"Ագրեսիվ հեռուստատեսության" հետևանքները

Page 28

Հայտնի են նաև մասնավոր դեպքեր, երբ ագրեսիվ ֆիլմեր դիտելիս որոշ երեխաների կամ մեծահասակների մոտ նկատվում է ագրեսիայի նվազում: Հեռուստատեսային ագրեսիայի ազդեցությունը կախված է նաև լսարանի մոտ առկա սոցիալական դիրքորոշումներից: Ա. Նալչաջյանն առաջարկում է նման դեպքերում ուսումնասիրել հնարավոր հակադարձ ռեակցիայի առաջացման գործընթացը56: Ագրեսիայի առաջացումը կախված է նաև ագրեսիվ վարքի նկատմամբ հանդիսատեսի մոտ արդեն գոյություն ունեցող սոցիալական դիրքորոշումներից. որոշ մարդկանց մոտ ագրեսիվ նյութերը սրում են ագրեսիվ տրամադրվածությունը, իսկ որոշների մոտ էլ, հակառակը, սրում են հակաագրեսիվ դիրքորոշումները: Ագրեսիայի հակում ունեցող լսարանի մոտ ագրեսիվ հեռուստաարտադրանքն ավելացնում է ագրեսիան, իսկ ագրեսիայի նկատմամբ բացասական դիրքորոշում ունեցող լսարանի մոտ՝ պակասեցնում57: Ազդեցության այն օբյեկտների մոտ, որոնք դեռ չունեն հստակ ագրեսիվ կամ ոչ ագրեսիվ սոցիալական դիրքորոշումներ, ագրեսիվ նյութերը կարող են ձևավորել ագրեսիվ սոցիալական դիրքորոշումներ: Շոու-բիզնեսի և կոշտ մարտաֆիլմերի, սարսափազդու ֆիլմերի հիմնական սպառողները պատանիներն ու երիտասարդներն են, որոնց մոտ դեռ չի ձևավորվել ես-կոնցեպցիան, և ֆիլմերի ագրեսիվ հերոսները նրանց համար հեղինակություններ և կրկնօրինակման աղբյուր են դառնում: Ագրեսիվ նյութերի դիտման ժամանակ շատ կարևոր է նաև հեղինակությունների, օրինակ` ծնողների կամ այլ հեղինակավոր անձանց վարքը: Եթե երեխաների ներկայությամբ ծնողները խրախուսում են ֆիլմում ցուցադրվող ագրեսիան, այդ դեպքում ագրեսիվ սոցիալական դիրքորոշումներ ձևավորվելու հավանականությունն ավելի մեծ է լինում, և ընդհակառակը, եթե ծնողները քննադատում են ագրեսիվ վարքը, ապա հնարավոր է` ագրեսիվ սոցիալական դիրքորոշումներ չձևավորվեն: Ֆիլմերի ազդեցու-

См. Налчаджян А., “Агрессивность человека”, изд. “Питер”, Москва, 2007 г., с. 301. 57 См. там же, с. 301: 56

28


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.