CULTURE WORLD # 69

Page 1

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2021


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ժողովրդի սրտերի թագուհին. արքայական ընտանիքի ո՞ր կանոններն է խախտել արքայադուստր Դիանան

Դիանային անվանում էին ազգային արքայադուստր։ Նա չէր վախենում իմունային դեֆիցիտի վարակ ունեցող մարդկանց հետ գրկախառնվելուց, չնայած որ այդ պահին հիվանդությունը փաստացիորեն ուսումնասիրված չէր։ Նա այցելում էր փակ հաստատություններ՝ բորոտով հիվանդներին տեսության, օգնում էր կարիքավորներին և տարեցներին։ Դիանան անկեղծորեն սիրում էր մարդկանց և կարողանում էր հասկանալ ու կարեկցել նրանց։

նին գահընկեց լինելը հաճախ էր լինում նրա ծնողների տանն ու թղթախաղ խաղում դերասանի մոր հետ: Դերասանն ավարտել է Կահիրեի համալսարանը՝ ստանալով մաթեմատիկոսֆիզիկոսի որակավորում։

Չէր վախենում ի ցույց դնել իր զգացմունքները

Այս կինն այսօր ևս շարունակում է շատերի համար մնալ բրիտանական արքայական ընտանիքի գլխավոր խորհրդանիշը։ Նրան անկեղծորեն սիրում էին, հիանում էին արարքներով, վարքագծով և բնավորությամբ։ Ավելին, նա կարողացել է փոփոխել միապետական ընտանիքի մի շարք կանոններ, որոնք գործել են հազարավոր տարիներ։ Խոսքը, իհարկե, արքայադուստր Դիանայի մասին է։

Շատերը կարծում են, որ Դիանան չափազանց բաց էր։ Չնայած այն բանին, որ պապարացիները բառացիորեն հետևում էին նրան և նյարդայնացնում, արքայադուստրն ամեն անգամ համաձայնում էր հարցազրույցներ տալ նրանց։ 1995 թ. գաղտնի հարցազրույց անցկացվեց, որի ընթացքում լեդի Դին խոստովանեց, որ իր ամուսնությունը «պայթյունի» եզրին է։ Որոշ ժամանակ անց արքայական զույգն ամուսնալուծվեց։ Դիանան բացեիբաց խոստովանում էր ժողովրդին իր ուրախության և տխրության մասին։ Արտաքին տեսքի հետ կապված փորձարկումներ

Երեխաներին ծննդաբերել է հասարակ հիվանդանոցում

Լեդի Դիի ծննդաբերությունները տեղի են ունեցել հիվանդանոցում, ինչն աննախադեպ երևույթ էր արքայական ընտանիքում։ Մինչ այդ բոլորը ծծնդաբերել են պալատի տարածքում, որտեղ անհրաժեշտ բոլոր հարմարությունները կան։ Դիանան ամեն ինչ արել է այնպես, ինչպես կամեցել է, և երկու որդիներին ծննդաբերել է հիվանդանոցում՝ խախտելով դարերի պատմություն ունեցող ավանդույթը։

Անխոս, նա իր ժամանակի կանանց համար կուռք և նորաձևության խորհրդանիշ էր դարձել։ Դիանայի կերպարները արքայական ստանդարտներին չէին հաապատախսնաում. նա կարողանում էր համատեղել անհամատեղելի դետալները։ Մեկ անգամ չէ, որ լեդի Դին խախտել է արքայական դրես-կոդը, սակայն, այնուամենայնիվ, մշտապես փայլուն տեսք է ունեցել։ Նա նաև արքայական ընտանիքի առաջին կինն էր, որը համարձակվել է սոցիալական միջոցառման ժամանակ տաբատ կրել։

Բաց էր հասարակ մարդկանց հետ շփման մեջ

Մարդ, ով հանուն սիրո կրոնափոխ եղավ՝ դառնալով իսլմադավան· լեգենդար Օմար Շարիֆի կյանքի անհայտ էջերը Աշխարհահռչակ դերասանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 10-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Նրա հայրը՝ Ջոզեֆ Շալհուբը, լիբանանցի էր, իսկ մայրը՝ Կլարա Շալհուբը, լիբանանապաղեստինյան ծագումով եգիպտուհի։ Ծնողները կաթոլիկ էին: Հայտնի է, որ Եգիպտոսի թագավոր Ֆարուքը մինչև 1952 թվակա-

Դերասանական կարիերան սկսել է 1983 թվականից՝ խաղալով եգիպտական ֆիլմերում։ Առաջին ֆիլմը Յուսեֆ Շաիմի «Դժոխքի երկինքը» ֆիլմն էր, որը ներկայացվեց Կաննի կինոփառատոնում: Շարիֆը նկարահանվել է եգիպտական ավելի քան 20 ֆիլմում: Նրա առաջին անգլալեզու ֆիլմը ռեժիսոր Դևիդ Լինի «Լոուրենս Արաբացի» (1962) ֆիլմն էր, որտեղ Ալիի դերակատարման շնորհիվ համաշխարհային հռչակ ձեռք բերեց ու առաջադրվեց «Օսկարի»: Բաղձալի մրցանակին նա այդպես էլ չարժանացավ, սակայն «Ոսկե գլոբուս» ստացավ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում: «Լոուրենս Արաբացուց» հետո դերասանը մեկնեց Եգիպտոսից՝ հիմնականում նկարահանվելով ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Օմար Շարիֆը ոչ միայն գեղեցիկ էր, այլև յուրահատուկ կերպով կարողանում էր էկրանին մարմնավորել ցանկացած ազգության հերոսի: Իր դերասանական կարիերայի ընթացքում նա խաղացել է ավելի քան 50 ֆիլմում, սակայն 1970-ականներից հետո ավելի շատ նկարահանվում էր հեռուստատեսային նախագծերում: Նա սկսեց բավական հաջող կարիերա կերտել Հոլիվուդում, որտեղ նրա հաջորդ ֆիլմը Էնթոնի Մենի «Հռոմեական կայսրության անկումն» էր (1962), 1965 թվականին նկարահանվեց Դևիդ Լինի «Դոկտոր Ժիվագո» ֆիլմում, որը համարվում է MGM կինոստուդիայի ամենահայտնի ֆիլմերից մեկը: Ֆիլմը ևս մեծ հաջողություն ունեցավ՝ վարձույթում հավաքելով 200 մլն դոլար: Այս ֆիլմում Յուրի Ժիվագոյին մարմնավորած դերի համար Շարիֆը «Լավագույն դերասան» անվանակարգում ստացավ իր երկրորդ «Ոսկե գլոբուսը»: Նա մարմնավորել է նաև Չինգիզ խանին՝ նույնանուն պատմական ֆիլմում, հեղափոխական գործիչ Չե Գևարային՝ Ռիչարդ Ֆլեյշերի ֆիլմում, մեքսիկացի բանդիտ Ջոն Կոլորադոյին՝ ռեժիսոր Ջեյ Լի Թոմփսոնի «Մակենայի ոսկին» ֆիլմում: 1991 թվականին դերասանը նկարահանվեց ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի հայտնի «Մայրիկ» ֆիլմում, որտեղ փայլուն կերպով մարմնավորեց ֆիլմի գլխավոր հերոս Ազատի հորը՝ Հակոբին: Ֆիլմում, Օմար Շարիֆից բացի, հանդես են եկել աշխարհահռչակ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, Ռիշար Բերին, Սերժ Ավետիքյանը, Ժաքի Ներսեսյանը: Ֆիլմից հետո Թուրքիան արգելեց դերասանին մտնել երկիր։


3

2003 թվականին Օմար Շարիֆն արժանացել է «Սեզար» մրցանակի «Մսյո Իբրահիմն ու Ղուրանի ծաղիկները» ֆիլմի համար, 2003-ին Վենետիկի կինոփառատոնում՝ «Ոսկե առյուծի»՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար: 2005թ. Նոյեմբերին դերասանը դարձավ արվեստի առաջին գործիչը, ում շնորհվեց Սերգեյ Էյզենշտեյնի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեդալ կինեմատոգրաֆում ունեցած ավանդի ու ժողովուրդների, մշակույթների ու քաղաքակրթությունների միջև երկխոսություն ծավալելու համար:

Օմար Շարիֆը հայտնի էր՝ որպես խաղատների, ձիարշավարանների մշտական այցելու, բրիջի մոլի սիրահար էր: Նա անգամ սյունակ էր վարում այդ թղթախաղի սիրահարների համար ամերիկյան Chicago Tribune-ում: Նա մի անգամ մեկ գիշերում տանուլ տվեց 750 հազար ֆունտ ստեռլինգ ու ստիպված եղավ վաճառել Փարիզի իր տունը՝ պարտքերը վճարելու համար: Դերասանն ասում էր. «Ես այլևս ոչինչ չունեմ, բացի հագուստիցս: Ես միայնակ եմ ու ջախջախված: Եթե ես կարողանայի գտնել կնոջ, ում սիրահարվեի, ամեն ինչ այնքան այլ կլիներ»: Ի վերջո, Օմարը որոշեց լրջորեն զբաղվել խաղային բիզնեսով ու 90-ականների սկզբին անգամ Կիևում խաղատուն բացեց՝ այն անվանելով իր անունով:

Նա ցանկացած դեր կարող էր վերցնել, միայն թե «միշտ մի ֆիլմ պակասում էր, որ պարտքերը վճարեր»: Քննադատները կարծում էին, որ հենց այդ պատճառով նա այդքան ճշմարտանման մարմնավորեց իր հերոսին «Ծիծաղելի աղջնակը» ու «Ծիծաղելի կինը» ֆիլմերում: Ազարտը նրան հեշտ բռնկվող էր դարձնում: Նա 2003 թվականին պայմանականորեն ազատազրկվեց, քանի որ Փարիզի արվարձանների խաղատներից մեկում հարվածել էր ոստիկանի: 2006 թվականից այլևս դադարեց ազարտային խաղեր խաղալուց՝ հայտարարելով. «Իմ կյանքում եղել է չափից շատ բրիջ, կրքեր, մրցարշավներ, թղթախաղ»:

Իսկ ահա դերասանի անձնական կյանքը երկար ժամանակ գաղտնի էր արևմտյան մամուլի համար: 1950-ականներին նկարահանման հրապարակում ծանոթանալով եգիպտացի հանրահայտ դերասանուհի, եգիպտական կինոակադեմիայի կողմից դարի դերասանուհի հռչակված Ֆատեն Համամայի հետ (Faten Ahmed Hamama)՝ կրոնափոխ եղավ՝ ընդունեց իսլամ ու փոխեց իր անուն-ազգանունը, որպեսզի 1954 թվականին կարողանա ամուսնանալ իր սիրած կնոջ հետ: Ֆատենը դավանում էր իսլամ, ինչն էլ արգելք կարող էր լինել զույգի ամուսնությանը:

Ծնողները դեմ էին որդու հավատափոխ լինելուն: Նրանց ամուսնությունը գրանցվեց Ալեքսանդրիայի մզկիթներից մեկում, սակայն Օմարի ծնողները չմասնակցեցին արարողությանը: Օմար Շարիֆը դերասանուհու երեք ամուսիններից երկրորդն էր: Զույգն ունեցավ մեկ որդի՝ Թարեքը, իսկ Համաման առաջին ամուսնությունից ուներ նաև դուստր: Ֆատեն Համաման եգիպտական հասարակության մեջ քարոզել է ուժեղ, ինքնորոշված և անկախ կնոջ կերպարը: Հաշվի առնելով նրա մեծ համբավը՝ ռեժիսորները Ֆատեն Համամայի դերերով խորտակում էին իսլամական հասարակության մեջ ձևավորված տաբուները: Ամուսինները միասին նկարահանվել են նաև «Պայքար հովում» ֆիլմում:


4

Համաման հավանության չէր արժանացնում ամուսնու՝ Հոլիվուդում ու Եվրոպայում նկարահանվելու որոշումը ու կտրականապես հրաժարվել էր հեռանալ Եգիպտոսից: 1966 թվականին Ֆատենն ու Օմարը բաժանվեցին: Օմարը հույս ուներ հաշտվել կնոջ հետ, սակայն դա նրան չհաջողվեց: 1974 թվականին նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին:

Օմարը միանգամից հայտարարեց, թե սիրում է Ֆատենին ու այլևս երբեք չի ամուսնանա: Նա պահեց իր խոստումը: Դերասանն ասում էր, թե այդպես էլ չկարողացավ սիրել այլ կնոջ, ինչը, սակայն, նրան չխանգարեց սիրավեպեր ունենալ դերասանուհի Կատրին Դընյովի ու երգչուհի Բարբարա Սթրեյզանդի հետ: 1977 թվականին լույս տեսած ինքնակենսագրական «Հավերժ տղամարդ» (The Eternal Male) գրքում Շարիֆն իրեն այսպես է բնութագրել. «Նա կանանց սիրելին է: Նա «Լոուրենս Արաբացուց» հետո հայտնվեց կինոաստղերի շրջապատում ու այդ ժամանակից ի վեր վայելում է միջազգային կինեմատոգրաֆում հաջողության պտուղները: Նրա կյանքում տեղ է գտել նաև թղթախաղը: Նա սիրահետել է ամենահայտնի կանանցից ոմանք: Նա Օմար Շարիֆն է··· »: Հայտնի դառնալով՝ դերասանն իր ամբողջ ժամանակը ձգտում էր անցկացնել Կահիրեում, որդու ու թոռների հետ: Ավելի ուշ Ֆատենն ամուսնացավ եգիպտոսցի բժիշկ Մուհամմեդ Աբդել Վահաբի հետ: Նրա ավագ թոռը կրում է պապի անունը ու նույնպես դերասան է դարձել: Վերջերս Daily Mail-ի լրագրողները մեծ հոդված էին պատրաստել դերասանի մասին ու կատարել տխուր եզրակացություն՝ նրա կյանքը բավականին տխուր է եղել՝ չնայած դրսից շքեղ երևալուն: Հիշեցնենք, որ դերասանի որդին՝ Թարեք Ալ-Շարիֆը, հայտնեց, որ Օմար Շարիֆը պայքարում է Ալցհեյմերի հիվանդության դեմ: Հենց այդ հիվանդության պատճառով էր դերասանը հրաժարվում իրեն առաջարկվող դերերից: 2009 թվականին նկարահանված «Ես մոռացել եմ ձեզ ասել» ֆիլմում նա մարմնավորում էր մարդու, ով տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Նա խառնում էր իր հայտնի դերերը, ու, երբ Թարեքը հորը հայտնեց, որ մահացել է Ֆատեն Համաման (2015 թվականի հունվարի 15, 83 տարեկանում), դերասանը շատ վշտացավ, սակայն մի քանի օր անց հարցրեց որդուն, թե ինչպես է մայրը:

Մոնսերատ Կաբալյե. «Կյանքում չպետք է ոչնչից հրաժարվել» Աշխարհի ամենահայտնի սոպրանո, բելկանտոյի տեխնիկայի վարպետ, լեգենդար Մոնսերատ Կաբալյեն թեև հիմնականում կատարել է դասական ստեղծագործություններ, սակայն բազ-

մաթիվ անգամներ հանդես է եկել աշխարհահռչակ փոփ-աստղերի հետ: Աշխարհահռչակ «Queen» ռոք խմբի հանգուցյալ լիդերը` Ֆրեդի Մերկուրին, օպերային դիցուհու հավատարիմ երկրպագուներից մեկն էր և հաճախ էր Մոնսերատ Կաբալյեի համար գրում երգեր, նույնիսկ պիեսներ, որոնցից ամենահայտնին է «Exercises in Free Love»ը: Իսկ երկու աստղերի միացյալ հիթը`«Barcelona»-ն, որը նվիրված էր Կաբալյեի հարազատ քաղաքին, դառնում է 1992թ. Կատալոնիայի մայրաքաղաքում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական հիմնը: Ինչպես թերթերն էին այն ժամանակ գրում՝ «Մերկուրին և Կաբալյեն իրենց կոլորիտային կատարմամբ գրեթե պայթեցրին մարզահամալիրը»:

երգչուհին,- բայց դեռ այն ժամանակ ես երազում էի երգչուհի դառնալու մասին: Դեռ վաղ մանկությունից սիրում էի ռադիոյով երաժշտություն լսել: Իսկ յոթ տարեկանում ծնողներս առաջին անգամ ինձ տարան օպերա լսելու, և տիկին Բաթերֆլայի մահն այնպես ինձ ցնցեց, որ տուն վերադարձի ամբողջ ճանապարհին արտասվում էի: Սակայն այս ամենը միայն արցունքներով չավարտվեց, ես սովորեցի գլխավոր հերոսուհու արիան և որոշում կայացրեցի դառնալ օպերային երգչուհի` հարուստ և ճանաչված»:

8 տարեկանում Մոնսերատ Կաբալյեն ընդունվում է Բարսելոնայի լիցեյ, իսկ 14 տարեկանում դասեր է վերցնում այն ժամանակվա լավագույն մասնագետների մոտ: Այդ ընթացքում Մոնսերատ Կաբալյեն նաև յուրացնում է առևտրի էքսպերտի մասնագիտությունը: Որոշ ժամանակ անց, սակայն, դժբախտություն է պատահում` նրա հայրը հիվանդանում է և ստիպված է լինում աշխատանքը թողնել: Աղջիկը պետք է օգներ ծնողներին: Շարունակելով ուսումը` Մոնսերատն աշխատում էր վաճառողուհի, ձևարար, դերձակ, սպասավոր, դայակ, վաճառքի համար կարում էր թաշկինակներ, և այդ ամենի հետ՝ ժամանակ էր գտնում անգլերեն և ֆրանսերեն լեզուներ սովորելու համար: Այսօր էլ, չնայած իր տարիքին, Մոնսերատ Կաբալյեն հիանալի տեսք ունի և մինչ օրս բազմաթիվ համերգների է մասնակցում: Հունիսի 9-ին երգչուհին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգ կունենա Երևանում՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Վերջին տարիներին մամուլում լուրեր էին շրջանառվում, թե երգչուհին ավարտում է ստեղծագործական իր կարիերան, սակայն վերջին հարցազրույցներից մեկում Կաբալյեն հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ երգելու է՝ ինչպես նախկինում, և պատրաստ է բեմական կերպարների ամենանուրբ դետալների վրա աշխատելու: Առաջին հայացքից Մոնսերատ Կաբալյեն (ամբողջական անունը` Մարիա դե Մոնսերատ Վիվիանա Կոնսեպսիոն Կաբալյե և Ֆոլկ) ծնվել է 1933թ. ապրիլի 12-ին Բարսելոնայում: Նրա հայրն աշխատում էր քիմիական պարարտանյութերի ձեռնարկությունում, իսկ մայրը գումար էր աշխատում՝ որտեղ կարողանում էր: «Մեր ընտանիքում միշտ թագավորել է անհույս աղքատությունը,- պատմում է

Ընտանիքում դժվարությունները չեն վերջանում, սակայն, չնայած դժվարություններին, Մոնսերատը Բելտրան Մաթա մեկենաս և արվեստների սիրահար ամուսինների տուն է հաճախում: Հենց այս մարդիկ են աջակցում աղջկան՝ նրան առաջարկելով նպաստ, որով նա կարող էր շարունակել հետագա կրթությունը: 1954թ. Կաբալյեն ոսկե մեդալով ավարտում է Բարսելոնայի լիցեյը, և նույն տարում Բելտրան Մաթա ամուսինները պնդում են, որպեսզի նրանց լավագույն աշակերտուհին ուսումը շարունակի Իտալիայում:


5

Նրանք հանձնարարական նամակ են ուղարկում հանրաճանաչ բարիտոն Ռայմունդո Տորեսին և վճարում բոլոր ծախսերը: Շնորհիվ Տորեսի՝ Մոնսերատին լսում է Սիցիլիանին` Ֆլորենցիայի Maggio Fiorentino-ի տնօրենը, և նրան ընդունում է իր թատրոն: Այդ ժամանակ ոչ հայտնի աղջկա առաջին ելույթին ներկա է լինում Բազելի օպերային թատրոնի տնօրենը և հիանալով Մոնսերատի ձայնային տվյալներով՝ առանց երկար-բարակ մտածելու, աղջկան առաջարկում է երեք տարով պայմանագիր կնքել: 1956թ. Մոնսերատ Կաբալյեն տեղափոխվում է Շվեյցարիա, որտեղ ընդունվում է Բազելի օպերային թատրոն:

Երգչուհին միջազգային ճանաչման է հասնում 1965թ., երբ նրան առաջարկում են Նյու Յորքի «Կարնեգի սրահում» փոխարինել օպերային դիցուհի Մերիլին Հորնին «Լուկրեցիա Բորջիայում» (իտ.՝ Lucrezia Borgia, իտալացի երգահան Գաետանո Դոնիցետիի օպերա երկու գործողությամբ նախերգով)՝ համանուն կերպարում: Հանդիսատեսը, որը սովոր էր լսելու միայն հայտնի երգչուհիների կատարումները, շունչը պահած լսում էր անծանոթ երգչուհու առաջին արիան և նրան ծափահարում մոտ 20 րոպե: Այդ օրվանից Կաբալյեի կյանքը կտրուկ փոխվում է: Նրա ելույթներից ոչ մեկն աննկատ չի մնում: Նա երգում է այնպիսի պատմական նշանակության վայրերում, ինչպիսիք են Կրեմլի Մեծ սյունազարդ դահլիճը, Վաշինգտոնի Սպիտակ տունը, Նյու Յորքի ՄԱԿ-ի Ասամբլեայի գլխավոր դահլիճը, Պեկինի ազգային դահլիճը, և այլն: 1974թ. Մոնսերատ Կաբալյեն դառնում է ՄԱԿի պատվավոր դեսպան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան: Նա ելույթ էր ունենում այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Բերնստայնը, Կարայանը, Լիվայնը, Մետան, Սոլտին, և նշանավոր երգիչների` Խոսե Կարերասի, Պլաչիդո Դոմինգոյի, Մերիլին Հորնի, Ալֆրեդո Քրաուսի և Լուչանո Պավարոտիի հետ:

յից փախչելու նպատակով հայրենակիցների հետ էմիգրացիայի էր ենթարկվել:

Մոնսերատ Կաբալյեն օգնել է սկսնակ օպերային երգիչ Խոսե Կարերասին` նրան իր հետ բեմ բարձրացնելով և ներգրավելով «Նաբուկկո» և «Լուկրեցիա Բորջիա» օպերաներում: Եվ միայն այս կատարումներից հետո է Խոսեն դառնում հաջողակ և հանրաճանաչ: Հետագայում, երբ երգիչը հիվանդանում է լեյկեմիայով, Մոնսերատը նրան ամեն կերպ օգնում է պայքարել հիվանդության դեմ և նրա համար կազմակերպում է համերգ Բարսելոնայի գլխավոր հրապարակում: Եվ այն, որ երգիչը կրկին կարողանում է վերադառնալ բնականոն աշխատանքի, օպերային դիցուհի Կաբալյեի բարի կամքի շնորհիվ է լինում: «Կյանքում չպետք է ոչնչից հրաժարվել: Կյանքն աշխարհի ամենալավ համալսարանն է»,- ասում է Մոնսերատ Կաբալյեն: Բնավորության յուրահատուկ գծերը Եթե աշխատանքում Կաբալյեն շատ հավաք է և լուրջ, ապա անձնական կյանքում հակառակն է: 1964թ. Մոնսերատը ուշանում է օպերային երգիչ Բերնաբե Մարտիի հետ պսակադրության արարողությունից: Չնայած դրան, այս զույգը մինչ օրս ապրում է երջանիկ, խաղաղ և ներդաշնակ: 1972թ. ծնվում է նրանց դուստրը` Մոնսերատ Մարտին, այնուհետև նրանց որդին` Բերնաբե Մարտին: Այս անունների ընտրությունը պատահական չէ, քանի որ, ըստ Իսպանիայում տարածված ավանդույթի` աղջիկները ժառանգում են մոր անունը, իսկ տղաները` հոր: Կաբալյեի դուստրն ընտրել է մոր ստեղծագործական ուղին և այսօր Եվրոպայում հայտնի օպերային երգչուհի է: Երևանյան այս համերգում նա հանդես կգա մոր հետ:

Մոնսերատ Կաբալյեի գործընկերներն ասում են, որ նա սարսափելի է զայրույթի պահին: «Կյանքը թատրոնում հեշտ չէ, այստեղ չպետք է ցույց տալ թուլություն, ենթարկվել ուրիշի կամքին և ներել ոչ պրոֆեսիոնալ պահվածքը»,- խոստովանում է երգչուհին: Կաբալյեն կարող է ներողություն խնդրել, եթե իսկապես սխալ է: Չնայած բռնկուն խառնվածքին` Կաբալյեն թեթև բնավորությամբ մարդ է, միշտ գոհ է կյանքից, ուրախ է և ունի հումորի հիանալի զգացում: Նա մեծահոգի և բարեսիրտ է՝ ի տարբերություն օպերային շատ ու շատ երգիչ-երգչուհիների: Ապրելու ցանկությունը Կաբալյեն երբեք չի մտահոգվել մարմնակազմի՝ գիրության պատճառով: Տարիներ առաջ նա ենթարկվել էր ավտովթարի, որի արդյունքում ուղեղի մի մասն ապաճում է, և օրգանիզմի ճարպերի այրման համար պատասխանատու համակարգը դադարում է աշխատել: Այդ իսկ պատճառով՝ մեկ բաժակ ջուր խմելը նրա համար հավասարազոր է մի մեծ կտոր թխվածքաբլիթ ուտելուն: Սակայն նույնիսկ այդ խնդիրը չի կարողանում ընկճել լավատես օպերային երգչուհուն: Նա մեծ լավատես է: «Այն, ինչ ճակատիդ գրված է, պետք է սովորես դրանով ապրել»,- մի անգամ ասել է Մոնսերատ Կաբալյեն: Բժիշկները ընտրել են նրա համար համապատասխան դիետա` նա չի օգտագործում ալկոհոլ, սնվում է մրգերով և բանջարեղենով և շատ գոհ է իր առողջական վիճակից: «Ի վերջո, ամեն ինչ կարող էր շատ ավելի տխուր վերջանալ»,- ասում է երգչուհին: Մոնսերատը նաև հզոր կամքի տեր մարդ է: Ավտովթարից հետո գիպսով «պարուրված» երգչուհին չի լքում բեմը: Վերոնայի օպերայի «հաշմանդամ» դարձած երգչուհուն օգնության է հասնում հագուստի ձևավորող Դամիանո Դամիանին: Նրա մտահղացմամբ կարվում է լայն թևքերով մի զգեստ, որի տակից չեն երևում հենակները, և Մոնսերատը կարողանում է բեմի վրա քայլել`թույլ չտալով հանդիսատեսին նույնիսկ գլխի ընկնել իր առողջական վիճակի մասին: Բեմի վրա էին նաև Ելիզավետա Վալուայի ժամանակաշրջանին բնորոշ կանացի հագուստ կրող բուժքույրերը, ովքեր ֆորսմաժորի, անհրաժեշտության դեպքում պետք է օգնություն ցուցաբերեին Մոնսերատին: Հետաքրքիր փաստեր

Ինչպես շատ վոկալիստներ, այնպես էլ Կաբալյեն, ի վերջո, հաստատվում է Լա Սկալա թատրոնում: 1970թ. նա այդ բեմի վրա կատարում էր Բելինիի «Նորմա» օպերայի գլխավոր հերոսուհու` Նորմայի պարտիան: 1974թ. Մոնսերատն այդ դերով հանդես եկավ նաև Մոսկվայում: Ի դեպ, երգչուհին ԽՍՀՄում առաջին անգամ եղել է 1959թ.: Այդ ժամանակ դեռևս մեծ ճանաչում չունեցող երգչուհին այցելել էր իր դստեր՝ Մոնսիտայի հետ և փորձում էին գտնել Մոնսերատի հարազատ եղբորը, ով Իսպանիայի քաղաքացիական պատերազմից հետո Ֆրանկոյի ֆիտատուրա-

Մոնսերատ Կաբալյեն սիրում է զբաղվել լողով, զբոսնել և մեքենա վարել: Կաբալյեի համար կյանքի իմաստն իր ընտանիքն է: 1973թ. Չիկագոյում «Մարիա Ստյուարտի» փորձի ժամանակ Մոնսերատն իմանում է, որ որդին վատառողջ է: Սկզբում նա կարծում էր, որ տղայի մոտ սովորական հարբուխ է, սակայն որդու առողջական դրությունը վատանում է: Եվ թեև առաջիկա 6 ներկայացումների համար բոլոր տոմսերն արդեն գնված էին, բայց Կաբալյեն նախընտրում է լինել որդու կողքին: Նա անմիջապես գալիս է Իսպանիա և շատ ճիշտ որոշում է կայացնում: Մորը և որդուն սպասվում էին 3 սարսափելի օրեր, որից հետո միայն տղան սկսում է աստիճանաբար ապաքինվել:


6

Չիկագոյի թատրոնի ադմինիստրացիան դատի է տալիս երգչուհուն, սակայն դատը չի շահում:

Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի արխիվում պահպանվում է բացառիկ մի լուսանկար. հանրահռչակ ամերիկացի գեղանկարիչ, արկտիկական ձյուների ու սառցադաշտերի սիրահար Ռոքուել Քենթը Դիլիջանի քաղաքացիներից ընդունում է իրեն հանձնվող նվերը: Այս եզակի վավերագիր-պատկերը չափազանց հետաքրքիր մի պատմության նախասկիզբն է, որն ուզում ենք ներկայացնել: Հայաստանում այսօր էլ առանձնակի սիրով են հիշում Քենթին նաև այն պարզ պատճառով, որ այդ սերը փոխադարձ էր: Ավելին, Քենթը Հայաստանն անվանում էր աշխարհի ամենահրաշալի վայրը:

Մոնսերատի մայրը նրան անվանակոչել էր՝ ի պատիվ Մոնսերատի Սուրբ Կույս Մարիամի: Բանն այն է, որ Մոնսերատը տեղի կատալոնական լեռան անունն է, և այդ ժամանակահատվածում, ինչպես նաև վերածննդի դարում ստեղծագործող անհատականություններին կոչում էին տեղանուններով: Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Ոչ նկարչական պատմություններ

Մեր երկրի ոչ հեռավոր անցյալի հետ կապված բազմաթիվ դեպքեր և իրադարձություններ կան, որոնք այս կամ այն կերպ առնչվում են հանրահռչակ մարդկանց հետ: Դրանց մի մասը մոռացվել է, մյուսները հայտնի են քչերին: Այսօր ցանկանում ենք ներկայացնել երկու համանման պատմություններ, որոնք մեկը մյուսի հետ ընդհանուր քիչ բան ունեն: Տարբեր են գործող անձինք, ժամանակները, իրավիճակները: Բայց երկուսն էլ պատմություն են նկարիչների մասին, և դրա հետ մեկտեղ` դժվար կլինի դրանք կոչել նկարչական կամ մշակութային դրվագներ: Նկարչի աճյունը՝ հայկական սափորի մեջ

«Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է ավելի շատ հրաշքների հանդիպել, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը: Ակամայից այս փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հուշարձանների և այնպիսի մարդկանց, որոնք կարող են դառնալ ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը: Երիցս կեցցես դու, հող հայկական, տաղանդների օրրան, հրաշագործների օրրան»,- մի առիթով ասել էր նա: Սիրո նման խոստովանությունն իր բազմաթիվ դրսևորումներն ու ապացույցներն ու-ներ` սկսած հայկական մատնաքաշից, որ նկարչի համար անմահական ուտելիք էր, վերջացրած երգչուհի Լուսինե Զաքարյանի ձայնով, ում կատարումներն ունկնդրելու համար մի անգամ նույնիսկ Քենթն ու նրա կինը Մոսկվայում դիմեցին բժիշկ Արխանգելսկու օգնությանը. վերջինս կարողացավ բացել Կոնսերվատորիայի երգեհոնային դասարանը, և այնտեղ Լուսինեն հնչեցրեց իր աստվածային երգը: Ռոքուել Քենթը մի քանի անգամ այցելեց Դիլիջան ու այնքան սիրեց այդ քաղաքը, որ այն անվանում էր Փոքրիկ Շվեյցարիա, իսկ հետո որոշեց իր

կտավներից մի քանիսը նվիրել տեղի պատկերասրահին: Նկարչի առատաձեռնությունից շոյված` դիլիջանցիները պատասխան քայլն արեցին. այդ օրերին քաղաքից ոչ հեռու ընթանում էին հնագիտական պեղումներ, որի ժամանակ հայտնաբերվել էր երեքհազարամյա մի սափոր: Որոշեցին հենց այդ գտածոն էլ նվիրել Քենթին: Նվերն իսկապես թանկագին էր և անսպասելի: Հիացած Քենթը հայրենիք վերադառնալուն պես հայկական անոթը տեղադրեց իր աշխատասենյակի ամենաերևացող հատվածում` աղյուսե վառարանի վրա: 1969 թվականին նկարչի կյանքում դժբախտ տարի էր: Կայծակի հարվածից հրդեհվեց նրա տունը: Կրակի ճարակ դարձավ համարյա ամեն բան` բազմաթիվ կտավներ, նկարչի արխիվը: Սակայն հրաշքով այդ մոխիրների մեջ բոլորովին անվնաս էր մնացել դիլիջանցիների նվերը: Պատմում են, որ եղելությունից ապշած Քենթն ասել էր, թե հրդեհն առավել գեղեցիկ է դարձրել անոթը, իսկ այնուհետև բացականչել էր. – Դե եթե դու այդքան հավերժական ես, ապա կտակում եմ, որ իմ մահից հետո քո մեջ ամփոփեն աճյունս: Ռոքուել Քենթը վախճանվեց 1971 թվականին: Նկարչի պատգամը կատարեցին սրբորեն. նրա մասունքները լցրեցին հայկական սափորի մեջ ու հողին հանձնեցին: Սարյանի ծաղիկները՝ մինիստրի համար 1984 թվականի աշնանը խորհրդային թերթերը հրապարակեցին պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ ԽՍՀՄ Ներքին գործերի մինիստր Նիկոլայ Շելկովը վտարվել է իր պաշտոնից, զրկվել է գեներալական ուսադիրներից և բոլոր կառավարական պարգևներից: Սա ապշեցուցիչ տեղեկատվություն էր: Շելկովը, ով շուրջ 16 տարի ղեկավարել էր երկրի ուժային կառույցներից մեկը, համարվել էր հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, հանկարծ անփառունակ անկում էր ապրում իր հզորության բարձունքից: Նրա բնակարանում, աշխատավայրում խուզարկություններ կատարվեցին և լույս աշխարհ հանվեցին բազմաթիվ արժեքավոր իրեր, որոնք գնահատվեցին` որպես անօրինական ճանապարհով ձեռք բերված հարստություն կամ կաշառք: Դրանց թվում էր նաև Մարտիրոս Սարյանի «Դաշտային ծաղիկներ» կտավը:


7

տասխանել: Մենք դիմեցինք սարյանագետների, և նրանք մատնացույց արեցին 1987 թվականին Մոսկվայում հրատարակված «Սարյանի ծաղիկները» ալբոմը: Այնտեղ ասվում էր, որ «Դաշտային ծաղիկներ» կտավը հանգրվանել է Սարատովի Ռադիշչևի անվան պետական գեղարվեստական թանգարանում: ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ «168 ԺԱՄ»

Ինչպե՞ս էր Սարյանի աշխատանքը հայտնվել մինիստրի մոտ, և ինչո՞ւ այն համարվեց հանցավորության իրեղեն ապացույց: Այս մութ ու խճճված պատմությունը մի քանի վարկածներ ունի, բայց դրանք բոլորն էլ պտտվում են մեկ ընդհանուր առանցքի շուրջ: Համաձայն դրանց, դեպքերն այսպիսի ընթացք են ունեցել: Հայտնի փաստ էր, որ Շելկովը լրջորեն հրապուրված էր գեղանկարչությամբ և երիտասարդ հասակում նույնիսկ նկարիչ դառնալու երազանք էր փայփայել: Այս հրապույրն էր նաև պատճառը, որ երբ 1971 թվականին նա աշխատանքային այցով եկավ Հայաստան, տեղի պաշտոնյաները մինիստրին ուղեկցեցին Մարտիրոս Սարյանի արվեստանոց: Շելկովն այստեղ զրուցեց նկարչի հետ, դիտեց նրա հին ու նոր կտավները, բայց հատկապես երկար կանգ առավ մի նկարի առաջ, որը կոչվում էր «Դաշտային ծաղիկներ»: Նախարարական այս «դադարը» ասես ազդանշան լիներ Հայաստանի ՆԳ բարձրագույն սպայակազմի համար: Մինիստրի մեկնումից հետո հայ իրավապահ չինովնիկները 10 հազար ռուբլով գնեցին կտավն ու նվիրեցին իրենց շեֆին: Շելկովը հիացած էր: Նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց Սարյանին, շնորհակալություն հայտնեց նվերի համար, իսկ հետո նկարը կախ տվեց իր ամառանոցում: Սակայն նույն օրերին «Սովետական միլիցիա» ամսագիրը գրեց, թե իբր Սարյանն անձամբ է այդ կտավը նվիրել ՆԳ մինիստրությանը, ինչից հետո թանկագին նվերն անմիջապես տրամադրվել է ՆԳՆ Կենտոնական թանգարանին:

Երբ սկսվեց գործի քննությունը, ոմանք պնդում էին, թե հայերը մոլորեցրել են Շելկովին և վերջինս նույնիսկ պատկերացում չի ունեցել` ինչ ճանապարհով է ձեռք բերվել կտավը: Ասվում էր, որ 10 հազար ռուբլու (այն օրերի համար բավականին պատկառելի գումարի) ձևակերպման համար զանազան կարգի մեքենայություններ էին կիրառվել: Մյուսներն էլ կարծում էին, թե Երևանում ընդամենը կատարել են մինիստրի հրահանգը, և դա առաջին դեպքը չէր: Ամեն դեպքում, պատժվեցին շատերը, վարկաբեկված մինիստրն իր կնոջ հետ ինքնասպան եղավ, բայց նկարն այդպես էլ Հայաստան չվերադարձավ: Իսկ որոշ ժամանակ անց նրա հետքերն ընդհանրապես խճճվեցին: Որտե՞ղ է այս պահին գտնվում Սարյանի կտավը: Այս հարցին այնքան էլ հեշտ չէ պա-

Սաուդյան Արաբիայում կկառուցվի քաղաք, որտեղ չեն լինի ավտոմեքենաներ և ճանապարհներ

Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանը ներկայացրել է THE LINE-ը՝ առանց ավտոմեքենաների, ճանապարհների և վտանգավոր արտանետումների ֆուտուրիստական քաղաքի նախագիծը: «Քաղաքներում, որոնք համարվում են ամենազարգացածներն աշխարհում, մարդիկ իրենց կյանքի տարիներն անց են կացնում երկար ու ձիգ ճանապարհներին՝ աշխատանքի գնալիս: 2050 թ. երթևեկությունների տևողությունը կրկնակի կավելանա, իսկ մարդկանց 90%-ը աղտոտված օդ կշնչի: Ինչու՞ պետք է զարգացման համար զոհենք բնությունը: Ինչու՞ է տարեկան յոթ միլիոն մարդ մահանում շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով», - հայտնել է արքայազնը: THE LINE նախագծում խոշոր քաղաքային կառույցը նախագծված է մարդկանց շուրջ, այլ ոչ ճանապարհների: Բանալի սկզբունքն այն է, որ մարդիկ կարողանան բոլոր անհրաժեշտ վայրեր հասնել ոտքով: Բոլոր հիմնական ծառայությունների կենտրոնները, դպրոցները, բժշկական հաստատությունները, զվարճանքի վայրերը, կանաչապատ տարածքները այնպես դասավորված կլինեն, որ մի վայրից մյուսը հասնել հնարավոր լինի հինգ րոպեում: Քաղաքը բաղկացած կլինի 170 կմ երկարություն ունեցող շղթայական բնակավայրերից: Գերարագ տրանսպորտը երթևեկությունն առավել պարզ կդարձնի. այն կտևի ոչ ավելի, քան 20 րոպե: Ի դեպ, տրանսպորտային համակարգը կկառուցվի ստորգետնյա տիրույթում: Քաղաքում կօգտագործվի բացառապես մաքուր էներգիա:

Լիտվան ցանկանում է արգելել Ֆիլիպ Կիրկորովի և Միխայիլ Շուֆուտինսկիի մուտքը երկիր՝ արտիստներին համարելով «ռուսական քաղաքականության փափուկ քարոզչության» գործիք

Լիտվայում քննարկվում է ռուս կատարողներ Ֆիլիպ Կիրկորովին և Միխայիլ Շուֆուտինսկիի՝ երկիր մուտք գործելն արգելելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Կատարողների մուտքը Լիտվա արգելելու հնարավությունը քննարկվում է` համարելով, որ նրանց ելույթները «ռուսական քաղաքականության փափուկ քարոզչության» գործիք են: Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը: «Արտաքին գործերի նախարարությունն ստեղծել է աշխատանքային խումբ, որը գնահատելու է ռուսական քարոզչություն տարածող այս և այլ կատարողների մուտքն արգելելու օրինական հնարավորությունները», - ասել է նա և հավելել, որ որևէ անձի՝ սև ցուցակում ընդգրկելու համար հստակ իրավական հիմքեր են հարկավոր: Կիրկորովի և Շուֆուտինսկիի անունները նշվում են առաջին հերթին այն բանի համար, որ Լիտվայում կայանալիք իրենց շրջագայության կազմակերպիչները ստացել են մոտ 30 հազար եվրո փոխհատուցում՝ նախատեսված համերգների չեղարկումից առաջացած կորուստները փոխհատուցելու համար: Շրջագայությունը չեղարկվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Լրատվական գործակալությունը նշում է, որ նման վճարներ տրվում են նաև այլ չեղարկված միջոցառումների կազմակերպիչներին, սակայն ռուս կատարողների վերաբերյալ այդ լուրը սկանդալ է առաջացրել լիտվական մամուլում:

Արմեն Ջիգարխանյանի բնակարանը կարող է տուն-թանգարանի վերածվել

Ռուս գործարար Յուրի Ռաստեգինը, որին կիսով չափ պատկանում է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանի բնակարանը, հայտնել է անշարժ գույքի հետագա ճակատագրի մասին, գրում է kp.ru կայքը: Հայտնի է, որ ձեռնարկատերը բնակարնի մի մասը ձեռք է բերել չորս տարի առաջ և այն անսահմանափակ ու անվճար վարձակալության պայմանագրի հիմքով Ջիգարխանյանին տրամադրել: Ռաստեգինը նշել է, որ ցանկանում է բնակարանը թանգարանի վերածել: «Նա համաձայնություն է տվել, որ այնտեղ իր թանգարանը լինի, թույլ է տվել իր լուսանկարներն օգտագործել: Դա շնորհակալություն էր առ այն, որ նրան ամբողջ կյանքի համար բնակարան եմ տրամադրել:


8

Տեսագրություն ունեմ, որտեղ նման պայմանագիր ենք կնքում»,- նշել է գործարարը: Ծրագրվում է ապագայում թանգարանում ոչ մեծ լսարանի կամ ստուդիական ձայնագրության համար մշակութային միջոցառումներ, ստեղծագործական հանդիպումներ անցկացնել: Նշվում է, որ ձեռնարկատերն այս ծրագրերը չի քննարկել Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ, որը բնակարանի երկրորդ մասի սեփականատերն է համարվում:

Թուրքերը մշակութային կենտրոնի են վերածում Կոնիայի հայկական եկեղեցին

Ավարտվել է Կոնիա նահանգի Աքշեհիր գավառում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու վերանորոգումը։ Եկեղեցու վերականգնման աշխատանքներն սկսվել էին 2017 թվականին։ Սակայն թուրքական իշխանությունները որոշել են տվյալ շրջանում ամենամեծ հայկական եկեղե-

ցիներից մեկը համարվող Սուրբ Երրորդութունը վերածել մշակութային կենտրոնի։ Akunq.net–ի փոխանցմամբ՝ Աքշեհիրի գավառապետարանի որոշմամբ, սույն հայկական եկեղեցին դառնալու է «Աշխարհի երգիծանքի վարպետների արվեստի տուն»։ Եկեղեցու վերականգնումն ընդհանուր 3 ու կես միլիոն թուրքական լիրա է արժեցել։ Առայժմ հայտնի չէ, թե երբ կկազմակերպվի եկեղեցուց մշակութային կենտրոնի վերածված այս կառույցի բացման պաշտոնական արարողությունը։ Աղբյուրը նաև հաղորդում է, որ ըստ Ռայմոնդ Գևորգյանի «Հայերն Օսմանյան կայսրությունում 1915 թվականից առաջ» մենագրության մեջ հրապարակված տվյալների՝ Կոնիա նահանգի Աքշեհիր գավառում, նախքան Հայոց ցեղասպանությունը, 4․950 հայ էր ապրում։ 1859 թ․ կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցու հետ մեկտեղ սույն գավառում առկա էին 4 հայկական կրթական հաստատություններ, որոնց շարքում Սուրբ Ստեփանոսի անվան վարժարանն իր բարձր մասնագիտական որակի շնորհիվ հայտնի էր դարձել բոլոր օսմանյան նահանգներում։


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.