CULTURE WORLD Magazine # 70

Page 1

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2021


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ «Տիտանիկ» ֆիլմի նկարահանումներից 13 կադրեր 1997թ. էկրան բարձրացած «Տիտանիկ» ֆիլմը 11 «Օսկար» մրցանակ է ստացել։ Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 13 լուսանկարներ նկարահանման հրապարակից և որոշ մանրամասներ դրանց ընթացքից։ 1. Անհավանական մեծ նավ։

ճակը հաշվի առնելով, հեշտ չէր։ Ամենաքիչը 3 մարդ, ինչպես հետո խոստովանել են ֆիլմը ստեղծողները, կոտրվածքներ են ստացել՝ այդ դրվագի նկարահանման ժամանակ վերևից ցած ընկնելով։

Բարձրությունը մեծ չէր, իսկ ներքևում ձանձրանում էր ընկնող դերասանուհուն բռնելու պատրաստ ասիստենտը։

3. Դեռ չեն պարել, բայց արդեն հոգնել են։

«Տիտանիկը» նկարահանվել է գրեթե առանց համակարգչային գրաֆիկայի կիրառման։ «Սուզել» ստիպված են եղել նավերի իսկական մոդելներ։ Միայն թե նրանցից ոչ բոլորն են եղել իրական մասշտաբներով։ Որոշ դրվագներում նկարել են ոչ մեծ նավակներ։ 2. Կասկադյորների բարդ աշխատանք։

Նկարահանումներն անտանելի հոգնեցրել են դերասաններին, այնպես որ, նրանք դեմ չէին նստել ու հանգստանալ դուբլների միջև ընդմիջումներին։ Թեկուզև վերելակի դեկորացիայի մեջ։ 4. Փոխարենը, երբ պարելու ժամանակն է գալիս, պարում է նաև ռեժիսորը։

6. Բարձր հասարակությո՞ւն։ Ոչ, չենք լսել։

Ֆիլմի ամենաբարդ դրվագներից մեկն այն էր, երբ նավի պոկված պոչը բարձրացել էր մինչև ուղղահայաց դիրք։ Նման բան նկարահանել հնարավոր կլիներ միայն պավիլիոնում՝ ողջ կոնստրուկցիաներն ամրացնելով հատուկ սարքավորումներով։ Որոշ հատվածներում մարդկանց փոխարեն օգտագործվել են մանեկեններ, բայց եղել են նաև կասկադյորներ, որոնց համար այդ դիրքով կախված լինելը, նույնիսկ նրանց ֆիզիկական վի-

Ջեյմս Քեմերոնը բավականին հաճախ է կադրի մեջ ընկնում, քանի որ հանգամանորեն վերահսկում է նկարահանումների ընթացքը։ Այս նկարում, ըստ երևույթին, նա պարը փորձող դերասաններից պակաս ուրախ չէ։ 5. Ա՛յ սա դրամա է։ Ֆիլմում այս դրվագը շատ դրամատիկ է։ Ջեկը դժվարությամբ է վեր քաշում Ռոուզին, երբ նա հրաշքով մեծ բարձրությունից ցած չի ընկնում։ Սակայն նկարահանումների ընթացքում ամեն ինչ այդքան սարսափելի չէր։

Քեյթ Ուինսլեթը՝ գլխավոր հերոսուհու դերակատարուհին, իր հերոսուհուց պակաս չարաճճի չէր։ Մնացած դերասանները լուրջ դրվագի համար դերի մեջ են մտնում, և միայն նա է իրեն թույլ տալիս ուրախանալ՝ տարբեր դիմախաղեր խաղարկելով։

7. Այնքան ցուրտ կլինի, որ ինքդ քեզ նման չես լինի։


3

Պետք է արժանին մատուցել Քեմերոնին։ Նա շարունակ իր հերոսների հետ ջրում էր։ Ճիշտ է, ի տարբերություն նրանց, սովորաբար ավելի տաք էր հագնված՝ անջրանցիկ տաբատ ու երկարաճիտ կոշիկներ։ 10. Հիմա մենք քեզնից սառած խեղդվող կսարքենք։

9. Ծովը ծնկներից է։

Այս կադրում, որում ցուցադրված է ամենահանրահայտ դրվագներից մեկի փորձը, հիանալի է ամեն բան։ Նախ՝ նավի կտորը, որն ասես ամենաիսկականի տեսքն ունի, հետո՝ եղանակը, որի պատճառով դերասանուհին ստիպված էր վերարկու հագնել, որ չմրսի։ Եվ երրորդ, սա առհասարակ Քեյթ Ուինսլեթը չէ, այլ նրա փոխարեն հանդես եկող դերասանուհին։ Այլ մարդկանց հետ այսպիսի փորձեր անում են, որ նախապես որոշեն այն անկյունը, որից հետո պիտի նկարեն, և լուսավորությունը, որի դեպքում այդ ամենն ամենալավը կանեն։

Նկարահանումների ընթացքում սառչում էին բոլորը, նույնիսկ դիմահարդարները, որոնք երբեմն ստիպված էին ուղղել, թարմացնել հերոսների շպարը հենց ջրի մեջ։ 11. Կոնտրաստային ջրային պրոցեդուրաներ։ Լավ, ոչ թե ծնկներից, այլ գոտկատեղից։ Բայց միևնույն է, խորը չէ, ճի՞շտ է։ Դրվագի եզրափակիչ հատվածները, երբ Ռոուզն ու Ջեքը հայտնվում են ջրում, նկարահանել են շուրջ մեկ մետր խորության վրա։ Այնպես որ, դերասաններն այդ կադրերում ոչ այնքան լողացել, որքան ծնկների վրա սողացել են ջրի հատակին։

8. Վերջին ցուցումները։ Քեմերոնն անձամբ էր մշակում դրվագը ու կարգավորում ձեռքերի անկյունն ու գլխի պտույտը միլիմետրերի ճշգրտությամբ։

Դուք արդեն հասկացաք, որ Ջեյմս Քեմերոնը տարված էր դետալների ճշգրտությամբ։


4

Որպեսզի տեղի ունեցողին իրականություն հաղորդի, իսկ դերասաններին՝ էմոցիաների ճշգրտություն, նա որոշեց, որ խորտակվող «Տիտանիկի» բոլոր նկարահանումները պետք է տեղի ունենան օվկիանոսային սառը ջրում։ Իսկ որպեսզի դերասանները, այնուամենայնիվ, վերջնականապես չսառչեն, ինչպես իրականում է եղել, նկարահանման հրապարակում տաք ջրով վաննաներ կային, ուր ժամանակ առ ժամանակ հնարավոր էր վազել տաքանալու։ Բացի դրանից, բոլոր հերոսներին հիդրոկոստյումներ են բաժանել, որի տակից հանձնարարել էին հագնել տաքացվող ներքնազգեստ։ Գլխավոր հերոսի դերակատար Լեոնարդո դի Կապրիոն էլ էր կրում դրանցից, դրա համար էլ որոշ դրվագներում ավելի գեր է երևում։ Ուինսլեթը, որ իրեն գիրուկ աղջիկ էր համարում, մտահոգվում էր այն մասին, թե ինչ տեսք կունենա էկրանին, դրա համար էլ, որպեսզի չհագնի հիդրոկոստյումը, ասում էր, որ այն իրեն կխանգարի կերպարի մեջ մտնել։ Նա միակն էր, ով բավականին երկար ժամանակ նկարահանվում էր՝ առանց տաքանալու։ Արդյունքում՝ դերասանուհին հիվանդացավ թոքաբորբով։ Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

«Սիրտըս վառված սիրովն անշեջ, առաքինվույն և գեղեցկին…»

Պետրոս Դուրյանը, հիրավի, հայ բանաստեղծության մեծագույն փառքերից է: «Պետրոս Դուրյան գրական հանճար մը չէ,- գրում է արեւմտահայ գրականության նշանավոր պատմաբան Հակոբ Օշականը` պարագծելով նաեւ հայ բանաստեղծի մշակութային, գրական, ինչ-որ տեղ նաեւ կենսական հանգամանքների բովանդակությունը:… Անով մեր գրականությունը ոչ հուն փոխեց, ոչ ալ մեր ժողովուրդը իր հզորագույն երեսներուն մեջ ինկավ սեւեռման: Անիկա անհատի տռաման (՞) է: Բոլորովին նման ԺԹ. դարու մեծահամբավ տռամաներուն: Քից, Շելլի, Պայրըն, Մյուսե… քիչիկ մըն ալ Լամառթին…Հայնե, Շիլլեր, Հյոլտեռլին, Նովալիս… այս անուններեն ամեն մեկուն հետ ճակատագիրը դրած է արյան, հացի, սիրո, հիվանդության այլապես

մարդկային տագնապը»: Իրոք, եթե ազատվենք իշխող կարծրատիպերից, երբ նրա ստեղծագործությունն արհեստականորեն կապում էին անգամ Նալբանդյանի (Դուրյանի ձեռագրերում հայտնաբերվել է Նալբանդյանի մի բանաստեղծության արտագրությունը, եւ նրա բանաստեղծություններում հազիվ նշմարվող աղերսներ կան նախորդների (Ալիշանի եւ Պեշիկթաշլյանի)), այնպես էլ տասնամյակներ անց իրեն հաջորդող պոեզիայի հետ: Մի տեսակ «անմունետիկ» եւ «անավետիս» բանաստեղծ, որն իր ինքնությամբ պարտական է միայն իրեն: «Զինքը կանխող քնարերգությունը Դուրյանին հետ հազիվ աղերսներ կպարզե… Այսօր ավելի քան սրտահույզ, կենդանի են անոր հաջող քերթվածները ու վաղը` այսինքն քանի մը հարյուր տարի վերջը պիտի պահեն անթառամ իրենց կուսությունը, գույնը, ծաղիկը…»,- գրում է Օշականը: Իսկ ինչպե՞ս էին գնահատում նրան ժամանակակիցները, վկայում է նրա մենակությունը, աղքատությունը, մի թատրոնից մյուսը ձեռնունայն պտտվող նրա ուրվականը: Սակայն ըստ ժամանակակիցների պատմածների` «…կպատմեն, թե պսակավոր քերթող ու մեծ թատրերգակ Մ. Պեշիկթաշլյան անոր խաղերեն մեկուն ներկայացմանը …ըլլա արտասանած նշանավոր վճիռը. «Այս տղան ինձմե ալ մեծ պիտի ըլլա»»: «Մեր նախորդ շրջանի բանաստեղծները» հոդվածում Հովհ. Թումանյանը խորհուրդ է տալիս նայել Դուրյանի «ներսը», տեսնել «վաղամեռիկ հանճարի», «ծանր հոգեկան կռիվն» ու «դրաման»: Հենց «ներսը» թափանցելու դեպքում է պարզ դառնում, որ Դուրյանը տառապանքի բանաստեղծ է, համամարդկային տառապանքի: Դուրյանը բոլոր հայ քնարերգակներից ամենաըմբոստն էր: Ընդվզուն էր նրա հոգին՝ թե բանաստեղծություններում, թե թատերախաղում, թե հոդվածներում եւ թե նամակներում: Ծնվել է 1851 թ. մայիսի 20-ին: Վեց տարեկան Պետրոսը սովորում է Սկյուտարի ճեմարանում, որն ավարտում է 1867 թ.: Հազիվ թե որեւէ կենսագիր այդպես համառոտ եւ դիպուկ նկարագրի իր կարճատեւ կյանքի անցած ճանապարհը, ինչպես արել է ինքը` բանաստեղծը իր վիճահարույց «կենսագրականում». «Շատեր այս Ձոնին ոգիին ու լեզվին վրա հետաքրքրություն ընելով մեզ կհարցնեն, թե ո՞վ այս պ. Պ. Դուրյան. ուստի համառոտիվ ճանչցնենք ազգին: Պ. Պ. Դուրյան սկյուտարցի 16-18 տարեկան երիտասարդ մ’ է, նախկին աշակերտ Սկյուտար Ենի մահալլեի վարժարանեն ելած, առաջին անգամ միայն սարաֆի մը քով 9 ամսո չափ գրագրության պարապած, իսկ անկից ի վեր իր տունը թատերական ողբերգություններ հեղինակելով կզբաղի, որոնցմե ավարտած ունի «Վարդ եւ Շուշան», «Սեւ հողեր», «Արտաշես Աշխարհակալ» եւ «Անկումն Արշակունի հարստության» անուն ողբերգությունները եւ մոտերս ուրիշ մ’ալ կհեղինակե. Առաջինը միայն ներկայացված է անցյալ տարի Կետիկ Բաշայի թատրոնը, իսկ մյուսները դեռ իր քովն են: Հայրը օրական հացը ճարող, բայց պատվավոր երկաթագործ մ’է: Եղբայրը երբեմն Մանզումեի եւ հիմա Մեճմուայի խմբագիրներեն Հարություն էֆենտին է…»: Ի դեպ, Դուրյանի այս եղբայրը մահացավ դարձյալ թոքախտից՝ եղբորից մեկ տարի անց: Բանաստեղծությունը կարելի է համարել Դուրյանի երկրորդ «կենսագրականը»` այս անգամ ստեղծագործության մեջ.

Գարնանային կենացս մեջ Սիրո ծաղկունք մինչ փըթթեին` Սիրտըս վառված սիրովն անշեջ Առաքինվույն եւ գեղեցկին:

Մահագուշակ խորշակն անդեն Հասավ տիրեց սրտիս բոլոր, Թառամեցան ծաղկունք ամեն Ծըլած փթթած սրտիս մեջ նոր…

Այստեղ, իրոք, կարելի է տեսնել բանաստեղծի ապրած կյանքի «ծածկագրությունը»` մինչեւ վերջին բանաստեղծությունների՝ «Տրտունջք», «Զղջում, մոտիվներն ու թեման: Առաքինության ու գեղեցկության, բարու ու «գեղի» սիրով վառված, գարնանային ծաղկում ապրող բանաստեղծի սիրտը խորշակահար է լինում եւ դրանից առաջացող, եւ հետագայում «տրտունջք» անունն ստացած ընդվզումը եւ իր առջեւ բացվող խոր գերեզմանի պատկերներով: Այս պնդումը կարեւոր ենք համարում, որովհետեւ կարծում ենք, որ Դուրյանի իսկական կենսագրությունը ծածկագրված է նրա ստեղծագործության մեջ: «…Դուրյանին անձնավորությունը անխառն բանաստեղծության կալվածին կպատկանի եւ հոն միայն փորձելի գեղեցկություն մը կմնա…»,- իրավացիորեն նկատում է արեւմտահայ գրականության պատմաբանը: Դուրյանի առաջին բանաստեղծությունը համարվում է «Գարնանային կենացս մեջ»-ը (1864), երբ բանաստեղծն ընդամենը տասներեք տարեկան էր: Այս բանաստեղծության առթիվ Չոպանյանը գրում է. «Կպատմվի, թե Ստեփան Փափազյան… որուն ձեռքն անցեր է այս տաղը, սաստկորեն հանդիմանել է փոքրիկ Դուրյանը այդպիսի ամբարիշտ բան մը գրած ըլլալուն համար եւ խստիվ պատվիրեր է այդ մեղքն անգամ մըն ալ չգործել»: Երկրորդ բանաստեղծությունը թվագրված է 1867-ին («Իցի՜վ թե»), այսինքն` առաջինից երեք տարի անց: Այս եռամյա լռությունը դժվար է բացատրել. արդյոք նա անսաց Փափազյանի պատվերի՞ն, թե՞ հրապուրվեց գրական նոր ասպարեզով, ասենք` թատերգությամբ: Հավանաբար, երկրորդ պատճառը կարելի է ավելի հիմնավոր համարել: Համենայնդեպս, թատրոնով Դուրյանը շատ ավելի տեւական ժամանակով է զբաղվել, քան բանաստեղծություններ գրելով (հիմնականում կյանքի վերջին երկու տարիներին): Հիրավի, ԺԹ դարի 60-ական թվականներին թատրոնը պոլսահայ կյանքի հիմնական հրապարակն էր, եւ պատանի բանաստեղծը չէր կարող չգայթակղվել այդ «հիվանդությամբ», քանի որ եթե «խմբագրություն, վարժապետություն, կուսակցական աշխատանք այսօր դահիճներն են հայ գրողին», այդ տարիներին «թատրոնը կը կատարեր այդ նսեմ աշխատանքը՝ սպաննելու մեր բանաստեղծները»: Դուրյանը ցանկանում էր հրատարակել իր բանաստեղծությունները, անգամ նկարազարդել եւ խորագրել էր այն («Տաղք»), սակայն չի հաջողվում: Բանաստեղծության անգամ թռուցիկ ընթերցումն այստեղ բացահայտում է գրեթե այն բոլոր թեմաները, որ հետագայում զարգացում են ստանում մյուս գործերում: 1871 թ. սկզբին Դուրյանը անկողին ընկավ: Վերջին նամակներից մեկում խնդրում է անտիպ չթողնել գրածները. «Մեկ քանի պատառ թղթերու վրա արցունքոտ տողեր գրեմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն եւ անոնց արեւ տեսցնեն»: 1872 թ. հունվարին Դուրյանը մահանում է: «Մեռյալն ո՛չ հարստությամբ եւ ո՛չ ոսկեզօծ տիտղոսով նշանավոր գերդաստանի զավակ մ’էր, ո՛չ ալ ամիրայի եւ ո՛չ ազնվականի մը որդի, այլ պարզ ընտանյաց զավակ մ’էր, որ իր գրական տաղանդով նշանավոր էր»,արձանագրում է մի լրագրող: Մի քանի ամիս հետո լույս տեսավ բանաստեղծի առաջին ժողովածուն (բանաստեղծություններ եւ դրամատիկական մի քանիսը):


5

Վ. Բրյուսովը գրում է. «Պատանի Դուրյանը մնում է հայ պոեզիայի պատմության մեջ որպես վառ, հրաշեկ շտրիխ: Ի թիվս մյուս, ավելի հանդարտ բանաստեղծների՝ նա ցույց տվեց, թե ինչ է նշանակում ստեղծագործության մեջ «ավյունը». անմիջական ապրումների ուժը հաճախ ոչ միայն փոխարինում է «դպրոցին», «տեխնիկային», այլեւ անչափ վեր է բարձրացնում դրանցից: Սրանում է ստեղծագործության պատմական նշանակությունը»:

այն վայրերում, որոնք նա ներկայացնում է։ Այս ամենն ավելի իրական է դառնում այն ժամանակ, երբ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Լեոնարդոյի կենսագրության այս թվականները` 1479-1480-ականները, դատարկ են։

Եվ որովհետև այդ գագաթը բոլորովին ձյունաճերմակ է, փայլում է ուժգին` կատարելով հայերի համար այն դերը, ինչը որ լուսնի գեղեցիկ լույսը խավարի մեջ։ Այս գագաթը, մինչ լուսավորվում է վերջալույսի արեգակի շողերով, տեսանելի է Արևմուտքի մեծ մասից մինչև գիշերվա երրորդ մասը և հանդարտ եղանակներին կարծես թե մի գիսավոր աստղ լինի»։ (Նույն տեղում` էջ 129):

Լեոնարդո դա Վինչիի Կիլիկիա կատարած առեղծվածային ճանապարհորդությունը

Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ Լեոնարդո դա Վինչին իր գոյությամբ, գյուտերով և ստեղծագործությամբ համարվում է մարդկության պատմության ամենաբացառիկ մարդկանցից մեկը։ Բազմակողմանի զարգացած հանճարն արվեստից զատ իր մեծ ներդրումն ունեցավ նաև գիտության զարգացման գործում։ Թերևս նրան են վերագրվում մի շարք այնպիսի մեծ գյուտեր, ինչպիսիք են ուղղաթիռի, օդապարիկի և տանկի գյուտերը։

Պետք է ընդգծել, որ այս ամենի հետ մեկտեղ՝ Լեոնարդոն սիրում էր նաև ճանապարհորդել, կատարել ուսումնասիրություններ։ Լեոնարդոյի մի շարք ճանապարհորդությունների մասին մենք տեղեկանում ենք նրա նամակներից և մի շարք այլ գրառումներից։ Մասնավորապես, Լեոնարդոյի համար բացառիկ էր դեպի Մերձավոր Արևելք ճանապարհորդությունը։ Թերևս, մի շարք գիտնականներ մինչ օրս նշում են, որ Մերձավոր Արևելքի մասին պահպանված Լեոնարդոյի գրությունները հանճարի վառ երևակայության արդյունքն են, սակայն շատերն էլ այդ գրությունները համարում են իրականություն և ընդգծում, որ Լեոնարդոն իրականում ճանապարհորդել է բոլոր

Այս թվականների մասին գրեթե ոչինչ չի խոսվում։ Եվ ընդունված է երբեմն նշել, որ հենց այս շրջանում է տեղի ունեցել Լեոնարդոյի ճանապարհորդությունը դեպի Մերձավոր Արևելք։ Լեոնարդոյի նամակների ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ վերոնշյալ թվականներին Լեոնարդոն Եգիպտոսի սուլթան Քայիթ բեյ Բաբելոնացու ճարտարագետն էր։ Քայիթ բեյի նախարար Դիոդորոս Ասորուն հասցեագրված նամակներից տեղեկանում ենք, որ Լեոնարդոն եղել է Կիլիկիայի Կալադրոն քաղաքում. «Վերագտնելով ինձ Հայաստանի այս մասերում, որոնք ինձ հարազատ են թվում, մտա մեր սահմանների մոտ գտնվող Կալինդրա (Հավանաբար խոսքը վերաբերում է Կիլիկիայի Կալադրոն քաղաքին) քաղաքը սկսելու և սիրով ու հոգածությամբ իրականացնելու այն աշխատանքը, որի համար ինձ ուղարկեցիր։ Այդ քաղաքը գտնվում է Եփրատով բաժանված Տավրոս լեռան եզերքին, և Արևմուտքից երևում են Տավրոս մեծ լեռան գագաթները»։ (Հատվածը վերցված է Ալարեմո Հերմետ Պաոլա Կոնի Ռատտի Դի Դեզիոյի «Հայերի Վենետիկը» գրքից։ Երևան, 2000 թ., էջ 127։ Թարգմանությունը` Սոնա Հարությունյանի)։

Նամակում հանճարեղ Լեոնարդոն հստակ ընդգծում է այն վայրը, որտեղ այցելել է, և այս գրության հետ պետք է հաշվի նստել, քանի որ նրանում հստակ կա Հայաստան անունը։ Լեդոնարդոն հետաքրքիր նկարագրությամբ ու մեծ հիացմունքով է տալիս Կիլիկիայում ձգվող Տավրոսի լեռների նկարագրությունը. «Տիեզերքում չկա երկրագնդի մի մաս, որ ավելի բարձր լինի, քան իր գագաթը և միշտ արևածագից չորս ժամ առաջ արևի ճառագայթներով լուսավորվում է Արևելքից։

Ամենաառեղծվածային ու խորհրդավոր նամակներից է Դիոդորոսին ուղղված Լեոնարդոյի մեկ այլ նամակ, որտեղ հանճարեղ գիտնականը նկարագրում է, թե ինչպե՞ս է բնությունը սաստկանում։ Կարելի է ենթադրել, որ սա կամ իրականության նկարագրություն է, կամ էլ Տավրոսի լեռները տեսնելուց հետո Լեոնարդոյի պատկերացումների արտահայտությունները, որոնք կապված են համաշխարհային ջրհեղեղի, Նոյ նահապետի և Արարատ լեռան հետ. «Սկզբում հանկարծակիի եկանք` ընդհարվելով քամու սաստկությանն ու մոլեգնությանը. Այս ամբողջին ավելացան ավերակները մեծ ձնասարերի, որոնք ծածկեցին բոլոր ձորերը և տարածվեցին մեր քաղաքի մեծ մասում. և չբավարարվելով այսքանով` բնությունը ջրհեղեղով ողողեց քաղաքի ողջ ցածր մասը, ապա անմիջապես սկսվեց անձրև, ավելի ճիշտ` ավազացեխաքարախառն ավերիչ փոթորիկ, որն օդի մեջ պտտվելով տարբեր բույսերի արմատներն ու փշոտ ճյուղերը թափում էր մեզ վրա»։ (Նույն տեղում` էջ 130):


6

Այս նամակներն ուսումնասիրելուց հետո շատ գիտնականներ և արվեստաբաններ փորձեցին Լեոնարդոյի կտավներում գտնել Հայկական բնապատկերներ։ Պետք է ընդգծել, որ մի շարք կտավներում դրանք կարելի է տեսնել, սակայն մյուս կողմից՝ դա կարելի է կապել նաև ուղղակի զուգադիպության հետ։ Թերևս, Լեոնարդոյի Հայաստանյան ճանապարհորդությունները մինչ օրս առեղծվածային են։ Մի կողմից՝ գիտնականները ներկայացնում են նամակները, իսկ մյուս կողմից՝ դրանք ներկայացվում են ուղղակի հանճարի երևակայության արդյունք։ Կա նաև տեսակետ, որ դրանք Կիլիկիայից եկած ճանապարհորդների պատմություններից առաջացած տպավորությունների արդյունքն են։ Պետք է ընդգծել, որ Լեոնարդո դա Վինչիի կենսագրության այս էջը ևս այնքան առեղծվածային է, որքան Լեոնարդոյի կերպարը։

ժամանակներում փրկության ելքը պետք է ցույց տան Թումանյանն ու Չարենցը՝ իրենց բանաստեղծություններով, Տերյանը՝ իր «Հոգևոր Հայաստան» հոդվածով, Նժդեհը` հզոր հայ ու հայրենիք ունենալու իր գաղափարախոսությամբ և գործով։ Թերևս, նրանց կարդում ու հետևում են բացառապես գիտակից քաղաքացիները, ովքեր քիչ են, շատ քիչ են…. Թումանյանի կենսագրության մասին մեզ բացառիկ տեղեկություններ տրամադրել է իր դուստրը` Նվարդ Թումանյանը։ Նրա կողմից գրված հուշագրություններում բազմաթիվ հետաքրքիր դեպքեր ու դետալներ ենք հանդիպում Թումանյանի կենսագրությունից։ Նվարդ Թումանյանն իր հուշագրություններում մեծ ակնածանքով է ներկայացնում և պատմում իրենց տան մասին, որն իսկական համալսարան էր։ Այդ տունն ազդեցիկ էր իր գրադարանով, այցելող հյուրերով։ Այդ զրույցներն ու կոլորիտը տեսնելով` Թումանյանի երեխաները մեծացան և իրենց կյանքով ու կենսագրությամբ ծառայեցին հայրենիքին։

Արդեն իսկ վատառողջ վիճակում գտնվող Թումանյանը, լսելով Հայոց կոտորածի մասին լուրերն ու տեղեկությունները, Թաբախմելա ամառանոցից շտապել է Թիֆլիս, որտեղից էլ՝ Էջմիածին։ Նա ամառանոց էր տեղափոխվել առողջական վիճակը կազդուրելու և հանգստանալու համար, սակայն դա տևեց ընդամենը մի քանի օր։ Էջմիածնում Թումանյանը տեսավ դժոխային տեսարաններ։ Որբերի հետ կատարած նրա աշխատանքը ևս կազմաքանդեց Թումանյանին։ Նա Էջմիածնում դարձավ, ինչպես ասում են, կես մարդ։ Դա են վկայում որբանոցային լուսանկարները, որոնցում Թումանյանը կարծես զառայմալ ծերունի լինի։ Սակայն գլխավորը Հայրենիքին ծառայելու նպատակն էր։

Հայրիկն այլևս չկար… Բացառիկ հուշ` Հովհաննես Թումանյանի կյանքի վերջին րոպեների մասին Թերթելով Հովհաննես Թումանյանի կյանքի մասին պատմող էջերն ու կենսագրական տեղեկությունները, ապշում ես, թե ինչպե՞ս կարելի է մի ամբողջ կյանք ապրել և նմանատիպ մեծ սեր նվիրել բացառապես հայրենիքին։ Եվ սա՝ այն դեպքում, որ Թումանյանն ապրեց ընդամենը 54 տարի։ Հայրենիքի նկատմամբ նրա մեծ սերը պիտի գոնե վարակիչ դառնա մեր օրերում, սակայն, ցավոք, այսօր պետք է սահմանափակվենք գոնե նվազագույնով՝ ցանկալի է, որ գոնե մարդիկ կարդան Թումանյանի մի շարք հայրենասիրական գործերն ու հասկանան, որ հայրենիք սիրելը պարտականություն չէ։ Բարդ

ժամանակներ

են,

և

այդ

բարդ

մանյանը մեծ ջանք էր ներդնում նաև իր գժտված ընկերներին հաշտեցնելու համար։ Նմանատիպ մի օրինակում Թումանյանը ճաշի է հրավիրում Ղազարոս Աղայանին և Պերճ Պռոշյանին, որոնք ինչ-որ առիթով վիճել էին ու գժտվել։ Ճաշից հետո մեծ գրողները հաշտվում են։ Դա Թումանյանի մեծ սրտին ուրախություն ու հանգստություն էր բերում։ Բարի ու դրական պատմություններից զատ՝ Նվարդ Թումանյանի հուշերում բացառիկ են նաև Թումանյանի կյանքի վերջին օրերի մասին հիշատակությունները։

Թումանյանի ցանկությունն իրականացավ, և իր երեխաները մեծացան՝ որպես խելացի, նրբաճաշակ և ազնիվ մարդիկ։ Նվարդ Թումանյանն իր հուշերում ներկայացնում է նաև, որ Թու-


7

Հայրիկն այլևս չկար…»։ (Հատվածը վերցված է Նվարդ Թումանյանի «Հուշեր և զրույցներ» գրքից։ Երևան, «Լույս» հրատարակչություն, 1969 թվական, էջ 333-334)։

Մի քանի հազարի հասնող հնագիտական գտոծոների մեջ առանձնանում են շքեղ խեղեցեն անոթները, պարթևական դրամները, սասանյան կնիքները, 5-7-րդ դարերի հայերեն արձանագրությունները:

Արցախի գանձերը. Տիգրանակերտ

Այդ դառն ու դժվար օրերը, իրադարձությունները բազմապատկվեցին, ավելացավ Թումանյանի հոգու և մարմնի ծանրությունը, և գրողի առողջական վիճակն ավելի վատթարացավ։ Թեև 1922 թվականին իրականացված վիրահատությունից հետո Թումանյանը մի փոքր կազդուրվում է, այնուամենայնիվ որոշ ժամանակ անց նրա վիճակը նորից վատթարանում է։ Թումանյանը տեղափոխվում է Մոսկվայի հիվանդանոց, որտեղ էլ 1923 թվականի մարտի 23-ին վախճանվում է։ Թումանյանի կյանքի վերջին րոպեների ու վայրկյանների մասին պատմում է Նվարդ Թումանյանը։ Հուշը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների. «Ծանր գիշեր էր, շա՛տ ծանր։ Վերջին ուժերը լքում էին հայրիկին։ Այդ գիշեր մեզ հետ էր հիվանդանոցի հերթապահ քույրը` Էռնա Կառլովնան։ Հայրիկը զբաղեցնում էր քրոջը, զրուցում էր հետը, հյուրասիրում էր կանֆետով և մեզ էլ խնդրում, որ գիշերը արթուն մնանք, հսկենք, չքնենք։ Խնդրում էր քրոջը, որ նա էլ չքնի։ Քույրը, իրոք որ գթության քույր, շատ էր ուշադիր ու սիրալիր դեպի հայրիկը։ Առավոտյան ժ. 6-ին հայացքով ցույց տվեց դեպի պատուհանը։ Նայեցի` տեսնեմ փաթիլ-փաթիլ ձյուն է գալիս։ Մինչ այդ շատ լավ եղանակ էր։ Պատուհանը միշտ բաց էր։ «Ուտելու ախորժակ ունեմ….»։ Կերավ։ Ջուր ուզեց։ Լիքը բաժակը միանգամից դատարկեց, բայց իսկույն թուլացավ։ Աչքերը շարունակ անհանգիստ էին, կարծես բան էր փնտրում։ Հազիվ էր խոսում։ Սրսկում չուզեց. «Դատարկ բան է, ձեր խաթեր եմ անում»։ Բժիշկները եկան. անտարբեր էր, ոչ ոքի չթողեց մոտենան։ Եկան Կարեն Միքայելյանը և Պապա Քալանթարյանը։ Ասաց. «Дайте спокойно отдохнуть»։ Սոսկալի էր հայրիկի աչքերի արտահայտությունը, կարծես թե մեզ հետ չէր, ներքին պայքար ուներ… «Ղոչաղ կացեք»,- այս եղավ հայրիկի վերջին խոսքերը։ Շրթունքները շարժվում էին, բայց չէր կարողանում խոսել։ Ձախ աչքից արցունք կաթեց, քիչ հետո` երկրորդը։ Երեքով նստած էինք մահճակալի շուրջը։ Թվում էր դեռ լսում է։ Շունչներս պահած հետևում էինք հետզհետե մարող մարմնին։ Ժամը ինն անց տասը րոպեին արձակեց վերջին շունչը…. Անբուժելի հիվանդությունն ավարտեց իր սև գործը։

Արցախի Տիգրանակերտը գտնվում է Արցախի հանրապետության Ասկերանի շրջանում, լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի` Խաչենագետի ներքնահովտում: Այն տարածվում է Վանքասար լեռան հարավ-արևմտյան ներքնալանջի վրա և դրան կից գոգավորությունում` Արքայական աղբյուրների հարևանությամբ, զբաղեցնելով ավելի քան 70 հեկտար տարածություն: Քաղաքը մ.թ.ա. 90-ական թթ. վերջերին հիմնել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծը (95-55 թթ. մ.թ.ա.): Արցախի Տիգրանակերտը Տիգրանի անունը կրող բազմաթիվ բնակավայրերից միակն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:

Գրիգորի Ռասպուտինի նկատմամբ մեկ օրում կատարվել են բազմաթիվ մահափորձեր

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

15 տարվա հնագիտական հետազոտության արդյունքում կարելի է խոսել հելլենիստական ամրաշինական ու քաղաքաշինական առաջադեմ կառուցապատումով և շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայրի մասին, որը հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում՝ հարատևել է մինչև 13-րդ դարի վերջերը: Տիգրանակերտը բաղկացած է եղել լեռան լանջն ի վեր` արհեստական դարավանդների տեսքով փռված, հզոր պարիսպներով շրջափակված ընդարձակ (մոտ 6 հա) Ամրացված թաղամասից, հարթավայրում փռված քաղաքային թաղամասերից, գերզմանոցներից և ընդարձակ գյուղատնտեսական արվարձաններից: Քաղաքն ամբողջովին կառուցվել է տեղական կաթնագույն կրաքարից: Պեղումներով բացվել են նաև քաղաքի վաղքրիստոնեական հրապարակը` երկկու եկեղեցիներով, դամբարանով, տապանաբակով:

-Ալբերտ Էյնշտեյնը կարող էր դառնալ նախագահ։ 1952 թ. նրան առաջարկում են Իսրայելի երկրորդ նախագահի պաշտոնը, սակայն նա հրաժարվում է։ -Կիմ Չեն Իրը նաեւ լավ կոմպոզիտոր էր եւ իր ամբողջ կյանքի ընթացքում գրել է 6 օպերա։ -Պիզայի աշտարակը միշտ էլ թեք է եղել։ 1173 թ. աշտարակի շինարարները նկատում են, որ հիմքը թեքված է։ Շինարարությունը դադարեցվում է գրեթե 100 տարի։ Սակայն, ամեն դեպքում, կառուցվածքը երբեք ուղիղ չի եղել։ -Արաբական թվերը հորինել են ոչ թե արաբները, այլ հնդիկ մաթեմատիկոսները։ -Մինչ զարթուցիչների գյուտը գոյություն ուներ մասնագիտություն, որի իմաստն այլ մարդկանց առավոտյան արթնացնելն էր։ Այսպես, օրինակ, տվյալ մասնագիտության տեր մարդը պետք է առավոտյան չորացրած սիսեռով կրակեր այլ մարդկանց պատուհանին, որպեսզի արթացներ նրանց եւ վերջիններս չուշանային աշխատանքից։ -Գրիգորի Ռասպուտինի նկատմամբ մեկ օրում կատարվել են բազմաթիվ մահափորձեր՝ նրան փորձել են թունավորել, կրակել նրա վրա, դանակահարել, սակայն նա ողջ է մնացել։ Վերջիվերջո, Ռասպուտինը մահացավ սառցե գետում։ -Պատմության ամենակարճ պատերազմը տեւել է 1 ժամից էլ պակաս։ Անգլազանզիբարյան պատերազմը տեւել է 38 րոպե։


8

Թուրքիայում ավելի քան 2000-ամյա գանձեր են հայտնաբերվել Թուրքիայում հնագետները հայտնաբերել են մետաղադրամների պահոց, որն ավելի քան 2 հազար տարվա պատմություն ունի, հայտնում է Korrespondent -ը: Չնայած մետաղադրամները մոտ 2100 տարեկան են, սակայն դրանց վրա փորագրված տեքստն ու պատկերները հստակ երևում են: Ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող արևմտյան Քութահյա նահանգի Հին Հունական Այզանոի քաղաքում հայտնաբերվել է հռոմեական դարաշրջանի 651 արծաթե մետաղադրամ, որոնք սափորով թաղված են եղել առվակի մեջ: Թուրքիայի Պամուկքալեի համալսարանի հնագետ Էլիֆ Օզերը ենթադրում է, որ մետաղադրամներով լի սափորը թաղվել է բարձրաստիճան զինվորականի կողմից: Գտածոն ուղարկվել է Անկարայի Անատոլիական քաղաքակրթությունների թանգարան, որտեղ էլ հայտնաբերված գանձերը ցուցադրվելու են:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.