Cultural World # 78

Page 1

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2021


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԱՆԹԻՎ ԵՆ ՄԵՂՔԵՐՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ. ՕՐԻՆԱԿՆԵՐ ՄԻՋԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Հունական աստվածները մոտ էին մարդկանց, խառնվում էին նրանց գործերին, չէին տարբերվում նրանցից՝ չհաշված, որ գործում էին հրաշքներ, և մեկ էլ որ անմահ էին: Այսպիսով, աստվածները նման էին մարդկանց, ունեին իրենց թերությունները՝ սիրային արկածախնդրություններ, ամուսնական դավաճանություն, երդմնադրժություն... Նրանք բացարձակապես սրբակենցաղ չեն եղել: Աստվածներն այնպիսի արարքներ էին անում, որ մենք` քսանմեկերորդ արատավոր դարի վաստակաշատ մեղավորներս, նրանց փոխարեն կկարմրեինք և գետնի տակը կանցնեինք: Քսենոֆոնը գրում է. «Հոմերոսը և Հեսիոդոսը աստվածներին վերագրել են մարդկային ամենաանպատվաբեր, ամենաստոր արատներ՝ գողություն, խաբեբայություն, այլասերվածություն»: Եթե աստվածներն այդ արատներն իրենց պահեին` աստված նրանց հետ: Սակայն նրանք հաճախ անբարոյականություն էին քարոզում, անգամ տարածում այն հենց սրբավայրերում:

…Սիրո և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեն դարեր շարունակ հիացրել է մարդկանց, գերել նրանց երևակայությունն ու զգացմունքները: Մինչդեռ նա հեռու է առաքինության կանոններից այնքան, որքան երկինքը՝ ի-

րեն ծնած ծովի ալիքներից: Աֆրոդիտեն պատգամել է, որ յուրաքանչյուր կին կյանքում գոնե մեկ անգամ պետք է նստի Բաբելոնի` իր անունը կրող սրբավայրում և տրվի բոլորովին անծանոթ տղամարդու, որի դուրը նա գա: Անծանոթն արծաթե դրամը գցում է նրա փեշը, փողի քանակը նշանակություն չունի, և դուրս տանելով սրբավայրից՝ նրա հետ անում այն, ինչ ցուցանել էր Աֆրոդիտեն: Դեռ լավ է, որ կատարվածին մշտական բնույթ չէր հաղորդվում: Աստվածուհու որոշումն այսպիսին էր. կատարեցիր պարտքդ, գնա ամուսնուդ մոտ և տեղդ զիջիր հաջորդին: Սա վերաբերում էր գեղեցիկ և բարեկազմ կանանց, որոնց պահանջարկը մեծ էր: Իսկ տգեղներին, որոնք երկար, նույնիսկ երեք կամ չորս տարի սպասում էին իրենց հերթին, Աֆրոդիտեն բաց չէր թողնում՝ ասելով. «Պարտականություններդ կատարեք՝ հետո»: Կարճ ասած՝ Աֆրոդիտեն կանգնած է Հելլադայում և հարևան երկրներում լայնորեն տարածված սրբազնացրած պոռնկության ակունքներում: Ընդհանրապես, սիրո և գեղեցկության աստվածուհին խիստ ազատամիտ էր իր գործողությունների և փնթի՝ կապերի մեջ: Մեկ անգամ չէ, որ նա դավաճանել է ամուսնուն` Հեփեստոսին, աստվածների և մահկանացուների հետ: Ամուսինը, որից Աֆրոդիտեն հինգ երեխա ուներ, նրան բռնել է պատերազմի աստված Արեսի հետ «դեպքի վայրում»: Մի երեխա էլ աստվածուհին ուներ Հերմեսից` դիվանագետի նախահորից, որին մենք դեռ կանդրադառնանք: Եթե Աֆրոդիտեի արարքները սահմանափակվեին նրա սիրային արկածներով, կասեինք, թե դա իր անձնական գործն է: Սիրուն, երես առած կին է, անում է, ինչ ուզում է: Բայց նրա մատը խառն է նաև անտիկ աշխարհի ամենաարյունահեղ պատերազմներից մեկի ծագմանը: Ահա թե ինչպես: …Աքիլլեսի ծնողների՝ Թեսալիայի Պելևս թագավորի և ծովի աստվածուհի Թետիսի հարսանիքին հրավիրված էին բոլոր աստվածներն ու աստվածուհիները՝ բացի Իրիս անունով ծիածանի աստվածուհուց:

Նա խիստ վիրավորված է: Վրեժ է տենչում: Հայտնի բան է. կանանց վրեժը միշտ էլ նենգ է եղել, մանավանդ անտիկ ժամանակներում: Իրիսը դահլիճ է նետում ոսկե խնձոր՝ վրան գրված. «Ամենագեղեցիկին»: Իսկ հարսանյաց խնջույքին ներկա էին երեք հզորագույն կանայք` իմաստության աստվածուհի Աթենաս Պալլասը, գերագույնի` աստվածների աստված Զևսի կին Հերան և Աֆրոդիտեն: Նրանք քիչ էր մնում իրար մազ փետեին մի խնձորի համար:

Այնժամ Զևսը որոշում կայացրեց, որ Հերմեսը սրանց ուղեկցի Տրոյայի թագավոր Պրիամոսի որդի Պարիսի մոտ, որպեսզի նա վեճը կարգավորի: Գայլին (Հերմեսին) կարգում են գառների պահապան: Աֆրոդիտեն ու Հերմեսը ժամանակ չեն կորցնում: Ճանապարհին էլ նա հղիանում է: Գալով Պարիսի մոտ՝ աստվածուհիները գործի են դնում կաշառքի միջոցը` խնձորը ձեռք գցելու համար: Հերան նրան խոստանում է կարգել երկրների իշխան, Աթենասը` պարգևել իմաստություն և երջանկություն: Իսկ Աֆրոդիտեն՝ նրանցից ամենախարդախամիտը, խոստանում է աշխարհի ամենագեղեցիկ կնոջը` Հեղինեին: Պարիսին գայթակղում է վերջին առաջարկը, և Աֆրոդիտեին հայտարարելով հաղթող՝ նվիրում է ոսկե խնձորը: Հետո Աֆրոդիտեն Պարիսի ձեռքը բռնած հյուր է գալիս Սպարտայի թագավոր Մենելաոսին, որի կինն էլ հենց խոստացված Հեղինեն էր: Թագավորը փառք ու պատվով ընդունում է հյուրերին, իսկ երբ մի օր բացակայում է քաղաքից (ստիպողական գործուղում), Պարիսն Աֆրոդիտեի օգնությամբ ստորաբար փախցնում է Հեղինեին: Մենելաոսը, գալով տուն և չգտնելով գեղեցկուհի կնոջը, դիմում է Հելլադայի բոլոր թագավորներին և մեծ զորք կազմած՝ արշավում Տրոյայի վրա: Մյուս կողմից, եթե չլիներ Աֆրոդիտեի այդ նենգ կավատությունը, ո՞վ գիտե, թերևս Հոմերոսը չստեղծեր իր հանճարեղ «Իլիականը» և «Ոդիսականը», ու մարդկութունը զրկված կլիներ Տրոյայի հափշտակիչ պատմությունից: Իսկ որ գեղեցկության մրցույթներում տեղ են գտնում կաշառքը և կեղծիքը, ոչ ոքի համար գաղտնիք չէ, ինչպես նաև այն, որ միայն արտաքին տվյալները չէ, որ որոշում են, թե ում գլուխը պետք է զարդարի փառքի պսակ-դիադեման: Այդպես եղել է անտիկ աշխարհում, այդպես է այսօր: 1999 թվականին Բեյրութում անցկացվում էր «Միսս Եվրոպա» գեղեցկության մրցույթը: Ընդհանուրի կարծիքով՝ իր բոլոր տվյալներով հաղթող պետք է ճանաչվեր մեր հայրենակցուհի Գոհար Հարությունյանը` Երևանից: Սակայն նա գրավեց հինգերորդ տեղը: Իսկ «միսսի» տիտղոսին արժանացավ Կեմերովոյից եկած հավակնորդուհին, որը ոչ միայն զիջում էր մասնակիցներից շատերին, այլև ուներ, ճիշտ է՝ հազիվ նկատելի, աչքի շլություն: Թե ինչպես էր նա հասել մրցության վերջին փուլին, հանելուկ էր: Հանելուկ մնաց նաև նրա բեյրության հաղթանակը: Հանելուկ չէր միայն այն, որ նրա հովանավորը Կեմերովոյի օլիգարխներից մեկն էր Սակայն վերադառնանաք հին աստվածներին, որոնցից շատերն ամոթալի և անպատվաբեր համբավ են թողել պատմության էջերում: Ծովերի աստված Պոսեյդոնը ժամանակի դոնժուաններից էր, հայտնի լովելաս: Աստվածների հայր Կրոնոսը ոչ միայն գնաց արյունապղծության (ինցեստ)՝ ամուսնանալով հարազատ քրոջ հետ, այլև կուլ տվեց հարազատ որդիներին: Հապա Ապոլլո՞նը: Ողջ երկիրը, տարածաշրջանն էլ հետը երդվում էին նրա անունով, իսկ նա բռնեց ու նետահարեց Թեբեի Նիոբե թագուհու բոլոր վեց որդիներին, իսկ Ապոլլոնի քույր Արտեմիսը` այս վերջինների վեց քույրերին: Եվ ինչի՞ համար: Նրա համար, որ խեղճ կինը ծիծաղել էր Ապոլլոնի մոր` Լետոյի վրա, թե ընդամենը երկու երեխա ես բերել` Ապոլլոնին և Արտեմիսին, իսկ ես տասներկուսին: Իսկ պատերազմի աստված Արեսը, բացի այն, որ մարդկանց կռվեցնում էր իրար հետ, հետո էլ իր պատվին բազմաթիվ զոհեր էր պահանջում: Որ մեկն ասենք, որ մեկը խոստովանենք:


3

…Սկյութիայի բոլոր նահանգներում գործում էին պատերազմի աստված Արեսի սրբավայրերը, որտեղ մարդկային զոհեր էին մատուցվում նրա պատվին: Դա արվում էր հետևյալ կերպ: Քաղաքային հրապարակում դիզում էին մեծ քանակությամբ խռիվ: Գագաթին սարքում էին հարթակ և վրան տնկում Արեսի ապրանքանիշը` սկյութական կարճ սուրը, որը կոչվում է ակինակ: Զոհաբերվող մարդկանց, որոնք գերի ընկած թշնամիներ էին, գլուխները ցողում էին գինով, հետո նրանց մորթում էին մի մեծ անոթի վրա, արյունը տանում էին վեր և լցնում ակինակի վրա, իսկ ներքևում կտրում էին զոհերի աջ ուսը ձեռքի հետ ու շպրտում օդ: Հետո մարմիններն այրում էին խարույկի վրա, հետն էլ հարգանքի տուրք մատուցում Արեսին: Նման զոհաբերություններից բացի՝ աստվածները հանդես էին գալիս որպես մարդկանց կյանքի ամենաինտիմ ոլորտների խորհրդատուներ: … Եգիպտական փարավոններից մեկին, որը տասը տարի առաջ կուրացել էր, հասնում է Դելփյան պատգամախոսի գուշակությունը, որ եթե աչքերդ լվաս կնոջ մեզով, որը կյանքում կենակցել է միայն իր ամուսնու հետ, կտեսնես: Դե, պարզ է, որ նա էլ առաջինը փորձում է սեփական կնոջ մեզը՝ չկասկածելով դրա մաքրությանը: Արդյունքը` զրո: Հերթով փորձում է արքունիքի, հետո քաղաքի բոլոր կանանց մեզերը: Անօգուտ: Վերջապես հայտնվում է կորած-մոլորած մի կին, որի մեզը բուժում է փարավոնին: Այնժամ նա հավաքում է փորձարկվածներին Կարմիր հող կոչվող քաղաքում և բոլորին այրում, կնոջն էլ հետը: Հետո ամուսնանում է այդ ամենազուլալ մեզ ունեցող կնոջ հետ: Արդյոք գիտնականները չե՞ն մտածել մեզը ստի դետեկտորում օգտագործելու ուղղությամբ:

Կին, ով Լենոնին ֆեմինիստ ու պացիֆիստ դարձրեց

Բանկի ամերիկյան բաժանմունքներից մեկի թոք-մենեջերներից էր: Յոկոյի մայրն ամուսնու հետ ապրելու 2 փորձ է արել, սակայն տարբեր պատճառներով կրկին վերադարձել է Ճապոնիա:

Այն բանից հետո, երբ նրա 3-րդ ամուսինը մահացավ ու դարձավ լեգենդ, Յոկո Օնոն հավերժ մնաց նրա ստվերում, ու, միևնույն է, շարունակեց իր սեփական ճանապարհը՝ որպես երաժիշտ ու որպես նկարչուհի: Մարդկանց մի մասի համար նա այն մարդն է, ով քայքայեց «Բիթլզ» լեգենդար քառյակը, մյուսների համար՝ նա, ով կերտել է Լենոնին: Բայց նախ և առաջ՝ նա Օնոն է: Դաստիարակված փոքրիկ Յոկոն… Յոկոն ծնվել է 1933թ. Ճապոնիայում, բոհեմական միջավայրից բավականին հեռու ընտանիքում: Նրա ծնողները հարգված արիստոկրատական տոհմերից էին: Յոկոն ծնվել է Տոկիոյում ու մոր հետ ապրել այնտեղ վաղ մանկության տարիներին: Հայրն այդ ժամանակ աշխատում էր ԱՄՆ-ում: Նա Սան Ֆրանցիսկոյում Ճապոնիայի

Ճապոնիայում Յոկոն ավարտեց արիստոկրատ երեխաների համար նախատեսված բավականին հեղինակավոր դպրոց: Նրա համադասարանցին այն ժամանակվա գահաժառանգ, այժմ՝ Ճապոնիայի կայսրն էր: Յոկոն դարձավ դպրոցի փիլիսոփայական ուղղության առաջին աղջիկ ուսանողը:


4

Սակայն նրան ձգում էր եվրոպացիների էկզոտիկ աշխարհը, և նա ուզում էր սովորել ամերիկյան քոլեջում: Ծնողները իրենց համաձայնությունը տվեցին, ու Օնոն ընդունվեց արվեստների քոլեջ:

Յոկոն նախընտրում էր սառը գունային գամմայով, գրեթե ստերիլ ինստալացիաներ՝ առարկաների շատ հստակ գծերով:

Պատանի ապստամբը… Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բոլոր մասնակից երկրներում գործում էին հզորագույն հակադիր վեկտորներ: Եվ կյանքում, կենցաղում, և արվեստի ու հասարակական մտքի մեջ ծայրահեղ պահպանողականությունը պայքարում էր դեպի ապագան անզուսպ մղմամբ: Ռադիկալ նոր երաժշտություն՝ ռոք-ըն-ռոլ, ռադիկալ նոր պարեր, ու ընդհանրապես ամեն ինչ: Վիզուալ՝ տեսողական արվեստում ձևավորվում է ավանգարդիստական հոսանքը, այսինքն՝ այն ուղղությունը, որը մղվում է առաջ, ու դա անում է մարդկության մնացած հատվածից շատ ավելի արագ: ԱՄՆ-ում Յոկոն տարվեց այդ ուղղությամբ: Սկզբում նա դարձավ ֆեմինիստուհի, սկսեց պայքարել կանանց հավասարության համար, ու 23 տարեկանում հակառակ ծնղների կամքի՝ ամուսնացավ իր ընտրած տղամարդու՝ երիտասարդ ու աղքատ կոմպոզիտոր Տոսի Իտիյանագիի հետ: Նրանք ծանոթացել էին Նյու Յորքում, ուր Տոսին սովորում էր ԱՄՆ-ի ամենահեղինակավոր արվեստի դպրոցներից մեկում: Յոկոն ոչ միայն հետաքրքրվում էր ավանգարդիստական երաժշտությամբ, այլև որոշում է իր ուժերը փորձել՝ որպես նկարչուհի:

Նոր վիզուալ արվեստը չէր ենթադրում նկարելու պարտադիր հմտություն կամ ցանկություն: Որպես նկարչական գործիքներ՝ կարելի էր օգտագործել ինչ ասես: Յոկոյի մոտ արագ ձևավորվեց հատուկ ոճ: Շատ ավանգարդիստներ կենտրոնացած էին սպասումների խաբկանքի վրա՝ ընդհուպ հասարակության վրա ծիծաղելու, առարկաները քանդելու աստիճանի, զարմանում էին զարմանալու համար ու ընդհանրապես ընդդիմանում էին գոյություն ունեցող ամեն ինչին:

Յոկոյի ինստալացիաները միշտ ունեին հստակ, ոչ միանգամից ակնհայտ գաղափար: Դրանք չէին խաբում հանդիսատեսին, սակայն դիպչում էին նրա կարծրատիպերին:

Այս ոճը ավելի ուշ ցնցեց Ջոն Լենոնի երևակայությունը: Հնարավոր է, դա ավանգարդիստների չափանիշերով՝ անատամ արվեստ էր, սակայն Օնոյի հայրենիքում, այդ թվում՝ նաև վերջինիս ծնողների մոտ, այն շոկ հարուցեց: Դստեր արվեստն ու ընտրությունը նրանք չէին կարողանում հասկանալ: Նկարչուհին՝ հուսահատության մեջ… Յոկոն ցուցահանդեսներ էր ունենում, ներկայացումներ բեմադրում, սակայն լայն հասարակության ուշադրությունը դրանք չէին գրավում: Յոկոն փառք էր տենչում, սակայն առավելագույնն ընդունվում էր ժանրի սիրահարների կողմից: Դա նրան հունից հանում էր: Բնավորությամբ լինելով գերէմոցիոնալ՝ նա հիստերիաների մեջ էր ընկնում, ինքնասպանության կիսացուցադրական ցույցեր էր անում, ու նրան փրկում էր ամուսինը: Բայց նրա համբերությունը երկար չդիմացավ այդ տեսարաններին: Նրանց հարաբերություններն ավելի ու ավելի սառն էին դառնում, մինչև վերջապես նա չմեկնեց Ճապոնիա՝ կնոջը թողնելով ԱՄՆ-ում:

Ինքնասպանության հերթական փորձից հետո Յոկոյի էմոցիոնալ վիճակի մասին լուրերը հասան նրա ծնողներին: Նրանք դստերը բուժման ուղարկեցին թանկարժեք հոգեբուժական կլինիկա: Հենց այդ ժամանակ Տոսին ձևակերպեց ամուսնալուծությունը: Յոկոն իրեն ճնշված ու նվաստացած էր զգում: Հենց այդ վիճակում նրան գտավ նրա արվեստի ամենամոլի երկրպագուն՝ ամերիկացի Էնթոնի Քոքսը: Հենց որ նա իմացավ, որ ծնողները նրան բռնի կերպով Ճապոնիա են տարել, նա նետվեց Յոկոյի հետևից: Քոքսը հիվանդանոցում խնամում էր նրան, իսկ հետո առաջարկություն արեց: ԱՄՆ նրանք վերադարձան միասին: Էնթոնին ամեն ինչում աջակցում էր կնոջը, ում շնորհին խորապես հավատում էր: Նա հեղինակեց բանաստեղծությունների ժողովածու, ունեցավ դստերը, ներդրում ունեցավ ավանգարդիստական ֆիլմերի պատմության մեջ ու շարունակեց աշխատել ցուցահանդեսների վրա: 1966թ. Յոկոն ընտանիքի հետ մեկնեց Լոնդոն, ուր նա ցուցահանդես ուներ: Այդ ցուցահանդեսին եկավ նաև Լենոնը:

Ինչպես ինքն էր հետագայում հիշում, նրան ցնցեց Յոկոյի գործերից մեկը: Իսկ Յոկոյի ներաշխարհն ընդհանրապես շուռ եկավ: Էնթոնիի հետ նա ապրում էր միայն նրա համար, որ վերջինս միակն էր, ով ծանր ժամանակ աջակցեց իրեն: Իսկ Ջոնն այն տղամարդն էր, ում, վերջապես, նա կարողացավ սիրել: Բայց այդ սիրո դեմ էր ամեն ինչ, նախ և առաջ՝ նրանց երկուսի ընտանիքները, իսկ հետո էլ՝ 7 տարվա տարիքային տարբերությունը. Յոկոն մեծ էր Ջոնից: Վերջինս նաև իր կարիերային պարտավորություններն ուներ: Իսկ Յոկոն տառացիորեն ցնորվում էր: Նա հետապնդում էր Ջոնին, զանգում էր, գրում, գիշերում վերջինիս դռան տակ, տառացիորեն տեռորի էր ենթարկում: Իսկ Ջոնը թիկնապահներ վարձելու փոխարեն՝ լքեց ընտանիքն ու սկսեց հանդիպել նրա հետ: Ջոն+Յոկո=Բիթըլզ-Ջոն Յոկոն սիրո մասին գրեթե չէր խոսում Ջոնի հետ: Նրա կիրքն այլ կերպ էր արտահայտվում: Յոկոն նրա հետ կիսում էր իր հայացքները, անվերջ բարձրաձայն դատողություններ անում այս կամ այն հասարակական անարդարության, ժամանակակից արվեստի, ապագայի ու երաժշտության, ընդհանրապես մարդկության մասին:

Յոկոյի թեթև ձեռքով փոխվեց խմբի գաղափարախոսությունը, ու Փոլ ՄաքՔարթնիի ու խմբի մնացած անդամների ընդդիմությունը չուշացավ: Դրան ի պատասխան՝ Լենոնը հայտարարեց, որ հեռանում է խմբից: Վերջիններս էլ բոլոր հետաքրքրվողներին հայտարարեցին, որ Յոկոն կործանեց նախագիծը: Սակայն հետաքրքիրն այն էր, որ Լենոնը, այս անգամ՝ արդեն Յոկոյի հետ, շարունակում էր ստեղծագործել ու հասնում դեպի փառքի նոր բարձունքները, իսկ ՄաքՔարթնիի անձնական նախագծերն այնքան էլ հաջողակ չէին: Լենոնը նախ՝ հարեց ֆեմինիստական հայացքներին, ապա՝ էգալիտարիզմին, սկզբում կտրուկ պացիֆիստ դարձավ, իսկ հետո, ընդհակառակը, ռադիկալ սոցիալիստ, ով երազում էր հեղափոխության մասին: Նրա յուրաքանչյուր գործի մեջ այժմ զգացվում էր Օնոյի շունչը: Ջոնն ու Յոկոն տալիս են կոնցեպտուալ հարցազրույցներ, որոնցից ամենահանրահայտը, անկասկած, գիշերազգեստներով հարցազրույցն էր: Այս երկուսը պարզապես անկողնում գիշերազգեստներով պառկած՝ պատասխանում էին ցանկացած մարդու հարցին, ով ներս էր մտնում: Եվ սա մտավ և՛ արվեստի, և՛ պացիֆիստների շարժման պատմության մեջ, քանի որ Ջոնն ու Յոկոն հիմնականում խոսում էին պատերազմի և խաղաղության մասին:


5

Զույգն Անգլիայից տեղափոխվեց Նյու Յորք, քանի որ Յոկոյի համար կարևոր էր իր փոքրիկ դստեր հետ շփվելը: Նախկին ամուսինը փորձեց հասնել Յոկոյին ծնողական իրավունքներից զրկելուն: Օնոյի և Լենոնի միությունն անամպ չէր: Մի երեկույթի ժամանակ Ջոնը, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, բացեիբաց դավաճանեց Յոկոյին: Շուտով նրանք բաժանվեցին, սակայն 2 տարուց կրկին հաշտվեցին: Ծնվեց նրանց որդին: Երեխայի կյանքի առաջին 5 տարիներին Ջոնը հեռացավ արվեստից ու ակտիվ հասարակական գործունեություն ծավալելուց. այժմ նրան ավելի շատ հետաքրքրում էր երեխայի հետ զբաղվելը: Յոկոն շարունակում էր ցուցահանդեսներ ունենալ: Կյանքը՝ Ջոնի մահից հետո… 1980թ. Ջոնը նոր ալբոմով վերադարձավ երաժշտական աշխարհ: Ալբոմի կազմի վրա Յոկոյի ու Ջոնի համբույրն էր պատկերված, երգերը նույնպես համատեղ էին գրված: Զույգից նորից սկսեցին հարցազրույցներ ու ինքնագրեր վերցնել: Հարցազրույցներից մեկից հետո նրանք ձեռք ձեռքի տված տուն էին մտնում, երբ այդ պահին կրակոցներ հնչեցին: Ջոնն ընկավ. նա արնաքամ էր լինում, Յոկոն օգնություն էր կանչում: Հաշված րոպեների ընթացքում երգչին հիվանդանոց հասցրին, սակայն ոչինչ չհասցրեցին անել: Լենոնն արնաքամ էր եղել:

Յոկոն շատ ամուր կին դուրս եկավ: Նա վաղուց արդեն 80-ն անց ծեր կին է, սակայն շատ ակտիվ գործունեություն է ծավալում թե՛ արվեստում, թե՛ հասարակական կյանքում: Նա 10 գիրք է գրել, որոնց մի մասը նվիրված է ողբերգականորեն զոհված սիրելիին, ձայնագրել է 8 երաժշտական ալբոմ, որոնց մի մասը քննադատների կողմից բարձր գնահատականի է արժանացել, ժամանակ առ ժամանակ շարունակել է ցուցահանդեսներ կազմակերպել: Նա վարում է Ինստագրամի ու Թվիթերի էջեր, և չնայած 2016թ. տարած ինսուլտին՝ չի պատրաստվում հանձնվել:

Գրաքննություն և թանկարժեք ամուսնալուծություն. Ջեֆ Բեզոսի տասը աղմկահարույց ձախողումները

Սխալները և դրանցից դասեր քաղելու կարողությունը էական բաղադրիչ են հաջողակ ձեռնարկատիրոջ համար: Ստորև՝ մոլորակի ամենահարուստ մարդու՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի անհաջող գաղափարները, նախագծերն ու գործողությունները: 2020 թվականին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հրատարակեց հրապարակային ելույթների և նամակների նոր հավաքածու՝ Invent and Wander: The Collected Writings of Jeff Bezos: Գրքում գործարարը շատ է խոսում բիզնեսում տեղի ունեցած սխալների մասին և խոստովանում, որ ինքն է թույլ տվել դրանք: Զեղչի դրամապանակ 2014 թվականին Amazon-ը փորձեց գործարկել Wallet ծրագիրը՝ զեղչեր և նվեր քարտեր պահելու համար: Այսպիսով, ընկերությունը նախատեսում էր Android սարքերի օգտվողներին օգնել հավաքել իրենց նվեր քարտերն ու հավատարմության քարտերը մեկ տեղում: Սակայն ծրագիրը չէր կարող օգտագործվել վարկային կամ դեբետային քարտերի կառավարման համար: Apple Wallet-ի հաջողությունը կրկնել չհաջողվեց: Գործարկումից վեց ամիս անց Amazon-ը հայտարարեց ծառայության փակման մասին: Fire Phone Այնուհետև, 2014 թվականին, Amazon-ը շուկա մտավ սեփական Fire Phone սմարթֆոնով: Սկզբում այն արժեր մոտ 200 դոլար, սակայն մի քանի ամիս անց գինն իջավ մինչև 99 ցենտ: Դրա պատճառը չափազանց ցածր պահանջարկն էր: Արդյունքում՝ սմարթֆոնների նախագիծը փակվեց 2015 թվականի սեպտեմբերին: Պահեստում մնացած գաջեթների համար Amazon-ը ստիպված էր դուրս գրել 170 միլիոն դոլար: Ընկերությունը կրեց 437 մլն ԱՄՆ դոլարի վնաս: Բեզոսն ի վերջո խոստովանեց, որ նախագիծը թանկարժեք ձախողում էր: Կարճ ճանապարհորդական ծառայություն Սմարթֆոններից հետո Բեզոսը որոշեց ուժերը փորձել զբոսաշրջության ոլորտում: 2015 թվականի ապրիլին Amazon -ը հայտարարեց հանգստյան օրերի ճանապարհորդությունների ամրագրման նոր ծառայության գործարկման մասին: Օգտատերերին առաջարկվում էր հյուրանոցներ ամերիկյան 25 քաղաքներում: Այնուամենայնիվ, արդեն նույն տարվա հոկտեմբերին Amazon Destinations կայքը դադարեց աշխատել: Ընկերությունը երբեք չի մեկնաբանել նախագծի փակումը: «Մենք շատ բան սովորեցինք, բայց դեռ որոշեցինք փակել Amazon Destinations-ը»,- ասում են Բեզոսի աշխատակիցները: Ըստ ամենայնի, TripAdvisor, Expedia կամ Yelp կայքերի հետ մրցելն այնքան էլ հեշտ չէր նույնիսկ մուլտիմիլիոնատերի համար: Խելացի բարձրախոս անհիմն գնով 2016 թվականին թողարկվեց Amazon Tap-ը՝ շարժական bluetooth բարձրախոս, որը երբևէ չի մշակվել: Ներկառուցված մարտկոցով և ձայնային օգնական Alexa-ի աջակցությամբ խելացի բարձրախոսները հետաքրքիր չէին հանրությանը: Amazon Tap-ը ներկայացվեց առաջին սերնդի Echo Dot-ի կողքին: Այնուամենայնիվ, մարտկոցով աշխատող տարբերակը արժեր 129 դոլար՝ ի տարբերություն 80 դոլարանոց լիցքավորիչի: Թերևս սա որոշակի դեր խաղաց սպառողի ընտրության հարցում:

Սարքերի վաճառքները դադարեցվել են մինչև 2018 թվականի վերջ: Պատերազմ արհմիությունների հետ Amazon-ի աշխատակիցները տարիներ շարունակ բողոքում են աշխատանքային ծանր պայմաններից և ցածր աշխատավարձից: 2020 թվականին նրանք գործադուլ սկսեցին աշխարհի 15 երկրներում՝ Բրազիլիայում, Մեքսիկայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Լյուքսեմբուրգում, Իտալիայում, Լեհաստանում, Հնդկաստանում, Ավստրալիայում, Բանգլադեշում և Ֆիլիպիններում: Այնուամենայնիվ, Բեզոսը նախընտրում է ոչ թե համագործակցել արհմիությունների հետ, այլ պայքարել դրանց դեմ՝ գովազդի օգնությամբ: Այնուամենայնիվ, նույնիսկ Twitch հոսքային ծառայությունը, որը նախկինում գնել էր Amazon-ը, հրաժարվեց հրապարակել հակամիութենական տեսանյութեր: Միևնույն ժամանակ, Բեզոսի ընկերության HR մենեջերներից մեկը խոստովանեց, որ անձնակազմի շրջանառության պլանը կատարելու համար ստիպված էր մարդկանց վարձել և անմիջապես ազատել աշխատանքից: Մինչդեռ, Amazon-ի գործադիրն ինքն առատաձեռն է՝ նվիրաբերելով կրթությանը և անօթևանների օգնության հիմնադրամներին: 2018-ին նա ռեկորդային 2 միլիարդ դոլար նվիրաբերեց, բայց երախտագիտության փոխարեն՝ քննադատություն ստացավ համայնքի ղեկավարներից՝ Բեզոսին հորդորելով նախ մտածել սեփական աշխատողների մասին: Կոչը չլսվեց, բայց 2020-ին Amazon-ի հիմնադիրը ստեղծեց մեկ այլ կազմակերպություն` Bezos Land Foundation-ը` կլիմայի սպառնալիքներին դիմակայելու համար: Այս նախագծում Բեզոսը ներդրել է 10 միլիարդ դոլար: Կենդանիների կերերի և մթերքների առաքում 1999-ին Amazon-ը գնեց Pets.com-ի՝ ընտանի կենդանիների սննդի ձեռնարկության 50%-ը, այնուհետև ներդրեց 50 մլն դոլար: Այնուամենայնիվ, 2002-ին ընկերությունը փակվեց՝ դրա նկատմամբ հետաքրքրության բացակայության պատճառով: Լրատվամիջոցները փակումը որակել են՝ որպես «dot-com-ի դարաշրջանի ամենամեծ աղետներից մեկը»: 2000 թվականին էլեկտրոնային առևտրի շուկան որոշեց 60 մլն դոլար ներդնել Kozmo.com-ում՝ մթերք, գրքեր, խաղալիքներ և առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարող ընկերությունում: Այն ուղղված էր երիտասարդ հանդիսատեսին և առաջարկում էր անվճար առաքում: Այնուամենայնիվ, նոր ներդրողներ գտնելու հետ կապված խնդիրների պատճառով Kozmo.com-ը ստիպված եղավ առաքման ծառայությունը վճարովի դարձնել: Սա հանգեցրեց մեծ կորուստների, և ընկերությունը փակվեց 2001 թվականին: Ինքը ՝ Բեզոսը, իր մասնակցությունն այս նախագծերին անվանել է «ատամների բուժում՝ առանց անզգայացման»: Գրաքննություն 2009-ին Amazon-ն առանց նախազգուշացման հեղինակային իրավունքի սեփականատերերի խնդրանքով հեռացրեց Ջորջ Օրուելի «1984» և «Անասնաֆերմա» գրքերն իր բոլոր Kindle էլեկտրոնային հարթակներից: Ավելին, սա ազդել է նաև այն գրքերի վրա, որոնք օգտվողներն արդեն գնել և ներբեռնել են սարքեր: Նրանք վրդովված էին, թե որքան հեշտությամբ է ընկերությունը գրաքննության ենթարկում իրենց գաջեթների բովանդակությունը:


6

Բեզոսը ստիպված էր ներողություն խնդրել. «Մեր «խնդրի լուծումը» հիմար էր, անլուրջ և լիովին անհամապատասխան մեր սկզբունքներին: Սա ամբողջովին մեր մեղքն է, և մենք արժանի ենք այն քննադատությանը, որը ստացել ենք»: Quorra-ի թույլ մրցակից 2007 թվականին Amazon-ը գործարկեց AskVille նախագիծը՝ հարթակ, որտեղ օգտվողները միմյանց հարցեր են տալիս և ստանում դրանց պատասխանները: Նախագիծը կարողացավ գործել յոթ տարի, սակայն փակվեց սոցիալական ցանցերի աճող ժողովրդականության ֆոնին: Ի տարբերություն ամերիկյան հայտնի Quorra-ի, այն ռեսուրսներ չուներ: Նույնիսկ հին և ակտիվ օգտվողները սկսեցին լքել AskVille-ը մի շարք փոփոխություններից հետո, օրինակ՝ խաղային պարադիգմայից հրաժարվելը:

1919 թվականի օգոստոսի 21-ին ամերիկացի ռազմական-քաղաքական գործիչ Ուիլյամ Հասկելը Երևան ժամանելուց հետո հանդիպումներ է ունենում և զրուցում Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության հետ։ Զրույցների ժամանակ Հասկելն ընդգծում է, թե ինչ ծրագրերով է եկել։ Առաջին հայացքից Հասկելի ծրագրերն ու խոստումները բացառապես հայանպաստ են։ Դրա մասին մանրամասն ներկայացրել ենք նախորդ համարներում։ Սակայն խոստումներից կարճ ժամանակ անց Հասկելն անցնում է գործի։ Հետագայում արդեն տեսնում ենք, որ Հասկելի խոստումներն ու գործերն իրար այդքան էլ չեն համապատասխանում։

«Այդ պայմանագրի համաձայն՝ «Շարուր -Դարալագյազի և Նախիջևանի գավառներում պիտի հաստատվի չեզոք շրջան», որի կառավարությունը պիտի հանձնվի գնդապետ Հասկելի նշանակած ընդհանուր նահանգապետին։ Երկու կողմերն այդ շրջանից հանում են իրենց զորքերին ու գործակալներին, և կազմակերպվում է տեղական իշխանություն։ Այսպիսով Շարուր-Դարալագյազ-Նախիջևանի շրջանները հայտարարվում էին վիճելի, որով գնդապետ Հասկելը յուրացնում էր ադրբեջանյան տեսակետը։

Test Drive-ից հրաժարվելը 2011-ին Amazon-ը ներկայացրեց Test Drive գործառույթը, որը թույլ էր տալիս Android ծրագրերը փորձարկել անմիջապես բրաուզերում՝ դրանք գնելուց առաջ: Այն դուրս եկավ՝ որպես Amazon հավելվածների խանութի մաս: Այս գործառույթը հատկապես տարածված էր բջջային խաղերի ոլորտում. դրանք կարող էին փորձարկվել՝ մեկ փուլ խաղալով: Test Drive-ը փակվեց չորս տարի անց՝ անվճար անալոգային ծրագրերի հանրաճանաչության պատճառով: Խաղերի մշակողներն անցել են վաճառքի նոր մոդելի՝ խաղերը դարձել են անվճար: Ամուսնալուծություն և սխալների ուղղում 2019 թվականին Ջեֆ Բեզոսը հայտարարեց ամուսնալուծության մասին: Նա բաժանվեց Մակքենզի Սքոթից, որի հետ ամուսնացած էր 25 տարի: Պարզվել է, որ գործարարը դավաճանում էր կնոջը 49-ամյա Լորեն Սանչեսի հետ, ով նույնպես այդ ժամանակ ամուսնացած էր: Բեզոսը ստիպված էր նախկին կնոջը փոխանցել Amazon-ի բաժնետոմսերի 4%-ը (68 մլրդ դոլար), ինչը թույլ տվեց Մակքենզի Սքոթին 2020 թվականին դառնալ աշխարհի ամենահարուստ կինը: Գործարարի խոսքերով, որը նա արտահայտում է իր գրքում, որոշ սխալներ կարող են նույնիսկ օգտակար լինել, եթե դրանք տեղի ունենան փորձի կամ նախատիպերի պատրաստման փուլում: Գործարարը միաժամանակ «սարսափելի» սխալներ է գնահատում «գործառնական ձախողումները» կամ գոյություն ունեցող բիզնեսի ընդլայնման անհաջողությունները: «Ինքներդ ձեզ տալու հիմնական հարցը հետևյալն է՝ դուք փորձե՞լ եք ինչ-որ նոր բան անել, նախքան ձախողվելը: Եթե այդպես է, դասեր քաղեք ձեր սխալներից, բայց մի անհանգստացեք դրանց մասին: Ընդունեք դրանք՝ որպես նշան, որ ձեր գաղափարներն իսկապես մեծ են»,- եզրափակում է Բեզոսը:

Ինչպե՞ս էր ամերիկացի Ուիլյամ Հասկելը փորձում Նախիջևանը, Արցախը և Զանգեզուրը նվիրել Ադրբեջանին

Արդեն իսկ օգոստոսի 23-ին նա մեկնում է Թիֆլիս, ապա և՝ Բաքու։ Բաքվում Հասկելը հանդիպում է Ադրբեջանի կառավարության հետ, որպեսզի քննարկի Շարուր-Նախիջևանի հարցը։ Բաքվում Հասկելը հանդիպում է Ադրբեջանի կառավարության ղեկավար Նասիբ բեկ Ուսուպբեգովին, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարին։ Քննարկումներից հետո` օգոստոսի 29-ին, Ուսուպբեգովն ու Հասկելը ստորագրում են պայմանագիր, որը բացառապես ադրբեջանամետ պայմանագիր էր.

Ավելին դեռ. Պայմանագրի 9-րդ կետն ասում էր. «Հայաստանի կառավարությունը պիտի գործադրե իր ամբողջ ազդեցությունը հանգստացնելու համար հայ ազգաբնակչությունը չեզոք շրջանում և Զանգեզուրում»։ 12-րդ կետով «Ազրբեջանի կառավարությունը համաձայնում է ամեն կերպ դյուրացնել Ամերիկյան նպաստամատույցի պարենավորման և սնունդ տալու գործը Շուշիի և Զանգեզուրի շրջանների ազգաբնակչությանը»։ 15-րդ կետով «Բաքու-Ջուլֆա շինվող երկաթուղագիծը պիտի լինի բացառապես Ազրբեջանի կառավարության իշխանության տակ և ոչ ոք չպիտի խառնվի նրա կառուցման գործում»։ 16-րդ կետ. «Հայաստանի չեզոք շրջանի սահմանը պիտի լինի այն տեղը, որը կոչվում է Գայլի Դրունք»։ (Հատվածը վերցված է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից։ Երևան, 1993 թվական, էջ 23)։


7

Այլ կերպ ասած, Հասկելը Զանգեզուրը և Արցախը տալիս է Ադրբեջանին։ Հաշվի առնելով նաև այն, որ չեզոք գոտի էր համարվում նաև Դարալագյազը (ներկայիս Վայոց ձորի մասը), ստացվում էր, որ փորձ էր արվում հայկական տարածքները տալ Ադրբեջանին և արդյունքում, մեր օրերի քաղաքական լեզվամտածողությամբ ասված՝ ստեղծելու «թուրքական միջանցքը»։ Բաքվում Հասկելի և Ուսուպբեգովի ստորագրած պայմանագրի կնքումը մեծ զայրույթ առաջացրեց Երևանում։ Բացի այդ, Հասկելն ուղարկում է Երևան պայմանագրի երկու օրինակ և նշում, որ կառավարությունը ստորագրի առանց դանդաղելու։ Սակայն այդ ընթացքում, այսպես կոչված, «ՀարավԱրևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչները Հասկելին հասցնում են 10 կետից բաղկացած հուշագիր, որում մասնավորապես նշվում է. «Նկատի ունենալով, որ ամեն ազգ իրավունք ունի անկախության և իր ձեռքն առնելու իր իրավունքներն ու ճակատագիրը, Սուրմալուի, Վեդի-Բասարի, Միլիստանի, Շարուրի, Նախիջևանի և Օրդուբադի շրջաններն իրենց համարում են անբաժանելի մաս Ադրբեջանի»։ (Նույն տեղում` էջ 324)։

Թուրք–ադրբեջանական հերթական կեղծ փաստաթղթում ասվում էր նաև, որ այս շրջանների ժողովուրդն Ադրբեջանի կառավարությունից, ինչպես նաև Հասկելից պահանջում է, որպեսզի իրենք այլևս չենթարկվեն Հայաստանին, ունենան ժամանակավոր ինչ-որ դրություն, քննվի, այսպես կոչված, հայերի վայրագություններն Երևանում ապրող ադրբեջանցիների դեմ, հակառակ դեպքում իրենք կդիմեն զենքով պայքարի։ Հերթական սուտ փաստաթուղթը ստանալով՝ Հասկելն ավելի է

խճճվում։ Սիմոն Վրացյանն ինքն իր գրքում ընդգծում է, որ Հասկելը ամեն կողմում հանդիպելով թուրքերի բողոքներին և ստերին, չէր կարողանում կողմնորոշվել, թե իրականում ո՞րն է ճշմարտությունը և ո՞րն է կեղծիքը։ Սրանից զատ, Հասկելը նաև ստանում է ևս մեկ կեղծ փաստաթուղթ, այսպես կոչված, «Երևանի վաղեմի բնակիչ թուրքերի կողմից», ովքեր ներկայացնում էին այն մասին, թե իբր հայերի կողմից ենթարկվում են բռնությունների և կոտորածների։

Արդյունքում՝ Բաքվից Հասկելի ուղարկած գրությունը քննվում է երկրի կառավարությունում և որոշում է կայացվում Հասկելի մոտ ուղարկել պատվիրակություն, որը մանրամասն կպարզի ամբողջ եղելությունը։ Քննարկումներից հետո Հասկելը չեղյալ հայտարարեց Ադրբեջանի կառավարության ղեկավար Ուսուպբեգովի հետ ստորագրած պայմանագրի այն կետերը, որոնք վերաբերում էին Արցախին և Զանգեզուրին։ Ադրբեջանը մերժեց ընդունել այդ համաձայնությունը։ Կարճ ժամանակ անց Հասկելը կարգադրեց Նախիջևան մտցնել ամերիկյան իշխանությունը։ Արդյունքում՝ Նախիջևանը իր ինքնավարությունը պահեց մինչև 1920 թվականի ամառ։

Կորոնավիրուսից մահացել է ռեժիսոր Ռաֆայել Գասպարյանցը

COVID-19-ի բարդությունների հետեւանքով մահացել է ռեժիսոր Ռաֆայել Գասպարյանցը։ Այս մասին հայտնել է «Ալանիա» հեռուստաընկերությունը, ուր ռեժիսորն աշխատում էր 1968թ․-ից։ «Կյանքի 78-րդ տարում կյանքից հեռացել է հյուսիսկովկասյան կինեմատոգրաֆիայի լեգենդ, ռեժիսոր Ռաֆայել Գասպարյանցը։ Վարպետն այսօր մահացել է բարդություններից, որոնք առաջացել են կորոնավիրուսի հետեւանքով»,- հայտնել է հեռուստաընկերությունը։ Գասպարյանցը նկարահանել է ավելի քան 70 վավերագրական եւ 12 գեղարվեստական ֆիլմեր։

Արտավազդ Փելեշյանն արժանացել է «Life achievement award» մրցանակին


8

2021թ.-ին «Life achievement award»-ը գնալու է Հայաստան՝ անվանի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աշխատասենյակ, հայտնում է Կինոաշխարհը։ 1988թ․-ից Ամստերդամում անցկացվում է Դոկումենտալ կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնը՝ IDFA-ն (The International Documentary Film Festival Amsterdam)։ Բացի միջազգային կինոծրագրերից, ժանրերի բազմազանությունից եւ ամեն տարի ցուցադրվող բազմաթիվ եվրոպական ու համաշխարհային պրեմիերաներից, փառատոնը իրականացնում է նաեւ բազմազան բանավեճեր, ֆորումներ եւ վարպետաց դասեր: Պարբերականի հաղորդմամբ՝ IDFA-ի ֆիլմերը ցուցադրվում են Ամստերդամի մի քանի կինոթատրոններում, բայց առաջին հերթին՝ պատմական Տուշինսկի կինոթատրոնում։ Այս կինոթատրոնում են հանձնվում փառատոնի մրցանակները։ Դրանց թվում է «Life achievement award» («Սսեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա մրցանակը կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Նոյեմբերի 19-ի Տուշինսկի կինոթատրոնի սրահում փառատոնի տնօրեն, սի-

րիացի պրոդյուսեր Օրվա Նիրաբիան խոսել է Փելեշյանի, կինոյի պատմության մեջ՝ վավերագրական կինոյի պոետի ֆիլմերի կարևորության մասին։ Մրցանակը Փելեշյանը պետք է ստանար անձամբ, սակայն առողջական խնդիրների պատճառով ճանապարհորդել չկարողացավ։ Վարպետի փոխարեն այն ստանալու էին եկել Փարիզի Կարտիե ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Էրվե Շանդեսն ու ռեժիսոր Անդրեյ Ուջիկան։

Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա Լոնդոնի Գոսպել երգչախումբը

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնն առաջին անգամ Հայաստանում կհյուրընկալի Լոնդոնի Գոսպել երգչախմբին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչախմբի համերգը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երեկոյին կհնչեն խմբի ամենահայտնի հիթերը, ինչպես նաև ջերմաշունչ ամանորյա և սուրբծննդյան երգեր: Լոնդոնի Գոսպել երգչախումբը մշտապես ելույթներով հանդես է եկել այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Փոլ ՄաքՔարթնին, Էլթոն Ջոնը, Սթիվի Ուանդերը, Ադելը, Քայլի Մինոգը, Էրիկ Քլեփտոնը և այլք: Խմբի տպավորիչ կատարումները կարելի է լսել մի շարք հանրահայտ հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից են «Առյուծ արքան», «Մոխրոտը», «Բարևներ Բրոդ փողոցին», «Պայքար գայթակղությունների դեմ», «Իրական սեր», «Փողոցային պարեր» և այլն։


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.