Հավասար հնարավորություններ

Page 1

Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով

Համար 1

Ծրագրի մասին Ծրագրի նպատակն է` ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները: Ծրագրի խնդիրներն են` - Զարգացնել տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները` Ուկրաինայում և Հայաստանում ազգային փոքրամասնությունների մշակույթների պահպանման գործում: - Մշակել մշակութային զարգացման պլաններ/ծրագրեր, որոնք կներառեն ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի կարիքները:

“Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով” ծրագիրը իրականացվում է “ԳՈՒՐՏ” ռեսուրս կենտրոնի կողմից. ՀԿ Կենտրոնի և ՔԶՀՀ-ի հետ համագործակցությամբ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ”:

- Ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի համար ներկայացնել նորարար ծառայություններ մշակութային ոլորտում, որոնք հիմնված կլինեն տեղական համայնքային կառույցների ցանցի վրա, որը վերակառուցվել է Ուկրաինայում և Հայաստանում Սոցիալական Ներդրումային Հիմնադրամի աջակցությամբ: - Հզորացնել Ուկրաինայի, Հայաստանի և Լեհաստանի միջև կապն ու երկխոսությունը մշակութային բազմազանության պահպանման ոլորտում և մշակույթի հասանելիության ուղիներ ստեղծել խոցելի խմբերի համար: Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանում և Ուկրաինայում կընտրվեն 20 թիրախ համայնքներ, կձևավորվեն համայնքային ակտիվ խմբեր, կիրականացվի կարողությունների զարգացման դասընթացներ և կնախագծվեն մշակութային զարգացման ծրագրեր:

Ծրագրի ընթացքում կիրականացվեն դասընթացներ հետևյալ թեմաներով` 1. Ազգային փոքրամասնությունների կարիքների վերհանում 2. Միջմշակութային կառավարում 3. Համայնքային զարգացումը բազմամշակութային միջավայրում 4. Առաջնորդություն և համագործակցության հաստատում 5. Բազմազան և նորարար գործիքների կիրառությունը մշակութային կառավարման մեջ 6. Ծրագրի կառավարում


Էջ 2

Ծրագրի մեկնարկի միջոցառման ամփոփ հաշվետվություն Ս.թ. Ապրիլի 13-ի, ժամը՝ 11:00-13:00-ն, Արմենիա Մարիոթե հյուրանոցի Տրդատ 2-րդե սրահում (Ամիրյան 1 փող,. Երևան) տեղի ունենացավ ‘’Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով’’ ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը: Սույն ծրագիրը մեկնարկել է 2012թ-ի փետրվար ամսից և իրականացվում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ), “ՀԿ Կենտրոն” քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերության և Ուկրաինայի “ԳՈՒՐՏ Ռեսուրս Կենտրոն”-ի կողմից, Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները: Միջոցառմանը ներկա գտնվեցին ավելի քան 60 հրավիրվածներ ՝ պետական հաստատություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, Հայաստանում գործող ազգային փոքրամասնություններով զբաղվող քաղաքացիական հասարակության կառույցներից, տեղական և միջազգային կազմակերպություններից, ՀՀ-ում գործող դեսպանություններից, զանգվածային լրատվական միջոցներից: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՛՛ՀԿ Կենտրոն՛՛ ՔՀԶ ՀԿ-ի համակարգող Արփինե Հակոբյանը , ՔԶՀՀ-ի ծրագրի համակարգող Մարիա Պողոսյանը, ՛՛Հայաստանում մշակութային կյանքի մասին և դրանում ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի ներգրավվածության՛՛ թեմայով հանդես ելավ ՛՛Հազարաշեն՛՛ ՀԿ-ի նախագահ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Արփինե Հակոբյանը իր ելույթում նշեց հետևյալը. “Ճիշտ է, Հայաստանը հանդիսանում է մոնոազգային երկիր, որտեղ 97 տոկոսը հայեր են և միայն 3 տոկոսը՝ ազգային փոքրամասնություններ, բայց միևնույն ժամանակ պետք է հիշել, որ Հայաստանը բոլոր քաղաքացիների հայրենիքն է, և յուրաքանչյուր քաղաքացի իր ինքնադրսևորման համար պետք է ունենա բարենպաստ միջավայր: Եվ այդ բարենպաստ միջավայրի ճանապարհի հիմնաքարը հենց հանդուրժողականությունն է: Կերտելով հանդուրժողականության մթնոլորտ Հայաստանում՝ մենք մեկ քայլ առաջ ենք գնում դեպի այս արժեքի տարածմանը ամբողջ աշխարհում: Արփինե Հակոբյանը իր ելույթում կոչ արեց ակտիվ դիրքորոշում ենթադրող և ոչ թե պասիվ համբերատարություն դրսևորող հանդուրժողականության ցուցաբերել ազգային փոքրամասնությունների նկատմամբ և խոսքը փոխանցեց Մարիա Պողոսյանին, ով ողջունելով ներկաներին՝ ներկայացրեց միջոցառման օրակարգը:

Տիկին Խառատյանը խոսեց ընդհանուր մշակութային կյանքի մասին և ազգային փոքրամասնությունների ներգրավվածության մասին՝ իր խոսքով հավաստիացնելով, որ նրանց մշակութային զարգացումը չի ընթանում դանդաղ տեմպերով, այն ընթանում է այն նույն տեմպերով, ինչ որ ընդհանուր երկրի մշակույթը: Տիկին Խառատյանը իր խոսքում անդրադարձավ նաև ՀՀ ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենսդրությանը`նշելով, որ այն զգալիորեն զարգացած է, բացի այդ՝ Հայաստանը միացել է միջազգային կոնվեցիաներին, որոնցով շատ լավ իրավական պարարտ հող կա, որպեսզի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները կարողանան իրենց մշակույթների զարգացումն ապահովել: Այնուհետև, ՔԶՀՀ ծրագրի համակարգող Մարիա Պողոսյանը ծրագրի առջև ծառացած նպատակները, խնդիրները: Շարունակելով ծրագրի նկարագրի ներկայացումը Արփինե Հակոբյանը ներկայացրեց ծրագրի խնդիրները և ընտրված թիրախ համայքները: Միջոցառման խոսնակների ելույթը շատ մեծ ոգևորություն առաջացրեց դահլիճում, շատերը գոհունակություն հայտնեցին այսպիսի ծրագիր նախաձեռնելու համար՝ ասելով, որ նման ծրագրերի կարիքն իսկապես շատ է Հայաստանում: Վերջում խոսքի հնարավորություն ընձեռնվեց ծրագրի համայնքների ներկայացուցիչներին, որոնք իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին և ներկայացրերին համայնքներում տիրող իրավիճակը և մեծ հույս հայտնեցին, որ ծրագիրը կակտիվացնի համայնքներում մշակութային կյանքը և նոր խթան կհանդիսանա ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի համար իրենց մշակութային իրավունքները լավագույնս իրագործելու համար: Այնուհետև Մարիա Պողոսյանը ամփոփեց ելույթները և բոլորին հրավիրեց հյուրասիրության:


Էջ 3

Համար 1

“ՀԿ Կենտրոն”-ի և ՔԶՀՀ-ի իրականցրած դասընթացները Հուլիսի 27-28 “ՀԿ Կենտրոն”ն իրականացրեց “Կարիքի գնահատում” դասընթացը, որը վարեցին Արփինե Հակոբյանը և Նունե Գրիգորյանը: Դասընթացին մասնակցեցին ընդհանուր թվով 20 մասնակից ընտրված թիրախ համայնքներից` Դիլիջան, Ալավերդի, Ազատան, Մեծ Այրում և Աղավնավանք: Ներկա էին համայնքի ղեկավարներ, ներկայացուցիչներ փոքրամասնություններից և համայնքի ակտիվներ: Դասընթացի արդյունքում մասնակիցները իրազեկ դարձան փոքրամասնությունների կարիքի գնահատմանը, աշխատեցին իրենց համայքների կարիքների գնահատման պլանների վրա և այլն:

Հուլիսի 30-31ը ՔԶՀՀ-ն անցկացրեց “Կարիքի գնահատում” դասընթացը: Դասընթացավարներն էին Փիրուզա Մանուկյանը և Տաթևիկ Մարգարյանը: Ներկա էին 12 ներկայացուցիչ ծրագրի համայքներից` Մեծամոր, Լուկաշին, Ճամբարակ և Ռանչպար համայնքներից:

Հոկտեմբերի 26-27-ին կայացավ “ՀԿ Կենտրոն” ի կողմից իրականացնացվող “Առաջնորդություն և գործընկերություն” դասընթացը: Դասընթացին մասնակցեցին չորսական ներկայացուցիչ Դիլիջան,

Հոկտեմբերի 19-20 ՔԶՀՀ-ն իրականացրեց “Առաջնորդություն և գործընկերություն” դասընթացը, որը վարեցին Արտակ Շաքարյանը և Փիրուզա Մանուկյանը: Ներկա էին 16 մասնակից 5

Մասնակիցները ստացան համայնքների ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի կարիքների գնահատման գիտելիքներ և այլն:

թիրախ համայնքներից: Ալավերդի, Մեծ Այրում, Աղավնավանք և Ազատան համայնքներից: Դասընթացը վարեց Քնարիկ Արաբյանը:


Էջ 4

Համար 1

Ուկրաինացի գործընկերները Հայաստանում Ծրագրի գործընկերների հանդիպում 1-4 օգոստոս, 2012 թ. Ինչպես արդեն նշեցինք ս.թ. փետրվար ամսից “ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿն, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) և Ուկրաինայի “ԳՈՒՐՏ Ռեսուրս Կենտրոն”-ի հետ միասին և Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է “Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով” ծրագիրը: Ծրագրային զարգացումները քննարկելու և հայաստանյան փորձի հետ ծանոթանալու նպատակով սույն թվականի օգոստոսի 1-4-ը ՔԶՀՀ-ն և “ՀԿ Կենտրոն”ը հյուրընկալեցին իրենց ուկրաինացի գործընկերներ՝ “Գուրտ” ռեսուրս կենտրոնի տնօրեն Բոհդան Մասլիչին և Կիևի տարածքային ադմինիստրացիայի ներքին քաղաքականության վարչության պետ Պյոտր Զախարչենկոյին: Այցը հնարավորություն տվեց Ուկրաինացի գործընկերներին տեղում ծանոթանալ ծրագրային գործընկերների, ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ և քննարկել համատեղ իրականացվող ծրագրի հետագա քայլերը:

Գործընկերային հանդիպման օրակարգը հագեցած էր տարբեր բնույթի հանդիպումներով, Երևանում ծրագրային զարգացումները քննարկելուց հետո տարածաշրջանային այց կատարվեց Լոռվա մարզ՝ ծրագրային 2-րդ գործընկեր “ՀԿ Կենտրոն”-ի գրասենյակ: Այցելությունն սկսվեց ծրագրի թիրախ համայքների ղեկվարների ներկայացուցիչների և Լոռու մարզի ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, որին հետևեց այցելությունը Մեծ Այրում համայնք: Այցը հնարավորություն տվեց Ուկրաինացի գործընկերներին տեղում ծանոթանալ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի խնդիրներին և քննարկել համատեղ իրականացվող ծրագրի հետագա քայլերը:

Ծրագրի նպատակն է` ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը՝ հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները: Ծրագիրն առանձնանում է նրանով, որ իր ողջ եռամյա տևողության ընացքում ուղղված է լինելու Հայստանում և Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային արժեքների պահպանմանը`համայնքներին փոքր դրամաշնորհային ծրագրերի տրամադրման, ՏԻՄ կարողությունների զարգացման, ինչպես նաև Լեհաստան և Ուկրաինա ուսուցողական փորձի փոխանակման ծրագրերի միջոցով:


Էջ 5

Համար 1

Եվրոպայի օրը 1950թ. մայիսի 9-ն էր, երբ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը: Այս օրվանից սկսած յուրաքանչյուր տարի նշվում է Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների միջոցով: Այս տարի՝ մայիսի 12-ին, Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ մեծ հանդիսավորությամբ նշվեց Եվրոպայի օրը: Կազմակերպվել էին միջոցառումներ, որոնց թվում՝ ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացումցուցահանդես, մշակութային միջոցառումներ՝ լիտվական և հունական ժողովրդական երգերի կատարում, լիտվական, լեհական պարեր, վիկտորինա, եվրոպական խոհանոցի համտես, ֆրանսիական կարաոկե և այս ամենը եզրափակվեց տոնական մեծ համերգով: Տոնական միջոցառումներին իր անմիջական մասնակցությունն ունեցավ նաև “ՀԿ Կենտրոն՛՛ ՔՀԶ ՀԿ-ն իր և “Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ”-ի կողմից իրականացվող ՛՛Հավասար հնարավորություններ իրագործման

համար.

ազգային

փոքրամասնությունների

Հարստություն

բազմազանության

և

խոցելի

միջոցով՛՛

խմբերի ծրագրով:

մշակութային Ծրագիրը

իրավունքների

իրականացվում

է

ուկրաինական գործընկեր ՛՛ԳՈՒՐՏ՛՛ ռեսուրս կենտրոնի հետ համատեղ, ԵՄ ֆինանսական աջակցությամբ: ՔԶՀՀ-ն և ՛՛ՀԿ Կենտրոն՛՛ ՔՀԶ ՀԿ-ն ներկայացան հանրությանը ծրագրի մասին տեղեկատվական թերթիկներով, ծրագրի պաշտոնական մեկնարկի զեկույցով, ծրագրի պաստառով, ՔԶՀՀ-ի օրացույցներով և գրիչներով, իսկ գեղեցիկ նարնջագույն վարդերը և գունազարդ կոնֆետները զարդարում էին ծրագրի տաղավարը՝ դրան հաղորդելով էլ ավելի տոնական տեսք: Հյուսիսային պողոտան մարդաշատ էր, կային նաև հյուրեր, այդ թվում՝ ՀՀ-ում Եվրոպական երկրների դեսպաններ, դեսպանությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց հետ ներկաները հնարավորություն ունեին շփվելու և ուղղելու իրենց հուզող հարցերը ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին: Ավելի քան 200 մարդ ստացավ ծրագրի մասին տեղեկատվական թերթիկներ: http://www.youtube.com/watch? v=idQPKQoTDqA&feature=youtube_gdata_player http://www.youtube.com/watch?v=k4DUhdxh_LQ&feature=related http://www.aravot.am/2012/05/13/70216/


Հարցերի և առաջարկների համար կարող եք դիմել www.ngoc.am կամ www.cdpf.am

Համար 1

Էջ 6

Հաջորդ համարում կարող եք գտնել` “ՀԿ Կենտրոն” ՀԿ, Վանաձոր, Հեռ.: +374 322 4 33 15 Էլ. փոստ: ngoceter@ngoc.am

“Միջմշակութային կառավարում” թեմայով դասընթաց

“Համայնքային զարգացում” թեմայով դասընթաց

ՔԶՀՀ, Երևան,

Ֆոտոմրցույթի մեկնարկ

Հեռ.: +374 10 58 60 12 Էլ. փոստ: cdpf@cdpf.am

Համայնքային զարգացման ծրագրերի հնարավորություններ

ԱՄՍԱԹԵՐԹԸ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է “ՀԿ ԿԵՆՏՐՈՆ” ՔՀԶ ՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.