Հայկը պատմում է, որ մարդիկ նայում էին, ուրախանում, նկարվում, զարմանում, հիշում ու հուզվում էին, այդպես որոշեցին՝ ինչո՞ւ ոչ, շատացնեն մեքենաները, վարձով տան, հաճելին էլ բիզնեսի հետ համատեղեն։ Այժմ դեռ ձեռք է բերվել ընդհանուր 20 մեքենա։ Յուրաքանչյուրին կատարյալ թարմ տեսքի


ԸՆԿԵՐուԹՅուՆուՄ ուՆԵՆ ՕՏԱՐ ԼԵԶուՆԵՐԻՆ ՏԻՐԱՊԵՏոՂ ՎԱՐոՐԴՆԵՐ, ոՐոՆՔ ոՉ ՄԻԱՅՆ ՎԱՐուՄ ԵՆ, ԱՅԼԵՎ ՊԱՏՄուՄ ԻՐԵՆց ԱՉՔԵՐոՎ ՏԵՍԱծ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ

բերելը տևում է երկու ամիս։ Հիմա գործարկվում է 5 մեքենա, որոնց շարքերում է նաև միակ տարբերվողը՝ գայիի Ժիգուլին։

Gine kasek?

Վոլգաները վարձելու համար պետք է նախապես մեկ օր առաջ կապվել ընկերության հետ, հանդիպման տեղը պայմանավորվել ու մեքենան ժամավճարով վարձել՝ մեկ ժամը 10000 դրամ։ Բազմաթիվ պատվերներ արդեն գրանցվել են. հիմնականում հետաքրքրված են զբոսաշրջիկները։ Երկու անգամ դեպի

օդանավակայան պատվեր են ունեցել ու դիմավորել դեռ խորհրդային տարիներին Հայաստանից հեռացած հյուրերին: Հայկը պատմում է՝ շատ էին հուզվում, երբ հիշում էին, որ այդ նույն Վոլգաների ժամանակներից են հեռացել Հայաստանից… Հայկը պատմում է, որ բոլոր մեքենաները գնել են անհատներից ու փչել են խորհրդանշական դեղին գույնով (միայն մեկը՝ բորդո), իսկ վերանորոգման համար միայն գործարանային պահեստամասեր են օգտագործել, որոնք գտնելը մեր օրերում արդեն շատ է դժվարացել։ «Ամեն ինչն օրիգինալ է՝ сделано в СССР։ Մեր վարորդներն անգամ նույն համազգեստն են կրում, ինչ առաջ էր, չնայած օրիգինալ միայն գլխարկները կարողացանք ձեռք բերել,

հագուստը նոր ենք կարել», — ասում է Հայկը։ Ի դեպ, քանի որ հեշտ չէ վարել այս մեքենաները, նախաձեռնությունը նաև ունի իր սեփական վարորդներին, որոնց մեծ մասն առաջին ձեռք տեղեկություն ունի պատմելու հաճախորդին։ Իսկ քանի որ այս ճամփորդությունները շատ հետաքրքրիր են նաև զբոսաշրջիկներին, ընկերությունում ունեն օտար լեզուներին տիրապետող վարորդներ, որոնք ոչ միայն վարում են, այլև պատմում իրենց աչքերով տեսած Երևանի մասին։ «Հեշտությամբ չէին ծախում մեքենաները, բայց երբ իմանում էին, թե ինչի համար է նախագիծը, համաձայնում էին։ Մենք մեքենաներին, կարծես, երկրորդ կյանք ենք տալիս, ավելի լավ է հիմա օգտագործել, քան գարաժում դրանք տարիներով պահել», — ասում է Հայկը։


ՔԱՂԱՔԱՄԵՋ Վերադարձ

առաջին անգամ հետխորհրդային երկրներում ստեղծում ենք սովետական տաքսոպարկ ու նոր գույն ենք մտցնում քաղաքում՝ դեղին գույնը Ամեն ինչ տուրիզմի համար

Հայկը վստահեցնում է՝ այս ամենը կարող է նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը, ինչն էլ նրա հիմնական նպատակն է։ «Սա շատ լուրջ տուրիստական նախագիծ կարող է դառնալ. առաջին անգամ հետխորհրդային երկրների շարքում ստեղծում ենք սովետական տաքսոպարկ ու նոր գույն ենք մտցնում քաղաքում՝ դեղին գույնը», — ասում է Հայկը։ Մինչ թանգարանը մի պայծառ օր կբացվի, պլանավորում են նաև քաղաքի տարբեր մասերում սովետական խաղային ատրակցիոններ տեղադրել, բայց դրա համար դեռ տարածք են փնտրում։ Հայկի խոսքով շոյված կզգան նաև, եթե պետական աջակցություն ստանան տարածքների ու թանգարանային նախագծի իրականացման հարցում. չէ՞ որ նախագիծը զբոսաշրջությանն է նպաստելու։

Ամալի Խաչատրյան Հայկ Բիանջյան


#LoversParkEVN Բոլորը սիրում են լուսանկարել Սիրահարների այգին՝ օրվա ամենատարբեր ժամերին և տարվա ամենատարբեր եղանակներին: Մեր խնդրանքով այգու այցելուները տեղադրել են իրենց լուսանկարները Ֆեյսբուքում #LoversParkEvn հեշթեգով: Եվ ընտրեցինք լավագույնները:

↑ Օվսաննա Սիմոնյան

→ Streets of Yerevan

← Խաժակ Դրամփյանs

↑ Սաթենիկ Սաֆարյան

→ Վանուշ Ղամարյան


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ

14 15

#5(51) 2018


10

Սիրահարների այգի. վերաբացման

ամյակ


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ Պատմություն

Ամեն օրվա երջանկությ Որտեղի՞ց այդքան ջուր, ինչո՞ւ առայժմ չկա ձմեռային լուսային փառատոնը. ԵՐԵՎԱՆը վերհիշում է Երևանի Սիրահարների այգու վերաբացման պատմությունը:

↑ Այգու նոր հատակագծի վաղ էսքիզներից մեկը

16 17

#5(51) 2018


→ Լքված այգին՝ նախքան վերանորոգման աշխատանքների մեկնարկը

յուն Տ

ասներկու տարի առաջ՝ 2006 թվականին, արդեն վաղուց լքված Սիրահարների այգու դարպասները կողպվեցին, իսկ Բաղրամյան պողոտայի կողմից ճաղերի ամբողջ երկայնքով փակցվեցին հսկայական ցուցանակներ, որոնք ազդարարում էին «Պուշկինսկիում» վերանորոգման աշխատանքների մեկնարկը: Հանրության մի մասը մտահոգվեց՝ հաստատ հերթական անճաշակ սրճարանը կամ որևէ այլ բիզնես է լինելու, մտածում էին շատերը: Նույնիսկ որոշ ժամանակ անց հրապարակված էսքիզները (բուռն կանաչ, լճակ, ջրվեժներ, քարեր) չկարողացան ամբողջապես փարատել կասկածները. երևանցիներն արդեն մեծ ու դառը փորձ ունեին: Այդուհանդերձ, շուտով այդ էսքիզները պետք է դառնային իրականություն, իսկ Սիրահարների այգին պետք է հռչակվեր նոր սերնդի սիրելի վայրերից մեկը: Այդ ամեն տեղի չէր ունենա, եթե չլիներ Պողոսյան հիմնադրամի հիմնադիր Ալբերտ Պողոսյանի անձնական հետաքրքրվածությունը շրջակա միջավայրով:

Հանդիպում Բրյուսելում

2000-ականների կեսերին Պողոսյան հիմնադրամն արդեն մի քանի խոշոր նախագծեր էր իրականացնում Հայաստանում՝ Գյումրիից մինչև Երևան, մշակութայինից մինչև քաղաքային ենթակառուցվածքներ: Այն հարցին, թե որտեղից առաջացավ միտքը զբաղվել այգու բարեկարգմամբ, Ալբերտ Պողոսյանը, որ Երևանում իր վերջին այցի ժամանակ հասցրել էր հանդիպել նոր վարչապետի հետ, հիշում է, որ այն տարիներին բազմիցս լսում էր բողոքներ այն մասին, որ Երևանում գնալով ավելի ու ավելի են պակասում հանրային տարածքները: Եվ իսկապես, դա այն ժամանակ էր, երբ նախկին այգիները մեկը մյուսի ետևից զավթվում էին սրճարանների կողմից, իսկ պարզապես հանրային տարածք, որտեղ պարտադիր չէ գումար ծախսել, չէր մնացել: Զարմանալիորեն Երևանի համար այդ կենսական հարցի գոնե մասնակի լուծումը գտնվեց Բրյուսելում, երբ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց Պողոսյանների կենտրոն: «Քանի որ ես միշտ թուլություն եմ ունեցել շրջակա միջավայրի հանդեպ, ապա օգտագործեցի մեր հանդիպման հնարավորությունը և պարզապես խնդրեցի թույլ տալ հիմնադրամին բարեկարգել մի որևէ տարածք և հանձնել քաղաքին, — հիշում է Ալբերտ Պողոսյանը, — պատասխանը եղավ շատ արագ, ասաց՝ նստավայրիս դիմացի այգին ձերն է»: Շատ չանցած Պողոսյանն արդեն Հայաստանում էր, ուսումնասիրում էր լքված այգին: Միևնույն ժամանակ, նրա մտքում արդեն ծագել էր գաղափարը Երևան բերելու այգեգործության ասիական ավանդույթները. «Այնտեղ այգիներին վերաբերվում են շատ ավելի լուրջ, քան Արև-

«ԱՅՆՏԵՂ ԱՅԳԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎուՄ ԵՆ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼուՐՋ, ՔԱՆ ԱՐԵՎՄուՏՔուՄ, ՆՐԱՆց ՀԱՄԱՐ ԴԱ ԱՅՆՊԻՍԻ ՎԱՅՐ Է, ոՐՏԵՂ ՄԱՐԴ ՊԵՏՔ Է ԶԳԱ ԽԱՂԱՂուԹՅուՆ ԵՎ ՎԵՐԳՏՆԻ ԻՆՔՆ ԻՐԵՆ» մուտքում, նրանց համար դա այնպիսի վայր է, որտեղ մարդ պետք է զգա խաղաղություն և վերգտնի ինքն իրեն: Դա համապատասխանում էր իմ տեսլականին»: Ավելին, Պողոսյանն արդեն Շվեյցարիայում իր առանձնանատան այգին նման մոտեցմամբ վերակառուցելու փորձ ուներ: Երևան եկավ նույն ֆրանսիացի ճարտարապետ Պիեռ Ռամբախը: Այդպես, հայկական հողի վրա խորհրդային այգին վերածնվեց ճապոնական այգու, բայց եվրոպական պրոֆեսիոնալիզմով: Դա հայտնի ճարտարապետի վերջին խոշոր նախագիծն էր. այդ ժամանակ նա արդեն գրեթե 90 տարեկան էր, բայց մեծագույն հաճույքով ստանձնեց աշխատանքը:


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ Պատմություն

Ռամբախի վերջին գործը

Պողոսյանն ու Ռամբախը Երևան ժամանեցին արդեն ավելի առարկայական ուսումնասիրությունների համար, իսկ որոշ ժամանակ անց նրանց միացավ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, այն ժամանակ՝ ուրբանլաբի ղեկավարը: «Ինձ պետք էր մեկը, ում ես կվստահեի ամենօրյա աշխատանքը, — վերհիշում է Ալբերտ Պողոսյանը, — Եվ դա Սարհատն էր և նրա գործընկեր Սևադա Պետրոսյանը: Իսկ երբ նախագծին միացավ նաև ՀԲԸՄ-ն, ամեն ինչ շատ արագ ընթացավ»: Այսօր Սարհատին գտնելը դյուրին գործ չէ՝ հեղափոխությունից հետո նա ստացել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնը և ազատ ժամանակ քիչ է ունենում: Այդուհանդերձ, այգու մասին խոսելու համար դա հնարավոր եղավ: Ճարտարապետի խոսքով՝ 2000-ականներին Երևանում կանաչ տարածքների հաշվին բուռն, անողոք շինարարություն էր գնում, և այդ ֆոնին այգու վերականգնման աշխատանքին մասնակցելը առանձնահատուկ երևույթ էր: «Քանի որ ինքս դեռ 2003-ից կանաչահատման դեմ ակտիվ պայքարողներից եմ եղել, ապա այգու վրա աշխատելիս կարողացանք ներգրավել այն ժամանակ բոլոր ակտիվ բնապահպաններին և իրենց հետ փոխվստահության մթնոլորտում գտնել ամենաօպտիմալ լուծումները», ասում է նա: Բայց ամենամեծ տպավորությունը Սարհատը ստացել է ճարտարապետ Ռամբախի հետ համագործակցությունից: Չնայած, որ հետագայում հնարավորություն ունեցել է

2000-ականներին Երեվանում կանաչ տարածքների հաշվին բուռն շինարարություն էր գնում, եվ այդ ֆոնին այգու վերականգնման աշխատանքին մասնակցելը առանձնահատուկ երեվույթ էր

18 19

#5(51) 2018

↑ Վերջնական արդյունքը գրեթե չի տարբերվում նախնական ռենդերներից


Պիեռ Ռամբախ (1925-2018) Ծնվել է 1925 թվականին Փարիզում: Ավարտել է Փարիզի Գեղարվեստի դպրոցի ճարտարապետության ֆակուլտետը՝ աշակերտելով 20-րդ դարի խոշորագույն ճարտարապետներից մեկին՝ Օգյուստ Պեռեին, այնուհետև ուսումը շարունակել Շվեյցարիայում: Մասնագիտական որակավորման բարձրացման համար եղել է Հնդկաստանում և Ճապոնիայում: Կիոտոյի համալսարանում հետևել է Մասուդա Թոմոյայի ճարտարապետական դպրոցին: 1968 թվականից հաստատվել է Շվեյցարիայում: Մի քանի տարի աշխատել է Շվեյցարական ավիաուղիներ ընկերությունում (Swissair)՝ որպես ճարտարապետ: Շվեյցարիայում Ռամբախը ստեղծել է արևելյան պարտեզների ոգով բազմաթիվ այգիներ, այդ թվում՝ 2004 թվականին Արևելյան արվեստների թանգարանի պարտեզ-այգին Ժնևում: Պիեռ Ռամբախը հեղինակել և թարգմանել է բազմաթիվ գրքեր ճապոնական ավանդական արվեստների մասին, որոնք հիմնականում վերաբերում են ճարտարապետությանն ու կանաչապատմանը:

Շինարարական աշխատանքներ, 2007-2008 թթ.


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ Պատմություն շփվելու շատ այլ խոշոր ճարտարապետների հետ, ֆրանսիացու և նրա կնոջ հետ երկարատև շփումը բոլորովին այլ էր. «Երբեք չեմ մոռանա Պիեռի հետ տևական աշխատանքը գծագրերի վրա ու քարեր գտնելու նպատակով Հայաստանով մեկ ճամփորդությունները»։ Պողոսյանը մինչ օրս մեծագույն գնահատական է տալիս այգու աշխատանքն ապահովող թիմին, քանի որ հերիք չէր լինի պարզապես գեղեցիկ զբոսայգի կառուցելը, դեռ անհրաժեշտ էր այն պատշաճ սպասարկել:

Երկու ծառ, մի քանի քար ու լիքը ջուր

↑ Ալբերտ Պողոսյանն ու Սարհատ Պետրոսյանը

→ Ճարտարապետ Պյեռ Ռամբախը տիկնոջ հետ Երևանում

20 21

#5(51) 2018

Դիզայներ Արա Ասլանյանն այն երևանցիներից է, ովքեր հասցրել էին փոքր հասակում լավ տժժալ «Պուշկինսկիում»: Եվ նա դարձավ այն մարդկանցից մեկը, ովքեր ակտիվ մասնակցություն ունեցան վերաբացված այգու կայացման գործում: Արան ստեղծեց Սիրահարների այգու տարբերանշանը՝ երկու ծառ, ջրավազան, քարեր՝ այն ամենը, ինչ խորհրդանշում էր նոր Սիրահարների այգին: Այգու նորաստեղծ թիմն այն ժամանակ մեծ ուշադրություն էր դարձնում տարածքի հանրայնացմանը՝ ի վերջո, մարդիկ չգիտեին, թե ինչ է իրենց սպասում տասնամյակների պատմություն ունեցող վայրի տեղում: Բացվելուն պես Սարհատ Պետրոսյանի թիմը ակտիվ գործունեություն ծավալեց սոցցանցերում, իսկ մարդկանց դեպի նորաբաց այգի գրավելու համար սկսեցին կազմակերպվել զանազան միջոցառումներ: Տյառընդառաջն, օրինակ, մինչ օրս նշվում է այստեղ ամեն տարի: Մյուս կարևոր տարրը, անշուշտ, բրենդինգն էր: Արայի հետ զրուցում ենք այգու «Աչաջուր» սրճարանում: Հիշում է, որ երբ զանգ ստացավ Սարհատ Պետրոսյանից, այգու տեսքը դեռ քննարկվում էր: «Շատ էի համոզում, որ ավտոդրոմը վերականգնվի հին տեղում՝ հենց էդպես, սովետական ոճով, բայց նորմալ սարքած, բայց բանի տեղ չդրեցին», ծիծաղելով ասում է Արան: Հետո ձեռքը պարզում է դեպի այգու խորքը, այնտեղ, ուր մոխրագույն պատն է, իսկ պատին հենված է ժամանակին մեծ իրարանցում առաջացրած ազդագրերից մեկը, որտեղ տարօրինակ տձև դեղին մարդուկը ձեռքը պարզած ինչ-որ համովություն է ուղարկում բերանը, իսկ ազդագրի զգալի մասը զբաղեցնում է «Հաաաաաամփ» գրությունը: «Անհամեստություն չլինի, բայց ոնց որ թե էս ոճը լավ տարբերվում էր էն ժամանակ մնացած ամեն ինչից ու ինքը իրան դարձավ այգու յուրահատուկ ոճը», հաճույքով հիշում է Արան:


→ Այգու վերաբացման պաշտոնական արարողություն, 2008 թվականի հոկտեմբերի 17

Ջրի թող գնա

Այգու փայտե կամրջակներից մեկից Պողոսյանի հայացքը հառվում է լճակի՝ հանդարտ, բայց բնավ ոչ ապշած հայելուն: Գործարարն ասում է, որ ամենից շատ այգում սիրում է ջրային հատվածները. «Եվրոպական ավանդույթը միշտ կենտրոնացած է խոտի և ծառերի վրա, իսկ ճապոնականը ոչ պակաս կարևորում է դրանց միջև եղած ջուրը, կարծում եմ՝ դա իսկապես առանձնահատուկ է դարձնում Սիրահարների այգին»: Երևի բնավ զարմանալի չէ, որ այգու 10 տարվա պատմության ամենահիշարժան միջոցառումներից մեկը 2013 թվականի օգոստոսին հենց ջրառատ Վարդավառն էր: Հազիվ մի անգամ մարդիկ ոչ թե պարզապես անողոքաբար ջրում էին միմյանց ամենատարբեր միջոցներով, այլ մի փոքր այլ կերպ էին նշում՝ լուսանկարվում էին, խաղում, քննարկում: ու այդպես ամբողջ այգին: Միջոցառման կազմակերպիչ Արա Ասլանյանն ասում է, որ միանգամից մտքով անցավ հենց այգում անցկացնել տոնը, այգում էլ ոչ միայն ընդառաջեցին, այլև իրենց նախաձեռնությամբ գտան հովանավորներ և ամեն ինչ անցավ այնպես, ինչպես պլանավորվում էր՝ հավես ու անմոռանալի:

Ձմեռային հեքիաթ

Հիմա, երբ քայլում ես Սիրահարների այգով կամ նստում նստարանին՝ պոկվելով փողոցի ժխորից, թվում է, թե այստեղ ամեն ինչ մոտ է կատարելության: Բայց Ալբերտ Պողոսյանը ափսոսանքով պատմում է, որ ամեն բան չհաջողվեց իրագործել: Հատկապես ցավալի է, որ այգին դատարկվում է ձմեռվա ամիսներին: Մինչդեռ նախնական փուլում գաղափար է եղել այն կենդանացնել նաև ձմռանը՝ հատուկ տեխնիկական հնարքներով ստացված լուսային փառատոնի միջոցով: «Հեքիաթային մի բան կարող էր դառնալ, նոր հարթություն, բայց առայժմ բյուջեն չի բավականացնում», հայտնում է գործարարը: Գուցե այդ նոր, հեքիաթային հարթությունը հնարավոր լինի կյանքի կոչել ապագայում:

Բա հետո՞

Արդեն վերաբացումից հետո հնարավոր եղավ պայմանավորվել քաղաքապետարանի հետ, որպեսզի այգու պահպանման բեռը չմնա միայն հիմնադրամի ուսերին: Այդ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս:

«ԵՎՐոՊԱԿԱՆ ԱՎԱՆԴուՅԹԸ ՄԻՇՏ ԿԵՆՏՐոՆԱցԱծ Է ԽոՏԻ ԵՎ ծԱՌԵՐԻ ՎՐԱ, ԻՍԿ ՃԱՊոՆԱԿԱՆԸ ոՉ ՊԱԿԱՍ ԿԱՐԵՎոՐուՄ Է ԴՐԱՆց ՄԻՋԵՎ ԵՂԱծ ՋուՐԸ, ԴԱ ԱՌԱՆձՆԱՀԱՏուԿ Է ԴԱՐձՆուՄ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻՆ» Սակայն զարմանալի է, որ չնայած Սիրահարների այգու շլացուցիչ հաջողությանը, այն օրինակ չծառայեց մյուսների համար, և Երևանի բազմաթիվ կիսալքված կանաչ տարածքներ չարժանացան նույն երջանիկ ճակատագրին: Ինչու՞: Ալբերտ Պողոսյանի կարծիքով խնդիրն այն է, որ կանաչ տարածքները շատ դժվար են գրավում պոտենցիալ ներդրողների ուշադրությունը. «Նույնիսկ մեր ընտանիքում հարցեր կային, — հիշում է Պողոսյանը, — եղբայրս պնդում էր, որ այգին չարժե այդքան գումար ծախսելու համար, կարելի էր այլ կերպ այդ միջոցներն ուղղորդել: Բայց ես պնդեցի, որ սա ամենալավ տարբերակն է մարդկանց ամեն օր երջանկություն պատճառելու»: Չի բացառվում, որ հաջորդ մեծ նմանատիպ նախագիծը կրկին իրականացնի Պողոսյան հիմնադրամը. ԵՐԵՎԱՆի հետ զրույցից հետո Պողոսյանը հատուկ պտույտ կատարեց քաղաքի լքված կանաչ տարածքներով և գուցե շուտով ևս մեկ այգի ժամանակավորապես մեկուսացվի խոստումնալից ցուցանակներով: Իսկ մինչ այդ միշտ կարելի է գնալ Սիրահարների այգի:

Հ. Գ.

Սիրահարների այգին միանշանակ կարելի է համարել 21-րդ դարի Երևանի հազվագյուտ հաջողված քաղաքաշինական նախագծերից մեկը: Իսկ ինչպե՞ս չափել այդ հաջողությունը: Ալբերտ Պողոսյանի կարծիքով՝ շատ հեշտ. «Եթե նախագիծը երջանկացնում է մարդկանց, եթե մարդիկ չեն հոգնում այնտեղ ամեն օր գնալուց, ուրեմն ամեն ինչ ճիշտ է արվել»:

Արտավազդ Եղիազարյան Պողոսյան հիմնադրամի արխիվ, Զավեն Խաչիկյան


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ Կառավարում

Հայ-ճապոնական շատ լավ սթորի Նրա մանկությունն անցել է Կոզեռնի այգում, պատանեկությունը՝ Պուշկինի այգում, երիտասարդությունը՝ Բարեկամության այգում, իսկ արդեն հասուն կյանքի մի զգալի մասը՝ Սիրահարների այգում։ Ու Երևանում արդեն ոչ բոլորն են հիշում, որ դրանք նույն այգու տարբեր անվանումներն են։ Բայց Լևոն Մայիլյանը՝ Սիրահարների այգու կառավարիչը, ոչ միայն գիտի, այլև հստակ հիշում է՝ որ անվան ժամանակ ինչ տեսք ուներ այգին։

22 23

#5(51) 2018


ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՏՆԻց ԴուՐՍ ԳԱԼուց ԱՆցՆուՄ ԷԻ ԱՅԳու ԿոՂՔոՎ ու ՍԱՐՍԱՓոՎ ՍՊԱՍուՄ՝ ՀԻՄԱ ոՐ ՄԻ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՕԼԻԳԱՐԽՆ Է ԳՆԵԼ ԱՅԳԻՆ ու ՀՅուՐԱՆոցԱ-ՍՐՃԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌուցուՄ Այգու ցուրտումութը

Հիշում է Պուշկինի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ այգին նրա պատվին անվանակոչելու արարողությունը, ճոճանակները, որոնք տեղադրվեցին այդ շրջանում։ Հետո եկան խորհրդային ժողովուրդների Բարեկամության տարիները, սարքեցին ավտոդրոմը, նոր ծառեր տնկեցին: Հազիվ էին հասցրել մի քիչ մեծանալ ու թափ հավաքել այդ ծառերը, երբ եկան 90-ականները, ու ծանր կենցաղային պայմանների արդյունքում երևանցիները բնակարանները տաքացնելու համար անխնա հատեցին քաղաքի կանաչ տարածքները: Այգու ծառերը, սակայն, թաղի բնակիչների ջանքերով վերապրեցին։

Բացի այդ, նրան պատմել էին դեպի այգին ունեցած Լևոնի սրտացավ վերաբերմունքի մասին։ «Սարհատն ինձ առաջարկեց համագործակցել, այլ խոսքերով՝ տեր կանգնել այգուն։ Երբ մտա պատնեշներից ներս ու մոտավոր տեսա՝ ինչպիսի այգին են կառուցում, միանգամից համաձայնվեցի, դիմում գրեցի ու դուրս եկա նախկին աշխատավայրից, որտեղ արտադրամասի պետ էի։ Դա այգու բացումից չորս ամիս առաջ էր, այդ օրից այստեղ եմ»։

Վարպետ Լևոնը

1995-ին Երևան քաղաքի պատգամավորների խորհրդի որոշմամբ զբոսայգին անվանվեց «Սիրահարների»: Մի տասը տարի էլ այդպես գոյատևեց, քանի դեռ 2005-ին բարերար Ալբերտ Պողոսյանի առաջարկով չսկսվեցին այգու բարեկարգման աշխատանքները։ «Հիշում եմ՝ ինչպես էին պարսպապատել ու թաքցրել մեզնից այգին։ Ամեն անգամ տնից դուրս գալուց անցնում էի այգու կողքով ու սարսափով սպասում՝ հիմա որ մի անհասկանալի օլիգարխն է գնել այգին ու այնտեղ հյուրանոցասրճարանային համալիր կառուցում, որոնցով այն ժամանակ վխտում էր փոքրիկ Երևանը։ ու հերթական մի օր էլ այգու կողքով անցնելիս ինձ մոտեցավ վաղեմի ծանոթ-

Առաջատար բնությունը

ներից մեկը մի անծանոթ տղայի հետ ու, նրան դիմելով, ասաց. «Ահա այս մարդու մասին էի քեզ պատմում»։ Այդ անծանոթը Սարհատ Պետրոսյանն էր՝ այն ժամանակ այգու վերակառուցման համակարգողը։ Նա տեսել էր, թե ինչպես է Լևոնը կողքի շենքում մի բնակարան վերանորոգում՝ մի օր զոդում, մի օր պատուհան տեղադրում՝ այսինքն կատարում ամենատարբեր աշխատանքներ:

Լևոնը լավ է հիշում այն ժամանակները, երբ մոլախոտերը վայրի տեսք էին տալիս այգուն։ «Բարեբախտաբար այդ ամենից ազատվեցինք, ճարտարապետը գծագրեց շատ գրագետ այգի՝ բազում կանաչ գազոններով, առանձին գոտիներով», — պատմում է այգեպանն ու հավելում, որ այդքան հեշտ չէր երևանցիներին համոզել, որ չարժե խոտածածկի վրա քայլել՝ մեր կիսաանապատային կլիման թույլ չի տալիս պահպանել սիզամարգը այնպես, ինչպես դա անում են եվրոպական խոնավ կլիմայի պայմաններում։ «Երևանցիները ուղղակի սովոր չէին նման ֆորմատին, զբոսայգին մեր պատկերացումներով շներով, կարուսելներով վայր է՝ աշխույժ, ակտիվ, աղմուկ-աղաղակով։ Իսկ մեր այգին այլ ֆորմատ ունի, այստեղ բնությունն առաջատար դիրքերում է, մենք կարևորում ենք կանաչը, մաքրությունը», — վրդովված արդարանում է այգու փաստացի տնօրենը, որ վերջերս բացել է այգու գազոնի մի փոքրիկ հատված:


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ Կառավարում

առավոտյան ութից այգում է, ջրում է, էտում, չորացած տերեվները հավաքում, անվտանգության աշխատակիցներին զուգահեռ հետեվում ընդհանուր դրությանը, թեեվ միջադեպեր լինում են

Ծառերը

Երբ այգեպանի հայացքով նայում ես այգուն, հանկարծ պարզում ես, որ բարդին իրականում այդքան էլ անվտանգ ծառ չէ։ Լևոնը պատմում է, որ այգու ամենահին ծառը մի բարդի է, որին ուշի-ուշով հետևում են, որ հանկարծ շատ չբարձրանա վերև ու չկոտրվի. «Այն, ինչ թույլատրելի է հանրային այլ տարածքներում, մեզ համար անընդունելի է։ Այգում զբոսնողների անվտանգությունն առաջնահերթ է, իսկ բարդիներն անվերահսկելիորեն աճում են դեպի վեր ու մեծ է կոտրվելու հավանակնությունը»։ Ամեն տարի աշնանը, եթե չորացած ծառ է լինում, հատում են՝ փոխարենը գարնանը տնկելով քսանից երեսուն նոր ծառ։

Բազմաֆունկցիոնալ անձնակազմ

Իրականում բավականին բարդ է ապահովել բարեկարգում նման մեծ տարածքում ընդամենը չորս-հինգ աշխատակցով։ Լևոնն ու իր թիմը հենց այդքան են, ընդ որում որևէ բաժանում աշխատանքների մեջ չկա, նրանցից յուրաքանչյուրը և՛ այգեգործ է, և՛ ծաղկաբույծ, նաև էլեկտրիկ, ջրային տնտեսության վերակացու, գարնան ամիսներին՝ հմուտ ներկարար, քարտաշ և այլն։ Լևոնն ասում է, որ այլ կերպ հնարավոր էլ չէ, նրանք ունիվերսալ են, իսկ անձամբ նա նաև փաստաթղթային հատվածի համար է պատասխանատու՝ քաղաքապետարանի ու այլ կառույցների հետ գրագրությանն է մասնակցում:

Այգեպանը խախտում է մասնագիտական էթիկան ու մեղավոր հայացքով պատմում, որ ունի ֆավորիտ ծառ. «Ինչ մեղքս թաքցնեմ, այս սոճին շատ եմ սիրում, այնքան գեղեցիկ է մեծանում, ուղիղ ողնաշարով, որ չեմ կարող անտարբեր անցնել նրա կողքով»։ Պատմում է, որ Սարհատ Պետրոսյանի անունով ծառ էլ ունեն, թեև նա այդ մասին, հավանաբար, չի էլ ենթադրում։ «Մի չորացած ծառ կար, Սարհատն անընդհատ ընդդիմանում էր, բայց վերջիվերջո ստիպված էինք կտրել։ Փոխարենը նա անձամբ մի սոճի տնկեց ու քանի որ բավականին բանուկ հատվածում էր, ցանկապատեց տունկը, որ հանգիստ մեծանա։ Մենք զգում էինք նրա ջերմությունը դեպի այդ մատղաշ ծառն ու հենց նրա անունով էլ սկսեցինք անվանել ծառը, որը հիմա փարթամացել, մեծ սաղարթախիտ սոճի է դարձել»։

Հարսանեկան այգի

Հարգելի բացակայություն

Արդեն տասը տարուց ավելի է, ինչ Լևոնը Սիրահարների այգում է։ Այսքան տարիների ընթացքում բացակայել է երկու օր. «60-ամյակիս այգու տնօրինությունն ինձ Ծաղկաձորի ուղեգիր նվիրեց։ Գնացի, մի երկու օր մնացի ու հետ եկա՝ անհանգիստ էի, ծառերս ոնց են առանց ինձ»։ Ամեն օր առավոտյան ժամը ութից այգում է՝ ջրում է, էտում, չորացած տերևները հավաքում, անվտանգության աշխատակիցներին զուգահեռ հետևում ընդհանուր դրությանը, թեև միջադեպեր, այնուամենայնիվ, լինում են։ Պատմում է, որ մի անգամ ականատես է եղել, ինչպես էր ամուսինը բարկացած գոռգոռում իր կնոջ վրա. «Մոտեցանք, փորձեցինք խաղաղեցնել, ասաց՝ կինս է, ինչ կուզեմ, կանեմ։ Այլ իրավիճակում, այգու սահմաններից դուրս ես հաստատ ավելի կոշտ կվարվեի նրա հետ, բայց այստեղ այլ մթնոլորտ է, փորձում ենք նախևառաջ հոգեբան լինել, հանդարտեցնել, հասկանալ ու հանգիստ ճանապարհել»։

Ամեն գիշեր այգին ավտոմատ համակարգով երկու անգամ ջրվում է, ամռան ամիսներին բաց է մինչև գիշերվա ժամը երկուսը, ձմռանն ավելի վաղ են փակում՝ կեսգիշերին։ Ամանորին ու այլ տոն օրերին այգին աշխատում է շուրջօրյա. «Մենք Երևանի մասն ենք, նրա հետ միասին ուրախանում ենք, տոնում։ Համերգների օրերը բարդ են. իհարկե հրաշալի է, որ տարածքը լցվում է երիտասարդներով, որոնք, ի դեպ, օր օրի ավելի են գեղեցկանում ու նաև առավել կիրթ են դառնում, բայց, միևնույն է, ցանկացած մեծ տոնախմբությունից հետո ծառերն ու գազոնը վնասվում են, իսկ դա իմ սրտին մեծ ցավ է պատճառում։ Սփոփում է միայն մեր ջահելների ուրախ դեմքերը, երբ տեսնում ես՝ նրանք ինչ երջանիկ են, մտածում ես՝ դե լավ, կվերականգնենք, ոչինչ»։ Այգում շատ են լինում հարսանեկան լուսա և տեսանկարահանումներ, և այգու տնօրինությունը, ի ուրախություն նորապսակների, նրանց թույլատրում է գազոնի սահմանը հատել։ Լևոնը պատմում է մի դեպք, երբ հարսնացուն կորցրել էր ականջօղը, ու այգու ամբողջ անձնակազմը հարսանքավորների հետ միասին սանրեցին այգին, մինչև գտան այն։ Որովհետև Սիրահարների այգում ոչինչ չի կորչում, այստեղ մենակ գտնում են:

Էլեն Բաբալյան Սահակ Մուրադյան

24 25

#5(51) 2018


Սիրահարների այգում կատուներ՝ մշտական բնակություն հաստատած և գնացող-եկող, շատ կան։ Բայց նրանցից միայն մեկն է անուն ստացել այգու աշխատողների կողմից. Սիրահարների այգու ամենաանկախ, ամենահպարտ ու ամենափափկամազ բնակիչը՝ Լեան: 2010-ին Երևանի Սիրահարների այգում տեղադրվեց բանաստեղծ Գևորգ Էմինի հուշարձանը։ Վարպետը քանդակված է այնպես, ասես նոր է դուրս եկել գետից՝ տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին խնձոր, իր կատվի հետ զրուցելիս: Էմինի ու նրա կատվի արձանը խորհրդանշական դարձավ Սիրահարների այգու համար։ Տարիներ անց այգում հայտնվեց բանաստեղծի կատվի կենդանի տարբերակը։ Նա եկավ մի ամառային օր՝ 2017- ի հունիսին, եկավ ու առանց ձևակերպումների քաշքշուկի միանգամից քաղաքացիություն ստացավ այգում։ Այգու սրճարանի՝ «Աչաջուրի» աշխատակիցներն իրենց վրա վերցրեցին կատվի կեցության հոգսերը, որպեսզի նա ոչնչի մասին չանհանգստանա ու պարզապես զարդարի տարածքն իր ներկայությամբ։ Լեան՝ այդպես անվանեցին կատվին, ի սկզբանե սահմանեց իր օրենքները։ Նա սիրում է հավի միս, բայց իր չափը գիտի՝ ամեն օր չարժե նույն ուտելիքը նրա համար պատրաստել։ Դեմ չի խոզապուխտին, շաբաթական մի քանի անգամ պահանջում է սննդացանկում ներառել հալած պանիր։ Լեան կոտրեց կարծրատիպն առ այն, որ կատուները սիրում են թթվասեր։ Բնավ ոչ։ Կամ միգուցե թթվասերն այլևս այն չէ, ինչ էր մի ժամանակ։ Ինչևէ, Լեան արքայական շարժումով մի քանի անգամ համառորեն հետ բրթեց թթվասերով ափսեն, ինչից հետո աչաջուրցիները հասկացան՝ կատուն անդրդվելի է իր գաստրոնոմիական ճաշակի մեջ։ Այլևս չփորձեցին համոզել՝ չհարուցելու համար նրա զայրույթը։ Լեային սիրում են ոչ միայն այգու աշխատակիցները։ Նա տարածքում բոլորի ֆավորիտն է՝ այգու սրճարանում կան հաճախորդներ, ովքեր նրա սիրտը շահելու համար հատուկ կատվի կերեր են բերում իրենց հետ։ Ասել, որ ժամանակակից «վիսկասներն» առավել հաճելի են նրա քիմքին, ճիշտ չի լինի, սակայն կատուն շատ բարեկիրթ է և չի մերժում այգու հյուրերի առաջարկած կերակուրները։ Երևանի սիրահարների այգում, Լեայից բացի, այլ կատուներ էլ կան, որոնք, սակայն, մթագնում են նրա հմայքի ներքո։ Լեան բարեհոգաբար թույլատրում է նրանց նույնպես պտտվել իր տարածքում, հաճախ նույնիսկ խաղում նրանց հետ, ոչ ավելին։ Մինի ընձառյուծը պակաս հպարտ չէ, քան իր չափսերով մեծ ազգակիցները։ Սակայն փորձված կատուն նույնպես երկու ոտքով է թակարդն ընկնում։ Վերջերս Լեան սիրահարվել է։ Աչաջուրցիները ծանր են տանում նրա ընտրությունը։ Էդիտան, ով այգում աշխատում է շուրջ վեց տարի, մտահոգ է. «Նրա ընտրյալը մեր սրտով չի։ Անընդհատ նեղացնում է մեր կատվին, բայց Լեան նորից ներում է, գնում նրա մոտ։ Մենք չենք կարողանում հասկանալ՝ ինչ է գտել նրա մեջ, ախր մեր աղջիկն այնքան ազնվական արտաքին ունի, իսկ այդ կատուն առնվազն տգեղ է, ամեն ինչից զատ»։ Լեայի ընտանիքի անդամներն իրենց իրավունք չեն վերապահում խառնվել նրա անձնական կյանքին ու այգուց դուրս շպրտել նրա անտակտ ու բիրտ երկրպագուին։ Առայժմ սրտի դողով սպասում են, որ իրենց աղջիկն ինքն ուշքի կգա ու կհիասթափվի։ ու կրկնակի, եռակի անգամ ավելի են պարուրում նրան սիրով ու ջերմությամբ՝ չմոռանալով հավի մսի ու խոզապուխտի մասին։ Էլեն Բաբալյան


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ Ավագ սերունդ

Պապական այգի Սիրահարների այգու այցելուների զգալի մասը կամ սիրահարված ջահելությունն է, կամ առույգ մանուկ-պատանիները, բայց իրենց մշտական տեղն այստեղ ունեն նաև տարեց երևանցիները։ Մետրոյի մուտքի մոտ գտնվող տաղավարում, օրինակ, ծերունիները զրուցում ու նարդի են խաղում, ու այդպես արդեն տասնյակ տարիներ։ ԵՐԵՎԱՆը շփվել է նրանց հետ տարբեր բաների մասին։

Վաչագան, 80 տարեկան

Ազգանունս՝ Մոհռովյան։ Մոհռովը եղել ա Արթիկի հիմնադիրը, ասեմ իմանաս։ Ես հաճախ եմ գալիս էս այգին, չնայած հեռու եմ ապրում՝ Մասիվում: Շատ լավ տերիտորիա ա: Էս այգին մարդուն տարիք է ավելացնում, առողջություն է ավելացնում: Մեր տարիքի մարդկանց համար ամենաճիշտ ժամանցի ձևն է:

Ռուբեն, 61 տարեկան

Ես ապրում եմ Հալաբյան փողոցում՝ Թումանյանի այգու կողքը, իսկ քույրս ապրում է էստեղ: Երբ գալիս եմ իրեն տեսության, անպայման գալիս եմ նաև այգի: Նստում եմ նստարանին, երեխաներին ուսումնասիրում, իմ տարիքի մարդկանց հետ զրուցում: Հետաքրքիր այգի ա: Էս այգում ինձ բնությունն ա դուր գալիս: Ես շատ եմ սիրում հետևել, խնամել բույսերը: Մի քանի տարի առաջ հրապարակի մոտ էս սրճարանի կեսի չափ խանութի պահակ էի: Դրա տերն էլ բերել էր ու շուրջը ծաղիկներ էր տնկել: Պարտեզի նման մի բան էր: Ես էլ խնամում էի: Մինչև էսօր չեմ կարողացել հաշվել, թե քանի դույլ ջուր եմ ծախսել էդ ծաղիկները ջրելու համար: Էնքան էի տարվում դրանով, որ աշխարհքից կտրվում էի: Բայց ախր ես տեսակով շատ լիրիկ չեմ: Առաջին մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ եղել, հետո՝ զինծառայող: Դրանց մեջ լամպով էլ ման գաս, լիրիկ չես գտնի: Բայց ինձ մոտ կա: Մեջս կա: Բանաստեղծություններ էի գրում, երբ սիրահարվում էի: Հիմա էլ չեմ գրում:

Ռազմիկ, 83 տարեկան

Մոտ եմ ապրում, առանց տրանսպորտից օգտվելու գալիս եմ, ու շատ հաճախ: Գալիս եմ մաքուր օդ շնչելու, հանգստանալու, ժամանակ անցկացնելու: Այգում շատ ընկերներ ու ծանոթներ ունեմ: Նստում ենք, զրուցում, ջահելներին կյանք սովորացնում, մեր կյանքի փորձն ենք փոխանցում նրանց, բարություն ենք տարածում: Ասենք, ուսանողները դեռ պրակտիկ փորձ չունեն չէ՞, դրա համար ամեն ինչի մասին էլ զրուցում ենք, ամեն բնագավառից, ինչին իրանց ուղեղը հասնում ա: Ժամանակին էս այգին ավելի ծառախիտ էր, կառուսելներ կային, անգամ էն ցայ-

26 27

#5(51) 2018

տաղբյուրը նույն տեղում էր, բայց մեկ է շատ խղճուկ վիճակում էր: Չնայած սիրահարված զույգերին էտ չէր խանգարում: Հիմա էլ չի խանգարում: Գիտեն անունը Սիրահարների այգի է, ուրեմն էստեղ ամեն ինչ կարելի է: Բայց դե հո դա չի՞ նշանակում, որ էս այգին մենակ երիտասարդների համար է, որովհետև սիրահարվել կարող են անգամ մեծերը: Օրինակ՝ ես ձեզ հիմա սիրահարվեցի: Չէ, չէ մի կարմրի, գույնդ մի փոխի, քո գույնը շատ լավն ա, քեզ շատ ա սազում: Կարո՞ղ ա ծով էիր գնացել: Երբ սկսեցին վերակառուցել այգին, էկանք հետաքրքրվեցինք, մեզ ասեցին ինչը ոնց պիտի լինի: Բավականին լավ նախագիծ է, հիմնականում շվեյցարական այգի է: Էդ Պողոսյաններն իրենց հետ արտասահմանցի ճարտարապետ էին բերել, էստեղ ամեն ինչ իրա նախագծով ա: Իհարկե թերություններ էլ կան, բայց հիմնականում լավն ավելի շատ է: Օրինակ՝ պռոֆիլակտիկայի համար, որ չորացած ծառերը կտրում էին, լավ կլիներ փոխարենը նորերը տնկեին:

Աղասի, 82 16 տարեկան

Էն ժամանակ հին այգում էլի հավաքվում էին էստեղ շախմատ, նարդի էին խաղում: Անգամ շատ անվանի մարդիկ կային այգի էկող, քանի որ էս շրջակայքում գրողների, իրավաբանների, գիտությունների ակադեմիայի շենքեր կային: Հետո կամացկամաց դրանք պակասեցին ու 70-80-ականներին անտերության մատնվեց էս այգին: Ես էլ եմ գիտության մարդ: Մինչև հիմա էլ աշխատում եմ: Գյուղինստիտուտում դաս եմ տալիս: Բայց շաբաթ-կիրակի, արձակուրդ լինի անպայման գալիս եմ: Գալիս եմ, շփվում եմ, էստեղ ինձ հարգում են, ընդունում են: Հա, հենց 16 տարեկան եմ, թե չէ ինչքա՞ն կտայիր։

Վիլիխան, 86 տարեկան

Հին այգու մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ վերջին 10 տարին եմ բնակվում Երևանում։ Ես Գյումրիի բնակիչ եմ եղել։ Գիտապրակտիկ աշխատող եմ եղել։ Գյումրիում 50 տարի եմ ապրել, իսկ մինչ այդ Ալմա Աթայում ենք բնակվել։ Կարելի է ասել, որ ես Ստալինյան ռեպրեսիաների զոհ եմ եղել՝ աքսորված ընտանիքի զավակ։ Հիմա էլ էրեխեքս են դուրսը։ Հայաստանում աշխատանք չգտնելով, բայց վերին աստիճանի կրթված մարդ լինելով՝ երեք տղաներս էլ գնացել են Ռուսաստան ու շատ լավ աշխատանքի անցել։


Համարյա ամեն օր այգում եմ, ժամանակս հիմնականում էստեղ եմ անցկացնում։ Համարյա ամեն տարի էստեղ Սուրբ Սարգիսի տոնն են անց կացնում։ Բայց հեչ դուրս չի գալիս էտ տոնակատարությունը։ Մի հատ խեղճ ու կրակ ձի են բերում, վրան իբր էդ Սուրբ Սարգսին նստացնում։ ուզում են տեսարան ստեղծեն։ Բայց ավելի լավ չէ՞ր լինի, եթե էտ Սուրբ Սարգսի անձնավորությունը շրջեր մարդկանց մեջ, շփվեր հետները, ժողովրդի հետ առնչվեր։ ուրիշ նկատողություններ չունեմ, չի էլ կարող լինել։ Այգին շատ խնամված ա ու մաքուր։ Իսկ սանհանգույցի մաքրությունը կարող է և ավելի է քան որոշ մարդկանց տներում։ Հակաէպիդեմիկ միջոցառումները կատարելը շատ կարևոր է, ասում եմ, քանի որ ինքս բժիշկ եմ եղել, դրա համար էլ էտ բոլորը նկատում եմ։ Մի բառ օգտագործեմ շատ ճիշտ կլինի։ Դա լատիներեն արտահայտություն է, ես՝ որպես բժիշկ, լատիներենը շատ եմ օգտագործել դիագնոստիկայի մեջ։ Էստեղ ամեն ինչ Lege Artis է, ինչը նշանակում է՝ վերին աստիճանի լավ:

Պավլիկ, 90 տարեկան

9 տարի է՝ ես գալիս-գնում եմ էս այգին։ Այգին որ չլիներ, ես տունը մենակ ի՞նչ էի անելու։ Շենգավիթում եմ ապրում, ամեն օր մետրոյով գալիս եմ։ Կինս որ մահացավ, էտ ժամանակ էս այգու տեղը իմացա։ Տրոլեյբուսում նստած էի, չեմ հիշում՝ ուր էի գնում, դեմը մի բիձա մարդ հանդիպեցի։ Ասեց, թե բա՝ արի մտնենք այգի։ Ես մինչև էդ չգիտեի էլ, որ էստեղ այգի կա։ ու էտ օրվանից էստեղ եմ։

Վանիկ, 80 տարեկան

Երբ էս այգին էս վիճակով դեռ չկար, էն ժամանակներից էլ եկել ենք էստեղ։ Նստել ենք, հանգստացել, նարդի խաղացել, ամեն ինչ էլ արել ենք։ Հիմա էս այգին կա, բայց տեսողությունս էլ էն չի՝ նարդի խաղալ չեմ կարողանում։ Ամեն օր էլ գալիս եմ, մի երկու ժամ նստում, հանգստանում։ Շատ գոհ ենք։ Էստեղ մենք ամենքին էլ գիտենք, ամենքն էլ մեզ գիտեն, ոնց որ էստեղի աշխատող լինենք։

Ավետիք, 83 տարեկան

Ես վետերան եմ: 56 թվին մասնակցել եմ Հունգարիայի պատերազմին: Վիրավորվել եմ: Շքանշաններ ունեմ: Իմ կարգավիճակը հավասարեցված է Հայրենական պատերազմի մասնակիցների իրավունքներին: Ես էստեղ եմ ապրում 60 թվից: էս ամեն ինչն իմ աչքի դեմն ա կառուցվել: Էս մեր այգին շատ լավն էր էն ժամանակ, երբ ռուս մեծ գրող Պուշկինի անունը ուներ: Մեծ էր ավելի, փարթամ ծառերով: Հետո երկրի փլուզման տարիներին աչքիս դեմը էս այգու ծառերի մեծ մասը կտրեցին: Երբ բարերարները վերցրեցին էս տարածքը, խնդրեցինք, որ անպայման տաղավարներ դնեն: Անգամ կարող եմ ասել, որ իմ շնորհիվ է, որ էս տարիքով մարդիկ տեղ ունեն էս այգում նարդի խաղալու, զբաղվելու, նստել-զրուցելու:

Բենիկ, 80 տարեկան

Սովետի ժամանակվա այգին ավելի լավն էր, ավելի մեծ էր, էս հետևի շինությունները չկային: Չնայած հիմա էլ գոհ ենք, որ էսքանը մնացել ա էս այգուց: Ժամանակին էկան կանգնացրեցին ընթացքը, թե չէ հիմա էս այգու տեղը հաստատ բարձրահարկ շենքներ կլինեին:

Գևորգ, 86 տարեկան

Բանգլադեշից ամեն օր գալիս եմ էս այգի: Ճիշտն ասած, ես էս մոտակայքում եմ ապրել, բայց վարկս չկարողացա փակել, տնից զրկվեցի: Հիմա ուրիշի տանն եմ ապրում, բայց մեկ ա, էս այգին ա ձգում: Ես փորագրություններ եմ անում, գալիս եմ նստում, համ գործս անում, համ ծանոթ մարդկանց հետ շփվում: Մինչև վերակառուցելը շատ փնթի այգի էր: էս շենքերից մեկում երկու որբ երեխա էին ապրում, խնամում էի իրանց: Իրանց այցելելու համար էս այգու մեջով պիտի անցնեի: Բայց գիշերները առանց լուսավորության էնքան մութ էր այգում, որ ստիպված շրջանցում էի: Մի խոսքով, էն ժամանակ էս տեսքն ու մաքրությունը չկար: Իսկ հիմա անգամ ջրային գոտիների մեջի ամեն մի քարը ամիսը մի անգամ լվանում են: Միակ ցանկությունս, որ բուժկետ լիներ: Մարդ ես, ուզում ես ճնշումդ չափես, բայց չես կարող:

Մերուժան, 86 տարեկան

Ինչքան այգիներ կան մեր քաղաքում, որ սրճարանների մեջ կորած են: Օպերայի շուրջ մի հատ կանաչ տարածք չկա: Հասմիկ Պապյանը ասել էր, որ ինձ նշանակեն տնօրեն, շուրջբոլորը կմաքրեմ: Հասմիկ Պապյանին գիտե՞ս: Ճիշտ ա, օպերային երգչուհի է աշխարհահռչակ, Լա Սկալայում է երգում: Էս մի այգին քիչ է ժողովրդի համար: Թող օրինակ վերցնեն, մյուս այգիներն էլ լավացնեն, որ մարդիկ գնալու, հանգստանալու տեղ ունենան:

Սերգեյ, 82 տարեկան

Եթե գործ ունենայի, չէի գա, հիմա գործ չունեմ՝ գալիս եմ։ Գալիս եմ, տղերքի հետ քարտ եմ խաղում, նարդի եմ խաղում, քաղաքականությունից եմ խոսում, հենց գլուխներս պտտվում ա, գնում ենք տուն։ Ժամանակին էս այգին շատ մեծ էր, համարյա երեք ամգամ ավելի մեծ։ Մտնում էիր այգի, մարդու երես չէիր տեսնի, էնքան շատ ծառ կար։ Էտ որ պատմում եմ, 56-57 թվականների մասին եմ խոսում։ Հիմա բա էս այգուց բա՞ն են թողել։ Մի կտոր հող լավ ա փրկել են։ Փառք Աստծո, լավ էլ խնամում են։ Ժամը 5-ից հետո էս այգին ջահելներինն ա։ Մենք մեծացել մոռացել ենք մեր երիտասարդ ժամանակվա արածները։ Բայց դե էտպիսինը չէինք։ Հարգանք ունեինք մեծի նկատմամբ։ Հիմիկվա երիտասարդությունը մեծ ու փոքր չեն ճանաչում։ Ամեն ինչին սահման կա, բայց իրանք շատ են էտ սահմանը անցնում։ Առաջ մենք թևանցուկ էինք անում, մեզ նկատողություն էին անում։ Հիմա անգամ էս այգու էն համազգեստով օրգանի աշխատողները չունեն իրավունք նկատողություն անելու։ Գալիս են աչքներիս առաջ նենց բաներ են անում, մենք իրանց տեղը ամաչում ենք, գլուխներս առնում ու փախնում ենք։ Ես մի պատմություն պատմեմ, որ ճիշտ հասկանաս ինձ։ 1958 թվականին՝ տեխնիկումը ավարտելուց հետո, գնացի համալսարանի կենսաբանական ֆակուլտետը։ Էն ժամանակ դեկանը Հրանտ Գեորգիևիչն էր։ Դե կենսաբանական ֆակուլտետում էլ հիմնականում աղջիկներ էին։ էն ժամանակ էտ կապրոնե, նեյլոնե կրծկալները, կներես իհարկե, նոր էին դուրս էկել։ Էս ամեն ինչը պատմում եմ, որ դու ինքդ համեմատությունն անես էն ժամանակվա ու հիմիկվա ջահելների միջև։ Մի անգամ արտադրական խորհրդակցության էինք, դե էս աղջիկներն էլ էտ սպիտակ կիսաթափանցիկ խալաթներով էին, տակից էլ բնականաբար էտ կրծքկալներով։ Էս Հրանտ Գեորգիևիչը, թե բա. «Աղջկիկներ ջան, ամեն ինչ լավ է, երբ թաքնված է»։ Հիմա թաքնված բան չկա, ամեն ինչ ցուցադրական ա։

Ստեփան, 83 տարեկան

Համոզված եմ, որ գիտես, թե ում անունն էր կրում այգին սովետի ժամանակ՝ մեծանուն պոետ, սիրո երգիչ Պուշկինի անունը: Երևի պատահական չի, որ անվանափոխելուց հետո էս այգին անվանեցին Սիրահարների այգի: Բայց ասեմ քեզ, որ քչերն էին համարձակություն ունենում երեկոյան ժամերին զբոսնել այգում: Էն թվերին էստեղ ավելի ծառախիտ էր, լուսավորություն էլ համարյա չկար: Լուրեր էին տարածվել, որ երեկոյան ժամերին գողություններ են լինում էստեղ: Մի անգամ հերթական գողության զոհն իրեն չի կորցրել ու վազել է էտ հանցագործի հետևից: ու ինչ տեսնի. Էս զինված ավազակը վազում է դեպի Կենտկոմ, անխոչընդոտ մտնում դարպասից ու թաքնվում էտ հրաշք այգում: Քաղաքացին դիմում է ոստիկանություն ու պարզվում է, որ գողերը Կենտկոմի անվտանգության աշխատակիցներից են: Դե ծառայողական զենքով՝ ատրճանակով, երևի սպառնացել են, էս այգու խեղճ այցելուներն էլ հանել տվել են գրպանների ունեցածը դրանց: Իհարկե էտ դեպքերի մասին մասսայական հայտարարություններ չեղան, որ Կենտկոմի անունը չքցեն: Էն ժամանակ Կենտկոմի առաջին քարտուղարը Սուրեն Թովմասյանն էր: Ինչ արեց նա. չհանդուրժելով, որ ինչ-որ ավազակներ ստվեր քցեն իր աշխատակազմի վրա՝ կարգադրեց ու ստիպեց, որ Կենտկոմի անվտանգության հարցը Մինիստրների խորհրդից անցնի Ազգային անվտանգության ենթակայության տակ: ու երբ սկսեցին մարդկանց հավաքել էտ խմբի համար, մի 20 հոգի երիտասարդ հավաքեցին, որոնցից մեկն էլ ես էի՝ քո խոնարհ ծառան:

Իրինա Մերդինյան


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ Արվեստ

Արձանապատիվ քանդակներ

Չորս տոննա օբսիդիանից կերտված սիրտը, կերամիկայից քանդակված հայուհին, բրոնզաձույլ պոետն իր կատվի հետ և այլ արձաններ, որոնք կարելի է հանդիպել Սիրահարների այգում:

«Օբսիդիանե սիրտը»

Սուրեն Մանվելյան

Հեղինակ՝ Ժան-Միշել Օտոնիել Տեղադրվել է 2014 թվականին Սիրահարների այգին տեղով սրտիկ է՝ լրիվ սիրելի վայր, բայց ինքն էլ ունի իր սիրտը, շատ հայեցի՝ օբսիդիանե (ընդունվում են հումորներ «Իմ սև սիրտ...» բացումով): Բայց, որքան էլ զարմանալի լինի, ոչ հայ հեղինակի կերտած: 2010 թվականին ֆրանսիացի քանդակագործ Ժան-Միշել Օտոնիելի Հայաստան կատարած այցից հետո Պողոսյան հիմնադրամի պատվերով շուրջ 4 տոննա հայկական օբսիդիան տեղափոխվեց Շվեյցարիա հատուկ Երևանի Սիրահարների այգու համար մշակված «Օբսիդիանե սիրտը» քանդակի պատրաստման համար։ Արդեն 2014-ին այն տեղ գտավ այգու ջրավազաններից մեկում:

Հեղինակ՝ Հռիփսիմե Սիմոնյան Տեղադրվել է 2009 թվականին Այգու ամենահին քանդակը կերտվել է դեռ 1968 թվականին: Հռիփսիմե Սիմոնյանի՝ Հայաստանի փոքրաթիվ կին քանդակագործներից մեկի տարբեր աշխատանքներ վաղուց կարելի է հանդիպել Երևանի փողոցներում (օրինակ՝ «Վանեցի աղջիկը» Աբովյան փողոցում կամ «Մայրությունը» Գայի պողոտայում), բայց այս մեկը՝ Սիմոնյանի ճանաչելի ոճով ստեղծված կերամիկական «Արմենուհին», միայն մեկ անգամ էր ցուցադրվել տարիներ առաջ Նկարիչների միությունում: 2009 թվականին՝ քանդակագործուհու մահից 11 տարի անց, նրա ընտանիքը քանդակը նվիրեց Երևանին: Երևանն էլ շատ ճիշտ որոշում կայացրեց՝ քանդակը տեղավորվեց մեկ տարի առաջ վերաբացված Սիրահարների այգու կանաչների մեջ:

28 29

#5(51) 2018

Սահակ Մուրադյան

«Արմենուհի»


Հեղինակ՝ Նադիմ Քարամի Տեղադրվել են 2017 թվականին Երկար ժամանակ այգու ամենապուպուշ կենդանակերպ քանդակի կոչումը միանձնյա ստանձնել էր Գևորգ Էմինի սիամական կատուն, բայց անցյալ տարի այն ունեցավ մրցակիցներ՝ լիբանանցի Նադիմ Քարամի մեկ էլ չէ, երեք փղերը։ Ընդ որում, սրանք ոչ թե պարզապես գնված քանդակախումբ են, այլ պատրաստված են հատուկ Պողոսյան հիմնադրամի հավաքածուի համար։ Ինչպես ասվում էր պաշտոնական բացման մամլո հաղորդագրության մեջ՝ «քանդակների ծակոտկեն մակերեսների հարուստ նախշերը վեր են հանում գաղափարներ, արթնացնում երազներ, պատմում պատմություններ, որոնք դիտորդն ազատ է մեկնաբանելու սեփական հայեցողությամբ»։ Ազատ կարելի է մեկնաբանել 0.9մ, 1.5մ և 3մ բարձրություններով, կոռոզիադիմացկուն պողպատե փղիկներին: Ի դեպ, նրանց ցեղակիցը՝ չժանգոտող պողպատից պատրաստված չորրորդ փիղը, ցուցադրվել է Փարիզի Արաբական աշխարհի ինստիտուտում և Դուբայում։

Սահակ Մուրադյան

«Երեք փիղ»

Գևորգ Էմինի հուշարձան

Սահակ Մուրադյան

Հեղինակ՝ Աշոտ Արամյան Տեղադրվել է 2010 թվականին Անկախության շրջանում Երևանի հատուկենտ հաջող արձաններից մեկը տեղադրվել է զբոսայգու վերաբացումից երկու տարի անց։ 20-րդ դարի հայ լավագույն բանաստեղծներից մեկը ապրել է մոտակայքում (Կոմպոզիտորների միության շենքում) և հաճախ է այստեղ զբոսնել իր սիամական կատուների հետ, նրանցից մեկն էլ անմահացել է հուշարձանում և դարձել այգին այցելող երեխաների սիրելի տարրերից մեկը։ Պատահական չէր նաև քանդակագործի ընտրությունը. հուշարձանը կերտել է բանաստեղծի վաղեմի ընկեր՝ այժմ Մոսկվայում բնակվող Աշոտ Արամյանը։ Նրա իսկ խոսքով՝ աշխատանքում հատուկ ընդգծվել է Էմինի մարդամոտությունն ու անմիջականությունը՝ «ոչ մի պաթոսային բան նրա մեջ չկար», ինչպես և չկա քանդակի մեջ։

Կապելածառ

Տեղադրվել է 2013 թվականին Հայտնի չէ, թե այդ որ սիրահար զույգն է առաջին անգամ որոշել իր սիրո ամրության խորհրդանիշ դարձնել քաղաքի հանրային վայրում կողպեք կախելը, բայց հիմա այդ ավանդույթը տարածվել է ամբողջ աշխարհով: Սիրո կողպեքների համար հատուկ վայր կա նաև Սիրահարների այգում: 2013 թվականին այգու 5-ամյակի կապակցությամբ արահետներից մեկի եզրին բացվեց այգու տարբերանշանից դուրս եկած երկու ծառերը պատկերող մետաղե քանդակը, որի վրա հատուկ ձողեր կան՝ նախատեսված հենց կողպեքների համար: Տեղեր դեռ կան, ի դեպ:

wikipedia.org

Հեղինակ՝ Դավիթ Երևանցի Տեղադրվել է 2017 թվականին Զարմանալի կլիներ, եթե Սիրահարների այգում չլիներ քանդակ սիրահարների մասին: Համենայն դեպս, հավանաբար այդպես են մտածել Երևանի ավագանու անդամները, որոնց որոշմամբ Դավիթ Երևանցու մոտ երկու մետր բարձրությամբ բրոնզե «Սիրո միությունը» (մեծ սիրով միմյանց ձուլված կին ու տղամարդ) անցյալ տարի տեղադրվեց այգու տարածքում: որպեսզի սեր էլ ավելի շատ լինի, բացման արարողության ժամանակ քանդակագործը հատուկ նշել է, որ այս աշխատանքը մայրաքաղաքի հանդեպ իր «անսահման սիրո ևս մեկ դրսևորում է»:

Պողոսյան հիմնադրամ

«Սիրո միություն»

Արեգ Դավթյան


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ Միջոցառում

տարի,

Սիրո սերնդի տժժիկը

2009 թվականին քչերը քթի տակ չէին սուլում ֆրանսիացի դիջեյ Բոբ Սինկլերի Love Generation հիթի մեղեդին և շատերն էին զարմացել, երբ Երևանում հայտնվեցին նրա մոտալուտ համերգի պաստառները։ Այն պարզ պատճառով, որ հենց այս պահին ակտուալ երաժիշտներ այստեղ հազվադեպ են գալիս։ Եվ ահա, Born in 69 տուրի շրջանակում Սինկլերը վերցնում է իր դիջեյական վահանակը, տեղակայվում այգին ծայրից ծայր լցրած հանդիսատեսի առջև և տժժացնում։ Ասում են՝ դրանից հետո դեռ մի քանի օր խելքի էր բերվում խոտածածկը. նույնիսկ փոփ-արվեստն է զոհեր պահանջում։ Հիշարժան փաստ. այն ժամանակ դեռ բոլորը չէին սովորել «Սիրահարների այգի» անվանմանը, այնպես որ պաստառի վրա փակագծերում գրված էր «նախկին Պուշկինի այգի», որ ոչ ոք չշփոթվի։

իվենթ Սիրահարների այգում գրեթե ոչ մի շաբաթ չի անցնում առանց տարատեսակ միջոցառումների։ 10 տարում հարյուրավոր համերգներ, ներկայացումներ, կինոդիտումներ ու ցուցահանդեսներ են եղել։ Հոբելյանի կապակցությամբ ընտրել ենք տասը ամենայուրահատուկները։

30 31

#5(51) 2018

Կաղանդ պապի վերադարձը

Սիրահարների այգին գուցե դեռ չունի ձմեռային հեքիաթի՝ Ալբերտ Պողոսյանի վաղուց երազած ձևաչափը, բայց տարվա ցուրտ ամիսներին էլ այստեղ փորձում են ակտիվ պահել։ 2010 թվականին այգում առաջին անգամ անցկացվեց Deem Communications ընկերության հիմնած Ձմեռային փառատոնը։ Մի քանի տարվա բուռն կյանք ունեցած միջոցառումը փորձում էր Ամանորի տոնական օրերը մի փոքր վերափոխել, հետ բերել հայկական տարրերը, օրինակ՝ Ձմեռ Պապին փոխարինել հայոց Կաղանդ Պապով։ Փառատոնի շրջանակում այգում անցկացվեցին մանկապատանեկան բացօթյա խաղեր, տոնածառների ցուցահանդես-մրցույթ, հյուրասիրություն և այլ տոնական հավեսություններ։


Khumb From America

Marog Marketing

Marog Marketing

Ամերիկյան ինդի-խմբերը հաճախ չեն հասնում մեր կողմերը, բայց Դևիդ Բրաունի հիմնած Brazzaville-ը դա արեց։ Ամերիկյան դեսպանատան աջակցությամբ խումբը, որը հայտնի է Վիկտոր ցոյի երգերի քավըրներով (դիցուք՝ Star called sun) և ռուսական մոտիվներով այլ երգերով (տես՝ Devushka from Vladivostok), Հայաստանում անցկացրեց մի քանի օր՝ նվագելով Հրազդանում, Գյումրիում և Երևանում։ Երևանյան բացօթյա անվճար համերգը տեղի ունեցավ Սիրահարների այգում։ Սա այգու բազմաթիվ հիշարժան երաժշտական երեկոներից մեկն էր։

Չջրոցի

Դիզայներ Արա Ասլանյանը Հայաստանի ամենաժողովրդական ու ամենաուրախ տոնի հետ կապված մի քանի միջոցառում է անցկացրել, դրանցից երկուսը՝ Սիրահարների այգում։ Նախ, 2010-ին այստեղ՝ հենց կանաչի ու ծառերի մեջ, ցուցադրվեցին Արայի և լուսանկարիչ Առնոս Մարտիրոսյանի արված կադրերը, որտեղ հայտնի ու անհայտ մարդկանց դեմքերը ֆիքսվել էին հենց ջրվելու պահին: Երեք տարի անց արդեն մի ամբողջ փառատոն եղավ Marog գործակալության և մի քանի լուսանկարիչների մասնակցությամբ. մինչ փողոցներում անողոք ջրոցի էր ընթանում, այգում շփվում էին, լուսանկարվում էին, խաղեր խաղում, միմոսական ներկայացումներ բեմադրում, քննարկում տոնի պատմությունը և այլ հավես բաներ անում։ Այդ ամենը «Չջրոցի» խորագրով։

Ֆրանկոֆոն երաժշտություն

Պողոսյան հիմնադրամ

Ֆրանսիան շատ է սիրում տարածել իր մշակույթն աշխարհով մեկ, աշխարհն էլ հաճույքով ընդունում է այն, քանի որ ֆրանսիական մշակույթը բացի լավից ոչինչ չի բերում։ Այսպես, ամեն տարի հունիսի 21-ին աշխարհի տարբեր ծայրերում անցկացվում է ֆրանսիական երաժշտությանը նվիրված Fete de la Musique-ը՝ Երաժշտական փառատոնը։ 2016 թվականից փառատոնի անցկացման վայրը Սիրահարների այգին է։ Այս տարի, օրինակ, փառատոնի հյուրը բազմազգ Collectif Medz Bazar համույթն էր։


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ Միջոցառում

Պողոսյան հիմնադրամ

Կրակոտ ցատկեր

Վարդավառից հետո երկրորդ ամենազանգվածային հայկական տոնը ջրայինի հակառակն է՝ կրակոտ Տրնդեզը։ Սիրահարների այգին չէր կարող բաց թողել իր հարկի տակ ընդունելու նաև կրակի սիրահարներին. ամեն տարի փետրվարին այգում խարույկ է ծնվում, որի վրայով ցատկում են սիրահար զույգերը։

Ապագայի Երևան

32 33

#5(51) 2018

Գրիգոր Եփրեմյան / ImYerevan.com

Գրիգոր Եփրեմյան / ImYerevan.com

Գրիգոր Եփրեմյան / ImYerevan.com

2013 թվականին Yerevan Productions ընկերությունը, որի հարկի տակ ծնվել է ձեր սիրելի ամսագիրը (ԵՐԵՎԱՆը, ուրիշ բան չմտածեք), մեկնարկեց Yerevan 2.0 նախագիծը, որի նպատակը ապագայի Երևանի կերտման աջակցությունն էր։ Այդ ուղղությամբ կարևոր քայլերից էր այսօր արդեն 2.0-ին համարժեք մարդկանց և նախագծերն ընդգծելը։ Մասնավորապես մի ամբողջ քաղաքային փառատոն կազմակերպելով։ Այսպես, 2014 թվականին մի արևոտ օր Սիրահարների այգին բաժանվեց չորս թեմատիկ հատվածների՝ արվեստ, սպորտ, հանգիստ և կրթություն։ Դրանց շրջանակում եղան բրեյք-դանս, գրաֆիտի (մինչև հիմա կարելի է տեսնել այգու հետնապատին), ընթերցումներ, քաղաքային նախագծերի քննարկումներ, էլեկտրոնային երաժշտություն և այլն։


Սիրահարների այգին երկու անգամ դարձել է Pan Photo գործակալության սիրային ֆոտոնախագծի իրականցման վայր։ x+y=<3 կոչվող նախագծի առաջին թողարկման մեջ սիրահար զույգերը կանգնում էին պարզ մաթեմատիկական արտահայտության գումարելիների տեղում, իսկ երկրորդում խորամանկ ֆոտոհնարքի օգնությամբ դուրս գալիս միմյանց մեջից։ Այ այդպիսի լուսանկարչական սիրո արտահայտություն։

Pan PHOTO

Սիրո բանաձև

Մեծ ու անվճար էկրան

Պողոսյան հիմնադրամ

Սովորական օրերին այդ մասին գուցե դժվար լինի կռահել, բայց այգու Ռոբերտ Պողոսյան ամֆիթատրոնում հաճախ տեղի են ունենում կինոդիտումներ. պարզապես մեծ էկրանը շարժական է և անհրաժեշտության դեպքում տեղադրվում է տրիբունայի դիմաց։ Այդպիսի անհրաժեշտություն առաջանում է տարվա մեջ առնվազն երկու անգամ՝ ոսկե ծիրան և ՌեԱնիմանիա փառատոների ժամանակ։ Երկու դեպքում էլ սովորաբար (բայց ոչ միշտ) ցուցադրվում են հայկական (կամ հայկական արմատներ ունեցող) ֆիլմերը՝ Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սե՜ր»-ը, Արեգ Ազատյանի «Ռոմանտիկները», Ատոմ Էգոյանի «Արարատը» կամ հայկական անիմացիայի հայտնի գործերը։ Ի տարբերություն այլ հարթակների՝ այգում ցուցադրություններն անվճար են։

DJ Սարկոզի

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կարևոր այցով Երևան էր ժամանել 2011-ին, իսկ մեկ տարի անց բարեկամ երկրի ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը, Երևանում նշեց Սարկոզի կրտսերը՝ DJ Mosey-ն (նույն ինքը՝ Պյեռ Սարկոզին)։ Հայ-ֆրանսիական բարեկամության հերթական խորհրդանիշ համերգն անցավ Սիրահարների այգում։ Բացի ֆրանսիացի դիջեյից, տժժիկին մասնակցեցին նաև տեղացի էլեկտրոնային երաժիշտներ՝ DJ Vakcina-ն, Hayk Solar-ը և Arni Rock-ը։

Աշոտ Գարունց


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ Միջոցառում

Բազար անողները

Ամռանը Սիրահարների այգում նշում էին երաժշտության տոնը՝ Fête de la Musique փառատոնով, որը 1982-ից սկսած անցկացվում է ամեն տարի շուրջ 120 ֆրանկոֆոն երկրներում: Այս անգամ Սիրահարների այգում ելույթ էր ունենում հայ, թուրք, ֆրանսիացի և այլ ազգերի երաժիշտներից բաղկացած Cօllectif Medz Bazar խումբը: Խոսել ենք կոլեկտիվի բոլոր բազարչիների հետ։

Շուշան Քերովբեան

Collectif Medz Bazar-ում նվագում են հայ, թուրք, ֆրանսիացի և ամերիկացի երաժիշտներ: Հայերի մեջ Սփյուռքի տարբեր համայնքներից մարդիկ կան, թուրքերի մեջ՝ երկրի տարբեր շրջաններից: Այնպես որ մեր խումբը ամենատարբեր մշակույթների միախառնություն է, ու այս տարբերությունները ոչ միայն չեն խանգարում, այլ մի բան էլ օգնում ու հարստացնում են մեզ: Երևի դրանց շնորհիվ է, որ Medz Bazar-ը բոլորիս համար դարձել է և երաժշտության, և կյանքի ու մարդկային հարաբերությունների մի ամբողջ դպրոց:

34 35

#5(51) 2018

Սևանա Չագրեան

Մենք ոչ միայն հնչողության, ժանրերի ու գործիքների հետ ենք փորձարկումներ անում, այլև բեմերի: Տարիների ընթացքում ամենատարբեր տեղերում ենք նվագել՝ ամրոցում, եկեղեցում, մարզադաշտում: Մի անգամ Թուրքիայում ելույթ պիտի ունենայինք, բայց աֆիշ կամ նախնական հայտարարություն չէր եղել: Որպեսզի մարդկանց տեղեկացնենք համերգի մասին, սկսեցինք փողոցում քայլելով նվագել՝ շքերթի պես: Մարդիկ միանում էին ու սկսում քայլել մեզ հետ: Սկզբում 10 հոգով էինք, մինչև համերգի վայր հասանք, 500-ից ավել էինք:

Վահան Քերովբեան

Իրար աշխարհները բացահայտելը ամենասկզբից էլ եղել է մեր լուռ պայանավորվածությունը: Մենք սկսել ենք միասին նվագել, որովհետև բոլորս սիրում էինք ֆոլք երաժշտություն ու բոլորս էլ պատրաստ էինք փորձարկումների: Ի դեպ, հայաստանցի հանդիսատեսը շատ լավ է ընդունում մեր բոլոր փորձարկումները: Այս համերգը Հայաստանում արդեն երրորդն է, ու բոլոր ելույթների ժամանակ էլ, լիներ դա Գյումրիում, Դիլիջանում թե Երևանում, զգացել ենք լիքը ջերմություն ու մեզ հետ երաժշտական ճանապարհորդության մեկնելու պատրաստակամություն:


Մարիուս Փիբարո

Collectif Medz Bazar-ում չկա գրեթե ոչ մի սահմանափակում: Եթե այսօր որոշեմ մի նոր երգ մշակել, կամ մի նոր գործիք նվագել, բոլորը կասեն՝ թույն, արի փորձենք: Վահանը, օրինակ, կես տարին մեկ գործիք է փոխում: Էս վերջին անգամ աֆրիկյան կալիմբա էր բերել: Ես էլ վերջերս սկսել եմ կոնտրաբաս նվագել: Իհարկե, մեկ-մեկ այդ փորձերի արդյունքները չեն գոհացնում, բայց առավել հաճախ հակառակն է պատահում՝ դրանցից հիանալի երաժշտություն է ծնվում:

Էլա Նուրօղլու

Մարիուսը, Սևանան և ես կոնսերվատորիա ենք հաճախել: Ես հարվածայինների բաժնում էի սովորում, բայց ուսումս կիսատ թողեցի, որովհետև հասկացա, որ ոչ թե տեսական գրքերով, այլ ականջներով եմ ընկալում երաժշտությունը: Առհասարակ, Medz Bazar-ում տեսական դիսկուրս չկա, մարդիկ էլ մեր համերգներին նախապաշարմունքները մի կողմ են դնում ու լսում բաց սրտով:

Էզկի Սէվկի Զան

Երբ եկա Փարիզ մագիստրատուրայում սովորելու, ընկերներիցս մեկը համերգի հրավիրեց: Համերգը La Péniche Anako զբոսանավում էր, որի ներսում մի ամբողջ հայկական մշակութային կենտրոն է տեղավորվել: Այնտեղ կայացավ իմ առաջին հանդիպումը Շուշանի, հետո նրա եղբոր՝ Վահանի հետ: Հենց La Péniche Anako-ից սկսվեց Medz Bazar-ի երաժշտական ճանապարհորդությունը ու այնտեղ մինչ օրս էլ հաճախ նվագում ենք: Ինձ թվում է, եթե ժամանակին ինձ չհրավիրեին, միևնույն է, վաղ թե ուշ կհայտնվեի այդ զբոսանավում. սա ֆոլք երաժշտությունը սիրողների հայտնի հավաքատեղի է հայկական ու միևնույն ժամանակ բաց աշխարհի բոլոր մշակույթների համար:

Կարինե Ղազարյան Դավիթ Բանուչյան, Սահակ Մուրադյան


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ Հայացք

ինչո՞վ զբաղվել Սիրահարների այգում

Չնայած իր համեստ չափերին՝ Սիրահարների այգում կարելի է անցկացնել ամբողջ օրը: Նկարիչ Արմինե Շահբազյանը նկարազարդումների շարքով ցույց է տալիս, թե ինչեր կարելի է անել այստեղ օրվա ընթացքում:

Սրճել և սքռոլ անել

Take away ձևաչափի սուրճն արդեն սովորական երևույթ է Երևանում, իսկ այն ըմբոշխնելու լավագույն վայրերից մեկը՝ Սիրահարների այգին: Հատկապես, որ հենց ներսում կա տանովի սուրճի առաջամարտիկ «Աչաջուր» սրճարանը: Խմում ես և թերթում Ֆեյսբուքի ֆիդը (կամ ընտրել քինդլում եղած գրքերից մեկը):

#LoversParkCoffee

Սեր խոստովանել

Այգու անվանումը պատահական չէ. սա պատմականորեն եղել է ռոմանտիկ հանդիպումների վայր: Այսօր էլ դժվար է սիրելիի հետ խաղաղության մեջ գրկախառնվելու համար ավելի հարմար տեղ գտնել: Հատկապես П-աձև կամարի հետևում գտնվող նստարանը միշտ զբաղված է սիրահար զույգերով:

#LoversParkInLove

Գիրք կարդալ

Հայտնի է, որ այսօր ամենադժվար գտնվող ժամանակը գիրք կարդալու րոպեներն են, բայց եթե կարող եք գտնել գոնե կես ժամ և հարմարվել Սիրահարների այգու սիզամարգին (մետրոյի մուտքի մոտ), ապա գիրքը ձեզ շնորհակալ կլինի:

#LoversParkReading

36 37

#5(51) 2018


Լուսանկարել

Սիրահարների այգում արգելվում է կոմերցիոն նկարահանումը (առանց նախօրոք պայմանավորվածության), բայց միշտ կարելի է հավես կադրեր որսալ հեռախոսով ինստագրամի կամ ֆեյսբուքի համար:

#LoversParkPhoto

Հետևել կատուներին

Այգում ժամանցի մի առանձին ժանր է տեղի իրական տիրակալներին՝ կատուներին հետևելը: Շատ հնարավոր է՝ նրանցից մեկն երևա այն պահին, երբ դուք հերթական անգամ շոյում եք Գևորգ Էմինի հուշարձանի բրոնզե կատվին (և պահանջել, որ հիմա էլ շոյեք իրեն):

Հանգստանալ

Մի կողմ դրեք հեռախոսը, քինդլը, համակարգիչը, մտքերը և դարդերը, պարզապես եկեք Սիրահարների այգի ու անջատվեք ամեն ինչից:

#LoversParkCats

#LoversParkRelax

Ոսումնասիրել բուսականությունը Ֆլորայի սիրահարները կարող են ժամեր անցկացնել այգում՝ ուսումնասիրելով տեղի ծառերը, թփերը և այլ բուսականությունը:

#LoversParkGreen

Արմինե Շահբազյան


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ Այլընտրանք

Գծվող այգեստաններ Չնայած որ Սիրահարների այգին իր տեսակի մեջ միակն է, Երևանի (և ոչ միայն) այլ զբոսայգիներ ևս ճարտարապետների և քաղաքաշինարարների ուշադրության կենտրոնում են եղել։ Ներկայացնում ենք մի քանի նախագիծ, որոնք առայժմ չեն իրագործվել։

Օղակաձև այգի

Հեղինակ՝ Four Peaks Տարեթիվ՝ 2014 Օղակաձև զբոսայգին զբաղեցնում է Երևանի կենտրոնի մոտ 7%-ը։ Սա քաղաքի կենտրոնի ամենախոշոր կանաչ տարածքն է, թեև վերջին տարիներին կարող է մրցել նաև ամենաանհրապույր զբոսայգու կոչման համար։ Ակնհայտ է, որ Օղակաձև զբոսայգին լայնածավալ վերանորոգման կարիք ունի: Four Peaks լանդշաֆտի և ճարտարապետության ստուդիայում վստահ են, որ սրճարանային բիզնեսի և առևտրային կառույցների աճը աջակցել է նյութական տարածքների ձևավորմանը և վերացրել սոցիալական տարածքը։ «Օղակաձև զբոսայգու վերակենդանացման» նախագիծը նախատեսում է ստեղծել մի հանրային տարածք, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Հաշվի առնելով զբոսայգու մեծ չափերը և տարբեր հատվածների բովանդակային տարբերությունները՝ նոր նախագծում էլ յուրաքանչյուր հատվածը կլինի յուրահատուկ, բայց կունենա ընդհանուր մոտեցում և տեսլական։ Այն կլինի բազմաշերտ և կներառի հեծանվային ուղիներ, վազքուղիներ, հիմնական պրոմենադ և երկրորդական ճանապարհներ։

38 39

#5(51) 2018


Հրազդան քաղաքի բուլվար

Հեղինակ՝ snkh, Հայկ Զալիբեկյան, Ագլայա Վան Վան Ե Տարեթիվ՝ 2016 Ժամանակից, միջազգային մակարդակի այգի կարելի է ունենալ նաև Երևանից դուրս, օրինակ՝ Հրազդանում։ Ապացույցը Հրազդան բուլվարն է, որտեղ համատեղվում են կանաչ զոնաները, պրոմենադը և վերգետնյա հետիոտն տարածքը։ Նախագծի նախաձեռնողը հրազդանցի ճարտարապետ Հայկ Զալիբեկյանն է, որի համար հայրենի քաղաքում մարդավարի ժամանցի հանրային վայր ստեղծելը պատվի հարց էր։ Այսպես, 500 մետրանոց բուլվարը, ըստ նախագծի, կզբաղեցնի քաղաքի՝ վաղուց լքված կենտրոնական զբոսայգու տեղը և կներառի ամֆիթատրոն, ժամանցի գոտիներ, սքեյթ-պարկ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ և այլն:

Հրազդանի բուլվարը կզբաղեցնի նախկին զբոսայգու տեղը, եթե, իհարկե, իրականացվի


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ Այլընտրանք

Էրեբունու քաղաքային այգի

Հեղինակ՝ Դ’Արվեստանոց Տարեթիվ՝ 2018 Էրեբունի արգելոց-թանգարանի մոտակայքում գտնվող փոքր, բայց հպարտ ուղղանկյուն այգին պարարտ նյութ կարող էր դառնալ քաղաքաշինարարների համար, առիթ էր պետք։ Առիթը եղավ մասնավոր ընկերություններից մեկի փակ մրցույթը, որին մասնակցեց երեք արվեստանոց։ Դրանցից մեկը Արսեն Կարապետյանի հիմնած Դ’Արվեստանոցն էր։ Հայեցակարգում առաջարկվում է հստակեցնել այգու մուտքը և այն տեղափոխել Էրեբունի և Նուբարաշեն փողոցների հատման կետում։ Սկզբունքային պահ է ողջ տարածքի ծառապատումը. այժմ այգում հատուկենտ ծառեր են մնացել։ Հաջորդիվ, այդ ծառերի միջև կառուցվում են արահետներ՝ նախատեսված հետիոտների և հեծանվորդների համար։ Այգու ենթահամակարգը ներառում է հրապարակ կենտրոնական հատվածում (նման մի հարթակ այսօր էլ կա), որին կից կլինեն ծածկը, ինֆորմացիոն կենտրոնը և գրադարանը։ Առանձին տեղ է հատկացված ամառային բաց կինոդահլիճին. այս ձևաչափը պարբերաբար հայտնվում է Երևանում, հետո նույն կերպ հօդս ցնդում։ Եվ մի փոքր թարմություն հաղորդելու համար նախագծում նախատեսված է ջրային գոտի՝ կարևոր տարր ամառային Երևանում։ Տարբերակներից որը կիրագործվի, և արդյոք կիրագործվի ընդհանրապես, թե ոչ, առայժմ հայտնի չէ։

↑ Նախագծի կաևորագույն դրույթներից մեկը տարածքի ծառապատումն է

40 41

#5(51) 2018


Ըստ հեղինակի՝ տարածքն ունի մեծ պոտենցիալ քաղաքային այգու ֆունկցիա կատարելու համար

Սայաթ-Նովա և Չարենց փողոցների հատման հատված

Հեղինակ՝ Անի Վարդանյան Տարեթիվ՝ 2013 Մի քանի տարի առաջ ճարտարապետության ուսանողուհի Անի Վարդանյանն իր դիպլոմային աշխատանքը (ղեկավար Ս. Պետրոսյան) նվիրեց Երևան քաղաքում գոյություն ունեցող կանաչապատման համակարգի բարեկարգմանը։ որպես ցայտուն օրինակներ՝ Անին ներկայացրեց երեք կանաչ տարածք, դրանցից մեկը՝ Սայաթ-Նովա և Չարենց փողոցների հատման մասում։ Ի տարբերություն մյուս դեպքերի՝ այստեղ այգի այժմ չկա, սա պարզապես կիսալքված անբարեկարգ տարածք է։ Միևնույն ժամանակ, ըստ հեղինակի, տարածքն ունի մեծ պոտենցիալ քաղաքային այգու ֆունկցիա կատարելու համար։ Բացի այդ, Նորքի լանջն ընդգրկող տեղանքը ժամանակին անտառապատ է եղել։ Տարածքը կապում է քաղաքի կենտրոնը և վերին հատվածը։ Իդեալական կլիներ կապն ամրապնդելու համար կառուցել ճոպանուղի կամ ֆունիկուլյոր։ Նախատեսվում է իրականացնել բացատներ, անտառային հատվածներ, ակտիվ և պասիվ հանգստի զոնաներ, սպորտային զոնա, ինչպես նաև ձմեռային այգի, որն իր մեջ կընդգրկի թիթեռների թանգարան։ Ասել է թե, այգում կարող են համահունչ տեղ գտնել շահույթ հետապնդող օբյեկտներ, որոնք էլ իրենց հերթին կապահովեն այգու սպասարկումը։

Արեգ Դավթյան


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ Այնտեղ

Նորականաչ

Շատ քաղաքներ պարծենում են դարավոր պատմություն ունեցող, բայց մինչև հիմա կարևոր դեր խաղացող զբոսայգիներով (ցայտուն օրինակներ՝ Սենթրըլ Փարք, Գուել), սակայն քիչ չեն նաև մեր օրերում բացվող կամ հիմնովին կերպարանափոխվող այգիները: Ընտրել ենք Սիրահարների այգու վերաբացումից հետո հայտնված ամենահավես քաղաքային այգիները՝ Նյու Յորքից մինչև Սեուլ:

Հայ-լայն

Քաղաք՝ Նյու Յորք, ԱՄՆ Տարեթիվ՝ 2009 Հավանաբար 21-րդ դարում ստեղծված այգիներից ամենահայտնին մի քանի տարում դարձել է Մանհեթենի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Իր փառքին նյու-յորքյան Հայ-Լայնը պարտական է DS+R ստուդիայի հավակնոտ նախագծին (լքված վերգետնյա երկաթգծի վերածումը զբոսայգու) և անթերի կատարմանը: Երկու կիլոմետրից ավելի երկարություն ունեցող վերգետնյա զբոսայգուց բացվում է տեսարան Հուդզոն գետի վրա, իսկ պրոմենադի երկու կողմում հանդիպում են բույսերի տասնյակ տեսակներ: Հատուկ ուշադրություն է դարձվել հանգստյան տարածքներին. Հայ Լայնում կարելի է ժամերով անջատ-

վել փայտյա նստարաններին կամ հատուկ հարմարեցված խոտածածկերին: Այգում պարբերաբար տեղի են ունենում ժամանակակից արվեստի գործերի ցուցադրություններ: Հայ Լայնի հաջողությունը ստիպեց նմանատիպ լքված օբյեկտներ ունեցող քաղաքներին նույնպես մտածել դրանք կանաչապատելու և վերաիմաստավորելու մասին: Նաև շատ չանցած մշակվեց, բայց առայժմ չի իրականացվել, Լոու Լայն՝ առաջին ստորգետնյա այգու նախագիծը, նորից Մանհեթենում (այս դեպքն ուշագրավ էր նաև նրանով, որ թաղամասի բնակիչները թույլ չեն տվել քանդել լքված տարածքը, ապա crowdfunding-ի միջոցով գումար հավաքել այգու նախագիծը մշակելու համար):

42 43

#5(51) 2018


Սքայգարդեն

Քաղաք՝ Սեուլ, Հարավային Կորեա Տարեթիվ՝ 2017 Նյույորքյան Հայ Լայնից ազդված հերթական այգին հեռավոր կորեական Սեուլում: Մեկ կիլոմետր երկարություն ունեցող «Երկնային այգին» նախագծել է հանրահայտ նիդեռլանդական MVRDV ճարտարապետական արվեստանոցը՝ օգտագործելով 60-ականներին կառուցված, բայց հետո գործածությունից դուրս եկած վերգետնյա մայրուղու մի հատվածը: Այժմ այգում կարելի է հանդիպել շուրջ 24 հազար բույս, որոնցից շատերը պարբերաբար տեղափոխվում ու տնկվում են Սեուլի այլ հատվածներում: Սքայգարդենի համար քաղաքային իշխանությունները հատկացրել են 52 միլիոն դոլար:

Զարյադյե

Քաղաք՝ Մոսկվա, Ռուսաստան Տարեթիվ՝ 2017 Ռուսաստանի մայրաքաղաքի համար այս այգու բացումը կարևոր էր նրանով, որ սա 50 տարվա մեջ Մոսկվայի առաջին նոր այգին էր: Կարմիր հրապարակից ոչ հեռու գտնվող Զարյադյեի բացմանը նույնիսկ ներկա էր գտնվել Վլադիմիր Պուտինը: 480 միլիոն դոլար արժողությամբ շինարարությունը կատարվել է Հայ Լայնը հեղինակած DS+R ճարտարապետական ստուդիայի ղեկավարությամբ ստեղծված նախագծի հիման վրա, իսկ այգու նավիգացիայի համար պատասխանատու էր Լեբեդևի դիզայներական արվեստանոցը: Այգին կառուցվել է նախկին «Ռոսիա» հյուրանոցի տեղում և զբաղեցնում է 78000 քառակուսի մետր: Բացի կանաչապատ տարածքից Զարյադյեն ընդգրկում է մի քանի կարևոր շինություն՝ համերգասրահ, մեդիա կենտրոն (ցուցասրահ), «Սառցե քարանձավ» տաղավարը և այլն:


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ Այնտեղ

Աղա Խան

Քաղաք՝ Տորոնտո, Կանադա Տարեթիվ՝ 2015 Կանադական Տորոնտոյի նորաբաց այգին ցուցադրում է, թե ինչպես արևմտյան հնարավորությունները կարող են համատեղվել արևելյան ավանդույթների հետ: Այն կառուցվել է բրիտանացի մահմեդական գործարար Աղա Խան IV-ի ֆինանսավորմամբ և գտնվում է վերջինիս թանգարանի հարևանությամբ: Բեյրութից ճարտարապետ Վլադիմիր Դյուրովիչը նախքան նախագծի իրագործումը շրջել է աշխարհի ամենատարբեր այգիներով՝ հատուկ ուշադրություն դարձնելով իսլամական աշխարհի նմուշներին և վերարտադրել տեսածը նոր կերպ: Այգին նախատեսված չէ միայն զբոսանքի համար, սա լիարժեք մշակութային կենտրոն է: Միջոցառումների խիտ ցանկը ներառում է կինոդիտումներ, պարային երեկոներ, յոգայի դասեր, ազգային երգերի տոներ և այլն:

Վեստրե Ֆյորդ Պարկ

Քաղաք՝ Օլբորգ, Դանիա Տարեթիվ՝ 2017 Զարմանալի դեպք. զբոսայգի, որտեղ գրեթե չես տեսնի ծառեր: Բայց պատճառը ոչ թե քաղաքային իշխանությունների ժլատությունն է, այլ հյուսիսային բնության առանձնահատկությունը: Դանիական ֆյորդերն առանձնապես առատ չեն բուսականությամբ: Այնպես որ տեղական Adept գործակալությունը համատեղել է զուսպ բնությունը և դրան համահունչ քաղաքաշինական լանդշաֆտը: Մի կողմից այստեղ կան ծովափնյա տարածք, թռչուններ, խոտածածկ, մյուս կողմից՝ մարդածին տարրեր, օրինակ՝ փայտե պրոմենադը, որը կապում է այգու բոլոր շրջանները միմյանց:

44 45

#5(51) 2018


Սուպերքիլեն

Քաղաք՝ Կոպենհագեն, Դանիա Տարեթիվ՝ 2012 Այս այգին մի քանի կարևոր առաքելություն ունի՝ դառնալ Նյորեբրո թաղամասի քաղաքաշինական վերածննդի խորհրդանիշը և որպես օրինակ ու ոգեշնչում ծառայել երկրի մյուս քաղաքների համար։ Միևնույն ժամանակ Սուպերքիլենի գլխավոր սկզբունքը բազմազանությունն է. 30 հազար քառակուսի մետր մակերես ունեցող այգու տարածքում տեղադրված են աշխարհի տարբեր անկյունները խորհրդանշող բազմաթիվ օբյեկտներ՝ ռուսական տաղավար (կոնստրուկտիվիզմի ակնարկով), ճապոնական ութոտնուկի տեսքով մանկական սղարան, մարոկկոական շատրվան և նույնիսկ հայկական պիկնիկի սեղաններ (մեզ շատ ծանոթ և հարազատ ձևավորմամբ)։ Իսկ մտոցի կափարիչները հատուկ բերվել են Զանզիբարից, Գդանսկից և Փարիզից։ Այգին բաժանված է երեք հատվածի՝ կարմիր, սև և կանաչ։ Առաջինը ակտիվ հանգստի համար է, երկրորդը հանդիպումների և, օրինակ, խորովածի, երրորդը բնության հետ առնչվելու կանաչապատ տարածքն է:

Նեյվի Յարդս Սենթրալ Գրին

Քաղաք՝ Ֆիլադելֆիա, ԱՄՆ Տարեթիվ՝ 2015 Տարբեր չափերի շրջանաձև հատվածներից բաղկացած այս այգին, ինչպես և ողջ թաղամասը, կառուցվել է նախկին ճահիճների տեղում: Այժմ տարածքը վերածվում է միջին դասի հարմարավետ մի թաղամասի, այգին էլ իր հերթին խորհրդանշում է այդ փոփոխությունները: Սենթրալ Գրինում կարելի է վայելել ծառերի հովը, վազքի դուրս գալ, սեղանի թենիս խաղալ կամ որևէ այլ ակտիվ հանգստի ձև գտնել:

Աշոտ Գարունց


ՔԱՂԱՔ Իմ Երևան

Արևիկ Մանուկյան և Սարհատ Պետրոսյան

«Քաղաքային կյանքն իր կանոններն ունի» Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն ու «Աչաջուր» սրճարանի տնօրեն Արևիկ Մանուկյանը հստակ չեն հիշում, թե Երևանի որ հատվածում են ծանոթացել։ Սարհատը պնդում է, որ Արևիկին առաջին անգամ Կարապի լճի տարածքում է նկատել, Արևիկի մոտ էլ Մաշտոցի «Յամ-Յամն» է տպավորվել։ Համենայն դեպս, հաստա՛տ Երևանում: Սարհատն ու Արևիկը պատմում են իրենց Երևանի առանձնահատկությունների, հիշողությունների, քաղաքի ռիթմի ու հոտի մասին։

46 47

#5(51) 2018


Սարհատ Պետրոսյան

Արևիկ Մանուկյան Ծնվել ու մեծացել եմ Բաղրամյան պողոտայում գտնվող մեր տանը՝ նոտարական գրասենյակների հարևանությամբ։ Մանկությունս անցել է Կասկադում, Սարյանի արձանի այգում, Ազգային ժողովի բակում, որի դարպասներն, ի դեպ, բաց էին. այնտեղ սահնակ էինք քշում մութ ու ցուրտ տարիներին։ Պրոսպեկտի վրա մի կրպակ կար, որտեղ «դոնալդ» ու «տուրբո» էին վաճառում՝ մանկությանս ամենակարևոր հուշերից է։ Տանը չէինք ասում, որ էնտեղ ենք գնում, որովհետև մեզ թվում էր, թե Բաղրամյանից Պրոսպեկտ շատ հեռու է։ Մի կերպ հասնում էինք էնտեղ, որ ծամոն գնենք։ Մանկությունս անցել է բակում խաղալով։ Երբ ամռանն ինչ-որ տեղ հանգստանալու էինք գնում, ուշքս ու միտքս մեր բակն էր, չէի համբերում, թե երբ ենք վերադառնալու, որ բակ իջնեմ։ Այլ բակերի հետ կռիվ անել, գործագործ, լյագուշկա, բադմինտոն խաղալ, ցոգոլ քաղել կամ շշեր գողանալ, հանձնել ու պաղպապակ առնել՝ այս ամենն է ստեղծել իմ Երևանը։ Կարծում եմ բակային մշակույթը շատ կարևոր է՝ կարծես կյանք մտնես բակի միջոցով։ Երևանի մասին պատկերացումս երիտասարդության տարիներին է ձևավորվել՝ ավելի գիտակից տարիքում։ Դասերից փախնում ու Սիրահարների այգի էինք գալիս՝ կարուսելներ նստելու, կամ Մոնումենտ: Չափչփում էինք փողոցները, ուսումնասիրում քաղաքը։ Երևանը սիրելը, կամ քաղաքի հանդեպ պատասխանատվություն ունենալը գիտակցված չէր, որովհետև սա իմ տունն է ու այդպես էլ պիտի լիներ։ Այս զգացողությունները միշտ եմ ունեցել։ Քանի գնում է, փողոցում ավելի քիչ եմ ինձ հարազատ, ծանոթ մարդիկ տեսնում. 2000-ական թվականներից ի վեր ավելի սուր եմ սկսել նկատել դա։ Ժամանակի ընթացքում շրջապատս Երևանում շատ պակասեց։ Քաղաքը կարծես լիարժեք է դառնում, երբ իմ շատ ընկերներ ամռանը վերադառնում են։ Ինձ թվում է՝ Երևանը անմիջականության պակաս ունի, նաև՝ հումորի։ Այն, ինչ ժամանակին ինչ-որ պահի մեզ կարող էր նյարդայնացնել, օրինակ՝ առանց զանգելու իրար տուն գնալը, հարևաններով հավաքվելը, անդադար զրուցելը, խոհանոցում կամ բալկոնում բամբասելը՝ այժմ անհրաժեշտություն է։ Կարծում եմ՝ այս ամենը քաղաքային կյանքի ամենակարևոր մասերից է։ Իմ հիշելով Սարհատի հետ Պրոսպեկտի «Յամ-Յամում» ենք ծանոթացել։ 90-ականների վերջն էր։ Չնայած ինքն ասում է, որ ինձ Կարապի լճի տարածքում է տեսել առաջին անգամ։ Բայց ես իրեն էնտեղ չեմ հիշում։ «Աչաջուրի» ակունքները Սարհատի հետ են կապված՝ իրենն է սրճարանի գաղափարը։ Հետո միացանք ու զբաղվեցի բիզնեսի զարգացմամբ։ Աշխատում եմ, որ «Աչաջուրը» լինի այն վայրերից, որտեղ մենակս էլ սիրում եմ գնալ։ Հիմա ավելի հեշտ է, մի քանի տարի առաջ մարդիկ Երևանում կաշկանդվում էին մենակ ինչ-որ սրճարան գնալ։ «Աչաջուրն» իր դեմոկրատիկ կառուցվածքով, որին, ի դեպ, նպաստում է այն, որ մեզ մոտ ինքնասպասարկում է, նաև աշխատողների վերաբերմունքը նպաստեցին, որ մարդիկ սկսեցին այստեղ ազատ ու անկաշկանդ զգալ։ Երևանում մեր Երևանը ստեղծեցինք, որովհետև «Աչաջուրը» մեզ համար օազիս է։ Տնից հետո երկրորդ իմ ամենասիրելի վայրն է քաղաքում։ Երևանի ճարտարապետությունը մանկությանս հիշողություններն են, որ քանի գնում պակասում են։ որքա՜ն շատ են վայրերը, շենքերը, որ էլ չկան։ Իմ մեծանալու հետ մանկությանս, հետո պատանեկությանս ու երիտասարդությանս հուշերը կարծես քանդել են։

Մանկությունս Նորքի անտառներում է անցել, որոնք հիմա չկան։ Սեփական տուն ունեինք՝ ոզնիներ, նապաստակներ, արհեստական գետում լողանալ… Արկածներով լի մանկություն եմ ունեցել։ Հիշում եմ, որ անտառներն էնքան խիտ էին, որ վախենում էինք խորանալ։ 90-ականների դժվար ձմեռներից հետո անտառը նոսրացավ, սարի տեսարան բացվեց։ Մեր սերնդի պատանեկությունը Օպերայի հարակից տարածքում է անցել, հետո սրճարանները մեզ տեղափոխեցին Կասկադ, 2008-ից արդեն սկսեցինք Սիրահարների այգում հաճախ հավաքվել։ Օպերայի, Թումանյան փողոցի շրջակայքով քայլելն ինձ համար հիմա տհաճ է, չնայած այդ տարածքները շատ եմ սիրում։ Երևանյան գիշերային կյանքի պիկը Monte Cristo-ում էր անցնում, հետո տեղափոխվեցինք Calumet։ Էդ ժամանակ փաբային կյանքն իրոք ակտիվ էր, հիմնական ըմպելիքը գարեջուրն էր։ Հիմա արդեն գինի ենք խմում Սարյանի վրա։ Քաղաքի ռիթմը շատ եմ սիրում։ Աշխատանքի բերումով այժմ ցերեկները շատ ժամանակ եմ անցկացնում հրապարակի տարածքում։ Քաղաքի այդ հատվածի ռիթմը լրիվ այլ է, նոր բաներ եմ ինձ համար բացահայտում։ Երևանը շատ հզոր էներգետիկա ունի, չնայած որ ռիթմը դանդաղ է։ Երևանը օգոստոսին ու դեկտեմբերին լրիվ տարբեր է։ Ինտենսիվ փոփոխությունները մեզ վրա էլ են ազդում։ ձմռանը 17.00-ից հետո բոլորը տանն են, ամռանը բոլորը դուրս են գալիս ու մեկ-մեկ մտածում ես՝ բա ու՞ր էին էս մարդիկ։ Ինձ թվում է՝ Երևանին մի հարթությամբ ենք նայում, ամեն մեկս մեր դիտակետից։ ու չնայած, որ Երևանը փոքր է, շատ բազմաշերտ է։ Երրորդ մասում լրիվ այլ վիճակ է, կենտրոնում՝ այլ։ 2007-ին ինձ առաջարկեցին, որ Սիրահարների այգու վերականգնողական աշխատանքներն ու մենեջմենթը իրականացնող նախագծի մասը կազմեմ։ Հետագայում ամբողջ նախագիծը վստահվեց ինձ ու իմ գրասենյակին։ Քաղաքային կյանքն իր կանոններն ունի։ Ժամանակին թաղային հեղինակություններ կային, բայց հիմա կանոններն ուրիշ են։ Հիմա կան քաղաքի լուսանկարիչների, դիզայներների, այլ մասնագիտություններ ունեցողների «տուսովկեք»։ Կան մարդիկ, ում չես բարևում, բայց պիտի նրանց իմանաս։ Քաղաքի մշակութային մթնոլորտն է։ Ամեն ինչ փոխվում է, էն մարդիկ, որ տասը տարի առաջ էին ստեղծում Երևանի կոլորիտը, հիմա փոխվել են։ Պիտի ադապտացվենք, զգանք ռիթմն ու փոխվենք նրանց հետ։ Արևիկին Կարապի լճի տարածքում եմ նկատել։ Տարբեր սրճարաններում հանդիպում էինք։ Օպերան երիտասարդների խորհրդանիշներից էր, ռոլիկ, հեծանիվ էինք քշում, բումերանգ խաղում, շներին լճում լողացնում էինք, խոտերի մեջ նստում։ Այդ ժամանակ սոլի բանալու նման քարից նստարանները կային: Այն ժամանակ այս տարածքն ավելի մարդամոտ էր։ Մասնագիտությամբ քաղաքաշինարար եմ, քաղաքաշինության մասին էնքան գրքեր եմ կարդացել։ Քաղաքային կյանքի փոփոխության մասին բազմաթիվ տեսություններ կան, բայց վերջնական բանաձև չկա։ Երևանը այլ տրամաբանություն ունի՝ Օպերա, Կասկադ, Փարպեցի, Սարյան ֆենոմենը տեղի ունեցավ արագ ու առանց կանոնի։ Փորձում էինք փրկել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը։ Մինչև այդ տարբեր այլ կառույցների դեպքում հաջողության չէինք հասել։ «Սևան» հյուրանոցի ժամանակ մեր առաջին կազմակերպած ցույցերից մեկն էր. 14 հոգի էր եկել։ Դահլիճի դեպքում մենք էինք մեծացել, Հայաստանն էր փոխվել, համեմատաբար ավելի դեմոկրատական էր։ Մեծ էր նաև սոցիալական մեդիայի դերը։ Տարածաշրջանում առաջինն էինք, որ սկսեցինք այդ ժամանակահատվածի ճարտարապետության պահպանան մասին բարձրաձայնել։ Կինոթատրոնի դեպքում եղավ ինչ եղավ, հաջողության հասանք ու նույնիսկ Հայաստանից դուրս այդ հարցը մեծ ռեզոնանս ունեցավ։ Էնքան կապված եմ Երևանի հետ, ու ինձ թվում է՝ գործունեությանս պատճառով քաղաքն էլ ինձ հետ է շատ կապված։ Երբևէ կյանքս առանց Երևանի չեմ պատկերացրել, ինձ որևէ այլ քաղաքի հետ չեմ ասոցացնում։

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔ Ի հիշատակ

48 49

#5(51) 2018


Ամեն մեկիս Ազնավուրը Ֆրանկոֆոնիայի օրերին ամենից շատ սպասված հյուրը ոչ թե Մակրոնն ու Տրյուդոն էին, այլ Ազնավուրը: Բայց երբ բեմը Հանրապետության հրապարակում արդեն կառուցվում էր, շանսոնյեն հեռացավ կյանքից: Հիմա շատերն են փոշմանում, որ այդպես էլ Շառլին բեմից չլսեցին, իսկ շատ շատերն էլ մտքում վերապրում են համերգը, որին ներկա լինելը մեծ բախտավորություն են համարում։ Թե ինչպիսին էին Շառլի համերգները, ինչպիսին էր Շառլը բեմում ու ինչ զգացմունքներ ուներ հանդիսատեսը, պատմում են ազնավուրյան համերգները վայելած մարդիկ։

Աննա Իսրայելյան, լրագրող

1997-ի դեկտեմբերն էր, այն ժամանակ դեռ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ լրագրողների մի խմբով այցելել էինք Փարիզ. գործարարների մի խումբ կար պատվիրակության կազմում, կարծեմ հենց նրանց նախաձեռնությամբ էր մեզ համար որպես նվեր կազմակերպվել Շառլի համերգին մասնակցելը։ Փարիզի Կոնգրեսի պալատում մոտ մեկ ամիս շարունակ Ազնավուրը համերգներ էր տալիս, եթե չեմ սխալվում հենց անվանումն էլ «Հրաժեշտի համերգաշրջան» էր։ Այն ժամանակ խոսակցություններ կային, որ նա պատրաստվում է դադարեցնել համերգային գործունեությունը, և մեկ ամիս շարունակ ուղղակի լեփ-լեցուն էր դահլիճը։ Անկեղծ խոստովանեմ, մինչ այդ ինձ թվում էր, որ Ազնավուրին ավելի շատ մենք էինք սիրում, քանի որ նա մերն է, նա հայ է՝ ամենահանրահայտ հայն է, չկա նրան հավասարը, բայց այդ դահլիճում գտնվելով՝ հասկացա, որ նրան նաև մենք ենք սիրում։ Այն ոգևորությունը, որ տիրում էր դահլիճում, այն խարիզման, որ նա բեմից դրսևորում էր (երբ չորուկ ձեռքով դողդողացնում էր կամ պարում էր) ու տեսնելով բեմում ինչ է կատարվում՝ հասկանում էիր, որ անկախ նրանից, թե որքանով է երգարվեստը լեցուն տարբեր երգիչներով, Ազնավուրը լեգենդ է և նրան հենց այդպես էլ ընկալում էր հանդիսատեսը։ որպես լրագրող անձամբ հանդիպել եմ երկու անգամ, հարց եմ տվել ու նաև խնդրել եմ նկարվել հետը։

գումարներով գնեցինք այդ տոմսերը ու երեկոյան 18:30-ին արդեն Համալիրում էինք: Քանի որ հորեղբայրս աշխատում էր Համալիրում, ես նույնիսկ հնարավորություն ունեցա համերգից առաջ նրա վերջին փորձերը տեսնել: Ազնավուրի երգերի խոսքերը ես չեմ հասկանում, սակայն դրանք ինձ այնքան հոգեհարազատ էին, որ թվում էր՝ կարող եմ նրան հավասար երգել: Երբ վերջում Շառլը ավարտեց համերգը, նա պարում էր, հանել էր պիջակը ու պտտում էր գլխավերևում… Երբ ես մտածում էի, որ բոլոր մտավորականներն ու հրաշամարդիկ շուտ են մահանում, հիշում էի Ազնավուրին: Ես ինքս իմ մեջ որոշել էի, որ եթե Շառլը մեզ դեռ չի լքել, ապա անավարտ գործ ունի: Միգուցե նա ուղղակի մարմնո՞վ մահացավ, միգուցե արդեն մարմի՞նն էր ծերացել ու նրան նոր մարմին էր պետք: Հույս ունեմ, որ երկնքում կամ մի տեղ, ուր ավելի լուսավոր է երկրից, նա կմնա լույսի ու սիրո մեջ:

ՄԻԳՈՒՑԵ ՆԱ ՈՒՂՂԱԿԻ ՄԱՐՄՆՈ՞Վ ՄԱՀԱՑԱՎ, ՄԻԳՈՒՑԵ ԱՐԴԵՆ ՄԱՐՄԻ՞ՆՆ ԷՐ ԾԵՐԱՑԵԼ ՈՒ ՆՐԱՆ ՆՈՐ ՄԱՐՄԻՆ ԷՐ ՊԵՏՔ: ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԵՐԿՆՔՈՒՄ ԿԱՄ ՄԻ ՏԵՂ, ՈՒՐ ԱՎԵԼԻ ԼՈՒՍԱՎՈՐ Է ԵՐԿՐԻՑ, ՆԱ ԿՄՆԱ ԼՈՒՅՍԻ ՈՒ ՍԻՐՈ ՄԵՋ

Արեգ Սերոբյան, դպրոցական

Ես ունեի երեք երազանք՝ ուզում եմ փիղ ունենալ, գնալ Շոտլանդիա և տեսնել Շառլ Ազնավուրին: Երրորդ երազանքը երեք տարի առաջ արդեն կատարվել է: 2015-ի հոկտեմբերի 10-ի առավոտյան միայն իմացա, որ նույն օրը երեկոյան Շառլը համերգ է տալու, և 90%-ով ես չէի կարող մասնակցել, եթե չլիներ Լիլիթ անունով մի մարդ, որ երկու տոմս էր գնել ու վաճառում էր: Ես ու փոքր եղբայրս մեր խնայած

Բիայնա Մահարի, լուսանկարիչ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբով Փարիզում Ազնավուրի հետ բեմում երկու անգամ երգել եմ, մի քանի անգամ էլ Երևանում. նա մեր երգչախումբը շատ էր սիրում։ Երևանյան վերջին համերգին արդեն բեմում չէի՝ լուսանկարում էի: Իրականում դա միակ համերգն էր, որ իսկապես լսել եմ, որովհետև նախորդներին չէինք կարող լսել՝ մեր հերթին էինք սպասում։ Սովորաբար համերգ նկարելիս մի տեղ կանգնում ես նկարում, հետո վազում մեկ այլ տեղ, հետո փորձում ես կուլիսներ մտնել, հետո վերևից… Այս անգամ էլ այդպես էի տրամադրված, մի տեղ կանգնեցի, մի քիչ նկարեցի ու հասկացա, որ այլևս ոչ մի տեղ չեմ ուզում գնալ, որ ոչ մի բան չեմ կարող անել, որ նկարը դառնա ավելի լավը, ավելի լավը, քան ցանկացած նկար, որի մեջ ուղղակի Ազնավուրը կա։ Էդպես մի կադր ստացվեց՝ Ազնավուրը ծաղիկները ձեռքին կանգնած է բեմի եզրին, իսկ մյուս կողմում երևում են հանդիսատեսների ձեռքերը՝ մթության միջից դեպի նա պարզած: Դա փոխաբերական իմաստով ես եմ, դա իմ վերաբերմունքն է Շառլին:


ՔԱՂԱՔ Ի հիշատակ

50 51

#5(51) 2018


Մարիկա Տոնյան, դասախոս

Հաստատ չեմ հիշում, երևի 1964 թիվն էր, ես 14 տարեկան էի, Ազնավուրի երևանյան համերգին մայրիկիս հետ նստած էինք շատ լավ տեղերում՝ պարտերի առաջին, թե երկրորդ շարքում էինք։ Առջևի նստած հանդիսատեսը մեզ չէր խանգարում, մենք նրան շատ լավ տեսնում էինք։ Այնքան լարված էինք լսում, որ նստել էինք աթոռի ծայրին ու հարմար չէինք տեղավորվել։ Էլեկտրականացած մթնոլորտ էր, շատ ազդեցիկ էր… Եթե հաշվի առնենք, որ նա սկսեց ժողովրդականություն վայելել 56-57 թվականներին, դա պիկն էր՝ նրա երիտասարդ ժամանակն էր, շատ մեծ տպավորություն թողեց. անշարժ նստած լսում էինք։ Շատ դինամիկ ու շատ էմոցիոնալ էր բեմում, մի ամբողջ ներկայացում էր, ոչ թե պարզապես համերգ։

Անդրե Սիմոյան, երաժիշտ / 2015թ. համերգի տեխնիկական անձնակազմից

2015-ին առաջին անգամ բախտ եմ ունեցել մոտիկից շփվելու պարոն Ազնավուրի հետ: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում հյուրեր էին եկել Հայաստան, ու նա էլ պետք է համերգ ունենար Համալիրի համերգասրահում: Ես այդ օրը աշխատում էի որպես տեխնիկական թարգմանիչ, քանի որ Ազնավուրի տեխնիկական թիմը եվրոպացիներից էր կազմված, ու հայ աշխատողները լեզուն հասկանալու խնդիր ունեին: Ազնավուրն անչափ բարի ու համբերատար էր: Նկարվում էր բոլորի հետ ու շատ ջերմ էր վերաբերվում նրանց: Հիշում եմ՝ որոշակի խնդիրներ կային այն մոնիտորների հետ կապված, որոնք երգերի բառերն էին հուշում... Շառլն ընդհանրապես խուճապի չմատնվեց ու չնայած համերգը սկսելուց առաջ մեզ հաջողվեց այդ խնդիրը լուծել, նա, միևնույն է, պատրաստ էր առանց այդ տեքստային մոնիտորների բեմ բարձրանալ: Առաջին անգամ էր, որ այդպիսի միջավայրում լսում էի նրան՝ հենց հնչյունային վահանակի կողքից: Հիացած էի, թե ինչպես էր նա կարողանում տարիներ շարունակ կատարած երգերի ամեն մի բառը նորից զգալ ու մաքսիմալ էմոցիայով մատուցել... Սրահում անբացատրելի էներգետիկա էր տիրում:

պիտի համերգով դիտվի, որովհետև երբ ինքը միմիկաներով ու ժեստերով, թաշկինակով, կոստյումով պատմում է իր երգը, թեկուզ նույն La Boheme-ը կամ Comme ils disent-ը, այդ ժամանակ է երգն ամբողջական դառնում։ Մինչհամերգային հուզված վիճակը բոլորի մոտ շատ ուժեղ էր զգացվում, իհարկե, բացի անհոգ իշխանավորներից։ 2015-ի համերգն էր, Շառլը մտավ բեմ, ու հոտնկայս օվացիաներ սկսեցին, մարդկանց աչքերն ավելի լցվեցին, ես կատարյալ էյֆորիայի մեջ էի... Սկսեց առաջին երգը՝ Les emigrants-ը. նա միշտ այս երգով է սկսում, որովհետև՝ լինելով գաղթականի ընտանիքում ծնված՝ կարևորում էր գաղթականների հարցը բարձրաձայնելը։ Հատկանշական էր Mon ami, mon Judas երգը, որ եթե նախագահը հասկանար բառերը, հաստատ շատ կսիրեր։ Այն քծնողների ու քեզ անդունդը նետելու պատրաստ պնակալեզների մասին է։ La Boheme-ը ինչպես միշտ աստվածային էր, անբաժան էր թաշկինակը ներքև նետելու ու դրա վրա նետվող մարդկանց դրվագը։ Տխրեցի, որ She-ն չերգեց, ջղայնացա, որ Je m'voyais déjà-ն չերգեց, բայց ներեցի Emmenez-moi լսելուց հետո, որովհետև ծով չունեցող Հայաստանի երկրպագուների համար, այդ թվում և իմ, այն մի ուրիշ երազային երգ է։

ՀԻԱՑԱԾ ԷԻ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՆԱ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԿԱՏԱՐԱԾ ԵՐԳԵՐԻ ԱՄԵՆ ՄԻ ԲԱՌԸ ՆՈՐԻՑ ԶԳԱԼ ՈՒ ՄԱՔՍԻՄԱԼ ԷՄՈՑԻԱՅՈՎ ՄԱՏՈՒՑԵԼ... ՍՐԱՀՈՒՄ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԷՐ ՏԻՐՈՒՄ

Ավետ Բադալյան, ֆինանսիստ / 2015 թ. համերգի կամավոր

Ինձ համար կյանքում Ազնավուրը կարևոր էր այնքանով, որ ամեն մի ապրում կապել եմ իր երգերից մեկի հետ՝ 20 ամյակը՝ Sa jeunesse, hier encore, սիրահարվելիս՝ She, նախկին սիրած աղջկան նորից հանդիպելը՝ Non, je n'ai rien oublié, խմած ժամանակ բարձր երգել Les deux guitares... Ըստ իս՝ Ազնավուրի երգերն ուղղակի լսելու համար չեն. ցանկացած երգ

Ամալի Խաչատրյան, լրագրող

Ընդունելության պարապմունքներից հոգնած տուն գալուց էի սկսել Ազնավուր լսել, մի օր էլ երազանք պահեցի, որ անպայման Շառլի համերգին լինեմ։ 2015-ին դեռ ուսանող էի, ամեն տեղ աշխատում էի՝ նորմալ գումար չէի ստանում, իսկ համերգի ամենաէժան տոմսը 30000 դրամ էր։ Շատ լավ էի հասկանում, որ դա ամենաչնչին գումարն է երազանքն իրականացնելու համար ու նաև ոչինչ է Շառլին բնականից լսելու ու տեսնելու համար, բայց պետք է այդ պահին ունենայի գումար, որ մի հատ էլ չնչին լիներ։ Հատկապես, որ զգում էի՝ սա վերջին համերգն է լինելու Հայաստանում: Պարտքով գումար վերցրեցի ու գնեցի տոմսը: Մտավ բեմ ու սկսեցի լացել: Մինչև հիմա էլ չգիտեմ՝ ինչու այդպես հուզվեցի, որովհետև զգո՞ւմ էի երազանքս է կատարվում, թե՞ որ Մեծությունն է բեմում։ Վերջում էլ մի 3-4 հոգով գնացինք ստորագրություն խնդրելու, Համալիրի հետևում՝ դռան մոտ կանգնած սպասում էինք, (ի դեպ, այնքան վստահ էի, որ լիքը մարդ է նկարվելու հերթ կանգնելու, պարզվեց՝ միայն մենք էինք), բայց Շառլը չկանգնեց, արագ սլացավ դեպի մեքենան, հետո անձնակազմից մեկն առաջարկեց հանձնել իրեն տոմսերը, խոստացավ՝ հյուրանոցում փոխանցել Շառլին, որ ստորագրի վրան։ Հաջորդ օրը վերցրինք, ոսկեգույն գրիչով էր ստորագրել, թվում է՝ հասարակ բան է, գրիչ է, էլի, բայց շաբլոն սև կամ կապույտ գրիչով չէր ստորագրել, նա, փաստորեն, հատուկ ստորագրությունների համար ոսկեգույն թանաքով գրիչ էլ ուներ։

Ամալի Խաչատրյան Բիայնա Մահարի


Քաղաք Կադրերի բաժին

Կոմմունարների պարտեզ, 1920-ականներ

52

#5(51) 2018

Երևանում առաջին հասարակական այգին (միակը մինչև 1920 թվականը) հիմնադրվել էր դեռ 1860-ականներին, սակայն պաշտոնապես բացվել է միայն 1910-ին (մասնավորապես շինարարների թերացման պատճառով), և իր եվրոպական ոճի ձևավորման համար կոչվել Անգլիական այգի։ Քաղաքագլուխ Հովհաննես Մելիք-Աղամալյանի անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Առաջին հանրապետության ժամանակ այգին նորից անխնամ մնաց։ Հետո խորհրդային կարգեր հաստատվեցին, և «Անգլիական այգին» վերածվեց զոհված հեղափոխականների պանթեոնի։ Որոշ ժամանակ այգին կոչվում էր 26 կոմիսարների անունով, այնուհետև՝ Կոմմունարների այգի՝ Կոմայգի։ 1938 թվականին այգու տարածքում կառուցվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր շենքը։ 1991 թվականից այգին կոչվում է Թատերական:


www.instagram.com/hamalbashyan_t



Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.