Page 1


Վարակված անձի հետ առանց պահպանակի սեռական հարաբերության ժամանակ: Արյան փոխներարկման ժամանակ:

Ներարկիչների և ասեղների փոխանակման արդյունքում: Մորից երեխային` հղիության, ծննդաբերության կամ կրծքով կերակրելու ըթացքում:


• • • • •

Քլամիդիոզ Գոնորեա Տրիքոմոնիազ Սեռական գորտնուկներ Սիֆիլիս

• • • •

ՄԻԱՎ/ՁԻԱՀ Հեպատիտ B Հեպատիտ C Սեռական հերպես


• Հիվանդության վաղ փուլում հաճախ ախտանիշներ չեն դիտվում: • Որոշ սեռավարակներ կարող են երկար ժամանակ գոյություն ունենալ առանց ախտանիշների, մինչև նրանք վնասեն ձեր օրգանիզմը` հանգեցնելով բարդությունների: • Երբեմն գոյություն ունեցող ախտանիշները կարող են անհետանալ առանց որևէ բուժման, սակայն այդ ընթացքում հիվանդությունը շարունակում է զարգացում ապրել:


• Սեռավարակները չեն անհետանա առանց բժշկի կողմից նշանակված բուժման: • Լվացումով դուք բուժվել չեք կարող: • Ժամանակին չբուժված սեռավարակները կարող են պատճառ հանդիսանալ այնպիսի բարդությունների, ինչպիսիք են անպտղությունը, իմպոտենցիան, արտարգանդային հղիությունը, իսկ որոշ դեպքերում` անգամ մահվան: • Սեռավարակները բարձրացնում են ՄԻԱՎ-ի ձեռքբերման հավանականությունը: • Չբուժվող սեռավարակը վնասակար է ձեզ և ձեր զուգընկերոջ համար:


Օգտագործեք պահպանակ յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ Սեռավարակի կասկածի դեպքում անպայման դիմեք բժշկի, անգամ, եթե ախտանիշներ չեն երևում Եթե ի հայտ են գալիս ախտանիշներ, անհապաղ խորհրդակցեք բժշկի հետ Ճշտորեն հետևեք բժշկի նշանակումներին: Երբեք մի դիմեք ինքնաբուժման Բուժման ընթացքում խուսափեք չպաշտպանված սեռական հարաբերություն ունենալուց


Պահպանակը սեռավարակներից, ՄԻԱՎ/ՁԻԱՀ- ից, անցանկալի հղիությունից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցն է: • Պահպանակները պատրաստվում են լատեքսից, լինում են կանացի և տղամարդու, տարբեր հաստության, գույնի, հոտի, չափի; Հիմնականում պատված են հատուկ ջրային հիմքով պատրաստված քսուքով ( լուբրիկանտով), որը նվազեցնում է պահպանակի պատռվելու հավանականությունը: • Կան պահպանակներ նախատեսված բերանային հարաբերության համար, որոնք պատված չեն քսուքով և լինում են տարբեր համերի և հոտերի: • Հետանցքային հարաբերության համար նախատեսված պահպանակները ավելի հաստ են, իսկ պատող քսուկի քանակն ավելի շատ է: • Կանացի պահպանակները լայն կիրառում և տարածում չունեն հասանելիության և օգտագործման դժվարության պատճառով: •

Այն լատեքսից պատրաստված նուրբ, երկարավուն պարկ է, ունի փոքր պտկաձև գլխիկ սերմնահեղուկի կուտակման համար: Տղամարդու պահպանակները լայն տարածված են և հեշտ հասանելի:


Պահպանակը գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետին և ստուգել փաթեթի ամբողջականությունը` նրա ներսում օդի առկայության միջոցով: Պահպանակը բացելիս պետք չէ օգտագործել կտրող կամ ծակող գործիքներ: Նրբորեն բացել փաթեթը հատուկ հատվածից` աշխատելով չվնասել այն: Մի բացեք պահպանակի փաթաթված օղակը մինչև առնանդամի վրա տեղադրելը: Պահպանակը տեղադրեք գրգռված (էրեկցված) առնանդամի գլխիկին` ճիշտ կողմով:

Մինչև հագցնելը ցուցամատի և բութ մատի օգնությամբ սեղմեք պտկանման հատվածը` ներսում եղած օդը դուրս մղելու համար

Շարունակելով պահել պտկանման հատվածը` պահպանակը գլորեք ողջ երկարությամբ` իջեցնելով մինչև առնանդամի հիմքը

Սերմնաժայթքումից անմիջապես հետո, նախքան էրեկցիայի վերանալը, առնանդամը հեշտոցից դուրս հանեք` պահպանակը հիմքից բռնելով:

Պտկաձև գլխիկը ներքև պահած` հանգուցակապեք պահպանակի հիմքը և գցեք աղբարկղը:


• Պահպանակը ձեռք բերելիս աշխատեք ընտրել որակյալը: • Պահպանակը միշտ պահեք չոր և սառը տեղում, հեռու արևի լույսից: • Պահպանակը առանց պաշտպանիչ տուփի չի կարելի երկար պահել գրպանում: • Անհրաժեշտության դեպքում (քիչ քսուքով պահպանակ, հետանցքային հարաբերություն) օգտագործեք հավելյալ քսուք: • Օգտագործեք միայն ջրային հիմքով պատրաստված հատուկ քսուկներ: • Պահպանակների հետ մի օգտագործեք բուսական կամ ճարպային հիմքով քսուքներ, յուղեր, քանի որ դրանք քայքայում են պահպանակը: • Տարբեր տասակի սեռական հարաբերությունների համար (հեշտոցային, հետանցքային, բերանային) օգտագործեք համապատասխան տեսակի պահպանակ: • ՉԻ կարելի օգտագործել երկու պահպանակ միաժամանակ, քանի որ միմյանց հետ շփումից կարող են պատռվել: Ճիշտ օգտագործելու դեպքում պահպանակը կպաշտպանի ձեզ ՄԻԱՎ-ից, սեռավարակներից և անցանկալի հղիությունից:


Ի՞նչ անել, եթե պահպանակը, այնուամենայնիվ, պատռվել էկամ սահել

• Անմիջապես ընդհատել հարաբերությունը: • Կինը պետք է աշխատի հեռացնել սերմնահեղուկը հեշտոցի մկանները սեղմելու միջոցով: • Կատարել արտաքին լվացում: • Անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար կարելի է հեշտոցի մեջ տեղադրել սպերմիցիդ դեղորայք, որը, սակայն, չի կարող պաշտպանել ՄԻԱՎ-ից և այլ սեռավարակներից: • Խորհուրդ չի տրվում կատարել հեշտոցային լվացում, քանի որ ինֆեկցիան, ինչպես նաև սպերմատոզոիդները, կարող են ջրի հոսքի հետ հասնել արգանդ և բարձրացնել սեռավարակների և հղիության հավանականությունը: • Տղամարդը պետք է միզի և լվանա առնանդամը:


Հետանցքային հարաբերության ժամանակ • Անմիջապես ընդհատել հարաբերությունը: • Փորձել հեռացնել ինչքան հնարավոր է շատ սերմնահեղուկ: • Հետանցքային լվացումը ցանկալի չէ, քանի որ կարող է վնասել ուղիղ աղու լորձաթաղանթը և բարձրացնել վարակվելու ռիսկը: • Մյուս զուգընկերը պետք է միզի և լվանա առնանդամը: Բերանային հարաբերության ժամանակ • Անմիջապես ընդհատել հարաբերությունը: • Դուրս թքել սերմնահեղուկը: • Բերանը ողողել որևէ հականեխիչ նյութով, օրինակ` օղիով: • Ցանկալի չէ օգտագործել ատամի խոզանակ, քանի որ դա կարող է վնասել լնդերը և բարձրացնել վարակման ռիսկը:


ՆՈՐ ՍԵՐՈւՆԴ Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ

Տեղեկատվության կենտրոն Երեքշաբթի, Չորեքշաբթի 12:00-18:00 ------------------------------------------Թեժ հեռախոսագիծ (0 312) 38989 Երեքշաբթի, Չորեքշաբթի 12:00-18:00

Սեռական Առողջություն  

Սեռավարակներ: Ինչպես պաշտպանվել սեռավարակներից, և ինչ անել

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you