ամելի նոթոմբ | ահ ու սարսափ

Page 177

²ØºÈÆ ÜàÂàØ´ ³Ñ áõ ë³ñë³÷

175

հանգիստ սենյակը, որտեղ դու քնում ես, այն մարդիկ, ում սիրում ես, դրանք բոլորը քո գիտակցության սփոփիչ արարումներն են։ Դա բնորոշ է այն մարդկանց, ովքեր ողորմելի աշխատանք են կատարում, ինչը Նիցշեն անվանում է երևակայական աշխարհ, երկրային ու երկնային դրախտ, որին իրենք իրենց ստիպում են հավատալ, որպեսզի այնտեղ սփոփանք գտնեն իրենց գարշելի պայմանների համար։ Նրանց մտավոր եդեմն այնքան գեղեցիկ է, ինչքան տգեղ է իրենց աշխատանքը։ Հավատա ինձ. քառասունչորսերորդ հարկի զուգարանից այն կողմ ոչինչ գոյություն չունի։ Ամեն ինչ այստեղ է ու այս պահին»։ Այդ պահին ես մոտենում էի ապակյա պատին, աչքով կտրում-անցնում էի մետրոյի տասնմեկ կանգառները և նայում էի երթուղու ավարտին. ոչ մի տուն հնարավոր չէր անգամ տեսնել կամ պատկերացնել. «Ինչպես տեսնում ես, այդ հանգիստ անկյունը քո երևակայության պտուղն է»։ Ինձ միայն մնում էր ճակատս հպել ապակուն ու պատուհանից վայր նետվել։ Ես աշխարհում միակ մարդն եմ, որին պատահել է այս հրաշքը. իմ կյանքը փրկեց պատուհանից վայր ընկնելը։ Դեռ այսօր էլ պետք է որ իմ մարմնից ծվեններ մնացած լինեն քաղաքում։ Ամիսներն անցան։ Օրեցօր ժամանակը կորցնում էր իր իմաստը։ Ես ի վիճակի չէի հասկանալ, թե արդյոք այն արագ է ընթանում, թե դանդաղ։ Հիշողությունս սկսում էր գործել զուգարանակոնքի ջրամղիչի նման։ Ես այն քաշում էի երեկոները։ Մտավոր մի խոզանակ վերացնում էր կեղտի վերջին բծերը։ Ծիսական մաքրազարդում, որ ոչնչի չէր ծառայում, քանի որ իմ ուղեղի կոնքամանն ամեն առավոտ կրկին կեղտոտվում էր։ -Ինչպես նկատել են հասարակ մահկանացուները, զուգարանը մտորումների համար շատ տրամադրող վայր է։ Ինձ համար, որ այնտեղի կարմելիտան* էի դարձել, մտորելու լավ առիթ էր։ Ու ես այնտեղ մի մեծ բան հասկացա. այն, որ կյանքը Ճապոնիայում ձեռնարկությունն է։ Իհարկե այս ճշմարտությունը բազմիցս արծարծվել է


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.