ամելի նոթոմբ | ահ ու սարսափ

Page 31

²ØºÈÆ ÜàÂàØ´ ³Ñ áõ ë³ñë³÷

29

խատանքից՝ հարկ եղած դեպքում շնորհավորելով նրանց, նրանց կնոջ կամ զավակի տարեդարձը: Ժպտալով կամ խոնարհվելով ասում էի. «Ահա Ձեր նամակները, պարոն Շիրանայ: Շնորհավորում եմ Ձեր փոքրիկ Յոշիրոյի տարեդարձը, որն այսօր երեք տարեկան է դառնում»: Ինչի պատճառով ամեն անգամ ապշած հայացքով ինձ էին նայում: Այս աշխատանքն ինձնից ավելի շատ ժամանակ էր պահանջում, քանի որ անհրաժեշտ էր շրջել երկու հարկ զբաղեցնող ողջ ընկերությունով: Իմ սայլակով, որն ինձ կարևոր մարդու տեսք էր տալիս, անընդհատ վերելակ էի նստում, ինչը շատ էի սիրում, քանի որ այնտեղ, որտեղ վերելակ էի սպասում, մի հսկայական ապակե պատ կար: Այդ պահին տրվում էի այն խաղին, որն անվանում էի «նետվել դեպի անհունություն»: Քթով հպվում էի պատուհանին ու մտովի ընկնում ցած: Ինձնից ներքև գտնվող քաղաքն այնքա՜ն հեռու էր. մինչև գետնին տապալվելն այնքա՜ն բան կարող էի տեսնել: Ես գտել էի իմ կոչումը: Միտքս ծաղկում էր այս պարզ, օգտակար, մարդկային և ակնահաճո աշխատանքից: Կցանկանայի ամբողջ կյանքս այսպես անցկացնել: Պարոն Սայտոն ինձ իր մոտ կանչեց: Ես կշտամբանքի արժանացա. պատժվում էի լուրջ հանցանքի համար՝ նախաձեռնության: Սեփականացրել էի մի գործառույթ՝ չունենալով իմ անմիջական ղեկավարների թույլտվությունը: Դեռ ավելին, ձեռնարկության իրական նամակատարը, որը կեսօրից հետո էր ժամանում, քիչ էր մնացել նյարդային նոպա ունենար, քանի որ կարծել էր, որ իրեն աշխատանքից հեռացնելու են: -Ուրիշի աշխատանքը գողանալը շատ վատ քայլ է,- արդարացիորեն ասաց պարոն Սայտոն: Ցավում էի, որ այդքան խոստումնալից աշխատանքի վերջը եկավ: Բացի այդ նորից դրվեց իմ զբաղվածության հարցը: Ինձ մոտ մի միտք ծնվեց, որը միամտաբար փայլուն համարեցի. ձեռնարկությունում կատարած իմ զբոսաքների ընթացքում նկատել էի, որ բոլոր գրասենյակներում ան-


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.