"Ագրեսիվ հեռուստատեսության" հետևանքները

Page 27

պրակտիկայում եղել է դեպք, երբ հայկական սերիալների ազդեցությամբ երեխան փորձել է ինքնասպանություն գործել51: Բացի ագրեսիա առաջացնելուց, լրատվամիջոցները, հնարովի աշխարհի պատկեր ձևավորելով, մարդկանց ստիպում են հավատալ, որ հենց դա է իրականությունը: Փենսիլվանիայի համալսարանի կազմակերպած հարցումները ցույց են տվել, որ եթե հարցվողն օրվա ընթացքում հեռուստացույց է դիտում 4 ժամից ավելի, հակված է չափազանցնել շրջապատի վտանգավորության մակարդակն ու աշխարհում իրականացվող հանցագործությունների թիվը52: Մեկ այլ` համաամերիկյան հարցման ժամանակ 7-ից 11 տարեկան այն երեխաները, ովքեր հեռուստացույց էին դիտել օրական 4 ժամից ավել, խոստովանել են, որ տանը վախենում են գողերից, ինչպես նաև պատահական անցորդներից, որոնք կարող են մոտենալ և հարվածել իրենց53: Բացի այդ, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում իրականացված ուսումնասիրություններն ապացուցել են, որ հեռուստատեսության առջև երկար ժամեր անցկացնելն ուղիղ համեմատական է հանցագործությունների հաճախականությանը54: Անկախ այլ գործոններից` «հեռուստամոլները», որպես կանոն, հեռուստացույց քիչ դիտողներից ավելի են հակված հանցագործությունների: Ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում մեծ է մեդիայի ապասոցիալական ազդեցությունը հատկապես երեխաների և պատանիների վրա: Երեխաներն ագրեսիվ պահվածքի մոդելները հիմնականում վերցնում են երեք աղբյուրից՝ ընտանիք, հասակակիցներ և մեդիա55: Մեդիան մյուս երկուսից տարբերվում է նրանով, որ ԶԼՄ-ի ազդեցության դեպքում ագրեսիվ սոցիալական դիրքորոշումները ձևավորվում են «ոչ իրական» շփումների և տպավորությունների արդյունքում: «Ազգ» օրաթերթ, 19/01/2011 թ.: См. Майерс Д., “Социальная психология”, Москва, “Питер”, 2009 г., с. 484, Налчаджян А., “Агрессивность человека”, изд. “Питер”, Москва, 2007 г., с. 300. 53 См. Майерс Д., “Социальная психология”, Москва, “Питер”, 2009 г., с. 484, 54 См. Майерс Д., “Социальная психология”, Москва, “Питер”, 2009 г., с. 478. 55 См. Берон Р., Ричардсон Д., “Агрессия”, изд. “Питер”, Москва, 1997 г., с. 93. 51 52

27


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.