ամելի նոթոմբ | ահ ու սարսափ

Page 135

²ØºÈÆ ÜàÂàØ´ ³Ñ áõ ë³ñë³÷

133

շոտված վիթի խնդրանքը գազանին: Բայց հատկապես շշմեցուցիչ էր հնազանդվելու և վերադասից պաշտպանվել արգելող դոգմային չենթարկվելը: Պարոն Օմոչին կարծես այդ տարօրինակ ձայնից մի քիչ շփոթվեց, ինչը, ընդհակառակը, նրան չխանգարեց ավելի բարձր գոռալ. միգուցե Մորիի այդ երեխայական պահվածքը նրան ավելի մեծ բավականություն էր պատճառում: Շատ երկար ժամանակ անց նա հեռացավ. կամ հրեշը ձանձրացել էր խաղալիքից, կամ այս լավ թարմացնող վարժությունից ցանկություն առաջացավ մայոնեզով կրկնակի սենդվիչ ուտել: Հաշվապահության բաժնում քար լռություն էր տիրում: Ինձնից բացի ոչ ոք չէր համարձակվում նայել զոհին: Վերջինս ուժասպառ մի քանի րոպե նստած մնաց: Երբ վեր կենալու ուժ գտավ, առանց որևէ բառ արտասանելու դուրս նետվեց: Ոչ մի կասկած չունեի, թե նա ուր վազեց. ո՞ւր են գնում բռնաբարված կանայք: Այնտեղ, որտեղ հոսող ջուր կա, որտեղ կարելի է սիրտ թափել, այնտեղ, ուր հնարավորինս քիչ մարդ կա: «Յումիմոտո» ընկերությունում այդ պահանջներին ամենաշատ համապատասխանող վայրը զուգարանն էր: Հենց այդտեղ էլ ես գործեցի իմ սխալը: Անչափ անհանգստացա. պետք է գնայի նրան հանգստացնելու: Իզուր էի փորձում ինքս ինձ համոզել՝ մտաբերելով ինձ հասցրած նվաստացումները, դեմքիս շպրտած վիրավորանքները, ծիծաղելի թվացող խղճահարության զգացումն ինձ հաղթեց: Ծիծաղելի էր, դրանում համոզված եմ. եթե պետք էր առողջ դատողությանը հակառակ շարժվեի, հարյուր անգամ ավելի լավ կլիներ կանգնեի ղեկավարիս և Օմոչիի միջև: Գոնե խիզախ քայլ կլիներ իմ կողմից: Մինչդեռ իմ վերջին պահվածքը պարզապես կարելի է որակել որպես սիրալիր և հիմար քայլ: Վազեցի զուգարան: Նա լվացարանի առջև լալիս էր: Կարծում եմ՝ չտեսավ, թե ինչպես ներս մտա: Դժբախտաբար լսեց, թե ինչպես իրեն ասացի.


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.