CULTURAL WORLD # 74

Page 1

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2021


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՄԵԾԱՀՌՉԱԿ ԵՐԳԱՀԱՆՆԵՐԻՆ ԿՈՐԾԱՆՈՂ «9-ՐԴ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ» ԼԵԳԵՆԴԸ ԿԱՄ «ՀԵՔԻԱԹՆԵՐԻ» ԱՆԵԾՔԸ

Արվեստն ընդհանրապես առեղծվածային բնագավառ է: Խոսք կգնա, իհարկե, նաև երաժշտության մասին: Իզուր չէ, որ հին ժամանակներում շատերը հավատում էին, որ դա դիվային զբաղմունք է… Պատմում են ոչ քիչ առեղծվածային պատմություններ այնպիսի երաժշտական ստեղծագործությունների մասին, որոնք կործանել են իրենց ստեղծողներին և իբր թե դարձել են տարբեր աղետների և մարդկանց մահվան պատճառ… Իհարկե, այդ բոլորը, ամենայն հավանականությամբ, առասպելներ են, բայց և այնպես… Ում հայտնի չէ պատմությունն այն մասին, թե ինչպես գորշագույն թիկնոցով խորհրդավոր անծանոթը Մոցարտին պատվիրեց թաղման երաժշտություն: Պարզվեց, որ պատվիրատուն կոմս ֆոն Վալզեգ-Շտուպախն էր, որը մտադիր էր այդ ստեղծագործությունը նվիրել իր հանգուցյալ կնոջ հիշատակին և յուրաքանչյուր տարի կատարել այն: Գորշ համազգեստով մարդը նրա տան կառավարիչն էր… «Ռեքվիեմի» վրա աշխատելու ընթացքում Մոցարտի առողջությունը սկսեց արագորեն վատանալ: Պատվերը նա ստացավ 1791 թ. հուլիսին: Նույն թվի դեկտեմբերի 5-ին երգահանը մահացավ: Ինչպես գիտենք, նրա մահը դարձավ բազմաթիվ լուրերի և ենթադրությունների առարկա, այդ թվում նաև թունավորման վարկածը` Մոցարտին նախանձող Սալիերիի կողմից: Հետագայում այդ վարկածը լիակատար սնանկ դուրս եկավ… Այսպես թե այնպես, Մոցարտը չհասցրեց ավարտել աշխատանքը «Ռեքվիեմի» վրա, իսկ առաջին անգամ այն հնչեց նրա թաղման ժամանակ… Պարզվում է, որ ճակատագրական «թաղման» սիմֆոնիաներ գոյություն են ունեցել նաև ուրիշ երգահանների ստեղծագործություններում: Օրինակ, Բեթհովենի համար վերջինը եղավ նրա Իննե-

րորդ սիմֆոնիան, որը նա գրել էր 1823 թվականին: Տասներորդը նա այդպես էլ ավարտել չհասցրեց: Շուբերտի «Մեծ սիմֆոնիան» գրվեց մահից անմիջապես առաջ, որը նույնպես իններորդն էր: Չկարողացավ հաղթահարել Իններորդ սիմֆոնիայի սահմանը նաև Գուստավ Մալերը: Ճիշտ է, նա ավարտեց իր Իններորդ սիմֆոնիան, բայց Տասներորդը մնաց անավարտ` նա վախճանվեց 1911 թվին: 1998 թ. մահացավ հանրահայտ Ալֆրեդ Շնիտկեն: Նրա մահից մի քանի ամիս առաջ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում հնչեց նրա Իններորդ սիմֆոնիան: Ի դեպ, վերը հիշատակված բոլոր երգահաններն էլ ռեքվիեմի հեղինակներ էին: Զուգադիպությու ՞ն է դա… Եվս մեկ ահ ու սարսափ առաջացնող երաժշտական ստեղծագործություն կապված է գերմանական ծագումով ֆրանսիացի երգահան Ժակ Օֆֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայի հետ: Ինչպես հայտնի է, այն հեքիաթները, որոնք գրել էր Հոֆմանը, ամենևին էլ զվարճալի չէին: Նրանցում հաճախ գոյություն ունեին մահը, սև մոգությունը և այլ սատանայական բաներ… Սկզբում Օֆֆենբախը իր նոր ստեղծագործությունը մտադրվել էր նվիրել իր բարեկամ և օգնական, թատերական գործիչ Վիլմեսանին: Բայց նա անսպասելիորեն մահացավ: Ճիշտ է, նա ծեր էր և զառամյալ: Այն ժամանակ երգահանը այն ձոնեց իր որդի Օգյուստին: Բայց նա էլ էր դատապարտված մահվան: Եվ դա էլ ոչ մեկին չզարմացրեց` Օգյուստը շատ հաճախ էր հիվանդանում: Օպերայի վրա աշխատելիս Օֆֆենբախի առողջությունը նույնպես սկսեց տեղի տալ: Կարծես թե «Հեքիաթները» քամել էին նրա բոլոր ուժերը: 1880թ. հոկտեմբերին երգահանը մահացավ: «Հեքիաթների» առաջին ներկայացումը կայացավ Փարիզում, 1881 թ. փետրվարի 10-ին և ունեցավ մեծ հաջողություն: Սակայն դրանից անմիջապես հետո նրանց, ովքեր կապ ունեին օպերայի ստեղծման հետ, սկսեց հետապնդել ինչ-որ չարաբաստիկ ճակատագիր: Օֆֆենբախի բարեկամ և ընկերակից Էռնեստ Գիրոն, որին վիճակված էր ավարտել «Հեքիաթների» պարտիտուրան և գործիքավորումը` ընկավ և կոտրեց ոտքը: Թատերագիր Մելյակը և Գալեվին, որոնք գրել էին օպերայի տեքստը` լրջորեն հիվանդացան, իսկ Կարվալյոն` «Օպերա կոմիկ» թատրոնի տնօրենը, որն առաջինն էր բեմադրել «Հեքիաթները»` անհաջող վերցնելով թատրոնի աստիճաններից մեկի բազրիքը` ընկավ և ձեռքը դուրս ջարդեց: 1881թ. վերջերին «Հեքիաթները» բեմադրեցին վիեննական «Ռինգտեատրում»: Այն հասարակության մեջ ունեցավ շռնդալից հաջողություն, բայց երկրորդ բեմադրության ժամանակ թատրոնի շենքում հրդեհ բռնկվեց, որի հետևանքով մի քանի մարդ զոհվեց և մի քանի հարյուր մարդ էլ տուժեց հրմշտոցի պատճառով: Թատրոնի շենքը ամբողջությամբ այրվեց: Հենց այդ ժամանակ էլ հիշեցին հենց իր` Հոֆմանի «Ունդինա» օպերան (հանրաճանաչ գրողը, այսպես ասած, համատեղության կարգով նաև երաժիշտ էր ու երգահան), որի բեմադրության ժամանակ այրվեց Բեռլինի թագավորական թատրոնը… Անցավ որոշ ժամանակ, և 1887թ. հրդեհ բռնկվեց «Օպերա կոմիկի» շենքում` նույնպես «Հեքիաթների» բեմադրության ժամանակ:

Այնուհետև «Հոֆմանի հեքիաթները» արժանացան վատ համբավի: Այն սկսեցին անվանել «սատանայական օպերա» և դադարեցին բեմադրել` հավատալով, որ նա միայն դժբախտություն է բերում: Եվ միայն 1905 թ. այն նորից հայտնվեց բեմում, այս անգամ էլ պարզվեց, որ Օֆֆենբախի ստեղծագործության պարտիտուրայի բնագիրը ինչ-որ մի տեղ անհետացել է: Որոշեցին, որ այն այրվել է «Օպերա կոմիկի» հրդեհի ժամանակ: Բայց առեղծվածը դեռ շարունակվում էր: 70-ական թվականներին գերմանական կինոյի Շաբաթօրյակում ցուցադրեցին «Հեքիաթների» էկրանավորումը: Այս անգամ էլ ժապավենը կտրվեց և այն վերականգնել այդպես էլ չհաջողվեց: Միանգամից չստացվեց նաև օպերայի հեռուստացուցային բեմադրությունը, որտեղ Հոֆմանի դերերգը կատարում էր Պլասիդո Դոմինգոն:

2004 թ. ամռանը անսպասելիորեն գտնվեց «Հոֆմանի հեքիաթների» պարտիտուրան: Այն հանգիստ սպասում էր իր ժամին Փարիզյան օպերայի գրադարանում: Այդ ժամանակից սկսած «սատանայական օպերայի» բեմադրություններն անցնում են առանց որևէ միջադեպի: Ըստ երևույթին, հանելուկային անեծքը դադարել էր գործել: Ինչպես ասում են` «չարը խափանվեց»:

1967 թվական. սիրո ամառ բեմի վրա և կյանքում


3

Ինչո՞ւ է 1967 թվականն այդքան կարևոր մշակույթի համար և ինչպե՞ս է այն կապված Միլոշ Ֆորմանի «Մազեր» ֆիլմի հետ: 50 տարի առաջ «Մազեր» մյուզիքլն առաջին անգամ ցուցադրվեց Բրոդվեյում: 1968 թվականին հակամշակույթը և փսիխոդելիկ էսթետիկան դարձան ամերիկյան մշակույթի անբաժան մասը. միայն Բրոդվեյում այն ցուցադրվել է 1750 անգամ: Դրանից շատ չանցած՝ բեմադրությունը սկսեց ճանապարհորդել ԱՄՆ-ում և Եվրոպայում. Լոնդոնում, օրինակ՝ շոուն շատ հաջող էր և երեկոյան ծրագրում ցուցադրվեց 2000 օր անընդմեջ: Ամբողջ աշխարհը ողողված էր լոկալ բեմադրություններով, երաժշտական ձայնասկավառակներով, այդ թվում՝ 3 մլն օրիգինալ ձայնագրություններով և վերջապես՝ 1979 թվականին էկրաններին հայտնվեց Միլոշ Ֆորմանի ֆիլմը:

ընդունելու և հասկանալու այդ ենթամշակույթը:

Ջեյմս Ռեդոն և Ջերոմ Ռանյին դժվար թե սպասեին նման հաջողության 1964ի վերջին, երբ սկսեցին գրամեքենայով տպել առաջին տեքստերը: Այդ ժամանակ հիպպիները նույնիսկ գոյություն չունեին, համենայն դեպս, այլ կերպ էին կոչվում: Առաջին անգամ «հիպպի» բառը հայտնվեց մի քանի ամիս անց, Սան Ֆրանսիցկոյի պարբերականներից մեկում և Ռեդոյի ու Ռանյիի բառերը՝ գրված Գելտ ՄաքԴերմոտի երաժշտության համար, ճանապարհ բացեցին Ամերիկայի և ամերիկացիների համար՝

ներ, այլ աքսեսուարներ, այլ նաև էական ազդեցություն ունեցան համաշխարհային մշակույթի վրա: Վառ և անսովոր հագուստ, նոր երաժշտություն (The Beatles, The Animals, Eagles, Jefferson Airplane, Led Zeppelin, Jethro Tull, The Doors, Pink Floyd և այլ երաժիշտներ). նոր մշակույթը հանդես էր գալիս պատերազմի և բռնության դեմ, խաղաղության և բնության միջև հոգևոր միասնության համար:

Հիպպիներն աշխարհին նվիրեցին ոչ միայն «ծաղիկների երեխաների» կերպաը, երկար մազեր, ջինսեր, ծաղիկ-

1967 թվականը կարևոր է հիպպիի սերնդի համար ոչ միայն «Մազեր» մյուզիքլի պրեմիերայով, այլ նաև նրանով, որ հենց այդ ժամանակ տեղի ունեցավ լեգենդար «Սիրո ամառը»՝ աննախադեպ, բազմահազարանոց մարդկանց հավաք, ովքեր հավաքվել էին տոնելու սերը և ազատությունը: Հիպպիները հավաքվել էին շատ քաղաքներում՝ Նյու Յորք, Ատլանտա, Լոս Անջելես, Ֆիլադելֆիա, Չիկագո, Մոնրեալ, Տորոնտո, Վանկուվեր, բայց հենց Սան Ֆրանցիսկոն դարձավ հիպպիական հեղափոխության կենտրոնը, երաժշտության, փսիխոտրոպիկ նյութերի, սեռական ազատության, ստեղծագործական էքսպրեսիայի և քաղաքականության եռացող կաթսան: Այնտեղ՝ Հեր-Էշբեի շրջանում, հավաքվել էին ծաղիկների երեխաների հարյուրավոր ներկայացուցիչներ. Մաշկութային, սոցիալական և քաղաքական բունտի ունիկալ ֆենոմեն: Սիրո ամառը դարձավ 1960-ականներ երկրորդ կեսի կուլմինացիան. հենց այդ ժամանակ հիպպիների ենթամշակույթը վերջապես հայտարարեց իր մասին և իհարկե, այս իրավիճակում Ռեդոյի, Ռանյիի և ՄաքԴերմոտի շոուի հաջողությունը չի կարելի պատահական համարել: ««Մազերը» ցնծում էին միջին տարիքի մարդկանց»,- ասում էր Off-Broadway շոուի իմպրեսարիո Ջոզեֆ Պապը: Նրա Public Theatre-ում 1967 թվականի վերջին տեղի ունեցավ մյուզիքլի պրեմիերան: Նրանք ասում էին՝ «Ահա, թե ինչու է իմ տղան իրեն այդպես պահում»:


4

եք ապրել դատարկ և երեսպաշտ մարդկանց շրջանում: Դա միայն նշանակում է, որ պետք է աճել և փնտրել նրանց, մյուսներին՝ բնօրինակներին, բնականներին, իսկականներին:

Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի և ահա թե ինչպիսի եզրակացության է հանգել կյանքի և մարդկանց մասին

«Պետք է շատ ժամանակ ծախսել՝ վերջապես երիտասարդ դառնալու համար»: Երիտասարդությունը միայն աչքերի փայլը և այտերի վարդագույնը չէ: Դա հատուկ վերաբերմունք է կյանքի նկատմամբ, բացահայտումների ծարավ, զրնգուն ծիծաղ, հրաշքի սպասում, նորի հանդեպ վախի բացակայություն, զարմանալու ընդունակություն, թեթև վերաբերմունք ամեն ինչի հանդեպ, վստահություն, որ կարելի է ամեն ինչ ուղղել, հոգու և մտքի ճկունություն, սիրո ծարավ: «Տարիքի հետ քամին ավելի ուժեղ է դառնում, և այն միշտ փչում է դեմքիդ»:

Կատարելագործվելով յուրաքանչյուր գործում՝ մարդը հասնում է հաջողության: Պաբլո Պիկասոն ասում էր, որ հանգստանում է, երբ աշխատում է և խելագարության աստիճան հոգնում է անգործությունից և հյուրերից: Նկարիչն ապրել է 91 վառ տարիներ և սերունդներին է թողել իմաստուն եզրահանգումներ: «Արվեստն անպետքի բացառումն է»: Որպեսզի Ձեր կյանքը հիշեցնի ավարտուն գլուխգործոց, այլ ոչ թե գծանկարներ, պետք է կարողանալ հեռացնել ամեն մի անպետք բան: Հրաժարվել կպչուն ցանկություններից, որոնք ոչ մի կապ չունեն Ձեր իրական ես-ի հետ, սովորել ուշադրություն չըդարձնել հասարակական կարծիքի և քննադատության վրա: Մեկուսանալ նրանցից, ովքեր չեն շտապում ժամանակ անցկացնել Ձեր կողքին: «Ինձ դուր է գալիս աղքատ ապրել, բայց շատ փողով՝ գրպանումս»: Այս արտահայտությունը բարձրաձայնեք այսօրվա հարուստների մոտ և նրանք կծիծաղեն Ձեզ վրա: Բայց կա յուրահատուկ շքեղություն նորաձևությունից և թրենդներից կախված չլինելու մեջ: Ապրել՝ ոչ մի կարիք չունենալով արտաքին փայլի, չտարբերվելով միլիոնավոր քո համաերկրացիներից: Փողը կարող է հաջողության նշան լինել, բայց գնումները և անվերահսկելի ծախսերը կոմպլեքսների նշան են:

Տարիքի հետ մարդիկ դառնում են ավելի իմաստուն և սխալներ թույլ չե՞ն տալիս: Իրականում, նրանք իրավիճակը չեն հասցնում այն աստիճանի, երբ պետք է փորձանքների սպասել: Իսկ կյանքն այդպես էլ շարունակում է խնդիրներ առաջադրել, որոնք պետք է շտապ լուծել: Այս ամենը կարելի է ընդհանրացնել նկարչի հետևյալ արտահայտությամբ. «Մենք չենք ծերանում, մենք հասունանում ենք»:

ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԸ

Երկու անգամ ըմբոշխնած եմ մենակատար դերասանուհի ու բեմագիր Մարի Ռոզ Աբուսէֆեանի տաղանդը բեմի վրայ` եւ հիացած, թէ ինչպիսի` ճկուն խաղարկութեամբ, ձայնի շեշտի փոփոխական երանգներով ու տարբեր դերերու մէջ առանձինն կը տիրապետէ թատերասրահին եւ կը գրաւէ թատերասէրները: Հաճոյքով կը կարդամ նաեւ պարբերաբար հայ մամուլին տուած իր յօդուած-

ները, որոնք արուեստագէտի ջերմութեամբ ու զգացական զեղումով գրուած ըլլալնուն` անմիջական կապով մը կը հաղորդուին ընթերցողին եւ զինք կը դարձնեն համակրելի գրիչ: Այսքանով կը սահմանափակուէր իր անձին մասին իմ ճանաչողութիւնս: Վերջերս, փոխադարձ ծանօթացման պատեհութիւն մը առիթ դարձաւ, որ մակագրէ ու ինծի նուիրէ իր հեղինակած գիրքը` հրատարակուած «ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ», Երեւան, 2011ին, հայաստանեան ուղղագրութեամբ: Կողքին` Յակոբ Օշականի նկարը, որուն ներքեւ կը կարդամ – ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆԻ «ՀԱՐՅՈՒՐ ՄԵԿ ՏԱՐՎԱՆ» ԵՌԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ: Ընթերցումի չսկսած` վերապահ եմ արդէն գիրքին նկատմամբ: Չափազանցուած յանդգնութիւն կը նկատեմ Յակոբ Օշական պեղելը, որուն գրականութիւնը, ոճով ու բովանդակութեամբ, տարածքով ու խորութեամբ անչափելի ծով մըն է, ուր ինկողը շնչահեղձ ըլլալու աստիճան կը ճնշուի, եւ ուր դժուար թէ կարենայ թիավարել զիրար հրմշտկող մտածմունքի մեծ ալիքներու եւ յաջորդական հոսանքներու բռնուած: Ուրիշներ ալ փորձած են մօտենալ Օշականին: Հայ գրականութեան պատմութեան մասին որոշ ծանօթութիւն ձեռք ձգելու սահմանափակ փորձերուս մէջ համամիտ եղած եմ այն կարծիքին, ըստ որուն Օշական իր ատենին հալածանքի ենթարկուած է այն պատճառով, որ անոր ստեղծագործութիւնները պատկանած են ապագային: Այսինքն հանճարը ծնած է ու արտադրած` իր ապրած ժամանակաշրջանը գրել-անցնելով: Անոր «նոր»-ը բնականաբար բախում պիտի ունենար հինին հետ: Եւ ինչպէս գրքին հեղինակը բոլորովին տարբեր հանգամանքի մէջ կը նշէ. «Հնի ու նորի բախումներում միշտ էլ զոհերն են դառնում նորն ստեղծողները…»: Պատահած է նաեւ, որ հանդիպիմ այնպիսի գրիչներու, որոնք խծբծանքով ու քինախնդիր բնորոշումներով մերժած են ընդունիլ անոր մեծութիւնը: Շատ հաւանաբար գրադատ Օշականէն ժխտական գնահատանքի ենթարկուած ըլլալու դառն խնդիր մը խանդոտած է զիրենք եւ պատճառ դարձած` ժխտական դատումներու: Իսկ միւսները, վաւերական հեղինակներ,

«Ոգեշնչում գոյություն ունի, բայց այն գալիս է աշխատանքի ընթացքում»: Պիկասոյի այս միտքն այն մասին է, որ անշարժ քարի տակ ջուր չի հոսում: Միայն շարժման մեջ ենք դառնում այն, ինչ կանք: Միայն այդպես ենք զգում, թե ինչպես է կյանքը հասնում իր բարձրունքին: «Մարդկանց մեջ նույնպես ավելի շատ են կրկնօրինակները, քան բնօրինակները»: Դա չի նշանակում, որ Դուք ստիպված

իրենց նուաճած հեղինակութեամբն ու հմտութեամբը վկայած-հաստատած ու ընդգծած են գրագէտ Օշականին եզակիութիւնը, անոր անառարկելի մեծութիւնը, բացառիկութիւնը:


5

Հասկնալի է, որ հեղինակութիւնն ու հմտութիւնը իրաւունք ունենան արուեստի երկերու մասին դատումներ բանաձեւելու եւ գրադատական արժեւորումներ կատարելու: Բայց խոստովանիմ, որ անձնապէս բախտը չեմ ունեցած տեսնելուկարդալու գրութիւններ, որոնք մանրամասն վերծանումներով մեկնաբանած ու վերլուծած ըլլան Օշական երեւոյթը: Բացատրած ըլլան, թէ ինչո՛ւ անչափելի է Օշականի գրական արուեստին խորութիւնը … Ահա այս տեսակէտէն ինծի համար յայտնութիւն մը եղաւ Մարի Ռոզ Աբուսէֆեանին աշխատութիւնը, որ համապարփակ ուսումնասիրութեամբ մը մեզի կը ներկայացնէ Օշականի «հարիւր մէկ տարուան» եռագրութեան վիպակներու մեկնաբանութիւնը, ըստ որուն` անոնք ունին ներքին միասնութեան մը մտադրութիւնը` տարբեր միջավայրերու մէջ զարգացող դէպքերու ընդմէջէն ու տիպարներու դրսեւորած հակազդեցութիւններէն ցոլացող: Այդ վիպակները` «Ծակ պտուկը», «Հաճի Մուրատ», «Հաճի Ապտուլլահ» եռագրութիւնը, ժամանակագրական յաջորդականութեամբ գրուած, յաջորդաբար կը պատկերեն հայն ու հայուն ներաշխարհը, հայն ու թուրքը, թուրքն ու թուրքին հոգեյատակը: Ասոնցմէ իւրաքանչիւրը, ներառեալ` «Սուլէյման Էֆէնտին», «թէեւ կեանքի տարբեր երեւոյթներն են բացայայտում,- կ՛ըսէ հեղի-նակը, – բայց բոլորն էլ հիմնուած են մի հիմնական փիլիսոփայութեան` կեանքի յաւիտենական պայքարի, ապրելու եւ գոյատեւելու, մեռնելու, սերունդ ստեղծելու յաւերժական երեւոյթի վրայ, մարդու էութեան ու նրա ապրումների, կրքի, նրա ազդեցութիւնների, մարդկային թուլութիւնների ու խիզախումների վրայ…»: Վիպակներէն ամէն մէկուն բովանդակութիւնը հեղինակը նախ կու տայ պատումի բաժինով մը` ժամանակի, միջավայրի, բարքերու եւ մտայնութեանց լիարժէք բացատրականներով` քաղուած նոյնինքն ներկայացուած վէպի օղակներէն: Ապա անոնցմէ մէջբերուած պարբերութիւններ ու նախադասութիւններ կը վերլուծէ, ցոյց տալով` որ անոնք իրենց բառային իմաստէն անդին` մարդկային ներաշխարհի բոլոր ծալքերը կը բանան ու տեսանելի կը դարձնեն: Մեծ գրագէտին պատկերած կացութիւններուն մէջ տիպարներուն կեցուածքներն ու շարժուձեւերը, հակազդեցութիւններն ու արտասանած բառերը յատուկ կշիռ ունին ու նպատակ, կը բացայայտեն նկարագրային էատարրեր ու հոգեվիճակներ: Մարի Ռոզ Աբուսէֆեան իր մեկնաբանութիւններուն հեղեղը կարծէք անբաւարար համարելով եւ յափշտակուած Օշականի արուեստի հմայքէն ու անոր խորաճանաչութենէն, իրաւացիօրէն, տեղ մը ինքն իրմէն կը յորդի ու կը բացագանչէ. «Կնոջ ներքին զգայարանները ճանաչելու նրա կարողութիւնը հասնում է զարմանք-հիացումի: Այնպիսի նուրբ շերտեր է բացում կնոջ զգացումների մէջ, այնպիսի գոյներով հրամցնում, որ կին լինելով` մնում ես ապշած, թէ ինչպէ՛ս է նա տեսել ու զգացել այդ ամէնը կնոջ մէջ…»: Փիլիսոփայական վերլուծումներով եւ հոգեբանական խորունկ թափանցումներով յագեցած մեկնաբանական այս աշխատութիւնը, խորքով ու ծաւալով (273 էջ), կ՛ենթադրէ երկարատեւ տքնանք ու պրպտում: Բայց անոր ոճն ու զգացականութեամբ յայտնուած մտածումներու հոսքը մէկ շունչով գրուած ըլլալու տպաւորութիւնը, համն ու բոյրը կու տան ընթերցողին: Մարի Ռոզ Աբուսէֆեան իր այս աշխատութեամբ կը փաստէ, թէ ինքնավստահ ու համարձակ` մտած է Օշականի մտ-

ածմունքի յորձանուտին մէջ եւ արժանաւորապէս բացայայտած` անոր խորութիւնն ու ուժգնութիւնը: Նաեւ, այդ յորձանուտին մէջ յաջողած է գտնել Օշականի արուեստին տարաբնոյթ հոսանքներուն ուղղութիւնը եւ նովին բանիւն ալ իր կարեւոր նպաստը բերած` գրական պեղումներու մեկնաբանական բնագաւառի հարստացման: Տակաւին, իր իսկ խոստովանութեամբ, ամբողջականօրէն, հոգիով ու մտքով սուզուած իր տքնութեան մէջ ` միաձուլուած է Մեծ գրագէտի ապրումներուն , զգացած է անոր տառապանքն ու երկունքը, անկոտրում կամքն ու հաւատքը: Եւ` «…Զգացի, որ նրա գործերում յայտնաբերում ես ինքդ քեզ…»: «Հարիւր մէկ տարուան եռագրութիւն»-ի մասին մեկնաբանական այս գիրքը կարդացողը ամբողջական ընկալումով կը ծանօթանայ Յակոբ Օշական մարդուն ու ստեղծագործողին, անոր ապրած ժամանակին ու կեանքի որոշ հանգրուաններուն եւ… թուրքի հոգեխառնուածքին: Կը ծանօթանայ նաեւ գրական վերլուծումներ կատարելու կարողութեամբ օժտուած եւ հոգեբանական բարդ խնդիրներ մեկնաբանող ու պարզաբանող Մարի Ռոզ Աբուսէֆեանի վարժ գրիչին:

«Փլվեց Վան քաղաքի ներքին բերդի պարիսպը Թավրիզի դարպասից մինչև Իղարի բուրգը։ Նաև այստեղ-այնտեղ շատ տեղեր պարսպից փլուզվեցին ու փլվեցին, իսկ նրանք, որ չփլվեցին, խախտվեցին, որոնք բոլորը հետո քանդեցին և նորից ամբողջը շինեցին»։ (Առաքել Դավրիժեցի «Պատմություն»։ Երևան, 1988 թվական, էջ 381):

ՄԻՀՐԱՆ ՔԻՒՐՏՕՂԼԵԱՆ

Մեռածներն այնքան շատ էին, որ բարձած սայլով տանում էին քաղաքից դուրս. Վանի 1648 թվականի ավերիչ երկրաշարժը Հայկական լեռնաշխարհը գտնվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկում, և պատահականություն չէ, որ այս տարածքում տեղի են ունենում ուժգին երկրաշարժեր։ Եթե թերթենք պատմությունը, ապա տեսնում ենք, որ մեր հայրենիքում տարբեր դարերում գրանցվել են ուժգին երկրաշարժեր։ Մասնավորապես կարելի է առանձնացնել 863 թվականին Դվինում գրանցված ուժգին երկրաշարժը, որի մասին բազմաթիվ տեղեկություններ են հայտնում պատմիչները։ Մասնավորապես, պատմիչ Ստեփանոս Ասողիկը նշում է, որ ցնցումները տևել են մոտ 3 ամիս։ Դվինի երկրաշարժի մասին խոսելով՝ Մովսես Կաղանկատվացին նշում է, որ այդ աղետին զոհ է գնացել մոտ 120 հազար մարդ։ Ցանկում կարելի է առանձնացնել նաև 906 թվականին Վայոց Ձորում գրանցված երկրաշարժը, 1679 և 1827 թվականներին Գառնիում գրանցված երկրաշարժերը, ինչպես նաև 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը։ Ավերիչ և ուժգին երկրաշարժ է եղել նաև 1648 թըվականին Վան քաղաքում գրանցված երկրաշարժը, որի մասին բացառիկ պատմական տեղեկություններ է տրամադրում Առաքել Դավրիժեցին.

Դավրիժեցին մանրամասն նկարագրում է նաև, թե ինչ վիճակում էր Վան քաղաքը ցնցումներից հետո։ Ինչպե՞ս էին մարդիկ արձագանքում բնական աղետին, և քանի՞ օր տևեցին ցնցումները. «Բազմաթիվ տներ, ապարանքներ, շինվածքներ փլվեցին և իրենց տակ թողին բազմաթիվ մարդկանց ու անասունների։ Մեռածներն այնքան շատ էին, որ բարձած սայլով տանում էին քաղաքից դուրս։ Թաղելիս չէին կարողանում գերեզման փորել, այլ գետինը ճեղքելով մեծ վիհ էին անում և մեռելներից ութին, տասին փաթաթում էին կտավով, դնում վիհը և հողով ծածկում։ Ութ օր երկիրը երկրաշարժի մեջ էր այնպես, որ չէին կարողանում տներում բնակվել, այլ բացօթյա վայրերում վրանով էին մնում, որովհետև այդ ութ օրը երկիրն անդադար շարժման մեջ մնաց, ինչպես նավը ջրի երեսին։ Դրանից հետո մի քիչ հանդարտվեց, բայց չորս օրը, հինգ օրը, տասն օրը մեկ անգամ շարժվում էր։ ….Առաջին երկրաշարժից հետո յուրաքանչյուր ոք, ով մեռնելուց ազատվեց, եկավ իր տունը, սկսեց պեղել հողը։ Հողի տակից հանում էին ունեցվածք, մարդիկ։ Թեպետ մեռածներն անթիվ էին, բայց և կային շատերը, որոնք Աստծու խնամքով կենդանի էին մնացել. Դրանց հողի տակից հանեցին, այնպես, որ տասըտասնհինգ օր հետո կենդանի մարդ էին հանում հողի տակից։ (Նույն տեղում` էջ 382-383): Պատմական զանազան փաստերն ու տեղեկությունները մի կողմից՝ ներկայացնում են Վանի ավերիչ երկրաշարժը, աղետի հասցրած վնասները, իսկ մյուս կողմից՝ նշվում է, թե ինչպե՞ս միասնականության և պատրաստակա-


6

մության շնորհիվ վանեցիները կարողացան կարճ ժամանակում հաղթահարել աղետը, վնասներն ու առաջին հերթին վերանորոգեցին հոգևոր, մշակութային արժեք ներկայացնող շինությունները։ Այդ գործում մեծ դերակատարում ունեցան հոգևոր հայրերն ու մի շարք մեծահարուստներ։ «Կիրակոս վարդապետը, որ Վարագա վանքի առաջնորդն էր, հանձն առավ նախ շինել ժամատուն, որը և կառուցեց, վերջացրեց։ Խոջա Ամիրխանը շինեց Սուրբ Խաչ եկեղեցին, Մարխաս չելեբին` Աստվածածնի եկեղեցին, խոջա Դիլանչին` Սուրբ Սիոնի եկեղեցին, խոջա Հովհաննեսը` Սուրբ Նշանի եկեղեցին։ Այդ եկեղեցիները շինեցին, մնաց Բերդով եկեղեցին, Քառասուն աբեղաների եկեղեցին։ Վանքի պարիսպը ևս… շուրջանակի շինեցին»։ (Հատվածը վերցված է Սերգեյ Վարդանյանի «Հայաստանի մայրաքաղաքները» գրքից։ Երևան, 1995 թվական, էջ 19):

Ինչպես են արցախահայերը 1725-1726 թվականներին Շուշիում և Վարանդայում ջախջախում թուրքական բանակին 1724 թվականի հուլիսի 12-ին Կ․ Պոլսում կնքվում է ռուս-թուրքական պայմանագիր։ Կնքված պայմանագրի համաձայն՝ Արցախը ճանաչվեց թուրքական իրավասության ենթակա մարզ։ Թուրքիայի համար ստեղծվել է հարմար պահ և առիթ, որպեսզի իրագործի իր նպատակը։ Իսկ նպատակը պարզ էր և հասկանալի։ Հարկավոր էր վերացնել Հայաստանը։ Երևանի բերդի գրավումից հետո Թուրքիան սկսեց գործողություններ իրականացնել նաև Արցախում։ 1725 թվականի գարնանը թուրքական զորքերը մտան Վարանդա․

«1725 թվականի մարտի 1-ին թուրքական 4700 մարդուց բաղկացած զորքը մտավ Վարանդա գավառ։ Ղարաբաղի ազատագրական ուժերը զգալով, որ չեն կարող դիմադրել թվով գերակշռող թուրքական զորքին, որոշեցին առերես հպատակվել, և նրանց բաժանելով 33 գյուղերի վրա, գիշերային հարձակումով ոչնչացրեցին գրեթե բոլորին, սպանելով Ալի և Շահին փաշաներին, իսկ երրորդին՝ Սալլահին, գերի վերցրին»։ (Հատվածը վերցված է Վլադիմիր Սևյանի «Շուշի» գրքից։ Երևան, 1991 թվական, էջ 22)։ Հատկանշական է, որ արցախցիների կողմից թուրքական զորքերին ջարդելու մասին Եսայի կաթողիկոսը մելիքների հետ միասին նամակ է ուղարկում Պետրոս Մեծին։ Այդ նամակում մանրամասն նկարագրվում է, թե հայերը խորամանկ կերպով ինչպես են կարողանում ջարդել թուրքական զորքերին։ Թվում էր, թե այս ամենից

Դվինի, Գառնիի, Վանի և այլն երկրաշարժերը ներկայացնում են պատմական շրջանը, աղետն ու հայ մարդու արձագանքն այդ ողբերգությանը։ Այդ ամենը կարդալով, ծանոթանալով պատմիչների գրքերում աղետի մասին գրառումներին՝ նկատում ենք, որ դարեր առաջ հայ մարդը կարողանում էր մեծ աղետներին և ողբերգություններն պատասխանել զսպանակի էֆեկտով։ Եվ երկրաշարժի դեպքում առաջին հերթին մեծ քաղաքների մարդիկ փորձում էին վերականգնել հոգևոր և մշակութային արժեքները, քանի որ դրանք էին ազգն ու հայրենիքը կանգուն պահող արժեքները։ Սակայն, դարերի հետ մեկտեղ՝ փոխվեցին ժամանակները և մշակույթը, ազգային արժեքները մեր իսկ ձեռքով նետվեցին վերջին պլան։ Այնինչ երկար ու խորը մտածելու դեպքում հասկանալի է դառնում, որ հենց այս արժեքները մեզ կարողացան հայ պահել այն դարերում, երբ մենք չունեինք պետություն և գտնվում էինք օտարների լծի տակ։ Զ. Շուշեցի

հետո թուրքական բանակը կհանդարտվի, սակայն թուրքերը նոր ուժով նոր գործողություններ են կազմակերպում․ «1726 թվականին թուրքերը նոր ուժով՝ 40 հազարից բաղկացած զորքով հարձակվեցին Ղարաբաղի վրա։Նույն թվականի աշնանը Սարու Մուստաֆայի բանակը մոտեցավ Ղարաբաղի կենտրոնին, ռմբակոծեց Ավան հարյուրապետի կառուցած Քարագլխի (Շուշի) բերդը։ Ութօրյա մարտերից հետո թուրք փաշային հաջողվեց գրավել բերդի մի մասը։ Բերդի պաշտպաններից 400 մարդ զոհվեցին։ Սարու Մուստաֆան վերցնելով բազմաթիվ գերիներ, մեծ քանակությամբ ավար՝ ձիեր ու անասուններ, ետ քաշեց և վերադարձավ Գանձակ։ Շուշիի հերոսամարտը էժան չնստեց նաև թուրքերին։ Նրանք կռվի դաշտում թողել էին երկու զորապետ և 800 շարքային»։ (Նույն տեղում՝ էջ 23)։

Արցախցիների կողմից Շուշիում թուրքերին հասցված ծանր հարվածների մասին տեղեկանում են ռուսական արքունիքում։ Նրանք մանրամասն իմանում են տեղում իրականացվող գործողությունների և այլ մանրամասների մասին։ Շուշիից հետո կռիվները շարունակվում են Արցախի այլ վայրերում ևս։ Հետագայում արդեն պարզ է դառնում, որ մեծաթիվ զորքով և ռազմամթերքով զինված թուրքական բանակի դեմ միայնակ կռվելը կլինի բարդ։ Այդ իսկ պատճառով փորձ է արվում ռուսական արքունիքից օգնություն խնդրելու։


7

Արդեն իսկ 1729 թվականի հունվարին Ավան և Թարխան հարյուրապետերը օգնություն են խնդրում ռուսական արքունիքից։ Մասնավորապես Ավան հարյուրապետը Արցախի 18-րդ դարի հայ ազատագրական պայքարի ամենակարկառուն գործիչներից մեկն է։ Տեսակետներից մեկի համաձայն հենց նա է 1724 թվականին դրել Շուշիի ամրոցի պատերի հիմքը։ Այս բարեկիրթ և վեհ անձնավորությունը փորձեց օգնություն ստանալ ռուսներից։ Օգնություն ստանալու ակնկալիքով Պետերբուրգ է մեկնում Ավան հարյուրապետի եղբայրը՝ Թարխանը։ Նրա տարած նամակում մասնավորապես գրված է․

Ռուսական արքունիքից օգնությունը ուշացավ։ Արցախի հայերի վիճակն ավելի վատթարացավ։ Այս ամենին գումարվեց նաև այն, որ Ավան և Թարխան հարյուրապետերը նույն թվականին տեղափոխվում են մերձկասպյան շրջաններ, որտեղ էլ 1734 թվականին Ավան հարյուրապետին նվիրվում են կալվածքներ, որտեղ բնակվում են Արցախից գաղթած հայեր։ Ավան հարյուրապետը մահանում է Աստրախանում՝ 1736 թվականին։

միլիոնատերերի 1/3-ը ձեռք են բերում օգտագործված մեքենաներ։ 3. Արևմուտքում կարծում են, որ ամենալավ խորհրդատուն և օգնականը մեծահարուստների համար կարող են լինել միայն հոգեվերլուծաբանները: 4. Հարուստ մարդիկ սովորոբար խուսափում են մեծ տուն ունենալ։ Նրանք կարծում են, որ մեծ տուն պահելու համար պետք է ամեն ամիս հսկայական գումարներ ծախսեն՝ կոմունալ ծախսերի, գույքահարկի, տնային աշխատողների վրա։ Իսկ դա նրանց սրտով չէ և բացի այդ՝ հատկապես եվրոպական երկրներում համարվում է քաղքենիություն։ 5. Միլիոնատերերի 35%-ը մշտապես քրտնաջան աշխատում են։ Նրանք աշխատում են շաբաթական 45-55 ժամ (սովորական աշխատողների միջն աշխատաժամանակը 40 ժամ է)։ 6. Հետազոտություններից մեկի արդյունքներով՝ ապահովված են դառնում այն մարդիկ, որոնց ընտանիքներում տարվում է խիստ հաշվարկ բոլոր ծախսերի գծով, անգամ մանրուքների։ 7. Աշխարհի միլիոնատերերից ամենատնտեսողը շոտլանդացիներն են, իսկ ամենաշռայլը՝ ռուսները։ Ի դեպ, ռուսները 6 անգամ ավելի հաճախ են միլիոնատեր դառնում, քան ամերիկացիները:

«Արզ լիցի մեծութեանդ քում այսօր քանի տարի է, որ մեր սղնախ եմք արարել, օսմանցու սուլթանի ղոշունի հետ կռիվ ենք տալիս լուսահոգի մեծ թագավորի ուքազով, մինչև այսօր քանի անգամ մարդ եմք ղրկել լուսահոգի թագուհին և քո հրամանոցդ ղուլուղն, մեզ մին օգնություն չի եղև, զէրա մեք երկուսս եկանք Բաքու, Ոհան ուզպաշին, Ապրահամ ուզպաշին, Պաղի ուզպաշին, Աւաք ուզպաշին տեղ թողեցինք սղնախումն մեք եկանք Բաքու, իմ եղբայր Թարխանու ուզպաշին, պարոն Գրիգորն, պարոն Մելքուն, պարոն Ներսէսն ղրկցինք քոյ հրամանոցդ ղուլուղն, վասն Աստուծոյ խաթրին մեզ մին օգնութիւն անես, ի սէրն Քրիստոսի քանի քանի Ռ (1000) հոգի կան մեր սղնախում, Աստուծոյ հրամանաւ և քո ողորմութեամբն մինչի այսօր բահել եմք, էսիր չեմք տվել, այսօր շատ նեղ տեղ եմք, լուսահոգի մեծ թագավորի գերեզմանի խաթրին մեզ քօմակ և օգնութիւն հասուցանես, որ անօրենի ձեռնին էսիր չի լինիմք, վերև Աստուած, ներքև քո հրամանքդ ես մեզ քոմակ, մեր ամինայն աւհալն․ Թարխան ուզպաշին և իմ վաքիլ Գրիգոր Մելքուն քո հրամանոցդ արզ կանեն, որ սոքա ինձ վաքիլ կարգեցի։ Այս գիրս ասելն թողեցինք Սարեցին կամենտանտին մոտ Ավան մհրովն»։ (Նույն տեղում՝ էջ 27)։

Ամփոփելով պատմական այս շրջանը՝ պետք է ընդգծել, որ 1720-1730 թվականներն ընկած ժամանակահատվածում թուրքերը կարողացան մեծ վնասներ հասցնել և տարածքներ գրավել Արցախից, սակայն նրանք ջախջախիչ պատասխաններ ստացան արցախահայերից։ Արցախի հայության ազատագրական պայքարը բացառիկ էր, քանի որ թուրքերը հասկացան, որ ռազմական ճանապարհով անհնար է կաշկանդել հայ մարդուն։ Ուստի հետագայում կտեսնենք և տեսնում ենք, որ նրանք Արցախի հարցում որդեգրեցին այլ քաղաքականություն, որտեղ մեծ դերակատարություն ունեցավ հայի տականքը։

10 հետաքրքիր փաստ միլիարդատերերի մասին

1. Անհավատալի է, բայց փաստ. եթե հիմնվենք վիճակագրության վրա, ապա մինչև այսօր կայացած միլիարդատերերի մեծ մասը ամեն ինչի հասել է սեփական ուժերով. իրենք են ստեղծել իրենց ունեցվածքը: Միայն 20%-ն է միլիարդների ժառանգություն ստացել ծնողներից կամ հարազատներից: 2. Ամերիկյան միլիոնատերերի մոտավորապես 50%-ը իրենց անձնական օգտագործման համար ավտոմեքենա են գնում 25 000 դոլարից պակաս արժեքով: Ունևորների 20%-ը ընդհանրապես չի հասկանում՝ ինչպես կարելի է երթևեկել ավտոմեքենայով։ Չէ՞ որ դա թանկ հաճույք է։ Իսկ նույն ամերիկյան

8. Ամերիկացի միլիոնատերերը այսպիսի մի սկզբունք ունեն՝ երբեք չնախանձել իրենց ծանոթ մյուս հարուստներին և առավելևս՝ չթշնամանալ նրանց հետ։ Հակառակը՝ պետք է մտերմանալ և ինչու ոչ՝ որոշ բաներ նրանցից սովորել։ 9. Հարուստ մարդկանցից շատերը խորհուրդ են տալիս իզուր ժամանակ չանցկացնել համալսարաններում: Նրանք վստահ են, որ դա ժամանակի կորուստ է. միևնույն է` այնտեղ չեն սովորեցնի՝ ինչպես հարստանալ։ Այսօր կան մեծ թվով միլիոնատերեր և միլիարդատերեր, որոնք բարձրագույն կրթությունը կիսատ են թողել կամ ընդհանրապես չեն ստացել։ 10. Չինացի միլիոնատերերի մեծ մասը խիստ զբաղվածության պատճառով ժամանակ չի ունենում փնտրել իր երկրորդ կեսին։ Դրա համար էլ որոշ հնարամիտներ հատուկ ծառայություն են առաջարկում։ Նրանք կազմակերպում են ծովային ճամփորդություններ՝ իրենց հետ վերցնելով 50 գրավիչ, խելացի և հարուստ աղջիկների (որոնիցից յուրաքանչյուրը, որպես կանոն, նվազագույնը 20 մլն դոլարի կարողություն ունի)։ Ճամփորդության ընթացքում չինացի գործարարները ժամանակ են ունենում ծանոթանալ և շփվել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Իհարկե, լուրջ նպատակներով։

«Ջիվան Գասպարյանը, կարծես, ծիածանի մի գույն լիներ իր յուրահատուկ տեմբրով». դուդուկի վարպետին վերջին հրաժեշտը տվեցին Ջիվան Գասպարյանի հնչեցրած ծիրանափողի մեղեդիները աշխարհին պատմեցին հայ ժողովրդի մասին՝ որտեղից ենք եկել, ինչերի միջով անցել և ուր ենք գնում:


8

Նա դարձել էր ծիրանափողի խոհրդանիշը և նույնիսկ ամենացավոտ թեմայի մասին նվագելիս՝ նրա մեղեդիներում հույս ու լույս կար: Այսպես էր խոսում դուդուկի վարպետի վերջին հրաժեշտին եկած հանդիսատեսը: Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը հիշում է՝ 13 տարեկանում վարպետը լսել է իր նվագն ու ասել՝ որ առաջ գնա մեծ բեմում. երբեք չի դասավանդել իրեն, բայց ասում է՝ Ջիվան Գասպարյանն իմ ուսուցիչն է, ումից շատ բան եմ սովորել. «Ջիվան Գասրպարյանը, կարծես, ծիածանի մի նոր գույն լիներ իր յուրահատուկ տեմբրով, մեկնաբանությամբ, նա այնքան պարզ մարդ էր, շիտակ, որքան նրա դուդուկն էր՝ շատ հայեցի»,- նշեց Գևորգ Դաբաղյանը: Դուդուկահար Կամո Սեյրանյանի հիշողությունից չի ջնջվի այն օրը, երբ Ջիվան Գասպարյանի կողքին ելույթ ունեցավ Ծիծեռնակաբերդում Հռոմի սուրբ քահանայապետի ներկայությամբ, երբ ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության 1,5 մլն սրբադասված նահատակների հիշատակը: Ասում է՝ վարպետը մեծ դուռ բացեց և էլ ավելի արժևորեց դուդուկահարների վաստակը: Հայտնի ռուս հեռուստահաղորդավար

Դմիտրի Դիբրովը եկել է Երևան՝ վարպետին կամ ինչպես նա ասաց՝ «дядя» Ջիվանին վերջին հրաժեշտը տալու: «Նա ծիրանափողը գերեզմանից հանեց և հասցրեց այն սրահը, որտեղ Օսկար մրցանակաբաշխությունն է, հասցրեց նաև «Մեծ» թատրոն: Ռուս ժողովրդի անունից ես իմ խորը երախտագիտությունն եմ հայտնում «дядя» Ջիվանին, որ մեզ ցույց տվեց, թե ինչ վիթխարի ուժ ունի հայ մշակույթը և դա արեց ընդամենը օգտագործելով ծիրանենու փայտի փոքր կտոր: Ամեն ինչ անելու եմ, որ ընտանիքս նույնքան լավ ճանաչի հայ մշակույթը ծիրանափողի միջոցով: Մեծ երջանկություն է ինձ վիճակվել ճանաչել Ջիվան Գասպարյանին: Թող հողը թեթև լինի, հավերժ հիշատակ… Ցավը տանեմ…»,- եզրափակեց շոումենը: Լեգենդին վայել՝ հանդիսատեսը դուդուկի վարպետին ծափողջյուններով հրաժեշտ տվեց:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.