ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքի ուղեցույց

Page 35

ՄԱՍ 2 Հետևաբար, անհատի գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը տարբեր կառուցվածքներ են և չեն պայմանավորում մեկը մյուսին: Այսինքն` տրանսգենդեր անձինք կարող են լինել և´ նույնասեռական` գեյ կամ լեսբի, և´ տարասեռական, և´ բիսեքսուալ, և´ ունենալ այլ ոչ հետերոնորմատիվ սեռական կողմնորոշում: Նմանապես, նույնասեռական` գեյ կամ լեսբի, կարող են լինել և´ տրանսգենդեր անձինք, և´ կանայք, և´ տղարամարդիկ, և´ այլ գենդեր ունեցող անձինք:

Կարծրատիպ 13. Բոլոր տրանսգենդեր կանայք տրամադրում են սեռական ծառայություն: Աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում տարածված կարծրատիպ է, որ բոլոր տրանսգենդեր կանայք տրամարդում են սեռական ծառայություն, որի հիմքում ընկած են մի քանի գործոններ: Նախևառաջ, տրանսգենդեր անձինք ԼԳԲՏ համայնքի ամենատեսանելի մասն են կազմում՝ գենդերային արտահայտման պատճառով: Հետևաբար, տրանսգենդեր անձինք ավելի խոցելի են խտրականության և ատելության հիմքով հանցագործությունների նկատմամբ կյանքի տարբեր ոլորտներում140: Դա հանգեցնում է նրան, որ Հայաստանում տրանսգենդեր անձինք ունեն զբաղվածության ապահովման խնդիր, քանի որ գործատուները հրաժարվում են աշխատանքի ընդունել տրանսգենդեր անձին հենց իր գենդերային արտահայտման պատճառով: Մյուս կողմից, աշխարհի տարբեր երկրներում շատ տրանսգենդեր կանայք ստիպված են տրամադրել սեռական ծառայություն, քանի որ խտրականության պատճառով չեն կարողանում գտնել ֆինանսներ հայթայթելու այլ աղբյուր: Բացի դրանից, շատ տրանսգենդեր անձինք բավականին մեծ գումարի կարիք ունեն` իրականացնելու գենդերի վերահաստատման վիրահատություն (սեռափոխության վիրահատություն) կամ այլ կոսմետիկ վիրահատություններ141: Նմանապես, Հայաստանում սեռական ծառայության տրամադրումը դառնում է ֆինանսներ հայթայթելու միակ հնարավորությունը տրանսգենդեր կանանց համար142: Չնայած վերոնշյալ գործոնների առկայությանը, այնուամենայնիվ, դրանք հիմք չեն հանդիսանում եզրակացնելու, որ բոլոր տրանս կանայք տրամադրում են սեռական ծառայություն: Հայաստանում գոյություն ունեն նաև տրանսգենդեր կանայք և տղամարդիկ, որոնք չեն տրամադրում սեռական ծառայություն:

Կարծրատիպ 14: ԼԳԲՏ համայնքը միատարր է. բոլորն ունեն նույնանման կարիքներ և նպատակներ ու ենթարկվում են նման խտրականությունների: Հաշվի առնելով սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության ու արտահայտման վրա հիմնված խտրականությունները՝ ԼԳԲՏ անձինք հաճախ հանդես են գալիս մեկ հովանի հապավման ներքո: ԼԳԲՏ համայնքը՝ որպես ճնշվածներին զորեղացնող սոլիդար միավոր, կարևոր է բազմաթիվ նույնասեռական, բիսեքսուալ ու տրանսգենդեր անձանց համար, որոնք օտարման ու բռնությունների են ենթարկվում հասարակության, իրենց ընտանիքների, ընկերների կամ գործատուների կողմից: Շատերի համար ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ համարվելը սեփական նույնականությունը կամ ինքնությունը բացահայտելու ու կայունացնելու կարևորություն ունի: Այդուհանդերձ, հարկավոր է հաշվի առնել այն փաստը, որ Լ, Գ, Բ, Տ և այլ «տառերը» պարզապես իրար միացնելը բավարար չէ, և այդ միացումը դեռևս չի ենթադրում միատարր ու միասնական «համայնքի» ստեղծում: Իրականում ոչ հետերոնորմատիվ սեռականություն և գենդերային ինքնություն ունեցող անձինք ունեն տարբեր, հաճախ նույնիսկ կոնֆլիկտային փորձառություններ, իրարամերժ կարիքներ և բազմազան քաղաքական օրակարգեր ու սոցիալական փոփոխության նպատակներ, իսկ խտրականությունները, որոնց նրանք ենթարկվում են, ունեն շատ տարբեր պատճառներ և դինամիկաներ: Բացի այդ, կան բազում ոչ հետերոնորմատիվ սեռականություն և գենդերային ինքնություն ունեցող անձինք, որոնք իրենց չեն համարում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ և քննադատորեն 140 Փինք Արմենիա և Սոցիոսկոպ (2016). «ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով հանցագործություններն ու ատելությամբ պայմանավորված այլ իրավախախտումները Հայաստանում: Տեսությունից իրականություն». Երևան 141 The British Psychological Society. (2012).Guidelines and Literature Review for Psychologists Working Therapeutically with Sexual and Gender Minority Clients 142 Փինք Արմենիա և Սոցիոսկոպ (2016). «ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով հանցագործություններն ու ատելությամբ պայմանավորված այլ իրավախախտումները Հայաստանում: Տեսությունից իրականություն». Երևան

33


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.