ամելի նոթոմբ | ահ ու սարսափ

Page 33

²ØºÈÆ ÜàÂàØ´ ³Ñ áõ ë³ñë³÷

31

թիվ օրացույցներ կան, որոնք գրեթե երբեք ճիշտ ամսաթիվը չէին ցույց տալիս՝ կամ կարմիր ու տեղաշարժվող փոքրիկ շրջանակը առաջ չէին տվել, կամ էլ ամսվա էջը դեռ չէին փոխել: Այս անգամ ես չմոռացա թույլտվություն վերցնել. -Կարո՞ղ եմ օրացույցները ճիշտ ամսաթվին դնել, պարոն Սայտո: Նա անզգուշաբար պատասխանեց այո: Կարծեցի՝ գործ գտա ինձ համար: Յուրաքանյուր առավոտ անցնում էի բոլոր գրասենյակներով ու տեղաշարժում փոքրիկ կարմիր շրջանակը համապատասխան ամսաթվի վրա: Ես պաշտոն ունեի. օրացույցների թերթող էի: Աստիճանաբար «Յումիմոտոյի» աշխատողները նկատեցին իմ հնարքները: Նրանց ուրախությունը գնալով մեծանում էր: Հաճախ հարցնում էին. - Ինչպե՞ս եք: Շատ չե՞ք հոգնում այս ձանձրալի գործից: Ես ժպտալով պատասխանում էի. -Սարսափելի է: Վիտամիններ եմ խմում: Սիրում էի աշխատանքս: Միակ թերությունն այն էր, որ քիչ ժամանակ էր պահանջում, բայց ինձ հնարավորություն էր ընձեռում վերելակ նստել, ուստի կարող էի «նետվել դեպի անհունություն»: Բացի այդ դա զվարճացնում էր հանդիսատեսիս: Գագաթնակետին հասա, երբ փետրվար ամսից անցնում էինք մարտ: Այդ օրը միայն կարմիր շրջանակը փոխելը բավարար չէր. պետք է թերթեի ու նույնիսկ պատռեի փետրվար ամսվա էջը: Տարբեր գրասենյակների աշխատողներն ինձ մարզիկին վայել ընդունեցին: Ես պատռում էի փետրվար ամսվա էջերը սամուրայի ճարպիկ շարժումով՝ անգութ պայքար մղելով ձյունածածկ Ֆուձի* լեռան վիթխարի լուսանկարի դեմ, որը «Յումիմոտոյի» օրացույցում տարվա այդ շրջանն էր պատկերում: Այնուհետև լքում էի մարտադաշտը ուժասպառ, հաղթանակած մարտիկի զուսպ հպարտությամբ,


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.