MHG # 1 2020

Page 1


MEDIC HEALTH GROUP

"Medic Health Group" organization is a public, voluntary, and non-profit organization that was established in 2016. Representatives of various professions, such as doctors, economists, epidemiologists, pharmacists, lawyers, healthcare organizers, engineers, administrators, may join this organization. This company revenue generation sources include membership fees, grants, voluntary contributions and other sources not prohibited by the law. The organization carries out its functions in the United States as well as outside its territory in cooperation with national and international occupational health organizations. Medic Health organization aims to ensure a high level of health by promoting the development of the evidence-based medical practice, by improving the efficiency of the care provided, and developing modern standards of healthcare system not only in the U.S. but outside its territory.

ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: лÕÇݳϳÛÇÝ µáÉáñ Çñ³íáõÝùÝ»ñÁ å³ßïå³Ýí³Í »Ý:


Գիտնականները պարզել են, որ շաքարը փոխում է ուղեղը

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարն ուղեղի վրա ազդում է ինչպես թմրանյութը՝ փոխելով ուղեղի քիմիան եւ առաջացնելով կախվածություն: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Scientific Reports հանդեսում։ Շատ մարդիկ են գանգատվում քաղցրի նկատմամբ անհաղթա-

հարելի հակումից: Այդ սովորության պատճառով հաճախ է զարգանում ճարպակալում եւ շաքարախտ: Շաքարը հաճախ անվանում են «քաղցր թմրանյութ», բայց մինչեւ վերջին ժամանակներս դրանից կախվածության առաջացման գիտական հաստատումներ չեն ներկայացվել: Օրխուսի համալսարանից դանիացի գիտնականները գիտափորձ են անցկացրել խոզերի վրա եւ եկել այն եզրակացության, որ շաքարը նրանց ուղեղի վրա, որը շատ նման է մարդու ուղեղին, իրապես ազդում է ինչպես թմրանյութը: «Կասկածներ չկային, որ շաքարն իր ֆիզիոլոգիական էֆեկտներով վնասակար է առողջության համար: Բայց մենք կասկածում էինք, որ շաքարն ազդում է ուղեղի եւ գործելակերպի վրա»,-համալսարանի մամուլիտեղեկագրում մեջբերված է աշխատության առաջին հեղինակի, կլինիկական բժշկության ամբիոնի դոցենտ Մայքլ Վինտերդալի խոսքը: 12 օրվա ընթացքում յոթ խոզ օրական ստացել է երկուական լիտր շաքարաջուր: Գիտնականները հատուկ ընթացակարգի օգնությամբ կենդանիների ուղեղի պատկերը համեմատել


են հետազոտությունն սկսելուց առաջ, առաջին օրվա վերջին եւ գիտափորձն ավարտելուց հետո: «Ընդամենը 12 օր շաքար ընդունելուց հետո մենք լուրջ փոփոխություններ նկատեցինք ուղեղի դոֆամինային եւ ափիոիդ համակարգերում: Փաստորեն ափիոիդ համակարգը, որը քիմիական առումով կապված է բարօրության եւ հաճույքի հետ, ակտիվացել էր արդեն ամենաառաջին ընդունումից հետո»,-ասում է գիտնականը: Այլ խոսքով՝ հետազոտողները հայտնաբերել են, որ շաքարն ուղեղի վրա ազդում է նույն այն սխեմայով, ինչ եւ թմրամիջոցները՝ ազատելով նեյրոտրանսմիտերները՝ դոֆամինը եւ ապիոիդները: Փոխհատուցման համակարգը, որի հետ կապված են հաճույքի, երջանկության եւ բարօրության զգացումները, կարելի է ակտիվացնել նաեւ այլ միջոցներով, ասենք՝ սեքսով, շփումներով կամ ինչ-որ նոր բան իմանալով, բայց արհեստական խթանները երբեմն ավելի արագ եւ ուժեղ են գործում: «Եթե շաքարը կարող է ուղեղի փոխհատուցման համակարգը փոխել ընդամենը տասներկու օրվա ընթացքում, ինչպես մենք դա տեսանք խոզերի մոտ, հասկանալի է, որ բնական խթանները, ինչպիսիք են ուսուցումը եւ սոցիալական փոխգործակցությունը, մղվում են հետին պլան եւ փոխարինվում են շաքարով կամ դոֆամինի այլ արհեստական խթանիչներով»,-նշում է Վինտերդալը: Հեղինակները բացատրում են, որ գիտափորձը հենց խոզերի վրա է անցկացվել այն պատճառով, որ մարդկանց մոտ դոֆամինի մակարդակը խիստ փոխվում է՝ կախված մեծ թվով գործոններից. ուրախության հորմոնի վրա ազդում են այլ մարդկանց հետ մեր հարաբերությունները, այն, թե ինչ ենք մենք ուտում, եւ նույնիսկ հեռախոսով խաղերը: Այդ ամենը կարող է հանգեցնել արդյունքների զգալի շեղումների: Իսկ խոզերը հիանալի այլընտրանք են: Նրանց ուղեղն ավելի բարդ է, քան մկներինը, եւ պատված է գալարներով՝ մարդու ուղեղի նմանությամբ, եւ նրա չափն իդեալական կերպով հարմար է այն սքաներների օգնությամբ խորը կառուցվածքների տեսանելիացման համար, որոնք նախատեսված են մարդու ուղեղի հետազոտման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Փորկապություն. այն ամենը, ինչ պետք է իմանալ այս հիվանդության մասին

Բժիշկ-գաստրոէնտերոլոգների տվյալներով, աշխարհում մարդկանց մեծ մասը տառապում է այս կամ այն տիպի փորկապությամբ: Շատերն այս հիվանդությանը լուրջ նշանակություն չեն տալիս: Մինչդեռ այն շատ վատ հիվանդություն է եւ պահանջում է լուրջ ու համալիր բուժում: Չէ՞ որ երկարատեւ ու քրոնիկական փորկապությունները կարող են պատճառ դառնալ այլ հիվանդությունների: Իսկ այսօր այլ գիտնականներ էլ ուղիղ կապ են տեսնում փորկապության ու հաստ աղիի քաղցկեղի մեջ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունները ցույց են տալիս, որ Եվրոպայում հաստ աղիի քաղցկեղն ուռուցքային հիվանդությունների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Մինչ այսօր մասնագետներին չի հաջողվել պարզել, թե քաղցկեղն ինչ մեխանիզմով է առաջանում: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հենց քրոնիկական փորկապություն ունեցողների մոտ է հաճախ հանդիպում հաստ աղիի քաղցկեղ: Բանն այն է, որ ամբողջ կյանքի ընթացքում մեր աղեստամոքսային տրակտով անցնում են հազարավոր կանցերոգեններ: Եվ պարզ բան է, որ փորկապության ժամանակ այդ թունավոր նյութերը մնում են օրգանիզմում, ու ինչքան երկար են դրանք մնում, այնքան ավելանում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Սա հաստատվում է այն փաստով, որ այդ ուռուցքներն առաջանում են հիմնականում այն մասում, որտեղ հավաքված են լինում կղանքային մասսաները:


3200 W Burbank Blvd, Burbank, CA 91505


Այս առումով ռիսկային խումբ են համարվում տարեց մարդիկ: Տարեցտարի օրգանիզմում տեղի է ունենում նյութափոխանակության խանգարում, դիմադրողականության թուլացում, սկսում են հաճախակի փորկապություններ: Եվ այս ամենը հանդիսանում է չարորակ ուռուցքների առաջացման պատճառ: Փորկապության նախանշանները հայտնի են բոլորին: Եթե կղման ակտի հետ կապված դժվարությունները շարունակվում են երեք ամսից ավելի, ուրեմն` հիվանդությունը սկսել է կրել քրոնիկական բնույթ, եւ պետք է ինչ-որ միջոցների դիմել: Առաջին հերթին պետք է հրաժարվել նստակյացությունից ու ավելի շատ շարժվել: Երբ մարդը քիչ է շարժվում, աղիների գործունեությունը սկսում է դանդաղել: Անհրաժեշտ է օրվա մեջ գոնե 20 րոպե քայլել, զբաղվել լողով ու մարմնամարզությամբ: Պետք է հրաժարվել երշիկից ու թարմ հացից: Աղիների գործունեությունը կարգավորելու համար մասնագետները խորհուրդ են տալիս փոխել սննդակարգը: Թարմ սպիտակ հացը, թխվածքեղենը, աղի ձուկը, երշիկը, պանիրը, կակաոն նպաստում են փորկապության առաջացմանը: Սնունդը հնարավորինս պետք է հարստացնել բուսական ծագում ունեցող մթերքներով, որոնք հարուստ են բջջանյութով: Ընդ որում` խորհուրդ է տրվում մրգերն ու բանջարեղենն օգտագործել հում վիճակում: Դրանց թվին են պատկանում խոշոր աղացած ալյուրի հացը, վարսակը, ցորենի ծիլերը, մրգերը (ծիրան, խնձոր, չամիչ), բանջարեղենը (գազար, արտիճուկ, ծաղկակաղամբ, եգիպտացորեն, վայրի գազար, բազուկ) ու թարմ կանաչեղենը: Որպեսզի աղիները ժամացույցի նման աշխատեն, օրվա ընթացքում խմեք 8 բաժակից ոչ պակաս կոմպոտ, հյութ, կեֆիր, հանքային կամ սովորական ջուր, որն ամենալավն է ազատում այդ խնդիրներից: Վաղ առավոտյան խմած մեկ բաժակ սառը ջուրն ավելի լավ է ազդում, քան լուծողական պրեպարատները: Իսկ ահա թեյը, սուրճը կամ գարեջուրը նման դեպքերում այնքան էլ օգտակար չեն: Տեւական սթրեսային վիճակը եւս կարող է նպաստել փորկապության զարգացմանը: Իսկ փորկապությունն իր հերթին խորացնում է նյարդային գերլարված վիճակը: Ոչ մի դեպքում չի կարելի անընդհատ լուծողական պրեպարատներ օգտագործել, որովհետեւ այն գրգռում է ստամոքսի լորձաթա-

ղանթը եւ նաեւ առաջացնում կախվածություն: Ինչպես նաեւ՝ ընկճում է սեփական կղման ռեֆլեքսը, ինչը բերում է ներծծման խանգարման, դիսբակտերիոզի եւ աղիների բորբոքային պրոցեսների զարգացման: Այն կարելի է ընդունել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Մինչեւ լուծողականների ի հայտ գալը, որպես աղիներ մաքրելու միջոց՝ կիրառվում էր հոգնան: Սակայն բոլորիս հայտնի է, թե այն որքան տհաճ ու անհարմար պրոցեդուրա է, ինչպես նաեւ հաճախակի հոգնաները լվանում եւ մաքրում են օգտակար միկրոֆլորան, նույնիսկ կարող են հանգեցնել աղիների գործունեության պարեզի: Այդ պատճառով այսօր բժիշկները հոգնա նշանակում են խիստ անհրաժեշտության դեպքում` հատուկ հետազոտության կամ աղիների անհապաղ մաքրման դեպքում: Մարմնամարզություն աղիների համար: Աղիների համար իդեալական տարբերակ է, եթե կղման ակտը տեղի է ունենում առավոտյան նախաճաշից հետո: Հակառակ դեպքում շատ լավ օգնում է աղիների մարմնամարզությունը: Առանց անկողնուց վեր կենալու, ձեռքի ափով մերսեք պորտի շրջանը` ժամացույցի սլաքի ուղղությամբ: Փորկապության զարգացմանը նպաստում են մի քանի կարեւոր պատճառներ. – Ոչ հստակ աշխատանքային գրաֆիկը (գիշերային կամ ցերեկային) – Նյարդային լարվածությունը – Առավոտյան երկարատեւ քունը – Կերակրացանկում բուսական ծագում ունեցող մթերքների պակասը – Մեծ քանակով ռաֆինացված մթերքների օգտագործումը – Ճարպերով ու սպիտակուցներով հարուստ սնունդը: Դրանք են միսը, ձուն, կաթնամթերքը – Ֆաստ-ֆուդ կոչվածը – Սննդակարգում ոչ բավարար քանակությամբ հեղուկը – Տարբեր տեսակի թեյերի ու սուրճերի չարաշահումը – Նստակյաց աշխատանքը – Տարբեր տեսակի դեղամիջոցները։ Քանի որ նման վիճակները հաճախ անխուսափելի են, ապա առաջարկում ենք մի քանի միջոց այն թեթեւացնելու համար: – Կաղամբի թարմ հյութը հրաշալի արդյունք է տալիս փորկապության դեպքում: – Իրար խառնել հավասար քանակությամբ


մեղր եւ բուսական յուղ: Խմել 1-2 ճաշի գդալ առավոտյան` քաղցած վիճակում՝ որպես լուծողական: – 50 գրամ չամիչը եւ 50 գրամ սալորաչիրը մեկ լիտր ջրով եփել թույլ կրակի վրա` մինչեւ հեղուկի կես դառնալը: 1 ճաշի գդալը օգտակար կլինի քրոնիկական փորկապությունների ժամանակ: Օգտագործել երկու ժամը մեկ: – Խառնել դառը օշինդրի եւ եղեսպակի տերեւները` հավասար քանակությամբ: Մեկ ճաշի գդալ խառնուրդին ավելացնել մեկ բաժակ եռջուր, փաթաթել սրբիչով, թրմել 30-40 րոպե ու քամել: Խմել կոլիտի դեպքում` մեկական ճաշի գդալ` ամեն երկու ժամը մեկ: – Վերցնել բեկտենու կեղեւ, սամիթի մանրացրած սերմ, կտավատի սերմ (4:1:1 հարաբերությամբ): Մեկ ճաշի գդալ խառնուրդին ավելացնել մեկ բաժակ եռջուր, 10 րոպե ե-ռացնել գոլորշու վրա, քամել ու ամբողջությամբ խմել: Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդություններ

պատճառով (արյան, լյարդի)։ 4. Սուր ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում (քութեշ, որովայնային տիֆ, գրիպ, ադենովիրուսային ինֆեկցիա): 5. Սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, էնդոկրին խանգարման ժամանակ։ 6. Սակավարյունության դեպքում: Օգտակար միջոցներ ատամի ցավի ու բերանի այլ հիվանդությունների համար Եթե ցավում է ատամը, անպայման պետք է դիմել ատամնաբույժին, բայց եթե ինչ-ինչ պատճառներով այդ պահին հնարավոր չէ, ապա գոնե պետք է փորձել մեղմել ցավը: Վերցնել 1 ճաշի գդալ եղեսպակի մանրացրած տերեւները, լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու 10 րոպե եռացնել: Սառեցնելուց հետո կատարել ողողումներ այնքան ժամանակ, մինչեւ ցավը կանցնի: Ատամի ցավին շատ լավ օգնում է նաեւ բրգաձեւ սոճու ձեթը: Բամբակի կտորին կաթեցնել 6-7 կաթիլ սոճու ձեթ եւ 10 րոպե թողնել ատամի վրա: Սկզբում՝ ատամի մի մասին, հետո` մյուս: Այն չի կարելի չարաշահել, որովհետեւ հնարավոր է՝ այրեք լինդը: Պրոցեդուրան կրկնել 5-6 ժամը մեկ անգամ, եթե ատամը դեռեւս շարունակում է ցավել: Արդյունավետ միջոց է մեղրամոմը:

Բերանի լորձաթաղանթն օրգանիզմի համար մեծ կարեւորություն է ներկայացնում եւ սերտ կապված է ներքին օրգան-համակարգերի հետ: Այն օգնում է մարսողության ընթացքին, շնչառությանը, խոսելու ակտին, կարգավորում է բերանի համար անհրաժեշտ միջավայր: Լորձաթաղանթի հիվանդությունները կարող են առաջանալ. 1. Ինֆեկցիաներից, այդ թվում եւ՝ սնկային։ 2. Ալերգիկ ռեակցիաների հետեւանքով։ 3. Այլ օրգան-համակարգերի հիվանդության

Վերցնել ոլոռի չափ բնական մեղրամոմի մի կտոր ու դնել ցավացող ատամի անցքում: Որպեսզի մեղրամոմը փափկի, կարելի է մի քիչ տաքացնել: Կարիեսի ժամանակ պրոֆիլակտիկ միջոց է 50 գ դաղձի խոտի, 25գ սրոհունդի խոտի եւ 25գ սովորական խնկածաղկի խոտի խառնուրդից պատրաստված թուրմով ողողումները: Այս խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու 2-3 րոպե թողնել թույլ կրակի վրա: Այնուհետեւ 1-2 ժամ հետո քամել եւ կատարել ողողումներ: Այն նաեւ վերացնում է բերանի տհաճ հոտը: Թարախակալված լնդերին ու ատամներին շատ օգնում է սովորական մեղրամոմ ծամելը: Արյունահոսող լնդերին շատ լավ օգնում է կաղնու կեղեւով պատրաստված թուրմը:



Վերցնել 60 գ կաղնու կեղեւ եւ 40 գ լորու ծաղիկներ: Այս խառնուրդից 1 թեյի գդալ լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, թրմել 1520 րոպե եւ ողողումներ անել արյունահոսող լնդերի դեպքում: Եղեսպակի թուրմը ջրի հետ 1/20 հարաբերությամբ՝ կատարել ողողումներ բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների ժամանակ: Եղեսպակն ունի հակաբորբոքային նշանակություն: Գետնամորու թուրմը եւս կարելի է օգտագործել նույն նպատակի համար: Սրոհունդի ձեթը եւս շատ օգտակար է բերանի խոռոչի հիվանդությունների ժամանակ: Ձեթը պատրաստելու համար վերցնում ենք 1 բաժին սրոհունդի քրքրված ծաղիկներ, 2 բաժին դրա տերեւներից ու այս ամենը լցնում 4 բաժին ձիթապտղի յուղի մեջ: Այս բոլորը թափանցիկ շշով 2 շաբաթ թողնել արեւի տակ: Ապա քամել ստացված կարմրավուն ձեթը, տաքացնել մինչեւ 60 աստիճան ու թողնել, որ սառչի: Թաթախել բամբակն այս ձեթով ու օրվա մեջ 5-6 անգամ մաքրել հիվանդ մասերը: Արդյունքը շատ արագ կզգացվի: Ցանկալի է անել բժշկի ցուցումով:

Բերանի հիգիենա Եթե որոշ սննդատեսակներ (սոխ, սխտոր, պանիր) օգտագործելու արդյունքում բերանից հոտ է գալիս, բացի մածուկով մաքրելուց, այն կարելի է վերացնել 3-4 կում հում կաթ խմելով: Խնկեղեգի արմատներից ու կաղնու կեղեւից պատրաստված թուրմը եւս վերացնում է տհաճ հոտը` 1 ճաշի գդալ խառնուրդը 1 բաժակ եռացրած ջրի հարաբերությամբ: Ատամների դեղին փառը կանհետանա, եթե ատամի խոզանակին խոնավ վիճակում լցնեք կերակրի սոդա ու մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ու լվանաք ատամները: Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Սկլերոդերմիա

Սկլերոդերմիան շարակցական հյուսվածքի հիվանդություն է և բնութագրվում է վերջինիս կարծրացումով (սկլերոզացումով), որը գերազանցապես արտահայտվում է մաշկի մեջ։ Տարբերում են սկլերոդերմիայի հետևյալ կլինիկական ձևերը՝ 1) համընդհանուր (սփռուն և ակրոսկլերոզ), որը աչքի է ընկնում ախտահարման համակարգային բնույթով, 2) սահմանափակ (վահանիկային, ժապավենաձև և սպիտակ բծերի հիվանդություն)։ Համընդհանուր սկլերոդերմիա Սփռուն սկլերոդերմիա։ Սկսվում է սուր կամ ենթասուր՝ ամբողջ կամ գրեթե ամբողջ մաշկային ծածկույթի ամուր այտուցի գոյացումով (այտուցային շրջան)։ Մաշկը ձգված է, չի ծալքավորվում, արտաճնշելիս փոսիկ չի առաջանում։ Նրա գույնը դառնում է մոխրաղեղին, երբեմն (մանուշակագույն բծերի երևալու հետևանքով ընդունում է խայտաբղետ, մարմարային տեսք։ Ոչ հազվադեպ մաշկի ախտահարմանը նախորդում են նախանշանային ախտանիշներ՝ ընդհանուր տկարություն, մրջյունների սողալու զգացում, թմրում, քոր, նյարդացավեր ու հոդացավեր, տենդ։ Աստիճանաբար զարգանում է մաշկի կարծրացում (կարծրացման շրջան)։ Մաշկը դառնում է փայտի նման պինդ, անշարժ և սերտորեն կպչում է ստորադաս հյուսվածքներին (փակեղներ, մըկաններ, ջլոններ), որոնք նույնպես ընդգրկվում են պրոցեսի մեջ։ Մաշկի մակերեսը դառնում է հարթ, փայլուն, գույնը մոմանման է, փղոսկրի գույն հիշեցնող, երբեմն կապտավուն նրբերանգով։ Բոլոր տեսակի շարժումները, դժվարացած են։ Դեմքն ընդունում է դիմականման տեսք, բերանի բացվածքը նեղանում է։


Ի վերջո ենթամաշկային բջջանքի ու մկանների կարծրացման ու հաջորդաբար զարգացող ապաճի հետևանքով այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես մաշկը ուղղակի քաշված է կմախքի ոսկրերի վրա։ Բացի մաշկի ու ստորադաս հյուսվածքների ախտահարումից, սփռուն սկլերոդերմիայի դեպքում ախտահարվում են նաև ներքին օրգանները։ Ամենից հաճախ ախտահարվում են որկորը, աղիքները, թոքերը (պնևմոսկլերոզ), երիկամները, սիրտը, որը բնութագրում է սփռուն սկլերողերմիան որպես շարակցական հյուսվածքի ու անոթների յուրահատուկ, համակարգային ախտահարում։ Ակրոսկլերոզ։ Հիվանդությունն սկսվում է աստիճանաբար, ամենից ավելի հաճախ ձեռքերի մատների մաշկի ախտահարումով։ Սկզբնական՛ ախտանիշները հիշեցնում են Ռեյնոյի հիվանդությունը։ Հիվանդները գանգատվում են մատների սառչելուց, ծակծկոցից ու մրջյունների սողալու, երբեմն ցավի զգացումից։ Մաշկը ձեռք է բերում կապտավուն գույն։ Ժամանակ առ ժամանակ անոթների սպազմի հետևանքով, մատները սպիտակում են, դաոնում են անզգա ("մեռած մատեր")։ Այսպիսի վիճակը կարող է տևել շատ ամիսներ։ Միայն աստիճանաբար առաջանում է պինդ այտուց և (հաջորղաբար) մաշկի կարծրացում։ Այն դառնում է փայտի նման ամուր, հարթ, փայլուն, սերտորեն կպած ստորադաս հյուսվածքներին, անշարժ։ Գույնը սկզբում կապտավուն է, հետո դառնում է մոմանման դեղնասպիտակ։ Մատներն անշարժ են, քիչ ծալված։ Ախտահարված մաշկի մակերեսին ոչ հազվադեպ առաջանում են ոչ մեծ տրոֆիկ խոցեր։ Աստիճանաբար պրոցեսը տարածվում է դաստակի, նախադաստակի, նախաբազկի մաշկի վրա։ Սովորաբար մատների մաշկի ախտահարումից հետո 2-3 տարի անց պրոցեսի մեջ է ընդգրկվում դեմքի մաշկը։ Այն կարծրանում է, ձեռք է բերում մոմանման տեսք, որի հետևանքով դեմքը դառնում է դիմականման։ Բերանի բացվածքը նեղանում է, ոչ հազվադեպ առաջանում է կոպերի արտաշրջում։ Զարգանալով ծայրահեղորեն դանդաղ, պրոցեսը հետագայում կամ կանգ է առնում և գնում է դեպի լուծումը, կամ ավելի տարած-

վելով, կարող է ընդունել սփռուն սկլերոդերմիայի բնույթ։ Ոչ հազվադեպ ախտահարվում են ներքին օրգանները, բայց ավելի պակաս արտահայտված ձևով, քան սփռուն սկլերողերմիայի ժամանակ։ Հիվանդությունն առաջանում է չափահասների մոտ՝ կանանց մոտ զգալիորեն ավելի հաճախ, քան տղամարդկանց։ Առանձին դեպքերում, ինչպես ակրոսկլերոզի, այնպես էլ սփռուն սկլերոդերմիայի ժամանակ, կարծրացած մաշկում նշվում է կալցիումի աղերի կուտակում, որոնք շոշափելիս երևում են ամուր հանգույցիկների ու հանգույցների ձևով։ Վերջիններս կարող են բորբոքվել և այն ժամանակ բացվում են ոչ մեծ անցքեր, որոնցից արտագրվում է սպիտակ, շիլայանման զանգված (Տիբերժ-Վեյսենբախի համախտանիշ)։ Սկլերոդերմիայի յուրահատուկ, շատ մակերեսային ձևն է ներկայացնում սպիտակ բծերի հիվանդությունը։ Այն դիտվում է կանանց մոտ, գերազանցապես մեջքի վերին մասի մաշկի վրա՝ թիակներից վեր ու նրանց միջև, կրծքի մաշկի, երբեմն սեռական օրգանների մաշկի վրա։ Կարող է զուգորդվել վահանիկային սկլերոդերմիայի հետ։ Բնութագրվում է մանր, մի քանի միլիմետր մեծությամբ ձյունասպիտակ, քիչ ամուր, կլոր, կամ բազմանկյունաձև թիթեղիկների գոյացումով, որոնց կենտրոնում հազիվ նկատվում է խցանիկ։ Մանր տարրերր կարող են միաձուլվել, գոյացնելով մեծ չափերի, անկանոն, մանր ժաներիզավոր գծագրությամբ օջախներ։ Ինչպես խոշոր, այնպես էլ մանր օջախների շրջապատում կարելի է նկատել նեղ, մանուշակակարմիր երիզ։ Ամիսներ կամ տարիներ անց բծերի տեղում զարգանում է մաշկի մակերեսային ապաճ։ Հյուսվածաախտաբանորեն սկլերոդերմիայի ինչպես համընդհանուր, այնպես էլ սահմանափակ ձևերի ժամանակ սկզբնական շրջանում նշվում է բորբոքային ինֆիլտրատ, տեղադրված գերազանցապես բուն մաշկի ու ենթամաշկի անոթների շուրջը և բաղկացած հիմնականում լիմֆոցիտներից։ Անոթների պատերն այտուցված ու ինֆիլտրացված են, էնդոթելը պրոլիֆերացիայի վիճակում է։ Սոսնձատու խրձերը միատարր են և այտուցի հետևանքով միմյանցից բաժանված։ Առաձիգ թելերը մասնակիորեն պահպանված են։



Երբեմն հայտնաբերվում է անոթների պատերի ու կոլագենային (սոսնձատու) թելերի ֆիբրինոիդ կազմափոխություն։ Խշշանքում նշվում է ճարպային բջիջների կազմափոխություն։ Կարծրացման շրջանում բուն մաշկն զգալիորեն հաստացած է, սոսնձատու թելերը գերաճած, տեղադրված հոծ կերպով։ Բորբոքային ինֆիլտրատը լրիվ բացակայում է, մազապարկերն ու ճարպագեղձերը բացակայում են, քրտնագեղձերը պահպանված են, բայց ապաճած։ Սոսնձատու թելերի ամրացած խրձերն իջնում են զգալիորեն բարակած ու ապաճած ճարպային հյուսվածքի մեջ։ Սկլերոդերմիայի ախտապատճառներն ու ախտածնությունը։ Ամենահավանականը այն ենթադրությունն է, որ սկլերոդերմիան հանդիսանում է նյարդաներզատիչ խանգարումների (վահանաձև գեղձ, սեռական, հարվահանային գեղձեր) արդյունք, որոնք տանում են դեպի արյունատար անոթների ու միջանկյալ փոխանակության հետագա փոփոխությունների, որով պայմանավորվում է շարակցական հյուսվածքի համակարգային բնույթի կարծրացումը։ Ոմանց կողմից առաջադրված է ինֆեկցիոն տեսությունր (հիմնված այն բանի վրա, որ առանձին դեպքերում սկլերոդերմիան առաջանում է սուր կամ խրոնիկական վարակիչ հիվանդություններ, տիֆեր, կարմիր քամի, դիֆթերիա, քութեշ, տուբերկուլոզ, սիֆիլիս և այլն տանելուց անմիջապես հետո) կարելի է րնդունել լոկ այն մեկնաբանումով, որ վերջիններս հանդիսանում են ներզատիչ գեղձերի ախտահարման հնարավոր պատճառը։ Բուժումը։

Համընղհանուր սկլերոդերմիայի ժամանակ արդյունավետ են լիդազայի (հիալուրոնիդազայի պրեպարատ) ենթամաշկային սրսկումները, որոնք նշանակվում են կուրսերով։ Սահմանափակ սկլերոդերմիայի ժամանակ հիալուրոնիդազայի պրեպարատները կարող են ներմուծվել անմիջապես ախտահարված օջախի մեջ էլեկտրոֆորեզի միջոցով։ Ակրոսկլերոզի ժամանակ ամենաարդյունավետ են այն միջոցները, որոնք նորմալացնում են սնուցումն ու խթանում ծայրամասային արյան շրջանառությունը ղրանցից են գանգլիոբլոկաղող պրեպարատներր (պախիկարպին՝ 0,05 գ օրական 2-3 անգամ, 1-1,5 ամսվա րնթացքում, նիկոտինաթթվի ներերակային սրսկումները)։ Բարենպաստ արդյունք է տալիս E, B15 վիտամինների և АТФ-ի նշանակումը։ Մաշկի կարծրացման փուլում նշանակում են տաք պրոցեդուրաներ, լոգանքներ, ցեխաբուժում, պարաֆինաբուժում, դիաթերմիա, ուլտրամանուշակագույն ճառագայթում, մասաժ, գերձայն, հիդրոկորտիզոնի ֆոնոֆորեզ։ Նպատակահարմար են ծովային ու ծծմբաջրածնային լոգանքները, բուժական մարմնամարզությունը։ Ներզատիչ գեղձերի գործունեության խանգարման հետ համակարգային սկլերոդերմիայի կապի հաստատման ժամանակ ցուցված է բուժումը թիրեոիդինով (հիպոթիրեոիդիզմի երևույթների դեպքում), օվարիինի օգտագործումը (ձվարանների գործունեության խանգարման դեպքում)։

Բուժումը հակաբիոտիկներով պակաս արդյունավետ է։ Կորտիկալ ստերոիդները կարող են հանձնարարվել միայն համակարգային սկլերոդերմիայի սկզբնական շրջանում։ Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am


Ինչը կարող է դառնալ արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման պատճառ և ինչպես կարգավորել այդ ցուցանիշն առանց դեղորայքի Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, այդ թվում նաև ժառանգական նախատրամադրվածությամբ, սակայն առավել հաճախ նման խնդրի զարգացման է հանգեցնում սխալ սննդակարգը: The Health Site-ը ներկայացրել է օրգանիզմում խոլեստերինի մակարդակի բարձրացման հիմնական պատճառներն ու միջոցներ, որոնք կօգնեն կարգավորել այդ ցուցանիշն առանց դեղորայքի:

Խոլեստերինի բարձր մակարդակը կարող է պայմանավորված լինել ինչպես սխալ սննդակարգով, այնպես էլ ճարպակալմամբ, ֆիզիկական ակտիվության պակասով, շաքարային դիաբետով և ծխախոտի գործածությամբ: Այս խնդրի դեպքում կարող են ձևավորվել աթերոսկլերոտիկ վահանիկներ, որոնք էլ կարող են խցանել արյունատար անոթը կամ նեղացնել լուսանցքը: Ի վերջո սա կարող է դառնալ աթերոսկլերոզի՝ սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը բարձրացնող վտանգավար հիվանդության առաջացման պատճառ, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել: Աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը մեծ մասամբ կախված է լինում մարդու սննդակարգից:


Հագեցած ճարպեր ու տրանսճարպեր պարունակող մթերքի գործածությունը, բարձրացնում է «վատ» խոլեստերինի մակարդակը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս նվազեցնել կենդանական ծագման ճարպերի գործածությունն ու սկսել օգտագործել ավելի օգտակար ճարպեր: Ավելորդ քաշը նույնպես կարող է դառնալ խոլեստերինի մակարդակի բարձրացման պատճառ: Այս դեպքում բարձրանում է «վատ» խոլեստերինի մակարդակն ու նվազում «լավ» խոլեստերինի մակարդակը, ուստի հարկավոր է փորձել ազատվել ավելորդ կիլոգրամներից ու պահպանել մարմնի առողջ զանգվածը: Խիստ վտանգավոր կարող է լինել նաև ծխախոտի գործածությունը, ինչն առհասարակ վնասակար է ամբողջ օրգանիզմի համար: Ծխախոտի ծուխը նպաստում է արյան մեջ «վատ» խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակների բարձրացմանը, ուստի որքան շուտ մարդը հրաժարվի այս վատ սովորությունից, այնքան շուտ կկարողանա դադարեցնել առողջական վիճակի վատթարացման գործընթացը:

Խոլեստերինի մակարդակն առանց դեղորայքի կարգավորելու համար ամենակարևոր նախապայմանը կենսակերպի վերանայումն է: Առաջին հերթին հարկավոր է փոխել սննդակարգը՝ օգտագործելով միայն օրգանական մթերք և խուսափելով տարատեսակ քիմիական ու տոքսիկ նյութերով հարուստ մթերքից: Բացի այդ, հարկավոր է հեռու մնալ վերամշակում անցած մթերքից, քանի որ դրանում պարունակվում են վնասակար տարրեր, որոնք առաջացնում են դիսբալանս ճարպային հյուսվածքների ձևավորման գործընթացում: Այս կարևոր ցուցանիշի կարգավորման համար մասնագետները նաև խորհուրդ են տալիս սկսել

շուտ ընթրել: Բժիշկների խոսքով՝ սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց 4 ժամ առաջ, քանի որ ստամոքսում մնացած չմարսված սնունդը կարող է բարձրացնել օրգանիզմում տոքսիկ նյութերի մակարդակը: Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև ֆիզիկական ակտիվության մասին, քանի որ մարզումները «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցման լավագույն միջոցներից են: Սա է պատճառը, որ հարկավոր է շաբաթական 5 օր մարզվել՝ ֆիզիկական ակտիվությանը տրամադրելով առնվազն 30 րոպե:

Իսրայելցի գիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման արդյունավետ մեթոդ են հայտնաբերել

Թել Ավիվի համալսարանի գիտնականնեը հայտնաբերել են մեթոդ, որը կօգնի հաղթահարել քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկը՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, գրում է actualnews.org կայքը: PJ34 մոլեկուլի բարձր արդյունավետությունը մասնագետներն ապացուցել են մկների վրա անկացված գիտափորձերի արդյունքում: Գիտափորձի շրջանակներում իսրայելցի գիտնականները կրծողների մաշկի տակ ներդրել են ախտահարված բջիջներ ու վերոնշյալ մոլեկուլը, որից հետո հետևել հետագա ընթացքին: Մեկ ամիս անց արված հիստոլոգիական անալիզի արդյունքները ցույց են տվել, որ մոլեկուլը ոչնչացրել է չարորակ բջիջների 90%-ը:


Մասնագետների խոսքով՝ ուռուցքն ամբողջությամբ չի կարող ոչնչանալ, քանի որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում այն մասամբ բաղկացած է լինում առողջ հյուսվածքներից: «PJ34-ը ստիպում է մուտացիայի ենթարկված բջիջներին ինքնաոչնչացվել, սակայն չի վնասում առողջները: Պարզ լեզվով ասած՝ մեր հայտնաբերած մեթոդը կարող է բազմակողմանի գործածություն ունենալ», - նշում է Մալկ Քոեն-Ար-

մոնը՝ հետազոտությունն իրականացրած պրոֆեսորներից մեկը: Գիտնականները նախ մտադիր են գիտափորձեր անցկացնել խոզերի ու շների վրա, որից հետո միայն անցնել մարդկանց մասնակցությամբ կլինիկական հետազոտություններին: Բուժման այս նոր միջոցը կարող է բեկումնային լինել բժշկության բնագավառում, քանի որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը համարվում է ամենից դժվար


A1 UNLIMITED HOME HEALTH CARE, INC 3200 W Burbank Blvd, Burbank, CA 91505

(323) 331-3088 ախտորոշվողներից մեկը և գրեթե միշտ հանգեցնում է մահվան:

Որ ախտանշաններն են հուշում են լյարդի հիվանդությունների մասին և օգնում ժամանակին միջոցներ ձեռնարկել

Skilled Nursing Care Private Duty Nursing Patient observation and assessment Home Medical Equipment and supplies Infusion therapy Wound care Rehabilitation Respiratory therapy Catheter management Diabetic education Palliative care and pain management Blood draw and laboratory support Ostomy Care Medication monitoring Patient / family health education Physical therapy Occupational therapy Speech therapy Nutritional assessment and support Home Health Aides Medical Social services

Լյարդը կենսական նշանակություն ունեցող օրգան է, որը կատարում է ավելի քան 500 գործառույթ: Այն մաքրում է արյունը տոքսիններից, կառավարում է լեղու արտադրությունը, օգնում է տարրալուծել ու կլանել ճարպերը, մասնակցում է սպիտակուցների արտադրման գործընթացին և այլն: Սակայն կան որոշ գործոններ, այդ թվում անառողջ սննդակարգը, ալկոհոլի չարաշահումը, որոշ վիրուսային վարակները և այլն, որոնք կարող են խիստ բացասաբար անդրադառնալ լյարդի վրա՝ հանգեցնելով այս կարևոր օրգանի վնասվածքների: Լյարդն այն օրգաններից է, որոնց հետ կապված խնդիրները կարող են երկար ժամանակ աննկատ մնալ ու շարունակել զարգանալ՝ ի վերջո հանգեցնելով շատ վտանգավոր հետևանքների: Սա պայմանավորված է նրանով, որ լյարդի վնասվածքներն ու հիվանդությունները հազվադեպ են դրսևորվում ակնհայտ ախտանշաններով, ինչի հետևանքով դրանք հայտնաբերվում են չափազանց ուշ: Այնուամենայնիվ կան որոշակի ախտանշաններ, որոնք կարող են հուշել այս օրգանի հետ կապված խնդիրների մասին:


Ինչպես գրում է Times Now պարբերականը, մասնագետները ներկայացրել են այն ախտանշանները, որոնք հուշում են լյարդի հիվանդությունների մասին: Բժիշկների ներկայացրած ցանկում են հայտնվել. հոգնածության զգացումը,  հաճախակի կապտուկների առաջացումն ու արյունահոսությունները,  մաշկային քորը,  բերանի խոռոչի տհաճ հոտը,  ախորժակի կորուստը,  սրտխառնոցը,  որովայնի ցավն ու այտուցը,  ոտքերի ու կոճերի այտուցվածությունը,  մաշկի ու աչքերի սպիտակուցային թաղանթների դեղնավուն երանգը,  անգիոմաների (բարորակ անոթային գոյացություն, որը նկատելի է մաշկի տակ) առաջացումը: Լյարդի վնասվածքներն ու հիվանդությունները կանխելու և օրգանն առողջ պահելու համար բժիշկները խորհուրդ են տալիս կարգավորել սննդակարգն ու օգտագործել առողջարար մըթերք, որը հարուստ կլինի մանրաթելերով: Հարկավոր է սննդակարգում ներառել միրգ, բանջարեղեն ու ամբողջական հացահատիկ, ինչպես նաև օգտակար սպիտակուցների աղբյուրներ՝ ձուկ, ընկույզներ ու լոբազգիներ: Միևնույն ժամանակ մասնագետները հորդորում են սահմանափակել կարմիր մսի և հագեցած ճարպեր պարունակող մթերքի գործածությունը կամ առհասարակ բացառել դրանք սննդակարգից, քանի որ նման մթերքը չարաշահման դեպքում կարող է դառնալ լյարդի ճարպակալման պատճառ: Բացի այդ, լյարդի առողջության պահպանման համար շատ կարևոր նշանակություն ունի նաև բավարար քանակությամբ ջրի գործածությունը, ինչպես նաև պարբերաբար ֆիզիկական ակտիվությունը, որը նվազեցնում է լյարդի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունն ու կանխում է օրգանի ճարպակալումը:

5 մթերք, որոնք հարկավոր է օգտագործել ամեն օր երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում

Շաքարային դիաբետն ամենատարածված ու վըտանգավոր հիվանդություններից է, որը ենթադրում է սննդակարգի և առհասարակ կենսակերպի մշտական վերահսկողություն: Այս խնդրի դեպքում հարկավոր է շատ զգոն լինել առողջարար սննդամթերքի ընտրության հարցում, ուստի մասնագետները ներկայացրել են 5 մթերք, որոնք շատ օգտակար են շաքարային դիաբետով հիվանդների համար և պետք է անպայման ներառվեն սննդակարգում: Ցիտրուսային մրգեր Հետազոտությունները ցույց են տվել, որ ցիտրուսային մրգերի գործածությունը դրական ազդեցություն է ունենում արյան մեջ շաքարի ու խոլեստերինի մակարդակների վրա, ինչը պայմանավորված է նրանով, որ այս մրգերը պարունակում են հակաբորբոքային ազդեցությամբ օժտված նյութեր ու մեծ քանակությամբ լուծվող մանրաթելեր: Սիսեռ Սիսեռը, ինչպես նաև լոբին ու ոսպը ունեն բավական ցածր գլիկեմիկ ցուցանիշ, ուստի հիանալի մթերք են շաքարային դիաբետով հիվանդների համար: Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում լոբազգիների գործածությունը կարող է նաև բուժիչ ազդեցություն ունենալ սրտանոթային համակարգի վրա: Ձիթապտղի յուղ Հագեցած ճարպերն ու տրանս ճարպերն ավելի անվնաս այլընտրանքային տարբերակով փոխարինելը շատ կարևոր է առհասարակ բոլորի համար, սակայն շաքարային դիաբետի դեպքում


օգտագործվող յուղի տեսակը չափազանց կարևոր նշանակություն ունի: Ձիթապտղի չզտված յուղը նպաստում է շաքարային դիաբետի զարգացման հավանականության նվազմանը: Ընդ որում՝ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ձիթայուղն իր հակաբորբոքային ազդեցության շնորհիվ կարող է նաև բարելավել բջիջների կողմից գլյուկոզայի օգտագործման գործընթացը:

ամենավտանգավոր հիվանդությունները:

Կանաչ բանջարեղեն Սննդակարգում մեծ քանակությամբ կանաչ տերևավոր բանջարեղեն և օսլա չպարունակող կանաչ բանջարեղեն օգտագործելը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը 65 տարեկանից բարձր 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ: Ընդ որում՝ առավել լավ արդյունքներ են գրանցվել այն դեպքում, երբ հիվանդներն ամեն օր օգտագործել են առնվազն 200 գրամ բանջարեղեն: Դարչին Այս համեմունքը բարձրացնում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը՝ դրանով իսկ նվազեցնելով արյան մեջ շաքարի մակարդակը: Նման ազդեցության մեխանիզմներն ու ցանկալի արդյունքին հասնելու համար դարչնի անհրաժեշտ քանակությունը գիտնականները դեռ ուսումնասիրում են, սակայն հետազոտությունների մեծ մասը ցույց է տալիս, որ դարչինն իսկապես օգնում է վերահսկողության տակ պահել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Որոնք են մոծակների միջոցով տարածվող ամենավտանգավոր հիվանդությունները Սովորաբար մոծակներն ասոցացվում են միայն մալարիայով վարակվելու վտանգի հետ, մինչդեռ իրականում մալարիան միակ վտանգավոր հիվանդությունը չէ, որը կարող է փոխանցվել այս միջատների միջոցով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մոծակների միջոցով տարածվող

Դենգե տենդ Այս հիվանդությունը բնորոշվում է վառ արտահայտված ախտանշաններով, այդ թվում՝ մկանային ցավով, բարձր ջերմությամբ, գերինտենսիվ գլխացավերով, ինչպես նաև աչքերի հատվածում ցավոտ զգացողություններով: Դենգե տենդի դեպքում հարկավոր է անհապաղ սկսել բուժումը: Հարկ է հիշել՝ որքան շուտ սկսվի թերապիան, այնքան բարձր է բարեհաջող բուժման հավանականությունը: Մալարիա Այս հիվանդությունը տարածում են էգ մոծակները: Այն բնորոշվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսին են բարձր ջերմությունը, գիտակցության խանգարումները, անեմիայի ախտանշաններն ու շնչառական դիսթրես համախտանիշը: Մալարիան հազարավոր մարդկանց կյանք է խլում, ուստի ախտանշանների ի հայտ գալուն պես հարկավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել: Չիկունգունյա վիրուս Այս վիրուսային հիվանդությունն ուղեկցվում է ցանով, բարձր ջերմությամբ, սրտխառնոցով, հոգնածությամբ ու ինքնազգացողության ընդհանուր վատթարացմամբ: Դեղին տենդ Սա սուր վիրուսային հիվանդություն է, որի հիմնական ախտանշաններն են մկանային ցավերը, բարձր ջերմություն, գլխացավերը, դեղնուկը, սրտխառնոցը, հոգնածությունն ու փսխումը: Զիկա վիրուս Համեմատաբար վերջերս ի հայտ եկած այս վիրուսային վարակը հանդիպում է մոլորակի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում: Հայտնի է, որ այն լուրջ վտանգ է ներկայացնում դեռ չծնված երեխաների համար՝ նպաստելով միկրոցեֆալիայի զարգացմանը կամ գլխի չափերի փոքրացմանը: Նյութի աղբյուրը՝ medikforum.ru




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.