Աշխարհի ամենաազդեցիկ գրողները

Page 1

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԳՐՈՂՆԵՐԸ


Մեդիագրքում զետեղված են մարդկության պատմության մեջ հիշատակվող ամենաազդեցիկ գրողները: Նրանց ստեղծագործությունների և մտքերի շնորհիվ նոր թափ է ստացել գրականությունն ու արվեստը, ընդլայնվել է մարդկային մտահորիզոնն ու աշխարահահայացքը: Թեև աշխարհի հեղինակավոր գրողների ցանկը չի սահմանափակվում ստորև ներկայացվող անուններով, բայց ես նպատակահարմար գտա առանձնացնել այն մարդկանց, ովքեր կարողացել են իրենց ստեղծածով «փոխել» աշխարհը: Ռուբեն Խաչատրյան


ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ Իռլանդացի գրող , դրամատուրգ եւ գրաքննադատ Օսկար Ուայլդը մոդեռնիզմի եւ դեկադենտական արվեստի նշանավոր ներկայացուցիչներից է եվրոպական գրականության մեջ: Ուայլդը դատապարտվել է 2 տարվա բանտարկության , անբարոյականության` միասեռականության մեղադրանքով : Գրողի հոգեկան ընկճվածությունն ու տառապանքն արտացոլվել են « Ռեդինգյան բանտի բալլադը » պոեմում, « Անդունդից » նամակխոստովանության մեջ: « Քենտրվիլի ուրվականը »,

« Լորդ

Արթուր Սեւիլի հանցագործությունը », « Միստր Ն - ի դիմանկարը», « Միլիոնատեր բնորդը » պատմվածքներում ծաղրել է գռեհիկ իրականությունն ու քաղաքակրթությունը : « Դորիան Գրեյի դիմանկարը » վեպում հեղինակի գաղափարների կրողը լորդ Հենրի Ուոտոնն է , որի կարծիքով , « կյանքի նպատակը մարդու էության բացահայտումն է ու ինքնարտահայտումը »: Հետեւելով « չարի գեղագիտության » փիլիսոփայությանը , վեպի գլխավոր հերոսը , Դորիան Գրեյը , անտեսում է բարոյականության բոլոր կանոնները : Մնալով արտաքնապես գեղեցիկ ու հմայիչ , նա ապականվում է հոգեպես , եւ հոգու արատները խորհրդավոր կերպով դրոշմվում են նրա դիմանկարի վրա : Ուայլդի « Երջանիկ արքայազնը », « Եսասեր հսկան », « Վարդը եւ սոխակը » , «Նռնաքարե տունը », « Ձկնորսը եւ իր հոգին », « Աստղային տղան », « Երիտասարդ թագավորը » հեքիաթների հերոսները սիրով , գթասրտությամբ եւ ինքնազոհաբերությամբ հաղթում են չարին : Ուայլդի դրամատուրգիան զարգացել է 2 ուղղությամբ , ողբերգություններ եւ աշխարհիկ կատակերգություններ : « Սալոմե և « Ֆլորենտական ողբերգություն » ողբերգություններում փորձել է վերածնել մեծ կրքերի ու զգացմունքների թեման: « Լեդի Ուինդերմիրի հովհարը » , « Կինը , որն արժանի չէր ուշադրության » կատակերգություններում գրողը ծաղրել է կեղծ բարեպաշտությունն ու ստրկամտությունը : Սոցիալ քննադատական մոտիվներն ավելի ցայտուն են դրսեւորվել նրա « Որքան կարեւոր է լուրջ լինել » եւ « Իդեալական ամուսինը » պիեսներում : Ուայլդի գեղագիտական , տեսական եւ քննադատական հայացքներն արտահայտվել են « Մտահղացումներ » հոդվածների ժողովածուում : Նա թեեւ « արվեստն արվեստի համար » անկումային գաղափարախոսության հետեւորդներից էր , սակայն նրա գեղապաշտությունն ուղղված էր քաղքենի ու նյութապաշտ հասարակության դեմ : Ըստ նրա , գեղեցիկը « բացարձակ ճշմարտություն » է , իսկ կյանքի միակ իմաստն արվեստն է : Ուայլդն ուներ սոցիալական անարդարությունների վերաբերյալ իր համոզումը , ըստ որի , « աղքատ մարդիկ չպետք է հաշտվեն իրենց գոյության զարհուրելի պայմանների հետ »: « Մարդու հոգին սոցիալիզմի ժամանակ » աշխատության մեջ ընդգծել է սոցիալիզմի առավելությունները :


ՋԵՅՄՍ ՋՈՅՍ Իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը մոդեռնիստական եւ հետմոդեռնիստական արձակի նշանավոր ներկայացուցիչներից է : Նրա ստեղծագործությունն առանձնանում է խորհրդանշական մեկնաբանություններով եւ հոգեբանական վերլուծության վարպետությամբ : Ջոյսը հայտնի է դարձել « Դուբլինցիներ » պատմվածաշարով . անգլիական եւ իռլանդական գրականությունների մեջ առաջին անգամ պատկերել է եվրոպական մեծ քաղաքի միջին խավի կյանքն ու առօրյան : Գրողը քննադատել է դուբլինյան հասարակության անտարբերությունը , բացահայտել քաղաքի թշվառությունն ու սոցիալական չարիքի արմատները , ներկայացրել ընտանեկան հարաբերությունների անկումը : « Նկարչի դիմանկարը երիտասարդ հասակում » վեպում Ջոյսը պատկերել է գլխավոր հերոսի , նկարիչ Ստիվեն Դեդալուսի ( կերպարում առկա են ինքնակենսագրական տարրեր ) հոգեւոր զարգացումը , պայքարը բարոյական եւ կրոնական « անառարկելի ճշմարտությունների » դեմ : Նա ըմբոստանում է արվեստին թշնամի հասարակության դեմ , հրաժարվում կեղծ ազգային արժեքներից եւ նվիրվում ստեղծագործական աշխատանքին , այն համարելով միակ բարձրագույն արժեքը : Ջոյսի ստեղծագործության գլուխգործոցը , « Ուլիս » վեպը , XX դարի համաշխարհային արձակի բարձրակետերից է : Գրողը պատկերել է դուբլինցի հրեա Լեոպոլդ Բլումի 1 օրը , 1904 թ - ի հունիսի 16 – ը: Գրողը ձգտել է հաղորդել ոչ թե առկա , այլ մարդկանց գիտակցության մեջ անդրադարձված, ներկայացրել է գործող անձանց կյանքի մութ ու արգահատելի կողմերը , իռլանդական նյութապաշտ հասարակության անմարդկային օրենքները , սոցիալական , քաղաքական ու հոգեւոր վիճակը , ծուլությունն ու ագահությունը , կեղծ զգայականությունը , բարոյական արժեքների անտեսումը : Գրողը խախտել է վեպի ավանդական կառուցվածքը . մարդկանց կյանքի ուղիները խաչաձեւվում են ոչ միայն առօրյայում , այլեւ Իթակեի արքա Ոդիսեւսի առասպելում : « Դրամա եւ կյանք » , « Ամբոխի օրը » Հոդվածներում շոշափել է գեղեցիկի ու ճշմարտության փոխհարաբերության հարցեր , արվեստագետին համարել է ընտրյալ , իսկ « Իռլանդիան , սրբերի եւ իմաստունների կղզին » Հոդվածում անդրադարձել է Իռլանդիայի քաղաքական ու մշակութային կյանքին : « Ֆինեգանի հոգեհացը » Վեպում Ջոյսը դիմել է բառաստեղծման յուրօրինակ հնարամտության . հրաժարվել է շարահյուսական ավանդական միջոցներից : Վեպի հերոսը, Իրուիբերին, ընդվզում է դաժան ու սարսափազդու աշխարհի , չարիքի ու թշվառության դեմ :


ՖԵՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությամբ նշանավորվել է ռուս գեղարվեստական արձակի նոր դարաշրջանը: Դոստոևսկին ուտոպիստ - սոցիալիստների գաղափարների հետեւորդ էր, որի համար 1849 թ - ին ձերբակալվել է եւ դատապարտվել մահվան: Հետագայում, սակայն, դատավճիռը փոխարինվել է 4 տարվա աքսորով `Սիբիր: Դոստոևսկին հանգել է այն եզրակացության, որ կապիտալիզմի հաղթանակը ժողովրդի նոր տառապանքների սկիզբն է: Քննադատելով հանդերձ Ռուսաստանի ճորտատիրական կարգերը `դեմ է եղել հեղափոխությանը: Ռուսաստանի պատմական զարգացման ուղին պատկերացրել է բոլոր դասերի համախմբման մեջ` միապետի եւ եկեղեցու ներքո: Դոստոևսկու ստեղծագործությունների հիմքում ընկած փիլիսոփայական , քաղաքական , հոգեբանական , բարոյական խնդիրները խիստ շաղկապված են միմյանց եւ արտացոլում են իրականությունը « Ոճիր եւ պատիժ », « Ապուշը », « Դեւեր », « Դեռահասը », « Կարամազով եղբայրներ »: Նրա վեպերում բախվում են ոչ միայն հզոր անհատները , այլեւ գաղափարները , հակադրվում աշխարհայացքները : Ըստ Դոստոևսկու, աշխարհը պետք է ղեկավարեն բարությունն ու համբերատարությունը, իսկ համամարդկային հարցադրումները, դրանց հոգեբանական խորությունը, կրքերի ու ապրումների վիթխարի բախումները նրա երկերի գլխավոր հատկանիշներն են: Դոստոևսկու գեղագիտական հայացքներն ու գաղափարները մեծ ազդեցություն են թողել ռուս եւ համաշխարհային գրականության, այդ թվում `նաեւ հայ հոգեբանական արձակի վրա:


ՈՒԻԼՅԱՄ ՖՈԼԿՆԵՐ Ուիլյամ Ֆոյլքները ամերիկացի ամենաազդեցիկ գրողներից է: Ստացել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր: գրական ասպարեզ է մտել Ֆրանսիական սինվոլիստերի ազդեցությամբ գրված «Մարմարե այծամարդը» բանաստեղծությունների գրքով: «Աղմուկ և ցասուն» վեպում խորացրել ու զարգացրել է «Սարտորիս»-ում Երևան եկած ֆերմերական Հարավի նահապետական ավանդույթների դատապարտվածության հասարակական հարաբերությունների քայքայման ու ապամարդկայնացման թեման: Նշանակալի են «Մահվան մահճում», «Սրբավայրը», «Լույս օգոստոսին», «Աբիսողոմ, աբիսողոմ» վեպերը: Հարավի կապիտալիստական գիշատչական հարաբերությունների առաջացումն ու երբեմնի նահապետական հարաբերությունների քայքայումն են պատկերված «Գյուղակը», «Քաղաքը», «Առանձնատունը» եռերգությունում: Լինելով խորապես ազգային գրող, կենսականորեն կապված ամերիկայի հարավի ճակատագրի, նրա անցյալի, ներկայի, նրա դիցաբանության, մշակույթի, լեզվի ու կենցաղի հետ՝ Ֆոլկները միաժամանակ 20րդ դարի համաշխարհային գրականության դասական է:


ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ Հեմինգուեյի գրվածքներին անվանում են կյանքի դասագրքեր տղամարդկանց համար: Նրա ամենամեծ գրվածքներից է համարվում "Ծերունին և ծովը", որում համառ և հաճախորեն հնչում է հետևյալ լոզունգը՝ "Չհանձնվել: Գնալ մինչև վերջ: Հաղթել": Հեղինակի պատկերը իրենից ներկայացնում է կենսուրախության տիպաժ, վարակիչ էներգիայի կուտակում, որն բավարարում էր և ստեղծագործելու և հաճույքների համար: Սակայն նրա ստեղծագործությունները շատ անկայուն են, իսկ հետաքրքրությունները և հաճույքները միշտ վերջանում էին հիասթափությամբ: Նա ամբողջ կյանքում դիմակ է կրել, որի տակ էլ թաքցրել է իր անսանձ բայց ճնշված և հիվանդագին հոգին, որն բռնկված էր զոհվելու ձգտումով: Հոգի, որի հետ շփումը երջանկություն չբերեց հեղինակի 4 կանանցից և ոչ մեկին: Կյանքի վերջին տարիներին, Հեմինգուեյին մշտապես ճնշում էր այն միտքը, որ նա այլևս չի կարողանա գրել, ստեղծագործել: Առանց դրա նա տեսնում էր իր կյանքը անիմաստ և անկարելի: Նրա զգուշավորությունը հիմնավոր էր՝ երբ արդեն Նոբելյան մրցանակի դափնեկրին պատվիրեցին մաղթանքներ գրել ԱՄՆ ապագա նախագահ Ջոն Քեննեդիի ինաուգուրացիայի համար, ապա նա մեկ շաբաթվա ընթացքում, մեծ դժվարությամբ գրեց 4 ճղճիմ տող: Ճակատագրական կրակոցից ոչ շատ առաջ Հեմինգուեյը դիմեց իր մոտ ընկերներից մեկին հետևյալ տարօրինակ հարցով՝. "Ին՞չ է կատարվում մարդու հետ, որն հանկարծ հասկանում է, որ այլևս չի գրի այն գրքերը, որն երդվել է գրել": Հեմինգուեյը փորձել է վերջ տալ կյանքին ոչ մեկ անգամ: Միայն երկու անգամ նրան տեսել են հրացանը լիցքավորելիս, երբ նրա օթյակին փակցված էր մահառաջի գրություն: Երբ Հեմինգուեյը թռչում էր Մինեսոտա նահանգում գտնվող Մեյո կլինիկա, շոկային թերապիա անցնելու և ազատվելու իրեն տանջող դեպրեսսիայից, փորձ է կատարել թռիչքի ժամանակ բացել դռնակը և դուրս նետել իրեն օդանավից: Նույն օդանավի լիցքավորման ժամանակ, նրան ուժով են հետ պահել պտտվող պրոպպելլերից: Թերապիան վերջացնելուց հետո, բժիշկները եկան այն եզրակացության, որ նա առողջ է և տուն ուղարկեցին: Արտաքուստ նա բացարձակ նորմալ էր՝ դառել էր հանգիստ և ուշադիր մտերիմների նկատմամբ: Ինքնասպանության նախորդող գիշերը նա վաղ պառկեց քնելու: Առավոտյան, երբ դեռ կինը քնած էր, նա վեր կացավ, գնաց այն սենյակը, որտեղ պահվում էին որսորդական հրացանները, ընտրեց իր սիրած "Աբերկրոմբի և Ֆինչ" հրացանը, մեկական փամփուշտ լիցքավորեց ամեն փողի մեջ, մտցրեց փողը բերանը և ոտքի բութ մատով քաշեց ձգանը: Պատճառը պարզաբանող ոչ մի երկտող չի գտնվել:

Հեմինգուեյը միշտ էլ ցանկանում էր "հիշվել որպես գրող, այլ ոչ որպես մարդ, որն եղել է պատերազմում, ոչ որպես որսորդ կամ հարբեցող ու գինետան կռվարար": Այդ արտասովոր մարդը հասկանում էր, որ վատնել է ուժերի և տաղանդի մեծ մասը: Այդ դառը ճշմարտությունն հասկանալն էլ հենց դրդեց նրան 1961 թ-ի հուլիսի 2-ին սեղմել ձգանը: Այս կրակոցի ձայնը լսեց ողջ կարդացող աշխարհը:


ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ Գրող , փիլիսոփա Ալբեր Քամյուն էկզիստենցիալիզմի եւ աբսուրդի դրամայի խոշորագույն ներկայացուցիչներից է ֆրանսիական գրականության մեջ : Նրա փիլիսոփայության հիմնական խնդիրն իրականության դեմ գիտակցության արդարացի ընդվզումն է : 1942 թ - ին տպագրել է « Օտարականը » վիպակը , որի գլխավոր հերոսի համար անընկալելի են կյանքի ձեւականություններն ու պայմանականությունները : Նա « աբսուրդի մարդ է », եւ բախումը հասարակության հետ անխուսափելի է : Պատահական սպանության համար դատապարտվելով մահվան , նա միայն մահապատժից առաջ է ձեռք բերում հոգեւոր ազատությունը : « Առասպել Սիզիփոսի մասին » Փիլիսոփայական երկում արտահայտել է հետեւյալ գաղափարը . հասկանալու համար , թե ինչն է մարդուն ստիպում աննպատակ աշխատանք կատարել , պետք է սարից իջնող Սիզիփոսին պատկերացնել երջանիկ : Քամյուի բազմաթիվ հերոսներ հանգամանքների ( կյանքին սպառնացող վտանգ , հարազատի մահ , հակադրություն սեփական խղճի հետ եւ այլն ) ազդեցությամբ հայտնվում են հոգու նման վիճակներում : Քամյուի գեղարվեստական ստեղծագործության եւ փիլիսոփայության հիմքում էկզիստենցիալիզմն է (գոյության փիլիսոփայություն ), որի գլխավոր թեման մարդու անհատական կեցությունն է , կյանքի իմաստն ու ճակատագիրը : Անհեթեթ ու անխոհեմ իրականության դեմ պայքարը գրողը պատկերել է « Ժանտախտը » Վեպում , որը գրել է անանուն տարեգրի անունից : Լինելով ֆրանսիացի գրող Ժան - Պոլ Սարտրի գաղափարական համախոհներից Քամյուն , շնորհիվ իր « Պաշարողական դրություն » Միստերիայի եւ « Բարեպաշտներ » Աբսուրդի դրամայի ( հոսանք դրամատուրգիայում եւ թատրոնում ), դարձել է Արեւմուտքի ձախ տրամադրություններ ունեցող մտավորականության « մտքի առաջնորդներից »: « Ընդվզող մարդը » Փիլիսոփայական էսսեում անհատի ըմբոստությունը նա դիտարկել է ոչ միայն որպես ժխտում , այլեւ հավերժական արժեքների , ազատության , համերաշխության եւ սիրո հաստատում : Ձախ քննադատները , ինչպես նաեւ Սարտրը , դա դիտել են որպես Քամյուի հրաժարում սոցիալիզմի պայքարի քաղաքականությունից : Քամյուն շարունակել է հետեւել Եվրոպայի քաղաքական կյանքին . օրագրերում ափսոսանք է հայտնել Ֆրանսիայի ձախերի , Արեւելյան Եվրոպայի իշխանությունների հանցագործությունների առաջ աչք փակելու , արաբական երկրներում բռնության եւ ամբողջատիրության տարածումը չտեսնելու քաղաքականության համար : Ըստ Քամյուի , անհեթեթության բարձրագույն մարմնացումը հասարակության բռնի բարեփոխման զանազան փորձերն են , ֆաշիզմը , ստալինիզմը եւ այլն : Նման եղանակներով բռնության եւ անարդարության դեմ պայքարը կարող է ծնել միայն ավելի մեծ բռնություն եւ անարդարություն : 1957 թ - ին Քամյուն արժանացել է Նոբելյան մրցանակի : Մրցանակաբաշխության ժամանակ « Շվեդական ճառեր » ուղերձում ասել է . « Ես շատ ամուր եմ գամված ժամանակի իմ թիանավին եւ չեմ կարող մյուսների հետ չթիավարել դեպի ափ ...., անգամ եթե այն սխալ ընթացքի մեջ է », շարադրել է


գեղագիտական իր ըմբռնումները : Ըստ Քամյուի , ստեղծագործողը պատասխանատու է իր դարաշրջանի առջեւ եւ պարտավոր է լինել ժողովրդի կամքի արտահայտիչը : Դեռեւս կենդանության օրոք նրան անվանել են « Արեւմուտքի խիղճը »:

ՉԱՐԼԶ ԴԻՔԵՆՍ Չառլզ Դիքենսը XIX դարի անգլիական ռեալիզմի նշանավոր ներկայացուցիչներից է: Իր երկերում հատկապես անդրադարձել է թշվառ մարդկանց կյանքին, քննադատել անգլիական իրականության հոռի ու հակասական բարքերը: Դիքենսի «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը» վեպը մեծ հռչակ է բերել նրան: Վեպի հերոսները մի խումբ ուրախ և ունևոր մարդիկ են, ովքեր սիրում են հաճելի ու զվարճալի ժամանցներ և հաճախ են հայտնվում արկածների աշխարհում ու զավեշտալի իրավիճակներում: Դիքենսի «Օլիվեր Թվիստի արկածները» վեպը ընթերցողներին տեղափոխում է Լոնդոնի գետնախորշերում ապրող թշվառների աշխարհը: Փոքրիկ Օլիվերի հետ ընթերցողը տխրում ու տառապում է նրա կրած տանջանքների համար: Դիքենսն առաջինն է անդրադարձել Օլիվերի պես շահագործվող որբ երեխաների կյանքին, մանկատների անմարդկային պայմաններին: Մանկության թեման արծարծված է նաև նրա «Դոմբի և որդի» վեպում. Դոմբիի երեխաները թեև ապրում են բարեկեցիկ կյանքով, սակայն դժբախտ են ու անտեսված, որովհետև զրկված են ծնողական քնքշանքից: Դիքենսի մյուս վեպը՝ «Դավիթ Կոպերֆիլդը», որն ինքնակենսագրական տարրեր ունի, մի կյանքի պատմություն է, որտեղ գլխավոր հերոսը մանկուց պայքարում է անարդարության և անիրավության դեմ, մաքառում իր ու բարեկամների երջանկության համար և, ի վերջո, հաղթանակում: Մարդիկ այսօր էլ սիրով են ընթերցում դիքենսյան հերոսների պատմությունները, ովքեր անցնում են ծանր ու դժվար փորձությունների միջով՝ հանուն արդար կյանքի և արժանապատվության:


ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ Անգլիացի դրամատուրգ, բանաստեղծ Վիլյամ Շեքսպիրը համաշխարհային գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունն Ուշ Վերածննդի եվրոպական դրամատուրգիայի գագաթն է: Կենսագրական գրավոր փաստերի սակավության, հակասականության և անհամապատասխանության պատճառով որոշ ուսումնասիրողներ Շեքսպիրի ստեղծագործությունները վերագրել են հայտնի այլ անձանց. հետագայում այդ վարկածները հերքվել են: Իր երկերը գրելիս Շեքսպիրն օգտվել է անտիկ աշխարհի, միջնադարի և Վերածննդի փիլիսոփայական, պատմագրական, գեղարվեստական գանձարանից, անգլիական բանահյուսությունից, ժամանակի իրադարձություններից: Գրել է ոչ միայն դրամատիկական գործեր, որոնք նրա գրական ժառանգության մեծ մասն են, այլև քնարավիպերգական պոեմներ՝ «Վեներան և Ադոնիսը» ,«Լուկրեցիայի առևանգումը» «Սիրահարի տրտունջը» և այլն, որոնց հիմքում Վերածննդի դարաշրջանում լայնորեն տարածված պատմադիցաբանական թեմաներն են, և 154 սոնետ, որտեղ հեղինակն անձնական հույզերը միահյուսել է հասարակական ու փիլիսոփայական մտորումներին: Քրոնիկներում առավել ակնհայտ է Շեքսպիրի ինքնուրույնությունը. հեռացել է իր նախորդների՝ պատմության ռոմանտիկական մեկնաբանումից: Ըստ նրա՝ պատմությունը կերտում են ոչ միայն արքաներն ու երևելիները, այլև հասարակ ժողովուրդը, որը պիեսներում ներկայացված է որպես անձնական և ազգային արժանապատվությամբ օժտված, անօրինականությանը հակահարված տալու պատրաստ գիտակից խավ: Շեքսպիրի կատակերգությունների հիմնական թեման սերն է, որ հաղթահարում է ծնողների բռնության, նախանձի, խանդի, սրտի անբացատրելի քմայքների խոչընդոտները: Կատակերգությունների հերոսներն օժտված են վարակիչ կենսուրախությամբ: Շեքսպիրի գլուխգործոցներն են «Համլետ» - «Օթելլո» , «Լիր արքա», «Մակբեթ», «Անտոնիուս և Կլեոպատրա», «Կորիոլան»- ողբերգությունները, որոնց հերոսները բացառիկ անհատականություններ են՝ ընդգրկուն և ընդհանրացնող մտածողությամբ, խոր և զորեղ զգացումներով, անհատապաշտական և մարդասիրական մղումների վայրիվերումներով. անարդար հասարակարգն ուղղելու համար բավարար չեն հանճարեղ ու ազնիվ անհատի՝ Համլետի մտքի լարումն ու գործուն վարքը: Հաշվենկատ ու խարդախ մարդկանց միջավայրում Օթելլոյի և Դեզդեմոնայի անբասիր սերն անկարող է գոյատևել: Լիր արքան, որպեսզի դառնա արդարամիտ, պետք է կորցնի իր գահը, ապրի անօթևան ու սոված: Մարդուն ըստ հարստության և դիրքի գնահատող հասարակարգի օրենքները Մակբեթին մղում են խլելու իրեն չպատկանող գահը, և նա զրկվում է ամեն ինչից, նաև կյանքից:


ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ Գաբրիել Գարսիա Մարկեսը կոլումբիացի գրող , հասարակական գործիչ , հրատարակիչ է: Գարսիա Մարկեսը մոգական ռեալիզմի հիմնադիրն է իսպանալեզու գրականության մեջ : Մարկեսին հաջողություն է բերել « Չարաբաստիկ ժամ » Վեպը , որտեղ ներկայացրել է բռնությունից , ներքին թշնամանքից ու ատելությունից քայքայված կոլումբիական հասարակությունը : Քաղաքի ու նրա բնակիչների անհուսալի մենությունը գրողը պայմանավորել է բռնությամբ : Մարկեսը համաշխարհային փառքի է արժանացել « Հարյուր տարվա մենություն վեպով : Գրողն անկաշկանդ երեւակայության եւ անսպասելի իրադարձությունների միջոցով ներկայացրել է մտացածին Մակոնդո փոքրիկ քաղաքի եւ Բուենդիա ընտանիքի 6 սերնդի պատմությունը , որը ոչ միայն Կոլումբիայի ու ամբողջ Լատինական Ամերիկայի , այլեւ մարդկության տարեգրությունն է : Վեպի գլխավոր հերոսի , Աուրելիանո Բուենդիայի , բազմաթիվ այլ կերպարների եւ երեւակայական ու առասպելական իրադարձությունների միջոցով Մարկեսը պատկերել է իրական կյանքը , որն անվանել է « ֆանտաստիկ իրականություն »: Հանուն սիրո 56 տարի սպասող հերոսի կյանքն է պատկերված Մարկեսի « Սերը խոլերայի ժամանակ » Վեպում : « Հայտարարված սպանության խրոնիկա » Երկն առանձնանում է ձեւի եւ բովանդակության նորարարությամբ . սպանության ականատեսներից յուրաքանչյուրն այն ներկայացնում է յուրովի : Երեւակայական ու առասպելական , քաղաքական ու իրական կերպարների միջոցով գրողը « Նահապետի աշունը »), « Քո արյան հետքերը ձյան վրա » « Գեներալը լաբիրինթոսում » , « Սիրո եւ այլ դեւերի մասին » , « Հայտարարություն առեւանգման վերաբերյալ » վեպերում , նաեւ պատմվածքներում ու այլ գործերում ստեղծել է այնպիսի մի աշխարհ , որտեղ հնարավոր է ամեն ինչ : 2004 թ - ին Մարկեսը հրատարակել է « Հիշելով իմ տխուր տարփուհիներին » վեպը , որտեղ հերոսը , 90 - ամյա լրագրողը , կյանքի մայրամուտին հիշում է իր բոլոր սիրուհիներին :


ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ Ավստրիացի գրող , ծագումով հրեա Ֆրանց Կաֆկան XX դարի մոգական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից է :Նրա ստեղծագործությանը բնորոշ են մոդեռնիստական եւ միստիկական խորհրդանիշները : Մահից առաջ Կաֆկան հրամայել է այրել իր ձեռագրերը , բայց նրա մտերիմ ընկեր ու բարեկամ Մաքս Բրոդը հրատարակել է 3 անավարտ վեպերը ՝ « Ամերիկա »,« Դատավարություն »,« Ամրոց » եւ անտիպ պատմվածքները ՝ « Չինական պատի շինարարությունում », ժողովածուն, որոնցով էլ նա համաշխարհային ճանաչման է արժանացել : Անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ , ինքնադատափետումը , շրջապատող աշխարհի հիվանդագին ընկալումը խոր հետք են թողել նրա ողջ ստեղծագործության վրա : Կաֆկայի բոլոր ստեղծագործություններում արտացոլվել է XX դարի ամենահրատապ խնդիրներից մեկը , մարդու օտարումն աշխարհից : Նրա հերոսները միայնակ , փոքր ու խեղճ մարդիկ են , որոնք ներկայանում են մղձավանջային կամ հեքիաթային - արկածային իրավիճակներում , եւ նրանց փրկություն չկա : « Փոխակերպություն » պատմվածքում գրոտեսկային եւ այլաբանական խորհրդանիշներով Կաֆկան պատկերել է ժամանակի բարոյազուրկ ու արգահատելի իրականությունը : Պատմվածքի հերոսը , համեստ առեւտրական գործավար Գրեգոր Զամզան , առավոտյան արթնանալով , պարզում է , որ վերածվել է մի մեծ միջատի : Որոշ ժամանակ ապրելով այդպիսի իրականության մեջ , հասկանում է , որ իրենից խորշում են եւ՜ հարազատները , եւ՜ հասարակությունը : Կաֆկայի նկարագրած աշխարհում մարդու փոխակերպումն անշրջելի է . մարդը միայնակ է , եւ ոչ ոք չի կարեկցում նրան : Գրեգորն ինքնասպան է լինում , որովհետեւ միայնությունն անհաղթահարելի ցավ է պատճառում նրան : « Դատավարություն » վեպում բանկի աշխատակից Յոզեֆ Կ - ն հանկարծակի իմանում է , որ ինչ - որ մեկի մատնությամբ ինքը պետք է կանգնի դատարանի առջեւ : Կաֆկան ռեալիստական մանրամասներով ստեղծել է չարագուշակ , արտառոց եւ հանելուկային դատավարության պատկերը : Ինչ անսովոր մեղադրանք է ներկայացված հերոսին , եւ նա ինչու չի կարողանում խուսափել անհեթեթ դատավճռից ... անհասկանալի է . եւ մարդը դատապարտվում է մահվան : « Ամրոց » վեպը Վառնավա ընտանիքի անխուսափելի կործանման պատմությունն է : Այստեղ գրողի մտորումները մեղքի , խղճի խայթի , փրկության եւ հույսի , արդարության ուղիների մասին են :


ՎԵՐՋ


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.