Հավատ և Ճանապարհ

Page 1

«Հավատ և ճանապարհ» Աշխարհի ամենատարածված հին և նոր կրոններն ու որոշ փիլիսոփայությունները

Այս աշխատությունը ներկայացնում է մի քանի հին և նոր կրոններ ու փիլիսոփայություններ, նրանց տեսությունն ու գործնական քայլերը, որոնք ակնկալվում են հետևորդից: Նյութը ներածական բնույթի է, և ցանկացած կրոնի և աշխարհընկալման վերաբերյալ ավելին իմանալու համար ընթերցողը կարող է ինքնակամ շարունակել իր պրպտումները:

Սևակ Կիրակոսյան 04.03.2013


Ի՞նչ • Հինդուիզմ

Որտե՞ղ •Հնդկական ենթամայրցամ աք

Ե՞րբ •մ.թ.ա. 1500ականներ

Ո՞վ •

------

Սուրբ Գիրը •Վեդաներ, •Պուրանաներ •և այլն

Հինդուիզմը տարբեր ավանդույթների վրա է հիմնված, չունի մեկ հիմնադիր: Իսկ խիստ կանոնների ու հավատալիքների փոխարեն հինդուիզմը հիմնվում է ինտելեկտուալ կամ փիլիսոփայական հավատալիքների վրա: Հինդուիզմը երբեմն անվանում են «Աշխարհի ամենահին կրոնը» և «Աշխարհի կենդանի կրոններից ամենահինը»: Այն ունի ավելի քան 3500 տարվա պատմություն: Գլխավոր կրոնական գրերից են՝ 

Վեդաները («Վեդա» բառացի նշանակում է «գիտելիք,

իմաստություն»), 

Ուպանիշադները (գրերի այս հավաքածուն նաև անվանում են

Վեդանտա, և սրանք վեդաների համար գրված մեկնաբանություններ են), 

Պուրանաները (սրանք պատմում են արքայական տոհմերի,

աստվածությունների, կիսաստավծների, ինչպես նաև տիեզերքի, աշխարհի ստեղծման ու կործանման մասին), 

Մահաբհարատան,

Ռամայանան,

Բհագավատ Գիտան (վերջիններս հնդկական էպոսն են պարունակում, ի թիվս այլ փիլիսոփայական ու կրոնական նյութերի):

Հետաքրքիր է, որ հինդուիզմում նույնպես գոյություն ունի երրորդություն, որը կոչում են «Տրիմուրտի» (բառացի՝ «երեք ձև»), որը 2


բաղկացած է երեք աստվածություններից. Բրահմա, Վիշնու և Շիվա: Բրահման արարիչն է, Վիշնուն պահպանողը, իսկ Շիվան՝ կործանողը կամ վերափոխողը:

Ըստ Մահաբհարատայի, կյանքի իմաստը կայանում է չորս երևույթների կամ պուրուշարաթաների մեջ, որոնց պետք է հետևել կյանքի փուլերում. -

Դհարմա. (կրոնական, սոցիալական կամ բարոյական) արդարություն, ճշմարտացիություն՝ և՛ հոգևոր, և՛ ծիսական: Դհարմա բառացի նշանակում է «պարտք»:

-

Արթա. (նյութական և/կամ ֆինանսական) բարգավաճություն: Կյանքի այս փուլում մարդը պետք է փորձի հասնել փառքի, նյութական բարիքներ կուտակել, բարձրացնել իր սոցիալական ստատուսը:

-

Կամա. (սեռական) հաճույք:

-

Մոկշա (ազատագրում). կյանքի այս փուլում էլ հոգին պետք է ազատագրվի անընդհատ վերածնվելուց:

Պուրուշարաթաների միջով անցնելու համար օգտագործվում է աշրամայի համակարգը. 

5-ից մինչև 24 տարեկանը պատանին Brahmacharya՝ «ուսանող», փուլում է, որի ժամանակ նա ապրում է գուրույի տանը, սովորում նրա մոտ:

25-49 տարեկանը Grihastha՝ «տնային տնտեսողի» փուլն է, որի ժամանակ անհատը պետք է ընտանիք կազմի, օգնի ընտանիքին, ֆինանսական միջոցներ կուտակի և այլն:

50 – 74 տարեկանը Vanaprastha՝ «թոշակառու» փուլն է, երբ անհատը, արդեն ունենալով ընտանիք, թոռներ, թողնում է աշխարհիկ կյանքը, հեռանում անտառ: 3


75 – 100 տարեկանը Sannyasa՝ «կյանքից հրաժարվելու» փուլն է, երբ աշխարհից կատարելապես կտրվում ես, երկրի վրա ոչնչից կախում չես ունենում, ձերբազատվում ես ամեն կախվածությունից, վախից, զգացմունքից և ջանում ես հասնել մոկշայի՝ ազատագրման, որպեսզի նորից չվերածնվես:

Մեկ միլիարդից ավել հետևորդներով հինդուիզմն աշխարհի երրորդ խոշորագույն կրոնն է:

Զրադաշտություն, մազդայություն կամ մոգություն (մագիանիզմ)

Ի՞նչ

• Զրադաշտություն

Որտե՞ղ

Ե՞րբ

•Պարսկաստան

•մ.թ.ա. մոտ 6-րդ դար

Ո՞վ

• Զրադաշտ

Սուրբ Գիրը •Ավեստա

Հիմնադիրն է Զրադաշտը կամ Զարատուստրան / Զարաթուստրան, որը համարվում է զրադաշտության մարգարեն (կրոնը Աստծոց մարդկանց փոխանցողը): Հին աշխարհի խոշորագույն կրոններից մեկն էր: Գլխավոր աստվածությունը Ահուրա Մազդան է, որը բարի աստված է, և ոչ մի չար չի առաջանում նրանից: Ահուրա Մազդայի հակառակորդը նրա զույգ եղբայր Ահրի Մանն է կամ Անգրա Մայնյուն, ում հայերը նաև Ահրամ էին կոչում, ով փորձում է ոչնչացնել բարին: Մագիա / մոգություն բառն առաջացել է զրադաշտությունից. մագերը կամ մոգերը զրադաշտ հոգևորականներն էին:

4


Նույնիսկ քրիստոնեության տարածումից հետո, զրադաշտությունը մեծ ազդեցություն է ունեցել նաև հայերի վրա: Անգամ մինչև 17-18-րդ դարերը արևելյան Հայաստանի հայերին անվանում էին «կռո»՝ կռապաշտ, քանզի նախաքրիստոնեական հավատալիքները, նաև զրադաշտական որոշ ծեսեր ու հավատալիքներ պահպանվում էին տարածաշրջանում:

Ինչպես ապրել ըստ զրադաշտության.

Զրադաշտականության համաձայն՝ աշխարհում արդարության վերականգնմանն ու չարի ոչնչացմանը հասնելու միակ ուղին Արտան է՝ վարքի և պաշտամունքի բարձրագույն և արդար կարգը, որի հիմքում ընկած է մարդկային վարվելակերգի զրադաշտական երրորդությունը՝ «Բարի Խոսք», «Բարի Միտք», «Բարի Գործ»։ Այն հրաշագործ պահը, երբ Ահուրա Մազդան և մարդիկ հաղթանակ կտոնեն չարի ու Ահրիմանի դեմ կոչվում է Ֆրաշոքարաթի: Այդ ընթացքում Մարդը պարտավոր է բազմացնել և պահպանել բարի արարչությունները, այն, ինչ օգտակար է, լինել զուսպ և կարգապահ, կատարել կրոնական կանոնները, պաշտամունքային և մաքրագործական ծեսերը: Կրոնաբարոյական օրենքների խախտումով մարդն օժանդակում է չարիքին և մեղք գործում իր հոգու դեմ: Մահացածի հոգին, համապատասխան մարդու արդար և անարդար խոսքերի, մտքերի և արարքների ուղարկվում է դրախտ կամ դժոխք:

5


Հուդայականությունը հրեական կրոնն ու փիլիսոփայությունն է: Այն միաստվածական հնագույն կրոններից է: Հուդայական աստվածության տասնյակ անուններից մեկը Եhովա կամ Յահվե է (‫ יהוה‬բառի արտասանության մի քանի տարբերակ կա), սակայն նրա անունն արտասանելն արգելված է, և նրան անվանում են Ադոնայ:

«Տանախ» բառը՝ Սուրբ գիրքը, ակրոնիմ է, և բաղկացած է հետևյալ բառերից. Տորա – Ուսմունք, Նէվիիմ – Մարգարեներ, Կտուվիմ - Գրեր Տորան հայտնի է նաև որպես «Մովսեսի հինգը գրքերը», որոնք նույնն են թե՛ հուդայականության, թե՛ քրիստոնեության, թե՛ մահմեդականության մեջ: Աբրահամն ու Մովսեսը համարվում են հուդայականության հիմնադիրներից ամենակարևորները, մեծագույն մարգարեները: 6


Հուդայականության մեջ կա ընդհանուր թվով 55 մարգարե, այդ թվում` 7 կին մարգարե:

Աբրահամի անունով

Քրիստոնեական Աստվածաշունչը, Մահմեդական

հուդայականությունը,

Ղուրանը և այլ սրբագրված աղբյուրներ ստեղծվել են հուդայական Տանախի հիման վրա: Եվրոպական տարբեր օրենսգրքեր նույնպես ուղղակի և

քրիստոնեությունը, մահմեդականությունը և մի քանի այլ կրոններ կոչվում են

անուղղակի ձևով ազդվել են հուդայական գրերից

«Աբրահամյան կրոններ»:

ողջ միջնադարի ընթացքում: Հուդայականությունը նույնպես ունի մի շարք ուղղություններ` ծայրահեղ պահպանողականներից մինչև խիստ ժամանակակից, ձախակողմյան լիբերալներ: Հուդայականությունն ունի ավելի քան 3000 տարվա պատմություն: Հրեաների ընդհանուր թիվը մոտավոր 11 – 15 միլիոն է, սակայն բոլորը հրեաները չէ, որ հուդայական են:

Բառն օգտագործվում է բազմաստվածական և աշխարհի բոլոր տարածքների բնիկների հավատալիքները նկարագրելու համար: Հիմնականում, նեղ իմաստով, բառն օգտագործում են հունահռոմեական կրոնն ու հավատալիքները, ինչպես նաև մինչև քրիստոնեականացումը գոյություն ունեցած հավատալիքները նկարագրելու համար: Հեթանոսական հավատալիքները նույնպես շատ բազմազան են: Մարդիկ կարող են պաշտել ու երկրպագել կենդանիներին, բնությունը, տիեզերքը, աստվածներին, աստվածուհիներին, կիսաստվածներին, կենդանի և անշունչ, իրական և մտացածին առարկաներին ու իրերին:

7


Ի տարբերություն հատկապես միաստվածական աբրահամյան կրոնների, որոնք սպասում են աշխարհի վերջին, ահեղ դատաստանին, երկնային արքայության հաստատմանը, շատ հեթանոսական ուղղություններ շեշտադրում են ոչ թե անդրշիրիմյան կյանքը, այլ ներկա կյանքը և բնությունը՝ հաճախ մերժելով ասկետիզմը և ինքնախարազանումը: Հեթանոսական շատ տոներ հիմնված են բնության և աստղագիտության վրա: Տոներից շատերը փոխառվել են քրիստոնեության և այլ կրոնների կողմից: Հայոց մոտ Տրնդեզը, Մեռելոցը, Վարդավառը, Խաղողօրհնեքը և այլ տոներ նույնպես ունեն հեթանոսական ծագում և պահպանել են որոշ հեթանոսական ավանդույթներ ու խորհուրդներ: Կաթոլիցիզմը ևս որոշ ծեսեր փոխառել է հեթանոսական կրոններից: Այսպես, դեկտեմբերի 25-ն այսօր կաթոլիկ և այլ քրիստոնեական հանրություններում ու երկրներում նշվում է որպես Քրիստոսի ծնունդ (Christmas), որը հին կրոնում եղել է Միթրայի՝ մեկ այլ աստվածության, ծննդյան օրը: Հեթանոսական և նախաքրիստոնեական հին կրոններում նույնպես կային թե՛ երրորդություններ, թե՛ եռամիասնություններ: Այսպես, ուրարտական պանթեոնում արական Երրորդությունը բաղկացած էր Խալդի, Թեյշեբա և Շիվինի աստվածություններից: Հայկական հեթանոսական դիցարանում Երրորդություն էին կազմում Արամազդը, Անահիտը և Վահագնը: Հինդուիզմում էլ, բացի Տրիմուրտիից («Մեծ Երրորդություն») կա Տրիդեվին՝ աստվածուհիների Երրորդությունը՝ բաղկացած Սարասվատիից, Լակշմիից և Պարվատիից: Հռոմեական մատրեները (բառացի՝ մայրեր) նույնպես միշտ որպես երրորդություն էին պատկերվում, երբեմն անգամ 27 հատ (3 x 3 x 3):

Հետաքրքիր է նաև հեթանոսական եռամիասնության գաղափարը. հունական Հեկատե Աստվածուհին, օրինակ, նույնպես երբեմն պատկերվում է որպես մեկ աստվածություն՝ երեք միասնական անհատականություններով:

8


Հռոմից ոչ շատ հեռու գտնվող Նեմի լճակի մոտ մ.թ.ա. 6-րդ դարից երկրպագության էր արժանացել նաև Նեմիի Դիանան՝ հայտնի նաև որպես Դիանա Նեմորենսիս: Հորացիոսը նրան անվանում է Diva Triformi (Եռաձև Դիցուհի): Հեթանոսական որոշ կրոններին օտար չէր նաև դրախտի ու դժոխքի գաղափարը: Հին Հունաստանում, օրինակ, մարդկային հոգիները մահվանից հետո գնում էին Հադես, որը մռայլ տեղ էր, ուր մարդկային հոգիները միշտ տխուր էին ու մռայլ: Հակառակ Հադեսի, հզոր և գեղեցիկ եզակի ընտրյալները կարող էին Օլիմպոս համբարձվել իրենց սխրագործությունների շնորհիվ կամ աստվածների ցանկությամբ: Հույները նաև հավատում էին, որ մահվանից հետո մարդիկ Էլիզիում կոչված վայրում վարելու էին երջանիկ կյանք՝ զբաղվելով այն գործով, որը որ անում էին կյանքի ընթացքում: Էլիզիումը նաև անվանում էին Օրհնյալների Կղզիներ, ինչպես և Էլիզյան Դաշտեր: Փարիզում Շանզ Էլիզեն (Les Champs-Élysées) հենց այս դրախտավայրի անվամբ է կոչվել, սկսած 16-րդ դարից: Ներկայիս հեթանոսությունը կոչվում է նեոհեթանոսություն, և ունի տարբեր ուղղություններ: Այսօր Վիկկան քիչ թե շատ հայտնի ուղղություններից է, որտեղ կա Հայր Աստվածություն, Մայր Աստվածություն, որը նաև ունի իր ծեսերը, հետևորդներն ու համայնքները ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: Հայաստանում նույնպես կան հայ նեոհեթանոսական համայնքներ: Նրանց միակ տաճարը Գառնին է, չնայած ունեն նաև այլ հավաքատեղիներ: Հայ նեոհեթանոսների համար գլխավոր աստվածությունն Արամազդն է, Անահիտը նրա կինն է: Մյուս աստվածությունները ևս պաշտելի են (Վահագն, Միհր, Աստղիկ և այլոք):

Հին հայերը հավատում էին, որ Տիրը նաև գրերի Աստվածն էր, և իր մոտ էր պահում

հատուկ

դավթար» կոչում),

(այլ որում

ծնվողների մարդկանց

մատյան՝

«Գրողի

անուններով գրանցում

անունները: անունները

էլ էր

էին բոլոր

Մահամերձ Գրողը՝

Տիրը,

ջնջում էր մատյանից, և վերցնում էր նրանց հոգիները, դնում իր ծոցն ու տանում անդրաշխարհ: Հենց այս առասպելից էլ ծագել են «գրողի ծոցը գնա», «գրողը քեզ տանի», «գրող ու սև ցավ» և այլ արտահայտություններ:

9


Ի՞նչ • Բուդդիզմ

Որտե՞ղ •Հնդկական ենթամայրցամաք

Ե՞րբ

Ո՞վ

•մ.թ.ա. մոտ 6-րդ դարից

• Սիդհարտա Գաուտամա

Սուրբ Գիրը •

-----

Հիմնադիրը Սիդհարտա Գաուտաման է, որին անվանում են Բուդդա (սանսկրիտով նշանակում է «արթնացածը»): Բուդդիզմը ավանդույթների, հավատալիքների և դրանց արտահայտման բազմազան համակարգ է, ունի տարբեր դրսևորումներ: Որոշ մտածողներ գտնում են, որ բուդդիզմը փիլիսոփայություն է և ոչ կրոն, և կարելի է լինել, օրինակ, քրիստոնյա բուդդիստ: Այլ տարածաշրջաններում բուդդիզմն ունի կրոնական հիմք և արտահայտում:

Չնայած որոշ ավանդություններում Բուդդան պաշտվում է, և նրան նվիրված տաճարներ կան, այնուամենայնիվ բուդդիզմի մեջ աստվածություններ չկան: Բուդդիստների թիվն ըստ տարբեր աղբյուրների տատանվում է 260 միլիոնից 1.6 միլիարդի միջև:

Արդեն հինդու արքա Աշոկայի օրոք (մ.թ.ա. 260 – 218 թթ.) բուդդիզմը «արտահանվել էր» մինչև Հունաստան: Չնայած բուդդիզմն առաջացել էր Հնդկաստանում, այն հետագայում Հնդկաստանից գրեթե վերացավ` լայն տարածում գտնելով հատկապես Չինաստանում:

10


Բուդդիստները հավատում են, որ կա չորս ազնվազարմ ճշմարտություն. 1. Դուկխայի (տառապանք, անբավարարվածություն) ճշմարտությունը, 2. Դուկխայի առաջացման պատճառի ճշմարտությունը, 3. Դուկխայի կասեցման ճշմարտությունը, 4. Դուկխայի կասեցմանը տանող ճանապարհի ճշմարտությունը:

Դուկխայի առաջացման պատճառը [հոգևոր] սովն է`պայմանավորված տգիտությամբ:

Ավելի խորը մակարդակով, դուկխայի պատճառը մեզ շրջապատող աշխարհի էությունը չճանաչելն է:

Երրորդ ճշմարտությունն ասում է, որ դուկխայի կատարյալ կասեցումը հնարավոր է:

Չորրորդ ճշմարտությունը ցույց է տալիս կասեցման ճանապարհը:

Ճանապարհն անցնելով և դուկխան վերացնելով կարելի է հասնել նիրվանայի: Դուկխայից ազատվելու ճանապարհը կոչվում է «Ութնապատիկ ճանապարհ»: Ութնապատիկ ճանապարհը երբեմն բաժանում են երեք ստորաբաժանման:

11


Ութնապատիկ ճանապարհի

Բաժանումը

գործոնները 1. Ճիշտ հայացք

Իմաստություն 2. Ճիշտ մտադրություն 3. Ճիշտ խոսք Բարոյագիտական վարք

4.Ճիշտ գործողություն 5. Ճիշտ կենսակերպ 6. Ճիշտ ջանք

Կենտրոնացում

7.Ճիշտ հոգատարություն 8. Ճիշտ կենտրոնացում

12


Ինչպես հինդուստական, այնպես էլ բուդդիստական շատ հոսանքների մեջ մեդիտացիան զբաղեցնում է կենտրոնական դիրք:

13


Ի՞նչ • Քրիստոնեություն

Որտե՞ղ •Իսրայել

Ե՞րբ •մ.թ. մոտ 1-ին դարից

Ո՞վ • Քրիստոս

Սուրբ Գիրը • Աստվածաշունչ

Քրիստոնեությունը նույնպես սկիզբ է առել Իսրայելում, որպես հուդայականության մի ուղղություն: Նոր Կտակարանի գաղափարական հիմքը Հին Կտակարանն է՝ հուդայական Տանախը: Հուդայական գաղափարախոսության համաձայն՝ պետք է մեսսիա գար, ով հրեա ժողովրդին պետք է փրկեր հալածանքներից: Քրիստոսն այն մարդկանցից էր, որ իրեն հայտարարել էր հրեաների «մեսիան» (Մատթ. 15:22-26): Սկզբում հուդայականությունն ու քրիստոնեությունը շատ փոխկապակցված էին, սակայն տարիների ընթացքում երկուսն ավելի ու ավելի նկատելի ձևով առանձնացան մեկը մյուսից:

Քրիստոնեությունն աշխարհի մեծագույն միաստվածական կրոնն է: Սակայն ի տարբերություն այլ միաստվածական կրոնների, քրիստոնեության շատ ուղղություններում կենտրոնական դեր է գրավում Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի չնայած կա մեկ աստվածություն, այն ունի երեք դրսևորում. 1. Հայր Աստված, 2. Որդի Աստված, 3. Սուրբ Հոգի Աստված:

Այն դեպքում, երբ Սուրբ Հոգին դիտարկվում է ոչ թե որպես մեկ Աստծո երեք անհատականություններից մեկը, այլ ընդամենը ուժ կամ զորություն, դա արդեն կոչվում է 14


բինիտարիանիզմ: Բինիտարիանիզմն էլ ասում է, որ Աստված մեկ է, սակայն երկու արտահայտում ունի՝ Հայր և Որդի: Իսկ Սուրբ Հոգին զորություն է, ուժ, ոչ անհատականություն կամ Աստծո անհատական դրսևորում: Լինելով ամենատարածված կրոնը՝ քրիստոնեությունը նաև ամենաբազմազան կրոններից է: Տարբեր քրիստոնեական ուղղություններ ունեն ինչպես տարբեր հավատալիքներ, այնպես էլ նույնիսկ մեկը մյուսից տարբերվող աստվածաշնչեր: Օրինակ, Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու Աստվածաշունչն իր մեջ պարունակում է 75 անուն գիրք, իսկ կաթոլիկը՝ 66 (Բիբլիա բառացի նշանակում է «գրքեր»): Որոշ քրիստոնեական ուղղություններ մերժում են Հին Կտակարանը որպես անքննելի հեղինակություն ընդունելը, մյուսներն ասում են, որ Հին Կտակարանը նույնքան կարևոր է, ինչքան որ Նորը, և որ Քրիստոսն ինքն է այդպես ասել (Մատթ. 5:17): Կան որոշ կրոնական կազմակերպություններ, որոնք Քրիստոսին ընդունում են որպես աստվածություն: Այլ կրոնական կազմակերպություններ Աստվածաշնչից բացի ունեն նաև այլ գրեր, որոնք համարվում են հիմնարար իրենց համար: Հայաստանը համարվում է աշխարհի առաջին պետությունը, որը պաշտոնապես քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն մ.թ. 301 թ.-ին: Հայաստանում հնագույն կրոնական կազմակերպություններից է Հայ առաքելական ուղղափառ եկեղեցին:

15


Մարդն արարվել է Աստծո կերպարով, Աստծո կողմից: Մեր արարման նպատակն Աստծոն ծառայելն ու փառաբանելն է, նաև՝ ապրելն ու բազմանալը: Մարդը մեղավոր էր Ադամի և Եվայի պատճառով, որոնք աքսորվեցին դրախտից արգելված պտուղն ուտելու պատճառով: Նրա մեղքերը քավելու համար Աստված ինքն իրեն զոհաբերեց իր «Որդի» դրսևորմամբ՝ ծնվելով որպես մարդ և խաչվելով հանուն մարդուն մեղքերից ազատագրելու: Մարդն ունի հոգի: Գոյություն ունի դժոխք և դրախտ. եթե վարվում ես գրերին ու կրոնի, որոշ դեպքերում՝ նաև տվյալ կրոնական կազմակերպության պահանջներին համապատասխան, ապա կգնաս դրախտ: Հակառակ դեպքում՝ դժոխք: Եթե Քրիստոսին որպես քո փրկիչ ես ընդունում և հետևում ես մասնավորապես Տասը Պատվիրաններին, ապա կժառանգես երկնային արքայությունը: Հարուստ մարդկանց համար տեսականորեն անհնար է ժառանգել երկնային արքայությունը, և պետք է հարստությունը բաժանել աղքատներին, որպեսզի դա հնարավոր լինի անել: Եթե Քրիստոսին որպես փրկիչ չես ընդունում կամ չես հետևում տվյալ կրոնական կազմակերպության կանոններին ու դոգմաներին, ապա նրանց կողմից դժոխքի ես դատապարտված հավերժորեն: Ինչևէ, անկախ ապրածդ կյանքից, քրիստոնեական մի շարք կրոնական կազմակերպություններ նշում են, որ փրկվել հնարավոր է եթե ապաշխարես և Քրիստոսին ընդունես որպես փրկիչ նույնիսկ մահվանիցդ առաջ: Քրիստոնյաները հավատում են, որ քրիստոնեությունն է միակ ճշմարիտ կրոնը, և միայն քրիստոնյան կարող է երկնային արքայություն գնալ մահվանից հետո: Կաթոլիցիզմի մեջ դժոխքից ու դրախտից բացի կա նաև քավարան. նրանք, ովքեր դժոխքում են, պետք է անցնեն քավարանի միջով, քավեն իրենց մեղքերը և բարձրանան դրախտ:

16


Աղոթքը գերբնականի հետ շփման միջոց է համարվում ինչպես այլ տարբեր կրոններում, այնպես էլ քրիստոնեության մեջ, և աղոթքի միջոցով կարող ես կապ հաստատել աստվածության հետ:

Հայ առաքելական եկեղեցու Հավատո հանգանակը «Հավատում ենք մի Աստծու՝ ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին: Հավատում ենք և Մի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծու Որդուն՝ ծնված Հայր Աստծուց՝ միածին, այսինքն՝ Հոր էությունից: Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ո՜չ արարած: Նույն ինքը՝ Հոր բնությունից, որով ամենայն ինչ եղավ երկնքում, և երկրի վրա՝ երևելիներ և աներևույթներ: Որ մեզ՝ մարդկանց համար և մեր փրկության համար, երկնքից իջնելով, մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից: Որով վերցրեց մարմինը, հոգին և միտքը և ամենայն ինչ, որ ունի մարդ՝ ճշմարտապես և ոչ կարծեցյալ: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք և նստեց Հոր աջ կողմում: Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին ու մեռածներին, որի թագավորությունը վախճան չունի: Հավատում ենք և Սուրբ Հոգուն՝ անեղ և կատարյալ, որ խոսեց Օրենքի, Մարգարեների և Ավետարանների միջոցով: Որ իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սրբերի մեջ: Հավատում ենք նաև միայն մի, Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցու, մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության, մեռելների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին: Իսկ ովքեր ասում են, թե կար ժամանակ, երբ չկար Որդին, կամ կար ժամանակ, երբ չկար Սուրբ Հոգին, կամ թե՝ ոչէից եղան, կամ ասում են՝ այլ էությունից են Աստծու Որդին և կամ Սուրբ Հոգին և թե փոփոխելի են կամ այլայլելի, անպիսիներին նզովում է Կաթողիկե և Առաքելական Սուրբ Եկեղեցին»:

17


Իսլամը կամ մահմեդականությունն աշխարհի երկրորդ ամենամեծ միաստվածական կրոնն է: Ի տարբերություն քրիստոնեության, Ալլահը՝ Աստվածը, չի ներկայանում Երրորդության միջոցով. նա մեկն է և մեկ արտահայտում ունի: Մահմեդականներից շատերը (հատկապես արմատականները) չեն ընդունում քրիստոնեության միաստվածական կրոն լինելը հենց Երրորդության գաղափարի պատճառով՝ պնդելով, որ դա իրական միաստվածություն չէ:

Մահմեդականությունը նույնպես սերում է հուդայականությունից, իսկ հրեաներին մահմեդականներն անվանում են «Գրքի ժողովուրդը», նաև քրիստոնյաների և սաբիականների հետ: Մահմեդականները համարում են, որ Մուհամեդն այս աշխարհ ուղարկված վերջին մարգարեն է: Մահմեդականները նույնպես հավատում են, որ մահմեդականությունը կամ իսլամը 18


միակ ճշմարիտ, կատարյալ և համատիեզերական կրոնն է: Այս կրոնը մարդկանց տրվել է մի քանի անգամ, տարբեր վայրերում, տարբեր մարգարեների կողմից: Նրանք համոզված են, որ Աստծո ուղարկած նախորդ հաղորդագրություններն ու հայտնությունները ժամանակի ընթացքում մասամբ փոփոխվել կամ աղավաղվել են, բայց Ղուրանը համարում են Աստծո չփոփոխված և վերջնական հայտնությունը: Մահմեդականության մեջ հինգը ամենակարևոր մարգարեներն են. 

Ադամը (առաջին մարդը),

Աբրահամը,

Մովսեսը,

Հիսուսը,

Մուհամեդը:

Ղուրանում նշված է 25 մարգարե, և մահմեդականները հավատում են, որ ընդհանուր թվով եղել է մոտ 124000 մարգարե, և Մուհամեդն է վերջին մարգարեն, ով էլ վերջնական տեսքի է բերել միակ իսկական կրոնը: 1.5 միլիարդից ավել հետևորդներով մահմեդականությունը աշխարհի երկրորդ ամենամեծ և ամենաարագ տարածվող կրոնն է:

Մահմեդականության տեսանկյունից կյանքի իմաստն Աստծոն սիրելն ու ծառայելն է: 19


Մահմեդականի համար շատ կարևոր են մահմեդականության հինգը սյուները. I.

Շահադա կամ իսլամական հավատ (հավատ առ այն, որ կա միայն մեկ Աստված՝ Ալլահը, և որ Մուհամեդը նրա մարգարեն է),

II. III.

Սալահ կամ ամենօրյա աղոթքները (օրական հինգը անգամ), Զակատ կամ ողորմածություն (ունեցվածքիդ 2.5 տոկոսը պետք է նվիրաբերես կարիքավորներին՝ աղքատներին ու ճանապարհորդներին, իսկ եթե ունևոր չես, ապա պետք է լավ գործեր կատարես, ուրիշներին լավ վերաբերվես),

IV. V.

Ռամադան ամսվա ընթացքում պահք կամ ծոմ պահելը, Ուխտագնացություն դեպի Մեքքա կյանքում գոնե մեկ անգամ:

Ջիհադը մահմեդականության մեջ նույնպես կարևոր գաղափար է: Բառացի նշանակում է «պայքար»: «Մեծ ջիհադը» հավատացյալի մեջ ընթացող ներքին պայքարն է իր կրոնական պարտքն իրականացնելու համար: «Փոքր ջիհադը» մահմեդականության թշնամիների դեմ պայքարն է: Վերջինիս կողմնակիցները նաև «սրբազան պատերազմների» կողմնակիցներ են, և շեշտադրում են բռնի ուժը:

Այլ փիլիսոփայություններ.

Հումանիզմ Հումանիզմը փիլիսոփայական և բարոյագիտական հայացքների ամբողջություն է, որը կարևորում է մարդկային արարածների՝ անհատապես և որպես տեսակ, արժեքն ու դերակատարումը, և ընդհանրապես հավատին ու դոգմային նախընտրում է մտածողությունն ու փաստերը: Գոյություն ունի ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ հումանիզմ: Կրոնական հումանիզմը ջանում է կրոնական տարբերությունները հաղթահարելով բոլոր հավատացյալներին միավորել գերբնական աստվածության նկատմամբ հավատալիքի և մարդասիրության գաղափարների շուրջ: Աշխարհիկ հումանիզմն առավել կտրուկ ձևով է ժխտում գերբնականի գոյությունը, շեշտադրում բանականը և

20


բնականը՝ նշելով, որ լավը լինելու, բարոյական ու բարոյագիտական օրենքների հետևելու համար պարտադիր չէ հավատալ գերբնական էակի կամ կառավարվել կրոնական ծագման տեքստերով: Ռենեսանսի ժամանակ արդեն կրոնական հումանիզմն իմաց էր տալիս իր գոյության մասին: Հումանիստական հոսանքները նույնպես տարաբնույթ են: Երբեմն հումանիզմն օգտագործվում է որպես աթեիզմի հոմանիշ: Այլ դեպքերում հումանիստը կարող է նաև իրեն չհամարել աթեիստ: Հումանիստական գաղափարներ, ինչևէ, եղել են նաև հին աշխարհում: Հնդկական փիլիսոփայական ուղղություններից մեկում հումանիստական գաղափարներ բարձրաձայնվել են դեռևս 3000 տարի առաջ: Նույնիսկ մ.թ.ա. 6-րդ դարում Գաուտամա Բուդդան պալիական գրականության մեջ ժամանակակից աշխարհիկ հումանիստներին բնորոշ մի դիրքորոշում է արտահայտել. «Քանի որ ո՛չ հոգին, ո՛չ էլ հոգուն պատկանող որևէ բան չեն կարող գոյություն ունենալ, հավերժ զգուշացեք այն տեսակետից, որն ասում է ... այս աշխարհն ու հոգին պետք է ապրեն մշտապես, կայուն ու անփոփոխ ձևով. սա բացարձակապես ու ամբողջապես հիմար ուսմունք չէ՞»: Հին Չինաստանում ևս եղել են հումանիստ թագավորներ ու ղեկավարներ: Ջի Լյանը՝ կոնֆուցիական փիլիսոփա, ասել է. «Մարդիկ են ասվտածների տերերը / ստեղծողները: Ուստի, իմաստուն թագավորների համար առաջնայինը մարդիկ են, իսկ աստվածները երկրորդական են»:

Ունիտարություն (Unitarianism)

Ունիտարությունը քրիստոնեական կրոնական-աստվածաբանական ուղղություն է, որը հավատում է, որ աստվածը մեկ անհատ է, ոչ թե Երրորդություն՝ ի հակադրություն տրինիտարությանը (trinitarianism), որն աստծոն սահմանում է որպես «երեք անձ՝ մեկ էության մեջ»: Ունիտարիանության հետևորդները հավատացած են, որ քրիստոնյաների մեծ մասը ճիշտ ձևով չի հետևում մոնոթեիզմին, ինչպես որ իրենք են դա անում: Նրանք նաև հավատում են, որ Հիսուսը մարգարե էր, որոշ իմաստով Աստծո «որդի», բայց ինքն իրենով աստվածություն չէր: 21


Ունիտարիանները նաև ժխտում են նախախնամության, Աստվածաշնչի անսխալականության գաղափարները, և այն հավատը, թե մարդն ի սկզբանե մեղսավոր է ծնվում: Շարժումն առաջին անգամ սկսվել էր 16-րդ դարի Լեհաստան-Լիտվայում և Տրանսիլվանիայում, չնայած ի սկզբանե չէր կոչվում ունիտարիանություն: Լոնդոնում 1774 թ.ից ցայսօր ունիտարիանների գլխավոր մասնաշենքը կանգնուն է իր նույն տեղում:

Ունիվերսալիզմ Ունիվերսալիստները կարևորում են հիմնական կրոնների համատիեզերական սկզբունքները և ընդունում են մյուս կրոնները՝ հավատալով աստվածայինի ու մարդկայինի համատիեզերական միասնականությանը: Նրանք հավատում են մեկ ընդհանուր ճշմարտության, և գտնում են, որ կենդանի ճշմարտությունն ավելի կարևոր ու միավորող է, քան ազգային, մշակութային կամ կրոնական սահմանափակող հատկանիշները: Մեկ այլ իմաստով ունիվերսալիզմը նաև կիրառվում է առանձին կրոններում: Քրիստոնեության մեջ, օրինակի համար, հավատում են, որ բոլոր մարդիկ պետք է փրկվեն միայն Քրիստոսին ընդունելով, և ներդաշնակության մեջ պետք է ապրեն դրախտում: Կա նաև աշխարհիկ ունիվերսալիզմ: Մարդկային միասնականությունը, սոլիդարությունը, կայուն և սոցիալապես գիտակցված համընդանուր հասարակարգ ստեղծելու կարիքն այն որոշ ոչ կրոնական գաղափարներից են, որոնք միավորում են աշխարհիկ և ոչ կրոնական ունիվերսալիստներին:

Ունիտարիանական Ունիվերսալիզմ

Ունիտարիանական Ունիվերսալիզմը բնութագրվում է որպես «Ճշմարտության և իմաստի ազատ ու պատասխանատու փնտրում»: Այն ստեղծվել է 1961 թ.ին, երբ իրար են միացել Ամերիկայի ունիվերսալիստական եկեղեցին և Ամերիկայի 22


ունիտարիանական ասոցիացիան: Ունիվերսալիստները միավորված են հոգևոր աճ փնտրելու ցանկությամբ և այն գիտակցությամբ, որ աստվածաբանության վերաբերյալ անհատի պատկերացումները հենց այդ փնտրտուքի արդյունք են, այլ ոչ թե ավտորիտար պահանջներին ենթարկվելու հետևանք: Ունիտարիանական ունիվերսալիստներն օգտագործում են տարբեր աստվածաբանական աղբյուրներ և փորձեր: Ժամանակակից ունիտարիանական ունիվերսալիստներն իրենց բնութագրում են ինչպես որպես աթեիստ, քրիստոնյա, ագնոստիկ, թեիստ, մոնոթեիստ, պանթեիստ, պոլիթեիստ, հեթանոս ու այլ ձևերով, այնպես էլ հրաժարվում են օգտագործել ցանկացած պիտակ:

Նոր Մտածողություն Նոր Մտածողությունը (New Thought), որը նաև երբեմն անվանում են Բարձրագույն Մտածողություն (Higher Thought) քարոզում է, որ Անվերջ Իմաստությունը / Միտքը (Infinite Intelligence) կամ Աստվածն ամենուն է, հոգին կենդանի էակների և երևույթների ամբողջությունն է, իրական մարդկային էությունն աստվածային է, աստվածային միտքը բարի ուժ է, հիվանդությունը ծնվում է մտքում, և որ «ճիշտ մտածողությունը» բուժող հատկություններ ունի: Չնայած Նոր մտածողության մեջ չկան դոգմաներ, այսօր հետևորդներն ընդհանրապես հավատում են, որ «Աստվածը» կամ «Անվերջ Իմաստությունը» հանդիսանում է «գերագույն, համատիեզերական և հավերժ», որ յուրաքանչյուր անհատի մեջ աստվածային էություն կա, որ բոլոր մարդիկ հոգևոր էակներ են, որ «բարձրագույն սկզբունքը մեկս մյուսին անպայմանականորեն սիրելը … և ուսուցանելն ու ապաքինել»-ն է, և որ «մեր մտավոր կացությունն արտահայտվում է և դառնում է մեր առօրյա կյանքի փորձառությունը» (այսինքն, ինչպես մտածում ենք, այդպես էլ սկսում ենք ապրել): Նոր մտածողության շարժումը սկսվել է 19-րդ դարի վերջից, և այսօր կան տարաբնույթ ուղղություններ և կրոնական ու աշխարհիկ կառույցներ, որոնք հետևում են այս փիլիսոփայությանը: Նոր մտածողության շատ ուսուցիչներ եղել են կանայք՝ սկսած 1800-ականներից մինչև այսօր: Էմմա Հոփքինսը, մասնավորապես, հայտնի էր որպես «Ուսուցիչների ուսուցիչ»:

Նյու Էյջ Նյու էյջն արևմտյան հոգևոր շարժում է, որը զարգացել է Եվրոպայում, 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած: Այն սինթեզել է արևմտյան ու արևելյան հոգևորի և գերբնականի մասին 23


ավանդույթները, դրանք համակցել ինքնօգնության և մոտիվացիոն հոգեբանության, բանականության, քվանտային ֆիզիկայի և այլ դիսցիպլինների ու գիտելիքների հետ: Նյու Էյջի նպատակն է ստեղծել «առանց սահմանների և հակադրվող դոգմաների» հոգևոր գաղափարախոսություն, որը ներառողական է և ողջունում է բազմակարծությունը: Նյու Էյջը պնդում է, որ միտքը, մարմինն ու հոգին փոխկապակցված են և ամբողջական միմյանց հետ կապով, և որ ամբողջ տիեզերքում կա մոնիզմ և միասնականություն: Այն փորձում է ստեղծել այնպիսի աշխարհայացք, որը ներառում է և՛ գիտությունը, և՛ հոգևոր գաղափարախոսությունը: Նյու Էյջ բառացի նշանակում է «Նոր դարաշրջան», և խոսքը գնում է Ջրհոսի դարաշրջանի մասին: Նյու էյջի զարգացման գործում կարևորվում է նաև միջնադարյան Եվրոպայի մտավոր առաջխաղացումը:

Աթեիզմ

Աթեիզմը ցանկացած աստվածության գոյություն չունենալն ընդունելու գաղափարն է: Աթեիստների ոչ մի աստվածության չհավատալու հիմքում ընկած է աստվածության գոյության գիտական փաստերի բացակայությունը, չարի գոյությունը (եթե գոյություն ունենար աստվածություն և այն լիներ ամենազոր ու բարի, ապա այն հեշտությամբ ոչնչացրած կլիներ չարիքը) և այլն: Չնայած կան աթեիստներ, որ որդեգրել են աշխարհիկ փիլիսոփայություններ, աթեիստները չունեն մեկ ընդհանուր որդեգրած փիլիսոփայություն: Դժվար է աթեիստների թվաքանակը հստակ իմանալ: Ինչևէ, աթեիստներն ավելի շատ և ավելի բացահայտ են զարգացած երկրներում: Ըստ մեկ աղբյուրի, այսօր աշխարհում կա 850 միլիոն մարդ, ովքեր իրենց համարում են աշխարհիկ, ագնոստիկ, ոչ կրոնական, աթեիստ: Աթեիզմը բազմազան է, և որոշ կրոնական ուղղություններ՝ ջայնիզմ, բուդդիզմ, հինդուիզմ, նեոհեթանոսական շարժումներ, աթեիզմն ընդունում են որպես իրենց գաղափարախոսության մաս: Քրիստոնյա աթեիստներ նույնպես գոյություն ունեն: Քրիստոնյա աթեիստները չեն հավատում նրան, ինչն իրենք անվանում են «Քրիստոնեության հեքիաթային տարրեր»:

24


Իրենց շարժումը նրանք նախընտրում են անվանել Ոչ-ռեալիզմ (Non-realism), ոչ թե Քրիստոնեական աթեիզմ: Նրանք հավատում են Աստծո, բայց ոչ հեքիաթային ձևով: Ահա մի քանի բան, որոնց հավատում են ոչ-ռեալիստները. 

Մեզ շրջապատող նյութական աշխարհից բացի այլ աշխարհ չկա,

Այս մոլորակի վրա ապրող կենդանի էակներից բացի տիեզերքում ապրող այլ էակներ չկան:

Աստված կոչվող օբյեկտիվ էակ կամ երևույթ չկա, որը գոյություն ունենա նրան հավատացող անհատից անկախ:

Մենք ենք մեր կյանքին իմաստ տալիս ու նպատակներ ստեղծում կյանքում. մեզնից դուրս մեզ համար դա անող ոչինչ կամ ոչ ոք էլ չկա:

Աստվածը մարդու մտքի ստեղծած նախագիծ կամ պրոեկցիա է:

Այս ուղղությանը հավատացող քրիստոնյաները նաև ավելորդ չեն համարում միասնաբար աղոթելն ու եկեղեցի գնալը՝ հավատալով, որ դա միասնական լինելու, գաղափարներ և արժեքներ փոխանակելու, անհատապես կյանքի իմաստ և նշանակություն փնտրելու, իրենց համայնական կյանքի մասին մտածելու և այլ գործառույթներ իրականացնելու հզոր գործիք է: Նրանց կարծիքով նման գաղափարախոսությունն արժեքավոր է հետևյալ պատճառներով.  Մարդկությունն է ստիպված լինում պատասխանատվություն վերցնել ամեն ինչի համար՝ գերբնական ուժերի վրա դա բարդելու փոխարեն,  Մարդկային արարածները դիտարկվում են որպես ուժեղ և կարողունակ էակներ իրենք իրենց խնդիրները լուծելու համար,  Կրոնն այսպիսով չի հակասում գիտությանը,  Կրոնը դառնում է խիստ դեմոկրատիկ ու ազատականացված, և ոչ թե հիերարխիկ. այն մարդկությունից եկող ինչ-որ բան է դառնում, և գերբնական ինչ-որ Աստծո կողմից մեզ ստիպողաբար տրված ինչ-որ գաղափար չի դիտարկվում,  և այլն: Մարդասիրական հուդայականության հետևորդներն իրենց գաղափարախոսությամբ նույնպես բավականին ազատական են և մոտ են ոչ-ռեալիստ քրիստոնյաներին: Որոշ երկրներում աթեիստները մահապատժի են ենթարկվում, իսկ այլ տարածքներում էլ նրանց հալածում են այլ ձևերով: Մ.թ.ա. 5-րդ դարի հույն փիլիսոփա Դիագորասը պատմությանը հայտնի է որպես առաջին աթեիստը: Այլ հույն փիլիսոփաներ նույնպես փորձել են կյանքի ծագումն ու իմաստը բացատրել ոչ կրոնական ու գերբնական բացատրություններով: Մ.թ.ա. 5-րդ դարի հույն այլ փիլիսոփա՝ Կրիտիասը, համարում էր, որ կրոնը ստեղծվել է մարդկանց կողմից, որպեսզի 25


վախացնելու միջոցով մարդկանց ստիպի հետևել բարոյական վարքագծի: Սոկրատեսն իր կյանքի օրոք հայտնի էր որպես մեծ «անաստված»: Քրիստոնեության սկիզբ առնելու ժամանակ քրիստոնյաներին անվանում էին աթեիստներ (բառացի՝ «անաստվածներ»), քանի որ քրիստոնյաները մերժում էին հեթանոսական, ըստ հեթանոսների՝ իրական, աստվածներին: Էվհեմերոսի կամ Էֆեմերոսի (մ.թ.ա. մոտ 330–260) կարծիքն էր, որ աստվածները միայն աստվածացված ղեկավարներն են, նվաճողները և ժառանգությունների (դինաստիաների) հիմնադիրները, և որ նրանց պաշտամունքն ու կրոնները ոչ այլ ինչ են քան անհետացած թագավորությունների և վաղ քաղաքական հասարակարգերի շարունակություն: Չնայած նա կատարելապես աթեիստ չէր, Եվհեմերոսին քննադատել են «Աստվածներին ոչնչացնելով ողջ երկրագնդի վրա աթեիզմ տարածելու» համար:

Ակնկալիքներ աթեիստից

Աթեիզմը հավատ չէ, այլ՝ հավատի բացակայություն: Աթեիստները չեն պաշտում որևէ աստվածության և չեն հետևում դոգմատիկ հավատալիքների որևիցե համակարգի: Աթեիստը շեշտադրում է բանական և վերլուծական մտածողությունն ու գիտական մոտեցումը: Կարող է պատրանք առաջանալ, թե աթեիստներն էլ հավատում են ինչ-որ այլ երևույթների: Մասնավորապես, էվոլյուցիայի տեսությունը տարբեր կրոնական կազմակերպությունների հավատացյալների կողմից մատնանշվում է որպես «դոգմատիկ հավատ» կամ «աթեիստների դոգմա»: Ինչևէ, որևէ տեսության նկատմամբ վստահությունն աթեիզմի դեպքում հիմնված է ոչ թե անհատի ընկալման և ցանկության, այլ գիտական փաստերի վրա: Հատկապես տասնյակ հազարավոր, իսկ որոշների դեպքում՝ միլիոնավոր տարիների պատմություն ունեցող ֆլորայի ու ֆաունայի գտածոները հստակ ձևով ցույց են տալիս, որ էվոլյուցիա իրոք տեղի է ունեցել: Ներկայումս աշխարհի տարբեր տարածաշրջաններում աթեիստներն ամենահալածվող ու չհասկացվող խմբերից են: Ինչևէ, կան մտածողներ, որոնք խոսում են «գործնական աթեիզմի» մասին, ինչպես նաև կան «մարտնչող աթեիստներ» և հակաթեիստներ, որոնց համոզմունքով պետք է ակտիվորեն պայքարել աստվածությունների, կազմակերպված կրոնի, կղերականության, իռացիոնալ հավատալիքների և դրանից բխող նախապաշարմունքի ու այլ երևույթների դեմ:

26


Մի քիչ տեսություն. կրոնին և կրոնի հետ կապված փիլիսոփայությանը վերաբերող եզրույթներ Թեիզմ

Հավատ առ մարդակերպ աստվածության կամ աստվածությունների գոյություն: Հավատի բացակայություն առ գերբնական ուժեր, աստվածություններ: Հավատի բացակայություն առ աստվածների գոյություն: Անհամաձայնություն կղերականության՝ որպես դաս, և հավատացյալի ու գերբնական ուժի միջև որպես միջնորդ, գոյության անհրաժեշտության հետ: Անհամաձայնություն կազմակերպված կրոնի գոյության, դրանով հավատացյալներին կառավարելու և գերբնական ուժի ու հավատացյալի միջև միջնորդ կանգնելու հետ: Պոստ-թեիզմի համաձայն աստվածության գոյություն ունենալ կամ չունենալն այդքան էլ կարևոր չէ. այդ գաղափարը մարդկային պատմության մի մաս էր, որն անցյալում է: Անտարբերություն աստվածության գոյության կամ գոյություն չունենալու գաղափարի նկատմամբ: Հավատ առ այն, որ հավատն ու գիտելիքը տարբեր երևույթներ են, և որ առաջինը գերակայում է երկրորդի նկատմամբ: Վերլուծական ու քննադատական մոտեցում կրոնական հարցերում: Կրոնական հարցերում բանականի՝ ռացիոնալի, շեշտումը ի հակադրումն անբանականի կամ իռացիոնալի: Միաստվածություն. հավատ առ այն, որ կա միայն մեկ աստվածություն: Բազմաստվածություն. հավատ, որ կան բազմաթիվ աստվածություններ: Ամենաստվածություն. հավատ, որ Աստվածը մարդակերպ չէ, և տիեզերքն ինքն աստվածային է, ամեն ինչն աստծո մասնիկ է: Հավատ առ այն, որ տիեզերքում ամեն ինչը

Աթեիզմ Հակաթեիզմ Հակակղերականություն

Հակակրոնություն

Ետթեիզմ (պոստ-թեիզմ)

Ապաթեիզմ

Ֆիդեիզմ

Կրոնական սկեպտիցիզմ Ռացիոնալիզմ

Մոնոթեիզմ Պոլիթեիզմ Պանթեիզմ

Մոնիզմ 27


միասնական է և ունի մեկ ընդհանուր հիմք: Հավատ առ այն, որ կյանքի և տիեզերքի արարիչն արարչագործության արդյունքում ինքն է դարձել իր արարչությունը: Հավատ առ այն, որ չնայած տիեզերքն աստվածության մասն է, և մենք բոլորս էլ աստվածության մեջ ենք, աստվածությունն ինքն ավելին է, քան տիեզերքը, և տիեզերքը նրա միայն մասնակի, տեսանելի էությունն է: Հավատ առ այն, որ աստվածայինը կարելի է բացահայտել գիտելիքի միջոցով: Գնոստիկները համարում են, որ նյութական աշխարհը չար է, և կա աստվածային գիտելիք, որի միջոցով կարելի է փրկվել չարից»: Հավատ առ այն, որ աստվածության/ աստվածությունների լինել-չլինելը մեզ անհայտ է, և մենք չենք կարող դա երբևէ իմանալ:

Պանդեիզմ

Պանենդեիզմ

Գնոստիցիզմ

Ագնոստիցիզմ

28


Օգտագործված աղբյուրներ. http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_araratyan_tagavorutyan_ms hakuyty http://armenianhouse.org/harutyunyan/04-gods.html http://atheistempire.com/reference/stats/index.php http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1294 Wikipedia

29


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.