ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքի ուղեցույց

Page 20

ՄԱՍ 1 Բրիտանական հոգեբանական հասարակությունը 2012թ.-ի դեկտեմբերին սեռական կողմնորոշումը փոխել փորձող թերապիաների վերաբերյալ իր պաշտոնական դիրքորոշման մեջ նշում է, որ «դեմ է ցանկացած հոգեբանական, հոգեթերապևտիկ կամ խորհրդատվական աջակցություններին կամ միջամտություններին (այսպես կոչված «վերականգնողական» կամ «կոնվերսիոն» թերապիաներ), որոնք նույնասեռ սեռական կողմնորոշումները (այդ թվում՝ լեսբի, գեյ, բիսեքսուալ և այլ ոչ հետերոսեքսուալ սեռական կողմնորոշումներ) դիտարկում են որպես ախտաբանական: ԲՀՀ-ն կտրականապես մերժում է նման դիրքորոշումը և հարգում է սեռական բազմազանությունը»62: Այսպիսով, սեռական կողմնորոշումը փոփոխելուն ուղղված փորձերը միայն վերարտադրում ու խորացնում են ոչ հետերոնորմատիվ սեռականություն ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպերն ու նախապաշարումները և ստեղծում նրանց համար վտանգավոր ու բացասական կենսամիջավայր: Թերապիաների արդյունքում սեռական կողմնորոշումը չի փոփոխվում, փոփոխության կարող է ենթարկվել միայն անհատի սեռական վարքագիծը կամ սեռական ինքնությունը, սակայն նման փոփոխությունները կարող են ավելի շատ վնաս հասցնել անձի հոգեկան բարօրությանը, քան նպաստել անձի անհարմարության վերացմանը:

Ինչպե՞ս են մարդիկ իմանում իրենց սեռական կողմնորոշման մասին Գիտական հետազոտությունների համաձայն՝ սեռական կողմնորոշումը ձևավորող հիմնական գրավչությունները, որպես կանոն, ի հայտ են գալիս մանկության միջին տարիքի և դեռահասության միջև ընկած ժամանակահատվածում: Զգայական, զգացմունքային և սեռական գրավչությունը կարող է առաջանալ սեռական փորձառությունից առաջ: Մարդիկ կարող են ընդհանրապես երբևէ սեռական կապ ունեցած չլինել, սակայն իմանալ իրենց սեռական կողմնորոշման մասին63: Տարբեր լեսբի, գեյ և բիսեքսուալ անձինք ունեն սեռական կողմնորոշմանը վերաբերող տարբեր փորձառություններ: Որոշ անհատներ նույնականացնում են իրենց որպես լեսբի, գեյ կամ բիսեքսուալ որևէ հարաբերության մեջ մտնելուց դեռ շատ առաջ: Այլոք կարող են սեռական հարաբերություններ ունենալ և դրանից հետո նույնականացնել իրենց սեռական կողմնորոշման որևէ կատեգորիայի հետ, ինչը կարող է տեղի ունենալ ցանկացած տարիքում: Կան անձինք, որոնք ընդհանրապես չեն ցանկանում տեղավորել իրենց զգացողություններն ու փորձառությունները որևէ ինքնության կատեգորիայի մեջ: Հաշվի առնելով ոչ հետերոնորմատիվ սեռականության վերաբերյալ նախապաշարումներն ու խտրական վերաբերմունքը՝ շատերի համար սեռական ինքնության սահմանումը/գիտակցումը և այդ մասին այլոց հետ խոսելը բարդ ու երկարատև գործընթաց է: Հայաստանում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ անձն իրեն նույնականացնում է որպես հետերոսեքսուալ, ամուսնացած է այլ գենդերի անձի հետ, ունի երեխաներ, սակայն կյանքի ընթացքում գրավչություններ ու հարաբերություններ է ունենում նույն գենդերի անձանց հետ՝ գաղտնի պահելով իր ոչ հետերոնորմատիվ հարաբերություններն ու ցանկությունները:

Սեռ (իգական, արական, ինտերսեքս)

Սեռը անհատի կենսաբանական կարգավիճակն է որպես արական, իգական կամ ինտերսեքս: Սեռը որոշվում է այնպիսի չափորոշիչներով, ինչպիսիք են սեռական քրոմոսոմները, գոնադները, արտաքին ու ներքին սեռական օրգանները: Շատ մշակույթներում (հատկապես արևմտյան) ընդունված է սեռերի գոյության երկբևեռ վարկածը` միայն իգական և արական: Այդուհանդերձ, ինտերսեքս անձանց գոյությունը կազմաքանդում է սեռի հանդեպ բինար մոտեցումը: Ինտերսեքս են համարվում այն անձինք, որոնց մոտ ներքին և արտաքին սեռական օրգանները ոչ հստակ արական են, ոչ էլ հստակ իգական64: Ինտերսեքս անձանց մոտ փոխարենը հանդիպում են արական և իգական սեռային հատկանիշների տարբեր համակցություններ65: 62 The British Psychological Society. (2012). Position Statement Therapies Attempting to Change Sexual Orientation 63 American Psychological Association. Answers to Your Questions For a Better Understanding of Sexual Orientation & Homosexuality. հասանելի է http://www.apa.org/topics/lgbt/orientation.pdf [Մուտք է գործված 19 դեկտեմբերի, 2016] 64 Hughes, I.A. (2002). Intersex. British Journal of Urology International, 90, 769–776 65 ILGA-Europe Glossary. հասանելի է http://ilga-europe.org/sites/default/files/ilga-europe_glossary_final_170714_www.pdf [Մուտք է գործված 19 դեկտեմբերի, 2016]

18


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.