Cultural World # 75

Page 1

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2021


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Բիլ Մյուրեյին ինքնասպանությունից փրկել է նկարը Դերասան Բիլ Մյուրեյը կարիերայի սկզբում ցանկացել է ինքնասպան լինել, սակայն նրան փրկել է Ժյուլ Ադոլֆ Բրետոնի «Արտույտի երգը» նկարը: Այս մասին նա պատմել է 2014-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որի տեսանյութը հանկարծակի հայտնի է դարձել Թվիթերում: Այսպիսով, լրագրողների հետ զրույցի ընթացքում դերասանը խոստովանել է, որ հայտնի դառնալուց առաջ խորը դեպրեսիայի մեջ է եղել և մտածել է Միչիգան լճում ինքնասպանություն գործելու մասին: Չիկագոյում թափառելիս նա մտածել է ինքնասպանության գաղափարի մասին և հայտնվել Արվեստի ինստիտուտում: Այնտեղ Բիլլը տեսել է Բրետոնի նկարը, որում պատկերված է մանգաղով մի աղջիկ դաշտի մեջտեղում: է և համակարգում է Պաբլո Պիկասոյի մասին տեղեկությունները: 2. Օդրի Հեփբըրնը և նրա թոռնուհին՝ Էմմա Ֆերրերը

Իրականում Իոսիֆ Ստալինի թոռնուհու անունը Օլգա է: Քրիս Էվանսը նրա ծածկանունն է: Նա հատուկ է փոխել իր անունը, որպեսզի ոչ ոք իրեն չընդունի որպես ԽՍՀՄ-ի հանրահայտ ղեկավարի թոռնուհի: Էվանսն աշխատում է խանութում՝ որպես հասարակ կառավարիչ: 6. Չարլի Չապլինը և նրա թոռնուհին՝ Ունա Չապլինը

Էմման որոշել է գնալ իր հանրահայտ տատիկի հետքերով: Համալսարանն ավարտելուց հետո նա կփորձի կառուցել մոդելի կարիերա: Արտաքնապես նա շատ նման է իր տատիկին: 3. Լև Տոլստոյը և նրա ծոռնուհին՝ Իլարիա Շտիրլ-Տիմորը

«Ես մտածեցի՝ «Դե, կա մի աղջիկ, որն այս կյանքում քիչ հեռանկարներ ունի, բայց արևը դեռ ծագում է, և նա ևս մեկ հնարավորություն է ստանում»: Կարծում եմ՝ դա ինձ տվեց ինչ-որ զգացում, որ ես նույնպես մարդ եմ, ով արևի ամեն ծագելուց մեկ այլ հնարավորութ- Տոլստոյի ծոռնուհին ապրում է հասարակ միջին վիճակագրական մարդու յուն է ստանում»,- հիշում է Մյուրեյը: կյանքով: Նա ուսուցչուհի է, ամուսինը՝ Պատրաստեց Անի Գաբուզյանը վիրաբույժ:

Ինչպես են ապրում և ինչով են զբաղվում հայտնի անձանց սերունդները

7. Հեմինգուեյը և նրա ծոռնուհին՝ Դրի Հեմինգուեյը

4. Ալեն Դելոնը և նրա թոռնուհին՝ Էլիսոն Լե Բորժը

Հայտնի գրողի ծոռնուհին արդեն հասցրել է դառնալ հայտնի մոդել: Նա համագործակցել է նորաձևության լավագույն տների հետ:

Եթե Ձեզ հետաքրքրում է, թե ինչպես են ապրում Ստալինի, Հեմինգուեյի կամ Օդրի Հեփբըրնի բարեկամները, մինչև վերջ կարդացեք այս հոդվածը: 1. Պաբլո Պիկասոն և նրա թոռնուհին՝ Դիանա Վիդմայեր Պիկասոն

Գեղեցկուհի Ունա Չապլինը դեր է ստացել «Գահերի խաղը» սերիալում: Նա այնտեղ խաղացել է Ռոբ Սթարքի հարսնացուի դերը: Աղջիկը չի պատրաստվում բավարարվել ձեռք բերվածով: Նա ունի բոլոր շանսերը նմանվելու իր հանրահայտ պապին:

8. Էլվիս Փրեսլին և նրա թոռնուհին՝ Ռայլի Կիոնը

32-ամյա Էլիսոն Լե Բորժը հաջողակ մոդել է: Նա նաև փորձում է կառուցել դերասանուհու կարիերա և արդեն նըկարահանվել է մի քանի ֆիլմերում: 5. Ստալինը և նրա թոռնուհին՝ Քրիս Էվանսը

Հանրահայտ նկարչի թոռնուհին ուսումնասիրում է ժամանակակից արվեստը: Նա հանդիսանում է DWP Editions ընկերության տնօրենը, որը հավաքում

Հայտնի երաժշտի թոռնուհին ոչ միայն գեղեցկուհի է, այլ նաև հայտնի դերասանուհի և մոդել: Նա «Աղջիկը՝ կանչով» սերիալում խաղացել է գլխավոր դերը, որի համար նոմինացվել է Ոսկե գլոբուսի: Պատրաստեց Անի Գաբուզյանը


3

ՄԱՐԿ ՏՎԵՆ. 9 ԽՈՐՀՈՒՐԴ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹՈՂ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԿՅԱՆՔՈՒՄ Մարկ Տվենի անունը մեզ քաջ հայտնի է «Թոմ Սոյերի արկածներն» ու «Հեքլբերի Ֆիննի արկածները» գրքերի շնորհիվ: Սակայն նա ոչ միայն գրող էր, այլև հրաշալի երգիծաբան և ուսուցիչ: Մարկ Տվենը շատ հայտնի է իր զվարճալի և միևնույն ժամանակ իմաստուն խոսքերով, որոնք վաղուց արդեն աֆորիզմներ են դարձել: Այս հրաշալի խորհուրդները Մարկ Տվենը տալիս է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հաջողության հասնել կյանքում: Եկեք ապրենք այնպես, որ անգամ դագաղագործը ցավ ապրի, երբ մենք մահանանք: _________ Մարկ Տվեն ԸՆԴՈՒՆԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ

«Մարդը չի կարող իրեն հարմարավետ զգալ, քանի դեռ ինքն իրեն հավանություն չի տվել»: Եթե դուք հավանություն չեք տալիս ինքներդ ձեզ, ձեր արարքներին և կյանքին առհասարակ, ապա ամենայն հավանականությամբ ապրում եք՝ ինչ-որ անհանգիստ զգացողությամբ ձեր ներսում: Եթե դուք դեռ չեք գտել ձեր ներքին ազատությունը, ապա դա շատ մեծ խոչընդոտ կլինի ձեզ համար անձնական աճ ունենալու ճանապարհին: Դուք ինքներդ կառուցում եք ձեր մտքում պատնեշներ ու սահմանափա-

կումներ ձեզ համար, որոնք ձեզ թելադրում են, թե ինչին եք դուք արժանի, իսկ ինչին՝ ոչ: Հենց այդ մտքերն են ձեր փոխարեն որոշում ձեր հնարավորությունների սահմանը: Դրանք են ձեզ ասում, որ դուք այն մարդը չեք, ով կարող է իրականացնել իր երազանքները: Սովորեք ընդունել ինքներդ ձեզ այնպիսին, ինչպիսին կաք կամ այնպիսին, ինչպիսին ուզում եք դառնալ: Մի փնտրեք ոչ մեկի հավանությունը, բացի ինքներդ ձեզնից: Քանդեք ձեր ներքին սահմանները և դադարեք զբաղվել անխնա ինքնաքննադատությամբ: Եթե մարդն ինքն իր հետ իրեն անհարմար է զգում, դա ամենասարսափելի միայնությունն է:

Ձեզ թվում է, թե մարդիկ վատ են վերաբերվում այն բանին, որ դուք, օրինակ, շատ բարձրահասակ եք, ծեր եք կամ ճաղատ: Բայց այդ ամենը նշանակություն ունի միայն այն ժամանակ, երբ դուք եք դրան նշանակություն եք տալիս: Դուք սկսում եք ձեզ անհարմար զգալ, անհանգստանալ այն մասին, թե ինչ են հիմա մտածում ձեր մասին: Եվ այդ ժամանակ մարդիկ զգում են դա և կարող են նաև սկսել այդ ամենին բացասական վերաբերվել: Մինչդեռ եթե դուք ինքներդ նշանակություն չտաք, մարդիկ նույնպես չեն նկատի: Ուշադրություն դարձրեք ձեր ուժեղ կողմերի վրա, և նույնը կանեն նաև մարդիկ, ովքեր շրջպատում են ձեզ:

ՄԻ ԴՐԵՔ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՁԵՐ ԱՌՋԵՎ

ՈՒՐԱԽԱՑԵՔ ԵՎ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՑԵՔ ԿՅԱՆՔԻՑ

«Տարիքի հարցում կարևորը ձեր վերաբերմունքն է դրա հանդեպ: Այն ձեզ չի խանգարի, եթե դրան ավելորդ ուշադրություն չհատկացնեք»:

«Հումորի զգացումը մարդկության ամենամեծ օրհնություններից մեկն է: Ոչինչ չի կարող դիմանալ ծիծաղի հարվածին»:


4

Հումորը հրաշալի տարբերակ է իրավիճակը փոխելու և տրամադրություն բարձրացնելու համար: Դե իսկ բարձր տրամադրությունըլավագույն հոգեվիճակն է աշխատելու համար, որովհետև ձեր միտքն ու մարմինը բացասական էմոցիաներին ենթակա չեն: Թեթև սրտով աշխատելու դեպքում միշտ ավելի հեշտ է գտնել լուծումներ անգամ ամենաբարդ խնդիրների համար: ԲԱՑ ԹՈՂԵՔ ՁԵՐ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«Բարկությունը թթվանյութ է, որը ավելի շատ վնաս է տալիս այն տարային, որտեղ պահվում է, քան այն բանին, ինչին դիպչում է»: Շատ հաճախ բարկությունը պարզապես անիմաստ է, այն ավելի շատ վնաս է տալիս այն մարդուն, ով բարկանում է, քան նրան, ում ուղղված է այդ բարկությունը: Այն մարդը, ում վրա դուք բարկացած եք, շատ հնարավոր է չի էլ կռահում այդ մասին: Այնպես որ, ճիշտ կլինի կամ խոսել նրա հետ, կամ պարզապես բաց թողնել ձեր բարկությունը: Դա ձեզ միայն թեթևություն կբերի: ՈՉ ՈՔ ՁԵԶ ՈՉԻՆՉ ՊԱՐՏՔ ՉԷ

ԱՎԵԼԻ ՔԻՉ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ԻՔՆՆԵՐԴ ՁԵԶ ՎՐԱ

«Լավագույն միջոցը ինքներդ ձեզ քաջալերելու համար ուրիշ ինչ-որ մեկին քաջալերելն է»: Ինքներդ ձեզ սիրելու լավագույն միջոցը ինչ-որ մեկին սիրելն է: Դուք կարող եք օգնել ինչ-որ մեկին, և դրանից երկուսդ էլ ավելի լավ կզգաք ձեզ: Բացի այդ նա էլ տրամարդված կլինի ձեզ օգնության ձեռք մեկնել մեկ ուրիշ իրավիճակում: Դրական հույզերը, բարությունը վարակիչ են և առաջին հերթին իրենց դրական ազդեցությւոնը թողնում են հենց ձեզ վրա: ԶԲԱՂՎԵՔ ԱՅՆ ԳՈՐԾՈՎ, ՈՐԸ ՁԵԶ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ

20 տարի հետո դուք ավելի շատ կզղջաք այն բաների համար, որոնք այդպես էլ չարեցիք, այլ ոչ թե այն բաների համար, որոնք արել եք: Շարժվեք տեղից, թույլ տվեք, որ քամին ուռեցնի ձեր առագաստը, և ճանապարհ ընկեք, գործեք, ստեղծեք, բացահայտեք…

«Մի ասեք, որ աշխարհը ձեզ պարտական է ինչ-որ բան: Ոչ, նա ձեզ ոչինչ պարտք չէ: Նա կար մինչև ձեր հայտնվելը»: Մանկության տարիներին մեր ծնողներն ու հարազատները ամեն ինչ անում են մեր փոխարեն, և մեզ սկսում է թվալ, որ մարդիկ մեր շուրջը և առհասարակ աշխարհը ինչ-որր բան է պարտք մեզ: Մինչդեռ մեր կյանքի պատասխանատվությունը միևայն և միայն մեզ վրա է և միայն սեփական ջանքերի շնորհիվ կարող ենք ստանալ այն, ինչ ուզում եք:

Գիտե՞ք որ մինչ Լեոնարդո Դի Կապրիոյին ընտրելը ռեժիսորն այդ դերում նկատի է ունեցել Մեթյու Մակոնախիին, իսկ քասթինգին մասնակցել են նաև Բրեդ Փիթն ու Թոմ Քրուզը։ Սակայն Քեմերոնին հաջողվում է համոզել Լեոնարդոյին, ով ուզում էր հրաժարվել այդ դերից իր չափազանց տառապագին կերպարի պատճառով։ Ուինսլեթի դերում ևս նախնական պատկերացումներն այլ են եղել․ ռեժիսորն այդ դերում պատկերացրել է Մադոննային, Նիկոլ Քիդմանին, Գվինետ Պելտրոուին և Շերոն Սթոունին։

«ՏԻՏԱՆԻԿ» ԱՆՀԱՅՏ ՓԱՍՏԵՐ

Սելին Դիոնի կատրամամբ «My heart will go on» երգը, որն արժանացել է Օսկարի, ձայնագրվել է հենց ֆիլմի համար՝ չնայած կարող էր այդպես չլինել, քանի որ ռեժիսորն ուզում էր, որ ֆիլմում հնչեր գործիքային երաժշտություն։ Սակայն երբ կոմպոզիտոր Ջեյմս Հորները պատմում է, որ նախնական ձայնագրության ժամանակ բոլորն արտասվել են, այդ թվում նաև՝ Սելինը, այդ ժամանակ որոշում է ընդունվում, որ երգը կմնա ֆիլմում։

ԵԹԵ ԴՈՒՔ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԵՔ ԳՆՈՒՄ, ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ՈՉ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԱՐՁԱԳԱՆՔԻ

«Նոր գաղափար ունեցող մարդը խենթի տպավորություն է թողնում, քանի դեռ նրա գաղափարը չի իրականացել»: Երբ դուք սկսում եք փոխվել կամ անել ինչ-որ բան այլ կերպ, շատ մեծ է հավանականությունը, որ մարդկանց մի մասը բացասական արձագանքի դրան: Այլ մարդկանց կարծիքին հետևելը ևս մեկ խոչընդոտ է, որին մենք թույլ ենք տալիս ետ պահել մեզ մեր ճանապարհից: Եթե մենք ինքներս մեր մեջ համոզված լինենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, այլ չսպասենք այլոց գնահատականներին, ապա շատ հնարավոր է, որ մարդիկ նույնիսկ չփորձեն էլ քննադատել ձեզ, այլ պարզապես զբաղվեն իրենց գործերով: ՄԻ ԼՈՂԱՑԵՔ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՄՏՔԵՐԻ ԾՈՎՈՒՄ

«Հանեք ձեր գլխից բացասական մտքերը, քաշեք դրանց ոտքերից, ձեռքերից, բայց կարողացեք հեռացնել դրանք ձեզնից»: Այն, ինչի վրա դուք կենտրոնացած եք, որոշելու է այն, թե ինչպես են ընթանալու ձեր գործերը մոտ ապագայում: Եթե մտածեք միայն ձեր խնդիրների մասին, ապա ողջ կյանքը կապրեք՝ դրանց պատճառով տառապելով, մինչդեռ եթե կենտրոնանաք ինչ-որ կարևոր և օգտակար բանի վրա, հենց դրանց էլ կհասնեք կյանքում:

1997 թվականի դեկտեմբերի 19-ին «Տիտանիկը» բարձրացավ խոշոր էկրաններին և մեծ հաջողություն ունեցավ։ Ֆիլմը Օսկարում դարձավ բացարձակ ռեկորդակիր՝ արժանանալով 14 մրցանակներից 11-ին։ 200 մլն դոլար բյուջեով այս ֆիլմը շուրջ 287 օր տրվեց վարձույթով և ունեցավ 2 մլրդ դոլար եկամուտ։ «Տիտանիկի» հետ կարող էր մրցակցել միայն «Ավատար» ֆիլմը՝ նկարահանված նույն ռեժիսորի կողմից։ Բացի այդ, գլխավոր հերոսներին մարմնավորող Լեոնարդո Դի Կապրիոն և Քեյթ Ուինսլեթը ներառվեցին ամենահայտնի երիտասարդ դերասանների շարքերում։ Հետաքրքրականն այն է, որ այս նկարը, որտեղ Ջեքն ու Ռոզան կանգնած են նավի ծայրին, մինչև հիմա քննարկման նյութ է, իսկ սաունդթրեքը՝ Սելին Դիոնի կատարմամբ, հիթային է նաև այսօր։

Նկարահանումների ժամանակ եղել է նաև Դի Կապրիոյին փոխարինող դերասան դուբլյոր՝ Բրետ Բեյկերը, ով ուշագրավ մանրամասներ է պատմում։ Պարզվում է՝ նկարահանումներն անցկացվել են ծանր պայմաններում․ դերասաններն աշխատել են օրական 14 ժամ և ստիպված են եղել մի քանի ժամ շարունակ ջրում մնալ։ Բեյկերը հիշում է այն տեսարանները, երբ Ջեքը մահանում է։ Դուբլյորը, դռնից բռնված, ուղիղ 8 ժամ մնացել է ջրում։ «Օվկիանոսի սիրտը» ադամանդե զարդը, որն անիծված են համարում, պատրաստված է եղել հատուկ այս ֆիլմի համար։ Վերջինի պրեմիերայից հետո J. Peterman ընկերությունը, որը մասնագիտացած է թանկարժեք զարդերի պատրաստման գործում, վաճառում է այդ զարդի կրկնօրինակները՝ ունենալով 198 դոլարի եկամուտ։ Չնայած դրան՝ 1999 թվականին ընկերությունը սնանկանում է։


5

Ընկերությունը գնում է Paul Harris խանութների ցանցը, որը ևս քայքայվում է։ Ավելի ուշ J. Peterman ընկերությանը հաջողվում է նորից ետ գնել խանութները, սակայն այլևս չի արտադրում այդ զարդերից։

Սափիոսեքսուալություն: Ինչո՞ւ է որոշ մարդկանց գրավում բացառապես ինտելեկտը

Ապացուցված է գիտությամբ: Սափիոսեքսուալների համար ամենասեքսուալ գիծն ինտելեկտն է: Եվ այդպիսի մարդիկ այսօր ավելի շատ են, քան կարող էիք մտածել: Ինտելեկտն իսկապես սեքսուալ է, ինչն իր գիտական բացատրությունն ունի: Տրանսպերսոնալ հոգեբանության ոլորտի փիլիսոփայության դոկտոր Դիանա Ռաբբը վստահ է, որ ուղեղը մարդու ամենասեքսուալ օրգանն է: Նրանք, ովքեր իրենց սափիոսեքսուալների թվին են դասում, ասում են, որ իրենց գրավում է խելքը ու գրգռում այլ մարդկանց գիտելիքները: Որպես սիրախաղ՝ սափիոսեքսուալների համար կարող են ծառայել փիլիսոփայական, քաղաքական կամ հոգեբանական թեմաներով բարդ քննարկումները: Սափիոսեքսուալների տեսանկյունից սեքսուալ ձգողությունն իր մեջ ներառում է շատ տարբեր բաղկացուցիչներ, սակայն իր փայլով ինտելեկտը մթագնում է մնացած բոլորը: Բոլոր սափիոսեքսուալների ընդհանուր բնութագրիչն է շրջապատող մարդկանց ինտելեկտի մակարդակն ակնթարթորեն որոշելու կարողությունը: Եվ եթե նրանք ինչ-որ մեկին այդ իմաստով առանձնահատուկ համարեն, ապա նա նրանց անհավանականորեն գրավիչ կթվա: Օրինակ, պատկերացրեք, որ դուք քիչ հայտնի պոետի մասին գիրք եք կարդում: Այդ պահին ինչ-որ մեկը մոտենում է ձեզ ու սկսում մեկնաբանել այդ գիրքը, այսինքն՝ նա որոշակի գիտելիքներ ունի այդ թեմայով: Սափիոսեքսուալի համար դա ամենասեքսուալ սցենարն է՝ բոլոր հնարավոր տարբերակներից: Ինտելեկտն անհամեմատ մեծ բավարարություն է պարգևում: Իհարկե, չի կարելի հաշվից հանել ֆիզիկական գրավչությունը, սակայն, ի տարբերություն արտաքինի՝ ինտելեկտը չի թոշնում: Սափիոսեքսուալները վստահ են, որ լավ, բովանդակալից զրույցն ավելի մեծ բավարարություն է տալիս, քան գեղեցիկ, մերկ մարմնին նայելը: Որքան բարձր է ինտելեկտի մակարդակը, այնքան մեծ է սեքսուալ ձգողականությունը: Հետաքրքիր փորձարարություն կատարեց Նյու-Մեխիկոյի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Միլլերը: Նախ՝ նա գնահատեց 400 տղամարդկանց ինտելեկտը, որից հետո հետազոտության ենթարկեց նրանց սպերմայի նմուշները: Միլլերը բացահայտեց, որ կոգնիտիվ թեստերի ժամանակ բարձր միավորներ հավաքած տղա-

մարդկանց սպերման ավելի առողջ է: Ստացված արդյունքների հիման վրա նա եկավ այն եզրակացության, որ մըտավոր գործունեության որակն ուղղակիորեն կապված է սպերմայի որակի հետ, և այդ պատճառով էլ կարող է գեներով փոխանցվել հաջորդ սերունդներին: Գրագետ խոսքը, հումորի զգացումը և ինտելեկտի մակարդակն անընդհատ զարգացել են երկու սեռերի մոտ էլ, քանի որ սեքսուալ գրավիչ էին թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց համար: Եթե այդ մասին մտածենք մարդկային զարգացման տեսանկյունից, ապա մեր նախնիները գոյատևելու համար խելացի զուգընկերոջ կարիք ունեին: Չէ՞ որ ոչ խելացի զուգընկերը բարդ ու ծայրահեղ իրավիճակներում այնքան էլ հնարագետ չէ: Իհարկե, այժմ մենք ավելի քաղաքակիրթ էակներ ենք, սակայն բազային բնազդները ոչ մի տեղ չեն անհետացել: Մենք նախկինի պես փնտրում ենք հումորով, խելացի ու օժտված զուգընկերոջ՝ հույս ունենալով, որ նրա հետ մեր կյանքն ավելի լավը կլինի: Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Անտիկիտերյան մեխանիզմ․ համակարգիչ, որը 2000 տարվա պատմություն ունի

Էգեյան ծովի հատակին 1900 թ․ հետաքրքրաշարժ գտածո հայտնաբերվեց։ Արտասովոր իրն անվանեցին Անդիկիտերա կղզու պատվին, որի կողքին խորտակվել էր այն նավը, որում գտնվել էին մի շարք իրեր։ Վերջիններիս թվում էին արձանիկներ, զարդեղեն, կահույքի պարագաներ, նախշազարդ սպասք։ Այս ամենն ի վերջո դարձավ Աթենքի ազգային հնագիտական թանգարանի մաս։ Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ իրերի թվում կարևորագույն գտածո կա։ Անհայտ է, թե ով է գտնված մեխանիզմի հեղինակը, սակայն կարելի է ասել, որ այն գերճշգրիտ օրացույց է հիշեցնում։ Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ․ մեխանիզմը ոչ միայն ներառում է մետեորոլոգիական սարքավորման, աստղագիտության ու քարտեզագիտության ոլորտի գործառույթներ, այլև այն փաստացիորեն համարվում է առաջին անալոգային համակարգիչը։

Դրա գործառույթների թվին էին դասվում Լուսնի և Արեգակի դիրքերի որոշումը, արևային և լուսնային խավարումների կանխատեսումները, կարևոր իրադարձությունների և ամսաթվերի որոշումը, մոլորակների ցիկլերի հաշվարկը։ Բացահայտելուց հետո ի քանի անգամ փորձեր են կատարվել մեխանզմը վերականգնելու։ Ամենահայտնին 1959 թ․ Փրայսի վերակոնստրուկտավորումն է․ ռենտգենյան սարքավորումների միջոցով գիտնականը կարողացել է վերականգնել մեխանիզմը։ Սակայն շատ մասեր խիստ վնասված էին, ինչի պատճառով անճշտություններ էին առաջացել։

Մեխանիզմի վերջին և ամենամասշտաբային ուսումնասիրությունը նպատակ ուներ ոչ միայն հասկանալ դրա աշխատանքի տարբերակները, այլև հին հունական համակարգչի օգնությամբ հաշվարկել բոլոր մոլորակների ցիկլերը։ Այսինքն՝ գիտնականները ցանկանում էին հասկանալ, թե հին հույների համար ինչպիսինն էր Տիեզերքը։ Բազմաթիվ հաշվարկների ու ուսումնասիրությունների շնորհիվ գիտնականները հասան իրենց նպատակին։ Մեխանիզմի աշխատանքի սկզբունքները դեռևս ամբողջությամբ հասկանալի չեն, սակայն մի բան հստակ է․ անգամ սահմանափակ տեխնոլոգիաների, ռեսուրսների ու գիտելիքների առկայության պայմաններում մարդիկ մ․թ․ա․ 2-րդ դարում կարողացել են իրական համակարգիչ ստեղծել։

Այս պետությունում հեռուստատեսությունը մուտք է գործել վերջինը՝ ընդամենը 20 տարի առաջ

Բութանն այն քիչ պետություններից է, որոնք պահպանել են թագավորության կարգավիճակը։ Այն գտնվում է Հարավային Ասիայում և սահմանակցում է Չինաստանին ու Հնդկաստանին։ Բութան անվանումը թարգմանաբար նշանակում է «Տիբեթի շրջան», ինչը պատահական ընտրված չէ, քանի որ Բութանը սահմանակցում է նաև Տիբեթի ինքնավար մարզին։ Բութանի տարածքում անցկացված հնագիտական պեղումները վկայում են այն մասին, որ այստեղ մարդիկ բնակվել են մ․թ․ա․ II հազարամյակում։ Տեղանքը հետագայում մարդաթափվել է, մինչև որ 1947 թ․ Բութանը չի դարձել ինքնավար պետություն։


6

Երկրի ցամաքի 20%-ը պատված է սառույցով, քանի որ տարածքի մեծ մասը սահանակցում է Հիմալայների հետ։ Հարավային ուղղությամբ լեռներից հոսում է 4 խոշոր գետ։ Էական տարածք է զբաղեցնում ժայռային հատվածը։ Դեռ 20-րդ դարի վերջին քառորդում Բութանը պատված էր անտառներով։ Պետության տարածքի միայն 15%-ն է մշակման ենթակա։ Երկրի ՀՆԱ-ի մեծ մասն առաջանում է օգտակար հանածոների արդյունահանումից՝ մարմարի, սնդիկի, ցինկի, ածխի, որոնք արտահանվում են։ Չնայած այս ամենին՝ 1971 թ․ ի վեր Բութանը ներառվում է թույլ զարացած պետությունների ցանկում։ Սակայն հարավասիական պետության իշխանությունները ՀՆԱ-ի մակարդակը չեն դիտարկում որպես կենսամակարդակի ցուցիչ։ Պետությունում գործում է բարեկեցության մասին սեփական պատկերացումը, որը հիմնված է քաղաքացիների հետաքրքրությունների և բուդդիզմի արժեքների վրա։ Բուդդիզմը համարվում է պետական կրոն, որին դավանում է բնակչության ⅔ը։ 25%-ը հինդուիզմ է դավանում, 5%-ն՝ իսլամ։ Բացի կրոնական պլյուրալիզմից՝ Բութանում նաև լեզվային բազմազանություն կա, չնայածծ որ պետական լեզու է համարվում ձոնգ-կեն։ Բոլոր բնակիչները օրվա ընթացքում պարտավոր են ազգային հագուստ կրել, իսկ որոշ շրջաններում անգամ հագուստի և կոշիկի գույներին վերաբերող կանոններ են գործում։ Ընդհուպ մինչև 2000 թ․ պետությունում հրատարակվում էր բացառապես մեկ պարբերական՝ «Կուենսելը»։ Մինչ 1986 թ․ այն հիշեցնում էր կառավարական բյուլետեն, որից հետո ձևափոխվեց հասարակական ամսագրի։ 2006 թ․ պաշտոնապես թույլատրվեց «Bhutan Times» պարբերականի հրատարակումը։ 1973 թ․ ռադիոկապ հիմնվեց, և միայ 1999 թ․ Բութանի բնակիչները կարողացան առաջին անգամ հեռուստացույց դիտել։ Բութանը դարձավ վերջին պետությունն աշխարհում, որտեղ մուտք գործեց հեռուստատեսությունը։

Պատմության առաջին ծրագրավորողը կին էր. նա հայտնի բանաստեղծի միակ դուստրն էր

Թվում է՝ ծրագրավորումը ժամանակակից մարդու կյանքու ի հայտ է եկել միայն վերջերս՝ առավելագույնը 50-70 տարի առաջ։ Սակայն ծրագավորողի օրը նշվում է դեկտեմբերի 10-ին, և այս օրը պատահական չէ ընտրված։ Հենց այդ օրը լույս աշխարհ է եկել պատմության առաջին ծրագրավորողը։ Ադա Լավլեյսը ծնվել է 1815 թ. դեկտեմբերի 10-ին։ Ադան բանաստեղծ Ջորջ Բայրոնի Անա-

բել Բայրոնի միակ երեխան էր։ Աղջկա մայրը տաղանդավոր մաթեմատիկոս և փիլիսոփա էր։ Այնպես ստացվեց, որ ծնողներն ամուսնալուծվեցին, երն Ադայի մեկ տարին անգամ չէր լրացել։ Իր հորը՝ անգլիացի հանրահայտբանաստեղծին, նա այլևս երբեք չտեսավ, սակայն երկուսի ողբերգական ճակատագրերը նման էին։ Ջորջ Բայրոնն իր ծանոթներին ուղղված նամակներում նշում էր, որ երազում է, որ իր միակ զավակը զբաղվի ինչով պատահի, բայց ոչ թղթեր սևացնելով։ Աղջիկը ծնողներից ժառանգել էր ամենալավը՝ սեր մաթեմատիկայի հանդեպ, բանաստեղծական ջիղ։

19 տարեկանում Ադան ամուսնացավ և ընտանեկան կյանքում բավականին երջանիկ էր։ Ունեցավ երեք երեխա։ Ընտանեկան կյանքը չէր խանգարում Ադա Լավլեյսին զբաղվել մաթեմատիկայով, որը նրա կյանքի կարևորագույն մասերից էր։ Ամուսինը կիրթ և հոգատար տղամարդ էր, որն աջակցում է կնոջն ամեն հարցում։ Ադան ընկերություն էր անում Չարլզ Բեբիջի հետ՝ տաղանդավոր մաթեմատիկոս, ինժեներ և փիլիսոփա, ինչպես նաև անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում վերջինիս գյուտերի նկատմամբ։ Ընկերությունը շարունակվեց ընդհուպ մինչև Ադայի մահը։ Կնոջ հիմնական աշխատանքը Բերնուլիի թվերի հաշվարկման ծրագիրն էր։ Ստեղծվեցին մի քանի ծրագրեր այս թվերի հաշվարկման համար, որոնք առաջինն էին պատմության մեջ։ Այդ ծրագրերից մեկն էլ հենց Ադայի գաղափարն էր, և ստեղծվել է շուրջ երկու հարյուրամյակ առաջ։ Անխոս, Ադան շատ ավելին կարող էր ստեղծել, եթե չլիներ մահացու հիվանդությունը, որը ծրագվորողի կյանքը վաղ խլեց։ Ադա Լավլեյսի հիշատակին ունիվերսալ ծրագրավորման լեզու է ստեղծվել, որը հենց կոչվում է Ադա։

Ամերիկացիները հարգում են կնոջ հիշատակը և մի քանի քաղաքներ անվանել են Ադա։ Կինը երկար ժամանակ հիվանդ էր։ Բուժման մեթոդները շատ էին, սակայն ոչինչ նրան չէր օգնում։ Ադան մահացավ 36 տարեկանում՝ նույն տարիքում և նույն պատճառով, ինչ հայրը։

Տարանտինոն խոստովանել է, որ մոր հեգնական խոսքերի պատճառով երդվել է նրան «գեթ մեկ գրոշ չտալ»

Հանրահայտ կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն նոր հարցազրույցում պատմել է, որ մանուկ հասակում երդվել է կինոռեժիսորի կարիերա ծավալելուց հետո անգամ մեկ գրոշ չտալ մորը, քանի որ վերջինս չէր խրախուսում այս ոլորտում նրա մղումները, գրում է Page Six-ը: Նա մանրամասնել է, որ սկսել է սցենարներ գրել դեռևս դպրոցում, ինչին դեմ էին հատկապես ուսուցիչները, որոնք կարծում էին, որ Տարանտինոն տնային աշխատանքն անելու փոխարեն ընդվզում ու այլ բաներով զբաղվում: Հոլիվուդյան աստղը նշել է, որ դա շատ էր բարկացնում իր մորը, որ մի անգամ հայտարարել է, որ այդ այդ ամենի վերջը կտա: Ռեժիսորն առաջին լուրջ սցենարը գրել է 12 տարեկանում։ Սակայն դրա պատճառով նա խնդիրներ է ունեցել ուսման մեջ, նրա մոր համար «միշտ էլ դժվար է եղել որդու չսովորելու պատճառով»։


7

«Իսկ հետո ասաց. «Օ, այդ գրական կարիերան, որը դու անում ես, կեղտ է»։ Եվ երբ նա հեգնանքով ինձ դա ասեց, մտքումս մտածեցի. «Լավ, տիկին, երբ դառնամ հաջողակ գրող, դու գեթ մի գրոշ չես ստանա իմ հաջողությունից: Քեզ համար ոչ մի տուն, ոչ մի արձակուրդ, ոչ մի Elvis Cadillac»,-վերհիշել է Տարանտինոն: Ռեժիսորն ասել է , որ իր մայրը ողջ է, սակայն հավելել է, որ մորը ֆինանսապես չօգնելու որոշումը դեռ գործում է: «Մի անգամ օգնել եմ նրան Ներքին եկամուտների ծառայությունում ունեցած խնդրի հարցում, բայց ոչ մի տուն, ոչ մի Cadillac: Երեխաներիդ հետ վարվելիս հետևանքներ կարող են լինել քո խոսքերի համար, հիշիր, որ հետևանքներ կարող են լինել քո հեգնական խոսքերի համար»,-ասել է ռեժիսորը: Հայտնի է, որ Տարանտինոյի մայրը նրան լույս աշխարհ է բերել 16 տարեկանում, սակայն դա անցանկալի հղիություն է եղել:

Յուրաքանչյուրը՝ 250 000 դոլար. «Բիթլս»-ի համերգային ծրագրի՝ թղթի վրա գրչով գրված երկու նմուշ կհանվի աճուրդի

ԽՍՀՄ ժողովրդական արգիստ Արմեն Ջիգարխանյանի մահվանից ինն ամիս է անցել, սակայն նրա գերեզմանին հուշարձանը դեռ չի տեղադրվել: Քանդակը, որը կտեղադրվի գերեզմանին, գրեթե պատրաստ է: Ավելին, Ջիգարխանյանի հարազատները սկսել են տեղադրման աշխատանքները, արդեն առկա է հիմքը: Բարդություն է առաջացնում այն, որ արտիստը հուղարկավորված է քրոջ կողքին, տեղը քիչ է:

կառուցած Տիգրանակերտ քաղաքը և հրամայում շրջակա գավառները դնել քրոջ ծառայության տակ: Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։ Տիգրանակերտ (Արցախ)

Հանրահայտ Bonhams աճուրդի տունը պատրաստվում է աճուրդի հանել լեգենդար «Բիթլս» խմբի՝ թղթի վրա գրչով գրված համերգային ծրագրի երկու նմուշ, հայտնում է Luxury Launches-ը: Նշվում է, որ աշխարհում դրանցից ընդամենն ութ օրինակ կա: Աճուրդի հանվելիք համերգային ծրագրի նմուշները գրել է խմբի անդամ Փոլ ՄաքՔարթնին՝ 1960 և 1963 թթ.-ին: Նշվում է, որ թղթերից յուրաքանչյուրի մեկնարկային գինը 250 000 դոլար է, միասին՝ կես միլիոն:

Հրապարակվել է Արմեն Ջիգարխանյանի գերեզմանին տեղադրվելիք հուշարձանի լուսանկարը

Արցախյան Տիգրանակերտի ամրոցը

Տիգրանակերտը հին հայկական, հելենիստական քաղաք է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարավարևելքում, Խաչեն գետի աջ ափին, որ կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։ Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության: Տիգրանակերտը գոյություն է ունեցել մ.թ.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 14-րդ դարը: Քաղաքն ավերվել է մոնղոլական արշավանքների ժամանակ: Հայոց արքա Տիգրան Մեծը քաղաքը հանձնել է Մարաստանի թագավոր Աժդահակի կին և իր քույր Տիգրանուհուն, ում մեծ դժվարությամբ էր ազատել ամուսնու հալածանքներից: Աժդահակին սպանելուց հետո Տիգրան Մեծը Տիգրանուհուն, բազմությամբ և արքայավայել, ուղարկում է իր անունով

Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից։ Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005 թվականին։ Այն գտնվում է Վանքասար անունով սարի և «Արքաների աղբյուր» կոչված աղբյուրի մոտակայքում։ Տիգրանակերտի հանդիման՝ Խաչենագետի ձախ ափին նկատվել են մեկ այլ հնավայրի հետքեր։ 2006 թվականին սկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները։ Պեղումներ են կատարվել Ամրացված և Կենտրոնական թաղամասերի մի քանի հատվածներում, Վաղքրիստոնեական դամբարանադաշտում: Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։ Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը։ 5-7 -րդ դարերի սկավառակի վրա հայերենով գրված է. «Վաչե՝ Աստծո ծառա»: Ենթադրում են, որ Վաչագան Բարեպաշտն է եղել: Սա ապացուցում է, որ տարածքը հայկական է: Քաղաքի պեղումները կատարվում են ՀԳԱԱ Արցախի արշավախմբի կողմից, ֆինանսավորվում են Արցախի Հանրապետության կառավարության և «Երկիր» միության կողմից։ 2010 թ մայիսին Տիգրանակերտի տարածքում գտնվող ուշ շրջանի կանգուն ամրոցում բացվել է պեղումների թանգարանը, որը այցելուներին ներկայացնում է 5-ամյա աշխատանքների ընթացքում հայտնաբերված ցուցանմուշները։ 2010 թվականին Տիգրանակերտի պեղումներն ընթանում են 3 հիմնական հատվածում. 

ամրացված թաղամասում, որը ստեղծ-վել է Տիգրան Մեծի օրոք, բացվում է հյուսիսային պարսպապատը,


8

երկրորդը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ բացվում են ժայռափոր համալիրները, երրորդը, որը հիմնական տեղամասն է, բազիլիկ եկեղեցու պեղումներն են, որտեղ հարավից եկեղեցուն կցված է եղել բաց սյունասրահ։ Արդեն իսկ գտնվել է 600 լիտր տարողությամբ անտիկ կարաս՝ վրան օձապատկեր։ 2011 թվականի պեղումներն իրականացվել են 60 օր՝ հունիսից – օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Բազիլիկ եկեղեցու կենտրոնական հատվածում հայտնաբերվել են միջնադարյան տարբեր արհեստանոցների հետքեր։ Գտնվել են արորի խոփի երկաթե առաջամաս։ Հնագետները հայտնաբերել են նաև գունավոր ապակու արհեստանոցի հետքեր, պեղվել է ապակու մեծ հավաքածու, հայտնաբերվել են 30-40 ապարանջանների բեկորներ։ Ապարանջանների մեծ մասը 12-13-րդ դարերին է վերաբերում. այդ ժամանակաշրջանում ապարանջանները բավականին տարածված էին։ Պեղումների արդյունքում հայտնաբերել են

մոզաիկ ապակու բեկորներ։ Տիգրանակերտի տարածքում հնագետները գտել են նաև ջնարակապատ խեցեղենի մեծ հավաքածու՝ տարբեր բույսերի ու թռչունների պատկերներ։ Հետազոտվել են նաև քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան ամրոցը: Միջնաբերդում պեղումների արդյունքում բացվել է ծիծեռնակապոչ պարսպի հյուսիսային պատի մոտ 60 մետրանոց հատվածը: Աշտարակն ավելի քան 9 մետր տրամագիծ ունի: Քաղաքի կենտրոնական թաղամասում 5-6 -րդ դարերի քրիստոնեական բազիլիկան է: Պեղումներով բացվել են աղոթասրահի մի մասը, մուտքերը և այլն: Եկեղեցին բացվել է ավելի քան 21 մետր երկարությամբ: Այն իր ծավալատարածական հորինվածքով պատկանում է 4-6-րդ դարերում Հայաստանում տարածված միանավ բազիլիկաների տիպին: Քաղաքային գերեզմանոցը, հավանաբար, գտնվում էր կենտրոնական թաղամասից հարավ:

Պեղումներով հայնաբերվել են կարասային թաղումների նմուշ, որը առաջին դարին է պատկանում: Այդ ժամանակ մարդկանց թաղում էին կարասների մեջ, քանի որ դրանք իրենց կառուցվածքով նման էին կնոջ արգանդի: Մարդիկ մտածում էին, որ եթե ծնվել է կնոջ արգանդից, ուրեմն պետք է թաղվի արգանդի մեջ: Քաղաքում կատարված սարգոֆակագային (քարե դագաղի) թաղումներով ուղղանկյունաձև քարերում մարդուն հուղարկավորել են ամբողջական: Երբ պեղումները բացել են այս թաղումները, լավ պահպանված ոսկորները կամացից սևացել են: Հնագետները ենթադրում են, որ ինչ-որ նյութով պատված են եղել ոսկորները, որպեսզի պահպանվեն, իսկ օդի հետ շփվելիս սևացել են: Աղդամ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք պատմական Արցախ և Ուտիք նահանգների սահմանագլխին գտնվում է Տիգրանակերտ բերդ-ամրոցը: Տիգրան Մեծի համբավը հիմք է տվել ենթադրելու, որ ամրոցը կառուցվել է նրա կողմից: Սակայն կա նաև վարկած, որ այն կառուցվել է ավելի վաղ` Տիգրան 1-ի իշխանության օրոք:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.