Cultural World # 77

Page 1

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2021


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ. ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Կոնկլավը, որը լատիներեն նշանակում է կողպված, փակված սենյակ, կարդինալների ժողովն է, երբ մահանում կամ իր գահից հրաժարվում է Հռոմի Պապը: Նրա մահանալու փաստը պետք է հաստատի կարդինալ-կամերլենգոն, որը ժամանակին մուրճի երեք հարված էր հասցնում մահացած Պապի ճակատին: Իսկ Հովհաննես Պողոս 2 Պապը մտցրեց նոր օրենք, որ կարդինալը պիտի ոչ թե մուրճով հարվածի մահացածի ճակատին, այլ երեք անգամ ասի մահացածի իրական անունը ներկաների մոտ, նոր համոզվի, որ մահացած է: Դրանից հետո Պապի մատից հանում են «Ձկնորսի մատանին« և ոչնչացնում այն կարդինալների ներկայությամբ: Պապի գահի թափուր մնալու ժամանակ լիազորություններն անցնում են կարդինալների խորհրդին, իսկ խորհրդի ժողովները վարում է կարդինալ-դեկանը: Բոլոր կարդինալները պարտավոր են մասնակցել ժողովներին, բացի նրանցից, ովքեր հիվանդ են և 80 տարեկանից բարձր են: Վերջինները կարող են մասնակցել իրենց ցանկության համաձայն: Կարդինալները, ըստ կարգի, պետք է զբաղվեն Պապի հուղարկավորությամբ, որը սովորաբար տեղի է ունենում 4-ից 6 օրվա ընթացքում: Պապի մահանալուց հետո 12 օր սուգ է հայտարարվում (novemdiales): Խորհուրդն է որոշում Պապի նոր ընտրությունների օրը, որը սովորաբար տեղի է ունենում Պապի մահից 1520 օր հետո: Բացի դրանից, Պապը իրավունք ունի հրաժարվելու իր գահից: Հիմնական պատճառները առողջական խնդիրիներն են, սակայն դա լինում է հազվադեպ: 2013-ին Բենեդիկտոս XVI Պապը հրաժարվեց գահից, քանի որ ուներ առողջական խնդիրներ և չէր կարողանում այլևս զբաղվել իր պարտականություններով: Նոր Պապ ընտրելու արարողությունը տևում է բավական երկար: Առավոտյան, երբ նշանակված է կարդինալների ժողով, տեղի է ունենում Պապ ընտրելու առաքելությունը Սբ. Պետրոսի բազիլիկայում: Այդ տեղը ավանդաբար նշանակվում է կարդինալ-դեկանի կողմից: Օրվա վերջում կարդինալները հավաքվում են Պաոլինյան կապելլա և Veni Creator Spiritus հիմնի ներքո գնում են Սիքստինյան կապելլա: Երբ բոլորը զբաղեցնում են իրենց տեղերը, ընտրող կարդինալները երդման արարողություն են անցկաց— նում: Դրանից հետո Սիքստինյան կապելլայի դռները փակվում են շղթաներով, հատուկ կնքվում, իսկ փակելուց առաջ ասում են, որ բոլորը հեռանան ( Extra omnes!): Այդ արարողություններն

անելուց հետո կարդինալներն աղոթում են, կարդինալ-դեկանը հարցնում է կարդինալներին, թե ով ունի առաջարկություններ գործընթացի հետ կապված: Այնուհետև հայտարարվում են ընտրությունները:

Ընտրությունները տեղի են ունենում գաղտնի, և թեկնածուն պետք է հավաքի ձայների 2/3-ը ընտրվելու համար: 1975ին Պողոս VI Պապի հրամանով ընտրությանը մասնակցող կարդինալների թիվը պետք է չանցնի 120-ից և կոնկլավին չեն կարող մասնակցել 80 տարեկանից բարձր կարդինալներ, սակայն կարող են ընտրվել: Հիմա կաթոլիկ եկեղեցու ղեկավարի ընտրությունները կանոնակարգված են կանոնադրությամբ՝ «Աստծո ամբողջ հոտի հովիվ» (Universi Dominici Gregis), որը հաստատվել է 1996-ի փետրվարի 22-ին Հովհաննես Պողոս II-ի կողմից: Երբ ընտրվում է կաթոլիկ աշխարհի նոր ղեկավարը, Սիքստինյան կապելլայի ծխնելույզից դուրս է գալիս սպիտակ ծուխ: Հակառակ դեպքում շարունակվում են ընտրությունները, իսկ ծխնելույզից դուրս է գալիս սև ծուխ: Պապի ընտրվելուց հետո միայն փակ, կողպված դռները բացվում են և դուրս են գալիս կարդինալները նորընտիր Պապի գլխավորությամբ:

ընտրել երկու տարբերակ: Առաջին դեպքում ընտրել երկու թեկնածու, ովքեր նախկին ընտրություններում հավաքել են առավելագույն ձայներ և շարունակեն այդ երկու թեկնածուների միջև ընտրությունները, իսկ երկրորդ դեպքում ընտրեն Պապ, ով հավաքել է ամենաշատ ձայները: Ընտրական գործընթացը բաժանված է երեք մասից՝ մինչև ընտրությունը (pre-scrutinium), ընտրություն (scrutinium) և ընտրությունից հետո (postscrutinium): Առաջին հատվածում արարողակարգի մասնագետները պատրաստում են ընտրության թերթիկները՝ բաժանելով կարդինալներին: Հենց սկսվում են ընտրությունները, արարողակարգի մասնագետները, կարդինալների ժողովների քարտուղարը դուրս են գալիս սենյակից, իսկ դռները փակում է կրտսեր կարդինալդյաքոնը: Այնուհետև ընտրվում են երեք հոգի հաշվող հանձնաժողով, երեք Infirmarii և երեք վերահսկող: Նրանք ընտրվում են ամբողջ կոնկլավի ընթացքում: Այնուհետև սկսվում է բուն ընտրության պահը: Յուրաքանչյուր կարդինալ հերթականությամբ մոտենում է բեմի մոտ, որտեղ կանգնած են հաշվող հանձնաժողովի երեք անդամենրը: Մինչև ընտրաթերթիկը տալը կարդինալը երդում է տալիս: Կարդինալների ընտրություններից հետո հաշվող հանձնաժողովի առաջին ներկայացուցիչը խառնում է տուփն ու հանում հաշվելու համար: Եթե կարդինալների և ընտրաթերթիկների թիվը չի համապատասխանում, ապա այդ թղթերն անմիջապես այրվում են: Հաշվող հանձնաժողովը հերթով հաշվում է, թե որ կարդինալն ինչքան ձայն է ստացել վերահսկողների ներկայությամբ: Եթե չեն կարողանում այդ փուլում ավարտել ընտրությունները, նրանք անմիջապես անցնում են երկրորդ փուլին և թերթիկներն այրվում են միայն երկրորդ փուլից հետո՝ սև ծուխի ուղեկցությամբ: Երբ ընտրվում է Պապը, ծխնելույզից սպիտակ ծուխ է

Առաջին կոնկլավի ժամանակ մեկ ընտրություն է տեղի ունենում: Եթե առաջին անգամ չեն կարողանում ընտրել, ապա հաջորդ ամեն օրվա ընթացքում տեղի են ունենում չորս ընտրություններ՝ երկուսն առավոտյան, երկուսն էլ երեկոյան: Եթե երեք օրվա ընթացքում չի ընտրվում ոչ ոք, ապա գորընթացը մեկ օրով դադարում է և մեկ օր շարունակ կատարվում են աղոթքներ: Յոթ անհաջող փորձից հետո գորընթացը կրկին դադարեցվում է և դիմում են ավագ կարդինալ-պրեսվիտերին: Եթե դրանից հետո էլ յոթ անգամ անհաջող ընտրություններ են լինում, ապա դիմում են ավագ կարդինալեպիսկոպոսին, մեծ մասամբ ժողովների դեկանին: Անհաջող յոթ ընտրությունների դեպքում կարդինալները կարող են

բարձրանում: Ընտրությունների հաջող ավարտից հետո կրտսեր կարդինալ-դյաքոնը զանգերն է խփում, կանչում է կարդինալների ժողովի քարտուղարին և պապական օբեր-արարողակարգի ներկայացուցչին: Կարդինալ դեկանը հարցնում է ընտրվածին, թե նա ընդունում է ընտրության արդյունքներն ու իրեն որպես Պապ: Պատասխանը լինում է դրական (accepto) կամ բացասական (non accepto): Եթե ընտրվողը եպիսկոպոս չէ, ապա կարդինալ-դեկանը տալիս է նրան եպիսկոպոսի կոչում, իսկ եթե հոգևորական չէ, ապա կարդինալ-դեկանի կողմից բոլոր կարգերը ստանում է: Այնուհետև նոր Պապը ընտրում է իրեն անուն: Այդ բոլոր արարողություններից հետո նոր Պապին տանում են լացի սենյակ (camera


3

lacrimatoria): Դա Սիքստինյան կապելլայում է, որտեղ Պապը պետք է ընտրի սպիտակ սուտանա և այլ հագուստի տեսակներ: Այնուհետև նա կարդինալների մոտ դուրս է գալիս կապելլա: Այնտեղ նա ընդունում է նրանցից հարգանքի տուրքեր: Երբ կարդինալներն ավարտում են նոր Պապին շնորհավորելը, կարդինալ-պրոտոդյակոնը դուրս է գալիս Սբ. Պետրոսի բազիլիկայի գլխավոր պատշգամբը և հայտարարում, որ իրենք նոր Պապ ունեն: Եթե կարդինալ-պրոտոդյաքոնն է ընտրվել Պապ, ապա նրա փոխարեն ժողովրդին նորությունը հայտնում է ավագ կարդինալ-դյաքոնը: Դրանից հետո նոր Պապը դուրս է գալիս պատշգամբ և առաջին օրհնանքն է տալիս քաղաքին և աշխարհին:

1972թ. հունիսի 4-ին ինքնաթիռը Իոսիֆ

Բանաստեղծի կյանքի 5 ամենաերջանիկ տարիները. Իոսիֆ Բրոդսկի և Մարիա Սոցցանի

Բրոդսկուն տանում էր Վիեննա: Նրան զրկել էին քաղաքացիությունից և ստիպել լքել հայրենիքը: Բանաստեղծը, ով արտագաղթելուց քիչ առաջ սիրելիի հետ բաժանման ծանր ապրումների միջով էր անցել, իսկ հետո պարզապես իր երկրից փաստորեն արտաքսվեց, իր մխիթարությունը գտել էր արվեստի և դասավանդման մեջ: Հանճարեղ ռուս բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու կյանքի վերջին տարիների իրադարձություններն է ի մի բերել cluber.com.ua կայքը: 1976. նա տարել էր առաջին ինֆարկտը, իսկ 1978-ին Բրոդսկու սիրտը վիրահատել էին: Բանաստեղծին հետվիրահատական խնամք ու մտերիմ, հարազատ մարդկանց հոգատար վերաբերմունքն էր անհրաժեշտ: Բայց նրա ծնողներին կրկին զրկեցին իրենց որդուն տեսնելու իրավունքից: Բրոդսկու ծնողները վախճանվեցին՝ այդպես էլ չտեսնելով որդուն: Նրա կյանքում տեղ էր գտել նաև Մարինա Բասմանովայի հետ երկարատև և ողբերգական սիրո պատմությունը: Այդ հարաբերություններում Բրոդսկին կարծես ինքն իրեն մոխրացրեց: Նա չկարողացավ սիրելիին ներել ոչ նրա դավաճանությունը, ոչ էլ իր սեփական երկարատև միայնությունը: 1990թ. մայիսին իր 50-ամյակը նշելիս Իոսիֆ Բրոդսկին ասում է. «Աստված այլ կերպ է որոշել. Իմ ճակատագիրն է ամուրի մեռնելը: Բանաստեղծը միայնակ ճամփորդ է»: Բայց Բրոդսկու այս կանխագուշակումը չիրականացավ: Շուտով նրա կյանքում հայտնվեց ռուսական արմատներով հիասքանչ իտալուհին՝ Մարիա Սոցցանին: Առաջին անգամ նրանք հանդիպեցին 1990թ. հունվարին Սորբոնում: Բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու, Նոբելյան մրցանակի դափնեկրի դասախոսությանը ներկա գտնվելու համար Սորբոն էր ժամանել իտալուհի Մարիա Սոցցանին՝ մի հմայիչ իտալացի աղջնակ, ով ուսումնասիրում էր ռուսական պոեզիայի պատմությունը: Սոցցանիի մայրը ծագում էր ռուսական իշխանական տոհմից, իսկ հայրը բարձր պաշտոն էր զբաղեցնում «Պիրելլի»

ընկերությունում: Հազիվ թե այդ ժամանակ պոետը Մարիային նկատեր ամբոխի մեջ. Չափազանց շատ մարդ էր մասնակցում նրա դասախոսություններին: Բայց շուտով Բրոդսկին նրանից նամակ ստացավ Իտալիայից: Եվ մի քանի ամիս փոստային նամակները դարձան հանճարեղ բանաստեղծի ու նրա իտալացի երիտասարդ ուսանողուհու միջև կապող թելը: Արդեն ամռանը Իոսիֆ Բրոդսկին ու Մարիա Սոցցանին միասին մեկնում են Շվեդիա, ուր հաճախ էր լինում բանաստեղծը, և 1990թ. սեպտեմբերի 1-ին Ստոկհոլմյան ռատուշայում գրանցվում է բանաստեղծի ու Մարիայի ամուսնությունը, ով պոետից փոքր էր գրեթե 30 տարով: Պոետի ամուսնությունն անսպասելի էր ինչպես նրա ընկերների, այնպես էլ նրա տաղանդի երկրպագուների համար: Չափազանց արագ էր կայացվել ամուսնանալու որոշումը: Բայց Բրոդսկին, ինչպես միշտ, թքած ուներ այլոց կարծիքի վրա: Երկար տարիներ անց նա վերջապես անկասկած երջանիկ էր: Պոետի շատ ընկերներ հետո կասեն, որ Իոսիֆ Բրոդսկու ամուսնությունը Մարիայի հետ ավելի երջանիկ դուրս եկավ, քան նրա կյանքի անցած 50 տարիները: Նա անսահման քնքշանքով էր վերաբերվում իր կնոջը, գրեթե հայրաբար: Այդ տարիների նրանց լուսանկարներից անգամ երևում է, որ երկուսն էլ Ճառագում են ներքին խաղաղությունից: 1993թ. Սուրբծննդյան տոներին ընդառաջ՝ դեկտեմբերի 25-ին, լույս է տեսնում Բրոդսկու բանաստեղծությունը, ինչից հետո շատերը դեռ երկար ժամանակ փորձում էին գուշակել՝ ով է թաքնված «ՄԲ» սկզբնատառերի տակ, որովհետև իր նախկին սիրուն՝ Մարիա Բասմանովային նվիրված բանաստեղծությունները Բրոդսկին նույնպես ստորագրում էր «ՄԲ» տառերով: Միայն թե հիմա արդեն այդ տառերը նրա ներկայիս կնոջ՝ Մարիա Բրոդսկու անվան սկզբնատառերն էին: Что нужно для чуда? Кожух овчара, щепотка сегодня, крупица вчера, и к пригоршне завтра добавь на глазок


4

огрызок пространства и неба кусок. И чудо свершится… Մարինա Բասմանովային նվիրված բանաստեղծությունները լի էին ողբերգականությամբ, ինչ-որ սարսափելի ու անխուսափելի բանի սպասումով: Իսկ այստեղ ակնհայտ հույս կար, հրաշքի սպասում: Եվ իսկապես, հրաշքը տեղի ունեցավ: 1993թ. Իոսիֆ Բրոդսկին ու Մարիա Սոցցանին Աննա անունով աղջիկ երեխա ունեցան: Ընտանիքում շփման լեզուն անգլերենն էր, բայց Մարիան փորձում էր դստերը նաև ռուսերեն սովորեցնել, որ նա հետագայում կարողանա կարդալ հոր ստեղծագործություններն օրիգինալի լեզվով: Նա անսահման սիրում էր իր Նյուշային՝ դստեր հետ անցկացնելով յուրաքանչյուր ազատ րոպեն: Բայց 1996թ. հունվարի 28-ին պոետի սիրտը կանգ առավ: Նա բարձրացավ իր աշխատասենյակ՝ աշխատելու, իսկ առավոտյան կինը նրան մահացած գտավ… Իսկ Նյուշան դեռ երկար մորը նամակներ գրել կտա ու կխնդրի դրանք կապել փուչիկին, որը կթռչի ու կգնա հայրիկի մոտ…

«@» ՆՇԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԵԿԱՆ Է

Այսօր արդեն աշխարհահռչակ դարձած «@» նշանի առաջացման պատմությունը քչերին է հայտնի։ Այն սկսել է կիրառվել մի քանի հարյուրամյակ առաջ՝ միջնադարյան մենաստաններում, լատինական «ad» (անգլերեն՝ «at») նախդիրի փոխարեն, սակայն որոշ հետազոտողներ հավաստում են, որ «շնիկը» հորինել են իտալացի ճգնավորները˸ Կարճ ժամանակ անց այդ նորամուծությունը սկսել են գործածել նաև վաճառականները: Առաջիններից մեկը, ով կիրառեց այդ նշանը մենաստանների պատերից դուրս, ֆլորենսիացի վաճառական Ֆրանչեսկո Լապին էր, որ իր նամակներից մեկում «@» նշանը գործածեց ամֆորայի (ժամանակին հայտնի ծավալի չափման միավոր, որ հավասար է մոտ 26 լիտրի) փոխարեն: Աստիճանաբար այս նշանը կիրառության այլ ոլորտներ ունեցավ. օրինակ՝ պորտուգալերենում, ֆրանսերենում, իսպաներենում «@» նշանով էին համառոտագրում զանգվածի չափման հնագույն իսպանական

միավոր «arroba»-ն, որն հավասար էր 11,502 կիլոգրամի: Հետազոտողները 1617-րդ դարերի ռուսական գրքերում ևս հայտնաբերել են այս նշանին նման նշաններ: Այդ գրքերի թվում էր Իվան Ահեղի «Դատաստանագիրքը» (1550ական թթ): Իսկ 19-րդ դարում «@»-ն արդեն լայնորեն կիրառվում էր որպես ապրանքի չափման միավոր: 1963թ. Հայտնվեց ASCII ստանդարտի կոդը, որի՝ թվով 95 տպագիր նշանների շարքում կար նաև «@»-ը: 1973թ. «Internet Engineering Taskforce» կազմակերպության անդամները ամրագրեցին այս նշանը որպես իմեյնը և դոմեյնը տարանջատելու միջոց. այս գաղափարն առաջ քաշեց ծրագրավորող Ռեյ Թոմլինսոնը: «@»-ը մասսայական դարձավ 1996թ, երբ առաջացավ «Hotmail» ծառայությունը: Ի դեպ, այս նշանին «շնիկ» անվանում են ռուսնեերը, հայերը, ուկրաինացիները և ԱՊՀ այլ ազգեր: Այլ տեղերում այն հայտնի է ուրիշ անուններով.իտալացիները՝ «chiocciola» (խխ ունջ), հույները ՝«παπακι» (բադիկ), չեխերը և սլովակները՝ «zavinոč» (ծովատատառեխի ռուլետ), թայվանցիները ՝ «小 老 鼠» (մկնիկ), իսրայելցիները՝ «‫( »שטרודל‬շտռուդել), իսկ ղազախները՝ «айқұлақ» (լուսնի ականջ)˸

ՄԱՍՈՆՆԵՐԻ ՆՇԱՆՆԵՐԸ. ԹԱՔՆՎԱԾ ՁԵՌՔԸ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Հայտնի է, որ մասոնությունը ծագել է Անգլիայում և Շոտլանդիայում 15-16-րդ դարերում: Այն թերևս ամենաուժեղ քաղաքական-կրոնական շարժումն է, որի նպատակն է բարոյական կատարելագործումը, «առաքինության տաճարի» ստեղծումը (այստեղից էլ ծագել է շարժման «ազատ որմնադիր» անվանումը): Մասոնների հատուկ նշանների վերաբերյալ կան բազմաթիվ պատմություններ, որոնց մեջ յուրահատուկ է «թաքնված ձեռքի» շարժման պատմությունը: Բազմաթիվ առասպելներ են հյուսվել Ֆրանսիայի մեծ կայսեր Նապոլեոն Բոնապարտի հատկապես այն դիմանկարների շուրջ, որտեղ նա թաքցնում է իր ձեռքը կոստյումի կամ վերարկուի տակ: Ենթադրությունները հետևյալն էին. կայսրը տառապում է ստամոքսի խոցի հիվանդությամբ, կամ ունի մաշկային խնդիրներ, կամ էլ ձեռքը գրպանը դնելը անպատշաճ է, ուստի այն թաքցնում է կոստյումի տակ. կար նաև կարծիք, որ Բոնապարտը ձեռքի որոշակի դեֆեկտ ունի..., և այսպես շարունակ: Եվ միայն այն բանից հետո, երբ դարեր շարունակ այս երևույթը նկատելի դարձավ այլ քաղաքական ու հասարակական «ազդեցիկ» մարդկանց նկարներում, պատմաբանները սկսեցին խոսել «թաքնված ձեռքի» շարժման մասին:

Ջորջ Վաշինգթոն, Իոսիֆ Ստալին, Նապոլեոն Բոնապարտ, Բենիտո Մուսոլինի, Սիմոն Բոլիվար, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ... այս կարկառուն մարդիկ, թեև ապրել են տարբեր դարաշրջաններում և ունեցել են միմյանցից տարբերվող մասնագիտություններ, նրանց բոլորին կապում է «թաքնված ձեռքը: Ի՞նչ է այն նշանակում: Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պատմաբաններն ու արվեստաբանները եկել են այն եզրակացության, որ «թաքնված ձեռքը» Ֆրանկմասոնների`«ազատ որմնադիրների» շարժումն է, որը ցույց է տալիս նրանց իրական ուժն ու իշխանությունը, նրանց ազդեցիկությունն ու գերակայությունը համայն աշխարհի և ժողովուրդների վրա, մի խոսքով` նրանց կոչումը` որպես «Վարպետ Մասոն»: Ֆրանկմասոնի պատվավոր աստիճանակարգերը ստանալու համար ի սկզբանե մասոնը հավատարմության երդում է տալիս, երդվում է պահպանել իրենից բարձր աստիճանակարգ ունեցող մասոնի գաղտինքը, հնազանդվել և կատարել նրա ցանկությունը, իսկ չկատարելու և չհպատակվելու դեպքում նրան մահապատիժ է սպառնում: Ուստի, թեև մեզ սովորեցրել են, որ այնպիսի «դիկտատորներ», ինչպիսին է օրինակ Ստալինը, ղեկավարել են մի ամբողջ իմպերիա, իրականում նրանց ետևում կանգնած է եղել «թաքնված ձեռքի» իշխանությունը: Ինչպես նշում է 19-րդ դարի մասոնության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ Մալկոլմ Դունկանը, մասոնության արարողակարգերի մեջ կան որոշակի բաներ, որոնք վերցված են Հին Կտակարանից: Օրինակ` «Երկրորդ վարագույրի վարպետի» կոչում շնորհելու համար Վարպետը մասոնին ասում է. «Այս կոչմանը հասնելու համար, դուք պետք է դառնայիք լիակատար Վարպետ, բայց չեք կարող առանց իմ հետևյալ բառերի` «Սիմ, Իաֆետ և Ադոնիրամ», և իմ նշանը հետևյալն է (նա ձեռքը թաքցնում է վերարկուի տակ)»: Այս ժեստը այն խորհրդանիշն է, որը տրվել է Մովսեսին Աստծո կողմից: Սիրտն այստեղ մարդու խորհրդանիշն է, ձեռքը` նրա կատարած գործերի: «Թաքնված ձեռքի» շարժումը հիմնականում նկատվում է կամ սրտի հատվածում, որը հավատարմություն է խորհրդանշում, կամ ստամոքսի վրա, որը երրորդ չակրայի իմաստն է կրում (մարդու մարմնի երեք կարևոր կետերի` երակի, զարկերակի և նյարդերի): Վերջինս նաև ներկայացնում է Վարպետի «ծածուկ» նպատակը, որը, որպես կանոն, իր մեջ ամփոփում է առեղծվածային գիտելիքի կամ գաղտնիքի իմաստը, և մասոնները կարող են կիսել այն միայն միմյանց միջև: Հետևաբար, այս բոլորը միասին` «թաքնված ձեռքը», «թաքնված ուժն» ու «թաքնված նպատակը» փոխկապակցված են և միասին համախմբված են մի ծածուկի ուժի շուրջ: Ինչպես ասել է չինացի ուսուցիչ, քաղաքագետ ու փիլիսոփա Կոնֆուցին` նույն ինքը Կուն Ցյուն, «Երկիրը ղեկավարում են նշաններն ու խորհրդանիշերը, և ոչ բառերն ու օրենքները»: Միգուցե, այս ազդեցիկ մարդկանց բառերն ու քաղաքական կողմնորոշումները մի օր մոռացվեն, բայց երբեք նրանց նկարներն ու դիմանկարները:

Ինչպե՞ս է Բաքվից ժամանած գնացքը հայ որբերին Էջմիածնից տեղափոխում այլ որբանոցներ


5

1894-1896 թվականներին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած կոտորածներից հետո բացվեցին որբանոցներ։ Արդեն իսկ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո ավելի շատ որբանոցներ բացվեցին Արևելյան և Արևմտյան Հայաստաններում։ Միջազգային մի շարք կազմակերպությունների և երկրների կողմից ևս բացվեցին որբանոցներ, որտեղ աշխատանքներ էին կատարում օտարերկրացի միսիոներները։ 19-րդ դարավերջի և 1915 թվականի ցեղասպանությունից զատ, հայ որբերի թիվը զգալի ավելացավ արդեն իսկ Առաջին աշխարհամարտի տարիներին։ Աշխարհաքաղաքական իրադարձությունները ևս պատճառ դարձան, որպեսզի ավելանա հայ որբերի թիվը։

Իրավիճակը հատկապես քաոսային էր Հայոց ցեղասպանությունից հետո, երբ տեղահանվածներն ու որբերը հատկապես կենտրոնացան Արևելյան Հայաստանում։ Այդ շրջանի մասին հուշագրությունները, ինչպես նաև մամուլում տեղ գտած նյութերը կարդալով՝ հասկանալի է դառնում, թե ինչ ողբերգական վիճակում էր մեր երկիրը։ Մասնավորապես, տարբեր մարդկանց հուշերում հանդիպում ենք Երևանում մահամերձ լինող որբերին, որոնք մեռնում էին փողոցների և պատերի տակ։ Սովից զատ, նրանց մահվան պատճառ հանդիսացան նաև համաճարակներն ու հիվանդությունները։

Հետաքրքրական է, որ այդ շրջանում Երևանում թափառող անտուն, որբ երեխաներին անվանում էին խուժան։ Դա են վկայում 1917, 1920 և 1925 թվականների տարբեր թերթերում լույս տեսած հուշագրություն-հոդվածները։ Այս ամենից զատ, որբերի մասին հրատարակվում էին թերթեր, որտեղ մանրամասն ներկայացվում էր Հայաստանում գործող որբանոցների վիճակը, որբերի տեղաշարժը, մահացության դեպքերն ու այլ նորություններ։ Նմանատիպ բացառիկ թերթերից մեկը Բաքվում լույս տեսնող «Նուէր որբերուն» թերթն էր, որտեղ մանրամասն տպագրվում էին վիճակագրական տվյալներ

որբերի մասին։ Թերթի համարներից մեկում մասնավորապես կարդում ենք․

«Բագուն եղաւ առաջինը, որ յատուկ սանիտարական գնացքով օգոստոսի 25-ին Էջմիածնից դուրս բերեց 400 որբեր, որոնցից 125-ը Թիֆլիսում թողեց, իսկ 275 Բագու հասան։ Այնուհետև Էջմիածինն աստիճանաբար դատարկուեց որբերից և միայն հիւանդները մնացին, որոնց տեղափոխելը անհնարին էր։ Տարաբախտ որբերի թուի մասին ճշգրիտ վիճակագրական տեղեկութիւններ դժուարանում ենք տալ, որովհետև նրանց թիւը շարունակ փոխւում է։ Ամեն կողմից դեռ շարունակում են նոր որբեր ուղարկել զանազան վայրերում հաստատուած որբանոցները։ Հէնց մի երկու շաբաթ առաջ Պարսկաստանում պատսպարուած տաճկահայերի միջից 140 որբ են բերել Ղարաքիլիսա, Դիլիջան և Սանահին։ Թէև ուշ, բայց և այնպէս տաճկահայ որբերի մեծամասնութեան խնամակալութեան գործը կարելի է որոշ չափով ապահոված համարել։

Հոկտեմբերին ժողոված տեղեկութիւնների հիման վրայ` ցուցակագրուած տաճկահայ որբերի թիւը 2848 հոգի է եղել` Թիֆլիսում 652 հոգի, որոնցից 135 հոգին հիւանդանոցներում և 100 հոգի էլ մասնաւոր տներում, Դիլիջանում 400 հոգի, գիւղերում և գաղթականների մօտ 100 հոգի, Էջմիածնում 50 հոգի, Երևանում 400 հոգի, Աշտարակում 250 հոգի, Կարսում 75 հոգի, Հին-Նախիջևանում 60 հոգի, Բագւում` որբանոցում 256 հոգի և որբանոցից դուրս 95 հոգի, Իգդիրում 140 հոգի, Գանձակում 79 հոգի, իսկ մնացածը զանազան վայրերում էին գտնւում, որոնք յարմարութիւն ստեղծուելուն պէս` պիտի ընդունեն որբանոցներում։ Յետոյ արդէն յայտնի եղաւ, որ Ղարաքիլիսայում Պետրօգրադի Հայկական Կոմիտէի նախաձեռնութեամբ որբանոց է բացուել 200 հոգու համար, նոյնպէս և Սանահին վանքում…։ Թէ լրագրական և թէ մասնաւոր աղբիւրներից ստացած տեղեկութիւններից

պիտի ենթադրել, որ տաճկահայ որբերի թիւը անհամեմատ աւելի մեծ է և հեշտութեամբ կարող է հասնել 50006000 հոգու։

Եթէ ուշադրութեան առնենք, որ օգոստոս, սեպտեմբեր և յետագայ ամիսներին ընթացքում, երբ Իգդիրի, Էջմիածնի, Երևանի և այլ շրջաններում համաճարակ հիւանդութիւնները իրենց զարգացման գագաթնակէտին էին հասել և տաճկահայ փախստականների շարքերից 15000-ի չափ զոհեր են տարել, ապա ուրեմն բնաւ չափազանցութիւն չպիտի համարել, եթէ մեր որբերի թիւը 5-6000 ենք հաշւում»։ (Հատվածը վերցված է «Նուէր որբերուն» թերթից։ Բաքու, 1915 թվական», դեկտեմբերի 9-ի համար)։ Այն, որ առաջին հայացքից զարմանալի է, դա հոդվածում գրված առաջին նախադասություններն են, որտեղ նշվում է Բաքվից ուղարկված սանիտարական գնացքի մասին, որը որբերին տեղափոխում է մի շարք այլ որբանոցներ և այդկերպ թեթևացնում Էջմիածնի որբանոցը։ Դա տրամաբանական է, քանի որ Բաքվում տպագրվող թերթն առաջին հերթին պետք է ներկայացներ Բաքվի կատարած գործունեությունը, հետո նոր անդրադառնար մյուս տեղերում կատարվող դեպքերին։ Սակայն պետք է նշել, որ Հայաստանում և Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում բացված որբանոցներից զատ, երեխաների խնամքի և փրկության համար կենտրոններ բացվում էին նաև այլ երկրներում։ Մասնավորապես այդ երկրներից էին Սիրիան, Լիբանանը, Հունաստանը, Շվեյցարիան և այլն։

Շնորհիվ այդ երկրների և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների՝ շարունակեցին ապրել հազարավոր հայորդիներ, ովքեր թուրքական կոտորածներից մազապուրծ լինելով՝ կարողացան պահպանել իրենց գոյությունն ու դարձան ոչնչացված տոհմի նոր ծիլերը։ Այդ որբանոցներից հետագայում պետք է դուրս գային մի շարք հայ մեծ գրողներ ու արվեստագետներ, զորավարներ ու քաղաքական գործիչներ։ Նրանք տեր կանգնեցին իրենց պետությանը, պահեցին ու փոխանցեցին հետագայի սերունդներին։ Պետք է նշել նաև, որ որբանոցները վերջնականապես փակվեցին 1928 թվականին։


6

Չարենցի և Աստղիկ Ղոնդախչյանի առաջին հանդիպումն ու բանաստեղծի նվիրած վարդի չորացած թերթիկները

Հետագայում նա ամուսնու հետ մեկնում է Բուլղարիա, ապա` Եգիպտոս։ Նա երաժշտագետ էր, Եվրոպայում մասնակցում է երաժշտությանը վերաբերող դասընթացների, տպագրում գրքեր։ 1960 ականներին հաստատվում է ԱՄՆ-ում, իսկ 1970-ականներին երկու անգամ լինում է Երևանում։ 1988 թվականին Մ. Քեոսեյանը զրուցում է արդեն իսկ 90-ամյա Աստղիկ Ղոնդախչյանի հետ, ով պատմում է իր և Չարենցի առաջին հանդիպման ու հարաբերությունների մասին. «Եղիշե Չարենցին ծանոթացել եմ տասներեք տարեկան հասակիս, Կարս, Հովսեփ հորեղբորս տանը։ Հորեղբորս տղաների ընկերն էր։

պետք է սովորեինք` կամ ֆրանսերեն, կամ գերմաներեն։ Չարենցին հանդիպել եմ միայն Կարսում։ Մի անգամ փողոցի անկյունում դեմս ելավ ձեռքին մի վարդ։ Վարդը նվիրեց ինձ։  Ես այդ վարդը կը չորացնեմ…  Վա՛հ, ինչո՞ւ վարդն չորացնես,- խոսքս կտրեց նա։ Որ պահեմ,- շարունակեցի ես։ Այդ վարդի թերթերը պահել եմ մինչև հիմա»։ (Հատվածը վերցված է Ալմաստ Զաքարյանի «Եղիշե Չարենց. Կյանքը, գործը, ժամանակը»։ Երևան, 1997 թվական, էջ 80-81)։

Հայ գրականության ամենահզոր և զուգահեռ՝ նաև ամենախարիզմատիկ գրողներից մեկի` Եղիշե Չարենցի կենսագրության մասին կարելի է խոսել անվերջ։ Չարենցն ունեցավ ընդամենը 40 տարվա կյանք, սակայն իրենից հետո թողեց ահռելի գրական ժառանգություն, որը մինչ օրս շարունակում է ուսումնասիրվել։ Չարենցի գրական ժառանգությունից զատ, մինչ օրս բաց են նաև իր կենսագրական ինչ-ինչ տեղեկություններ։ Մասնավորապես մինչ օրս մարդկանց անհայտ են մնում Չարենցի մահվան մանրամասներն ու նրա գերեզմանի գտնվելու վայրը։ Այս ամենի կողքին հետաքրքիր են նաև Չարենցի և իր կյանքում եղած կանանց մասին պատմությունները։ Բավական է կարդալ մեծ բանաստեղծի գործերն ու հասկանալի է դառնում, թե որքան սերեր է ունեցել մեծ կարսեցին։ Չարենցի առաջին սերը եղել է Աստղիկ Ղոնդախչյանը, ում էլ բանաստեղծը նվիրել է իր առաջին բանաստեղծական գիրքը` «Երեք երգ տխրադալուկ աղջկան»։ 1913 թվականին Կարսում լույս տեսած այս գրքում Չարենցը ներկայացնում է իր սերն ուղղված Աստղիկին։ Աստղիկ Ղոնդախչյանի մասին կենսագրական տեղեկությունները թերթելով՝ տեսնում ենք, որ Կարսեցի կապուտաչյա գեղեցկուհին 1915 թվականին կամավորական աշխատանք անելու և հայ որբերին օգնելու նպատակով մեկնել է Ղարաքիլիսա, որտեղ ծանոթանում և ամուսնանում է տեղի շրջանի կառավարչի` Ալեքսանդր Բաբլանյանի հետ։

Արտավազդի հետ սովորում էր ռեալական դպրոցում։ Դրանից հետո սկսեց հետևել ինձ։ Ամեն տեղ դեմս էր ելնում։ Խորքում ամաչկոտ էր։ Ես էլ սիրուն աղջիկ էի, երևի վառվռուն, շեն, չարաճճի։ Սկսեցի ավելի հաճախ գնալ հորեղբորս տուն։ Հորեղբորս տղան հայտնում էր ներկայությանս մասին, և Եղիշը անմիջապես գալիս էր։ Երբեմն կարդում էր նոր գրած բանաստեղծություններ, ես հմայվում էի։ Ինձ հանդիպում էր նաև փողոցում, փողոցի անկյունում։ Հետը լինում էր կլորիկ, ակնոցավոր մի տղա, նկարում էր, մեր ընկերն էր։ Եղիշը մեր տանը չէ եղած, հայրս շատ խիստ էր։ Փոքրուց լավ ձայն ունեի, կ՛երգեի։ «Երեք երգ տխրադալուկ աղջկան»-ը Արտավազդը տվեց ինձ։ Չարենցը ինձ խայտառակել էր։ Հայրս ասում էր.- Աստղի՛կ, հասկացանք, էլ ինչ պետք կար Ղոնդախչյանի։ Ես տխրադալուկ չէի, ես շատ զվարթ էի։ Կարսի դպրոցներում մեկ եվրոպական լեզու


7

Հիմա շատ բարդ է իմանալ, կա՞ն արդյոք այդ վարդի չորացրած թերթիկները, թե՞ ոչ։ Այդ թերթիկները Չարենցի սիրո լուռ վկաներն էին, երբեմնի հզոր ու հայաշատ Կարսի վարդերը։ Սակայն դրանից զատ Չարենցը Աստղիկին ձոնած իր գրքով արդեն իսկ հավիտենական դրոշմ է սահմանել և դրանով իսկ պատմության մեջ թողել իրենց երկուսի անունները։ Հետագայում Չարենցը ունենում է բազմաթիվ սերեր, սակայն սա բացառիկ է նրանով, որ հենց այս յուրահատուկ հարաբերությունը դարձավ բանաստեղծի գրական առաջին այցեքարտերից մեկը։ Չէ՞ որ Չարենցն իր առաջին գիրքը նվիրեց Աստղիկ Ղոնդախչյանին։ Եվ մինչ օրս ամեն ընթերցող բացելով Չարենցի գիրքը՝ կարդում է` Աստղիկ Ղոնդախչյանին։

Նարն-ջագույն բերետով» կտավը, որը պատկերում է Պիկասոյի սիրելի ու մուսա Մարի-Թերեզա Վալտերին, աճուրդում ամենաբարձր գնով վաճառված (40,5 մլն դոլար) նմուշն է: «Տղամարդն ու երեխան» և «Մարդու կիսանդրին» դիմանկարները վաճառվել են համապատասխանաբար 24,4 և 9,5 միլիոն դոլարով, իսկ ավելի փոքր կերամիկական աշխատանքը՝ «Ճաշ՝ խոտի վրա»-ն աճուրդում վաճառվել է 2,1 միլիոն դոլարով։ Գնորդների ինքնությունն անհայտ է:

Կարմիր Կատար լեռը ներառվեց բնության հուշարձանների ցանկում․ ՇՄՆ

Պիկասոյի՝ Լաս Վեգասի Bellagio հյուրանոցում ցուցադրված կտավները վաճառվել են Sotheby's-ի աճուրդում Պաբլո Պիկասոյի 11 աշխատանք, որոնք ավելի քան երկու տասնամյակ գտնվում էին Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում, աճուրդի են հանվել ու վաճառվել մոտ 110 միլիոն դոլարով։ Հավաքածուն արտացոլում է 20-րդ դարի մեծագույն արվեստագետներից մեկի ավելի քան 50 տարվա ստեղծագործական գործունեությունը, գրում է The Guardian-ը։ Sotheby's-ի աճուրդը տեղի է ունեցել շաբաթ՝ Լաս Վեգասի Bellagio հյուրանոցում և կազինոյում և կայացել է իսպանացի նկարչի ծննդյան 140-ամյակից երկու օր առաջ: Պարբերականը նկատում է, որ Bellagioն միշտ հայտնի է եղել արվեստի գործերով: Այն կշարունակի ցուցադրել Պիկասոյի 12 այլ աշխատանքներ։ Աճուրդում ներկայացված էին 1973 թվականին մահացած իսպանացի նկարչի ինը կտավ և երկու կերամիկական աշխատանք: 1938 թվականի «Կինը կարմիր-

Շվեդական ABBA փոփ խումբը թողարկել է Just A Notion երգը, որը ձայնագրվել է 1970-ականներին։ Կոմպոզիցիայի հոլովակը հրապարակվել է խմբի YouTube ալիքում։ Խմբի Instagram-ում ասվում է, որ երգը գրվել է 1978 թվականին և պետք է ներառվեր Voulez-Vous վեցերորդ ստուդիական ալբոմում։ Սակայն կոմպոզիցիան չի ներառվել ալբոմում։ Փոխարենը երգը կհայտնվի նոր Voyage 5 ալբոմում, որի թողարկումը նախատեսված է նոյեմբերի 5-ին։ Այն կլինի խմբի առաջին ալբոմը վերջին 40 տարվա ընթացքում և իններորդ ստուդիական ալբոմը ABBA-ի դիսկոգրաֆիայում։ ABBA-ն ստեղծվել է 1972-ին, սակայն 1982-ն խումբը ցրվել է։ 39 տարվա դադարից հետո երաժիշտները հայտարարել են նոր ալբոմի թողարկման մասին։

ABBA-ն առաջին անգամ թողարկել է 1978 թվականին ձայնագրված երգ Շրջակա միջավայրի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` Կառավարության համապատասխան որոշման նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։ Նախարարությունից հայտնում են, որ Կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման


8

մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի մշակման նպատակը Թառ կամ հանրության մոտ առավել հայտնի Կարմիր Կատար հրաբխի ներառումն է բնության հուշարձանների ցանկում, քանի որ հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ այն ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Գտնվելով Գեղարքունիքի մարզի, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն' 3530.0մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ. տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ: Հիմնականում կազմված է օքսիդացած խարամներից, պեմզաներից: Այն ունի նաև զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր։ Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռնվում ապահովել որպես բնության հատուկ պահպանվող

տարածքի՝ բնության հուշարձանի պահպանությունը, պաշտպանությունն ու իրավական կարգավիճակը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք։

Ֆրանսիայում նկարահանում են «Երեք հրացանակիրներ»-ի նոր տարբերակը

Ֆրանսիայում սկսվել են «Երեք հրացանակիրները» ֆիլմի նոր տարբերակի նկարահանումները: Պրոդյուսերները մտադիր են գրեթե 70 միլիոն եվրո են ծախսել Ալեքսանդր Դյումայի համանուն վեպի նոր ֆիլմի ստեղծման վրա: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, կինոնկարը խոստանում է ոչ միայն դառնալ ամենաթանկներից մեկը ֆրանսիական կինոյի պատմության մեջ, այլև բազմաթիվ անակնկալներ մատուցել հանդիսատեսին: Պրոդյուսեր Դմիտրի Ռասամին վստահեցրել Է, որ իրենք մտադիր են ստեղծել ֆիլմ, որը լի է կրոնական պատերազմների դարաշրջանի սիրով, արկածներով և պալատական ինտրիգներով: Ֆիլմում նկարահանվում է հայտնի դերասան Վենսան Կասելը:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.