ամելի նոթոմբ | ահ ու սարսափ

Page 41

²ØºÈÆ ÜàÂàØ´ ³Ñ áõ ë³ñë³÷

39

պատճենել: Չեմ էլ հիշում, թե քանի ժամ եմ դրա վրա աշխատել ու այս ամենը գոլֆի ակումբի կանոնակարգի համար: Ֆուբուկին մեղմորեն ու հուզված ինձ մխիթարեց. -Ձեզ տանջամահ է անում: Նրան հանգստացրեցի. -Մի անհանգստացեք: Նա ինձ զվարճացնում է: Մոտեցա պատճենահանման մեքենային, որն արդեն անգիր ճանաչում էի ու կլանման մասով էլ պատճենեցի. համոզված էի, որ պարոն Սայտոն իր վճիռը կայացնելու է առանց աշխատանքիս վրա հայացք նետելու: Հուզված ժպտացի՝ մտածելով Ֆուբուկիի մասին. «Ի˜նչ սիրալիր է: Բախտս բերել է, որ նա այստեղ է»: Եթե ուշադիր նայենք, պարոն Սայտոյի հանձնարարությունը շատ տեղին էր. նախօրեին ես յոթ ժամ անց էի կացրել հազար հատ պատճեն մեկ առ մեկ անելու վրա, ինչը լավ արդարանալու միջոց էր պարոն Տենշիի գրասենյակում այսօր մի քանի ժամ անցկացնելու համար: Մեքենան իմ գործը մոտ տաս րոպեում ավարտեց: Փաթեթը տարա ու շտապեցի կաթնամթերքի բաժին: Պարոն Տենշին ինձ վստահեց բելգիական կոոպերատիվի տվյալները. -Ինձ այս նոր ճարպազատված կարագի մասին ամբողջական ու հնարավորինս մանրամասնած հաշվետվություն է պետք: Դուք կարող եք նստել պարոն Սաիտամայի գրասենյակում. նա գործուղման է մեկնել: Տենշի նշանակում է հրեշտակ. մտածեցի, որ պարոն Տենշիին իր անունը շատ է սազում: Ոչ միայն ինձ հնարավորություն էր տալիս, այլ նաև ոչ մի հրահանգ չէր տալիս. ինձ գործելու ազատ իրավունք ընձեռեց, ինչը Ճապոնիայում բացառիկ երևույթ էր: Եվ այս նախաձեռնության համար ոչ մեկի կարծիքը չէր հարցրել. շա՜տ մեծ ռիսկի էր դիմում: Ես դա գիտակցում էի: Ահա թե ինչու միանգամից անսահման նվիրվածության զգացում ունեցա պարոն Տենշիի նկատմամբ, նման նվիրվածություն յուրաքանչյուր ճապոնացի տածում է իր ղեկավարի հանդեպ, ինչը ես


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.