Cultural World # 76

Page 1

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2021


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ 1915 թվականի Շուշիի հեղեղումների և գետերում խեղդված երեխաների մասին

Հայոց ամենագեղեցիկ և մշակութային առումով ամենազարգացած քաղաքներից մեկի` Շուշիի մասին առիթ ենք ունեցել շատ խոսելու։ Շուշիի մասին մի քանի հոդվածներում մենք անդրադարձել ենք տարբեր թեմաների, երևույթների ու դեպքերի։ Սակայն պետք է ընդգծել, որ Շուշիի մասին նյութն անսպառ է` նաև ոչ լիարժեք ուսումնասիրված։ Այս անգամ որոշեցինք աչքի անցկացնել և դուրս բերել Շուշիում տպագրվող մամուլից մի շարք հետաքրքիր իրադարձություններ, որոնք կատարվել են մոտ մեկ դար առաջ։1874 թվականից մինչև 1920 թվականը Շուշիում լույս են տեսել մոտ երկու տասնյակի հասնող թերթեր, հանդեսներ։ Այդ պարբերականների մի մասը եղել է նաև ռուսերեն լեզվով։ Այդ շրջանի կարևորագույն և հետաքրքրական թերթերից էր Շուշիում տպագրվող «Փայլակ» պարբերականը, որում հանդիպում ենք բազմաթիվ հետաքրքրական դեպքեր, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակի Շուշիում։ Պետք է ընդգծել, որ պարբերականը լույս է տեսել 19151917 թվականների ընթացքում։

«Կիրակի մայիսի 24-ին ժամը 2-ին կէսօրից յետոյ տեղաց մի սոսկալի յորդ անձրև, երբեմն կարկտախառն, տևեց գրեթէ մեկ ժամ։ Այդ տեսակ անձրև այս տարի դեռևս շուշեցիները չէին տեսել։ Իսկոյն քաղաքի փողոցները հեղեղւեցին ջրի յորձանքներով, որոնք տեղ տեղ գոյացրին վիթխարի լճեր ու կատաղի գետեր, կանգնեցնելով մարդկանց երթևեկութիւնը. Հեղեղը բերեց իւր հետ ահագին քանակութեամբ աւազ ու քարեր, որոնք կազմեցին փողոցներում մեծ կոյտեր։ Այն փողոցներում, ուր գոյացած հեղեղները բարձրացել էին մինչև մայթերը, շատ տեղերում թափանցեցին տների ներքնայարկերը, և լցրին ջրով, նմանապէս մի քանի խանութները բազարում ազատ չմնացին ջրից, որը կարողացել էր ներս խուժել մայթերի վրայով»։ («Փայլակ» պարբերական։ 1915 թվական, N 23): «Երկու շաբաթ առաջ Շուշու գաւառի մի մասում տեղաց, ինչպես արդէն գրել էինք, սաստիկ կարկուտ, որ մեծ վնասներ հասցրեց գիւղական բնակչութեանը։ Այժմ պարզւում է, որ այդ կարկտից բոլորովին փչացել է աշնանացանը Քեաթուկ, Նախիջևանիկ, Փիրջամալ, Վարազաբոյն, Միրշալու, Դահրազ, Նորշէն, Ավտալ, Գիւլաֆլու գիւղերի, ընդհանուր առմամբ մոտ 500 000 դեսեատինի (արտի չափման միավոր) արտերը»։ (Նույն տեղում` N 16)։

«Շուշու գաւառի 4-րդ մասում Կարդալա թիւրքաբնակ գիւղում Քուր գետի հոսանքը տեղացող յորդ անձրևների պատճառով վարարել է և տարել է 6 տուն, անասուններ և փչացրել է 38 դեսեատին ցանքսեր»։ (Նույն տեղում` N 17): Թերթելով պարբերականի հետագա հոդվածները, տեսնում ենք, որ Շուշիում 1915 թվականին տեղացած անձրևներն ու կարկուտները գյուղատնտեսական վնասներից զատ՝ քաղաքին և հարակից գյուղերին հասցրել են նաև մարդկային կորուստների։ Ցավալիորեն կարդում ենք, որ շատ դեպքերում անձրևից վարարած գետերը քշումտանում են երեխաներին.

Թերթի 1915 թվականի համարներում հանդիպում ենք բազմաթիվ տեղեկություններ այն մասին, որ վերոնշյալ թվականի մայիս և հունիս ամիսներին Շուշիում և նրա հարակից բնակավայրերում տեղացած հորդառատ անձրևների և կարկտի հետևանքով լուրջ վնասներ են ստացել գյուղացիները։ Նրանք կորցրել են իրենց բերքի մեծ մասը, իսկ քաղաքն ու մի շարք բնակավայրեր մեծ վնասներ են կրել բնական աղետից.

«Տող գիւղ։ Մայիսի 24-ին կէսօրից յետոյ, Տողում տեղաց մի չտեսնւած` կարկտախառն, յորդ անձրև, որ տևեց մօտաւորապէս մեկ ժամ։ Անձրևաջրից կազմւեցին հսկայական հոսանքներ, որոնք իրանց հետ Տողի սարից մեծ քանակութեամբ քար ու աւազ պոկելով բերին լցրին գիւղի մէջ փողոցները։ Այսպէս օրինակ` անձրևաջրի հեղեղը քար ու աւազով լցրեց 3 տուն. Տների բոլոր իրերը փչացրեց։ Միայն ընտանիքները անվնաս ազատւեցին ջրից։ Այժմ պարզւում է, որ այդ կարկտախառն յորդ անձրևից, բոլորովին փչացել է աշնանացանը։ Փչացել են` այգիներ, որոնք գտնւում են Ղուռուչայ և Թաղօտայ գետերի ափերին։ Կատաղած գետերը քար ու քանդ արին այգիները։ Այդ հեղեղի ժամանակ մեր գիւղացի Համբարձում Հայրապետեանցը, ձիով կանգնած գետի ափին, նայում էր ալիքներին, յանկարծ նրա ուշքը գնում է, գլորւում է ձիուց ջրի մէջ։ Կատաղած գետը իսկոյն խեղդում է, գցում ափը, իսկ ձին մնաց անվնաս։ Թշւառ զոհին թաղեցին մայիսի 26-ին»։ (Նույն տեղում` N 25): «Վերջին երկու-երեք օրւայ յորդ անձրևներից գետերը վարարել են. Շուշի եկած ճանապարհորդները պատմում են, որ ամսոյս 21-ին Խօջալլու գետը խիստ մեծ չափերով բարձրացել էր և նրա կատաղի ալիքներին զոհ են գնացել յանկարծակիի եկած գիւղական 9 երեխաներ, որոնք գետեզերքումն են գտնւելիս եղել»։ (Նույն տեղում` N 22): «Տող գյուղում վերջերս սկսած մայիսի 24-ից մինչև յունիսի 1-ը տեղացող հեղեղներն անասելի վնասներ հասցրին գիւղացիներին։ Արդէն մի քանի մարդկային զոհեր եղան. մայիսի 23-ին հեղեղը քշել տարել է 70 տարեկան Համբարձում Այրիեանցին, որի դիակն են գտել։ Նմանապէս յունիսի 1-ին հեղեղած գետը տարաւ մի երեխայի, որին յետոյ ազատեց ջրից բաւականին մեծ դժւարութիւններով ու վտանգով Ասրի Բադադեանը»։ (Նույն տեղում` N 26): Հատկանշական է, որ թերթի մայիս և հունիս ամիսների գրեթե բոլոր համարներում կա տեղեկություն ջրհեղեղի և նրանից ստացված վնասների մասին։ Մենք չկարողացանք ծանոթանալ բոլոր հոդվածների հետ։ Սակայն վիճակագրությունն ու տրամաբանությունը հուշում է, որ իրականում վնասներն ու մարդկային կորուստները եղել են շատ ավելի մեծ։ Զ. Շուշեցի

Յուսուֆ Քարշ. Ինչպես նա Չերչիլի բերանից հանեց սիգարն ու լուսանկարեց նրան


3

Հայաստանում ծնված, Կանադայում մեծ անուն հանած մեր հայրենակից լուսանկարիչ Յուսուֆ Քարշը մահացավ 2002թվին՝ 93 տարեկան հասակում: Բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած այս լուսանկարչի կյանքի 65 տարիները ողողված են եղել փառքով: Նա աշխատել է 20-րդ դարի լեգենդների հետ: Այս դարաշրջանի մեծերից շատերը, որոնց մենք այսօր ճանաչում ենք լուսանկարներով, հավերժացել են հենց մեր հայրենակցի լուսանկարչական ապարատի շնորհիվ: Սոմերսեթ Մոեմը, Էռնեստ Հեմինգուեյը, Ֆրանկլին եւ Էլիանոր Ռուզվելտները, Ալբերտ Էյնշտեյնը, Պաբլո Պիկասոն, Ֆիդել Կաստրոն, Ջոն Քենեդին, Բիլ եւ Հիլարի Քլինթոնները, Շառլ դը Գոլը, Բերնարդ Շոուն, Ալբեր Քամյուն, Ջորջ Պոմպիդուն, Ժան Կոկտոն, Մարտին Լյութեր Քինգը, Յուրի Գագարինը (լեգենդար անուններն այնքան շատ են, որ մի էջ կարելի է լցնել միայն նրանցով) այնքան են վստահել Քարշին, որ ֆոտոսեսիաների ժամանակ հանդես են եկել այնպես, ինչպես նրանցից պահանջել է Քարշը: Ամենահետաքրքիր պատմությունը կապված է Ուինսթոն Չերչիլի հետ: 1941թ. Չերչիլը ժամանել էր Օտտավա, որտեղ Համայնքների պալատում ելույթ ունենալուց հետո՝ Կանադայի այդ ժամանակվա վարչապետ Մաքենզի Քինգը (ով, ի դեպ, եղել է առաջին հայտնի մարդը, ում լուսանկարել է Քարշը: Նա հետագայում մեր հայրենակցին ծանոթացրել է Կանադայի էլիտար խավի հետ) Չերչիլին առաջարկում է «Խոսնակի սենյակում» (Speakerգs Chamber) ֆոտոսեսիա անցնել: Չերչիլին նախապես չէին զգուշացրել այդ մասին, եւ նրան այս միտքն այնքան էլ դուր չի գալիս, սակայն չի հրաժարվում: Սովորության համաձայն, Չերչիլը կպցրեց իր սիգարը եւ «թարս չափեց» 33-ամյա լուսանկարչին: Սա նշանակում էր՝ պատրաստ եմ, նկարի՛ր: Կադրը հաջող չէր, եւ Քարշը Չերչիլին խնդրեց բերանից հանել սիգարը:

Երբ Չերչիլը մերժեց նրա խնդրանքը, երիտասարդ լուսանկարիչը մոտեցավ նրան եւ ասելով՝ «Ես ներողություն եմ խնդրում», Չերչիլի բերանից հանեց սիգարը: Չերչիլը զայրացած դեմքով նայում էր տղային, երբ լուսանկարչական ապարատը չխկաց: «Դու նույնիսկ գազազած առյուծին կարող ես հանդարտեցնել՝ լուսանկարելու համար»,- հետագայում այսպես է ասել Չերչիլը Քարշին: Այս լուսանկարը եղավ Քարշի հաջողության գրավականը ու երիտասարդ տղային միանգամից հայտնի մարդ դարձրեց: Շատերի կարծիքով, լուսանկարչին հաջողվել էր Չերչիլին պատկերել այնպիսին, ինչպիսին նա ընկալվում էր մարդկանց գիտակցության մեջ՝ հզոր, ահազդու հերոս, ում հետ մեծ հույսեր էր կապում Համաշխարհային պատերազմի մեջ ընդգրկված Անգլիան: Նկարի շուրջ հոդվածներ գրվեցին, այն երկու անգամ տպվեց «Life» ամսագրում: Երկրորդ անգամ նկարը տպվեց ամսագրի՝ մայիսի 21-ի (1945թ.) շապիկի վրա, երբ պատերազմն ավարտվել էր

հակաֆաշիստական կոալիցիայի հաղթանակով: Այս լուսանկարի տակ առաջին անգամ Քարշի անունը գրվեց՝ որպես «Օտտավայի Քարշը»: Չերչիլի նկարն այն երեք եզակի նկարներից էր (մյուս երկուսը՝ Էլիանոր Ռուզվելտի եւ Բերնարդ Շոուի լուսանկարներն են), որ շատ էր հավանում ինքը՝ հեղինակը: Սակայն, ինքն էլ չհասկացավ, թե ինչպես այդ հանճարեղ նկարը նա ընդամենը 100 դոլարով վաճառեց «Life»-ին: Հարկ է նշել, որ հետագայում Չերչիլի հանրահայտ նկարը վերածվեց հուշային դրոշմանիշի, որտեղ նշված է՝ «Լուսանկարիչ՝ Յուսուֆ Քարշ»: Մինչեւ Քարշի այլ հանճարեղ գործերի մասին պատմելը մի քիչ խոսենք նրա ծագման մասին: Յ.Քարշը ծնվել է 1908թ. Արեւմտյան Հայաստանում: Նրա ընտանիքը հրաշքով փրկվել է Եղեռնի ժամանակ։ 1924թ., երբ թուրքական ռեպրեսիաները հայերի նկատմամբ դեռեւս չէին դադարել, 16-ամյա տղային ուղարկում են Կանադա՝ Քվեբեկ (Շերբուրգ), որտեղ ապրում էր նրա հորեղբայրը՝ լուսանկարիչ Ջորջ Նաքաշյանը:


4

Վերջինս նկատում է, որ տղան կարողանում է լուսանկարչական ապարատով մարդկանց նկարել հետաքրքիր դիրքերով եւ դեմքի արտահայտությամբ: Լինելով այս գործի մարդ՝ Նաքաշյանը որոշում է իր զարմիկին տանել այդ տարիներին Կանադայում հայտնի լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ: 3 տարին էլ բավական էր Քարշին՝ այս գործի մեջ «գայլ» դառնալու համար: Նա որոշում է տեղափոխվել մայրաքաղաք Օտտավա, որտեղ 1932թ. նրան հաջողվում է բացել սեփական ստուդիան՝ դիմանկարներ անելու համար (ի դեպ, այսօր նույն ստուդիան կոչվում է նրա անունով): Դրանից երեսուն տարի անց՝ 1962թ., երբ արդեն Քարշը ոչ պակաս լեգենդ էր, ինչպես այն մարդիկ, ովքեր հավերժացել էին իր իսկ լուսանկարչական ապարատի շնորհիվ, հայազգի լուսանկարիչը թողարկում է ինքնակենսագրական մի գիրք՝ «Շքեղություն փնտրելիս»: Սա, իհարկե, նրա առաջին գիրքը չէր, սակայն այս գրքում Քարշ լուսանկարիչն առաջին անգամ խոսում էր Քարշ մարդու մասին: Դեռ 1946թ. լույս էր տեսել նրա «Ճակատագրի դեմքեր» հայտնի դիմանկարների ժողովածուն: «Մեկ նկարը չի կարող հզոր ազդեցություն թողնել: Այն ավելի հզոր է, երբ հավաքական պատկերի մեջ է ներկայացված»,այս ժողովածուն ներկայացնելիս ասել է Քարշը: 1960թ. Կանադայի Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ լուսանկարչի առաջին սոլո ցուցահանդեսը, որից հետո նկարիչը ցուցահանդեսին նվիրաբերեց իր գործերից 100-ը: 1987թ. Կանադայի ազգային արխիվը սկսել էր հավաքել Յուսուֆ Քարշի՝ 1937-ից արած նեգատիվները, լուսանկարները, թերթում տպված նկարները: Սա պատահական չէր արվում, 1989-ին լուսանկարչության 150-ամյակը նշելիս վերոնշյալ երկու կառույցներն էլ ներկայացրին Քարշի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը: 1992-ին 83 տարեկան Քարշը հրապարակեց «Ամերիկայի ամենահայտնի 73 տղամարդկանց եւ կանանց տանը» գիրքը, որը կազմվել էր Քարշի նյույորքյան տուրնեից հետո: Մեկ այլ տուրնե էլ նա կատարել էր Ֆրանսիայով, որտեղ նրա ֆոտոսեսիաներին մասնակցել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք էին Ջ. Պոմպիդուն, Ա. Քամյուն, Շ. դը Գոլը եւ այլք: Աշխարհի ամենահայտնի թանգարաններում ցուցադրվել են այս հանճարեղ լուսանկարչի աշխատանքները: Հրապարակվել է նաեւ առանձին գիրք նրա մասին, որտեղ նրա երկու եղբայրները (որոնցից մեկը նույնպես լուսանկարիչ է եղել), ինչպես նաեւ Քարշի կինը՝ Էստրելիտան, պատմում են այս լեգենդի մասին կադրից դուրս: Գիրքը կոչվում է՝ «Ժամանակի մեջ մեկ րոպե»: 2000թ. լույս տեսավ միջազգային մասշտաբով «Ով ով է աշխարհում» հայտնի հանդեսը, որտեղ 100 ամենահայտնի մարդկանց ցուցակում հայտնվել էր նաեւ Յուսուֆ Քարշը։ Ի դեպ, այստեղ նա Կանադայի միակ քաղաքացին էր: Հարկ է նշել, որ ամենահայտնի մարդկանց այս ցուցակում տեղ գտած 51-ն այն մարդիկ էին, ում ժամանակին լուսանկարել էր Յուսուֆ Քարշը: Յուսուֆ Քարշը մահացել է վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով, 2002թ.ին՝ 93 տարեկանում, Բոստոնում, որտեղ ապրել է կյանքի վերջին տարիների ընթացքում: Նրա կյանքի պատմությունը հարուստ է 15.000 հրաշալի լուսանկարներով, որոնք ոչ միայն մեծ փառք են բերել լուսանկարչին, այլեւ շատ ու շատ լեգենդար մարդկանց ներկայացրել են շահեկան դիրքից: «Ես ամեն օր անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ սկսելու աշխատել,- մի անգամ ասել է Յ. Քարշը,- Ինձ թվում է, որ իմ աշխատանքն աշխարհի ամենահետաքրքիր աշխատանքն է»:

Նիք Վույչիչը ծնվել է առանց ոտքերի ու ձեռքերի, սակայն կարողացել է ոչ միայն գտնել իր տեղը կյանքում, այլև իր օրինակով ոգեշնչել հազարավոր մարդկանց ու ցույց տալ, որ կյանքը հիասքանչ է:

սայլակը, սքեյթ վարել և այլն: Ամեն ինչ, իհարկե, միանգամից չստացվեց, բայց երբ ժամանակը եկավ, Նիքը գնաց դպրոց իր հասակակիցների հետ հավասարը հավասարի պես: ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Եթե դուք ուզում եք թողնել ձեր երազանքը, ստիպեք ձեզ աշխատել ևս մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի: Դուք կապշեք՝ տեսնելով, թե ինչ կլինի, եթե դուք չհանձնվեք:

«Դու ոչինչ չես կարող անել», «Մենք չենք ուզում քեզ հետ ընկերություն անել», «Դու ոչ ոք ես». այս խոսքերը Նիքը դպրոցում լսում էր ամեն օր: Եվ ահա նա սկսեց ոչ թե հպարտանալ այն բաներով, որ սովորել էր անել, այլ կենտրոնացավ այն ամենի վրա, ինչ ինքը չէր կարողանում և երբեք չէր կարողանա անել: Մի անգամ 10-ամյա Նիքը խնդրեց մայրիկին իրեն լոգարան տանել և փորձեց ինքն իրեն խեղդել լոգարանում: Իսկ ավելի ուշ որոշեց, որ իր ծնողները դրան արժանի չեն, և որ ինքնասպանությունը անազնիվ քայլ է քեզ սիրող մարդկանց հանդեպ: ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ

Նիք Վույչիչի կյանքը ավելի շատ լեգենդի է նման: Այսօր 37-ամյա այս երիտասարդը ողջ աշխարհում հայտնի հռետոր է, երջանիկ ամուսին և չորս երեխաների հայր: Նա շրջել է ողջ աշխարհը, ելույթ ունեցել մարզադաշտում, որտեղ նրան լսելու համար հավաքվել էր 110 հազար մարդ: Մի՞թե այսպես հնարավոր է: Այո, եթե Նիքի պես ամեն օր մի փոքրիկ սխրանք գործես: ԾՆՈՒՆԴԸ 1982 թվականի դեկտեմբերի 4-ին ծնվում էր Վույչիչների՝ սերբ գաղթականների առաջնեկը: Հայրը ներկա էր ծնունդին, և երբ տեսավ փոքրիկի գլուխը, իսկ հետո՝ ուսը, գունատվեց ու դուրս եկավ ծնարանից: Երբ նրան մոտեցավ բժիշկը, նա հարցրեց. «Բժիշկ, իմ որդին ձեռք չունի՞»: «Ոչ: Ձեր որդին չունի ոչ ձեռքեր, ոչ ոտքեր»: Նիքի ծնողները ոչինչ չգիտեին «ՏետրաԱմելիա» սինդրոմի մասին, չգիտեին՝ ինչպես վարվել առանց ձեռքերի ու ոտքերի ծնված նորածնի հետ: Մայրը 4 ամիս չէր կարողանում նրան կրծքին մոտեցնել: Սակայն աստիճանաբար Նիքի ծնողներն ընտելացան, ընդունեցին և սիրեցին իրենց տղային այնպիսին, ինչպիսին նա կա:

Ուրիշների խոսքերն ու արարքները չեն կարող որոշել իմ անհատականությունը:

«Ի՞նչ է քեզ հետ եղել». այս հարցն ամենից հաճախն էին Նիքին տալիս, քանի դեռ նա չէր դարձել հայտնի ամբողջ աշխարհում: Տեսնելով առանց ոտքերի ու ձեռքերի երիտասարդին՝ մարդիկ չէին թաքցնում իրենց զարմանքը: Ծածուկ հայացքներ, քչփչոց, քմծիծաղ. այս ամենին Նիքը պատասխանում էր ժպիտով ու հաճախ կատակում. «Ամեն ինչ ծխախոտի պատճառով եղավ»: Իսկ փոքրիկ երեխաներին երբեմն ասում էր. «Ես պարզապես չէի հավաքում իմ սենյակը…»: ՀՈՒՄՈՐԻ ԶԳԱՑՈՒՄ

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

«Փոքրիկ բդիկ». այսպես կոչեց Նիքն իր մարմնի միակ վերջույթը, որը ոտնաթաթ էր հիշեցնում՝ երկու սերտաճած մատներով, որոնք հետագայում վիրաբուժական ճանապարհով բաժանվեցին իրարից: Սակայն այդ վերջույթի միջոցով նա սովորեց գրել, տպել համակարգչի ստեղնաշարի վրա (43 բառ րոպեում), ղեկավարել էլեկտրական

Ծիծաղեք, որքան հնարավոր է շատ: Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ լինում են օրեր, երբ անհաջողություններն ու հոգսերը թափվում են ասես առատության եղջյուրից: Բայց մի անիծեք ամեն ինչ, մի բողոքեք: Շնորհակալ եղեք այն հնարավորության համար, որ կյանքը տալիս է ձեզ սովորելու և աճելու համար: Հումորի զգացումը ձեզ կօգնի այդ հարցում: Նիքը կատակասեր է. ասում է՝ իբր կյանքն էլ իր հետ է կատակել ու ստեղծել առանց ոտքերի ու ձեռքերի:


5

Մի անգամ ավիաընկերության թույլտվությամբ նա հագել էր օդաչուի հագուստ և դիմավորում էր ուղևորներին ինքնաթիռի մուտքի մոտ՝ ասելով. «Այսօր մենք փորձարկում ենք ինքնաթիռի կառավարման նոր համակարգ… Ես ձեր օդաչուն եմ»: ՏԱՂԱՆԴ

Եթե դուք խորապես դժբախտ եք, ուրեմն դուք ապրում եք ոչ ձեր կյանքով, և ձեր տաղանդներն օգտագործվում են ոչ իրենց նշանակությամբ: Նիքը երկու բարձրագույն կրթություն ունի՝ հաշվապահություն և ֆինանսական պլանավորում: Նա հաջողակ մոտիվացիոն հռետոր է և գործարար, բայց նրա ամենամեծ տաղանդը համոզելու կարողությունն է: Նա երկու գրքի հեղինակ է, ինչպես նաև հասցրել է նկարահանվել «Թիթեռնիկների կրկեսը» գեղարվեստական ֆիլմում, որը կյանքի իմաստը գտնելու մասին շատ գեղեցիկ պատմություն է:

մասին: Հանդիսատեսի շարքում շատերը սկսեցին լաց լինել, իսկ մի աղջիկ բեմ վազեց ու գրկեց նրան: Նիքը հասկացավ, որ հռետորությունը իր առաքեLությունն է: Այսօր նա հասցրել է լինել ավելի քան 50 երկրում, հանդիպել 7 նախագահների հետ, ելույթ ունենալ հարյուր հազարավոր մարդկանց առջև: Ամեն օր նա ստանում է հարցազրույցների ու ելույթների հրավերներ: Ինչո՞ւ են մարդիկ ցանկանում նրան լսել: Նիքը հասկանում է, որ տառապանքները չի կարելի համեմատել, և որ յուրաքանչյուրն իր ցավն ունի, նա չի փորձում մարդկանց ոգևորել՝ ասելով, թե իր հետ համեմատած մարդկանց մոտ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Նիքը պարզապես զրուցում է մարդկանց հետ:

Անհնար է ապրել լիարժեք կյանքով, եթե ձեր ամեն որոշումը պետք է որոշի վախը: Վախը ձեզ թույլ չի տա առաջ շարժվել և կխանգարի դառնալ այն, ինչ ցանկանում եք: Բայց վախն իրական չէ, այն ընդամենը տրամադրություն է, զգացողություն և վերջ: «Տետրա-Ամելիա» սինդրոմը ժառանգական է, սակայն Նիքը չվախեցավ: 2013 թվականի փետրվարի 14-ին ծնվեց Նիքի ու Քանաեի տղան՝ Կիյոշի Ջեյմս Վույչիչը, 2015-ի օգոստոսի 7-ին՝ երկրորդ տղան՝ Դեժան Լեվի Վույչիչը: ՀՈՒՅՍ

ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍՊՈՐՏ

Ամեն լավ բան կյանքում սկսվում է հույսից:

Ես չունեմ ձեռքեր, և երբ գրկում եմ ինչ -որ մեկին, սեղմվում եմ անմիջապես սրտով: Դա հրաշալի է:

«Խելագար է»,- մտածում են շատերը՝ տեսնելով, թե ինչպես է Նիքը սերֆինգով զբաղվում ալիքոտ ծովում կամ թռչում պարաշյուտով: «Ես հասկացել եմ, որ ֆիզիկապես նման չլինելը ուրիշներին սահմանափակում է ինձ միայն այն չափով, որ չափով, որ ես ինքս եմ դա թույլ տալիս», – խոստովանում է Նիքը և այլևս ոչ մի բանով ինքն իրեն չի սահմանափակում. խաղում է նաև ֆուտբոլ, թենիս, գոլֆ և հրաշալի լողում է:

Նիքը խոստովանում է՝ քանի որ ինքն առանց ձեռքերի է ծնվել, հետևաբար երբեք էլ չի կարոտել նրանց: Միակ բանը, որի պակասը նա զգում է, ձեքռսեղմումն է և այն, որ ինքը չի կարող ոչ ոքի ձեռք մեկնել: Բայց նա այդ խն [դրի լուծումն էլ է գտել: Նա գրկում է մարդկանց… սրտով: Մի անգամ նույնիսկ գրկախառնությունների մարաթոն էր կազմակերպել: 1749 մարդ մեկ օրում, ում ինքը գրկել էր սրտով: ՍԵՐ

ՄՈՏԻՎԱՑԻԱ

Եթե դուք բաց եք սիրո համար, այն կգա: Եթե ձեր սիրտը սահմանազատել եք պատով, ապա սերը այնտեղ բույն չի կարող դնել:

Նրանք ծանոթացան 2010 թվականի ապրիլի 11-ին: Գեղեցկուհի Քանաեն ընկեր ուներ, Նիքը չուներ ոտքեր ու ձեռքեր, բայց ծնվեց իրական, խորը զգացմունքը: 2012 թվականի փետրվարի 12-ին Նիքն ու Քանաեն ամուսնացան. ամեն ինչ՝ ինչպես հարկն էր՝ ճերմակ զգեստ, սմոքինգ, մեղրամիս Հավայան կղզիներում:

Նիք Վույչիչը մարդ է, ով չունի ոտքեր ու ձեռքեր: Նիք Վույչիչը մարդ է, ով հավատում է հրաշքներին: Նրա պահարանի մեջ միշտ դրված է մի զույգ կոշիկ: Հենց այնպես… Ուղղակի… Չէ՞որ կյանքում միշտ պետք է տեղ լինի ավելի մեծ ու լավ ինչ-որ բանի համար…

Արեւադարձային դրախտ ԱՄՆ -ում. շշմեցնող բնական օազիսներ Ամերիկայում Կա պատճառ, թե ինչու են արևադարձային արձակուրդներն այդքան հայտնի: Պայծառ արև, սպիտակ ավազի լողափեր, փիրուզագույն ջուր այնքանով, որքանով աչքը տեսնում է; արեւադարձային երկրները դրախտի մի փոքր կտոր են այստեղ ՝ երկրի վրա: Արեւադարձային դրախտում հանգստանալը պարզապես գեղեցիկ չէ. դա լավ է մտքի, մարմնի և հոգու համար: Այնուամենայնիվ, արձակուրդի այս հիանալի ուղղությունները հաճախ անհասանելի են գտնվելու վայրի, ծախսերի և լոգիստիկայի պատճառով: Բայց ահա բանը. Հենց այստեղ՝ Ամերիկայում, կան իսկապես հիանալի բնական օազիսներ: Սրանք այն վայրերն են, որոնք կստիպեն ձեզ ստուգել ձեր անձնագիրը `համոզվելու համար, որ դուք իրականում դեռ ԱՄՆ -ում եք: Անապատներից մինչև ներքին կղզիներ և դրանց միջև ընկած ամեն ինչ, դուք կբացահայտեք արևադարձային դրախտ, երբ այցելեք Ամերիկայի այս 17 բնական օազիսները:

Big Sur - Կալիֆոռնիա

ԸՆՏԱՆԻՔ

Կյանքի հանդեպ վերաբերմունքը հեռակառավարման վահանակ է: Եթե այն հաղորդումը, որը դիտում եք, ձեզ դուր չի գալիս, դուք պարզապես վերցնում եք վահանակն ու փոխում ալիքը: Այդպես է նաև կյանքում. երբ ձեզ դուր չի գալիս արդյունքը, պարզապես փոխեք մոտեցումը անկախ այն բանից, թե ինչ խնդրի հետ եք բախվել: Երբ 19 տարեկանում Նիքին առաջարկեցին ելույթ ունենալ այն համալսարանում, որտեղ ինքը սովորում էր, նա բեմ բարձրացավ ու կարճ պատմեց իր

Կալիֆոռնիայի Բիգ Սուր քաղաքում ամեն ինչ տպավորիչ է ՝ փիրուզագույն ջրերից և սպիտակ ավազի ափերից մինչև վառ գույներով բույսեր ու կենդանական աշխարհ,


6

որոնք ծածկում են նրա ափամերձ լեռներն ու բլուրները: Այս տարածքը բազմաթիվ գեղեցիկ լողափերի և ջրվեժների տուն է, որոնք, կարծես, թաքնված են Խաղաղօվկիանոսյան կղզի: Big Surը քվեարկվել է «Լավագույն խաղալու վայր» և «Լավագույն ռոմանտիկ վայր մնալու համար», և դա հենց այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է: Եթե Հավայան կղզիները անհասանելի են թվում, Big Surը հավասարապես անսովոր արևադարձային վայր է հենց այստեղ ՝ ԱՄՆ մայր ցամաքում:

Խաղաղօվկիանոսյան քաղաքը դարձրեք երազանքի վայր, որն արժե այցելել:

Grand Teton ազգային պարկ - Վայոմինգ

Օլիմպիական ազգային պարկ - Վաշինգտոն

Օլիմպիական ազգային պարկը թաքնված է Միացյալ Նահանգների ծայրահեղ հյուսիս -արևմտյան անկյունում: Այստեղ է գտնվում մի շշմեցնող վայրի ափամերձ գոտի ՝ շրջապատված հին աճող անտառներով և սառցադաշտերով ծածկված լեռներով, մի քանի ջրվեժներով և Վաշինգտոնի անարատ անապատով: Օլիմպիական ազգային պարկը տարեկան ստանում է ավելի քան 12 ոտնաչափ տեղումներ, այդ իսկ պատճառով այգում կգտնեք փարթամ, չափավոր անձրևոտ անտառներ: Hoch Rainforest- ը ներկայացնում է աշխարհի ամենատպավորիչ բնական հրաշքները `հսկա Դուգլասի եղևնիները, Սիտկայի եղևնիները և ծաղկած պտերն ու մամուռները: Օլիմպիական ազգային պարկը իսկական Եդեմի պարտեզ է. Կատարյալ դրախտ, որը պետք է լինի ձեր ցանկությունների ցանկում:

Խաղաղօվկիանոսյան քաղաք - Օրեգոն

Խաղաղօվկիանոսյան քաղաքը Օրեգոնյան ափի ամենագեղեցիկ տարածքներից մեկն է: Օրեգոնում գտնվող Կիվանդա հրվանդանի տակ գտնվող այս ծովափնյա քաղաքն առաջարկում է Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքի ամենահայտնի տեսարժան վայրերից անզուգական տեսարաններ: Խաղաղօվկիանոսյան քաղաքն ունի բարձր ավազաթումբ, որն ապահովում է մուտք դեպի Կիվանդա հրվանդանի գագաթը և օվկիանոսի հիասքանչ տեսարանները: Ավազոտ լողափեր, ցնցող կապույտ ջուր, ցնցող համայնապատկերներ և հզոր սերֆինգ (այո, դուք կարող եք սերֆ անել Օրեգոնում):

Ամեն տարի միլիոնավոր մարդիկ մեկնում են Վայոմինգ ՝ այցելելու Yellowstone ազգային պարկը: Թեև երկրի առաջին ազգային պարկը, անշուշտ, արժանի է այն ամբողջ ուշադրությանը, որ կա, մեկ այլ ազգային պարկ կա հենց Յելոուսթոունի սահմաններից դուրս, և դա թաքնված դրախտ է, որը տեղադրված է ուղղակի տեսադաշտում: Grand Teton ազգային պարկը կազմում է 125452,549 հեկտար լեռնային տեղանք և հովիտներ ՝ լցված տասնյակ ալպյան լճերով, որոնք տեղակայված են նախալեռներում, ձորերում և հովտի ստորին հատվածում: Enենի լիճը այս հիասքանչ ջրային մարմիններից մեկն է, և այն, թե ինչպես են ծառերն արտացոլվում նրա պարզ կապույտ ջրերում, շլացուցիչ է: Թեև այգու ամենամեծ լիճը չէ, այդ պատիվը պատկանում է Lakeեքսոն լճին, այն ունի շքեղ տնակ, պարզունակ ճամբարներ և կիլոմետրեր անփոփոխ ափամերձ տարածք, որոնք ձեզ կստիպեն զգալ, որ մտել եք ձեր սեփական արևադարձային քաղաքը:

Հավասու ջրվեժ - Արիզոնա Grand Canyon- ը պարտադիր տեսարժան վայր է և գտնվում է անհամար ցանկությունների ցանկերի վերևում: Բայց Գրանդ Կանյոնում շատ ավելին կա տեսնելու և անելու, քան պարզապես

հայտնի տեսարժան վայրերի և զբոսաշրջային վայրերի լուսանկարումը: Իրականում, ձորի խորքում, կա մի գեղեցիկ բնական օազիս `հմայիչ կապույտ-կանաչ Հավասու ջրվեժը: 30 մետր բարձրությամբ այս ջրվեժը ընկնում է ձորի հայտնի կարմիր ժայռի ճեղքից: Այն ստանում է իր ցնցող լազուր գույնը ջրի մեջ կալցիումի կարբոնատի բարձր կոնցենտրացիայից և չափազանց գեղեցիկ է թվում իրական լինելու համար: Theրվեժը գտնվում է Հավասուպայ հնդկական արգելոցում և վերահսկում է մուտքը դեպի ջրվեժ և հարակից տարածք: Այցելուները չեն կարող մեքենայով մուտք գործել այս տարածք: ավելի շուտ, զբոսանք կամ ձի է պահանջվում գյուղ հասնելու համար:

Հավասուփայ հնդկական արգելոցում գտնվող ջրվեժի գտնվելու վայրի պատճառով այցելուները պետք է վերապահումներ կատարեն և թույլտվություն ստանան ճամբարի և արշավի դեպի լուսանկարների արժանի հոյակապ ջրվեժներ: Բայց վստահեք մեզ. Դա բացարձակապես արժե պլանավորում և ջանքեր գոր-ծադրել, քանի որ Հավասու ջրվեժը երկրի ամենատպավորիչ թաքնված օազիսներից մեկն է:

Grand Steyrcase Escalante ազգային հուշարձան - Յուտա


7

Grand Steyrcase Escalante ազգային հուշարձանը ընդգրկում է Յուտայի վայրի բնության հսկայական տարածք՝ ընդգրկելով հինգ կլիմա ՝ ցածրադիր անապատից մինչև փշատերև անտառ: Այն Ամերիկայի հարավ -արևմուտքի ամենահարուստ և ամենագեղեցիկ գանձերից մեկն է` լի խոր ձորերով և յուրահատուկ երկրաբանական առանձնահատկություններով: Այս հսկայական լանդշաֆտի ներսում կա զմրուխտ կանաչ ջրվեժ, որը դուք կարող եք սխալմամբ համարել անապատի միրաժ, բայց այն բացարձակապես լիովին իրական է: Calf Creek Falls- ը կասկադների ցնցող գեղեցիկ դուետ է. Upper Calf Creek Falls- ի չափերը 26 մետր են, իսկ Lower Calf Creek Falls- ը `գրեթե 40 մետր: Այս ջրվեժները միասին հոսում են զով, գեղեցիկ լողավազանի մեջ՝ այցելուներին առաջարկելով հանգիստ և իսկապես արտասովոր վայր հանգստանալու և արտացոլելու համար:

Broken Bow Lake - Օկլահոմա

Հեմիլթոն Պուլ - Տեխաս

Համիլթոնի լողավազանը Տեխասի (և երկրի) ամենագեղեցիկ վայրերից մեկն է կապույտ կապույտ լողավազանով, որը տեղակայված է հսկայական կրաքարե տախտակի տակ: 15 մետրանոց ջրվեժը հոսում է լողավազան՝ ստեղծելով բացարձակ առասպելական փորձ: Տեխասի այս օազիսը ստեղծվել է հազարավոր տարիներ առաջ, երբ ստորերկրյա գետի գմբեթը փլուզվեց էրոզիայի պատճառով: Այսօր այն սիրված լողափ է և ամենագեղեցիկ և անսպասելի վայրերից մեկը, որը կարող եք այցելել Lone Star Stateում:

Առաքյալի կղզիներ - Վիսկոնսին

Broken Bow լիճը, որը թաքնվում է Օկլահոմայի հարավ -արևմտյան անկյունում, տեսիլք է: Theրամբարը սահմանակից է 300 կմ ափին, ինչը այն դարձնում է կատարյալ օազիս Օկլահոմայի այն բնակիչների համար, ովքեր ցանկանում են օրն անցկացնել ջրի վրա: Թիավարություն, նավարկություն, լող և ձկնորսություն բոլորը սիրված զբաղմունքներ են այս գեղեցիկ լճի վրա, որը հպարտանում է ցնցող մայրամուտով: Նահանգում, որը հայտնի է իր եգիպտացորենի դաշտերով և խոտհարքերով, Բրոքեն Բոուն ողջունելի և հիասքանչ դրախտի կտոր է:

Վերին լճի սառցե ջրերում, ինչպես գոհարները, սփռված են վայրի կղզիներ, որոնք տեղացիներն անվանում են պարզապես «Առաքյալներ»: Վիսկոնսինի Առաքելական կղզիները թաքնված օազիսի մարմնավորումն են. Երազային աշխարհ՝ լցված ծովային քարանձավներով, զմրուխտե կանաչ լողավազաններով, լքված լողափերով և փարոսներով, որոնք դեռ ազդարարում են հին շունիների բեկորներով թափված ջրերի մասին:

Մի փոքր ջանք է պահանջվում, որպեսզի այցելուները հասնեն այս մաքուր, հեռավոր գեղեցկությանը. բայց երբ կժամանաք կղզիներ, ձեր քրտնաջան աշխատանքը մեծ վարձատրություն կստանա: Այս անաղարտ լողափերն ու լողավազանները մեկուսացման զգացում կստեղծեն ձեր սեփական մասնավոր կղզում, և ինչպես տեղացիները, դուք շուտով Վիսկոնսինի Առաքյալների կղզիները սիրով կկոչեք «Առաքյալներ»:

Sleeping Bear Sand Dunes Lake National Shore - Միչիգան

Միչիգանը հաճախ կոչվում է «Երրորդ ափ», քանի որ այն պարծենում է ԱՄՆ հարակից տարածքներում ամենամեծ թվով կիլոմետր կիլոմետր երկարությամբ ափերով: Իրոք, Միչիգանը տունն է իսկապես հիանալի ջրային մարմինների և հիանալի բնական օազիսների: Sleeping Bear Dunes State Park- ը նման դրախտ է: Միչիգան լճի հյուսիսային կողմում գտնվող Sleeping Bear Dune Lake National Shore- ը գեղեցիկ տեսարան է: Նրա ափամերձ տեսարանները Կարիբյան ավազանի տեսք ունեն `ցնցող մայրամուտով և ցնցող համայնապատկերներով: Սրանք արեւադարձային սպիտակ ավազի լողափե՞ր են, որոնք դուք փնտրում եք: Ինքնին քնած արջի դյուները տպավորիչ են իրենց գեղեցկությամբ, որոնցից մի քանիսը հասնում են 140 մետրի բարձրության վրա.

Չոր Տորտուգաս ազգային պարկ - Ֆլորիդա


8

յոթ հեռավոր կղզիների հավաքածու է, ինչպես նաև երկրի 19 -րդ դարի ամենամեծ ամրոցներից մեկը: «Չոր Տորտուգաս» ազգային պարկը երկրում ամենաքիչ այցելվող ազգային պարկերից է դրան մուտք գործելու համար անհրաժեշտ ջանքերի շնորհիվ: Բայց մեծ աշխատանքը մեծ պարգևներ է բերում, և երկնքի այս կտորը լավագույն վարձատրությունն է: Բյուրեղյա մաքուր ջրերի համար, որոնք մրցում են այն ամենի հետ, ինչ դուք կգտնեք Կարիբյան ծովում, գնացեք Ֆլորիդայի Չոր Տորտուգաս ազգային պարկ: Ընդամենը 100 կմ Քի Վեսթից արևմուտք, Չոր Տորտուգաս ազգային պարկը աշխարհի ամենադիտարժան լողափերից մեկն է: Այնուամենայնիվ, նման գեղեցկության հասնելը շատ պլանավորում է պահանջում, քանի որ Չոր Տորտուգաս կարելի է հասնել միայն նավակով կամ հիդրոօդանավով: Մաքուր կապույտ ջուրը և սպիտակ ավազոտ ափերը սպասում են ձեզ, երբ հասնեք կղզի, որն իրականում

Juniper Springs - Ֆլորիդա

Ֆլորիդայում ապրում են ավելի քան 700 աղբյուրներ; մոլորակի ամենամեծ հավաքածուն: Բայց ամենալավն ու ամենագեղեցիկը թաքնված է Օկալայի փարթամ ազգային անտառի խորքում: Քանի որ այստեղ դուք կգտնեք Juniper Springs, իսկական թաքնված օազիս: Թվում է, թե դա արևադարձային դրախտ է, որտեղ կան հարյուրավոր փոքր, պղտորվող կասկադներ, ինչպես նաև հսկայական աղբյուրներ, որոնք ամբողջ օրվա ընթացքում 72 աստիճան ջուր են սառեցնում: Կանաչ անձրևոտ անտառում, այցելուները կարող են վայելել կեսօրին լողալ Ֆլորիդայի ափի և կաղնու ստվերում:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.