Թարգմանությունների ժողովածու

Page 1


Բովանդակություն

Հեղինակի կողմից………………………………………………..4

Ալլեն Գինզբերգ. Սուպերմարկետ Կալիֆոռնիայում……....6 Ամերիկա………………………………………………………….…......8 Պիտեր Օռլովսկի. Երկրորդ պոեմ…………………………….....12 Դի. Էյ. Քլերկ. Առավելություն……………………………………15 Ջիմ Մորիսոն. Ինչու ձգտել մահվան………………………….....18 Յուկիո Միսիմա . Լրագիրը……………………………………….....20 Սեմյուել Բեքեթ. Երկու պահանջմունք…………………………...27 Հարուկի Մուրակամի. Զոմբի………………………………….……30 Չարլզ Բուկովսկի. Քաղաքականություն…………………..….....35 Ռեյ Բրեդբերի. Ոչ գիշեր է, ոչ ցերեկ………………………….......40 Օշո Ռաջնիշ. Մտքեր մարմնի մասին…………………………....53


Օգտագործված գրակ. ցանկ …………………………………..........56

Հեղինակի կողմից

Ալլեն Գինզբերգ, Սեմյուել Բեքեթ, Ռեյ Բրեդբերի… այս և այլ անուններ բավականին հայտնի են 20-րդ դարի գրականության մեջ և այսօր էլ չեն կորցնում իրենց արդիականությունը: Ցավոք, 20-րդ դարի շատ հետաքրքիր ստեղծագործողների գործերը թարգմանված չեն հայերեն և հասու չեն հայ ընթերցողին: Երևի հենց այս բացը լրացնելու համար էլ սկսեցի կատարել թարգմանություններ ռուսերեն և անգլերեն լեզուներից, որոնք ի վերջո ուղղակի պահանջում էին վերածվել ժողովածուի, որի նպատակը հայ ընթերցողին վերոհիշյալ և ոչ միայն վերոհիշյալ գրողների պատմվածքներին, էսսեներին և պոեզիային ծանոթացնելն է: Իհարկե, հայալեզու թարգմանությունների բացակայությունից բացի` կա նաև գրականությունը տարածելու խնդիր:

3


Ի՞նչ իմաստ ունի կատարել մի թարգմանություն, որը չի հասնելու ընթերցողին: Այդ պատճառով, գրքում զետեղված թարգմանություններս տեղ են գտել «Գրական Կամուրջ» պարբերականում, «Լուսաստղ» էլեկտրոնային ամսագրում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքում, Մամուլ.am լրատվական կայքում, ArmWord և Cultural կայքերում, ինչպես նաև` իմ բլոգում: Հաճելի ընթերցում:

Մերի Շարոյան


Պոեզիա

5


Ալլեն Գինզբերգ

Կալիֆոռնիայի սուպերմարկետը

Ի՜նչ էի մտածում այսօր քո մասին, Ուոլթ Ուիթմեն, երբ քայլում էի գլխացավով փողոցներն ի վար` ծառերի տակով, ամաչելով լիալուսին զննում: Քաղցած ստամոքսով ու պատկերի տենչով, ես այցելեցի մրգերի նեոնե սուպերմարկետ` պատկերացնելով նկարագրածդ տեսիլները: Ինչ դեղձեր են, ինչ կիսաստվերներ. Բոլոր ընտանիքները գիշերվա կեսին առևտրի են եկել: Միջանցքները լցված են ամուսիններով, կանայք` ավոկադոների, երեխաներ` լոլիկների մեջ… իսկ դու, Գարսիա Լորկա, ի՞նչ ես անում ձմերուկների հետ: ես տեսա քեզ, Ուոլթ Ուիթմեն, միայնակ անզավակ պառավ ավազակ, ձեռքերով սառնարանի միս շոշափելիս, բանջարեղենի բաժնի տղերքին աչքադրելիս: Ես լսեցի` ինչպես ես հարցաքննում յուրաքանչյուրին`


Ո՞վ մորթեց խոզին: Ի՞նչ արժե բանանը: Դո՞ւ ես իմ հրեշտակը: Ես հետևեցի քեզ կոնսերվների փայլուն պողոտաներով երևակայությանս մեջ ինձ հետևում է խանութի լրտեսը, Մենք թափառեցինք, մտքում համտեսելով արտիշոկները, վայելելով բոլոր սառեցված համով բաները, եվ անընդհատ խուսափելով վաճառողուհուց: Ո՞ւր ենք գնում, Ուոլթ Ուիթմեն, դռները կփակվեն մեկուկես ժամից: Ո՞ր ուղին է այսօր մորուքդ գծում: (դիպչում եմ գրքիդ, սուպերմարկետյան մեր ոդիսականը վերապրելիս, աբսուրդ եմ զգում) Ամբողջ գիշեր զբոսնելո՞ւ ենք ամայի փողոցներում: Ծառերն իրար վրա ստվերներ են նետում, լույսերը հանգչում են, մենակ ենք մնում: Քայլենք դեպի մեր լուռ տնակը` երկնագույն մեքենաների կողքով, երազենք կորած Ամերիկայի մասին, որ լցված էր սիրով: Էհ, թանկագին հայրիկ, սպիտակ մորուքով, տղամարդկության ծեր ուսուցիչ, Ինչ Ամերիկա ունեիր, երբ Քերոնը տեղափոխեց քեզ իր լաստանավով և դու կանգնեցիր ծխած ափերին, 7


տեսար նավակդ Լիթիի սև ջրերում սուզվելիս:

Ամերիկա

Ամերիկա, քեզ ամեն ինչ տալուց հետո հիմա ես ոչինչ եմ: Ամերիկա, երկու դոլլար, քսանյոթ սենթ, հունվարի 17, 1956: Մանրից խելագարվում եմ: Ամերիկա, ե՞րբ ենք թարգելու անտեր պատերազմը: Դոմփիր ինքդ քեզ ատոմային ռումբով, Իսկ ես լավ չեմ, հանգիստ թող ինձ: Չեմ շարունակի, քանի դեռ խելքս տեղն է: Ամերիկա, ե՞րբ ես փափկելու:


Ե՞րբ ես հանվելու: Ե՞րբ ես գերեզմանից քեզ նկատելու: Ե՞րբ ես Տրոցկիստներիդ* արժենալու: Ամերիկա, ինչի՞ են գրադարաններդ լացում: Ինչի՞ չես ձվերդ Հնդկաստան առաքում: Զզվացրին արդեն հիմար պնդումներդ: Ե՞րբ կարամ սուպերմարկետում ուզածս առնեմ մենակ սիրուն լինելուս շնորհիվ: Ի վերջո, ես ու դու ենք անթերի, ոչ մյուս աշխարհը: Համակարգդ ինձ ճնշում ա: Ոնց որ ուզենաս սուրբ դառնամ: Էս հարցին ուրիշ լուծում չկա՞: Բերոուզը* Թենջիրում* ա ու երևի էլ հետ չգա, ամեն ինչ թարս ա: Լսի, դու չա՞ր ես թե՞ ինձ ես ծաղրում: Հասկանալ եմ ուզում: Չեմ թարգելու մոլուցքս: Ամերիկա, հերիք, անելիքս ես գիտեմ: Ամերիկա, սալորենու ծաղիկները թափվել են: Միլիոն տարի ա թերթ չեմ կարդացել, ամեն օր մեկին դատում են: Ամերիկա, Ուոբլիներն* ինձ հուզում են: Փոքր տարիքից կոմունիստ եմ ու չեմ փոշմանել: 9


Ամեն առիթով մարիխուանա եմ ծխում: Օրերով լռվում եմ տանս ու աչքերս զուգարանի վարդերին չռում: Չայնաթաունում խմելիս ինձ չեմ կորցնում: Գիտեմ, վատ բան ա լինելու: Դու ինձ պետք ա Մարքս կարդալիս տեսնեիր: Խորհրդավոր տեսիլքներ ու տիեզերական գրգիռներ եմ ստանում: Հոգեբանս ասում ա` գիժ չեմ: «Հայր մեր» չեմ արտասանելու: Հիշացնե՞մ, ինչ արեցիր Մարքս քեռուն, երբ ինքը Ռուսաստանից քո մոտ եկավ: Ես քեզ եմ դիմում: Դեռ ինչքա՞ն ես թողնելու Թայմսը մեր անձնական կյանքը քննարկի: Գժվում եմ իր համար: Ամեն շաբաթ կարդում եմ: Իր կազմը ժպտում ա ինձ ամեն անգամ քաղցրավենիքի խանութի մոտով անցնելիս: Բերքլիի հանրային գրադարանի ներքնահարկում եմ կարդում: Ինքն ինձ միշտ պատասխանատվություն ա քարոզում: Ռեժիսորները լուրջ են: Գործարարները լուրջ են: Մենակ ես եմ այսքան անլուրջ: Մեկ – մեկ մտածում եմ, Ամերիկան եմ: Ինքս իմ հետ եմ խոսում:


Ասիան իմ դեմ ա: Չինացու բախտն էլ չեմ տնօրինում: Հույսս ազգային պաշարներն են: Պաշարներս կազմված են էրկու կասյակ պլանից, միլիոնավոր սեռական օրգաններից, չտպված մասնավոր գրականությունից, որը ժամում 1400 մղոն ու քսանհինգ հազար հոգեբուժարան ա անցնում: Էլ չեմ խոսում բանտերիս ու հինգ հարյուր արևի լույսի տակ ծաղկամաններում բազմացող աղքատներիս մասին: Ֆրանսիայի պոռնկատները փակել եմ տվել, հաջորդը Թենջիրինն ա: Երազանքս նախագահ դառնալն ա, չնայած կաթոլիկ եմ: Ամերիկա, տխմար մտքումդ ո՞նց սուրբ քարոզ գրեմ: Հենրի Ֆորդի պես եմ անելու, իմ տողերն իրա մեքենաների նման յուրահատուկ են ու տարասեռ: Ամերիկա, ես քեզ տողեր կծախեմ հատը 2500 դոլարով, բայց մինչև 500 կիջնեմ քո հին ոտանավորի դիմաց` Ամերիկա, ազատի Թոմ Մունիին*: Ամերիկա, Սակկոն ու Վանզետտին* չպիտի մեռնեին Ամերիկա, ես եմ Սքաթսբորոյի* տղերքը: Յոթ տարեկանում մամաս տարավ ինձ Կոմկուսի հավաք, որտեղ մի տոմսի դիմաց մի բուռ սիսեռ էին ծախում, տոմսը` մի նիկելանոց, ճառերը` լրիվ ձրի: Պուպուշ ու խղճով էին բանվորների հանդեպ, էտ ամենն այնքան անկեղծ էր, որ չէիր էլ 11


պատկերացնի, թե ինչ լավն էր ինքը 1935-ին, Սքոթ Նիրինգը* հրաշք ծերուկ էր, Մայր Բլուրը ինձ լացացրեց, մի անգամ տեսա Իսրայել Ամփթերին*: Ով կար-չկար լրտես էր երևի: Ամերիկա, դու պատերազմ չես ուզում: Էտ սաղ ռուսներն են: Էդ ռուսները, գիժ ռուսներն ու չինացիք: Ռուսաստանն ուզում ա մեզ հում-հում ուտի: Ինքը լրիվ գիժ ա: Ուզում ա մեքենաս ավտոտնակից տանի: Ուզում ա Չիկագոն թալանի: Ուզածը Կարմիր Ընթերցողի Ժողովածուն ու մեր ավտո գործարանները Սիբիր աքսորելն ա: Իր բյուրոկրատիան ա ղեկավարում մեր բենզալցակայանները: Լավ չի: Հնդկացիներին կարդալ ա սովորացնում: Սև նեգրեր ա ուզում: Մեզ սաղիս օրը 16 ժամ աշխատացնում ա: Օգնիր, խնդրում եմ: Ամերիկա, սա կարգին լուրջ ա: Հեռուստացույցիցդ ստացած իմ տպավորությունն ա: Մենակ չասես, թե ճիշտ ա: Ավելի լավ ա գործիս նայեմ: Չնայած, ես չեմ ուզում բանակ գնալ: Չեմ էլ ուզում գործարանի հաստոցի մոտ տնկվել. անհեռատես եմ ու դեբիլ: Ամերիկա, անվիդ տակ վիրավոր ուսս եմ գցում:


Պիտեր Օռլովսկի

Երկրորդ պոեմ

Կրկին առավոտ է, անելիք չկա, դաշնամո՞ւր գնել կամ նման մի բան կարելի է սենյակը մաքրել, լրիվ հորս պես թափել եմ մոխիրը և ծխախոտի բիչոկներն անկողնու հատակին: սրբել ակնոցս, ջուր խմել ` մաքրելով բերանիս գարշահոտը: Դռան թակոց, մտնում է կատվիկը, հետևից` 13


գազանանոցի փղիկը, թարմ թխվածք են ուզում` չեմ կարող տանել այս հալյուցինացիաները:

Սիգարետ ծխելու, վարագույրները բացելու ժամանակն է, դեպի աղբաման տանող կեղտոտ ճանապարհ. սառցադաշտ չկա, ճզմված գրեյպֆրուտ: Ի՞նչ անմեղ բան կարող եմ անել սենյակիս հետ, վարդագույն ներկել թե մահճակալից դեպի հատակ վերելակ տնկել, կամ գուցե արժի ցայվե՞լ անկողնում:

Ո՞րն է կյանքի իմաստը, եթե չեմ կարող դրախտ ստեղծել սեփական սենյակի սահմաններում: ժամանակի կաթիլն իմ աչքերում սիգարետի կարմիր աստղիկի պես է, զգում եմ, կյանքը մկրատից արագ է կտրում սափրվելու դեպքում դեմքիս բզեզները կթռչեն ընդմիշտ: կոշիկներիս ծակերը ժամանակավոր երևույթներ են, ես հասկանում եմ:


Գորգը կեղտոտ է, ո՞ւմ մոտ է այն մաքուր: Կյանքում գալիս է մի շրջան, երբ յուրաքանչյուրը ստիպված միզում է լվացարանի մեջ, այս րոպեին, խնդրում եմ, թույլ տվեք պատուհանը սև ներկել: Գցել ափսեն և ջարդել միայն հավեսի համար կամ ուղղակի անմեղ, պատահմամբ, սեղանի շուրջ զբոսնելիս ջարդել:

Հայելում ես Սահարա անապատի ուրվականի եմ նման, անկողնում հիշեցնելով ճչացող շնչահեղձ դիակ. սեղանին ինձ Նապոլեոն եմ զգում: Այսօրվա խնդիրը ներքնաշորերս լվանալն է. երկու փնթի ամիս ի՞նչ կասեին սրան մրջյունները: լվացք անելու դեպքում ես, ես, ես կին կլինեի: լավ է հողաթափերը մաքրել, ինչ վերաբերոմ է հատակին ես այն չեմ լվանա, ես այն կներկեմ: ափսե կլվանամ, շուտով ճաշարանում եմ աշխատելու իմ կյանքն ու սենյակը – երկու ահռելի բզեզ, հետևում են ինձ ամբողջ աշխարհով մեկ փառք աստծո, հանդուրժում եմ բնությունը: 15


ես ծնվել եմ` սիրո երգը հիշելու համար. թիթեռնիկը անոթ է ստեղծում բլրակի վրա, որից խմում եմ, ծաղիկների կամրջով քայլելիս:


Դի. էյ. Քլերկ

Առավելություն

Առավելությունը պարզ բան է. մթնելուց հետո հաճելի զբոսանքի գնալը, մեքենադ նստելիս հետևի նստատեղը չստուգելը, հանգիստ քնելը առանց ընդհատվելու խոսելը, և բռնաբարության մասին երազները չհիշելը, որ հետապնդում են քեզ ամբողջ օրը և որ արթնացրին քեզ արցունքների մեջ, քո առավելությունը մարմինդ մերկացրած ու ստորացված չտեսնելն է` դարակի յուրաքանչյուր ամսագրին սոսնձած `ուրիշի հաճույքի համար: առավելությունը կինո գնալն ու այնտեղ քեզ ահաբեկված, ծեծված, սպանված չտեսնելն է:

17


Առավելությունը քաղաքով մեկ հեծանիվ քշելն է, և երբ քո հետևից չեն գոռում, ճամփից չեն քշում , աբորտի կարիք չունենալն է, շոգ օրերին ամբոխի մեջ վերնաշապիկդ անվախ հանելն է ոտքերդ չթրաշելը, կարգին տեղ աշխատելը առանց մտածելու, որ տեղդ պահելու համար շեֆիդ ձեռքը պետք է զգաս ազդրերիդ վրա. ուշ երեկոյան ավտոբուսում աչքդ կպցնելը, առավելությունը հեռուստատեսային շոուում հերոս և ոչ թե հիմար քած լինելն է, որտեղ քո գենիտալիաները տոտեմացվում են ու չեն արգելվում, իմանալ, որ բժիշկդ քեզ չի բռնաբարելու…

Առավելությունն օրվա ընթացքում սիրուն բարեհոգի կանանցից ժպիտներ ստանալն է,


և այն, թե ինչպես ես նրանց արտաքինը դատում անբեկանելի հեղինակությամբ, դատարանում քո սեռի մարդկանց դեմքեր տեսնելն է, նրանք ներկայացված են Կոնգրեսում և ոչ ոք քեզ չի մերկացնի` թմրանյութեր փնտրելու պատրվակով, հաստատ իմանալով, որ դրանք քո մոտ չկան, և հետո` առավելությունը քո մորուքավոր դեմքը պատմական էջերին դրոշմված տեսնելն է, ոչ միայն ավագ դպրոցի, բայց նաև կյանքի դասերին, քո դերը մի պարբերության չի հասցվել յուրաքանչյուր բաժնում, դու օկուպացրել ես պոեզիայի հաստափոր հատորները և նույնիսկ քո տանը ոչ ոք չի ժխտում` մահճակալի կեսն ունենալու իրավունքդ:

Առավելությունը հազվադեպությունն է, երբ բռնաբարողի անունը հայտնվում է թերթերում, Playboy կարդալիս քո քմծիծաղն է, անվերջ և զզվելի ինքնագոհությունը, որով դու վիրավորում ես ծանոթ կանանց, իսկ նրանք թարթում են աչքերը և 19


կիրթ կերպով փոխում խոսակցության թեման:

Առավելությունն իսկապես պարզ բան է, ինչ-որ մեկի ցավը քո առողջությունն է, համազգեստդ իմ ահաբեկիչն է, այստեղ` մինչև մեռնելը բռնաբարված կինը, կամ Կամբոջայում կամ ամենուր, ամենուր կեղտոտ առավելությունը քո անունն է գրում իմ արյան վրա, դա այդքան պարզ է, դու միշտ ճոխություն ես ունեցել, այդ պատճառով դրանից ստամոքսդ չի ցավում, դու դա ունեցել ես, մենք դրա համար վճարել ենք, հիմա արդյո՞ք հասկանում ես:

Ջիմ Մորիսսոն

Ինչո՞ւ ձգտել մահվան


Սպիտակ թուղթ, ձյունաճերմակ պատ Անզգույշ մի գիծ, թանաք, սխալ: Անջնջելի: Իրար վրա դասավորվում են հազարավոր այլ շտրիխներ: Շեղում են: Դիմակավորում: Սկզբնական նկարը մնում է, վառվում է, գծագրվելով արյան ոսկով:

Ձգտիր կատարելության:

21


Արձակ


Յուկիո Միսիմա

Լրագիրը

Տոշիկոյի ամուսինը միշտ զբաղված է: Այս երեկո` նույնպես: Իր կնոջն ուղեկցելով մինչև ժամը տասը, նա կրկին նստում է ղեկին, «բարի գիշեր» մաղթում և սլանում հերթական հանդիպմանը: Ուրիշ ի՞նչ կարող է ակնկալել գեղեցիկ դերասանի կինը: Իր կամքից անկախ` Տոշիկոն ստիպված է հանդուրժել այն գիշերային գործնական հանդիպումները, որոնց ժամանակ ամուսինը երբեք իրեն չի տանում: Վաղուց սովորել է տաքսի նստելուն և միայնակ Ուգոսիմե թաղամաս` տուն վերադառնալուն, որտեղ սպասում է երկու տարեկան երեխան: Չնայած, Տոշիկոն հույս ուներ, որ այս անգամ ամուսինը մինչև վերջ իր հետ կլինի, պատկերացնելով` թե ինչ սարսափելի է 23


կնոջ համար միայնակ տուն վերադառնալը, որտեղ ինչքան էլ մաքրեն արյան հետքերը, մեկ է` դրանք մնալու են արևմտյան ոճով կահավորված հյուրասենյակում: Երեկ վերջապես ավարտվեցին անտանելի հոգսերն ու խառնաշփոթը. բառերով չես նկարագրի կատարվածը: Եվ երկուսն էլ ցրվելու կարիք ունեին: Սակայն պրոդյուսերը նրան հրավիրեց մաջյան խաղալու, դժվար թե վերադառնա մինչև վաղը: Տոշիկոն իսկապես գեղեցիկ աղջիկ էր: Կարճ հասակի և շուտ տպավորվող բնավորության համար դպրոցում նրան «Տերիեր» մականունն էին տվել: Անհիմն վախերն ու հուզումները չէին թողնում, որ գիրանա: Հայրը կինոընկերության տնօրեն էր, այնպես ստացվեց, որ աղջիկը սիրահարվեց կինոդերասանի. ամեն ինչ ավարտվեց հաջողակ ամուսնությամբ: Առօրյա զվարճանքներից բացի` նրա իսկական կիրքը ուրիշների դժբախտություններին ցավակցելն էր: Էության փխրունությունն արտահայտված էր մարմնի և դիմագծերի փխրունության մեջ: Հիշողությունը, թե ինչ խանդավառությամբ էր ամուսինը ակումբում հանդիպած ծանոթներին ամենայն մանրամասնությամբ պատմում կատարվածի մասին, թունավորում էր տրամադրությունը: Բնությունը վառ երևակայությամբ էր օժտել: Ինչ վերաբերում է ամուսնուն` ամերիկյան ոճով հագնված գեղեցիկ երիտասարդին, վերջինս իսպառ զուրկ էր դրանից: Բայց եթե երևակայությունն աշխատանքի անբաժան մասն է, պարտադիր չէ դրան տիրապետել նաև ազատ ժամանակ: -Դե, ինչ պատմեմ: Բացառապես տխմար պատմություն,- ամուսինը` թափահարելով ձեռքերը, փորձում էր ավելի բարձր գոռալ, քան նվագում էր նվագախումբը,- մի երկու ամիս առաջ փոխարինում ենք փոքրիկի դայակին: Որպես դայակ ընդունում ենք մի կնոջ, ա՜այ այսպիսի մեծ փորով, որը ուտելիքով լցնելու համար ոչ մի գումար չէր


հերիքի: Ասում է, ստամոքսի խոց ունի: Եվ ահա, երեկ չէ առաջին օրը, կեսգիշերից հետո, ես ու Տոշիկոն քնած ենք հյուրասենյակում: Հանկարծ մանկասենյակից ինչ – որ ձայներ ենք լսում, անմարդկային ոռնոց: Անմիջապես վազում ենք այնտեղ: Մանկասենյակում այդ դայակն է, ձեռքերով կառչել է փորից և ամբողջ կոկորդով մեկ գոռում է, իսկ նրա կողքին մեր վախեցած փոքրիկն է տնքում: Հարցնում եմ նրան. -Ի՞նչ է պատահել: Դողացող ձայնով պատասխանում է, -Ոնց որ թե ծննդաբերում եմ… Դե, այդտեղ ես վախեցա: Դրանից առաջ մենք ուղղակի համոզված էինք, որ փորը խոցի պատճառով է այդքան մեծ: Պատասխան տվեցինք մեր անհոգության համար: Ձեռքերից բռնելով բարձրացրինք նրան, երեքով մի կերպ հասանք հյուրասենյակ: Լույսի տակ նայեցի նրան ու սարսափեցի. սպիտակ գոգնոցն ամբողջովին արյան մեջ էր: Հավաքում եմ գորգը, հին վերմակ եմ փռում հատակին, պառկեցնում եմ նրան: Քրտնքից լրիվ թաց է, ճակատի երակները դուրս են պրծել: Մինչ բժիշկ էինք կանչում` հասցրեց ծնել: Ամբողջ հյուրասենյակն արյան մեջ էր – ամենաիսկական աղետի էր նման: -Օձ եք տաքացրել,-մեկնաբանեց ծանոթը: -Ախր նա ամեն ինչ սկզբից էր պլանավորել: Իսկական աղվես: Եվ այն, որ տանը երեխա կա, հետևաբար` լիքը բարուր, և այն, որ նման զզվելի բանն ավելի լավ է էլիտար տանն անել: Ամեն ինչ հաշվարկել էր մինչև մեզ մոտ գալը: Իսկ երբ նրանց գլխավոր դայակն էր եկել ու հարցաքննում էր, միայն թնկթնկաց, նույնիսկ ներողություն չխնդրեց: 25


Երեկ հիվանդանոց պառկեցրին: Չնայած, ո՞ւմ է նա այնտեղ պետք, այդ քածը: -Իսկ նորածինն ինչպե՞ս է: -Նրան ինչ կա, առողջ տղա է ծնվել: Մերը մեր տանն ամբողջ օրն ուտում էր, երեխան էլ ամուր է ու առողջ: Իսկ ես ու Տոշիկոն երեկ գիշերվանից նեվրաստենիկ ենք դարձել դրանց պատճառով: -Փառք աստծո, մեռած չի ծնվել: -Էհ, չգիտեմ, գուցե և մոր համար ավելի լավ լիներ, եթե մեռած ծնվեր: Տոշիկոյին զարմացնում էր այն թեթևությունը, որի շնորհիվ ամուսինը սեփական տանը տեղի ունեցած սարսափելի տեսարանը պատահական բամբասանքի պես էր պատմում: Երբ փակում էր աչքերը, որպեսզի, թեկուզ քիչ ժամանակով, անհետանա ծննդաբերության ահավոր պատկերը, գիտակցության մեջ լողում էր միայն նորածինը` փաթաթված արյունոտ լրագրի մեջ, դրված փայտյա հատակին: Ամուսինն այդ ամենը չէր տեսել: Բժիշկը միտումնավոր վատ էր վարվում նորածնի հետ` արհամարհելով աննորմալ պայմաններում առանց հայր ծննդաբերած մորը: Առանց ոչ մի բառ ասելու` նա կզակը թեքեց այն կողմ, որտեղ պահվում էին հին լրագրերը: Բուժքույրը վերցրեց դրանցից մեկը, փաթաթեց նորածնին, դրեց ուղիղ հատակին: Մի սուր բան ծակեց Տոշիկոյի զգայուն սիրտը: Մոռանալով գարշանքի մասին` լրագրի նմանվող ֆլանելե փալաս բերեց, փաթաթեց նորածնին և կամաց-կամաց. այնպես, որ ոչ ոք չնկատի, դրեց բազկաթոռին: Աշխարհում ամենաքիչը ցանկանում էր ինչ-որ հարցում բեռ լինել իր ամուսնու համար: Այդ պատճառով որոշեց չկիսվել իր տրամադրությամբ, ոչ մի բառ չպատմեց իր հոգու խորքը ներթափանցած, հիշողության մեջ պարբերաբար վերականգնվող


տեսարանի մասին: Այդ գիշեր անընդհատ ժպտում էր` փորձելով ազատվել վտանգի անհասկանալի զգացումից: Լրագրով փաթաթված նորածին` հատակին… մսավաճառի կրպակի փաթեթի նման… արյունոտ լրագրի էջ… լրագրի թղթից բարուր… խեղճ որբուկ: Համարյա ոչ մի բացասական զգացում չուներ դժբախտ դայակի հանդեպ: Սուր զգացումը պարուրում էր նրան` ասես ապահով մանկություն ունեցած Տոշիկոն էր այդ երեխան: «Ընդհանուր հաշվով,- մտածում էր,- միայն ես էի արյունոտ լրագրով փաթաթված նորածնի տեսարանի վկան: Գուցե մայրն էլ է տեսել: Ինքն էլ ամեն ինչ զգում էր: Բայց մեզնից միայն ես եմ ստիպված մինչև վերջ հիշողությանս մեջ պահել սարսափելի պատկերը: Միգուցե, մեծանա և մարդիկ պատմեն, թե ինչպես է ծնվել, ինչ տեսք է այդ ժամանակ ունեցել: Գլխում մղձավանջ է կատարվելու: Չէ, ամեն ինչ կարգին կլինի, չեմ տարածի ինձ հայտնի գաղտնիքը: Վերջիվերջո, նրան լավություն արեցի: Փաթաթեցի ֆլանելի մեջ, հատակից տեղափոխեցի բազկաթոռի վրա:» Նա խորասուզված էր լռության մեջ: Ակումբի դարպասների մոտ ամուսինը նետեց վարորդին. - Դեպի Ուգոսիմե,- ներս թողեց կնոջը և փակեց մեքենայի դուռը: Ապակուց այն կողմ նշմարվում էր ամուսնու ժպիտը` երկու շարք առողջ սպիտակ ատամներ: «Մեր կյանքում երբեք ոչ մի վտանգ չի կարող լինել»,-այս միտքը ծանր հոգնությամբ փռվեց Տոշիկոյի վրա:

27


Շրջվելով` տեսնում էր ամուսնուն, որը շտապում էր այնտեղ, որտեղ կանգնեցրել էր իր «Նեշ»-ը, վառ թվիդե պիջակն անհետանում էր` խառնվելով մարդկանց ամբոխի մեջ: Նա տանել չի կարողանում մարդկանց հրմշտոցը: Թատրոնում քիչ առաջ վերջացել էր ներկայացումը, նեոնե գովազդների լույսերը դանդաղ մարում էին իրար հետևից: Հանդիսատեսների ամբոխը ներխուժում էր կիսախավար, խռնվելով մուտքի մոտ: Թատրոնի շենքի առջև մի քանի բալենի էր ծաղկում: Տոշիկոյին հանկարծ թվաց, թե ճյուղերի վրայի ձյունաճերմակ ծաղիկներն ընդամենը թղթի կեղտոտ կտորներ են: «Համենայն դեպս` այն երեխան...» Հիշողությունները կրկին հասնում էին նրան: «Ինչպես էլ մարդուն դաստիարակես` օգուտ չկա, եթե նա ոչինչ չգիտի իր ծննդյան մասին: Կեղտոտ լրագրից ձևած բարուրը կարող է դառնալ նրա կյանքի խորհրդանշանը: Եվ ինչո՞ւ եմ ես անհանգստանում ուրիշի նորածնի մասին: Միգուցե ա՞յն պատճառով, որ վախենում եմ իմ երեխայի ապագայի համար: Կանցնի քսան տարի: Երեխաս կմեծանա երջանիկ, կդառնա նորմալ մարդ: Եվ հանկարծ այս դժբախտը կհանդիպի իմ տղային և վնաս կտա:» Չնայած ապրիլյան տաք երեկո էր, բայց մարմնով դող անցավ: «Քսան տարվա ընթացքում շատ բան կփոխվի: Քսան տարի հետո ես ինքս քառասուներեք տարեկան կլինեմ: Պետք է նրան անպայման պատմեմ այդ մասին: Պատմեմ, թե ինչպես կեղտոտ լրագիրը ֆլանելով փոխարինեցի»: Տաքսին սլանում էր լայն ճանապարհի վրայով: Աջ կողմի պատուհանից երևում էին Բիրու-գայի հեռավոր երկնաքերների լույսերը:


«Բայց այդ քսան տարին խեղճը կապրի սարսափելի կյանքով: Կգոյատևի առնետի նման` առանց ցանկությունների, առանց փողի, տարեցտարի քայքայելով երիտասարդ օրգանիզմը: Այդպես ծնված երեխային ուրիշ բան չի սպասում: Մորն ատող, հորը անիծող` մշտապես միայնակ մարդ:» Ակնհայտորեն, այս մռայլ մտքերը հատկապես ցավոտ բռնեցին նրա հոգու լարերը: Այլապես` ինչո՞ւ նա պետք է զբաղեցներ իր գլուխը, ինչի՞ն էր պետք նորածնի ապագան երևակայության մեջ մանրամասն նկարելը: Խանձիմոն կայարանն անցնելով` տաքսին մոտենում էր անգլիական դեսպանատան շենքին: Տոշիկոյի աչքի առջև բացվեցին ծաղկող սակուրայի պուրակները: Հանկարծ նա որոշեց իրեն քմահաճույք թույլ տալ: Ուղղակի ցանկացավ միայնության մեջ հիանալ բալենու գիշերային ծաղկմամբ: Կարելի է բաց թողնել տաքսին, հանգիստ նայել բացված ծաղիկներին, ուրիշ մեքենայով գնալ տուն. այստեղով շատ մեքենաներ են անցնում: Ամաչկոտ բնույթի համար դա բավականին լուրջ փորձություն էր, սակայն վախեցնող պատկերները շարունակում էին վերստեղծվել գիտակցության մեջ. ամենաքիչը ցանկանում էր այսօր տուն վեռադառնալ մնացած բոլոր օրերի նման: Ցածրահասակ երիտասարդ կինն իջավ տաքսուց, միայնության մեջ կանգնեց փողոցում: Մեքենաների սովորական հոսքը կանգնեցրեց նրան: Չնայած լարվում էր անորոշ նախազգացումներից, ազատության տարօրինակ զգացումը լիովին պատեց նրան, ճանապարհի վրայով թռավ մի շնչում` դեպի դիմացի կողմի պուրակ, ասես մարմնով կտրելով սլացող մեքենաների գիծը: Սենտեգաֆուտի այգին էր. «Թռչնային անդունդ»: Բացված ծաղիկները սպիտակությամբ էին լցրել բալենիների ճյուղերը: Թվում էր` դրանք կարծրացել են` մահացու կերպով միահյուսվելով իրար: Մուտքի թղթե լապտերը հանգավ: Դրա փոխարեն ճյուղերի տակ գծագրվում էին էլեկտրական

29


կարմիր լապտերիկները: Արդեն վաղուց տասն անց էր, ավելի ու ավելի հազվադեպ էին հանդիպում քայլող մարմինները: Ոտքերի տակ անընդհատ թղթի կտորներ էին ընկնում, պուրակի լռությունը խախտում էր թղթի խշխշոցը, գետնին ընկած երկաթե տարայի զնգոցը. այն դեպքում, եթե ինչ-որ մեկն անցնում էր մոտակայքով: «Թուղթ: Արնոտված լրագրային թուղթ: Դժբախտ մարդկային ծնունդ: Եթե մեկը պարզեր, որ ծնված է եղել հենց այդպես, ամբողջ կյանքում անհաջողակ կլիներ: Ես` լրիվ օտար մարդ, պետք է այդ գաղտնիքը չբացված պահեմ:» Երևակայությունն օգնեց մոռանալ անցած օրվա բոլոր վախերը: Կողքին քայլում էին հանդարտ զույգերը, ոչ ոքի մտքով չէր անցնի իրեն վատություն անել: Նրանցից մեկը ձանձրացել էր ծաղիկներին նայելուց, անդունդի մոտ գտնվող քարե նստարանին էին իջել երկու մարդ. նայում էին ներքև` սև անդունդին, որտեղ ծանր,մռայլ ստվերը թաքցնում էր նույնիսկ ջրի մակերևույթը: Տոշիկոն անշտապ թափառում էր մութ պուրակում` ծաղկող ծառերի ճյուղերի տակ: Ծաղիկները` կախվելով գլխի վրա, տարօրինակ ճնշող զգացում էին ստեղծում: Խավարում ընկղմված քարե նստարաններից մեկին ինչ-որ սպիտակ բան երևաց: Այդ «ինչ-որ բանը» թափված ծաղիկների կուտակում չէր, քարի վրա առաջացած ճեղք չէր: Տոշիկոն մոտեցավ: Կիսախավարի մեջ թաքնված նստարանի վրա մեկը քնել էր: Հարբած չէր. հասկացավ` տեսնելով, ինչ խնամությամբ են քնածի տակ դասավորված խավարի մեջ սպիտակին տվող լրագրերը: Նստարանի վրա շերտ առ շերտ դարսած հին լրագրերին, կողքի վրա պառկած` քնած էր մի տղամարդ, շագանակագույն սվիտերը հագին: Հավանաբար, գարնան հետ այստեղ ապրելու տեղ էր գտել: Ենթագիտակցորեն կինը կանգնեց նստարանի առջև: Հին լրագրերի մեջ փաթաթված մարդը հիշեցրեց նրան լրագրերի մեջ փաթաթված, հատակին մոռացված նորածնին: Հայացք նետեց վաղուց չսանրված, իրար կպած յուղոտ մազերին: Մթնշաղի ներքո,


քնածի շնջառությանը համահունչ` սվիտերի ուսերն իջնում և բարձրանում էին: Բոլոր նախկին վախերն ու վտանգի զգացումները, ծնված նրբազգաց սրտում, ավելի վառ դարձան: Երիտասարդ դեմքն այլանդակած կնճիռների մեջ հստակ երևում էին զրկանքների երկար տարիները: Շալվարի փողքերը ծալված էին, բայց մերկ ոտքին հագած սպորտային կոշիկները դեն նետելու կարիք ունեին: Տոշիկոն ցանկացավ զննել դեմքը: Կռանալով` փորձեց տեսնել այն, ինչ թաքնված էր ձեռքի ափի տակ: Դեմքն անսպասելիորեն երիտասարդ էր` կտրուկ ընդգծված ունքեր և ուղիղ քիթ: Ավելի մոտենալով` նա հանկարծ դիպավ անծանոթին անկողին ծառայող լրագրերին: Թղթի կտրուկ խշխշոցը պատռեց լռությունը: Տղամարդն արթնացավ, աչքերի սպիտակուցները փայլատակեցին մթության մեջ. ահռելի ձեռքը բռնեց նրա դաստակը: Ոչ մի վախ չզգաց: Նույնիսկ չփորձելով ազատվել, պահի տակ ընդամենը մտածեց, «Ահա թե ինչ… Ուրեմն, անցել են քսան տարիները»: Եվ կայսերական պալատի անտառը կրկին սուզվեց լռության մեջ:

31


Սեմյուել Բեքեթ

Երկու պահանջմունք (Էսսե «Բեկորներ» ժողովածուից)

Իսկ դեղագործը… սկսեց երգել կոկորդով մեկ «Երկու սպիտակ եզ իմ տաղավարում, Երկու ահռելի սպիտակ եզ…» Սենեկալը փակեց նրա բերանը չէր սիրում անկարգությունը*.


Գուստավ Ֆլոբեր, «Զգացմունքների դաստիարակում»

Կասկած չկա, որ միայն արվեստագետը կարող է տեսնել ցանկությունների, մտքերի, արարքների և տառապանքի միապաղաղ կենտրոնացվածությունը` գոյը: Ցանկության դեպքում նա կիսվում է իր տեսիլքներով այն քչերի հետ, ում համար ապրում է): Արվեստագետը, չդադարելով ամբողջովին տրվել մտահայեցմանը, անգամ եթե դրանից ընդհանրապես գլուխ չի հանում, մինչև սեփական անզորությունը խոստովանելը կարող է հասնել գոնե ըմբռնման: Համենայն դեպս, Գալիլեյի օրորոցը շարժվում է: Ակնհայտորեն, կենտրոնի մասին, որի շուրջ արվեստագետը մտորում է ինքն իր շուրջ պտտվող մոնադի պես, անհնար է խոսել` առանց աղավաղելու գաղափարները, ճիշտ այնպես, ինչպես անհնար է իրական մոնադների մասին խոսելը: Յուրաքանչյուրը դա անում է յուրովի: Կոչենք դա պահանջմունք, մյուս կոչումներից, թերևս, վատը չէ: Ուրիշները` անձինք երանելի և ողջամիտ, թվով անհաշվելի, արհամարհում են այդ կենտրոնը՝ իզուր փորձելով կենտրոնանալ որոշակիացված մի բանի վրա, զբաղեցնում սենյակն այն տեսքով, որով գտել են: Նրանք չեն թողնի իրենց տանը ցանկապատ դնել` հատակի դիմացկունությունը չփորձելու համար: Համարձակվում եմ ասել, որ մանր պահանջմունքներով նրանք զբաղվում են ի վնաս գերագույն պահանջմունքի: Այստեղից է բխում անսկզբունք ընթացող կյանքը` հյուսված որոշումներից, հաճույքներից, պատասխաններից: Մանր պահանջմունքների կյանքը, ճամփաբաժանի վրա աճող բույսի կյանքը, մտածող կաղամբի կյանքը: Կյանքը հնարավոր է միայն նրանց դեպքում, ովքեր այն երկարացնելու անհրաժեշտություն 33


են տեսնում: Ի՞նչ պահանջմունք, կհարցնեք: Պահանջմունք` ունենալու պահանջմունք: Երկու պահանջմունքն էլ ստեղծում է արվեստը: Ամեն կերպ պետք է զգուշանալ դրանք որպես առաջնային կամ երկրորդական ընկալելուց: Լինում են օրեր, հատկապես Եվրոպայում, երբ ճանապարհն ավելի լավ է արտացոլում, քան հայելին: Գերադասել մի մասնիկը մյուսից կնշանակի խցկվել մետաֆիզիկայի տիրույթ, կամ էլ, ամենաքիչը, Մաքսվելլի հրեշի վերածվել: Ավելի բարդացնենք:

Պահանջմունք` ունենալու պահանջմունք (DEF) և պահանջմունք, որն իր մեջ արդեն իսկ ներառում է պահանջմունքը (ABC), պահանջմունքի գիտակցում ունենալու պահանջմունք (ab), պահանջմունքի գիտակցումն իր մեջ ներառող պահանջմունք (de), քաոսի ելքը ձևավորված տեսնելու ցանկությունից (Aab), խորասուզումը տեսածի անիրականության մեջ (Dde), բացումը և ստեղծագործական աշխատանքի վերջը (abcdef). այսպիսին է սահմանները մատնանշելու եղանակներից մեկը, որոնցում արվեստագետը տալիս է հարցեր, ստանում պատասխաններ, որոնք վերածվում են հռետորական հարցերի` առանց ճարտասանության: Ճիշտ դոդեկաեդր է, չափազանց ճիշտ, որի չափսերին համապատասխան՝ Ամենակարողը սկսեց նպատակ հետապնդել` ստեղծել չորս տարերքները, Պյութագորասի ստորագրությունը, աստվածային քանդակ, որի ստեղծումը կախված է


իռացիոնալությունից, ավելի կոնկրետ` քառակուսու անկյունագծի և կողմի անհամաչափությունից, առանց թվականի և դեմքի: Մի՞թե այս մռայլ գաղտնիքը ժողովրդականացնելու համար նշանակված ժամանակից շուտ չմեռավ Հիպպասոսը, արդյո՞ք ոչ այս պատճառով՝ քաղցած, կուսական, անհագ հավատացյալների ոհմակը նետեց նրան միջատներով լցված անդունդը: Հիպպասոսը ոչ ֆաշիստ էր, ոչ էլ կոմունիստ: Կողմ և անկյունագիծ, երկու պահանջմունք, երկու էություն, երևույթ, որ ինքը պահանջմունքն է, իռացիոնալի դժոխքը, որից բխում է անիմաստ ճիչը, մաքուր հարցերի հերթագայությունը, ստեղծումը: Եթե այս դեպքում թույլատրված է խոսել որևէ գործող սկզբունքի մասին, ապա դա, շնորհակալություն Աստծուն և Պուանկարեին,համարժեք չէ գիտնականների տրամաբանության սխալների կառավարման և աստվածաբանների տապալված լոգոսների սկզբունքներին, որ սնում է համոզմունքների և մերժումների աղիքային փոթորիկները՝ անընդհատ ստեղծելով հոգևորը և նյութականը ապոստերիորի, որից հուսահատության մեջ են ընկնում նախնադարյան ցեղերը: Այդ սկզբունքը նման է նռնակով արկի, որի «այո»-ն և «ոչ»-ը հետևում էին իրար, մինչև չպայթի ճշմարտությունը: Կրկին և անդառնալի: Մեռյալներն ու վիրավորները վկաներ են: Այլ կերպ ասած` սրբազան գունդ, lubricum et periculorum locus*: Ոչինչ ստեղագործական ընթացքից ավելի հեռու չէ, քան կատաղած որդի ցնցումների և մտորումների ջղաձգություններում դեպի ընտրություն քարշ եկող լեշը: Արվեստի համոզումներում ոչ թե եզրակացություններն են բացակայում, այլ ելակետերը: Մինչ նոր ծանուցում: * վտանգավոր և լպրծուն տեղ(լատ.)

35


Հարուկի Մուրակամի

Զոմբին Նրանք քայլում էին այն ճանապարհով, որն անցնում էր գերեզմանատան մոտով: Խավար կեսգիշեր էր: Անգամ մառախուղ էր բարձրացել: Իհարկե, չէին ցանկանում այս ուշ ժամին անցնել հենց այդ ճանապարհով: Բայց հանգամանքները ստիպեցին: Ամուր բռնած միմյանց ձեռքերը` նրանք արագորեն առաջ էին անցնում: —Կարծես Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակում լինենք,— շշնջաց աղջիկը: — Ահա, հիմա գերեզմանաքարը կշարժվի,- փռթկացրեց տղան: Հենց այդ պահին ինչ-որ տարօրինակ ձայն լսվեց, կարծես մի ծանր բան շարժվեց: Նրանք կանգնեցին և իրար դեմքի նայեցին: Տղան ծիծաղեց:


—Հիմարություն: Վախենալու բան չկա: Ճյուղ կոտրվեց: Երևի, քամուց: Բայց այդ գիշեր քամի չկար: Նե* կուլ տվեց թուքը և նայեց շուրջբոլորը: Վատ կանխազգացում ուներ: Զոմբի կա: Բայց ոչինչ չէր երևում: Վերակենդանացած դիակների ոչ մի հետք: Նրանք անցան առաջ: Աղջկան թվաց, թե տղայի դեմքին գծագրվեց դաժան արտահայտությունը: — Ինչո՞ւ ես այդքան անշնորհք քայլում,- հանկարծակի հարցրեց նա: — Ե՞ս,—զարմացավ աղջիկը—Մի՞թե անշնորհք է: — Ահավոր է: — Իսկապե՞ս: — Ոտքերդ կարծես անիվ լինեն: Աղջիկը կծեց շրթունքը: Գուցե, նա ճիշտ է: Բայց դա չի նշանակում, որ դեմքին պետք է ծիծաղի: Ոչինչ չասաց: Սիրում էր այդ տղային և նա էլ սիրում էր իրեն: Հաջորդ ամսին կամուսնանան: Ի՞նչ իմաստ ունի վիճելը նման փոքր բաների պատճառով: Գուցե ոտքերը մի քիչ ծուռ են, հետո՞ ինչ: — Կյանքումս առաջին անգամ եմ ծուռ ոտքերով կնոջ հետ հանդիպում: — Հա՞,—տանջահար ժպիտով արտաբերեց նե: Միգուցե, նա հարբա՞ծ է: Բայց այսօր ընդհանրապես չի խմել: 37


— Բացի դա, քո ականջի մեջ երեք խալ կա: Պատկերացնո՞ւմ ես: — Ի՞նչ ես ասում: Եվ ո՞ր ականջիս մեջ: —Աջ: Աջ ականջիդ մեջ երեք այլանդակ խալ կա: — Դուրդ չե՞ն գալիս խալերը: —Ատում եմ: Երկրի վրա էնպիսի մարդ չկա, ում դրանք դուր կգան: Աղջիկն ավելի ուժեղ կծեց շրթունքը: —Քո թևատակերից մեկ-մեկ հոտ է գալիս,— շարունակեց նա: – Դա ինձ արդեն վաղուց է նյարդայնացնում: Եթե ամռանը ծանոթանայիք, երևի չէինք էլ սկսի հանդիպել: Նե հոգոց հանեց: Հետո հեռացրեց իր ձեռքը նրա ձեռքից: — Քեզ չի՞ թվում, որ արդեն ավելորդություններ ես խոսում: Սա չափազանց է: Դու երբեք քեզ… — Վերնաշապիկիդ օձիքն էլ կեղտոտ է: Ու դու սա հագել ես: Ինչո՞ւ ես էդքան փնթի: Բարկությունից աղջիկը ոչինչ չէր կարողանում ասել: — Չէ, դու լսիր: Քեզ ասելու լիքը բան ունեմ: Ծուռ ոտքերը, քրտնող թևատակերը, կետոտ օձիքը և ականջի խալերը ընդամենը մի մասն են: Ընդհանրապես, ինչո՞ւ ես քեզ չսազող ականջօղեր կրում: Անբարոյականի տեսք ունես: Բայց չէ, նույնիսկ դրանք ավելի համեստ ականջօղ են կրում: Մնում էր քթիդ փիրսինգ անես: Գիտես, կսազի կրկնակզակիդ: Հա, կրկնակզակի մասին: Մորդ մոտ ոնց որ խոզի կզակ լինի: Համ էլ խռխռում է խոզի պես: Մի քսան տարուց դու էլ էտպիսին կդառնաս: Երկուսդ էլ շատ եք զխտկվում: Ծպծպացնելով: Խոզերի նման: Հերդ ընդհանրապես ահավոր է: Նույնիսկ մարդավարի գրել չգիտի: Վերջերս ծնողներիս նամակ էր ուղարկել, մերոնք


մեռան ծիծաղից: Երևի տարրական դպրոցն էլ չի ավարտել, չէ՞: Ինչ ահավոր ընտանիք եք… Կեղտից եք դուրս եկել: Սաղիդ պետք է բենզինով վառել: Ճարպոտ եք, լավ կվառվեք: —Եթե այդքան դուրդ չեմ գալիս, ինչո՞ւ ես ինձ ամուսնության առաջարկ արել: Նա դրան ոչինչ չպատասխանեց: Հետո գոռաց. «Խոզ» — Մի բան էլ, էն, ինչ- որ ունես ոտքերիդ արանքում, ահավոր է: Ես համակերպվել եմ և գործս խելոք անում եմ, բայց ոնց որ էժանագին ձգած ռեզին լինի: Էտպիսի բան ունենայի, կմեռնեի ամոթից: Ու կարևոր չի, ինչ մահով: Ուղղակի կսատկեի, քանի որ դրանով ապրելը խայտառակություն է: Աղջիկը հուսահատված նայեց նրան: — Ինչպես ես համարձակվում… Այդ պահին տղանդ բռնեց գլուխը: Դեմքը ցավից ծամածռվեց և նա սկսեց եղունգներով քերել այտոսկրերի մաշկը: —Ինչ ցավոտ է,- ասաց նա ,- Գլուխս պայթում է: — Քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է,- հարցրեց աղջիկը: — Կարգի՞ն: Էլ չեմ դիմանում: Մաշկս պոկվում է, վառվում: Նե դիպավ նրա դեմքին: Տաք էր, կարծես կրակով վառվելիս լիներ: Աղջիկը փորձեց տրորել այստոսկրերի, բայց մաշկը սկսեց թափվել: Երևաց կարմիր հարթ միսը: Նե հետ ցատկեց:

39


Նա կանգնեց, քմծիծաղ տվեց և սկսեց պոկել մաշկը: Աչքի խնձորակները կախ ընկան: Քիթը վերածվեց երկու մութ փոսի: Չքացան շրթունքերը, երևացին ատամները: — Այսքան ժամանակ քեզ հետ էի, որ ուտեմ խոզի մսի նմանվող միսդ: Քեզ թվում է, քեզ հետ շփվել կարելի է ուրիշ բանի համա՞ր: Նույնիսկ դա՞ չես հասկանում: Դեբի՞լ ես, ինչ է: Դեբիլ, դեբիլ, հահահա… Մսակտորը վազեց նրա հետևից: Աղջիկը վազում էր ամբողջ ուժով: Բայց փախչել մսակտորից չկարողացավ: Գերեզմանատան կողքին նա բռնեց նրա վերնաշապիկի օձիքը: Նե ճչաց… Նրան տղամարդ էր գրկել: Կոկորդը չորացել էր: Տղան ժպտալով նայում էր նրան: — Ի՞նչ պատահեց: Վատ երա՞զ տեսար: Նե բարձրացավ մահճակալից, զննեց շրջակայքը: Նրանք լճակի մոտ գտնվող հյուրանոցում էին: Աղջիկը թափահարեց գլուխը: — Ես գոռո՞ւմ էի: —Հա, – ծիծաղելով պատասխանեց նա,- Զարհուրելի ճիչ էր: Երևի բոլորը լսել են ու մտածել, որ էստեղ սպանություն է կատարվում: — Կներես,- ասաց աղջիկը: — Ոչինչ, վա՞տ երազ էր:


— Չես էլ պատկերացնում, թե ինչքան: — Կպատմե՞ս: —Չեմ ուզում,- հակառակեց աղջիկը: — Բայց լավ կլինի, որ պատմես: Դողդ կանցնի: —Հիմա չէ: Հետո կպատմեմ: Որոշ ժամանակ նրանք լռում էին: Նե հենել էր գլուխը տղայի մերկ կրծքին: Հեռվում լսվում էր գորտերի կռկռոցը: Կրծքի տակից տղայի սիրտը զարկում էր դանդաղ և համաչափ: — Լսիր, մի բան եմ ուզում քեզ հարցնել,-հիշելով` ասաց աղջիկը: — Ինչի՞ մասին: — Իմ ականջի մեջ խալեր կա՞ն: —Խալե՞ր: Էն երեք զզվելի խալի մասի՞ն ես հարցնում: Աղջիկը փակեց աչքերը: Մղձավանջը շարունակվում էր:

41


Չարլզ Բուկովսկի

Քաղաքականություն

Լոս-Անջելեսի Քաղաքային Քոլեջում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինձ նացիստ էի երևակայում: Չնայած հազիվ էի տարբերում Հիտլերին Հերկուլեսից ու տարբերելն ընդհանրապես պետքս էլ չէր: Շատ ձանձրալի էր դասարանում նստելն ու լսելը, թե ինչպես են բոլոր հայրենասերները միաձայն քարոզում, որ պետք է էդ գազանին սպանել: Ես որոշեցի ընդդիմություն դառնալ: Իհարկե, ժամանակ չծախսեցի Ադոլֆի գրածները կարդալու վրա, ուղղակի սկսեցի ասել էն ամենը, ինչ չարամիտ էի համարում: Ինչևէ, իսկական քաղաքական համոզմունքներ ես չունեի: Ուղղակի ձև էր: Գիտեք, եթե մարդը չի հավատում նրան,


ինչ անում է, անելիքը կարող է շատ ավելի հետաքրքիր ստացվել, քանի որ էս դեպքում նա կապված չէ իր «Մեծագույն Նպատակին» զգացմունքներով: Ընդամենը մի քիչ ժամանակ անց բոլոր էդ հայրենասեր շիկահեր տղաները կազմավորեցին Աբրահամ Լինկոլնի Բրիգադան` Իսպանիայում ֆաշիստների առաջընթացը կանգնեցնելու համար: Իսկ հետո այնտեղ մշտական զինվորներն ունենում էին նրանց հետույքները: Շատ-շատերը Իսպանիա գնացել էին ճամփորդելու և արկածների համար, բայց մեկ է նրանց բոլորի հետույքներն էլ ունեցան: Իսկ ինձ իմ հետույքը դուր էր գալիս: Իմ մեջ ինձ քիչ բան էր դուր գալիս, բայց հետույքս դուրս գալիս էր հաստատ: Դասարանում ես ոտքի էի ելնում և մտքիս եկած ամեն ինչն ասում` սովորաբար ինչոր Բարձրագույն Ռասայի վերաբերյալ, քանի որ դա ինձ բավականին ծիծաղելի էր թվում: Բայց ես բան չէի ասում սևերի և հրեաների մասին, քանի որ տեսնում էի, որ նրանք էլ իմ պես աղքատ և խփնված են: Բայց մեկ-մեկ վայրի ճառեր էլ էի ճամարտակում և դրանում ինձ օգնում էր գինու շիշը, որը պահում էի հանդերձարանի դարակումս: Ինձ զարմացնում էր, թե ինչքան մարդ է լսում ինձ, և ոմանք նույնիսկ կասկածի տակ էին դնում իմ զառանցանքները: Իսկ ես պարզապես լեզվիս էի տալիս և հրճվում, թե ինչ ուրախ է անցնում այս Լոս-Անջելեսի Քաղաքային քոլեջում: – Չինասկի, ուսխորհրդի նախագահ առաջադրվելո՞ւ ես: – Տո չէ հա: Ես ոչ մի բան էլ չէի ուզում անել: Նույնիսկ մարզասրահ գնալ չէի ուզում: Փաստորեն, ամենավերջին բանը, որ ես ուզում էի` մարզասրահ գնալն էր, քրտնելն ու նեղլիկ տրիկո հագնելը: Մեր բախտը բերեց: Քոլեջը որոշեց երկու դոլլար գանձել ընդունելության համար: Եվ

43


մենք որոշեցինք (ամենաքիչը` մեզնից ոմանք), որ դա հակասում է Սահմանադրությանը և հրաժարվեցինք: Քոլեջը թույլատրեց մեզ մասնակցել դասերին, բայց վերցրեց մի քանի արտոնություններ, այդ թվում նաև` մարզասրահ հաճախելը: Երբ գալիս էր մարզասրահ գնալու ժամանակը, մենք մնում էինք սովորական հագուստով: Մարզիչին հրահանգում էին մեզ առաջ և հետ վազեցնել նեղլիկ շարքով: Էդպիսին էր նրանց վրեժը: Հրաշալի էր: Այլևս պետք չէր քրտնամխած վազել վազքուղով կամ բասկետբոլի մտավոր հետամնաց գնդակը ցանցի մեջ նետել:Մենք առաջ ու հետ էինք վազում. երիտասարդ, արյունը խփում էր գլուխներիս` մենք մտածում էինք սեքսի մասին պատերազմի ժամանակ: Ինչքան քիչ էիր հավատում կյանքին, էնքան քիչ բան էիր կորցնում: Ես կորցնելու շատ բան չունեի էլ: Մենք վազում էինք և անպարկեշտ երգեր հորինում, իսկ ֆուտբոլային թիմի բարոյական ամերիկացի տղաները սպառնում էին մեզ ծեծել, բայց, չգիտես ինչու, գործը երբեք դրան չէր հասնում: Միգուցե, այն պատճառով, որ մենք ավելի մեծ ու չար էինք: Ինձ համար հրաշալի էր նացիստ ձևանալը, իսկ հետո շրջվելն ու հայտարարելը, որ իմ սահմանադրական իրավունքը կորել է: Մեկ-մեկ իսկապես զգացմունքներիս էի տրվում: Հիշում եմ, մի անգամ, երբ մի քիչ ավելի շատ գինի էի խմել քան սովորաբար, կանգնեցի դասարանում և արցունքոտ աչքերով ասացի. – Այ, ասում եմ ձեզ. էս պատերազմը վերջինը չի: Երբ ոչնչացնեն մի թշնամուն, կգտնեն մեկ ուրիշին: Սա անավարտ ու անիմաստ է: Լավ կամ վատ պատերազմ չկա: Մեկ այլ անգամ ուս.թաղամասից հարավ գտնվող մի ամայի վայրում կոմունիստ էր ելույթ ունեմ: Մի շատ բարոյական տղա. առանց շրջանակի ակնոցներով,


պզուկներով, մաշված արմունկներ ունեցող սև սվիտերով: Ես կանգնել և լսում էի, ինձ հետ էին նաև իմ աշակերտներից մի քանիսը: Նրանցից մեկը սպիտակգվարդիային էր` Ցիրկովը, նրա հորը կամ պապին սպանել էին կարմիրները ռուսական հեղափոխության ժամանակ: Նա ինձ փտած լոլիկներ ցույց տվեց: – Երբ ասես,-շշնջաց նա,- կսկսենք շպրտել: Էստեղ ես հանկարծ հասկացա, որ իմ այս դասընկերներն հռետորին չէին էլ լսում կամ, եթե նույնիսկ լսում էին, չէին հասկանում նրա ասածի իմաստը: Նրանց ուղեղներն արդեն համակարգված էին: Ամբողջ աշխարհում է այդպես: – Ցիրկով, – ասացի ես, – դենը տար լոլիկները: – Էշություն են, –ասաց նա, – այ թե սրանց տեղը նռնակներ լինեին: Այդ օրը ես կորցրի վերահսկողությունս գաղափարական աշակերտներիս նկատմամբ և գնացի, իսկ նրանք մնացին և սկսեցին նետել իրենց փտած լոլիկները: Ինձ տեղեկացրին, որ նոր Ավանգարդի կուսակցություն է ձևավորվում: Տվեցին գլենդելյան մի հասցե. հենց նույն երեկո էնտեղ մեկնեցի: Մենք նստել էին մեծ տան օթյակում մեր գինու շշերով: Ամբիոն ու սեղան կար, իսկ հետևի պատին մեծ ամերիկյան դրոշ էր փակցված: Ամբիոն բարձրացավ բացականին առողջ մի ամերիկացի տղեկ և առաջարկեց սկսել դրոշին պատիվ և երդում տալուց: Դրոշի վրա երդումները երբեք դուրս չէին եկել: Ձանձրալի և հիմար է: Ավելի շուտ ինքս ինձ կցանկանայի պատիվ տալ, բայց դե ճար չկար. կանգնեցինք և պատիվ տվեցինք: Հետո` դադար, բոլորը նստում են էն զգացմունքով, որ իրենց թեթևակի բռաբարել են: Ծաղկող առողջության տեր ամերիկացին սկսեց խոսել: Ճանաչեցի

45


նրան. վիպասանության ժամերին չաղլիկը նստում էր առաջին շարքում: Էդպիսի տիպերին երբեք չեմ վստահել: Շոպլիկներ ու ավել ոչ մի բան: – Կոմունիստական վտանգը պետք է կանգնեցվի: Մենք այստեղ ենք հավաքվել այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Մենք կձեռնարկենք բոլոր օրինական և անօրինական քայլերը մեր նպատակին հասնելու համար… Մնացածը չեմ հիշում: Ես թքած ունեի կոմունիստական կամ ֆաշիստական վտանգի վրա: Ես պարզապես ուզում էի հարբել, քնել աղջիկների հետ, լավ ուտելիք խժռել, ուզում էի կեղտոտ բարում գարեջուր խմելիս երգել և ծխախոտ ծխել: Ես չլուսավորված էի: Ես տխմար էի, գործիք: Հավաքից հետո ես Ցիրկովի ու նախկին աշակերտներիցս մեկի հետ գնացի Ուեսթլեյքի պուրակ, նավակ ճարեցինք և փորձեցինք բադ բռնել: Մեզ հաջողվեց մի լավ կռվել, բադ չբռնել և հասկանալ, որ նավակի համար վճարելու գումար չունենք: Մենք լողացինք փոքրիկ լճում և Ցիրկովի ատրճանակով ռուսական ռուլետկա խաղացինք. բոլորիս բախտը բերեց: Հետո խմած Ցիրկովը լուսնի լույսի տակ բարձրացավ և կրակեց նավակի գրողի տարած հատակին: Նավակը սկսեց սուզվել և մենք խուճապահար հասանք ափ: Նավակը խորտակվեց, մենք թրջեցինք մեր հետույքները: Այսպիսով, երեկոն ավարտվեց հաջող և աննպատակ չանցավ… Եվս մի որոշ ժամանակ ես շարունակում էի նացիստ խաղալ` թքած ունենալով թե ֆաշիստների, թե կոմունիստների, թե ամերիկացիների վրա: Բայց արդեն անհետաքրքիր էր: Հենց Փըրլ-Հարբորի դեպքից առաջ թողեցի այդ ամենը: Ուրախությունը պրծավ: Ես զգում էի, որ պատերազմ է սկսվելու, չէի ուզում էնտեղ գնալ, գիտակից հակառակորդի դերն էլ չէի ուզում: Հիմարություն է: Իզուր է. ես ու հետույքս վտանգի մեջ էինք:


Դասերին լուռ նստում, սպասում էի: Ուսանողներն ու դասատուները ինձ ձեռ էին առնում: Ես կորցրել էի համառությունս, կորցրել էի ուժս: Ամեն ինչ ձեռքիցդ գնում էր: Հաստատ կատարվելու է: Անգլերենիս ուսուցչուհին` հրաշալի ոտքերով մի անուշիկ տիկին, մի անգամ խնդրեց ինձ մնալ դասերից հետո: – Ինչո՞ւմն է խնդիրը, Չինասկի,-հարցրեց նա: – Ես հանձնվեցի, – պատասխանեցի ես: – Քաղաքականությո՞ւնն ի նկատի ունես,-հարցրեց նա: – Հա, քաղաքականությունը,-պատասխանեցի ես: – Քեզնից լավ նավաստի դուրս կգա,- ասաց նա: Դուրս եկա դասարանից: Ես նստել էի քաղաքային բարում լավագույն ընկերոջս` ծովային զինծառայողի հետ և գարեջուր էի խմում, երբ դա պատահեց: Ռադիոյով երաժշտություն էր գնում, հետո հաղորդումն ընդհատվեց: Մեզ հաղորդեցին, որ ճապոնացիք հենց նոր ռմբակոծել են Փըրլ-Հարբորը: Հայտարարեցին, որ բոլոր զինծառայողները պետք է վերադառնան իրենց զորամասերը: Ընկերս խնդրեց, որ իրեն ավտոբուսով Սան-Դիեգո ուղեկցեմ` ենթադրելով, որ գուցե վերջին անգամ ենք տեսնվում: Ու նա ճիշտ դուրս եկավ:

47


Ռեյ Բրեդբերի

Ոչ ցերեկ է, ոչ գիշեր


Երկու ժամում նա հասցրեց ծխել մեկ տուփ ծխախոտ. — Ինչքան հեռու ենք մենք տիեզերքում: — Միլիարդ մղոնից ոչ մոտիկ: — Միլիարդ մղոն հեռու` որտեղից, – հարցրեց Հիչքոքը: — Նայած՝ ինչ է քեզ պետք, – պատասխանեց Կլեմենսը, որը մինչ այժմ ոչ մի ծխախոտ բերանը չէր դրել, – միլիարդ մղոն հեռու տնից, կարելի է ասել: — Այդպես էլ ասա: — Հեռու` տնից, Երկիր մոլորակից, Նյու-Յորքից, Չիկագոյից, քո ծննդավայրից: — Ես չեմ հիշում, թե որտեղ է իմ ծննդավայրը,- պատասխանեց Հիչքոքը, – ես անգամ չեմ հավատում, որ գոյություն ունի Երկիրը: Իսկ դու հավատո՞ւմ ես: — Այո, — արագ պատասխանեց Կլեմենսը, – առավոտյան` երազում տեսել եմ այն: — Տիեզերքում առավոտ չկա: — Ուրեմն` գիշերը: — Այստեղ միշտ է գիշեր, – ցածրաձայն արտաբերեց Հիչքոքը,- Ո՞ր գիշերվա մասին ես դու խոսում: — Լռիր: — բարկացած բացականչեց Կլեմենսը, – Թող վերջացնեմ: Հիչքոքը նոր ծխախոտ վառեց: Նրա ձեռքը չէր դողում, բայց թվում էր, թե այն դողում է ներքուստ, արևավառ մաշկի տակ, դողում է ինքնաբերաբար. այդքան փոքր դող ձեռքի մեջ, բայց ահռելի` ամբողջ մարմնի մեջ: Երկու տիեզերագնացները նստած էին տիեզերանավի հատակին և նայում էին աստղերին: Կլեմենսի աչքերը փայլում էին,

49


իսկ Հիչքոքի հայացքը դատարկ էր և թեթև անհասկացվածությունից բացի ոչինչ չէր արտահայտում: —Ես արթնացա ժամը 5-ին,- ասաց նա: Թվում էր՝ նա խոսում է իր աջ ձեռքի հետ,- և լսեցի իմ սեփական գոռոցը` «Որտե՞ղ եմ ես, որտե՞ղ» և որպես պատասխան լսեցի` «Ոչ մի տեղ»: Հետո հարցրի` «Իսկ որտե՞ղ եմ ես եղել» և ինքս պատասխանեցի իմ հարցին` «Երկրի վրա»: «Ի՞նչ է Երկիրը». զարմանում եմ ես: «Այն տեղը, որտեղ ես ծնվել եմ», – էլի ես եմ պատասխանում իմ հարցին : Բայց դա դեռ ոչինչ է, անգամ ավելի վատ, քան ոչինչը: Ես չեմ հավատում այն ամենին, ինչը չեմ կարող լսել, տեսնել և շոշափել: Ես չեմ տեսնում Երկիրը, այդպիսով, ինչո՞ւ պետք է հավատամ, որ այն կա: Չհավատալը ավելի անվտանգ է: —Այն կա, —վստահ ժպտալով՝ ասաց Կլեմենսը,- ահա այն լուսավոր կետն էլ հենց Երկիրն է: — Դա Երկիրը չէ, այլ՝ մեր Արեգակը: Այստեղից Երկիրը չի երևում: — Իսկ ես տեսնում եմ այն: Լավ հիշողություն ունեմ: — Միևնույն բանը չէ, հիմար, – Հիչոքոքը անսպասելիորեն զայրացավ,- Ես ուզում եմ ասել` տեսնել կարելի է միայն աչքերով: Ինձ համար միշտ էլ այդպես է եղել. երբ ես Բոստոնում եմ, ապա Նյու-Յորք ինձ համար մեռած է, բայց երբ ես Նյու-Յորքում եմ ` Բոստոնն է մեռած: Եթե ես չեմ տեսնում մարդուն գոնե մեկ օր, նա ինձ համար մեռնում է: Չնայած պատահում է, որ հաջորդ անգամ նրան փողոցում հանդիպելիս, այնքան եմ ուրախանում, որ քիչ է մնում պարեմ երջանկությունից, որ կրկին հանդիպեցի նրան: Այո, ինձ համար առաջ այդպես էր: Սակայն հիմա ես այլևս չեմ երջանկանում, այլ միայն նայում եմ: Իսկ երբ նա հեռանում է, կրկին դադարում է ինձ համար գոյություն ունենալուց: Կլեմենսը ծիծաղեց.


— Ուղղակի քո ուղեղը աշխատում է ամենապարզ մակարդակի վրա: Դու ոչինչ չես մտապահում: Դու երևակայություն չունես, ծերուկ: Պետք է սովորես մտապահել: — Իսկ ինչո՞ւ պետք է մտապահեմ այն իրերը, որոնցից չեմ կարող օգտվել, – ասաց Հիչքոքը` լայն բացված աչքերով նայելով տիեզերքին,- Ես գործնական մարդ եմ: Եթե ցանկանում եմ տեսնել Երկիրը և քայլել նրա վրա, հիշողությունը միևնույնն է, չի օգնի: Հո չեմ կարող քայլել Երկրի մասին հիշողության վրա: Դա ցավոտ է: Իմ հայրը մի օր ասաց, որ հիշողությունները ոզնու ասեղների նման մի բան են: Գրողը տանի այդ ամենը: Հեռու հիշողություններից: Նրանք մարդուն դարձնում են դժբախտ, լացացնում են, խանգարում աշխատել: — Իսկ հիմա ես քայլում եմ Երկրի վրայով,- ասաց Կլեմենսը` երազկոտ կերպով ծամածռելով դեմքը և ծխի քուլա բաց թողնելով: — Մի զայրացրու ոզնուն: Քիչ անց դու կզգաս, որ կորցրել ես ախորժակդ և էլ չես ցանկանա ուտել քո նախաճաշը: Դու կզարմանաս, բայց չես էլ հասկանա, ինչու ես զարմանում,- խուլ և հավասար ձայնով արտահայտվեց Հիչքոքը,-և այդ ամենը միայն այն պատճառով, որ քայլել ես ոզնու ասեղների վրա , և հիմա ցավոտ է: Գրողը տանի այդ ամենը: Եթե ես չեմ կարող ինչ-որ բան խմել, ձեռք տալ, ինչ-որ մեկին քացով խփել, ձգվել կամ պառկել ինչ-որ բանի վրա, ես ստիպում եմ ինձ մոռանալ այդ մասին: Ես մահացել եմ Երկրի համար, ուրեմն նա էլ մահացել է ինձ համար: Եթե այս երեկո Նյու-Յորքում ոչ ոք չի լացում ինձ համար, ուրեմն գրողը տանի ՆյուՅորքը: Տիեզերքում տարվա եղանակներ` աշուններ, գարուններ, ձմեռներ կամ ամառներ չկան: Չկա այստեղ ոչ երեկո, և ոչ էլ առավոտ. կա միայն տիեզերք, և ուրիշ էլ ոչինչ: Այս պահին ես , դու և այս հրթիռը միասին ենք: Բայց իսկապես ողջ և ռեալ ես զգում եմ միայն ինքս ինձ: Ահա և վերջ: Բայց Կլեմենսը նրան չէր էլ լսում:

51


— Իսկ ես հիմա վերցնում եմ կոպեկը և գցում այն ավտոմատ հեռախոսի մեջ,դանդաղ ժպիտով ասաց նա՝ իբր ցույց տալով` ինչպես է այդ անում,- Եվ զանգում եմ Էվանսթաունում բնակվող իմ ընկերուհուն` “Hello Barbara”: Իսկ հրթիռը շարունակում էր իր թռիչքը: Ուղիղ 13.05-ին զանգը բոլորին կանչեց նախաճաշի: Խմբի անդամները միանգամից անձայն կերպով տեղ զբաղեցրին սեղանների շուրջ: Կլեմենսը հանկարծ հասկացավ, որ ինքը ուտել չի ցանկանում: — Ահա թե ինչ էի ես քեզ ասում,- նկատեց Հիչքոքը,- Ահա և ոզնիները, և նրանց ասեղները: Մոռացիր նրանց մասին, ես քեզ ասում եմ: Նայիր, ինչ ախորժակ ունեմ,արտաբերեց նա միալար, նուրբ ձայնով , որի մեջ ծաղրանքի կամ չարության նշույլ անգամ չկար,- հետևիր ինձ: Նա իր բերանը մտցրեց կարկանդակի ահռելի կտոր, լեզվով ստուգեց նրա փափկությունը, ապա հայացքն ուղղեց ափսեի վրա գտնվող կարկանդակի մնացորդներին` պատառաքաղով սկսեց ճզմել կիտրոնի միջուկը՝ դիտելով, թե ինչպես է հյութը հոսում պատառաքաղի ատամների արանքով: Ապա վերցրեց կաթի շիշը և կաթ լցրեց բաժակի մեջ: Սևեռուն սկսեց նայել կաթին, կարծես սպասելով, որ այն ավելի կսպիտակի, և հետո արագորեն դատարկեց բաժակը` հազիվ զգալով կաթի համը: Իր լանչը վերջացրեց հաշված րոպեների ընթացքում` արագորեն լցնելով ստամոքսը, և ուտելով ամեն ինչ` նայեց շուրջբոլորը` ուտելու մի բան էլ գտնելու համար: Բայց մոտակայքում ամեն ինչ արդեն ոչնչացված էր: Հետո հայացքը կրկին ուղղեց իլյումինատորին, որտեղից երևում էր տիեզերքը և հրթիռը: — Իսկ նրանք անիրական են,- հանկարծ ասաց նա: — Ովքե՞ր, —հարցրեց Կլեմենսը: — Աստղերը: Ինչ-որ մեկը երբևէ ձեռք տվե՞լ է նրանցից գոնե մեկին: Այո, ես տեսնում եմ նրանց, սակայն այդ ի~նչ հիմար ուրախություն է. տեսնել այն, ինչ հեռու է քեզնից


միլիարդավոր մղոններ: Իմաստ ունի՞ արդյոք մտածել այն բանի մասին, որ այդքան հեռու է քեզնից: — Ինչո՞ւ դու որոշեցիր թռչել, — հանկարծ հարցրեց Կլեմենսը: Հիչքոքը նայեց իր դատարկ բաժակին` սեղմելով այն ձեռքում, ապա բաց թողեց և նորից սեղմեց: —Չգիտեմ,— Նա լպստեց բաժակի ծայրը,- ուղղակի պարտավոր էի, ահա և վերջ: Մի՞թե դու գիտես, թե ինչու ես անում այս կամ այն քայլը: — Քեզ դո՞ւր էր գալիս տիեզերական ճամփորդության գաղափարը, թե՞ բնակավայրի փոփոխությունը: —Չգիտեմ: Գուցե և այո: Կամ՝ չէ: Կարևորը ոչ թե բնակավայրի փոփոխությունն է, այլ այն պահը, երբ գտնվում ես երկու աշխարհների միջև,- Հիչքոքն առաջին անգամ փորձեց հայացքը կենտրոնացնել իլյումինատորի հետևում գտնվող կոնկրետ ինչ-որ մի երևույթի վրա, սակայն մառախուղ էր, և նա չկարողացավ հստակորեն ոչինչ տեսնել. նրա հայացքը անկարող էր բռնվել ինչ-որ մի պատկերից, իսկ դեմքն ու ձեռքերը լարված էին,- Գլխավորը տիեզերքն է և նրա անսահմանությունը: Ինձ միշտ դուր էր գալիս նրա բնույթը . դատարկություն վերևից, դատարկություն ներքևից և մի ահռելի դատարկություն այդ երկուսի միջև, որում և ես գտնվում եմ: — Դեռ չէի լսել, որ ինչ-որ մեկը այդպես խոսեր տիեզերքի մասին: — Ինչպես տեսնում ես, ես ասացի: Հուսով եմ՝ լսեցիր: Հիչքոքը հանեց ծխախոտի նոր տուփը, և սկսեց ծխել` ագահորեն ներշնչելով և արտաշնչելով ծխախոտի քուլաները: — Ինչպիսի՞ն էր քո մանկությունը, Հիչքոք, — հարցրեց Կլեմենսը:

53


— Ես երբեք ջահել չեմ եղել: Այն Հիչքոքը, որպիսին կար այն ժամանակ, մահացել է: Ահա քեզ ևս մի հիշողության ասեղ: Շնորհակալ եմ, բայց չեմ ցանկանում նստել դրանց վրա: Միշտ կարծել եմ, որ մենք մահանում ենք ամեն օր, և ամեն օր մեզ է սպասում մեր համարը կրող փայտյա արկղը: Բայց երբեք չի կարելի վերադառնալ անցյալ, բացել արկղը, և տեսնել այն մեկին, որ եղել է անցյալում: Դու կյանքում մեռնում ես մի քանի հազար անգամ, իսկ դա արդեն դիակների բլուր է, և ամեն անգամ դու մեռնում ես յուրովի, ուրիշ դեմքի արտահայտությամբ, որն ամեն անգամվա հետ դառնում է էլ ավելի սարսափելի: Ամեն օր դու ուրիշ ես, անծանոթ, որին դու այլևս չես հասկանում և չես էլ ուզում հասկանալ: —Այդ կերպ դու կտրում ես քեզ անցյալից: — Իսկ ի՞նչ ընդհանրություն ունեմ ես երիտասարդ Հիչքոքի հետ: Ի՞նչ գործ ունեմ նրա հետ: Նա հիմարի մեկն էր, որին ամեն տեղից վռնդում էին, ստորացնում, օգտագործում սեփական նպատակների համար: Երիտասարդ Հիչքոքը անպետք հայր ուներ, և նա ուրախ էր մոր մահվան համար, քանի որ վերջինս ոչնչով առավել չէր: Մի՞թե ես պետք է վերադառնամ անցյալ, որպեսզի տեսնեմ հորս դեմքը մահվան մահճում և չարախնդամ: Նա նույնպես հիմարի մեկն էր: — Մենք բոլորս էլ հիմարներ ենք,- ասաց Կլեմենսը,- և միշտ էլ այդպիսին ենք եղել: Ուղղակի շարունակում ենք միամտորեն կարծել, որ փոխվում ենք ամեն օրվա հետ: Արթնանում ես և մտածում, որ այլևս հիմար չես: Ստացել ես քո դասը: Երեկ հիմար էիր, բայց այսօր առավոտ` արդեն ոչ: Բայց հաջորդ օրը հասկանում ես, որ ինչպես հիմար կայիր, այնպիսին էլ մնացել ես: Ինձ թվում է՝ ելքը մեկն է ` գոյատևելու և ինչ – որ բանի հասնելու համար ուղղակի պետք է հաշտվել մեր անկատարելության հետ և ապրել այդ չափանիշով:


— Ես չեմ ուզում հիշել անկատարի մասին,- հայտարարեց Հիչքոքը,- ես չեմ կարող սեղմել երիտասարդ Հիչքոքի ձեռքը, հասկանո՞ւմ ես: Ո՞րտեղ է նա հիմա: Կարո՞ ղ ես գտնել նրան ինձ համար: Նա մահացել է, գրողը տանի: Ես չեմ կառուցում իմ վաղվա օրը երեկ կատարած հիմարությունների հիման վրա: — Դու ամեն ինչ սխալ ես հասկացել: —Ուրեմն թող ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ: Չնայած արդեն վերջացրել էր նախաճաշը, Հիչքոքը շարունակում էր նստել սեղանի շուրջ և նայում իլյումինատորին: Մնացած տիեզերագնացները տարօրինակ հայացքով զննում էին նրան: — Իսկ մետեորիտները իրականում գոյություն ունե՞ ն,— հանկարծ հարցրեց Հիչքոքը: —Գրողը տանի, դու ինքդ էլ շատ լավ գիտես, որ՝ այո: — Մեր ռադարի էկրակին` այո: Այսպիսի լուսավոր գծեր են տիեզերքում: Ոչ , ես չեմ հավատում այն ամենին, ինչ կատարվում է առանց իմ ներկայության: Երբեմն չեմ հավատում ոչ ոքի և ոչինչի, – նա նայեց լանչը վերջացնող տիեզերագնացներից մեկին, ապա ուղղվեց,- Այստեղ նավի վերին հարկ տանող աստիճան կ՞ա: — Այո: — Ես պետք է անհապաղ տեսնեմ մետեորիտը: — Պետք չէ այդքան նյարդայնանալ, բարեկամ: — Սպասիր ինձ, հիմա կվերադառնամ: Հիչքոքը արագ քայլերով դուրս եկավ: Տիեզերագնացները շարունակում էին դանդաղորեն ծամել ուտելիքը: Որոշ ժամանակ անց նրանցից մեկը բարձրացրեց գլուխը ափսեից: 55


— Ինչքա՞ն ժամանակ է նա այսպիսին է: Հիչքոքին նկատի ունեմ: — Միայն այսօր: — Երեկ էլ էր նա տարօրինակ: — Այո, բայց այսօր ամեն ինչ ավելի բարդ է: —Ինչ – որ մեկը հայտնե՞լ է այդ մասին հոգեբույժին: — Ես կարծում էի, որ ինքնաբերաբար կանցնի: Յուրաքանչյուրն էլ առաջին անգամ տիեզերք ընկնելով՝անցնում է դրա միջով: Ինձ հետ էլ էր նույնը կատարվում: Սկզբում սկսում ես փիլիսոփայել , իսկ հետ վախից դողդողալ, մարմինդ պատվում է սառը քրտինքով, կասկածում ես սեփական ծնողներիդ վրա, չես հավատում , որ կա Երկիր, և վերջում հարբում ես, արթնանում գլխացավով ու ամեն ինչ անցնում է: — Հիչքոքը ոչ մի անգամ չի խմել,- նկատեց ինչ-որ մեկը ,- բայց դա նրան չէր խանգարի: — Չեմ հասկանում, թե ինչպես է անցել նախընտրական հանձնաժողովը: — Իսկ ինչպե՞ս ենք մենք անցել այն: Նրանց մարդիկ են պետք: Տիեզերքը վախեցնում է հասարակ մարդկանց: Այդ պատճառով հանձնաժողովներն այդքան էլ խստապահանջ չեն: — Այս մեկը ոչ մի կերպ չէր կարող պետքական ճանաչվել, — ասաց մեկը — Սա նրանցից է, ովքեր թքած ունեն ամեն ինչի վրա: Նրանից ամեն ինչ կարելի է սպասել: Անցավ 5 րոպե: Հիչքոքը չէր վերադառնում: Կլեմենսը չդիմացավ և կանգնեց` քայլերն ուղղեց տիեզերանավի տախտակամած: Հիչքոքն այնտեղ էր: Նա քնքշությամբ սեղմվել էր ծայրագծերին: — Նա կա,-ասում էր ինքն իրեն: — Իհարկե, կա:


— Իսկ ես վախենում էի, որ չկա,-Հիչքոքը ուշադիր նայեց Կլեմենսին,-ու դու էլ ես ողջ: — Ողջ եմ, և այնքան էլ քիչ տարի չեմ ապրում: — Ոչ, — հակաճառեց Հիչքոքը,- Հիմա, տվյալ պահին, քանի դեռ դու այստեղ ես, դու ողջ ես: Մեկ վայրկյան առաջ դու այստեղ չէիր, և ոչինչ էիր: —Ինձ համար ես ամեն ինչ էի, — չհամաձայնեց Կլեմենսը: — Դա կարևոր չէ: Դու ինձ հետ չէիր,-պնդեց Հիչքոքը,- իսկ դա գլխավորն է: Թիմը ներքևո՞ւմ է: —Այո: — Իսկ կարո՞ղ ես դա ապացուցել: — Լսիր, Հիչքոք, լավ կլինի հանդիպես բժիշկ Էդվարդսին: Ինձ թվում է՝ դու օգնության կարիք ունես: — Ոչ, ինձ հետ ամեն ինչ կարգին է: Իսկ ո՞վ է այստեղ բժիշկը: Դու կարո՞ղ ես ապացուցել, որ նա տիեզերանավի վրա է: — Կարող եմ: Միակ բանը, որ պետք է անել` կանչել նրան այստեղ: — Ոչ, ես ուզում եմ ասել, որ հենց այս պահին, այստեղ կանգնած, դու չես կարող ապացուցել ինձ, որ նա այստեղ է: Ճիշտ չե՞մ: —Իհարկե, մնալով քո կողքին, չեմ կարող: — Այ, տեսնում ես: Դու չես կարող ապացուցել միայն քո մտավոր կարողությունների շնորհիվ: Իսկ ինձ պետք է հենց այնպիսի ապացույց, որ զգամ: Նյութական ապացույցները, որոնց հետևից պետք է գնալ և քարշ տալ այստեղ, ինձ պետք չեն: Ես 57


ցանկանում եմ, որ ապացույցը հնարավոր լինի մտապահել, շոշափել, հոտ քաշել, զգալ այն ամբողջությամբ: Դա անհնար է: Ինչ-որ մի բանի գոյությանը հավատալու համար դու պետք է այն մշտապես ունենաս քո կողքին: Երկիրը կամ մարդուն գրպանդ չես դնի: Իսկ ես ցանկանում եմ հասնել նրան, որ մշտապես կողքիս ունենամ ցանկացած իր` նրա գոյությանը հավատալու համար: Դա ախր այնքան դժվար է. գնալ ինչ-որ տեղ, վերցնել ֆիզիկապես գոյություն ունեցող ինչ-որ իր, միայն ինչ-որ մի բան ապացուցելու համար: Ես չեմ սիրում ֆիզիկական իրերը, քանի որ միշտ էլ հնարավոր է մոռանալ այն ինչ-որ տեղ , իսկ հետո դադարել հավատալ: — Այդպիսին են խաղի կանոնները: — Ես ցանկանում եմ փոխել դրանք: Մի՞թե վատ կլինի հաստատել այս կամ այն իրի կամ մարդու առկայությունը ընդամենը հասարակ մտքի թռիչքով և վստահ լինել, որ ամեն ինչը իր տեղում է: Ես միշտ կիմանայի, թե ինչ տեսք ունի այս կամ այն վայրը իմ բացակայության ընթացքում: Ես կցանկանայի վստահ լինել այդ հարցում: — Անհնար է: — Գիտես, — երազկոտ ասաց Հիչքոքը,- տիեզերքում հայտնվելու միտքը առաջին անգամ ինձ այցելեց 5 տարի առաջ,- Հենց այդ ժամանակ էլ կորցրի աշխատանքս: Ցանկանում էի գրող դառնալ: Մեկը նրանցից, ովքեր շատ են խոսում և քիչ գրում: Դրանք նյարդային, բռնկուն մարդիկ են: Այդ պատճառով,, երբ կորցրի իմ լավ աշխատանքը և հեռացա տպագրական գործից, այդպես էլ չկարողացա ոչինչ գտնել: Այդ ժամանակ ամեն ինչ թարս գնաց: Կինս մահացավ: Ինչպես տեսնում ես, մնայուն ոչինչ չկա, ոչինչ չի մնում այնտեղ, ինչպես դու ես դասավորել: Նյութական իրերի վրա չարժի հույս դնել: Ստիպված էի որդուս թողնել մորաքրոջս խնամակալությանը, գործերս ավելի ու ավելի էին վատանում, և հանկարծ իմ անունի տակ մի պատմվածք տպագրվեց, որը, սակայն, իմը չէր:


— Ես ինչ-որ բան չեմ հասկանում: Հիչքոքի գունատ դեմքը պատվեց սառը քրտինքով: — Կարող եմ միայն ասել այն, որ ես երկար ժամանակ նայում էի տպագրված պատմվածքի էջին, որտեղ գրված էր իմ անունը՝ Յոզեֆ Հիչքոք, բայց ես գիտեի, որ դա մեկ ուրիշն է: Այն փաստը, որ պատմվածքը իսկապես ես եմ գրել, այլ ոչ թե մեկ ուրիշը, ապացուցելու ոչ մի հնարավորություն չկար: Պատմվածքը ինձ ծանոթ էր, ես գիտեի, որ գրել եմ այն, բայց թղթի վրա տպագրված անունը ցույց էր տալիս, որ ես ընդամենը ինչ-որ մի խորհրդանիշ եմ, ինչ-որ մեկի անվանումը: Եվ այն ինձ օտար էր: Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ հաջողակ գրողի կարիերան ինձ համար ոչինչ է, քանի որ երբեք չեմ կարող նույնացնել ինձ իմ անվան հետ: Ամեն ինչ իզուր կլինի: Այդ ժամանակվանից ի վեր չեմ գրում: Մի քանի օր անց պատմվածքներ գտա դարակումս , ես հիշում էի, որ ինքս եմ դրանք մեքենագրել, սակայն համոզված չէի, որ ես եմ դրանք գրել: Ինձ միշտ խանգարել է ապացույցների բացակայության փաստը, ինչ-որ բանի ստեղծման գործընթացի և արդեն ստեղծված իրի միջև ընկած փոսը: Այն , ինչը արդեն ստեղծված է, դառնում է մեռած և չի կարող ապացույց հանդիսանալ, քանի որ այլևս գործողություն չէ: Իրական է միայն գործողությունը: Իսկ այն թղթի թերթը, որում գործողությունը տպագրված և հաստատված է, կարծես թե գոյություն չունի. այն անտեսանելի է: Վերջակետ է դրվում այն ապացույցի վրա, որ եղել է գործողություն: Մնում է միայն հիշողությունը, որին ես չեմ վստահում: Կարո՞ղ եմ արդյոք ես ապացուցել, որ ես եմ գրել այդ պատմվածքները: Ոչ, իհարկե: Կարո՞ղ է ինչ-որ մի հեղինակ անել դա: Ի նկատի ունեմ գարծողությունը ապացույցի վերածելը: Ոչ: Եթե միայն ինչ-որ մեկը քեզ չտեսնի տպագրելուց: Բայց ինչ անել այն դեպքում, երբ չես հորինում, այլ գրում ես ինչ – որ բան , որ թաքնված է ենթագիտակցության խորքում: Այն ժամանակ, երբ աշխատանքը ավարտված է, ապացույց է դառնում հիշողությունը: Այդ կերպ ես սկսեցի ամեն տեղ և ամեն ինչում փնտրել գործողության 59


և արդյունքի միջև եղած այդ փոսը: Ես գտնում էի դրանք ամեն տեղ: Սկսեցի կասկածել, որ ես ամուսնացած եմ եղել, որ տղա ունեմ, որ երբևիցէ աշխատանք եմ ունեցել: Կասկածում էի, որ ծնվել եմ Իլլինոյս նահանգում, որ իմ հայրը հարբեցող էր, իսկ մորս համար գոնե մի բարի բառ չէի կարողանում գտնել: Այդ ամենը ես չէի կարող ապացուցել: Իհարկե, ինձ կարող են ասել, որ լավն եմ, այսպիսին կամ այնպիսին եմ, բայց հարցը դրա մեջ չէ: — Ավելի լավ է դուրս գցիր գլխիցդ այդ ամենը,-անտարբեր կերպով ասաց Կլեմենսը: — Չեմ կարող: Այդ անդունդները և անսահման տարածաչափությունը ինձ հուշեցին աստղերի մասին: Ես ցանկացա հրթիռով հայտնվել տիեզերքում, այդ անէության մեջ` մետաղական, բայց ձվի կեղևի նման փխրուն հրթիռի վրա` հեռու ապացույցների բացակայության տեղերից: Ես հանկարծ հասկացա, որ երջանկություն կգտնեմ միայն տիեզերքում: Ալդեբարան-P-ի վրա կթռչեմ տիեզերք, ապա միանգամից հնգամյա պայմանագիր կկնքեմ դեպի Երկիր գործուղման համար, և այդպես կթռչեմ այստեղայնտեղ մինչև իմ կյանքի վերջին օրերը: —Խոսե՞լ ես այդ մասին հոգեբույժի հետ: — Որպեսզի նա ցեմենտի հիշողության անդունդներն ու փոսերը տաք ջրով և աղմուկով, խոսքերով և շփումո՞վ: Չէ, գոհ ու շնորհակալ եմ,—Հիչքոքը ձայնը կտրեց, —Ես ավելի եմ վատանում, այնպես չէ՞: Արդեն մտածել եմ այդ մասին: Այսօր առավոտ` արթնանալով, մտածեցի, որ ավելի եմ վատացել: Կամ էլ լավացել,-նա կրկին լռեց և խեթ նայեց,-Դու այստե՞ղ ես: Իսկապե՞ս այստեղ ես: Հապա, ապացուցիր: Կլեմենսը բավականին ուժեղ հարված հասցրեց նրա ձեռքին: — Այո, — հանգստացավ Հիչքոքը, ուշադիր մերսելով ձեռքը,- Դու եղել ես այստեղ: Ինչ-որ մի վայրկյան առաջ: Բայց հիմա ես չգիտեմ, արդյո՞ք դու այստեղ ես:


—Շուտով կտեսնվենք, — նետեց Կլեմենսը և շտապեց բժշկի հետևից: Հնչեց տագնապի ձայնը: Մեկ, երկու, երեք: Հրթիռը վեր թռավ, կարծես թե ինչ-որ մեկի ուժեղ աքացիից: Լսվեցին տհաճ, աշխատող փոշեկուլի ձայնի նման հնչյուններ: Կլեմենսը ձայներ լսեց և ներքաշեց իր ականջների մոտ սուլող օդը: Քիչ անց քիթը և թոքերը դատարկվեցին: Կլեմենսի ոտքերը կարծես թե քարացան: Բայն հենց նույն պահին հեռացող օդի ձայնը դադարեց: —Մետեորիտ է, —գոռաց ինչ-որ մեկը: — Բացակը կնքված է, — լսվեց պատասխանը: Այդպես էլ կար: «Սարդ» կոչվող արտաքին վթարների պաշտպանիչ գործիքը արդեն արել էր իր գործը` ծածկելով հրթիռի կոտրված մասը մետաղական փակիչով: Կլեմենսը լսեց ինչ-որ մեկի չանջատվող ձայնը, և ապա` գոռոցներ և վազեց թարմ օդով լցված միջանցքով դեպի մասնաբաժին: Բոլորը հավաքված էին: Հատակին պառկած էր Հիչքոքը: Աչքերը փակ` նա անընդհատ կրկնում էր. —Նա փորձում էր սպանել ինձ! Նա փորձում էր սպանել ինձ! Նրան օգնեցին ոտքի կանգնել, — Դա չպետք է տեղի ունենար,-պնդում էր Հիչքոքը,-մի՞թե ես սխալվում եմ: Նա ուղղված էր դեպի ինձ: Ինչո՞ւ նա արեց դա: — Ամեն ինչ կարգին է, Հիչքոք, ամեն ինչ կարգին է,-հանգստացնում էր նրան կապիտանը: Բժիշկը այդ ժամանակամիջոցում վիրակապ էր դնում Հիչքոքի վնասված ձեռքին: Վերջինս` բարձրացնելով գլուխը, հանդիպեց Կլեմենսի հայացքին: — Նա ուզում էր սպանել ինձ, — բացատրեց նա ընկերոջը: 61


—Ես գիտեմ, — Կլեմենսը հանգստացրեց նրան: Անցավ 17 ժամ: Հրթիռը շարունակում էր իր թռիչքը: Կլեմենսը դուրս եկավ և սկսեց սպասել: Հիմա Հիչքոքի հետ միայն կապիտանն ու հոգեբույժն էին: Նա նստել էր հատակին` պինդ գրկած իր ծնկները: — Հիչքոք! —դիմեց կապիտանը: Լռություն: — Հիչքոք, լսեք ինձ,-իր հերթին փորձ ձեռնարկեց հոգեբույժը: Կլեմենսին տեսնելով` հոգեբույժը դիմեց, —Դուք նրա ընկե՞րն եք: — Այո: —Պատրա՞ստ եք օգնել մեզ: — Եթե կարողանամ: — Այդ անիծյալ մետեորիտը,-դժգոհեց կապիտանը,- Եթե նա չլիներ, սա չէր պատահի: — Վաղ թե ուշ դա տեղի կունենար, — նկատեց հոգեբույժը,-Փորձեք խոսել նրա հետ,դիմեց Կլեմենսին: Կլեմենսը դանդաղորեն մոտեցավ Հիչքոքին, և թեքվելով նրա կողմը` թեթևակի թափահարեց վերջինիս ձեռքը: —Հեյ, Հիչքոք, արթնացիր! Լռություն: — Սա ես եմ, Կլեմենսը, — նա կրկին փորձեց,-նայիր, ես այստեղ եմ:


Նա խփեց Հիչքոքի թևին: Ապա սկսեց մերսել նրա բռնված վիզը, մեջքը, ծնկներին հակված գլուխը: Նա հայացքը ուղղեց հոգենույժի կողմը, բայց վերջինս միայն թեթևակի հառաչեց: Կապիտանը թոթվեց ուսերը: —Գուցե փորձե՞նք շոկային թերապիա, բժիշկ: Հոգեբույժը համաձայնեց, — 1 ժամից: «Այո, — մտածեց Կլեմենսը, — շոկային վիճակից մարդու դուրսքաշումը: Տվեք նրան լավ ջազի չափաբաժին, թափահարեք նրա քթի մոտ քլորոֆիլի թուրմով կամ ձնծաղիկներից պատրաստված գինով, փռեք նրա ոտքերի տակ կանաչ խոտով ծածկված գորգ, օդում ցանեք Շանել-ի օծանելիք, կտրեք նրա մազերն ու եղունգները, գեղեցիկ կին բերեք նրա համար, գոռացեք և տրորեք նրան ոտքերով, ոչնչացրեք նրան և տապակեք էլեկտրականության վրա, լցրեք նրան տանջող բոլոր բացերը, բայց ի՞նչ կարելի է անել ապացույցների հետ: Կարո՞ղ եք արդյոք ցույց տալ դրանք նրան այնպես, որ նա հավատա դրանց: Դուք չեք կարող գրավել երեխայի ուշադրությունը գիշերային սուլոցով 30 տարի շարունակ: Ինչ-որ մի պահի պետք է կանգ առնել: Բայց երբ անեք դա, նա էլի կորած կլինի Ձեր համար, եթե իհարկե, Դուք ընդհանրապես գոյություն ունեք նրա համար» : —Հիչքոք! — Կլեմենսը գոռաց այնքան ուժեղ, ինչքան կարող էր, անսահման հուսահատության մեջ, կարծես թե ինքն էր կանգնած անդունդի եզրին,-Սա ես եմ, քո ընկերը! Արթնացիր! Կլեմենսը շրջվեց և շրջապատի քար լռության մեջ դուրս եկավ: 12 ժամ անց նորից հանկարծակի հնչեց տագնապի ազդանշանը: Երբ բոլորը հավաքվեցին, և ոտնաձայները լռեցին, կապիտանը բացատրեց, —Հիչքոքը, օգտվելով այն առիթից, որ մենակ է մնացել, հագավ սկաֆանդրը և դուրս եկավ տիեզերք: Միայնակ: Կլեմենսը` հաճախակի թարթելով աչքերը, ջանում էր

63


իլյումինատորի ապակուց այն կողմ տեսնել աստղերի լղոզված հետքերը և տիեզերքի թավ մթությունը: —Հիմա նա այնտեղ է, — վերջապես արտաբերեց նա: — Այո: Մեզնից երևի միլիոն մղոն հեռու: Էլ չենք գտնի նրան: Հենց սկզբից հասկացա, որ նա այնտեղ է, երբ միացավ ռադիոն և լսվեց նրա ձայնը: Խոսում էր ինքը իր հետ: —Ինչ էր նա ասում? — Նման մի բան. «Չկան այլևս հրթիռներ: Ոչ մի տեսակ: Եվ մարդիկ էլ չկան ամբողջ տիեզերքում: Չնայած նրանք երբեք էլ չկային: Չկան ոչ մի ծառեր և այլ բույսեր, և չկա ոչ մի աստղ »: Ահա թե ինչ էր նա ասում: Հետո սկսեց նույն խոսքերը ասել իր սեփական ձեռքերի և ոտքերի մասին: Իբր, երբեք էլ ձեռքեր չի ունեցել. «Ոչ մի ոտք: Ո՞րտեղ են ապացույցները, որ ես երբևէ ունեցել եմ դրանցից: Մարմինը նույնպես: Ոչ շրթունքներ ունեմ, ոչ դեմք, ոչ էլ գլուխ: Չունեմ ու երբեք էլ չեմ ունեցել: Միայն տիեզերք, միայն անդունդ …» Բոլորը լուռ նայում էին հեռավոր աստղերին: «Տիեզերք, —մտածում էր Կլեմենսը— Հիչքոքը իսկապես սիրում էր այն: Դատարկություն վերևից, դատարկություն ներքևից, և մի ամբողջական դատարկություն մեջտեղում, իսկ նրա մեջ Հիչքոքը, որը ընկնում է ներքև` առհանդիման ոչ առավոտվան, բայց ոչ էլ գիշերվան…»


Օշո Ռաջնիշ

Մտքեր մարմնի մասին (Հատված «Կնոջ մասին» գրքից)

Նախևառաջ, պետք է մտածել մարմնի մասին: Մարմինը քո հիմքն է, քո բազան: Դու մարմին ես: Իհարկե, դու ավելին ես, քան մարմինը, սակայն այդ «ավելին» կգա հետո: Նախևառաջ, դու մարմին ես: Քեզ ախր սովորեցրել են գնահատել ծաղկի, հասարակ ծաղկի գեղեցկությունը: Քեզ սովորեցրել են գնահատել ծառի, հասարակ ծառի գեղեցկությունը: Քեզ սովորեցրել 65


են գնահատել քարերի, լեռների, ժայռերի, գետերի գեղեցկությունը, բայց քեզ երբեք չեն սովորեցրել հարգել սեփական մարմինդ, չեն սովորեցրել հիանալ նրանով: Այն շատ մոտ է, այդ պատճառով հեշտ է նրա մասին մոռանալը: Սակայն մարմինն ամենագեղեցիկ ֆենոմենն է: Հեշտ չի լինելու սեփական մարմինը հարգելը: Դու միշտ քննադատաբար ես մոտեցել նրան, միշտ թերություններ ես փնտրել: Երբեք չես գնահատել, երբեք չես սիրել և ցանկացել ես, որ ինչ – որ մեկը գա և սիրի քո մարմինը: Բայց եթե դու անկարող ես սիրել այն, ոչ ոք էլ չի կարողանա. քո ենթագիտակցական հույզերը վանելու են մարդկանց: Հենց սովորես ընդունել քեզ, դու գեղեցիկ կդառնաս: Երբ դու ուրախություն կստանաս քո մարմնից, ուրիշները ևս կսկսեն հիանալ քեզնով: Շատերը կսիրահարվեն քեզ, քանի որ դու ինքդ սիրահարված կլինես քեզ: Հիմա դու դժգոհ ես քեզնից: Դու գիտես, որ այլանդակ ես, դու գիտես, որ զզվելի ես, սարսափելի: Ինքդ քո մասին նման պատկերացումը միայն կվանի քեզնից մարդկանց, նման պատկերացումը չի օգնի նրանց սիրահարվել քեզ և նրանք հեռու կմնան քեզնից: Նույնիսկ քեզ մոտենալիս` նրանք կզգան այդ հույզերը և կհեռանան: Իմաստ չունի ինչ-որ մեկի հետևից վազել: Դրա անհրաժեշտությունն առաջանում է միայն ինքդ քեզ չսիրելու դեպքում: Այլապես քո կյանքում արդեն ինչ-որ մեկը կհայտնվեր: Անհնար է սիրահարվել մարդուն, ով իրեն չի սիրում: Այս մարմինը քեզ է պատկանում. քեզ նրանով պարգևատրել է Արարիչը: Օգտագործիր այն, վայելիր այն: Եթե դու սիրես մարմինդ, այն կսկսի փոփոխվել, քանի որ, եթե մարդը սիրում է իր մարմինը, հոգ է տանում վերջինիս մասին, իսկ հոգատարությունը ներառում է ամեն ինչ: Այդ ժամանակ մարդը չի կեղտոտում այն, ինչով պատահի: Այդ ժամանակ


մարդը չի տանջում մարմինը սովից, քանի որ սիրում է այն: Այդ ժամանակ մարդը սկսում է լսել նրան և նրա ազդանշաններին: Երբ մարդը սիրում է իր մարմինը, հոգ է տանում նրա մասին, լսում է նրան, մարմինն ավտոմատիկ գեղեցկանում է: Քեզ դուր չի գալիս քո մարմինը, հենց դա է առաջացնում խնդիր, քանի որ այդ դեպքում դու աստիճանաբար անտարբեր ես դառնում նրա նկատմամբ և դադարում խնամել: Դու ինքդ ես ստեղծում այդ խնդիրը: Մարմինը երբեք խնդիրներ չի ծնում, դրանք ստեղծում է միտքը: Ուղղակի այդպիսին է քո մարմնի մասին քո ուղեղի պատկերացումը: Ուղղակի հրաժարվիր էտալոններից: Սիրիր քո մարմինը. դա քո մարմինն է, դա Արարչի նվերն է քեզ: Մարմինը պետք է ուրախանա, նրա մասին պետք է հոգ տանել:Երբ դու հոգ ես տանում, դու վարժություններ ես կատարում, սնվում ես, քնում ես: Դու խնամում ես մարմինդ, քանի որ դա քո գործիքն է. դու լվանում ես չէ՞ քո մեքենան, անհանգստանում ես ամեն մի թխկոցից, որպեսզի ճիշտ ժամանակին հասկանաս անսարքությունը, ճիշտ չէ՞: Դու հոգ ես տանում նույնիսկ այն մասին, որ քերծվածք չլինի: Պետք է հոգ տանես մարմնիդ մասին և ամեն ինչ տեղը կընկնի. մարմինը հիասքանչ է: Այն մի այնպիսի սքանչելի սարքավորում է, այդքան բարդ և միաժամանակ այդքան հրաշալի աշխատող. այն հաջողությամբ աշխատում է յոթանասուն տարի: Քնած ես թե արթուն, գիտակից ես, թե անգիտակից, մարմինդ շարունակում է լռելյայն աշխատել: Այն չարչարվում է նույնիսկ առանց խնամքի, այն շարունակում է ծառայել քեզ: Դու պետք է շնորհակալ լինես: Փոխիր քո վերաբերմունքը և վեց ամսվա ընթացքում մարմինդ կփոխի իր ձևը: Դու նկատե՞լ ես, թե ինչպես է սերը վերափոխում կնոջը. նա չքնաղ է դառնում, երբ ինչ-որ մեկը սիրահարվում է իրեն: Կինը կարող էր ուշադրություն չդարձնել իր 67


մարմնին, քանի դեռ նրան չէր սիրահարվել տղամարդը. դրանից հետո նա սկսում է խնամել այն: Կինը ժամերով կանգնում է հայելու առաջ, քանի որ ինչ – որ մեկը սիրում է նրան: Նույնը կատարվում է մարմնիդ հետ. դու սիրում ես այն և այն սկսում է փոխվել: Նրան սիրում են, նրան խնամում են և նա զգում է, որ իր կարիքն ունեն: Մարմինը շատ զգայուն մեխանիզմ է, իսկ մարդիկ օգտագործում են այն անխնա և դաժանաբար: Ուղղակի փոխիր քո վերաբերմունքը և կտեսնես:

ՎԵՐՋ


Օգտագործված գրականության ցանկ

Allen Ginsberg. America Allen Ginsberg. A supermarket in California Питер Орловски. Вторая поэма Privilege. D.A. Clarke Джим Мориссон. Зачем стремиться к смерти Yukio Mishima. Swaddling Clothes. Сэмюель Беккет. Осколки Харуки Мураками. Зомби Charles Bukowski. Politics Рэй Бредбери. То ли ночь, то ли утро Ошо. “О женщине”

69


©Tragedy of Individual, Feast of the Public

20-րդ դարի շատ հետաքրքիր ստեղծագործողների գործեր թարգմանված չեն հայերեն և հասու չեն հայ ընթերցողին: Հենց այս բացը լրացնելու համար սկսեցի կատարել թարգմանություններ ռուսերեն և անգլերեն լեզուներից, վերջում ուղղակի պահանջում էին վերածվել ժողովածուի: Մերի Շարոյան


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.