Աշխարհն այնպիսին է ինչպիսին դու այն տեսնում ես

Page 7

Մի ձմեռ ուսուցիչը և աշակերտը քայլում էին գետի ափին: -Ուսուցի՛չ, մարդիկ չեն հասկանում իրար: Մարդիկ փորձում են շփվել, կարդալ գրքեր, որոնք պատմում են փոխըմբռնման մասին և բախվում են անտեսանելի պատին: Ինչո՞ւ է այդպես: Մի՞թե իսկապես հնարավոր չէ դա սովորել: -Արի՛ ինձ հետ: Ուսուցիչը սառույցի վրայով քայլեց դեպի գետի մեջտեղը: -Նայի՛ր ներքև, դու այստեղ ինչ-որ բան տեսնո՞ւմ ես: -Ո՛չ: Ինչպե՞ս կարող եմ ինչ-որ բան տեսնել սառույցի միջով: -Այնտեղ՝ սառույցի տակ, քեզ անհայտ մի ամբողջ աշխարհ կա: Հալեցրո՛ւ սառույցը և այն կդառնա ջուր, որ կյանք է տալիս ողջ աշխարհին: Բայց այստեղ թափի՛ր ջուր և այն կսառչի ու միայն կամրացնի սառույցի թագավորությունը:

Թարգմանեց Արթուր Սայպեդենովը

Մահվանից չես թաքնվի Բաղդադում ապրում էր մի առևտրական: Մի անգամ նա ծառային ուղարկեց շուկա՝ առևտրի, բայց ծառան գունատված ու դողալով ներս վազեց ու ասաց. -Պարո՛ն, շուկայում՝ ամբոխի մեջ, ինձ մի ծեր կին հրեց, ես շրջվեցի և տեսա, որ ինձ հրել է հենց ինքը՝ մահը: Նա նայեց ինձ և սպառնաց: Տե՛ր իմ, ինձ ձի տո՛ւր, ես կգնամ այս քաղաքից, կթաքնվեմ իմ ճակատագրից: Ես կգնամ Սամարա, կթաքնվեմ այնտեղ և մահն ինձ չի գտնի: Առևտրականը ձի է տալիս ծառային, ծառան նստում է ձին, քաշում է սանձերը և սլանում ողջ արագությամբ: Իսկ առևտրականը գնում է շուկա, ամբոխի մեջ գտնում է մահին, մոտենում է և հարցնում. -Ինչո՞ւ ես սպառնացել իմ ծառային, երբ այսօր՝ առավոտյան, տեսել ես նրան: -Ես չեմ սպառնացել, -պատասխանում է մահը,- ես ընդամենը զարմացել եմ: Ես չէի սպասում նրան տեսնել Բաղդադում, որովհետև այսօր երեկոյան Սամարայում նրա հետ հանդիպում ունեմ:

Թարգմանեց Աստղիկ Հովհաննիսյանը

6


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.