Newsletter June - August, 2015, Armenian

Page 1

ն

այի մսյակ ա ռ ե ի Կույս» Հ «Նոր Լ երթ ների թ ն ւ ո յ թ նորու

#10 Հունիս-օգոստոս, 2015թ

Մեր առաջընթացը որպես ազգ լիովին կախված է կրթության ոլորտում առաջընթացի հետ: Քենեդի


Էջ՝ 2

«Նոր Լույս»-ը 5 տարեկան է Հունիսի 7-ին տեղի ունեցավ «Նոր Լույս» ՀԿ-ի հիմնադրման 5 ամյակին նվիրված միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին հասարակական, քաղաքական և մշակութային ոլորտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկայացվեց «Նոր Լույս»-ի գործունեության 5 ամյակը, իր աշխատանքային բուռն ընթացքը, արդյունքները, ձեռքբերումները և հետագա պլանները: Հյուրերին ողջունեցին իրենց տարաբնույթ համարներով «Նոր Լույս»-ի մենթիները: Անհատական հանդիպումները «Նոր Լույս»-ում Այս եռամսյակում ավարտվեց անհատական հանդիպումները: Տեղի ունեցավ 46 հանդիպում: Այս եռամսյակում ևս անհատականները անցան շատ հետաքրքիր և ինքնատիպ. այցելություն թանգարան, կամավոր աշխատանքներ, այցելություն պատմամշակութային վայրեր: Ամփոփելով ամբողջ տարվա կատարած աշխատանքը՝ որոշվեց Լարիսա Ժամակոչյանին և Լիլիթ Շահնազարյանին ճանաչել 2014-2015 լավագույն մենթորներ` հաշվի առնելով նրանց կատարած արդյունավետ աշխատանքը, ինքնատիպ հանդիպումները, համատեղ կատարած աշխատանքները, երեխաների մոտ դրական առաջընթացը: 2014-2015թթ ընդհանուր առմամբ տեղի ունեցավ 364 հանդիպում:

Ֆակուլտատիվ հանդիպումներ Այս եռամսյակում կայացավ ֆակուլտատիվ խմբի

3

հանդիպում,

որոնցից

երկուսը

նվիրված էր Adobe Photoshop ծրագրի սերտմանը, որի ընթացքում մենթիները սովորեցին գունավորել նկարները՝ օգտագործելով Photoshop–ի սովորած գործիքները,

գրել իրենց

անունը սառույցի, կրակի տեսքով: Իսկ ահա 3րդ

հանդիպման

ընթացքում մենթիները

հանձնեցին քննություն` Power Point, Ms Word, Paint, Adobe Photoshop ծրագրերից: Մեր մենթիները կատարեցին գործնական աշխատանքներ, որը հնարավորություն տվեց ոչ միայն հասկանալ որքանով են յուրացրել տվյալ ծրագրերը, այլև վերհիշել իրենց գիտելիքները և լրացնել բացը:


Էջ՝ 3

Հմտությունների զարգացման փուլ Այս եռամսյակում տեղի ունեցավ հմտությունների զարգացման 4 հանդիպում` «Լիդերություն»,

«Պրեզենտացիայի ներկայացում»,

«Կարիերայի պլանի ստեղծում», «Կարիերայի պլանի ներկայացում»: Այս հանդիպումները նպաստեցին առաջնորդական որակների, կարիերայի պլանի ստեղծմանը,

հռետոր խոսքի և

հանրության առջև ելույթ ունենալու հմտությունների զարգացմանը:

Ընդհանուր խմբակային հանդիպումներ Այս եռամսյակում տեղի ունեցավ 2 ընդհանուր խմբակային հանդիպում` «Ժեստեր» և «Ժպտա և աշխարհն էլ կժպտա քեզ» խորագրերով: Ժեստեր խորագիրը կրող հանդիպումը ներկայացրեցին մենթիներ Գոհար Գալոյանը և Հասմիկ Նահապետյանը մենթոր Լարիսա Ժամակոչյանի օգնությամբ: Հանդիպումների նպատակն էր մենթիներին հաղորդել նոր ինֆորմացիա, դարձնել նրանց լավատես և բացահայտել ժպիտի դրական ազդեցությունը մարդու վրա: «Մենթորինգ վերապատրաստում Այս եռամսյակում տեղի ունեցավ երկու մենթորինգ վերապատրաստում ` «Մեկ քայլ առաջ » և «Մենթորի աշխատանքի սկզբունքերը» խորագրերով: Վերապատրաստումները հնարավորություն տվեցին մեր կամավորներին հետհայացք գցել իրենց անցյալին, ներկային և ապագային, ինչպես նաև ամփոփել իրենց ստացած գիտելիքները մենթորինգ հարաբերության, մենթորի դերի, աշխատանքի ընթացքում անհրաժեշտ կիրառվող կանոնների հետ: Մենթորինգ հանդիպումներ Այս եռամսյակում ձևավորվեց նոր մենթորինգ փուլ: Մեկնարկեց մենթորների կողմից անցկացվող հանդիպումները: Այսպես կազմակերպվեց և իրականացավ 7 հանդիպում`«Եկեք ծանոթանանք», «Ով եմ ես», «Մարդկային խառնվածքներ», «Երազ», «Հայկական մշակույթ», «Տուրիզմ», «Հրապարակախոսություն» խորագրերով: Հանդիպումները ուղղված էին միմյանց հետ ծանոթանալուն, իրար բացահայտելուն, միասնական թիմ ստեղծելուն, հիանալի ժամանց ապահովելու և իհարկե գիտելիքներ հաղորդելու համար:


Էջ՝ 4

««Նոր Լույս» ՀԿ-ն համագործակցում է «Տրիբունա» ՀԿ-ի հետ «Նոր Լույս» ՀԿ-ն «Տրիբունա» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպեց ֆուտբոլային մրցույթ մեր մենթիների համար: Մեր մենթիները հնարավորություն ունեցան խաղալ ֆուտբոլ 2015թ Հայաստանի աղջիկների ֆուտբոլի առաջնությունում չեմպիոն դարձած թիմի հետ: Այդ խաղը տեղի ունեցավ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում:

Նոր Լույս» ՀԿ-ն մասնակցում է Շիրակ-Արցախ Expo ցուցահանդեսին Արցախում տեղի ունեցավ expo ցուցահանդես, որին իրենց մասնակցությունը ունեցան Շիրակի մարզի ակտիվ ՀԿ-ներն ու Արցախի ՀԿ-ները: Այս մեծ միջոցառմանը ներկա գտնվեց նաև «Նոր Լույս» ՀԿ-ն՝ ի դեմս մենթոր Լենա Ղազարյանի: Այնտեղ Լենան ներկայացրել է երբ և ինչ առաքելությամբ է հիմնվել «Նոր Լույս»-ը, ինչ գործնեություն է ծավալում, ինչ հաջողությունների է հասել, ինչպես նաև հետագա պլաննները: Հանդիպել է Արցախի մշակույթի նախարարի, պատգամավորների և տեղի կառույցների ներկայացուցիչների հետ: «Նոր Լույս»-ի մենթիները Glow ցերեկային ճամբարում «Նոր Լույս» ՀԿ, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ միասին, համագործակցելով Խաղաղության Կորպուսի հետ, ստեղծեցին Glow ամառայինցերեկային ճամբար 25 աղջիկների համար: Այս ճամբարում իրենց մասնակցությունը ունեցան նաև մեր մենթիներըն ու մենթորները՝ որպես մասնակիցներ և խմբավարներ: «Նոր լույս»-ը Psycamp-ում Օգոստոսի 1-ին «Նոր Լույս» ՀԿ-ն մասնակցեց Գյումրիում տեղի ունեցող երկօրյա Psycamp-ին: Այս խոշոր իրադարձության բացումը վիճակված էր «Նոր Լույս»-ին: Psycamp-ին ներկայացվեց «Պե՞տք է դեռահասին մենթոր» խորագիրը կրող ելույթ: Ներկայացվեց ով է մենթորը, ինչ հիմնախնդիրներ ունեն դեռահասները, ինչ սկզբունք-ներով են աշխատում մենթորները, ինչ համատեղ աշխա-տանք են կատարել և այս ամենի արդյունքում ինչ փոփոխու-թյուններ են տեղի ունենում: Ավարտին մասնակիցները ամեն ասպեկտից ընտրեցին իրենց կարծիքով ամենակարևոր կետերը և իրենք եզրակացրեցին, որ


Էջ՝ 5

Մեր մենթիների հաջողությունները Այս տարի իր դպրոցական կյանքին հրաժեշտ տվեցին մեր 4 մենթիները` Աննա Ունուսյանը ընդունվեց ՀՊՏՀ «Ֆինանսներ» բաժինը, Դրմոյան Լուսինեն ՀՊՊՀ «Ձեռնարկություն և ֆինանսներ» բաժինը, Ռուզաննա Հակոբյանը ԳՊՄԻ «Մեթոդիկա» բաժինը, իսկ Նաիրա Համազասպյանը ՀՊՏՔ «Սոցիալական աշխատանք» բաժինը: Հաջողություն մեր մենթիներին իրենց ուսանողական կյանքում: Նոր Լույսը ձեր կողքին է և պատրաստ է հոգալ ֆինանսական ծախսերը: Հայոց լեզվի դասերը «Նոր Լույս»-ում «Նոր Լույս»-ում շարունակվում են հայոց լեզվի դասերը 9 մենթիների համար: Պարապմունքների ընթացքում հատկապես ուշադրությունը կենտրոնացվել է մենթների ուղղագրական և կետադրական գիտելիքների հարստացման վրա: Շնորհակալություն երեխաներին կրթելու համար:

Նոր Լույս» ՀԿ-ն Յոգայի միջազգային օրվա մասնակից Յոգայի միջազգային օրը՝ հունիսի 21-ին, «Նոր Լույս»-ի մենթիները մասնակից եղան տոնին նվիրված մեծ միջոցառման: Դեպի Հայք հիմնադրամի կամավոր Սոֆի Վրանյանը կազմակերպեց Յոգայի դաս Հայորդաց տանը, որին իրենց մասնակցությունը ունեցան նաև մեր մենթիները: Երիտասարդության միջազգային օր՝ Expo Գյումրիում Օգոստոսի 12-ին Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ Գյումրիում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որոնց թվում էր նաև երիտասարդական ՀԿների և կրթահամալիրների Expo ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցեցին 15 ՀԿ-ներ , այդ թվում և «Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների համար ՀԿ-ն:

§Նոր Լույս¦ Մենթորիգ Կենտրոն Երիտասարդների համար Հասցե՝ Գյումրի, Ղորղանյան 238 Հեռ.՝ 055 01 72 19

nluyce@gmail.com www.norluyce.com


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.