ամելի նոթոմբ | ահ ու սարսափ

Page 81

²ØºÈÆ ÜàÂàØ´ ³Ñ áõ ë³ñë³÷

79

նում էր: Կարծեցի՝ այս պատմությունը համակրանք կառաջացնի իմ հանդեպ: Իմ խոստովանության միակ արդյունքը եղավ այս եզրակացությունը, որը կարդացի Ֆուբուկիի հայացքի մեջ. «Հիմա ամեն ինչ պարզ է. իսկական մտավոր հետամնաց է: Ահա և ամեն ինչի բացատրությունը»: Մոտենում էինք ամսվա վերջին, իսկ թղթապանակը դեռ այդպես հաստ էլ մնում էր: -Վստա՞հ եք, որ դիտավորյալ չեք անում: -Լիովին վստահ եմ: -Ձեր երկրում Ձեզ նման շա՞տ…մարդիկ կան: Նրան հանդիպած առաջին բելգիացին էի: Ազգային հպարտությունն ինձ ստիպեց ճշմարտությունն ասել: -Ոչ մի բելգիացի ինձ նման չի: -Դա հուսադրող է: Ես բարձրաձայն ծիծաղեցի: -Սա Ձեզ զվարճացնո՞ւմ է: -Ձեզ երբեևէ չե՞ն ասել, որ մտավոր հետամնացների հետ կոպիտ վարվելը ստորացուցիչ է: -Ասել են, բայց չէին զգուշացրել որ նրանցից մեկին իմ ենթակայության տակ կունենամ: Էլ ավելի ուժեղ ծիծաղեցի: -Ես դեռ չեմ հասկանում՝ ինչն է Ձեզ զվարճացնում: -Դա իմ հոգեշարժողական հիվանդության մասն է կազմում: -Ավելի շուտ կենտրոնացեք Ձեր աշխատանքի վրա: Ամսի 28-ին նրան հայտնեցի, որ որոշել եմ երեկոյան այլևս տուն չվերադառնամ. -Ձեր թույլտվությամբ ես գիշերներն անց կկացնեմ այստեղ՝ աշխատավայրում: -Ձեր ուղեղը մթության մեջ ավելի արդյունավե՞տ է աշխատում: -Հուսանք: Մի՞գուցե այս նոր հանգամանքն ինձ կստիպի ավելի արդյունավետ աշխատել: Նրա թույլտվությունն առանց դժվարության ստացա: Հաճախ էր պատահում, որ աշխատողները գրասենյա-


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.