Cultural World Newspaper #73

Page 1

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2021


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳԻՐՔԸ. Ո՞Վ ԷՐ ԱՐԹՈՒՐ ԳԻՆԵՍԸ Իսկ դուք գիտե՞ք, թե ով է եղել Արթուր Գինեսը, և ինչո՞ւ է նրա անունով կոչվում աշխարհի ամենահետաքրքրաշարժ, արտասովոր ու նաև զվարճալի երևույթների ու մարդկանց համապարփակ տեղեկատուն: Հենց այդ մասին է Internest.am-ը պատմում այս հոդվածում: Արթուր Գինեսը հանրահայտ իռլանդացի գարեջրագործ էր: 27 տարեկանում նա սկսեց իր գարեջրային բիզնեսը՝ օգտագործելով իրեն որպես ժառանգություն թողնված 100 ֆունտ ստեռլինգը: Սկզբում նա վարձակալեց Դուբլինից 17 կմ հեռավորության վրա գտնվող 4 հեկտար հողատարածք և մի փոքրիկ գարեջրատուն, որտեղ սկսեց արտադրել իր սեփական «Գինես» բրենդի գարեջուրը: 1759 թվականին նա բացեց իր առաջինը գարեջրատունը Դուբլինում: 1833 թվականին այդ գարեջրատունն արդեն ամենամեծ ու հայտնի գարեջրատունն էր ողջ Իռլանդիայում: «Գինես» գարեջուրը անհավանական մեծ հռչակ էր ձեռք բերել և 20 -րդ դարում էլ շարունակում էր վաճառվել բոլոր փաբերում: Շուրջ 200 տարի էր անցել այն օրվանից, երբ Արթուր Գինեսը հիմնել էր իր առաջին գարեջրատունը: Հյու Բիվերն այդ ժամանակ «Գինես» գարեջրատների ցանցի գործադիր տնօրենն էր: 1951 թվականին որսի ժամանակ նա չկարողացավ հրացանով խփել Ոսկեգույն քարադր կոչվող թռչնակին և որոշեց գրազ գալ մյուս որսորդների հետ, որ այդ թռչունը ամբողջ Եվրոպայի ամենաարագընթաց թռչունն է:

Երեք տարի անց նա նորից գրազ եկավ այդ առիթով, սակայն այս անգամ Ոսկեգույն քարադրը իր արագությամբ հավասարվեց Շոտլանդական կաքավի հետ: Այս փաստը Հյու Բիվերին հանգեցրեց այն մտքին, թե ինչու գոյություն չունի մեկ հեղինակավոր աղբյուր, որին դիմելով՝ հնարավոր կլինի հաստատել կամ հերքել ինչոր փաստեր, աղբյուր, որը կօգնի լուծել նմանատիպ վեճերը: Բիվերը չէր կասկածում, որ փաբերի այցելուները հաճախ են այսպիսի վիճաբանություններ ու քննարկումներ ունենում, գրազ գալիս այս կամ այն հարցի շուրջ, սակայն գիրք, որը կօգներ լուծել այդ վեճերը դեռևս չկար: Քննարկելով այդ միտքը գործընկերների ու մտերիմների հետ՝ Բիվերը գտավ մարդկանց, ովքեր այդպիսի գիրք ստեղծելու նախաձեռնությունը վերցրեցին իրենց վրա: Այդ մարդկանց անուններն էին Քրիսթոֆեր Չաթուեյ, Նորիս և Ռոսս Մաք Ուայթերներ: Լոնդոնի թագավորական այգում վերջիններս կազմակերպեցին գրքի նախատիպի պրեզենտացիան հատուկ

«Գինես» գարեջրատների տնօրենների խորհրդի համար: Նախագիծը հաստատվեց, և գումար հատկացվեց գրքի տպագրության համար:

Սկսվեցին ակտիվ աշխատանքները. գրվեցին հազարավոր նամակներ կենդանաբանաններին ու բուսաբաններին, քիմիկոսներին ու աշխարհագրագետներին, եղանակի տեսաբաններին ու ֆիզիոլոգներին, մի խոսքով՝ բոլորբոլոր գիտնականներին: Ստացված տեղեկատվությունը հավաքվեց ու համակարգվեց: Բոլոր գիտական փաստերն ընտրվեցին և ներկայացվեցին գրքի 198 էջերում: Գիրքը Արթուր Գինեսի պատվին կոչվեց Գինեսի գիրք: Գիրքը հրատարակվեց 1955 թվականի օգոստոսին և այնպիսի հաջողություն գտավ, որ մինչև Սուրբ Ծնունդ արդեն դարձել էր ողջ Մեծ Բրիտանիայի թիվ 1 բեսթսելերը: Առ այսօր Գինեսի ռեկորդների գիրքը ամենավաճառվող գրքերից մեկն է ողջ աշխարհում, հրատարակվում է աշխարհի բոլոր ծայրերում՝ 40 երկրում՝ անգլերեն լեզվով, ինչես նաև թարգմանված է 37 այլ լեզուներով: 1974 թվականին «Գինեսի ռեկորդների գիրքը» գրանցվել է իր իսկ էջերում՝ որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավուն-

քով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրք։

ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԸ ԵՎ «ՌՈԲԻՆ ՀՈՒԴԻ» ՈՍԿՅԱ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ


3

Իրական հաջողության մասին բոլոր մրցանակներից ու կոչումներից ավելի լավ խոսում է հասարակ մարդկանց սերը և այն փաստը, որ դու վայելում ես անգամ սովորական գրպանահատի հարգանքը: Մի անգամ, երբ մեծանուն դերասան Չարլի Չապլինը տուն էր վերադառնում մետրոյով, իր գրպանում հայտնաբերեց մի ոսկյա ժամացույց: Չապլինն անհանգստացավ ու փորձեց հիշել, թե ինչպես և ինչ հանգամանքներում այդ թանկարժեք ժամացույցը կարող էր հայտնվել իր գրպանում: Չգտնելով պատասխան` նա իր թանկարժեք գտածոն առավոտյան տարավ ոստիկանություն: Հաջորդ օրը փոստատարը Չապլինին մի անանուն նամակ բերեց, որտեղ Չապլինը գտավ իրեն տանջող հարցի պատասխանը: Նամակում գրված էր. «Պարոն Չապ-

նվիրել է Ձեզ, ցանկացա, որ այն մնա Ձեզ մոտ: Պարոն Չապլին, քանի որ ես նույնպես Ձեր մեծ տաղանդի երկրպագուն եմ, ուղարկում եմ Ձեզ նաև այդ ժամացույցի ոսկե շղթան»:

խնամակալության տակ է առնում մրջնակեր կենդանու։ Պահպանվել է այդ կենդանու հետ փողոցով զբոսնելիս արված մի լուսանկար։

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻԻ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

լին, Ձեզ գրում է մի պրոֆեսիոնալ գրպանահատ: Երեկ մետրոյում ես մի սքանչելի ոսկյա ժամացույց գողացա մի պարոնի բաճկոնի գրպանից, սակայն տեսնելով Ձեզ ու լինելով Ձեր տաղանդի մեծ երկրպագուն՝ որոշեցի այն նվիրել Ձեզ»: Նյու Յորքի ոստիկանության որոնման բոլոր ջանքերը իզուր անցան: Նրաք այդպես էլ չկարողացան գտնել գրպանահատ «Ռոբին Հուդին»: Արդյունքի չհանգեցրին նաև ոսկյա ժամացույցի իրական տիրոջ որոնումները: Եվ ի վերջո ոստիկանությունը որոշում կայացրեց՝ այդ չարաբաստիկ ժամացույցը վերադարձնել Չարլի Չապլինին: Իր ոչ սովորական լինելու պատճառով այս պատմությունը լայն հրապարակում ստացավ ու տարածվեց լրատվամիջոցների կողմից: Բարձրացած աղմուկի արդյունքում Չարլի Չապլինը ևս մեկ անհասցե և անանուն նամակ ստացավ: Ահա թե ինչ էր գրված այս նամակում. «Հարգելի պարոն Չապլին, ինչ-

պես այն «Ռոբին hուդը» և Դուք, ես էլ մոտ մեկ տարի առաջ գտնվում էի այն մետրոյոի վագոնում, որտեղ ինձանից գողացան իմ ոսկյա ժամացույցը: Ես շատ էի վրդովվել, սակայն, երբ իմացա, որ գրպանահատը այն

Իսպանացի հայտնի նկարիչ Սալվադոր Դալին իր և բոլոր ժամանակների հանճարեղ նկարիչներից ու սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է։ Նա առանձնանում էր ոչ միայն իր կերպարով, կենսակերպով ու վարքագծով, այլև նախընտրած կենդանիներով։

Internest.am-ը ներկայացնում է Սալվադոր Դալիի արտասովոր կենդանիներին ու նրանց հետ լուսանկարները։ Մանուկ հասակում Դալին ունեցել է չղջիկ, որն ապրում էր նրա սենյակում, սակայն մի օր տեսնում, է որ չղջիկը սատկել է, իսկ վրան հավաքվել են բազմաթիվ մրջյուններ։ Այդ օրվանից Դալին սկսում է ատել մրջյուններին։ Սակայն ավելի մեծ տարիքում նա իր

Իհարկե, Դալին այդ կենդանուն տանը չէր պահում, քանի որ դրա համար անհրաժեշտ էր լուրջ խնամք ու պայմաններ։ Դալիին հաճախ կարելի էր տեսնել իր մենեջերի՝ Ջոն Պիտեր Մուրուի՝ կատվազգիների ընտանքիին պատկանող ու գիշատիչ կաթնասուն համարվող վայրի կատվի հետ։ Կատվի այս տեսակը տարածված է Ամերիկայի արևադարձային անտառներում, առանձնանում է իր կատաղի բնույթով ու չի սիրում, երբ մարդիկ են կերակրում իրեն։ Ականատեսների վկայությամբ Դալին կարողանում էր լեզու գտնել իր կենդանիների հետ, որոնք աչքի էին ընկնում արտասովոր մեծությամբ։ Նկարիչը հաճախ էր այդ վայրի կատվին, որին կնքել էր Բաբու անունով, տանում իր հետ ուղևորությունների ու հանդիպումների։


4

Երբեմն նա ստիպված էր լինում ստել՝ ասելով, որ այն սովորական կատու է, որին նա ներկել է իր ուզած ձևով։ Երևի թե Բաբուն էր պատճառը, որ Դալիի ստեղծագործություններում գերակշռում էին կատվային մոտիվները։ Հետաքրքրական է նաև Ֆիլիպ Հալսմանի կողմից արված լուսանկարը՝ «Ատոմային Դալի» անվանումով։ Այն չի կարելի համարել հումանիստական, քանի որ լուսանկարելու համար հարկավոր է եղել կատուներին նետել 28 անգամ՝ չնայած ոչ մեկը չի տուժել։

ԴԻԶԱՅՆԵՐ ՌԱԼՖ ԼՈՈՒՐԵՆ․ ՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵՍՄԵՆԻ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Internest.am-ը ներկայացնում է ամերիկացի մեծանուն դիզայներ Ռալֆ Լոուրենի անցած ճանապարհն ու բիզնեսում ունեցած հաջողությունները։ Ռալֆ Լիֆշիցը ծնվել է 1939 թվականին Նյու Յորքում 1920-ական թթ․ Բելառուսիայից Ամերիկա գաղթած Ֆրանկ Լիֆշիցի և Ֆրեյդլ Կոտլիարի ընտանիքում։ Ռալֆին դեռ մանկուց գրավում էին արվեստը, գեղեցիկ հագուստը, կինոն, հոկիվուդյան աստղերն ու մարզիկները։ Մի անգամ իր ընկերոջ տանը նա տեսնում է հսկայական հանդերձապահարան՝ գեղեցիկ դասավորված հագուստով ու կոշիկներով։ Ռալֆի ծնողներն իրենց նման շքեղություն թույլ տալ չէին կարող։ Այդ օրվանից Ռալֆը որոշում է չկրկնել ծնողների ճակատագիրն ու ապրել այլ կյանքով։ Նրա համար հարստությունն ու հաջողության հասնելու մոլուցքը դառնում են ամենակարևորը։ Մեծ դերասան, մարզիկ ու բեթմեն դառնալ նա չի կարողանում, սակայն երբեք չի դադարում երազել։ 16 տարեկանում փոխում է իր ազգանունը՝ օգտագործելով հայտնի կինոաստղ Լոուրեն Բեկոլի անունը։ Պատճառն այն էր, որ նրան դուր չէր գալիս հայրական ազգանվան մեջ պարունակվող «shit» բառը (կղանք), որն իրեն ծաղրի առարկա էր դարձնում ընկերների մոտ։

1957 թվականին Լոուրենն ավարտում է DeWitt Clinton ավագ դպրոցը և ընդունվում է Baruch քոլեջի տնտեսագիտության ու բիզնեսի ֆակուլտետը, իսկ ազատ ժամանակ աշխատում է որպես վաճառող։ Երկու տարի անց թողնում է քոլեջն ու մեկնում է ծառայության։ 1964 թ-ին վերադառնում է բանակից ու աշխատում տարբեր հագուստի խանութսրահներում։ 1966 թվականին Ռալֆը ընկերության ղեկավարությանն առաջարկում է ստեղծել լայն փողկապների մոդելներ, սակայն այդ ժամանակ նորաձև էին համարվում նեղ փողկապները, հետևաբար առաջարկը մերժվում է։ Լոուրենը որոշում է սեփական գաղափարն ինքնուրույն իրականացնել։ Նա փողկապներ է կարում կտորների հատվածներից ու վաճառում դրանք ոչ մեծ խանութներում։ Եվ շուտով տաղանդավոր դիզայների աշխատանքը նկատվում է։

80-ական թթ․ ընկերությունը սկսում է արտադրել հագուստ երեխաների համար, ներքնաշորեր, տան համար նախատեսված ապրանքներ ու արևային ակնոցներ։ 1987 թվականին դիզայների մոտ հայտնաբերվում է ուղեղի քաղցկեղ, որը, բարեբախտաբար, բարորակ է լինում։ Նա վիրահատությունից հետո վերականգնում է ուժերն ու վերադառնում է նորաձևություն՝ շարունակելով ղեկավարել իր ընկերությունը։

20 տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում նա դառնում է հարուստ ու հաջողակ և սկսում է ձեռք բերել ավտոմեքենաներ իր հավաքածուի համար, ինչպես նաև անշարժ գույք։ Նրա հավաքածուն ներառում է այնպիսի ավտոմեքենաներ, ինչպիսիք են՝ Bentley, Alfa Romeo, Bugatti, Ferrari, Lamborghini, Mercedes-Benz и Porshe և այլն։ Լոուրենը դառնում է հին ավտոմեքենաներ հավաքող ամենահզոր մարդկանցից մեկն աշխարհում։

1967 թվականին ձեռնարկատեր Նորման Հիլթոնը սկսնակ դիզայներին տրամադրում է 50․000 ԱՄՆ դոլար։ Այդ գումարով Լոուրենը բացում է իր Polo Fashion խանութ-սրահը, որտեղ վաճառվում էին Հիլթոնի ապրանքներն ու իր փողկապները՝ Polo Ralph Lauren անվանումով։ Որպես ընկերության խորհրդանիշ՝ ընտրում է մարզաձևի անուն, որը մեծամասամբ հայտնի էր միայն ազնվականներին՝ չնայած դիզայների նպատակը նրբագեղությունն ընդգծելն էր։ 1971 թվականին Լոուրենը որոշում է ընդլայնել բիզնեսն ու սկսում է արտադրել կանանց համար նախատեսված հագուստ։ Մեծ տարածում են գտնում վերնաշապիկներն ու պիջակները, որոնք շատ նման էին տղամարդկանց հագուստին։ Լոուրենին համաշխարհային փառք ու ճանաչում են բերում 1972 թվականին ստեղծված կարճաթև ու պոլո խաղացողի լոգոտիպով վերնաշապիկները։ Լոուրենի նպատակն էր ստեղծել այնպիսի հագուստ, որը կլիներ որակյալ, հարմարավետ ու միևնույն ժամանակ մատչելի։ 1974 թ-ին Ռալֆի երազանքն իրականանում է․ նա ստեղծում է հագուստներ «Մեծն Գեթսբի», իսկ 1977 թ-ին Վուդի Ալենի «Էննի Հոլ» ֆիլմերի էկրանավորման համար։ 1978 թվականին շահագործման են հանձնվում Լոուրենի օծանելիքները, այնուհետև՝ «Western Wear » անվանումով հագուստի հավաքածուն։ 1981 թվականին Լոնդոնում բացվում է առաջին արտասահմանյան խանութը ՝ Ralph Lauren-ը։

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ. ՋՈԱՆ ՌՈՈՒԼԻՆԳԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այն մասին, թե ինչպես աշխարհի ամենահարուստ գրողներից մեկը կորցրեց ամեն ինչ ավելի շատ բան ձեռք բերելու համար:

Երիտասարդ հրաշագործ Հարրի Փոթերի մասին առաջին գրքի հրատարակումից առաջ հրատարակիչները նրան առաջարկեցին թողնել անվան սկզբնատառերը, քանի որ կին հեղինակի աշխատանքը կարող էր վախեցնել տղամարդկանց լսարանին: Գրքի վրա հայտնվեց միայն J.K.Rowling գրառումը:


5

Սակայն երբ գիրքը տարածվեց ամբողջ աշխարհում և միլիոնավոր օրինակներով տպագրվեց, ոչ ոք արդեն սեռական պատկանելության մասին չէր էլ մտահոգվում: Մարդիկ միայն սպասում էին պատմության շարունակությանը… Ջոան Ռոուլինգը գրում է վաղ մանկությունից: Իր առաջին հեքիաթը պարոն Ճագարի և տիկին Մեղվի մասին գրել է փոքրիկ քրոջ խնդրանքով՝ 5 տարեկանում: Վաղ տարիքում արդեն պարզ էին նրա հետաքրքրությունները՝ գրականություն և լեզուներ: Դպրոցում նրա աշխատանքները կարդում էին ամբողջ դասարանի առաջ, բայց, միևնույն է, նա մեծանում էր ամաչկոտ ու ներամփոփ, և դասընկերները նրան հիշում էին որպես աղջիկ, որ ապրում է իր երևակայական աշխարհում և անընդհատ գրառումներ է անում տետրերի մեջ: Երբ Ջոանը 15 տարեկան էր, նրա մայրը հիվանդացավ ցրված սկլերոզով և 10 տարի պայքարելուց հետո մահացավ: Այս ողբերգությւոնը ծանր հետք թողեց գրողի հոգում.

Bloomsbury ընկերությունը 13-րդ հրատարակչությունն էր, որին դիմել էր Ջոանը գրքի հրատարակման համար: Նախկին 12-ը մերժել էին նրան, իսկ Bloomsbury-ն համաձայնեց միայն այն պատճառով, որ հրատարակչության տնօրենի 8-ամյա աղջիկը՝ Ալիսա Նյուտոնը, կարդացել էր գրքի առաջին գլուխը և հայրիկից շարունակությունը պահանջել: Ջոանի համար դա արդեն իսկ հաղթանակ էր: Եվ չնայած որ գիրքը հրատարակվեց ընդամենը 1000 օրինակով, որից 500-ը հրատարակիչը անվճար ուղարկեց գրադարաններ, «Հարրի Փոթերն ու փիլիսոփայական քարը» գիրքը ճանաչվեց Տարվա լավագույն մանկական գիրք Մեծ Բրիտանիայում: ԱՄՆ-ում գրքի հրատարակման իրավունքները աճուրդում վաճառվեցին $100 000-ով: Ջոան Ռոուլինգը ամբողջությամբ կենտրոնացրեց իր ուժերը գրքի հաջորդ մասերի վրա և 2004 թվականին դարձավ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կինը:

«Ամենից շատ ես ցավում եմ այն բանի համար, որ մայրս այդպես էլ չիմացավ, որ ես ի վերջո գրող դարձա: Ես նրան ոչինչ չեմ պատմել Հարրի Փոթերի մասին, սակայն, վստահ ե, որ մայրս շատ կհավաներ նրան»,- պատմում է Ջոան Ռոուլինգը Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում: Մոր մահից հետո Ջոանը որոշեց կյանքը սկսել մաքուր էջից և մեկնեց Պորտուգալիա՝ անգլերեն դասավանդելու: Այստեղ նա ծանոթացավ իր առաջին ամուսնու հետ: Ամուսնությունից մեկ տարի անց ծնվեց նրանց աղջիկը՝ Ջեսսիկան, իսկ ևս մի քանի անց ամուսինը նորածին երեխայի հետ Ջոանին դուրս արեց տնից: Առանց գումարի, առանց աշխատանքի և ընտանիքի Ջոանը վերադարձավ Մեծ Բրիտանիա: Հոր հետ Ջոանը չէր շփվում մոր մահվանից հետո, հարազատներից նրա կողքին էր միայն կրտսեր քույրը՝ Դին: Ջոանն աղջկա հետ ապրում էր 70 ֆունտ նպաստով, որը հազիվ բավարարում էր փոքրիկ բնակարանի վարձը վճարելու և ամենէժան սնունդը գնելու համար:

«Ես ինձ համարում էի աշխարհի ամենամեծ անհաջողակը, որին առհասարակ հնարավոր էր գտնել ամբողջ աշխարհում»,– հիշում է Ջոանը: Ամուս-

նալուծությունը նրա հոգեկան աշխարհի վրա ծանր հետք էր թողել, Ջոանի մոտ խորը դեպրեսիա էր սկսվել:

Գրքի իրադարձությունները հորինված աշխարհում են տեղի ունենում, և այստեղ բարին ոչ միշտ է հաղթում չարին, սակայն գրքերը անհետանում են գրախանութներից վայրկենական արագությամբ՝ 7000 օրինակ 1 րոպեում: 2011 թվականին Ջոան Ռոուլինգը դարձավ առաջին կին գրողը, ով աշխատեց 1 միլիարդ դոլար իր ստեղծագործությունների միջոցով: Այդ ժամանակներից հետո նա էլ չի հայտնվել միլիարդատերերի ցանկում, քանի որ իր եկամուտների մեծ մասը նա ուղղում է բարեգործությանը: Նա Volant Charitable Trust բարեգործական ընկերության հիմնադիրն է: Հիմնադրամը պայքարում է աղքատության դեմ, օգնում երեխաներին և ոչ ամբողջական ընտանիքներին, ինչպես նաև մարդկանց, ովքեր տառապում են ցրված սկլերոզով: 2015 թվականին Ջոանը դարձավ 50 տարեկան: Նա ներառված է Աշխարհի ամենաազդեցին կանանց հարյուրյակում և 2015 թվականի ամենաբարձր վարձատրվող գրողների ցանկում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Հարրի Փոթերի առաջին գրքի հրատարակումից հետո անցել է 18 տարի: Գրքի առաջին տպաքանակից մնացած գրքերը այսօր վաճառվում են ավելի քան $30 000-ով: Ռոուլինգն արդեն հրատարակել է գրքի 9 սերիա, շարքը դարձել է աշխարհի ամենավաճառվող պատմությունը՝ իր տեղը զիրջելով միայն Աստվածաշնչին, իսկ կինոտարբերակը՝ ճանաչվել է երկրորդը՝ բոլոր երկրներում հավաքված գումարի արդյունքով ($7,723 միլիարդ 8 ֆիլմի համար): Հարրի Փոթերի բրենդը գնահատվում է 15 միլիարդ դոլար: Ջոանը շարունակում է գումար աշխատել նաև գրքի էլեկտրոնային տարբերակից. ի դեպ, նա միակ գրողն է, ով կարողացել է հրատարակիչներից ստանալ իր ստեղծագործության էլեկտրոնային տարբերակի վաճառքի իրավունքը: Նա ստանում է եկամուտ ոչ միայն գրքի սերիաների վաճառքից, այլև այն կոմերցիոն նախագծերից, որոնք այս կամ այն կերպ կապված են Հարրի Փոթերի հետ՝ ֆիլմերի հեղինակային հոնորարներ, հերոսների պատկերով ար-

տադրանքից ստացվող գումարներ և այլն: Հրաշագործ տղայի մասին պատմությունները ընդհանուր հաշվով հեղինակին բերել են £545 միլիոն (ավելի քան $1 միլիարդ): Հարրի Փոթերի գրքերը Ջոան Ռոուլինգի միակ հաջողված աշխատանքը չէ: 2012 թվականին նա տպագրեց «Պատահական թափուր հաստիք» վեպը՝ նախատեսված դեռահաս ու չափահաս տարիքի ընթերցողի համար: Գրքի համար նրան տրված կանխավճարը կազմեց $8 միլիոն: Վաճառքի առաջին 3 օրերին գրքի վաճառված օրինակների թիվը անցավ 1 միլիոնը: Ավելի ուշ Ջոանը որոշեց հանդես գալ տղամարդու կեղծանունով և ևս երկու գիրք հրատարակեց՝ «Կկվի կանչը» և «Շերամ», և թեև երկրորդ վեպի հրատարակումից առաջ ճշմարտությունն ի հայտ եկան, Ջոանը շարունակեց հանդես գալ այդ անունով՝ Ռոբերտ Գելբրեյթ: 2008 թվականին Հարվարդի համալսարանի շրջանավարտների առջև ելույթ ունենալով՝ Ջոանը պատմում էր նրանց այն մասին, որ միշտ չէ, որ ստացվում է հենց առաջին փորձից.

«Ձեր տարիքում ինձ ամենից շատ աղքատությունը չէր անհանգստացնում, այլ անհաջողության մատնվելը: Պետք չէ վախենալ անհաջողություններից, դրանք անխուսափելի են: Հնարավոր չէ ապրել և չպարտվել: Թերևս դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե դուք ապրում եք այնքան զգույշ, որ ըստ էության կարելի է ասել, չեք ապրում առհասարակ: Իսկ այդ դեպքում դուք միանշանակ անհաջողության եք մատնվում»:

Էռնեստ Հեմինգուեյի անկեղծ ցիտատը հարբեցողության մասին, որը մենք կհիշենք մեր ամբողջ կյանքում


6

Ալկոհոլի թեման կարմիր գծով անցնում է Էռնեստ Հեմինգուեյի ամբողջ կյանքով: Գրողն ասում էր, որ «Ինտելիգենտ մարդը ստիպված է երբեմն խմել, որպեսզի դիմանա հիմար մարդկանց հետ շփմանը»: Բայց հենց ալկոհոլային կախվածության պատճառով Հեմոնգուեյը կյանքի մայրամուտին ընկղմվեց խելագարության գիրկը. նա անընդհատ գտնվում էր ընկճախտի և պարանոյայի վիճակում: Կյանքի վերջին տարիներին Հեմինգուեյը դարձել էր հակապատկերը նրա, ինչ նա կար անցյալում. կենսուրախ, էներգիայով լի մարդուց նա վերափոխվել էր փակ և վախեցած հարբեցողի: 1961թ. հուլիսի 2-ին գրողը ինքնասպանություն գործեց իր սիրելի հրացանով՝ չթողնելով ոչ մի գրություն: «Հարբեցողը բոլորից նողկալին է: Գողը, երբ չի գողանում, մարդ է, խաբեբան չի խաբում իր հարազատներին, մարդասպանը կգա տուն և կլվանա ձեռքերը, բայց հարբեցողը գարշահոտություն է տարածում սեփական անկողնում և այրում է իրեն սպիրտով»,«Ում մասին է գուժում զանգը»: Եվ գիտեք, թե ինչն է ամենատխուրը, հարբեցողը շատ անգամ չի գիտակցում իր վիճակը: Նրան թվում է, որ ամեն ինչ նորմալ է: Հարբեցողը երբեմն նույնիսկ չի գիտակցում, որ վնասում է ոչ միայն իրեն, այլ նաև դժոխքի է վերածում նրանց կյանքը, ովքեր ապրում են իր կողքին և փորձում են իրեն օգնել:

ՎԵՆԵՏԻԿԻ ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ ԿՂԶԻ Սուրբ Ղազար կղզի (իտալ.՝ San Lazzaro degli Armeni, անգլ.՝ Saint Lazarus Island), փոքր կղզի Վենետիկի ծոցի մերձավոր ջրերում, հյուսիսային Իտալիա, Լիդո կղզուց անմիջապես դեպի արևմուտք։ Ամբողջությամբ զբաղեցված է հայկական կաթոլիկ եկեղեցու կողմից, որը Մխիթարեան Կարգի մայր աթոռն է։ Կղզյակի մեկուսացումը, որոշ հեռավորության վրա գտնվելը Վենետիկ քաղաքը կազմող հիմնական կղզիներից, այն նպաստավոր վայր է դարձրել բորոտ գաղութ կարանտինի կայարանում։ Կղզին հիմնադրվել է տասներկուերորդ դարում, ստանալով իր անունը սուրբ Ղազար, հովանավոր՝ սուրբ և բորոտավարակների։ Լքված տասնվեցերորդ դարում, իսկ 1717 Վենետիկի իշխող խորհրդի կողմից այն տրվել է մի խումբ հայ Վարդապետների։ Մխիթարը և նրա տասնյոթ Վարդապետները կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին, և ընդլայնել կղզին իր ներկա 30,000 քմ, մոտ չորս անգամ ավել իր նախնական տարածքից։ Հիմնադիրների եռանդի և բարեգործության շնորհիվ, Արևելագիտական ուսումնասիրությունների համար, հիմնվում է Մխիթարեան Կարգը։ Եկեղեցին հրատարակում է Հայկական պատմական, բանասիրական և գրականագիտական աշխատություններ և դրանց վերաբերող նյութեր, որոնք հայտնի էին ինչպես իրենց գիտական մակարդակով և ճշգրտությամբ, այնպես և բազմալեզու հրատարակությունների գեղարվեստական արժեքով։ Տպագրատունը փակվեց 1991 թ, սակայն 18 դարի տպագրական մեքենան այժմ էլ կարելի է տեսնել։ Սուրբ Ղազար կղզու եկեղեցու պահոցներում կա շուրջ 150,000 անուն գիրք, ինչպես նաև 4,000 ավել հայկական ձեռագրերով, վարդապետների կողմից հավաքած

և նվեր ստացած Արաբական, հնդկական և Եգիպտական արվեստի փաստաթղթերով հարուստ թանգարան։ Եկեղեցի և նրա պարտեզներ, որոնք հայտնի են իրենց սիրամարգերով, կարելի է հասնել վապորետոով (#20 Ս. Զաքարիայից, Սան Մարկո հրապարակի մոտ)։ Զբոսաշրջիկների խմբերը կարող են մասնավոր այց խնդրել համապատասխան ժամանակացույցով։

Հայր Վրթանեսը և այլ հոգևորականներ ուղեկցում են այցելուներին և մի քանի լեզուներով ներկայացնում կղզու պատմությունը։ Սուրբ Ղազար կղզին՝ գիտնականների և ուսանողների հյուրընկալելու երկարաժամկետ ավանդույթ ունի։ Կղզում հյուրընկալվել է Լորդ Բայրոնը, ով 1816 թ ընթացքում հայերեն էր ուսումնասիրում։ Ջորջ Բայրոնի հյուրընկալությունը հիշատակվում է մշտական ցուցադրությամբ։


7

Մխիթարյան միաբանությունը հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է: Հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701 թ-ին, Կոստանդնուպոլսում: 1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ Ղազար կղզում. Մխիթարյան է կոչվել Սեբաստացու մահվանից հետո:

Մխիթար Աբբահայրը՝ Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում, երբ Հայաստանի մեծ մասը և ժողովուրդը դժվարին օրեր էր ապրում: Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ականներին անցնում է Էջմիածնի, ապա Սևանի և Կարինի Հնձուց վանքերը: 1693 թ. ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թ. մայիսի 17-ին օծվում որպես քահանա: Մխիթարն իր շուրջ հավաքում է մի խումբ հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն։ Մխիթարը Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանինխնդրում է ստանձնել ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը, սակայն Խաչատուրը մերժում է այդ առաջարկը։ Այնուհետև Մխիթար Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։ 1699 թ. Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում իր ազգային առանձնահատկությունները։ 1701 թ. սեպտեմեբրի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները Կ. Պոլսում հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը։ Շուտով Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերությունները լարվում են՝ հասնելով արյունալի բախումների։ Կ. Պոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը՝ ձերբակալելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու համակիրներին՝ Մխիթարին, Խաչատուր Առաքելյանին, Պետրոս Մսխեթցուն և Սարգիս Եվդոկացուն: Մխիթարը փախուստի է դիմում։ Նրա պաշտպանություն է գտնում հիսուսյան հայրերի մոտ, ապա՝ Բերայի Կապուչին հայրերի միաբանությունում: Մխիթարն ու մյուս միաբանները որոշում են տեղափոխվել Մորեա թերակղզի, որ գտնվում էր Վենետիկի իշխանության տակ՝ օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով։ Այս առիթով ծնվեց «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանը, որի սկզբնատառերը հայտնվեցին Միաբանության զինանշանի վրա։ Հիմնադրման ժամանակ միաբանությունում կար 12 վանական, որոնցից 4-ը՝ վարդապետ։ Հետապնդումների հետևանքնով Մխիթարն իր աշակերտներով գաղտնի մեկնում է Հունաստանի Մորեայի (Պելոպոնես) շրջանի Մեթոն բերդաքաղաք։ 1705 թ. Միաբանությունում գումարվում է ժողով, որի ընթացքում մշակվում է Միաբանության Կանոնադրության նախագիծը։ Այն հիմնված էր Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղված էր սուրբ Անտոն Աբբայի վարքի կանոններից, նաև այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձանարականներից։ Ժողովից հետո Մխիթարն իր աշակերտներին՝ հայր Եղիային և հայր

Հովհաննեսին է հանձնում Հռոմի Պապ Կղեմես XI-ին ու Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ֆաբրիոնիին ուղղված նամակները, մշակված կանոնադրության նախագիծը և ուղարկում նրանց Պապի մոտ։ 1705 թ. սեպտեմբերի սկզբներին աշակերտները հասնում են Հռոմ, ուր արժանանում են Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ջուզեպպե Սակրիպանտեի, այնուհետև Պապի ընդունելությանը։ Վերջինս կրոնական Հավատասփյուռ ժողովին է ներկայացնում Մխիթարի «Հայ կաթողիկե վանականների հիմնադրած Սուրբ Անտոն աբբայի Միաբանությունը» հաստատելու մասին խնդրագիրը։ Սուրբ Անտոնի կանոնները լիարժեք չէին, այդուհանդերձ կրոնական Հավատասփյուռ ժողովը Մխիթարին առաջարկում է ընտրել ս. Բարսեղի, ս. Օգոստինոսի կամ ս. Բենեդիկտոսիկանոններից մեկը։ Մխիթարն ընտրում է ս. Բենեդիկտոսի կանոնները և 1711 թ. մայիսի 12-ին իր կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի Պապի հաստատմանը։ 1717 թ. Կղեմես XI Պապը հաստատում է միաբանության կանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր տիտղոսը։

1706 թ. Մխիթարը Վենետիկի կառավարության օգնությամբ Մեթոնում սկսում է եկեղեցու շինարարությունը։ 1714 թ. Դեկտեմբերի 3-ին թուրքերը պատերազմ են հայտարարում վենետիկցիներին։ Պատերազմի վտանգը ստիպում է Մխիթարին և միաբանների մեծ մասին լքել Մեթոնը և տեղափոխվել Վենետիկ, որն էլ ծռայում է միաբանությանը որպես մշտական հանգրվան։ Մխիթարյան միաբանները իրենց ծրագրերն իրականացնելու համար առանձին մենաստանի ու վանատան կարիք ունեին։ Միևնույն ժամանակ նրանց համար ժամանակը խիստ աննպաստ էր. Սենատը նոր օրենք էր ընդունել, որով արգելվում էր քաղաքում որևէ նոր կրոնական միաբանության կառուցել։ Այնուամենայնիվ, Սենատի նկատի է առնվում Մխիթարի խնդրանքը և քննում այն։ Սենատը Աբբահորն առաջարկում է քաղաքից դուրս միաբանության համար մի վայր ընտրել։ Մխիթարն ընտրում է Սուրբ Ղազար կղզին, որը պատկանում էր Մենդիկանտի միաբանությանը։ 1716 թ. Ամռանը նա այցելում է կղզի։ Հայ առաքելական եկեղեցու Կ. Պոլսի պատրիարքարանի հոգևորականները փորձում են ամբաստանել և խոչընդոտել նրա գործունեությունը, սակայն 1717 թ. օգոստոսի 26ին Սենատը, այնուամենայնիվ, Մխիթարյաններին մշտական բնակության իրավունքով շնորհում է Սուրբ Ղազար կղզին, ուր Մխիթարն ու իր միաբանները հաստատվում են սեպտեմբերի 8-ին՝ Միաբանության հիմնադրման տարելիցի օրը։ 1723 թ. ավարտվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ 1724 թ. Մխիթարը սկսում է իրագործել նոր վանքի շինարարության իր նախագիծը և ավարտին է հասցնում այն 1740 թ.՝ գրադարանով և սեղանատնով։ 1749 թ. ապրիլի 27-ին Մխիթարը մահացավ և թաղվեց Սուրբ Ղազար կղզու ավագ խորանի առջև։ Նրա գերեզմանը դարձավ ուխտատեղի։ 1990-ականների սկզբին Վիեննայի Մխիթարյանների միաբանությունը վարձակա-

լության հիմունքով Հայաստանի Հանրապետության դեսպանությանը տրամադրում է մասնաշենք և դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունում ստանում մի հողակտոր և շինություն՝ Ավանհամայնքում վարժարան հիմնելու նպատակով։ Այսպիսով, 1994 թ. Երևանում բացվում է Մխիթարյանների կենտրոնը, ուր գործում է ժառանգավորաց դպրոց, կա նաև մատուռ և գրադարան։ 2000 թ. տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների միավորումը։ Միավորումից հետո՝ 2000 թ. հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է արտակարգ ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։ 2000 թ. Իտալիայի իշխանությունները ֆինանսական հատուկ միջոցներ են հատկացնում Վենետիկի Մխիթարյան միաբանության վանական համալիրի շինությունների և ծածկերի ընդհանուր վերանորոգման համար։ 2002-2004 թթ. Վենետիկի քաղաքային իշխանությունների աջակցությամբ վերանորոգվել են կղզու ափերը, շրջապատող պարիսպները, նավամատույցն ու հրապարակը։ Մխիթարյան (սկզբնական շրջանում՝ Անտոնյան) միաբանությունը 1703–16 թթ-ին գործել է Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որը ենթակա էր Վենետիկի Հանրապետությանը: Միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտականբանասիրական: Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն: Զուգահեռաբար նախապատրաստել և տպագրել են հայագիտական աշխատություններ՝ հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, արժեքավոր բառգրքեր, դասագրքեր, գեղարվեստական գրականություն: Սբ Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որը հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով: Վենետիկի մատենադարանի ներկայիս ձեռագիր ֆոնդը 5 հզ. Միավոր է, տպագիր ֆոնդը՝ շուրջ 100 հզ.: Հայտնի է նաև Վիեննայի մատենադարանը, որտեղ պահվում է շուրջ 2600 գրչագիր մատյան: Մխիթարյան միաբանությունը հրատարակել է մեկ տասնյակից ավելի պարբերականներ [«Տարեգրություն» (1799– 1802 թթ.), «Եղանակ բյուզանդյան» (1803– 1820 թթ.), «Եվրոպա» (1847–63 թթ.) և այլն], որոնց մի մասը լույս է տեսնում ցայսօր [«Բազմավեպ» (1843 թ-ից), «Հանդես ամսօրյա» (1887 թ-ից), «Մխիթարյան ընտանիք» (1969 թ-ից) և այլն:

XIX դարի վերջից գիտական, գրական, մշակութային կարևոր գործունեությամբ հայտնի են Գրիգորիս Գալեմքյարյանը, Հակոբոս Տաշյանը, Արսեն Ղազիկյանը, Վարդան Հացունին, Սուքիաս Էփրիկյանը, Մկրտիչ Պոտուրյանը, Ներսես Ակինյանը, Համազասպ Ոսկյանը, Վահան Հովհաննիսյանը, Մեսրոպ Ճանաշյանը, Պողոս Անանյանը, Պողոս-Լևոն Զեքիյանը, Հարություն Պզտիկյանը և ուրիշներ:


8

Մինչև Մխիթարյան միաբանության հիմնադրումը Մխիթար Սեբաստացին դպրոցներ է բացել տարբեր հայաբնակ քաղաքներում։ Աշխարհի տարբեր մասերում 1736 թ.-ից մինչ մեր օրերը գործել է շուրջ 30 Մխիթարյան վարժարան։

ցադրվի այս ամռանը՝ օգոստոսի 29-ին: «Մենք շատ ուրախ ենք Նյու Յորքի քաղաքային օպերայի ընտանիքում ողջունել աշխարհահռչակ մաեստրո Կոստանդին Օրբելյանին:

Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր Նյու Յորքի քաղաքային օպերայի ղեկավարությունը հայտարարել է համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժոր և դաշնակահար Կոնստանտին Օրբելյանին ամերիկյան մեգապոլիսի օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Նյու Յորքի օպերայի պաշտոնական կայքից: Մաեստրո Օրբելյանի մասնակցությամբ առաջին օպերան՝ նորացված տարբերակով «Ռիգոլետտո»-ն, կցու-

Մաեստրո Օրբելյանն իր հետ բերում է օպերայի ամենամեծ աստղերի հետ աշխատելու տասնամյակների միջազգա-

յին փորձը և ապագայում մեր ընկերությանը և հանդիսատեսին կառաջարկի բազմաթիվ համաշխարհային կարգի ներկայացումներ: Անկասկած, նրա հմտությունն ու փորձը կարևոր նշանակություն կունենան՝ օգնելով քաղաքային օպերային վերագտնել իր դիրքը ամերիկյան և միջազգային օպերային բեմերում»,-հայտարարել է օպերայի գլխավոր տնօրեն Մայքլ Կապասոն: «Ուրախ եմ ստանձնել Նյու Յորքի օպերայի երաժշտական տնօրենի և գլխավոր դիրիժորի պաշտոնը: Սա հիանալի հնարավորություն է՝ օգնելու այս պատմական, մշակութային նշանակություն ունեցող երաժշտական հաստատությանը՝ կյանքի վերադառնալ կորոնավիրուսով պայմանավորված դժվարին ժամանակաշրջանից հետո: Հավատարիմ Նյու Յորքի քաղաքային օպերայի ավանդույթներին՝ մենք ժամանակակից կոմպոզիտորներին կտրամադրենք հիանալի հարթակ՝ իրենց ստեղծագործությունները ներկայացնելու համար»,- հայտարարել է Մաեստրո Կոնստանտին Օրբելյանը:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.