Issuu on Google+


غ¸Æ²ÎîÆì ¸ºÜ ¶ÆÈØàð

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ 2015


Գիլմոր Դեն Մ Ե Դ Ի Ա Կ Տ Ի Վ/Դեն Գիլմոր; Նախաբանը` Քլեյ Շիրքիի.- Եր., «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, 2015.- XVIII էջ, 212 էջ:

Նախագծի հեղինակ և խմբագիր` Սուրեն Դեհերյան

Թարգմանիչներ` Կարինե Դարբինյան, Լևոն Բաղդասարյան

Սրբագրիչ` Թագուհի Սուսլիյան

This book has been translated into Armenian and published by the Journalists For the Future NGO. It was funded through a Department of State Public Affairs Section grant, and the opinions, findings and conclusions or recommendations expressed herein are those of the Author(s) and do not necessarily reflect those of the Department of State.

«Մեդիակտիվ» գիրքը հայերեն է թարգմանվել և հրատարակվել «Լրագրողներ հա նուն ապագայի» ՀԿ-ի կողմից, ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում: Սույն գրքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

ISBN 978-9939-1-0232-0 ¡ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, 2015 ¡ Դեն Գիլմոր, 2015

Սույն գիրքը հրատարակվել է «Քրիեյթիվ քոմընզ հղման ոչ առևտրային օգտագործման 3.0» արտոնագրի ներքո: Մանրամասներին ծանոթացե´ք այստեղ` Creativecommons.org/licenses/by-nc-sa/3.0/us/:


ԴՐՎԱՏԱՆՔԻ ԽՈՍՔԵՐ «ՄԵԴԻԱԿՏԻՎԻ» ՄԱՍԻՆ

iii

«Դեն Գիլմորն ավելի խոր, արդյունավետ և երկար է մտածել մեդիա էվոլյուցիայի հաջորդ փուլերի մասին, քան ուրիշ որևէ մեկը: «Մեդիակտիվում» նա իր գաղափարների ու փորձերի արդյունքները համատեղում է մի ուղեցույցում, որը լի է գործնական խորհուրդներով ու երկարաժամկետ ներշնչանքով բոլոր նրանց համար, ում վրա ազդում են լրատվական միջավայրում տեղի ունեցող արագ փոփոխությունները: Այս գիրքը նրա «Մենք ենք մեդիան» արժեքավոր գրքի արժանի շարունակությունն է»: Ջեյմս Ֆելոուզ (James Fallows), «Ատլանտիկ» ամսագիր, «Բացիկներ Վաղվա հրապարակից» (Postcards from Tomorrow Square) հոդվածաշարի և «Աղճատելով լուրերը» (Breaking the News) գրքի հեղինակ

«Դենի գիրքն օգնում է հասկանալու, թե ե´րբ է մեր կարդացած լուրը վստահելի և արժանահավատ, և ինչպես որոշել, թե ե´րբ է այն միտված մեզ խաբելու: Արժանահավատ մամուլն անհրաժեշտ է ժողովրդավարության գոյատևման համար, և մենք իրոք ունենք այս գրքի կարիքը հենց այսօր»: Քրեյգ Նյումարք (Craig Newmark), craigslist («քրեյգզլիսթ») կայքի հիմնադիր

«Վարպետության դաս 21-րդ դարի մեդիա գրագիտության ոլորտում, որը լիարժեք կերպով աշխատում է բոլոր մակարդակներում` վիքի ծրագրակազմով նավարկելու ամենափոքր մանրամասներից մինչև օրենքի և քաղաքականության բարեփոխմանն ուղղված ողջամիտ ու խելացի առա ջարկներ` լուրերն ավելի հուսալի ու անաչառ դարձնելու համար: Տեղեկատվության դարաշրջանում Գիլմորը լրագրողի տեղեկատու է: «Մեդիակտիվն» ինձ մոտ ոտքի կանգնելու և պատիվ տալու ցանկություն առաջացրեց»: Քորի Դոքթրոու (Cory Doctorow), BoingBoing («ԲոինգԲոինգ») կայքի համախմբագիր/սեփականատեր, «Հանուն հաղթա նակի» (For the Win) գրքի հեղինակ


iv

«Քանի որ պրոֆեսիոնալ և քաղաքացիական լրագրողների միջև սահմանը գնալով անորոշ է դառնում, ուստի «Մեդիակտիվն» օգտակար ճանապարհային քարտեզ է տրամադրում` օգնելու մեզ դառնալ ավելի հնարամիտ սպառող և հեղինակ»: Սթիվ Քեյս (Steve Case), «Ռեվոլուշն» ՍՊԸ (Revolution LLC) նախագահ և գործադիր տնօրեն, America Online ընկերության համահիմնադիր «Ամեն ինչ ճշմարիտ է` առնվազն մեկի համար: Եվ ահա սա է խնդիրը գերմիջնորդավորված աշխարհում, որտեղ բոլորը և յուրաքանչյուրը կարող են ներկայացնել իր սեփական իրականությունը: Գիլմորը կտրուկ քայլեր է ձեռնարկում այս խնդրի դեմ` պահանջելով, որ պասիվ սպառողից դառնանք նոր ձևավորվող մեդիայի ակտիվ օգտվող: Եթե այս գիրքը ձեզ չհանի «Ֆեյսբուքից» և վերադարձնի իրական համացանց, ուրեմն ոչինչ չի կարող դա անել»: Դուգլաս Ռաշկոֆ (Douglas Rushkoff) «Ծրագրավորի´ր կամ եղի´ր ծրագրավորված. տասը հրահանգ թվային դարաշրջանի համար» (Program or Be Programmed: Ten Commands for a Digital Age) գրքի հեղինակ

«Կարևոր գիրք, որը ցույց է տալիս մարդկանց, թե ինչպես պետք է լողալ, այլ ոչ թե խեղդվել տեղեկատվության այսօրվա տարափի մեջ: Դեն Գիլմորն ապրում է թվային տեղեկատվության առաջնագծում, և չկա ուրիշ մեկը, ով ավելի լավ կօգնի մեզ հասկանալու մարտահրավերներն ու հնարավորությունները կամ տալու ճիշտ հարցեր»:

Ռիչարդ Սեմբրուք (Richard Sambrook), «Էդելման» (Edelman) ընկերության փոխնախագահ և բովանդակության գծով գլխա վոր տնօրեն, BBC հեռուստաընկերության «Համաշխարհային լուրերի» նախկին տնօրեն

«Այնպիսի վճռական պահի, երբ վտանգված է լրագրության և ժողովրդավարության ապագան, անսպասելիորեն հայտնվում է «Մեդիակտիվը»` իր իմաստուն և գործնական խորհուրդներով: Ռահվիրա


v

լրագրող և լրագրողների ուսուցիչ Դեն Գիլմորը գործնական ուղեցույց է առաջարկում այն քաղաքացիներին, ովքեր այժմ պետք է դառնան մեդիայի ակտիվ արտադրող և քննադատ-սպառող: Կարդացե´ք այս գիրքն անմիջապես, գնե´ք մեկը ձեր ընկերոջ, մյուսը` ուսանողի համար, ապա հետևեք Գիլմորի խորհուրդներին»: Հովարդ Ռեյնգոլդ (Howard Rheingold), «Սմարթմոբզ» (Smart Mobs) և մեր թվային ապագայի մասին այլ գրքերի հեղինակ

«Դեն Գիլմորի առաջին գիրքը` «Մենք ենք մեդիան», անփոխարինելի ուղեցույց էր «նախկին լսարանի» զարգացման, այսինքն` այն կենսական դերի համար, որով մեդիա սպառողներն սկսում էին հանդես գալ` մեդիա ստեղծելով և տարածելով: Այժմ «Մեդիակտիվում» Գիլմորը զարգացնում է իր ավելի վաղ կատարած աշխատանքը` հստակ և հակիրճ բացատրե լով, թե թվային դարաշրջանում ինչպես հասնել մեդիա գրագիտության: Պարզ ուղեցույցների և ճիշտ ընտրված օրինակների միջոցով Գիլմորը ցույց է տալիս, թե յուրաքանչյուրն ինչպե´ս կարող է նավարկել կիսաճշմարիտ, չափազանցված և բացարձակ ստահոդ լուրերի մեջ, որ այսօր թափանցում են մեդիա միջավայր, և հասկանալ, թե ո´րն է ճիշտը և կարևորը: Ինչպես Գիլմորն է գրում` «Երբ ունենք տեղեկատվության անսահմանափակ աղբյուրներ, և երբ այդքան շատ բան կասկածահարույց է, մեր կյանքը վերածվում է մարտահրավերի, բայց և ավելի հետաքրքիր է դառնում»: Դեն Քենեդի (Dan Kennedy), Նորթիսթերն համալսարանի լրագրության դասախոս, Boston Phoenix-ի նախկին մեդիա քննադատ և Media Nation բլոգի հեղինակ


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Նախաբան....................................................................................................... ix Գլուխ 1. Դարվինյան մեդիա...........................................................................

1

Գլուխ 2. Դառնալով ակտիվ օգտվող. սկզբունքները.................................... 17 Գլուխ 3. Գործիքներ և մեթոդներ մեդիակտիվ սպառողի համար................. 35 Գլուխ 4. Լրագրության զարգացող էկոհամակարգ........................................ 57 Գլուխ 5. Վստահելի մեդիա արտադրության սկզբունքները......................... 71 Գլուխ 6. Գործիքներ և մարտավարություն վստահելի մեդիա

արտադրողների համար .................................................................. 87

Գլուխ 7. Տնօրինեք ձեր առցանց ներկայությունը..........................................107 Գլուխ 8. Ձեռներեցները կփրկեն լրագրությունը, և դու կարող ես

նրանցից մեկը լինել.........................................................................123

Գլուխ 9. Օրենքներ և նորմեր.........................................................................141 Գլուխ 10. Ուսուցանել և ուսանել մեդիակտիվություն...................................165 Գլուխ 11. Արահետ դեպի վաղվա օրը............................................................181 Վերջաբան և շնորհակալություններ...............................................................201 Խոսք երախտագիտության.............................................................................205 Հետգրություն................................................................................................. 209


Քլեյ Շիրքի

Նախաբան

Քանի որ տպագիր և հեռարձակվող մամուլն իր տեղը զիջում է թվային դարաշրջանի տեխնոլոգիաներին, մեդիան հայտնվում է ցնցումների մեջ: Այս փոփոխություններն առաջացրել են մեծ հետաքրքրություն, շփոթմունք և վտանգ, հատկապես երբ գործը հասնում է լուրերին, որոնք այնքան կարևոր են ժողովրդավարական պետություններում: Անհրաժեշտ է մեդիա միջավայր, որը կծառայի մեզ թե´ որպես անհատների, թե´ որպես հասարակության: Սակայն լրագրության ոլորտում առկա ճգնաժամը սահմանափակում է մեր հնարավորությունները` վերահսկելու այն մարդկանց, ովքեր գործում են մեր անունից: Այս սպառնալիքից խուսափելու համար վճռորոշ նշանակություն ունի մեդիա մասնակցությունը. ոչ միայն քաղաքական գործիչներին վերահսկողության տակ պահելու, այլ նաև հավասարակշռելու ազդեցությունը խորամանկ մարդկանց այն ողջ շարքի, ում ապավինում ենք` ոստիկաններ և բժիշկներ, էներգետիկ ոլորտի պատասխանատուներ, դեղագործ-հետազոտողներ, բանկիրներ և բոլոր նրանք, ովքեր կայացնում են այնպիսի որոշումներ, որոնք ազդում են մեզ վրա` առանց մեր ուղղակի միջամտությունը պահանջելու կամ թույլատրելու: Լուրջ լրագրությունն օգնում է այս մարդկանց շարունակելու աշխատել մեր անունից (և այն թույլ չի տալիս մեզ խաբել, երբ մենք աշխատում ենք ուրիշների անունից): Այս խառնաշփոթը հիմք է հանդիսանում բազմաթիվ գաղափարների ու փորձարկումների այն մարդկանց մեջ, ովքեր գիտակցում են ռիսկերը և ցանկանում են օգնել` ստեղծելու արժեքավոր մեդիա այս նոր դարաշրջանում: Փորձերը հիացնում են ինձ` որպես մեդիայի և համացանցի մասին գրող հեղինակի. դրանք հիացնում են նաև Նյու Յորքի և Հարվարդի համալսարանների իմ ուսանողներին: Նրանք տարբերվում են մեծ ու փոքր հարցերում, սակայն նրանց մեծ մասն առնվազն մեկ ընդհանուր բան ունի: Նրանց պատկերացմամբ` լրատվությունը հնարավոր է կարգավո րել` այնպես ստուգելով կամ զտելով աղբյուրները, որ պահպանեն 20-րդ դարի լրատվությունը սպառող մարդկանց հին, համեմատաբար պասիվ, մակերեսային սովորույթները: Դեն Գիլմորը, ինչպես կտեսնեք այս գրքում, բոլորովին այլ մոտեցում ունի: Աղբյուրների կամ խմբագրությունների, լուրերի հոսքը տնօրինող ների կամ մեդիա միջավայրում «այլոց» որակի բարելավումը Դենն իր միակ և նույնիսկ գլխավոր նպատակը չի դարձնում: Դենը ցանկանում է բարձրացնել մեզ, որպեսզի մենք կարողանանք մեր մասնակցությունն ունենալ: Նա ցանկանում է, որ մենք խրախուսենք մամուլին` մատուցելու որակյալ տեղեկատվություն` օգնելով մեզ սովորելու որակյալ տեղեկատվություն պահանջել: Եվ ցանկանում է նաև, որ մենք մասնակցենք որպես արտադրողներ:


x

Լուրերը մեզ` որպես քաղաքացու և սպառողի համար օգտակար դարձնելու Դենի առաջարկն ամենահավակնոտն է: Նա ցանկանում է, որ մենք մեդիակտիվ` մեդիայի ակտիվ օգտվողներ դառնանք, որպեսզի հասնենք լիակատար գրագիտության: Գրագիտություն ��շանակում է ոչ միայն իմանալ, թե ինչպես կարդալ ցանկացած տիպի մեդիա, այլև թե ինչպես ստեղծել այդ մեդիայում սեփական բովանդակությունը և հասկանալ լավ ու վատ օգտագործման տարբերությունը: Դենի ընկալումն այստեղ արտակարգ լայն է: Թեև նա լրագրող է և նրա հետաքրքրությունը լրագրությունն ու հասարակությունն է, Դենն ընկալում է մեդիան և մեր հարաբերությունները նրա հետ վարքագծերի, վերաբերմունքի ու գործիքների լայն շրջանակում, որոնք պետք է ընդունենք: Նա առաջարկում է մի մեթոդ, որով նախ` պետք է ընկալենք մեզ որպես ակտիվ սպառողներ` օժտված բարդ նյութերին թերահավատությամբ և համբերությամբ վերաբերվելու անհրաժեշտ հատկությամբ, ինչպես նաև նյութերի ու աղբյուրների արժանահավատության վերաբերյալ դատողություններ անելու համար անհրաժեշտ գործնական ուղեցույցով: Այնուհետև նա այդ մեթոդով դիտարկում է մեզ իբրև արտադրողներ` առաջարկելով պարզ, սակայն բովանդակալից մի ուղեցույց տարբեր միջոցներով մեր սեփական մեդիան ստեղծելու և այն հանրությանը ներկայացնելու մասին` հորդորելով մեզնից յուրաքանչյուրին մեր մասնակցությունն ունենալ ցանցում, ինչպես նաև ունենալ հիմնական առցանց բազա, որը կվերահսկվի մեր կողմից: Նա խորհուրդ է տալիս մեր ստեղծած մեդիան հասանելի դարձնել այն մարդկանց համար, ում ուզում ենք, որ տեսնի այն (այսօր տեսանելի` նշանակում է որոնման համար հասանելի): Զարգացնելով իր մասնագիտական մոտեցումը մեդիակտիվ լինելու «ակտիվ» բաղադրիչի նկատմամբ` նա առաջարկում է, թե մեզնից յուրաքանչյուրը, այլոց արժանահավատությունը ստուգելուց բացի, ինչպես կարող է տեղեկատվության արժանահավատ աղբյուր լինել: Դենի մեթոդն ընդգրկում է ոչ միայն անհատական, այլև խմբային ակտիվություն: Քանի որ մեր տեղեկատվությունն ու կարծիքներն աշխարհի մասին ավելի ու ավելի շատ են զտվում սոցիալական ցանցերի միջոցով, գիրքը ներկայացնում է գաղափարներ` լինելու իրազեկված համայն քային մասնակից` միմյանց փոխանցելով ոչ միայն հղումներ, այլև դրանք ուղեկցող փաստեր` օգնելով մյուսներին լինելու նույնքան իրազեկ, որքան մենք ենք տեղեկությունը իրար մեջ տարածելիս ու մեկնաբանելիս: Իսկ այդ խմբային ակտիվությունը ձևավորում է զտված տեղեկատվություն կուտակելու ամենաբարձր մակարդակը. ինչպիսի հասարակություն ենք ուզում ունենալ` հաշվի առնելով մեր հասանելիությունն այս նոր գործիքներին ու դրանք ուղեկցող ազատությանը: Դենն ունի արտասովոր կենսագրություն: Նա եղել է հայրենի Սիլիկո նային հովտում հրատարակվող թերթի` «Սեն Ջոս Մերկուրի նյուզի» (San Jose Mercury News) ՙՏեխնոլոգիաներ՚ և ՙԲիզնես՚ սյունակների սյունակագիրը և´ համացանցի բումից առաջ, և´ դրանից հետո: Առաջին բլոգերներից մեկն է, ով թերթում իր աշխատանքային պարտականություններից բացի, գրել է նաև բլոգային նյութեր: Նա գիրք է գրել քաղաքացիական մե-


xi

դիայի մասին այն ժամանակ, երբ գրեթե ոչ ոք տեղյակ չէր այդ գաղափարից: Նա իրականացրել է ակադեմիական ծրագիր, որը լրագրությունն ուսումնասիրում էր ավելի շատ որպես գաղափարական և ձեռներեցության ոլորտ` բաց նորարարության առջև, քան որպես մի զբաղմունք, որով պարզապես զբաղվում են առկա հաստատությունները: Նա նաև մասնակցել է տարբեր մեդիա նախագծերի` որպես հիմնադիր, խորհրդատու և ներդրող: Այլ խոսքով, նա` որպես դիտորդ, մասնագետ և տեսաբան, կանգնած է եղել լրագրության ոլորտում տեխնիկական ուղղվածություն ունեցող մի շարք փոփոխությունների առաջին շարքերում: Դենը գիտի, թե ինչ է հեղափոխությունը, նա գիտի, որ ցանկացած հեղափոխություն նպատակին հասնելու նվազ շանսեր ունի, և գիտի, թե երբ, այնուամենայնիվ, արժի փորձել` չնայած հաջողության հասնելու քիչ հավանականությանը: Ակնհայտ է, որ այսպիսի համարձակ նախագծերից շատերը սովորաբար ձախողվում են: Պակաս ակնհայտ է, սակայն կարևոր է նշել, որ «շատերը» չի նշանակում «բոլորը». այնպիսի գերազանց նախագծեր, ինչպիսին Դենինն է, անպայման հաջողությամբ են պսակվում: Նման բան փորձելու արժեքը հաջողության և անհաջողության հավանականությունը չէ միայն, այլ այդ հավանականությունն է` բազմապատկած ստեղծված արժեքով, եթե իրոք հաջողության հասնենք: Լրագրությունը որակյալ դարձնելու նպատակով հնարավորինս շատ քաղաքացիների մեդիակտիվ դարձնելու հեռանկարը (որովհետև մենք պահանջում ենք, որ այն լինի որակյալ), ինչպես նաև այն հեռանկարը, որ թե´ լրագրություն արտադրողների, թե´ կիրառողների փոքր, սակայն խանդավառ մի խումբ կստանձնի հասարակության ազդեցիկ խավերից հաշվետվություն պահանջելու գործը` ահա սա է, որ իսկապես շատ մեծ արժեք կունենա: Դենն ասում է, որ այս հեղափոխությունը չկանոնակարգված, սակայն չափազանց հետաքրքիր է լինելու: Նա գիտի` ինչ է ասում: Լավ կանենք` լսենք նրան:

Քլեյ Շիրքին (Clay Shirky) հետազոտող է, ուսուցիչ և գրող, ում վերջին գիրքը կոչվում է «Ճանաչողական ավելցուկ. ստեղծագործականությունն ու մեծահոգությունը կապի դարաշրջանում» (Cognitive Surplus: Creativity and Generosity in a Connected Age):


ԽՈՍՔ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

Հաջորդ էջերում կտեսնեք, որ ընդգծել եմ շատ բառեր և արտահայտություններ: Սրանք գրքի առցանց և էլեկտրոնային տարբերակներում ցույց են տալիս հղումները: Քանի որ ամբողջ գիրքը կհրատարակվի առցանց, սա հնարավորություն կտա ձեզ արագ կերպով գնալու դեպի Mediactive.com և ապա դեպի աղբյուր հանդիսացող կայք, որը նշել եմ հղումով: Ես սա անում եմ բազմաթիվ էջերի տողատակում և գրքի վերջում պարունակվող բազմաթիվ ծանոթագրությունների փոխարեն, և այս նախագծի համար սա կարծես առավել լավ մոտեցում է: (Ամեն ինչ չէ, որ վերցված է hամացանցից, իհարկե, և ես տեքստում հստակ նշել եմ, թե ո´րն է հարցազրույցից կամ ոչ առցանց աղբյուրից արված մեջբերում:) Ինչո՞ւ այս ձևը: Ինչպես կտեսնեք, տվյալ նախագիծը չի սահմանափակվում ձեր ձեռքում բռնած գրքով: Այն ընդգրկում է էլեկտրոնային գրքի տարբերակները և առցանց նյութ, իսկ վերջինը, մասնավորապես, դուրս է գալիս տպագիր հրատարակության սահմաններից: Ընդունեք այս գիրքը որպես ավելի մեծ աշխատանքի դյուրընթեռնելի թղթային տարբերակ: Ընթացքում կնկատեք, որ օգտագործված գրականության ցանկ չկա: Դա նույնպես կանխամտածված է: Քանի որ գիրքը լինելու է առցանց, միակ բանը որ պետք է անեք, արագ որոնումն է: Վերջին հաշվով, «Գուգլը» (Google) և մյուս որոնողական համակարգերը, այնուամենայնիվ, իմ ցանկերն են: Վերջում, եթե դուք որևէ սխալ նկատեք, տեղեկացրեք ինձ այդ մասին: Էլեկտրոնային նամակ ուղարկեք dan@mediactive.com հասցեին: Եթե համաձայնեմ, որ սխալ է, ապա կուղղեմ այն առցանց և հաջորդ տպագիր հրատարակության մեջ, և ձեզ կընդգրկեմ ճշտապահության արժեքավոր ընկերներիս շարքում:


ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Սա այն պատմություններից է, որ անմիջապես ուշադրություն է գրավում: Ահա հայցը. ԱՄՆ գյուղատնտեսության քարտուղարության նախկին աշխատակից աֆրոամերիկացի Շիրլի Շերոդը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը ռասիստական մոտեցմամբ: Եթե հավատացել եք դրան առաջին անգամ լսելիս, դուք միայնակ չեք և կարող եք նաև հավատացած լինել, որ դրա համար ճշմարտանման պատճառ ունեք: Վերջապես, այն մասին, որ դա ճշմարտություն է, ասել էին երկրի ավանդական մեդիան, Օբամայի վարչակազմը և Գունավոր բնակչության առաջընթացին աջակցող ազգային ասոցիացիան (NAACP): Մինչև որ 2010 թ. հուլիսին լրատվամիջոցներում տեղի ունեցած պայթյունից տեղեկացանք, որ դա ճշմարտություն չէր: Դա բացահայտ սուտ էր, որն ի սկզբանե հրահրվել էր աջաթևյան բլոգեր և ինքնակոչ սադրիչ Էնդրյու Բրեյթբարթի (Andrew Breitbart), «Ֆոքս նյուզի» (Fox News) նրա դաշնակիցների և այլ պահպանողական կազմակերպությունների կողմից: Բրեյթբարթի բլոգային գրառումը, որը պարունակում էր տեսանյութ, որ բացարձակապես կեղծ տպավորություն էր ստեղծում այն մասին, թե իրականում ինչին էր հավատում և ինչ էր արել Շերոդը, այնուամենայնիվ, չտարածվեց նրա զուտ աջաթևյան գործունեության պատճառով: Այն լայն տարածում ստացավ շատ այլ վախվորած մեդիա կազմակերպությունների, նախագահ Օբամայի գյուղատնտեսության նախարարի և Ամերիկայի ամենանշանավոր իրավապաշտպան կազմակերպության` կոլեկտիվ փաստերի ստուգման ձախողման հետևանքով: Իմ բախտն ինչ-որ չափով բերեց: Ես միաժամանակ լսեցի այս պատմության և նրանում Բրեյթբարթի դերակատարման մասին, և անմիջապես կասկածներ ծնվեցին մեջս: Ես վստահ չէի, որ աֆրոամերիկացին կարող էր ռասիստական մտքեր արտահայտել: Միակ բանը, որ կասկածում էի, այն էր, որ Բրեյթբարթին կարող էին հավատալ` հիմնվելով նրա քաղաքական հակառակորդների տեսակետներն ու գործունեությունը աղավաղող ձայնագրության վրա: Իմ կարծիքով` այն, որ ձայնագրությունն ապացույց է, կասկածից վեր է, և որ նրա արածը հասկանալու միակ ողջամիտ ուղին բացարձակ ապացույցին սպասելն է և ոչ թե նրա ամեն ասածին հավատա լը: Բարի գալուստ 21-րդ դարի մեդիա: Բարի գալուստ արմատապես ժողովրդավարացված և ապակենտրոնացված արարման և տարածման դարաշրջան, որտեղ գրեթե ամեն ոք կարող է հրապարակել և գտնել գրեթե ամեն ինչ, որ հրապարակում են ուրիշները: Բարի գալուստ տեղեկատվության առատության դարաշրջան: Եվ բարի գալուստ տեղեկատվական տարաձայնությունների դարաշրջան: Մեզնից շատերի համար այդ առատությունը նման է հեղեղի, որը խորտակում է մեզ տվյալների տարափում, որոնցից շատերի իսկությունը


xiv

դժվար է գնահատել: Հազիվ թե մենակ լինեք այն հարցում, որ չգիտեք, թե այլևս ինչին կարող եք վստահել: Բայցև անզոր էլ չենք: Ըստ էության, մենք երբեք լավը վատից տարբերակելու ավելի շատ ուղիներ չենք ունեցել, քան այսօր. մի շարք գործիքներ ու միջոցներ են ի հայտ գալիս տեխնոլոգիաների ու մեդիայի հենց այն բախումից, որն առաջացրել է այս շփոթմունքը: Եվ մի´ մոռացեք ամենակարևոր գործիքների` ձեր ուղեղի ու հետաքրքրասիրության մասին: Շատերը, ովքեր ճանաչում են ինձ և իմ աշխատանքը, գուցե հեգնեն այն, ինչ հենց նոր ասացի: Ի վերջո, վերջին տասնամյակը կամ ավելին անցկացրել եմ բոլոր ունկնդիրների մոտ խոսելով քաղաքացիական մեդիայի` ժողովրդավարացված թվային մեդիա գործիքների և ամենուր սփռված թվային ցանցերի խոստումնալից լինելու մասին: Չսխալվե´ք. ես ավելի քան երբևէ հավատում եմ քաղաքացիական մեդիայի ներուժին, մասամբ այն պատճառով, որ ականատեսն եմ եղել մի քանի հրաշալի փորձերի, որոնք հաստատում են այս ներուժը: Սակայն քաղաքացիական մեդիայի առավել խոհուն քննադատները չեն սխալվում իրենց հիմնական տեսակետում. ամբողջ տեղեկատվությունը չէ, որ նույնն է որակով և արժանահավատությամբ: Ես, ինչպես և դուք, որ վերցրել եք այս գիրքը, մտահոգ եմ անհերքելի իրողությամբ. որքան շատ է աղճատվում մեդիան, այնքան շատ անվստահելի կամ անորակ տեղեկատվություն է թափանցում այնտեղ, որտեղ կարդում, լսում կամ դիտում ենք: Այդուհանդերձ, ես չեմ կարող թաքցնել իմ աճող ոգևորությունը մասնակցության այն հնարավորությունների հանդեպ, որ մեզ է ընձեռում թվային մեդիան: Կարծում եմ` դուք էլ եք կիսում այս ոգևորությունը: Անկախ այն բանից` գիտակցո՞ւմ եք, թե՞ ոչ, դուք, անշուշտ, մեդիա ստեղծող եք` գոնե չնչին չափով, իսկ ստեղծագործական գործունեությունն անքակտելիորեն կապված է լավը վատից, օգտակարն անօգուտից, արժանահավատն ան արժանահավատից տարանջատելու գործընթացի հետ: Սա ձեզ վախեցնո՞ւմ է: Հանգստացե´ք: Իրականում այն շատ ավելի բնական, տրամաբանական ու զվարճալի գործընթաց է, քան կարող եք պատկերացնել: Ռիսկի դիմելով չափազանց սրամիտ թվալ` ես համատեղել եմ երկու բառ` մեդիա և ակտիվ, որոնք նկարագրում են իմ նպատակն այս գրքում, կայքում և կից նյութերում. ես ուզում եմ օգնել ձեզ` դառնալու մեդիակտիվ: Նվազագույն փոխհատուցումը կլինի այն, որ կարողանաք նավարկել սահանքներով, ավելի լավ տեսակավորել այն, ինչ կարդում եք (դիտում, լսում և այլն): Եթե դուք էլ շատերի նման հիմնականում մեդիայի պասիվ սպառող եք եղել, ապա ցանկանում եմ օգնել ձեզ, որպեսզի բավարարված զգաք նաև որպես ակտիվ օգտվող: Ես ցանկանում եմ օգնել ձեզ նվազա գույնի հասցնելու համացանցը (և շատ հաճախ, ինչպես մարդիկ են ասում` «հիմնական մեդիան») ողողած կեղծ կամ մոլորեցնող նյութի պատճառով խաբված կամ վատ դրության մեջ հայտնվելու և փոխարենը ավելացնելու հավաստի նյութ գտնելու ձեր շանսերը: Երբ դուք մեդիայի ակտիվ օգտվող դառնաք, ապա կարող եք անել


xv

շատ ավելին, քան ձեր ասածի հանդեպ վստահություն ձեռք բերելն է: Միլիոնավոր մարդիկ արդեն հետևում են սրան` ներգրավվելով բարձրացվող գլոբալ զրույցներում, ինչն օգնում է մեզ և մեր հանրությանն ամեն օր: Դուք կարող եք զբաղվել դրանով մակերեսորեն կամ խորանալ այնքան, որքան ցանկանում եք` ազատություն տալով ձեր ստեղծագործ և կոլեկտիվ բնազդներին: Առցանց մշակույթը, ըստ էության, կոլեկտիվ և միասնական բնույթ ունի, որն այն դարձնում է փոփոխական: Եվ եթե ունեք համակարգիչ, ապա ամենայն հավանականությամբ ունեք նաև գործիքներ կամ անվճար (կամ գրեթե անվճար) հասանելիություն դեպի այդ գործիքները: Այս գործիքների կիրառման առավելությունները բազմաթիվ են: Ինչո՞ւ է անհրաժեշտ բացի ուշադիր ընթերցող լինելուց մասնակցություն ունենալ մեդիա գործընթացին: Որովհետև ձեզ հետ միևնույն աշխարհագրությունն ունեցող ու հետաքրքրությունները կիսող համայնքները կարող են օգտվել ձեր գիտելիքներից, և որովհետև խորքային քննարկումներին մաս կազմելը կարող է քիչ ջանք ներդնելով մեծ բավականություն պարգևել: Նոր մեդիա քննարկումներից շատերը միանգամայն պատահական բնույթ ունեն կամ ոչ այլ ինչ են, եթե ոչ զուտ ժամանց: Սակայն երբ որևէ տեղեկատվություն ենք հրապարակում, ապա ակնկալում ենք, որ ուրիշները տեսնեն և գուցե օգտագործեն այն. անկախ նրանից, դա տեքստ է, տեսանյութ, քարտեզի վրա նշված կետ թե որևէ այլ բան, միշտ լավ է դա անել ազնվորեն, որպեսզի մեր ասածի հանդեպ վստահություն առաջացնենք: Այդ վստահությունը պետք է վաստակել: Խնդրում եմ դրան որպես տհաճ աշխատանքի մի´ վերաբերվեք: Մենք չենք խոսում «կե´ր այն (նաև բանջարեղենը, որ ատում ես), որովհետև քեզ համար օգտակար է» գործողության մասին: Այլ խոսում ենք մի բան անելու մասին, ինչը հաճախ հաճելի ու զվարճալի է, իսկ ընդհանրապես` միանգամայն օգտակար, օգտակար քեզ և մեզ բոլորիս համար: Բայց խնդրում եմ նաև հաշվի առնել, որ մասնակցային մշակույթում մեզնից ոչ ոք լիովին գրագետ չէ, քանի դեռ բոլորս սպառող ենք և ոչ թե արտադրող: Եվ խնդրում եմ, խնդրում եմ` չկարծե´ք, թե ես փորձում եմ ձեզ դարձնել «լրագրող՚, բառ, որը բազում մարդիկ երբեք չեն օգտագործի իրենց բնորոշելու համար բազմաթիվ պատճառներով: Ես, այնուամենայնիվ, կփորձեմ ձեզ համոզել, որ եթե կամենում եք` մարդիկ վստահեն այն ամենին, ինչ առցանց հայտնում եք, ապա արժի հետևել որոշ հիմնական լրագրության սկզբունքների: Մասնակցության բազմաթիվ աստիճաններ կան` ձեր կարդացածը խելամտորեն մատուցելուց մինչև վճարվող լրագրող լինելը. տարբեր ժամանակահատվածներում դուք կարող եք զբաղեցնել այդ սպեկտրի ձեր նախընտրած աստիճանը: Մեզնից շատերը երբեք լրագրող չեն դառնա, սակայն մեզնից յուրաքանչյուրը ի զորու է, և շատերը պետք է կատարեն լրագրողի նպատակաուղղված գործառույթը կամ գոնե օժանդակեն մեր գիտելիքների ու գաղափարների ձևավորվող էկոհամակարգին: Անկախ այն բանից` ձեր նպատակը պարզապես տեղեկատվական խառնաշփոթը կարգավորե՞լն է, թե որպես մեդիա արտադրող հաջողու -


xvi

թյան հասնելը, թե՞ մեկ այլ բան, այս գիրքը գրելու և նրան կից կայքը (mediactive.com) ստեղծելու իմ նպատակը ձեզ օգնելն է: Այնպես որ, այստեղ ներկայացվածը համարեք որպես «օգտատիրոջ ուղեցույց» դեպի ժողովրդավար մեդիա: Թեև ես կներկայացնեմ մեդիակտիվ դառնալու բազմաթիվ կոնկրետ առաջարկություններ, սակայն ուղերձը, որն ընկած է նրա հիմքում, ավելի կարևոր է. հուսով եմ` կարող եմ մարդկանց համոզել ընդունելու որոշ կարևոր սկզբունքներ` լինելու և´ իրազեկ սպառող, և´ արտադրող: Մենք կարող ենք ընդլայնել մեր հետաքրքրությունների շրջանակը: Կարող ենք խորացնել մեր գիտելիքները: Սակայն միակ բանը, որ ընդլայնել չենք կարող, ժամանակն է: Ինչևէ, մենք կարող ենք այն ավելի արդյունավետ օգտագործել: Պետք է նախևառաջ վերանայել մեդիայի վերաբերյալ հիմնական մոտեցումները: Դա ձեզնից լրացուցիչ րոպեներ կամ ժամեր չի խլի, և ժամանակը, որ տրամադրում եք մեդիային, առավել արդյունավետ կդարձնի: … Սա տպագիր գրքերի համար արագ դեպի շուկա, ավելին` պատվերով տպագրման մեթոդների դարաշրջան է. այսինքն` հրատարակիչները տպագրում են տեքստը թղթի վրա, կարում այն կազմին և առաքում գնորդներին: Այս ավանդական գրքերը, որոնք սիրում և դեռ գնում եմ` չնայած իմ թվային սովորություններին, մշտականություն ու կայունություն են ներկայացնում: Այնպես որ, իմաստ ունի այս կոշտ կազմով գրքում տեղադրել այնպիսի նյութ, որը շատ արագ չի փոխվում: Մինչդեռ մարտավարությունը, որ կօգտագործենք նպատակին հասնելու համար, կարող է տարեցտարի փոխվել` կախված այն գործիքներից, որոնք հասանելի կլինեն. սկզբունքները շատ չեն փոխվում, եթե չասենք` ընդհանրապես չեն փոխվում: Իսկ այն նյութը, այդ թվում` գործիքներն ու տեխնիկան, որ արագ են փոփոխվում, նպատակահարմար է տեղադրել mediactive.com-ում: Հատ կապես թարմացումների դեպքում դա ճիշտ տիրույթ է: Ես բաժանել եմ գիրքը երեք հիմնական մասերի: Առաջին մասը սահմանում է սկզբունքները և պարզաբանում որոշ հմտություններ, որոնք պետք է հասկանաք ակտիվ սպառող/օգտվող լինելու համար` ստանալու ամենաթարմ, ամենաօգտակար տեղեկատվությունը, որպեսզի կարողանաք կենցաղային և քաղաքացիական ճիշտ որոշումներ կայացնել: Երկրորդ մասը կօգնի ձեզ ընդլայնելու այդ գործունեությունն առավել գործնական ոլորտում` անմիջապես քննարկմանը միանալով: Դուք կպարզեք, որ ինքնըստինքյան մեդիա արտադրող եք դառնում (քանի որ որոշ իմաստով գուցե արդեն անում եք դա), ուստի այստեղ տեղին են նաև արժանահավատ արտադրող լինելու սկզբունքներն ու հմտությունները: Վերջին մասն ավելի լայն սահմաններ ունի. այն ուսումնասիրում է մեր կյանքի և հասարակության համար որոշ կարևոր խնդիրներ, որոնք պետք է լուծենք միասնաբար և ոչ որպես անհատներ: Մենք նաև մի փոքր առաջ կանցնենք` խոսելու, թե ո´ւր ենք գնում, և ի´նչ է անհրաժեշտ ունենալ հնարավորինս լավ մեդիակտիվ ապագայի համար:


Մաս I

xvii

Դարվինյան մեդիա. մեդիայի և լրագրության էկոհամակարգն արագ է զարգանում` դառնալով առավել բազմազան և խառնաշփոթ: Ինչպե՞ս սա տեղի ունեցավ: Ի՞նչ պետք է անենք այդ կապակցությամբ: Դա մեր գործն է, ոչ միայն «նրանց», քանի որ մենք ենք մեդիան: Մեդիայի սպառման սկզբունքները. մենք սկսում ենք սկզբունքներից, քանի որ դրանք են հիմքը` թերահավա´տ եղեք, ձևավորե´ք ձեր կարծիքը, ընդլայնե´ք ձեր մտահորիզոնը, շարունակե´ք հարցեր տալ և ձեռք բերե´ք մեդիա հմտություններ: Գործիքներ և մարտավարություն ակտիվ սպառողի/օգտվողի համար. այստեղ մենք դիտարկում ենք որոշ կոնկրետ քայլեր, որպեսզի կարողանանք կիրառել սկզբունքները: Լրագրության զարգացող էկոհամակարգ. սա երկար ժամանակ պա հանջեց` հասնելու այնտեղ, որտեղ գտնվում ենք, և դարձյալ ժամանակ կպահանջի` հասնելու այնտեղ, ուր այժմ գնում ենք: Էկոհամակարգը դառնում է ավելի բազմազան և այն ավելի ամուր կլինի:

Մաս II

Մեդիա արտադրության սկզբունքները. եղեք հստակ, ճշգրիտ, անկողմնակալ, անկախ և թափանցիկ: Գործիքներ և մարտավարություն վստահելի մեդիա արտադրողների համար. մենք կդիտարկենք գործիքներ` մեդիա արտադրելու համար և մեթոդներ` տեղեկատվության վստահելի աղբյուր դառնալու համար: Տնօրինեք ձեր առցանց ներկայությունը. եթե դուք չբնորոշեք ձեզ այս ավելի ու ավելի հրապարակային դարձող աշխարհում, ապա էական վտանգ կա, որ դա կանեն ուրիշները: Ավելին` դուք պետք է ստեղծեք և պահպանեք ձեր առցանց ներկայությունը: Ձեռներեցները կփրկեն լրագրությունը, և դու կարող ես նրանցից մեկը լինել. փորձարկումներն են այժմ գերիշխում և որոշ հիանալի արդյունք են տալիս, սակայն ավանդական և նոր մեդիա կազմակերպությունները դեռ հնարավորություն ունեն գոյատևելու, եթե ոչ բարգավաճելու մեդիակտիվ աշխարհում:

Մաս III

Օրենքներ և նորմեր. օրենքը, բացի ֆիզիկական աշխարհից, կիրառելի է նաև կիբերտիրույթում: Պակաս կարևոր չէ ընդունենք, որ օրենքը չի կարող և չպետք է կիրառվի որոշ իրավիճակներում: Հասարակական նոր մերը ևս պետք է փոփոխվեն: Մեդիակտիվության ուսուցում. ծնողները պետք է հասկանան, որ այս ամենն իրենց և իրենց երեխաների համար է: Դպրոցներն ու ուսուցիչները նույնպես որոշիչ դեր կխաղան: Նաև կքննարկենք, թե ինչու լրագրության ուսուցիչներն ու լրագրողները պետք է ոլորտի առաջնորդ դառնան:


xviii

Արահետ դեպի վաղվա օրը. ի՞նչ գործիքներ ու տեխնիկական միջոցներ պետք է ստեղծել կամ կատարելագործել, որպեսզի ունենանք մեզ անհրաժեշտ վստահելի տեղեկատվական էկոհամակարգը: Վերջաբան. ինչպե՞ս ստեղծվեց այս գիրքը` որպես մեդիակտիվության փորձ, և ինչ հույսեր ունեմ, որ կփոխվի հաջորդ տարբերակում: Ո՞ւմ համար է սա

Ես իսկապես բոլորից չէ, որ ակնկալում եմ` տեղից թռչեն ու դառնան մեդիակտիվիստ: Դա հրաշալի կլիներ, սակայն նման բան չի լինի: Եթե դեռ թիկն եք տվել բարձին, գուցե կարողանամ օգնել ձեզ պատկերացնելու այն արդյունքները, երբ ելնեք և պահանջեք ավելին, քան ստանում եք, որպեսզի առավել իրազեկված լինեք այն ամենից, ինչը կարևոր է ձեզ համար: Եթե արդեն ակտիվ սպառող եք, հուսով եմ ձեզ համոզելու թեկուզ փոքր չափով ձեր հաջորդ քայլն անել ու մասնակցել մեդիա ոլորտի լրագրողական հատվածում: Եթե նախկին մասնակից եք, գուցե կարողանամ համոզել ձեզ ավելի ակտիվ դերակատարում ունենալ ձեր համայնքի տեղեկատվական հոսքում: Մենք մեկս մյուսի օգնության կարիքն ունենք: Ջանքերը կփոխհատուցվեն:


ԳԼՈՒԽ 1

Դարվինյան մեդիա

2010 թվականի հունվարի սկզբին էլեկտրոնային նամակ ստացա իմ մի գործընկերոջից, ով այն ստացել էր իր հորից, վերջինս էլ գտել էր այն էլնամակներում: Այն այսպես էր սկսվում. «Հիշո՞ւմ եք 1987 թվականը…» Կառուցվածքն ու ոճը սիրողական էին, իսկ ոգին` ընկերական: Ահա մի հատված դրանից.

Կարծում եմ` ձեզ կհետաքրքրի այս մոռացված տեղեկատվությունը………. 1987 թվականն էր: Վերջերս դասախոսություններից մեկի ժամանակ նրանք միացրել էին մի հին լրատվական տեսանյութ այն մասին, թե ինչպես է փոխգնդապետ Օլիվեր Նորթը Ռեյգանի վարչակազմի տարիներին վկայություն տալիս «ԻրանԿոնտրաս» գործով լսումների ժամանակ: Օլին երրորդ աստիճանի կոչում ստացավ Աստծո և երկրի առջև, սակայն այն, ինչ նա ասաց, ցնցող էր: Նրան հունից հանեց մի սենատոր. «Դուք վերջերս 60.000 դոլա՞ր եք ծախսել տան անվտանգության համակարգի համար»: Օլին պատասխանեց. «Այո´, սըր»: Սենատորը շարունակեց` փորձելով շարժել ներկաների ծիծաղը. «Դա մի քիչ շատ չէ՞ր»: «Ո´չ, սը´ր»,- շարունակեց Օլին: «Ո՞չ, ինչո՞ւ ոչ»,- հարցրեց սենատորը: «Որովհետև վտանգված էր իմ և ընտանիքիս կյանքը, սը´ր»: «Վտանգվա՞ծ: Ո՞ւմ կողմից»,- հարցրեց սենատորը: «Մի ահաբեկչի, սը´ր»,- պատասխանեց Օլին: «Ահաբեկչի՞: Ի՞նչ ահաբեկիչ կարող էր ձեզ այդչափ վախեցնել»: «Նրա անունն Օսամա բեն Լադեն է, սը´ր»,- պատասխանեց Օլին: Այդ պահին սենատորը փորձեց կրկնել անունը, սակայն չկարողացավ արտասանել այն, ինչն այն ժամանակ չէին կարողանում անել շատ մարդիկ: Մի երկուսը ծիծաղեցին այդ փորձի վրա: Ապա սենատորը շարունակեց: «Ինչո՞ւ եք այդքան վախենում այդ մարդուց»,- հարցրեց նա: «Որովհետև, սը´ր, նա ամենաչար մարդն է, որ ես գիտեմ»,պատասխանեց Օլին: «Եվ ի՞նչ եք առաջարկում անել նրա հետ»,- հարցրեց սենատորը:


2

Ø»¹Ç³ÏïÇí

«Դե, սը´ր, եթե ինձ մնար, ես կառաջարկեի մարդասպանների խումբ կազմել և նրան ու նրա մարդկանց վերացնել երկրի երեսից»: Սենատորը չհամաձայնեց այս մոտեցմանը, ահա այն ամենը, ինչ ներկայացված էր տեսանյութում: Ի դեպ, այդ սենատորն Ալ Գորն էր1:

Բավականին տագնապալի նյութ է, այնպես չէ՞: Իրականում ո´չ, քանի որ այն գեղարվեստական նյութ է` բացահայտ քարոզչության նպատակով: Օլիվեր Նորթը Սենատի որևէ լսումների ժամանակ երբևէ նման բան չի ասել: Ոչ էլ Ալ Գորը: (Ես գիտեմ, քանի որ, ի թիվս այլ բաների, այն ճշտել եմ Snopes («Սնոուփս») կայքի միջոցով, որտեղ ներկայացվում է իրականությունը: «Սնոուփսին» ավելի հանգամանորեն կանդրադառնամ 3-րդ գլխում:) Ի՞նչ էր եղել: Ըստ էության այն, ինչ լինում է բազմաթիվ նմանօրինակ էլնամակների պարագայում: Առնվազն երեք պարզ նպատակ կար. 1) 1980-ականների աջաթևյան կուռք Օլիվեր Նորթին վերածել ժամանակակից հերոսի, 2) մոլի լիբերալ Ալ Գորին վերածել ապուշի, 3) մտացածին իրավիճակն օգտագործել` խթանելու ակտիվ ռազմական գործողությունների և պետական հովանավորչությամբ սպանությունների գաղափարը: Կա մի ազնիվ տարբերակ 3-րդ նպատակի համար, թեև այս նամակի սկզբունքային անազնվությունը փչացրեց այդ տարբերակը բոլոր նրանց համար, ովքեր գեթ չնչին նախապատրաստական աշխատանք էին կատարել: Այն ինձ ուղարկելով` գործընկերս հասկացրեց, որ թերահավատորեն է վերաբերվում դրան: Սակայն այս շղթայում ընդգրկված քանի՞ հոգի հավատացին այդ նամակին, մինչև այն գործընկերոջս և իմ էլփոստարկղ հասնելը: Ես չպետք է խոսեմ տեղեկատվական խառնաշփոթից, որտեղ էլնամակը նավաբեկորների ընդամենը փոքր, սակայն թունավոր մի կտոր է: Լրատվության գերհոսքի դարաշրջանում մենք լողում ենք իրականի ու անիրականի միջով, իսկ երբեմն էլ տարակուսում` կխորտակվե՞նք արդյոք, թե՞ ոչ: Մենք այդպես չենք մտածում կամ գոնե չպետք է այդպես մտածենք: Իհարկե, մենք հայտնվել ենք արմատապես ժողովրդավար և ապակենտրոնացված մեդիա մշակույթում, որը մատուցում է հսկայածավալ տեղեկատվություն, որի ահռելի մասը կեղծ է կամ պարզապես սխալ: Սակայն ինչ պես կուսումնասիրենք հետագա գլուխներում, այս մշակույթը նաև փոխ հատուցում է կարևոր գործիքներով և մեթոդներով` կառավարելու այդ հոսքը և հասկանալու` ի՞նչն է իրական, իսկ ի՞նչը` ոչ: Ավելին, չնայած որոշ մարդիկ աղբ են տարածում` միտումնավոր կամ պատահաբար, բայց կան շատերը, ովքեր իսկապես հավաստի և թարմ 1. Ալբերտ Առնոլդ Գոր Կրտսեր` հայտնի իբրև Ալ Գոր` ամերիկացի քաղաքական գործիչ, փաստաբան և բարերար, ով 1993-2001 թթ. զբաղեցրել է Միացյալ Նահանգների փոխնախագահի պաշտոնը` Բիլ Քլինթոնի նախագահության օրոք:


¸»Ý ¶ÇÉÙáñ

3

տեղեկատվությամբ լի ապագայի հույս են ներշնչում: Դիտարկենք Ushahidi («Ուշահիդի») նախագիծը և նրա համահիմնադիր, Աֆրիկայում բնակվող քենիացի փաստաբան Օրի Օկոլլոյի (Ory Okolloh) օրինակը: 2010 թ. Հաիթիի սարսափելի երկրաշարժից հետո «Ուշահիդին», որն ի սկզբանե ստեղծվեց հետևելու Քենիայի ընտրական լուրերին, տվեց «Հաիթիի ինտերակտիվ ճգնաժամային քարտեզի» մեկնարկը` հետևելու ավերված կղզի-պետությունում ծավալվող իրադարձություններին: Տեղեկատվությունը ստացվում էր տեղացիներից կարճ հաղորդագրությունների, վեբի, էլփոստի, ռադիոյի, հեռախոսի, «Թվիթերի», «Ֆեյսբուքի», առցանց ուղիղ կապի և այլ ամփոփագրերի միջոցով: Ֆլեթչերի դիվանագիտական դպրոցի «իրավիճակի գնահատման կենտրոնում» կամավորները, նախքան քարտեզագրումը, կարդում էին ամփոփագրերը` անտեսելով այն մանրամասները, որոնք հավաստի չէին համարում: Ո՞ւմ համար էր սա: Յուրաքանչյուրի, ով ուներ դրա կարիքը կամ ուզում էր դա, սակայն «Ուշահիդի» թիմը հույս ուներ, մասնավորապես, որ մարդասիրական համայնքը քարտեզը կօգտագործեր որպես ուղեցույց: Ահա թե ինչ է եղել: Հաիթիի ծովային կորպուսի ներկայացուցիչներից մեկը կազմակերպությանը գրել էր. «Խոսք չեմ գտնում «Ուշահիդիի» արածը գնահատելու համար: Ձեր կայքը ամեն օր կյանքեր է փրկում»: Ամենուրեք, ուր այս օրերին լինում եմ, հանդիպում եմ Օկոլլոյի պես մարդկանց, ովքեր ջանում են ստեղծել և մշակել տեղեկատվական էկոհամակարգ, որը կարող ենք օգտագործել առավել ճիշտ որոշումներ կայացնելու համար: Նրանց մի մասը մեդիա արտադրող է: Մյուսներն օգնում են մեզ գլուխ հանելու այդ ամենից: Իսկ շատերն էլ, ինչպես Օկոլլոն, այդ երկուսը միասին են անում: Նրանց արածից առավելագույնս օգտվելու համար մեզնից յուրաքանչյուրը պետք է գնահատի սեփական հնարավորությունը և առաջնորդ վի դրանով: Քանի որ տեղեկատվության անսահմանափակ աղբյուրներ ունենք, և քանի որ դրանցից շատերը կասկածելի են, մեր կյանքն առավել մարտահրավերային է դառնում: Այն նաև ավելի հետաքրքիր է դառնում: Տեղեկատվության արտահոսքը լրատվամիջոցների հանդեպ ակտիվ մոտեցում է պահանջում, մասամբ` կառավարելու այն հեղեղը, որ ամեն օր թափվում է մեզ վրա, ինչպես նաև` իրազեկված դատողություններ անելու այն ամենի կարևորության մասին, ինչ տեսնում ենք: Լինելով լուրերի և տեղեկատվության պասիվ սպառող` 20-րդ դարավերջի զանգվածային լրատվամիջոցների մեր սովորությունը համահունչ չէ նոր դարի լրատվության ոլորտի թվային դարաշրջանի հետ, որտեղ տեղեկատվություն ստացվում է գրեթե ամեն տեղից և յուրաքանչյուրից: Այդ յուրաքանչյուրը կարող ենք լինել դուք և ես, իմ և ձեր հարևանները: Ինչ-որ մեկը քարոզչական էլնամակ է ստեղծել մի բանի մասին, ինչը երբեք չեն ասել Օլլի Նորթն ու Ալ Գորը «Իրան-Կոնտրաս» լսումների ժամանակ: Սակայն դուք կամ ես, կամ ցանկացած մեկը, ում ճանաչում ենք, կարող է ստեղծել նույնքան արժանահավատ մի բան, որքան այդ մոլորեցնող հորինված պատմությունն էր: Այն, որ այս դուռը բացվել է մեր


4

Ø»¹Ç³ÏïÇí

առջև, հզոր դրական և ժողովրդավարական առաջխաղացում է: Մինչդեռ յուրաքանչյուր ոք, ով ոտք կդնի դրանից ներս, պետք է զբաղվի նոր տիպի մեդիա գրագիտությամբ, որը հիմնված է և´ սպառողների, և´ արտադրողների համար նախատեսված հիմնական սկզբունքների վրա, որոնք կուսումնասիրենք հաջորդ գլխի սկզբում: Այս ուղղությամբ պետք է աշխատել հենց հիմա: 21-րդ դարի մեր ժողովրդավար մեդիան հնարավորության և վտանգի հարթակ է: Այն, թե ինչպես ենք ապրում, աշխատում և դրսևորում մեզ թվային դարաշրջանում, էապես կախված է այն բանից, թե ինչպես ենք օգտագործում այդ մեդիան: Հաջորդ երկու գլուխները կառաջարկեն գործնական և արդյունավետ միջոցներ` հասկանալու, թե ի´նչ է թվային մեդիան, և կիրառելու այդ հասկացածը մեր առօրյա կյանքում: Բայց նախ եկեք մի փոքր հետադարձ հայացք գցենք. անցյալը կօգնի մեզ հասկանալու ներկայիս աշխարհը:

1.1 Ինչպե՞ս հայտնվեցինք այստեղ

Հազարամյակներ պահանջվեցին մարդկանցից ժողովրդավար մեդիա արտադրելու համար: Երբ հնագույն մարդիկ սկսեցին նկարել քարանձավների պատերին, նրանք ստեղծեցին մնայուն և արժեքավոր փաստեր: Քարանձավի անշարժ պատերն իրենց տեղը զիջեցին քարե և կավե տախտակներին, որոնք էլ փոխարինվեցին պապիրուսից և կենդանիների կաշվից պատրաստված թղթով, ինչպես նաև մատյաններով: Սրանց հաջորդեցին հնագույն գրքերը` գրագիրների ստեղծած եզակի հրատարակությունները, դնելով, ըստ իս, մեդիա 1.0-ի` տպագիր մամուլի սկիզբը: Շարժական տպագրությունը ու տպագիր մամուլը` իրենց հնագույն և ամենահայտնի դրսևորումը գտնելով Գուտենբերգի Աստվածաշնչում, ազատագրեցին Աստծո խոսքը հոգևորականների հսկողությունից: Սա մարդկության կողմից մեդիայի առաջին սկզբունքային ժողովրդավարա ցումն էր: Տպագրական հաստոցները անհատների խոսքը ��ասցրեցին ընթերցողներին գրքերի, գրքույկների, թերթերի, ամսագրերի և այլնի միջոցով: Խարխլվեցին հասարակարգեր, իսկ որոշները` տապալվեցին: Անդառնալիորեն փոխվեցին քաղաքակրթությունները: Երբ հեռագիրն առաջին անգամ լույսի արագությամբ տեղեկատվու թյուն փոխանցեց մեծ հեռավորությունների վրա, սկսվեց նոր բեկումնային շրջան: Կոչենք այն մեդիա 1.5, երբ տեղեկատվությունը փոխանցվում էր վայրից վայր, բայց ոչ անմիջապես մարդկանց: Սա հանգեցրեց հաջորդ դարակազմիկ հերթափոխին: Հեռարձակումը մեդիա 2.0-ն է. զանգվածային լրատվությունն ակնթարթորեն մեծ տարածություններ է կտրում: Ռադիոն լուրեր և տեղեկատվություն բերեց` գումարած մարդկային ձայնի հնչողություն, ինչն անմիջապես հանգեցրեց թե´ բարու, թե´ չարի ազդեցությանը: Ֆրանկլին Ռուզվելտը շատ բան արեց տագնապած ազգաբնակչությանն իր ելույթներով հանդարտեցնելու համար, մինչդեռ Հիտլերն օգտագործեց ռադիոն, ի թիվս այլ լրատվամիջոցների, իր ժողովրդին մոլեգնության հասցնելու համար:


¸»Ý ¶ÇÉÙáñ

5

Հեռուստատեսությունը, ականջներից բացի, ներգրավեց նաև աչքերը` ֆիլմի շարժվող պատկերներն անմիջապես ռադիոհեռարձակմանն ավելացնելով: Սա մեծ առաջընթաց էր (մեդիա 2.5), սակայն ոչ այնքան խոշոր, որքան այն, որ դեռ պետք է տեղի ունենար: Համացանցը մեդիա 3.0-ն է, որը միավորում է նախկինում ստեղծված ամեն ինչ, և սա արմատապես ժողովրդավար մեդիա է, ինչը միայն այժմ ենք սկսում լավ հասկանալ: Բայց մինչ այժմ հիմնականում փակ համակարգը բացվելով ի հայտ են գալիս բառի բուն իմաստով անսահմանափակ հնարավորություններ: Իսկ դա լավ է` հաշվի առնելով, թե ինչ է տեղի ունենում ավանդական մեդիայում:

1.2 Մեդիա կազմակերպությունների վերելքն ու անկումը

Այդ տեխնոլոգիական զարգացումները, որոնք տվեցին մեզ մեդիա 3.0, գրեթե աղետալի վիճակի հասցրեցին, առնվազն ֆինանսական առումով, այն ոլորտը, որը մենք հիմա կոչում ենք լրագրության ինդուստրիա` լրագրություն արտադրողների հզոր կորպորատիվ միություն, որ ի հայտ եկավ 20-րդ դարի երկրորդ կեսին: Հատկապես վերջին տասնամյակի ընթացքում իրականությունը դաժանորեն բախվեց լրատվական բիզնեսին: Հրատարակություններն ու հեռարձակող հաղորդումները սպառում են իրենց նախկին էությունը: Ի՞նչ տեղի ունեցավ: Պարզ պատասխան` անհետացավ գովազդը: Ճշմարիտ է, սակայն չափազանց պարզ: Եկեք մի փոքր խոր դիտարկենք: Սերմերը ցանվել էին տասնամյակներ առաջ, երբ ակնհայտ դարձավ, որ թերթերին ու տեղական հեռուստաընկերություններին արտոնագիր էին տրամադրում խոշոր շահույթ ստանալու նպատակով: Պատճառը հետևյալն էր. հեռարձակման կամ հրատարակման պատնեշը, այն է` տպա գիր և հեռարձակվող լրատվամիջոցների արտոնագրերի արժեքը, որն անհրաժեշտ էր պոտենցիալ մրցակիցների շուկա մուտք գործելու համար, չափազանց բարձր էր: Օրաթերթերի բիզնես մրցակցությունը կտրուկ թուլանում էր. մինչև անցյալ դարի վերջը կային սակավաթիվ համայնքներ, որոնք մեկից ավելի թերթ ունեին: Այսպիսով, թերթերը մոնոպոլիա էին, իսկ տեղական հեռուստակայանները` օլիգոպոլիա: Մոնոպոլիա նշանակում էր սահմանել ավելի ու ավելի բարձր գին ոչ այնքան բաժանորդների, որքան գովազդատուների համար, ովքեր իրենց համայնքներում գնալու ուրիշ տեղ չունեին, եթե ունեին որևէ բան, որ ուզում էին վաճառել հնարավորինս լայն սպառողական զանգվածի: Ոչ մի այլ բան այնքան ավելի զուտ եկամուտ չէր ապահովում, որքան փոքրիկ հայտարարությունները, այն մեկ-երկու տողանոց ծանուցումները, որոնցով լցված էին թերթերից շատերը: Իրականում թերթերի համար հայտարարությունները շահույթի թիվ մեկ աղբյուրն էին: «Ուոլ սթրիթը» (Wall Street) սիրում էր թերթային կորպորացիաներ, որովհետև մոնոպոլիաները մեծ հրճվանք են սեփականատերերի համար այնքան ժամանակ, քանի դեռ դրանք գոյություն ունեն. կարող եք շարու-


6

Ø»¹Ç³ÏïÇí

նակ բարձրացնել գները, և ոչ ոք ձեզ չի կարող կանգնեցնել: Այսպիսով, երբ թերթ հրատարակող ընկերություններն իրենց բաժնետոմսերը վաճառում էին հանրությանը հաճախ կապիտալը մեծացնելու նպատակով, որպեսզի կարողանային ավելի շատ բաժնետոմսեր գնել, ներդրողները բարձրացնում էին այդ ընկերությունների գները. շահույթի չափը և բաժնետոմսերի գները շարունակում էին աճել: Քանի որ «Ուոլ սթրիթը» և մասնավոր սեփականատերերը պահանջում էին առավել բարձր շահույթ, բազմաթիվ շուկաներում (եթե ոչ դրանց մեծ մասում) մենաշնորհային թերթերի ղեկավարները դառնում էին տարբեր աստիճանի ինքնագոհ ու ամբարտավան մարդիկ, ինչին և հակված են մոնոպոլիստները: Թերթերի ղեկավարները հազվադեպ էին մտածում հանրության մասին. նրանք միայն բարձրանում էին կարիերայի աստիճաններով: Իրենց տերերին գոհացնելու գլխավոր միջոցը տեղական համայնքներից առավել շատ շահույթ կորզելն էր` ոչ միայն գովազդային տարածքների համար բարձր գներ սահմանելով, այլև լրագրության համար նախատեսված բյուջեն կրճատելով: Միակ բանը, որ կրճատեցին, լրագրությունն էր, որը նպատակ ուներ ծառայելու սոցիալապես առավել անապահով մարդկանց: Ժամանակի ընթացքում խոշոր օրաթերթերից շատերն աստիճանաբար սկսեցին ծառայել ընթերցողների շուրջ 40 տոկոսին. սրանք այն մարդիկ էին, ովքեր գտնվում էին գովազդատուների թիրախում` հաշվի առնելով ընտանեկան եկամուտները: Այնպես որ, թերթերը, շահույթ հետապնդելով, կորցնում էին կապը ընթերցողների հետ: Համացանցը հանգեցրեց գովազդից ստացվող գումարների համար մրցակցության, քանի որ eBay-ի («իԲեյ»), Monster-ի («Մոնստր»` թափուր աշխատատեղեր առաջարկող կայք), craigslist-ի («քրեյգզլիսթ») և նման այլ կայքերի առավել որակյալ ծառայությունների դիմաց գովազդատուներից պահանջում էին առավել ցածր գներ: Կարճ ժամանակ անց գո վազդային հայտարարությունների բիզնեսը վերացավ, իսկ դրա հետ մեկտեղ վերացավ նաև թերթերի եկամտի հիմնական աղբյուրը: Այն երբեք այլևս չի վերականգնվի: Այդ ընթացքում իր զարգացման ուղին էր հարթում ակցիդենտային2 գովազդը: Այս տիպի գովազդի համար թերթերը գլխավորապես կախված էին տեղական խոշոր տնտեսավարող սուբյեկտներից, հատկապես հանրախանութներից: Սակայն տնտեսական գործոնները հանգեցրին մանրածախ շուկայի միավորմանը, ի թիվս այլ արդյունաբերությունների, որոնք միտված էին թերթային գովազդը հնարավորինս օգտագործել սպառողներին հասնելու նպատակով, և հանկարծ հավերժ վերացավ եկամտի ևս մեկ աղբյուր: Հեռուստատեսության հետընթացը տեղի ունեցավ տարբեր ձևերով և տարբեր արագությամբ: Այն դեռևս խիստ հանրամատչելի լրատվամիջոց է և կմնա այդպիսին տասնամյակներ շարունակ, սակայն մալուխային և 2. Ակցիդենցիա - գեղարվեստական տպագիր արտադրանք (հայտարարություններ, բլանկներ, ազդա գրեր, ձևաթղթեր, հրավիրատոմսեր, այցեքարտեր և այլն), որոնց ձևավորման մեջ օգտագործվում են տարբեր տարրեր` տառաչափեր, գծեր, զարդանախշեր:


¸»Ý ¶ÇÉÙáñ

7

արբանյակային հեռարձակման զարգացումը հեռուստադիտողներին և գովազդատուներին առավել շատ հնարավորություններ ընձեռեց: Տեղական հեռուստատեսության նման փոփոխությունները հեղաշրջման մի մասն էին, թեպետ ժամանակին նրանք պարծենում էին շահույթի այնպիսի չափերով, որ կարող էր թերթի ամենաագահ տնօրենի նախանձը շարժել: Մրցակցության հետևանքով, ինչպես նաև, ես համոզված եմ, հեռուստալրագրությունն անդադար բթացնելով, այն հասցնելով մի մակարդակի, որ մատուցում է խղճուկ տեղեկատվաժամանցային հաղորդումներ, հետ մղեցին հեռուստադիտողին: Եվ այս ողջ ֆինանսական փոթորկի հասունացմանը զուգահեռ զանգվածային լրատվամիջոցների լսարանը գովազդատուների հետ մեկտեղ սկսեց հետաքրքրվել համացանցի հսկայական ու բազմազան հնարավորություններով:

1.3 Ժողովրդավարական տեղեկատվությունն ի փրկություն

Համացանցը ոչ միայն վերցրեց գովազդը տպագիր հրատարակիչներից ու գովազդատուներից, այլև ժողովրդավարական տեղեկատվություն մատուցեց մեզ բոլորիս: Ի հայտ եկավ լրագրության և ոչ թե շահույթի իրական մրցակցությունը: Սակայն այստեղ նույնպես արդյունաբերությունը վատ էր պատրաստված: Քանի որ թերթերը քայքայվում էին, ավանդական լրագրողներից շատերը սկսեցին տագնապել, որ լրագրությունն ինքը վտանգված է: Ո՞վ պետք է զբաղվեր լրագրությամբ, եթե վերանար լրագրության կայացած բիզնես-մոդելը: Ինչպե՞ս էր տեղեկացվելու հանրությունը: Մտահոգությունն ու անասելի տագնապը, իհարկե, հարցերի տեղիք տվեցին: Առաջին` ի՞նչ չափորոշիչներով էին ավանդական լրագրողները որակյալ աշխատանք կատարում, երբ նրանք անփոխարինելի էին: Ան շուշտ, այս տարիներին որակյալ լրագրություն եղել է. որակյալ լրագրու թյուն միշտ էլ եղել է: Սակայն մեր լավագույն լրագրողներից մի քանիսը նպաստել են, որ Ամերիկան ներքաշվի կեղծ շարժառիթով սկսված պատերազմի մեջ: Նրանք գրեթե ամբողջությամբ անտեսեցին ֆինանսական փուչիկի ստեղծումը, ինչը համարյա կործանեց երկիրը: Թերթերն ավելի ու ավելի էին կենտրոնանում հայտնիների ու ասեկոսեների վրա: Նրանք ձևացնում էին, թե յուրաքանչյուր նյութ ներկայացնում են երկու կողմից, նույնիսկ երբ մի կողմը բացահայտ սուտ էր: Արդյոք սա աշխատա՞նք էր, որն արժանի էր մեր անվերապահ վստահությանը: Երկրորդ` արդյո՞ք գործատուների համար իրոք ծանր տնտեսական ժամանակները նշանակում էին, որ լրագրությունն այլևս գոյություն չի ունե նա, եթե չլինեն գործատուները: Թվում էր, թե մարդիկ, ովքեր աշխատում էին ավանդական լրատվական ընկերություններում, պնդում էին, որ իրենց խմբագրությունները երկնային գոյության իրավունք ունեն, ոչ երկրային, որտեղ դուք և ես եմ ապրում: Ես լավատես եմ: Ես և ինձ նման ուրիշները ոչնչացման մեջ վերա-


8

Ø»¹Ç³ÏïÇí

ծնունդ են տեսնում: Մենք այդքան չենք անհանգստանում լուրերի և կարծիքների մատակարարումից, թեև գիտակցում ենք, որ տեղեկատվության շուկայի անցումը մոնոպոլիա և օլիգոպոլիայից դեպի նոր` մրցունակ լրատվական դաշտ, խոչընդոտներով լի է լինելու: Հուսանք, որ վաղվա մեդիան անկասկած առավել բազմազան կլինի, քան այսօրվանը: Ուստի կարող ենք ակնկալել լրագրության այնպիսի էկոհամակարգ, որը կլինի մեր ընդլայնված մեդիա դաշտի նշանակալի մասը և անհամեմատ առողջ ու օգտակար, քան վերջին ժամանակների միատարր մշակույթ ունեցող մեդիա դաշտը, եթե մենք այն ճիշտ ընկալենք: Այդ մենք-ը նշանակում է` մենք բոլորս: Հիշե´ք` թվային դարաշրջանի մեդիան խիստ համընդ��անուր և մասնակցային է` չափազանց ժողովրդավարական: Անշուշտ, մենք շարժվում ենք դեպի բազմազանության ժամանակաշրջան, համենայնդեպս` քանակական իմաստով: Այդ բազմազանության մեջ մենք կունենանք նաև բավականաչափ որակ, սակայն շատ դժվար կլինի այն տարանջատելը: Որակյալ տեղեկատվության շարունակական մատուցումը երաշխավորելու համար պետք է ցուցաբերենք դասական տնտեսական և սոցիալական հավասարությանը հակառակ մոտեցում. պահանջենք վստահելի և հավաստի տեղեկատվություն: Դա ձեր և իմ գործն է:

1.4 Վստահություն և հավաստիություն

Ինչի՞ն կարող ենք վստահել այս ծառացած գլոբալ բանավեճում, երբ գործ ունենք տեղեկատվության հսկա ալիքի հետ: Վստահության և հավաստիության խնդիրները նոր չեն թվային դարաշրջանում: Անցյալի լրագրողները բազմիցս են բախվել դրանց, և արդյունաբերական դարաշրջանի վերելքը, որը կոչվում է «օբյեկտիվ լրագրություն», ենթադրաբար` անկողմնակալ լրատվություն, ակնհայտորեն չլուծեց այս խնդիրը: Պետք չէ շատ հեռուն գնալ` որոշ անթույլատրելի դեպքեր նկատելու համար: «Նյու Յորք թայմզի» լրագրող Ջեյսոն Բլեյերի (Jayson Blair) հրապարակած պատմությունը, որտեղ երիտասարդ լրագրողը հար ցազրույցներով և որոշ մանրամասներով մի ամբողջ սուտ էր հորինել, ցույց տվեց, որ լավագույն լրատվական կազմակերպությունները ևս խոցե լի են: Սպիտակ տան լրատվական ծառայությունը, բացառությամբ ընդամենը մի քանի դեպքերի, Իրաքի դեմ պատերազմի ընթացքում ծառայել է որպես կառավարության սղագրության գրասենյակ: Եվ այսպես շարունակ: Ավանդական լրատվամիջոցների նկատմամբ արժանահավատու թյան խնդիրը շատ ավելի խոր արմատներ ունի: Գրեթե յուրաքանչյուրը, ով երբևէ եղել է լրատվական նյութի սուբյեկտ, կարող է փոքր և երբեմն մեծ սխալներ նշել` կապված իրենց կողմից նշված փաստերի, մանրուք ների կամ մեջբերումների հետ, որոնք ներկայացվում են համատեքստից դուրս այնպես, որ փոխվում է դրանց սկզբնական իմաստը: Դա հազվադեպ է միտումնավոր արվում. մակերեսային մոտեցումն առավել տարածված լրատվական թերություն է, քան չարությունը:


¸»Ý ¶ÇÉÙáñ

9

Անկախ այս ամենից, մեծապես կարևորում եմ այն, ինչը բազմիցս մեզ են մատուցում ավանդական լրագրողները. նրանց բոլոր ջանքերը վերջնաժամկետով պարտադրված աշխատանքի մեջ է: Չնայած փոքր սխալներին` որակյալ լրատվական կազմակերպությունները բավական ճիշտ են ընկալում երևույթները (բացառությամբ, իհարկե, երբ նրանք չափազանց շեղվում են ուղուց, ինչպիսին ֆինանսական փուչիկի լուսաբանման անտեսումն էր, երբ այլևս շատ ուշ էր): Վրիպակները խարխլում են բացարձակ վստահության մասին ցանկացած կարծիք, սակայն ես հակված եմ որոշակիորեն հավատալու, որ դեռևս կա մի բան, որը կարդարացնի համընդհանուր ջանքերը: Ավանդական լրատվամիջոցներից շատերը փորձում են խուսափել անորակ լրագրությունից այնպիսի գործընթացների միջոցով, որոնք նախազգուշացնում են սխալների մասին, իսկ երբ դրանք անխուսափելիորեն տեղի են ունենում, ապա տալիս են պարզաբանում: Մինչդեռ բավական մեծ թվով լրատվամիջոցներ զարմանալիորեն դա անելու ցանկություն չունեն: Ավելի քան մեկ տարի առաջ այն ժամանակից, ինչ գրում էի սա, «Վաշինգտոն փոստը» (Washington Post) հրապարակեց բացարձակ կեղծ ենթադրության վրա հիմնված մի խմբագրական, որը ես փաստագրեցի իմ բլոգում և փոխանցեցի թերթի օմբուդսմենին, նա էլ` խմբագրականի խմբագրին: Խմբագրականը ո´չ ուղղել և ո´չ էլ ընդունել էր իր սխալը, ինչը լրագրողական պատասխանատվության խայտառակ ձախողում է: Թեպետ ես չգիտեմ, թե ինչո´ւ է «Փոստը» հրաժարվում զբաղվել այս սխալով, որն այժմ խորանում է անտարբերության պատճառով, սակայն գիտեմ, որ լռությունը վկայում է զանգվածային լրատվամիջոցներում առկա մեկ այլ մեծ թերության` թափանցիկության պակասի մասին այնպիսի մարդկանց մոտ, ովքեր պահանջում են դա ուրիշներից: Ես սա առավել հանգամանորեն կքննարկեմ ավելի ուշ: (Ինչ վերաբերում է թափանցիկությանը, պետք է նշեմ, որ ես ֆինանսական և այլ կապեր ունեմ որոշ հաստատությունների ու մարդկանց հետ, որոնց մասին խոսում կամ որոնց մեջբերում եմ այս գրքում: Իմ բացահայտումների առցանց էջը` dangillmor.com/about, շատ նմանօրինակ կապեր է թվարկում, և ես դրանք կնշեմ այս գրքում կա´մ ուղղակիորեն, կա´մ համապատասխան հղումների միջոցով:) Ավանդական լրագրության ամենալուրջ թերացումներից մեկը նրա դժկամությունն է` քննադատական ուշադրության կենտրոնում պահելու մեր հասարակության հզոր դերակատարներից մեկին` հենց լրագրությանը: Չորրորդ իշխանությունը հազվադեպ է նույնքան բծախնդրորեն վերաբերվում ինքն իրեն, որքան երբեմն դա անում է այլ խոշոր հաստատությունների հանդեպ: (Ասում եմ` «երբեմն», որովհետև, ինչպես տեսել ենք վերջին տարիներին, լրագրողների ամենաեռանդուն ուսումնասիրություններն ուղղված են եղել հայտնիներին և ոչ թե կառավարությանը, բիզնեսին կամ այլ հաստատությունների, որոնք մեծ, հաճախ վնասակար ազդեցություն ունեն մեր կյանքում): Մի քանի փոքր պարբերականներ, մասնավորապես, «Քլամբիա ջրնլիզմ ռիվյուն» (Columbia Journalism Review) տարիների ընթացքում


10

Ø»¹Ç³ÏïÇí

բիզնես լուրերի արժեքավոր լուսաբանումներ է մատուցել: Սակայն այս պարբերականները գլխավորապես շրջանառվում են որոշակի դաշտում և կարող են գրավել մարդկանց միայն որոշակի խմբի: Ինչպես կտեսնենք հաջորդ գլուխներում, առցանց մեդիա քննադատների «հինգերորդ իշխանությունն» օգնում է այս բացը լրացնելու: Նոր մեդիա միջավայրը, այնուամենայնիվ, լի գերազանցության ներուժով, ունի իր իսկ արժանահավատությանն առնչվող ավելի քան մի քանի խնդիրներ: Այն, համենայնդեպս, հավասարապես բաց է սխալի, ազնվության և այլնի համար, և համոզելը առավել քան երբևէ ավելի հեշտությամբ ենթարկվում է շահարկման: Թեև թափանցիկության պակասի և խաբեության միջև տարբերություն կա: Առավել մտահոգիչ օրինակներ կան քաղաքական դաշտում, սակայն կան նաև ոչ պատվաբեր մեդիա մարտավարությունների օրինակներ` ուղղված հասարակության լայն շերտերին: Դիտարկենք ընդամենը մի քանի օրինակ. •

Procter & Gamble և Walmart ընկերությունները, ի թիվս այլ խոշոր ընկերությունների, «բռնվել» էին բլոգերներին և ակտիվ օգտատերերին վճարելու համար` գովաբանելու իրենց ֆիրմաները կամ արտադրանքը՝ առանց կորպորատիվ կապը բացահայտելու: Այս թաքնված մարքեթինգը, որը հայտնի է որպես «վիրուսային մարքեթինգի» չարորակ տեսակ, բողոքի փոքր ալիք բարձրացրեց բլոգային հանրության շրջանում, իսկ հաճախ տրվող հարցն այն էր, թե արդյոք այս չարաշահումները, ինչպես շատերն էին համարում, վճարվող ազդեցության սառցալեռան ընդամենը գագաթը չէ՞ր:

Այդ ընթացքում առցանց մեդիա ընկերությունները ստեղծեցին բլոգային և սոցիալական էջեր, որոնք համարժեք են թերթերում հանդիպող գովազդային էջերին` փոխհատուցելով մարդկանց բլոգային, թվիթերային և այլ գործունեությունը` ոչ միշտ տրամադ րելով կամ պահանջելով համապատասխան ծանուցող տեղեկա տվություն: Դաշնային օրենսդիրները լրջորեն անհանգստացած էին սրանից և այլ նման դեպքերից, այնպես որ նրանք ընդունեցին կանոնակարգեր` չարաշահումները կանխելու նպատակով. ցա վոք, ինչպես ավելի ուշ կտեսնենք, նոր օրենքները կարող են շատ հեռուն գնալ, եթե դրանք չափազանց խիստ կիրառություն ունենան:

Նախագահ Բարաք Օբաման հիմնականում քողարկված, թեև երբեմն ակնհայտ ասեկոսեների ու բացահայտ ստերի թիրախ է եղել: Դրանց մեջ կան և´ ծիծաղելի, և´ իսկապես ստոր ստեր: Սա կայն բոլորի նպատակն էլ մեկն էր` նախընտրական քարոզարշա վի ընթացքում բացասաբար ազդել դեռևս չկողմնորոշված նահանգների ընտրողների վրա: Օբամայի նախագահության ընթաց-


¸»Ý ¶ÇÉÙáñ

11

քում դրանք ուղղված էին ամերիկացիների մեծ մասի մոտ նրա հեղինակությունը վարկաբեկելուն: Այս քարոզչության հետևում կանգնած մարդիկ այնքան հաջողություն ունեցան, որ դա պետք է վախեցներ յուրաքանչյուր ազնիվ քաղաքացու: Ամերիկացիների չնչին տոկոսն է հավատում, որ Օբաման մահմեդական է և ծնունդով Քենիայից: Եթե վերջինը ճշմարիտ լիներ, ինչն այդպես չէ, Օբաման կարող էր զրկվել պաշտոնավարման իրավունքից:

Բլոգներում և շատ այլ կայքերում, որտեղ քննարկումը հանրության շրջանում խառնաշփոթի մաս է կազմում, հաճախ հանդիպում ենք կեղծ ինքնությամբ օգտատերերի, ովքեր իրենց իսկական անվան փոխարեն կեղծանվան տակ են գրառումներ կատարում, նպաստում սեփական գործի կայացմանը կամ անարգում իրենց մրցակիցներին` երբեմն ամենակոպիտ ձևերով: Ինչ վերաբերում է ՙվիրուսային մարքեթինգին՚, ապա տարածված կարծիք կա, որ բռնվողներն առցանց ֆորումները չարաշահողների փոքր տոկոսն են կազմում: Կեղծանվան տակ հանդես են եկել նաև hամացանցից առաջ, և այն երբեք նորաձևությունից դուրս չի եկել ավանդական լրատվամիջոցներում, սակայն այժմ ավելի քան երբևէ հեշտ է հաջողության հասնել առցանց:

Քրեյգ Նյումարքը (Craig Newmark)` craigslist առցանց գովազդի և հանրային կայքի հիմնադիրը, իրավացիորեն ասում է, որ համացանցից օգտվողների մեծ մասը լավն է, և որ վնասների գերակշիռ մասը հասցնում է նրանց մի չնչին մասը: Սա անշուշտ ճիշտ է: Սակայն ինչպես կասեր ընկերս` Քրեյգը, սա իմանալը խնդրի լուծում չէ. այն պահանջում է անհատական և միասնական ջանքեր: Աշխարհում, որտեղ կարծես թե տեղեկատվության անսահման աղբյուրներ կան, շատ դժվար է վստահություն ստեղծել: Սակայն մենք կարող ենք սկսել` դառնալով առավել իրազեկված այն ամենից, ինչ կարդում, լսում և դիտում ենք:

1.5 Նորարարություն և մասնակցություն

Քանի որ հարմարվել ենք այնպիսի լրատվական աշխարհի հետ, որտեղ գերիշխում են մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները, ապա դեռ հակ ված ենք պատկերացնելու, որ 20-րդ դարի լրագրողական բիզնեսի մռայլ բեկորներից մի քանի խոշոր լրատվամիջոցների կհաջողվի վերելք ապրել: Դա տեղի չի ունենա առնվազն մոտ ապագայում: Ինչպես արդեն նշել էի, մենք գնում ենք դեպի աներևակայելի կեղտոտ, սակայն նորարարության ու փորձերի մի ժամանակաշրջան, որը կմիավորի տեխնոլոգիաներն ու մարդկանց, ովքեր առաջ են քաշում ինչպես ցնցող, այնպես էլ տարօրինակ գաղափարներ: Արդյունքում կլինեն մեծ թվով անհաջողություններ, բայցև շատ հաջողություններ: Անհաջողություններից մեկն իմն էր: 2005 թ. ես օգնեցի սկսելու փոր-


12

Ø»¹Ç³ÏïÇí

ձարարական տեղայնացված առցանց լրագրողական նախագիծ, որը կոչվում էր Bayosphere («Բեյոսֆիեր»), և գործեցի ձեռներեցին բնորոշ գրեթե բոլոր սխալները: Սակայն այդ ժամանակից ի վեր ես ներդրում եմ ունեցել նաև մի քանի նոր մեդիա նախաձեռնություններում: Մասնակցել եմ մեդիայի մաս պարունակող մի կայքի համահիմնադրմանը. այստեղ օգտվողները պատմում են միմյանց, թե որտեղ են ճանապարհորդել, և խորհուրդներ են տալիս` ինչ անել այնտեղ հայտնվելու դեպքում. սա այնպիսի հաջողություն ունեցավ, որ մի մեծ ընկերություն գնեց այդ կայքը3: (Ես նաև ընդգրկված եմ մի շարք նորահիմ նախագծերում որպես խորհրդատու և աշխատում եմ որպես խորհրդատու կամ խորհրդի անդամ մի շարք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություններում:) Չեմ կարող թվարկել այն բոլոր փորձարկումները, որոնց մասին ես տեղյակ եմ: Դրանցից շատերը կբացահայտեմ Mediactive կայքում և առնվազն մի քանիսը կնշեմ այս գրքում: Կարևորը նորարարությունների այն ծավալն ու խորությունն է, որն արդեն նկատելի է այսօր, նախքան ավանդական լրատվամիջոցների անհետանալը կամ զարգանալը: Փորձարարական և նորահիմ նախագծերն ընդգրկում են շահույթ չհետապնդող հետաքննական լրագրություն, գեր տեղայնացված մակարդակով իրականացվող տվյալների կառավարման գործողություններ, տարբեր աղբյուրներից լրատվության կուտակիչների պատրաստում և շատ ու շատ այլ տիպի նախաձեռնություններ: Լրագրության ասպարեզներից մասնավորապես մեկում նոր մեդիան գրեթե ամբողջությամբ փոխարինել է հնին. խոսքը տեխնոլոգիայի ասպարեզի մասին է: Լուսաբանման աճող ծավալները` նախատեսված նեղ լսարանի և գործունեության ոլորտի համար, ոչ միայն փոխարինել են ամսագրերի ու (անիմաստ) թերթերի նախկին լուսաբանումներին, այլև ավելի բովանդակալից են և սկզբունքորեն ավելի լավը: Սա ինչ-որ չափով օրինակելի լրագրություն է: Ոչ բոլոր թեմաներն են, որ նման փոփոխության կենթարկվեն, սակայն, ինչպես ավելի ուշ կքննարկենք, առկա է ցանկա ցած պայման` վստահ լինելու, որ այսօր լուսաբանվող թեմաներից ու խնդիրներից շատերն ապագայում ավելի լավ կլուսաբանվեն: Ես դեռ հաճույքով եմ աշխատում նոր մեդիա նախագծերի վրա, բայց իմ դրամական միջոցները` բառի բուն, ոչ միայն փոխաբերական իմաստով, վաստակում եմ երիտասարդ սերնդից: Անցած մի քանի տարիների ընթացքում, շարունակելով գրել և հրատարակվել hամացանցում, ինչպես նաև թերթերում ու ամսագրերում, այդ թվում` Salon.com առցանց ամսագրի պարբերական հրատարակությունում, ես աշխատում էի նաև կրթության ոլորտում: Ներկայումս դասավանդում եմ Արիզոնայի նահանգային համալսարանի Ուոլթեր Քրոնքայթի լրագրության և զանգվածային հաղորդակցության դպրոցում, որտեղ օգնում եմ, որ ձեռներեցությունն ու նորարարական մշակույթը ներմուծվեն ուսումնական ծրագիր: Ուսանողներին խրախուսում էինք ոչ միայն լրագրողական, այլև տարբեր ծրագրերում համախմբվելու և ստեղծելու հանրային ուղղվածություն ունեցող նոր տե3. Իմ դերը երկրորդ նորահիմ նախագծում` Dopplr.com-ում, ավելի պակաս գործնական էր, քան առաջինում: Վստահ չեմ` կա՞ արդյոք կապ առաջինի անհաջողության և երկրորդի հաջողության միջև:


¸»Ý ¶ÇÉÙáñ

13

ղեկատվական արտադրանք ու ծառայություններ: Ոմանք ֆինանսավորում հայթայթեցին, որպեսզի կյանքի կոչեն իրենց գաղափարները, և բոլորը որոշակի ներուժ ցուցաբերեցին, ինչը վկայում է, որ ի վերջո հաջողության կհասնենք: Ես նախանձում եմ իմ ուսանողներին և նրանց ասում, որ նրանք և նրանց նման բազում մարդիկ բացահայտում են մեր լրատվության ապագան, իսկ իմ կարիերան սկսելիս պատկերացնել իսկ չէի կարող, որ դաշտն այսքան բաց կլինի նրանց համար: Թվային մեդիայի ձեռներեցության Knight կենտրոնում (Knight Center for Digital Media Entrepreneurship) Արիզոնայի նահանգային համալսարանի նախագիծը մեկնարկեցինք 2008 թ.: Յուրաքանչյուր կիսամյակի սկզբին ես և գործընկերներս մեր ուսանողներին հորդորում ենք հիշել` թվային մեդիայում ինչ-որ բան անելու համար չկա գրեթե որևէ խոչընդոտ: Լուրեր և հանրային տեղեկատվություն արտադրելու գործիքներ ունեն բոլորը: Անձնական համակարգիչս, որ օգտագործում եմ այս գիրքը գրելու համար, այնքան հագեցած է մեդիա արտադրման և խմբագրման գործիքներով, որ չեմ կարողանում դրանց բոլոր հնարավորությունները սովորել: Գրպանումս պահվող սարքը այնպիսի գործառույթներ ունի, ինչպիսին վեբ զննարկիչն է, էլփոստը, տեսաձայնագրելն ու վերարտադրելը, անշարժ կադրերի ռեժիմը (still-camera mode), աուդիո ձայնագրությունը, տեքստային հաղորդագրությունը, գլոբալ տեղորոշման համակարգը (ԳՏՀ` GPS), կողմնացույցը և այլն. օ՛հ, այն նաև հեռախոս է: Մեդիա ժողովրդավարացում կոչվող մեդալի մյուս երեսը հասանելիությունն է: Ավանդական լրատվամիջոցների դեպքում արտադրում էինք ինչ-որ բան, սովորաբար խմբագրելով այն, ապա տարածում: Մենք այն դնում էինք առաքող բեռնատարների մեջ կամ հեռարձակում ռադիոընդունիչներով: Նոր մեդիայի դեպքում նյութը ստեղծում և անմիջապես հասանելի ենք դարձնում. մարդիկ մտնում ու ստանում են: Սակայն սա այնքան էլ պարզ չէ, որքան ես նոր ներկայացրի: Մենք նյութերը ստանում ենք տարբեր ուղիներով, ինչպիսին, օրինակ` RSS խողովակներն ու էլփոստերն են, որոնք մեզ են հասնում շատ լրատվական աղբյուրներից, հետևում ենք նաև վեբ էջերին, «Թվիթերի» գրառումներին, «Ֆեյսբուքի» հաղորդագրություններին, տեսանյութերին և բազում այլ նյութերի: Վեբ հրատարակիչները դեռևս ուղիներ են փնտրում` ընդլայնելու իրենց լսարանը: Սակայն «տարածումը» նոր մեդիա ոլորտում համարում եմ մի գործընթաց` համոզվելու, որ մարդիկ, ովքեր երկար ժամանակ հայտնի էին որպես սպառող, իսկ դա մենք ենք, կարող են գտնել ոչ միայն առևտրային և ինստիտուցիոնալ հրատարակիչների, այլև մեր բոլորի կողմից արտադրվող նյութերը: Հրատարակիչներն ու առցանց ծառայություն տրամադրողները ձգտում են հատկապես այնպիսի լսարաններ, որոնց անդամները հանրության ակտիվ մասնակիցներ են դառնում: Ահա թե ինչպես են որոշ նոր մեդիա կայսրություններ ստեղծվում այսօր. օգնելով նախկին լսարանին դառնալու գործընթացի մաս: Քանի որ մեդիա ժողովրդավարացումը մարդկանց զուտ սպառողնե-


14

Ø»¹Ç³ÏïÇí

րից վերածում է պոտենցիալ արտադրողների, տեղի է ունենում մեկ ուրիշ բան: Մենք դառնում ենք խմբային աշխատանքի մասնակիցներ (համահեղինակ), որովհետև նոր գործիքներից շատերը, ըստ էության, ընդհանուր են: Մենք դեռ ավելի շատ ուսումնասիրել ենք այս իրականության նշանակությունը, քան նրա ներուժը: Միակ բանը, որ կարող եմ ասել` վատ չէ:

1.6 Դա մեր գործն է, ոչ թե «նրանց»

2009 թ. կեսից մինչև տարեվերջ, եթե նույնիսկ հպանցիկ հայացք գցեիք Ամերիկայի առողջապահության խճճված համակարգի շուրջ ծավալվող օրենսդրական քննարկումներին, ապա անընդհատ կլսեիք «մահվան հանձնաժողովի»4 մասին: Ստվերում գտնվող կառավարական մարմիններն էին, որ, ինչպես ընդդիմադիրներն էին պնդում, պետք է որոշեին ձեր ճակատագիրը, եթե դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսը գործող համակարգում հանկարծ որևէ խոշոր փոփոխություն կատարելու մասին որոշում կայացներ: Տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ հավատացին սրան, և շատերը դեռ հավատում են: Սակայն բավականաչափ ուշադիր լինելու դեպքում կարելի էր հասկանալ, որ առաջնային բուժօգնության զեկույցները ոչ թե զուտ սխալմունք էին, այլ բացահայտ ստեր: Դրանք հորինել էին նախագահի ցանկացած առաջարկությանն ընդդիմացողները: (Թեև հասկանալի է, այնուամենայնիվ, կասեմ. ինչպես հայտնի է` դեմոկրատները նույնպես ստել են, որպեսզի քաղաքական միավորներ հավաքեն: Դեմոկրատների` հարկատուների հաշվին սուբսիդավորվածը «անվճարին» հավասարեցնելու գաղափարը լեզվի և տրամաբանության շարունակական չարաշահում է, սակայն «մահվան հանձնաժողովի» սուտը ակնհայտ ճչացող էր:) Առաջնային բուժօգնությունը կորցրեց իր ուժը հանրային գիտակցության մեջ մի քանի պատճառներով: Ամենակարևորը` վճարի չափն այնքան զայրացնող էր, որ որոշ մեդիա կազմակերպություններ անսովոր մի բան արեցին. նրանք պարզապես դադարեցին ճշմարիտ և կեղծ կողմեր ունեցող խնդրի «երկու կողմերը» վկայակոչելուց` հայտնելով միայն այն, ինչը ճշմարիտ էր: Իհարկե, ոչ բոլոր մեդիա կազմակերպություններն էին սա անում, որոշ կազմակերպություններ էլ շարունակում էին նպաստել կեղծի քի տարածմանը: Սակայն խնդիրն այնքան կարևոր էր, իսկ հետևանքները` այնքան մտահոգիչ, որ շատ մարդիկ սկսեցին լրացուցիչ ժամանակ տրամադրել` պարզելու, թե ինչին կարելի էր հավատալ: Հասարակությունը մեծ հաշվով իմացավ ճշմարտությունը, իսկ առողջապահական քննարկումների շնորհիվ ազատվեց առնվազն մեկ աղաղակող ստից: Մենք սա ավելի հաճախ պետք է անենք: Այլընտրանք չունենք: Երբ տեղեկատվության անսահմանափակ աղբյուրներ ունենք, և երբ 4. «Մահվան հանձնաժողով» (Death panel) - քաղաքական եզր է, որն առաջացել է 2009 թ. առողջապահության դաշնային օրենսդրության վերաբերյալ քննարկումների արդյունքում` Միացյալ Նահանգներում ապահովագրություն չունեցողներին առաջնային բուժօգնություն տրամադրելու նպատակով` առաջնությունը ծերերից առաջ երիտասարդներին տալով:


¸»Ý ¶ÇÉÙáñ

15

խոշոր լրատվամիջոցներն անխնա վատնում են իրենց արժանահավատությունն ու ռեսուրսները տնտեսական և լրագրողական մարտահրավերներին դեմ հանդիման, կյանքն ավելի է խճճվում: Խոշոր լրատվամիջոցներին ապավինելու ճոխության հեշտ, սակայն խաբված լինելու ժամանակներն անցել են: Նոր գործիքներով և հին սկզբունքներով մենք կձերբազատվենք պասիվ սպառողի դերից` դառնալու մեդիայի ակտիվ սպառող` պրակտիկ սպառող և արտադրող: Սա լավ կլինի ոչ միայն հասարակության, այլև մեզ համար` անհատապես: «Տեղեկատվությունը ուժ է» կարգախոսը ճշմարիտ է իմ և ձեզ համար միայն այն դեպքում, երբ ունենք արժանահավատ տեղեկատվություն: Ամենակարևորը, որ գործնական մեդիա ակտիվությունը հաճելի, իսկ հաճախ նաև` զվարճալի է: Լինելով մեդիակտիվ` դուք կսովորեք գնահատել ձեր տեսածի արժանահավատությունը` խորանալով տարբեր թեմաների մեջ և հետևելով տարբեր փաստարկների` սեփական եզրահանգումներ անելու համար. իհարկե, ոչ ամեն ինչի, այլ այն խնդիրների վերաբերյալ, որոնք ամենաշատն են ձեզ հուզում: Եվ երբ այդ գործընթացը դարձնեք ձեր կյանքի մաս, դժվարությամբ կդիմանաք մինչև օրվա հաջորդ ընդմիջումը, որպեզի կրկին վայելեք բավարարվածությունը, որ այն պարգևում է:


Գլուխ 2

Դառնալով ակտի�� օգտվող. սկզբունքները

«Ահա թե ինչն է ինձ դուր գալիս հումորի և ծիծաղի ապրիլյան տոնից. տարվա մեջ մեկ օր հարցնում ենք` ճշմարի՞տ են արդյոք լրատվական նյութերը: Դա պետք է անել բոլոր 365 օրերին»: Սա 2008 թ. ապրիլի 1-ին Տեխասի Օսթին քաղաքից Փրենթիս Ռայդլի (Prentiss Riddle) թվիթերյան գրառումից է: Սա մի սկզբունք է, որով պետք է առաջնորդվենք բոլորս: Ինչո՞ւ ամեն օր ինքներս մեզ չենք հարցնում` արդյոք լրատվական նյութերը, որ կարդում, լսում և դիտում ենք, հավաստի՞ են, թե՞ ոչ: Այն փաստը, որ մեզնից շատերը դա չեն անում, անցյալ դարաշրջանից մնացած ժառանգություն է, երբ դիտում էինք, թե ինչպես էր ազդագրերը ներկայացնում հանգուցյալ «քեռի» Ուոլթեր Քրոնքայթը (Walter Cronkite), ով համարվում էր Ամերիկայի ամենավստահելի մարդը մինչև 1981 թ. «ՍիԲի Էս» հեռուստաընկերության երեկոյան լուրերի հաղորդավարի պաշտոնից թոշակի անցնելը: Թեև չափազանց հաճախ եմ կրկնում, սակայն թույլ տվեք կրկին ասել` մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ պասիվ սպառող լինել: Այս գլխում կդիտարկենք զուտ սպառումից ակտիվ ուսուցման անցնելու հիմնական սկզբունքները: Նույնիսկ նրանք, ովքեր ինձ պես իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են մեդիա արտադրության վրա, նույնպես սպառող են: Ըստ էության, մենք կանք և միշտ էլ կլինենք ավելի շատ սպառող, քան արտադրող:

Մեդիայի սպառման սկզբունքները

Այս գլխում ներկայացված սկզբունքները հիմնականում բխում են ողջախոհությունից. դրանք ընդգրկում են թերահավատության, գնահատ ման, ազատ մտածողության, հարցադրման և ըմբռնման մեզ բնորոշ հատկանիշների կիրառումը: Մարտավարությունը, գործիքներն ու տեխնիկական միջոցները, որ օգտագործում ենք այս նպատակներին հասնելու համար, ինչպես, օրինակ` բլոգային մեկնաբանման համակարգերը, երբեմն զարմանալի արագությամբ փոխվում են, սակայն այս սկզբունքները բա վականին կայուն են: Ըստ էության, սրանք իրենց ազդեցությունն են ունենում քննադատական մտածողության վրա, մի բան, որն այսօր բավարար ձևով չենք անում: Հաջորդ ենթագլուխներում կուսումնասիրենք մեդիայի սպառման հինգ սկզբունքները: Այս գլխում ներկայացվող որոշ բաներ գուցե նորություն չլինեն, բայց ըստ համատեքստի` արժի դրանց մասին խոսել: Գլխի վեր -


18

Ø»¹Ç³ÏïÇí

ջում ես կվերադառնամ և կքննարկեմ առավել փիլիսոփայական այն հարցը, թե ինչպես կարող ենք ինքներս մեզ համոզել, որպեսզի, ինչպես մի խելացի մեդիա քննադատ է գրել` «խոր շունչ առնենք», երբ լուրեր ենք կարդում, դիտում և լսում: Հաջորդ գլուխը կներկայացնի այս գաղափարներն առօրյա լուրերի ընդունման համար կիրառելու որոշ ուղիներ:

2.1 Թերահավա´տ եղեք

Մենք երբեք չենք կարող անվերապահորեն ընդունել, որ այն, ինչ կարդում, դիտում կամ լսում ենք տարբեր լրատվամիջոցներում, արժանահավատ է: Այս զգուշացումը վերաբերում է մեզ հանդիպող յուրաքանչյուր լուրի, անկախ այն բանից, դա ավանդական լրատվամիջոցներից է, բլոգներից, առցանց տեսանյութերից, «Ֆեյսբուքից», թե մեկ այլ աղբյուրից: Ուրեմն, միակ խելացի մոտեցումը կասկածամտությունն է: Բիզնեսում առաջարկվող գործարքների մանրակրկիտ ստուգումը կոչվում է պատշաճ ջանասիրություն, և սա մի արտահայտություն է, որ տեղին է նաև այս տեղ: Կարիք չկա ասելու, որ ինչքան թուլացավ նրանց բիզնեսի կայունությունը, այնքան ընկավ ավանդական լրատվամիջոցների բովանդակության որակը: Անշուշտ, դուք ինքներդ եք սա տեսել, եթե դեռ կարդում եք ձեր տեղական թերթերը: Տեսականորեն, ավանդական լրագրությունն ունի ընթացակարգեր` խուսափելու անճշտություններից և սխալ լուսաբանումից: Սակայն ինչպես նախորդ գլխում քննարկվեց, նույնիսկ լավագույն լրագրողներն են փաստական սխալներ կատարում, երբեմն` շատ լուրջ, և միշտ չէ, որ տեսնում ենք դրանց ուղղումները: Նա, ում երբևէ լուսաբանել են, այսինքն` ով եղել է լրագրողի ուշադրության սուբյեկտ, գիտի, որ փոքր թերություններն անխուսափելիորեն առկա են նաև լավ լրագրողների աշխատանքում: Եվ նա, ով բավականաչափ ծանոթ է որևէ բարդ թեմայի կամ խնդրի, կարող է փոքր, իսկ երբեմն էլ մեծ սխալներ նկատել այդ թեմայի լուսաբանման մեջ: Երբ փոքր սխալ ները տեղական բնույթ ունեն, ինչպիսին դրանք դարձել են այս հապճեպ լուրերի դարաշրջանում, զգոն և խելացի մարդիկ հասկանում են, որ գոնե պետք է կասկածի նշույլ ունենալ ցանկացած փաստի հանդեպ, քանի դեռ այն չի ուղեկցվում անհերքելի ապացույցով: Իրավիճակն ավելի է վատանում, իսկ լսարանի արձագանքը, հավա նաբար, ավելի մտահոգիչ է դառնում, երբ լրագրողները մեծ խնդիրների առնչությամբ են կոպիտ սխալ կատարում: Ամենամտահոգիչը պարտա կանությունների թերի կատարումն է, երբ լրագրողները չեն կարողանում տալ սուր, սակայն անհրաժեշտ հարցեր իշխանության ներկայացուցիչ ներին: Ինչպես արդեն նշվեց, ամերիկյան մամուլի գրեթե միօրինակ և պատվերով լրագրությունն իրաքյան պատերազմի նախապատրաստա կան փուլում վերջին աղետալի օրինակներից մեկն էր: Մյուսը ֆինանսական փուչիկն անտեսելն էր, ինչը դեռ կարող է աշխարհը նոր ճգնաժամի տանել: Ըստ էության, տնտեսական թեմաներ լուսաբանող որոշ լրագրողներ փուչիկն ուռճացնելու ամենաեռանդուն քարոզիչների շարքերում էին:


¸»Ý ¶ÇÉÙáñ

19

Երկու ձախողումն էլ ցույց տվեց, որ հիմնական գործունեությունը, որ իրականացնում են ժամանակակից լրատվամիջոցների մեծ մասը, իշխանությունների համար արվող սղագրությունն է: Սպիտակ տանը հավատարմագրված և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողները, մասնավորապես, կրկին ու կրկին ապացուցել են, որ իրենք ավելի շատ ձգտում են հարուստների ու պաշտոնյաների կողմից ընդունված լինելուն, քան մտածում են իրենց լրագրության որակի մասին: Սա ամենևին էլ զարմանալի չէ, բայց պատահական չէ, որ հաճախ լավագույն լրագրությունն արվում է այնպես, ինչպես 2002-2006 թթ. վաշինգտոնյան բյուրոյի KnightRidder-ի (Նայթ Ռայդր) (այժմ` McClatchy (ՄքՔլեչի) դեպքում, այն լրագրողների ու խմբագիրների կողմից, ում համար պաշտոնատար անձինք ավելի քիչ են հասանելի, և ովքեր ավելի շատ ժամանակ են տրամադրում ճիշտ հարցեր տալու այն մարդկանց, ովքեր աշխատում են պաշտոնատարների հետ:

Կողմերի հավասարության պատրանք

Թերահավատ լինելու պատճառներից մեկն էլ ժամանակակից լրագրության ցավալի միտումն է հակառակ կողմի տեսակետներին ակնհայտ հավասար կարևորություն տալը այն դեպքում, երբ դրանցից մեկը հիմնավորված է փաստով, իսկ մյուսը` ոչ, կամ երբ «կողմերը» խիստ անհամատեղելի են: Սա հաճախ կոչվում է «հավասարակշռության ապահովում» այն լրագրողների կողմից, ովքեր, որպես կանոն, վախենում են, որ քաղաքական բանավեճի մի կողմն իրենց կմեղադրի հօգուտ մյուսի կողմնակալության մեջ: Սա, իհարկե, «հավասարակշռել» չէ. ապացուցված փաստի հետ ենթադրություն կամ բացարձակ սուտ մեջբերել և դրանք հավասարազոր դիտարկել: Որպես ընդունված ծայրահեղ օրինակ` երբ նյութ եք պատրաստում Հոլոքոստի մասին, կարիք չկա այն հավասարակշռելու` մեջբերելով որևէ նեոնացիստի: Ոչ էլ «հավասարակշռության ցուցադրում» է գլոբալ տաքացման մասին յուրաքանչյուր նյութում կլիմայի փոփոխությունը ժխտող որևէ մեկին մեջբերելը այն դեպքում, երբ գիտնականները, ովքեր ուսումնասիրում են այս խնդիրները, եկել են գրեթե համընդհանուր եզրակացության, որ կլիմայի փոփոխությունը ոչ միայն իրողություն է, այլև քաղաքակրթությանը, եթե ոչ` մեր տեսակի գոյատևմանը սպառնացող վտանգ: Այնուամենայնիվ, մեդիա հետազոտողներ Ժյուլ (Jules Boykoff) և Մաքսուել Բոյկոֆներն (Maxwell Boykoff) իրենց հնգամյա հետազոտության մեջ գրել են, որ «հոդվածների 53%-ում գրեթե հավասար ուշադրություն է նվիրվում այն տեսակետներին, որ մարդիկ նպաստում են գլոբալ տաքաց մանը, և որ կլիմայի փոփոխությունը բացառապես բնական տատանումնե րի հետևանք է», մինչդեռ «35%-ն է կարևորել մարդկանց դերը բանավեճի երկու կողմերին ներկայացնելիս, ինչն առավել հստակ է արտացոլում գլո բալ տաքացման մասին գիտական կարծիքը»: Երբեմն փարիսեցիներն անկեղծորեն հավատում են իրենց ասածներին, եթե նույնիսկ սեփական փաստարկների համար ոչ փաստացի


20

Ø»¹Ç³ÏïÇí

հիմնավորումներ են բերում: Ավելի վատ են վճարվող ստախոսները` մարդիկ, ում աշխատանքն առնչվում է ճշմարտության մասին վախ, կասկած և անորոշություն հորինելուն: Ծխախոտի արդյունաբերության երկար ու ոչ պատվաբեր նյութը` սեփական արտադրանքի վտանգները հերքող և բթացնող բովանդակությամբ, ընդամենը մեկն է այն օրինակներից, երբ լիքը գրպանները բավարար էին զգուշացնելու, սակայն վերջին հաշվով խոչընդոտելու լայն հանրության ընկալումը:

Վճարվել համոզելու համար

Առավել խորամանկ են այն խաբեբաները, ովքեր փաստեր կամ գաղափարներ են վաճառում, սակայն թաքցնում են իրենց հետքերը: Եթե հետևում եք որևէ լուրջ խնդրի, ապա հանդիպում եք նրանց, թեև հնարավոր է` չիմանաք այդ մասին: Երբեմն նրանք զբաղվում են, այսպես կոչված` աստրոտերֆինգով5` արհեստական հասարակական կարծիքի ստեղծմամբ, ինչը միտված է համոզելու հասարակությանն ու պետական պաշտոնյաներին: Շատ խաբեություններ սկիզբ են առնում «ուղեղային կենտրոններում» (think tanks) և լոբբիստական ընկերություններում, որոնք վճարվում են քաղաքական գործիչների և կորպորատիվ անձանց կողմից. հաճախ նրանց զեկույցները լայնորեն մեջբերվում են` հանգեցնելով մեկնաբանությունների, որոնք հաճախ հայտնվում են թերթերում կամ հեռուստատեսությամբ` թեմա դառնալով բլոգների ու հարցուպատասխանի համար, և, ընդհանուր առմամբ, փորձում են վաճառել այն մարդկանց արտադրանքն ու գաղափարները, ովքեր վճարել են իրենց: Ես սա անվանում եմ «կարծիքների լվացում»: Մենք երբեք չենք կարող այն կանգնեցնել, մասամբ, որովհետև այստեղ իր դերն է խաղում խոսքի ազատությունը, բայց գոնե կարող ենք փորձել պարզաբանել այն, ինչը կքննարկենք հաջորդ գլխում: Ո՞ւմ ենք մենք վստահում: Երբեմն` սխալ մարդկանց: Ըստ «Էդելման» (Edelman) PR ընկերության իրականացրած վստահելի հաստատություն ների ամենամյա ուսումնասիրության տվյալների` ամենահուսալին, ավանդական լրատվամիջոցներից և այլ աղբյուրներից զատ, համարվում են «ինձ նման մարդիկ»: Սա վիճահարույց մոտեցում է, եթե հեռուն նայենք: Ես վստահում եմ իմ համակարգչային ծրագրավորող ընկերոջը` օգնել ինձ հասկանալու որոշակի տեխնոլոգիաներ, բայց գաղափար չունեմ այն մասին, թե որքանով է տեղյակ, երբ խոսքը գինու կամ Միջին Արևելքի քաղաքականության մասին է, և սա հաշվի եմ առնում մեր զրույցների ժամանակ: Խաբեբաները, փարիսեցիներն ու կարծիք լվացողներն արհամարհանքի արժանի մարդիկ են: Բայց հիշեք, որ նրանք հույսները դնում են դյուրահավատ լրագրողների վրա, ովքեր կա´մ շատ ծույլ են, կա´մ վախե նում են իրենց աշխատանքը պատշաճ կատարելուց: Նրանք հույսները 5. Աստրոտերֆինգ` արհեստական հասարակական կարծիքի ստեղծում, ինչը հաճախ օգտագործում են կուսակցությունները և խոշոր կորպորացիաները (պատվերով հոդվածներ գրելը, բազմաթիվ «գնված» օգտվողների անունից բլոգներում մեկնաբանություններ գրելը և այլն):


¸»Ý ¶ÇÉÙáñ

21

դնում են նաև այն հանգամանքի վրա, որ ինքներս մեզ հարց չենք տա: Անհրաժեշտ է նրանց հիասթափեցնել:

Ի լրումն. խուճապ Apple-ի շուրջ

2008 թ. հոկտեմբերին, johntw կեղծանվան տակ ինչ-որ մեկը հանդես գալով, CNN-ի iReport կայքէջում մի նյութ էր տեղադրել` պնդելով, որ «Էփլի» (Apple) գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը սրտի կաթված է ստացել: Այս պնդումն իր տեղը գտավ մի ֆինանսական բլոգում և արագ տարածվեց: «Էփլի» բաժնետոմսերի գները կարճ ժամանակով ընկան` վերականգնվելով միայն այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ գրառումը խաբեություն էր: Այս միջադեպը որոշակի իրարանցման, այդ թվում` քաղաքացիական լրագրության համատարած քննադատության հանգեցրեց ֆինանսական և լրագրողական շրջանակներում: Իմ սեփական բլոգում ես մարդկանց հորդորում էի հանդարտվել: CNN-ի iReport-ը օգտագործել էին: Գուցե դա միամիտ սխալ էր: Միանգամայն հնարավոր է, այնուամենայնիվ, սա ինչ-որ մեկի ձեռքի գործն էր, ում նպատակն էր որոշ ժամանակով գցել «Էփլի» բաժնետոմսերի գները: Ինչ վերաբերում է այդ գրառմանը, մինչ պարզ կդառնար` ինչ էր տեղի ունեցել, մենք դեռ չգիտենք` ով է դա արել կամ ինչու: Եվ կասկածում եմ, որ երբևէ կիմանանք այդ մասին: Սա առաջին դեպքը չէր, երբ կեղծ տեղեկատվությունն ազդում էր ընկերության շուկայական արժեքի վրա: 2000 թ. ոչ այնքան հայտնի «Էմուլեքս» (Emulex) ընկերության գործում, օրինակ, շահույթ հետապնդող կեղծարարը, ով փորձել էր փող աշխատել բաժնետոմսերի գների վրա, կեղծ լուրեր էր տեղադրել ընկերության մասին` նրա հասարակայնության հետ կապերի բաժնի հեռագրերում: Նա բռնվեց և պատժվեց: CNN-ի iReport էջը մի քանի անգամ նմանօրինակ ռիսկի է ենթարկվել: Էջի նպատակը, իմ կարծիքով, բավականաչափ աչալրջորեն չի ներկա յացվել` զգուշացնելու ընթերցողներին, որ նրանք չպետք է անվերապահորեն ընդունեն, որ կիսաանանուն հեղինակների գրառումներն արժանահավատ են, կամ, որ ընթերցողները, ովքեր կայքում իրենց տեսածի հիման վրա անձնական կամ ֆինանսական որևէ որոշում են կայացնում, ապուշ են: Թեև CNN-ը, սեփական փորձից ելնելով, դասեր քաղեց: Այսօր, եթե այցելեք այդ կայք, ի թիվս այլ բաների, կտեսնեք մի պատուհան հետևյալ բովանդակությամբ. «Այսպիսով, դուք գիտեք` iReport-ն այն հնարավորու թյունն է, որտեղ լուրեր տեղադրում են ձեզ նման մարդիկ: Այս բաժնում տեղ գտած նյութերը տեղադրվելուց առաջ չեն խմբագրվում, չեն դիտվում կամ փաստերը չեն ստուգվում: CNN-ի կողմից ստուգված են միայն CNN iReport տարբերանշանով նյութերը»: Սա բավարա՞ր է: Այն օգնում է, բայց ամեն մի լրատվություն մատուցող պարբերականի վրա` ավանդական կամ առցանց, չէ, որ կարելի է հույս դնել, թե կծանուցի այդ մասին` չնայած այն փաստին, որ նրանք բո լորը պետք է դա անեն: Ի՞նչ է այն առաջարկում: Մեզնից յուրաքանչյուրն պատասխանատվության իր բաժինն է կրում, հատկապես, երբ աղբյուրի


22

Ø»¹Ç³ÏïÇí

մասին քիչ կամ ոչ մի հստակ բան չգիտի: Այն փաստը, որ «Էփլի» բաժնետոմսերի գներն ընկան, թեև կարճ ժամանակով, բաժնետոմսերը վաճառողների հիմարության մասին է վկայում: Այո´, նրանք որոշ իմաստով կեղծարարության զոհ էին: Եվ ունեին բոլոր հիմքերը զայրանալու ենթադրյալ պատասխանատու ֆինանսական բլոգերների վրա, ովքեր վերցրել էին կեղծ լուրը և կրկնել (թեև բլոգերներն իրենց նյութերը ապահովագրում էին` նշելով, որ իրենք չգիտեն` արդյոք պատմությունն իրակա՞ն է): Այնուամենայնիվ, վաճառողները պետք է հիմնականում իրենք իրենց մեղադրեին: Նրանք հիմար էին, որ ժամանակ չէին հատկացրել ուշադրություն դարձնելու աղբյուրին, որն ամենևին էլ CNN-ը չէր, այլ կեղծանվամբ մի գրող: Արժեթղթերի գնորդները` իբրև լուր սպառողներ, մի առանձին կատեգորիա են. նրանք հակված են գործելու «շնից մազ պոկելու» սկզբունքով, որպեսզի կարողանան ավելի շուտ օգուտ քաղել հրատապ լուրերից, քան այլ գնորդներ կսկսեն գործել: Հետևաբար, նրանք պետք է հատկապես ուշադրություն դարձնեն, թե որտեղից են ստանում իրենց տեղեկությունները: Որքան մեծ է իրենց բաժնեմասը, այնքան ավելի մեծ է ձգտումը սեփական ենթադրություններն անելու` հիմնվելով միայն արժանահավատ աղբյուրների վրա:

2.2 Ձևավորեք ձեր կարծիքը

Զարմանալի չէ, որ մեզնից շատերը աստիճանաբար դիմակայում են ցինիկ լինելու գայթակղությանը: Կառույցները, որոնց ժամանակին վստահում էինք, անարժան դուրս եկան մի դարաշրջանում, երբ ագահությունն ու մոլեռանդությունը դրդեցին ստերի ու մանիպուլյացիայի` անձնական և քաղաքական նպատակներին հասնելու համար, և երբ մարդիկ, ովքեր պետք է անզիջում լինեին, այդ թվում` լրագրողները, չարդարացրին մեր հույսերը շատ առումներով: Ցավոք, արմատացած ցինիզմը խորացնում է խնդիրը: Եթե մենք կուրորեն հավատում ենք ստերին, փոխանակ պարզելու, թե ով է ասում ճշ մարտությունը, իսկ ով` ոչ, ապա ավելի շատ ենք թույլ տալիս, որ վատ մարդիկ իրավիճակն ավելի վատացնեն: Ահա թե ինչու խելամիտ չէ ընդհանրացնել մեր տեղեկատվության աղ բյուրները, և ահա թե ինչու եմ ուզում գլխիս մնացած մազերը պոկել, երբ լսում եմ, թե ինչպես են ավանդական լրատվամիջոցների պաշտպանները խոսում «այդ բլոգերների» մասին, կարծես բոլոր բլոգերները նույնն են, կամ երբ բլոգերները խոսում են «չարամիտ ավանդական լրատվամիջոցներից» այնպես, կարծես տարբերություն չկա լրագրողական կազմակերպությունների միջև: Հաջորդ գլխում ավելի շատ կանդրադառնամ ճշմարիտը կեղծից տարբերելու որոշ եղանակների: Կարևորն այն է, որ մենք պետք է որոշակիորեն վստահենք այն մարդկանց, ովքեր իսկապես վաստակել են այդ վստահությունը: Դա չի նշանակում, որ պետք է հանձնվենք, ասենք, «Նյու Յորք թայմզ» կամ «Իքոնոմիսթ» (The Economist) թերթերին, այլ որ նրանց


¸»Ý ¶ÇÉÙáñ

23

պետք է ավելի շատ հավատանք, քան, ասենք, հայտնիներին լուսաբանող սենսացիոն թերթերին, որոնք գոյություն ունեն ոչ թե մեզ օգնելու, որ որոշումներ կայացնենք, այլ ավելի շուտ, որ զվարճացնեն մեզ: Ոչ էլ նշանակում է, որ մենք պետք է ամբողջությամբ ապավինենք, թե ինչ է պատմում մի բլոգեր, թեկուզև տաղանդավոր, նիցշեական որևէ նեղ թեմայի մասին: Սա նշանակում է` կարծիք ձևավորել: Ըստ «Մայքրոսոֆթ» ընկերության գիտաշխատող (և ընկեր) Դանա Բոյդի (danah boyd), ով, թերևս, դարձել է երիտասարդների և սոցիալական մեդիայի նշանավոր փորձագետ, մեր երեխաներն այս մտածելակերպով են առաջնորդվում իրենց կողմից որոշ չափով օգտագործվող բոլոր մեդիաներում: Նրանք կարծում են, ասում է նա, որ «ինչ-որ մեկը փորձում է պատմություն պատմել և օգտագործել իրենց»: Ես որոշակիորեն համակարծիք եմ այս վերաբերմունքին: Երբ ֆիլմում կոմերցիոն ինչ-որ ապրանք եմ տեսնում, ապա վստահ եմ, որ այն վաճառող ընկերությունը վճարել է ֆիլմարտադրող ընկերությանը ֆիլմում այդ ապրանքը ներկայացնելու համար: Ես սա համարում եմ ոչ ավելի, ոչ պակաս, քան ժամանցում ընդգրկված գովազդ: Սակայն եթե չափահաս մարդիկ հակված են լրատվական մեդիան տարանջատելու հիմնական ժամանցային մեդիայից, ապա, ըստ Բոյդի, դեռահասներն ունեն բնատուր մեդիաքննադատական ընկալում, ըստ որի` նրանց ինչ-ինչ պատճառներով ներկայացվում է մի նյութ, և նրանք գիտեն, որ մարդիկ փող են շինում դրանով: «Բայց սա խոր մեդիաքննադատության մակարդակով չի արվում,- ասում է նա,- և ահա այսպիսին է արձագանքը. «հը՞, վստահե՞մ սրան: Ես ավելի շատ կվստահեմ իմ ընկերներին ու նրանց պատմածներին, քան այս ընկերությունների ասածներին»: Սա լա՞վ է, թե՞ վատ, թե` ո´չ լավ, ո´չ վատ: Բոյդն անհանգստանում է, որ երիտասարդները, չնայած իրենց թերահավատությանը, իրավիճակն իսկապես քննադատորեն չեն գնահատում:

Մենք չենք ապրում այնպիսի մի միջավայրում, որտեղ ուսուցիչները կամ ծնողները կամ մարդիկ, ովքեր չափահաս միջավայրի մաս են կազմում, ըստ էության օգնեն գլուխ հանելու և պարզելու, թե ինչպես առավելագույնս տեղեկացված լինելուց բացի, կարդալ նաև տողատակը` դրանից ինչ-որ բան հասկանա լու համար: Արդյունքում` մենք անպետքի հետ միասին հրաժարվում ենք նաև պիտանիից: Կամ` ընդհանրապես չենք օգտվում դրանից: Ասում ենք, թե այն մեզ համար ոչ մի կարևորություն չու նի: Մինչդեռ, իրականում, շատ բան կա, որ կարևոր է: Եվ ահա այստեղ է, որ մեզ պետք է մեդիագրագիտությունը հասցնել, ըստ էության, մինչև առօրյա խոսակցությունների մակարդակ, որը չի նշանակում, որ ամեն ինչ պետք է կա´մ պարզապես սպառել, կա´մ մերժել, այլ` սպառել վերլուծելով:

Մենք սրան կրկին կանդրադառնանք ավելի ուշ` «մեդիագրագիտություն» կոչվող առավել լայն քննարկման ժամանակ: Ակնհայտ է, որ պետք


24

Ø»¹Ç³ÏïÇí

է հարց տանք ինքներս մեզ, թե ի՞նչ հասարակություն են ժառանգելու մեր երեխաները, եթե նրանք չեն վստահում կամ հավատում որևէ մեկին, բացի իրենց ընկերներից. անկախ այն բանից, այդ ընկերները քաջատեղյա՞կ են, թե՞ ոչ:

2.3 Ընդլայնեք ձեր մտահորիզոնը

Հայտնի է «արձագանքման խցիկի» էֆեկտը, այսինքն` մեր` որպես մարդկային էակների միտումը փնտրելու այնպիսի տեղեկատվություն, ինչին հավանաբար կհամաձայնենք: Քաջատեղյակ լինելու համար անհրաժեշտ է փնտրել և ուշադրություն դարձնել տեղեկատվության այնպիսի աղբյուրների, որոնք ավելի շուտ նոր հեռանկարներ են առաջարկում և մարտահրավեր նետում մեր ենթադրություններին, քան պարզապես ամրապնդում են մեր համոզմունքները: Շնորհիվ համացանցում առկա հսկայական քանակությամբ լուրերի ու վերլուծությունների, սա առավել քան երբևէ հեշտ է: Հարմարավետ գոտուց դուրս գալու ամենահեշտ ձևը դրա սահմանները պարզապես մեծապես փոփոխելն է: Եթե ամերիկացի եք, ապա կարդացեք Global Voices Online-ը («Գլոբլ վոյսիզ օնլայն»), մի նախագիծ, որը համախմբում է բլոգային և այլ հարթակների նյութերը Հյուսիսային Ամերիկայից դուրս: Եթե սպիտակամորթ ամերիկացի եք, դադարեք կարդալ The Root և այլ կայքեր, որոնք առաջարկում են լուրեր և համայնքային ռեսուրսներ աֆրոամերիկացիների համար և նրանց կողմից: Հետևե´ք հղումներին այն բլոգներում, որոնք սովորաբար կարդում եք, հատկապես, երբ դրանք ուղղորդում են ձեզ այն աղբյուրներ, որոնց հեղինակը համաձայն չէ: Գուցե բազմազանություն գտնելը մի փոքր ավելի դժվար է ավանդական, քան առցանց մեդիայում, սակայն կան բազմաթիվ գերազանց հրապարակումներ` կենտրոնացած տարբեր քաղաքական տեսակետների, ազգային և էթնիկ խմբերի և այլ տիպի տարբերությունների վրա: Բաժանորդագրվեք կամ վերցրեք ձեզ անծանոթ թեմայի վերաբերյալ առա ջարկվող մի գիրք: Ինչպիսին էլ լինի ձեր աշխարհայացքը, միևնույնն է, դուք կարող եք գտնել կրթված, բանիմաց մարդկանց, ովքեր ընդհանուր փաստերի վրա հիմնված իրերն այլ կերպ են տեսնում: Երբեմն նրանք կունենան նոր փաստեր, որոնք ձեզ կհամոզեն, որ իրենք ճիշտ են, իսկ ավելի հաճախ, անկասկած, դուք կմնաք ձեր նախկին տեսակետին, սակայն գուցե ավելի խոր հասկանաք խնդիրը:

Մարտահրավե´ր նետեք ձեր սեփական ենթադրություններին

Երբևէ փոխե՞լ եք ձեր կարծիքը որևէ բանի մասին: Հուսով եմ` այո´: Կարևորն ապացույցներն են: Ներկայիս մեդիա էկոհամակարգում վերլուծության համար կարևորագույն թեմաներից մեկն այն է, թե ի´նչ մեթոդներ են կիրառվում այս համակարգում, որ մարդիկ գտնեն այն, ինչին


¸»Ý ¶ÇÉÙáñ

25

հավատում են, և կառչեն դրանից: Հեռուստալրատվական հաղորդումները ամենախորամանկն են այս հարցում: Ահա թե ինչ է նշում խոհուն մեկնաբան և իմ բլոգի վաղեմի մեկնաբան Ջոն Գարֆանքլը (Jon Garfunkel) իր Civilities.net կայքում. 2003 թ. հոկտեմբերին Մերիլենդի համալսարանի Միջազգային քաղաքականության ծրագիրը հարցում անցկացրեց` պարզելու մարդկանց ընկալումները Իրաքի պատերազմի մասին և դրանք համադրեց այն լրատվամիջոցների հետ, որոնք հարցվածները դիտում/կարդում էին: Արդյունքներն ամենևին էլ զարմանալի չէին:

«Նրանք, ովքեր հիմնականում դիտում են «Ֆոքս նյուզ» հեռուստաալիքը, էապես ավելի թյուր պատկերացում ունեն, քան նրանք, ովքեր հիմնականում լսում են հանրային ռադիո կամ դիտում հանրային հեռուստատեսություն»:

«Ֆոքսը» որդեգրեց այն սկզբունքը, որ իր մեկնաբանները պետք է հանդես գան հստակ գաղափարական տեսանկյունից, մինչդեռ MSNBC-ն (ամերիկյան հիմնական մալուխային և արբանյակային հեռուստաալիք, որը ներկայացնում է լուրեր և քաղաքական կարծիքներ ընթացիկ դեպքերի մասին) այնպես է վերապատրաստել իր մեկնաբաններին, որ նրանք հիմնականում լիբերալ աշխարհայացք ունենան: Անպայման և մշտապես պետք է փնտրել ապացույցներ, որոնք կհաստատեն ձեր համոզմունքները: Այնուամենայնիվ, կարևոր է նաև փնտրել այնպիսի ապացույցներ, որոնք վկայեն, որ այն, ինչին հավատում եք, կարող է և ճշմարիտ չլինել: Սա նշանակում է գտնել այնպիսի մարդկանց, ովքեր ձեզ հունից կհանեն: Ռաշ Լիմբոն (Rush Limbaugh) հաճախ է ինձ զայրացնում. ոչ նրա համար, ինչին հավատում է, այլ որ չափազանց հանդուգն է ճշմարտության հանդեպ և օգտագործում է այնպիսի լեզու, որը թվում է` նպատակ ունի բորբոքելու և ոչ թե լուսաբանելու: Այնուամենայնիվ, ես պարբերաբար կարդում և լսում եմ, թե ինչ են ասում Լիմբոն և իր կողմնակիցները, որովհետև նրանք երբեմն խելացի բաներ են ասում, և ես կարող եմ ինչ-որ օգտակար բան քաղել նրանցից: Հարմարավետ գոտուց դուրս գալը շատ առավելություններ ունի: Դրանցից առաջնայինն այն է, որ դուք կարող եք ձեզ հետ չհամաձայնող մարդկանց հետ զրույցի ընթացքում մնալ ձեր տեսակետին: Սակայն իրական արժեքն անդադար հետաքրքրասիրության և ինքնաբացարկի միջոցով ինքներդ ձեզ հետ հավասարակշռված լինելու մեջ է: Ահա թե ինչ է գիտելիքը: Դուք չեք կարող հասկանալ աշխարհը կամ նույնիսկ նրա փոքր մասը, եթե չընդլայնեք ձեր մտահորիզոնը:

2.4 Շարունակե´ք հարցեր տալ

Այս սկզբունքն ունի շատ անվանումներ` ուսումնասիրել, լուսաբանել, դասեր քաղել և այլն: Որքան ավելի եք կարևորում թեման, այնքան ավելի էական է դառնում լրատվամիջոցներում դրան հետևելը:


26

Ø»¹Ç³ÏïÇí

Համացանցն արդեն հեղափոխություն է բորբոքել առևտրի ոլորտում, քանի որ ապրանքների և ծառայությունների պոտենցիալ գնորդները մինչ գնումներ կատարելն ավելին իմանալու համեմատաբար հեշտ ուղիներ են բացահայտել: Սթափ դատող ոչ մի մարդ այսօր ավտոմեքենա չի գնում` հիմնվելով բացառապես գովազդի վրա: Մենք ուսումնասիրում ենք համացանցը և այլ մեդիաներ` համեմատություններ անելով և ինքներս մեզ զինելով մինչև վերջնական առճակատումը միջնորդի հետ: Խորհուրդը հետևյալն է. գնորդը պետք է ուշադիր լինի: Ընդ հանրապես մենք գիտակցում ենք միայն մի բան` կարդալով, լսելով կամ տեսնելով որևէ կարևոր որոշում կայացնելու անխոհեմությունը: Բայց արդյոք գիտակցո՞ւմ ենք նաև, որ պետք է խորանալ` կյանքի և քաղաքացիական պատասխանատվությանն առնչվող խնդիրների վերաբերյալ մեզ համար կարևոր հարցերի ճիշտ պատասխանները ստանալու համար: Պետք է շարունակենք ուսումնասիրել, երբեմն հատուկ մեթոդներով, բայց ավելի հաճախ` սովորական եղանակով, որպեսզի վստահ լինենք, որ ճիշտ ընտրություն ենք կատարում: Պատմության մեջ առաջին անգամ համացանցի զարգացումը համեմատաբար հեշտ ուղի տրամադրեց` ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու մեզ ամենաշատ հետաքրքրող թեմաները: Մենք կարող ենք հարց տալ և խելացի պատասխաններ ստանալ: Հետաքննությունը, իհարկե, սահմաններ ունի: Ոչ ոք չի ակնկալում, որ դուք մեկնեք Աֆղանստան` ստուգելու «Նյու Յորք թայմզի» հաղորդած տեղեկությունները (թեև մենք պետք է պահպանենք թերահավատության առողջ զգացումը նույնիսկ նման հեղինակավոր աղբյուրների հաղորդած լուրի հանդեպ): Սակայն արդարացում չկա, երբ չեք ստուգում անձնական հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը, որ վերաբերում է ձեր առօրյա կյանքին: Երբ գրեթե ավարտված էր սառը պատերազմը, նախագահ Ռեյգանը հաճախ էր օգտագործում «Վստահի´ր, բայց ստուգի´ր» արտահայտությունը Խորհրդային Միության հետ գործ ունենալիս: Նա չէ, որ հնարել է այդ խոսքը, սակայն այն տեղին էր այն ժամանակների համար և հավասա րապես արժեքավոր է նաև այսօր` գնահատելու մեր կողմից օգտագործվող մեդիան:

2.5 Ձեռք բերեք մեդիա հմտություններ

Մեդիայով հագեցած հասարակությունում կարևոր է իմանալ, թե ինչպե´ս է աշխատում թվային մեդիան: Նախևառաջ մենք բոլորս որոշ չափով մեդիա արտադրող ենք դառնում, քանի որ գրառումներ ենք կատարում «Ֆեյսբուքում», գրում ենք բլոգներում, մեկնաբանում ենք, նկարներ ու տեսանյութեր ենք վերբեռնում և այլն: Բացի այդ, հաղորդակցման լուրջ հմտությունները չափազանց կարևոր են դառնում սոցիալական և տնտեսական մասնակցության համար, և մենք զուտ անցյալի կարդալ-գրելուց չենք խոսում: Լրագրության յուրաքանչյուր ուսանողից, որին դասավանդել եմ,


¸»Ý ¶ÇÉÙáñ

27

պահանջել եմ, որ նա բլոգ ստեղծի և գործարկի, որովհետև դա է մեդիայի ստեղծման իդեալական մեկնարկը: Բլոգը կարող է համատեղել տեքստ, նկարներ, տեսանյութ և այլ ձևաչափեր` օգտագործելով մի շարք «ներդրվող» (plug-in) գործիքներ, և այն իր բնույթով ինտերակտիվ է: Այն նաև ի սկզբանե թվային միջոց է, որը ժամանակի ընթացքում հեշտությամբ փոփոխվում է: Ժամանակի հետ մեզնից շատերը կընտրեն մեդիայի նոր միջոցներ կամ կվերափոխեն հները. անձնական բլոգը, օրինակ, շատ նման է հին ժամանակների օրագրի, այն բացառությամբ, որ բլոգների մեծ մասը բաց է բոլորի ընթերցանության համար: Զարգացած աշխարհում հազարավոր երեխաների համար (բայց ոչ բոլորի) մեդիա արտադրության հմտությունները կրթվելու մաս են դարձել: ԱՄՆ-ում և մի շարք այլ տնտեսապես առաջատար երկրներում պատանիներն ու ավելի փոքրերը, ինչպես որոշ մարդիկ են անվանում, «թվաբնակներ» են, թեև թվային տեխնոլոգիաների ամենափորձառու օգտվողներից ոմանք տարեցների շրջանում են, ովքեր սովորել են, թե ինչպես դրանք օգտագործել, և ովքեր մատուցում են այլ կարևոր հմտություններ` հատկապես վերլուծական մտածողություն և առանձնահատկությունների ընկալում: Երիտասարդ թե տարեց` բջջային հեռախոսով լուսանկարել սովորելն օգտակար է, սակայն նույնքան կարևոր է իմանալ նաև այն հնարավորությունները, թե ինչ կարելի է անել այդ նկարի հետ, և թե ինչպես այն տեղավորել ավելի մեծ մեդիա էկոհամակարգում: Նաև կարևոր է իմանալ մեդիայում կիրառվող այն հնարները, որոնք օգտագործվում են համոզելու և շահարկելու համար, այսինքն` թե ինչպես են մեդիա արտադրողները սեղմում մեր տրամաբանական և հուզական կոճակները: Հասկանալ սա` նշանակում է իմանալ` ինչպե´ս լրագրողին տարբերել առևտրականից, իսկ ոչ լրագրող բլոգերին մեկից, ում աշխատանքը լրագրողական նպատակի է ծառայում. բոլորն են արտադրում մե դիա, սակայն տարբեր են նպատակները: Այս ամենը մաս է կազմում ավելի լայն ըմբռնման այն մասին, թե ինչպես է աշխատում լրագրությունը: Լրագրության մասնագիտությունն ու բիզնեսը շարունակում են զարգանալ, սակայն դրանք դեռ հսկայական ազդեցություն են գործում մարդկանց ապրելակերպի վրա: Մի խոսքով, որոշ լրագրողներ առևտրում միջնորդավորված եկամուտ ապահովողի օրինակ են, քանի որ առևտրականներն ու համոզելու վարպետներն անում են հնարավորինս` օգտագործելու լրագրողներին ազդեցիկ դարձնելու իրենց ուղերձները: Բարեբախտաբար, քանի որ մեդիա դաշտը դառնում է ավելի բազմազան, սա լրագրությանն առավել մեծ ուշադրություն նվիրելու լրացուցիչ հնարավորություն է: Սա օգնում է մեզ ավելի մեդիակտիվ դառնալու: Մինչև բլոգերների ի հայտ գալը մեդիա քննադատությունը ինչ-որ չափով ծույլ ոլորտ էր, որտեղ կային ընդամենը մի քանի հրատարակություններ ու գիտական հանդեսներ, որոնք ներկայանում էին իբրև մամուլի միակ լուրջ քննադատ` դառնալով ինքնագոհ ու ամբարտավան: Իսկ լրագրողներն իրենց հերթին հազվադեպ էին միմյանց գործունեությանն անդրա-


28

Ø»¹Ç³ÏïÇí

դառնում այնպես, ինչպես կլուսաբանեն բոլոր հայտնիներին: Լռելու մասին պայմանավորվածություն չկար, սակայն ընդունված էր, որ մրցակից տպագիր կամ հեռարձակող լրատվամիջոցների մասին անդրադարձ լինի միայն արտասովոր վարքի (կամ անժխտելի հաղթանակների) պարագայում: Բարեբախտաբար, մասնավորապես բլոգերները դարձել են նոր տեսակի մեդիա քննադատների ամենավառ օրինակներ: Ոմանք իրենցից ոչինչ չներկայացնող տխմարներ են, հավայի հաչող շներ, որովհետև դա է հուշում նրանց բնազդը: Սակայն շատերն իսկական` հավասարա��շռված, լուրջ քննադատներ են, ովքեր հարգանքի են արժանի մնացածներիս փոխարեն դիտորդի այս կարևոր դերը ստանձնելու համար: Մենք բոլորս պետք է օգնենք միմյանց` տարբերելու հավաստի տեղեկատվությունն այնպիսի տեղեկատվությունից, որին չենք կարող վստահել: Սա բարդ գործընթաց է, սակայն եթե այն ճիշտ կազմակերպենք, ապա արդյունքն անգնահատելի կլինի:

Դեպի դանդաղ լուրերի մշակույթ

2009 թ. նոյեմբերի 5-ին Տեխաս նահանգի Ֆորթ Հուդ ռազմակայանում բանակային սպայի կողմից իր ծառայակից ընկերների վրա կրակ բացելուց ժամեր անց լուրը տարածվեց հայտնի եղանակներով: Սկսվեց լուրերի ու մեկնաբանությունների տարափ դեպքի վայրից, մերձակա բնակավայրից և Պենտագոնից` համեմված եզրակացություններով, առկա տեղեկատվության վրա հիմնված մեկնաբանություններով և շահադիտական գնահատականներով, որոնք տարածում էին լրագրողներ, բլոգերներ, փոդքաստերներ, «Թվիթերում» հաշիվ ունեցողներ և այլք: Այս արագ տարածվող լուրերի դարում ստանդարտ էր նաև ամեն դեպքից հետո անմիջապես տարածվող լուրերի որակը` չափազանց անհուսալի և հիմնականում սխալ. կրակ բացողը մահացած էր, ո´չ, մահացած չէր, կար երկու մեղսակից, ո´չ, չկար և այլն: Մի քանի քննադատներ հարձակվել էին այն զինվորի վրա, ով օգտվում էր «Թվիթերից» և ասեկոսեներով հայտնի մի հարթակում գրա ռումներ էր կատարում այն ամենի մասին, ինչ տեսնում էր: Իսկապես, զինվորի որոշ գրառումներ, պարզվել էր, սխալ էին: Բայց արդյոք արդա րացի՞ էր տարածել անարժանահավատության և այլասերվածության պիտակավորումը քաղաքացիական մեդիայի բոլոր ներկայացուցիչների վրա: Այդ օրը մեդիայի բոլոր մակարդակներում չափազանց շատ էր շրջանառվում սխալ տեղեկատվությունը: Շատերը մեջբերում էին նախագահ Օբամայի` փաստերին սպասելու հորդորը, սակայն գրեթե ոչ ոք չէր հետևում դրան: Եվ գրեթե ոչ ոք ուշադրություն չէր դարձնում բանակի գեներալ Ջորջ Ուիլյամ կրտսեր Քեյսի (George William Casey Jr.) խորհրդին` չշտապել եզրահանգումներ կատարել շաբաթավերջին` «հիմնվելով տարածված փոքր պատառիկներից կազմված տեղեկատվության վրա»:


¸»Ý ¶ÇÉÙáñ

29

Գրեգ Մարքսը (Greg Marx) Columbia Journalism Review պարբերականի այն մեկնաբանների շարքում էր, ով կազմեց ապատեղեկատվություն պարունակող որոշ շրջանառվող լուրերի ցանկ: Նա գրեց.

Արդարացի չէ այս խառնաշփոթից այսքան շատ բան բարդել (ավանդական լրատվամիջոցների) լրագրողների վրա, ովքեր հիմնականում ջանասեր ու պարտաճանաչ են, ովքեր իրենց պնդումները բարեխղճորեն կառուցում են այն ամենի վրա, ինչ լսում են իրենց աղբյուրներից, և ովքեր գտնվում են հսկայական մրցակցային ճնշման տակ, որպեսզի առաջինը ներկայացնեն նյութը: Սակայն նմանատիպ պատմություններում սխալի, չափազանցության և անհետևողականության միտումները ներկա համակարգի արտացոլումն են` լրատվության առնվազն առաջին օրերի ընթացքում: Պահը կգա, և հստակ պատկերը կսկսի ձևավորվել: Այս դեպքում նույնիսկ կրակողն ինքը ինչ-որ բան կասի: Վերլուծելու բավական ժամանակ կունենաք: Մինչ այդ եկեք միասին խոր շունչ քաշենք:

Շատերի նման, ովքեր ՙվառվել՚ են չափազանց արագ հավատալու պատճառով, այն ամենը, ինչ լրագրողներն անվանում են «հրատապ լուր», ես սովորել եմ դասել բամբասանքի կամ, գիտնական ընկերոջս խոսքով` «հետաքրքիր է, եթե ճշմարիտ է» շարքին: Այսինքն, թեև բազում աղբյուրներից կուլ եմ տալիս «վերջին լուրերը», այնուամենայնիվ, որքան արագ է հայտնվում տեղեկատվությունը փաստացի դեպքից հետո, այնքան ավելի շատ եմ հակված ենթադրելու, որ այն հավաստի չէ, եթե ոչ` սուտ: Այդուհանդերձ, առանցքային առումներով ես ոչնչով չեմ տարբերվում մյուսներից: Երբ խոսքը կարևոր (կամ երբեմն դատարկ, բայց հետաքրքիր) հրատապ լուրի մասին է, ժամանակ առ ժամանակ ես նույնպես կարող եմ արձագանքել գրեթե պավլովյան ձևով` կրկին ու կրկին վերադառնալով դրան վերաբերող քննարկմանը: Ես հակված չեմ էլփոստով անմիջապես ուղարկելու ընկերներիս և ընտանիքիս կամ թվիթ անելու չհաստատված լուրերը, սակայն, եթե հետաքրքիր տեղեկություն եմ հաղորդում, ապա միշտ, անպայման, այդ հավանական լուրին ավելացնում եմ` եթե ճշմարիտ է: Հրատապ լուրերի դեպքում ի՞նչն է պատճառը, որ անջատում ենք մեր տրամաբանող ուղեղը: Ինչո՞ւ ենք միացնում հեռուստացույցը կամ անընդ հատ սեղմում «թարմացնել» կոճակը, կամ աչքի անցկացնում «Թվիթերի» լրահոսը` ամենավերջին մանրամասները ստանալու, հատկապես երբ կրկին ու կրկին հասկանում ենք, որ նախնական լուրը շատ հաճախ սխալ է լինում: Այսպիսին են իմ ընկեր և գործընկեր, Հարվարդի համալսարանի Համացանցի և հասարակության Բերքմանի կենտրոնի (Berkman Center for Internet and Society) հետազոտող Իթան Զուքերմենի (Ethan Zuckerman) տեսակետները.


30

Ø»¹Ç³ÏïÇí

• • • •

Մեդիան մեզ ստիպում է դա անել: [Ինչպես նշված է ստորև` ինձ համար սա շատ հավանական է:] Մենք ձանձրացել ենք:

Վերջին լուրերն իմանալը, նույնիսկ եթե դրանք սխալ են, օգնում է մեզ զրույցներում սոցիալական կապիտալ ստեղծելուն:

Մենք պատմությունների թմրամոլ ենք և միշտ հույս ունենք, որ ևս մեկ անգամ կտացնելով` կստանանք առասպելական «պատմության մնացած մասը»:

«Կարծում եմ` այս բացատրություններից յուրաքանչյուրում որոշակի ճշմարտություն կա, և կարծում եմ, որ դրանցից յուրաքանչյուրը չափազանց կիսատ է,- ասում է Իթանը: - Նաև կարծում եմ, որ պարզելը, թե ի´նչն է ուղղորդում լուրերի սպառման մեր ռեժիմը և մեր ընկալունակությունը արագ, հաճախ սխալ լուրերի հանդեպ, վճռորոշ նշանակություն ունի ավելի ողջամտորեն ըմբռնելու, թե ինչին կարող ենք վստահել»: Հիշեք` ազդեցիկ հրատապ նյութերը, ըստ էության, հետաքրքիր են: Դրանք հաճախ մահվան կամ մահվան սպառնալիքի մասին են, կամ այլ կերպ են անհանգստություն առաջացնում: Նյարդաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան մեծ է ձեր անձնական անհանգստության թողունակությունը, այնքան անորոշ է մտածողությունը: Առավել նյարդաբանորեն` նշիկաձև մարմինը (amygdala), որը ուղեղում հույզերի պատասխանատուն է, գալիս է փոխարինելու նախաճակատային կեղևին (prefrontal cortex)` ուղեղում տրամաբանության պատասխանատուին:

Դանդաղ լուրեր

Խոհարարության աշխարհում մի հրաշալի միտում է հայտնվել: Այն կոչվում է «դանդաղ սննդի շարժում»` ապստամբություն արագ սննդի և դրա հետևանքով առաջացող բոլոր էկոլոգիական և սննդային վնասների դեմ: Ինչպես Իթանն էր առաջարկում 2009 թ. վերջին Բերքմանի կենտրոնում անցկացված սեմինարի ժամանակ, մեզ անհրաժեշտ են համարժեք «դանդաղ լուրեր»: Դանդաղ լուրի դեպքում ամենակարևորը խոր շունչ քաշելն է: Հասարակության վերջերս ընդունած կլիշեներից մեկը «24-ժամյա լրատվական ցիկլն» է. նրանք, ովքեր թվային համակարգերի միջոցով սպառում և ստեղծում են լուրեր, «օրը մի օրաթերթ» լրատվությունն այլևս պատմություն են համարում: Այժմ հայտնի է, որ լուրեր ստանում ենք յուրաքանչյուր օրվա յուրաքանչյուր ժամի, և մեդիա արտադրողներն անդա դար աշխատում են լցնելու այդ ժամերը նոր նյութերով: (Բարեբախտաբար, մի քանի թերթեր և ամսագրեր շարունակում են հաղորդել իրական պատկեր): Թեև հենց 24-ժամյա լրատվական ցիկլը լրացուցիչ կանոնավորման


¸»Ý ¶ÇÉÙáñ

31

կարիք ունի: Նույնիսկ ամենժամյա լրատվական ցիկլը չափազանց մեծ դադար է. ուղիղ եթերով ոստիկանական հետապնդումների, «Թվիթերի» և անհանգիստ լսարանի դարաշրջանում վերջին լուրերը կարող են սկսվել ցանկացած րոպեի: Անվանենք այն 1440-րոպեանոց լրատվական ցիկլ: Կայծակնային լուրերի դեպքում կարևորը արագությունն է, և արագությունը մատակարարի համար ծառայում է երկու հիմնական նպատակի: Նախ` առաջինը լինելու ցանկությունը բավարարելն է: Մարդիկ մրցունակ են, և լրատվական խմբագրություններում սենսացիոն լուրերը մեծ արժեք ունեն: Երկրորդ հրամայականը լսարանին գրավելն է: Լինելով առաջինը` գրավում ես մարդկանց բազմության, իսկ բազմությունը կարող է վերածվել ազդեցության, փողի կամ` երկուսը միասին: Հետևեք լրատվական ալիքների «վերջին լուրերի» հուսահատ որոնումներին, որտեղ ներկայացվում են կարևոր իրադարձություններ, թեպետ դրանց մեծ մասը շատ հաճախ բացարձակ աղբ է: Առաջինը լինել ձգտողները հում տեղեկատվություն են տարածում (ինչը, հիշեք, հաճախ սխալ է), որը նաև հրատապ լուրերի հիմքն է կազմում: Բանն այն է, որ, օրինակ, բլոգերը, ով առաջարկում է առաջին ողջամիտ թվացող մեկնաբանությունը, կարևորություն է հաղորդում լուրին: Առցանց մեկնաբանությունների դերբի մրցավազքի (որը նույնքան մրցակցային է, թեև խաղում են ավելի ցածր ֆինանսական խաղադրույքներով) հաղթողները արագ և ճարպիկ գրողներն են, ովքեր բացատրում են մեզ, թե ինչն ինչոց է: Այն, որ նրանք հաճախ իրենց տեսակետները կառուցում են կեղծիքների ու անճշտությունների վրա, պակաս կարևոր է թվում, քան այն, որ նրանք բոլորից շուտ են մեկնաբանել: Ես չեմ պայքարում մարդկային էության դեմ: Մենք բոլորս ցանկանում ենք իմանալ, թե ինչ է տեղի ունենում, և որքան մեծ է փորձանքը, այնքան ավելի շատ բան ենք ուզում իմանալ, հատկապես, եթե այն կարող է անմի ջական ազդեցություն ունենալ մեզ վրա (եթե փոթորիկ է սպասվում, ապա վերջին լուրերը ոչ միայն հետաքրքիր են, այլև հնարավորինս կյանքեր են փրկում): Ոչ մի բան դա չի փոխի և չպետք է փոխի: Ոչ էլ նոր երևույթ է սա: Շահարկումը եղել է լրագրության ոլորտում մեդիայի բոլոր դարաշրջաններում: Օրինակ` յուրաքանչյուր մասնավոր ավիավթարի հետևում են, այսպես կոչված, փորձագետների հանդուգն վարկածները, և նրանց տեսակետները կրկնում են ամենժամյա (կամ ավե լի կարճ) ընդմիջումներով հաղորդումներով, ինչը ժամանակին տեսնում էինք միայն երեկոյան լուրերում կամ օրաթերթի էջերին, բայց դա ևս չափից շատ էր: Միայն իրական փորձագետների կողմից ամիսներ տարվող փաս տացի հետաքննությունը, իսկ երբեմն` ոչ էլ դա, կբացահայտի իրական ճշմարտությունը, մինչդեռ մենք, միևնույնն է, շարունակում ենք ենթարկվել նոր տեսությունների և վերանայված «փաստերի» անվերջ հարձակումներին:


32

Ø»¹Ç³ÏïÇí

Նոր լրատվական ցիկլ

1440-րոպեանոց լրատվական ցիկլի հայտնությունը (կամ գուցե 86.400-վայրկյանանոց լրատվական ցի՞կլ անվանենք), որն ակնհայտ կերպով բավարարում է ինչ-որ նոր բանից խոսելու մեր անհագ ախորժակը, պետք է բառացիորեն մտածելու տեղիք տա: Քանիցս համոզվել ենք, որ նախնական ենթադրությունները կարող են խիստ անարժանահավատ լինել: Դիտ��րկենք Ֆորթ Հուդի կրակոցների օրինակը: Մենք տեղեկացանք, որ հանցագործը չէր սպանվել մոլեգնության պահին, թեպետ նախնական լուրերով հակառակն էր ասվում: Այնինչ մահվան փաստը մնաց մեզ հետ, քանի որ պատմությունը դեռ բավական թարմ էր, և այդ լուրը պտտվում էր այնքան ժամանակ, մինչև իրավապահները տեղեկացրին, որ նա չէր սպանվել: Այնուամենայնիվ, մեզ բոլորիս «հայտնի» են նաև սխալ լուսաբանման հետևանքով տարածված կեղծ տեղեկություններ, որոնք հետագայում մասամբ են հերքվել, քանի որ լրագրողները, որպես կանոն, վերջնարդյունքները նույն եռանդով և կարևորությամբ չեն լուսաբանում, որքան նախնական լուրերը: Մենք բոլորս տեսել ենք այն մարդկանց դրամատիկ ձերբակալությունների տեսագրությունները, ովքեր հետագայում արդարացվել են, բայց նրանց հեղինակությունն արդեն ընկել է այն կողմնակալության պատճառով, որը բնորոշ է հանցագործություններին վերաբերող լուսաբանումներին: Իսկ մեզնից քանի՞սն են լսել հաղորդում այն մասին, որ պարզվել է, թե այս կամ այն ապրանքը կամ կենսակերպը բարձրացնում է քաղցկեղի ռիսկայնությունը, բայց երբեք չենք լսել հաջորդ հաղորդումն այն մասին, որ առաջին հաղորդումը կա´մ սխալ էր, կա´մ ապակողմնորոշող: Սխալ տեղեկատվության առատությունը կայծակնային լուրերի համակարգում ունի այլ պատճառներ, քան միայն օպերատիվությունը. դա լրագրության մեխը հանդիսացող փաստերի ստուգումն է, ինչը չի արվում նախքան նյութի տարածումը: Ինչպես իր թվիթերյան գրառման մեջ նշել է Քլեյ Շիրքին (ով ներկայացրել է այս գրքի նախաբանը), ՙփաստի ստուգումը խոր գնալու ուղի է, իսկ այդ գործընթացն ավարտելը` առաջ գնալու հնարավորություն՚: Քլեյի տեսակետը կշիռ է հաղորդում դանդաղ լուրերի փաստարկին, այն տեսակետին, որ մենք բոլորս կարող ենք այնքան խելացի լինել, որ մինչև գործելը մտածենք: Այն, ինչ չկարողացան անել մեզնից շատերը #amazonfail-ի 2009 թ. ապրիլյան դեպքի առաջին ժամերին և օրերին: Ինչպես Քլեյն է հետո նկարագրել. Երբ «Ամազոնում» լեսբուհիների, համասեռականների, երկսեռականների և տրանսվիստիտների թեմային առնչվող հսկայական թվով գրքեր կորցրել էին իրենց վարկանիշային դիրքերը, ուստիև տեսանելիությունը «Ամազոնի» որոշ ցանկերում և որոնողական գործառույթներում, մենք մասնակցեցինք մի հանրային բողոքի,


¸»Ý ¶ÇÉÙáñ

33

որը հիմնականում համակարգվում էր «Թվիթերի» #amazonfail հիմնաբառի6 միջոցով և ուղղված էր այդ ընկերության կողմից թույլ տված ենթադրյալ անարդարության դեմ, անարդարություն, որը, ըստ էության, չէր եղել:

Ինչպես Քլեյը, ես էլ ստիպված էի հավատալու, որ «Ամազոնը» միտումնավոր քաղաքական որոշում չէր կայացրել նվազեցնելու այդ գրքերի տեսանելիությունը. դա, ինչպես ընկերությունն էր նշում, ծրագրավորման սխալ էր: Սակայն ես այն մարդկանցից մեկն էի, ով մի լավ հայհոյել էր «Ամազոնին» (որտեղ ես քիչ քանակությամբ բաժնետոմսեր ունեմ) նախքան ամբողջ պատմությունն իմանալը: Հուսով եմ` ես դաս քաղեցի: Կարևոր որոշումներ կայացնելիս ես հիմնականում հետևում եմ վեցերորդ զգայարանիս, սակայն այն ինձ միայն լավ խորհուրդներ է տալիս, երբ խճճվում եմ այնպիսի բաների վերաբերյալ փաստերի մեջ, որոնք կարևոր են: Սա ենթադրում է ոչ միայն թերահավատ լինել` սկզբունքներից առաջինը, որը, հուսով եմ` կկիրառեք, այլ նաև սպասել համոզիչ ապացույցների` նախքան որոշելը, թե ի´նչն է ճիշտ, իսկ ի´նչը` ոչ: Ըստ էության, որքան ավելի ու ավելի արագ են թողարկվում լուրերը, այնքան պետք է ավելի դանդաղեք հավատալու այն ամենին, ինչ լսում եք, և այնքան ավելի հաստատակամորեն պետք է փնտրեք այնպիսի տեղեկություններ, որոնք ուղեկցվում են հնարավորինս շատ փաստերով և պարզաբանումներով այն մասին, թե ի´նչն է հայտնի, իսկ ի´նչը` ենթադրություն: «Վիքիպեդիան»` այդ երբեմն ոչ հավաստի մեգահանրագիտարանը, կարող է հրաշալի հարթակ լինել սկսելու համար: Այս մասին մանրամասն` հաջորդ գլխում: Կարո՞ղ ենք ինքներս մեզ համոզել, որպեսզի խոր շունչ առնենք, չշտապենք և որպես մեդիայի օգտագործման բնականոն մաս` ավելի խորամուխ լինենք, ինչպես նաև կիրառենք մեդիայի սպառման սկզբունքնե րը` պարզելու, թե ինչին կարող ենք հավատալ, իսկ ինչին` ոչ: Կարող ենք: Եվ եթե ուզում ենք հիմք ունենալ հավատալու այն ամենին, ինչ կարդում ենք (լսում ենք և այլն), ապա ավելի լավ է գործենք:

6. Հիմնաբառ` պիտակավորման ձև, որը կոչվում է հեշթեգ (անգլ.` hashtag, hash` վանդականիշ, tag` կցապիտակ), բառ կամ արտահայտություն, որին նախորդում է # նշանը։ Օգտագործողները կարող են միավորել իրենց հաղորդագրությունները ըստ թեմաների կամ տեսակների` դրանցում օգտագործելով վանդականիշով սկսվող բառեր։


Գլուխ 3

Գործիքներ և մեթոդներ մեդիակտիվ սպառողի համար

Այժմ, երբ արդեն քննարկել ենք որոշ սկզբունքներ, եկեք լինենք պրակտիկ և գործնականում կիրառենք այդ սկզբունքները: Բանալին փնտրեք լուրերի խորքում` ակտիվացնելով ձեր թերահավատությունը, հետաքրքրասիրությունն ու ողջախոհությունը մինչ այն պահը, երբ ինքներդ ձեզ կասեք. «Օ՛հ, ես այն գտա»: Ի՞նչ է հարկավոր: Հիմնականում` արկածախնդրություն. Հիշե´ք` խոսքը հետազոտության մասին է: Ի թիվս այլ բաների, դուք պետք է` •

Գտնեք տեղեկատվության հավաստի աղբյուրներ,

Միանաք քննարկումներին:

Ուսումնասիրեք այն աղբյուրները, որոնց վստահելու հիմք արդեն չունեք,

Այս գրքում բովանդակությունը հեռու է համընդգրկուն լինելուց: Ավելի շուտ, այն հպանցիկ հայացք է` նետված գրեթե անսահման լայն և խոր մի թեմայի: Առավել շատ առանձնահատկություններ և օրինակներ փնտրեք Mediactive կայքում:

3.1 Գտնել լավ նյութը

Առաջին հայացքից իմ առօրյա մեդիա ռեժիմը գուցե ժամանակատար թվա. ես հետևում եմ մի քանի լրատվական կազմակերպությունների կայքերի, այդ թվում` այնպիսի ավանդական ընկերությունների գլխավոր էջերի, ինչպիսիք են «Նյու Յորք թայմզը» և «Ուոլ սթրիթ ջորնալը»` ընթերցելով որոշակի հետաքրքրություն ներկայացնող հոդվածները: Պարբերաբար նայում եմ լրատվական կուտակիչների խորագրերը, որոնք հավաքում են հղումներ տարբեր աղբյուրներից` ավանդական ու նոր, և վերաբերում են իմ ընտրած տարբեր վայրերին ու թեմաներին: Աչքի եմ անցկացնում էլփոստիս եկած այն հոդվածները, բլոգային գրառումները, տեսանյութերը, տվյալներ և այլն, որոնք առանձնացրել են ընկերներս ու գործընկերներս: Աչքի եմ անցկացնում «Թվիթերի» մի քանի թեմատիկ խմբեր` տեսնելու, թե ինչ են քննարկում ընկերներս «Ֆեյսբու-


36

Ø»¹Ç³ÏïÇí

քում»: Եթե կան ինձ հետաքրքրող հրատապ լուրեր, ստուգում եմ դրանք այն կայքերի միջոցով, որոնք հեղինակավոր կամ գոնե հուսալի եմ համարում: Իրականում այդ ամենը երկար ժամանակ չի խլում: Ավելի շատ ժամանակ էի տրամադրում, երբ ամեն առավոտ մի երկու թերթ էի կարդում, իսկ երեկոյան լուրեր դիտում: Սակայն ես այսօր առավել տեղեկացված եմ: Չեմ հավատում ամեն կարդացածիս կամ լսածիս, որովհետև առաջնորդվում եմ 2-րդ գլխի սկզբունքներով: Իսկ երբ պետք է լիովին համոզվեմ ինչ-որ բանում, ապա փնտրում եմ ավելին: Հաշվի առնելով համեմատաբար կարճ ժամանակահատվածը, որ ապրում ենք թվային մեդիա դարաշրջանում, ողջախոհ կլինի ասել, որ գտնվում ենք ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե թափվող տեղեկատվության հեղեղից գլուխ հանելու ամենավաղ փուլում: Սակայն արդեն կան բազմաթիվ միջոցներ ավելի տեղեկացված լինելու համար: Ես ամեն օր օգտագործում եմ մի շարք գործիքներ ու մեթոդներ` կիրառելով այն սկզբունքները, որոնք շարադրված են 2-րդ գլխում` տարբեր զտիչների ու մարտավարությունների միջոցով: Բայց հիմնական գործիքները, որոնք կիրառում եմ, ուղեղս և բնազդներս են: Ամենակարևոր զտիչները մարդիկ և կազմակերպություններն են, որոնց ստիպված էի վստահել: Լրատվամիջոցների ճնշող գերիշխանության շրջանում մեզ քիչ բան էր մնում անել, քան որոշ չափով վստահել այդ աղբյուրներին: Շուտով իմացանք, որ դրանք խիստ թերի կազմակերպություններ են, որոնք շատ հաճախ մեզ գցել են ծայրահեղ մոլորության մեջ կամ ձախողել կենսական նշանակության խնդիրներին անդրադառնալիս` գլոբալ խնդիրներից մինչև տեղական: Սակայն նրանք արել և շարունակում են անել (թեև այսօր ավելի ու ավելի քիչ) կարևորագույն մի աշխատանք` լրագրություն: Նրանք առավել վստահելի կլինեին, եթե ավելի քիչ հավակնոտ և թափանցիկ լինեին: Սակայն նույնիսկ հիմա կա իրական արժեք, ինչը պետք է հասկանալ. մի խումբ լրագրողներ, այդ թվում` խմբա գիրներ, հավատում են, որ այսօր ամենակարևոր լուրն իրենց համայնքներում է: Խմբավորումը` ինչ-որ մեկի վերաբերյալ տեղեկությունների հավաքածուն, որը հնարավոր է` հետաքրքրի ձեզ, դարձել է խիստ կարևոր մի զտիչ: Գոյություն ունեն համակարգչի, ինչպես նաև մարդկանց օգնությամբ խմբավորիչներ/զտիչներ տարբեր համակցություններով: Դիտարկենք դրանցից մի քանիսը: Անդադար մեքենայացված «Գուգլ նյուզը» վատ չէ որպես ժամանակի ոգի, որը կարևոր է (կամ կարևոր էր անցած շուրջ 24 ժամվա ընթացքում), ըստ ամբողջ աշխարհի լրագրողների, սակայն մարդուն փոխարինելու «Գուգլի» նկատմամբ գրեթե անսասան հավատը նվազեցրել է այս ծառայության օգտակարությունը: Ժամանակին «Յահուն» խմբավորելու/զտելու անհերքելի առաջա տարն էր, քանի որ այն, առավել քան որևէ մեկն այս ոլորտում, հասկանում էր մարդու դերն այս գործընթացում: Այն նախկինի պես բավականին լավն է, սակայն գնալով թերանում է:


¸»Ý ¶ÇÉÙáñ

37

Թեմատիկ խմբավորումն իր կարևորությամբ և որակով առաջ է անցնում: Օրինակ` ես հիացած եմ, թե ինչպես է «ԹեքՄեմը» (TechMeme) խմբավորում այն ամենը, ինչ հրատապ է տեխնոաշխարհում, մասամբ այն պատճառով, որ Գեյբ Ռիվերան (Gabe Rivera)` նրա հիմնադիրը, հստակ հասկացել է մարդկային գործոնի` որպես խմբագրի, կենսական նշանակությունը: (Եվ մինչ մեդիա նվիրյալները տարիներով կարդում են Ռոմենեսկոյի բլոգը, «ՄեդիաԳեյզերը»` «ԹեքՄեմի» կայքը, առաջ է սլանում որպես մի ծառայություն, որին հետևելը պարտադիր է:) Որոնումը միշտ էլ օգտակար է եղել, սակայն այժմ այն կենսական նշանակություն ունի: «Գուգլը», «Յահուն», «Բինգը» առաջարկում են լուրերի արդյունավետ որոնողական համակարգեր` հնարավորություն տալով օգտագործելու հիմնաբառեր հետաքրքրող նյութերը ՙառաջնագիծ՚ բերելու համար: Որոնումների արդյունքում հայթայթած տեղեկությունը կարող եք պահպանել, հնարավոր է` հետագայում դրան անդրադառնալու ցանկություն ունենաք: Ե�� որոնում եմ նյութեր թվային մեդիայի, ձեռներեցության (որը դասավանդում եմ) և ինձ հետաքրքրող այլ թեմաների շուրջ: Բլոգերներն իմ զուտ մարդկային զտիչներն են: Նրանք, ովքեր փորձառություն ունեն որոշակի տիրույթում, ինչպես նաև եռանդ` լինելու առաջինը լուր տարածելիս, դարձել են լուրերի սպառման իմ արժեքավոր միջնորդները: Եթե չեք հետևում բլոգերների աշխատանքին, ովքեր թափանցում են այնպիսի ոլորտներ, որոնցով հետաքրքրված եք, ապա չեք կարող լավ տեղեկացված լինել և վերջ: «Թվիթերը» դարձել է պարտադիր ահազանգման համակարգ, սակայն պետք է հասկանալ, որ այն դանդաղ լուրերի հակադրում է` գաղափարների, մտքերի ու հղումների հապճեպ հավաքում, երբեմն օգտակար, երբեմն` ոչ: «Թվիթերում» լավագույն գրառում կատարողները իրենց հետաքրքրող թեմաները տարածում են խորագրի ձևով, որոնց կցված ակտիվ հղումը հնարավորություն է տալիս հավելյալ տեղեկության (140 նիշով սահմանափակվող «թվիթները» թույլ չեն տալիս ավելին): Հնարավոր է` «Թվիթերի» ամենաուշագրավ զարգացումն այն է, որ այն դառնում է մի էկոհամակարգ, որում մյուսները ստեղծում են գործիքներ այն առավել օգտակար դարձնելու համար: Հաջորդ գլխում առավել մանրամասն կներկայացնեմ, թե ինչպես եմ գրառում կատարում` օգտագործելով «Թվիթերը»: Եթե հետևում եք ավելի քան մի քանի «թվիթերյան քննարկումների», ապա հեշտությամբ կարող եք խճճվել: Իմ առաջարկն է` օգտվել ծառայու թյան «ցանկեր» (lists) գործառույթից, որը ձեր սովորական թվիթերային հոսքից դուրս թույլ է տալիս ստեղծել սեփական խումբը կամ հետևել մարդկանց տարբեր խմբերի, ովքեր ուշադրություն են դարձնում կոնկրետ թեմաների: Ես հետևում եմ «Թվիթերի» այլ օգտատերերի ստեղծած մի քանի խմբերի, այդ թվում` Ռոբերտ Սքոբլի (Robert Scoble) Tech News People խմբին, որը միավորում է տեխնոլոգիաների մասին գրող 500 հետևողների: RSS-ը կամ Really Simple Syndication-ը մեզ հետաքրքրող թեմաներին հետևելու կարևոր գործիք է: Այն արդեն գոյություն ունի ավելի քան մեկ


38

Ø»¹Ç³ÏïÇí

տասնամյակ, և, իմ կարծիքով, հետզհետե ավելի արժեքավոր է դառնում` չնայած այն կարծիքներին, որ նրա կարևորությունն աստիճանաբար նվազում է: Ըստ էության, RSS-ը առցանց բովանդակության միավորող մեթոդ է, որը բլոգների և այլ կայքերի ընթերցողներին հնարավորություն է տալիս իրենց համակարգիչների կամ այլ սարքավորումների միջոցով ավտոմատ կերպով ստանալ այն բովանդակությունը, որով նրանք հետաքրքրված են, և հնարավորություն է ընձեռում հրատարակողներին` ավելի հեշտ օգնելու ընթերցողներին գտնել այդ բովանդակությունը: Իհարկե, սրանք հավաստի լուրեր և տեղեկատվություն գտնելու միջոցներից ընդամենը մի քանիսն են, իսկ գործիքները, մասնավորապես` զտիչները, դեռևս փոքր-ինչ պարզունակ են: Ավելի ուշ այս գրքում ես կանդրադառնամ մարդու և սարքերի մտավոր կարողությունների առավել լավ համադրումների անհրաժեշտությանը. օրինակ` գործիքները, որոնք կարող են չափել ավելի ճկուն չափորոշիչներով, քան ժողովրդականությունը, կարող է առավել արդյունավետ ուղիներ ստեղծել` հասկանալու, թե ինչ է կատարվում աշխարհում: Թեև արդեն ավելի շատ և լավ ուղիներ ունենք «լավ բովանդակություն» գտնելու քան երբևէ, կա մի խնդիր. մենք նաև երբևէ չենք ունեցել անիմաստ կամ անպիտան տեղեկատվություն գտնելու այսչափ մեծ հնարավորություն: Ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան անիմաստությունը: Տեղեկատվությունը, որը վնաս է պատճառում` ազդելով ձեզ վրա. ահա´ թե ինչը: Եվ ուրեմն եկեք որոշ ժամանակ տրամադրենք` պարզելու, թե ինչպես խուսափել այնպիսի բաներին հավատալուց, որոնք կա´մ սխալ են, կա´մ դասվում են այն շարքին, որը կարելի է անվանել` «վտանգավոր է, եթե կուլ տաք»:

3.2 Վստահաչափ

Առաջին պաշտպանությունը մեր բնածին ողջախոհությունն է: Մենք բոլորս մշակել ենք ներքին «դատարկախոսության չափիչ» (BS meter)` մե ծապես հիմնված կրթության և փորձի վրա, կյանքի առօրյա շատ տարրերից, այդ թվում` մեդիայի ավելի հին տեսակներից` ավանդական լրատվությունից գլուխ հանելու համար: Անհրաժեշտ է թվային մեդիա բերել վերլուծությունների այն նույն տեսակները, որոնք սովորել ենք ոչ այնքան խճճված ժամանակներում, երբ տեղեկատվության ընդամենը մի քանի հիմնական աղբյուրներ կային: Գիտենք, որ սուպերմարքեթների վճարման կետերի մոտ դրված սկանդալային թերթերն անարժանահավատ են: Եվ, ի վերջո, հասկացանք, որ սկանդալային թերթի առաջին էջում հրապարակված Բարաք Օբամայի` մարսյան զուգընկերուհուց ունեցած արտաամուսնական երեխայի մասին վերնագիրն անկասկած սուտ է. չնայած այդ փաստին` ամեն շաբաթ թերթը վաճառվում է միլիոնավոր տպաքանակներով: Գիտենք նաև, որ ճանաչվածությունը ավանդական մեդիա դաշտում որակի ցուցանիշ չէ: Երբ փորձենք սուպերմարքեթից դուրս մի քանի մետաղադրամ գցել


¸»Ý ¶ÇÉÙáñ

39

առևտրային տերմինալի մեջ, որտեղ գտնվում են այսօրվա «Նյու Յորք թայմզը» կամ «Ուոլ սթրիթ ջորնալը» (Wall Street Journal), ապա այլ սպասելիք կունենանք: Թեև գիտենք, որ «Թայմզում» կամ «Ջորնալում» ամեն ինչ չէ, որ ճշմարիտ է, այնուամենայնիվ, հիմքեր ունենք ավելի շատ վստահելու, քան չվստահելու այն ամենին, ինչ նրանք հրապարակում են: Առցանց միջավայրում յուրաքանչյուր կայք կարող է նույնքան պրոֆեսիոնալ թվալ, որքան և մեկ ուրիշը (որակի առումով ակնհայտորեն թերի մեկ այլ կայք): Նաև յուրաքանչյուր մարդ զրույցի ժամանակ նույնքան անկեղծ ու ազդեցիկ տպավորություն կարող է գործել, որքան և մեկ ուրիշը: Սա ստեղծում է ակնհայտ մարտահրավերներ և խնդիրներ, երբ մարդիկ չափազանց դյուրահավատ են: Իբրև մարդկային էակներ` մեր հասունացման մաս է կազմում «դատարկախոսության չափիչի» ձևավորումը, այսինքն` ընկալումների կարողությունը, թե ե´րբ է մեր տեսածն ու լսածն անհեթեթություն, իսկ ե´րբ է արժանահավատ համարվում: Այս դեպքում մենք այն «դատարկախոսության չափիչի» փոխարեն կարող ենք անվանել «արժանահավատության սանդղակ»: Երկու դեպքում էլ ես պատկերացնում եմ, որ այն ձգվում է պլյուս 30-ից մինչև մինուս 30, ինչպես պատկերված նկարում: Ըստ այդ սանդղակի` «Նյու Յորք թայմզի» կամ «Ուոլ սթրիթ ջորնալի» լրատվական որևէ հոդված կարող է սկիզբ առնել շատ դրական տարածքից, միգուցե սանդղակի 26-րդ կամ 27-րդ կետերից: (Կարծում եմ` շատ քիչ լրագրողներ կան, ովքեր յուրաքանչյուր թեմայի համար կսկսեն 30-րդ կետից:)

Այժմ համարենք, որ արժանահավատության վարկանիշը զրո է: Երբեմն ինքս ինձ ասում եմ, որ պատճառ չունեմ հավատալու կամ չհավատալու այն ամենին, ինչ լսում եմ: Ուրեմն ես կա´մ անտեսում և առաջ եմ անցնում, կա´մ որոշում եմ լրացուցիչ ստուգել այն: Սա տեղեկատվության և/կամ նյութի հեղինակի փորձառության բացակայությունից զատ ուրիշ ոչինչ չի ասում նյութի մասին: Միանգամայն հնարավոր է, որ իմ մտավոր սանդղակի վերաբերյալ ինչ-որ մեկը բացասական, երբեմն` խիստ բացասական արժանահավա տություն ունենա: Օրինակ` անանուն մեկնաբանությունը որևէ պատահա կան բլոգում սկսվում է բացասական տարածքից: Եթե մեկնաբանությունը որևէ մեկի դեմ ուղղված անանուն քննադատություն է, ապա այն առավել քան անարժանահավատ է, ասենք` մինուս 26 կամ 27: Ինչո՞ւ պետք է հավատանք ինչ-որ մեկի քննադատությանը, ով ցանկություն չունի կանգ նելու իր խոսքերի հետևում: Հիմնականում պատասխանը հետևյալն է`


40

Ø»¹Ç³ÏïÇí

չպետք է հավատանք: Թե´ պատահական բլոգում, թե´ ավանդական լրա տվական կայքում անանուն մեկնաբանը պետք է շատ ջանքեր գործադրի արժանահավատության թեկուզ զրո վարկանիշին հասնելու, էլ չենք ասում` դրական տարածք ներխուժելու համար: (Այս մասին մանրամասն` ստորև:) Եվ հակառակը` նա, ով գործածում է իրական անունը, և հնարավոր է ստուգել նրա իսկությունը, ի սկզբանե դրական արժանահավատություն է վաստակում, թեև ոչ այնքան, որքան նա, ով հայտնի է որպես տվյալ տիրույթի փորձագետ: Amazon.com-ի եզակի նորարարությունը Real Name («Իրական անուն») նշումն է ակնարկների կամ գրքերի և այլ ապրանքների վրա. «Ամազոնը» կարող է ստուգել ինքնությունը, որովհետև ունի օգտվողի վարկային քարտի տվյալները, ինչը մեծ առավելություն է այդ ընկերության համար: Քննադատություններում իրենց իրական անունն օգտագործող մարդիկ գրեթե միշտ ավելի վստահելի են, քան նրանք, ովքեր օգտագործում են կեղծանուններ: Սակայն ոչ միշտ. Էնդրյու Բրեյթբարթը չթաքցրեց իր ինքնությունը, երբ առաջինը տարածեց Շիրլի Շերոդի պատմությունը, որը նկարագրված է «Ծանոթություն» բաժնում: Բայց և այնպես, նրա անունը նախազգուշացնող ազդանշան է, որպեսզի այդ պատմությունն անմիջապես դրվի արժանահավատության սանդղակի բացասական տարածքի խորքերում: Ինքնակոչ սադրիչի սուտ և կեղծիք պարունակող գրառումն արդեն լայն ճանաչում է ստացել: Մինչդեռ պատմությունը, պարզվեց, ճշմարտության ճիշտ հակառակն էր: Մեր թերահավատությունը կարող է չափազանց հեռուն գնալ: Ոմանք նման խոր անվստահություն են ձևավորում որոշ լրատվամիջոցների հանդեպ` մերժելով նրանց բոլոր լուսաբանումները և, հակառակը, հավատում այն լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք հակառակ տեսակետներ են առաջարկում: Օրինակ` աջաթևյան քաղաքական հայացքնե րին հարողներից ոմանք մերժում են այն ամենը, ինչ հրապարակում է «Նյու Յորք թայմզը», և անվերապահորեն հավատում այն ամենին, ինչ առաջարկում է «Ֆոքս նյուզը», իսկ ձախաթևյաններից ոմանք մերժում են այն ամենը, ինչ լուսաբանում է The Weekly Standard-ը, և անվերապա հորեն հավատում այն ամենին, ինչ կարդում են Daily Kos-ում: Սխալ է որևէ աղբյուրի անվերապահորեն վստահելը. սա մարդկանց կարող է խոցելի դարձնել անարժանահավատ մարդկանց կողմից թույլ տրվող շահարկումների հանդեպ, ովքեր կարող են կիսել իրենց քաղաքա կան տեսակետները: Համացանցում պտտվող շատ էլնամակներ, ինչպես «Իրան-Կոնտրաս» գործով լսումների ժամանակ Օլիվեր Նորթի և Ալ Գորի մասին մտացածին պատմությունը, որով սկսվում է 1-ին գլուխը, դասվում են այս կարգին, իսկ դրանք կարող են ստացվել ինչպես աջաթևյան, այն պես էլ ձախաթևյան գործիչներից:


3.3 Տեղեկատվության ստուգում

¸»Ý ¶ÇÉÙáñ

41

2009 թ. վերջին Թենեսիի լրագրողներից մեկը մի անիմաստ և վատատեղյակ սյունակ էր գրել (որն այժմ առցանց հասանելի չէ) քաղաքացիական լրագրության կամ, ավելի շուտ` այն մասին, թե ինչպիսին կարող էր այն լինել իր պատկերացմամբ: Նա անդրադարձել էր ինձ և իմ աշխատանքին մի քանի պարբերություններում և ��րեթե ամբողջովին սխալ, այդ թվում` ա) անվանս գրությունը, բ) կրթական հաստատության անվանումը, որտեղ ներկայումս աշխատում եմ, գ) պնդելով, որ, դադարելով սյունակ գրել, դադարել եմ նաև լրագրությամբ զբաղվել և մի շարք այլ բաներ: Սխալների իր այս շարանը լրագրողը եզրափակել էր քաղաքացիական լրագրությամբ զբաղվողներին խորհուրդ տալով անել այն, ինչ «իսկական» լրագրողներն են անում. նախքան հավատալը` ստուգել փաստերը: Ես նրա թեկնածությունն առաջադրեցի (գոյություն չունեցող) «Հեգնական փառքի սրահում՚ (մեդիա անվանակարգում): Եվ ոչ մի պատասխան չստացա իմ այն նամակին, որում խնդրել էի ուղղումներ կատարել7: Փորձն ինձ հուշեց, և ոչ առաջին անգամ, որ լրատվական դաշտը մեծապես կբարելավվի, եթե յուրաքանչյուր լրագրող նման խղճուկ լրագրության օբյեկտ լինի. լրատվամիջոցների կիզակետում անձամբ հայտնվելով միայն հնարավոր է հասկանալ, թե որքան թերի կարող են լինել մասնագիտական ունակությունները: Այն նաև կարևորեց երկու խնդիր, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել, եթե ցանկանում եք չափել ձեր ստացած տեղեկատվության որակը: Դրանցից մեկը ուղղակի ճշտապահությունն է. այս օրինակում սխալ գրված անունը և սխալ աշխատավայրը ճչացող էին: Մյուսը` թեմայի ընտրությունն ու նյութի մատուցման միտումը. թենեսիցի սյունակագիրը ցանկացել է առաջ տանել իր գործը` խստորեն քննադատելով այն, ինչը, ըստ նրա, թերի է: Փաստական սխալները լրագրողական գործընթացի մաս են: Դրանք տեղի են ունենում և, վերջնաժամկետով պայմանավորված աշխատան քում, կարող ենք հասկանալ, թե ինչու: Սակայն երբ սխալները կոպիտ են և անփույթ, կասկածի տակ է դրվում մնացած ամեն ինչ, որ ասում է լրագրողը: Ավելի սարսափելի է ամբարտավանության այն ուղերձը, որ հղվում է լսարանին, երբ այդ սխալները չեն շտկվում արագ և ազնիվ կերպով: Իհարկե, չեք կարող ամեն ինչ ինքներդ ստուգել: (Չնայած կարող եք և, ինչպես ավելի ուշ կանդրադառնամ, պետք է զգոն լինեք այն ամենի հանդեպ, ինչ դուք եք ստեղծում ձեր սեփական մեդիայում:) Բայց եթե ուսումնասիրում եք մի բան, որտեղ սխալվելը կարող է հետևանքներ ունե նալ, և չեք վստահում տեղեկատվության աղբյուրին, ապա բոլոր հիմքերն ունեք և նույնիսկ պարտավոր եք լրացուցիչ ստուգելու այն: Հեղինակ Հովարդ Ռեյնգոլդը, ով նաև ընկերս է, այն առաջիններից է, ով հասկացել է, թե ինչ է թվային հեղափոխությունը: 2009 թ. հոյակապ էսսեներից մեկում, որը կոչվում էր «Աղբի հայտնաբերում 101», նա գրել է 7. Mediactive բլոգի մի գրառման մեջ` վերնագրված «Ճշմարտացիության այդ օրհնված չափանիշը. օհո՛», որպես խնդրո առարկա ես հանգամանորեն անդրադարձել եմ թերթի խմբագիր Թոմ Բոհսին:


42

Ø»¹Ç³ÏïÇí

փաստերը ստուգելու որոշ ձևերի մասին (փոխառելով Էռնեստ Հեմինգուեյի հեռու անցյալում գրված տողերից մեկը): Ահա մի կարևոր մեջբերում.

Առաջինը, որ պետք է բոլորս իմանանք առցանց տեղեկատվության մասին, այն է, թե ինչպես հայտնաբերենք աղբը: Ես այս տեխնիկական եզրն օգտագործում եմ տգիտության, անպատեհ կապի կամ միտումնավոր խաբեության հետևանքով աղտոտված տեղեկատվության համար: Ցանցային տեղեկատվության իրազեկ սպառող լինելու համար սովորելը միջուկային ֆիզիկա չէ: Ոչ էլ նույնիսկ հանրահաշիվ: Ցանցային հավաստիության ստուգման հիմնադրույթներին ծանոթանալն ավելի հեշտ է, քան բազմապատկման աղյուսակը սովորելը: Դժվարը, ինչպես միշտ, ինքնուրույն մտածողության ծույլ մկաններն աշխատեցնելն է:

Բարեբախտաբար, աղբի հայտնաբերման գործիքներն այսօր շատ ավելի հզոր են, քան մեկ տասնամյակ առաջ. վատն այն է, որ շատ քիչ մարդիկ գիտեն դրանց մասին: Եվ սա իր հետևանքներն է ունենում. այնքան շատ մարդիկ են արդեն ցանցի օգնությանը դիմում կենսական նշանակություն ունեցող տեղեկատվության այնպիսի տեսակների համար, ինչպիսիք լուրերը, բժշկական տեղեկատվությունը, գիտական հետազոտություններն ու ներդրումային խորհրդատվությունն են, որ առցանց գտնված տեղեկատվությունը ճիշտ սպառելու համար անհրաժեշտ ուսուցման բացակայությունը լուրջ հասարակական վտանգի է վերածվում: Այնպես որ, ո´չ, շղթայական այս էլնամակը փոխանցելու համար Բիլ Գեյթսը ձեզ 5 դոլար չի ուղարկի: Առցանց քննարկումների ժամանակ ստացած բժշկական խորհրդատվությունը պարտադիր չէ, որ ավելի լավը լինի, քան այն, ինչ ձեր բժիշկն է ասում, և աֆրիկացի հանգուցյալ բռնակալի այրին հաստատ չի պատրաստվում ձեր բանկային հաշվին միլիոնավոր դոլարներ փոխանցելու: Քաղաքական թեկնածուի մասին այդ կեղծ ասեկոսեն, որը երբեք չի արվում խոշոր լրատվամիջոցների կողմից, այլ շրջանառվում է էլհաղորդագրություններում ու բլոգային գրառումներում, հավանաբար ճշմարիտ չէ: Տվյալները, որոնք նշում եք ձեր հուշագրում կամ կուրսային աշխատանքում, կարող են ամբողջությամբ կեղծ լինել: Գոյություն ունեն բազմաթիվ գործիքներ ու միջոցներ, որոնք գործածելով կարող եք տարբերել կեղծիքը, և մարդիկ, ովքեր աշխատում են, որպեսզի օգնեն ձեզ հասկանալու, թե ի´նչն է իրական, իսկ ի´նչը` ոչ: Ահա ինձ դուր եկածներից մի քանիսը: (Ինչպես միշտ, Mediactive.com-ում կա րող ենք բավականին երկար ցուցակ կազմել` առանձնացված ըստ թեմա տիկ ոլորտների):

Կայքէջի ստուգում

Միանգամայն տեղին է սկսել Հովարդ Ռեյնգոլդի «Աղբի հայտնաբեր ման» հրահանգներից: Սքոթ Ռոզենբերգը (մեկ այլ հեղինակ և ընկեր)


¸»Ý ¶ÇÉÙáñ

43

(Scott Rosenberg) նույնպես հանդես է եկել այս կամ այն կայքը ստուգելու միջոցների մի երկար ցանկով: Օրինակ` •

• •

Արդյոք կայքը «Մեր մասին» էջում, տողատակում կամ որևէ այլ տեղ նշո՞ւմ է, թե ով է այն տնօրինում: Արդյոք որևէ մեկը պատասխանատվություն կրո՞ւմ է այն ամենի համար, ինչ հրապարակվում է: Եթե այո, ապա, անշուշտ, այս ողջ հետազոտությունը ավելի խոր ուսումնասիրության կարիքի դեպքում կրկին կարող եք սկսել տվյալ անձի կամ ընկերության հետ: Ստուգե´ք գովազդները: Արդյոք դրանք կայքի հիմնական նպատա՞կն են: Արդյոք դրանք վերաբերո՞ւմ են բովանդակությանը, թե՞ ոչ:

Փնտրե´ք տվյալ կայքը համացանցի արխիվում: Գուցե այն մի ուրի՞շ բան է եղել: Ինչպե՞ս է փոփոխվել տարիների ընթացքում: Գուցե ժամանակին տեղեկատվություն էր բացահայտում, իսկ այժմ` թաքցնո՞ւմ է: Ուշադրությո´ւն դարձրեք աղբյուրին: Արդյոք որևէ անսովոր կամ կասկածելի բա՞ն եք տեսնում, երբ «նայում եք աղբյուրին»: (Եթե տեխնիկապես ի վիճակի չեք, ապա խնդրեք ձեր ընկերոջը, ով դա կարող է անել:)

Ճշմարտության բացահայտում

Հիշո՞ւմ եք 1-ին գլխի կեղծ էլեկտրոնային նամակը, որտեղ գրողն այնպիսի փաստեր էր բերում Ալ Գորի և Օլիվեր Նորթի մասին, որ ճշմարիտ չէին: Snopes.com-ն օգնեց ինձ իմանալու իրականությունը: Այս կայքը հաստատում կամ մերկացնում է այն բոլոր պատմությունները, որոնք ամեն օր ակտիվորեն քննարկվում են համացանցում: Հետևեք Snopes-ին և ապշեք: UrbanLegends.about.com-ը` «Նյու Յորք թայմզի» կողմից ստեղծված կայք է, որը նույնպես օգնում է տարբերելու կասկածելին ճշմարիտից: FactCheck.org-ը փաստերի ստուգման քաղաքական կայք է, իսկ նրան լրացնող FactChecked.org-ը ուսանողների և դասավանդողների համար նախատեսված կայք է, որն օգնում է գլուխ հանելու քաղաքական որոշ հայտարարություններից, որոնք արվել են երկրով մեկ: Ցանկանում եմ խորհուրդ տալ, որ ձեր լավագույն խաղադրույքը լինի ենթադրելը, որ այն ամենը, ինչ տեսնում եք ցանկացած քաղաքական գովազդում, հնարավորինս ապակողմնորոշող է, հատկապես երբ դա ինչ-որ թեկնածուի կամ քարոզարշավի դեմ ուղղված քննադատություն է: QuackWatch.org-ն անգնահատելի է, ինչպես արդեն հասկացաք, առողջությանը վերաբերող կեղծ տեղեկատվության մերկացման համար: Փորձարարական կարգով ես MediaBugs.org-ի (մեկ այլ նախագիծ, որ-


44

Ø»¹Ç³ÏïÇí

տեղ հանդես եմ գալիս որպես խորհրդատու) երկրպագու եմ: Սքոթ Ռոզենբերգը ձեզ նման մարդկանց օգնությամբ կազմում է լրագրողական սխալների շտեմարան` ներառելով նշումներ այն մասին, թե արդյոք ճշտվա՞ծ են կամ ե՞րբ են ճշտված այդ սխալները: Եթե նա Սան Ֆրանցիսկոյի իր առաջին փորձերից սկսած կարողանա ստանալ լրագրողների բավարար աջակցությունը, ապա այս շտեմարանը կարող է ուշագրավ ազգային ռեսուրս դառնալ:

Հայացքների բացահայտում

Մեդիայի և ժողովրդավարության կենտրոնը, որը ձախ քաղաքական հայացքներ ունի, տեղեկատվության անգնահատելի գանձարան է ստեղծել այն կազմակերպությունների մասին, որոնք ձգտում են համոզելու մեզ` գնել կամ հավատալ: Այն կոչվում է SourceWatch («Սորսուոչ»), և ես հա ճախ եմ այցելում այդ կայք: Զանգվածային լրատվամիջոցները հետևողականորեն խեղաթյուրում են գիտությունն ու բժշկությունը: Բրիտանացի բժիշկ, գրող և հաղորդավար Բեն Գոլդեյքրը (Ben Goldacre) ղեկավարում է BadScience.net կայքը, որտեղ նա սովորաբար այնպիսի միջոցներով է մերկացնում ապատեղեկատվությունը, որ ընթերցողներին օգնում է հասկանալու, թե ինչպես նրանք կարող են շատ ավելի խորաթափանց լինել8: Ֆեբրիք Ֆլորինի (Fabrice Florin) Newstrust.net նախագիծը, որը նպատակ ունի ընթերցողների համայնքներին համոզելու` նյութերը դասակարգել ըստ մի շարք չափանիշների, խոստումնալից մոտեցում է: Ես խրախուսում եմ միանալ և ձեր գիտելիքներն ավելացնել տվյալների այս շտեմարանում (նշեմ` ես այս նախագծում խորհրդատու եմ): Կրկին` սա ամբողջական ցանկ չէ: Առանցքայինն այն է, որ ինչքան ավելի եք կարևորում ինչ-որ բան, այնքան ավելի շատ եք զգում այն լրա ցուցիչ հետազոտելու անհրաժեշտությունը: Mediactive.com-ում ավելի թարմ ու ավելի մեծ ցանկ կպատրաստեմ:

Ռիսկեր, վիճակագրական տվյալներ, կեղծիքներ

Ինքներդ ձեզ հարցնելը, թե արդյոք այս կամ այն բանն իմաստ ունի՞, կարևոր է հատկապես ռիսկը հասկանալու համար: Լրագրողները, որպես 8. «Ես չեմ ուզում լինել մեկը, ով ասում է` սա լավ է, իսկ սա` ոչ»,- ասում էր ինձ Գոլդեյքրը: Փոխարենը` նա ուզում է օգնել մարդկանց հասկանալու, թե ինչպես նրանք կարող են ավելի ուշադիր լինել մեդիայի սպառման հարցում: «Իրականությունն այն է,- ասում էր նա,- որ երբեք չեք կարող ունենալ կանոնների շարք` հասկանալու համար` արդյոք այսինչը վստահելի՞ է, թե՞ ոչ: Այն, ինչ հստակ կարող եք ստանալ, էվրիստիկան է` ժամանակ խնայող սարքերն ու դյուրանցումները: Դրանք ողջամիտ կերպով ճշգրիտ են, սակայն երբեմն վրիպում են: Մարդիկ փորձում են խաղարկել մեր էվրիստիկան: Ահա թե ինչ են անում խաբեբաները, երբ նրանք դոկտորի աստիճան են գնում: Հղում պարունակող տեքստն առցանց կարդալու հետաքրքրությունն այն է, որ էվրիստիկան ավելի է արագանում: Ամենահզոր էվրիստիկաներից մեկը, որ գործածում եմ, այն է, թե արդյոք գիտական հետազոտության մասին գրողը հղում կատարո՞ւմ է բնօրինակ աշխատությանը կամ գոնե մամուլի հաղորդագրությանը: Եթե ոչ, ապա ես ժամանակ չեմ վատնի այն կարդալու համար»:


¸»Ý ¶ÇÉÙáñ

45

կանոն, անփույթ են եղել հավանական ռիսկերը բացատրելիս: Օրինակ` տեղական հեռուստատեսային լուրերը գրեթե մեղավոր էին հանցագործություններն անընդհատ ուռճացնելու մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ հանցագործությունների մակարդակը նվազում էր, համոզելով մարդկանց, որ վտանգն աճում է, այնինչ իրականում նվազում էր: Այն ժամանակ, երբ իսկապես որոշ հանցագործություններ և տուժածներ կային, հանցագործությունների ընդհանուր մակարդակը խիստ չափազանցվում էր: Իսկ օրենսդիրները, շատ երջանիկ, որ, ի պատասխան մեդիայի առաջացրած հանրային վախերի, «ինչ-որ բան են անում», հաճախ ընդունում են օրենքներ, ինչպես, օրինակ` ոչ ծանր հանցագործությունների համար նախատեսված դրակոնյան դատավճիռը9, ինչը ավելի շատ մեծացնում է վնասը, քան օգուտը: Բժշկական լրատվական նյութերը, ավելին, միտված են լինելու անգրագետ, մինչև անգամ` ուղղակի անիմաստ. ԱՄՆ-ի բնակչության զգալի մասի` H1N1 գրիպի դեմ պատվաստում ստանալու դժկամությունը, հիմնված պարանոիկ բամբասանքների ու լրատվական նյութերի վրա, ուղղակի սարսափելի է: Խուճապը հաճախ ամենամեծ վտանգն է, քանի որ հանգեցնում է վատ արձագանքների, իսկ երբ լրատվամիջոցները խուճապ են հրահրում, նրանք ամենավատ ծառայությունն են մատուցում: Նման խնդիր կա նաև վիճակագրության պարագայում: Շատ քիչ մարդիկ են հասկանում վիճակագրական մեթոդները կամ դրանց նշանակությունը: Եթե լսում եք, որ այսինչ արտադրանքը կամ նյութը կապվում է ինչ-որ քիչ հավանական հիվանդության 50% աճի հետ, ապա պետք է նաև հասկանաք, որ հավանականությունը, թե ձեռք կբերեք այդ հիվանդությունը, շատ փոքր է: Սրանք հարցեր են, որոնք առնչվում են որոշակի ուղղվածության և ոչ թե ճշգրտության հետ: Սակայն ամբողջությամբ առնչվում են մեզ շրջապատող աշխարհի մեր ընկալման հետ: Գուցե այսպիսի կարևոր հարց տաք. սակայն ո՞վ այդքան ժամանակ ունի այդ ամենը նայելու համար: Ոչ ոք: Բայց երբ փնտրում եք ձեզ հետա քրքրող ինչ-որ բան կամ ուղղակի կասկածում եք, չարժի՞ արդյոք մի փոքր լրացուցիչ ժամանակ տրամադրել ավելին ստուգելու համար: Կարևորը ողջախոհությունն է: Թերահավատորեն մոտենալով` հնարավոր է զերծ մնալ հետագա բազմաթիվ խնդիրներից:

3.4 Ի լրումն. «Վիքիպեդիայի» հարցը

2009 թ. մայիսին Irish Times-ը («Այրիշ թայմզ») հրապարակեց մի նյութ, որը շփոթության մատնեց տարբեր երկրների լրագրողներին: «Ուսանողի վիքիպեդիական կեղծ մեջբերումը գործածվում է ողջ աշխարհում` 9. ՙԴրակոնյան օրենքներ՚ (անգլ.` Draconian sentencing) - այս արտահայտությունը կապված է Աթենական Հանրապետության լեգենդար օրենսդիր Դրակոնի (Դրակոնտ) անվան հետ: Նա ապրել է մ.թ.ա. VII դ. և առաջին անգամ բանավոր ձևակերպել իր ժամանակի դատական իրավունքի նորմերը: Դրակոնի մտցրած օրենքներն ուղղված էին ժողովրդի իրավունքների սահմանափակմանը և բնութագրվում էին իրենց բացառիկ դաժանությամբ, խստությամբ և դեսպոտիզմով:


46

Ø»¹Ç³ÏïÇí

թերթերի մահախոսականներում» վերնագրով հոդվածն այսպես էր սկսվում.

Դուբլինի 22-ամյա ուսանողի վիքիպեդիական կեղծիքը հանգեցրեց ողջ աշխարհում թերթերի մահախոսականներում հրապարակվող սխալ մեջբերման: Մեջբերումը վերաբերում էր ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ժարին, ով մահացել էր մարտի վերջին: Նրա մահից կարճ ժամանակ անց այն տեղադրվեց առցանց հանրագիտարանում, իսկ ավելի ուշ հայտնվեց The Guardian-ում («Գարդիան»), London Independent-ում («Լոնդոն ինդիփենդենթ»), BBC Music Magazine («ԲիԲիՍի մյուզիք մեգզին») կայքում և հնդկական ու ավստրալիական թերթերում լույս տեսած մահախոսականներում:

Կեղծիքը նորություն չէ լրագրության ոլորտում, սակայն «Վիքիպեդիան» ատողները, ովքեր մեծ աղմուկ են բարձրացնում, չնայած առանձնապես մեծաթիվ չեն, արտակարգ ոգևորված էին այս մեկով: Այն ևս մեկ առիթ տվեց նրանց քարկոծելու առցանց հանրագիտարանը: Անշուշտ, կեղծիքը տեղադրած ուսանողի հաջողությանը, առաջին հերթին, նպաստել էր կայքի համեմատաբար բաց բնույթը: Սակայն հանգամանալից ուսումնասիրությունը, ներառյալ «Գարդիանի»` կեղծիքի խայծը կուլ տված պարբերականներից մեկի կողմից` ընթերցողներին ուղղված երկար ծանուցումն այլ խորհուրդ ուներ: Ըստ էության, ինչպես թերթի «ընթերցողների խմբագիր» Սիոբհեյն Բաթրուորթն է (Siobhain Butterworth) նկատել, «Վիքիպեդիա» համայնքը լավ է` ա) ստի բացահայտման և բ) հոդվածի ընտրության հարցում: «Վիքիպեդիայի» խմբագիրներն ավելի թերահավատ էին առանց հղումների մեջբերման հանդեպ (քան այն թերթերի խմբագիրները, ովքեր տպագրել էին կեղծ տեղեկատվության վրա հիմնված մահախոսականները): Մարտի 30-ին նրանք այն երկու անգամ ջնջեցին, իսկ երբ Ֆիցջերալդն ավելացրեց այն երկրորդ անգամ, այն կայքի էջում մնաց ընդամենը 6 րոպե: Նրա երրորդ փորձն ավելի հաջող էր. մեջբերումը կայքում մնաց շուրջ 25 ժամ, մինչև այն նկատեցին և կրկին հանեցին:

Այդուհանդերձ, հորինված մեջբերումը լայնորեն օգտագործվեց նույնիսկ այն մարդկանց կողմից, ովքեր պետք է որ առավել տեղեկացված լինեին: «Գարդիանում», ակնհայտորեն, չկար ոչ մի հղում` նույնիսկ «Վիքիպեդիայից», ինչը կարող էր, նախևառաջ, զգուշացում հանդիսանալ: Ինչպես «Գարդիանի» խմբագիրներից Բաթրուորթն էր նշում, «Այս պատմության բարոյախոսությունն այն է, որ լրագրողները ոչ թե պետք է խուսափեն «Վիքիպեդիայից», այլ պետք է չօգտվեն այնտեղ գտած այնպիսի տեղեկատվությունից, որը հնարավոր չէ ստուգել նախնական հավաստի աղբյուրի միջոցով»:


¸»Ý ¶ÇÉÙáñ

47

Սա վերաբերում է բոլորին, ոչ միայն լրագրողներին: Ըստ «Վիքիպեդիայի» քաղաքականության` ողջ տեղեկատվությունը պետք է պարունակի պաշտոնական հղումներ, իսկ այն հոդվածները, որոնցում բացակայում են նման հղումները, որպես կանոն, նշվում է. Բովանդակությունը պետք է հնարավոր լինի ստուգել հավաստի աղբյուրներ տանող հղումների միջոցով: Այստեղ տեղ չունեն մեր խմբագիրների անձնական փորձառությունները, մեկնաբանությունները կամ կարծիքները:

Ես նորից ու նորից դիմում եմ ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր կլսեն. «Վիքիպեդիան» հաճախ լավագույն վայրն է սկսելու համար, սակայն վատագույն վայրը` այնտեղ ավարտելու համար10: Այն լավագույն վայրն է սկսելու համար, քանի որ հաճախ կարող եք լուրջ հոդված գտնել որևէ թեմայի կամ անձի մասին: Այն վատագույն վայրն է դրանով սահմանափակվելու համար, քանի որ այդ հոդվածը մասամբ կարող է անճշտություն պարունակել: Nature հանդեսում 2005 թ. լույս տեսած հոդվածը համեմատական էր անցկացրել «Վիքիպեդիայում» և Encyclopedia Britannica-ում («Բրիտանիկա» հանրագիտարան) առկա տեղեկությունների միջև` ավելի շատ աղավաղելով թեման, բայց ոչ այն պատճառով, որ չէր որոշել, թե աղբյուրներից որն է առավել արժանահավատ: Բանն այն է, որ տվյալ փաստը տվյալ պահին ստուգելիս չպետք է ենթադրեք, որ այն ճիշտն է: Սակայն «Վիքիպեդիայի» յուրաքանչյուր անկողմնակալ հոդված, ըստ էության, ունի որևէ հավելյալ աղբյուր, ինչն անհրաժեշտություն է նաև առցանց պարբերականների հոդվածների համար. դա դեպի սկզբնաղբյուր կամ գոնե այլ արժանահավատ աղբյուրներ տանող հղումների երկար ցանկն է, այդ թվում` դեպի լրատվական հոդվածներ: Բացի այդ, «Վիքիպեդիայի» յուրաքանչյուր հոդված ունի տեղեկագիր յուրաքանչյուր փոփոխության մասին` նյութի ստեղծման պահից մինչև ամենաչնչին տեղեկության վերաբերյալ փոփոխությունը: Ավելին` «Վիքիպեդիայի» տարբեր հոդվածներն ուղեկցվում են հենց հոդվածների վերաբերյալ «մետա» քննարկումներով, որտեղ խմբագիրները քննարկում կամ վիճաբանում են հոդվածներում տեղ գտած տեղեկատվության որակի, իսկ հաճախ այն խմբագիրների լիազորությունների մասին, որոնք նոր տեղեկություններ են ավելացնում: Այո´, օգտվեք «Վիքիպեդիայից», որի մեջ ներառված են շատ այլ աղբյուրներ: Միայն համոզված եղեք, որ հասկանում եք նրա և´ առավելությունները, և´ հնարավորությունները: Իսկ եթե տեսնում եք մի բան, որը սխալ է, ապա ուղղե´ք այն: (Այդ մասին առավել մանրամասն` հաջորդիվ:) 10. Ո՞վ է ինձ հետ համաձայն: Ի թիվս այլոց` «Վիքիպեդիայի» համահիմնադիր Ջիմի Ուելսը: Mediactive կայքում ես տեղադրում եմ նրա հետ տեսահարցազրույցներից մեկը, որտեղ նա խոսում է այդ մասին: Նշում. նա իմ ընկերն է, իսկ ես` ներդրող նրա մասնավոր «Վիքիա» ընկերությունում:


48

Ø»¹Ç³ÏïÇí

3.5 Անանունությունն ընդդեմ կեղծանվան

Երբ 2008 թ. նախագահական քարոզարշավն ավարտվում էր, «Ֆոքս նյուզը» հեռարձակեց մի ռեպորտաժ, որում ներկայացվում էին նախագահի թեկնածու Ջոն ՄքՔեյնի նախընտրական շտաբի անդամների մի շարք անարգալից արտահայտություններ` ուղղված Հանրապետական կուսակցության` փոխնախագահի թեկնածու Սառա Փելինին: Փելինը դատապարտեց անարգողներին, ովքեր բոլորն էլ անանուն էին հանդես եկել` նրանց վախկոտներ անվանելով: Փելինն իրավունք ուներ զայրանալու: Հեռուստահաղորդումը կատարյալ օրինակ էր այն բանի, թե ինչու անանուն քննադատներին չպետք է լուրջ ընդունել, թե ինչու փաստորեն նրանց, որպես կանոն, պետք է բացարձակ չհավատալ: Անանուն աղբյուրներից օգտվելը պրոֆեսիոնալ լրագրության ամենավատ սովորություններից մեկն է: Դրանց անընդհատ հայտնվելը, հատկապես թերթերում և հեռարձակվող լրատվամիջոցներում, որոնք պետք է աչալուրջ լինեն, վստահելի կազմակերպությունները վերածում է բամբասանք վաճառողների և լսարանին ստիպում է կասկածել այն ամենին, ինչ հաղորդվում է: «Վաշինգտոն փոստի» և «Նյու Յորք թայմզի» մեդիա օմբուդսմենները բազմիցս նախատել են իրենց լրագրողներին ոչ միայն անանուն աղբյուրներից շարունակ օգտվելու, այլև լրագրողների կողմից ներքին կանոնակարգն արհամարհելու համար, ինչն էլ նրանք անում են: Ակնհայտ է, որ դա ոչինչ չի փոխում, քանի որ «անհայտ մկները» (anonymice), ինչպես մեդիա քննադատ Ջեք Շեֆերն (Jack Shafer) է նրանց կոչում, շարունակում են հայտնվել: Շեֆերը նշում է, որ ինքն աբսոլյուտիստ չէ` հասկանալով, որ որոշ իրավիճակներում անանուն աղբյուրները կարևոր են: Մենք տեղեկացանք ամերիկացիների դեմ ուղղված Բուշի վարչակազմի ապօրինի գաղտնալսումների ծրագրի մասին, որովհետև ինչ-որ մեկն այդ մասին հայտնել էր «Նյու Յորք թայմզին» (թեև, մինչ այն հրապարակելը, թերթը մեկ տարի շարունակ անհասկանալիորեն թաքցրել էր այդ պատմությունը): Բայց մինչ ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք, նույն թերթում արված անանուն մեջբերումների միջոցով «տեղեկացանք» նաև (չակերտները միտումնավոր են դրված), որ Սադդամ Հուսեյնի վարչակարգը զանգվածային ոչնչացման զենք ունի: Սրանք, իհարկե, վարչակազմի կողմից թերթի միջոցով ամեն գնով պատերազմ հրահրելուն միտված ստեր էին: Լրատվամիջոցների, ըստ էության, մութ գործելաոճում առավել թափանցիկ ձևանալու ամենածիծաղելի ձևերից մեկն այն է, որ նրանք պատճառներ են նշում, թե ինչու աղբյուրները չեն կարող իրենց թույլ տալ հանդես գալու անունով: Երբեմն դա իմաստ ունի, քանի որ Քլարք Հոյթը (Clark Hoyt)` որպես «Թայմզի» նախկին ընթերցող, նշում էր, որ Նյու Յորքում տեղի ունեցած հարձակմանը ներկա մի բարի սամարացի չցանկացավ իր անունը հրապարակվի, քանի որ հարձակվողը դեռ ազատության մեջ էր: Սակայն


¸»Ý ¶ÇÉÙáñ

49

Հոյթն իսկական ջենտլմեն գտնվեց, երբ պատմությունն անվանեց «շփոթեցնող», որում աղբյուրը մնացել էր անանուն, «քանի որ նա խոսում էր թմրանյութերի փորձարկման վերաբերյալ՚: Ես մի սկզբունք ունեմ: Երբ նյութում մեջբերվում են անանուն աղբյուրներ, անմիջապես հարցականի տակ եմ դնում ողջ նյութը: Ես բավական թերահավատորեն եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր տեր են կանգնում իրենց խարդախությանը, բայց ուղղակի ցինիզմով` այն մարդկանց, ովքեր օգտվում են լրագրողին թույլատրված անանունությունից, որպեսզի առաջ տանեն իրենց տեսակետը կամ, ավելի վատ, սուր քննա դատության ենթարկեն ինչ-որ մեկին: Երբ ինչ-որ մեկը ուրիշին անարգելու համար թաքնվում է անանունության հետևում, ապա սա չպետք է ուղղակի անտեսել: Փաստացի ապացույցների բացակայության դեպքում այն պետք է ակտիվորեն հերքել: Իսկ տվյալ նյութը լուսաբանած լրագրողին արհամարհել որպես փոխանցող հանդես գալու համար: Նոր մեդիան անանուն և կիսաանանուն պնդումների ու անարգանքների մի մեծ աշխարհ է: Այն բլոգերը, ով հրաժարվում է ներկայանալուց, ստիպում է ինձ փնտրել մեկ այլ տեղ. այնտեղ, որտեղ բավարար քանակությամբ ապացույցներն ինձ կհամոզեն, որ արժի այդտեղից չհեռանալ: Եվ, ինչպես արդեն նշել եմ, բլոգների կամ լրատվական հոդվածների անանուն մեկնաբանողները «դատարկախոսության չափիչի» վրա արժանի են ավելի ցածր կետի, քան 0 արժանահավատություն կետն է. նրանք արժանի են, որ սկսեն խիստ բացասական տարածքից, որտեղ էլ պետք է տեղավորեմ Փելինին ուղղված անարգանքները: Բարի, հաշվի առնելով աղբյուրները («Ֆոքսին» և այն անանուն մարդկանց, ովքեր սկսեցին խոսքերի այս տարափը), կսկսեմ զրոյից ներքև և կսպասեմ որոշ ապացույցների: Կեղծանունն ավելի ուշագրավ է և կարող է արժեք ունենալ: Ճիշտ վարվելու դեպքում այն կարող է ավելի մեծ թափանցիկություն և, հետևաբար, ավելի շատ արժանահավատություն ապահովել, քան անանուն մեկնաբանությունները: Բովանդակության կառավարման համակարգերը (Content-Management Systems - CMS) ունեն այնպիսի մեխանիզմներ, որոնք նախա տեսված են պահանջելու մասնակի գրանցում, օրինակ` պար զա պես գործող էլփոստի հասցե` կանխելու տվյալ կայքում միևնույն կեղծանվան օգտագործումն ավելի քան մեկ անձի կողմից: Կեղծանունն այնքան արդյունավետ չէ, որքան իրական անունը, սակայն սա որոշա կիորեն ավելի լավ վարքագիծ է ակնկալում, մասամբ, քանի որ ավելի պարտավորեցնող է: Կեղծանվամբ հանդես եկող մեկնաբանը, ով ար դյունավետ քննարկում ծավալելու փորձ ունի, կարող է անձնական արժանահավատություն ձևավորել նույնիսկ առանց իրական անունը բացա հայ տելու (թեև, կարծում եմ, գրեթե միշտ ավելի լավ է հանդես գալ իրական անունով): Ի վերջո, ինչպես ավելի ուշ կանդրադառնանք, առցանց քննարկում ծավալողները պետք է քննարկման մասնակիցներին ավելի որակյալ գոր ծիքներով ապահովեն: Սրանք ներառում են կարգավորվող համակարգե -


50

Ø»¹Ç³ÏïÇí

րը, որոնք, ըստ էության, օգնում են վեր հանելու լավագույն մեկնաբանությունները, ուղիները, որոնցով ընթերցողները կարող են շրջանցել իրենց համար վիրավորական համարվող գրառումները և օրինախախտներին հայտնաբերելու, ինչպես նաև օգտվելու իրավունքից զրկելու` համայնքային նախաձեռնություններով պայմանավորված մեթոդները: Ուստի, մեկ անգամ ևս ցանկանում եմ շեշտել, որ անանունությունը պետք է պահպանել այն դեպքում, երբ գործածվում է պատասխանատվությամբ, և գնահատել նրա կենսական նշանակությունը: Անանունությունը պաշտպանում է իրազեկիչներին և նրանց, ում համար խոսքը կարող է հանիրավացիորեն վտանգավոր լինել: Բայց երբ մարդիկ տեր չեն կանգնում իրենց ասածներին, ընթերցողը միշտ պետք է հարց տա` ինչու, և համապատասխան ճշգրտումներ կատարի:

3.6 Զրուցելով (բոլոր-բոլոր) լրագրողների հետ

Տպագիր պարբերականների ավելի ու ավելի շատ լրագրողներ են իրենց հրապարակվող հոդվածներում նշում էլփոստի հասցեն: Նրանք գիտակցում են իրենց դերը ձևավորվող մեդիա էկոհամակարգի ընդլայնման գործում` ընդունելով, որ լուրը դասախոսության փոխարեն դառնում է քննարկում: (Հեռարձակվող լրատվամիջոցների լրագրողները, հիմնականում, այնքան էլ պատրաստակամ չեն միանալու քննարկումներին. դրանից նրանք միայն տուժում են:) Խոշոր լրատվամիջոցների լրագրողներին բնորոշ է շուտ վիրավորվելու բնածին հատկությունը. անապահովության զգացողությունը, կարծես, գրեթե նախապայման է ավանդական լրատվամիջոցների խմբագրություններում աշխատելու համար: Սա միշտ էլ ուշագրավ հեգնանք է եղել` հաշվի առնելով, որ լրագրողական բիզնեսը, որպես կանոն, մարդկանց վայր է նետում պատվո պատվանդանից` հաճախ առաջին աստիճանին տեղա վորվելու համար նրանց օգնելուց հետո: Այնպես որ, եթե դիմում եք լրագրողին, ապա, հավանաբար, պետք է համոզեք նրան, որ լսի, եթե բարե կիրթ եք. հարձակողական գործելակերպը գրեթե միշտ սխալ մոտեցում է: Լավագույն լրագրողներն ուզում են լսել և, երբեմն նույնիսկ, նրանք ձեր օգնության կարիքն ունեն: Ֆլորիդայի Ֆորտ Մայերս քաղաքում տեղա կան թերթերից մեկը խնդրել էր իր ընթերցողների օգնությունը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերաբերյալ տեղական նյութ պատրաստելու համար: Ընթերցողներն արձագանքել էին, և արդյունքում` թերթը կարողացավ առավել որակյալ լրատվություն մատուցել: Talking Points Memo-ի (Քննարկման հարցերի հուշագիր)` քաղաքա կան և քաղաքականությանը նվիրված բլոգների հավաքածուի հիմնադիր Ջոշուա Միքա Մարշալը (Joshua Micah Marshall) նշանակալի աշխատանք է կատարել այս ոլորտում: Նա պարբերաբար դիմում է իր ընթերցողների օգնությանը` հանրային պաշտոնատար անձանց փաստաթղթերը հանգամանորեն ուսումնասիրելով կամ նրանց մասին հարցեր տալով: (Հաջորդ գլխում կնկարագրեմ, թե ինչպես կարող են լրագրողներն անել


¸»Ý ¶ÇÉÙáñ

51

դա, և այն արդյունքները, որ կարող ենք ստանալ:) ProPublica.org հետաքննական կայքը խնդրանքով դիմել է իր օգտվողներին, որպեսզի նրանք տարբեր ձևերով իրենց փորձին հաղորդակից դարձնեն: Նրա 2009 թ. Stimulus Spot Check («Խթանների ընտրովի ստուգում») հոդվածի (որը լուրջ ուսումնասիրություն է այն մասին, թե արդյոք օգտագործո՞ւմ և ինչպե՞ս էին օգտագործում նահանգներն այդ նույն տարում ավելի վաղ սահմանված ճանապարհաշինության և կամրջաշինության դաշնային տնտեսությունը խթանող փաթեթի գումարները) պատրաստմանն աջակցեցին ProPublica Reporting Network-ի մի քանի տաս նյակ կամավորներ: Պրոֆեսիոնալ լրագրողները ձեռք բերեցին հաստատված ծրագրերի պատահական նմուշ և խնդրեցին կամավորներին օգնել` գնահատելու, թե ինչ էր տեղի ունեցել: Եթե ապրում եք խելացի լրատվամիջոցներ ունեցող համայնքում, ապա կարող եք միանալ նրանց ավելի պաշտոնական ճանապարհով: Ամերիկյան հանրային լրատվամիջոցների «Հանրային տեղեկատվության ցանցը» (Public Insight Network), որը իր գործունեությամբ հայտնի է Մինեսոտայում և Միդուեսթում, ունի 70.000 բաժանորդ, ովքեր համաձայնել են լինել պրոֆեսիոնալ լրագրության համար աղբյուր և արձագանքման խումբ (և, ի վերջո, հուսանք, քաղաքացի):

3.7 Նոր մեդիա քննադատներ

Նախորդ գլխում անդրադարձանք ավանդական լրատվամիջոցների շրջանում մեդիա քննադատության անմխիթար վիճակին և առցանց մեդիա քննադատության հուսադրող վերելքին: Պետք է ավելին անենք` այն մեդիակտիվության անբաժանելի մասը դարձնելու համար: Եթե դուք չեք երկրպագում The Daily Show-ի («Դեյլի շոու») կողմից իրականացվող մեդիա քննադատությունը, ուրեմն նկատած չեք լինի: Ջոն Ստյուարտն ու իր պրոդյուսերները, որպես կանոն, բզկտում են լրատվամիջոցներին` հաճախ առաջ անցնելով և´ ավանդական լրատվամիջոց ներից, և´ բլոգերներից: Ինչպես «Դեյլի շոուի» պրոդյուսեր Ռեմին Հեդայաթին (Ramin Hedayati) էր հայտնել PoynterOnline-ին, 2009 թ. նոյեմբերին այս նախագիծը առաջիններից հայտնեց լուրն այն մասին, որ «Ֆոքս նյու զով» հեռարձակվող Սին Հենիթիի հաղորդումը «օգտագործել է Գլեն Բեքի 9/12 հանրահավաքի տեսանյութն իր [նոյեմբերյան առողջապահական] հանրահավաքն ավելի մեծ ներկայացնելու համար… Մենք ապշած էինք, որ ուրիշ ոչ ոք դա չէր նկատել»: (Պարզապես թյուրիմացություն` ընդունելով դա հետագայում ասել էր Հենիթին:) Հաղորդումը, ըստ էության, մեկնաբանություն է, և, որոշ ուսումնասիրությունների համաձայն, համարվում է 18-24 տարեկան բազմաթիվ երիտասարդների լուրերի աղբյուրը: Ամենալավ և առավել թեժ առցանց քննադատություններն անում են քաղաքական գործիչները, թեև պետք է միշտ հիշել, որ նրանք քննադատում են ակնհայտորեն կողմերից մեկի հարթակից, և սրան համապատաս խան էլ ակնկալիքներ ունեն: Այնպիսի կայքեր, ինչպիսիք են Media Matters for America-ն, մեծ լսարաններ են նվաճում իրենց հետևողականության


52

Ø»¹Ç³ÏïÇí

շնորհիվ, քանի որ այն հայտարարում է. «համակողմանիորեն ուսումնասիրել, վերլուծել և ուղղել ԱՄՆ-ի լրատվամիջոցներում առկա պահպանողական ապատեղեկատվությունը»: Կայքի կողմնակալության մասին ձևակերպումն օգնում է հասկանալու նրա զեկույցները, որոնք իրենց տեսակի մեջ շատ մանրակրկիտ են թվում, հատկապես հեռուստատեսային լուրերի ու մեկնաբանությունների քննադատական վերլուծություններում: Մինչդեռ Media Matters կայքը փաստերը մեկնաբանելիս հակված է չափազանցությունների, քանի որ կարող եմ ասել, որ այն խստորեն ստուգում է այդ փաստերը: Այսպիսին է նաև Ջորջ Մեյսոն համալսարանի Stats կայքը, ու նենալով խոր աջ լիբերտարիստական աշխարհա��ացք, այն շատ օգտակար վերլուծություն է իրականացնում` հիմնվելով լրատվամիջոցների ներկայացրած սխալ վիճակագրական տվյալների վրա: Մարդիկ և կազմակերպությունները, որոնք նախկինում դժգոհում էին իրենց մասին լուսաբանումներից, առավել քան երբևէ ավելի լավ հնարավորություն ունեն: Աստիճանաբար ավելի ու ավելի է տարածվում կազմակերպությունների ու հասարակական գործիչների կողմից սեփական կայքերում պատմությունների իրենց ուրույն կողմը ներկայացնելը: Ուշագրավ է, որ Օբամայի նախագահության սկզբնական շրջանում Սպիտակ տունը ձեռնամուխ եղավ անձամբ ծավալել մեդիաքննադատական արշավ` մաս նավորապես, «Ֆոքս նյուզը» համարելով քարոզչամեքենա, ոչ թե «իրական» լրագրողական կազմակերպություն: Արդյոք նախագահը պե՞տք է քննադատեր առանձին լրատվական կազմակերպության գործունեությունը` դա այլ հարց է, բայց ես ողջունեցի վարչակազմի ջանքերը` բացատրելու ամերիկացիներին այն, ինչը մեդիայի ուշադիր սպառողներն արդեն գիտեին: Խոշոր մեդիա կազմակերպությունները քննադատների լեգեոններ ունեն: (Նույնիսկ մի ծավալուն հոդված կարելի է գտնել ՙՎիքիպեդիայում՚` նվիրված զուտ «Նյու Յորք թայմզի» քննադատությանը:) Սակայն նույնիսկ փոքր քաղաքներում, ամենայն հավանականությամբ, կգտնվի տեղական մեդիայի մասին բլոգինգով զբաղվող ինչ-որ մեկը (իդեալականը` մի քանիսը): Հիշեք, իհարկե, ՙարժանահավատության սանդղակի՚ մասին, երբ կարդաք քննադատությունները: Բայց կարդացեք դրանք, և, երբ փաստեր հայտնվեն, որոշեք, թե դրանցից որոնք են արժանի, որ շա րունակեք կարդալ: Ոմանք կարող են պնդել, որ չափից շատ է մեդիաքննադատությունը մի աշխարհում, որտեղ բլոգերներն անընդհատ քննադատում են այն ամենը, ինչն ընկալում են, հաճախ իրավացիորեն, որպես թերի լրագրություն: Սակայն բլոգերների` որպես մեդիա քննադատների ի հայտ գալու առողջ կողմերից մեկն այն էր, որ լրագրողները սկսեցին չարհամարհել իրենց վե րաբերող քննադատությունը, բայց նաև դադարեցրին անցյալի պես պաշտպանական արձագանքը: Պրոֆեսիոնալները դեռևս շատ զգայուն են այս ամենի հանդեպ: Բարեբախտաբար, առնվազն մի քանիսն սկսել են լսել և միանալ քննարկումներին իրենց բլոգներում, «Թվիթերի» գրառումներում և այլուր: Իրականում մենք նույնիսկ ավելի շատ մեդիա քննադատության կարիք ու-


¸»Ý ¶ÇÉÙáñ

53

նենք` յուրաքանչյուր մակարդակում: Ավանդական լրագրողներին հունից հանում է հատկապես հանիրավացիորեն քննադատված լինելը («Քո աչքի գերանը թողած` ուրիշի աչքի փուշն ես տեսնում»): Լրատվական մեծ հոդվածների տակ ծավալվող մեկնաբանությունները, որոնք շատ հաճախ կիսախանգարվածների չարության պոռթկումներ են չհամակարգվող տարածքներում, առաջին կռվանն են դառնում այն լրագրողների համար, ովքեր չեն ցանկանում մասնակցել ընթերցողների հետ զրույցներին: Այնպես որ, նույնիսկ այսօր կողմնակալությունը պետք է հեռու մնա լսարանների հետ իրական շփումից: Միանալով որոշ զրույցների` լրատվամիջոցների ներկայացուցիչները դեռևս խուսափում են իրենց սեփական թերությունների մասին իրական քննարկումներից: Բլոգերները հաճախ նույնքան շուտ են վիրավորվում, որքան ցանկացած ավանդական լրագրող, իսկ ոմանք նույնիսկ հակված են մեղմ քննադատությանը այնպիսի ցասումով արձագանքելու, որը նրանց ավելի է վարկաբեկում: Սակայն բլոգերները նաև ունեն ակնթարթային հետադարձ կապի մեխանիզմ` մեկնաբանությունները, ինչն ավանդական լրատվամիջոցների ներկայացուցիչները հազվադեպ են կիրառում: Գրեթե երբեք չեք գտնի զանգվածային լրատվամիջոցների մի լրագրող, ով մեկնաբանություններ կանի իր կազմակերպության կայքում: Բլոգերները հակված են մասնակցելու թե´ իրենց կայքերում, թե´ «Թվիթերում» և թե´ այլ ֆորումներում:

3.8 Խուսափե´ք արձագանքման խցիկից

Համացանցին վերաբերող լուրջ մտահոգություններից մեկը արձագանքման խցիկի էֆեկտն է. հասկացություն, երբ ժողովրդավարացված մեդիան հնարավորություն է տալիս մեզ ուշադրություն դարձնելու միայն այն մարդկանց, որոնց հետ կհամաձայնենք` չնկատելով հակառակ տեսակետները կամ, հաճախ, իրականությունը: Սա անհիմն մտահոգություն չէ: Սակայն միևնույն թվային մեդիան, որը սեփական համոզմունքներից հրաժարվելու հնարավորություն է տալիս, ներկայանալու և ներգրավելու ավելի հեշտ ուղիներ է առաջարկում: 1-ին գլխում ներկայացված հիմնական սկզբունքը հարմարավետ գոտուց դուրս գալու գաղափարն էր: Ահա մի քանի փոխկապակցված աս պեկտներ. • • •

Սովորի´ր այն մարդկանցից, ովքեր ապրում են այնպիսի վայրերում և ունեն այնպիսի մշակույթ, որը միանգամայն տարբեր է քոնից: Լսի´ր այն մարդկանց փաստարկները, որոնց հետ, ի սկզբանե գի տես, որ չես համաձայնի: Մարտահրավե´ր նետիր սեփական ենթադրություններիդ:

Այս կետերից առաջին երկուսի դեպքում անհրաժեշտ է մի քիչ հետևո-


54

Ø»¹Ç³ÏïÇí

ղական լինել, բայցև օպորտունիստ: Մշտապես կարդալով քաղաքական բլոգներ` գրված այնպիսի մարդկանց կողմից, ովքեր ինձ հունից հանում են, և լուրեր աշխարհի այլ անկյուններից, ես հնարավորինս օգտվում եմ վեբում տարրական միջոցից` հղումից: Նույնիսկ ամենակողմնակալ բլոգերները սովորաբար հղում են տալիս այն աղբյուրին, որն անընդունելի են համարում: Եթե ձախաթևյան հայացքներ ունեցող մի բլոգեր գրում է. «Այսինչ ապուշը այս-այս բանն է պնդում», նա հղում է տեղադրում այսինչ-այսինչին, որին մարտահրավեր է նետում, իսկ դուք կարող եք կտացնել հղմանը` տեսնելու, թե, ըստ էության, ինչ է ասել այդինչը: Համեմատեք, թե ինչ է տեղի ունենում, երբ հեռուստացույցով դիտում եք, ասենք, «Ֆոքս նյուզ» կամ MSNBC ալիքները: Հեռուստատեսությունը, համենայնդեպս ներկայիս տարբերակը, չի մատուցում հղումներ, մեկնաբաններն էլ պարզորոշ կերպով չեն ուզում իրենց տեսակետներից բացի այլ տեսակետներ ընդունել: Վեբում հղումների մշակույթը արձագանքման խցիկի հակաթույնի մաս է կազմում: Բայց պետք է կիրառեք այն և` հաճախ: Եթե այդպես վարվեք, ապա ժամանակ առ ժամանակ լավ հնարավորություն կունենաք բացահայտելու, որ կա´մ բավականաչափ խոր չեք ընկալել ինչ-որ բան, կա´մ այն, ինչում վստահ էիք, ուղղակի սխալ էր: Ոչ մի վատ բան չկա կարծիքը փոխելու մեջ. միայն դատարկ մարդիկ դա երբեք չեն անում: Ես մի մտավարժանք ունեմ, որն անում եմ տարին երկու անգամ: Այն սկսել եմ ավելի քան տասը տարի առաջ, երբ գրում էի Սիլիկոնային հովտի ՙՍեն Ջոս Մերկուրի նյուզ՚ օրաթերթի համար: Սեղանի դարակի խորքում «Փաստերը, որոնց հավատում եմ» վերնագրով մի ցուցակ էի պահում: Այն 10 կետից բաղկացած թեմաների ցուցակ էր, որոնց շուրջ հապճեպ եզրակացությունների եմ հանգել: Դրանք բարոյական կամ էթիկական բնույթ չունեին: Հակառակը` խնդրահարույց էին և իմ` որպես բիզնեսի և տեխնոլոգիաների վերաբերյալ սյունակագրի աշխատանքի մասին էին: Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ հանում էի ցուցակը և պարբերաբար վերլուծում յուրաքանչյուր հիմնավորում` թերություններ փնտրելով այնտեղ, որտեղ նախկինում վստահ եմ եղել: Օրինակ` ցուցակիս ամենաերկարակյաց կետը սա էր. «Մայքրոսոֆթը» խիստ մենաշնորհային ընկերություն է, որը սպառնում է նորարարությանը, և անհրաժեշտ է կառավարության հակամենաշնորհային փորձաքննություն»: 1994-2005 թթ. ընկած ժամանակահատվածում` մինչև «Մերկուրի նյուզից» հեռանալս, շարունակում էի հավատալ, որ դա ճշմարտություն էր, թեև այդ ժամանակաշրջանի վերջում, ավելի քիչ էի հավատում, քան սկզբում և ծրագրակազմեր մշակող այդ ընկերության ամենադաժան, գիշատիչ փուլում: Այդ ժամանակից ի վեր, սակայն, պայմանները փոխվել են: Հաշվի առնելով «Գուգլի» և վեբում գործող այլ կազմակերպությունների զարգացումը, էլ չենք խոսում «Էփլի» աճող հզորության, ինչպես նաև խոշոր հեռահաղորդակցային ընկերությունների վերահսկիչ և հակա մրցակցային վարքագծի մասին, ես փոխեցի իմ տեսակետներն այն մա սին, թե որոնք պետք է լինեն տեխնոաշխարհի առաջնային մտավախու-


¸»Ý ¶ÇÉÙáñ

55

թյունները: «Մայքրոսոֆթը» դեռ հզոր է, երբեմն էլ` սեփական շահը չարաշահող, սակայն այն այլևս սպառնալիք չէ, ինչպես ժամանակին էր: (Ո´չ, ես չեմ հանրայնացնում իմ ցուցակը, թեև ժամանակ առ ժամանակ Mediactive բլոգում անդրադառնում եմ նրա մի քանի կետերին, ինչը գրեթե նույն բանն է:) Հաջորդ անգամ, երբ թարմացնեմ ցուցակս, ընկերությունների իմ ցանկում, որոնք արժանի են նման մանրակրկիտ ուսումնասիրության, չեմ բացառում, որ «Էփլը» «Մայքրոսոֆթից» առաջ տեղափոխեմ: Մտածեք «փաստերի» ձեր սեփական ցուցակը ստեղծելու մասին, որոնց պարբերաբար մարտահրավեր կնետեք: Սա իսկապես կարևոր է, երբ խոսքը քաղաքական համոզմունքների մասին է: Իմ քաղաքական հիմքը միավորում է ազատական, պահպանողական և լիբերտարիստական համոզմունքի տարրեր, և ես քվեարկում եմ համաձայն խնդիրների և ոչ երբեք կուրորեն ըստ կուսակցության: Սակայն ես անընդհատ վերագնահատում եմ: Հանգուցյալ Կարլ Սագանը (Carl Sagan) իր «Անհեթեթության հայտնաբերման տեսողական արվեստը» կոչվող հրաշալի էսսեում այսպես է ձևակերպել. Փորձեք չկառչել վարկածից միայն նրա համար, որ այն ձերն է: Այն ընդամենը հանգրվան է գիտելիքին հասնելու ճանապարհին: Հարցրեք ինքներդ ձեզ` արդյոք հավանո՞ւմ եք տվյալ գաղափարը: Արդարացիորեն այն համեմատեք այլընտրանքային տարբերակների հետ: Տեսեք` կարո՞ղ եք արդյոք այն մերժելու պատճառներ գտնել: Եթե ոչ, ապա ուրիշները կարող են:


Գլուխ 4

Լրագրության զարգացող էկոհամակարգ

Այս գլուխն ընդունեք որպես համեմատաբար կարճ, սակայն թեմայից կարևոր մի շեղում: Նպատակներից մեկը ձեզ համոզելն է, որ մեզ դեռ պետք է լրագրությունը, անկախ այն բանից, թե ով կզբաղվի դրանով: Բացի այդ, ուզում եմ նաև առաջարկել, որ ընթացքում ընդլայնենք մեդիայի և լրագրողական էկոհամակարգի վերաբերյալ մեր ընկալումները, քանի որ մեզնից շատ-շատերն իրենց մասնակցությունն են ունենում, և մենք բոլորս կարող ենք մասնակցել մեդիայի և տեղեկատվության այս նոր աշխարհում: Թույլ տվեք կրկին վստահեցնել, ինչպես դա արեցի «Ծանոթություն» բաժնում, որ չեմ փորձում ձեզ լրագրող դարձնել: Բայց հաջորդ գլուխներում պետք է հորդորեմ ձեզ լինելու մեդիա էկոհամակարգի աջակից անդամ ոչ միայն որպես զուտ սպառող, այլ նաև որպես մեկը, ով ուրիշներին կմատուցի օգտակար և արժանահավատ տեղեկատվություն: Բայց առայժմ եկեք օգտագործենք «լրագրություն» և «լրագրող» բառերը` բացահայտելու ողջ մեդիա էկոհամակարգի այն մասը, որում բոլորս ուզում ենք լինել օգտակար և արժանահավատ: Սկսենք` տալով մեկ հարց, որն անընդհատ լսում եմ. Ո՞վ է լրագրողը: Հուսով եմ` արդեն կռահեցիք, որ սա սխալ հարց է: Ահա ճիշտ հարցը. Ի՞նչ է լրագրությունը: Սա ավելի մեծ իմաստ ունի: Հարցը ճիշտ ձևակերպել ը իրական հե տևանքներ ունի: Օրինակ` այսպես կոչված` «լրատվամիջոցների պաշտ պանությանն ուղղված օրենքները» նպատակ ունեն պաշտպանելու աղ բյուրներին ու լրագրողներին, ում առաջինները տեղեկացնում են իշխանությունների կամ կորպորատիվ խախտումների մասին: Սակայն, ինչպես հաջորդ գլխում կքննարկենք, այս օրենքները կարող են խաբուսիկ հարմարավետություն ապահովել` նեղ սահմանում տալով, թե ով է «լրագրողը», և դուրս թողնելով մարդկանց ու կազմակերպությունների այն հսկա յական բանակը, որն այսօր արդյունավետ կերպով լրագրությամբ է զբաղ վում: Նպատակը ոչ թե լրագրողի կոչում ունեցող մարդկանց, այլ լրագրությունը` որպես գործունեություն պաշտպանելը պետք է լինի: Հուսով եմ` կհամաձայնեք, որ «Նյու Յորք թայմզը» լրագրությամբ է զբաղվում, BBC News-ը` նույնպես: Երբեմն նրանք սխալ, նույնիսկ խիստ սխալ փաստեր են հայթայթում, բայց լրագրությամբ են զբաղվում: Նաև հուսով եմ` կհամաձայնեք, որ Blah Blah Blah բլոգը (ըստ էության, այդ անվանումով շատ քիչ բլոգներ կան) և «Յութուբի» Nat and Foxy disco dancing տեսանյութը լրագրություն չեն: Սրանք կարող են հետաքրքրել


58

Ø»¹Ç³ÏïÇí

իրենց փոքր լսարաններին, իսկ մենք պետք է ողջունենք այն փաստը, որ ինչ-որ մեկը փորձում է ստեղծարար լինել: Սակայն դրանք լրագրություն չեն: Եթե խոր փորփրենք նոր մեդիան, ապա պատասխանը կբարդանա: Իմ նախկին էլեկտրոնային ցուցակում հայտնվածներից ընդամենը մի քանիսն էին համարվում լրագրություն, իսկ մեծ մասը` ոչ: Սակայն դիտարկենք Ջոշուա Միքա Մարշալի հիմնած Talking Points Memo բլոգների հավաքածուն: Դրանք միայն առցանց են և հարում են ձախաթևյան քաղաքական հայացքների, սակայն այնքան անառարկելի է նրանց մատուցած լրագրությունը, որ արժանացել են լրագրողական ամենահեղինակավոր` Ջորջ Պոլկի մրցանակին (George Polk Award): Անդրադառնանք նաև Քլինթոնի վարչակազմի օրոք ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյա Բրեդ ԴեԼոնգին (Brad DeLong), ով դասավանդում է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում և քաղաքականության ու շատ այլ հարցերի վերաբերյալ հրաշալի բլոգ է գրում: Նա անում է մի բան, ինչը, անշուշտ, նման է լրագրությանը` մեկնաբանություններ` հիմնավորված գիտելիքով: Կամ անդրադառնանք 2009 թ. Սուրբ Ծննդյան օրը տեղի ունեցած ձնաբքին. մարդիկ գրառումներ էին կատարում տեղական ճանապարհների վիճակի մասին և տեղեկացնում, թե խցանման մեջ հայտնվածները հարակից վայրերում որտեղ կարող էին ապաստան գտնել: Նույնիսկ եթե սա ավանդական իմաստով չէր կարող լրագրություն կոչվել, ահավասիկ, ավտոմեքենայով ճանապարհին մնացած ընտանիքի համար ավելի օգտակար էր օգտվել վեբ զննարկիչ ունեցող հեռախոսից, քան լրատվական կազմակերպության եղանակի տեսության մասին հոդվածից: Շնորհիվ մեզ բոլորիս հասանելի թվային դարաշրջանի գործիքների` շատ կազմակերպություններ, որոնք լրագրության ոլորտում երբեք հայտնի չեն եղել, այժմ հզոր լրագրողական ազդեցություն ունեցող տեղե կություն են տրամադրում: Այս գրեթե լրագրողների մեջ են մտնում ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհուրդը (Council on Foreign Relations) և մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ, ներառյալ` Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը (ՔԱՊԱՄ) (ACLU) և Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որոնք կատարում են հետազոտական աշխատանք և հանգամանորեն ներկայացնում այն: Մեզնից յուրաքանչյուրը կարող է, և մեզնից շատերը պետք է զբաղվեն լրագրությամբ: Մենք կարող ենք օժանդակել լրագրողական էկոհամակարգին մեկ անգամ, հազվադեպ` հաճախակի կամ անընդհատ: Այն, թե ինչպես վարվենք, եթե որոշենք դա անել մեկ անգամ, թե ինչ անենք մեր ստեղծածի հետ և թե ինչպես գործածենք ուրիշների ստեղծածը` բարդ է և գտնվում է զարգացման փուլում: Սակայն սա է ապագան:


¸»Ý ¶ÇÉÙáñ

59

4.1 Քաղաքացիական լրագրությունը որոշում է իր ապագան

2004 թ., երբ գրեցի «Մենք ենք մեդիան» գիրքը (We the Media), վստահ էի, որ քաղաքացիական լրագրությունը դառնալու է էկոհամակարգի էական մաս: Ինձ ոչինչ չէր ստիպում այլ կերպ մտածել: Սակայն այս ժանրը երկար ճանապարհ ունի անցնելու: Ի՞նչ է քաղաքացիական լրագրությունը մասնավորապես: Չկա մեկ ընդհանուր սահմանում, ճիշտ այնպես, ինչպես չենք կարող սահմանել ավանդական լրագրությունը` թերթերում մարդկանց կատարած աշխատանքով: Կան հազարավոր օրինակներ (և մենք անընդհատ անդրադառնում ենք դրանց Mediactive բլոգում), բայց կարևորը դրանց ձևաչափային, ոճային և նպատակային բացահայտ բազմազանությունն ընդունելն է: Հիշե´ք` մենք այժմ խոսում ենք այն մասին, թե ի´նչ է լրագրությունը, և ոչ այն մասին, թե ով է լրագրողը: Այնպես որ այս գլխում ես կանդրադառնամ ներդրողների և մեդիա գործընկերների կողմից քաղաքացիական լրագրության և ընդհանրապես քաղաքացիական մեդիայի հանդեպ աճող ուշադրությանը: Հիմնադրամները նույնպես սկսել են լրացնել լրատվական ոլորտի առնվազն որոշ թվացյալ ու իրական բացեր և միլիոնավոր դոլարների ներդրում կատարել մարդկանց կողմից և նրանց համար իրականացվող նախաձեռնություններում: Հուսադրող է նաև հետևել մեծ և փոքր ավանդական մեդիա կազմակերպություններին, որոնք սկսում են հասկանալ, թե ինչու իրենք պետք է դերակատարում ունենան այս ասպարեզում: Թերթերի գերակշիռ մասն այժմ ունի աշխատակազմի բլոգներ, ինչը լավ սկիզբ է, և, ինչպես նշվեց 3րդ գլխում, մի քանի առաջատար կազմակերպություններ իրենց լսարաններին կոչ են անում մասնակցելու իրական լրագրությանը: Սակայն հին մեդիան շարունակում է մնալ անմրցունակ, և ես չեմ նկատում, որ շատ բան է փոփոխվում: Այն, ինչ անառարկելիորեն արագ տեմպերով փոխվում է, ամենուրեք մարդկանց կողմից պրոֆեսիոնալներին պատկանող մասնագիտական գործիքներին տիրապետելն է: Օրինակ` ֆոտոլրագրության ոլորտում այդ անցումն աննախադեպ մասշտաբներով է ընթանում:

4.2 «Հրատապ լրագրությունը» վերածվում է քաղաքացիական լրագրության

Արդեն վաղուց մարդիկ ականատես են լինում և լուսանկարում են ուշագրավ իրադարձությունները: Նույնքան վաղուց էլ դրանք վաճառում են ավանդական լրատվական կազմակերպություններին: Սակայն պրոֆեսիոնալ ֆոտոլրագրողները, իսկ բոլորովին վերջերս` օպերատորները, շարունակում էին բավականին լավ վաստակել իրենց այդ աշխատանքով, որի շնորհիվ մենք բոլորս տեղեկություն եք ստանում այն աշխարհի մասին, որտեղ ապրում ենք: Այդ աշխատանքը երբեք ավելի


60

Ø»¹Ç³ÏïÇí

կենսունակ և ավելի կարևոր չի եղել: Սակայն դրա միջոցով վաստակելու կարողությունը մարում է: Պրոֆեսիոնալները, ովքեր գործ ունեն հրատապ լուրերի հետ, խնդրի առջև են կանգնած: Նրանք, ամենայն հավանականությամբ, չեն կարող մրցակցել ապագայի մեդիա դաշտում: Մենք մուտք ենք գործում համատարած մեդիա արտադրության և հասանելիության մի աշխարհ: Այն ժամանակ, երբ արտադրման և հասանելիության գործիքները բավարար չափով ժողովրդավարացված կլինեն, պրոֆեսիոնալներից շատերը (եթե ոչ նրանց մեծ մասը) կհայտնվեն պարտության դատապարտված պայքարում` փրկելու իրենց կարիերան: Եկեք մի փոքր ժամանակային ճանապարհորդություն կատարենք: Մի հին կինոնկարահանման տեսախցիկը 1963 թ. նոյեմբերի 22-ին Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում նկարահանել է քաղաքացիական մեդիաժանրի ամենահայտնի կադրերը` նախագահ Ջոն Քենեդիի սպանությունը: Աբրահամ Զեպրուդերը (Abraham Zapruder)` մարդ, ով այդ օրն իր տեսախցիկն ուղղել էր դեպի Դիլի Պլազա թաղամասը, իր այդ տեսանյութը վաճառեց Life Magazine-ին 150.000 դոլարով` ներկայիս փոխարժեքով ավելի քան մեկ միլիոն դոլարով: Այդ օրը Դիլի Պլազայում մի մարդու հաջողվեց տեսագրել այդ սարսափելի դեպքերը` որոշ չափով լղոզված, սակայն միանգամայն սահմռկեցուցիչ: Զեպրուդերի գործը, ցանկացած չափանիշով, որ կարելի է պատկերացնել, քաղաքացիական լրագրություն էր, թեև այս եզրն այն ժամանակ գոյություն չուներ: Այժմ նկատի առնենք, թե ինչ մեդիա գործիքներ են սովորաբար մարդիկ իրենց հետ ունենում այսօր կամ, ավելի ճիշտ` ի´նչ կունենան նրանք իրենց հետ մեկ տասնամյակ անց: Իսկ հետո ձեզ և այդ գործիքները մտովի տեղափոխեք 1963 թվական: Տասնյակ կամ հարյուրավոր մարդիկ Դիլի Պլազայում կնկարահանեին սպանությունը պատկերող բարձր հստակություն ունեցող տեսանյութեր, ամենայն հավանականությամբ, իրենց բջջային հեռախոսներում առկա տեսախցիկների, ինչպես նաև մասնագիտացված թվային տեսախցիկների և տեսաձայնագրիչների միջոցով: Նրանք կնկարահանեին այս պատկեր ները տարբեր կողմերից: Եվ կարևորն այն է, որ այդ բոլոր սարքերը միացված կլինեին թվային ցանցերին: Եթե մոտ ապագայում համատարած դարձող տեխնոլոգիաները կի րառվեին 1963 թ., ապա որոշ բաներ պարզ կլինեին: Նախ` այս դեպքի տեսագրությունները գրեթե ակնթարթորեն կտեղադրվեին առցանց: Պրոֆեսիոնալ լրատվական կազմակերպությունները, որոնք նույնպես կունենային իրենց սեփական տեսագրությունները, հենց սկզբից կմրցակցեին մեկ այլ ակնթարթորեն տարածվող նյութի հետ, և, հաշվի առնելով ավանդա կան լրատվամիջոցների սովորաբար նպատակաուղղված պատրաստա կամությունը` հեռարձակելու ամենասարսափելի տեսարանները (օրինակ` Իրաքում ամերիկացի ձեռներեց Նիք Բերգի գլխատումը (Nick Berg), հնարավոր է, որ առցանց մեդիան ինքը առաջնային աղբյուր լիներ: Խորհեք նաև հետևյալի շուրջ. շուտով մենք կունենանք նաև տվյալ


¸»Ý ¶ÇÉÙáñ

61

դեպքի եռաչափ հոլոգրամը` հաշվի առնելով այն տարբեր կետերից նկարահանող տեսախցիկների քանակությունը: Ինչը նշանակում է, որ գուցե վստահաբար իմանանք, թե արդյոք որևէ մեկը կրակել է նախագահին այդ հայտնի խոտածածկ բլրակի վրայից: Ապագայում պետական հանձնաժողովները կշարունակեն հրապարակել պաշտոնական զեկույցներ, բայց դրանք կպատրաստվեն քաղաքացիների կողմից կատարվող ավելի մեծ ներդրումներով, ովքեր, շնորհիվ թվային մեդիա գործիքների, գնալով ավելի ու ավելի անմիջական դերակատարում են ունենում կառավարման, ինչպես նաև ընտրությունների հարցում: Քաղաքականությամբ զբաղվելու փաստացի հեռանկարը կամ դրա վրա առնվազն ազդեցությո��ն ունենալը կարող է լուրջ խթան հանդիսանալ քաղաքացիական լրագրությամբ զբաղվելու համար: Մեր ժամանակների հայտնի լուսանկարներից մեկն էլ այն բացառիկ պատկերն է, որը մեզնից շատերը կհիշեն 2005 թ. Լոնդոնում տեղի ունեցած պայթյունից: Այն նկարահանել է Ադամ Ստեսին (Adam Stacey) Լոնդոնի մետրոյում, երբ ռումբերից մեկի պայթյունից անմիջապես հետո նա և մյուսները փախչում էին ծխացող գնացքից: Նկարը հազիվ թե պրոֆեսիոնալ լիներ, սակայն դա կարևոր չէր: Էականը լուսանկարի լիակատար իսկությունն էր, ինչը, շնորհիվ տվյալ անձի, ճիշտ ժամանակին ճիշտ մեդիա արտադրող սարքով տվյալ վայրում գտնվելն էր: Համատարած մեդիա գործիքների աշխարհում, ինչը գրեթե միշտ ափի մեջ է, միշտ կլինի ինչ-որ մեկը, ով կգտնվի այնտեղ, որտեղ նշանակալի իրադարձություն է տեղի ունենում: Դա կարող եք հենց դուք լինել, ուստի պետք է պատրաստ լինել, եթե դուք լինեք այդ դերում: Սրան ես կանդրադառնամ հաջորդ բաժնում: Ինչպե՞ս կարող են հրատապ լուրեր լուսաբանող լրագրողները մրցակցել: Նրանք ի վիճակի չեն միաժամանակ լինել ամենուր: Նրանք կարող են մրցակցել միայն այն իրադարձությունների մասով, որտեղ ֆիզիկապես ներկա կլինեն, իսկ մոտ ապագայում նրանք կդառնան նաև հարաբերականորեն արժանահավատ աղբյուրներ: Սակայն փաստը մնում է փաստ, որ լուսաբանման արժանի դեպքերն ավելին են, քան պրոֆեսիո նալ լուսանկարիչները: Նախկինում բազմաթիվ այդպիսի դեպքերի մեծ մասը չի լուսաբանվել: Այժմ այլևս այդպես չէ: Արդյոք այդքան ահավոր է, որ պրոֆեսիոնալներն առաջիկա տարիներին այս ճանապարհով գումար վաստակելիս ավելի շատ խնդիրներ կունենան: Նրանց համար պետք է որ ահավոր լինի, և ես այս գործով զբաղվող ընկերներ ունեմ, ուստի որոշ չափով ցավալի է նման բան գրել: Մնացած բոլորիս համար սա ավելի դրական միտում է, քանի որ մեզ անհրաժեշտ արժանահավատ լուրեր ենք ստանում: Հիշում եք` ժամանակին դիմանկարիչների բավականին ամուր համայնք կար: Երբ ի հայտ եկավ լուսանկարչությունը, նրանցից շատերը ստիպված էին այլ աշխատանք գտնել, կամ, առնվազն նրանց շարքերը չէին համալրվում, երբ տարեցներն անցնում էին թոշակի: Նմանապես պրոֆեսիոնալ դիմալուսանկարիչներն ավելի քիչ պահանջարկ ունեն


62

Ø»¹Ç³ÏïÇí

այսօր, քան մեկ սերունդ առաջ: Բայց դիմանկարները գոյատևել և բարգավաճել են: Ֆոտոլրագրողի աշխատանքը շուտով, հնարավոր է` պատմություն դառնա: Սակայն ֆոտոլրագրությունը երբեք ավելի կարևոր կամ ավելի տարածված չի եղել, քան այսօր: Դուք կարող եք դրա մի մասը լինել, և հուսով եմ` կլինեք:

4.3 Իրավապաշտպաններ` գրեթե լրագրողներ

Թերթերը, ամսագրերն ու հեռարձակվող լուրերը միակ միջոցը չեն, որտեղ խոր հետաքննական լրագրություն կարելի է գտնել: Այստեղ մեծ է անկուսակցական վերլուծական կենտրոնների և շահույթ չհետապնդող կազմակերպությունների դերը: Օրինակ` Արտաքին հարաբերությունների խորհրդի հրապարակած «Ճգնաժամային տեղեկագրերը» (Crisis Guides) ամենայն մանրամասնությամբ ներկայացնում են գլոբալ քաղաքական ճգնաժամը. Դարֆուրի ցեղասպանությանը նվիրված զեկույցը դրա վառ օրինակն է: Ինչպես Knight-Batten Awards-ի ժյուրիի անդամներն են ասել խորհրդի մասին` արժևորելով նրանց աշխատանքը, «Սա մի հաստատություն է, որը հնարավորինս հզորացնում և արժևորում է լրագրությունը: Այն բավարարում է համապատասխան ձևավորված պահանջարկ»: Մյուսները նույնպես օգնում են բավարարելու այս պահանջը, նույնիսկ եթե այն, ինչ անում են, ըստ էության, լրագրություն չէ: Կոչենք նրանց իրավապաշտպաններ: Լրագրությունն իր ամենահիմնական մակարդակում երկու հիմնական խնդիրների համադրություն է: Առաջինը լուսաբանումն է` հետազոտության, հարցազրույցների և այլնի միջոցով տեղեկատվության հավաքումը: Իսկ երկրորդ մասը` մուտքագրել (ամենալայն իմաստով, ներառյալ վիդեո, աուդիո, գրաֆիկա և ավելին) և խմբագրել. այսինքն` անում է այն, ինչ դուք էլ գիտեք: Հետևաբար, հիմնվելով այս հասկացության վրա, ի՞նչ են արել որոշ հայտնի լրագրողական կազմակերպություններ լավագույնս լուսաբանելու ԱՄՆ-ի կառավարությանը պատկանող Գուանտանամո ծովածոցի բանտի մասին: Դա այն վայրն է, որտեղ Միացյալ Նահանգները պահում է այն մարդկանց, որոնց կառավարությունը ճանաչել է իբրև ահաբեկիչներ, բանտ, որտեղ դատապարտյալները շատ դեպքերում ենթարկվել են խոշ տանգումների և մինչև վերջերս պահվում են առանց իրավական համակարգից օգտվելու իրավունքի: Որոշ բացառություններով, մասնավորապես, վաշինգտոնյան բյուրոյի McClatchy Newspapers-ի և «Նյու Յորք թայմզի», այս դեպքերը լավագույնս լուսաբանած մարդիկ սովորաբար խոշոր մեդիա կազմակերպություններում չեն աշխատում: Նրանք աշխատում են Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միություն (ՔԱՊԱՄ) կոչվող հայտնի լրագրողական կազմակերպությունում: Այո´, ՔԱՊԱՄ-ը` ԱՄՆ Սահմանադրության առաջին 10 փոփոխություն ների (Bill of Rights) կրքոտ պաշտպանը, հսկայական աշխատանք է կա -


¸»Ý ¶ÇÉÙáñ

63

տարել` բացահայտելու Ամերիկայի քայլերը՝ ստեղծելու այս օրենքից դուրս գործող իրավական համակարգը: Իսկ ՔԱՊԱՄ-ի Rights in Detention (Իրավունքներ կալանավայրում) ենթակայքում այս թեմայի շուրջ մեծ քանակությամբ տեղեկատվություն և իրավապաշտպան նախաձեռնություններ կարող եք գտնել: Ինչպես 2008 թ. Salon.com-ի գործընկերներիցս Գլեն Գրինուոլդն է (Glenn Greenwald) նկատել.

ՔԱՊԱՄ-ը և նմանoրինակ խմբերը (ինչպիսիք Սահմանադրական իրավունքի կենտրոնն ու Էլեկտրոնային սահմանապահ հիմնադրամն են) սկսեցին բացահայտել այն, թե ինչ անում է մեր կառավարությունը, հենց այն պատճառով, որ հաստատությունները` «ընդդիմադիր կուսակցությունը», Կոնգրեսը, հետախուզության հարցերով զբաղվող կոմիտեները, մամուլը, որոնց պարտա կանությունն է դա, թերացան իրենց պարտականությունների կատարման մեջ:

Այժմ անդրադառնանք Human Rights Watch կազմակերպությանը, որի առաքելությունը «մարդու իրավունքների պաշտպանությունն է ողջ աշխարհում»: Սա մեկ այլ իրավապաշտպան կազմակերպություն է, որը բարձրորակ զեկույցներ է պատրաստում այն խնդիրների վերաբերյալ, որոնք մտահոգիչ են: Նրա զեկույցը Սաուդյան Արաբիայի տեղացի բանվորների մասին, օրինակ, լիարժեք հետազոտական փաստաթուղթ է որոշ մտահոգիչ գործընթացների վերաբերյալ: Սա աներևակայելի լավ զեկույց է: Այս ոլորտում ակտիվանում են նաև ավելի փոքր իրավապաշտպան կազմակերպությունները: Գոլդուոթեր ինստիտուտը` պահպանողական հովանավոր Սուրբ Բարրի Գոլդուոթերի անվան Արիզոնայի գիտահետազոտական կենտրոնը, 2009 թ. մի հետաքննող լրագրողի վարձեց: Այդ ժամանակից ի վեր Մարկ Ֆլեթընը (Mark Flatten) տեղական ինքնա կառավարման հարցերի շուրջ մի շարք ուշագրավ «դիտորդական» զեկույցներ է պատրաստել: Վերհիշենք հանրամատչելի տեղեկատվության հավանական զարգա ցումը, որով նախկինում պետք է առաջնորդվեր ՔԱՊԱՄ-ի պես կազմակերպությունը: Այն ջանասիրաբար պատրաստում էր հետազոտություն այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք Գուանտանամոն է, իսկ հետո զեկույցներ էր հրապարակում: Երբ նոր զեկույցը պատրաստ էր հրապարակման, կազմակերպության հետազոտողները կամ հասարակայնության հետ կապերի մասնագետները դիմում էին, ասենք, «Նյու Յորք թայմզի» լրագրողներին` հուսալով, որ թերթն այդ մասին հոդված կգրի: Եթե մամուլն անտեսում էր զեկույցը, անկախ բովանդակության ազդեցիկությունից, ապա այդ տեղեկատվությունը սակավաթիվ մարդկանց էր հասանելի դառ նում: Այժմ ՔԱՊԱՄ-ը ևս հաստատակամորեն ջանում է, որ իր զեկույցները լուսաբանվեն «Թայմզում» և ազգային այլ լրատվամիջոցներում: Ավանդա-


64

Ø»¹Ç³ÏïÇí

կան լրատվամիջոցները պահպանում են հանրությանը կարևոր խնդիրների մասին իրազեկելու իրենց հզոր դերակատարումը: Սակայն իրավապաշտպաններն ունեն նոր հնարավորություններ, որոնք սովորում են առավել արդյունավետ գործածել: Դրանք ավելի արդյունավետ կլինեն, կարծում եմ, եթե նրանք իրենց աշխատանքում կիրառեն լրագրության սկզբունքները, սկզբունքներ, որոնց առավել հանգամանորեն կանդրադառնամ հաջորդ մի քանի գլուխներում: ՔԱՊԱՄ-ի, Human Rights Watch-ի և նմանօրինակ շատ իրավապաշտպան կազմակերպությունների արտադրանքը, ինչպես ես եմ անվանում, «գրեթե լրագրություն» է: Նրանց զեկույցները հոյակապ են, սակայն այն, ինչ արտադրում են, միտված է փոքր-ինչ զիջելու լրագրությանը. ոչ միշտ, բայց բավական հաճախ, ուստի պարզաբանման անհրաժեշտություն կա: Արդյոք նրանք մեդիայի մա՞ս կազմում են: Այո´: Նրանք բացարձակապես մեդիա դաշտում են հիմա, քանի որ օգտագործում են մեդիա արտադրման գործիքներ` տեղեկանալու և նյութերը փոխանցելու, ինչպես նաև այդ նյութերը լայն լսարանին հասանելի դարձնելու համար: Այս և անթիվ այլ նմանօրինակ կազմակերպություններ` փոքր ու մեծ, տեղական ու միջազգային, մեդիա էկոհամակարգի մաս են կազմում: Ընդամենը մի փոքր լրացուցիչ ջանք, և նրանք կարող են նաև լրագրողական էկոհամակարգի մաս լինել` այդպիսով դուրս գալով իրենց ավանդական դերակատարման սահմաններից: Ոլորտը, որտեղ նրանք ամենամեծ անհաջողության են մատնվում, իրավապաշտպանների համար ամենամեծ դժվարությունն է ներկայացնում` արդարության ոլորտը: Սա լայն և ինչ-որ չափով անորոշ բառ է, և մենք մի փոքր կանդրադառնանք դրան հաջորդ գլխում: Բայց, ընդհանուր առմամբ, այն նշանակում է, որ դուք` ա) համբերատար լսում եք մարդկանց, ովքեր համաձայն չեն ձեզ հետ, բ) փնտրում եք այնպիսի փաստեր և տվյալներ, որոնք հակասում են ձեր սեփական դիրքորոշմանը, գ) ներկայացնում եք անհամաձայնություններն ու առանձնահատկություն ները ձեր ասելիքում, որ փոխանցում եք մյուսներին: Իրավապաշտպան լրագրությունը երկար և հարգանքի արժանի պատմություն ունի: Այս ասպարեզում լավագույնները միշտ ընդունել են անհամաձայնություններն ու առանձնահատկությունները և արդարացիո րեն ներկայացրել հակադիր կամ իրարամերժ տեսակետներն ու գաղա փարները: Այսպես վարվելով` նրանք կարողանում են հիմնավորել իրենց փաստարկները: Համենայնդեպս ավելի, եթե ոչ` բացարձակ հիմնավոր լինել, քան հակառակ կողմերի փաստարկներն են: (Կողմերի և ոչ թե կողմի. գրեթե ամեն ինչ ավելի քան երկու կողմ ունի:) Իհարկե, այս գործընթացում կարևոր է թափանցիկությունը, և այն մենք հիմնականում ստանում ենք իրավապաշտպան կազմակերպություն ներից: Մենք չենք կարող վստահել նրանց, ում դիրքորոշումներն արտացոլում են իրենց ��ինանսական հովանավորների տեսակետները: Ինչպես արդեն տեսանք, այսպիսին է կոնկրետ խնդիրներ հետապնդող բիզնեսը, և դա ահավոր բան է:


¸»Ý ¶ÇÉÙáñ

65

Քանի որ ավանդական լրագրությունը շարունակում է փլուզվել, գրեթե լրագրողները կսկսեն ավելի ու ավելի կարևոր դեր խաղալ մեդիա էկոհամակարգում: Ավանդական լրագրողական կազմակերպություններն աջ ու ձախ աշխատանքից ազատում են լրագրողներին, մինչդեռ գրեթե լրագրողական կազմակերպություններն այդ բացը որոշակիորեն լրացնելու լավ ֆինանսավորողներ և կադրեր ունեն, եթե կարողանան արդարությունն ու թափանցիկությունն իրենց մեդիայում կիրառելու տարբերակ գտնել, անկախ նրանից` այն նախատեսված է տեղեկացնելո՞ւ, թե՞ պաշտպանելու համար: Ինչպես մնացած ամեն ինչ, այս հասկացությունը ևս լուրջ դիմադրության է հանդիպում: Իթան Զուքերմենը նշում է, որ Human Rights Watch-ը միևնույն ֆինանսական աղբյուրների համար մրցակցում է իրական լրագրողական կազմակերպությունների հետ, ինչպիսին իր սեփական Global Voices Online նախագիծն է: Նա նաև ասում է, որ գրեթե լրագրողներին օգնելը չի լուծում այն հարցը, թե ով պետք է վճարի լրագրության համար, այլ ավելի շուտ մեկ աստիճանով հեռացնում է այն ընթերցողից/դիտողից/ունկնդրից: Ես չեմ կարող վիճարկել նրա ասածը, սակայն դեռևս կարծում եմ, որ ՙոչ կառավարական կազմակերպություն - գրեթե լրագրությունն՚ արժանի է հանրության առանձնակի ուշադրությանը: Ի վերջո, խոսքն այն մասին է, թե ով է արժանի լսված լինելուն: Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Ջեյ Ռոզենը (Jay Rosen) հստակ է բնորոշել այն: Ֆրանսիացի սկսնակ լրագրողների հետ զրույցում նա ասել է.

Ահա թե ինչից է սկսվում ձեր հեղինակությունը` «Ես այնտեղ եմ, դուք` ոչ, եկեք տեղեկացնեմ ձեզ այդ մասին»: Եթե «ինչ-որ» մեկը կարող է արտադրել մեդիա և այն հաղորդել աշխարհին, ապա ինչո՞վ է պրոֆեսիոնալ լրագրողն առանձնահատուկ կամ արժանի, որ նրան լսեն: Ո´չ լրագրողի վկայականով, ո´չ հեղինակի ստո րագրությամբ, ո´չ էլ այն փաստով, որ նա աշխատում է խոշոր լրագրողական կազմակերպությունում: Դրանցից և ոչ մեկով: Պրոֆեսիոնալ լրագրողի համար հեղինակության ամենահուսալի աղբյուրը շարունակում է մնալ, ինչպես Ջեյմս Քերին (James W. Carey) է ասել, «նյութի գաղափարը»: Ահա այս դեպքում է, որ իսկապես կարող եք օգտվողներին ասել` «Ես այնտեղ եմ, դուք` ոչ, եկեք տեղեկացնեմ ձեզ այդ մասին»: Կամ` «Ես ներկա էի ցույցին, դուք` ոչ, եկեք ասեմ, թե ինչ էին անում ոստիկանները»: Կամ, փոքր-ինչ փոխելով բանաձևս` «Ես զրուցեցի բանվորների հետ, ովքեր նավթարդյունահանման հարթակում էին, երբ այն պայթեց, իսկ դուք` ոչ, եկեք տեղեկացնեմ ձեզ, թե ինչ ասացին նրանք»: Կամ` «Ես ուսումնասիրել եմ այդ փաստաթղթերը, դուք` ոչ, եկեք ասեմ, թե ինչ եմ հայտնաբերել»: Դուք հեղինակություն եք ձեռք բերում, երբ աշխատանք եք կատարում: Եթե այդ աշխատանքը կատարում է ոչ պրոֆեսիոնալ մեկը կամ որևէ բլոգեր, ապա նույն հեղինակությունը վաստակում է նա:


66

Ø»¹Ç³ÏïÇí

4.4 Ձեր ներդրումը լրագրողական էկոհամակարգում

Շատերը, ովքեր ներկա էին 2007 թ. օգոստոսին Մինեսոտայի կամրջի փլուզմանը (Minnesota bridge collapse), ոչ թե փախուստի դիմեցին, այլ բնազդով դեպի կամուրջը վազեցին, որպեսզի կարողանան տեսա- և լուսանկարել փլուզումը: Մի քանի ժամվա ընթացքում հարյուրավոր լուսանկարներ տեղադրվեցին Flickr («Ֆլիքր») ֆոտոփոխանակման կայքում և տասնյակ տեսանյութեր` «Յութուբում»: Այս մասին գրում եմ 2009 թ. դեկտեմբերի վերջին և դիտում Իրանում հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում բջջային հեռախոսներով արված քաղաքացիական լրագրության վերջին տեսանյութերը: Իսկապես խիզախ են եղել մարդիկ, որ այդ անկարգությունների ժամանակ մնացել են դեպքի վայրում և աշխարհին տեղեկացրել իրենց տեսածի մասին: Չեմ ուզում ակնարկել, որ բոլոր նրանք, ովքեր կարդան այս գիրքը, պատրաստվեն լրագրությանը բնորոշ գործողություններ կատարելու: Մեզնից շատերը չեն անի, և դա նորմալ է: Սակայն ինչպես արդեն նշել եմ, միանգամայն հուսով եմ, որ կխորհեք գործողություններ կատարել, երբ այդ պահը հասունանա: Ի՞նչ պետք է անել, եթե ականատես լինեք մի բանի, ինչն արժի լուսաբանել և հրապարակել: Մի պահ ենթադրենք, որ տեսախցիկով բջջային հեռախոս ունեք: Նախ լուսանկարեք կամ տեսանկարեք, եթե դա անվտանգ է ձեզ համար: Եթե վտանգավոր է, հասկացեք ռիսկերը, այնուհետև համապատասխան որոշում կայացրեք: Ապա որոշեք, թե հետո ինչ կարող եք անել: Ժամանակակից մեթոդների համաձայն` եթե չունեք ձեր սեփական բլոգը կամ որևէ այլ սեփական կայք, պետք է տեղադրեք այն որևէ կայքում կամ ուղարկեք այն CNN-ին: Այս գործընթացում գուցե հարկավոր է վերանայել որոշ ենթադրություններ: Մարդիկ «նկար անելու համար» իրենց վտանգի են ենթարկում այնքան ժամանակ, քանի դեռ պատկեր կա ստանալու: Ոմանք` պրոֆեսիո նալ ֆոտոլրագրողները, դրա համար գումար են ստանում, իսկ մյուսները` ոչ: Ես կասկածի տակ եմ դնում այն լրատվական կազմակերպությունների բարոյականությունը, որոնք խրախուսում են հանրության ներգրավվա ծությունը` առանց նախազգուշացնելու չվճարվող լուսանկարիչներին` հեռու մնալ վտանգներից: Մի բան է, երբ լրատվական ալիքի աշխատակիցն է տեսանյութեր պատրաստում փոթորկի պահին, և միանգամայն այլ բան, երբ նույնը պահանջում են որևէ բնակչից, ում համար ավելի վտանգավոր է այդտեղ մնալը: Ես նաև կասկածի տակ եմ դնում այն լրատվական կազմակերպու թյունների բարոյականությունը, որոնք կարծում են, ինչպես շատերն են դա անում, որ քաղաքացիական լրագրողի աշխատանքի դիմաց չպետք է վճարել: Ես չափազանց թերահավատորեն եմ վերաբերվում այն բիզնես մոդելներին, որոնք սովորաբար մշակվում են խոշոր մեդիա կազմա-


¸»Ý ¶ÇÉÙáñ

67

կերպությունների կողմից, այն է. «Դուք արեք ողջ աշխատանքը, իսկ մենք վերցնենք ողջ գումարը, որ վաստակում ենք ձեզ շահագործելով»: Սա ոչ միայն բարոյական չէ, այլև անհիմն է երկարաժամկետ հեռանկարում, քանի որ մարդիկ, ովքեր գիտակցաբար ծախսում են իրենց ժամանակը, բավարարված չեն զգա` տեսնելով, թե ինչպես են խոշոր կորպորացիաներն ուրիշների ստեղծածի հաշվին մեծ գումարներ վաստակում: Ամեն մարդ չէ, որ ուշագրավ լուսա- կամ տեսանյութ նկարահանելու համար ցանկանա վճարվել: Բայց շատերը ցանկանում են, և մեծ մասը` հենց հիմա: Նրանց փոխհատուցումը խրախուսանքն է: Ի վերջո, ինչ-որ մեկը պետք է հանդես գա առողջ բիզնես մոդելով, ինչը վերջ կդնի փայահավաքի ժամանակակից տարբերակին: Լոնդոնի մետրոյում Ստեսիի արած լուսանկարը լայն տարածում գտավ. այն հրապարակվեց շատ թերթերի առաջին էջերին, մասամբ այն պատճառով, որ նա այն հրապարակել էր Creative Commons («Քրիեյթիվ Քոմընզ») արտոնագրի ներքո` թույլ տալով յուրաքանչյուրին օգտագործել նկարը` պայմանով, որ այն վերագրվի նկարի հեղինակին: Կային թյուրիմացություններ (այդ թվում` առնվազն մեկ դեպք, երբ մի լուսանկարչական գործակալություն օգտագործել էր նկարը և առնվազն մասնակի վճարում էր պահանջում), սակայն հեղինակային իրավունքի պայմաններն անշուշտ նպաստեցին, որ նկարը շատ կարճ ժամանակում մեծ տարածում գտնի («Քրիեյթիվ քոմընզն» առավել ամբողջական կբացատրեմ «Վերջաբանում»): Բացի լիցենզավորումից, անհրաժեշտ են նաև նոր շուկայական համակարգեր քաղաքացիական լուսանկարիչներին փոխհատուցելու համար: Որոշ մեկնարկային ծրագրեր, այդ թվում` Demotix կոչվող ծառայությունը, ներկայանում են որպես միջնորդ: Ավելի ուշ կխոսեմ նաև այն մասին, որ անհրաժեշտ է կատարել հաջորդ քայլը` ուղղված դեպի իրական ժամանակով աճուրդային համակարգ: Մի քանի լրատվական կազմակերպություններ հարմարվել են և ուղիներ են փնտրում քաղաքացիական լրագրողներին շոշափելի ձևով վարձատրելու համար: Գերմանական Bild տաբլոիդը մարդկանց խնդրում է ուղարկել իրենց սեփական լուսանկարները և վճարում է այն նկարների դիմաց, որոնք հրապարակում է: Սա մեր ապագայի կարևոր մասն է:

4.5 Դուք կարող եք այլ տիպի մասնակցություն ունենալ

Եվ դարձյալ` ես չեմ ակնկալում, որ մի օր որոշեք լրագրող դառնալ: Այլ հուսով եմ, որ նախորդ մի քանի գլուխներում արժևորեցիք այս աշխատանքը և այն մարդկանց, ովքեր պատվով են կատարում այն: Գուցե ժամանակ առ ժամանակ դուք էլ նրանցից մեկը լինեք: Նույնիսկ եթե երբեք լրագրողական որևէ գործունեություն չեք իրականացրել, միևնույնն է, կարևոր է հասկանալ, որ ներկայիս աշխարհում գրագետ լինել նշանակում է ավելին, քան պարզապես խելացի սպառելն է, որքան էլ դա լավ անեք: Լինել գրագետ նշանակում է նաև ստեղծել, աջակցել և համագործակ-


68

Ø»¹Ç³ÏïÇí

ցել: Թվային դարաշրջանում մասնակցությունն իրական գրագիտության մաս է կազմում: Ինչպես Ջեյ Ռոզենն է ասել` դուք հեղինակություն եք ձեռք բերում, երբ աշխատանք եք կատարում: Հիշե´ք սա` կարդալով հաջորդ մի քանի գլուխները, կքննարկենք, թե ի´նչ է այն նշանակում, և թե ինչպե´ս կարող եք մասնակցել ձեզ համար ամենահարմար մակարդակում:


Մաս II. Ծանոթություն

Հնարավոր է` դուք արդեն մեդիա եք ստեղծում: Եթե ունեք «Ֆեյսբուքի» հաշիվ, ապա դուք մեդիա արտադրող եք, գոնե այնքանով, որքանով այդ մասին խոսում եմ այստեղ: Եթե էլնամակներ եք ուղարկում միաժամանակ մեկից ավելի անձանց նրանց հետաքրքիր փաստերի մասին տեղեկացնելու համար կամ մասնակցում եք որևէ առցանց ֆորումի, ապա դուք մեդիա արտադրող եք: Եթե առցանց նկարներ կամ տեսանյութեր եք տեղադրում, ապա մեդիա արտադրող եք: Եթե ձեր տրամադրության տակ գտնվող թվային գործիքներով ինչ-որ բաներ եք անում, ապա ինքներդ ձեզ ստեղծագործողների շարքին դասեք: Մեդիայի այս ճանապարհով ակտիվ գործածումը, ի տարբերություն պասիվ սպառման, ինչն ընդունված էր 20-րդ դարի երկրորդ կեսին, ավելին է, քան ավելի լավ սպառող լինելը: Թվային դարաշրջանը լիովին գրագետ լինելու նոր հնարավորություններ է ընձեռում, իսկ ստեղծագործական գործունեությունը կարևոր մաս է կազմում: II մասում ներառված գլուխներն ավելի շատ կօգնեն ձեզ լինելու թվային դարաշրջանի կողմից մեզ բոլորիս հրամցված մեդիայի ակտիվ օգտվողներ: Ինչպես արդեն նշել եմ այս գրքում, ես չեմ ակնկալում, որ դուք լրագրող դառնաք: Սակայն հաստատակամորեն առաջարկում եմ, նույնիսկ ռիսկի դիմելով մի փոքր համառ թվալ, որ սովորեք լրագրության սկզբունքները: Սա ձեզ մեծապես կօգնի, հատկապես, հասկանալու մեր խառնիճաղանջ մեդիա գործունեության ոլորտը: Իհարկե, այս սկզբունքներն օգտակար ե�� նաև, երբ պատրաստվում եք ստեղծելու ձեր սեփական մեդիան ցանկացած մակարդակի վրա: Դրանք օգտակար են, եթե փորձում եք օգնել ուրիշներին մի փոքր ավելի լավ հասկանալու իրենց աշխարհը (կամ ձերը) և եթե ուզում եք, որ նրանք հավատան ձեր ասածին: Դրանք հիմնաքար են դարձել լավագույն լուրերի և տեղեկատվության տրամադրման համար այն մարդկանց կողմից, ովքեր վճարվում են դրա համար, և դրանք նույնքան օգտակար են թե´ իմ, թե´ ձեզ համար: Ինչպիսին էլ լինի ձեր ներդրումը նոր մեդիա դաշտում, նույնիսկ եթե դա միայն ընկերների շրջանում է, լավ կլինի բացահայտ խնդիրներից բացի մտածել այլ հարցերի շուրջ ևս. օրինակ` վարե՞լ բլոգ, թե՞ ուղղա կի օգտվել «Ֆեյսբուքից»: Ես ուզում եմ օգնել ձեզ հասկանալու, թե ինչու եմ կարևորում, որ մի քիչ ջանք գործադրեք ձեր սեփական ներկայությունը հաստատելու համացանցում` պարզապես ֆեյսբուքյան էջ ունենալու փոխարեն: Ես կփորձեմ նաև ձեր ստեղծագործական գործունեությունը հարմարեցնել վաղվա տեղեկատվական էկոհամակարգի ընդհանուր վիճակին և որոշ գաղափարներ առաջարկել այն մասին, թե ինչպես այն կարող է զարգանալ: Ի դեպ` խառը, բայց և հետաքրքիր է լինելու:


70

Ø»¹Ç³ÏïÇí

Գրքի այս մասում ընդգրկված գլուխները ներկայացնում են մեդիա արտադրելու պարզից մինչև բավական բարդ տարբերակներ: Եթե դեռ շատ առաջ չեք անցել, և ինչ-որ գլխում անհամեմատ ավելի շատ բան է ներկայացվում, քան դուք եք ուզում իմանալ, ապա պարզապես անցեք հաջորդ գլուխ: Սակայն նշեք տեղը, քանի որ ակտիվ գործունեություն ծավալելուց որոշ ժամանակ անց հնարավոր է` ցանկանաք վերադառնալ և կարդալ հաջորդ քայլերի մասին: Ես, անշուշտ, հուսով եմ, որ կցանկանաք:


Գլուխ 5

Վստահելի մեդիա արտադրության սկզբունքները

2009 թ. տեսանյութերը, որ պատմում էին բնակարանային քաղաքականության բարեփոխումների համար պայքարող ACORN (Association of Community Organizations for Reform Now) կազմակերպության մի քանի աշխատակիցների ձերբակալության և կազմակերպության կողմից հաճախորդներին ակնհայտ օգնություն առաջարկելու մասին, թե ինչպես ստեղծել հասարակաց տուն և շրջանցել մի շարք օրենքներ, դրամատիկ էին: Օգտագործելով թաքնված տեսախցիկներ` պահպանողական ակտիվիստները գաղտնի գործունեություն էին ծավալել` հայթայթելու խոսակցություններ, որոնք հանգեցրին իրավապաշտպան խմբավորման դեմ ուղղված քաղաքական աղմուկի և Կոնգրեսի միջամտությանը: Տեսանյութերի հեղինակները չէին թաքցնում իրենց նպատակը, այն է` ձերբակալել ACORN-ին և բացահայտել նրան որպես կոռումպացված կազմակերպության: Նրանք իրենց համարում էին լրագրողներ, և նրանց նյութերում լրագրության տարր կար, չնայած հետագայում բացահայտվեց, որ տեսանյութերը խմբագրվել էին զանգվածաբար ապակողմնորոշող ձևով: Սակայն, երբ ACORN-ի մասին պատմող տեսանյութերի հեղինակներից մեկը կալանավորվեց Նոր Օռլեանում դեմոկրատ սենատորին լրտեսելու փորձ կատարելու մեղադրանքով, նրա լրագրողական բարեխղճությունն ամբողջությամբ ի չիք դարձավ: Եթե խիզախեք անել ինչ-որ բան, որը լրագրություն կհիշեցնի, ապա հուսով եմ, որ դա կանեք ավելի պատվով, քան այդ ամբոխը: Այս գլուխն այն մարդկանց համար է, ովքեր պատրաստ են դուրս գալու զուտ անձնական կամ անիմաստ բլոգներում կամ «Յութուբում» ուղղա կի ժամանակ անցկացնելու սահմաններից և այլն: Սա նրանց համար է, ով քեր դարձել են մեդիակտիվ սպառող և այժմ իրենց առցանց ստեղծագործական աշխատանքում ցանկանում են կիրառել մեդիակտիվ սկզբունքներ, հատկապես, եթե նպատակ ունեն մյուսներին օգտակար տեղեկու թյուն տրամադրելու: Կարևոր է. այն, ինչ կկարդաք հաջորդ մի քանի էջերում, կարող է թվալ, թե նախատեսված է միայն պրոֆեսիոնալ լրագրողների համար: Ես ուրախ կլինեմ, եթե նրանցից ոմանք էլ կարդան այն, քանի որ Աստված է վկա, որ շատ-շատերը կա´մ մոռացել, կա´մ հրաժարվել են որոշ կարևոր սկզբունքներից: Ու թեև նախատեսում եմ մի փոքր խոսել, թե ինչով են զբաղվում նրանք, և բավականին խիստ, թե ինչպես են վերջին տարիներին նրանցից ոմանք կատարել իրենց աշխատանքը, այնուամենայնիվ, հուսով եմ, կկարդաք համատեքստում նշվածը, այն, թե ինչ կանեիք այժմ և ապա-


72

Ø»¹Ç³ÏïÇí

գայում, որպեսզի ստեղծեիք ձեր սեփական մեդիան: Սրանք համընդհանուր սկզբունքներ են ոչ միայն նրանց համար, ովքեր իրենց լրագրող են համարում, այլև ցանկացած մարդու համար, ով ցանկանում է, որ վստահեն իր ասածին կամ գրածին: Մեդիակտիվ աշխարհում սրանք բոլորիս համար են, և որքան ավելի շատ ակնկալիքներ ունեք, որ ձեզ լուրջ կընդունեն, այնքան ես էլ ավելի շատ հույս ունեմ, որ կգնահատեք դրանք: Ինչպես հիմնաքար հանդիսացող ակտիվ սպառողի սկզբունքները 2րդ գլխում, այնպես էլ դրանցից բխող մեդիա արտադրողի սկզբունքներն այստեղ բարձրացնում են ձեր պատիվը: Կարճ ասած` դրանք են. •

Հստակություն

Անկողմնակալություն

• • •

Ճշգրտություն

Անկախություն

Թափանցիկություն

Թափանցիկությունն ամենաբարդ սկզբունքն է ավանդական լրատվամիջոցների համար, թեև այն համեմատաբար տարածված է բլոգերների շրջանում: Սակայն, ի վերջո, այն կարող է բոլոր սկզբունքներից ամենակարևորը լինել, ուստի ես նրան մեծ տեղ եմ հատկացնում այս գլխում: Ես նկատում եմ, որ այն ավելի ու ավելի եմ կարևորում բոլոր տեսակի տեղեկատվական միջոցների համար` բլոգներից մինչև BBC11: Եկեք ավելի հանգամանորեն դիտարկենք այս սկզբունքները: Կտեսնենք, որ դրանք ժամանակ առ ժամանակ փոխարինվում են մեկը մյուսով այնպես, ինչպես մեդիա սպառողների համար նախատեսված սկզբունք ներն են հետևում միմյանց: Ինչպես նրանց, այնպես էլ սրանց դեպքում ես մանրամասն կներկայացնեմ որոշ մարտավարական մոտեցումներ հաջորդ գլխում այս սկզբունքները բնորոշելու համար:

5.1 Հստա´կ եղեք

2-րդ գլխում ես ընդգծել էի շատ հարցեր տալու կարևորությունը: Այդկերպ կարող եք ավելի տեղեկացված լինել կամ տեղեկացնել մյուսներին. 11. Դուք կնկատեք, որ «օբյեկտիվությունը» որպես սկզբունք չեմ ընդգրկել լրագրություն ստեղծողների համար: Այն ավելի շուտ իդեալ է, քան սկզբունք, և դրան հասնելն անհնար է. մարդկային ոչ մի էակ իրապես օբյեկտիվ չէ կամ չի կարող լինել: Այժմ առավել քան երբևէ կարող ենք մոտենալ այս նպատակին, մասամբ այն պատճառով, որ համագործակցությանը նպաստող համացանցի ներկառուցված հնարավո րությունն ավելի է հեշտացնում, որպեսզի մեր սեփական տեսակետներին հակասող կարծիքներ գտնենք, իսկ մեր քննադատներն էլ գտնեն մեզ (որպեսզի կարողանանք արձագանքել): Հեղինակ և ցանցային հե տազոտող (ինչպես նաև ընկեր) Դեյվիդ Ուեյնբերգերը (David Weinberger) թափանցիկությունն անվանում է «նոր օբյեկտիվություն», սակայն կարծում եմ, որ իմ ցուցակում ընդգրկված բոլոր սկզբունքներն օգնում են մեզ մոտենալու օբյեկտիվության իդեալին:


¸»Ý ¶ÇÉÙáñ

73

թվային աշխարհը տրամադրում է տեղեկատվության գրեթե անսահման գործիքներ, որոնք այստեղ բնորոշվում են որպես տեղեկություն հավաքելու կամ պարզապես տարբեր երևույթների մասին տեղեկություն ստանալու գործիքներ: Սակայն այս գործիքներից և ոչ մեկը չի կարող փոխարինել այնպիսի հին մեթոդների, ինչպիսիք են` հեռախոսազանգ կատարելը, անհատական հարցազրույց վարելը և գրադարան այցելելը: Մարդիկ կարող են անորակ հետազոտություն կատարել առցանց և արտացանց, սակայն առցանց կապի և ռեսուրսների միջոցով այսօր տրամադրվող տեղեկացված լինելու հնարավորությունները ի չիք են դարձնում հիմնարար գիտելիքների բացակայության ցանկացած արդարացում: Դուք չեք կարող ամեն ինչ իմանալ, բայց հետևեք պրոֆեսիոնալ լրագրողների օրինակին, որոնք փորձում են հնարավորինս շատ բան իմանալ այն թեմայի վերաբերյալ, որի շուրջ աշխատում են: Ավելի լավ է ավելին իմանալ, քան հրապարակման ենթակա նյութն է, որպեսզի ՙմեծ անցքեր՚ չթողնեք նյութում: Լավագույն լրագրողները միշտ ուզում են հավելյալ զանգ անել ևս մեկ աղբյուրից ճշտելու համար: Ես` որպես լրագրող, փորձված մեթոդ ունեի: Միայն այն դեպքում էի վստահ լինում, որ բավարար լրատվություն եմ մատուցել, երբ նյութս պարունակում էր իմացածիս մոտավորապես 10 տոկոսը: Այսինքն` նախընտրում էի այնքան փաստեր ու տեղեկություններ կուտակել, որ ստիպված լինեմ խիստ ընտրություն կատարել` ոչ թե ինչ-որ հարցեր շրջանցելով, այլ գրելով միայն այն, ինչն իսկապես կարևոր էր: Համացանցն առաջարկում է գերազանց նյութեր այն մասին, թե ինչպես կատարել հետազոտություն: Այդ ռեսուրսների մի մասը կնշեմ «Մեդիակտիվ» կայքում (mediactive.com), սակայն սկսնակները թող տեղեկանան Վաշինգտոնի համալսարանի գրադարանների Research 101 կայ քից և Poynter ինստիտուտի News University գերազանց հավաքածուից: Առցանց միջավայրում մեր հետազոտությունը կարող ենք իրականացնել զարմանալի նոր ուղղություններով, մասնավորապես, կոչ անելով մյուսներին լինելու բացահայտման գործընթացի մաս: Կարող ենք մարդկանց ասել, թե ինչի վրա ենք աշխատում, և խնդրել նրանց օգնությունը: «Հանրապատվիրումը» (crowdsourcing), որը լրագրության մեջ լսարանից օգնություն խնդրելու ձև է, օժանդակել է լրագրողների գործունեությանը տարբեր մակարդակներում, սակայն այն լրատվությունը բարելավելու մի շարք միջոցներից մեկն է միայն: Եկեք մեկ րոպե տրամադրենք անհատական հարցազրույցին: Հեշտ չէ անծանոթից տեղեկություն խնդրել (համենայնդեպս, մարդկանց մեծ մասի համար): Ավելի դժվար է պրպտող հարցեր տալ: Ընդամենը երկու հարց կա, որ վերջում պետք է միշտ տալ` 1) Կա՞ ուրիշ մեկը, ում հետ կարող եմ խոսել այս մասին, և 2) Կա՞ր մի հարց, որ չտվեցի, և ո՞րն է պատասխանը: Կարևոր է նաև հիշել, որ աշխարհի մասին շատ բաներ, որ պետք է հասկանալ, կարող ենք գտնել միայն գրադարաններում, վարչական դա տարաններում և այլն, և պետք է հիշել, որ թղթերի այդ փոշոտ կապոցներն ու նիշքերը (files) բավականին մեծ արժեք ունեն: «Գուգլը» չի կարող ամեն ինչ թվայնացնել, համենայնդեպս` առայժմ:


74

Ø»¹Ç³ÏïÇí

Նոր փաստերն ու մանրամասները հաճախ ի հայտ են գալիս հոդվածները հրապարակելուց հետո միայն: «Վիքիպեդիայի» լավագույն հատկանիշներից մեկն այն է, որ չի պարտադրում տեղեկությունը մուտքագրել հրապարակման կամ հեռարձակման այնպիսի ձևաչափով, ինչպիսիք էին մեզ հայտնի արտադրական մեդիայի դարաշրջանում, երբ տպված թերթը կամ հեռարձակման համար պատրաստված ձայներիզը գործընթացի վերջնական արդյունքն էին համարվում: Հնարավոր է, որ բոլորիս ջանքերը ևս չբավարարեն լիարժեք ճշմարտությունը մատուցելու համար (իրականում, մարդիկ գրեթե երբեք որևէ բան լիովին ճշմարիտ չեն մատուցում), սակայն կարող ենք մոտենալ ճշմարտությանը` նոր տվյալներ ու մանրամասներ հավաքելով: Ես սրան ավելի ուշ կանդրադառնամ 7-րդ գլխում:

5.2 Ճշգրի´տ եղեք

Փաստական սխալները, հատկապես այնպիսիք, որոնցից հեշտ ու հանգիստ հնարավոր է խուսափել, ավելի շատ են թուլացնում վստահությունը, քան որևէ այլ սխալ: Ցանկացած հավաստի տեղեկատվության սկիզբը ճշգրտությունն է: Թեև հասկանալի է, որ սխալներ լինում են` հաշվի առնելով վերջնաժամկետով պայմանավորված ճնշումները, այնուամենայնիվ, հիասթափեցնողն այն է, որ նույնիսկ համապարփակ ձևաչափ ունեցող լրագրության մեջ, ինչպիսին, օրինակ, ամսագրերն են, որոնք ունեն փաստերի վերահսկողություն իրականացնող պատասխանատուներ, հոդվածներում կրկին սպրդում են որոշ կոպիտ և անհեթեթ սխալներ: Եվ զարմանալի է, որ պրոֆեսիոնալները սխալներ են թույլ տալիս, երբ կարող էին «Գուգլ» համակարգի պարզ ստուգումով կանխել սխալը: Սակայն ճշգրտությունը հստակության հիմնաքարն է, ինչը ժամանակատար է: Նշանակում է` պարզապես ստուգեք փաստերը, հետո նորից ստուգեք դրանք: Տեղեկացեք, թե որտեղ կարելի է ստուգել հիմնավորում ները կամ զատել փաստերը հերյուրանքից: Եվ երբեք, երբեք որևէ մեկի անունը սխալ մի գրեք: Առաջին օրաթերթում, որտեղ աշխատում էի, ամբողջ հոդվածում մի կազմակերպության անվանում սխալ էի գրել և դա նկատեցի միայն նյութը հրապարակվելուց հետո: Սխալիս պատճառը պարզ էր. նյութում առաջին անգամ այդ անվանումը գրելիս սխալ էի գրել, իսկ հետո, քանի որ սխալ գրությունն արմատացել էր մտքումս, ամեն անգամ կրկնել էի այդ սխալը: Վերջում էլ նյութը նորից չէի ստուգել: Հաջորդ առավոտյան խմբագիրս կանչեց ինձ նիստերի փոքր սենյակ, ցույց տվեց սխալը (կազմակերպության սեփականատերը զանգել էր խմբագրություն) և ասաց. «Դու կարող ես ավելին»: Ես ամոթից գետինը մտա: Ամոթահար` ներողություն խնդրեցի կազմակերպության սեփականատիրոջից, ով զարմանալի հումորով ընդունեց այդ ամենը, և դա ինձ համար լավ դաս եղավ: Այս պատմությունը տեղին է բոլորիս համար: Եթե դիմում եք ինչ-որ աշխատանքի համար, և ձեր ինքնակենսագրությունը և/կամ կից նամակը լի է տառասխալներով կամ բացահայտ անճշտություններով, ապա ձեր


¸»Ý ¶ÇÉÙáñ

75

դիմումը, ամենայն հավանականությամբ, կիջնի ինքնակենսագրականների կույտի տակ: Երբ մարդիկ իմ մասին գրառում են կատարում, ես նախևառաջ ստուգում եմ, թե ինչպես են նրանք գրել իմ անունը: Եթե սխալ են գրել, ինչպես շատերն են անում, քանի որ չեն ճշտում, ապա ես ընդհանրապես հակված չեմ լուրջ ընդունելու այն, ինչ նրանք գրում են: Ճիշտ հասկանալ նշանակում է այնքան հարց տալ, մինչև համարեք, որ երևի շատ-շատ բան գիտեք: Ավելին` խելացի լրագրողները գիտեն, որ անիմաստ հարցեր չկան: Երբեմն կան ծույլ հարցեր, օրինակ` ինչ-որ մեկից հարցնել այնպիսի տեղեկություն, ինչն ինքներդ կարող եք հեշտությամբ գտնել: Ծույլ հարցը ձեր հանդեպ համակրանք չի ներշնչի այն մարդու մոտ, ում հետ հարցազրույց եք վարում: Սակայն երբ ինչ-որ բան չեք հասկանում, ապա պետք է պարզապես խնդրել, որ բացատրեն: Ինձ դուր է գալիս մամուլի ասուլիսի ժամանակ լինել մեկը, ով տալիս է մի պարզ հարց, որը խիստ անհարմար են զգում տալ մյուս լրագրողները` վախենալով, թե վատ տեղեկացվածի տպավորություն կթողնեն: Ես նախընտրում եմ ծիծաղելի լինել որպես սկսնակ, քան սխալ հասկանալ ինչ-որ բան: Երբ թերթի «Տեխնոլոգիա» սյունակում հոդվածներ էի գրում, հարցազրույցներից հետո հաճախ զանգահարում էի աղբյուրներին` մեկ նախադասություն կամ պարբերություն կարդալու այն մասին, թե ինչ եմ պատրաստվում գրելու, որպեսզի նրանք ասեին, թե արդյոք ինձ հաջողվե՞լ էր մատչելի անգլերենով բացատրել նրանց տեխնիկական աշխատանքը: Սովորաբար ճիշտ էի լինում, սակայն երբեմն աղբյուրներից մեկն ուղղում էր ինձ կամ որևէ մանրամասն հաղորդում: Սա ավելի որակյալ էր դարձնում աշխատանքս, իսկ աղբյուրներիս ստիպում` ավելի շատ վստահել ինձ: Ճշգրտությունն առցանց միջավայրում իր ազդեցությունն է ունենում նախկինում հրապարակվածի վրա: Դուք պետք է ընթերցողներին քաջալերեք սխալ նկատելու դեպքում տեղեկացնեն ձեզ: «ՄեդիաԲագզ» (MediaBugs) նախագծի հեղինակ Սքոթ Ռոզենբերգը (Scott Rosenberg) և Regret the Error բլոգի հեղինակ Քրեյգ Սիլվերմենը (Craig Silverman) աշխատում են ցանցային մի նախաձեռնության վրա, որը նպատակ ունի խրախուսելու հրատարակիչներին իրենց կայքէջերում տեղադրել հստակ հղումներ, որոնք ընթերցողներին հնարավորություն կտան ստանդարտ ձևով տեղեկանալու սխալների մասին: Mediactive.com-ը կմիանա այս նախաձեռնությանը: Երբ սխալ եք կատարում, ապա ակնհայտորեն պետք է ուղղեք այն: Թե ինչպես կատարել ուղղումներն առցանց` նոր ժանր է: Ահա իմ նախ ընտրած մի քանի եղանակ. • •

Էական սխալների և թարմացումների դեպքում ուղղում կատարեք կոնտեքստում` նյութի վերևում կամ ներքևում նշելով, թե ինչ է փոխվել և ինչու:

Փոքր սխալների, օրինակ` տառասխալ պարունակող բառի դեպ քում, գործածեք “strike” HTML պիտակը` սովորական գիծ քաշե -


76

Ø»¹Ç³ÏïÇí

լով սխալ պարունակող բառի վրա, օրինակ այսպես, իսկ հետո ավելացրեք ճիշտ բառը կամ բառերը: Ուղղում կատարեք տեղում և հղումով տվեք հավելյալ բացատրություն, թե ինչ փոփոխություն է կատարվել:

Երբեք խորհուրդ չէի տա դիմել ուղղում կատարելու խիստ հաճախա կի կիրառվող ձևերից մեկին. երբ ուղղում է կատարվում` առանց նշելու, որ սկզբում ինչ-որ բան սխալ էր մատուցվել: Կրկին հիշեք, որ սխալներ պատահում են, սակայն աշխատանքում պետք է առաջին հերթին պատվով գործել:

5.3 Անկողմնակալ և բարեկիրթ եղեք

Անկողմնակալությունն ավելի լայն հասկացություն է, քան ճշգրտությունն ու հստակությունը: Այն ներառում է մի շարք փոխկապակցված հասկացություններ: •

• • •

Նույնիսկ եթե փորձում եք ուսումնասիրել ինչ-որ բան որոշակի կողմնակալությամբ կամ դիրքորոշմամբ, ապա կարող եք անկողմնակալ լինել այն մարդկանց հանդեպ, ովքեր համաձայն չեն ձեզ հետ` նրանց տեսակետները ձեր աշխատանքում ներառելով և ուղղակի բացատրելով նրանց, թե ինչու եք դուք ճիշտ, իսկ նրանք` սխալ: Ընդունեք, որ չեք կարող կատարյալ անկողմնակալ լինել, և մարդիկ ձեր ասածը կլսեն իրենց սեփական տեսակետների պրիզմայի միջով: Դեռ արժի փորձել: Կարող եք ընդհանրացնել անկողմնակալության սկզբունքը` քաջալերելով ուրիշներին հրապարակումից հետո միանալ զրույցին:

Ավելին, կարող եք շեշտել քաղաքավարությունը որպես զրույցի առաջնորդող սկզբունք:

Ինչո՞ւ անհանգստանալ, հատկապես, եթե կարծում եք, որ ուրիշները, ամենայն հավանականությամբ, այդպես չեն վարվի: Առաջին` պարզապես սա է ինչ-որ բան անելու ճիշտ ճանապարհը: Դուք ցանկանում եք, որ մարդիկ ձեր նկատմամբ արդարացի՞ լինեն, հատ կապես, երբ ինչ-որ մեկը քննադատում է ձեր ասածը կամ արածը: Այդ դեպքում նույնն արեք նրանց հանդեպ, և հնարավոր է` նրանք էլ նույն մոտեցումը ցուցաբերեն, եթե նույնիսկ նախկինում այդպես չեն վարվել: Երկրորդ` այդկերպ կարելի է շահել լսարանի վստահությունը: Մարդիկ, ովքեր կարդում կամ լսում են ձեր աշխատանքը, խաբված կզգան, եթե խեղաթյուրեք փաստերը կամ անկեղծորեն չներկայացնեք հակառակ կարծիքները: Ձեր աշխատանքը կասկածի տակ կդրվի, եթե նրանք մի


¸»Ý ¶ÇÉÙáñ

77

անգամ գլխի ընկնեն, թե ինչ եք արել, իսկ շատերը, ի վերջո, գլխի կընկնեն: Ինչպե՞ս կարող եք արդար լինել: Բացի ոսկե կանոնից, որն ասում է` ուրիշների հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեն, մարդկանց կարող եք առաջարկել, թե որտեղ կարող են պատասխանել ձեր (և ձեր մեկնաբանողների) գրառումներին: Կարող եք պահանջել պահպանել քաղաքավարությունը` ինչպես ձեր աշխատանքի, այնպես էլ այլոց մեկնաբանությունների հասցեին արտահայտվելիս: Միանալով առցանց համայնքին, ըստ իմ կանոնի, մասնակիցները պետք է բարեկիրթ լինեն միմյանց նկատմամբ, նույնիսկ եթե չեն համաձայնում որոշ հարցերում: Դա կարող է ի չիք դառնալ, երբ ինչ-որ մեկը կեղծ պատրվակներով է քննարկումներին միանում, որոնք կարող են լինել ակնհայտ, ինչպես նաև թաքնված: Ահա այն օրինակները, որոնց մարդիկ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն. •

Մեկին, ով վճարվել է արդյունաբերական ինչ-որ խմբի կողմից կամ շահագրգռված է նրանց հաջողությամբ, սակայն ով առանց բացահայտելու այդ կապը կամ կողմնակալությունը, կարծիքներ է հայտնում արդյունաբերությանը անմիջականորեն առնչվող խնդիրների շուրջ:

Մեկին, ով այնպիսի գաղափարական համոզմունքներով է, որոնք այնպես են ազդել նրա դիրքորոշման վրա, որ շրջանցում է այդ դիրքորոշմանն անմիջականորեն առնչվող փաստերն ու հարցերը, իսկ կարծիքը մատուցում իբրև պատճառահետևանքային կապ:

Մեկին, ով անբարեխղճորեն (գուցե նույնիսկ ապօրինաբար) չարաշահում է այն համակարգը, որտեղ անձնական շահ ունի:

Կարևոր է բացահայտել կապերը` միաժամանակ զգույշ լինելով, որ այդ բացահայտումը չնսեմացնի որևէ մեկի հեղինակությունը: Առողջ առցանց համայնք ստեղծելն ու պահպանելը դժվար, սակայն կարևոր գործ է, ինչին կանդրադառնամ հաջորդ գլխում: Հղումներ օգտագործելը անկողմնակալ լինելու ևս մի կարևոր միջոց է: Բացի ձեր նյութից, նշեք նաև մի շարք այլ նյութեր` ձեր ասածը հաստատելու և տարբեր տեսակետներ ներկայացնելու նպատակով: Անկողմնակալությունն ամենից շատ պահանջում է, որ ուշադիր լսեք, թե ինչ են ասում մարդիկ: Լրագրությունը դասախոսությունից վերածվում է քննարկման, որին բոլորս կարող ենք մասնակցել, իսկ լավ քննարկման առաջին պայմանը լսելն է:


78

Ø»¹Ç³ÏïÇí

5.4 Մտածեք անկախ

Սա նման է 2-րդ գլխում նկարագրված «ընդլայնեք ձեր մտահորիզոնը» սկզբունքին: Այն կարող է ներառել շատ սովորություններ, սակայն մտածողության անկախությունը գուցե ամենակարևորն է: Ոչ միայն սպառողները, այլ նաև մեդիա արտադրողները պետք է խիզախեն դուրս գալ անձնական հարմարավետության գոտուց: Պրոֆեսիոնալ լրագրողները պետք է անկախ գործեն: Սովորաբար նրանց արգելված է ուղղակի կամ անուղղակի ֆինանսական շահերի բախում ունենալ: Սակայն միշտ չէ, որ հեշտ է որոշել այն սահմանը, որտեղ բախվում են շահերը: Վաշինգտոնյան շատ կարկառուն լրագրողներ, օրինակ, այնպես բացահայտ կերպով են կախված իրենց աղբյուրներից և այդ աղբյուրներ մուտք գործելուց, որ ոչ մի կերպ անկախ չեն, և դա արտացոլվ��ւմ է նրանց աշխատանքում: Ջեյ Ռոզենը մատնանշում է ոչ անկախ մտքի մի շրջանակ ևս, մասնավորապես, Վաշինգտոնի հայտնի լրագրողների շրջանում` այն բնորոշելով որպես «Ողջախոհության եկեղեցի»: Ըստ Ռոզենի` այս լրագրողները համարում են, որ իրենք չունեն գաղափարախոսություն, սակայն, ըստ էության, տարածում են շատ խոր գաղափարախոսություն. Ողջախոհությո՜ւն: Ահա թե ինչին են լրագրողներն ուզում հավատալ և հոգու խորքում հավատում են` իրենց և ուրիշների ողջախոհությանը (այդ թվում` [քաղաքական] այնպիսի գործիչների, ինչպիսին Կարլ Ռոուվն է (Karl Rove): Նրանք կարծում են, որ ավելի լավ է լինել ողջախոհ քաղաքականության մեջ, քան ազնիվ և անսխալ փաստերում: Ավելի լավ է լինել ողջախոհ, քան ազնիվ, բարի, արդար, պարկեշտ, խիստ օրինապահ, քաղաքակիրթ, անկեղծ կամ մարդասեր:

Ողջախոհությունն այն է, ինչ ուրիշների մեջ հիացնում է լրագրողներին: Ողջախոհ` ահա թե ինչպիսին են նրանք տենչում լինել: (Եվ շատ ավելի վատ է լինել անխոհեմ, քան սխալ:) Ողջախոհությունը խորաթափանց, գործնական, լավ տեղեկացված, ընկալող, հեգնական, «սրա հետ մեկտեղ» քաղաքականությանն առնչվող ամեն ինչում անտարբեր լինելու որակ է, սա որոշակի իմաստով նրանց մասնագիտական հավատամքն է: Նրանք այն պաշտա մունքի են վերածում:

Սակայն արդյոք մենք բոլորս նմանատիպ պաշտամունքի մի մասը չե՞նք կյանքում կամ երբեմն հակված չե՞նք դառնալու այդպիսին: Իհարկե, ավելի հարմար է շփվել այն մարդկանց հետ, ովքեր մեզ հետ համակարծիք են, և դիմել հենց նրանց, երբ ավելին ենք ուզում իմանալ: Պարզելը, թե իրականում ինչ է տեղի ունենում որպես անկախ կամ հետաքննող լրա գրող, կարող է անհարմարություն առաջացնել, և տվյալ դեպքում ինձ հետաքրքիր չէ` արդյոք ձեզ վճարո՞ւմ են լրագրող լինելու համար, թե՞ ոչ:


¸»Ý ¶ÇÉÙáñ

79

Անկախ մտածողությունը շատ ասպեկտներ ունի: Լսելը, իհարկե, լավագույն միջոցն է սկսելու համար: Սակայն լսելուց հետո կարող եք և պետք է համառորեն կասկածի տակ դնեք ձեր սեփական եզրակացությունները: Նյութում միայն ընդդիմախոսների տեսակետներն ընդգրկելը բավարար չէ. երբ այն, ինչ ասում են, համոզիչ է, ապա պետք է մտածեք նաև ձեր եզրակացությունը փոխելու մասին: Անկախ այն բանից` բլոգե՞ր եք, թե՞ հաստիքով լրագրող, անկախությունը չի կարող այնքան հեռու գնալ, որ բացահայտեք ձեր գործատուի կեղտոտ գործերը կամ թեկուզ ձեր դժգոհությունն արտահայտեք այն ամենի մասին, ինչ անում է ձեռնարկությունը: Ասել է թե` հավատարմությունն ունի իր սահմանները: Կուզեի հավատալ, որ կբարձրաձայնեի, եթե գործատուն անբարո պահվածք դրսևորեր, բայց նախ կհեռանայի աշխատանքից: Սակայն ընդհանրապես պետք է ակնկալել, որ նմանօրինակ քննադատությունը սովորաբար կատարվում է անհատապես, փակ դռների հետևում: Կազմակերպությունն ինքն է որոշում հրապարակայնության իր աստիճանը, իսկ ներքին քննադատության որոշ մասը, հատկապես այն, որը կարող է պատճառ լինել դատական գործընթացի, ամենայն հավանականությամբ, չի հրապարակվում: Սա մեզ հանգեցնում է իսկապես նոր մի սկզբունքի` լինել շատ ավելի հրապարակային, քան նախկինում:

5.5 Թափանցի´կ եղեք

Թափանցիկությունը կարևոր է ոչ միայն քաղաքացիական լրագրողների և այլ տիպի նոր մեդիա արտադրողների, այլ նաև ավանդական լրատվամիջոցներում աշխատողների համար: Թափանցիկության տեսակն ու աստիճանը կարող են տարբեր լինել: Օրինակ` բլոգերները պետք է հստակորեն բացահայտեն իրենց կողմնակալությունը: Խոշոր լրատվամիջոցների աշխատակիցները կարող են անհատապես վստահեցնել, որ շահերի բախում չունեն, սակայն դա չի նշանակում, որ նրանք աշխատում են առանց կողմնակալության: Նրանք պետք է նաև օգնեն իրենց լսարանին հասկանալու, թե ինչ են անում իրենք և ինչու: Անցյալ գրեթե ողջ դարում ավանդական լրատվամիջոցների շրջանում թափանցիկություն համարյա չի եղել: Չնայած լրագրողները, ի տար բերություն շատ այլ ոլորտների ներկայացուցիչների, հրապարակայնորեն շատ ավելի անկեղծ են, գոնե որոշ առումներով, այնուամենայնիվ, կա ուշագրավ երեսպաշտության մի գործոն: Քանի որ մեզնից յուրաքանչյուրը, պրոֆեսիոնալ թե ոչ պրոֆեսիոնալ, ուրիշներից պատասխաններ է պա հանջում, ուստի պետք է նայենք հայելուն և այդ նույն հարցերից մի քանիսն ուղղենք ինքներս մեզ: Թափանցիկության հարցն ի վերջո հանգում է մի բանի, ինչը կարող է անտրամաբանական հնչել, սակայն, ըստ էության, տրամաբանական է. Եթե ձեր ուժերի ներածին չափով ազնիվ աշխատանք կատարեք, ապա համոզիչ թափանցիկությունը կուղղորդի ձեր լսարանին ավելի շատ վստահել ձեզ, նույնիսկ եթե նրանք ավելի քիչ են հավատում ձեզ: Այսինքն`


80

Ø»¹Ç³ÏïÇí

նրանք ավելի լավ կհասկանան, թե ինչու է միշտ ամեն բան ճիշտ հասկանալն անհնար: Թափանցիկությունն ընդունում է մի շարք ձևեր: Ես խորապես համոզված եմ, որ լրատվական կազմակերպությունները պարտավոր են բացատրել իրենց լսարանին, թե ինչպես են զբաղվում լրագրությամբ և ինչու: Նրանք կարող են ընտրել սկսնակների, օրինակ` բլոգերների մի էջ, որոնցից լավագույններն այս ոլորտում շատ ավելի անկեղծ են. նրանց տեսակետներն ու դրդապատճառները, որպես կանոն, բյուրեղի պես պարզ են: Եվ նրանց լսարանը, նույնիսկ մարդիկ, ովքեր համաձայն չեն այդ տեսակետներին, կարող են փոխել տվյալ թեմաների շուրջ իրենց ընկալումներն այդ պրիզմայի միջով: Արձագանքը, որ ստանում եմ, երբ նման բաներ եմ ասում, որպես կանոն, հետևյալ կերպ է հնչում. եթե լրագրողներն ասեն, թե ինչ են մտածում, ապա նրանք կասկածի տակ կդնեն իրենց օբյեկտիվությունը: Դե, նախևառաջ` ես չեմ հավատում օբյեկտիվությանը: Իսկ հասարակությունն էլ արդեն լրագրողներին ընկալում է որպես կողմնակալ, ինչպիսին, իհարկե, նրանք կան, սակայն չեմ կարծում, թե սա նույնն է, ինչ անբարո լինելը: Բլոգերներն իրենց խիստ քննադատությամբ օգնել են խթանելու թափանցիկությունը նաև ավանդական լրատվամիջոցներում: Այնուամենայնիվ, բլոգերների կեղծ քննադատությունը հաճախ արժեքավոր լրացում կարող է լինել և է մեդիա քննադատության ոլորտում: Ոչ բոլոր բլոգերներն են լրիվ թափանցիկ: Ոմանք, իհարկե, իրենց կողմնակալությունը ցույց են տալիս` ընթերցողներին հնարավորություն տալով գնահատելու հեղինակների տեսակետները: Սակայն բլոգային որոշ շրջանակներում առկա հստակ մտահոգիչ միտումը չբացահայտված կամ թերի բացահայտված շահերի բախումն է: «Վճարի´ր յուրաքանչյուր գրառման համար» սխեմաներն ընթերցողների կողմից ամենաշատ դատապարտվող գործողությունների շարքում են. դրանք նաև ավելի փոքր լսարան ունեն: Ինչպես արդեն նշվել է, այս սկզբունքներով ոչ սկսվում և ոչ էլ վերջանում է այն, ինչով պետք է առաջնորդվեն վստահելի մեդիա արտադրողները: Սակայն եթե կիրառենք այդ սկզբունքները, ուրեմն ճիշտ ուղիով ենք շարժվում: Այժմ եկեք փոքր-ինչ խորությամբ ուսումնասիրենք թափանցիկությունը կամ անկեղծությունն այն ամենում, թե ինչով եք զբաղվում և ով եք դուք: Ինչպես նշել եմ, սա վստահելի լինելու կարևոր բաղադրիչներից է: Առաջիկայում քննարկվելիք որոշ երևույթներ վերաբերում են ավանդական լրատվամիջոցներին, սակայն համատեքստն օգտակար է բոլորիս համար, անկախ նրանից, թե ինչ և ինչպիսի ձևաչափով մեդիա ենք արտադրում:

5.6 Դիրքորոշումներ

Ցանկանում եմ, որ Միացյալ Նահանգների լրատվական կազմակեր պությունները վերջ տան անկողմնակալ լինելու և դիրքորոշում չունենալու


¸»Ý ¶ÇÉÙáñ

81

ձևականությանը: Ոչ մի հակասություն չկա դիրքորոշում ունենալու և գերազանց լրագրողական աշխատանք կատարելու միջև: Երբ Լոնդոն եմ մեկնում, «Գարդիան» և «Թելեգրաֆ» (The Telegraph) եմ գնում: Երկուսն էլ գերազանց լրագրություն են մատուցում: «Գարդիանն» աշխարհը լուսաբանում է փոքր-ինչ ձախակենտրոն, իսկ «Թելեգրաֆը»` մի փոքր աջակենտրոն տեսանկյունից: Ես երկուսն էլ կարդում եմ և տարբեր տեսանկյուններից ընկալում բրիտանական իշխող շրջանակները: Եթե նույնիսկ կարդամ դրանցից միայն մեկը, ապա թերթի բացահայտ դիրքորոշման շնորհիվ ավելի լավ կհասկանամ, թե ինչ է տեղի ունենում, քան եթե այն անկողմնակալ ձևանա: Եվ, վերջապես, երկու թերթերն էլ հրապարակում են այնպիսի հոդվածներ (և հեղինակի կարծիք պարունակող բազում էսսեներ), որոնք կա´մ ուղղակիորեն մարտահրավեր են նետում իրենց խմբագիրների ու սեփականատերերի տեսակետներին, կա´մ, առավել հաճախ, պարունակում այնպիսի փաստեր և համատեքստ, որոնք հակասում են այն ամենին, ինչ այդ անձինք կցանկանային, որ ճշմարիտ լիներ: Լրագրությունում մտածողության անկախությունը նշանակում է, մասնավորապես, պատրաստակամ լինել կամ նույնիսկ ցանկանալ իմանալ, թե ինչու կարող են հիմնական ենթադրություններդ սխալ լինել: Համեմատենք նախորդը «Վաշինգտոն փոստի» տեղեկատվության հետ: Այս թերթն անթաքույց հստակ դիրքորոշում ուներ իրաքյան պատերազմի սանձազերծման ընթացքում` իշխանամետ և պատերազմամետ: Այդ դիրքորոշումը հիմնականում արտացոլվում էր երբեմն-երբեմն թերթի առաջին էջում նրանց մատուցած կեղծ լրատվությունում, համաձայն որի նրանք հարցականի տակ էին դնում Իրաք ներխուժելու հիմքերը` ի տարբերություն Բուշի վարչակազմի անդամների կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հռետորաբանության: Նույնիսկ թերթի լրագրողներն են ընդունում դա, թեև ոչ այդ բառերով: Կարծում եմ` թերթի խմբագիրները, ովքեր այս ոլորտում լավագույններից են, ճիշտ կանեն լուսաբանեն այն փաստերն ու տեսակետները, որոնք հակառակ են թերթի սկզբունքային քաղաքականությանը, մասամբ այն պատճառով, որ լավագույն լրագրող ներին դուր է գալիս մարտահրավեր նետել համընդհանուր կարծիքին, եթե նույնիսկ դրանք իրենց շեֆերինն են:

5.7 Ի լրումն. «Քնսյումեր ռիփորթսի» ազնվությունն ի ցույց

Consumer Reports-ը (CR` «Քնսյումեր ռիփորթսը») պարբերական է, որը մեծ ջանքեր է գործադրում ճիշտ փաստեր ձեռք բերելու համար: Սակայն պարբերականի 2007 թ. փետրվարի թողարկման մեջ հրապա րակվել էր ավտոմեքենայի մանկական նստատեղերի մասին չափազանց սխալ մի ուսումնասիրություն` պայմանավորված փորձարկման թերի մե թոդներով, ինչը լրջորեն թուլացրեց այն վստահությունը, որ պարբերականը ձեռք էր բերել ընթերցողների շրջանում: Սա խնդիրը կազմակերպության կողմից ընդունելու, ինձ հայտնի` լա վագույն դրսևորումն էր. ա) տեր կանգնել սեփական սխալներին, բ) պար զել սխալը, գ) բացատրել, թե ինչ է տեղի ունեցել և դ) ձեռնարկել միջոցներ


82

Ø»��dzÏïÇí

նման անախորժություններն ապագայում կանխելու համար: Եվ այդ ամենն արվեց հրապարակայնորեն, կանոնավոր թափանցիկությամբ, որն անչափ հազվադեպ է լրագրությունում: Վերլուծությունը, որը ներկայացնում էր փորձարկումների արդյունքում բացահայտված բազմաթիվ անորակ մանկական նստատեղեր, կարճ ժամանակ անց վիճահարույց դարձավ. պարզվեց, որ հենց փորձարկումներն են թերի եղել: Ամսագիրն իսկույն արձագանքեց իր ընթերցողներին և ողջ աշխարհին: Այն հանդես եկավ հերքմամբ: Ես բաժանորդագրված եմ CR-ի առցանց լուրերին: Էլփոստով նամակ էի ստացել «Սպառողների միություն» պարբերականի հիմնադիր նախագահ Ջիմ Գեսթից (Jim Guest), իսկ ընկերներիցս մեկը, ով ստանում է պարբերականի տպագիր տարբերակը, նույն նամակը ստացել էր փոստով: Ջիմ Գեսթն անկեղծորեն ներողություն է խնդրել: Նա բացատրել էր, որ խնդիրը ակնհայտորեն անկախ լաբորատորիայի փորձարկումների հետևանք էր, և հայտարարել մեկ այլ հետազոտություն անցկացնելու մասին: Նա խոստացել էր առանձնակի ջանքեր գործադրել, որպեսզի նման խնդիր այլևս տեղի չունենա: Պարբերականի արդեն հաջորդ համարում` 2007 թ. մարտին, որն ուներ նաև առցանց տարբերակ, կար հանգամանալից գրված հոդված հետևյալ վերնագրով` «Ինչպես են մեքենայի նստատեղիներին վերաբերող մեր փորձարկումները սխալ ընթացք ստացել»: Հոդվածում առկա «սխալների շարք» հատվածը հիանալի էր ներկայացված: Այն հոդվածի ամենակարևոր մասն էր: Ամեն բան գնելիս չէ, որ հենվում եմ CR-ի տեղեկատվու թյան վրա, սակայն սկսեցի վստահել նրա տված ընդհանուր գնահատականին համեմատաբար ոչ մեծ սպառողական ապրանքների վերաբերյալ, ինչպես, օրինակ` խոհանոցային տեխնիկայի պարագայում, որտեղ լրացուցիչ ուսումնասիրություններ անցկացնելու վրա դժվար թե շատ ժամանակ ծախսեմ: Եթե փոքր երեխաներ ունենայի, այս շարքում անպայման կընդգրկեի նաև մեքենայի մանկական նստատեղին: Հոդվածը պարզ և մերկացնող կերպով բացատրում էր փորձարկումների վերաբերյալ ամեն ինչ: Այն ներկայացնում էր մեքենայի նստատեղիներ արտադրող ընկերության և անկախ փորձագետների արդարացիորեն սուր քննադատությունները: Սա այնպիսի ինքնաքննադատություն էր, ինչպիսին գրեթե երբեք չես տեսնի լրագրողական կազմակերպություն ների, բլոգերների կամ ցանկացած այլ մեդիա արտադրողի կողմից: CR-ը տեղադրել էր նաև մի նյութ` վերնագրված «Սովորելով սեփական սխալների վրա», որն այն մասին էր, թե ինչ են անելու ապագայում նմանօրինակ աղետալի արդյունքներից խուսափելու համար: Ի թիվս այլ նախաձեռնությունների` այն տեղեկացնում էր, որ բարդ փորձարկումների համար պարբերականը մտադիր էր ներգրավել նաև անկախ փորձագետների (ինչն արդեն իսկ որոշ չափով անում է)` ամրագրելու անկախ լաբորատորիաների արդյունքները և առավել լուրջ ուսումնասիրություն անցկացնելու, «եթե մեր բացահայտումներն արտասովոր լինեն»: Վերջինները պետք է վերստուգեն CR-ի լրագրողների և գիտնական ների եզրակացությունները: Ի վերջո, այն հայտնի է նրանով, որ ընթեր-


¸»Ý ¶ÇÉÙáñ

83

ցողներին զգուշացնում է, որ եթե ինչ-որ բան թվում է չափից ավելի լավը ճշմարիտ լինելու համար, ապա, հավանաբար, դա այդպես չէ: Բայց այս դեպքում, երբ բոլոր մանկական նստատեղիները չէին համապատասխանել փորձաքննության չափանիշներին, գուցե ինչ-որ բան չափից ավելի վատն էր` իրողությունը ներկայացնլու համար: Ամսագիրը կարող է դիտարկել իր փորձարկումները բաց եղանակով տեղադրելու ձևաչափը: Օրինակ` այն կարող է նկարահանել փորձարկումների ընթացքը և տեսանյութը տեղադրել առցանց: Անշուշտ, պետք է ընդգրկել նշված անկախ փորձագետներին, սակայն գուցե ընթերցողներից ոմանք, ովքեր փորձագետ են, կարողանան նկատել որևէ օգտակար բան, որ անտեսվել է փորձաքննության ընթացքում, կամ որևէ արդյունավետ միջոց այն կատարյալ դարձնելու համար:

5.8 Բլոգերնե´ր, ազնի´վ եղեք

Տեխնոլոգիայի ոլորտի ամենահետաքրքիր բլոգներից մեկը հեղինակ և լրագրող Դենիել Լիոնսի (Daniel Lyons) «Կեղծ Սթիվ Ջոբսն» է (Fake Steve Jobs): Բլոգի գործարկման սկզբնական շրջանում հայտնի չէր, թե ով է հեղինակը: Երբ նա վերջապես բացահայտվեց, որոշ մարդիկ հիշեցին ևս մի բան, որ գրել էր Լիոնսը: Ինչպես Էնիլ Դեշն (Anil Dash) է իր բլոգում «Երեսպաշտություն կամ նորահավատ» հրապարակման մեջ գրել. «Դենիել Լիոնսը` «Կեղծ Սթիվ Ջոբս» բլոգի բացահայտված հեղինակը, ով համակողմանիորեն մեկնաբանում է տեխնոլոգիայի ոլորտում գործող կազմակերպություններին, հեղինակել է նաև «Ֆորբս» ամսագրի 2005 թ. նոյեմբերին հրապարակված «Բլոգների հարձակումը» հոդվածը, որը 3000 բառից բաղկացած ձանձրալի զրպարտություն էր այն անանուն բլոգերների հասցեին, որոնք մեկնաբանություններ են թողնում տեխնոլոգիայի ոլորտում գործող կազմակերպությունների հասցեին»: 2005 թ. հոդված պատրաստելու նպատակով զրուցել եմ Լիոնսի հետ, սակայն մեկնաբանություններումս չանդրադարձա բլոգոլորտում պա տասխանատվությունը խրախուսելուն, ինչպես նաև բլոգինգի շնորհիվ ձեռնարկությունների ստացած բազմաթիվ օգուտներին: Իմ հիմնական նպատակն էր շեշտել Լիոնսի երեսպաշտությունը: Սակայն խոր մտածելով հասկանում ես, որ խնդիրն ավելի խորքային է. բլոգինգի օգուտները կարիերայի կամ աշխատանքի համար այնքան ակնբախ են, որ դրանք նույնիսկ ազդում են երդվյալ զրպարտիչների վրա: Ես դեմ չեմ երեսպաշտությանը: (Ես սա ասում եմ հետևյալ վերապահումով. Լիոնսի «Կեղծ Սթիվ Ջոբսը» հրաշալի հարթակ է, որն իմ կարծիքով շատ ավելի լավն է, քան նրա աշխատանքը «Ֆորբսում» և նրա գրածը Newsweek-ում:) Լիոնսի որոշումը` բացահայտելու սեփական ինքնությունը (որից հետո նրան մերկացրեց մի լրագրող` բավական չարչարվելուց հետո), թափան ցիկության հաղթանակ էր մի ոլորտում, որն ավելի թափանցիկ է, քան ավանդական մեդիան, սակայն ոչ միշտ: Առցանց աշխարհը լի է շահերի բախումներով, որոնց պատճառը թա-


84

Ø»¹Ç³ÏïÇí

փանցիկության բացակայությունն է: Բլոգներում և շատ այլ կայքերում, որտեղ լսարանի շրջանում տեղի ունեցող քննարկումը հաղորդակցության մաս է կազմում, հաճախ հանդիպում ենք մարդկանց, ովքեր իրական անվան փոխարեն հրապարակումներ են կատարում կեղծանվան տակ (անգլերեն նրանց կոչում են sock puppets), և կամ գովաբանում են սեփական աշխատանքը, իսկ երբեմն ամենակոպիտ ձևով վատաբանում ընդդիմախոսներին: Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր ընդգրկված են այսպես կոչված «թաքնված մարքեթինգ» նողկալի գործում, որի դիմաց վճարվում են կամ այլ կերպ փոխհատուցվում, որպեսզի գովաբանեն արտադրանքը առանց բացահայտելու դրանում իրենց շահը, ենթադրվում է, որ նրանք, ում բացահայտում են այդ գործով զբաղվելու համար, ընդհանուրի փոքր տոկոսն են կազմում:

5.9 Առցանց պարտադրված թափանցիկություն

ԱՄՆ-ի Առևտրի դաշնային հանձնաժողովը (ԱԴՀ) (Federal Trade Commission), գովելի նպատակներով, 2009 թ. վերջին հրապարակեց մի փաստաթուղթ, որն ուղղված է տեղեկատվության առավել լիարժեք բացահայտմանը` խախտումների համար որպես տուգանք սահմանելով մինչև 11.000 դոլար: Ըստ էության, համաձայն ԱԴՀ-ի` եթե «նյութական կապ» ունեք ձեր կողմից գովաբանվող ապրանքի կամ ծառայության հետ, ապա հանդիսանում եք որպես երաշխավոր, ով պետք է բացահայտի այդ կապը: Լավ է հնչում, այնպես չէ՞: Սակայն երբ կարդում եք ԱԴՀ-ի կանոնակարգը, այնպիսի զգացողություն եք ունենում, կարծես կառավարությունը խելագարվել է: Համակարգը գործնականում չի աշխատում, ինչը շատ վատ է: Ավելի վատ է, որ կանոնները տագնապալիորեն անորոշ ու ընդհանուր են: Էլ ավելի վատ, որ սրանով անցագիր են տալիս ավանդական և հեռարձակվող լրատվամիջոցների լրագրողներին` կիրառելով կոշտ կանոնակարգեր բլոգերների հանդեպ (ինչպես նաև նրանց, ովքեր օգտվում են քննարկումների համար նախատեսված տարբեր տիպի մեդիաներից): Եվ ամենակարևորն այն է, ու վատ է, որ դրանք, ի վերջո, սպառնում են շուկային և խոսքի ազատությանը` հիմնվելով 20-րդ դարի մեդիայի և գովազդի հասկացության վրա, որը պարզապես համադրելի չէ նոր դարաշրջանի հետ: Անցյալի գովազդը «մեկը` շատերին» համակարգ էր: Այն կոչվում է հեռարձակում: Համացանցը «շատերը` շատերին» համակարգ է: Այն կոչվում է քննարկում: Սրանք նույնը չեն: Հանձնաժողովն ստանձնեց այս խառնաշփոթ իրավիճակի ողջ ծանրությունը, որին հաջորդեց կանոնակարգի թողարկումը` ապացուցելու, որ ոչ ոք մտադիր չէր հետապնդելու բլոգերներին: Հակառակը` թիրախում կլինեին անվստահելի առևտրականները, ովքեր փորձում էին խաբել սպառողներին: Սա զուտ համեստորեն հուսադրող պարզաբանում էր: Ծրագրերը փոխվեցին, և կանոններն այնպիսի միտումնավոր անորոշությամբ գրվեցին, որ ինձ թվում է, թե ժամանակի հարց է, որ ԱԴՀ-ն սկսի հետապնդել կասկած հարուցող անձանց:


¸»Ý ¶ÇÉÙáñ

85

ԱԴՀ-ի առաջին հարկադիր որոշումը հուսադրող էր այն առումով, որ թվում էր` այն մեծ նշանակություն է տալիս, թե ինչպես պետք է կիրառվեն կանոնակարգերը: Հանձնաժողովը որոշում կայացրեց մի գործով, որը վերաբերում էր Կալիֆորնիայի PR ընկերություններից մեկին, որի աշխատակիցները հաճախորդների անունից գովաբանող մեկնաբանություններ էին կատարել «Էփլի» առցանց խանութում` առանց նշելու, որ իրենց վճարել են դրա համար: Reverb Communications ընկերությունը համաձայնեց հանել այն, ինչը գովազդ էր համարվել և այլևս նման բան չանել, թեև, ինչպես հատուկ է նման դեպքերում, այն չընդունեց (կամ հերքեց), որ որևէ սխալ է կատարել: Եթե սրանք այն երևույթներն են, որոնց հետամուտ է լինելու ԱԴՀ-ը, ապա մեզ համար լավ կլինի: Սակայն ես շարունակում եմ մտահոգվել, որ հանձնաժողովը կարող է հեռուն գնալ և վնաս հասցնել առցանց խոսքին: Մենք չպետք է հանդուրժենք բլոգերներին և այլ մեկնաբանողներին առցանց խարդախ գործառույթներում որպես կեղծ օգտվողներ կիրառելու նողկալի գործելաոճը: Եվ բոլորս կարող ենք համաձայնել, որ բաց լինելը միշտ ավելի լավ է, քան կազմակերպության հետ կապը թաքցնելը: Մենք արդեն խարդախության դեմ օրենքներ ունենք: Եկեք մինչ խոսքի ազատության վերաբերյալ կոշտ կանոնակարգերը դիտարկելը, նախ դրանք կիրառենք լուրջ խարդախների դեմ, ովքեր շարունակում են անպատիժ մնալ:

5.10 Կարո՞ղ է պատիվը իշխել

Մի քանի տարի առաջ, երբ աշխատում էի Bayosphere տեղական մեկ նարկային մեդիա նախագծիս վրա, ինձ և նախագծի համահիմնադիր Միշել Գոֆին (Michael Goff) հետաքրքրում էր, թե ինչպես կարող էինք ավելին անել, քան պարզապես քաջալերելն էր Bayosphere-ի քաղաքա ցիական լրագրողներին, որպեսզի վերջիններս իրենց գրառումներում և մեկնաբանություններում առաջնորդվեն լրագրության լավագույն սկզ բունքներով: Մենք հանդես եկանք մի գաղափարով, որը անհաջողության մատնվեց, ինչպես և ողջ կայքը, սակայն ես դեռ համոզված եմ, որ այն արժեքավոր էր: Գաղափարը, որն անվանել էինք «Պատվո պիտակներ», միտված էր ստեղծելու մի համակարգ, որի մասնակիցներն ինքնուրույն կընտրեին իրենց հարմար պիտակը` «լրագրողի», «իրավապաշտպանի» կամ «ոչ մեկը, ոչ մյուսը» տարբերակներից` առաջին երկուսի համար հստակ նշա նակությամբ: Մենք հույս ունեինք համոզելու մարդկանց, որ գնահատեն իրենք իրենց և սեփական աշխատանքը, և նախատեսում էինք երկրորդ մակարդակի մի համակարգ, որի միջոցով համայնքի մյուս անդամները կգնահատեին` պիտակներով մասնակիցների աշխատանքը: Ոմանք գաղափարը համեստորեն գնահատեցին որպես ներուժ ունեցող արժեքավոր համակարգ, իսկ մյուսներն այն անխնա ծաղրեցին` համարելով ուտոպիա կան ճոխություն: Այնուամենայնիվ, հիմնական արժեքը, որ հուսով էինք սերմանել,


86

Ø»¹Ç³ÏïÇí

բնավ չի կորել: Եթե պատիվը մեր աշխատանքում մաս չկազմեր, ապա կզրկվեինք վստահված լինելու հիմքերից: Ահա թե ինչու եմ երբեմն հուսահատվում իմ կողմից չափազանց հարգված լրատվական կազմակերպություններում, օրինակ` «Նյու Յորք թայմզում», որտեղ անանուն աղբյուրները դեռևս ազատորեն կիրառվում են, պրոֆեսիոնալ լրագրողների` իրենց իսկ չափանիշներով խիստ տարածված խախտումներից: Նաև թե ինչու եմ գոհունակություն զգում, երբ տեսնում եմ, որ ինչ-որ լրատվական կազմակերպություն լրացուցիչ ջանք է ներդնում` ներկայացնելու իրեն և իր աշխատանքը, և թե ինչու եմ ոգևորվում այն բազում փորձերով, որոնց նպատակը լրագրության բոլոր մակարդակներում թափանցիկության և պատասխանատվության` պատվո տարրերի ավելացումն է: Բոլոր տեսակի լուր մատուցողները կարող են ներկայացնել իրենց արժեքները: Եթե դրանցից մեկն եք, ապա պետք է այդպես վարվեք և հավատարիմ մնաք այդ արժեքներին` ձախողման դեպքում հրապարակավ ընդունելով այն: Ի վերջո, առցանց համայնքի այն անդամները, որոնք նպատակ ունեն առևտուր անել սուտ գաղափարներով լի շուկայում, կկիրառեն դա:


Գլուխ 6

Գործիքներ և մարտավարություն վստահելի մեդիա արտադրողների համար

Թվային մեդիա արտադրության գործիքները համատարած են դառնում զարգացած երկրներում և ավելի ու ավելի լայն տարածում գտնում նաև գլոբալ մասշտաբով: Դրանք ներառում են տեխնոլոգիաների ու մեթոդների այնպիսի լայն բազմազանություն, որ ամբողջ գիրքը կարող եմ նվիրել միայն այն տեխնոլոգիաների մասին խոսելուն, որոնք այսօր են կիրառվում, իսկ մինչ կմոտենաք գրքի ընթերցանության ավարտին, նորերը կստեղծվեն: Այսպիսով, այս գլխում կքննարկենք, թե ինչպես բարձր մակարդակով ստեղծենք մեր սեփական մեդիան: Ինչպես միշտ, կծավալվենք և կմանրամասնենք mediactive.com կայքում: Օգտակար է հատկապես իմանալ առավել կիրառվող գործիքներն ու մեթոդները և հասկանալ, թե ինչու են մարդիկ այդքան ոգևորվում որոշ նորաստեղծ գործիքներով: Դեռահասներն արդեն օգտվում են այս գործիքների մեծ մասից, հատկապես սոցիալական ցանցերից և բջջային հաղորդագրություններից, իսկ բազմաթիվ ընտանիքներում փոքր տարիքի երեխաները տարված են տարբեր տեսակի էլեկտրոնային սարքերով: (Ինչպես բոլոր գործիքները, թվայինները ևս կարող են գործածվել լավ ու վատ նպատակներով և դրական ու բացասական հետևանքներ ունենալ օգտվողի համար: Սրան ես կանդրադառնամ մեկ ուրիշ գլխում:) Եվ եթե կարդում եք այս գիրքը, ապա հավանաբար օգտվում եք մեդիա արտադրման առնվազն մի քանի գործիքներից: Այս գլխի բաժինները հերթագայել եմ հետևյալ կերպ` ամենահիմնա կանից մինչև ամենաբարդը, այսինքն` սկսելով նրանցից, որոնք, ամենայն հավանականությամբ, արդեն գործածում եք, և անցնելով այն գործիքներին ու մեթոդներին, որոնք ավելի շատ են փորձ պահանջում: Անհնար է թվարկել, առավել ևս քննարկել գոյություն ունեցող բոլոր միջոցներն ու ծառայությունները: Այստեղ ես կենտրոնանում եմ դրանցից մի քանիսի վրա, որոնք համարում եմ հիմնական, և որտեղ մարդիկ արդեն արդյունավետ կերպով իրենց մասնակցությունն ու ներդրումն են ունենում, ներառյալ այնպիսիք, որոնք ավելի մեծ պատրաստակամություն են պա հանջում: Դրանցից ոչ մեկը այդքան բարդ չէ, սակայն հասկանում եմ, որ յուրա քանչյուրն ունի ընկալման իր աստիճանը: Ուստի, երբ կարդալու ընթաց քում հասնեք ձեր սահմանին, ապա լավ կլինի կանգ առնեք այդտեղ և շա րունակեք կարդալ հաջորդ գլուխը: Եթե այդպես վարվեք, ապա հուսով եմ, որ որոշ ժամանակ անց կվերադառնաք և կկարդաք այն, ինչը բաց եք թողել:


88

Ø»¹Ç³ÏïÇí

6.1 Պարզ տեքստ. Էլհասցեների և քննարկումների խմբեր

Տեսա- և լսողական նյութերի, մեշափների (երկու կամ ավելի ստեղծագործությունների տարրերի միավորում) և մեդիայի այլ տեսակների նոր ձևաչափերի այս դարաշրջանում երբեմն մոռանում ենք նախկին հասարակ տեքստի արժեքը, ինչը ճիշտ չէ, որովհետև տեքստը հեշտ է հասկանալ, և մարդկանց մեծ մասի համար ավելի հեշտ է տեքստ ստեղծել, քան, օրինակ` տեսանյութեր: Պետք չէ նույնիսկ բլոգեր լինել` օգտագործելու տեքստը տարբեր տիպի հարթակներում լավ արդյունքի հասնելու համար: Նույնիսկ էլհասցեների սովորական խմբերը կարող են շատ լավ միջոց լինել մարդկանց հետ կապ պահպանելու և նրանց արժեքավոր տեղեկություն փոխանցելու համար: Եթե սովորեցնեք մարդկանց ձեր բլոգ այցելել, ապա դա հրաշալի կլինի գաղափարների տարածման առումով, սակայն հաճախ ավելի շատ ուշադրության կարող եք արժանանալ կարճ հաղորդագրություն ուղարկելով համապատասխան էլհասցեների այն խմբին, որտեղ ընդգրկված են մարդիկ, ում ցանկանում եք, որ ստանան այդ հաղորդագրությունը: Հասցեների հազարավոր խմբեր, հայտարարությունների համար նախատեսված էջեր և նմանօրինակ այլ հարթակներ կան: Դրանք գոյություն ունեն քննարկումների և տեղեկատվություն տրամադրելու համար և կարող են չարազանց արժեքավոր լինել: Դրանցից օգտվելը շատ հեշտ է: Դրանց մի մասը թույլ է տալիս անանուն գրառումներ կատարել, մյուսները պահանջում են գրանցվել էլփոստի վավեր հասցեով, որպեսզի կանխեն վատ արարքները: Ու թեև մի քանիսն էլ ավելին են պահանջում` մոդերատորի կողմից ստուգելով էլհասցեի իսկությունը, այդուհանդերձ, այսպիսի վերահսկողություն այլևս հազվադեպ է իրականացվում, քանի որ այն ձգձգում է քննարկումը: Իհարկե, հիանալի է` լինել հետին պլանում և կարդալ առանց հրապա րակելու. ըստ էության, ֆորումների ընդունված կանոնն այն է, որ մինչև քո խոսքն ավելացնելը, առնվազն մի երկու օր պետք է կարդալ` հասկանալու զրույցի իմաստը և այն, թե ինչ է ընդունելի հրապարակման համար: Ի վերջո, երբ արդեն միանաք, ամենատեղեկացվածը կլինեք: Որքան տեղեկացված լինեք թեմայից, այնքան ավելի շատ կարող եք օգնել նաև մյուսներին հասկանալու այն: Անկախ նրանից, թե ով եք, դուք այնքան գիտեք մի բանի մասին, որ կարող եք կարևոր մասնակից լինել: Ֆորումներ և էլհասցեների խմբեր հեշտությամբ կարող եք ստեղծել ինքներդ: Դա հեշտ է անել հատկապես այնպիսի կայքերում, ինչպիսիք Google Groups-ն ու Yahoo! Groups-ն են: Եթե դեռևս հաշիվ չունեք, ապա ստեղծեք: Հետո խումբ բացեք և սկսեք: Ֆորումներում կամ «Գուգլ» և «Յահու» տիրույթներում ստեղծված խմբերի օգտակարությունն ավելի ընկալելի է դառնում այն ժամանակ, երբ բավականաչափ ժամանակ եք անցկացնում այնտեղ: Դուք կարող եք տեղափոխվել ֆորումային ավելի բարդ ծրագրակազմով հարթակ (ընտրության բառացիորեն տասնյակ միջոցներ ու ծառայություններ կան), սակայն դա իր հետ որոշ բարդություններ կբերի:


¸»Ý ¶ÇÉÙáñ

89

Տարիներ շարունակ էլհասցեների տարբեր խմբերում ու ֆորումներում եմ եղել: Դրանց մի մասը զուտ ժամանցային էր, բայց մյուսները, որպես թեմատիկ տեղեկության մատակարարներ, լուրջ արժեք ունեին: Օրինակ` մեր նախկին թաղամասը, որը գտնվում էր Հյուսիսային Կալիֆորնիայում, որտեղ մի քանի հարյուր տուն կար, ուներ համայնքային կայք, որը կարևոր տեղեկատվություն էր տրամադրում այդ տարածքի մասին: Սակայն Yahoo!-ն առցանց տեղեկատվության ավելի արժեքավոր աղբյուր էր: Խմբերի հաղորդագրությունների տախտակին բնակիչները քննարկում էին տեղական լուրերը: Մի օր մեկը հրապարակեց, որ խմելու ջուրը պղտորվել է: Այդ լուրը հաստատեց նաև մեկ ուրիշը: Մի քանի ժամ անց պարզեցինք այդ սենսացիոն լուրը. ըստ բնակիչներից մեկի, ով զանգահարել էր քաղաքի կոմունալ բաժին, պղտորության պատճառը համակարգի վերանորոգման աշխատանքներն էին, ինչը, սակայն, վտանգավոր չէր առողջության համար: Այս գրառումը հրապարակողը հղում արեց նաև քաղաքի այն կայքէջին, որտեղ իրավիճակի մասին բացատրություն էր տրված: Այս միջադեպն այնքան էլ կարևոր չէր, որ հետաքրքրեր (ժամանակին) Սիլիկոնային հովտի հայտնի օրաթերթին` իմ նախկին գործատուին: Որքանով ինձ է հայտնի, թերթն անգամ շաբաթական անդրադարձ չէր կատարում մեր քաղաքին: Սակայն դա, ինչպես և այլ հաղորդագրություններ, որոնք տարիներ շարունակ մարդկանց իրազեկում էին տեղական նորությունների ու խուլիգանական արարքների մասին, իրական ու կարևոր լուր էր մեր թաղամասի համար12:

6.2 Սոցիալական ցանցեր. «Ֆեյսբուք» և ավելին

2010 թ. կեսին «Ֆեյսբուքը» հայտարարեց, որ հասել է զարմանալի մի փուլի` ունենալով 500 միլիոն գրանցված օգտատերեր ողջ աշխարհում: Հաստատ դրանցից մեկն էլ դուք եք: Գրեթե առանց բացառության իմ ուսանողներն այս շարքերում են: Ես նույնպես: Հենց սկզբից պետք է նշեմ, որ թեև խորապես հարգում եմ «Ֆեյսբուքի» հիմնադրի և թիմի տաղանդը, սակայն «Ֆեյսբուքի» մոլի երկրպագու չեմ մի շարք պատճառներով, որոնց առավել հանգամանորեն կանդրադառնամ ավելի ուշ. հիմա բավական է ասել, որ ինձ դուր չի գալիս «Ֆեյսբուքի» գաղտնիության մշտապես փոփոխվող քաղաքականությունը, և ինձ հատ կապես անհանգստացնում է, որ այն ստեղծում է «պարսպապատ այգի», ինչը թուլացնում է առցանց աշխարհի մնացած մասը: Սակայն այն չափազանց լայն ժողովրդականություն է վայելում, մասամբ այն պատճառով, որ այն, ինչ անում է օգտատերերի համար, անում է շատ աննկատ և օգտակար ձևով: Ինչ կարծիք էլ ունենամ այս ծառայության 12. «Գերտեղայնացված» մակարդակում ստեղծված տեղեկատվությունը, ինչպես ոմանք են անվանում` աշխարհագրական բնույթը, հին ասացվածքի հակառակն է, «Նորո��թյուն է ոչ թե այն, որ շունը կծում է մարդուն, այլ այն, երբ մարդն է կծում շանը»: Սա ավելի քան ճշմարիտ է, եթե լուր տարածողը քաղաքային խոշոր թերթ կամ հեռուստաալիք է: Սակայն «շունը կծում է մարդուն»-ը հաստատ լուր է, եթե դա տեղի է ունենում քո իսկ փողոցում, ավելի քան լուր, եթե շունը կծել է կողքիդ հարևանին և, հատկապես, եթե շունը քոնն է եղել:


90

Ø»¹Ç³ÏïÇí

մասին, այն գերազանց սոցիալական ցանց է. MySpace-ն («ՄայՍփեյս») ու LinkedIn-ը («ԼինքդԻն») զգալիորեն հետ են մնում նրանից, և սա վերածվում է մի ազդեցիկ էկոհամակարգի, որն ակնհայտորեն հաստատուն ուժ ունի: Էկոհամակարգ ստեղծելու նպատակով «Ֆեյսբուքը» այլ կազմակերպություններին քաջալերում է օգտագործել իր ծրագրակազմի հարթակը` ստեղծելու հավելյալ ծրագրեր և ծառայություններ` «Ֆեյսբուքի» շրջանակներում կիրառելու նպատակով. օրինակ` նկարներ հրապարակելուց մինչև ճամփորդական ծրագրերի մասին տեղեկացնելն ու առցանց խաղեր խաղալը և այլն, և այլն: Դուք կարող եք շատ ժամանակ անցկացնել «Ֆեյսբուքում» և փորձառությանը զուգահեռ շատ բաներ բացահայտեք: Նման ծառայություններում թարմացման մեխանիզմը, որը «Ֆեյսբուքում» կոչվում է «պատ», իր տեսակով լրատվական ծառայություն է, որտեղ լուրերն ու գրառումները ստացվում են այն մարդկանցից, ում ճանաչում եք կամ ում հետ «ընկերացել՚ եք այնտեղ: Ձեր կարդացածի (և նկարներում ու տեսանյութերում տեսածի) արժեքը կախված է այն բանից, իհարկե, թե որքանով եք ուրիշների հրապարակումներն օգտակար կամ ժամանցային համարում: Սակայն ինչ վերաբերում է զուտ սոցիալական փոխազդեցությանը, ապա սոցիալական ցանցերի կիրառության մասին ասելիքը շատ է` իբրև կապի մեջ պահելու մեթոդ: Պե՞տք է արդյոք «ընկերանալ» յուրաքանչյուրի հետ, ով դիմում է: Այսինքն` պե՞տք է արդյոք համաձայնել ուրիշների հետ անխտիր կիսել անձնական տեղեկատվությունը: Անշուշտ` ո´չ: Մարդկանց մեծ մասն առցանց, ինչպես և ֆիզիկական աշխարհում, լավն է: Բայց կան բազմաթիվ մարդիկ, ովքեր լավը չեն, ուստի պետք է գոնե որոշ չափով զգուշավոր լինել սոցիալական ցանցերի հանդեպ ձեր ունեցած մոտեցումներում: Մենք պետք է չափազանց լուրջ վերաբերվենք գաղտնիությանն առնչվող խնդիրներին: Այն բանից հետո, երբ «Ֆեյսբուքը», իմ կարծիքով, կտրուկ փոփոխություն կատարեց իր քաղաքականության մեջ, ես որոշեցի փակել էջը և մեկ այլ էջ բացել, թե ինչու` կբացատրեմ 9-րդ գլխում: Նույն գլխում կմանրամասնեմ նաև, որ գաղտնիությունն ընկած է այն բանի հիմքում, ինչը, հուսով եմ, կփոխի մշտապես կապի մեջ լինելու դարաշրջանի սովորույթները: Ու թեև «Ֆեյսբուքի» վերելքն ակնթարթային էր և խոստումնալից, այն միակ սոցիալական ցանցը չէ: «ՄայՍփեյսն» ունի հսկայական թվով օգտատերեր ու չնայած այլևս չունի նախկին վարկանիշը, այդուհանդերձ շարունակում է չափազանց հայտնի լինել, հատկապես երբ ծառայում է իր հիմնական նպատակին` երաժշտության հայտնաբերմանն ու տարածմանը: Ես նրանից հաճախ չեմ օգտվում, սակայն հետազոտող Դանա Բոյ դը նկատել է, որ «ՄայՍփեյսը» ամենաշատ օգտագործվող ցանցերից մեկն է, որը զիջում է միայն «Ֆեյսբուքին»: «ԼինքդԻնից» հիմնականում օգտվում եմ սոցիալական ցանցերի միջոցով տվյալների փոխանակման համար: Այն ստեղծված է գործարար համայնքի համար, սակայն հրաշալի ցանց է մասնագիտական կամ պրոֆեսիոնալ հետաքրքրություններդ կիսող մարդկանց գտնելու առումով: Ես իմ


¸»Ý ¶ÇÉÙáñ

91

ուսանողներին ասում եմ, գրեթե բոլորին, ովքեր ֆեյսբուքյան հաշիվներ ունեն, որ աշխատանքի շուկա մտնելիս նրանք պետք է «ԼինքդԻնում» հաշիվ ունենան: (Օգտվելով «ԼինքդԻնից»` ես և շատերը հաջողության ենք հասել նոր գործընկերներ գտնելու առումով:) Դուք էլ կարող եք ստեղծել ձեր նախընտրած սոցիալական համայնքը առանց մեծ դժվարության: Սա հրաշալի կերպով անում է Ning.com կայքը վիրտուալ արկղում առկա խոշոր ցանցերի բազում հրաշալի տեխնիկական առանձնահատկություններով: Ես Ning-ից օգտվում էի համալսարանում դասավանդելիս ուսանողներին իրադարձությունների մասին իրազեկելու համար, երբ հայտնաբերեցի նրա լավագույն առանձնահատկություններից մեկը` նրանում ընդգրկված անդամների շրջանում ցանցն ամբողջությամբ գաղտնի դարձնելու, արտաքին աշխարհին անտեսանելի լինելու հնարավորությունը: (Թեպետ ավելի ուշ քննարկելու ենք, սակայն պետք է միշտ հիշել, որ ցանկացած բան, որ ստեղծում եք առցանց միջավայրում` հասցեագրված կոնկրետ ինչ-որ մեկին կամ ինչ-որ խմբի, մի օր կարող է հասանելի դառնալ ողջ աշխարհին` տեղեկատվական ար տահոսքի պատճառով:) Ning-ը մեկնարկել է որպես անվճար ծառայություն: Այժմ այն վճարովի է, սակայն ես հաստատակամորեն խորհուրդ եմ տալիս օգտվել նրանից: Նույնիսկ բլոգային հարթակները, որոնք քննարկվում են հաջորդ բաժնում, գնալով ավելի շատ են նմանվում սոցիալական ցանցերին: Օրինակ` WordPress-ի հեղինակները ստեղծել են BuddyPress հավելասարքը, որը սոցցանցային հնարավորությունները բերում է բլոգային համակարգ: Սա հենց այն է, ինչն այժմ կիրառում եմ դասերին, ու թեև այն (դեռ) չի առաջարկում այլ սոցիալական ցանցերի ողջ փաթեթը, այնուամենայնիվ, ուղղակի հրաշալիորեն ծառայում է մեր նպատակներին` թույլ տալով նույնիսկ պահպանել գաղտնիությունը:

6.3 Բլոգինգ

Բլոգը հակառակ ժամանակագրական կարգով թարմացումների շարք է, որտեղ ամենաթարմ նյութը գտնվում է ամենավերևում: Ահա ամբողջը: Պարզ է, չէ՞: Մինչդեռ բլոգինգը եզր է, որը ներառում է մի շարք ձևեր. այն կարելի է գործածել տարբեր նպատակներով, ինչպես աշխարհի միլիոնավոր մարդիկ են բացահայտել: Բլոգինգը դարձել է ամենանախընտրելի միջոցը հրապարակելու լուրեր, կարծիքներ և, այո, նույնիսկ այն, թե ինչ են կերել նախաճաշին` տեղեկացնելով այդ մասին ննջազգեստով, այն էլ` ցոկոլային հարկից: Վերջինը սեղմ ներկայացնում է, թե ինչպես են որոշ մարդիկ արժեզրկում քաղաքացիական լրագրությունը: Բլոգինգի մատակարարներն ու ծառայությունները շատ-շատ են: Ֆիզիկական անձանց համար նմանատիպ ծառայություն մատուցող «խո շոր եռյակը» հետևյալն է. Blogger. «Գուգլին» պատկանող անվճար հոսթինգ ծառայություն, որը հավանաբար փաթեթում առկա ամենաքիչ ճկուն, սակայն գործածման հա-


92

Ø»¹Ç³ÏïÇí

մար գուցե ամենահեշտ ծառայությունն է: «Գուգլը» որոշ ժամանակով թողել էր, որ Blogger-ը կորցնի կենսունակությունը, սակայն վերջերս այն կատարելագործում է այս ծառայությունը: WordPress. ներկայումս ես նախընտրում եմ օգտվել այս բլոգային ծրագրակազմից: WordPress-ն ունի թե´ հոսթինգի (անվճար և վճարովի), թե´ ինքնակառավարվող ընտրանք, երբ ծրագրակազմը տեղադրում եք ձեր համակարգչում կամ ձեր նախընտրած վեբ հոսթինգ ծառայությունում: Այն ունի նաև «ներդիրների» լայն ընտրանի, որը թույլ է տալիս տարածել և հարմարեցնել, թե ինչ կարող եք հրապարակել, և թե ինչպես մարդիկ կարող են տեսնել և գործածել դա: TypePad. հիմնականում վճարովի հոսթինգ ծառայություն է Movable Type-ից, կազմակերպություն, որն ավելի ու ավելի է կենտրոնացել բիզնես մոդելի վրա: Posterous. սա այն մարդկանց համար է, ովքեր նախընտրում են տեսողական և կարճ թարմացումները երկար տեքստերից: Tumblr կոչվող նմանօրինակ ծառայության հետ մեկտեղ սա արագ զարգացող կայքերից է: Հիմնականը, որ պետք է հասկանալ այս բլոգային ծառայություններից յուրաքանչյուրի մասին, նրանց հարմարավետությունն է: Դուք կարող եք մոտ 5 րոպեում բլոգ ստեղծել, իսկ հետագայում այնքան պարզեցնել կամ մշակել այն, որքան ցանկանաք: Եթե ինչ-որ բանի հանդեպ հետաքրքրություն ունեք, ապա բլոգինգը լավ տարբերակ է արտահայտվելու համար: Լավագույն բլոգերները որոշ ընդհանրություններ ունեն.

• Նրանք գրում են հասարակ, խոսակցական մարդկային լեզվով, որն ավելի շատ նման է ընկերոջն ուղղված նամակի, քան պաշտոնական լրագրության: Բլոգը մամուլի հաղորդագրության հաստոց չէ կամ գոնե չպետք է լինի:

• Նրանք հրավիրում են քննարկման: Այս միտումը համընդհանուր չէ. որոշ հայտնի բլոգներ թույլ չեն տալիս մեկնաբանություններ` ելնելով այդ կայքերը համակարգող մարդկանց նպատակահարմարությունից: Սակայն ես հաստատակամորեն խոր հուրդ եմ տալիս, որ դուք ոչ միայն թույլ տաք մեկնաբանություններ անել, այլև խրախուսեք դրանք:

• Նրանք հղումներ են անում դեպի այլ աղբյուրներ: Նրանք չեն ասում միայն, թե ինչ գիտի կամ ինչ է մտածում հեղինակը, այլ նաև ընթերցողների համար նշում են ուրիշների օգտակար նյութերը:

Պե՞տք է արդյոք հազվադեպ, բայց երկար հրապարակումներ կատա րել, կամ հաճախակի, սակայն բովանդակալից գրառումներ, կամ մի բան, որ այդ երկուսի միջև է: Իմ պատասխանն է` այո´: Արե´ք այն, ինչը ճիշտ եք


¸»Ý ¶ÇÉÙáñ

93

համարում, այլ ոչ թե այն, ինչ պատվիրում են: (Եթե ուզում եք տեղեկատվության կամ մարդկանց այցերի մեծ հոսք ունենալ, ապա ավելի հաճախ արվող թարմացումների գաղափարը, ընդհանուր առմամբ, լավն է:) Տարիներ շարունակ հնչում է հետևյալ հարցը` բլոգինգը լրագրությո՞ւն է, թե՞ ոչ: Նույնկերպ կարելի է նաև հարցնել` արդյոք թերթում գրելը լրագրությո՞ւն է, թե՞ ոչ: Պատասխանը, իհարկե, այն է, որ բլոգինգը հիմնականում լրագրություն չէ, սակայն որոշ դեպքերում լրագրություն է: Կարճ ասած` որպես ռահվիրա բլոգեր (ի թիվս շատ այլ ձեռքբերումների)` Դեյվ Ուիները (Dave Winer) նշել է, որ բլոգները գործիքներ են, որոնք պետք է գործածել բազմաթիվ ձևերով: Ուրեմն պայմանավորվենք երբեք այլևս այս հարցը չտալ, բարի՞:

6.4 «Թվիթեր» (միկրոբլոգինգ)

Ավանդական լրատվամիջոցներն ամբողջ ժամանակ ինչ-որ կարևոր նոր բան են վերցնում տեխնոլոգիայի ոլորտից, 2009 թ. դա «Թվիթերն» էր: Այս անգամ ավանդական մեդիան ճիշտ ընկալեց այն: «Թվիթերը» «միկրոբլոգային» ծառայություն է, որը թույլ է տալիս հրապարակել 140 նիշից բաղկացած հաղորդագրություններ, որոնք կոչվում են «թվիթներ»: Դրանք թերթին բնորոշ խորագրերի նման կարճ չեն, բայցև այնքան երկար էլ չեն, որ մեկից ավելի մտքեր արտահայտեն: Սակայն «Թվիթերի» հենց այս սահմանափակումն էլ այն վերածել է միանգամայն տեղին բնորոշված մի երևույթի` «Վեբի նյարդային համակարգի»: Տեղեկատվության հոսքն այս ծառայությունում բազմազան է, իհարկե, հաշվի առնելով, որ նրանից օգտվում են միլիոնավոր մարդիկ, սակայն այն ժամանցային լինելուց զատ, նաև օգտակար է: «Թվիթերի» օգտատերերը ավելի արագ են տեղեկանում այն ամենի մասին, ինչն իրենց հետաքրքրում է, եթե նրանք հետևում են ճիշտ մարդկանց, քանի որ նախևառաջ դրանք հայտնվում են «թվիթների հոսքում»13: Որոնողական համակարգերն այնքան էլ լավ չեն որսում իրական ժամանակի տեղեկատվական հոսքերը, թեպետ ավելի ու ավելի են կա տարելագործվում (և ավելի ու ավելի շատ են ներառում «Թվիթերն» իրենց արդյունքներում): Իհարկե, տվյալների այս հոսքի արդյունավետությունը կախված է նաև այն բանից, թե որքանով եք ուշադիր. թարմացվող լրահոսում հեշտությամբ կարելի է բաց թողնել որևէ կարևոր լուր: «Թվիթերի» կառավարման անկախ ծրագրակազմով, որը համառոտ քննարկվում է ստորև, կարող եք իրականացնել որոնման կարգավորումներ (set up searches)` հետևելու ձեզ հետաքրքրող տեղեկատվությանը: Ես «Թվիթերը» օգտագործում եմ և´ որպես հեղինակ, և´ որպես ընթերցող. այն իմ առօրյա մեդիայի նշանակալի մասն է: Ես այն գործածում եմ որպես ահազանգող համակարգ` խորհուրդներ ու նախազգուշացումներ 13. Ես մասնակից եմ «Թվիթերի» օգտատերերի համար ծրագրակազմ ստեղծող անկախ կազմակերպություններից մեկում, որը կոչվում է Seesmic: Ըստ որոշ հաշվարկների` «Թվիթերի» ամենատարածված աշխատածրագիրը TweetDeck-ն է: Այդ ծրագրերի մեծ մասն անվճար է կամ էժան, այնպես որ, փորձեք դրանք, մինչև գտնեք ձեզ դուր եկածը:


94

Ø»¹Ç³ÏïÇí

ստանալու և աչք պահելու այն ամենի վրա, ինչը կարևորում են մարդիկ, ում հարգում եմ: Ես հետևում եմ շուրջ 350 մարդկանց և կազմակերպությունների «թվիթներին» («Թվիթերի» գրառումներին): Ես խնամքով ընտրել և դասակարգել եմ դրանք` նախընտրելով մի քանիսից ստացվող բովանդակալից տեղեկությունը, քան շատերից ստացվող տեղեկատվության հոսքը: Մարդկանցից շատերը, ում հետևում եմ, զբաղվում են մեդիայով: Ես էլ եմ հաճախակի հրապարակումներ անում և այս պահին ունեմ մոտ 11.000 հետևող, ինչը բավական պատկառելի թիվ է, սակայն համեմատվել անգամ չի կարող լայն հետաքրքրություն վայելող մարդկանց ու ծառայությունների հետևողների թվի հետ: «Թվիթերի» այսքան հանրահայտ դառնալու հիմնական պատճառն այն է, որ նրա հեղինակները, այդ թվում` Blogger-ի համահիմնադիր Էվան Ուիլյամսը (Evan Williams), այս ծառայությունը դարձրել են էկոհամակարգի առանցքը: Նրանք հեշտացրել են ուրիշների կողմից «Թվիթերի» միլիոնավոր օգտատերերի «թվիթներում» աշխատածրագրեր ու ծառայություններ ստեղծելու հնարավորությունը: Անգնահատելի են հարակից ծառայությունների աշխատածրագրերը, որոնցով կառավարում եք ձեր էջի հոսքը` տեսակավորելու այն մարդկանց գրառումները, ում հետևում եք, և ստեղծելու որոնիչներ, որոնցով կարող եք ժամանակ առ ժամանակ ստուգել թարմացումները: Եթե ունեք բլոգ, ապա «Թվիթերը» կարող եք օգտագործել լսարան ձևավորելու նպատակով` «Թվիթերում» հղումներ տեղադրելով ձեր բլոգի այն հրապարակումներից, որոնք, ըստ ձեզ, առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում: Խորհուրդ չեմ տա «Թվիթերում» բլոգային յուրաքանչյուր հրապարակման հղումը տեղադրել, քանի որ այստեղ ձեր հետևողները գուցե հոգնեն նմանօրինակ ինքնագովազդից այն դեպքում, երբ ուղղակի հեշտությամբ կարող են տեղեկանալ այդ մասին ձեր բլոգի RSS համակարգից: Ընդհանուր առմամբ, կարևորագույն «թվիթները» պարունակում են հղումներ դեպի հավելյալ տեղեկություն: Երբ ինչ-որ մեկը, որին հետևում եմ, որովհետև ինձ դուր է գալիս նրա աշխատանքը, առաջարկում է աչքի անցկացնել իր մասնագիտական հմտություններին առնչվող ինչ-որ բան, որի համառոտ նկարագիրն ինձ հետաքրքրում է, ապա հակված եմ սեղմել և նայել այն: Խոսք չեմ գտնում գնահատելու «Թվիթերի» արժեքը այնպիսին, ինչպիսին այն կիրառվում է այսօր: 140 նիշով սահմանափակված լինելու պատճառով «Թվիթերը» ներառեց այնպիսի URL հասցեներ կրճատող ծառայությունների օգտագործու մը, ինչպիսին bit.ly-ն և is.gd-ն են, որոնք ձեր ներկայացրած վեբ հասցեները կրճատում են ըստ «Թվիթերի» բնորոշ երկարության: Այնուամենայնիվ, այս ծառայությունների կիրառումը մի շարք հարցեր է ծնել, այդ թվում` հղումների մշտականության հարցը և այն, թե ինչպես որոնիչները կճանաչեն արժեքավոր հղումները, որոնք, ըստ էության, ուղղորդում են ձեզ դեպի մեկ այլ կայք, ինչպես նաև անվտանգությանն առնչվող հարցեր:


6.5 Ձայնային միջոցներ. փոդքաստներ և ավելին

¸»Ý ¶ÇÉÙáñ

95

Մենք ինչ-որ իմաստով այն ենք, ինչ լսում ենք: Ես սիրում եմ երաժշտություն և սիրում եմ արտաբերված բառը: Մենք այժմ ձայնային հեղափոխության սկզբնական փուլում ենք: Մյուս թվային միջոցները նույնպես ենթարկվում են արագ փոփոխությունների, սակայն ձայնային միջոցները յուրահատուկ բնույթ ունեն: Անկախ նրանից, թե ինչ ես լսում` ռադիո, փոդքաստ կամ որևէ այլ ձայնային միջոց, լսելը հատուկ որակ է ենթադրում: Հարկադրված ես, լավ իմաստով, գործի դնել քո երևակայությունը: Երբ ամերիկյան Ազգային հանրային ռադիոյով (National Public Radio) լուրերի թողարկում եմ լսում, ես լրացնում եմ մտքումս եղած բացերը` այն վիզուալ մասը, որ չեմ տեսնում: Փոդքաստինգը ձևավորվող ձայնային մեթոդներից ամենակարևորն է, առնվազն` լուրերի ու տեղեկատվության համատեքստում: Փոդքաստն ամենից հեշտ կարելի է պատկերացնել որպես աուդիոբլոգներ` դրվագային, համացանցում խմբավորված և վերջին թարմացումներն առաջին շարքում ներկայացնող: (Թեև գրազ կգամ, որ մարդկանց մեծ մասը նոր փոդքաստներ գտնելու համար օգտվում է որոնողական համակարգերից:) Բլոգային ձևաչափով փոդքաստների բազմազանությունը հսկայական է: «Էփլի» iTunes store-ը փոդքաստինգ (և երաժշտություն) առաքելու ամենատարածված համակարգն է, սակայն փոդքաստներ կարելի է գտնել նաև շատ այլ ձևերով: Բացի այդ, ինչպես և բլոգներում, դուք կարող եք ինքներդ տնօրինել ձեր ձայնային նիշքերը կամ կարող եք գտնել ծառայություններ, որոնք կկառավարեն դրանք իրենց համակարգիչներում (ինչը ես խորհուրդ եմ տալիս և´ ձայնային, և´ տեսանյութերի համար): Լավ փոդքաստներ ստեղծելու համար անհրաժեշտ ծրագրային գործիքները գալիս են յուրաքանչյուր նոր սեղանադիր (desktop) կամ գոգդիր (laptop) համակարգչի հետ: «Էփլի» GarageBand ծրագիրը, օրինակ, ունի փոդքաստների համար նախատեսված գործառույթներ: Բացի այդ, հսկայական ծավալով անվճար կամ էժան ծրագրեր հասանելի են առցանց, եթե որոշեք ավելի մեծ պահանջկոտություն ցուցաբերել ձեր ձայնագրությունների հարցում: «Աուդիոշարժմանը» միանալու համար ձեզ պետք են խոսափողով կարգին ականջակալներ` տանը կամ աշխատանքի վայրում ձայնագրելու և վերարտադրելու համար: Եթե հարցազրույց եք վարում դրսում, ապա պետք է մտածեք կարգին խոսափող և ձայնագրիչ ձեռք բերելու մասին, թեև ժամանակակից թվային խցիկները սովորաբար ձայնագրման ու տեսագրման հնարավորություն են ընձեռում, իսկ այսօրվա սմարթֆոնները կարող են անել ինչ ուզեք, եթե իհարկե ձեզ կբավարարի ոչ այնքան մեծ որակի աուդիո և լուսանկարչական արտադրանքը: Թեև լուրերի աուդիո թողարկումը կամ հատվածներից հավաքված նյութը, որը տարածելուց առաջ խմբագրվում է, զգալիորեն դժվար է ստեղծել, քան բլոգներում տեղադրվող նյութերի մեծ մասը, օգտակար փոդքաստ ստեղծելու համար ամենևին էլ պարտադիր չէ աուդիո կամ ռա-


96

Ø»¹Ç³ÏïÇí

դիոլրատվության գիտակ լինել: Երբեմն պետք է լինում ընդամենը քննարկում ձայնագրել, օրինակ` անկաշկանդ քննարկում ռադիոյով: Ներկայիս ամենահետաքրքիր փոդքաստային շարքերից մեկը կոչվում է Rebooting the News (լուրերի վերբեռնում), որը հիմնել են բլոգների առաջամարտիկ Դեյվ Վայները (Dave Winer) և Նյու Յորքի համալսարանի լրագրության պրոֆեսոր Ջեյ Ռոզենը (երկուսն էլ իմ ընկերն են), որոնք քննարկում են լուրերը` հաճախ հյուրերի հետ միասին (մի առիթով ես էլ եմ այդ դերում եղել): Նրանց ամենշաբաթյա ծրագիրը ոչ միայն չի կորցրել իր թարմությունը, այլև ժամանակի ընթացքում ավելի հետաքրքիր է դարձել:

6.6 Տեսանյութեր. լուսանկարներ ու տեսագրություններ

Վաղ թե ուշ, իսկ զարգացած երկրներում` ավելի շուտ, գրեթե բոլորն իրենց բջջային հեռախոսներում կունենան խցիկներ, որոնք կկարողանան անել թե´ լուսանկարներ և թե´ տեսագրություններ: Արդեն դժվար է գնել հեռախոս, որը գոնե չի լուսանկարում: Տեսագրելու հնարավորությամբ հեռախոսները նույնպես ավելի սովորական են դառնում: Միաժամանակ թվային լուսանկարչական ու տեսախցիկները վաճառվում են միլիոններով, իսկ նրանց հնարավորություններն անշեղորեն բարելավվում են, ինչը և ակնկալում ենք ժամանակակից թվային տեխնոլոգիաներից: Ի՞նչ սարք է ձեզ պետք: Ես հակված եմ համաձայնելու Չեյզ Ջարվիսի (Chase Jarvis) հետ, որն ասում է, թե «լավագույն խցիկն այն է, ինչ ունեք»: Նա գրել է մի գիրք, iPhone-ի (ՙԱյֆոն՚) համար նախատեսված աշխատածրագիր (application) և ստեղծել է առցանց մի խումբ իր այդ տեսակետը տարածելու նպատակով: Առանց խցիկի չկա լուսանկար կամ տեսագրություն: Եթե շատ եք նկարում, ապա հնարավոր է` ցանկանաք բոլորը կամ դրանց մի մասը ցույց տալ ուրիշներին և ոչ թե պարզապես պահեք ձեր համակարգչի մեջ: Այդ դեպքում ուշադրություն դարձրեք այնպիսի առցանց ծառայության, ինչպիսին է «Ֆլիքրը», որը «Յահուի» ծառայություն է և վայրկյանում մոտ 750 լուսանկար է վերբեռնում: Եթե շատ եք օգտվելու «Ֆլիքրից» կամ այլ նման ծառայություններից, ապա պետք է մտածել վճարովի հաշվի համար գրանցելու մասին, որը կապահովի ձեզ ավելի մեծ պահեստավորման և վերբեռնման հնարավորություն: Եթե գերազանց ձայնային հաղորդում պատրաստելը տեքստ գրելուց տասնապատիկ ավելի դժվար է, ապա գերազանց տեսանյութ պատրաս տելը վերջինից ևս մի տասնապատիկ ավելի դժվար է կամ, առնվազն, ավելի ժամանակատար: Սակայն նույնիսկ այստեղ արտադրության գործընթացը շատ արագ է դյուրացվում, և երիտասարդ սերունդը, որի համար տեսախցիկները սովորական բան են, արդեն սովորեցնում է մեծերին (ինձ նմաններին), թե ինչպես կարելի է դրանցից լավագույնս օգտվել: Պարտադիր չէ, որ տեսանյութը լինի խնամքով պատրաստված կամ արտասովոր: Ես տեսանյութ եմ ստեղծում երկու հիմնական նպատակով` հարցազրույցների և միջավայրի փոխանցման: Դրանցից և ոչ մեկը լիարժեք ֆիլմարտադրություն չէ: Հարցազրույցները հեշտ են. պարզապես


¸»Ý ¶ÇÉÙáñ

97

հարմարեցնում ես տեսախցիկը (և խոսափողը, եթե ունես) և նկարահանում: Ֆիքսելով տեսարանը` ես տեսախցիկն օգտագործում եմ որպես պատուհան դեպի օբյեկտը: Դիցուք` բլոգում հրապարակելու համար հարցազրույց եք վարում որևէ ձեռներեցի հետ: Կարող եք արագորեն նկարահանել նրա գրասենյակը, որպեսզի ձեր ակնդիրը հեշտ պատկերացնի ձեր ա��ցելած վայրը: Դրա համար նկարահանելու և մոնտաժի ինչ-որ առանձնահատուկ հմտություն չի պահանջվում, այդուհանդերձ, դա իրական արժեք է: Ի՞նչ պետք է անել տեսանյութը: Շատերը հրապարակում են դրանք ինչ-որ կայքում, սովորաբար` «Յութուբում»: Դրա համար լուրջ հիմքեր կան, հատկապես` վերբեռնման դյուրինությունը և «Յութուբի» սեփականատեր «Գուգլ» ընկերության պատրաստակամությունը` հոգալու այդ նիշքերը համացանցում հասանելի դարձնելու զգալի ծախսերը: (Սակայն անպայման պահե´ք ձեր պատրաստած բոլոր նյութերի պատճենները:) «Յութուբն» այնքան մեծ տարածում ունի, որ 2010 թ. նոյեմբերին մարդիկ մեկ րոպեում ներբեռնում էին 35 ժամ տեսանյութ: Անշուշտ, ինչպես և սոցիալական ցանցերն ու այլ գործիքներ, ամենասիրված կայքերը միակը չեն: Տեսանյութերի համար ես ամենևին էլ «Յութուբը» խորհուրդ չեմ տալիս, քանի որ այն հնարավորություն չի տալիս օգտատերերին տեսանյութերը հասանելի դարձնել «Քրիեյթիվ քոմընզ» հեղինակային իրավունքի արտոնագրի ներքո, որը խրախուսում է թվային նյութերի ավելի լայն տարածումը: Ուստի ես խորհուրդ եմ տալիս BlipTV, որի կարգավորումներում հնարավոր է ընտրել «Քրիեյթիվ քոմընզ» արտոնագրի տարբերակը: («Ֆլիքրը» նույնպես «Քրիեյթիվ քոմընզի» ընտրանք ունի, ինչի համար այն ևս խորհուրդ եմ տալիս:)

6.7 Մեշափներ, API-ներ, պիտակավորում (tagging) և ավելին

Մի պահ ընդհատե´ք կարդալը, եթե ձեր ձեռքին գրքի տպագիր տար բերակն է: Գործարկեք ձեր վեբ զննարկիչը և նայեք «Թունիսի բանտային քարտեզը» (Tunisian Prison Map), որն առցանց է հետևյալ հասցեով. http://www.nawaat.org/tunisianprisonersmap: Սեղմե´ք քարտեզի վրայի ցանկացած սլաքի վրա, և այն ձեզ կտանի Թունիսում մարդու իրավունքների ոտնահարումների մասին տեղեկությունների շտեմարանի ուղղու թյամբ: Քարտեզի հիմնական կազմող Սամի Բեն Ղարբիան (Sami Ben Gharbia) տվյալներ է հավաքել մի շարք աղբյուրներից և իր գտած տվյալները ներկայացնելու համար օգտագործել Google Maps ծառայությունը: Դա փայլուն աշխատանք է` ազնիվ նպատակներով: Թունիսի քարտեզը մեշափի օրինակ է` տվյալների ու վեբ ծառայու թյունների համադրություն, որը չէր կարող գոյություն ունենալ WEB 2.0-ի դարաշրջանից առաջ: Այն հիմնված է Application Programming Interface (API) (աշխատածրագրի ծրագրավորման միջերես) կոչվող տեխնո լոգիայի վրա: API-ներն օգտագործվում են տարբեր կայքերի և ծառայու թյունների միջև կապ ստեղծելու համար` թույլատրելով մեկի փոխգործակ ցությունը մյուսների հետ: Պատի մեջ տեղադրված վարդակը, ըստ


98

Ø»¹Ç³ÏïÇí

էության, API է էլեկտրաէներգիա օգտագործող սարքերի համար: Սեփական մեշափ ստեղծելու համար պարտադիր չէ տեխնոլոգիաներից օգտվելու մեծ փորձ ունենալ: Google Maps-ը և իր մրցակիցները թույլ են տալիս վիրտուալ գնդասեղներ տեղադրել քարտեզների վրա, իսկ հետո ծանոթագրել դրանք ձեր սեփական տեղեկություններով: Որոշ լրատվական կազմակերպություններ նման բաներ արել են: Օրինակ` Bakersfield Californian («Բեյքրսֆիլդ քալիֆորնյան») թերթը տեղադրել է քարտեզ և խնդրել իր ընթերցողներին գնդասեղներով նշել քաղաքի փողոցների փոսերը: Կարող եք նույնն անել ձեր թաղամասում (թող ձեր քաղաքային իշխանություններն իմանան, որովհետև նրանք պետք է լցնել տան այդ փոսերը): Այս նպատակով սկսնակների համար էլ ավելի հեշտ է գործածել CitySourced.com-ը` ուղղված հատուկ տեղական ծառայությունների բարելավմանը, քան Google Maps-ը: Մեշափները հիմնականում տվյալների մասին են, սակայն լավագույններից մի քանիսը նաև այդ տվյալները պատկերավոր են դարձնում: Թվերը, տվյալները և այլն ինքնին շատ բան չեն ասում, սակայն երբ դրանք համադրում ես պատկեր մատուցող միջոցների հետ, դրանք վերածվում են մի մեղեդու, որը հասկանալի է բոլորին: Այս ժանրում իմ սիրելիներից է «Ուոլմարթի»14 ԱՄՆ-ում տեղաբաշխման ժամանակագրության տեսապատկերը: Այն սկսվում է քարտեզի վրա կետերով Արկանզաս նահանգի մի փոքր քաղաքում և, ի վերջո, ներառում է ամբողջ երկիրը` տհաճորեն հիշեցնելով համաճարակի տարածման պատկեր: Վեբը հագեցած է գերազանց ռեսուրսներով մեշափ ստեղծելու համար: Mediactive կայքում մենք մի ցուցակ ունենք, սակայն ես խորհուրդ կտամ սկսել մի կայքից, որը տրամաբանորեն կոչվում է Ծրագրավորվող վեբ (Programmable Web) և շատ լավ բացատրում է, թե ինչպես կարող եք ստեղծել ձեր սեփական մեշափը: Այն սկսվում է «Ընտրեք թեմա» պատուհանից և անցնում է մանրամասն բացատրությունների:

6.8 Բովանդակության կառավարման համակարգեր (Content-Management Systems)

Իսկ ի՞նչ անել, եթե ձեր Blogger.com կամ WordPress.com բլոգը ձեզ չի բավարարում: Ի՞նչ անել, եթե ուզում եք ստեղծել ավելի բարդ տեղեկատվական կայք կամ ծառայություն` համայնքային ուղղվածությամբ և բազմաթիվ ազդանշանների ու ահազանգերի հնարավորություններով, որոնք հասանելի չեն սովորական բլոգային ծրագրակազմին: Ըստ ամենայնի, դուք հայտնվել եք CMS գոտում: CMS-ը վերծանվում է որպես բովանդակության կառավարման համակարգ` եզր, որը բնութագրում է ծրագրակազմի ու վեբ ծառայությունների մի բազմազանություն, որն անում է այն, ինչ հուշում է անվանումը` կառավարում է տարատեսակ բովանդակություն: Ամեն մի խոշոր լրատվա14. Ամերիկյան խանութների խոշոր ցանց:


¸»Ý ¶ÇÉÙáñ

99

կան կայքի հետևում CMS է: (Պարզաբանենք` WordPress-ը և մյուս բլոգային հարթակները նույնպես բովանդակության կառավարման համակարգ են: Ես առանձնացրել եմ դրանք այստեղ, որովհետև յուրաքանչյուր հաջորդիվ ներկայացվողը մեկ աստիճանով բարձր է թե´ ճկունությամբ, թե´ բարդությամբ: Սակայն ես խորապես տպավորված եմ, թե ինչ հզորության է հասել WordPress-ը նույնիսկ այս մակարդակում:) Բովանդակության կառավարման համակարգերը, որպես կանոն, միավորում են երկու հիմնական բաղադրիչ: Առաջինը տվյալների շտեմարանն է, որը սովորաբար անվճար (բաց կոդով - open source) փաթեթ է, որ կոչվում է MySQL: Այդտեղ է գտնվում այն ամենը, ինչ դուք ստեղծում եք` հրապարակումներ, մեկնաբանություններ, նկարներ և այլն: CMS-ն ինքնին մի ծրագրակազմ է (software), որը` ա) օգնում է ձեզ ստեղծելու այն նյութերը, որոնք ընդգրկվում են տվյալների շտեմարանում, բ) այդ շտեմարանից տվյալներ է հանում, որպեսզի ստեղծի կայքէջեր` համակարգչի էկրանին, հեռախոսների և այլ սարքերի վրա ցուցադրելու համար, և գ) օգնում է ղեկավարելու ձեր կայքը: Ինչպես նշվեց, հյուրընկալող բլոգային ծրագրակազմը նույնպես CMS-ի մի ձև է: Այն պարզապես կառավարում է բովանդակությունը մի քանի յուրահատուկ ձևերով` ավելի հեշտ օգտվելու դիմաց` տալով ձեզ ավելի քիչ ճկունություն (և հեշտ կառավարում բլոգների հեղինակներին): Սեփական CMS հիմնելը հեշտ գործ չէ: Եթե տեխնիկապես բավականաչափ պատրաստված չեք, ապա պետք է գտնեք որևէ վեբ հոսթինգ ընկերություն, որը կօգնի ձեզ ստեղծելու ձեր CMS-ը, կամ գտնեք մի գործընկեր, ով գիտի, թե ինչպես դա անել, կամ էլ վարձեք մեկին, որը կանի դա ձեզ համար: Բոլոր տարբերակներն էլ ընդունելի են: Վստահե´ք ինձ այս հարցում: Կարող եք ընտրություն կատարել բառի բուն իմաստով հարյուրավոր CMS փաթեթներից: Mediactive կայքում փնտրեք այն կայքերի ցուցակը, որոնք կարող են օգնել ձեզ գտնելու և օգտագործելու համապատասխանող համակարգ: Ուշադրության են արժանի հետևյալ երկու համակար գերը. Drupal (ՙԴրուփալ՚). թերևս ամենաճանաչված բաց կոդով (անվճար ներբեռնում, օգտագործում և ձևափոխում), բազմանպատակային CMS-ն է: (Նմանատիպ մեկ այլ CMS` Joomla!-ն (ՙՋումլա՚), նույնպես մեծաթիվ ու նվիրված երկրպագուներ ունի: Ըստ էության, որոշ վայրերում այն նույնիսկ ավելի տարածված է, քան Drupal-ը:) Drupal-ը մեծապես մոդու լացված հա մակարգ է. կարող եք դրան ամեն տեսակ լրացուցիչ մոդուլներ ավելաց նել` ձեր կայքը կարգավորելու և հարմարեցնելու համար: Այն օգտատե րերի ու մշակողների մեծ համայնք ունի, ինչը մեծ առավելություն է, եթե պատրաստվում եք զգալի փոփոխությունների ենթարկել հիմնական գործառույթները (գրեթե հաստատ` այդպես էլ կանեք): Բայց Drupal-ը կարող է նաև չափազանց զայրացնել ձեզ` մասամբ այդ նույն ճկունության պատճա ռով: Իմ հարաբերությունները Drupal-ի հետ կարելի է բնորոշել սեր-ատե լություն համադրությամբ: Drupal համակարգը կարող եք գտնել http://drupal.org հասցեում:


100 Ø»¹Ç³ÏïÇí

MediaWiki (ՙՄեդիաՎիքի՚). մենք անդրադարձել ենք ՙՎիքիպեդիային՚ նախորդ գլուխներից մեկում: Իսկ դուք գիտե՞ք, որ ծրագրակազմը, որով գործարկվում է այդ կայքը, հասանելի է ազատ կիրառության համար: Այն նաև անընդհատ հզորացվում է: The MediaWiki.org կայքը, որը տնօրինում է համանուն ծրագրակազմը, նույնպես Wiki է և ապահովում է ներբեռնումներ ու մանրամասն հրահանգներ` ինչպես օգտվել դրանից: Սակայն միայն այն, որ դա Wiki է, չի նշանակում, որ պետք է թույլ տալ ամեն մեկին խմբագրել ցանկացած էջ: Միայն որոշակի մարդկանց կարող եք թույլ տալ փոփոխություններ կատարել:

6.9 Շարժական սահմաններ

տեխնոլոգիաներ`

նոր

ձևավորվող

Իմ ներկայիս բջջային հեռախոսը կոչվում է Nexus One, և այն ավելին է, քան պարզապես հեռախոսը: Այն շարժական համակարգչային սարք է, որը միավորում է հեռախոսը, լուսանկարչական ապարատը, տեսախցիկը, գլոբալ տեղորոշման համակարգը (ԳՏՀ), վեբ և մուլտիմեդիա ծառայությունները և շատ այլ բաներ: Իհարկե, այն միակ ընտրանքը չէ: «Էփլի» ՙԱյֆոնը՚ չափազանց հա ջող արտադրանք էր, ինչպես և նրա iPad (ՙԱյփեդ՚) պլանշետ-համակարգիչը: Մյուս արտադրողները նույնպես առաջարկում են մեծ հնարավորություններով օժտված «խելացի հեռախոսներ»: Ապագայում մեծապես հագեցած շարժական համակարգով գործող այս սարքերը մեծ տարածում են ունենալու: Բարդ շարժական սարքերի բուռն աճը դեռևս հարաբերականորեն մանկության փուլում է: Սակայն նույնիսկ այս վաղ փուլում թվային հեղափոխությունը գրեթե լիովին փոխել է մեր պատկերացումները տեխնոլոգիաների հետ մեր հարաբերությունների մասին: Նորագույն շարժական սարքերն ունեն հետևյալ հատկանիշները. •

Նրանք միշտ կապի մեջ են (համենայնդեպս` տեսականորեն): Կարող եք հաղորդակցվել որտեղ էլ լինեք, բազմազան ձևերով, ներառյալ` տեքստային, ձայնային, լուսանկարչական, տեսակա պով և այլն:

Նրանք գիտեն, թե որտեղ են գտնվում: Ժամանակակից սարքերն ունեն մի քանի մետր ճշտությամբ իրենց տեղը որոշող ներկա ռուցված ԳՏՀ: Մի մասն ունի նաև կողմնացույց, այսինքն` գիտի, թե ուր են ուղղված իրենց տեսախցիկները: Միակ ամենաարժե քավոր շարժական աշխատածրագիրը, որից օգտվում եմ, Google Maps-ն է: Նրանք ստեղծում են ոչ միայն պարզապես ձեր ձևավորած տվյալները, այլ նաև պահպանում են այլ տեղեկատվություն, որը (եթե


¸»Ý ¶ÇÉÙáñ 101

ընտրեք) մշտապես կցված է ձեր ստեղծածին: Սա նշանակում է, օրինակ, որ եթե դուք լուսանկար եք անում և ուղարկում եք, ասենք, «Ֆլիքրին»` լուսանկարներ տարածող ծառայությանը, ապա այն ավտոմատ կերպով ստուգում է` թե արդյոք կա՞ տեղեկություն տեղանքի մասին, և եթե կա, ապա տեղադրում է նկարը քարտեզում:

Ծրագրակազմ մշակողները մշտապես մրցակցում են` առաջարկելու այդ սարքերի հնարավորություններն օգտագործելու նոր ձևեր: Առավել յուրօրինակ կիրառություններից մեկը կոչվում է «ընդլայնված իրականություն», երբ օգտագործում ես հեռախոսի խցիկը շրջակայքն ուսումնասիրելու համար, իսկ հետո մեկնաբանություններ ես անում շրջակայքի մասին` օգտվելով այդ տեղանքի շուրջ ուրիշների կողմից` առցանց տեղադրած տեղեկություններից ամեն ինչի մասին, սկսած մոտակա ռեստորանից (կցելով մշտական հաճախորդների արձագանքները) մինչև մոտակա սրտաբանի ընդունարանը` հանգամանորեն բացատրելով, թե ինչպես կարելի է այնտեղ հասնել: Մինչ օրս սմարթֆոնները տեղեկություն ստանալու ամենաարժեքավոր սարքերն են եղել: Իմ սիրած թեստերից մեկը խանութում որևէ ապրանքի գծիկավոր կոդը հեռախոսով սկանավորելն է և հետո դրա հնարավորություններից օգտվելով` ստուգել, թե էլ ուրիշ որտե´ղ է այդ ապրանքը վաճառվում մերձակայքում կամ առցանց և ի´նչ գնով: Հեշտ է պատկերացնել լրագրության ներուժը: Օրինակ` հեշտությամբ կարելի է քարտեզավորել ձեր քաղաքի գրաֆիտիները (կամ փողոցների փոսերն ու խորդուբորդությունները, կամ ցանկացած այլ բան)` կցելով մեկնաբանություններով լուսանկարներ: Իմ ուսանողները ստեղծել էին քարտեզ և ֆոտոպատկերասրահ` օգտվելով Ֆինիքս քաղաքի պատկերասրահների ցուցադրություններից` First Friday Art Walk միջոցառման ընթացքում (ամենամսյա միջոցառման ընթացքում Ֆինիքսի շրջակայքի բնակչությունը հավաքվում է քաղաքի կենտրոնում գտնվող վիզուալ արվեստների հարթակում): Շարժական սարքերի ամենավերջին և թերևս ամենահետաքրքիր կիրառումը տեղանքի իրազեկման ու սոցիալական ցանցերի միավորումն է: Բացի այն, որ «Ֆեյսբուքը», «ԼինքդԻնը», «Թվիթերը», «ՄայՍփեյսը» և այլ սոցիալական կայքեր արագորեն ներթափանցել են այդ հարթակներ, ար դեն ձևավորվում են մի շարք նոր ծառայություններ: Դրանց մի մասը, ինչպես ՙՖորսքուեյրը՚ (Foursquare) և ՙԳովելան՚ (Gowalla), հրավիրում են օգտատերերին տեղեկացնել իրենց տեղանքի մասին, իսկ հետո տեսնել, թե ինչ է կատարվում իրենց շրջակայքում, և ուրիշ ով կա այնտեղ: Մինչև այս աշխատությունը հրատարակվի, մենք անշուշտ լսած կլինենք տասնյակ ավելի նոր շարժական սարքերի ու աշխատածրագրերի մասին, որոնցից յուրաքանչյուրը կխոստանա (և հավանաբար կապահո վի) ավելին, քան եղել է նախկինում: Մենք ուշադրության կենտրոնում կպահենք դրանք Mediactive կայքում` մեդիա արտադրության համատեքստում:


102 Ø»¹Ç³ÏïÇí

Ինչևէ, անհատական համակարգիչներով սոցիալական ցանցերում ակտիվությունը և այն ամբողջ բովանդակությունը, որ դուք ստեղծում եք, առնչվում է տեղաշարժման գաղտնիության խնդիրներին, որոնց մի մասը շատ ավելի մտահոգիչ է, քան անցյալում հանդիպած որևէ այլ բան: Ես դրանց ավելի մանրամասն կանդրադառնամ 8-րդ գլխում:

6.10 Ծառայության մատուցման պայմաններ և ավելին

Երբ գրանցվում եք որևէ առցանց ծառայությունից օգտվելու համար, գրեթե միշտ բախվում եք մի պատուհանի, որտեղ պետք է կտացնեք առաջ անցնելու համար: Գրեթե բոլորը համաձայնության նշում են կատարում, սակայն գրեթե ոչ ոք չի կարդում Ծառայության մատուցման պայմանները (Terms of Service), որին էլ վերաբերում է համաձայնության այդ նշումը: Իմ վերջնական նպատակն այս գլխում (և ընդհանրապես` այս գրքում) օգնելն է ձեզ` միանալու լրագրողական զրույցին: Սակայն դուք չեք կարող անտեսել օրենքին առնչվող հարցերը, հատկապես եթե մտադիր եք ստեղծել մեդիա, որը կարող է նաև առևտրային նպատակներ հետապնդել: Որոշ մարդիկ, այդ թվում և ես, հրաժարվում են որոշակի տարածված կայքերից օգտվելուց կամ ամեն կերպ ջանում են չօգտագործել դրանք որևէ կարևոր գործ անելիս: Պատճառը նրանց դրած սահմանափակումներն են կամ այն, թե ինչպես կարող են այդ կայքերն օգտագործել նրանցում հրապարակված տվյալները: Ես դասում եմ «Ֆեյսբուքն» այդ կարգին: Ես ձեզ հաստատակամորեն խորհուրդ եմ տալիս կարդալ այն կայքերի գաղտնիության քաղաքականության և ծառայության մատուցման պայմանների մասին, որոնցից օգտվում եք: Ես նաև հույս ունեմ, որ առցանց ծառայությունները կազատականացնեն իրենց քաղաքականությունը` օգտվողների գաղտնիության, ազատության և մարդկանց հրապարակած նյութերի վերաօգտագործման առումով, ասենք` սատարելով «Քրիեյթիվ քոմընզին»` հեղինակային իրավունքի արտոնագրման համակարգին, որը միայն որոշ, բայց ոչ բոլոր օրենքներն է վերապահում հեղինակի համար, որպեսզի նրանց ստեղծածը հասանելի դառնա շատերին: Ես կարծում եմ, որ դա բխում է կայքերը տնօրինողների շահերից` պաշտպանել գաղտնիությունը և նպաստել բաց լինելուն: Ուստի կարծում եմ, որ նրանք կշարժվեն ավելի շատ հենց այդ ուղղություններով:

6.11 Համայնք

Ամենակարևոր դերակատարումը, որ կունենաք նոր լրատվական միջավայրում, սեփական համայնք ստեղծելն ու ղեկավարելն է: Այն, ինչ անում եք սոցիալապես միջնորդավորված աշխարհում, վերաբերում է համայնքին գրեթե նույնքան, որքան ձեր սեփական ջանքերին: Այն քննարկումները, որ վարում եք առցանց, կօգնեն մարդկանց հասկանալու, թե ինչ եք անում, և կօգնեն ներգրավելու նրանց:


¸»Ý ¶ÇÉÙáñ 103

Մինչև բոլորովին վերջերս թերթերն ու հեռարձակողները կատարելապես ձախողել էին համայնք ստեղծելու գործը: Նրանք գրեթե չէին գիտակցում դրա հիմնական իմաստը, մասամբ որովհետև նրանց ավանդական «մեկը` բոլորին» մոդելը խթանում էր ինստիտուցիոնալ ամբարտավանություն: Բարեբախտաբար, մենք կարող ենք սովորել այն մարդկանցից, ովքեր այս գործի առաջամարտիկներից են: Ռոբերտ Նայլզը (Robert Niles), որը ստեղծել է մի շարք առցանց ծառայություններ, այդ թվում` մրցանակի արժանացած ThemeParkInsider.com կայքը, ասում է, որ վաղվա լրագրողները պետք է լինեն համայնքի կազմակերպիչներ, և որ դուք պետք է հասկանաք, որ այն մարդիկ, ովքեր «վճարում են հաշիվը» և ոչ թե պարզապես լսարան են, ձևավորում են այն համայնքներից մեկը, որը դուք պետք է կազմակերպեք և որին ծառայեք: Սա ճիշտ է ինչպես մեկ մարդու, այնպես էլ շատերի գործադրած ջանքերի առումով: «Իմացե´ք, թե ինչ եք անում առցանց,- ասում է Նայլզը: - Ձեռնամո´ւխ եղեք համայնքի կազմակերպմանը, ստեղծե´ք արժեք համայնքի համար… [և] կունենաք համայնք, որը կարժևորի ձեզ»: Ըստ Նայլզի` համայնքի կազմավորողի դերը չի ենթադրում պարզապես դիրքորոշում ունենալ, այն գրեթե պահանջում է դա: Միևնույն ժամանակ երբեք չի կարելի մոռանալ լրագրության սկզբունքների մասին. Լծվեք ջատագովության գործին, բայց թող այն ուղղորդվի խելամիտ լրագրությամբ և համայնքի ներգրավվածությամբ: Դրանով ձեր կայքը, և ձեր համայնքը, կտարբերվի շատ բլոգներից ու կայքերից, որոնք ղեկավարում են մարդիկ, որոնք այնքան ունակ չեն, որքան լրագրողները, կամ նույնքան բեղմնավոր չեն համայնքի կազմակերպման գործում:

Համացանցում մեծ թվով տեղեկություն կա համայնք ձևավորելու մասին: Մենք կտրամադրենք դրանց վերաբերյալ հղումների մի ցուցակ, սակայն դուք պետք է գիտակցեք, որ ամենակարևորը դուք եք. եթե դրան լուրջ չվերաբերվեք, ոչ մի արդյունքի չեք հասնի:

Առցանց սադրիչներ ու խափանումներ

Համայնքի կառավարման գործում շատ կարևոր է կանխել այն վնաս ները, որ կարող են պատճառել վատ մարդիկ, և վերացնել հետևանքները, եթե դրանք անխուսափելի են: Սա վերաբերում է ոչ միայն ձեր ծրագրակազմը անվտանգության ՙժապավենով՚ ամուր փաթաթելուն և այլ կան խարգելիչ միջոցներին, այլ նաև քննարկումներին: Եթե դուք մասնակցել եք առցանց քննարկումների ավելի քան անկաշկանդ ձևով, ապա հավանաբար գիտեք, թե որքան արագ դրանք կարող են սխալ ընթացք ստանալ` սարսափելի ու տգեղ սխալ ընթացք: Անանուն քննարկումներում ինչ-որ բան կա, որը դրդում է մարդկանց իրենց վատ պահել: Նրանք այնպիսի բաներ են ասում իրար, որ անձնա-


104 Ø»¹Ç³ÏïÇí

կան շփման դեպքում նրանց մտքով անգամ չէր անցնի ասել, մասամբ որովհետև նրանք ֆիզիկապես անհասանելի են: 11-րդ գլխում ես կառաջարկեմ համայնքի օգտատերերի կառավարման համակարգ, որի նմանը (որքան գիտեմ) դեռ գոյություն չունի: Այն խտրական (ես միտումնավոր եմ կիրառում այս բառը) վերաբերմունք է ենթադրում տարբեր տեսակի անդամների նկատմամբ` առավելագույնս վստահելով այն մարդկանց, ովքեր օգտվում են հաստատված իրական անուններից և բարձր վարկանիշ ունեն համայնքի այլ հարգարժան անդամների շրջանում: Թեև այս կարգի կատարյալ համակարգ չունենք, բայց մենք այսօր անօգնական չենք առցանց սադրիչների դեմ: Ազնիվ նպատակներ հետապնդող մարդիկ (այդ թվում` և ես) առաջարկել են պատվո վարքականոն, բլոգերների մեկնաբանությունների նորմեր և բարեկրթության վարք պարտադրելու բազմաթիվ ոչ տեխնիկական ձևեր: Ես թերահավատորեն եմ վերաբերվում այն տեսակետին, որ կարելի է փորձել ինչ-որ բան պարտադրել մարդկանց, սակայն խորապես հավատում եմ, որ մենք` որպես համայնքը տնօրինող, ունենք իրավունք, և նույնիսկ` պարտականություն, կանոններ սահմանելու մեր կայքերում: Պարզ ասած` ես չեմ հրավիրում մարդկանց իմ տուն, իսկ հետո հանդուրժողաբար նայում, թե ինչպես են նրանք թքում իմ հյուրասենյակի գորգին (ուղղակի և փոխաբերական իմաստով): Դուք նույնպես պարտավոր չեք: Եվ պետք է պարտադրեք ձեր սահմանած կանոնները: Երբ 2005 թ. համայնքային կայք էի վարում, խորհրդակցեցի իմ մի քանի ընկերների հետ համայնքին միանալ ցանկացողների համար գործող կանոնների մասին: Նրանց թվում էր իմ ընկեր Լիսա Սթոունը (Lisa Stone) և BlogHer.com-ի նրա թիմը, որոնք մշակել էին ուղենիշների խելամիտ համակարգ: Ես խորհուրդ կտայի սեփական կանոնները մշակելիս ուշադրություն դարձնել դրան: Իմ սեփական կայքի ուղենիշները մշակելիս ես օգտվել եմ BlogHer.com-ից և մի քանի այլ կայքերից: Ահա մի հատված այդ ուղենիշներից.

Համառոտ` մեր նպատակը բարեկրթությունն ու փոխադարձ հար գանքն է: Բացի այդ, մենք խրախուսում ենք աշխույժ քննարկում ներն ու բանավեճերը:

Անդամների հաշիվները կարող է կասեցվել վանդալության, այլ անդամների վրա հարձակումներ գործելու, այլ��ց հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերը հրատարակելու կամ ուղե նիշների և մեկնաբանությունների քաղաքականությունը խախտելու պարագայում:

Վիրավորական, սադրիչ կամ այլ տեսակի անպատեհ կեղծանունները չեն թույլատրվում, և դրանց օգտագործումը կդադարեցվի` հաշիվը կասեցնելով: Անպատեհ անվան պատճառով հեռացված անդամներն իրավունք կունենան նորից միանալու կայքին նոր անունով:


¸»Ý ¶ÇÉÙáñ 105

Մենք նաև ընդունել էինք, որ կանոնները վերջին խոսքը չեն և, ավելին, որ մենք ի վիճակի չենք ամեն ինչ վերահսկելու: Ուստի հավելեցինք.

Հիշե´ք` մենք ձեր օգնության կարիքն ունենք: Սա համայնք է: Եթե տեսնեք նյութեր, որոնք խախտում են մեր կայքի կանոնները կամ ուղենիշները, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: Խնդրում ենք նաև առաջարկներ անել մեր ֆորումներում կամ էլփոստով, թե ինչպես կարելի է բարելավել այդ պայմանները և ուղենիշները: Ազատորեն փոխառեք և կատարելագործեք` դա համացանցը լավագույնս գործարկելու մեկ այլ տարբերակ է:

Մեկնաբանությունները կարգավորող համակարգերը գնալով ավելի պահանջկոտ են դառնում, և համայնքային լավագույն կայքերն ինչ-որ չափով ինքնակարգավորվում են: Օգտատերերը հայտնաբերում են վատ նյութերը և օգնում կայքի պատասխանատուներին ազատվելու դրանցից: Սակայն նույնիսկ լավագույնս կառավարվող կայքերը չարամիտ մարդկանց հետ կապված խնդիրներ ունեն: Վեբում դեռևս կան սադրիչներ և այլք, որոնք վատություն են անում իրենց հաճույքի համար: Սա բազկամարտ է, որը մոտ ժամանակներս չի ավարտվի, սակայն եթե համայնքը ձեր և իր կողմից է, կարելի է դիմանալ:

6.12 Սա ավելին է, քան տեխնոլոգիան

Ձեր մեդիա արտադրության գործում ամենակարևոր տարրը տեխնոլոգիան չէ: Գործիքներն անընդհատ էժանանում ու հեշտանում են: Ֆինանսական արգելքներ նույնպես գրեթե չկան: Կարևորը դուք եք: Եթե ունեք հմտություններ կամ ցանկանում եք սովորել, ապա կարող եք դիմագրավել տեղեկությունների այն տարափին, որ ամեն օր թափվում է մեզ վրա: Եթե ունեք ձեր մեդիա արտադրության համար անհրաժեշտ եռանդը, ապա ավելի շատ բանի կհասնեք, քան նա, ով մատերի արանքով է նայում այդ գործին: Ամենից առավել, եթե ազնիվ լինեք ձեր գործում` հետևելով սկզբունքներին, որոնք հանգեցնում են ազնիվ լրագրությանը, կարող եք դառնալ ստեղծագործ անհատ, ով ազդում է շրջապատի վրա ինչպես համայնքային, այնպես էլ, թերևս, գլոբալ մասշտաբով:


Գլուխ 7

Տնօրինեք ձեր առցանց ներկայությունը

Ո՞վ եք դուք, ի վերջո: Թվային, ինչպես նաև նյութական աշխարհում դուք մասամբ այն եք, ինչպես ուրիշներն են ձեզ բնորոշում: Ահա թե ինչու է անհրաժեշտ, որ դուք լինեք առնվազն մեկը, ցանկալի է` ամենանշանավորը, այն ձայներից, որոնք խոսում են ձեր մասին: Դուք չեք կարող թույլ տալ ուրիշներին բնորոշել, թե ով եք դուք, կամ վերահսկել, թե ինչպես եք դուք ընկալվում: Սա հատկապես ճիշտ է այսօր այն մարդկանց համար, ովքեր գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում, սակայն որքան ակտիվ լինեք առցանց, այնքան ավելի լավ կլինի մնացածներիս համար: Մենք հիմա ոտք ենք դնում հաջորդ փուլ: Նախկինում անդրադարձել ենք առցանց քննարկումներին միանալու արժեքին: Հիմա ես ուզում եմ, որ գիտակցենք, որ այդ քննարկումները կարող են, որոշ իմաստով, լինել ձեր և ձեր գաղափարների մասին: Դուք պետք է իմանաք, թե մարդիկ ինչ են ասում ձեր և ձեր գործունեության մասին: Եվ պետք է պատասխանեք, անհրաժեշտության դեպքում, հատկապես, եթե կարիք է լինում պարզաբանելու կամ ուղղելու ուրիշների ասածները: Լինել հանրային այս ավելի ու ավելի հանրայնացող աշխարհում նշանակում է մասնակից լինել: Դա նշանակում է գիտակցել, որ այն, ինչ անում ես առցանց, ազդում է այն բանի վրա, թե մյուսներն ինչպիսին են տեսնում քեզ: Դրան կարելի է տարբեր անուններ տալ` համբավ, բրենդ, ազդեցություն և այլ նման բաներ: Մեր նպատակների համար ես դա կանվանեմ «բրենդ», սակայն ես չեմ օգտագործում այդ բառն առևտրային կամ մար քեթինգային իմաստով: Ավելի շուտ դա վերաբերում է նրան, թե ինչպիսին եք ներկայանում աշխարհին ձեր ընտանիքից և մոտ ընկերների շրջապատից դուրս, և թե ինչ կարող եք անել, որ ձեզ տեսնեն այնպիսին, ինչպիսին իրականում եք: Այս գլխում կքննարկենք, թե ինչու և ինչպես պետք է դառնաք հրատարակիչ ձեր անձնական որակների շնորհիվ: Ես գրեթե տեսնում եմ, թե ինչ պես են բարձրանում ձեր հոնքերն այս տողերը կարդալիս, բայց մի´ ան հանգստացեք: Հիշե´ք` սա թվային դարաշրջան է: Չպետք է գնել տպագրական հաստոցներ կամ կանգնեցնել հեռարձակման հսկայական աշ տարակներ կամ աշխատողներ վարձել: Այսօր հրատարակելն այն է, ինչ մենք բոլորս անում ենք: Այս բառն ունի պատմական իմաստ, սակայն այժմ այն առօրյա գործողություն է: Սակայն այն, ինչ նկատի ունեմ, որոշիչ նշանակություն ունի. դուք պետք է ուղղություն տաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են ավելին իմանալ ձեր և ձեր գաղափարների մասին: Մենք կանդրադառնանք նրան,


108 Ø»¹Ç³ÏïÇí

թե ինչպես կարող եք ստեղծել, տնօրինել և գործարկել այդ առցանց ուղենիշը, այն մասին, թե ով եք դուք և ինչ եք անում: Անվանենք այն հիմնական բազա, որն ավելին է, քան բլոգինգն ու թվիթինգը: Ինչպես միշտ, որոնեք մանրամասներ հատուկ գործիքների և տեխնիկական միջոցների մասին Mediactive կայքում: Կրկնենք հիմնական դրույթները. 1 Անկախ նրանից` ստեղծո՞ւմ եք ձեր սեփական մեդիան, թե՞ ոչ, դուք պետք է միանաք քննարկումներին, երբ մարդիկ խոսում են ձեր կամ ձեր աշխատանքի մասին: 2 Մեդիա արտադրելով և քննարկումներին միանալով` դուք միայն գործի մի մասն եք անում: Դուք պետք է ստեղծեք նաև ձեր սեփական առցանց հիմնական բազան, տարածք, որը դուք իրապես կվերահսկեք:

7.1 Ձեր վայրը

Եթե այցելեք dangillmor.com, ավելի շատ բան կգտնեք իմ և իմ արածի մասին, քան ձեզ միգուցե հետաքրքրի: Մի խոսքով` ամեն ինչ այնտեղ է: Ես դարձրել եմ այդ կայքն իմ հիմնական բազան վեբում: Դուք էլ պետք է մտածեք նման բան ունենալու մասին: Ինչո՞ւ է դա ձեզ պետք: Որովհետև դուք պետք է ներկայացնեք ինքներդ ձեզ ձեր վերահսկողության տակ գտնվող առնվազն մեկ էջում կամ կայքում, որտեղ ուրիշները կարող են ձեր մասին տեղեկություններ քաղել: Այստեղ ես դա անվանում եմ հիմնական բազա, իսկ իմ սեփական էջում` իմ «խարսխված անկյուն»: Որքան ավելի շատ ենք մասնակցում առցանց սոցիալական կյանքին, և որքան շատ են ցանցից դուրս մեր գործերը հումք ծառայում այն ամենի համար, ինչ ուրիշները տեսնում, ըմբռնում և ասում են մեր մասին, այնքան ավելի շատ կարիք ունենք հնարավորություն ընձեռելու մարդկանց կարդալու մեր սեփական դատողությունները տեղի ունեցածի մասին` առանց զտումների: Խնդրում եմ` ուշադրություն դարձնել, որ ես ամենևին կոչ չեմ անում խուսափելու այնպիսի սոցիալական ցանցերից, ինչպիսին են «Ֆեյսբուքը», «ՄայՍփեյսը», «Թվիթերը», «Ֆորսքուեյրը» և բոլոր այլ ծառայությունները, որոնք նախատեսված են հաղորդակցության ու համագործակցության հա մար: Ես խորհուրդ եմ տալիս զգույշ լինել դրանցից օգտվելիս, սակայն այսօր դրանք այնքան են ներթափանցել մեր թվային մշակույթ, որ անմտություն կլիներ ամբողջովին հեռու մնալ դրանցից: Բացի այդ, դրանց մասնակցելով կարելի է շատ բան սովորել: Ես հաշիվներ ունեմ բոլոր վերոհիշյալ և շատ այլ կայքերում: Դրանցից մի քանիսից օգտվում եմ կանոնավոր կերպով, մասնավորապես, «Թվիթերից», սակայն հետևում եմ, որ իմ` այլ կայքերում հրապարակային ասված ամեն բան արտացոլվի իմ հիմնական բազայում: Սովորաբար դա հնարավոր է, ինչպես կբացատրեմ ստորև, որովհետև «Թվիթերը» և շատ այլ ծա ռայություններ հեշտությամբ թույլ են տալիս, որ տեղափոխեք ձեր ստեղծածը և ներկայացնեք այլ վայրերում:


¸»Ý ¶ÇÉÙáñ 109

Գոյություն ունեն անձնական հիմնական բազա ստեղծելու երկու հիմնական ձևեր: Հեշտ ձևը էջ կամ էջերի հավաքածու ստեղծելն է` օգտվելով որևէ անվճար ծառայությունից: Կան բազմաթիվ կայքեր, որոնք նման ծառայություններ են տրամադրում, ներառյալ` Google Sites-ը և Tumblr-ը: Կարող եք փորձել նաև Blogger կամ WordPress.com կայքերը, որոնք երկուսն էլ, ի թիվս այլ անվճար բլոգային ծառայությունների, տրամադրում են նաև հատկագրի (profile) էջեր, որոնք կբավարարեն ձեր պահանջները: Սակայն հիշեք, որ նման կայքերը չեն տրամադրում այդ ծառայությունները պարզապես ձեզ օգտակար լինելու համար: Ինչպես և «Ֆլիքրի» ու «Յութուբի» պարագայում, դուք ձեր տեղեկությունները դնում եք նրանց և ոչ թե ձեր շտեմարաններում: Եվ դուք օգտվում եք նրանց անուններից` փորձելով առաջ տանել ձերը: Ավելի դժվար մոտեցումը, որը ձեզ ընձեռում է ավելի մեծ ճկունություն, ապահովություն (որոշ առումով) և հեղինակություն, ինքներդ ձեր սեփական հրատարակիչ լինելն է: Խորհուրդ եմ տալիս այդ տարբերակը: Որ ճանապարհն էլ ընտրեք, ամենակարևորն այն է, թե ինչ եք հրապարակում ձեր անձնական կայքում: Եկեք նախ անդրադառնանք դրան:

Ես բրե՞նդ եմ

Մեր ով լինելը, առնվազն հանրային իմաստով, այն ամենի հանրագումարն է, ինչ մենք անում ենք, ինչ ասում ենք, և ինչ ուրիշներն են ասում մեր մասին: Դուք չեք կարող վերահսկել այն, ինչ ասում են ուրիշները: Սակայն կարող եք ամբողջովին վերահսկել այն, ինչ անում և ասում եք: Ձեր ներկայությունը սոցիալական մեդիա աշխարհում կարող է լինել տարատեսակ: Դա կարող է լինել «Ֆեյսբուքի» էջ: Կարող է լինել «Ֆլիքրի» լուսանկարներ կամ «Յութուբի» վերբեռնված տեսանյութ, կամ «Թվիթերի» թվիթներ, կամ ձեր սեփական բլոգը, կամ էլ նշվածներից մի քանիսը և, թերևս, բազմաթիվ այլ տարբերակներով: Ինչպես կքննարկենք հաջորդ գլուխներից մեկում, դուք պետք է ուշադիր լինեք, համենայնդեպս` այսօր, թե ինչ եք ասում և ինչպես եք ասում: Սակայն ավելի կարևոր է, որ այն, ինչ ասում եք, արտացոլի այն, ինչ դուք իրականում եք, եթե դուք այն մարդն եք, ում մնացած բոլորս պետք է հարգենք: Ձեր անձնական բրենդը շատ կարևոր նշանակություն ունի արագ տնտեսական փոփոխությունների դարաշրջանում, որովհետև դուք կարող եք փոխել աշխատանքի վայրը, միգուցե նույնիսկ սեփական գործ հիմնեք, և նույնիսկ նույն ընկերությունում կարիերայի սանդուղքով բարձրանաք: Անձնական բրենդը չի նշանակում փառք, թեև որոշ մարդիկ կարիերա են արել` հրապարակավ սկանդալային լինելու շնորհիվ: Սա նշանակում է հաստատել համբավ, քանի որ ճանաչումն ավելի շատ է արժևորվում, քան համակարգի հուսալի մաս լինելը:


110 Ø»¹Ç³ÏïÇí

7.2 Ձեր հիմնական բազան. հարթակ դեպի ձեզ

Ինչ ձևով էլ որոշեք ստեղծել ձեր հիմնական բազան, ամենակարևորն այն է, որ արժեքավոր լինի: Հեշտ է ասել, այնպես չէ՞: Իրականում դա այնքան էլ դժվար չէ: Ի՞նչ պետք է լինի ձեր հիմնական բազայում: Շատ բաներ, բայց մի քանիսն առաջնային են: Խորհուրդ կտամ ներառել «Մեր մասին» էջը, մի բլոգ և հղումներ բոլոր այլ բաների, որ անում եք վեբում (կամ այն ամենի մասին, ինչին կարող եք հղում ապահովել): Էջի տեսքը կարևոր է, սակայն վճռորոշը բովանդակությունն է: Եվ, իհարկե, դուք ուզում եք, որ ձեզ կարողանան գտնել: Իմ գլխավոր էջի վերևում կա «անփոփոխ» գրառում, որը միշտ պահպանվում է, անկախ այն բանից, թե ինչ նոր բլոգային գրառումներ կանեմ: Այնտեղ ես համառոտ ներկայացնում եմ ինձ և թե ինչով եմ զբաղվում, հղում եմ անում կայքի մյուս համապատասխան էջերին, ներառյալ` «Մեր մասին» էջը, ինչպես նաև իմ ելույթների օրացույցը, կոնտակտային տվյալները և, իհարկե, Mediactive կայքը: Ես հատուկ խնդրում եմ ընթերցողներին համարել կայքը «հարթակ դեպի (գրեթե) այն ամենը, ինչ ես անում եմ առցանց և արտացանց»: Իմ բլոգինգը dangillmor.com կայքում հիմնականում բաղկացած է անձնական նյութերից` որոշ քաղաքական, տեխնոլոգիաներին առնչվող և այլ թեմաներով, որոնք իմ պրոֆեսիոնալ բլոգինգի անքակտելի մասը չեն կազմում: Իմ անձնական բլոգը լի է հղումներով դեպի ցանցի շատ այլ վայրեր, որտեղ ես նյութեր եմ հրապարակում, կամ այնտեղից վերցրած ամբողջական հրապարակումներով: Դրանք ներառում են թվիթներ, «Ամազոնում» և Yelp-ում տեղադրված իմ ակնարկները ապրանքների և բիզնեսի մասին, իմ «Դոփլրի» (Dopplr) ճամփորդական օրացույցը, «Ֆլիքրի» լուսանկարները և շատ այլ բաներ: Եվ, իհարկե, այնտեղ կա հղում դեպի «Ամազոնի» վաճառքի էջ` իմ վերջին գրքի մասին: Ինչպե՞ս կարող է այս ամենը այդքան կոկիկ տեսք ունենալ իմ էջում: RSS-ի շնորհիվ, որը ես նկարագրել եմ 3-րդ գլխում: Այդ կայքերն ինձ հնարավորություն են տալիս ստեղծելու իմ նյութերի RSS լրահոսը, որոնք հետո հեշտությամբ կարող եմ ներմուծել իմ կայք: Ի՞նչ հաճախականությամբ պետք է թարմացնել ձեր հիմնական բազան: Դա ամբողջովին ձեր գործն է: Եթե մեծ գործ եք անում «Թվիթերում» կամ այլ կայքերում, որոնք մեծ ծավալի տեղեկություններ են լցնում ձեր հիմնական բազա, ապա ձեր բլոգը կարող է մշտական թարմացումների կարիք չունենալ, սակայն եթե դա այն միակ վայրն է, որտեղ դուք բլոգային գրառումներ եք անում, ապա ես խորհուրդ կտամ շաբաթական առնվազն երկու անգամ թարմացնել այն: Այդ թարմացումները կարող են լինել տեքս տային գրառումների, տեսանյութերի, փոդքաստների կամ ցանկացած այլ տեսքով: Դեռ ավելին, որոշ լավագույն բլոգներ ունեն բազմաթիվ համա ռոտ գրառումներ մեծ թվով հղումներով: Հիշե´ք, որ հղում կատարելը վեբի առաջնային արժեքներից մեկն է: Ինչ էլ ստեղծեք, դուք ուզում եք, որ այն


¸»Ý ¶ÇÉÙáñ 111

արժանի լինի ձեր գործադրած ջանքերին: Նույնիսկ եթե ունեք ընդամենը մի քանի ընթերցող կամ հետևող, վերջին հաշվով, դուք եք այն անձը, ում քննադատական կարծիքը ամենակարևորն է: Իմ նկարագրածներից և ոչ մեկը շատ բարդ չէ, թեև ես շարունակ ուզում եմ գտնել մի ծառայություն, որն է´լ ավելի կդյուրացներ իմ «առօրյա ես»-ի կուտակումն իմ էջում: Ստեղծվում են նոր ծառայություններ, որոնք գալիս են ձեզ օգնելու անել դա իրենց կայքերում: Մենք կներկայացնենք դրանց ցուցակը Mediactive կայքում, և դուք կկարողանաք այդ ամենի մեծ մասն անել, եթե օգտվեք iGoogle, MyYahoo, NetVibes և մի քանի այլ մեծ հեղինակություն վայելող ծառայություններից: Ինչպես էլ անեք այս ամենը, պետք է հիշեք, որ ձեր գործը երբեք չի ավարտվում: Լավ թե վատ` ձեր հիմնական բազան միշտ լինելու է զարգացման փուլում, որովհետև ձեր գործունեությունն է ընթացքի մեջ:

7.3 Ձեր մասին

Ձեր «Մեր մասին» էջն այն վայրն է, որտեղ պետք է սահմանեք, թե ով եք դուք, և որն է ձեր գործի ու մտքերի էությունը: Եթե դուք զբաղվում եք ստեղծագործական մեդիայով, հատկապես` լրագրությամբ, ապա ձեր «Մեր մասին» էջը պետք է նաև լինի այն վայրը, որտեղ դուք կներկայացնեք այն ամենը, ինչը կարող է լինել (կամ ընկալվել) իբրև շահերի բախում, թեև համապատասխան թեմաներով արված ձեր բոլոր հրապարակումներում դուք պետք է նշեք դա, ինչպես ավելի վաղ ասվել է: Եթե ունեք ռեզյումե կամ ինքնակենսագրական, տեղադրեք այն «Մեր մասին» էջում և´ որպես ներբեռնելի PDF նիշք, և´ որպես վեբում ընթեռնելի HTML էջ: Եթե քննարկումներ եք կազմակերպում, մտածեք ձեր ելույթների օրացույցը հրապարակելու մասին (որոշ մարդիկ դա չեն անում գաղտնիության և անվտանգության նկատառումներով): Դուք պետք է միշտ հնարավորություն ընձեռեք մյուսներին` ձեզ հետ կապ հաստատելու: Կարող եք ունենալ հատուկ վեբ ձև, որտեղ կարող են նամակ գրել կամ տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե կամ հեռախոսահամար, կամ կարող եք այս բոլորը միասին անել: Պետք է նաև ունենաք «Հետադարձ կապ» ձեր հիմնական էջում: Շատ լավ կլիներ, եթե այն հասանելի լիներ բոլոր էջերում` վերևում տեղադրված ընտրացանկի միջոցով: Իմ «Մեր մասին» էջը հաճախակի չեմ թարմացնում, դուք էլ, հավանաբար, այդպես կանեք: Մանր-մունր փոփոխություններ` այո´, բայց սա այն վայրը չէ, որտեղ պետք է քննարկել ձեր կարիերայի ամեն մի քառորդ քայլը կամ այլ մանր հարցեր: Այստեղ գրեք ձեզ համար կարևոր հարցերի մասին: Մանրերը թողեք բլոգի համար:

7.4 Ձեր բլոգը

Ես բլոգային դետերմինիստ չեմ: Այսինքն` ես չեմ համարում բլոգը մուրճ, իսկ բոլոր խնդիրները` գամ: Սակայն բլոգը լավագույն միջոցն է,


112 Ø»¹Ç³ÏïÇí

առայժմ, ապահովելու թարմացումներ այն մասին, թե ինչ եք անում և ինչու: Կարող եք նաև ունենալ մեկ այլ` պրոֆեսիոնալ բլոգ` նվիրված ձեր արձակուրդային և աշխատանքային կյանքին: Կարող եք բլոգ վարել մեկ տեղում` համատեղելով մասնագիտականն ու անձնականը: Սրանք անձնական որոշումներ են և կախված են նրանից, թե ինչպես եք աշխատում և արդյոք ուզո՞ւմ եք անձնականն ամբողջությամբ խառնել մնացած ամեն ինչին: Հնարավոր է նույնիսկ, որ ցանկանաք զուտ անձնական բլոգ ստեղծել, անկախ ձեր հիմնական էջից, եթե մտահոգվում եք, որ մարդիկ կարող են դրա բովանդակությունից թյուր պատկերացում կազմել ձեր անձի մասին: Եթե զգում եք բովանդակության նման տարբերակման անհրաժեշտությունը, մտածեք այդ մյուս հարթակում կեղծանունով հանդես գալու մասին (մի բան, որ խորհուրդ չեմ տալիս, սակայն երբեմն անհրաժեշտ է): Այն, ինչ գրում եք ձեր հիմնական բազայում, նվազ կարևոր է, քան այն, թե ինչպես եք դա անում: Եթե հրապարակում եք տառասխալներով ու քերականական սխալներով լի նյութեր, մարդիկ կնկատեն դա: Ուշադիր լինելը կարևոր է: Եթե ձեր հրապարակումները ձանձրալի ու եսակենտրոն են, մարդիկ դա էլ կնկատեն: Ինքնաճանաչումը նույնպես կարևոր է: Ինչպես արդեն նշվել է, թարմացումների հաճախականությունը մնում է ձեր հայեցողությանը: Միակ կանոնը, որ կարևորվում է, արեք այն, ինչ ճիշտ եք համարում: Երբ մեկնաբանություններ եմ անում ուրիշի կայքում, հատկապես եթե վիճարկում եմ իմ կամ իմ աշխատանքի մասին նրանց պնդումները, ես փորձում եմ դրա մասին մի ուղերձ ուղարկել իմ սեփական բլոգ: Նաև` հակառակը: Տարիների ընթացքում ես ներքաշվել եմ մի շարք լուրջ բանավեճերի մեջ, և երբ դա տեղի է ունեցել, փորձել եմ խոսել այդ հարցերի շուրջ իմ սեփական կայքում և ուրիշ տեղ մեկնաբանություններ անելիս` հղում եմ կատարել իմ սեփական մտքերին: Ես վճռականորեն խրախուսում եմ բաց պահել ձեր բլոգը մեկնաբանությունների համար: Հնարավոր է` ոչ ոք երբեք մեկնաբանություն չանի, սակայն եթե դուք մարդկանց արձագանքելու հնարավորություն չտաք, դա կնշանակի, որ ձեզ ամենևին չի հետաքրքրում, թե նրանք ինչ են ուզում ասել: Դա սպանում է մեդիայի բանավիճային բնույթը և կարող է վատ անդ րադառնալ ձեզ վրա: Բլոգային ծրագրակազմերի ու ծառայությունների մեծ մասը ձեզ մեկ նաբանությունների հետ վարվելու ընտրանք է ընձեռում: Ես իմն այնպես եմ կազմակերպել, որ պետք է անձամբ հաստատեմ ցանկացած մարդու առաջին անգամ արվող մեկնաբանությունը: Դրանից հետո նրանք կարող են ազատորեն գրել: Իմ բլոգներում ես նաև օգտվում եմ հակալցոնային հավելումներից, որովհետև լցոնողները (spammers) սիրում են ապականել բլոգային մեկնաբանությունները ճիշտ այնպես, ինչպես փորձում են փչացնել այն ամենը, ինչին դիպչում են:


7.5 Նայիր ու զգա

¸»Ý ¶ÇÉÙáñ 113

Ես պարզության սիրահար եմ: Եթե կայքի նպատակն ինձ համար առաջին հայացքից պարզ չէ, ապա ես հակված չեմ երկար ժամանակ անցկացնելու այնտեղ, առավել ևս` նորից այցելելու: Ահա այստեղ է, որ բլոգային ծառայությունները մեծ առավելություն ունեն այլ տեսակի ծրագրակազմերի համեմատությամբ: Կարելի է իսկույն հասկանալ, թե դրանք ինչի համար են, իսկ արդի բլոգային ծառայություններն առաջարկում են հավելյալ տեղեկություններ և օժանդակ նյութեր հեշտությամբ ստեղծելու բազմաթիվ եղանակներ: Սրա թերությունն այն է, որ օգտատերերը հակված են ընտրելու ամենատարածված բլոգային ռեսուրսները, որն էլ չի ընդգծում նրանց անհատականությունը: «Նայիր ու զգա» կատեգորիայի նոր խնդիրը շարժական տեխնոլոգիայի բուռն զարգացումն է: Ավելի ու ավելի շատ մարդիկ նայում են աշխարհին փոքր էկրան ունեցող փոքր սարքերի միջով: Անպայման ստուգեք, թե ձեր կայքն ինչ տեսք ունի բջջային հեռախոսի վրա: Եթե այնտեղ մեծ խառնաշփոթ է տիրում, մի ձև գտեք նույնիսկ փոքր սարքի վրա այն կիրառելի դարձնելու համար: (Տե´ս այդ մասին մեր առցանց քննարկումը Mediactive.com կայքում:) Ինչ էլ որոշեք ձեր կայքի տեսքի համար, հիշե´ք, որ ի վերջո դա ձեր ճաշակի հարցն է: Արե´ք այնպես, ինչպես ձեզ է դուր գալիս:

7.6 Լինել հայտնաբերված

Եթե ոչ ոք չի կարողանում գտնել, թե ինչ եք ասել ձեր մասին, նույն հաջողությամբ կարող էիք և ոչինչ չասել: Ինչը նշանակում է, որ եթե որոնման միջոցները չեն կարողանում գտնել ձեզ, կարելի է ասել, որ դուք գոյություն չունեք: Դուք պետք է ձգտեք նրան, որ ձեր հիմնական էջը հայտնվի առաջին տողում ձեր անվան որոնումների արդյունքների առաջին էջում, հատկապես` «Գուգլում»: Սա որոնողական ընկերություններին մոլորեցնելու նպատակ չի հետապնդում. նրանք չափազանց խեթ են նայում նման փորձերին: Սա ավելի շուտ նրանց այնպիսի տեղեկությունների տրամադրում է, որը նրանց պետք է, որպեսզի ճանաչեն ձեր էջը որպես ամենակարևոր նյութ ձեր մասին: Սա կարող է դժվար լինել, եթե չափազանց տարածված անուն կամ որևէ հանրաճա��աչ անձի անուն ունեք: Սակայն եթե ձեր անունը Ջոն Սմիթ է, ով իր բլոգում գրում է բջջային հեռախոսների մասին և ապրում է Սիեթլում, ձեզ պետք է որ կարողանա գտնել ցանկացած մարդ, ով ամենափոքր պատկերացումն ունի, թե ում է որոնում: Ուրիշների կայքերում մեկնաբանություններ անելը, որպես կանոն, չի օգնի ձեզ մտնելու որոնման վարկանիշային աղյուսակներ, թեև դա ձեզ չպետք է հետ պահի մեկնաբանություններ անելուց: Բլոգների մեկնաբանությունների լցոնիչներն այնպես են ապականել համակարգը, որ բլոգա յին ծառայությունների մեծ մասն այժմ հրահանգում է որոնողական համա-


114 Ø»¹Ç³ÏïÇí

կարգերին անտեսել մեկնաբանություններում եղած հղումները: Քանի որ որոնումն այդքան կարևոր է, որոնողական համակարգի օպտիմալացման (Search engine optimization - SEO) ոլորտը զարգանալով վերածվել է հսկայական և ինչ-որ առումով վիճահարույց բիզնեսի: Mediactive.com-ում մենք կմշակենք պատկառելի SEO կայքերի ու ընկերությունների ցուցակ, ինչպես նաև մի քանի խորհուրդ կտանք, թե ինչպես օպտիմալացնել ձեր հիմնական բազան, որպեսզի մարդիկ կարողանան ձեզ գտնել:

7.7 «Ձեր տարածքը»` հետևեք ձեր բառերին

1980-ականների վերջին հաշիվ բացեցի առցանց հայտարարությունների համակարգում, որը կոչվում էր The WELL (Whole Earth ‘Lectronic Link.): The WELL-ն իր ժամանակից առաջ էր գրեթե բոլոր առումներով, սակայն մի բանով այն առանձնանում է նույնիսկ այսօր: Օգտատերերին դիմավորում էին հետևյալ բառերը.

Դուք եք տերը ձեր բառերի:

Խոսքը հիմնականում պատասխանատվության մասին էր, ինչը մենք քննարկել ենք նախորդ գլուխներում և ինչին կանդրադառնանք 9-րդ գլխում: Սակայն այդ խոսքերը նկատի ունեին ևս մեկ բան` բառերի սեփականությունը, որի հանդեպ «The WELL-ը հեղինակային իրավունքի ոչ մի պահանջ չի ներկայացնում, և որ դուք եք պատասխանատու այդ իրավունքներն իրականացնելու համար»: Սակայն այստեղ մի ծուղակ կար. դիցուք` The WELL-ը փակվում էր, ի՞նչ կկատարվեր իմ բառերի հետ: Նրանք կանհետանային: Արագ անցնենք դեպի 2009 թ., երբ «Ֆեյսբուքը» ներկայացրեց մի գործառույթ, որն անմիջապես լայն տարածում գտավ. այն հնարավորություն տվեց օգտատերերին ունենալու URL տեղորոշիչներ` վեբ հասցեներ, ո րոնք ներառում էին նրանց իրական անունները կամ օգտատերերի ընտրած ճանաչելի բառեր: Ես գրանցվեցի, և իմ ֆեյսբուքյան էջը դարձավ http://www.facebook.com/dangillmor` նախկին URL-ի փոխարեն, որը մո տավորապես հետևյալ տեսքն ուներ. http://www.facebook.com/234030i8234x2f: Ես նույնն արեցի «Գուգլում» իմ անձնական էջի համար: Եվ ամեն ինչ արեցի, որ մյուս ամենատարածված սոցիալական ցանցերում և ծառայություններում վերցնեմ dangillmor անունը, եթե հնարավոր է: Օրինակ` դա իմ օգտանունն է «Թվիթերում» և «Սկայպում»: Այսօր գործում են հսկայական թվով ծառայություններ, և ես լուրջ հիմքեր ունեմ փորձելու ստանալ dangillmor անունը հնարավորինս շատ ծառայությունների համար: Պատճառներից մեկը շփոթությունից կամ կիսակեղծիքից խուսափելն է: Ես առանձնապես չեմ անհանգստանում, որ ինչոր մեկն այսկերպ կտիրանա իմ ինքնությանը, սակայն չարժի բախտը փորձել: Դեռ ավելին, երևան են եկել նոր ծառայություններ, որոնք կօգնեն


¸»Ý ¶ÇÉÙáñ 115

ձեզ, երբեմն զգալի վճարի դիմաց, ամրագրելու ձեր ընտրած օգտանունը` պայմանով, որ այն դեռ վերցված չէ տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր կայքերի համար: Սակայն իմ սեփական անունն ամրագրելը բարձրացրեց մի ավելի մեծ հարց` արդյոք իմ անունն իրականում պատկանում է կամ պատկանում էր ի՞նձ այդ ծառայություններից օգտվելիս: Պատասխանը վճռական «ո´չ» է, որովհետև իրականում այն տեղեկությունները, որ ես տեղադրում եմ այլ մարդկանց կայքերում և ծառայություններում, ինձ չեն պատկանում, և այդ տեղեկությունները հատկապես ներառում են այն սնափառ URL-ը, որին ինձ թույլ են տալիս հավակնել: Սա պետք է միանգամայն պարզ լինի: Սակայն երբ «Ֆեյսբուքը» 2008 թ. վտարեց իր օգտատերերից մեկին, դա մինի-փոթորիկ առաջացրեց այն մարդկանց շրջանում, որոնք անտարբեր չեն նման բաներին` հուշելով Դանիել Սոլովին (Daniel Solove) հրապարակել հետևյալ նախազգուշացումը «Համընկնող կարծիքներ» (Concurring Opinions) բլոգում. Դուք գոյություն ունեք «Ֆեյսբուքում» նրա իսկ քմահաճույքով: «Ֆեյսբուքի» աստվածները կարող են վերջ տալ ձեր գոյությանն էլ ավելի անհեթեթ պատճառներով, քան հունական աստվածները: «Ֆեյսբուքը» կարող է վտարել ձեզ, որովհետև ձեր լուսանկարում կապույտ վերնաշապիկով եք, կամ որովհետև ձեզ ընտրել են պատահականորեն, կամ որովհետև ձեր բլոգը կոչել եք «Օրենքից վեր» և ոչ թե «Օրենքից վար»: Մի կողմից` այս կանոնն անվիճելի է թվում: Ի վերջո, դա «Ֆեյսբուքի» վեբ կայքն է: Կայքը պատկանում է նրանց, և նրանք իրավունք ունեն ասելու` ով կարող է օգտվել դրանից և ով` ոչ:

Սակայն մյուս կողմից` մարդիկ հսկայական աշխատանք են կա տարում կայքում առկա իրենց հատկագրերում (profile): Բավական ժամանակ ու ջանք են ծախսում ընկերների ցանց ստեղծելու, տվյալներ ներբեռնելու, հատկագրերը գրելու և լրացնելու համար: Փակելով մարդկանց էջը` նրանցից խլում են նրանց աշխատան քը: Դա նման է նրան, որ ձեր գործատուն ձեզ դուրս անի գրասենյակից և թույլ չտա վերցնել ձեր իրերը: Վտարված մարդիկ պետք է առնվազն հնարավորություն ունենան ստանալու իրենց հատկագրերի բովանդակությունը: Իսկ բոլոր նրանց «ընկերնե՞ րը» տվյալ ցանցում: Մարդիկ բավական ժամանակ են ծախսում` ստեղծելով կապ և չեն կարող հեշտությամբ տեղափոխել իրենց ընկերների ամբողջ ցանցը մեկ այլ վայր:

Այդ միջադեպից հետո «Ֆեյսբուքը» մասամբ փոխեց մոտեցումը օգտատերերի տեղեկությունների օգտագործման հարցում, այդ թվում` թույլ տալով օգտատերերի մուտքը իրենց հիմնական լրահոս այլ կայքերից ու աշխատածրագրերից, սակայն միայն հատուկ եղանակով, որոնք համա -


116 Ø»¹Ç³ÏïÇí

հունչ էին «Ֆեյսբուքի» խիստ կանոններին: «Ֆեյսբուքը» շարունակում է վերահսկել տեղեկությունները, սակայն մեծահոգաբար (հը՜մ) թույլ է տալիս ներբեռնել ձեր ստեղծածը: Այսպիսով իրականությունն այս է. սա «Ֆեյսբուքի» կայքն է, և նրանք ունեն բոլոր իրավունքները պարտադրելու իրենց սեփական` իմաստուն կամ անիմաստ, կանոնները: Արդա՞ր է: Սա դատական համակարգ չէ, և մենք չպետք է նման բան քննարկենք կամ նույնիսկ պատկերացնենք այն այդպես: Կարևորն այստեղ այն է, թե ինչու են օգտատերերն իրենց կյանքն այդքան ի ցույց դնում կայքում: Ենթադրում եմ, որ նրանց մեծ մասը պատկերացում անգամ չունի, որ իրենց տեղադրածը միայն մասամբ է իրենց պատկանում, եթե ընդհանրապես պատկանում է: Երբ մարդիկ այսպես օգտվեն վեբի բազմաթիվ այլ ծառայություններից, նրանք կարող են դժվարությունների հանդիպել ճանապարհին: Դա այն ռիսկն է, որին ինքներս մեզ ենթարկում ենք, երբ հանձնվում ենք աստվածիկների ողորմածությանը:

7.8 Ձեր տիրույթի պատրաստումը

Այնքանով, որքանով հնարավոր է, ես հանդիսանում եմ dangillmor.com համացանցային տիրույթի սեփականատերը: (Ես նաև gillmor.com և մի շարք այլ տիրույթների սեփականատերն եմ, այդ թվում` Mediactive.com-ի, որտեղ էլ տեղադրված է սույն նախագիծը:) Ի՞նչ է տիրույթը: Դա ձեր հասցեն է համացանցում: Ըստ էության, դա մի շարք թվերի վերծանություն է: Dangillmor.com-ն իրականում սա է` 207.58.180.217, որ համակարգիչները ճանաչում են տարիների ընթացքում հաստատված մի շարք համագործակցային համաձայնագրերի միջոցով: Առանց Տիրույթների անվանումների համակարգի կամ DNS-ի (Domain Name System) ցանցը չէր աշխատի: Չպետք է առանձնապես խորանալ դրա մեջ: Ձեզ պետք է միայն գտ նել ռեգիստր` ընկերություն, որը գրանցում է ձեր նախընտրած տիրույթի անվանումը տարեկան վճարի դիմաց: Ռեգիստրներ շատ կան, ներառյալ` «Յահուի» նման խոշոր ընկերություններ, որոնք առաջարկում են գրանցում, ի թիվս շատ այլ ծառայությունների: Կան խոշոր ռեգիստրներ, ինչպիսին է Network Solutions-ը, և կան փոքր ընկերություններ, ինչպիսին է Tucows’ Hover.com ծառայությունը: Ինչպես բոլոր բիզնեսներում, էժանը միշտ չէ, որ լավի հոմանիշն է: Մի քանի ռեգիստրներ վերջին տարիներին փակվել են` լուրջ գլխացավանք ստեղծելով իրենց հաճախորդների համար: «Վիքիպեդիան» առաջարկում է մեծաթիվ հաճախորդներ ունեցող ռեգիստրների ցանկ: Ո՞րն է լավագույն տիրույթի անվանումը: Մարդկանց մեծ մասի համար դա իրենց սեփական անունն է: Եթե կարող եք ստանալ տիրույթ` ԱնունԱզգանուն.com, անպայման վերցրեք այն: Եթե անսովոր անուն ունեք, ապա, ամենայն հավանականությամբ, կարող եք ստանալ: Եթե տարածված անուն է, ավելի դժվար կլինի, բայց կարող եք փորձել .net կամ .org տիրույթները կամ շուկայում առկա շատ այլ տիրույթներից մեկը:


¸»Ý ¶ÇÉÙáñ 117

Հնարավոր է` ցանկանաք բոլորովին այլ տեսակի տիրույթի անվանում, որն արտացոլում է որոշակի հետաքրքրություն: Ինչպե՞ս կարելի է լավ անվանում գտնել: Հակառակ տարածված կարծիքի` բոլոր լավ տիրույթները չէ, որ վերցված են: Ճիշտ է` ես dangillmor.com-ը ստացել եմ վեբի կիրառման առաջին տարիներին (և հիմարաբար չեմ ամրագրել այլ անվանումներ, որոնք արժեքավոր դուրս եկան, որովհետև երևակայությունս չբավարարեց հասկանալու, թե ինչ շուկա են դառնալու տիրույթների անվանումները): Սակայն 2008-ին, երբ Արիզոնայի նահանգային համալսարանի Թվային մեդիայի ձեռներեցության Նայթ կենտրոնի (Knight Center for Digital Media Entrepreneurship) համար տիրույթի մի լավ անվանում էի փնտրում, startupmedia.org անվանումն ազատ էր: Ես հավատացած չեմ` արդյոք ձեզ պե՞տք է dot-com, այսինքն` հասցե, որն ավարտվում է այսպես` .com, թե բավակա՞ն է նաև .org (որպես կանոն` շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար), .net կամ որևէ այլ, այսպես կոչված` «բարձր մակարդակի» տիրույթ: Հիմա այդպիսիք շատ են, ներառյալ` .me-ն, որը նախատեսված է անձնական կայքերի համար: Առայժմ խորհուրդ կտամ ընտրել տարածված տիրույթներից մեկը (ես կխուսափեի .info-ից, որը կարծես կեղծարարների սիրելի տիրույթներից է): Եթե որևէ տիրույթի անվանում ունեք ձեր մտքում, ամենահեշտ ձևը պարզելու` արդյոք այն արդեն վերցվա՞ծ է, այցելեք համապատասխան առցանց ռեգիստր և փորձեք ձեռք բերել այն: Դուք անմիջապես կիմանաք` արդյոք այն զբաղվա՞ծ է: Որոշ ռեգիստրներ առաջարկներ են անում, այդ թվում` առնչվող անունների վերաբերյալ: Սակայն տիրույթի անվանում գտնելու իմ նախընտրած տարբերակը վեբի խելացի ծառայություններից մեկից օգտվելն է, որը հնարավորություն է տալիս խաղալու բառերով ու անուններով` խառնելով ու համակցելով դրանք, մինչև գտնվի հարմար մի բան: Իմ նախընտրածներից է NameStation.com-ը, որը հնարավորություն է տալիս խաղալու ամենատարբեր կոմբինացիաներով, մինչև գտնեք ձեզ հարմար անվանում, ու նաև ստուգում է` արդյոք այն ազա՞տ է:

7.9 Հոսթինգ

Տիրույթը ստանալուց հետո պետք է որոշեք, թե որտեղ այն տեղակայել (to host): Սա նշանակում է գտնել մի ծառայություն, որն ապահովում է սպասարկիչներ (servers) և թողունակություն (bandwidth): Բազմաթիվ ռե գիստրներ երկու ծառայությունն էլ առաջարկում են, և դա անշուշտ ամենահեշտ տարբերակն է: Ընտրության համար կան հարյուրավոր հոսթինգ ընկերություններ: Խնդիրն այն է, որ գտնեք այնպիսին, որը բավարարում է ձեր պահանջները և առաջարկում է գնի, հուսալիության ու սպասարկման լավագույն համադրությունը: Ինչ վերաբերում է ռեգիստրներին, ապա ընտրությունը մեծ է` «Յահուի» նման ընկերություններից մինչև ոչ մեծ ծառայությունները, ինչպես այն մեկը, որից ես եմ օգտվում` ճանաչելով ու վստահելով սեփականատիրոջը: Լավ հոսթինգ ընկերությունը հեշտ ուղիներ կընձեռի ձեր կայքն իր


118 Ø»¹Ç³ÏïÇí

սպասարկիչների վրա ստեղծելու համար: Իմ հոսթինգ ընկերությունը, օրինակ` ինձ համար WordPress-ում բլոգ է ստեղծելու և տրամադրելու է առցանց գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս ստեղծելու կայքեր` օգտվելով Drupal-ից և շատ այլ, ավելի ճկուն բովանդակության կառավարման համակարգերից` CMS-ներից: Կստանաք նաև էլփոստի ծառայություն, երբ գրանցվեք այդ ընկերություններից մեկում: Դա ունի իր առավելությունը: Փոխանակ օգտվելու այն էլփոստից, որը գործում է իմ բնակության վայրում Համացանց մատակարարող ընկերության (Internet Service Provider - ISP) տիրույթում, ես այն ստեղծում եմ dangillmor.com հասցեով, տիրույթ, որն ինձ հետ է, նույնիսկ եթե տեղափոխվում կամ փոխում եմ ISP-ները: Իհարկե, Gmail-ի և «Յահուի» նման ծառայությունները նաև տրամադրում են դյուրատարության հնարավորություն, սակայն ես գերադասում եմ պահել իմ փոստային արխիվները (այն ուղերձները, որ որոշում եմ պահպանել` բոլորից հեռու) իմ համակարգիչների վրա և ոչ թե ուրիշների: Կարող է թվալ, թե հոսթինգը գլխացավանք է: Ինչ-որ առումով` կարող է և այդպես է: Սակայն դուք կարող եք շատ չխորանալ դրա մեջ, եթե պարզապես ցանկանում եք ստեղծել պարզ մի ծրագրակազմ հիմնական բազայի համար: Օրինակ` կարող եք ստեղծել բլոգ WordPress.com-ում, որն առաջարկում է բլոգային հոսթինգ ծառայություններ և ապահովում է բարձր ճկունություն արտաքին տեսքի ու հարմարավետության առումով, թեև կարող եք նույնիսկ էլ ավելին ստանալ, եթե հարմարեցնեք WordPress-ի (կամ այլ CMS-ի) ձեր տարբերակը: Ապա` ձեր բլոգը ստեղծելուց հետո կարող եք կապել այն ձեր անձնական տիրույթի հետ, ինչը վճարովի ծառայություն է: Ձեր տիրույթի հասցեով եկածները կտեսնեն բլոգը, որը կառավարվում է WordPress-ի կողմից, սակայն նրանք կտեսնեն դա որպես ձեր սեփական տիրույթի մաս: Եթե այդպես անեք, ապա անպայման ունեցեք պահեստային սարք (backup drive), որը կանոնավոր կերպով կպահեստավորի ձեր բոլոր տվյալները:

7.10 Տեղեկությունների անվտանգություն

Ես հենց նոր էլփոստով գրքի այս գլուխն ուղարկեցի ինքս ինձ: Կարող եք ինձ անվանել մոլագար կամ պարզապես ուշադիր անձնավորություն, բայց ես դարձել եմ տվյալների շարունակ, կանոնավոր պա հեստավորման ջատագով: Եվ երբ գրառումներ եմ անում այլ մարդկանց կայքերում, փնտրում եմ ուղիներ, թե ինչպես կարող եմ հեռացնել այն, ինչ տեղադրել եմ:

Պահեստավորում

Եթե դուք չեք պահեստավորում ձեր տվյալները, ուրեմն հիմար եք: Ներեցե´ք կոպիտ լինելու համար, բայց այս մեկը ՙլավ կլիներ հետևել՚ խորհուրդների շարքից չէ:


¸»Ý ¶ÇÉÙáñ 119

Իմ փորձը բավականին պարզ է: Ես «կլոնավորում» եմ իմ համակարգչի կոշտ սկավառակը (hard drive), այսինքն` անում եմ դրա ճշգրիտ պատճենը շաբաթը մեկ: Ամեն օր պահեստավորում եմ իմ ընթացիկ աշխատանքային նիշքերը: Էլփոստով ուղարկում եմ իմ սևագրություններն ինձ: Ու նաև աչքի եմ անցկացնում առցանց պահեստավորման ծառայությունները` պահպանելով կատարածս աշխատանքը` ինչպես հիմա ասում են, ՙամպի՚ (cloud) մեջ, ինչը ներկայումս մեծ տարածում է գտնում գիտակների շրջանում: Նույնիսկ այս ռեժիմով ես, միևնույնն է, հաջողեցնում եմ կորցնել որոշ նյութեր, երբ հիմնականում որևէ տեքստի վրա աշխատելիս (այո´, «Մայքրոսո´ֆթ», ես քեզ նկատի ունեմ) պարբերության մեջտեղում ՙկախվում՚ է, և փոփոխությունները, որ իմ կարծիքով պահպանել էի, կորչում են: Նման բաները շատ հաճախակի չեն, բայց դա զայրացուցիչ է և գործընթացի մաս է կազմում: Որպեսզի նման բաներ ավելի քիչ պատահեն, կարելի է ավելի շատ սևագրեր պատրաստել առցանց` Goօgle Docs-ի նման ծառայությունների միջոցով: Ամեն ինչ ՙամպի՚ մեջ պահպանելու վտանգն այն է, որ երբեմն նույնիսկ հուսալի համարվող ընկերությունները կորցնում են նյութերը: («Մայքրոսոֆթին» պատկանող շարժական տվյալների մի ծառայություն, որը իրավամբ կոչվում էր Danger («Վտանգ»), հենց այդպիսի մի խնդիր ունեցավ 2009 թ. կեսին:) Մենք այս գրքի խմբագրման մի մասն արել ենք Goօgle Docs-ում` առանց որևէ ՙդժբախտ պատահարի՚, բայց ես զգուշանում էի և ամեն դեպքում հաճախ ներբեռնում էի Mediactive գրքի նիշքը համակարգիչ: Ձեր բլոգը և հիմնական բազայի այլ նյութերը հավանաբար գտնվում են վիրտուալ «ամպում՚: Պետք է ճշտեք ձեր հոսթինգի մատակարարից և համոզվեք, որ պարբերաբար պահեստավորումներ են անցկացնում: WordPress-ը, Drupal-ը և այլ փաթեթներ առաջարկում են տվյալների պա հեստավորման ընտրանքներ` սպասարկիչի վրա կամ ձեր սեփական հա մակարգչում ներբեռնելու հնարավորությամբ: Իմ նախկին գործատուն իմ բլոգային գրառումների ամբողջ արխիվը ոչնչացրել էր, այն էլ ոչ թե մեկ, այլ երկու անգամ: Առաջին անգամ` 2001-ին, պատճառը ծրագրային հարթակի փոփոխությունն էր` գումարած ընկերության թյուր պատկերացումը, թե ինչ է իրենից ներկայացնում վեբը: Արխիվի ոչնչացումն ինձ ափերիցս հանեց և հիմա էլ հանում է: Երկրորդ անգամ երբ դա տեղի ունեցավ 2005 թ., ես հեռացա Knight Ridder-ից. պատճառաբանումն այն էր, թե սպասարկիչի պահպանումը շատ թանկ էր, ինչն ինձ կրկին ապշեցրեց որպես արտառոց բան: Սակայն նրանք իրավունք ունեին ջնջելու դա, նույնիսկ եթե իմ կար ծիքով բացարձակ սխալ բան էին անում: 2009-ին մենք դրա մի զգալի մասը հետ ստացանք և վերականգնեցինք Knight Ridder-ի բլոգի նյութերի մեծ մասը Bayosphere.com կայքից (դա ուրիշ պատմություն է, որին այստեղ չեմ անդրադառնա, բայց դուք կարող եք այն կարդալ կայքում): Նախագծի շարժառիթ հանդիսացավ բլոգների պատմաբան Ռուդոլֆ


120 Ø»¹Ç³ÏïÇí

Ամմանի (Rudolf Ammann) իրականացրած համացանցի դիտարկումը, ով օգտագործել է հրաշալի առցանց արխիվը` բազմաթիվ վաղ հրապարակումներ հայտնաբերելու համար: Արդյունքում` գլխումս հարց ծագեց` արդյոք հնարավո՞ր կլինի վերականգնել ավելին կամ կորածների մեծ մասը: Փիթ Քամինսկին (Pete Kaminski)` իմ բարեկամն ու տեխնոլոգիաների մեծ գիտակ, ստանձնեց այդ գործը: Նա անհավատալի գործ կատարեց` անցկացնելով որոնում, պրպտելով, փորփրելով և այլ կերպ արխիվից հանելով այն ամենը, ինչ հնարավոր էր: Գործը տակավին ավարտված չէ: Մենք փնտրում ենք EJournal-ի պակասող մասերը: Տասնյակ, թերևս, հարյուրավոր հրապարակումներ դեռևս չեն գտնվել և գուցե կորել են ընդմիշտ: Այս փորձառությունն ինձ համար լավ դաս եղավ: Ես այլևս ամբողջությամբ չեմ ապավինում ուրիշների բարեհաճությանը, այդ թվում` գործատուների` ինքս առավել պաշտպանված դարձնելով այն, ինչ ստեղծել եմ: Ես փորձում եմ ապավինել ինքս ինձ:

7.11 Փոխադրելի տվյալներ

Երբ WordPress.com-ում բլոգ բացեք, կբացահայտեք մի հրաշալի բան, եթե բավականաչափ խորանաք համակարգի կարգավորման մեջ: Կարող եք տվյալները վերցնել ձեզ հետ, եթե որոշեք լքել տվյալ հարթակը: WordPress-ն առաջարկում է պահեստավորման համակարգ, որը ներառում է մեթոդ, թե ինչպես կարող ես էլփոստով ուղարկել բովանդակության ամբողջ շտեմարանն ինքդ քեզ կանոնավոր ընդմիջումներով, իսկ բաց կոդով WordPress-ի համայնքը թողարկել է բազմաթիվ ներդիրներ` այս և նման գործընթացները հեշտ ու հուսալի դարձնելու համար: Նույնիսկ երբ կարող եք հեշտությամբ ստանալ ձեր տվյալները որևէ կայքից կամ ծառայությունից, դա չի նշանակում, որ այլևս խնդիրներ չեք ունենա: WordPress-ի շտեմարանի ներբեռնումը միայն առաջին քայլն է, եթե ուզում եք փոխադրել այն մեկ այլ բլոգային ծրագրակազմի համա կարգ: Դա կարելի է անել, սակայն ոչ միշտ հեշտությամբ: Այդուհանդերձ, WordPress-ի համայնքը լրջորեն է վերաբերվում այս հարցին և աջակցություն է առաջարկում մի շարժման, որը թափ է առնում բազմազան կայքերի ու ծառայությունների (որտեղ մենք հրապարակում ենք տեքստ, նկարներ, տեսանյութեր և այլն) այս դարաշրջանում: Այդ շարժումը ցանկանում է դարձնել մեր տվյալները փոխադրելի, որպեսզի փակի տակ չմնանք ինչ-որ մեկի համակարգում կամ տիրույթում: Ընդհանրապես, երբ օգտվում եք ուրիշների ծառայություններից, պետք է միշտ համոզվեք, որ կարող եք դրած նյութերը տեղափոխել: Պետք է նաև պահեք ձեր ներբեռնած նկարների ու տեսանյութերի պատճենները:


7.12 Տեր լինել սեփական պատվին

¸»Ý ¶ÇÉÙáñ 121

Մենք դեռևս պատկերացում չունենք, թե ինչ է նշանակում հիմնականում ֆիզիկական անձանց համար ապրել կիսահրապարակային կյանքով թվային դարաշրջանում: Մենք դա պարզելու ենք գալիք տարիների, նույնիսկ տասնամյակների ընթացքում: Բայց գիտենք, որ մե´նք պետք է բնորոշենք ինքներս մեզ կամ էլ ենթարկվենք ուրիշների կողմից բնորոշվելու ռիսկին: Նրանք դա կանեն ամեն դեպքում, սակայն եթե ինքներս չներկայացնենք մեր տարբերակը` թե ով ենք մենք, կկորցնենք այդ հնարավորությունը:


Գլուխ 8

Ձեռներեցները կփրկեն լրագրությունը, և դու կարող ես նրանցից մեկը լինել

Այս գլխի վերնագիրը ձեզ վախեցրե՞ց: Մի´ վախեցեք, բայց պիտի խնդրեմ մի փոքր ավելի լայն մտածել հաջորդ էջերը ընթերցելիս: Այս գլխում ես ցանկանում եմ քննարկել, նշել և մտորել այն մասին, թե ինչպես է լրագրությունը մուտք գործում նոր ժամանակաշրջան: Մենք սլանում ենք առաջ, որովհետև բազմաթիվ մարդիկ փորձում են նոր գաղափարներ և դրանց շուրջ ստեղծում են նորահիմ ձեռնարկություններ: Միգուցե դուք լինեք նրանցից մեկը` ինչ մակարդակով էլ խիզախեք մուտք գործել այս ոլորտ` լինի բլոգ մի ոլորտի մասին, որտեղ կլինեք լավագույնների շարքում, համայնքային խումբ, տեսանյութերի էջ կամ որևէ այլ բան, որին նվիրված եք ամբողջ հոգով: Հնարավոր է` ցանկանաք մի քիչ գումար վաստակել դրանով, կամ էլ ձեր միակ մղումը կարող է լինել ձեր համայնքին օգնելը: Հիշե´ք, որ այդ ոլորտ մուտքի արգելքը մոտ է զրոյին, և դուք ոչ մեկի թույլտվության կարիքը չունեք: Նույնիսկ եթե մտադիր չեք զբաղվել վերոհիշյալներից և ոչ մեկով, ստորև ներկայացվածն օգտակար կհամարեք հետևյալ պատճառով. ձեռներեցությունը (entreprenership) լրագրության ապագան է, ըստ էության` գրեթե բոլոր նախաձեռնությունների ապագան, ուստի մենք բոլորս պետք է հասկանանք, թե ինչպես է այն գործում ընդհանրապես և կոնկրետ այս պահին: Այս տողերը կարդալիս խնդրում եմ չմոռանալ մտապահել հիմնական մեդիակտիվ սկզբունքները: Եթե մենք ազնիվ նպատակներ չհետապնդենք մեր նախաձեռնություններում, մեր ամբողջ նորարարությունը կձա խողվի:

8.1 Մարգարեական կանխատեսում և անտեսված խորհուրդ

Վերջին տասնամյակների ամենահաջողակ ձեռներեցների մի մասը տեխնոլոգիաների ոլորտից է: Արդի ժամանակների ամենափայլուն ձեռնե րեց առաջնորդներից մեկը Անդի Գրոուվն է (Andy Grove)` Սիլիկոնային հովտի հսկա «Ինթել քորփորեյշնի» (Intel Corp.) համահիմնադիրներից մեկը (նա եղել է ընկերության գործադիր տնօրենն ու նախագահը): 1980ականներին նրա գլխավորությամբ ընկերությունը կտրուկ շրջադարձ կատարեց, երբ նա իր գործընկերների հետ փոխեց «Ինթելի» մասնագիտա ցումը` անցում կատարելով համակարգչային հիշողությունից, որտեղ նրանք տանուլ էին տալիս ասիացի մրցակիցներին, դեպի կենտրոնական


124 Ø»¹Ç³ÏïÇí

մշակիչների (processor) չիփերը, որոնք դարձան ամբողջ աշխարհի անհատական համակարգիչների հոգին: Այդ քայլով, որի հանճարեղությունը պարզ դարձավ միայն շատ ավելի ուշ, Գրոուվն ապահովեց «Ինթելի» ապագան` առնվազն առաջիկա մի քանի տասնամյակի ընթացքում, և ապահովեց իր սեփական տեղը` որպես Ամերիկայի խոշոր ձեռներեց առաջնորդներից մեկը: Գրոուվը, որը նաև գրում ու դասավանդում է, անկեղծորեն հավատում է լրագրության կարևորությանը և երբեք չի ամաչում իր կարծիքը հայտնելուց: Դա երբեք ավելի պարզ չէր եղել, քան 1999 թ. ապրիլին, երբ նա բեմ ելավ Թերթերի խմբագիրների ամերիկյան ընկերակցության (American Society of Newspaper Editors (ASNE)) ամենամյա հավաքի ժամանակ, որն այդ տարի անցկացվում էր Սան Ֆրանցիսկոյում: Ժամանակին Սիլիկոնային հովտի ամենակարդացվող օրաթերթի` ՙՍեն Ջոս Մերկուրի նյուզի՚ նախկին խմբագիր Ջերի Քեփոսի (Jerry Ceppos) հետ զրույցում Գրոուվը զգուշացրեց խմբագիրներին, որ նրանց ժամանակը սպառվում է, որ լրագրերին սպառնում է ֆինանսական սնանկություն: Նա առաջինը չէր, որ նման զգուշացում էր անում, և ոչ էլ վերջինը: Սակայն այն, թե ինչ աստիճանի նա անտեսվեց, ուսանելի և տխուր դաս է: ASNE-ի համաժողովում նա այս ուղերձը փոխանցեց խմբագիրներին. Դուք այնտեղ եք, որտեղ գտնվում էր «Ինթելը» երեք տարի առաջ` տանիքը մեր գլխին փլվելուց առաջ: Դուք շարժվում եք դեպի ռազմավարական անկման կետ, և դա պարզ կդառնա, միգուցե, երեք տարի հետո… Իսկ տեխնոլոգիաների ոլորտի իմ փորձը ցույց է տալիս, որ դուք չեք կարող փրկվել ռազմավարական անկման կետից: Դուք կարող եք ավելի խոր թաղվել այն ճահճի մեջ, ուր ուղղվում եք, սակայն կարող եք ապահովել ելքը այնտեղից ներդրումների միջոցով: Շատ հետաքրքիր է, թե լրագրողական բիզնեսի պատասխանատուներից քանի՞սն են գիտակցում դա:

Գրոուվը ճիշտ էր ուղեգծի առումով, սակայն մի քիչ ժամանակից ա ռաջ էր: Նա նույնիսկ ավելի ճիշտ էր ոլորտի հնարավոր արձագանքի ա ռումով` ծախսերի կտրուկ կրճատում, ներդրումների կտրուկ նվազում և, ամենակարևորը` ձեռներեցային մտածողության արժևորման անկարողու թյուն: Ինչպես են փոխվել ժամանակները: Ձեռներեցային (entrepreneurial), մեկնարկային մշակույթը մեծապես ներթափանցել է լրագրություն, որովհետև շատ-շատերը փորձում են նոր բաներ և հիմնականում ոչ թե խոշոր ձեռնարկություններում, այլ խոստումնալից ապագա ունեցող ընկերություններում: Որովհետև փորձարարությունը թվային դարաշրջանում ամենևին թանկ չէ, և որովհետև մենք արդեն կարողանում ենք տեսնել նոր ձևավորվող երևույթների ուրվագծերը: Թեև այդ անցումը անկազմակերպ կլինի, մենք շարժվում ենք դեպի նոր դարաշրջան մեդիայի ու լրագրության ոլորտում: Անշուշտ, մենք կորցնում ենք որոշ բաներ, որ մեզ պետք են, առնվազն` ժամանակավորապես:


¸»Ý ¶ÇÉÙáñ 125

Սակայն ես լավատեսորեն եմ տրամադրված, որովհետև եթե ճիշտ կատարենք այդ անցումը, կունենանք ավելի բազմազան ու կենսունակ մեդիա էկոհամակարգ: «Մենք» ասելով` ես նկատի ունեմ ձեզ, ինձ և բոլորին: «Էկոհամակարգը» և «բազմազանությունը» այս պարագայում առանցքային բառերն են: Մոնոմշակույթների վտանգները` համակարգեր, որոնցում չկա բազմազանություն, կամ այն շատ փոքր է, շատ հստակ գիտակցվում են, թեև դրանք դեռևս գոյություն ունեն շատ ոլորտներում, ինչպես ժամանակակից գյուղատնտեսության և ֆինանսների ոլորտները: Քանի որ մոնոմշակույթներն իրենց բնույթով անկայուն են, դրանց ձախողման դեպքում հետևանքները լինում են աղետալի, ինչպես ականատես եղանք 2008 թ. «Ուոլ սթրիթի» փլուզման ժամանակ: Հակառակ դրան, ձախողումներն այդչափ չեն սպառնում բազմազան էկոհամակարգերին, քանի որ դրանք սովորաբար ավելի փոքր են և փոխարինվում են նոր արդյունավետ համակարգերով: Բազմազան ու կենսունակ կապիտալիստական էկոնոմիկայում ձեռնարկությունների սնանկացումը ողբերգություն է միայն այդ ձեռնարկություններում անմիջականորեն ներգրավվածների համար, սակայն այն, ինչ ավստրիացի տնտեսագետ Յոզեֆ Շումպետերը (Joseph Schumpeter) կոչում է «ստեղծարարության քննադատական վերլուծությունը» (creative destruction)` ենթադրելով, որ մենք ունենք առաջ շարժվելու արդար և կիրարկելի կանոններ բոլորի համար, ապահովում է էկոնոմիկայի երկարաժամկետ կայունությունը: 1-ին գլխից հիշեք, որ լրագրողական էկոհամակարգում վերջին կես դարի ընթացքում գերիշխում էին փոքրաթիվ հսկա ընկերություններ: Այդ ձեռնարկությունները, որոնք ունեին պետական օժանդակություն և իրենց չափերով պայմանավորված` արտադրական արդյունավետություն, վերահսկում էին շուկան և ավելի ու ավելի էին մեծանում: Համացանցը զարգացնող տեխնոլոգիաների և ավանդական լրատվական բիզնես մոդելի (մեծապես կախված գովազդի վաճառքից) բախումն աղետալի էր մեծ ընկերությունների համար: Սակայն արդյոք այն աղետալի՞ է այն համայնքների ու հասարակու թյունների համար, որոնց սպասարկում են այդ մեծ ընկերությունները: Մոտ ապագայում` հազիվ թե, հատկապես երբ դիտարկում ենք Մեծ լրագրու թյան դերը իբրև դիտորդի (watchdog) (որքան էլ գերիշխող ընկերություն ներն անբավարար կատարած լինեն այդ դերը): Սակայն մտահոգված կողմը հակված է ենթադրելու, որ մենք չենք կարողանա փոխարինել այն, ինչ կկորցնենք: Նրանք հավատ չեն ընծայում շուկայի վրա հիմնված բազ մազան էկոհամակարգի վերականգնող ուժին, որովհետև դրա մասը լինելու փորձ չունեն կամ գրեթե չունեն: Այն բազմազանությունը, որ սպասում է մեզ ապագայում (իրականում, այն արդեն հասնում է մեզ), պարզապես շշմեցուցիչ է: Երբ մենք բոլորս սկսենք ավելին պահանջել մեր տեղեկատվական աղբյուրներից և ինք ներս ստեղծենք վստահելի տեղեկատվություն, մեր ուզած բոլոր ընտրանքները կհայտնվեն մեր ձեռքերում: Եվ հիշեք. աշխարհի ամենամեծ ընկերությունները սկսվել են անհատ մարդկանց գաղափարներից: Գուցե ձեր գաղափարներն էլ մի օր այդպի-


126 Ø»¹Ç³ÏïÇí

սին դառնան: Նույնիսկ եթե այնքան էլ չեք հավատում դրան, մի´ որոշեք, որ չպետք է փորձեք: Եվ ահա թե ինչու:

8.2 Փորձարարությունը թանկ չէ

Թվային միջավայրում նոր գաղափարների փորձարկման արժեքը ձգտում է զրոյի: Դա նշանակում է, որ շատ-շատերը կփորձարկեն, և արդեն փորձարկում են, առկա հնարավորությունները: Քլեյ Շիրքին խորությամբ վերլուծել է այս երևույթը: Նա մատնանշում է Sourceforge-ի դասը` կայք, որտեղ բաց կոդով ծրագրակազմեր մշակողները հրապարակում էին նախագծեր, որ ուրիշները ներբեռնեն, վերլուծեն, և, ինչպես հեղինակները հուսով էին, բարելավեն, իսկ ոչ մասնագետները` ներբեռնեն և օգտագործեն: Քլեյը նշում է, որ Sourceforge-ի նախագծերի գերակշիռ մասը` ցանկացած տեսանկյունից, ձախողվել է: «Ուինդոուզ» (Windows) օպերացիոն համակարգում կիրառվող 150.000-ից ավելի նախագծերից ամենահաջողվածներն ունեն տասից մինչև հարյուր միլիոնավոր ներբեռնումներ: Սակայն եթե իջնեք ցուցակով, ապա նույնիսկ լավագույն 25 տոկոսի մեջ շատերն ունեն 1000 ներբեռնումից փոքր ցուցանիշ, ինչը գործնականում գրեթե համարժեք է զրոյի: (Բոլոր նախագծերի ավելի քան մեկ երրորդի դեպքում ոչ ոք անգամ ջանք չի գործադրել նայել, առավելևս` օժանդակել կամ ներբեռնել այդ ծրագրակազմերը:) Բայց այդ տասնյակ հազարավոր ձախողումներն ինքնին թանկ չեն և միջավայր են ապահովում փոքրաթիվ, սակայն կենսականորեն անհրաժեշտ հաջողությունների համար: Ի՞նչ է սա ենթադրում: Ահա թե ինչ է Քլեյը 2007 թ. գրել «Հարվարդ բիզնես ռեվյու» (Harvard Business Review) պարբերակա նում. Ձախողումների ցածր արժեքը նշանակում է, որ լավ գաղափար ունեցող ինչ-որ մեկը կարիք չունի համոզելու մեկ ուրիշին թույլտվություն ստանալ փորձարկելու դրանք. գաղափարի ու գործողության միջև շատ քիչ ինստիտուցիոնալ արգելքներ կան:

Նույն կերպ այն հետազոտական աշխատանքը, որ լրատվական կազ մակերպությունները պետք է անեին տարիներ առաջ, այժմ հիմնականում համընդգրկուն բնույթ ունի: Այո´, որոշ գործեր արվում են լրատվական կազմակերպությունների ներսում, սակայն մեծ մասն այնտեղ չի արվում, իսկ ապագայում այն չի արվելու: Դա կարվի համալսարաններում, կազմա կերպությունների լաբորատորիաներում, ավտոտնակներում և խոհանոցի սեղաններին: (Կուզեի, որ լիներ ավելի կազմակերպված ձև` գտնելու և կիսվելու, թե ինչ է կատարվում այս ոլորտում, և 11-րդ գլխում ես նկարագրում եմ ճիշտ այդպես անելու գիտական մոտեցումը:) Այլ խոսքով` ձեզ ոչ միայն պետք չէ որևէ թույլտվություն մեդիա արտադրելու համար, ձեզ դրա համար շատ փող էլ պետք չէ: Սա է պատճառը, որ ես այդքան լավատեսորեն եմ տրամադրված մեդիայի և լրագրության ապագայի նկատմամբ:


¸»Ý ¶ÇÉÙáñ 127

8.3 Ավանդական լրատվամիջոցների փորձարկումները

Թեև ես նվազ լավատես եմ ավանդական լրատվական կազմակերպությունների` փոխվելու պատրաստակամության կամ ունակության հարցերում, որոշակիորեն չեմ ցանկանում նրանց վրա խաչ քաշել: Նրանք ոչ միայն անհրաժեշտ են, երբ անում են իրենց գործն այնպես, ինչպես հարկն է, այլև նրանց մեծ մասը դեռևս աշխատում է շահույթով: Ավելին, ավանդական լրատվամիջոցները դեռ նոր են սկսել փորձարարությամբ զբաղվել և զարմանալի բաներ են անում: Մենք դրանցից շատերին անդրադառնում ենք Mediactive.com կայքում: Սակայն այդ փորձերի մեծ մասը վերաբերում է լրագրությանը: Բիզնես նորարարություննե՞ր: Ոչ այնքան: Սակայն նույնիսկ այստեղ կան գաղափարների առկայծումներ` հիմնականում ղեկավարների աշխատասենյակներում ծագած կատարյալ խուճապի հետևանքով: 2009 թ. վերջին, օրինակ` լրատվական ընկերությունների ղեկավարները կաշվից դուրս էին գալիս, որպեսզի ապացուցեն իրենց վճռականությունը վճար սահմանելու այն ամենի համար, ինչ իրենք, ենթադրաբար, տալիս էին անվճար: (Ոչինչ, որ նրանք դա, փաստորեն, անում էին տասնամյակներ շարունակ, ինչպես նշել ենք 1-ին գլխում:) Իմ արձագանքը դրան սա էր. «Գրողը տանի, այո´, փորձե´ք»: Մինչ ես գրում եմ այս տողերը, «Նյու Յորք թայմզը» կարծես հայտնվել է, ինչպես մարդիկ են անվանում նման համարձակ նախաձեռնությունները, «վճարովի պատ» (pay wall) հրապարակելու շեմին: Ես թերահավատ եմ, որ «վճարովի պատերը» (հիմնականում) կհաջողեն: Չափից ավելի անվճար բովանդակություն կա, և չափազանց փոքր է բովանդակության տարբերությունը, որի համար լրատվական գործակալություններն ուզում են վճար ստանալ: Սակայն կան բավականաչափ վկայություններ, որ մարդիկ կվճարեն մասնագիտական բովանդակության համար, որի կարիքը, իրենց կարծիքով` ունեն: Օրինակ` ես բաժանորդագրվել եմ «Ուոլ սթրիթ ջորնալի» և «Քնսյումեր ռիփորթսի» առցանց համարներին, և քանի դեռ դրանց բաժանորդագրության գները համեստ են, կշարունակեմ դա անել: Ամսագրերն ու որոշ թերթեր աշխատում են այնպիսի ձևաչափով ու բիլինգային համակարգով, որ հնարավոր լինի կապել շարժական սարքերին: Հաջողություն եմ մաղթում նրանց: 2009 թ. սկզբին ես փորձեցի մի փոքր փոխել իրավիճակը` առաջարկելով, որ մի քանի առաջատար լրատվական կազմակերպություններ կարող են վճար սահմանել իրենց արտադրանքի համար, եթե միավորվեն: «ԲոինգԲոինգի» բլոգում ես հարց բարձրացրի.

Ի՞նչ տեղի կունենար, եթե որոշ առաջատար անգլիալեզու լրա տվամիջոցներ պարզապես միավորվեին և վճար սահմանեին իրենց օրվա լուրերի և քաղաքականության, տնտեսագիտության և այլ տեղական/միջազգային թեմաների շուրջ մեկնաբանություն ների համար: Այսինքն` ի՞նչ կլիներ, եթե նրանք միավորվեին` ցանկալի արդյունքի հասնելու համար և հրապարակելուց հետո


128 Ø»¹Ç³ÏïÇí

մի քանի օրվա ընթացքում իրենց լրատվության մեծ մասը համացանցում չտեղադրեին, իսկ հետո արխիվները դարձնեին ազատ հասանելի:

Առաջատար լրատվամիջոցների իմ ցուցակում ընդգրկված էին «Նյու Յորք թայմզը», «Ուոլ սթրիթ ջորնալը», «Վաշինգտոն փոստը», «Ֆայնենշլ թայմզը» (Financial Times), «Իքոնոմիսթը», «Աթլանթիք մանթլին» (Atlantic Monthly), «Վաշինգտոն մանթլին» (Washington Montly) և «Նյու Յորքերը». «Ես չգիտեմ այդ կազմակերպությունների լրատվությանը տրամադրվող տարեկան համախառն ծախսերը, սակայն կզարմանամ, եթե դա հասնի նույնիսկ 750 միլիոն ԱՄՆ դոլարի,- ասացի ես: - Եկեք մի քիչ խենթանանք և կլորացնենք դա մինչև 1 միլիարդ դոլար, որպեսզի կարողանանք վճարել փաստաբաններին, վեբ արտադրողներին, հաշվապահներին և այս գործողության մաս կազմող մի շարք այլ մարդկանց»: Միաձուլված ձեռնարկությունը կկարողանար դրանից շատ ավելին վաստակել շաբաթական համեստ` 10 դոլար վճարող 2 միլիոն բաժանորդներով: Բնականաբար, իմ այս գաղափարն արժանացավ մի շարք առարկությունների: Բայց ես մի բան գիտեմ` ես ուրախությամբ կվճարեի այդպիսի ապրանքի համար:

8.4 Կառավարության միջամտությունը

Որոշ խոշոր լրատվական կազմակերպություններ և իրենց կորպորատիվ մայր ընկերությունները, ցավոք, կառչել են մի շատ ավելի մտահոգիչ, հակակապիտալիստական հասկացությունից` կառավարության (կարդա` հարկատուների) օգնությունից: Նրանք բարձրացրել են հեղինակային իրավունքի մասին օրենքների փոփոխության հարցը, որպեսզի կանխեն, ինչպես իրենք են ասում` «անվճար մասնակցությունը»` հասկացություն, երբ առցանց մեդիա կուտակիչները օգտվում են այլ աղբյուրների տեղեկություններից` դրա դիմաց ոչինչ չտալով: Նրանք խոսել են նաև ուղղակի լրավճարների և շատ այլ բաների մասին: Կառավարության օժանդակությունը երկար պատմություն ունի` ներառելով, սակայն չսահմանափակելով, հեռարձակող ընկերությունների համար եթերից օգտվելու արտոնագրերը, ինչպես նաև փոստային լրավճարները` թերթերն ու ամսագրերը փոստով առաքելու համար: Սակայն այսօր ասպարեզում առկա առաջարկների մեծ մասն անհեռատես և նույնիսկ անարդյունավետ է: Պետք է նախ թույլ տալ շուկային գործել, և հետո միայն եզրակացնել, որ հարկատուների միջամտությունը որևէ ձևով անհրաժեշտ է: Սա չի նշանակում, թե քաղաքական գործիչներն ու պետական պաշ տոնյաները չեն կարող բարեփոխել լրատվամիջոցների վրա ազդող առանցքային օրենքներն ու կանոնակարգերը: Հեղինակային իրավունքի և մի շարք այլ ոլորտներում, մասնավորապես, լայնաշերտ համացանցի քաղաքականության, կարելի է շատ ավելի լավ արդյունքների հասնել: Ես կանդրադառնամ այդ հարցին 11-րդ գլխում:


8.5 «Նորահիմ մշակույթ» (The Startup Culture)

¸»Ý ¶ÇÉÙáñ 129

Ո՞րն է ձեռներեցության էությունը: Որտեղ էլ իրականացնեք ձեռներեցություն` որևէ ընկերության տանիքի տակ թե նրանից դուրս, ահա մի քանի հիմնական առանձնահատկություններ (շարադրվածի մեծ մասի հեղինակն իմ գործընկեր ՍիՋեյ Քորնելն է (CJ Cornell): •

Սեփականություն. պարտադիր չէ, որ սա նշանակի որևէ ընկերությունում բաժնետոմսերի սեփականատեր լինել, թեև դրանում, անշուշտ, ոչ մի սխալ բան չկա: Ինչպես ՍիՋեյն է բացատրում մեր ուսանողներին, դա վերաբերում է գործընթացի տիրապետմանը և այն արդյունքին, որը հետևում է այդ գործընթացից:

Կենտրոնացում. եթե չեք կարողանում կենտրոնանալ, ապա հաջողության չեք հասնի նորահիմ նախագծում: Ես դա գիտեմ սեփական փորձից. իմ Bayosphere նախագիծը ձախողվեց, մասամբ որովհետև կարծում էի, հակառակ իմ ներդրողներից մեկի իմաստուն նախազգուշացումներին, թե կարող եմ միաժամանակ մի քանի բան անել:

Անորոշություն. նորահիմ նախագծերը լի են անորոշությամբ և նույնիսկ քաոսով: Եթե չեք կարող այդ ամենից գլուխ հանել, ապա ձեռներեցությունը ձեր բանը չէ: Հասկացե´ք նորահիմ նախագծերի կանոնը` ձեր վերջնական արտադրանքը հավանաբար չափազանց տարբեր կլինի ձեր նախնական պատկերացումից, և այն կշարունակի զարգանալ:

Հնարամտություն. նորահիմ նախագծերը պետք է օգտագործեն այն, ինչ հասանելի է: Եթե դուք ապահովված եք այն ամենով, ինչ կա ձեր ցանկությունների ցուցակում, ուրեմն դուք չափից ավելի ֆինանսավորված եք և պատրաստ գործելու:

Արագություն. ձեռներեցներն արագ են գործում: Նրանք փոխվում են փոփոխվող պայմաններին համընթաց և օգտվում են այն հնարավորություններից, որոնք շատ արագ ձևավորվում ու անհետանում են: Նրանք որոշումներ են կայացնում և առաջ են ընթանում: Նորարարություն. դուք կարող եք նորարար լինել` արդյունավետություն կամ բազմազանություն ապահովելով և ոչ միայն նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով: «Գուգլները» հազվադեպ երևույթ են, իսկ նորարարները հաճախ իրար են շաղկապում կետեր, որտեղ մյուսները կապ չեն էլ պատկերացնում: Ռիսկ. ռիսկի գնահատումը կարևոր է ձեռներեցության գործընթացում, սակայն ամենակարևորներից չէ: Ռիսկը կարելի է նվազեցնել, եթե գիտակցում եք, որ այն հնարավոր չէ վերացնել:


130 Ø»¹Ç³ÏïÇí

Ձեռներեցության կազմակերպումը տարբերվում է յուրաքանչյուր նախագծի համար: Սակայն թվային լրատվական տարածքում ես կառաջար կեի հետևյալը. 1

2

3

4 5

6

Սկսե´ք լավ գաղափարով և ամենից առաջ հետևեք ձեր սրտի ձայնին: Այն ձեռներեցը, որը չի հավատում իր նպատակին իր էության ամեն մի մասնիկով, արդեն ձախողում է: Այս խոսքերը պատկանում են թվային լրատվամիջոցների բազմափորձ ձեռներեց ու առաջամարտիկ Դեյվ Վայներին (Dave Winer): Զարգացրե´ք ձեր գաղափարն արագ ու ընդհանուր ուժերով` օգտվելով ձեռքի տակ եղած գործիքներից, եթե հնարավոր է, և գրելով կոդ միայն այն հատվածների համար, որոնք ոչ մի տեղ չեք կարողանում գտնել: Մի´ թաքցրեք ուրիշներից, թե ինչ եք անում: «Գաղտնի ռեժիմով» նախագծերը կարող են և հասնում են հաջողության, սակայն գաղափարների մեծ մասը հաջողության ավելի մեծ հնարավորություն է ստանում ուրիշ մարդկանց օգնությամբ, որոնք անտարբեր չեն ձեր կատարած գործի նկատմամբ: Մեկնարկեք մինչև ձեր կարծիքով լրիվ պատրաստ լինելը, որովհետև մեկնարկելով եք սկսում աշխատանքը: Ո՞ւմ խոսքերն են սրանք: Իմ բարեկամ Ռեյդ Հոֆմանի (Reid Hoffman), որը «ԼինքդԻն» ցանցի հիմնադիրն է ու հեռատես ներդրող առցանց ընկերություններում: Մի առիթով նա, անդրադառնալով մի սպառողական առցանց ընկերության գործունեության մեկնարկին, ինձ ասաց. «Եթե քո կայքի բացման պահին ամոթից չես կարմրում, ուրեմն չափազանց երկար ես սպասել»: Շարունակելով նախորդ կետը` համարենք, որ որոշ ժամանակ դուք լինելու եք նախնական ռեժիմում: Ունենալու եք թերություններ ու խնդիրներ: Վերացրե´ք թերությունները և կրկին ու կրկին փորձեք: Եթե տեսնում եք, որ նախագիծը ձախողվելու է, մի´ ձգեք: Ժամա նակ մի´ վատնեք ու մի´ վատնեք ներդրողների փողերը, երբ պարզ է, որ պետք է կանգ առնել: Թվում է, թե սա հակասում է ա ռաջին կետին, և որոշ առումով, այդպես էլ կա: Հիշո՞ւմ եք` ի´նչ ասացի անորոշության մասին: Կրկնե´ք: Տրամաբանական ձախողումը արժեքավոր դաս է: Ընկերությունները, որոնց տանիքի տակ իրականացվում են նո րահիմ ձեռներեցությունները, պետք է առավել հանդուրժող լինեն ձախողումների նկատմամբ, եթե դրանք հիմարության կամ անխո հեմության հետևանք չեն:

Թեև խոշոր ընկերությունները կարող են նորարարություն անել, սակայն թվային լրատվամիջոցների աշխարհում նրանց համար նախընտրելի է գնել դրանք կամ դրանց արտոնագրերը նորահիմ ընկերություններից: Բիլ Ջոյը (Bill Joy) Sun Microsystems-ի («Սան Մայքրոսիստեմզ») համա հիմնադիրը, շատ լավ է ձևակերպել այդ միտքը` ասելով. «Ով էլ դու լինես,


¸»Ý ¶ÇÉÙáñ 131

միևնույնն է` ամենախելոք մարդկանց մեծ մասն աշխատում է ուրիշի համար»: Լավ գաղափարը մեծ մեկնարկի լոկ սկիզբն է: Ձեռներեցները պետք է գիտակցեն բիզնես մեկնարկելու դժվար իրականությունը: Սա ճիշտ է որքան շահույթ չհետապնդող, նույնքան էլ շահույթ հետապնդող ձեռնարկության համար: Դրանց կայունության ապահովումը կարևորագույն առաքելու��յուն է: Ամեն ամիս ես լսում եմ տասնյակ մեկնարկների մասին: Դրանց մեծ մասը ձախողվելու է, սակայն պետք է կրկին շեշտեմ. դա համակարգի սխալը չէ, դա նրա առանձնահատկությունն է:

8.6 Եթե ես լրատվական կազմակերպության ղեկավար լինեի

Մաս 1 Ավանդական լրատվական կազմակերպությունները երկար ժամանակ ձեռներեցության ցածր գործակից են ունեցել` տարբեր պատճառներով: Կարևորագույն պատճառներից մեկն այն էր, որ իրենց լրագրողներին հեռու են պահել բիզնես գործընթացներից: Ղեկավարությունը պահանջում է, որ նրանք հեռու մնան գովազդի բաժնից` կարծես նրանք կարող են մահացու վարակվել, եթե շփումը երկար լինի: Եկեղեցու և պետության այս տարանջատումը, ինչպես մենք` լրագրողներս, մեծամտորեն անվանում էինք այն, պայմանավորված էր բարի մղումներով. ամեն ինչ անել, որ գովազդատուները (թերթի գլխավոր հաճախորդները, եթե նրանք են ամենամեծ եկամուտ ապահովողները) չթելադրեն իրենց ցանկությունները կամ նույնիսկ չազդեն նորությունների լուսաբանման վրա: Այս տարանջատումը միշտ էլ մի տեսակ մտացածին է եղել` հաշվի առնելով հրատարակիչների ու հեռարձակող կայանի ղեկավարության բիզնես պարտականությունները և ազդեցությունը` իրենց համար աշխատող մարդկանց վրա, սակայն ծառայել է որոշակի նպատակի: Կյանքիս փորձի բիզնես հատվածը, ինչպես երիտասարդ տարիքում, երբ երաժշտական նախաձեռնություն էի ղեկավարում, և ավելի վերջերս` որպես ձախողված նորահիմ նախաձեռնության համահիմնադիր, որպես ներդրող, և որպես հաջողակ նախագծի համահիմնադիր, համոզել է ինձ, որ այսպես կոչված եկեղեցի-պետություն պատը եղել է 20-րդ դարի պրո ֆեսիոնալ լրագրության ամենաարմատական թերություններից մեկը: Ի հարկե, ասեք գովազդատուներին, որ նրանք չեն տնօրինում լրատվական գործընթացը (և շարունակեք պնդել դա): Սակայն այն լրագրողը, որը գա ղափար չունի, թե ինչպես է իրականում աշխատում իր ոլորտը բիզնեսի տեսանկյունից, չափազանց շատ բան է բաց թողնում մեծ պատկերից: Եթե ես այսօր լրատվական կազմակերպություն ղեկավարեի` լինի նորահիմ կամ որևէ կայացած ընկերության մի մաս, կուզենայի համոզված լինել, որ լրագրողները հասկանում, ըմբռնում ու գիտակցում են այն նոր միջավայրը, որտեղ բոլորս բնակվում ենք: Դա մասնավորապես ներառում է այն, թե ինչպես է աշխատում բիզնեսը: Ես կուզենայի, որ նրանք հասկանային լրատվամիջոցներին և, մասնավորապես, իրենց կազմակերպությա -


132 Ø»¹Ç³ÏïÇí

նը աջակցող ֆինանսական մոդելների բազմազանությունը, և գլուխ հանեն մասնագիտական ժարգոնից` CPM (գովազդի արժեքը 1000 օրինակ տպաքանակի դեպքում), SEO (որոնողական համակարգի օպտիմալացում) և այլն: Ես չէի խնդրի լրագրողներին կաշվից դուրս գալ էջի դիտման լավագույն ցուցանիշ ապահովելու համար` նոր միտում, որը հակված է վեր հանելու ամենավատը լրատվամիջոցներում, բայց շատ կուզենայի, որ նրանք իմանային, թե ինչ է կատարվում իրենց կազմակերպության բոլոր մակարդակներում, և ոչ միայն բովանդակության բաժնում: Միգուցե, պարզապես միգուցե, եթե լրագրողներն իրոք հասկանան իրենց բիզնեսը, նրանցից մեկի գլխում կծնվի այն ոսկե գաղափարներից մեկը, որն անհրաժեշտ է կործանվելու փոխարեն բարգավաճելու համար: Լրատվական կազմակերպությունները կենսունակ դարձնելու ձևերն առանձնապես շատ չեն: Դրանց թվում են` բաժանորդագրությունը, գովազդը, նվիրատվությունները, անդամագրությունը, կամավորականությունը և օժանդակ ծառայությունները, որոնք խաչաձև լրավճար են ապահովում լրագրության համար: Երկու օրինակ. իրավաբանության դասախոսը կարող է վարել իրավական բլոգ, որը լրավճար է ստանում իր գործատուից (և ուստի գովազդ չի հրապարակում) և որը նպաստում է նրա կարիերային: Կամ` լրագրողական կազմակերպությունը կարող է անցկացնել եկամուտ ապահովող գիտաժողովներ: Ինձ հետաքրքրում են վերջին շրջանում մեդիա բիզնեսին վերաբերող նոր գաղափարները, և ես բավական ժամանակ եմ տրամադրում Mediactive բլոգում դրանց անդրադառնալուն: Այն մարդկանց համար, որոնք իրականացնում են այդ փորձերը, էթիկային առնչվող խնդիրներն առավել քան երբևէ արդիական են դառնում: Որքան լրագրողներն ավելի մոտ են գտնվում այն մարդկանց, ովքեր վճարում են լրագրության համար, այնքան ավելի շատ խնդիրների են բախվում այդ հիմնական սկզբունքները պահպանելու համար: Թափանցիկությունը ավելի քան երբևէ կարևոր է դառնում:

8.7 Եթե ես լրատվական կազմակերպության ղեկավար լինեի

Մաս 2 Կարող եք ինձ հին մտածողությամբ մարդ համարել, սակայն ես շարունակում եմ հավատալ, որ հնարավոր է ունենալ լրատվական կազմակերպություն, որը միավորում է 21-րդ դարի գործիքներն ու մարտավարությունը գերազանցության և պատվախնդրության հավերժական սկզբունքների հետ: Մենք գրեթե ազատվել ենք տպագրական հաստոցներից, թանկարժեք հեռարձակման սարքավորումներից և հատկապես անցյալի գլխի վայր մոտեցումից: Վաղվա լավագույն լրագրողներն ու լրագրողական կազմակերպությունները կհավատան մի մշակույթի և կաշխատեն դրանում, որն ընդգրկում է քննարկումների և համագործակցության ձևավորվող միջավայր` լի հնարավորություններով: Թեև ստորև ներկայացվածը խմբագրական առաջարկներ են` ոչ գործարար, ես ընդունում եմ, որ այդ գաղափարներից և ոչ մեկը կարևորու-


¸»Ý ¶ÇÉÙáñ 133

թյուն չի ունենա, եթե բիզնեսը ձախողվի: Այդուհանդերձ, դրանք կարևոր են իմ իդեալական կազմակերպության համար: Բացի այդ, դրանց մեծ մասը կարելի է կիրառել առանց լրացուցիչ ծախսերի, և ես լիովին համոզված եմ, որ դրանք օգտակար կլինեն լսարանի աջակցությանն արժանի լրատվական արտադրանք ստեղծելու համար: Այն բիզնեսը, որը չի հարգում ու գնահատում իր հաճախորդներին, ապագա չունի: Այնպես որ, ահա մի քանի առաջարկներ, որոնք ես կպնդեի, եթե լրատվական կազմակերպության ղեկավար լինեի: Նախ` մենք կհրավիրեինք մեր լսարանին մասնակցելու լրագրողական գործընթացին ամենատարբեր եղանակներով, ներառյալ` հանրապատվիրման, լսարանի բլոգինգի, վիքիների և շատ այլ եղանակներով: Մենք կպարզաբանեինք, որ չենք փնտրում անվճար աշխատանք, և փորձում ենք ստեղծել մի համակարգ, որը կվարձատրեր օժանդակողներին ոչ պարզապես ուսին թփթփացնելով, և որ մենք ամենից շատ ուզում ենք նպաստել լուրերի ու տեղեկությունների բազմաուղղորդված հոսքի զարգացմանը, որում լսարանը կենսական դեր է խաղում: Այդ նպատակի համար թափանցիկությունը կլիներ մեր լրագրության կենտրոնական տարրերից մեկը: Ահա օրինակներից մեկը. յուրաքանչյուր հրապարակված հոդված կուղեկցվեր «Հարցեր, որ չգիտենք» պատուհանով, որտեղ կընդգրկվեին այն հարցերը, որոնց մեր լրագրողներն իրենց նյութերում չէին կարողացել պատասխանել: Հեռուստա- և ռադիոհաղորդումներից կընտրեինք միայն կարևորներն ու բացառիկը: Ինչ թեմա էլ լիներ, կազմակերպության կայքը կընդգրկեր ուղերձ լսարանին` օգնելու լրացնել բացերը, իսկ բացեր ունի յուրաքանչյուր պատմություն: Մենք կտեղադրեինք հղումներ ամեն հնարավոր պարագայում: Մեր կայքը կներառեր մեր համայնքի լրատվամիջոցների ամենաբազմազան ցանկը` անկախ նրանից` մենք աշխարհագրական, թե ընդհանուր հետաքրքրություններ կիսող համայնք ենք: Մենք հղում կանեինք բոլոր առնչվող բլոգներին, ֆոտոհոսքերին (photo stream), վիդեոալիքներին (video channel), տվյալների շտեմարաններին և այլ նյութերի, որ կգտնեինք, իսկ խմբագրական կոլեգիայի որոշմամբ կխրախուսեինք մեր համայնքի ամե նաակտիվ անդամներին: Եվ մենք ազատ կերպով հղումներ կտեղա դրեինք դեպի այլ նյութեր և աղբյուրներ, որոնք առնչվում են քննարկվող թեմաներին` ընդունելով, որ մենք ոչ թե մարգարե ենք, այլ ուղեցույց: Մենք կստեղծեինք մի ծառայություն, որը կտեղեկացներ առցանց ընթերցողներին, ըստ ցանկության, մեր լրատվության մեջ մեր իսկ նկատած սխալների մասին: Այս ծառայությունից օգտվողները կարող էին ընտրել` տեղեկանալ միայն լուրջ սխալների (մեր ընկալմամբ) կամ բոլոր սխալնե րի մասին, որքան էլ աննշան համարեինք դրանք: Մենք կդարձնեինք քննարկումը մեր առաքելության կարևորագույն տարրը: Ի թիվս այլ բաների` •

Եթե մենք լինեինք տեղական թերթ, ապա խմբագրականներում ու հրապարակախոսական բաժիններում կհրապարակեինք լավա գույնը այն քննարկումներից (և հղում կտայինք դեպի այդ էջեր),


134 Ø»¹Ç³ÏïÇí

• •

որ համայնքն առցանց վարում է ինքն իր շրջանակներում և այլ հանրային ֆորումներում, որոնք կառավարվում են լրատվական կազմակերպությունների կամ ինչ-որ մեկի կողմից: Մեր կայքը հղում կտար ամենատարբեր թերահավատ մեկնաբանություններին, սակայն համընդհանուր տարածում գտած մեկնաբանությունները գրեթե երբեք չէինք տեղադրի տպագիր տարբերակում: Խմբագրականները կհայտնվեին բլոգների ձևաչափով, ինչպես և խմբագրին ուղղված նամակները: Մենք կխրախուսեինք մեկնաբանություններն ու ֆորումները, բայց համակարգվող տարածքում, կխրախուսեինք թե իրական անունների օգտագործումը և թե կպահանջեինք (և կպարտադրեինք) քաղաքավարի լինել: Հաստատված իրական անուն օգտագործող մարդկանց մեկնաբանությունները կտեղադրվեին առաջինը (այսինքն` դրանք էջում առաջնահերթություն կստանային):

Մենք կանոնավոր կերպով կնշեինք մեր մրցակիցների աշխատանքը, ներառյալ (և միգուցե` հատկապես) լավագույն նորեկներին, օրինակ` բլոգերների, որոնք անդրադառնում են որոշակի թեմաների: Երբ անդրադառնայինք նույն թեմային, հղում կանեինք այլոց աշխատանքներին, որպեսզի մեր լսարանին ավելի շատ տեսակետների ծանոթանալու հնարավորություն տանք: Մենք նաև կներկայացնեինք մրցակիցներին և կնշեինք նրանց, երբ նրանք լուսաբանեին հարցեր, որ մենք բաց ենք թողել կամ անտեսել ենք: Բացի կանոնավոր կերպով մրցակիցներին մատնացույց անելուց, մենք առանձնակի ջանք կգործադրեինք լուսաբանելու նրանց ամենակարևոր աշխատանքն ու հետևելու դրան` հակառակ այսօր ընդունված կարգի` ձևացնելու, թե այն գոյություն չունի: Որպես հիմնական կանոն` որքան ինքներս ուզենայինք ավելի շատ զբաղվել լրագրությամբ, այնքան ավելի շատ տեղ կհատկացնեինք այլ մարդկանց աշխատանքին: Սա առնվազն երկու դրական արդյունք կունենար: Առաջին` կօգնեինք համոզելու համայնքին, որ տվյալ հարցը կարևոր է: Երկրորդ` կօգնեինք մարդկանց հասկանալու լուրջ լրագրության արժեքը` անկախ նրանից, թե ով է դրանով զբաղվում: Որքան ավելի հավատայինք այն հարցին, որ կարևոր է մեր համայնքի համար, այն��ան ավելի հետևողականորեն կգլխավորեինք այդ խնդրի բարձրացումը: Եթե եզրակացնեինք, որ ներկա քաղաքականությունը շա րունակելը վտանգ է պարունակում, ապա ակտիվ քարոզարշավ կծավալեինք` համոզելու մարդկանց փոխելու այն: Սա կենթադրեր, օրինակ` բարձրաձայն ու հետևողական նախազգուշացումներ վերջին տասնամյակի ընթացքում ակնհայտ ուռճացված բնակարանային/ֆինանսական փուչիկի վտանգի մասին:


¸»Ý ¶ÇÉÙáñ 135

Մենք կհրաժարվեինք սղագրությամբ զբաղվելուց ու դա լրագրություն անվանելուց: Եթե բանավիճող մի կողմը ստեր, մենք կասեինք, որ նրանք ստում են, և կներկայացնեինք համապատասխան ապացույց: Եթե պարզեինք, որ մեր համայնքի մարդկանց մի զգալի մասը հավատում է որևէ ստի որևէ կարևոր անձի կամ հարցի մասին, ապա մեր առօրյա առաքելության մասը կդարձնեինք` օգնել նրանց հասկանալու ճշմարտությունը: Մենք կփոխարինեինք որոշ օրուելյան և փիարային բառեր ու արտահայտություններ ավելի չեզոք, հստակ բառերով: Եթե հարցազրույց տվողն իր խոսքում սխալներ անի, մենք ուղղակի մեջբերումներ անելու փոխարեն կվերաշարադրեինք նրա ասածը: Մասնավորապես, մենք փոփոխության կենթարկեինք հետևյալ արտահայտությունները. • • • • •

Չէինք գրի, որ ինչ-որ մեկի «արժեքն» այսքան է: Մենք կասեինք, որ նա ունի այսքան ֆինանսական կարողություն, կամ որ նրա հարստությունն այսքան է: Չէինք ասի, որ հարկատուների փողերով վճարված առողջապահությունը անվճար է: Այն, ինչ տեղի է ունենում խաղատներում, մոլեխաղ է և ոչ թե զվարճանք:

Չկա մահվան հարկ: Կարող է լինել ժառանգության կամ անշարժ գույքի հարկ: Մի շարք ուժային գործողությունները, որ Ամերիկայի և իր դաշնակիցների կողմից հաջողությամբ կիրառվում են նրանց հանդեպ, ովքեր դատական պատասխանատվության են ենթարկվել պատերազմական հանցագործությունների մեղադրանքով, կոչվում են խոշտանգում և ոչ թե «ուժեղացված հարցաքննության մեթոդ»:

Ծովահենությունը (piracy) այն է, ինչ զինված մարդիկ անում են բաց ծովում` գրավում են նավերը, թալանում են բեռները, պատանդ են վերցնում նավի անձնակազմին և ուղևորներին, իսկ երբեմն էլ սպանում են նրանց: Ցանցահենությունը (piracy) բնութագրում է այն, ինչ մարդիկ անում են, երբ թվային երաժշտություն են հրապարակում տվյալների տարածման տիրույթում:

Մենք ազնվորեն կգնահատեինք ռիսկերը: Լրագրողները մշտապես այնպես են ներկայացնում դեպքերը` վախեցնելով հանրությանը, թե խն դիրն ավելի մեծ է, քան այն իրականում կա: Մենք սովորություն կդարձնեինք` ա) արտակարգ ու ողբերգական դեպքերը ավելի չուռճացնել. բ) կա նոնավոր կերպով քննարկել մեր առջև ծառացած գլխավոր ռիսկերը և հա կադրել դրանք վիճակագրական առումով նվազ լուրջ ռիսկերին, և գ) քողազերծել սահմռկեցուցիչ պատմությունների ամենաաղաղակող դեպքե րը, որոնք առաջ են բերում անհարկի վախ կամ նույնիսկ խուճապ:


136 Ø»¹Ç³ÏïÇí

Մեր արխիվները կլինեին ազատ հասանելի` կայուն հղումներով, որոնք չեն փոխվում կամ անհետանում, դեպի մեր կողմից հրապարակված նյութեր, և մենք կապահովեինք հեշտ թվային հասանելիություն, որպեսզի հնարավորություն տայինք ուրիշներին օգտվելու մեր լրատվական նյութերից իրենց հարմար ձևաչափով: Մեր աշխատանքի գլխավոր առաքելություններից կլիներ օգնել համայնքի անդամներին դառնալու մեդիայի իրազեկված օգտագործող և ոչ թե պասիվ սպառող, և հասկանալ ոչ միայն այն, թե ինչպես իրենք կարող են դա անել, այլև թե ինչու պետք է անել: Մենք կաշխատեինք այն դպրոցների և այն հաստատությունների հետ, որոնք գիտակցում են քննադատական մտածողության անհրաժեշտությունը (տե´ս Գլուխ 10) Մենք չէինք հրապարակի հոբելյաններին նվիրված հոդվածներ ու մեկնաբանություններ, բացառությամբ հազվագյուտ դեպքերի: Դրանք սփոփանք են ծույլ ու երևակայությունից զուրկ լրագրողների համար: Մենք երբեք չէինք անդրադառնա լավագույն տասնյակների վարկանիշային աղյուսակներին: Դրանք էլ են հենակ: Բացառությամբ ամենածայրահեղ հանգամանքների, ինչպես ահազանգողի կյանքին, ազատությանը կամ ապրուստի միջոցներին սպառնալիքը, մենք մեր ոչ մի նյութում մեջբերումներ կամ վերաշարադրումներ չէինք անի անանուն աղբյուրներից: Եթե անեինք, ապա համոզիչ հիմնավորում կպահանջեինք աղբյուրից, թե ինչու պետք է խախտենք այս կանոնը, և մեր լուսաբանման մեջ կբացատրեինք, թե ինչու ենք դա արել: Ավելին, երբ օգտվեինք որևէ անանուն աղբյուրից, ապա կտրամադրեինք մեր լսարանին հետևյալ պարզաբանումը. «Մենք կարծում ենք, որ սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ անանունությունն արդարացվում է, սակայն կոչ ենք անում ձեզ ցուցաբերել համապատասխան թերահավատություն»: Եթե օգտվեինք անանուն աղբյուրից, իսկ հետո պարզեինք, որ նա ստել է, այդ անձի հետ գաղտնիության համաձայնագիրը կհամարեինք խախտված և կբացահայտեինք նրա երկերեսանիությունն ու ինքնությունը: Աղբյուրները կիմանային այս քաղաքականության մասին` մինչև հրապա րակումը: Մենք նաև կփնտրեինք օրինակներ, երբ մեր մրցակիցները խաբվել են իրենց աղբյուրների կողմից և չեն բացահայտել նրանց ինքնությունը, և ամեն ինչ կանեինք նրանց նույնպես մերկացնելու համար: «Պետք է» բառը, ինչպես, օրինակ` «Նախագահը պետք է անի այս կամ այն բանը», կարգելվեր մեր խմբագրականներում կամ մեր լրագրողների մեկնաբանություններում, և մենք ամեն կերպ կհորդորեինք մեզ հետ թղթակցողներին հրաժարվել դրանից: Դա անիմաստ արտահայտություն է և միայն ընդգծում է անզորությունը: Եթե ցանկանայինք, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան աներ, դրա փոխարեն կդիմեինք համոզելու մեթոդին` բացատրելով, թե ինչու է դա լավ գաղափար (թեև գրեթե հաստատ մեզ չի պատ կանում), և ինչ հետևանքներ կունենային, եթե այդ խորհուրդն անտեսվեր: Ցանկացած անձի կամ թեմայի համար, որին մենք պարբերաբար անդրադառնում ենք, մենք կտեղադրեինք «նախնական տեղեկություն ներ»` հոդված (կամ տեսանյութ և այլն), որտեղից մարդիկ կկարողանային սկսել, եթե նոր են ծանոթանում թեմային: Իսկ թեմայի շուրջ ցանկացած


¸»Ý ¶ÇÉÙáñ 137

նոր հրապարակման դեպքում կտեղադրեինք «սկսեք այստեղից» նշանը: Հնարավոր է` օգտագործեինք «Վիքիպեդիայի» ձևափոխված մոտեցումը, որպեսզի հոդվածը համահունչ մնար ամենավերջին թարմացումներին: Իմաստը համատեքստ ապահովելն է` հնարավորություն տալով անպատրաստ ընթերցողներին հետ չմնալու, իսկ մյուսներին` հիշեցնելու հարցի համատեքստը: Ցանկացած թեմայի լուսաբանման պարագայում, երբ դա իմաստ ունենար, մենք կհուշեինք լսարանին, թե ինչպես վարվել մեր հենց նոր տրամադրած տեղեկության հետ: Դա կարող է ունենալ «Ինչ կարող եք անել» պատուհանի կամ սլաքի տեսք: Մենք ամեն հնարավոր ձևով կաշխատեինք օգնել մեր լսարանին հասկանալու, թե ով է կանգնած այն բառերի և նյութերի հետևում, որոնք մենք լուսաբանում ենք: Մարդիկ և կազմակերպությունները հաճախ փորձում են ազդեցություն ունենալ բոլորիս վրա` բանավեճերի ժամանակ մնալով կուլիսների հետևում: Իսկ մենք ամեն ինչ կանեինք, որ պարզեինք, թե ով է վճարում և ՙձգում թելերը՚: Երբ մեր մրցակիցները հրաժարվեին նման բաներ բացահայտելուց կամ խուսափեին իրենց աղբյուրներին ակնհայտ հարցեր տալուց, մենք կխոսեինք նրանց լրագրողական ձախողումների մասին` այդ հարցերի շուրջ մեր սեփական լուսաբանման ընթացքում: Մենք չէինք հրապարակի նշանավոր քաղաքական գործիչների, պաշտոնատար կամ հանրահայտ անձանց հեղինակած հրապարակախոսա կան նյութեր: Այդ մեծանուն մարդիկ գրեթե երբեք չեն գրում այն, ինչ հայտնվում է նրանց հեղինակությամբ, և հրապարակելով այդ նյութերը` մենք նույնքան անազնիվ ենք դառնում, որքան նրանք: Եթե նրանք ցանկանում են ճամարտակել քաղաքականության կամ որևէ այլ բանի մասին, պետք է դա անեն իրենց անձնական էջում, մենք էլ ուրախությամբ հղում կանենք այդ էջերին: Ես կարող էի տասնյակ այլ առաջարկներ անել, սակայն արդեն թվարկածներս բացահայտում են մի կարևոր բան: Դրանք բաղադրատոմս չեն: Դրանք ավելի շուտ գումարվում են իրար ու հանգում են պարտքի զգացմանը դեպի այն համայնքները, որոնց ծառայում ենք: Նույնիսկ այն կազմակերպությունների համար, որոնք կապված են իրենց ժառանգություն մնացած «մենք միշտ էլ այդպես ենք արել» մտածելակերպով, երբեք չափազանց ուշ չէ փորձել այնպիսի բան, որը կփոխի այդ միտումը:

8.8 Կրկնեք ինձ հետ. լրագրության ապագան պայծառ է

Ինչպես նշել եմ դեռ 1-ին գլխում, ես նախանձում եմ իմ ուսանողներին: Կուզենայի լինել նրանց տարիքին, սկսեի այն ժամանակ, երբ տրվում է դատարկ կտավ և անսահման հնարավորություններ: Նրանք, և ոչ թե իմ սերունդը, կլինեն այն ձեռներեցների շարքում, ովքեր կհայտնագործեն ապագայի լրատվական կազմակերպությունները, որ կողջունեն մեզ որպես լրագրության համահեղինակներ: Այն լրատվական միջավայրը, որ պետք է մեզ, և վերջին հաշվով, պետք է ժողովրդավարական հասարակությանը իրազեկված որոշումներ


138 Ø»¹Ç³ÏïÇí

կայացնելու համար, հեշտությամբ չի ստեղծվի: Այն որոշումները, որոնք հնարավոր կդարձնեն նոր լրագրությունը, կախված են ոչ միայն նրանցից, ովքեր փորձում են դրանք կիրառել, և նույնիսկ ոչ էլ նրանց լսարանից. նոր դարաշրջանը կպահանջի փոփոխություններ իրավական, սոցիալական և տնտեսական միջավայրում: Մենք կանդրադառնանք դրանցից մի քանիսին հաջորդ գլուխներում:


Մաս III. Ներածություն

Այժմ մենք մի փոքր կփոխենք թեման: Մինչ այս մենք կենտրոնանում էինք մեդիային մեր մասնակցության վրա` որպես սպառող և որպես արտադրող: Հաջորդ մի քանի գլուխներն ավելի լայն հայացք են նետում այն թեմաներին, որոնք ոչ այնքան այն մասին են, թե մենք ինչ կարող ենք անել անհատապես, որքան այն մասին, թե ինչ պետք է ձեռնարկենք որպես հասարակություն: Ինչո՞ւ է պետք ավելի լայն մոտեցումը: Որովհետև այն հարցերը, որ պատրաստվում եմ քննարկելու, միահյուսված են մեդիայի, մասնավորապես, մասնակցային մեդիայի հետ: Մեդիակտիվության հաջողությունը կախված է դրանցից: Երբ դիտարկում ենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են հեղինակային իրավունքը և այլ իրավական խնդիրներ, ինչը մենք կանենք հաջորդ գլխում, ապա ուղղակիորեն դիտարկում ենք, թե մեզնից յուրաքանչյուրը որքան լավ կկարողանա մասնակցել վաղվա մեդիա գործունեությանը: Երբ դիտարկում ենք ոչ վաղ անցյալի սոցիալական ավանդույթները և համաձայնում ենք, որ դրանք անհրաժեշտ է արդիականացնել նոր դարի բարգավաճող թվային դարաշրջանում, մենք գիտակցում ենք մեր մասնակցային մշակույթի ևս մեկ կարևորագույն ներգրավվածություն: Եվ երբ խորհում ենք, թե ով է մատուցելու մեդիակտիվ արժեքները մեր երեխաներին (և մեզ), մենք խորհում ենք ավելի լայն ազդեցության մասին, քան ազդեցությունը մեր անմիջական կարիքների վրա: Մեր աշխատանքը չի ավարտվի, նույնիսկ եթե հասնենք այս ամենին: Ես ավելի վաղ նշել էի, որ մենք այս զարմանալի և, կարծում եմ, հրաշալի էվոլյուցիայի դեռևս ամենասկզբում ենք: Դա նշանակում է, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, և արժի մտածել, թե այս գլուխկոտրուկի որ մասերն են դեռևս ակնհայտորեն պակասում: Անշուշտ, այդ մասերը տեղադրելուց հետո մենք կհասկանանք, թե դեռ որքան անելիք ունենք: Մենք կաշխատենք դրա վրա մեր ամբողջ կյանքի ընթացքում: Եվ դեռ մեր թոռներն էլ կաշխատեն իրենց կյանքի ընթացքում: Որպես հասարակություններ` բաղկացած աշխարհագրական և ըստ հետաքրքրությունների ավելի փոքր համայնքներից, մենք ավելի ու ավելի կմոտենանք ինքնակառավարվող հասարակությունների գոյության հա մար կենսական մի բանի` բազմազան, առողջ ու վստահելի մեդիաոլորտի: Հիշե´ք` մենք չենք կարող դա միայնակ անել:


Գլուխ 9

Օրենքներ և նորմեր

2008 թ. գարնանը հանրահայտ «ԲոինգԲոինգ» (BoingBoing) բլոգը սուր ծաղրի ենթարկեց MagicJack («ՄեջիքՋեք») կոչվող առցանց հեռախոսային ծառայությանը` օգտվողների համար ընկերության սահմանած որոշ պայմանների համար` անդրադառնալով նաև նրա կայքում տեղադրված այցելուներին ապակողմնորոշող հաշվիչին: Քննարկելով ծառայության պայմանները` «ԲոինգԲոինգի» ներկայացուցիչ Ռոբ Բեսչիզան (Rob Beschizza) բացատրել էր (ի թիվս այլ բաների), որ ընկերությունը թիրախավորված գովազդ ուղարկելու նպատակով օգտվողների համաձայնությամբ կարող էր վերլուծության ենթարկել նրանց հեռախոսազանգերը: Բացի այդ, ընկերությունը կարող էր պարտադրել իր հաճախորդներին լուծել ծագած վեճերը Ֆլորիդայի արբիտրաժային դատարանում: «ՄեջիքՋեքը» դատի տվեց «ԲոինգԲոինգին»` հայտարարելով, թե վերջինիս հրապարակումն անուղղելի վնաս է հասցրել իր բարի համբավին: «ԲոինգԲոինգը», որը գովազդներով ֆինանսավորվող բիզնես է և ապահովագրված է վարկաբեկող հայցերից, չընկրկեց և դիմադրություն ցույց տվեց: 2010 թ. Կալիֆորնիայի դատարանը վճռեց, որ «ՄեջիքՋեքի» հայցում բացակայում են մեղադրվողին պատասխանատվության ենթարկելու հիմքերը, քանի որ Բեսչիզայի շարադրանքում ողջամտորեն ներկայացված էր այն, ինչ «ՄեջիքՋեքն» ինքը սահմանել էր իր ծառայությունների պայմանների մասին և հրապարակել իր կայքում: Դատավորը նաև կարգադրեց ընկերությանը վճարել «ԲոինգԲոինգի» դատական ծախսերի մի զգալի մասը: Իմ ընկերներից մի քանիսը թղթակցում են «ԲոինգԲոինգին», և ես անչափ ուրախացա, երբ իմացա, որ նրանց հաջողվել է դիմակայել մի ընկե րության, որը փորձում էր դատարանի միջոցով սահմանափակել ազատ խոսքի իրավունքը: Այս գործն ընդգծեց գաղափարների առողջ շուկայի կարևորությունը: Սակայն բլոգերների հաղթանակը նաև հիշեցում էր այն ռիսկերի մասին, որոնք ուղեկցում են Առաջին ուղղմամբ ապահովված մեր իրավունքների իրականացմանը: Մինչ «ԲոինգԲոինգի» գործը լսվում էր դատարանում, Ամերիկայի լրատվամիջոցների գլխավոր քննադատը` նախագահ Բարաք Օբաման, զգուշացրեց 14-15-ամյա պատանիներին ուշադիր լինել առցանց հրապա րակումներ կատարելիս: Նրա խորհուրդը կապված էր Վիրջինիայի դպ րոցներից մեկը կատարած այցի ժամանակ մի աշակերտի հարցի հետ, որը հայտարարել էր մի օր նախագահ դառնալու իր մտադրության մասին: Ըստ Սպիտակ տան արձանագրության` գործող նախագահը հավակնոտ երիտասարդներին ուղղված իր «գործնական խորհուրդների» թվում առաջինը նշել էր հետևյալը.


142 Ø»¹Ç³ÏïÇí

Ես ցանկանում եմ, որ բոլոր ներկաներն ուշադիր լինեն «Ֆեյսբուքում» գրառումներ անելիս, քանի որ «Յութուբի» դարաշրջանում ինչ էլ անեք, հետագայում, ձեր կյանքի ինչ-որ պահին, նորից ջրի երես է դուրս գալու: Իսկ երբ երիտասարդ եք, դուք սխալներ եք անում, հիմար բաներ եք անում: Եվ ես շատ եմ լսել երիտասարդների մասին, որոնք «Ֆեյսբուքում» տարբեր բաներ են հրապարակում, իսկ հետո հանկարծ դիմում են որևէ աշխատանքի համար, և պարզվում է, որ ինչ-որ մեկը որոնումներ է արել… Այնպես որ, ահա մի քանի գործնական քաղաքական խորհուրդ այստեղ ներկա գտնվողներին:

Օբամայի խորհուրդն ընդունված կարծիք էր և, անշուշտ, ճիշտ էր այսօրվա աշխարհում: Ես հույս ունեմ, որ դա սխալ կլինի վաղվա աշխարհում: «ԲոինգԲոինգի» գործը և Օբամայի զգուշացումները, որոնց ես ավելի մանրամասն կանդրադառնամ հետագայում, միավորում են տարատեսակ հարցեր, որոնք պետք է հաշվի առնենք ժողովրդավարացված լրատվամիջոցների աշխարհում, դրանք են` օրենքը, սոցիալական սովորույթները և այլն: Մեր առցանց վարքն ունի իր հետևանքները: Թույլ տվեք հավատացնել ձեզ. եթե լրջորեն եք ընդունել նախորդ գլուխներում իմ նշած սկզբունքները, ապա կարող եք շատ ավելի հեշտությամբ նվազագույնի հասցնել բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են ուղեկցել ձեր առցանց գործունեությանը: Ինչպե՞ս. ընդամենը ազնիվ լինելով: Դա այնքան հեշտ է: Սոսկ սրանով, սակայն, մենք չենք կարող ռիսկը զրոյի հասցնել, մասամբ որովհետև իրավական համակարգը դրդում է չարաշահումների մարդկանց, որոնց նպատակն է արգելել ասել այն, ինչն իրենց դուր չի գալիս: Միաժամանակ համակարգը զարգանում է, որպեսզի հարմարվի նոր մարտահրավերներին: Օրենքներն ավելի լայնորեն են սահմանում, թե մենք ինչպես կարող ենք օգտվել առցանց ռեսուրսներից որպես ակտիվ սպառող: Սա սկսվում է նրանից, թե արդյոք մենք կարո՞ղ ենք ընդհանրապես գտնել այդ ռեսուրսները: Շատ երկրների կառավարություններ15 մեծ ջանքեր են գործադրում արգելափակելու այն, ինչն իրենք համարում են վտանգավոր (որպես կանոն` իրենց համար) կամ անբարոյական նյութ: Ըստ OpenNet Initiative («ՕփենՆեթ ինիշիաթիվ») նախագծի, որը փաստագրում է համացանցի զտումն ու հսկողությունը, մի շարք երկրներ ակտիվորեն գրաքննության են ենթարկում իրենց բնակիչներին հասանելի նյութերը: Բացի վերահսկելուց այն, ինչ մենք կարող ենք տեսնել, ինչպես կառավարությունները, այնպես էլ մասնավոր ընկերությունները վերահսկում են մեր յուրաքանչյուր քայլը

15. Ձեզ կարող է թվալ, թե սա զուտ չինական խնդիր է կամ տեղի է ունենում Սաուդյան Արաբիայում կամ այլ ավտորիտար երկրներում: Ցավոք, նման բանով զբաղվում է ԱՄՆ-ի կառավարությունը: Մինչ ես գրում եմ այս տողերը, Կոնգրեսում քննարկվում է մի օրինագիծ, որն ուղղված է հեղինակային իրավունքի խախտման կասեցմանը, և որը թույլ է տալիս, իսկ որոշ դեպքերում` պարտադրում է համացանցային ծառայության մատակարարներին արգելափակել մուտքը դեպի կայքեր, եթե համարվում է, որ դրանք հրապարակում են խնդրահարույց նյութեր, եթե նույնիսկ այդ կայքերը հրապարակում են նաև լրիվ ընդունելի բովանդակությամբ նյութեր:


¸»Ý ¶ÇÉÙáñ 143

թվային գաղտնալսման համակարգերի միջոցով: Որոշ օրենքներ և կանոնակարգեր, հատկապես հեղինակային իրավունքի ոլորտում, հսկայական արտոնություններով են օժտում խոշոր կազմակերպություններին, որոնք որոշումներ են կայացնում համացանցից մեր օգտվելու մասին: Մյուսները վերաբերում են ամեն ինչին` սկսած մեր մեկնաբանություններից այլ մարդկանց կայքերին մինչև մեր սեփական նախաձեռնությամբ հրապարակած նյութերը, ինչպես ցույց են տալիս «ԲոինգԲոինգի» և սույն գլխում ներկայացված մյուս դեպքերը: Կրկնեմ, որ իմ նպատակը ձեզ վախեցնելը չէ: Հավանականությունը, որ դուք կհայտնվեք անարդար իրավական պատմությունների մեջ, չնչին է: Սակայն ինչպես կտեսնեք հաջորդ էջերում, նախօրոք իմանալ` նշանակում է նախօրոք զինվել. ավելի լավ է ինչ-որ բանի մասին վաղօրոք իմանալ, որպեսզի ժամանակ ունենաք պատրաստվելու, որքան էլ փոքր լինի հավանականությունը, որ դա կազդի ձեզ վրա: Օրենքներն այս հարցի մի մասն են միայն, ինչպես ցույց տվեց Օբամայի նախազգուշացումը: Մեզ պետք է նաև փոխել վերաբերմունքը և սովորել նոր հմտություններ` որպես անհատ և որպես հասարակություն, որպեսզի հետ չմնանք համագործակցային հաղորդակցության գործիքներից, որոնք ոչ միայն այսպիսի զարմանալի հնարավորություններ են ընձեռում մեզ, բայց նաև կարող են դժվարություններ առաջացնել, եթե ամբողջությամբ չգիտակցենք, թե ինչ ենք անում: Այս վերաբերմունքն ու հմտություններն այն մասին են, ինչ սոցիոլոգներն անվանում են նորմեր` վարքագծային սկզբունքներ, որոնք, համաձայն Վեբսթերի բառարանի սահմանման, «ուղղորդում, վերահսկում կամ կանոնակարգում են պարկեշտ և ընդունելի վարքագիծ»: Երբ օգտագործում եմ այդ բառն այստեղ, ես խոսում եմ հասարակայնորեն ընդունելի, ընդհանրապես համաձայնեցված վարքի ձևերի մասին: Ճապոնիայում, օրինակ, նորմ է որևէ մեկի տուն մտնելիս կոշիկները հանելը, կամ որևէ մեկին ողջունելիս գլուխ տալը: Ամերիկայում մենք հակված ենք կոշիկները չհանել և ձեռքով ողջունել: Ես չեմ խոսում օրենքների ու կանոնների մասին, որոնք պարտադրում են կառավարությունները: Նորմերը պարտադրվում են, եթե դա է ճիշտ բառը, սակայն ձեր և իմ կողմից: 2-րդ և 5-րդ գլուխներում նշված սկզբունքները, որոնք ընկած են այս ամբողջ նախագծի հիմքում, հիմնականում վերաբերում են նորմերին, ինչպես Օբամայի խորհուրդը և սույն գլխում ավելի ուշ ներկայացվելիք մի շարք այլ նյութեր: Նորմերից դուրս գործելը կարող է բացասական հե տևանքներ ունենալ, սակայն ընդհանուր առմամբ, դուք ազատ եք ձեզ այդպես պահելու, եթե դեմ չեք հետևանքներին:


144 Ø»¹Ç³ÏïÇí

9.1 Իրավակարգ

Եկեք նախ անդրադառնանք մի քանի առանցքային իրավական հարցերի: Սրանց թվում են այն հարցերը, թե ինչպես են օրենքներն ազդում մեր` որպես մեդիայից օգտվողների հիմնական իրավունքների, ինչպես նաև մեր իրավական պարտականությունների վրա այնպիսի հարցերում, ինչպիսին են` զրպարտությունը, հեղինակային իրավունքը և գաղտնիությունը: Եվ դարձյալ` նկատի ունեցեք, որ այս հետազոտությունը բարձրից տեղանքին նետված հայացք է և ոչ թե մանրամասն քարտեզ կամ իրավական ուղեցույց: Ես իրավաբան չեմ, և այստեղ ոչինչ նախատեսված չէ որպես իրավական խորհուրդ:

Գաղտնիություն և հսկողություն

Այն նույն գործիքները, որ արտադրելու և հաղորդակից դարձնելու այդպիսի անհավանական ազատություն են պարգևում մեզ, նաև զգուշանալու հիմք են: Ինչպես նշում է Electronic Frontier Foundation (EFF) կազմակերպությունը, «Նոր տեխնոլոգիաներն արմատապես մեծացնում են մեր ազատությունները, սակայն նաև ստեղծում են մեր անձնական կյանք ներխուժելու աննախադեպ հնարավորություններ»: Անշուշտ, այդ ներխուժումների մի մասը կարող է տեղի ունենալ նույնիսկ միայն համացանցից օգտվելիս: Եթե սոցիալական ցանցեր մուտք եք գործում բջջային հեռախոսից, որը ձեր գտնվելու վայրը հաղորդում է նույն ծառայությունից օգտվող ձեր ընկերներին և այլ մարդկանց, ապա հրաժարվում եք ձեր անձնական կյանքին առնչվող որոշակի գաղտնիությունից: Եթե որևէ բան եք հրապարակում «Ֆեյսբուքում», ապա հանրայնանում եք: Ինչպես կքննարկենք ավելի ուշ սույն գլխում, պետք է մտածենք, թե ինչպես կարող են ուրիշները, ներառյալ նրանք, ում չենք էլ պատկե րացնում, որ հետևում են մեզ, օգտվել այն տեղեկություններից, որ մենք ենք տարածում: Ինքներս մեր մասին հոժարակամ տեղեկություններ տարածելով` մենք նպաստում ենք, որ ուրիշները նույնպես մեր մասին տեղեկություններ տարածեն: ԳՏՀ գործառույթով բջջային հեռախոսը հայտնում է բջջային ցանցի ընկերությանը և ցանկացած մեկի, ով մուտք ունի հեռախոսատիրոջ տվյալներին, թե դուք որտեղ եք հիմա և որտեղ եք եղել: Եվ երբ դուք առցանց գնումներ եք կատարում կամ նույնիսկ պարզապես աչքի եք անցկացնում, դուք տրամադրում եք տվյալներ, ինչը մոտավորապես համարժեք է նրան, որ ինչ-որ մեկը տեսախցիկը ձեռքին հետևի ձեզ առև տրի կենտրոնում` նկարահանելով ու պահպանելով այն ամենը, ինչ դուք գնել եք կամ նույնիսկ ինչին պարզապես նայել եք: Ամերիկացիները գիտեն (որովհետև լրագրողները մի լավ փորփրել են այս պատմությունը), որ իրենց կառավարությունը Բուշի պաշտոնավարման օրոք ստեղծել էր գաղտնալսման հսկա և ապօրինի համակարգ, որը տարիներ շարունակ օգտագործվում էր ամերիկյան հաղորդակցություն-


¸»Ý ¶ÇÉÙáñ 145

ները վերահսկելու համար: Որքան տեղյակ ենք, այդ վերահսկողությունը հիմա էլ է շարունակվում. Օբամայի վարչակազմը, իր նախորդի նման, հայտարարում է, որ ունի բոլոր իրավունքները` անելու ինչ կամենա` անտեսելով Սահմանադրությունը: Դա շատ վատ է, սակայն թվային տեխնոլոգիաներ և առցանց ծառայություններ մատակարարող ընկերությունները նույնպես աննախադեպ հնարավորություններ ունեն հետևելու ձեր յուրաքանչյուր քայլին: Եվ այդ ցանցերում դեգերող շատ կիբերհանցագործներ (որոնք աշխատում են հեռակա կարգով` շատ դեպքերում այնպիսի երկրներից, ինչպիսին Ռուսաստանն է) ունեն բավականաչափ տեխնիկական հմտություններ, որ չար կատակ խաղան ձեր կապի հետ, այդ թվում` նաև ֆինանսական: Կան օրենքներ, որոնք կոչված են պաշտպանելու ձեր գաղտնիությունը կամ, առնվազն, ձեր տվյալները` ոչ ցանկալի կիրառումից: Խնդիրն այն է, որ դրանք հազվադեպ են կիրարկվում, իսկ դրանց խախտման համար նախատեսված պատիժներն առանձնապես արդյունավետ չեն զսպելու առումով: Ինչպես վտանգավոր թաղամասում ստիպված եք ձեր դռան վրա ավելի ամուր կողպեք դնել, այդպես էլ պետք է միջոցներ ձեռնարկեք ձեր առցանց գաղտնիությունը (այն, ինչ դրանից մնացել է) պաշտպանելու համար: Ամենակարևոր միջոցներից մեկը, ըստ էության, ամենահեշտն է. ձեր ծրագրակազմը պահեք թարմացված` կիրառելով ընկերությունների տրամադրած վրիպաշտկումներն ու համակարգի անվտանգությանն ուղղված թարմացումները: Մեկ այլ միջոց է վեբ զննարկիչի ներդիրների կիրառումը, ինչպիսին է NoScript հավելուկը (add-on) Mozilla Firefox զննարկիչի համար, որը ձեզ հնարավորություն է տալիս արգելափակելու անսպասելի հարձակումներից շատերը, որոնց կարող եք բախվել ցանցի առօրյա օգտագործման ժամանակ: Եթե առօրյա գործունեության ընթացքում բարձրացնեք ձեր մեդիա ակտիվությունը, ապա այդկերպ հնարավորինս կապահովեք ձեր բլոգից կամ կայքից օգտվողների գաղտնիությունը, ինչպես նաև նրանց տվյալնե րը կպաշտպանեք հաքերների հարձակումից և օգտագործումից: Ճիշտ այնպես, ինչպես պետք է ձեր սեփական համակարգչի ծրագրակազմը արդիական պահեք, նույնպես պետք է առավելագույնս վստահ լինեք, որ ձեր վեբ հոսթինգի մատակարարը նույնն անում է իր սեփական համակարգերի հետ:

Ի լրումն. գաղտնիություն և «Ֆեյսբուք». ինչու հրաժարվեցի դրանից ու հետո վերադարձա

Ես օգտվում եմ «Ֆեյսբուքից» մի քանի պատճառներով: Մեկն իմ մասնագիտական հետաքրքրությունն է` իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցում, ներառյալ` թե ինչ են անում այն տեղ աշխատածրագրեր մշակողներն ու դրանք օգտագործողները: Անձ նական պատճառն էլ այն է, որ իմ որոշ ընկերներ` իսկական ընկերներ, օգտվում են այդ կայքից, և «Ֆեյսբուքն» օգնում է ինձ կապի մեջ լինելու նրանց հետ:


146 Ø»¹Ç³ÏïÇí

Բայց երբ «Ֆեյսբուքը» 2009 թ. վերջին կտրուկ փոփոխություն կատարեց գաղտնիությանը վերաբերող իր քաղաքականության մեջ, ես որոշեցի, որ այլևս չեմ կարող վստահել այդ ծառայությանը, թեև առանձնապես շատ բան չէի ասել և արել մի քանի տարի առաջ այնտեղ հաշիվ բացելուց հետո: Ես շարունակում եմ հիանալ ընկերության նվաճումներով շատ այլ հարցերում, ուրեմն ինչո՞ւ այլևս ինձ ապահով չէի զգում «Ֆեյսբուքի» ձեռքում: Թեև գաղտնիության կարգավորումներում արված որոշ փոփոխություններ իրականում օգտակար էին, մասնավորապես` անհատական հրապարակումների համար գաղտնիության ընտրանքներ սահմանելու հնարավորությունը, ընդհանուր միտումը մտահոգիչ էր: Ըստ Electronic Frontier Foundation կազմակերպության վերլուծության եզրակացության` նոր կարգավորումները «դրդում են «Ֆեյսբուքի» օգտատերերին հրապարակավ կիսվել ավելի շատ տեղեկություններով, քան առաջ: Վատն այն է, որ այդ փոփոխությունները փաստորեն նվազեցնում են այն վերահսկողության քանակը, որ օգտատերերն ունեն իրենց անձնական տվյալների մի մասի նկատմամբ»: «Ֆեյսբուքի» անսահման խելացի առաջնորդները շատ լավ գիտեն, որ օգտատերերի գերակշիռ մասը հավանաբար կընդունի այս առաջարկները: Մարդկանց մեծ մասն ասում է «այո´»` ինչպիսին էլ լինեն սկզբնադիր կարգավորումները ցանկացած աշխատածրագրում, թեև միշտ էլ պետք է զգուշանալ սկզբնադիր ռեժիմից հենց այսպիսի պատճառներով: Համենայնդեպս, ինձ առանձնապես չէր ուրախացնում «Ֆեյսբուքում» ստեղծված վիճակը: Նախկինում ես «այո» էի ասում բոլոր նրանց, ովքեր խնդրում էին «ընկերանալ» իրենց հետ, այդ թվում` մարդկանց, որոնց հազիվ էի ճանաչում, իսկ ոմանց բնավ չէի ճանաչում: Գաղտնիության հետ կապված փոփոխությունները և իմ պահպանվող անորոշությունն այն մասին, թե ինչ նյութեր եմ տարածել` հաշվի առնելով այն մեծաթիվ էջերը, որ պետք է աչքի անցկացնեի դրանց կարգավորումներում փոփոխություն մտցնելով, ստիպեցին ինձ գիտակցել, որ պետք է ավելի քիչ ռիսկի դիմել: Այնպես որ, ես բավական կտրուկ փոփոխություն արեցի: Ես ջնջեցի իմ հաշիվը: Հետո նորը բացեցի: Իրականում հին հաշիվը ապաակտիվացրեցի, քանի որ «Ֆեյսբուքը» միայն դա է թույլատրում: Ընկերությունը ենթադրում է, թերևս իրավացիորեն, որ որոշ մարդիկ հապճեպ են կայացրել այդ որոշումը, և ցանկանում է նրանց մտափոխվելու հնարավորություն ընձեռել: Եվ դա ակնհայտորեն բխում է «Ֆեյսբուքի» բիզնես շահերից` նվազագույնի հասցնել չեղարկում ների (cancellation) քանակը: Այնքան էլ հեշտ չէր պարզել` ինչպես ջնջել հաշիվը, ինչը, անտարակույս, նույնպես ընկերության ռազմավարության մասն է կազմում: Եթե գնաք «Կարգավորումներ» էջը, այնտեղ առկա միակ ընտրանքը «ապաակտիվացնելն» է և ոչ թե ջնջելը: Բայց կայքում մի քիչ որոնումները բացահայտում են ֆեյսբուքյան մի խումբ, որ կոչվում է «Ինչպես ընդմիշտ ջնջել ձեր ֆեյսբուքյան հաշիվը»


¸»Ý ¶ÇÉÙáñ 147

(How to permanently delete your Facebook account, այս տողերը գրելու պահին խումբն ուներ 70.000-ից ավելի անդամ), որն իր հերթին բացահայտում է հաշիվը ջնջելու փաստացի ձև մեկ այլ առցանց հասցեում, որը «Ֆեյսբուքը» որևէ տեսանելի ձևով չի բացահայտում, եթե ընդհանրապես բացահայտում է): Իմ նոր հաշիվը բացելուց հետո ես ստուգեցի սկզբնադիր գաղտնիության կարգավորումները: Իմ կարծիքով` դրանք այնքան էլ գաղտնի չեն և չափից ավելի բաց են մարդկանց համար, որոնց դուք չեք ճանաչում: Ես հերթով անցա կարգավորումների կետերով («Ֆեյսբուքն» այս առօրյա գործը դարձնում է նյարդայնացնող ու անհասկանալի), որպեսզի դրանք բերեմ ինձ հարմար տարբերակին: Բոլորս էլ գիտենք, որ «Ֆեյսբուքի» շահույթը ձևավորվում է որևէ բան արտադրող և այն հանրայնացնել ձգտող ամենամեծ թվով մարդկանց կողմից բացված հնարավոր ամենամեծ թվով էջերի գովազդի վաճառքից: Մարքեթինգի մասնագետների ուշքը գնում է «Ֆեյսբուքի» առաջարկած հեռանկարների համար, դե, իսկ «Ֆեյսբուքի» միանգամայն ռացիոնալ նպատակն էլ շահույթ ստանալն է` ցանկացած հնարավոր եղանակով: Սակայն միշտ չէ, որ կորպորատիվ շահերը համընկնում են իմ կամ ձեր շահերին: Այնպես որ, ես դեռևս ունեմ facebook.com/dangillmor էջը, թեև իմ հիմնական կայքը dangillmor.com-ն է, ինչի մասին կխոսենք հաջորդ գլխում, սակայն հիմա ես ունեմ ֆեյսբուքյան ընկերների փոքր խումբ: Ես նոր ընկերներ ձեռք կբերեմ, սակայն ոչ հապշտապ:

Բզբզալու ազատություն. ի վերջո, ո՞ւմ է պատկանում ձեր ՙԱյֆոնը՚

Ձեզ կարող է թվալ, թե անցյալ շաբաթ խանութից գնած սարքը ձեզ է պատկանում: Սակայն զարգացումներն այնպիսի ընթացք են ստացել, որ ձեզ է պատկանում միայն սարքակազմը (hardware). դուք իրավունք չունեք օգտագործելու այն այնպես, ինչպես ուզում եք, նույնիսկ միանգամայն օրի նական նպատակներով: Այս իրողության հետևանքները մանրամասն ուսումնասիրել է Ջոնաթան Զիթրեյնը (Jonathan Zittrain)` Հարվարդի իրավագիտության պրոֆե սոր, իմ ընկերն ու գործընկերն այն ժամանակներից, երբ ես Համացանցի և հասարակության Բերքմանի կենտրոնի անդամ էի: Նա նաև «Համացանցի ապագան, և ինչպես կասեցնել այն» (The Future of the Internet—and How to Stop It) գրքի հեղինակն է: Զիթրեյնը նկարագրում է մի հնարավոր ապագա, որտեղ այն նույն հատկանիշները, որոնք համացանցը դարձրել են այդքան արժեքավոր, հատկապես` նրա բաց լինելը բոլորի կողմից արվող նորարարությունների առաջ, վտանգված են: Այն դեպքում, երբ անհատական համակարգիչը (ԱՀ) և վաղ շրջանի համացանցը լայնորեն բաց տեխնոլոգիաներ էին, որոնց հիմքի վրա ցանկացած մարդ կարող էր ծրա գրակազմ ու ծառայություններ մշակել, այժմ կառավարությունները և տեխ նոլոգիաների ու մեդիա ոլորտներն ավելի ու ավելի են ուզում սահմանա-


148 Ø»¹Ç³ÏïÇí

փակել ձեր ազատությունները: Զիթրեյնը գրում է.

«ԱՀ-ների անհետացումը և կապակցված սարքերի (ինչպես ՙԱյֆոնը՚) համապատասխան աճը կվերացնեն այն ամենը, ինչին մենք այսօր ապավինում ենք. աշխարհ, որտեղ հիմնական տեխնոլոգիաների վրա կարելի է ազդել, նույնիսկ հեղափոխել դրանք, անսպասելիորեն: Նման ապագայի կասեցումը կախված է խելամտորեն մշակված ու կիրառված կողպեքներից, ինչպես նաև նոր տեխնոլոգիաներից և համայնքային ոգուց, որը կապահովի բանալիներ այդ կողպեքների համար այնպիսի խմբերի շրջանում, որոնք ունեն ընդհանուր նորմեր և հանրային նշանակության զգացում, և ոչ թե կհայտնվի մեկ վերահսկողի ձեռքում` լինի դա պետական թե մասնավոր»:

ՙԱյֆոնը՚ և ՙԱյփեդն՚ առայժմ վերահսկվող էկոհամակարգի լավագույն օրինակներ են, և ոչ պարզապես այն պատճառով, որ պետք է կապել դրանք ԱՀ-ի կամ «Մաքի» հետ, որպեսզի լիովին տնօրինես երաժշտությունը, երգերը, աշխատածրագրերը և այլ նիշքեր այս (համընդհանուր սեր վայելող) սարքերի վրա: «Մաքինթոշ» համակարգչում «Էփլը» ըստ էության թողել է բաց էկոհամակարգ ծրագրավորողների համար: Ցանկացած մարդ կարող էր գրել և վաճառել (կամ նվիրել) ծրագրակազմ «Մաքի» համար, և դեռևս կարող է, ինչպես նաև «Ուինդոուզի» ու «Լինուքսի» և այլ օպերացիոն համակարգերի համար: Սակայն ՙԱյֆոնի՚ և ՙԱյփեդի՚ դեպքում «Էփլը» զարգացրեց իր փորձառությունը iTunes Music Store-ի հետ` այս սարքերի համար ստեղծելով կոմերցիոն աշխատածրագրերի համակարգ` «Էփլի» հաստատմամբ: Ասում են` այսօր առկա աշխատածրագրերի թիվն անցնում է 300.000-ից, սակայն շրջանառվում են նաև փաստերով հիմնավորված սարսափպատմություններ «Էփլի» մերժումների մասին, հաճախ խորհրդավոր հիմնավորումներով, թույլատրելու, որ որոշակի աշխատածրագրեր վաճառվեն կամ անվճար տրամադրվեն ՙԱյֆոն՚/ՙԱյփեդ՚ օգտագործողներին: Դուք դեռ կարող եք վեբում ստեղծել այն, ինչ ցանկանաք, և ՙԱյֆոն՚ օգտագործողները դեռ կարող են գտնել դրանք սարքի «Սաֆարի» զննարկիչի միջոցով, բայց, ցավոք, ո´չ տեսանյութերի հնարավորություն ընձեռող Adobe's Flash player-ի միջոցով, որով դիտում են տեսանյութերի մեծ մասը սեղանադիր և գոգդիր համակարգիչներում: Միևնույն ժամանակ, եթե ցանկանում եք, որ ձեր լսարանը փորձարկի ձեր ստեղծածն այնպես, որ օգտագործի ՙԱյֆոնի՚ կամ ՙԱյփեդի՚ սարքակազմն իր առավելագույն հնարավորություններով, ձեզ պետք է «Էփլի» թույլտվությունը տարածելու այն աշխատածրագիրը, որն անում է դա: Այնուհետև, եթե թույլտվություն ստանաք և գին սահմանեք ձեր աշխատածրագրի կամ ցանկացած ծառայության համար, որ տրամադրում եք ձեր աշխատածրա գրի միջոցով, «Էփլը» կհավակնի այդ գումարի մի մասին: «Գուգլի» «Անդրոիդ» շարժական օպերացիոն համակարգն ավելի


¸»Ý ¶ÇÉÙáñ 149

բաց է, սակայն դրա իրական հաճախորդները շարժական կապի կրողներն են` AT&T, ՙՎերիզոն՚ (Verizon) և այլ ընկերություններ, որոնք զբաղված են կողպելով այն ամենը, ինչ իրենց հաճախորդները կարող են անել իրենց սարքերով: Վերահսկելու մոլուցքը տեղային է և վտանգավոր: «Ամազոնը»` ընկերություն, որտեղ ես բաժնետոմսեր ունեմ, նույնպես կողպել է իր «Քինդլի» հարթակը: «Քինդլն» անվերապահորեն ամենասիրված էլընթերցիչն է, և թեև ես «Քինդլ» ունեմ, խիստ դժգոհ եմ «Ամազոնի» վճռական համառությունից, որ այն կարող է վերահսկել ձեր «Քինդլը»: Ընկերությունը կարգին շփոթված էր (և հարկադրված էր վճարել դատական կարգավորման համար) Ջորջ Օրուելի մի քանի գրքեր հեռադիր (remotely) ջնջելու համար, ներառյալ` «1984 թվական» վեպը (ա´յ քեզ հեգնանք) այն մարդկանց «Քինդլներից», որոնք գնել էին այդ հրատարակությունները, ինչպես պարզվել էր, դրանք վաճառելու իրավասություն չունեցող հրատարակչից: Թեև «Ամազոնը» ներողություն հայցեց իր գործողությունների համար, սակայն չասաց, թե ինչ տեղի կունենար, եթե ապագայում որևէ դատավոր կամ պետական գերատեսչություն կարգադրեր իրեն վերացնել գրքերը կամ այլ բովանդակություն այդ սարքերից: Սա պարզապես ձեր ընթերցելու և մեդիան ձեր ուզած ձևով օգտագործելու իրավունքի մասին չէ: Սա նաև վերաբերում է նրան, թե ինչպես կկարողանաք ապագայում ձեր ստեղծածը բոլորին հասանելի դարձնել: Եթե հավատում եք խոսքի ազատությանը և տեսնում եք մեդիակտիվի արժեքը մեր կյանքի, մեր մշակույթի և մեր ժողովրդավարության համար, ապա պետք է խորապես մտահոգվեք մեր նկատած միտումներից:

Բաց ցանցեր

«Էփլի» դիրքորոշումը բավական մտահոգիչ է, սակայն խոշոր հեռահաղորդակցության ընկերությունների համեմատությամբ այն իսկական ազատության ջատագով է: Լինելով վերահսկողության լկտի մոլագարներ` նրանք բավականաչափ մրցակիցներ չունեն, ինչպես առայժմ «Էփլը», որպեսզի թեկուզ մի քիչ մտահոգվեն իրենց հաճախորդների անկախ ցանկություններով: «Մենք ենք մեդիան» գրքում ես գրել էի, որ մենք շարժվում ենք դեպի մի աշխարհ լայնաշերտ հեռահաղորդակցության ծառայությունների միայն մեկ, երկու կամ առավելագույնը երեք մատակարարներով, որոնք կսպասարկեն տվյալ աշխարհագրական համայնքը: Դեռևս 2004-ին ես հարց բարձրացրի.

Արդյոք հսկա հեռահաղորդակցության ընկերությունները, մասնավորապես, մալուխային և տեղական հեռախոսակապի ծառայությունների մատակարարները, պե՞տք է ունենան ուղղահայաց վերահսկողություն ամեն ինչի վրա` սկսած տվյալների փոխանցու մից մինչև բովանդակություն: Օրինակ` մինչ ես գրում էի այս գիրքը, իմ տարածքի մենաշնորհային մալուխային ընկերություն «Քոմքասթը» (Comcast) փորձում էր գնել «Դիսնեյը» (Disney): Այդ


150 Ø»¹Ç³ÏïÇí

փորձը ձախողվեց: Եթե գործարքը կայանար, «Քոմքասթը» կարող էր որոշել ավելի շուտ «Դիսնեյի» բովանդակությունը առցանց տարածել ավելի մեծ արագությամբ, քան ուրիշ մեկինը` խտրականություն ցուցաբերելով ֆինանսական նկատառումներով: Նման ռեժիմն աղետ կլիներ տեղեկատվության անարգել հոսքի համար: Մենք պետք է պահանջենք ավելի հորիզոնական համակարգի ապահովում, որի դեպքում խողովակի սեփականատերը պարտավոր է հավասար պայմաններ տրամադրել մրցակից ծառայությունների համար: Ցավոք, այսօրվա կարգավորող և որոշում կայացնող միջնորդները սխալ ուղղությամբ են գնում:

2009 թ. վերջին «Քոմքասթը» հայտարարեց, որ գնում է NBC Universalը («ԷնԲիՍի յունիվերսալը»)` մոլորակի խոշորագույն «բովանդակային» ընկերություններից մեկը: Ժամանակն է անհանգստանալու և գործելու: Ի՞նչն է վտանգված: Ազատ խոսքի պաշտպանները տարիներ շարունակ ահազանգում էին զանգվածային լրատվամիջոցների կորպորատիվ համախմբման մասին: Մի ժամանակաշրջանում, երբ լրատվամիջոցները գրեթե համատարած վերահսկողություն էին իրականացնում, այդ մտավախությունը հասկանալի էր: Եվ հաշվի առնելով Մեծ մեդիայի հսկայական լսարանը` այդ հարցը դեռևս օրակարգում է: Սակայն այժմ մենք ականատես ենք մի համախմբման, որի համեմատությամբ անցյալում կատարված որևէ բան չնչին է թվում. «լայնաշերտ» օլիգոպոլիան մեծացնում է հսկողությունը մեդիայի հետ մեր հարաբերությունների վրա: Մալուխային և հեռախոսային հսկաները վճռականորեն են տրամադրված որոշելու, թե ինչ բիթեր են բաշխվում և ինչ կարգով, ինչ արագությամբ և որ ժամերին (եթե ընդհանրապես դա տեղի է ունենում) այն մարդկանց, որոնք ցանկանում են ստանալ դրանք: Մենք շարժվում ենք դեպի մեդիայի վերահսկողության այնպիսի մակարդակ, որը, եթե հեռահաղորդակցության ընկերություններին հաջողվի նվաճել, կվտանգի այն ամբողջ աշխատանքը, որը ես և շատ ուրիշներ անում էին վերջին տասնամյակի ընթացքում` չհաշված մեր մեդիակտիվ ապագան: Ի՞նչ են ուզում այս ընկերությունները: Նրանց ակնհայտ նպատակն է դարձնել համացանցը մալուխային հեռուստատեսության նման մի բան, որտեղ իրենք են որոշում, թե ինչ ալիքներ են ձեզ պետք, և որոնք ստանալու համար պետք է լրացուցիչ վճարեք (այս դեպքում տուգանելով ձեզ, եթե ուզում եք ինքներդ ընտրել նյութերը, տեսանյութերը և այլն նույն արագությամբ, ինչ արագությամբ իրենց առաջարկածներն եք ստանում): Հատկապես զայրացուցիչ են հեռահաղորդակցության ընկերությունների հայտարարությունները, որ իրենք իրավունք ունեն վերահսկելու ձեր ընտրությունը, քանի որ ցանցերն ամբողջությամբ իրենց սեփականությունն են: Անցյալում նրանք տիրացել են այս սեփականությանը մենաշնորհային գործարքների միջոցով տեղի իշխանությունների հետ, որոնք նրանց թույլ էին տալիս տեր ու տիրական զգալ և հավակնել այնպիսի իրավունքների մի համակարգում, որտեղ որևէ նոր մրցակից նման իրավունք չէր կարող ունենալ: Լուրջ մրցակցությունը, բացառությամբ փոքրա-


¸»Ý ¶ÇÉÙáñ 151

թիվ վայրերի, քիչ հավանական է, ինչն արգելակում է շարժական տեխնոլոգիաներում առկա որոշակի առաջընթացը, որն ավելի շուտ տեսական բնույթ ունի: Եթե կուզեք իմանալ` բջջային կապի օպերատորները նույնիսկ ավելի սահմանափակող են: Հիմա նրանք դրա պատճառն ունեն` հաշվի առնելով նրանց ցանցերի սահմանափակ հնարավորությունը: Սակայն իրենց ձեռնարկած քայլերում, որոնք ամենևին չեն կարող հիմնավորվել ցանցերի հասանելիությամբ, նրանք կրճատել են ամեն տեսակի գործունեություն, որ համարում են իրենց շահերին հակասող, մասնավորապես` թույլ չտալով առցանց ձայնային աշխատածրագրերի մրցակցությունը: Տագնապալի է, որ «Գուգլը», որը ժամանակին ամենաակտիվ կերպով սատարում էր «ցանցային չեզոքությունը», եզր, որ բաց ցանցերի ջատագովները օգտագործում են մեզ անհրաժեշտ ցանցերի տեսակները բնութագրելու համար, միացել է «Վերիզոն» ընկերությանը` հրապարակավ հրաժարվելով շարժական ցանցերի սկզբունքից: Հաղորդակցությունների դաշնային հանձնաժողովը հետևում է ցանցային չեզոքությանը, սակայն, ի վերջո, Կոնգրեսը որոշում կընդունի այդ մասին, իսկ Կոնգրեսը չափազանց երկար ժամանակ հեռահաղորդակցության ոլորտի կամակատարն է եղել: Դուք պետք է մտահոգվեք ձեր ուզածը կարդալու և դիտելու ձեր հնարավորությամբ, ինչպես նաև ուրիշների` ձեր ստեղծածը կարդալու կամ դիտելու հնարավորությամբ` արդար շուկայական հարաբերություններում: Եվ եթե դա ձեզ իսկապես հուզում է, պետք է ասեք այն մարդկանց, որոնք ներկայացնում են ձեզ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում և Սենատում, որ դա ձեզ հուզում է, ու նաև` ինչո´ւ է հուզում:

Հեղինակային իրավունք և խախտումներ

Պատճառներից մեկը, որ ցանցային մատակարարներն ավելի պահանջկոտ են դառնում, ճնշումն է, որ գործադրում է հոլիվուդյան կինոստուդիաներից և երաժշտության ձայնագրման խոշոր ընկերություններից կազմված հեղինակային իրավունքի կարտելը: Նրանք հեղինակային իրավունքի խախտումն այլ կերպ են անվանում` piracy (ցանցահենություն) և անդուլ կերպով պաշտպանում են իրենց մեդիա բովանդակությունը ցանկացած մեկից, ով կարող է օգտագործել այն չարտոնված ձևով: Դուք ունեք իրավունքներ, որպես սպառող և մեդիակտիվ ստեղծագործող, որոնք «բարեխիղճ օգտագործման» սկզբունքի մաս են կազմում: Օրինակ` դուք կարող եք պատճենել ձեր գնած երաժշտությունը: Դուք նաև իրավունք ունեք օգտագործել այլ մարդկանց աշխատանքները սահմա նափակ ձևերով` նոր գործեր ստեղծելու համար: (Այստեղ առանցքային բառը «սահմանափակն» է. պետք չէ այլոց աշխատանքներից մեծ կտոր ներ կտրել և տեղափոխել մեկ այլ տեղ: Եվ միշտ, միշտ նշեք հեղինակնե րին, ում նյութերն օգտագործել եք կամ որոնցից մեջբերումներ եք արել:) Կարտելն ասում է, որ դեմ չէ բարեխիղճ օգտագործմանը, սակայն նրա վարած քաղաքականության հետևանքով շատ շուտով այդ և շատ այլ իրավունքներ կվերանան: Նրա անդամները ուզում են, որ ցանկացած


152 Ø»¹Ç³ÏïÇí

պարագայում իրենք թույլատրեն ցանկացած բանի պատճենումը: Սա հարձակում է լրագրության վրա` ի թիվս այլ բաների (ներառյալ` կրթությունը): Որքան շատ մեզ թույլտվություն պետք լինի այլ մարդկանց գործերից օգտվելու համար, այնքան քիչ բան բոլորս միասին կկառուցենք: Մինչդեռ մեջբերումներն ընկած են մշակութային ու գիտական առաջընթացի հիմքում: Սա չի նշանակում, որ պետք է վերջ տանք հեղինակային իրավունքին: Ես խորապես հավատում եմ դրա ճիշտ կիրառմանը, ինչը ներառում է ուրիշների ստեղծածը նոր ձևերով օգտագործելու` հանրության իրավունքի խթանման հավասարակշռումը: Վերջին տարիների ոգևորիչ զարգացումներից մեկը «Քրիեյթիվ քոմընզ» կազմակերպության ընդլայնումն է, որն օգնում է մարդկանց ստեղծելու և օգտագործելու նյութեր մի համակարգով, որը հնարավորություն է տալիս կիրառել ստեղծագործողների իրավունքները լայն հանրության շրջանում այնպիսի եղանակներով, որ խթանի հետագա ստեղծագործական զարգացումը: Սույն գիրքը, ինչպես և իմ նախորդը, հրատարակվում է «Քրիեյթիվ քոմընզի» արտոնագրով, որը թույլ է տալիս ձեզ ազատորեն պատճենել այն ոչ առևտրային նպատակներով, և հիմնվել այն ամենի վրա, ինչ կգտնեք նոր գործերում` պայմանով, որ հղում կանեք բոլոր հեղինակներին և կստեղծեք նոր գործեր` հիմնված այս գրքի վրա, ճիշտ նույն պայմաններով: Հեղինակային իրավունք ունեցողները տնօրինում են հզոր առցանց զենքի` «հեռացման ծանուցման», որ նրանք կարող են ուղարկել այն կայքին, որտեղ, իրենց կարծիքով, որևէ մեկը հրապարակել է գործեր` խախտելով հեղինակային իրավունքը: Եթե կայքի տերերն իրենք են հրապարակել այդ նյութերը, ապա նրանք էլ կրում են պատասխանատվությունը (թեև սովորաբար հեղինակային իրավունքի տերը բովանդակությունը հեռացնելուց բացի այլ պատիժ չի պահանջում): Եթե կայքի օգտվողը հրապարակել է նյութը, ապա կայքի հոսթինգն ապահովող ընկերությունը կարող է խուսափել իրավական խնդիրներից խախտման մասին ծանուցման միջոցով: Եթե տեղադրողը վիճարկում է ծանուցումը` ասելով, որ նյութը հեղինակային իրավունք չի խախտում, ապա հարցը դատական կարգով լուծելու հայեցողությունը թողնվում է հեղինակային իրավունք ունեցող կողմին, եթե վերջինս հարցին ընթացք տալու ցանկություն ունենա: Այս համակարգը լավն է թվում, սակայն իրականում հեղինակային իրավունք ունեցողները չարաշահում են այն: Բայց եթե այն անձը, որին սպառնում են դատարանով, դիմագրավելու միջոցներ ունի, ապա հայցվորները կարող են ֆինանսական պատասխանատվության ենթարկվել «մոլորեցնող» պնդումների համար, ինչպես եղավ էլեկտրոնային քվեարկող մեքենաներ վաճառող «Դայբոլդ» (Diebold) ընկերության հետ, երբ այն «միտումնավոր նենգափոխեց իրականությունը` ներկայացնելով, իբր, առցանց մեկնաբանները, ներառյալ` «ԻնդիՄեդիա» (IndyMedia) և Սվորթմոր քոլեջի (Swarthmore college) երկու ուսանող, խախտել են ընկե -


¸»Ý ¶ÇÉÙáñ 153

րության հեղինակային իրավունքները»: Այդ գործում «Դայբոլդին» հաջո ղությամբ դատի տվեց EFF հիմնադրամը` ստիպելով վճարել 125.000 ԱՄՆ դոլար վնասի և ծախսերի համար:

Որոշ իրավական ռեսուրսներ

Քաղաքացիական մեդիա օրենքի նախագիծը (Citizen Media Law Project (CMLP) հիմնվել է Հարվարդի համալսարանի իրավագիտության դպրոցում և Համացանցի և հասարակության Բերքմանի կենտրոնում: Ես կողմնակալ եմ այս նախագծի նկատմամբ, քանի որ դրա համահիմնադիրներից եմ և երբեմն բլոգներ եմ գրում CMLP-ի կայքում: Նախագիծն ապահովում է ամենատարբեր ռեսուրսներ` սկսած իրավական սպառնալիքների շտեմարանից մինչև, վերջին շրջանում, Առցանց մեդիա իրավական ցանցը (Online Media Legal Network), որը «միավորում է ամբողջ երկրի իրավաբաններին առցանց լրագրողների և թվային մեդիա արտադրողների հետ, որոնք իրավական օգնության կարիք ունեն»: EFF հիմնադրամը, որը Սան Ֆրանցիսկոյում գտնվող շահույթ չհետապնդող կազմակերպություն է, փորձում է պահպանել մեր ազատությունները տեխնոլոգիաների և կիբերտիրույթի ոլորտներում: Այստեղ նույնպես ես փոքր-ինչ կողմնակալ եմ. 2002 թ. EFF-ը շնորհեց ինձ իր ամենամյա Pioneer մրցանակներից մեկը, և ես ընկերական հարաբերություններ եմ պահպանում կազմակերպության հիմնադիրների` Ջոն Փերի Բարլոուի (John Perry Barlow), Ջոն Գիլմորի (John Gilmore) և Միթչ Քափորի (Mitch Kapor) հետ: (Ես նաև ֆինանսական նվիրատվություններ եմ կատարել EFF-ին և կոչ եմ անում ձեզ նույնն անել:) CMLP-ի և EFF-ի կայքերում հսկայական ծավալի օգտակար նյութեր կան: Ես ձեզ լրջորեն հորդորում եմ այցելել այդ կայքերը, հատկապես եթե հարցեր ունեք այն մասին, թե ինչի կարող եք բախվել որպես առցանց բովանդակություն ստեղծող կամ տնօրինող: Սրանք միակ գերազանց ռեսուրսները չեն, և մենք Mediactive կայքում կնշենք շատ այլ աղբյուրների մասին:

Զրպարտություն և այլ ռիսկեր

Ի՞նչ է զրպարտությունը: Ըստ EFF-ի`

«Ընդհանուր առմամբ, զրպարտությունը փաստի սխալ և չթույլատրված շարադրումն է, որը վնաս է հասցնում ինչ-որ մեկի համբավին և հրապարակվել է «սխալմամբ», այսինքն` անփութության կամ չար դիտավորության հետևանքով: Նահանգների օրենքները հաճախ յուրահատուկ կերպով է սահմանում «զրպարտությունը»: Libel-ը գրավոր զրպարտությունն է, իսկ slander-ը` բանավոր»:

Դուք չեք ազատվում օրենքի առջև պատասխանատվությունից զուտ նրա համար, որ առցանց եք ինչ-որ բան ասում: Եթե զրպարտեք մարդկանց ձեր բլոգում կամ ուրիշի բլոգում արված մեկնաբանության մեջ, նրանք կարող են ձեզ դատի տալ և դատը շահել:


154 Ø»¹Ç³ÏïÇí

Եթե հետևեք 4-րդ գլխում շարադրված սկզբունքներին, ապա դժվար թե զրպարտեք ինչ-որ մեկին: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ դուք կապահովագրեք ձեզ դատական հայցերից: Ցավոք` ոչ: Ցանկացած մարդ կարող է դատի տալ ցանկացած մարդու` վճարելով դատական ծախսերը, և դատավորները հազվադեպ են պատժում մարդկանց այն բանի համար, որ նրանք ներկայացնում են հայց, որը չեն կարող շահել (նույնիսկ եթե նրանք, հավանաբար, գիտեն, որ չեն կարող շահել): Դեռ ավելին, եթե որոշ երկրներում, ինչպես Միացյալ Թագավորությունում, զրպարտության մեջ մեղադրվողները պետք է ապացուցեն, որ իրենց ասածը ճիշտ է, ԱՄՆ-ում հայցվորը պետք է ցույց տա, որ դա սխալ է (իսկ հանրային գործիչները պետք է նաև ապացուցեն, որ այդ պնդումներն արվել են չարամտորեն կամ անտեսելով ճշմարտությունը): Քանի որ վիրավորանքն ու զրպարտությունն իրականում պատահում են և կարող են վիրավորել մարդկանց, ապա պետք է զգույշ լինեք, թե ինչ եք ասում առցանց, ճիշտ այնպես, ինչպես ելույթ ունենալիս: 5-րդ գլխում ներկայացված սկզբունքներից պետք է ակնհայտ լինի, որ որևէ մեկի մասին որևէ բացասական բան ասելիս պետք է զգույշ լինեք: Ես սա չեմ ասում, որպեսզի վախեցնեմ ձեզ խուսափելու օրինախախտումների մասին բարձրաձայնելուց: Ձեր պնդումների համար անհերքելի ապացույցներ ունենալը և ձեր քննադատած մարդկանց նկատմամբ արդար լինելը կլինեն ձեր լավագույն ապահովագրությունը զրպարտության մեղադրանքից: Սակայն որքան էլ զգույշ լինեք, դա ձեզ ամբողջությամբ չի ազատի հնարավոր մեղադրանքներից: Ձեր անձը պաշտպանելը, եթե նույնիսկ միանգամայն ճիշտ եք, թանկ հաճույք է: Ուստի նախապես սովորեք խուսափել իրավական ռիսկերից, եթե անգամ չեք կարող ամբողջությամբ կանխել դրանք: EFF-ն ունի գերազանց «Իրավական ուղեցույց բլոգերների համար» (Legal Guide for Bloggers): Ահա մի քանի այլ արժեքավոր ռեսուրսներ. •

Knight Citizen News Network-ի «Ձեր իրավական ռիսկը սահմանափակելու լավագույն 10 կանոնները»: Սա հասկացությունների և լուրջ խորհուրդների մի համալիր է ձեզ սպասող ռիսկերը նվազեցնելու համար:

Citizen Media Law Project-ի «Իրավական ուղեցույցը»: Այս համապարփակ ուղեցույցը պարունակում է հսկայական ծավալի բովանդակություն տարբեր երկրների վերաբերյալ: Լավագույն հատկություններից մեկը «որոշումների ծառն» է, որն օգնում է ձեզ որոշելու` արդյոք ձեզ պե՞տք է առանձին ապահովագրություն զրպարտության և այլ իրավական ռիսկերի համար, բացի տան տիրոջ կամ վարձակալի ապահովագրությունից, որ գուցե արդեն ունեք:

«Առցանց մեդիա իրավունք. Հիմունքներ բլոգերների և այլ առցանց հրատարակիչների համար»: Սա Փոյնթերի լուրերի համալ -


¸»Ý ¶ÇÉÙáñ 155

սարանի առաջարկած մուլտիմեդիա դասընթաց է: Այն ավարտելուց հետո ձեզ հնարավորություն կտրվի ձեռք բերելու ապահովագրություն հատուկ գնով:

Ըստ Քիմբերլի Իզբելի (Kimberley Isbell), որը Հարվարդի մի նախագծի փաստաբան և Բերքմանի կենտրոնի անդամ է, ռիսկի մակարդակը որոշվում է նրանով, թե ինչ հարցեր եք լուսաբանում և ինչպես եք դա անում: Հիմնական լրագրողական չափորոշիչների կիրառումը, ինչպիսիք են ճշտությունը և արդարությունը, նվազեցնում է ռիսկը: Իզբելը նաև շեշտում է, որ շատ կարևոր է, թե ինչպես եք օգտվում ուրիշների աշխատանքներից` հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար: Ոչ բոլոր նորություններն են սարսափելի այս ոլորտում: Եթե դուք կամ ձեր կազմակերպությունը առցանց քննարկման տնօրինողն եք, ապա դուք օգտվում եք Կոնգրեսի` հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող 1996 թ. իրականացրած փոփոխությունների ամենադրական կողմերից մեկից` զրպարտությունը և նման մեղադրանքները ձեզ վրա չեն տարածվում: Այս բացառությունը չի տարածվում զրպարտող անձի վրա: Այս պաշտպանությունը կայքի սեփականատերեր�� համար անգնահատելի է խոսքի ազատության տեսանկյունից:

Լուսանկարիչնե´ր, հաստատակա´մ եղեք

Վերջին տարիներին մեդիա արտադրողների վրա ամենակործանարար գրոհներից մեկը եղել է հանրային վայրերում աշխատող լուսանկարիչների դեմ հայտարարված պատերազմը: Կրկին ու կրկին մենք լսում ենք, թե ինչպես են գերփութաջան իրավապահները, ինչպես նաև մասնավոր անվտանգության ծառայության աշխատակիցները խոչընդոտներ հարուցում հանրային վայրերում լուսանկարող մարդկանց համար: Նրանք պնդում են, թե կանխում են ահաբեկչությունը, սակայն այդ հիմնավորումը առնվազն համոզիչ չէ: Ստեղծվել են մի շարք կայքեր, որոնք բողոքում են լուսանկարելու և տեսանկարահանելու մեր իրավունքների խախտման դեմ: Դրանցից լավագույններից մեկը կոչվում է (ինչը զարմանալի չէ) «Պատերազմ լուսանկարչությանը» (War on Photography), և այն լի է ցավալիորեն ծանոթ պատմություններով` մասնավորապես, տրանսպորտի ոլորտի, ոստիկանության, անվտանգության ծառայության պնդերես աշխատակիցների թույլ տված ոտնձգությունների մասին: Այս առումով ԱՄՆ-ը ոչինչ չունի ոստիկանության մարտավարության մասին, որը տարեցտարի ավելի անընդունելի է դառնում մի երկրում` Միացյալ Թագավորությունում, որ մեզ տվել է «Ազատությունների մեծ խարտիան»: Այնտեղի սարսափ պատմությունները բավական են, որ ստի պեն ձեզ լուսանկարչական սարքը տանը թողնել այդ երկիր որպես զբոսա շրջիկ այցելելիս կամ, գուցե, ավելի խոհեմ լինել և այցելել նվազ խելագար երկիր: Անվտանգության հարցերով փորձագետ Բրուս Շնայերը (Bruce


156 Ø»¹Ç³ÏïÇí

Schneier) մեկն է այն շատերից, ովքեր մատնացույց են անում նման պաշտոնեական դիրքորոշման անօգուտ լինելը, եթե չասենք` կատարյալ անհեթեթությունը: Նա հորդորում է մեզ բոլորիս ոտքի կանգնել` ի պաշտպանություն մեր իրավունքների: Վախը մի կողմ թողնելով` հանրային վայրերում լուսանկարելու իրավական սահմանափակումներն այնքան էլ շատ չեն: Եթե ոտնձգությունների եք ենթարկվում, ապա գրեթե հաստատ դա որևէ անվտանգության ծառայության աշխատակից է` պետական կամ մասնավոր, որը զգալիորեն գերազանցում է իր լիազորությունները: Սեպտեմբերի 11-ից հետո ընդունված որևէ օրենքում չկա որևէ բան, որ սահմանափակի լուսանկարելու ձեր իրավունքը:

Սրա դեմ արժի պայքարել: Ոտնձգությունների ենթարկվելու դեպքում «Գուգլում» փնտրեք «լուսանկարիչների իրավունքները» և ներբեռնեք առկա փաստաթղթերից մեկը: Ես գտել եմ այդպիսի մի փաստաթուղթ ՄԹ-ի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի համար: Մի´ զիջեք հանրային վայրերում լուսանկարելու ձեր իրավունքը: Մի´ տարածեք ահաբեկիչ լուսանկարչի պատմությունը: Հիշեցրեք նրանց, որ լուսանկարելու արգելքը մի բան էր, որ մենք ժամանակին ծաղրում էինք ԽՍՀՄ-ում: Ի վերջո, ողջամտությունը կվերականգնվի, սակայն դրա համար կարող է որոշակի ժամանակ պահանջվել:

Տեղեկատվության ազատություն. հանրային հաշվետվություն

Վերջին տասնամյակների ամենակարևոր նախաձեռնություններից մեկը հանրության առջև պետական հաշվետվությունների հասանելիությունն է եղել: Թեև ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը Բուշի վարչակազմի օրոք բաց հաշվետվության հարցում հետընթաց ապրեց, դաշնային և նահանգային մակարդակում և ամբողջ աշխարհում դրանք աստիճանաբար բաց ու մատչելի են դառնում: Երբ փորձում եք փաստաթուղթ ստանալ որևէ պետական մարմնից, հիշե´ք հետևյալը` 1. Դուք պարտավոր չեք հիմնավորում ներկայացնել ձեր դիմումի համար: Դա ձեր գործն է, ոչ թե նրանցը, թե ինչու եք ցանկանում տեսնել հանրային փաստաթղթերը:

2. Պետք է հնարավորինս ճշգրիտ ձևակերպեք, թե ինչ եք ուզում: Փաստաթղթերի կամ տվյալների մի մեծ ծավալ կա, որոնք պա հանջելն անիմաստ և´ ձեր, և´ ձեր ուսումնասիրության համար:

3. Եղեք հաստատակամ: Պաշտոնյաները կարող են մերժել ձեզ առաջին անգամ (իմ լրագրողական փորձի ընթացքում նրանք


¸»Ý ¶ÇÉÙáñ 157

հաճախ են այդպես արել)` պարզապես համոզվելու համար` արդյոք դուք լո՞ւրջ եք տրամադրված:

Կարող եք գտնել օրենքների վերաբերյալ մեծ քանակությամբ հանրային փաստաթղթերի առցանց ռեսուրսներ` ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային: Մեկը Տեղեկատվության ազատության ազգային կոալիցիան է (National Freedom of Information Coalition), որի դերն իրենց կառավարությունը վերահսկելու` մարդկանց իրավունքի պաշտպանությունն է: 2010 թ. սկզբին կոալիցիան 2 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ շահեց` ստեղծելու տեղեկատվության ազատության հիմնադրամ, որը կոչված էր օգնելու դատական կարգով վիճարկելու քաղաքացիների` բաց փաստաթղթեր ստանալու դիմումների մերժումները նահանգային և տեղական մակարդակներում, ինչպես նաև պայքարելու այն համառող պաշտոնյաների դեմ, որոնց չի հետաքրքրում, թե ինչ է ասում օրենքը: (Ես Առաջին ուղղման կոալիցիայի (First Amendment Coalition) խորհրդի անդամ եմ: Դա Կալիֆորնիայում գտնվող շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը դատական կարգով պաշտպանում է նման հայցերը:) Հանրային փաստաթղթերն այսօր ներառում են տեղեկություններ տվյալների շտեմարաններից` ոչ միայն թղթային ձևաչափով: 10-րդ գլխում ես կանդրադառնամ նրան, թե ինչպես կարող ենք օգտվել այդ տվյալներից, որպեսզի ստեղծենք այն, ինչ կոչվում է «Կառավարություն 2.0»:

Տեղեկատվության գաղտնիության պահպանման օրենքներ

«Էփլը» սոսկ իր սարքակազմերի վերահսկման մոլուցքով չի տառապում: Այն նաև աշխարհի ամենագաղտնապահ ընկերություններից մեկն է: 2004 թ. հայտարարելով, թե խախտվել են իր առևտրային գաղտնիքները, «Էփլ ինքորփորեյթիդը» դատի տվեց իր մի քանի աշխատակիցների, որոնք ապրանքների մասին տեղեկություններ էին հայտնել մի քանի կայ քերի, և պահանջեց, որ այդ կայքերը բացահայտեն որոշակի մանրամաս ներ, թե որտեղի´ց են ստացել տեղեկությունները: Այդ կայքերի համար աշխատող փաստաբանների խնդրանքով (ես դրա համար չեմ վարձատրվել) ես պաշտոնական փաստաթղթերում հայտնեցի փորձագետի իմ կարծիքը, որ կայքերը զբաղվել են իրենց լրագրողական գործունեության իրակա նացմամբ, ինչը պաշտպանված է Կալիֆորնիայի օրենքով: Մի քանի դատարաններ համաձայնեցին և առցանց լրագրողներից տեղեկություններ ստանալու հայցվորի պահանջը չբավարարեցին: Կալիֆորնիան մեկն է այն բազմաթիվ նահանգներից, որն ունի գաղտնիության պահպանման օրենքներ լրագրողների ու գաղտնի աղբյուրների համար: Կարևորն «Էփլի» գործում այն էր, որ դատարանները հասկացան, որ եթե նույնիսկ կայքերը չէին զբաղվում ավանդական լրագրությամբ, այդուհանդերձ, դա լրագրություն էր: Այսօր մենք դեռևս չունենք գաղտնիության պահպանման դաշնային օրենք, թեև այդպիսի մի օրինագիծ հարթում է իր ուղին Կոնգրեսում: Բայց երբ և եթե այն ընդունվի, հուսով եմ, որ կպաշտպանի լրագրությունը` ինչ


158 Ø»¹Ç³ÏïÇí

տեսքով էլ լինի, և ոչ թե նրանց, ում մենք լրագրող ենք անվանում: Գաղտնիության պահպանման օրենքների մասին այս ամենն ասելուց հետո ես ուզում եմ կրկին շեշտել, որ անանուն աղբյուրներից իմ սիրտը խառնում է: Հնարավոր է` մի օր ստիպված լինեք պաշտպանել ինչ-որ մեկին վտանգավոր բացահայտումից, սակայն այդ դեպքում դուք ինքներդ կբախվեք մարտահրավերների ձեր ողջամիտ ընթերցողների կողմից, որոնք կհարցնեն, թե ինչո´ւ ձեր աղբյուրը համարձակություն չի ունեցել հանդես գալու հրապարակայնորեն:

Դատախազների չարաշահումները

Եթե ազնիվ եք, ապա գրեթե հաստատ ստորև ներկայացվածը ձեզ չի սպառնում: Սակայն եթե օրենքները գործի են դրվում, որպեսզի կործանեն ինչ-որ մեկին, որին ոչ ոք չի սիրում, այդ ժամանակ է, որ բոլորս պետք է ուշադրություն դարձնենք մեր սեփական ազատություններին: Մասնավորապես, երբ պետական պաշտոնյաները սկսում են խոսել «երեխաների պաշտպանության» մասին, կարելի է լսել քաղաքացիական ազատությունների վրա հարձակումների ծեծված բառերը, և համացանցի դարաշրջանում վտանգվում են այնպիսի հիմնարար ազատություններ, ինչպիսին է ազատ խոսքը: Լորի Դրյուի (Lori Drew) այլանդակ դեպքը դրա մի օրինակ է: Դրյուների դուստրը վիճել էր իրենց դեռահաս հարևանուհի Մեգան Մեյերի (Megan Meier) հետ: Դրյուն և մի քանի այլ մարդիկ բացել էին կեղծ հաշիվ «ՄայՍփեյսում» մի մտացածին պատանու անունով, որը իբր սիրահետել, իսկ հետո մերժել էր Մեյերին: Դրանից շատ չանցած` Մեյերն ինքնասպանություն էր գործել Սենթ Լուիսի արվարձանի իրենց տանը: Մի բան միանգամայն հստակ է այս գարշելի գործում` Դրյուն և իր օգնականներն այս կեղտոտ ծրագրում անգթություն էին ցուցաբերել: Սակայն արդյո՞ք դա քրեորեն հետապնդելի օրինախախտում էր: Միսսուրի նահանգի դատախազությունը որոշեց, որ քրեական գործ հարուցելու հիմք չկա, քանի որ նահանգի ոչ մի օրենք չէր անդրադառնում նման դեպքի: Սակայն դաշնային դատախազները տարան Դրյուին Լոս Անջելես, որտեղ գտնվում էր «ՄայՍփեյս» ընկերության կենտրոնական գրասենյակը, և դատական պատասխանատվության ենթարկեցին «Համակարգչային խաբեության և չարաշահման ակտ» (CFFA) դաշնային օրենքը խախտելու համար, որը նախկինում կիրառվել էր հաքերների հանդեպ, ովքեր ֆինանսական օգուտ ստանալու նպատակով տվյալներ էին կորզել ուրիշների համակարգիչներից: Դատախազների պնդմամբ` Դրյուն համա կարգչի միջոցով արել էր հետևյալը. Միտումնավոր կերպով մուտք էր գործել և մուտք գործելու պատճառ հանդիսացել միջնահանգային առևտրային կազմակերպու թյանը պատկանող համակարգիչ, այն է` Կալիֆորնիայի կենտրո նական տարածաշրջանում գտնվող Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում գտնվող «ՄայՍփեյսի» սպասարկիչներ, ա ռանց լիազորության և գերազանցելով լիազորված մուտքը, և միջ-


¸»Ý ¶ÇÉÙáñ 159

նահանգային առևտրային կազմակերպության միջոցով այդ համակարգչից ստացել և պատճառ էր հանդիսացել ստանալու տեղեկություններ` հետագա վնասաբեր գործողությունների համար, այն է` միտումնավոր կերպով հուզական տառապանքներ հասցնելը [Մեյերին]:

Ինչպես բացատրում էր Մեթ Սանչեզը (Matt Sanchez) Citizen Media Law Project-ից, Դրյուի ենթադրյալ հանցանքը ի վերջո հարմարեցվեց փաստացի օրենքին` ի հակադրություն գործի հուզական տարրի, որը «ՄայՍփեյսի» հատկագիրը ստեղծելիս «ոչ ՙճշմարիտ և ճշգրիտ» տվյալներ գրանցելն էր: Նման պատասխանատվության կարելի էր ենթարկել հասակը սխալ նշելու դեպքում»: Մտածե´ք այս մասին: Արդյո՞ք առցանց գրանցման համակարգերից օգտվելիս դուք միշտ, առանց բացառության, միանգամայն ստույգ տեղեկություններ եք տրամադրել: Ատենակալներն արդարացրին Դրյուին ծանր քրեական հանցագործության մեղադրանքից, սակայն մեղավոր ճանաչեցին CFFA-ի նվազ լուրջ հանցագործություն կատարելու մասով: Սակայն դատավորը մերժեց նույնիսկ այդ որոշումը` բացատրելով իր վճռի մեջ, որ Դրյուի դատավճիռն ուժի մեջ թողնելը կնշանակեր բոլոր նրանց, ովքեր երբևէ խախտել են ծառայությունների մատուցման պայմանագիրը, անկախ նրանից, թե որքան փոքր է զանցանքը, մեղավոր ճանաչել նաև հանցագործություն կատարելու մեջ: Դատախազ Թոմաս Օ’Բրայենին (Thomas P. O’Brien) դա ամենևին չէր հուզում: Ինչպես հաղորդել էր Wired News-ը, նա գոհ էր իր արածից: Նա ընդունել էր, որ CFFA-ի կիրառումը «ռիսկային» էր, սակայն իր գրասենյակը «միշտ էլ դիմելու է ռիսկի հանուն երեխաների»: Իրականում, դա ավելի մեծ ռիսկ էր պարունակում ազատության համար: Օ’Բրայենի պատրաստակամությունը` հարմարեցնել օրենքը նույ նիսկ բարի գործի ծառայելուն, արժանի է արհամարհանքի, այլ ոչ թե գովասանքի, որովհետև նա ավելի լավ պետք է իմանար, թե ինչ է անում: Մեր բախտը բերել է, որ դատավորը փրկեց մնացածներիս, և ոչ միայն այդ թշ վառ Դրյուին, մի դատախազից, որի իրավական տեսությունները հանցա գործ կդարձնեին գրեթե բոլոր նրանց, ովքեր երբևէ գրանցվել էին որևէ կայքում: Կարո՞ղ է արդյոք օրենքը գլուխ հանել Դրյուի գործի նման գործերից: Իսկ 2010 թ. սեպտեմբերին Ռաթգերսի համալսարանի ուսանողի դե՞պքը, ով ինքնասպանություն էր գործել` ցած նետվելով Ջորջ Վաշինգտոնի կամրջից այն բանից հետո, երբ առցանց տեղադրվեց տեսանյութ, թե ինչպես է նա սեքսով զբաղվում իր ընկերոջ հետ: Նրա երկու ուսանող ընկերներին անձնական կյանքի դեմ ոտնձգությունների մեղադրանք ներկայացվեց: Հարվարդի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ջոն Փալֆրին, որն իմ բարեկամն է ու նախկին գործընկերը, երբ ես Բերքմանի կենտրոնի անդամ էի, իսկ նա` գործադիր տնօրենը, խորհուրդ է տալիս զգուշություն ցուցաբերել: «Նյու Յորք թայմզի» իր հոդվածում նա անդրա-


160 Ø»¹Ç³ÏïÇí

դարձել է Ռաթգերսի դեպքին և Մասաչուսեթսի նահանգում տեղի ունեցած մեկ այլ ինքնասպանության, որը նույնպես վերագրվել էր կիբերխուլիգանությանը.

Սույն խնդրի առնչությամբ օրենքը կիրառելիս մենք նախ պետք է ուսումնասիրենք` արդյոք օրենքը բավարա՞ր է այս նոր հիբրիդային առցանց-արտացանց միջավայրում նման վարքագծից հետ պահելու համար, և արդյոք մենք արդարացի՞ ենք վարվում նրանց հանդեպ, ովքեր տուժում են, և նրանց հանդեպ, ովքեր հասցնում են այդ վնասը: Երկրորդ` պետք է հարցնենք` արդյոք մեր իրավապահ մարմիններն ունե՞ն անհրաժեշտ աջակցությունը այդ աշխատանքը կատարելու համար:

Նահանգների մեծ մասն ունի մի շարք օրենքներ, որոնք ուղղված են քրեական ոտնձգությունների դեմ` լինեն դրանք առցանց, թե արտացանց: Այդ օրենքները թույլ են տալիս ինչպես քրեական պատասխանատվության ենթարկել, այնպես էլ քաղաքացիական դատավարություն անցկացնել: Նշված օրենքներին առնչվող դժվարություններից մեկը չքրեականացնելն է այն վարքագիծը, որը դեռահասների շրջանում սովորաբար հանգում է վատություն անելուն, միաժամանակ հստակորեն առանձնացվում է այն վարքագիծը, որը կարող է հանգեցնել դեռահասի ինքնասպանությանը: Մեկ անգամ ևս կրկնեմ` նա, ով ազնիվ է, նման կերպ չի վարվի: Այդուհանդերձ, մենք պետք է գիտակցենք, որ կան այսպես կոչված լուծումներ կարևոր բարոյական խնդիրների համար, լուծումներ, որոնք կարող են դժվարացնել մասնակցությունը մեր նոր համագործակցային միջավայրին:

9.2 Նորմեր և սովորույթներ

Իմ նկարագրած դեպքերը, վերջին հաշվով, միայն օրենքին չէին վերաբերում: Դրանք վերաբերում էին նաև նորմերին կամ սովորույթներին, որոնք պետք է հաշվի առնել թվային մեդիաոլորտում աշխատելիս, խաղալիս ու համագործակցելիս: Նախորդ գլուխներում մենք քննարկել ենք, թե ինչպես պետք է արձագանքել այն ամենին, ինչ գտնում ենք առցանց, հատկապես` վիրավորական և նույնիսկ ատելությամբ լի խոսքին, և թե ինչպես պետք է պահենք ինքներս մեզ մեր խոսքում: Ուզում եմ այստեղ առանձնակի ընդգծել այս հարցերը: Ինքնին հասկանալի է, որ մարդիկ չպետք է օգտագործեն մեր մեդիա գործիքները դաժան նպատակներով: Հաշվի առնելով, որ ոմանք դա կանեն, ի՞նչ նորմեր կարող ենք խրախուսել, որպեսզի դաժանության թիրախները կարողանան կա´մ չպատասխանել, կա´մ էլ, ինչն ավելի լավ կլինի, սովորեն անտեսել այդ հարձակումները: Մեր երեխաների մեջ արհամարհանք սերմանելով, իհարկե, խնդիրը չի լուծվի, և մենք չենք ցանկանում ստեղծել ցինիկ մեծահասակների սե-


¸»Ý ¶ÇÉÙáñ 161

րունդ: Սակայն սոցիալական մեդիա ուսուցումը պետք է ներառի թվային դարաշրջանին առնչվող զգուշության խորհուրդներ, որ սովորաբար տալիս ենք երեխաներին, օրինակ` անծանոթ մեծահասակի հետ մեքենա չնստել: Կրկնեմ` վստահությունը մեծապես կախված է նրանից, ինչ մենք կարող ենք ստուգել կամ ինչ սովորել ենք մեր սեփական փորձով և ուրիշների խորհուրդներով:

Բառերը վերադառնում են

Իմ բարեկամ և Արիզոնայի նահանգային համալսարանի գործընկեր Թիմ ՄքԳուայրն (Tim McGuire) ասում է. «Փաստ է, որ 19 տարեկանում գործած մի հիմար սխալը կարող է սպանել քո ապագան»: Դա ճիշտ է, համենայնդեպս` այսօր, երբ մենք բացահայտում ենք, որ այն, ինչ այսօր անում ենք առցանց, հաճախ կարող է կրկին բացահայտվել տարիներ անց: Ուստի երբ նախագահ Օբաման Վիրջինիայի նահանգի քաղաքական հավակնություններ ունեցող ուսանողին խորհուրդ տվեց զգուշություն հանդես բերել «Ֆեյսբուքում» հրապարակումներ անելիս, դա ողջամիտ խորհուրդ էր` հաշվի առնելով ներկա մթնոլորտը: Սակայն եթե այնպես ստացվի, որ նախագահի խորհուրդը երկար ժամանակ պահպանի իր արժեքը, ուրեմն մենք որպես հասարակություն որոշակի խնդիր ունենք: Երիտասարդները սխալներ են գործում և հիմար բաներ են անում: (Մեծահասակները` նույնպես, անշուշտ: Սակայն իմ սերնդի երիտասարդական հիմարությունները հիմնականում կորել են ժամանակի մշուշում և չեն պահպանվել կոշտ սկավառակի վրա կամ ինչ-որ տեղ թվային ՙամպում՚:) Սակայն ես հույս ունեմ, որ դրանից չի հետևում, ինչպես ենթադրում էր նախագահը, որ բլոգներում, սոցիալական ցանցերում և այլ նման տեղերում «արտառոց» բաներ հրապարակելը պետք է հետագայում որևէ պատասխանատու աշխատանքի համար ավտոմատ մերժում կամ որակազրկում նշանակի: Որևէ մեկին դեռահասության կամ քոլեջում ուսանելու տարիներին ասածի կամ արածի համար տասնամյակներ անց պատժելը ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր է: Մենք պետք է որոշակի ներողամտություն ցուցաբերենք միմյանց նկատմամբ: Այլընտրանք չկա: Լրագրության կուրսի իմ ուսանողներից մեկը մի անգամ հարցրեց` արդյոք նպատակահարմա՞ր է անձնական բլոգ ունենալը և, եթե այո, պե՞տք է անկեղծ լինել այնտեղ: Նրան ակնհայտորեն զգուշացրել էին, որ դա կարող է խանգարել նրա հետագա լրագրողական կարիերայի ծրագրերին: Ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կարող է լինել ուրիշների արձագանքը: Սակայն գիտեմ, որ եթե ես այսօր ինչ-որ մեկին աշխատանքի ընդունելիս լինեի, կուզենայի իմանալ, թե նա ի´նչ է հրապարակել առցանց (և ոչ թե` հրապարակե՞լ է արդյոք)` ոչ թե որակազրկող գործոններ հայտ նաբերելու համար, այլ որպեսզի տեսնեմ, թե արդյոք այդ անձը հետաքրքի՞ր ասելիք է ունեցել: Ես բնական կհամարեի, որ կարող եմ գտնել բա ներ, որոնք կասկածելի էին կամ չէին համապատասխանում իմ ներկա


162 Ø»¹Ç³ÏïÇí

հայացքներին: Ես կակնկալեի, որ կարող եմ գտնել բաներ, որոնք ինչ-որ առումով «ոչ լրագրողական» են, ասենք` համարձակ կամ անհեթեթ (կամ երկուսն էլ) տեսակետներ են կարևոր մարդկանց կամ հարցերի մասին: Բայց նաև կհիշեի, որ այդ տարիքում ես նույնպես կարող էի, եթե չասեմ` հակում ունեի, ապուշություններ անելու: Եվ համապատասխան վերապահում կանեի: Այս ամենը նշանակում է մարդկանց «տխմարության մասին վաղեմության հայցի» հնարավորություն տալ (ձևակերպումն իմ բարեկամ` տեխնոլոգիաների ոլորտի ներդրող և մարգարե Էսթեր Դայսոնինն է (Esther Dyson): Եթե մեր նորմերն այնքան ճկուն չեն, որ որոշակի ներողամտություն ցուցաբերենք մեկս մյուսի նկատմամբ այս ավելի ու ավելի թափանցիկ հասարակությունում, մենք միայն առաջ կմղենք պորտաբույծներին` սահմանափակ երևակայությամբ օժտված, ձանձրալի մարդկանց, դեպի իշխանական դիրքերը: Իսկ դա իրոք վախ է ներշնչում: Մենք առաջընթաց ենք ապրում, թերևս ավելի մեծ, քան Օբաման է կարծում: Հիշեք, որ անհնարին բան էր համարվում, որ կաթոլիկը նախագահ դառնար, մինչև ընտրվեց Ջոն Քենեդին: Անհնար էր, որ ամուսնալուծված մարդը նախագահ ընտրվեր, քանի դեռ չէր հաղթել Ռոնալդ Ռեյգանը: Անհնար էր, որ նախկին մարիխուանա ծխողը դառնար նախագահ, քանի դեռ չէր ընտրվել Բիլ Քլինթոնը (որը տարօրինակ հայտարարություն արեց, թե ծուխը ներս չի քաշել): Ջորջ Վ. Բուշն էլ խոստովանել էր, որ մինչև 40 տարեկանը անհույս հարբեցող է եղել: Եվ այլն:

Նման դատողություններ անելը ո´չ ընկալելի է, ո´չ էլ պարզ

Վիրջինիայի նահանգապետ Ռոբերտ ՄքԴոնելը (Robert McDonnell) 2009 թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում սուր քննադատության ենթարկվեց, երբ ասպարեզ հանվեց նրա` 20 տարի առաջ գրած մագիստրոսական թեզը: Այդ փաստաթղթում նա դատապարտում էր այն բոլոր ծրագրերը, որոնք խրախուսում էին կանանց աշխատել տնից դուրս, և պնդում էր, թե աշխատող կանայք վատ են անդրադառնում ընտանիքի վրա: Նա ցանկանում էր, որ ընտրողներն անտեսեն այդ ամենը և կենտրոնանան իր ներկա դիրքորոշումների վրա: ՄքԴոնելը նույնպես արժանի էր նվազ խիստ վերաբերմունքի, սակայն նա գրել էր այդ ատենախոսությունը, երբ մոտ 30 տարեկան էր և ոչ թե 20 տարեկանում կամ դեռահաս տարիքում: Դրան հաջորդած նրա օրենսդրի գործունեությունը նույնպես ծայրահեղ պահպանողական էր: Այն, ինչ նա ասել էր երկու տասնամյակ առաջ, ակնհայտորեն, ավելի կարևոր է` հաշվի առնելով հանգամանքները, քան այն, ինչ ավագ դպրոցի աշակերտներն են այսօր հրապարակում «Ֆեյսբուքի» էջերում: Այդուհանդերձ, նա հաղթեց ընտրություններում: Տեսանելի ապագայում մենք կընտրենք մի նախագահի, որը դեռահաս տարիքում կամ քոլեջում ուսանելու ժամանակ ունեցել է բլոգ կամ էջեր «Ֆեյսբուքում» կամ «ՄայՍփեյսում»: Այսօրվա չափորոշիչներով նման անձը լիովին որակազրկված կլիներ որևէ լուրջ քաղաքական աշխատանքի


¸»Ý ¶ÇÉÙáñ 163

համար: Սակայն եթե մենք ընդունենք, իսկ ես կարծում եմ, որ ստիպված կլինենք ընդունել, մենք կաճենք իբրև հասարակություն, կդառնանք ��չ միայն ավելի հանդուրժող թերությունների հանդեպ, այլև ավելի լավ կհասկանանք, որ բոլորս էլ թերություններ ունենք: Ամեն դեպքում, մենք կընտրենք նրան, որովհետև կհասկանանք, որ կարևորն այն է, թե ինչ անձ է նա դարձել, և ինչպես է դա տեղի ունեցել: Ինչպե՞ս կիմանան այս ամենի մասին նրա հասակակիցները: Նրանք ինքնուրույն կհանգեն դրան, բայց նաև կօգտվեն որոշակի օգնությունից: Նրանց կսովորեցնեն, վաղ տարիքից: Հաջորդ գլխում մենք կտեսնենք, թե ովքեր պետք է լինեն այդ ուսուցիչները:


Գլուխ 10

Ուսուցանել և ուսանել մեդիակտիվություն Մեր հասարակությունն ունի ամեն տեսակ պակասորդ: Հասարակության բոլոր շերտերում մենք ծախսում ենք փող, որ չունենք, երկար ժամանակով թաղվելով թերևս անհուսալի պարտքերի մեջ: Մենք չափազանց քիչ ներդրումներ և չափազանց շատ ենթադրություններ ենք անում: Մենք քննադատական մտածողության պակասորդ էլ ունենք: Մենք վերահսկում ենք երեխաներին` փոխանակ օգնենք նրանց ստեղծագործ լինելու, սովորեցնում ենք նրանց ստանդարտացված թեստեր հանձնել` փոխանակ օգնենք ինքնուրույն մտածելու: Բազմաթիվ դպրոցներում քննադատական մտածողության ուսուցումը դատապարտվում է որպես վտանգավոր փորձարկում: Դա բոլորովին էլ վտանգավոր չէ: Հեղինակություններին մարտահրավեր նետելը զուտ ամերիկյան երևույթ է: Սակայն թերահավատությունը չպետք է վերածվի մաքուր ցինիզմի, որը տարածում ենք մեր տեսած ամեն ինչի վրա: Այն պետք է խթանի մեզ փնտրելու լավագույն ապա ցույցները և սովորելու մեր հայտնաբերածից: Մենք պետք է սովորեցնենք մեր երեխաներին` ինչպես մեդիակտիվ լինել մեդիայով հագեցած այս աշխարհում: Սակայն նրանք միակը չեն, որ ուսուցման կարիք ունեն. մեծահասակները, որոնք ծանոթ չեն թվային տեխնոլոգիաներին մանկուց, ուսանելու շատ բան ունեն, մինչդեռ ժամանակակից պատանիները, որոնք կարծում են, թե գիտեն մեդիայի ոլորտը, հաճախ չեն կարողանում (կամ իրենց նեղություն չեն տալիս) տարբերակել վստահելի տեղեկատվության տարբեր մակարդակները ֆորումից ֆորում ցատկելու ընթացքում: Մեզ բոլորիս համար, անկախ տարիքից, մեդիակ տիվությունը պրակտիկա է ամբողջ կյանքի համար, սկզբունքների ու հմտությունների ամբողջություն, որոնք մենք շարունակաբար սովորում ու կատարելագործում ենք, մասամբ որովհետև տեխնոլոգիաները և մեր հասարակական նորմերը նաև փոխվելու հատկություն ունեն: Ինչո՞ւ է պետք անել սա: Որովհետև ժողովրդավարացած մեդիան ժո ղովրդավարության մաս է կազմում, իսկ ժողովրդավարությունն ավելին է, քան պարզապես քվեարկելը: Դա մասնակցություն է որպես քաղաքացի: Մասնակցությունը մեդիային քայլ է դեպի մասնակցություն ավելի լայն իմաստով, որն աշխատում է, վերջին հաշվով, միայն երբ գիտենք, թե ինչի մասին ենք խոսում: Քաղաքացիական դիրքորոշումը համախոհ հարևանների հետ դեմագոգիայով զբաղվելը չէ, այլ նրանց համոզելն ու նրանց հետ համագործակցելն է, և թերևս նաև նրանց ասածում համոզվելը: Մեդիակտիվության նվիրյալ ջատագովները ոչ միայն ողջամտորեն կսպառեն լուրերը և կստեղծեն նյութեր իրենց համայնքներին օգնելու հա-


166 Ø»¹Ç³ÏïÇí

մար, այլ նաև միշտ կփորձեն գտնել ձևեր` օգնել մյուսներին դառնալու մեդիակտիվ և կատարելագործելու սեփական հմտությունները:

10.1 Մեդիա գրագիտություն

Ես խուսափել եմ այս գրքում «մեդիա գրագիտություն» արտահայտությունից մեկ հիմնական պատճառով` այն կարծես հին դարերից եկած լինի, իսկ այն, ինչ մեդիա գրագիտությունը նշանակել է անցյալում, այնքան էլ լավ չի արտացոլվում ապագայում: Այդուհանդերձ, այդ հիմնական գաղափարը շարունակում է արժեքավոր մնալ, նույնիսկ եթե թարմացման կարիք ունի: Երբ ես բարձրաձայնեցի այդ մասին բլոգներից մեկում 2008 թ. վերջին, ինձ ընդդիմացավ այդ ոլորտի առաջատար մասնագետներից մեկը` Ռենե Հոբսը (Renee Hobbs), որը Թեմփլի համալսարանի պրոֆեսոր է և համալսարանի օրինակելի Մեդիա կրթության լաբորատորիայի (Media Education Lab) տնօրենը: Երբ ես անդրադարձա ՙմեդիա գրագիտություն՚ արտահայտությանը` ի հակադրություն «անպատեհության աստիճանի արտասովոր» հասկացության, նա ինձ կշտամբեց (արդարացիորեն) սեփական համախոհներին վիրավորելու համար` հավելելով. Մենք 15 տարի է` բանավիճում ենք այս հասկացությանն առնչվող եզրերի մասին: Յուրաքանչյուրը իր անունն է տալիս դրան` մասնավորապես` «թվային գրագիտություն», «տեղեկատվական գրագիտություն» և «կիբերգրագիտություն»: Շնորհակալություն գոնե ճիշտ եզրն օգտագործելու համար` մեդիա գրագիտություն:

Մասնակցությունը` ըստ սահմանման և ավանդույթի, որևէ գրագիտության կարևոր մասն է, սակայն ինձ համար «մեդիա գրագիտություն» եզրը ձեռք է բերել հիմնականում ավելի ողջամիտ սպառելու հավելյալ իմաստներ: Այնպես որ, ես փնտրում եմ նոր լեզվական միջոցներ, որպեսզի շեշտեմ մասնակցությունը, որն այժմ այդքան էական է շարքային մարդկանց ուժերով իրականություն դարձած մեդիայի համար: Տեխնոլոգիաները` համացանցը, բլոգներն ու միկրոբլոգները, թվային լուսանկարչությունը և տեսանյութերը, գերարագ ցանցերը և այլն, վերջին տարիներին արմատապես փոխել են մեդիա համայնապատկերը: Եվ մենք յուրացրել ենք այդ տեխնոլոգիաները զարմանալի արագությամբ: Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնք ժամանակին բազմոցին նստած էին հետևում իրադարձություններին, համախմբվել են նոր մեդիայի շուրջը, և մեր օրերում ընկերների, հետևողների (և նրանց, ում դուք եք հետևում) առանձին նշումներն ու մեկնաբանությունները հաճախ նույնքան կարևոր են լինում, որքան պրոֆեսիոնալ լրագրողների նյութերը: Ինչ անուն էլ դրան տանք, մենք ընդունում ենք, որ լուրերն ընթերցելու ակտիվ մոտեցումը շատ կարևոր է: Անցյալ դարի ընթացքում մեդիա գրագիտությունն ունեցել է մի քանի հիմնական դրսևորում: Մեկն ակադեմիականն է` գրեթե ինստիտուցիոնալ


¸»Ý ¶ÇÉÙáñ 167

համակարգի ստեղծում` հիմնված հետազոտությունների և դպրոցական ուսուցման վրա: Մյուսի արմատները տանում են դեպի քաղաքական ակտիվիզմ: Այս երկու դրսևորումներն էլ, ինչպես նաև մի շարք առնչվող գաղափարներ, ինչպիսիք են «թվային քաղաքացիությունը» և «քննադատական գրագիտությունը», եթե նշենք այս ոլորտի բազմաթիվ մրցակից գաղափարներից միայն երկուսը, հրաշալի սկզբնակետ են ավելի ժամանակակից ջանքերի համար: Մինչև վերջերս մեդիա գրագիտության շարժման շատ ակտիվիստներ, հատկապես` ձախ կենտրոնամետները, ասես շատ էին մտահոգված կորպորատիվ մեդիա համախմբման դեռևս իրական վտանգներով: Մեդիա քննադատներն ու քաղաքական աջ ու ձախ բարեփոխիչները շատ քիչ հարցերում են ընդհանուր հայտարարի եկել: Այդ սակավաթիվ հարցերից մեկը, որոնց շուրջ նրանք սկսել են համագործակցել, ցանցերի չեզոքությունն է: Տարբեր հայացքների տեր ակտիվիստները սկսել են վերջապես գիտակցել, որ այն վճռորոշ նշանակություն ունի իրենց սեփական ապագայի համար: Թեև այստեղ էլ նկատում ենք, որ աջ հայացքներին հարողները միտված են կորպորատիվ շահերը վեր դասելու հանրային շահերից: Մեդիա գրագիտության բոլոր տեսակների ջատագովները` գիտական հանրության մեջ և նրա սահմաններից դուրս, հանդես են եկել հօգուտ մասնակցության: Մենք բոլորս պետք է ավելի առաջ տանենք այդ միտումը: Մեդիակտիվությունը, նախևառաջ, վերաբերում է ինչ-որ բան անելուն` գործողություն և մասնակցություն: Դա չի վերացնի մեդիա գրագիտության ուսուցման ոլորտում «հակասությունները մանկավարժների, ակտիվիստների, արվեստի մարդկանց, քաղաքացիական, քաղաքական, պետական, մեդիա և բիզնես առաջնորդների միջև` կապված դերերի և գործառույթների տարբերակման հետ», ինչպես «Մեդիա գրագիտության ուսուցման ամսագրում» (Journal of Media Literacy Education) բնութագրել են Հոբսը և Էյմի Ջենսենը (Amy Jensen) Բրիգամ Յանգի համալսարանից: Սակայն ինձ հատկապես դուր է գալիս, որ նրանք տարբեր սոցիալական ու քաղաքական հեռանկարները կոչում են մեր «ուղին դեպի նոր հնարավորություններ»: Հնարավորություններն ավելին են, քան սոսկ գիտելիքը. մենք պետք է մեր իմացածը վերածենք գործողության: Ինչպես էլ դա կոչենք` մեդիա գրագիտություն, լրատվական գրագիտություն, մեդիակտիվություն թե որևէ այլ բան, նախևառաջ մենք պետք է նպաստենք մասնակցությանը` ոչ որպես ինչ-որ առօրյա անհետաքրքիր աշխատանքի, այլ որպես բավարարություն պատճառող և կենսական մի բանի:


168 Ø»¹Ç³ÏïÇí

10.2 Մենք սովորեցնում ենք, սովորում ենք, գործում ենք

Սակայն մենք չենք կարող գործել, մինչև չհասկանանք, թե ինչու պետք է գործենք և ինչպես: Ո՞վ պետք է գլխավորի սովորելու և մասնակցելու հարատև մեդիակտիվության գործընթացը: Իրականում` բոլորը: Ցանկացած մեկը, ում բախտ է վիճակվել մեր չափ հասանելիություն ունենալ դեպի աշխարհի լավագույն գաղափարներ և գիտելիքներ` գումարած կրթություն` դրանք հասկանալու և դրանց մասին տրամաբանորեն խոսելու համար, կարող է օգնության ձեռք մեկնել մյուսներին: Հիմնական ուղեկցողները դեպի քննադատական մտածողություն պետք է լինեն, ինչպես և ակնկալում եք, ծնողները, ընկերները, դպրոցները և կրթության համակարգից դուրս ուսուցմանը նվիրված հաստատությունները` թերևս գումարած մի խումբ, որը չեք ակնկալում: Դա իրենք` լրագրողներն են, որոնք պետք է լինեին այդ հմտությունների և սկզբունքների առաջին ջատագովների շարքում, սակայն մեծ մասամբ դրա համար ոչ մի ջանք չեն գործադրել:

Դպրոցներ

Մեդիա գրագիտության զարթոնքը ամերիկյան կրթության համակարգում խոր արմատներ ունի: Որոշ գիտնականներ հատկապես առանձնացնում են ճիզվիտ քահանա, հանգուցյալ Ջոն Քալքինի (John Culkin, 19281993 թթ.) աշխատանքը: Նյու Յորքում հիմնված ՙՄեդիայի ընկալման կենտրոնի՚ (Center for Understanding Media, այլևս գոյություն չունեցող) հիմնադիր Քալքինը ցանկանում էր, որ ուսուցիչները մտածեին այնպես, ինչպես առաջ նրանց մտքով էլ չէր անցել: Քալքինի գաղափարների առաջին իրականացնողներից մեկը` Քեյթ Մուդին (Kate Moody), Քալքինին նվիրված կենսագրական էսսեում գրել էր. Նա ենթադրում էր, որ եթե ուսուցիչներն ըմբռնեն մեդիայի գործառույթը մշակույթում, ապա կկարողանան օգնել երիտասարդներին ավելի լավ սովորելու: 1960-ականների վերջին դպրոցից դուրս ավելի շատ տեղեկատվություն կար, քան դպրոցում` շնորհիվ կինոյի ու հեռուստատեսության համապարփակ տարածման: Տե ղեկատվության մեծ մասն իրականում ապատեղեկատվություն էր, այնպես որ «ազդանշանն աղմուկից ��ռանձնացնելը» դարձավ անհրաժեշտություն: Մանկավարժների համար կարևոր էր հաղթահարել տեղեկատվության մակարդակների այս տարբերու թյունը դպրոցում և դպրոցից դուրս: Դա նշանակում էր գործ ունենալ նյութերի այն ամբողջ սպեկտրի հետ, որոնց աշակերտները բախվում էին դպրոցից դուրս, և օգնել նրանց քննադատաբար արձագանքելու դրանց, և ոչ թե անտարբեր մնալ, ինչն ավելի բնորոշ էր հեռուստացույց դիտողին:


¸»Ý ¶ÇÉÙáñ 169

Քալքինը և իր համախոհները մեծ ջանքեր գործադրեցին, որ մեդիա հմտություններն ու ընկալումը ընդգրկվեն ուսումնական ծրագրում: Նրանք որոշակի հաջողությունների են հասել վերջին կես դարի ընթացքում: ՙՄեդիա գրագիտություն՚ հասկացությունը լայն ճանաչում է գտել, դասավանդվում է որոշ դպրոցներում: Զանգվածային լրատվամիջոցների ազդեցությամբ մտահոգ բազմաթիվ մարդիկ ու կազմակերպություններ ամեն կերպ աջակցում են մեդիա գրագիտության տարածմանը: Վերջին տարիներին նրանց ժառանգորդները հայացք նետեցին թվային ոլորտին և հասկացան, որ պետք է դիմագրավեն նոր ու ավելի բարդ հարցերի, հատկապես` աղբյուրների բազմազանեցմանը` նախկին համեմատաբար սակավաթիվ զանգվածային լրատվամիջոցների փոխարեն: Եթե առաջ հիմնական մտահոգությունը հեռուստատեսությունն էր, ապա այժմ մենք պետք է հասկանանք թվային մեդիան և ներմուծենք այն շատ ավելի բարդ հավասարման մեջ: Ըստ Հոբսի` մեդիա գրագիտության այսօրինակ դասավանդումը 12ամյա միջնակարգ կրթության շրջանակներում միտում ունի ներառվելու կոնկրետ առարկաների ծրագրերի մեջ, օրինակ` առողջապահության, և հիմնականում միջին դպրոցում: Ամերիկյան դպրոցներում դրա տարածվածության մասին վիճակագրական տվյալները սուղ են: Հոբսը վստահ չէ, որ ամերիկացի ուսանողների գոնե 30 տոկոսը որևէ ֆորմալ ձևով կրում է մեդիա գրագիտության դասավանդման ազդեցությունը: Սակայն նա համոզված է` հիմնվելով սեփական դիտարկումների և այդ թեմային առնչվող թեզերի քանակի ավելացման վրա, որ հետաքրքրությունն աճում է: Մեդիա գրագիտության ոլորտում չկան պետական ուսումնական ծրագիր կամ ստանդարտացված դասապլաններ, և դա իր հիմնավորումն ունի` կարծում է Հոբսը: ԱՄՆ-ի հանրային կրթությունն ապակենտրոնացված է, իսկ մեդիան այնքան արագ է փոփոխվում, որ խելամիտ ուսուցիչները պետք է մշտապես թարմացնեն իրենց ուսումնական նյութերը: Ըստ Հոբսի` ստանդարտների բացակայությունը հնարավորություն է, որ լավագույն ուսուցիչներն իրենց ուսումնական նյութերում ներառեն մեդիա արտադրության հմտություններ, և ոչ միայն պարզապես խորհուրդներ ավելի խելոք սպառման մասին: Կարո՞ղ են դպրոցները երբևէ դառնալ մեդիա գրագիտության կրթության ամենակարևոր վայրը: Ես կասկածներ ունեմ, մասամբ որովհետև սա հիմնականում նշանակում է սովորեցնել երեխաներին դառնալ քննադատական մտածողներ: Նայեք ձեր շուրջը և գնահատեք քաղաքական մթնո լորտը: Ես նորից կասեմ. Ամերիկայի շատ շրջաններում ուսուցիչը, որը կփորձի այսպիսի բան անել, կորակվի որպես վտանգավոր արմատական տարր: Մեդիա գրագիտության որոշ ջատագովներ գրեթե վերջնականապես խաչ են քաշել դպրոցների վրա, բայց ոչ Հոբսը: Մի առիթով նա ինձ ասաց. Ես մեծագույն հարգանք եմ տածում ուսուցիչների նկատմամբ: Դպրոցները կարող են ճնշող լինել: Դրանք նախատեսված են մշակութային առումով պահպանողական լինելու: Այդուհանդերձ,


170 Ø»¹Ç³ÏïÇí

լավագույն ուսուցիչները, որոնք ամենուր են, գիտեն, որ աշակերտը սովորում է միայն այն ժամանակ, երբ իրենք կապ են ստեղծում սովորողի և ունակությունների միջև:

Ի լրումն. Դանա Բոյդը ուսուցիչների և մեդիա գրագիտության մասին

Սոցիալական մեդիայի հետազոտող Դանա Բոյդը, որը Ժողովրդավարական հասարակությունում համայնքների տեղեկատվական կարիքների Նայթ հանձնաժողովի (Knight Commission on the Information Needs of Communities in a Democracy) անդամ է եղել, ուսումնասիրել է, թե ինչպես են դեռահասներն ընկալում թվային մեդիան: Նրա տեսակետը մեդիա գրագիտության և դպրոցների մասին շատ համոզիչ է: Ահա թե ինչ է նա ասել. Ես նստում եմ այս երկրի ուսուցիչների կողքին, և իմ սիրտը ցավում է նրանց համար, որովհետև նրանք հայտնվել են մի աշխարհում, որտեղ այնքան չափորոշիչներ կան, որոնց նրանք պետք է համապատասխանեն, որ նրանք այլևս իրենց ուսուցիչ չեն զգում: Նրանք կարծում են, որ չեն սովորեցնում երեխաներին մտածել: Իսկ նրանցից շատերն ուզում են երեխաներին մտածել սովորեցնել:

Նրանք կարող են ունենալ կամ չունենալ համապատասխան հմտություն դա անելու համար, սակայն դա արդեն բոլորովին այլ հարց է: Նրանցից շատերն իսկապես ուզում են տալ երեխաներին այդ հմտությունները, որոնք ներառում են քննադատական մտածողությունը, որպեսզի հասուն տարիքում երեխաներն առաջ շարժվեն: Նրանք ուզում են սովորեցնել երեխաներին` ինչպես ավելի լայն մտածել աշխարհի մասին…

Անգլերենի դասավանդումը ժամանակին առանցքային դեր ուներ քննադատական մտածողության ձևավորման համար: Կարդա ցեք «Սպանել ծաղրասարյակին» վեպը և սկսեք վերլուծել այն: Դիցուք` «Կարո՞ղ եք հիշել յոթ բան գրքից»:

Այսօրվա ամենադժվար [կրթական] աշխատանքներից է այս երկ րի ամենաարտոնյալ երեխաներին սովորեցնելը, որովհետև այդ ուսուցիչներից շատերն ուզում են դիմագրավել այն ակնկալիքնե րին, որ երեխաները բերում են դասարան: Սակայն դա ցավոք նշանակում է դիմագրավել ծնողների ակնկալիքներին: Իսկ դա շատ ավելի դժվար է: Իրականում դա մի տարածք է, որտեղ ինձ ավելի շատ մտահոգում է դեստրուկտիվ գործունեության մեջ ներքաշվելը:


¸»Ý ¶ÇÉÙáñ 171

Իրականում ես կարծում եմ, որ ավելի հեռանկարային է քննադատական մտածողության հմտություններ սովորեցնել անապահով խավի երեխաներին, ինչը կօգնի նրանց հետագա աշխատանքում և առաջխաղացման մեջ: Այնպես որ, ես ամբողջովին կողմ եմ, որ սկսենք անապահով խավի երեխաներից:

Ծնողներ

Ուսուցիչները դպրոցներում կարող են անել միայն այսքանը: Ամեն դեպքում, երեխաների առաջին կրթողները ծնողներն են, իսկ մեծացնել երեխաներին այն աշխարհի համար, որտեղ ապրելու ենք, անշուշտ նշանակում է օգնել նրանց ճկուն լինելու իրենց մտավոր սովորույթներում: Համացանցը պարգև էր օգնություն փնտրող ծնողների համար: Համացանցում կարելի է գտնել անհամար թվով գերազանց առցանց ռեսուրսներ, որոնք կօգնեն ձեր երեխաներին հասկանալու մեդիան: «ՓիԲիԷս փերենթս» (PBS Parents) կայքը, օրինակ, ունի թեմային նվիրված հոդվածների, տեսանյութերի և այլ նյութերի ընդարձակ արխիվ: (Եվ սովորականի պես մենք ձեզ կտրամադրենք մի շարք այլ աղբյուրներ Mediactive կայքում:) Սակայն ես ուզում եմ խոսել ծնողների հետ նաև մեկ այլ բանի մասին: Ես բազմիցս կրկնել եմ, որ մարտավարությունը ոչինչ է առանց սկզբունքների: Սովորեցրեք ձեր երեխաներին թերահավատություն, ազնվություն և ջանասիրություն` ճշմարտությունը և այլ սկզբունքներ այս գրքում գտնելու համար, և իրենց անհրաժեշտ մնացած բաները նրանք կգտնեն բնական ճանապարհով:

Ընկերներ և գործընկերներ

Հիշո՞ւմ եք այն էլնամակը, որից ես մեջբերում արեցի 1-ին գլխում: Դա մի էլնամակ էր, որ փոխանցել էր իմ գործընկերներից մեկը, որն իր հերթին ստացել էր այն իր հորից` ի թիվս բազմահազար այլ էլնամակների, որոնք տեղեկացնում են ընթերցողին Ամերիկայի, Օսամա բեն Լադենի և սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ տարբեր, բավականին զարմանա լի «փաստերի» մասին: Իմ գործընկերը գրել էր, որ ժամանակ չի ունեցել ստուգելու դրանք, սակայն բավական թերահավատ էր տրամադրված: Ես այցելեցի Snopes.com կայքը, որպեսզի ստուգեմ դրա իսկությունը, և պարզեցի, որ այդ էլնամակը ստերի մի խճճված շարան էր` համեմված մի քանի իրական միջադեպերով, որոնք այդ ստերին իրականության երանգ էին հաղորդել: Այն պարզապես սարքված էր կրքեր բորբոքելու և ոչ թե տեղեկացնելու նպատակով: Այդ մեղադրանքները, որոնք ես կրկին չեմ մանրամասնի, մի որոշ ժամանակ շրջանառվում էին համացանցում: Կասկած չկա, որ բազմաթիվ ընթերցողներ, որոնց և այն ուղղված էր, հավատում էին դրա ամեն մի բառին, որովհետև ուզում էին հավատալ: Ինչպե՞ս պետք է արձագանքել, երբ ընկերները և գործընկերները


172 Ø»¹Ç³ÏïÇí

նման նյութեր են փոխանցում: Կարծում եմ` մենք բոլորս պարտավոր ենք անել ավելին, քան պարզապես ուսերը թոթվելն ու դրանք ջնջելն է: Ես առնվազն կհորդորեի ինձ նյութ փոխանցած ընկերոջս լինել թերահավատ և ստուգել նյութը ու նաև խորհուրդ կտայի այդ նյութն իրեն ուղարկողին ասել, որ նույնն անի: Այս դեպքում ես հայտնեցի գործընկերոջս, թե ինչ եմ պարզել, և հուսով եմ, որ ինքն էլ հայտնեց հորը: Թե արդյոք նրա հա՞յրն էլ շարունակեց դա, ես երբեք չեմ իմանա, բայց դա պետք է շարունակվեր: Մենք հատուկ պարտավորություն ունենք` հայտնելու մարդկանց, որ սխալվել ենք, երբ մենք նրանց տեղեկություններ ենք տալիս, որոնք սխալ են դուրս գալիս: Նրանք կգնահատեն այդ ուղղումը և, վերջին հաշվով, մեզ ավելի կվստահեն:

Լրագրողներ

2009 թ. հունիսին New Yorker («Նյու Յորքեր») ամսագիրը հրապարակեց մի հոդված Ամերիկայի առողջապահության համակարգի ճգնաժամի մասին: Լրագրող Աթուլ Գավանդեն (Atul Gawande) մի զարմանալի բան էր արել. նա էական տարբերություններ էր հայտնաբերել ամերիկյան երկու համայնքների առողջապահական ծախսերի միջև և փորձել էր բացատրել, թե ինչու էր համայնքներից մեկը ծախսել զգալիորեն ավելի մեծ գումարներ մեկ շնչի հաշվով, քան մյուսը, սակայն արձանագրել էր շատ ավելի վատ արդյունքներ: Նրա հոդվածը մասամբ նաև բացատրում էր, թե ինչպես է ինքն անցկացրել լրագրողական հետաքննություն, որպեսզի պարզի այդ պատճառները: Դրանից շուրջ մեկ տարի առաջ Ազգային հանրային ռադիոն պատրաստել էր մի ծավալուն ռեպորտաժ` «Փողի հսկա ծով» վերնագրով, որն առաջ էր քաշում մի հարց, որ չափազանց քիչ լրագրողներ էին տվել նախորդ տարիների ընթացքում` այն է. այդ ինչպե՞ս էր պատահել, որ այդքան շատ մարդիկ, որոնք ի վիճակի չէին կատարել հիփոթեքային վարկի վճարումները, այդուհանդերձ, կարողացել էին ստանալ այդ վարկերը: Դա հետաքննական ու բացատրական լրագրության գլուխգործոց էր, և դրա մի զգալի մասը բացատրում էր, թե ինչպես են լրագրողները պարզել այդ տեղեկությունները: Ռեպորտաժի սկզբում համահեղինակներից մեկը` Ալեքս Բլումբերգը (Alex Blumberg), պատմեց ունկնդիրներին իր մտքերի ընթացքի մասին նյութի համար տեղեկություններ հավաքելիս.

Այս պատմության նկատմամբ իմ հետաք��քրությունն առաջ բերեց ՆԻՆԱ վարկ (NINA loan) կոչվող երևույթը: Արդեն այն ժամանակ, երբ բնակարանային ճգնաժամը դեռևս բնակարանային փուչիկ էր, մի երիտասարդ հեռախոսով ինձ բացատրեց, որ ՆԻՆԱ վար կը նշանակում է «ոչ եկամուտ, ոչ ունեցվածք» (NINA – No In come, No Asset), այսինքն` ինչ-որ մեկը ձեզ պարտքով մեծ գու մար է տալիս առանց նախապես ստուգելու` արդյոք դուք որևէ եկամուտ կամ ունեցվածք ունե՞ք: Եվ դա օրինական վարկային գործարք է: Ասենք, դուք մտնում եք հիփոթեքային միջնորդական


¸»Ý ¶ÇÉÙáñ 173

գրասենյակ, և նրանք ասում են` դե, մենք կարող ենք ձեզ վարկ տալ 30 տարով` ֆիքսված տոկոսադրույքով կամ առաջարկենք ՆԻՆԱ: Նա ասաց, որ այդպիսի բազմաթիվ վարկեր կային, երբ բանկը իրականում չէր ստուգում ձեր եկամուտը, ինչն ինձ շփոթեցնող թվաց: Պարզվում է, որ նույնիսկ վարկը ստացած մարդիկ այն շփոթեցնող էին համարել:

Ե´վ «ԷնՓիԱր»-ի, և´ «Նյու Յորքերի» նյութերն օրինակ են մի երևույթի, որը մեծապես բացակայում էր լրագրությունից` ի վնաս իրեն. դա ընդունումն է, որ մեդիան իր դերն ունի քննադատական մտածողություն զարգացնելու նպատակով մարդկանց օգնելու գործում, և որ լրագրողները կարող են լինել լավագույն ուսուցիչներ` բացատրելով, թե ինչ են անում և ինչու: Ավանդական լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ բավականին վատ են արել այս գործը: Նրանք բավարարվել են իրենց արտադրանքը տալով և (առնվազն` մինչև վերջերս) իրենց փողերը դիզելով` առանց մտածելու այն մասին, որ օգնեն լսարանին հասկանալու, թե ինչ են իրականում անում լրագրողները, երբ իրենց գործը լավ են անում: Ես այստեղ չեմ խոսում սնապարծության մասին, հատկապես երբ պարծենալու քիչ բան կա (ինչը չափազանց հաճախ է պատահում): Սակայն որքան լավ է լրատվական գործակալությունն անում իր գործը` հիմնավորապես ու գերազանց, այնքան ավելի լավ է օգնում ընթերցողին հասկանալու ՙինչպես՚-ներն ու ՙինչու՚-ները: Արդյունքում` կարող է ավելի մեծանալ համայնքի աջակցությունը և ֆինանսավորումը` պրոֆեսիոնալ լրագրողներին: Սակայն լրագրության ապագայի տեսանկյունից` ավելի կարևոր արդյունքը կարող է լինել այս գործին բոլորի ներգրավվածության ավելի մեծ արժևորումը: Բրենթ Քանինգամի (Brent Cunningham) հոդվածում, որն առաջին անգամ հրապարակվել էր Columbia Journalism Review-ում, մի խելամիտ խորհուրդ կա.

Լրագրությունը պետք է սկսի փոխել պատմությունն իր մասին: Դա մի պատմություն է, որը ստեղծվել է մամուլի սեփական ձախո ղումների, ամբարտավանության և անհեռատեսության հետևանքով, ինչպես նաև մամուլը որպես «լիբերալ» հանցախումբ վատաբանելու` քաղաքական աջերի ձեռնարկած քառասնամյա քա րոզարշավի հետևանքով, ինչպես նաև մամուլը որպես կորպորա տիվ խամաճիկ ներկայացնելու` վերջերս ձախ տարրերի նվազ համակարգված ջանքերի հետևանքով: Այդ պատմությունը փո խելը հեշտ չի լինի: Խոշոր լրատվամիջոցների հանդեպ կան զգա լի թշնամանք և անվստահություն, սակայն դրա մի մասը չիմացության հետևանք է այն բանի, թե ինչ և ինչու է մամուլն անում: Մեր շարքերում միշտ էլ կլինեն մոլեռանդ մամուլատյացներ, սակայն ձևավորվող Լրատվական գրագիտության շարժումը փորձում է շտկել համատարած տգիտությունը լրագրության արժեքների և


174 Ø»¹Ç³ÏïÇí

մեթոդների մասին, որպեսզի երիտասարդ քաղաքացիների մեջ սերմանի լրագրության լավագույն ձևերի կարևորության գաղափարը, և թե ինչպես պետք է տարբերել այն նվազ վստահելի, ողջախոհության առումով նվազ ազնիվ նյութերից, որոնցով ամեն օր հեղեղված է մեր տեղեկատվական միջավայրը:

«Լրատվական գրագիտություն» (news literacy) ժանրը, ինչպես նշել է Քանինգամը, իրոք ձևավորման փուլում է, սակայն զարգանում է շատ արագ տեմպերով: Դրա լավ օրինակն է Լրատվական գրագիտության նախագիծը (News Literacy Project), որը հիմնադրել է Los Angeles Times-ի («Լոս Անջելես թայմզ») նախկին լրագրող Ալան Միլերը (Alan Miller): Նախագծի շրջանակներում լրագրողներն ու խմբագիրներն այցելում են դպրոցներ և օգնում են աշակերտներին ըմբռնելու լրագրության (լավագույն) արժեքները և կյանքում գործադրելու այդ արժեքները: Այսպիսի բաները պետք է լինեն սովորական և ոչ թե համարձակ նոր փորձառություններ:

10.3 Մեդիա հմտություններ և քաղաքացիական ներգրավվածություն

Ամենախոստումնալից գործերի որոշ տեսակներ մեդիակտիվիզմ են եկել համացանցից` հրաշալիորեն ստեղծագործաբար եղանակով օգտագործելով ավանդական և նոր կազմակերպությունները: Ոչ ոք չգիտի հնի ու նորի հատման մասին այնքան, որքան Հենրի Ջենքինսը (Henry Jenkins): Հեղինակ և դասախոս Ջենքինսը Համեմատական մեդիա հետազոտությունների (Comparative Media Studies) դասընթաց էր վարում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, ապա տեղափոխվեց Հարավային Կալիֆորնիայի համալսարան (University of Southern California), որտեղ հաղորդակցությունների, լրագրության և կինոարվեստների ավագ դասախոս է: Տասնամյակներ շարունակ նա փորձել է հասկանալ մեդիայում կատարվող փոփոխությունները, և թե ինչպես դրանք կարող են խթա նել քաղաքացիական ներգրավվածությունը: Ի թիվս այլ զարգացումների` նա առանձնացնում է ֆան-ակումբներն ու մեկնաբանությունների կայքերը, որոնք ստեղծվել են ֆիլմերի, հեռուստաշոուների և փոփ երաժիշտների շուրջը: Նա համարում է դրանք սոցիալական ինքնարտահայտման ձևեր, որոնք գոյության նույնպիսի իրավունք ունեն, ինչպես ավանդական քաղաքական մեկնաբանությունները, և նույնիսկ ավելին` որպես կամուրջ դեպի ավելի մեծ քաղաքական ներգրավվածություն: Մենք շարժվել ենք առաջ, ասում է Ջենքինսը, բայց ոչ բավականաչափ, «հատկապես երբ խոսում ենք կրթական մշակույթի մասին, որը բավական դիմադրություն է ցույց տալիս տեխնոլոգիաներին, նոր մեթոդներին և, անշուշտ, քննադատական քաղաքացիական դիրքորոշման գաղափարին»: Քննարկումը նա այսպես է շարունակում.


¸»Ý ¶ÇÉÙáñ 175

Մենք գիտենք, որ կորցրել ենք մեր դիրքերը դպրոցներում քաղաքացիության հիմունքների ուսուցման, դպրոցական թերթերի` հետաքննություն անցկացնելու և տեղեկություններ հրապարակելու հնարավորության, դասարաններում հանրային քաղաքականության հարցերը քննարկելու առումներով: Ուսուցիչները հիմնականում զսպաշապիկ են հագնում, և իհարկե դպրոցներում և աշակերտների համար, ինչպես տեսնում ենք, կա արգելք սոցիալական ցանցերի, «Յութուբի», բոլոր այն գործիքների ու հարթակների վրա, որոնք օգտագործվում են դպրոցից դուրս` ավելի մասնակցային մշակույթ ձևավորելու նպատակով…

Այդուհանդերձ, եթե դուրս գանք դպրոցից, եթե աչքի անցկացնենք այն ուսումնասիրությունները, որ պարբերաբար անցկացնում է Համացանցի և ամերիկյան կյանքի Փյու կենտրոնը, կտեսնենք, որ նրանց տվյալներով` ամերիկացի երիտասարդների 60-65%-ը արտադրել է մեդիա: Ամերիկացի դեռահասների մի զգալի մասը ներգրավված է որևէ բլոգի կամ առցանց ամսագրի հրապարակման գործում կամ մասնակցում է առցանց ֆորումներին… Այն երեխաները, որոնք ակտիվորեն մասնակցում են խաղերի գիլդիաներին ու սոցիալական ցանցերի և ընդհանրապես ցանցերի գործունեությանը, ավելի մեծ ցանկությամբ կանեն հաջորդ քայլը և կներգրավվեն իրենց տեղական համայնքի կամ ամբողջ երկրի քաղաքական գործունեության մեջ: Կա ուղղակի կապ, որ մենք սկսում ենք նկատել, նման մշակութային ֆորումներին և քաղաքացիական ֆորումներին մասնակցության միջև:

Այնպես որ, դպրոցից դուրս մենք տեսնում ենք զգալի ձեռքբերումներ: Իսկ դպրոցում գործում է մի տեսակ ոչ թռիչքային գոտի, որը թույլ չի տալիս մարդկանց լիովին օգտվել այս նոր հնարավորու թյուններից:

Հայրս ժամանակին ասում էր. երբեք թույլ մի տուր, որ դպրոցա կան ուսուցումը խոչընդոտ դառնա քո կրթությանը: Եվ սա կարող է լինել այն իրավիճակներից, երբ դպրոցները շատ դեպքերում դառնում են խոչընդոտ` փոխանակ օգնելու այնպիսի քաղաքա ցիական հմտություններ ձեռք բերելու գործում, որոնք հետաքրքրում են ձեզ և ինձ:

Իր սեփական աշխատանքի շնորհիվ և ուրիշների աշխատանքը դիտարկելով` Ջենքինսը մատնացույց է անում մեծ թվով հետաքրքիր նախագծեր` մի մասը կազմակերպված, մյուս մասը` ինքնին, և մեծ մասը` ֆորմալ կրթական համակարգից դուրս: Նյու Յորքում հիմնված «Գլոբալ քիդզ» (Global Kids) կազմակերպությունը զբաղվում է նրանով, ինչ ենթադրում է նրա անվանումը` միավորում է երեխաների ամբողջ աշխարհից, հիմնականում վիրտուալ ձևերով, և սովորեցնում է նրանց հասկանալ հանրային


176 Ø»¹Ç³ÏïÇí

քաղաքականությունը տեղական մակարդակում, սակայն գլոբալ համատեքստում: Նա նաև համակարգում է «Հարրի Փոթեր միությունը» (Harry Potter Alliance), որը ձևավորվել է երկրպագուների մակարդակում` մշակութային գործերի շուրջ միավորված երկրպագուներ, որոնք քննարկում են այդ գործերը և որոշակի փուլում ինքնուրույն սկսում են համագործակցել` օգտագործելով այն հմտությունները, որ զարգացրել են այս միության շրջանում և կիրառում են դրանք ավելի լայն ասպարեզներում, ներառյալ` լուրերում: «Հարրի Փոթերը» մարտահրավեր է նետում հեղինակություններին: Ինչպես բացատրում է Ջենքինսը` «Հարրի Փոթեր միության» երկրպագուները «եկել ու ասել են. «Շատ լավ, ի՞նչ կաներ Դամբլդորի բանակը մեր ժամանակներում: Որտե՞ղ է թաքնված չարյաց արմատը: Ի՞նչ փոփոխություն կարող ենք առաջ բերել»: Նրանք աշխարհում ունեն 50 մասնաճյուղ, 100 հազար երիտասարդ մասնակցում է հանուն մարդու իրավունքների պայքարին, ինչպես արտասահմանում, այնպես էլ ԱՄՆ-ում»: Սա շատ ոգևորիչ փաստ է:

10.4 Լրագրողական կրթության հնարավորություն

2008 թ. ընդունելով Արիզոնայի նահանգային համալսարանի Ուոլթեր Քրոնքայթի անվան Լրագրության և զանգվածային հաղորդակցությունների դպրոցի մրցանակը` PBS ընկերության NewsHour հաղորդման նախկին հաղորդավար Ռոբերտ ՄքՆիլը (Robert McNeil) լրագրողական կրթու թյունն անվանեց թերևս «լավագույն ընդհանուր կրթությունը, որ Ամերիկայի քաղաքացին կարող է ստանալ» այսօր: Հավանաբար նա, գեթ ինչ-որ չափով, հաճոյանում էր լսարանին: Բազմաթիվ այլ համալսարանական ծրագրեր կարող են հավակնել նման գնահատականի, օրինակ` բարձր է գնահատվում լիբերալ արվեստների հա մալսարանական ծրագիրը` անկախ մասնագիտացումից: Այդուհանդերձ, կասկած չկա, որ լրագրողական համալսարանական կրթությունը` հիմնա վոր մակարդակով, գերազանց հիմք է ուսանողի ապագայի համար ցան կացած ոլորտում, և ոչ միայն մեդիայի: Նույնիսկ եթե ՄքՆիլը չափազանցրեց իր գնահատականը, նրա խոսքերը պետք է ոգևորեն ��րագրողական կրթության մասնագետներին խոր հելու իրենց դերի մասին մի աշխարհում, որտեղ այս ծրագրերի գոյատև ման ավանդական պատճառն ավելի ու ավելի անորոշ է դառնում: Մեր գոյության իմաստը հարցականի տակ է, քանի որ անցյալի աշխատաշուկայի խողովակը, որը քոլեջից աշխատանքի վայր տանող մի պրո գրեսիա էր, մեդիայի և հարակից ոլորտներում (լավագույն դեպքում), վտանգված է: Մենք դեռևս տալիս ենք երիտասարդ շրջանավարտներ, ո րոնք սկսնակի մակարդակի աշխատանք են գտնում, մասնավորապես, հեռարձակման ոլորտում, սակայն ի՞նչ հեռանկար ունի նրանց կարիերան հետագայում: Եթե ավանդական լրատվամիջոցները ջղաձգորեն հարմարվել են տեխնոլոգիաների ու մեդիայի բախմանը, ապա լրագրության դպրոցները


¸»Ý ¶ÇÉÙáñ 177

որպես առանձին խումբ նույնիսկ ավելի դանդաղ են արձագանքում այն հսկայական փոփոխություններին, որ տեղի են ունենում իրենց ոլորտում: Միայն վերջերս են նրանք թվային տեխնոլոգիաները ներառել այն ուսանողների հետ իրենց ուսումնական ծրագրերում, որոնք մտադիր են աշխատել ավանդական լրագրության ոլորտում: Շատ քչերն են օգնում ուսանողներին հասկանալու, որ հնարավոր է` նրանք իրենք հարկադրված լինեն իրենց համար աշխատանք ստեղծել, էլ ավելի քչերն են օգնում անելու դա: Մինչդեռ լրագրողական կրթությունը կարող է և պետք է ունենա երկար ու նույնիսկ բարեկեցիկ ապագա, եթե նրա կազմակերպիչներն իրականացնեն որոշ հիմնարար բարեփոխումներ` հաշվի առնելով 21-րդ դարի իրողությունները: 8-րդ գլխում ես ներկայացրի, թե ինչպես կղեկավարեի որևէ լրատվական կազմակերպություն: Եթե ղեկավարեի որևէ լրագրողական դպրոց, ապա կսկսեի ազնիվ, բարձրակարգ լրագրության և մեդիակտիվության հիմնարար սկզբունքներից` դրանք դնելով ամեն ինչի հիմքում: Եթե մեր ուսանողները չըմբռնեին ու չգնահատեին դրանք, ուրեմն մեր ամբողջ աշխատանքը ոչ մի արժեք չէր ունենա: Հիմնվելով այս սկզբունքների վրա` մենք կանեինք` ի թիվս շատ այլ բաների (ամբողջական ցուցակը ներկայացված է mediactive.com-ում) հետևյալը. •

Լրագրության ուսուցման բակալավրի աստիճանում շեշտը կդնեինք համընդհանուր կրթական առարկաների վրա, ինչը գուցե այդկերպ ավելի արժեքավոր լիներ, քան զուտ լրագրողական մասնագիտական ուսուցումը: Իսկ ասպիրանտական ծրագրում կկենտրոնանայինք որոշակի ոլորտում փորձ ու գիտելիք ունեցողներին աջակցելու` դառնալ տվյալ ոլորտի լավագույն մասնա գետները:

Կխրախուսեինք, իսկ որոշ դեպքերում նաև` կպարտադրեինք միջճյուղային ուսուցումն ու պրակտիկան: Կստեղծեինք համա գործակցություններ համալսարաններում, որոնք կաշխատեին բիզնեսի, ճարտարագիտական/համակարգչային գիտության, կի նոյի, քաղաքագիտության, իրավագիտության, դիզայնի և շատ այլ ծրագրերի հետ: Դրա նպատակները կլինեին ինչպես մեր սեփա կան նախագծերի մշակումը, այնպես էլ տեղական մեդիայի ապա գայի համար կարևոր համայնքային ռեսուրս հանդիսանալը:

Կուսուցանեինք ուսանողներին ոչ միայն թվային մեդիայի հիմունքները, այլ նաև տվյալների ու ծրագրավորման արժեքը իրենց ապագա աշխատանքի համար: Սա չի նշանակում, որ նրանք պետք է ծրագրավորող դառնան, սակայն նրանք պետք է անպայման իմանան, թե ինչպես հաղորդակցվեն ծրագրավորող ների հետ: Մենք նաև կխրախուսեինք համակարգչային գիտու -


178 Ø»¹Ç³ÏïÇí

թյան ոլորտի բակալավրի ուսանողներին շարունակել ուսումը լրագրության ասպարեզում, որպեսզի կարողանան նպաստել վաղվա մեդիայի կերտմանը: Կպահանջեինք բոլոր ուսանողներից հասկանալ վիճակագրության հիմունքները, հարցում-հետազոտությունների և հիմնարար գիտական մեթոդաբանությունը: Լրագրողների` իրենց աշխատանքի ընթացքում հանդիպած մաթեմատիկան հասկանալու անկարողությունը լրագրության, ինչպես նաև հասարակության ամենամեծ թերություններից է:

Կխրախուսեինք այսօրվա մեդիայի առանցքային հարցերի հետ կապված հետազոտությունների ուսումնական ծրագիր: Առավել քան երբևէ, մեզ պետք են հիմնավոր տվյալներ և հանգամանալից վերլուծություն: Կներկայացնեինք համալսարանական հետազոտություններն այնպիսի լեզվով, որ հասկանալի լինեին շարքային մարդկանց` ի հակադրություն այն խրթին, նույնիսկ անհաղթահարելի շարադրանքին, որը հասկանալի է (եթե իրոք դա այդպես է) միայն գիտական հանդեսների ընթերցողներին:

Կպահանջեինք լրագրություն սովորող բոլոր ուսանողներից ըմբռնել բիզնեսի հասկացությունները, հատկապես` մեդիային առնչվողները: Սրա նպատակը սոսկ լրագրության մեջ երկար ժամանակ տիրող բիզնեսին վերաբերող հարցերի նկատմամբ անգրագիտությունը վերացնելը չէ, այլ նաև ճանաչելը, որ այսօրվա ուսանողները լինելու են այն մարդկանց թվում, որոնք մշակելու են վաղվա լրագրության բիզնես մոդելները: Մենք կքննարկեինք շահույթ հետապնդող և շահույթ չհետապնդող մեթոդները, կանդրա դառնայինք գովազդին, մարքեթինգին, սոցիալական ցանցերին և որոնողական համակարգի օպտիմալացմանը` ի թիվս շատ այլ բաղադրիչների:

Կդարձնեինք ձեռներեցությունը լրագրողական կրթության գլխավոր բաղադրիչներից մեկը: Արիզոնայի նահանգային համալսարանը, որտեղ ես աշխատում եմ, այն մի քանի բուհերի շարքում է, որոնք աշխատում են այս ուղղությամբ, և առաջին փորձերը խոստումնալից են: Մեր ուսանողական նախագծերից մի քանիսը ֆինանսավորում են ստացել: Իսկ Նյու Յորքի Սիթի համալսարանում (City University of New York) կիսամյակի ավարտին լրագրող ներից ու ներդրողներից կազմված խորհուրդը մրցութային կարգով ընտրում է լավագույն ուսանողական նախագծերը: Դրանցից էր նաև Ջեֆ Ջարվիսինը (Jeff Jarvis), ով ֆինանսավորում ստա ցավ արձակուրդի շրջանում իր նախագիծն իրականացնելու համար: Մեզ անհրաժեշտ են ավելի ու ավելի մեծ թվով նման և այլ տեսակի փորձեր:


¸»Ý ¶ÇÉÙáñ 179

Կհամոզեինք համալսարանի նախագահին (կամ ռեկտորին, կամ որևէ այլ կերպ կոչվող ղեկավարին) և հոգաբարձուներին, որ համալսարանի ամեն մի ուսանող մինչև ավարտելը պետք է սովորի լրագրության սկզբունքներն ու հմտությունները, նախընտրելի է` առաջին կուրսում: Նյու Յորքի նահանգային համալսարանի Սթոունի Բրուք (State University of New York’s Stony Brook) քոլեջում լրագրության դպրոցին տրվել է ճիշտ այս տեսակի հատուկ մանդատ: Հովարդ Շնայդերը` ամսագրի նախկին լրագրող, որն այժմ Սթոունի Բրուք լրագրողական քոլեջի դեկանն է, ստացել է ֆինանսավորում լրատվական գրագիտությունը ոչ միայն լրագրողական դասընթացների, այլև ամբողջ համալսարանի ավելի լայն ուսանողական համայնքի մեջ տարածելու համար: Կստեղծեինք նույնպիսի ծրագիր համայնքի այլ անդամների համար` սկսելով ուսուցիչներից: Մեր նպատակը կլիներ օգնել մեր տարածքի դպրոցներին ներմուծել մեդիակտիվությունը կրթության բոլոր մակարդակներում, և ոչ միայն քոլեջներում, այլև տարրական, միջին և ավագ դպրոցում: Մենք կանցկացնեինք սեմինարներ, գիտաժողովներ և առցանց վերապատրաստումներ: Կառաջարկեինք այդ ծրագիրը, կամ դրա նման մի ծրագիր, այն մտահոգ ծնողներին, որոնք իրենց ճնշված են զգում մեդիայի հեղեղից, որպեսզի օգնենք նրանց դառնալու ավելի լավ մեդիա սպառողներ, և սովորեցնենք, թե ինչպես կարող են օգնել իրենց երեխաներին:

Կներգրավեինք այս գործում մեկ այլ կարևոր խաղացողի` այլ տիպի տեղական մեդիա և ոչ միայն ավանդականը: Անշուշտ, ինչպես վերը նշվեց, նրանք պետք է դարձնեն սա իրենց առաքելության գլխավոր բաղադրիչներից մեկը` հաշվի առնելով այն, որ եթե նրանք օգնեն մարդկանց հասկանալու բարձրորակ լրագրու թյան սկզբունքներն ու գործընթացը, դա կբարձրացնի նրանց իսկ նկատմամբ վստահությունը: Սակայն մենք կցանկանայինք աշ խատել նաև տեղական նոր մեդիա կազմակերպությունների և ան հատների հետ:

Խորհրդատվություն և ուսուցում կապահովեինք քաղաքացիա կան լրագրողների համար, որպեսզի նրանք հասկանային ու կիրառեին լրագրության սկզբունքներն ու լավագույն փորձը: Նրանք պետք է դառնան տեղական լրագրողական էկոհամակարգի կա րևոր մաս, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ ցույց տանք, թե ինչպես կարող ենք օգնել նրանց: Կհզորացնեինք տեղական մեդիան մեր սեփական լրագրողական գործունեությամբ: Ի վերջո, մենք սովորեցնում ենք ուսանողներին


180 Ø»¹Ç³ÏïÇí

լրագրությամբ զբաղվել, և նրանց աշխատանքը պետք է լայնորեն հասանելի լինի համայնքին, մասնավորապես, որ այն կարողանա լրացնել թուլացող ավանդական մեդիայից ստեղծված բացերը: Արիզոնայի համալսարանի Քրոնքայթի լրատվական ծառայությունը (Cronkite News Service) ամեն կերպ լուսաբանում է այն թեմաները, որոնց տեղական լրատվամիջոցները հազվադեպ են անդրադառնում` այդ կազմակերպությունների համար հասանելի դարձնելով մեր ուսանողների աշխատանքները:

Այս ամենը ենթադրում է շատ ավելի լայն առաքելություն լրագրության դպրոցների ու ծրագրերի համար, քան նրանք ունեցել են անցյալում: Այն նաև հսկայական հնարավորություններ է ընձեռում լրագրության դպրոցներին: Նման տեսակի վերապատրաստման կարիքը երբեք ավելի մեծ չի եղել: Մենք միակը չենք, որ կարող ենք անել այս գործը, սակայն կարող ենք լինել ամենապատրաստվածների շարքում:

10.5 Դա բոլորի գործն է

Ես հուսով եմ, որ մեդիակտիվության մեջ մենք բոլորս էլ կարող ենք լինել սովորողներ, ուսուցիչներ և դերակատարներ: Դրա այլընտրանքը կարող է վախեցնող լինել: Բայց որպեսզի հասնենք այնտեղ, որտեղ պետք է լինենք, մեզ նաև պետք են ավելի լավ գործիքներ ու մեթոդներ: Հաջորդ գլխում կանդրադառնանք այդ հնարավորություններից մի քանիսին:


Գլուխ 11

Արահետ դեպի վաղվա օրը

Եվ այսպես, ի՞նչն է պակասում: Այսօր, երբ մենք թևակոխում ենք լրատվության և հավաստի տեղեկատվության հաջորդ փուլ, ի՞նչ գործիքներ, եղանակներ և բիզնես մոդելներ պետք է ստեղծվեն կամ կատարելագործվեն: Հասարակության ո՞ր մոտեցումները պետք է փոփոխվեն: Այդ ցուցակը շատ երկար է մեկ գրքի համար: Սակայն ստորև կգտնեք ամենակարևոր «հաջորդ քայլերից» մի քանիսը, որոնք կարող եմ հենց հիմա թվարկել. • • •

• •

• • •

Ստեղծել համայնքահենք վստահության ցանցեր` որպես հիմնական բաղադրիչ օգտագործելով համբավը: Բարելավել բացահայտման և համատեքստի գործիքները` կուտակման և կազմակերպման միջոցով:

Դարձնել թեման լրատվության գլխավոր կիզակետ` ապահովելով դինամիկ «հոդվածներ», որոնք նպաստում են ընկալմանը նյութի հետագա կրկնությունների միջոցով` նոր տեղեկությունների ստացմանը զուգա��եռ:

Գտնել և ցուցակագրել լավագույն գաղափարները, մեթոդներն ու գործիքները, իսկ հետո «կապել» դրանք այն մարդկանց հետ, որոնք կարող են ներկայացնել դրանք ավելի լայն հանրությանը:

Ճիշտ ընկալել հեղինակային իրավունքին և լայնաշերտ հաղոր դակցությանը վերաբերող քաղաքականությունը: Վերացնել ուղ ղակի և անուղղակի լրավճարները, որոնք նախապատվություն են տալիս հօգուտ մեդիայի տեսակներից մեկի` ի վնաս մյուսի:

Մշակել վճարման համակարգեր, որոնք ապահովում են հեղի նակների վարձատրությունը նոր մեդիայի ամբողջ էկոհամակար գում:

Դարձնել քննադատական մտածողությունը և մեդիա գրագիտու թյունը կրթական ծրագրերի մաս:

Վերացնել գրեթե բոլոր լրագրողական մրցանակները և ստեղծել այնպիսիք, որոնք ցանկանում ենք ունենալ 21-րդ դարում:


182 Ø»¹Ç³ÏïÇí

Նպաստել ինքնության և հաշվետվության նկատմամբ ընդհանուր մոտեցման ձևավորմանը, ինչը կխրախուսի մարդկանց տեր կանգնել իրենց ասածներին և ներողամիտ լինել միմյանց հանդեպ անցյալի անխոհեմ արարքների ու մեկնաբանությունների համար: Շարունակել քննարկումները:

Թույլ տվեք խորանալ նշված հարցերից մի քանիսի մեջ:

11.1 Թեմաներ և սկզբնաղբյուրներ, ոչ թե հոդվածներ

Եթե Սթիվեն Սփիլբերգը և Հոլիվուդի այլ ներկայացուցիչներ կարող են ստեղծել իրենց ֆիլմերի խմբագրված տարբերակը, ինչո՞ւ լրագրողները չեն կարող անել նույնը և ավելին: Ինչո՞ւ նրանք չեն կարող թարմացնել և բարելավել իրենց արդեն հրապարակված նյութերը: Իրականում նրանք կարող են, եթե կարողանան հաղթահարել հրատարակման ու հեռարձակման ստանդարտները, որոնք ձևավորվել են բառացիորեն մեդիայի «արտադրության» ժամանակաշրջանում, երբ տպագրված թերթը կամ ձայնագրված երիզը գործընթացի ավարտն էր: Սա վերաբերում է ոչ միայն թերթերին կամ հեռուստատեսային ու ռադիոհաղորդումներին: Սա վերաբերում է նաև գրքերին, փաստորեն, մեդիայի բոլոր այն ձևերին, որոնք անցում են կատարում դեպի թվային դարաշրջան: Մեդիակտիվ նախագիծը ներկայացնում է այս և նման այլ գաղափարներն իրականություն դարձնելու իմ սեփական փորձը: Կյանքում աճում ենք գիտելիք կուտակելով: Առաջ ենք շարժվում, մի նոր բան սովորում և ընդգրկում այդ նոր տեղեկույթն ավելի մեծ թեմաների մեր ըմբռնման մեջ: Այս մոդելով է գործում վեբը: Վեբում լավագույն մեկնաբանները ձեռք են բերում լսարան և հեղինակություն` գրավելով նորանոր ընթերցողների և դառնալով պահանջված աղբյուր: Քանի որ մեդիակտիվին վերաբերող գիտելիքները զարգանում են, թարմացումները կգտնեք Mediactive կայ քում: Իր ստեղծման մոդելով պայմանավորված` ավանդական լրագրությունն այլ կերպ է գործել: Գործընթացը ենթադրել է ամեն անգամ նոր նյութ պատրաստել, երբ ինչ-որ նոր տեղեկություն է ստացվել որևէ անձի, թեմայի կամ հարցի մասին, և կամ ակնկալել, որ լսարանն ունի բավականաչափ նախնական տեղեկություններ, որպեսզի հասկանա դեպքերի ընթաց քի պատճառները, կամ էլ տրամադրել որոշ նախնական տեղեկություն ներ` փորձելով իրազեկ դարձնել ընթերցողին/դիտողին/ունկնդրին: Սա անարդյունավետ է ինչպես լրագրողների, այնպես էլ` լսարանի համար: Սակայն առցանց աշխարհում մենք հեշտությամբ կարող ենք ավելի լավ արդյունքների հասնել: Դա անելու ձևերից մեկը հետևյալն է. ստեղծեք թեմատիկ նյութեր, որոնք դինամիկ են, հաջորդական կրկնություններով, որոնք ավելանում են առաջնային նյութին (կամ պակասում են դրանից) նոր տեղեկությունների


¸»Ý ¶ÇÉÙáñ 183

հայտնվելով: Սա նոր գաղափար չէ: Ի վերջո, ՙՎիքիպեդիայում՚ կիրառվում է հենց այսպիսի մոտեցում, ինչպես ես նշել էի, երբ գրել էի այդ մասին 2005 թվականին, սակայն հիմա այն ավելի մեծ տարածում է գտնում: (Ջեֆ Ջարվիսը (Jeff Jarvis) հանգամանորեն անդրադարձել է դրան իր բլոգում` BuzzMachine.com-ում` գրելով. «Լրագրության աղյուսն այլևս հոդվածը չէ»: Ջեյ Ռոզենը (Jay Rosen) և Մեթ Թոմսոնը (Matt Thomson) հանգամանորեն անդրադարձել են այս հասկացությանը 2010 թ. South by Southwest Interactive համաժողովի նիստերից մեկում, որտեղ ուսումնասիրել են այսպես կոչված «համատեքստի ապագան» և դրա համար ստեղծել են կայքէջ:) Որոշ մոդելներ արդեն հասանելի են: Մտածեք ՙՎիքիպեդիայի՚ մասին, որտեղ գրված ամեն մի հոդվածի ամեն մի տարբերակ (իսկ ես նկատի ունեմ ամեն ինչ` ընդհուպ մինչև այն տարբերակը, որտեղ ինչ-որ մեկն ավելացրել է մի ստորակետ և սեղմել է «պահպանել» կոճակը) հասանելի է ցանկացած մարդու համար, որն ուզում է տեսնել այն: Կարող եք նույնիսկ խմբագրված տարբերակները դնել կողք կողքի և համեմատել: Ինչպե՞ս կարող է այս մոդելը գործել իրական աշխարհում: Ասենք` ես միայն նոր եմ սկսում հասկանալ «ապահովված պարտքային պարտավորություններ» (ԱՊՊ) (collateralized debt obligations (CDOs) կոչվող ֆինանսական գործիքների դերը 2008 թ. ֆինանսական ճգնաժամում: Եվ ենթադրենք, որ «Նյու Յորք թայմզը» հանգամանալից նյութ է հրապարակել ԱՊՊ-ների մասին: (Հիմա չեմ կարողանում այդպիսի նյութ գտնել, բայց ենթադրենք` հրապարակել է:) Հիմա գալիս է կարևոր մասը. դիցուք` «Թայմզը» թարմացնում է այդ հոդվածը նաև վեբում, որպեսզի անդրադառնա նոր զարգացումներին` բացի այդ թեմայով նոր լրատվական նյութեր գրելուց (և բնագրի կողքին դրանք արխիվացնելուց) և հղումների մեծ շտեմարան ստեղծելուց: Ավելի նոր հոդվածներում կան բազմաթիվ նոր մանրամասներ, որոնցից միայն ամենակարևորներն են ընդգրկվում սկզբնական մեկնաբանական հոդվածի մեջ: Իրականում «Թայմզն» արդեն անցել է ճանապարհի մի մասն այս ուղղությամբ: «Թայմզի՚ թեմաներ» խորագրի ներքո կարող եք գտնել թերթում հրապարակված հոդվածների մի հսկայական ժողովածու, այդ թվում` ԱՊՊ-ին նվիրված մեկ էջ: Մի բան, որ չեք գտնի, և ինչը ես նույնպես կուզենայի տեսնել, բնագիր գերբացատրիչն է (կարող եք դա անվանել բազային օրինակ), իսկ հետո` ներկա, թարմացված օրինակը, որպեսզի կարողանայի համեմատել, թե ինչ է փոխվել: Որպես այլընտրանք` օգտա կար կլիներ տեսնել դրանք մեկտեղված, որտեղ փոփոխությունները կերևան` ավելացումները` գույներով, իսկ կրճատումները` խաչերով: (Չեք գտնի նաև, անբացատրելիորեն ու աններելիորեն, մի տարր, որը զգալիորեն կբարելավեր «Թայմզի՚ թեմաներ» էջը` հղումներ նյութերին այլ լրատվամիջոցներում:) Շարքային ընթերցողը հավանաբար կգնար դեպի թարմացված Մեծ թեմայով հոդվածը` սկսելով ու վերջացնելով այդտեղ: Հետո, երբ նոր լրատվական նյութեր հայտնվեին ԱՊՊ-ների մասին, նա ավելի շատ տեղեկություններ կստանար հարցի նրբություններն ըմբռնելու համար:


184 Ø»¹Ç³ÏïÇí

Ինչպես արդեն նշվեց` այս գաղափարը բնավ նոր չէ: Իրականում լրատվական գործակալությունները վաղուց են դա հասկացել: «Ասոշիեյթիդ փրեսը» և այլ գործակալություններ վաղուց են օգտվում write-through կոչվող մեթոդից, երբ նոր տեղեկություններ են ավելացվում հրատապ լուրին և հայտնում են խմբագիրներին, թե ինչն է նոր հոդվածում: Հարմարեցնելով այս մոտեցումը վեբին` այդ մասին կարող ենք հայտնել բոլորին:

11.2 Թարմացնելով թարմացումները և ուղղումները

Մենք ոչ միայն կարող ենք մարդկանց ասել, թե ինչ նոր զարգացումներ կան, այլև կարող ենք (և պետք է) ասենք նրանց, թե ինչում ենք սխալվել: Նախորդ բաժիններում ասել եմ, որ թափանցիկությունը մեծապես դրսևորվում է նրանում, որ տեղեկացնենք լսարանին մեր սխալների մասին և արագ ուղղենք դրանք: Մենք կարող ենք և պետք է անենք ավելին: Մեր հոդվածների անդրանիկ տարբերակները (և բոլոր այլ հրապարակած նյութերը) թարմացնելիս մենք կարող ենք ցույց տալ մեր լսարանին, թե ինչ փոփոխություններ են եղել: Համացանցի մասին մի քանի գրքերի հեղինակ Սքոթ Ռոզենբերգը (Scott Rosenberg) այն մարդկանցից է, ովքեր առաջարկում են ծրագրային ապահովման ոլորտում «տարբերակավորում» (versioning) կոչվող մեթոդը դարձնել լրագրության մաս: Սքոթը` իմ ընկերը, որի հետ մենք աշխատել ենք մի շարք նախագծերի վրա, սկսեց աշխատել այս ուղղությամբ այն բանից հետո, երբ Politico.com-ը հեռացրեց չափազանց հետաքրքիր տեղեկություններ մի հոդվածից, իսկ հետո ձևացրեց, իբր հեռացված տեղեկությունները (որոնք պատմում էին այն մասին, թե ինչպիսին է Politico-ի գործելաոճը յուրային լրագրության շրջանակներում) առաջին հայացքից այդքան էլ հետաքրքիր չէին: Սքոթը գրել էր.

Ցանկացած լրատվական կազմակերպություն, որը ձգտում է իրա կանության որևէ տարբերակ ներկայացնել իր ընթերցողներին կամ օգտվողներին, պետք է հաշվի առնի այն փաստը, որ իրականությունը միշտ փոփոխվում է: Տպագիր մամուլը միշտ էլ ներկայացրել են այդ իրականության օրվա, շաբաթվա կամ ամսվա պատկերը, և բոլորն էլ գիտակցում են հրապարակված տեղեկությունների և հրապարակման ամսաթվի միջև առկա կապը: Ռադիոն և հեռուստատեսությունն առաջարկում են միշտ փոփոխ վող իրականության ավելի կենդանի արտացոլում, սակայն մինչև վեբի երևան գալը նրանց բովանդակությունն այնքան վաղանցիկ էր, որ նոր թարմացումը փաստորեն համարյա ամբողջությամբ ձևափոխում էր նյութի հին տարբերակը:

Վեբը փոխում է այս ամենը: Այն և´ այժմեական է, և´ հավերժ է` անցողիկ է և մնայուն: Սա խմբագրություններին հիմնովին նոր հնարավորություն է ընձեռում ներկայացնելու ճիշտ ժամանակին թարմացումներ` միաժամանակ արժևորելով ու պահպանելով


¸»Ý ¶ÇÉÙáñ 185

նախկին տարբերակները: Ցավոք, ինձ ծանոթ ոչ մի լրատվամիջոց առայժմ չի օգտվել այս հնարավորությունից:

Անհեթեթ հեգնանքն այն է, որ լրատվական կազմակերպություններն արդեն անում են դա ներքին կարգով: Ցանկացած խմբագրական համակարգ պահպանում է հոդվածների կամ այլ նյութերի նախկին տարբերակների օրինակները: Սակայն նրանցից և ոչ մեկը, բացի ՙՎիքիպեդիայից՚, լսարանին հնարավորություն չի տալիս մուտք գործել բոլոր նախկին տարբերակներ: Սքոթ Ռոզենբերգի նման ես էլ եմ այն կարծիքին, որ սա հասկանալու համար մեծ խելք պետք չէ, սակայն դրա համար, այդուհանդերձ, տարիներ կպահանջվեն (եթե դա ընդհանրապես ընդունվի): Եթե դուք ունեք WordPress-ի բլոգ կամ Drupal-ի կայք, կամ ստեղծել եք վիքի` օգտվելով ստանդարտ ՙՄեդիաՎիքի՚ ծրագրակազմից, ապա ձեր բախտը բերել է: WordPress-ի և Drupal-ի համար կան ներդիրներ (կամ մոդուլներ, ինչը, ըստ էության, նույն բանն է), որոնք ցույց են տալիս ձեր փոփոխությունները, ինչպես դա անում է ՙՎիքիպեդիան՚: Սակայն նրանցից և ոչ մեկը թույլ չի տալիս ձեզ տեսնելու, թե ինչ փոփոխություններ են կատարվել: Եթե օգտվում եք Microsoft Word-ից և փաս տաթղթերի վրա աշխատում ենք համատեղ մեկ ուրիշների հետ, ուրեմն արդեն ծանոթ եք «Հետևեք փոփոխություններին» (Track Changes) գործա ռույթին, որը ձեզ հրաշալի հնարավորություն է ընձեռում տեսնելու կատարված փոփոխությունները (և թե ով է կատարել դրանք համատեղ կարգավորումներում): Վեբում ամենաշատ մեզ պետք է «Հետևեք փոփոխություններին» գործառույթը, և բացի այդ` հնարավորություն ինչ-որ կերպ վիզուալ նկատելու, թե ինչպես են փաստաթղթերը փոփոխվել ժամանակի ընթացքում: Այստեղ վեբի վրա աշխատող մասնագետների համար հսկայական հնարավորություններ կան: Հարակից հարց են ուղղումները, որոնք, վերջին հաշվով, մեր նյութերը թարմացնելու ձևերից մեկն են (ենթադրելով, որ մենք ազնիվ ենք մեր սխալների ուղղման հարցում): 8-րդ գլխում, երբ ասացի, թե ինչ կանեի, եթե ղեկավարեի լրատվական կազմակերպություն, ես գրել էի, որ կստեղծեի մի ծառայություն, որը կտեղեկացներ առցանց ընթերցողներին, ըստ նրանց նախնական գրանցման, մեր նյութերում սպրդած սխալների մասին: Այս ծառայությունից օգտվողները հնարավորություն կունենային տեղեկացվել կոպիտ սխալների կամ բոլոր սխալների մասին` որքան էլ աննշան դրանք համարեինք: Թեև ես կառաջարկեի այս ծառայությունը նաև ավելի ընդհանուր թարմացումների համար, ինձ այն հատկապես կարևոր է թվում սխալների պա րագայում: Նման համակարգ ներդնելով` մենք թույլ չէինք տա, որ նոր այ ցելուները ոչ ճիշտ տեղեկություններ տեսնեն: Մենք նաև ամեն ինչ կանե ինք, որ սխալ տեղեկություններ կարդացած մարդիկ տեղեկացվեին, որ դա սխալ է եղել, և որ դա մեզ մտահոգում է, և մենք ուղղում ենք մեր սխալ ները: Ջեք Շեֆերը, որը Slate.com-ի համար գրող հեղինակ է, արդեն որոշ


186 Ø»¹Ç³ÏïÇí

ժամանակ առաջարկում է այս ծառայությունը փոքր-ինչ տեխնիկապես անմշակ վիճակում: Նրա սյունակի ներքևում կարող եք գտնել նրա հետևյալ առաջարկը.

Գտեք իմ սխալները: Ձեռքով կառավարվող այս RSS-ը կզնգա ամեն անգամ, երբ Slate.com կայքում ուղղում կատարվի: Էլ փոստով սխալների մասին տեղեկացնելու համար թեմայի խորագրում նշեք Harman բառը և ուղարկեք այն slate.pressbox@gmail.com հասցեով:

Տեսնո՞ւմ եք, դա բոլորովին դժվար չէ:

11.3 Ուղեղային կենտրոններ

Պատկերացրեք «կապակցիչների» (connectors` ավելի հարմար բառ չգտա) մի փոքր խումբ: Նրանք կմիավորեն հետաքրքիր գաղափարները, տեխնոլոգիաները և տեխնիկական լուծումները միասնական` բիզնես մոդելների, ինչպես նաև խմբագրական նորարարական նախագծերի: Այնուհետև դրանք կկապեն այդ նախագծերը այն մարդկանց հետ, որոնք կարող են օգնել դարձնելու դրանք վաղվա օրվա լրագրության մի մասը: Որտե՞ղ են ստեղծվելու այս նախագծերը: Ամենուր` համալսարաններում, կորպորատիվ լաբորատորիաներում, բաց կոդով պահոցներում, նորահիմ նախագծերում, նկուղներում, ձեր և իմ մեջ: Այդ գործի մաս է կազմելու կողմերի կապակցումը: Ես հավատում եմ` ելնելով սեփական փորձից և երեք տասնամյակի դիտարկումներից, որ լրագրողական տեսանկյունից արժեքավոր գաղափարների, տեխնոլոգիաների և տեխնիկական լուծումների մի զգալի մաս կհաջողվի այնպիսի նախագծերի շնորհիվ, որոնց հեղինակները լրագրողական նպատակներ չեն ունեցել: Նման փորձեր իրականացվում են ընկերությունների ներսում ու դրանցից դուրս, լրատվության ոլորտի ներսում և նրանից դուրս (ավելի շատ` դուրս), Սիլիկոնային հովտում և նրանից դուրս` ավելի մեծ աշխար հում: Ո՞վ կարող է օգնել կապակցիչներին տարածելու նորարարություններն ավելի մեծ էկոհամակարգում: Ի թիվս այլոց` • Ավանդական լրատվական կազմակերպությունները: Սա չի ենթադրում, որ նրանք չպետք է ներդրում անեն իրենց ներքին հետազոտական աշխատանքների մեջ (թեև նրանց մեծ մասը շատ քիչ է անում, եթե ընդհանրապես անում է): Սակայն ես խորհուրդ կտայի, որ նրանք իրենց այդ ծախսերի ավելի մեծ մասն օգտագործեին այլ մարդկանց նորարարությունները կամ դրանց արտոնագրերը գնելու համար: • Լրատվական բիզնեսից դուրս գտնվող ներդրողները: Հրեշտակ ներդրողների և վենչուրային կապիտալիստների համար մեդիան «զվարճանքի» պես մի բան է: Նրանք կարող են ներդրում


¸»Ý ¶ÇÉÙáñ 187

կատարել բարձր ռիսկայնությամբ, բարձր եկամտաբերությամբ նախագծերում, որոնք բավարարում են համայնքների տեղեկատվական կարիքները, եթե նրանց համոզեն, որ դրանց հիմքում լուրջ բիզնես մոդելներ են:

• Ոչ մեդիա ձեռնարկությունները: Ավելի ու ավելի շատ ընկերություններ ու զանազան շահույթ չհետապնդող կազմակերպություններ են այսօր մեդիա արտադրում: Եթե նրանք նաև կարողանան աջակցել նորարարություններին, որոնք նաև աջակցում են լրագրողական նպատակներին, դրանից կշահեն բոլորը: Եթե հնարավոր լինի նրանց համոզել լրագրության սկզբունքներն իրենց արտադրանքի նկատմամբ կիրառելու արժեքավորության մեջ` շատ ավելի լավ կլինի:

• Հիմնադրամները: Դրանց մի մասն այժմ հսկայական գումարներ է ծախսում նոր նախագծերի վրա, սակայն դրանց արդյունավետությունն ավելի կմեծանար, եթե օժանդակեին կապակցիչներին:

• Անհատ (կամ փոքր խմբերով) մեդիա արտադրողները, որոնք կարող են ներդնել միայն իրենց ժամանակը: Կապակցիչների դերն այստեղ կլիներ գտնել բաց ֆոնդեր և այնպիսի նախագծեր, որ անհատները կամ փոքր խմբերը կարող են ծառայեցնել համայնքի տեղեկատվական կարիքների բավարարմանը:

Ո՞րն է կապակցիչների բնորոշ հատկանիշը: Առաջին` նրանք ունեն տեխնոլոգիայի բավական խոր ընկալում: Պարտադիր չէ ծրագրավորող լինել, սակայն շատ կարևոր է իմանալը, թե ինչպես` ա) ճիշտ հարցեր տալ ճիշտ մարդկանց, բ) ճանաչել «զիլ» տեխ նոլոգիան, երբ տեսնեն այն, և գ) հստակ պատկերացում ունենալ «զիլի» և օգտակարի միջև եղած տարբերության մասին: Երկրորդ` նրանք պետք է գնահատեն լրագրության էական դերը հա սարակության մեջ, և թե ինչ փոփոխությունների է ենթարկվում ոլորտը: Սա, իհարկե, նշանակում է հասկանալ հիմնարար սկզբունքները, սակայն նաև գիտակցել լրագրությունն անցյալի դասախոսության ռեժիմից զրույցի ռեժիմի փոխարկելու անհրաժեշտությունը: Երրորդ` նրանց անհրաժեշտ կլինի կոնտակտների մեծ խումբ տեխնոլոգիաների, բիզնեսի, կրթության, բարեգործության, ներդրումային և այլ ոլորտներում, ինչպես նաև նրանցից ցանկացածի հետ խելացի բանակցություններ վարելու ունակություն: Վերջապես` նրանք պետք է լինեն քարոզիչներ, որ վաճառեն այս ամենը մարդկանց ոչ միայն պարզապես մեծ գաղափարները լրագրության հետ միավորելու, այլև նոր տարածքներում ռիսկի դիմելու անհրաժեշտության պատճառով: Խթանող հնարավորություններն այստեղ բավականին զարմանալի են,


188 Ø»¹Ç³ÏïÇí

եթե կարողանանք դա գլուխ բերել: Վերջում դա ընդհանուր ջանքերի կարիք կունենա, սակայն դա ակնհայտորեն արժի փորձել, քանի որ լրագրության համար արդյունքն այնպիսին կլինի, որ հեշտությամբ կնվազի ներդրումների դերը:

11.4 Վստահություն, վարկանիշ և ավելին

Մի դարաշրջանում, երբ մեր ձեռքի տակ ունենք գրեթե անսահմանափակ քանակությամբ տեղեկություններ, կարևորագույն հարցերից մեկն այն է, թե ինչպես առանձնացնենք լավը վատից, վստահելին ոչ վստահելիից, արժանահավատը անարժանահավատից, օգտակարն անկարևորից: Մինչև ճիշտ չընկալենք այս ամենը, ձևավորվող բազմազան մեդիա միջավայրը արդյունավետ չի գործի, եթե այն ընդհանրապես գործի: Ես վաղուց եմ այն կարծիքին, որ մենք պետք է ձևեր գտնենք միավորելու հայտնիությունը, որն ինքնին արժեքավոր ցուցանիշ է, վարկանիշի հետ: Դա ավելի հեշտ է թվում, քան իրականում կա, որովհետև վարկանիշը գնահատելը չափազանց դժվար է: Բայց նա, ով կկարողանա դա ճիշտ անել, կդառնա շուկայի առաջատարը: Ի՞նչ նկատի ունենք «վարկանիշ» ասելով: Այս համատեքստում` շատ բաներ: Օրինակ` եթե խոսքը լրատվական հոդվածի մասին է, ապա համբավը պետք է դիտարկել տարբեր մակարդակներում, այդ թվում` •

Ի՞նչ լրատվամիջոց է տվյալ հոդվածի հետևում` ավանդական, բլոգային թե այլ: Եթե դա «Իքոնոմիսթ» շաբաթաթերթն է, ապա համբավը բարձր է: Եթե դա «Ջոյի բլոգն» է, իսկ ես պատկերացում չունեմ, թե ո´վ է Ջոյը, կամ թե նա ինչո´վ է զբաղվել վերջին մի քանի տարվա ընթացքում, ապա վարկանիշը (շատ) ավելի ցածր է:

Ինչպիսի՞ն է այս կամ այն գրողի/տեսանյութի հեղինակի և այլնի համբավը: Ընդհանուր առմամբ, ես բարձր եմ գնահատում «Նյու Յորք թայմզի» լրագրողներին, սակայն կազմակերպության շրջանակներում վարկանիշը կարող է փոփոխվել. ես կարող եմ տալ «Թայմզի» մի քանի լրագրողների անուններ, ովքեր վերջին մի քանի տարվա ընթացքում կորցրել են իրենց վստահությունն ինձ մոտ:

3-րդ գլխում ես ավելի մանրամասն եմ ներկայացրել արժանահավատությունն ու վարկանիշը չափելու մեթոդները: Սակայն վարկանիշի առանձին չափումն անչափ դժվար գործ է, և ներկայումս կիրառվող գործիքները լավագույն դեպքում անկատար են: Սակայն ձևավորվող թվային գործիքների դարաշրջանում կան հույսի նշույլներ: Ես տարիներ շարունակ աղերսում էի eBay-ին, միանգամայն ապարդյուն, հարափոփոխ դարձնել գնորդների և վաճառողների վարկանիշը: Դրանով ես նկատի ունեմ, որ մարդկանց պետք է թույլ տալ ստեղծել


¸»Ý ¶ÇÉÙáñ 189

կրծքանշանի նման մի բան, որը կպարունակի որոշ իրական տվյալներ, որոնք քիչ-քիչ հնարավոր կլինի հրապարակել իրենց գործում: Իհարկե, eBay-ի ձեր վարկանիշը երաշխիք չէ ձեր` որպես անձի կամ տեղեկություն ստեղծողի ընդհանուր արժանահավատության համար: Մի կողմից, մենք գիտենք, որ մարդիկ մշտապես արկածախնդրությամբ են զբաղվում eBay-ում: Մյուս կողմից` այն, թե ինչպես եք դուք առցանց գնումներ կատարում կամ վաճառում, հաստատ չի կանխագուշակում, թե ինչպես կպահեք ձեզ այլ իրավիճակներում: Այդուհանդերձ, դա իմանալը կարող է օգտակար լինել: Ձեր Karma-ն Slashdot-ում մեկ այլ օգտակար ցուցանիշ է: Այդպիսին են նաև անհատ օգտատերերի մասնակցությունը համատեղ զտման ընթացքում Digg և Reddit կայքերում լուրերի վարկանիշը ձևավորելու գործում: Դրանք օգտակար են, սակայն ակնհայտորեն ինքնին բավարար չեն, որպեսզի թույլ տան ձեզ մեծ որոշումներ կայացնելու ինչ-որ մեկի ընդհանուր պարկեշտության մասին: Սակայն միավորեք մի խումբ վարկանիշային համակարգեր և դուք արդեն ինչ-որ բան ունեք, և ինտերակտիվ տվյալների աշխարհը հուշում է, որ առնվազն հնարավոր է միախառնել տարբեր չափումները և ստանալ մի բան, որն ավելի օգտակար է, քան այն, ինչ ունենք այսօր:

11.5 Կարգավորել Փուլիթցերյան մրցանակները

Այն մարդիկ, որոնք կազմակերպում են Փուլիթցերյան մրցանակները (Pulitzer Prizes)` անկասկած Ամերիկայի ամենաբարձր լրագրողական մրցանակները, 2008 և 2009 թվականներին օգտակար քայլեր կատարեցին արդի դարաշրջանին ընդառաջ` մասնավորապես, ավելացնելով առցանց նյութերի անվանակարգ: Նրանք մրցանակները հասանելի դարձրին այնպիսի մարդկանց համար, ինչպիսին է Ջոշ Մարշալը Talking PointsMemo-ից` ի թիվս շատ ուրիշների, ովքեր անցյալում բացառված կլի նեին դարն ապրած համակարգի պատճառով, որն ընդունում էր միայն տպագիր հայտերը: Մենք պետք է նշենք այդ առաջընթացը: Սակայն նոր կանոնները հաշվի չառան լրագրության փոփոխությանն առնչվող ավելի հիմնարար հարցերը և բարձրացրին ընդհանրապես լրագրողական մրցանակների գոյության նպատակահարմարության հարցը: Նախ պատասխանենք երկրորդ հարցին: Լրագրողական մրցանակներ ընդհանրապես չպետք է լինեն: Ոչ մի այլ մասնագիտություն (կամ ար հեստ) այդքան մրցանակ չի տալիս ինքն իրեն, որքան լրագրությունը: Ցանկացած լրագրող, ում անունը նշվել է որպես հեղինակի, կամ հիշվող դեմքով կամ ձայնով ռադիոհեռուստատեսային լրագրող որոշակի ժամա նակ ոլորտում աշխատելու դեպքում չի կարող առանց մրցանակի մնալ: Ինչն ավելի վատ է` մրցանակներից շատերի հովանավորներն այն մարդիկ են, ում մասին լուսաբանել են մրցանակակիրները: Այդ մրցանակների մի մասը դրամական է, ինչը տեղիք է տալիս պարկեշտության մասին ամեն տեսակ հարցերի: Երբ ես դառնամ լրագրության գերագույն ղեկավարը, կվերացնեմ գրե-


190 Ø»¹Ç³ÏïÇí

թե բոլոր լրագրողական մրցանակաբաշխությունները: Քանի որ դա տեղի չի ունենա, առաջարկում եմ ամենակարևոր մրցանակներն ավելի իմաստավորված դարձնել թվային դարաշրջանում: Ստորև մասամբ ներկայացված են իմ պատասխանները Փուլիթցերյան մրցանակի խորհրդի որոշ հարցերին և առաջարկություններն այն մասին, թե ինչպես պետք է բաշխվեն մրցանակները տեխնոլոգիաներում և լրագրողական պրակտիկայում կատարված փոփոխությունների համար.

Հարց. Մրցանակներ սահմանելով` Ջոզեֆ Փուլիթցերը ցանկանում էր «բարձրացնել» լրագրողական մասնագիտությունը: Նրա ժամանակներում լավ լրագրությունը նշանակում էր լավ թերթեր: Ինչպե՞ս կարող ենք շարունակել նրա գործն այսօր` հաշվի առնելով լրատվական մեդիայի վիճակը և մարտահրավերները: Պատասխան. Սահմանելով բարձրագույն մրցանակներ լրագրության բոլոր տեսակների համար: Լիովին վերացնելով տարբերակումը թերթերի և մեդիայի այլ տեսակների միջև: Իրականում այն այլընտրանք չունի:

Հ. Պե՞տք է արդյոք վերասահմանել «թերթի» բնույթը մուլտիմեդիա լրագրության զարգացման և ընդունված պրակտիկայի փոփոխությունների հետ: Եթե այո, ապա ինչպե՞ս: Օրինակ` պե՞տք է արդյոք ընդգրկել ամբողջությամբ առցանց թերթերը: Իսկ ի՞նչ պետք է անենք տեսագրության կարգի երևույթների և տեսողական լրագրության վրա նրա ազդեցության հետ:

Պ. Հնարավոր չէ սահմանել ելքն այս երկընտրանքից` մեկ բացառությամբ: Դուք կարող եք սահմանել, թե ինչ նկատի ունեք «մեծ լրագրություն» և «մասնագիտությունը բարձրացնել» ասելով: Դրանից դուրս, ամեն ինչ պետք է արդար կազմակերպվի:

Հ. Պե՞տք է արդյոք կրկին քննարկել և միգուցե վերանայել լրագրողական անվանակարգերը: Եթե այո, ինչպե՞ս: Օրինակ` արդյոք պե՞տք է սահմանել առանձին անվանակարգ խոշոր մուլ տիմեդիա արտադրանքի համար: Պե՞տք է արդյոք վերանայել տպաքանակի չափի գաղափարը որպես անվանակարգի սահմանման հիմք, առնվազն որոշ դեպքերում:

Պ. Ես զգալիորեն կվերանայեի անվանակարգերը, սակայն չէի սահմանի առանձին անվանակարգ մեդիայի ձևաչափերի համար` վերը նշված պատճառներով: Սակայն ես կավելացնեի մի քանի ոլորտներ, որտեղ Փուլիթցերը կարող էր մեծապես բարձրացնել լրագրությունը: Ահա դրանցից երեքը`


1

¸»Ý ¶ÇÉÙáñ 191

Թվային տարածքն ունի շատ հատկանիշներ, սակայն մեկն այն է, որ մեր ստեղծած լրագրությունը չի անհետանում կամ վճարովի դառնում: Հոդվածներն ու նախագծերը կարող են վերաճել ազդեցության և պահպանել իրենց արդիականությունը ավանդական ժամկետից շատ ավելի երկար: Սա հատկապես կարևոր է, երբ մենք ընդունում ենք, որ լրագրության արտադրական գործընթացը` ստեղծել ինչ-որ բան և տարածել այն, հնանում է իր ժամանակին: Ահա մի քանի գաղափարներ, որոնք դա հաշվի են առնում. ա. Մեզ բոլորիս համար շահեկան կլիներ մեծ խնդիրներին երկարաժամկետ լուծումներ տվող, անխոնջ լրագրության համար սահմանված մրցանակը, ինչը կպահանջեր կանոնների փոփոխություն` ներառելով ավելի քան 12 ամիս ժամանակաշրջանը:

բ. Այս առումով, ինչո՞ւ նաև արժանին չմատուցել այն լրագրությանը, որն առաջ է անցել իր ժամանակից: Երբ վրա է հասնում որևէ խոր ազգային կամ միջազգային ճգնաժամ, ինչպես ներկայիս վարկային և բնակարանային ճգնաժամերը, մենք միշտ էլ կարող ենք հետ նայել և գտնել ճիշտ կանխատեսումներ արած լրագրության օրինակներ, որոնք ժամանակին անտեսվել էին: Եթե անեիք այդ մեկ ավելացումը մրցանակների կազմում, դա մեծ առաջխաղացում կլիներ:

2

3

գ. Իսկ էվոլյուցիա ապրող լրագրությո՞ւնը: Հիմա ես աշխատում եմ մի գրքի վրա, որը գոյատևելու և էվոլյուցիա է ապրելու հիմնականում առցանց, և ես երաշխավորում եմ, որ հինգ տարի հետո այն շատ ավելի լավը կլինի, քան առաջին անգամ պաշտոնապես հրատարակվելու օրը: Ես կարող եմ ցույց տալ բաներ, որոնք ժամանակի ընթացքում թարմացվել են, և որոնք այսօր նույնքան լավն են, որքան կարող է լինել լրագրությունը, թեև առաջ նրանք այսօրվա վիճակի ընդա մենը ստվերն էին:

Ես նաև ձևեր կգտնեի ըստ արժանվույն գնահատելու փոքր կազ մակերպությունների կատարած հրաշալի գործը` ընդհանուր աշխարհագրություն և հետաքրքրություններ ունեցող փոքր համայնքները լուսաբանելու գործում: Նեղ մասնագիտացված լրա գրությունը ամբողջությամբ չի ներառում այն, ինչի մասին խոսում եմ այստեղ, սակայն դա եղածներից ամենամոտն է: Այդուհանդերձ, ես չեմ խոսում առանձին մրցանակների մասին մեծ ու փոքր կազմակերպությունների համար: Ես կսահմանեի մրցանակ լրագրության ոլորտում նորարարու -


192 Ø»¹Ç³ÏïÇí

թյան համար` ճանաչելով այն մարդու նվաճումը, որն օգտագործել է մեդիայի և տեխնոլոգիաների բախումը` ստեղծելու լրագրողական մասնագիտության համար որևէ նոր ու արժեքավոր բան: Ի միջի այլոց, կարող եք այս ամենը ներկայացնել հանրային քննարկման: Դուք կզարմանաք, թե ինչ մեծ գաղափարներ կունենան ուրիշները:

Հ. Արդյոք մենք պե՞տք է վերագնահատենք այն լրագրությունը, որ արժևորում ենք, և հայտերը, որ խրախուսում ենք: Օրինակ` արդյոք մենք երբեմն խրախուսո՞ւմ ենք լրագրողական նախագծեր և փաթեթներ, որոնք ոչ մի աղերս չունեն առօրյա կյանքի հետ: Պ. Իհարկե խրախուսում եք, բայց դա մրցանակներ տալու բնույթն է: Ես ոչ մի առանձնահատուկ հակաթույն չունեմ չափից ավելի մեծարման դեմ: Ես կփորձեի փոխել կանոններն ու չափանիշները` խրախուսելու բաներ, որոնք իրոք աշխարհն ավելի լավն են դարձնում: Բայց, իհարկե, ես դրան հասնելու որևէ կոնկրետ մեթոդ չունեմ…

Հ. Պե՞տք է արդյոք փոփոխել բուն Խորհրդի կազմը: Պե՞տք է արդյոք փոխել լրագրողների ու գիտնականների հարաբերակցությունը: Գուցե պետք է մեծացնե՞լ խորհրդի անդամների թիվը: (Խորհուրդն այժմ ունի 17 քվեարկող անդամ, որոնցից 4-ը կարող են լինել ոչ լրագրող: Լրագրության քոլեջի դեկանը և Փուլիթցերի վարչակազմի ղեկավարը խորհրդի ոչ քվեարկող անդամ են:)

Պ. Այո´, փոխե´ք խորհրդի կազմը և զգալիորեն, եթե ընդունեք իմ առաջարկած գաղափարներից որևէ մեկը: (Այսօր այն բավակա նաչափ մեծ է թվում:) Խորհրդի ներկայիս անդամները 20-րդ դարի տպագիր մամուլի մոդելի գերազանց ներկայացուցիչներ են, և նման կարգավիճակի ու նվաճումների հասած մարդիկ պետք է մնան խորհրդի կազմում: Բայց ես կընդգրկեի մի քանի բոլորովին այլ տեսակի մարդկանց, որոնք կարող են մասնագիտության ավելի լայն տեսլական ունենալ:

11.6 Ճիշտ ընկալեք քաղաքականությունը

Երբ լրագրության բիզնես մոդելը փլուզվեց, որոշ լրատվական կազմակերպություններ, նրանց կորպորատիվ մայր ընկերությունները և արդար նպատակներ հետապնդող դիտորդների մի ստվար խումբ կառչեցին մի մտահոգիչ, հակակապիտալիստական գաղափարից` պետության (կարդա` հարկատուների) օգնությունից: 2009 և 2010 թվականներին Առևտրի դաշնային հանձնաժողովը անցկացրեց մի քանի աշխատաժողով «Ինչպե՞ս կգոյատևի լրագրությունը համացանցի դարաշրջանում» (How


¸»Ý ¶ÇÉÙáñ 193

Will Journalism Survive the Internet Age?) խորագրով, որի հայտարարված նպատակն էր «ուսումնասիրել, թե ինչպես է համացանցն ազդել լրագրության վրա»: Սա կարծես ցույց էր տալիս, որ պետության խաբեբա արվեստագետները, մոնոպոլիստներն ու շուկայական զեղծարարները բոլորն էլ խոր քուն են մտել Մեծ անկումից հետո ամենավատ տնտեսական ճգնաժամի ընթացքում: Ուրիշ ինչպե՞ս կարող էր ԱԴՀ-ն հնարավորություն ստանալ միջամտելու մի ոլորտի, որում նրա դերը լավագույն դեպքում անհասկանալի է: ԱԴՀ-ն արդարացրեց իր միջամտությունը Դաշնային ռեգիստրի ծանուցագրում (Federal Register Notice)` նկատելով, ի սկզբանե, որ համացանցն անզուգական հնարավորություններ է ստեղծել: Հանձնաժողովը կարող էր հենց այդտեղ էլ կանգ առնել` ազատելով իրեն աշխատաժողովն անցկացնելու հոգսից: Այն կարող էր արձանագրել, որ մենք գտնվում ենք անցումային շրջանի նախնական փուլում` բիզնես մոդելների մի համակարգից (որոնց մեծ մասն առանձնապես մրցունակ չէր) դեպի ձևավորվող, գերմրցունակ համակարգ: Դրա փոխարեն հանձնաժողովի անդամները և շատ ելույթ ունեցողներ դժգոհելու բավական բան գտան, ինչը մեծապես խթանված էր թերթահրատարակման ոլորտի չդադարող կաղկանձով: (Մի՞գուցե դրա վրա ազդել էր նաև այն հանգամանքը, որ ԱԴՀ-ի նախագահի կինը «Վաշինգտոն փոստ» թերթի լրագրող էր: Ո´չ, դա ակնհայտորեն ոչ մի կապ չուներ կա տարվածի հետ:) Սպառնալիքներից հիմնականը գովազդի վրա հիմնված բիզնես մոդելի փլուզումն էր: ԱԴՀ-ի ծանուցման մեջ` մի քանի տնտեսագետների կարծիքներից կատարված մեջբերումներով, տարօրինակ պնդում կար այն մասին, որ «հանրային քաղաքականությանը վերաբերող լրատվությունը կարող է հատկապես տուժել շուկայի ճգնաժամից»: Շուկայի ճգնաժա՞մ: Իսկ շուկայի այն ճգնաժա՞մը, որը, ինչքան ես եմ տեղյակ, վերջին կես դարի ընթացքում երբեք չի արժանացել ԱԴՀ-ի իրար փոխարինող անդամների ուշադրությանը, ինչը հանգեցրել էր մեդիա մոնոպոլիաների և օլիգոպոլիաների առաջացմանը, որոնք գերիշխում էին այդ շրջանում: Նրանց հանրային քաղաքականությանը վերաբերող լրա գրությունը մեծ մաս��մբ համեստ կողմնակի արդյունք էր` թալանչիական գովազդային գների, որ նրանք սահմանել էին, երբ ունեին գրեթե բացարձակ շուկայական հզորություն սահմանելու իրենց ուզած գները: ԱԴՀ-ն կարծես հետաքրքրվում է միայն այն ժամանակ, երբ իրական մրցակցություն կա: Մեզ պետք չեն պետական դոտացիաներ` հատուկ ուղղված լրագրությանը: Սակայն դա չի նշանակում, որ հարկատուները պետք է լիովին անմասն մնան համացանցի զարգացումներից: Իրականում բոլոր ամերիկացիների համար լայն տարածում ունեցող, բաց, լայնաշերտ հասանելիու թյուն ապահովող քաղաքականությունն այն միակ ոլորտն է, որտեղ պետության միջամտությունը մեդիայում իմաստ ունի` ազատ խոսքի և ֆինանսական առումներով:


194 Ø»¹Ç³ÏïÇí

Ինչպես նշվել էր ավելի վաղ, մենք պետք է հիշենք տպագիր մամուլի փոստային ցածր տոկոսների համար տրվող անուղղակի լրավճարները, պետությանը պատկանող ալիքների (հաճախությունների) գրեթե անվճար տրամադրումը հեռարձակողներին, գարշելի «Թերթերի պահպանության ակտը», որը մասնակի հակամենաշնորհային անձեռնմխելիություն էր շնորհում համայնքային թերթերին, և բազմաթիվ այլ հատուկ արտոնություններ, որոնց լրատվական բիզնեսն արժանացել էր տարիներ շարունակ: Դրանց մի մասը թիրախավորված էր լրատվական կազմակերպություններին, մյուսներն ավելի ընդհանուր ուղղվածություն ունեին և ավելի հեշտ էին հիմնավորվում: Այժմ առաջարկվում են այնպիսի լուծումներ, ինչպիսիք են հեղինակային իրավունքի փոփոխությունը` առցանց կուտակիչների կյանքն ավելի բարդացնելու նպատակով, հակամենաշնորհային օրենքների փոփոխությունը` լրագրությանն առնչվող բիզնեսներին էլ ավելի մեծ հակամենաշնորհային անձեռնմխելիություն շնորհելու նպատակով, անուղղակի դոտացիաները և այլն: Այս բոլոր գաղափարներն էլ սարսափելի են: Կա միայն մեկ լրավճար, որն իմաստ ունի, միայն մեկը, որը չի հանգեցնի պետության ուղղակի միջամտությանը լրատվության գործին, ինչն ուղղակի լրավճարների, որոնց այդպես սատարում են արդար նպատակներ հետապնդող, սակայն մոլորյալ մեդիա իմաստունները, անխուսափելի հետևանքն է: Դա թողունակության լրավճարն է. ապահովել լայնաշերտ համացանցի մատչելիություն հնարավորինս շատ մարդկանց, ինչպես դա արել են Եվրոպայի ու Ասիայի որոշ երկրներ: Նախադեպն այս դեպքում ճիշտ է: Հարկատուների օժանդակությամբ ստեղծված ենթակառուցվածքը` հատկապես փոստային համակարգը և հրապարակումներն ուղարկելու ցածր դրույքաչափերը, օգնեցին թերթային բիզնեսի ստեղծմանը և օժանդակեցին առևտրի զարգացմանը: Եկեք այդ տրամաբանությունը բերենք 21-րդ դարի սկիզբ և մատչելի դարձնենք գերարագ համացանցը բոլոր ամերիկացիների համար, իսկ հաղորդակցությունների ենթակառուցվածքները` բոլոր մրցակիցների համար:

Նշմարվում է ցանցային շուկայի ձախողումը

Այսպիսով, մենք շարժվում ենք դեպի թվային ցանցի մտահոգիչ չափերի շուկայական փլուզում, քանի որ հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչները սկսել են ճնշում գործադրել կամ սպառնալ մարդկանց` համացանցից օգտվելու կարողությունների վերաբերյալ` ըստ ի րենց հայեցողության: Մենք շարժվում ենք դեպի մեդիա բիզնեսի այնպիսի միավորում, որը կսարսափեցներ բաց շուկաների ցանկացած ջատագովի` դեպի մալուխա-հեռախոսային երկշնորհ (duopoly): Դա առաջ է բերում ցանցային չեզոքության հարցը, գաղափար, որ տվյալների փոխադրողները չպետք է խտրական մոտեցում ցուցաբերեն բովանդակության մեկ մատակարարի նկատմամբ` հօգուտ մյուսի: Առցանց ծառայության բոլոր մատակարարները արդեն ինչ-որ կերպ,


¸»Ý ¶ÇÉÙáñ 195

օրինակ` սպամի զտման միջոցով կառավարում են իրենց ցանցային թրաֆիկը: Ինձ մտահոգող խնդիրներից են չեզոքության կիրարկման նոր կանոնները: Եթե մենք թույլ տանք տվյալներ փոխադրողներին կնքել հատուկ գործարքներ` արտոնություն տալու այն ընկերությունների բովանդակությանը, որոնք ավելի շատ են վճարում սպառողներին հատուկ մուտք ապահովելու համար` փոխանակ թույլ տալու, որ դուք և ես որոշենք, թե ինչից ենք ուզում օգտվել, ապա տեղի կունենա մեծ դժբախտություն: Վտանգի նշաններն ասում են, որ մենք արագ շարժվում ենք դեպի մի աշխարհ, որտեղ տվյալներ փոխադրողները գործարքներ են կնքում նախընտրելի մատակարարների հետ: Նրանք հասկացրել են, որ ուզում են այդպես անել, և պնդում են, որ ունեն դրա իրավունքը: Եթե նրանք հաղթեն այս ճակատամարտը, կարող եք խաչ քաշել այն առողջ ու բազմազան մեդիա/լրագրողական միջավայրի վրա, որ մենք քննարկում ենք այս գրքում, որովհետև մեգախաղացողները կձգտեն կասեցնել նորաստեղծ ընկերությունների գործունեությունը: Ահա թե ինչու էր այդքան մտահոգիչ, երբ «Գուգլը» և «Վերիզոնը»` հսկայական հեռախոսային ու համացանցում գործող ընկերությունը, 2010 թ. օգոստոսին հայտարարեցին ցանցի հասանելության որոշ սկզբունքների մասին, որոնք կիրառման դեպքում կդառնային ցանցի չեզոքության որևէ հույսի վերջը: Նրանք հավատացնում էին իրենց նվիրվածությունը ցանցի չեզոքությանը, սակայն հետո մի քանի վերապահում արեցին: Չեզոքությունը կկիրառվեր միայն համացանցի «լարային» հատվածի նկատմամբ, ինչպիսիք են DSL-ը (թվային բաժանորդային գիծ) և մալուխային միացումները, և միայն նրա նկատմամբ, ինչ ունենք այսօր: Նրանք պնդում էին, որ իրենց առաջարկը կնպաստեր նոր ծառայությունների ընդլայնմանը` գերազանցելով այսօրվա մակարդակը: Ենթադրվում է, որ այդ նոր ծառայությունները չէին կարող ցանցի չեզոքությունը շրջանցող խորամանկ քայլեր լինել: Դրանք պետք է իսկապես նոր լինեին: Այդ դեպքում ո՞րն է խնդիրը: Խնդիրն այս է. մենք չենք կարող վստահել «Վերիզոնին» կամ այլ փոխադրողների, կամ «Գուգլին» այս հարցում, որ նրանք իրապես հետաքրքրված են երկրին անհրաժեշտ բաց ցանցեր ստեղծելով: Եթե «Գուգլի» գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը (Eric Schmidt) ճիշտ էր ասում, երբ հայտարարում էր, թե իր ընկերությունը հիմնական ուշադրությունը դարձնելու է հանրային համացանցին (public Internet)` խոստանալով, օրինակ, որ «Յութուբը» կմնա նույն վիճակում, դա հրաշալի է: Ես նրան չհավատալու հիմք չունեմ, և «Գուգլի» գործունեությունը ցայսօր բավական համոզիչ է այս հարցում: Սակայն ծրագրերը փոխվում են, ղեկավարությունը փոխվում է, և կորպորատիվ ռազմավարությունները փոխվում են: Մինչդեռ «Գուգլը» և «Վերիզոնը» կտրուկ նահանջեցին` հիմնավորելով, որ բջջային կապի օպերատորների տրամադրած տվյալների ծառա յությունները չպետք է ենթարկվեն չեզոքության կանոններին` հաշվի առնելով ներկայիս բջջային ցանցերի սահմանափակ թողունակությունը: Ինչ-


196 Ø»¹Ç³ÏïÇí

պես Նյու Յորքի Եշիվայի համալսարանի Կարդոզոյի իրավաբանության դպրոցի (Cardozo Law School of Yeshiva University of New York) պրոֆեսոր և համացանցին առնչվող ամեն ինչի փորձագետ Սյուզան Քրոուֆորդն է (Susan Crawford) պարզաբանում. «Դա հսկայական բաց է` հաշվի առնելով անլար ծառայությունների աճող ժողովրդականությունը և [ԱԴՀ-ի] վերջերս արված ակնարկը, որ մենք, հնարավոր է` չունենանք անլար մրցակցային շուկա»: «Վերիզոնի» մասով` ողջունելի է, որ այն ընդունել է ներկա լարային ցանցերի վերաբերյալ չեզոքության բավական լուրջ թվացող կանոնները: Բայց մնացածն ինձ տրոյական ձի է հիշեցնում: «Վերիզոնը» և մյուս փոխադրողները, հիմնվելով իրենց իրավասությունների վրա, բոլոր հիմքերն ունեն ցանցերի զարգացման ներդրումներն ուղղելու զուգահեռ համացանցին (parallel Internet) և ոչ թե հանրայինին: Մեկ բացառությամբ` բոլոր փոխադրողները հրաժարվել են իրենց մտադրությունից ԱՄՆ բերել այնպիսի լարային թողունակություն, որից օգտվում են այլ երկրներ (անմիջապես մտքովս են անցնում Ճապոնիան, Հարավային Կորեան, Ֆրանսիան և Շվեդիան): «Վերիզոնը» գրեթե դադարեցրել է իր արագ օպտիկամանրաթելային ցանցի անցկացումը դեպի բնակարաններ` որպես մատակարար թողնելով «Քոմքասթին», որն աշխուժորեն բարձրացնում է կապի արագությունն իր մալուխային գծերով: (Նույնիսկ «Քոմքասթի» բարձր արագությունները զգալիորեն զիջում են նշված երկրների մատակարարներին, էլ չենք ասում այլ երկրների նախաձեռնությունների մասին, որոնցից ԱՄՆ-ը շարունակում է ավելի ու ավելի հետ մնալ:) Այնպես որ, երբ «Վերիզոնի» գործադիր տնօրեն Իվան Սայդենբերգը (Ivan Seidenberg) ասաց. «Մենք պետք է ճկունություն հանդես բերենք», առաջին բանը, որ անցավ իմ մտքով, հետևյալն էր` պահո՛: Առաջ գնալու ճիշտ ուղին բավականաչափ թողունակություն ունենալն է, որի հետ մենք բոլորս` քաղաքացիներն ու ընկերությունները, կարող ենք անել մեր ուզածը` օգտվելով հանրային ցանցերից: Իրոք լայնաշերտ ենթակառուցվածքը հիմք է հանդիսանում բոլոր հաղորդակցությունների համար: Դրա փոխարեն հզոր ընկերությունները ձեռնամուխ են եղել զուգահեռ համացանցի ստեղծմանը, որը պարզապես հեռուստատեսության մեկ այլ տարբերակ է: Հուսանք, որ դա նրանց չի հաջողվի:

11.7 Վարձատրության համակարգեր

«Թայմ» ամսագրի 2009 թ. ապրիլի 27-ի համարի (տպագիր տարբե րակ) շապիկի լուսանկարի կապակցությամբ ծագեց մի կատաղի և ուշագրավ բանավեճ: «Թայմը» խղճուկ հոնորար էր վճարել կիսով չափ մետա ղադրամներ լցված ապակե սափորի լուսանկարի համար, որն օգտագործ վել էր ֆինանսական փլուզման հետևանքով ամերիկացիների նոր խնայողական ապրելակերպը ներկայացնող հոդվածում: Այդ գումարն անհամե-


¸»Ý ¶ÇÉÙáñ 197

մատ ավելի քիչ էր, քան մեծ ամսագրերը սովորաբար վճարում էին շապիկի նկարների համար, և դա առաջ էր բերել բազմաթիվ պրոֆեսիոնալ լուսանկարիչների զայրույթը: Նրանք պետք է համակերպվեն դրա հետ: Սակայն նրանք և նրանց տաղանդավոր սիրողական և կես դրույքով աշխատող գործընկերները, հատկապես հրատապ իրադարձություններ լուսանկարողները, պետք է սկսեն պայքարել շուկայում ավելի լավ տեղերի համար, քան կան այսօր: Ինչպես նշել եմ 4-րդ գլխում, ես կողմնակից չեմ մի համակարգի, ըստ որի մարդիկ պետք է օժանդակեն եկամտաբեր ընկերություններին` ուսին ընդամենը թփթփացնելու դիմաց: Անցյալի արտահաստիքային աշխատանքի համակարգն անարդյունավետ էր: Եթե դու մի հրաշալի լուսանկար ունեիր, քո ընտրանքը սահմանափակ էր: Սակայն ինչպես ցույց է տալիս «Թայմի» լուսանկարի օրինակը, համացանցի դարաշրջանում շուկան անդառնալիորեն փոխվել է: Լուսանկարելու հնարավորություն ունեցող (հավանաբար` բջջային հեռախոսի միջոցով) ցանկացած մարդ գրեթե միշտ կարող է հայտնվել հարմար մի տեղ, որ ��նի տեղին լուսանկարներ և/կամ (ավելի ու ավելի հաճախ) նկարահանի տեսանյութ, որոնք լրատվության համար արժեքավոր կլինեն: Ժամանակի ընթացքում մենք ավելի արժեքավոր նկարներ կունենանք, և հավաստիությունն ու արդիականությունը երկրորդ պլան կմղեն պրոֆեսիոնալ արժեքները: Սա ավելի շատ վերաբերում է, ինչպես լրագրողներն են անվանում, ՙգեղարվեստական լուսանկարչությանը՚: Ինչպես արդեն գիտի ցանկացած ոք, ով բավականաչափ ժամանակ է անցկացնում «Ֆլիքրում», սիրո ղական լուսանկարիչներն անհավատալի գործ են անում: Նրանցից քչերը կարող են կայուն որակով համեմատվել պրոֆեսիոնալների հետ, սակայն դա նրանց պետք էլ չէ: Մեզնից յուրաքանչյուրն ի վիճակի է անելու մեկ անկրկնելի հիշվող լուսանկար: Ինչ էլ փնտրելիս լինեք, կարող եք գտնել այն «Ֆլիքրում» կամ լուսանկարների այլ կայքերում, ներառյալ stock-photos service-ը, որտեղ և Ռոբերտ Լամը (Robert Lam) տեղադրել էր այն նկարը, որն ի վերջո հայտնվել էր «Թայմի» շապիկին: Ըստ Model Mayhem լուսա նկարիչների համայնքային կայքում ծավալված քննարկումների, որոնք ներառում էին նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչների մի քանի կտրուկ ար ձագանքներ, «Թայմը» Լամին այս լուսանկարի համար վճարել էր 30 դոլար: Ես անհեթեթ եմ համարում այն փաստը, որ հսկա տպաքանակով մի հսկա ամսագիր կարող է Լամի լուսանկարի նման լուսանկար ստանալ այդքան փոքր գումարով: Սակայն դա նրա ընտրությունն էր, և դա «Թայմի» ընտրությունն էր` օգտվել այդ հնարավորությունից, որ Լամն այդպիսի ցածր գին էր դրել իր լուսանկարի համար: Ճիշտ այնպես, ինչպես ոմանք ուրախությամբ համաձայնում են «Նյու Յորք թայմզի» անհեթեթության աստիճանի ցածր հոնորարին, երբ նրանց գրած արտահաստիքային նյութերը հրապարակվում են թերթի լրատվա կան և հրապարակախոսական բաժիններում, այդպես էլ որոշ լուսանկա րիչներ ուրախությամբ իրենց նկարները ջրի գնով վաճառում են


198 Ø»¹Ç³ÏïÇí

«Թայմին»: Նրանք ունեն իրենց սեփական պատճառները դրա համար` սկսած ամսագրում տպագրված լինելու արժեքավոր փորձից (որպեսզի հաջորդ անգամ կարողանան (փորձեն) ավելի բարձր գին պահանջել), մինչև ավելի նվազ վարձատրության պահանջը, քան ունեն հաստիքով աշխատողներն ու ավելի ճանաչված պրոֆեսիոնալները: Ինձ թվում է, թե վիճակը բարդանում է, երբ բանը հասնում է հրատապ լուրերին, երբ լրատվական կազմակերպությունները հսկայական օգուտ են ստանում ճիշտ ժամանակին ճիշտ լուսանկար կամ տեսանյութ ներկայացնելուց, և շատ հաճախ նրանք դա ստանում են չնչին գումարներով: Այսօր գրեթե բոլոր լրատվամիջոցները հորդորում են իրենց սպառողներին ուղարկել լուսանկարներ ու տեսանյութեր, ինչի դիմաց նրանք, որպես կանոն, ոչինչ չեն ստանում: Հենց այդ պատճառով էլ մեզ պետք է ավելի ուժեղ շուկա, քան մինչև այժմ եղածները, ավելի կոնկրետ` իրական ժամանակում գործող աճուրդային համակարգ: Ինչպե՞ս կգործեր իրական ժամանակի աճուրդային համակարգը: Իմ պատկերացմամբ` գործընթացը տեղի կունենար հետևյալ կերպ. լուսանկարիչը տեսագրում կամ ձայնագրում է հրատապ իրադարձությունը և հրապարակում այն աճուրդի կայքում: Պոտենցիալ գնորդները, հատկապես` մեդիա ընկերությունները, տեսնում են ջրանշված16 մանրապատկերները և գին են առաջարկում: Ամեն անգամ դրվում է ժամանակի սահմանափակում: Լուսանկարիչը ստանում է հաղթած տենդերի դիմաց վճարված գումարը` հանած աճուրդային ծառայության ծախսերը: Պարգևն այս դեպքում կլինի արդիականությունն ու հավաստիությունը: Մեկ-երկու լուսանկարի կամ տեսանյութի համար, հավանաբար, համեմատաբար բարձր գներ կառաջարկվեն, իսկ մնացածը կարժենա զգալիորեն ավելի քիչ: Ինչ-որ մեկը, ի վերջո, կզբաղվի նման բիզնեսով, ինչը կարող է օգտակար լինել նաև իրադարձությունների ականատեսների տեքստային վկայությունների համար: Հանուն քաղաքացիական լրագրողների, որոնք չեն ստանում իրենց աշխատանքի համար այն, ինչին արժանի են, ես հույս ունեմ, որ սրա իրականացումը շատ չի ուշանա: Տպագիր մեդիային նույնպես պետք է աճուրդային համակարգ, սա կայն այս դեպքում ժամանակի գործոնը նվազ կարևոր է: Մինչ ես գրում եմ այս տողերը, բրիտանական մի նորահիմ ընկերություն ծրագրում է սկսել Newsrupt կոչվող ծառայությունը, որի թիրախն ավելի շատ խմբագիրներն են, քան լրագրողները: Հուսամ, որ սա առաջինն է բազմաթիվ նման ձեռնարկումներից:

11.8 Ինքնություն, պատասխանատվություն

Ավելի վաղ նշել եմ, որ ես քաջալերում եմ մարդկանց առցանց քննարկումներում օգտվել իրենց իսկական անուններից: Սակայն ես ընդունում 16. Ջրանիշ (watermark) - կիսաթափանցիկ մակագրություն պատկերի վրա, որը պաշտպանում է արտատպումից, սակայն չի խանգարում դիտելու պատկերը:


¸»Ý ¶ÇÉÙáñ 199

եմ անանունության անհրաժեշտությունը որոշակի իրավիճակներում և երբեք չեմ սատարի դրա լրիվ արգելման չափազանց հաճախ լսվող կոչերին: Պատճառը, որ ես գերադասում եմ իսկական անունները, պատասխանատվությունն է: Պատասխանատու լինելու մեր պատրաստակամությունը բարձրացնում է մեր ասածի ու արածի որակն ու արժանահավատությունը: Անվան բացարձակ վավերացման և անանունության միջև կա միջին տարբերակ: Առցանց վիճակում մենք կարող ենք օգտվել կեղծանուններից` հնարված անուններից, որոնք կցված են որևէ մեկ էլփոստային հասցեի: Մեկնաբանությունների մի շարք առցանց հարթակներ գրանցում են պահանջում այս մեթոդով: Ի վերջո, ո՞վ եք դուք: Իրականում, դուք մի քանի մարդ եք, համենայնդեպս, ձեր կյանքում ուրիշների հետ շփման տեսանկյունից: Դուք ձեր մի մասով ներկայանում եք ձեր ընտանիքին: Մեկ այլ մասով` ձեր գործընկերներին աշխատանքի վայրում: Եվ մեկ ուրիշ մասով էլ ներկայանում եք ձեր ընկերներին տնից և աշխատանքից դուրս: Սակայն կեղծանունների համակարգերը դեռևս անմշակ են և խոցելի լցոնողների ու բոլոր նրանց առջև, ովքեր ցանկանում են ապականել այս միջավայրը: Այդ համակարգերը կատարելագործման կարիք ունեն: Մեզ նաև պետք է ստեղծել առցանց ինքնություններ առևտրային նպատակների համար` ինքնություններ, որոնք կերաշխավորեն առևտրականներին, որ մենք կարող ենք վճարել, սակայն թույլ չեն տա, որ մնացած բոլոր տեղեկությունները կլանվեն նրանց համակարգիչների կողմից: Գոյություն ունի տեխնոլոգիա, որը դա հնարավոր է դարձնում, սակայն այն դեռևս ինչպես հարկն է ներկայացված չէ շուկայում:

11.9 Մեդիա գրագիտություն

Նախորդ գլխում ես քննարկել եմ այս հարցը, բայց նորից կանդրադառնամ դրան: Մեզ պետք է` Ամերիկայում և աշխարհում, որ երեխաները մեծանան այնպիսի մեդիա հմտություններով, որ այսօր չունեն: Եվ մենք պետք է այդ հմտությունները դարձնենք ամբողջ կյանքի ընթացքում ընդհանուր կրթական գործընթացի մաս: Սկզբունքները, որ ես ուրվագծել եմ 2-րդ գլխում, լավ մեկնակետ են: Սակայն մենք չպետք է բավարարվենք միայն օգնելով մարդկանց ավելի լավ սպառող դառնալ: Կարևոր է կենտրոնանալ նաև այս հավասարման ստեղծագործական կողմի վրա` ինչպես բազմիցս նշել եմ այս գրքում: Այդ հմտությունները պետք է կուտակվեն և վերածվեն ավելի մեծ բանի` քննադատական մտածողության: Իրազեկ քաղաքացի ունենալու հա մար պետք է ունենալ քաղաքացիներ, ովքեր մտածում են ինքնուրույն:

11.10 Շարունակել քննարկումը

Մենք հասել ենք սույն գրքի վերջին` չհաշված վերջաբանը: Սակայն մենք դեռևս չենք ավարտում մեր մեդիա ապագայի մասին զրույցը, որի


200 Ø»¹Ç³ÏïÇí

կարիքն ունենք բոլորս և որը պետք է շարունակենք: Ես հույս ունեմ, որ դուք կայցելեք Mediactive.com: Պատմե´ք մեզ ձեր բացահայտած այն ռեսուրսների մասին, որոնք օգտակար կլինեն մեզ բոլորիս համար, միացե´ք քննարկումներին, որ մենք ունենում ենք կայքում այս խնդիրների շուրջ: Եվ ինչն ավելի կարևոր է` վարե´ք այս քննարկումներն այնտեղ, որտեղ ապրում եք: Ես հույս ունեմ, որ կայքում ձեր կարդացածը նոր քննարկումների սկիզբ կդառնա:


Վերջաբան և շնորհակալություններ

Ինչ ձևով էլ կարդալիս լինեք այս բառերը, այն շատ տարբեր կլինի ավանդական հրատարակչական ձևաչափից: Այդ բիզնեսի որոշ ներկայացուցիչներ հիացած չեն այն մեթոդով, որով ես փորձում եմ տարածել իմ գաղափարները: Իմ հրատարակիչը ես եմ, և ինձ օգնում է «Լուլու» (Lulu) կոչվող ընկերությունը, որը հասկանում է հրատարակչական աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները: Որոշ նախնական տեղեկություններ. 2009-ի վերջին, երբ սկսեցի լրջորեն աշխատել սույն նախագծի գրքային մասի վրա, ես պայմանագիր ունեի այն հրատարակչի հետ, որը մի քանի տարի առաջ գնել էր «Մենք ենք մեդիան» գիրքը: Մենք բաժանվեցինք 2010-ի սկզբին, և իմ գրական գործակալը` գերգերազանց Դեյվիդ Միլերը (David Miller) «Գարամոնդ էյջենսի»-ից (Garamond Agency), սկսեց նոր հրատարակիչ փնտրել: Դեյվիդը հենց սկզբից ինձ ասաց, որ պոտենցիալ դաշտը սահմանափակ է լինելու, քանի որ ես դրել էի մի պայման, որը քննարկման ենթակա չէր. գիրքը պետք է հրատարակվեր «Քրիեյթիվ քոմընզի» արտոնագրով, ինչպես «Մենք ենք մեդիան», իսկ «Քրիեյթիվ քոմընզին» չառարկող հրատարակիչները (ինչպես իմ նախկին հրատարակիչը) շատ քիչ են: «Քրիեյթիվ քոմընզի» արտոնագիրը երկու գրքերի համար էլ նախատեսում էր, որ ցանկացած ոք կարող է պատճենել գիրքը ոչ առևտրային կիրառման համար, և եթե նրանք ստեղծեն ածանցված գործեր, նույնպես միայն ոչ առևտրային կիրառման համար, ապա այդ գործերը պետք է` ա) հղում անեն ինձ, և բ) ենթարկվեն նույն արտոնագրի պայմաններին: Սկզբունքը պարզ է. թեև ես ուզում եմ, որ իմ գործը հնարավորինս լայն տարածում ստանա, սակայն եթե ինչ-որ մեկը պատրաստվում է դրանով գումար աշխատել, ես կուզենայի, որ դրանից մեր բաժինն ունենայինք ես և ինձ հետ դրա վրա աշխատած մարդիկ: «Քրիեյթիվ քոմընզի» հիմնումից գրեթե մեկ տասնամյակ անց և չնայած բավարար ապացույցների, որ հեղինակային իրավունք ունեցող գործերի այսպիսի արտոնագրումը վնաս չի հասցնում վաճառքին, գրահրա տարակիչների մեծ մասը շարունակում է անտեղյակ մնալ այս ընտրանքից կամ էլ թշնամաբար է վերաբերվում դրան: Ինչպես Դեյվիդը բացատրել է խմբագիրներին, հիմնական պատճառը, որով ես շարունակում եմ հեղինակային հոնորարներ ստանալ «Մենք ենք մեդիան» գրքի համար, այն է, որ գրախանութ հասնելու օրվանից սկսած գիրքը կարելի էր անվճար ներբեռ նել: Հենց այդպես է տարածվել լուրը գրքի մասին: Եթե մենք գիրքն այդ պես հրատարակած չլինեինք, ապա, հաշվի առնելով ամերիկյան թերթերի ու ամսագրերի ցույց տված անտարբերությունը (լավագույն դեպ��ում)` այն վաղուց անհետ կորած կլիներ առանց որևէ հետք թողնելու: Այդ տրամաբանությունը ոչ մեկի չհամոզեց խոշոր հրատարակչություններում (թեև մենք այդ մակարդակին հիմնականում չէինք էլ հասել`


202 Ø»¹Ç³ÏïÇí

դրանից ցածր մակարդակի վրա էինք): Ցավոք, «Քրիեյթիվ քոմընզի» խնդիրը ստիպեց ինձ հրաժարվել Նյու Յորքի մի հրատարակչության հետ գործարքից, որն այս նախագծի համար գերազանց տարբերակ կլիներ, եթե ես գրեի ավանդական գիրք ավանդական եղանակով և ոչ ավելին: Բայց այս նախագիծը սոսկ գիրք չէ, համենայնդեպս, ոչ այն իմաստով, ինչպես հրատարակիչների մեծ մասն է հասկանում, նույնիսկ երբ նրանք զվարճանում են առցանց: Եվ եթե սկզբունքներն ինչ-որ բան են նշանակում ձեզ համար, դուք պետք է հետևեք դրանց, երբ դա այդքան անհարմար է, և ոչ թե, երբ դա հեշտ է: Հրատարակիչների համար գրքերն առարկաներ են, որ իրենք արտադրում են և բեռնատարներով ուղարկում խանութներ, կամ համակարգչային նիշքեր, որ վարձով տալիս են իրենց հաճախորդներին, կամ «Ամազոնի», «Էփլի» կամ այլ ընկերությունների հաճախորդներին, որոնք օգտագործում են արտոնագրված էլընթերցման ծրագրակազմ` աշխատանքը ցանկացած հնարավոր ձևով սահմանափակ դարձնելու համար: Երկու դեպքում էլ հրատարակիչները փափագում են դառնալ իրավիճակ հսկողներ: «Մեդիակտիվը» ձգտում է դառնալ բազմակողմանի նախագիծ: Առաջիկա մի քանի տարվա ընթացքում ես հույս ունեմ փորձարկումներ անել այստեղ ներկայացված գաղափարներով ամենատարբեր մեդիա ձևաչափերում ու ոճերում: Դրանց հետևելու համար կարող եք այցելել mediactive.com կայքը: Ես նաև ծրագրում եմ, և սա կարևոր է, փորձարկել այս նախագիծը գաղափարների ձևավորվող էկոհամակարգի ավելի լայն համատեքստում: Այդ էկոհամակարգը զարգանում է արագացող տեմպով, և այն մարդիկ, ովքեր հատուկ դերակատարում են ունեցել անցյալում գերիշխող համակարգում` հեղինակներ, գրական գործակալներ, բանավոր ելույթների գործակալներ, խմբագիրներ, հրատարակիչներ և այլն, պետք է փոխվեն դրա հետ: Ոմանք հասկանում են դա, ոմանք` ոչ, բայց ես ուրախ եմ հայտարարելու, որ այն մարդիկ, ում հետ ես անմիջականորեն աշխատում եմ այսօր, ակնհայտորեն հասկացողների կարգից են:

Մերժումներ

Մեծ հրատարակչությունների խմբագիրները սովորություն ունեն մերժելու գրքերը` ինչպես իրենք են կարծում, բարեհոգաբար: Նրանք ասում են մոտավորապես այսպիսի բան. «Իսկապես հետաքրքիր է, և մենք շատ ենք հավանում Դենին: Եվ թեև սա մեր բանը չէ, մենք համոզված ենք, որ ուրիշ մեկի հետ նա շատ լավ կհամագործակցի»: Պետք չէ: Ցանկացած իրեն հարգող հեղինակ կգերադասեր հետևյալ տարբերակը. «Մենք չհավանեցինք, և ահա թե ինչու... » Ազնիվ քննադատությունն ավելի օգտակար է: Մի քանի խմբագրի բերած պատճառը մի քիչ զարմանալի էր: Նրան ցից մեկը, ընդօրինակելով մյուսներին, գրել էր. «Հիմնական խնդիրն այն էր, որ որոշ մարդիկ ասում են, թե այն տեղեկությունների մեծ մասը, որ


¸»Ý ¶ÇÉÙáñ 203

Դենը փորձում է տեղ հասցնել, իրենք արդեն գիտեն...» Ա´յ քեզ բան: Դուք ուզում եք ասել, որ այն մարդիկ, ովքեր մասնագիտության բերումով կարդում և հրատարակում են գրքեր, արդեն գիտե՞ն մեդիայի խորիմաստ ու լրջախոհ կիրառման արժեքը: Ճիշտ է, գիտեն: Սակայն այս նախագծի հիմնական շարժառիթներից մեկն էլ հենց ավելի քան բավարար ապացույցներն են, որ չափից ավելի շատ այլ մարդիկ չգիտեն: Մի քանի խմբագիրների դուր էին եկել իմ արածի որոշ տարրեր, և նրանք ցանկանում էին, որ ես կենտրոնանամ միայն դրանց վրա և ստեղծեմ բոլորովին այլ գիրք, քան այն, որ գրում էի: Չգիտեմ` ճի՞շտ էի, թե՞ սխալ, բայց ես չէի ուզում թողնել այն, ինչ սկսել էի: Թերթում լրագրող աշխատելիս սովորել էի, որ միակ ընթերցողը, որն իրոք կարևոր էր, իմ խմբագիրն է: Դա հին աշխարհի գերկենտրոնացված մեդիայի իրականություն էր, բայց ոչ ավելի: Ցանկացած լուրջ գրողի պետք է լավ խմբագիր, սակայն իսկապես կարևոր են այն մարդիկ, ովքեր դառնում են քո ընթերցողները, և եթե դու քո գործը ճիշտ ես անում` քո գործընկերները: Մեկ այլ «Ոչ»-ի մեջ ճշմարտության բաժին կար: Հրատարակչի հրապարակայնության և մարքեթինգի մասնագետներն «այն կարծիքին էին, որ խոշոր լրատվամիջոցները կխուսափեն այս գրքից իրենց մեթոդների քննադատության պատճառով»: Ես գրում եմ այս գիրքը նաև հենց այդ պատճառով...

«Լուլու»

Նյույորքցի հրատարակչի առաջարկը մերժելուց հետո է, որ ես կապվեցի «Լուլուի» հիմնադիր և գործադիր տնօրեն Բոբ Յանգի (Bob Young) հետ: Բոբը նաև հիմնադրել էր Red Hat («Կարմիր գլխարկ») ընկերությու նը` առաջիններից մեկը փորձելով ապացուցել, որ հնարավոր է փող վաս տակել ծառայություններ տրամադրելով բաց կոդով ծրագրակազմերով: Նա անում էր ամեն ինչ, որպեսզի այն, ինչ մենք անվանում ենք «մտավոր սեփականություն», հնարավորինս մեծ ճկունություն ապահովի արտադ րողների և սպառողների համար: Բոբն ինձ ասել էր «Լուլուի» մասին մի քանի տարի առաջ` նշելով, որ մի օր այն կլինի հենց այն, ինչ ինձ պետք է: Եվ մենք երկուսս էլ մտածե ցինք, որ այդ պահը հավանաբար հասունացել է: Նա ինձ ներկայացրեց Դանիել Վայդմանին (Daniel Wideman)` «Լու լուի» մենեջմենթի գծով տնօրենին, որը պատմեց ինձ ընկերության VIP ծառայություններից օգտվող հեղինակների մասին, որոնք հարում են հրատարակման այս գործելակերպին: Դանիելն ասաց, որ իրեն շատ է դուր գալիս այն, ինչ ես փորձում եմ անել այս նոր նախագծով, և մենք ևս մի քանի քննարկում ունեցանք: Ի վերջո, ինձ համար պարզ դարձավ, որ սա իրոք շատ լավ տարբերակ կլինի: Ես պետք է գրեի գիրքը: Իմ նախ ընտրած խմբագիրը պիտի օգներ ինձ լավագույն տեսքի բերել տեքստը: Իսկ «Լուլուն» պիտի աներ գործի մնացած մասը` որոշակի վճարով, նե -


204 Ø»¹Ç³ÏïÇí

րառյալ տպագրությունը, կազմումն ու բաշխումը և որոշ այլ կազմակերպական գործեր: «Լուլուն» բնավ միակ նման հաստատությունը չէ: Ինքնահրատարակման բիզնեսը շատ արագ է զարգանում, մասամբ նաև այն պատճառով, որ հին դպրոցի հրատարակիչներն այսօր սպասողական վիճակում են: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է «Լուլուն» տեսնում իր սեփական դերակատարումը ձևավորվող էկոհամակարգում: Այդպիսի մոտեցումն ունի իր գինը, սակայն գործն արժի դրան: Եթե ես պայմանագիր ստորագրած լինեի որևէ ավանդական հրատարակչության հետ, ապա մեկ տարուց ավելի կպահանջվեր, մինչև գիրքը շուկա հասներ: «Լուլուի» նման ընկերության հետ աշխատելիս կազմում ես նախագիծը և գործի անցնում: Մեդիայի նման արագընթաց ոլորտում ստանդարտ ուղուց հրաժարվելու հնարավորությունը հսկայական օգուտ է:

Տարբերակ 1.0

Դիտարկեք այն, ինչ կարդում եք, որպես «Մեդիակտիվ 1.0» տարբերակ` առաջին նշանակալի գործը, որը, ինչպես ակնկալում եմ, կփոփոխվի ժամանակի հետ: Հուսով եմ, որ սրանից մեկ տարի անց լույս կտեսնի «Մեդիակտիվ 2.0»-ի տպագիր տարբերակը` ամբողջությամբ թարմացված գիրքը, որում հաշվի կառնվի այն ամենը, ինչ սովորելու եմ առաջին հրատարակությունից հետո ընկած ամիսների ընթացքում: Ես մեծ հույսեր եմ փայփայում, որ դուք կդառնաք թարմացման գործընթացի մի մասը: Խնդրում են հայտնել ինձ իմ սխալների ու բացթողումների մասին: Ես թարմացնելու եմ Mediactive կայքն ավելի կանոնավոր կերպով: Դուք հնարավորություն կունենաք գտնել գրքի գլուխների նախորդ տարբերակները` ներկա տարբերակների հետ միասին: Մենք փորձում ենք մշակել լավագույն ձևը` օգնելու մարդկանց, ովքեր օգտվել են մի տարբերակից, որը հետո վերանայվել է: Սա այս նոր դարաշրջանում հրատարակության կարևորագույն հարցերից է: Ի վերջո, ո՞րն է սահմանը, երբ մենք կարող ենք անընդհատ ուղղել ու բարելավել:


Խոսք երախտագիտության

Ես այնքան շատ մարդու պետք է շնորհակալություն հայտնեմ այս նախագծում ցուցաբերած օգնության համար` սկսած նրանցից, ում հետ տարիներ շարունակ զրուցել եմ մեդիայի մասին: Ահա այդ մարդիկ (այբբենական կարգով և ի թիվս այլոց)` Մարկո Ահտիսաարի (Marko Ahtisaari), Քրիս Անդերսոն (Chris Anderson), Քեվին Անդերսոն (Kevin Anderson), Դեյվիդ Արդիա (David Ardia), Ազիմ Աժար (Azeem Azhar), Ֆրենք Բեյքեր (Frank Baker), Ջոն Փերի Բարլոու (John Perry Barlow), Ջոն Բաթել (John Battelle), Սեմ Բայարդ (Sam Bayard), Էմիլի Բել (Emily Bell), Յոչայի Բենքլեր (Yochai Benkler), Գայ Բերգեր (Guy Berger), Ջիմ Բեթինգեր (Jim Bettinger), Քրիշնա Բհարաթ (Krishna Bharat), Մեթ Բիդդալֆ (Matt Biddulph), Նիք Բիլթոն (Nick Bilton), Դանա Բոյդ (danah boyd), Սթոու Բոյդ (Stowe Boyd), Ջեյմս Բոյլ (James Boyle), Ջոն Բրաքեն (John Bracken), Ջիմ Բրեյդի (Jim Brady), Ջոդի Բրենոն (Jody Brannon), Դեն Բրիքլին (Dan Bricklin), Ջոն Բրոքման (John Brockman), Աարոն Բրաուն (Aaron Brown), Մերիլ Բրաուն (Merrill Brown), Սթիվ Բաթրի (Steve Buttry), Ջեյսոն Քալաքանիս (Jason Calacanis), Քրիս Քալահան (Chris Callahan), Սերենա Քարփենթեր (Serena Carpenter), Ջերրի Սեփոս (Jerry Ceppos), Յինգ Չան (Ying Chan), Սյու Չարման-Անդերսոն (Sue Charman-Anderson), Ջեֆ Քոհեն (Jeff Cohen), Դեյվիդ Քոհեն (David Cohen), ՍիՋեյ Քորնել (CJ Cornell), Թոմաս Քրեմփթոն (Thomas Crampton), Մարք Քյուբան (Mark Cuban), Սթեֆի Չերնի (Steffi Czerny), Քորի Դոքթրոու (Cory Doctorow), Սթիվ Դոիգ (Steve Doig), Լեն Դաունի (Len Downie), Ջոն Դյուբ (Jon Dube), Էսթեր Դայսոն (Esther Dyson), Ռենե Էդելման (Renee Edelman), Ռիչարդ Էդելման (Richard Edelman), Վերներ Էգերթ (Werner Eggert), Չարլզ Այզենդրաթ (Charles Eisendrath), Ջիմ Ֆալոուզ (Jim Fallows), Դեյվ Ֆարբեր (Dave Farber), Ռոբ Ֆարիս (Rob Faris), Սեթ Ֆինքելսթայն (Seth Finkelstein), Ֆաբրիս Ֆլորին (Fabrice Florin), Մեյ Ֆոնգ (Mei Fong), Բիլ Գենոն (Bill Gannon), Ջոն Գարֆանքլ (Jon Garfunkel), Բոբ Գայլզ (Bob Giles), Քրիստին Գիլգեր (Kristin Gilger), Սթիվ Գիլմոր (Steve Gillmor), Մարք Գլեյզեր (Mark Glaser), Մայքլ Գոֆ (Michael Goff), Բեն Գոլդեյքր (Ben Goldacre), Փոլ Գրաբովից (Paul Grabowicz), Դոն Գրահամ (Don Graham), Էսթեր Հարգիթայ (Eszter Hargittai), Ջեյ Հարիս (Jay Harris), Սքոթ Հիֆերման (Scott Hieferman), Ռեթա Հիլ (Retha Hill), Մերի Հոդեր (Mary Hodder), Ռեյդ Հոֆման (Reid Hoffman), Էյդրիան Հոլովաթի (Adrian Holovaty), Էլեն Հյում (Ellen Hume), Քիմբերլի Իզբել (Kimberley Isbell), Դեյվիդ Այզենբերգ (David Isenberg), Ջոի Իտո (Joi Ito), Զենի Ջարդին (Xeni Jardin), Ջեֆ Ջարվիս (Jeff Jarvis), Ալեքս Ջոունզ (Alex Jones), Մեթ Ջոունզ (Matt Jones), Փոլ Ջոունզ (Paul Jones), Մարթին Ջոնսոն (Martin Jonsson), Քրիս Քաբվաթո (Chris Kabwato), Միթչ Քափոր (Mitch Kapor), Սքոթ Քարփ (Scott Karp), Դագ Քեյ (Doug Kaye), Գարի Քեբել (Gary Kebbel), Դան


206 Ø»¹Ç³ÏïÇí

Քենեդի (Dan Kennedy), Դեյվիդ Քիրքփաթրիք (David Kirkpatrick), Բրուս Քուն (Bruce Koon), Ջոնաթան Քրիմ (Jonathan Krim), Էնդրու Լեքի (Andrew Leckey), Լարրի Լեսիգ (Larry Lessig), Սթիվեն Լեվի (Steven Levy), Հարրի Լյուիս (Harry Lewis), Էնդրու Լիհ (Andrew Lih), Քերոլայն Լիթլ (Caroline Little), Մելիսա Լուդտկե (Melissa Ludtke), Ռեբեքա ՄաքՔինոն (Rebecca MacKinnon), Քոլին Մաքլեյ (Colin Maclay), Օմ Մալիք (Om Malik), Ֆիլ Մալոուն (Phil Malone), Այզաք Մաո (Isaac Mao), Ջեյսոն Մանինգ (Jason Manning), Ջոն Մարքոֆ (John Markoff), Քեվին Մարքս (Kevin Marks), Ջոշուա Միքա Մարշալ (Joshua Micah Marshall), Թիմ ՄքԳուայեր (Tim McGuire), Բրոք Միքս (Brock Meeks), Արի Մելբեր (Ari Melber), Նիքո Մելե (Nicco Mele), Սյուզան Մերնիթ (Susan Mernit), Ջերի Միքալսքի (Jerry Michalski), Ամանդա Միչել (Amanda Michel), Բիլ Միթչել (Bill Mitchell), Ալեն Մորգան (Allen Morgan), Ուոլթ Մոսբերգ (Walt Mossberg), Չառլի Նեսոն (Charlie Nesson), Քրեյգ Նյումարք (Craig Newmark), Էրիկ Նյուտոն (Eric Newton), Ռոբերտ Նայլզ (Robert Niles), Ալեն Նորեն (Allen Noren), Քրիս Օ’Բրայեն (Chris O’Brien), Օ Յեոն Հո (Oh Yeon Ho), Լիսե Օլսոն (Lise Olson), Պիեռ Օմիդյար (Pierre Omidyar), Սթիվ Աութինգ (Steve Outing), Ջինիվա Օվերհոլսեր (Geneva Overholser), Ռեյ Օզզի (Ray Ozzie), Լանիթա Փեյս-Հինթոն (Lanita Pace-Hinton), Մարշա Փարքեր (Marcia Parker), Սեմ Փերրի (Sam Perry), Քրիս Փիրիլո (Chris Pirillo), Վիքի Փորթեր (Vikki Porter), Լի Ռեյնի (Lee Rainie), ՋեյՓի Ռանգասվամի (JP Rangaswami), Էնդրու Ռասիեջ (Andrew Rasiej), Էրիկ Ռասմուսեն (Eric Rasmussen), Մարսել Ռայչարթ (Marcel Reichart), Գեյբ Ռիվերա (Gabe Rivera), Ռիք Ռոդրիգես (Rick Rodrigues), Ջեյ Ռոզեն (Jay Rosen), Սքոթ Ռոզենբերգ (Scott Rosenberg), Սթիվ Ռուբել (Steve Rubel), Ալան Ռասբրիջեր (Alan Rusbridger), Ռիչարդ Սեմբրուք (Richard Sambrook), Ռոբերտ Սքոբլ (Robert Scoble), Դոք Սիրլսզ (Doc Searls), Վենդի Զելցեր (Wendy Seltzer), Ջեյք Շափիրո (Jake Shapiro), Ֆրենք Շո (Frank Shaw), Ջան Շեֆեր (Jan Schaffer), Քլեյ Շիրքի (Clay Shirky), Լյուդվիգ Զիգել (Ludwig Siegele), Դեյվ Սիֆրայ (Dave Sifry), Միքա Սիֆրայ (Micah Sifry), Քրեյգ Սիլվերման (Craig Silverman), Լիսա Սունիո (Lisa Sounio), Ջոշ Սթերնզ (Josh Stearns), Լիսա Սթոուն (Lisa Stone), Քարա Սվիշեր (Kara Swisher), Մեթ Թոմսոն (Matt Thompson), Յոշի Վարդի (Yossi Vardi), Սայմոն Վոլդման (Simon Waldman), Ջիմի Ուելս (Jimmy Wales), Ջոան Ուոլշ (Joan Walsh), Լինթոն Ուելս (Linton Wells), Հովարդ Ուիվեր (Howard Weaver), Դեյվիդ Վայնբերգեր (David Weinberger), Քեվին Վերբեք (Kevin Werbech), Սթիվ Վիլդսթրոմ (Steve Wildstrom), Էվ Վիլյամս (Ev Williams), Լիսա Վիլյամս (Lisa Williams), Դեյվ Վայներ (Dave Winer), Լեոնարդ Վիթ (Leonard Witt), Զու Վու (Xu Wu), Ջոնաթան Զիթրեյն (Jonathan Zittrain), Իթան Զուքերմեն (Ethan Zuckerman) և Մարկոս Մուլիթասաս Զունիգա (Markos Moulitasas Zuniga): Էնդի Օրամը (Andy Oram) իրականացրել է շատ գլուխների նախնական խմբագրումը: ՋեյԴի Լասիքան (JD Lasica) և Բրեդ Քինգը (Brad King) կարդացել են սևագիր օրինակը և գերազանց առաջարկներ են արել: Ռեյչել Հեդը (Rachel Head) խմբագրել և սրբագրել է վերջնական սևագիրը, և նրա ճշտումներն ու մտքերը բարելավել են տեքստը: Ես համոզված եմ,


¸»Ý ¶ÇÉÙáñ 207

որ մոռացել եմ նշել մի քանի այլ մարդկանց անունները, և հուսով եմ, որ նրանք գիտեն, թե որքան եմ գնահատում իրենց ներդրումը: «Մեդիակտիվ» նախագծի մտահղացումը ծնվել է Հարվարդի համալսարանի Համացանցի և հասարակության Բերքմանի կենտրոնում, որը մեր նոր թվային միջավայրով տոգորված տաղանդի ու իմաստության մի անօրինակ կենտրոն է: 2006-2009 թթ. ես անդամակցել եմ կենտրոնին, և Փերսիֆոն Միլը (Persephone Miel), որը նույնպես ընկերակցության անդամ էր և ղեկավարում էր Media Re:public կոչվող նախագիծը, խնդրեց ինձ մի ակնարկ գրել մեդիայի վիճակին նվիրված իր աշխատության համար: Այդ ակնարկն օգնեց ինձ մտորելու սույն նախագծի հիմքում ընկած սկզբունքների մասին: Փերսիֆոնը մահացավ 2010-ի ամռանը չափազանց երիտասարդ տարիքում: Բոլոր նրան ճանաչողները խորապես ցավում են այդ կորստյան համար: Գրքի գաղափարը հասունացել է Արիզոնայի նահանգային համալսարանի Ուոլթեր Քրոնքայթի լրագրության և զանգվածային հաղորդակցության դպրոցում, ինչն օգնել է ինձ լրագրությունը նորովի տեսնելու: Քոլեջի հիանալի ուսանողությունը, վարչակազմն ու դասախոսները լրագրության էվոլյուցիայի գործընթացի առաջամարտիկներից են արագացող փոփոխությունների այս դարաշրջանում: Որպես համալսարան` ԱՆՀ-ն ձգտում է ստեղծելու բարձրագույն կրթության ավելի արդիական մոդել: Քրիս Քալահանը (Chris Callahan)` Քրոնքայթի քոլեջի արտասովոր դեկանը, օժտված է տեսլականով ու եռանդով, որոնք իրենց հավասարը չունեն այս ոլորտում, և ինձ համար պատիվ է եղել լինել նրա թիմի կազմում: Այս գրքի որոշ հատվածներ նախապես ներկայացվել են Mediactive իմ բլոգում և Salon.com-ի իմ նոր սյունակում: Առցանց մեդիա աշխարհի պիոներ հանդիսացող Salon-ի աշխատակազմը համատեղում է նվիրվածությունը բարձր որակին առաջադիմական ոգու հետ, ինչը շատ ոգևորում է ինձ: Ջոշ Սփրեյգը (Josh Sprague)` իմ նախկին ասպիրանտը Արիզոնայի համալսարանում, համագործակցել է ինձ հետ «Մեդիակտիվ» նախագծի տարբեր փուլերում, և նրա օգնությունն անգնահատելի է: Montior Talent մենեջերական խումբը կազմակերպում է իմ ելույթներն ու խորհրդատվական հանդիպումները: Քրիս Մեյերը (Chris Meyer), Մել Բլեյքը (Mel Blake), Մեգան Ֆենելը (Meghan Fennell) և Ջաքլին Լյուիսը (Jacquelin Lewis) գերազանց խորհուրդներ են տվել իմ կարիերայի և նրա մեջ «Մեդիակտիվի» տեղի մասին: Քլեյ Շիրքին իր խորաթափանց մտքերով երկրպագուների մի հսկայական բանակ է հավաքել, և ես նրանց թվում եմ: Նա ինձ պատիվ արեց` գրելով գրքի առաջաբանը: Բարեկամությունը նրա հետ ինձ շարունակական բերկրանք է պարգևում: Հատուկ շնորհակալություն իմ գրական գործակալ Դեյվիդ Միլերին, որը շարունակեց աշխատել նախագծի վրա, նույնիսկ երբ այն դուրս եկավ ավանդական հրատարակչական ավանդույթների սահմաններից: Դեյվի դը, ինձ նման, ուսումնասիրում է մեդիայի ապագան: Ես երախտապարտ եմ նրան նրա արտասովոր խորհրդատվության համար:


208 Ø»¹Ç³ÏïÇí

Այս գրքի խմբագիրն իմ երկար տարիների բարեկամ Թոմ Սթայթսն է (Tom Stites): Ներկայումս նա Բերքմանի ընկերակցության անդամ է և Banyan Project նախագծի հիմնադիրը: Նախագծի նպատակն է վերադարձնել բարձրորակ լրագրությունն այն մարդկանց, ովքեր դրա կարիքը գուցե ամենաշատն ունեն` սովորական մարդկանց, որոնք հետ են մնացել արդի զարգացումներից: Երբ նա սկսեց զբաղվել այս նախագծով, իմ հրահանգը Թոմին բավականին պարզ էր` չազատել ինձ պատասխանատվությունից: Եվ ես ուրախ եմ ասել, որ նա թույլ չտվեց, ինչի շնորհիվ մենք այսօր շատ ավելի լավ գիրք ունենք: Շնորհակալ եմ, Թո´մ: Նորիկո Տակիգուչիի (Noriko Takiguchi) շնորհիվ ես ավելի լավ անձնավորություն եմ: Նա ինձ խելքի է բերում և լուսավորում է իմ կյանքը:


Հետգրություն

2011 թ. մարտի 24-ին Ճապոնիայի Մինամիսոմայի քաղաքապետը ձայնագրեց 11-րոպե տևողությամբ մի տեսանյութ` «SOS Մինամիսոմայի քաղաքապետից. քաղաք Ճապոնիայի Ֆուկուշիմա վթարային ատոմակայանի հարևանությամբ» խորագրով: Հուսահատված քաղաքապետ Կեցունոբու Սակուրայը ձեռնամուխ եղավ «Յութուբի» միջոցով տեղեկացնելու, որ մարտի 11-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի, ցունամիի և Ֆուկուշիմայի վնասված ռեակտորների ճառագայթման` եռակի աղետի հետևանքով գրեթե ոչնչացած իր համայնքը խոր ցավի մեջ էր: Շատերը տեղեկացան, ոմանք էլ օգնեցին: «Հանկարծ աշխարհը ձեռք մեկնեց մեզ»,- հետագայում «Նյու Յորք թայմզին» ասել է նա: «Մենք հասկացանք, որ միայնակ չենք»: Սրանից ընդամենը մի քանի շաբաթ անց, երբ ամերիկյան զինված ուժերը հայտնաբերեցին ու սպանեցին Ուսամա բեն Լադենին, Սոհեիբ Էթերը (Sohaib Athar) «Թվիթերում» մի շարք գրառումներ էր անում Պակիստանի իր հայրենի Աբոթաբադ քաղաքից: Մայիսի 1-ի վաղ առավոտից նա տեղեկացնում էր, թե ինչ էր տեսնում ու լսում. այնտեղով, որտեղով թռչում էին ուղղաթիռները, պարզվեց` պարսպապատ այն տարածքն էր, որտեղ թաքնվելիս է եղել բեն Լադենը: Էթերի հաղորդած տեղեկությունները, երբ պարզվեց, որ ճշմարիտ էին, դարձան լրատվական լուսաբանումների մաս, կարևոր մաս տարբեր առումներով: Այս պատմությունից տարիներ անց, երբ Բոստոնի մարաթոնի եզրագծի մոտ ռումբերի պայթյուններից սպանվեցին ու վիրավորվեցին տասնյակ մարդիկ, նոր մեդիան մտահոգիչ դեր ունեցավ: Ապատեղեկատվությունն արագ թափով տարածվեց թե սոցիալական և թե ավանդական լրատվամիջոցներով: Անմեղ մարդիկ դավադրության մասնակից դարձան: Իրավապահները ստիպված էին կրկին ու կրկին հերքելու սխալ լուրերը: Երբ 2010 թ. աշնանն ավարտեցի «Մեդիակտիվի» առաջին տարբերակը, այս դեպքերից ոչ մեկը տեղի չէր ունեցել: Սակայն մեդիա հեղափոխությունն արդեն սկսվել էր: Եվ այդ ժամանակից ի վեր, տարիների ընթացքում շատ բան է տեղի ունեցել` հաստատելու գրքի առանցքային թեզը. այն է` երբ մեդիայում մատուցման խնդիր ունենք, այսինքն` խիստ անհրաժեշտություն ենք զգում, որ լրագրողներն ավելի լավ կատարեն իրենց աշխատանքը, ապա նույնը պետք է պահանջենք նաև մեզնից: Մենք երկար ճանապարհ պետք է անցնենք հաջողության հասնելու համար, բայց իրական առաջադիմության նշաններն առկա են: Ահա այդ նշաններից մեկը: 2015 թ. ամռանը ես և իմ համալսարանը մեկնարկեցինք մեդիա գրագիտության վերաբերյալ «Զանգվածային բաց առցանց դասընթաց» (Massive Open Online Course - MOOC): Ավելի քան 4000 մարդ ամբողջ աշխարհից, այդ թվում` 4-ը Հայաստանից, ներգրավվեցին դասընթացում, որը ներառում էր դասախոսություններ, ընթերցանություն և հրավիրված զեկուցողների ելույթներ մեդիայի և տեխնոլոգիաների


210 Ø»¹Ç³ÏïÇí

ոլորտից: Ընթերցանությունը, երևի կռահեցիք, ընդգրկում էր հատվածներ այս գրքից: 2010 թ. նման դասընթացները հազվադեպ էին: Սակայն նույնիսկ եթե նման զանգվածային դասընթացներ լինեին, խիստ կասկածում եմ, որ այդքան մարդ գրանցվեր մասնակցության համար: Մեդիա գրագիտությունը դպրոցներում չի զարգացել և միանգամայն անտեսված է եղել բոլորի կողմից, բացի մի քանի գիտնականներից ու նվիրյալներից, ովքեր տարիներ շարունակ վստահ են եղել, որ սա ամենակարևոր հմտություններից մեկն է, որին պետք է տիրապետել: Այդ ժամանակից ի վեր, սակայն, մեդիա գրագիտությունը դարձել է մի գաղափար, որի արժեքն աստիճանաբար ավելի ու ավելի շատերն են գիտակցում մեդիայի, կրթության, քաղաքականության և բիզնեսի ոլորտներում: Համոզված եմ, որ դա պայմանավորված է Ամերիկայում և ամբողջ աշխարհում լայն հանրության շրջանում ձևավորվող այն համոզմունքով, որ լրջագույն խնդրի առջև ենք կանգնած: Մենք գերհագեցած ենք տեղեկատվությամբ և անորոշության մեջ ենք, թե ինչպես գլուխ հանենք դրանից: Երբեք այսքան տեղեկատվություն չի եղել, որ կարողանանք օգտագործել ավելի ճիշտ որոշումներ կայացնելու համար: Մինչդեռ ապատեղեկատվությունն ամենուր է: Դա կարող է լինել կեղծիքների, խորամանկության, խաբեության ու պարզունակ սխալների տեսքով, որոնք այնքան տարածված են լրագրության ոլորտում, որտեղ առաջինը լինելը անսխալ լինելուց նախընտրելի է: Ավելին, վերջին հետազոտությունները ցույց են տվել, թե որքան դժվար է ճշմարտությամբ հաղթել կեղծիքին: Այս գիրքը գրելիս ես չանդրադարձա, ինչին ավելի ուշ հանգեցի, այնպիսի կարևոր (և հարակից) երևույթների, ինչպիսիք են «հաստատման կողմնակալությունը» և «հակառակ ազդեցությունը»: «Հաստատման կողմնակալությունը» մեր մարդկային ձգտումն է հավատալու մի բանի, անգամ եթե հետագայում հայտնեն, որ մեր իմացածը սխալ էր, մասնավորապես, երբ մեր վերաբերմունքը այդ բանին ի սկզբանե ուներ հուզական հիմքեր: Այլ կերպ ասած` որքան շատ եք մի բանի հավատում, այդքան մեծ է լինելու դիմադրությունը ընդունելու, որ դուք սխալվում էիք: «Հակառակ ազդեցության» երևույթ հանդիպում ենք տարբեր իրավիճակներում: Ինչպես նշում եմ գրքի 1-ին գլխում, ամերիկացիների մի զգալի զանգված հավատում է, որ նախագահ Օբաման մահմեդական է և ծնվել է Քենիայում: Եթե դա ճշմարտություն լիներ, ապա նա չէր կարող առաջադրվել նախագահի պաշտոնում: «Հակառակ ազդեցության» երևույթը տեղի է ունենում, երբ ինչ-որ մեկն ասում է` «Օբաման մահմեդական չէ», որտեղ կրկնվում է նախնական կեղծ տեղեկատվությունը: Սա հիմնական խնդիրներից մեկն է, որին առնչվում են փաստեր ստուգող բազմաթիվ նոր կայքեր, որ ստեղծվել են վերլուծելու մեդիա լուսաբանումների և քաղաքական գործիչների հայտարարությունների իսկությունը: Նրանք հակված են կրկնելու կեղծ տեղեկատվությունը` դրանով իսկ, ըստ բազմաթիվ հետազոտությունների, ամրապնդելով այն:


¸»Ý ¶ÇÉÙáñ 211

Ինչպե՞ս կարող ենք հակազդել հաստատման կողմնակալությանն ու սահմանափակել հակառակ ազդեցության էֆեկտը: Հետազոտություններն այնքան էլ չեն պարզաբանում սա, և մենք ավելի շատ տվյալների կարիք ունենք, բայց կա մի մոտեցում, որն օգնում է` պարզապես փաստել ճշմարտությունը` առանց կեղծիքը կրկնելու: Սա այն միջոցներից մեկն էր, որին դիմեցին Օբամայի ներկայացուցիչները նրա և նրա կրոնական հավատքի մասին ստերի դեմ. նրանք ասում են` «Նախագահը քրիստոնյա է և ծնվել է Միացյալ Նահանգներում» կամ նմանատիպ ազդեցությամբ որևէ այլ բան: Նրանք երբեք չեն կարող համոզել այն մարդկանց, ովքեր վստահ են են իրենց ենթադրություններում և կեղծիք են տարածում: Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, և հաստատման կողմնակալության մասին իրազեկվածության բարձրացումն ավելի ու ավելի շատ մարդկանց է օգնում նկատելու այս երևույթն իրենց մեջ և սահմանափակելու դրա ազդեցությունը17: Վերջին մի քանի տարիներին ես նաև թերահավատության բարձրացող ալիք եմ նկատել: Սա ունի դրական և բացասական հետևանքներ: Արիզոնայի նահանգային համալսարանի իմ ուսանողներն այսօր այնքան էլ հակված չեն հավատալու այն ամենին, ինչ լսում են: Նրանք ավելի ու ավելի կասկածամտորեն են վերաբերվում իրենց կարդացած, լսած ու դիտած գրեթե ամեն ինչին: Թեև ես այնքան էլ վստահ չեմ, որ այս գործում նրանք բավարար քննադատական մտածողություն են հանդես բերում, դատողություններ են անում, բայց առաջադիմություն, հաստատ, տեսնում եմ: Մենք նաև ունենք բազմաթիվ գործիքներ, որոնք օգնում են մեզ ավելի արդյունավետ սպառող լինելու: Դրանք ներառում են «Թվիթերի» ցանկերից մինչև այն ծառայությունները, որոնք խմբավորում են տեղեկատվությունը մեր անունից: Սա դեռևս նոր ծնունդ առնող ոլորտ է, և մեզ պետք են առավել լավ տարբերակներ ընտրություն կատարելու նրանից, ինչ տեսնում ենք: Մեդիայի սպառումը մեդալի հակառակ երեսն է: Գրագետ լինելու հավասարապես մյուս կարևոր կողմն այն արտադրելն է: Եվ ահա այստեղ է, որ հսկայական առաջադիմություն կա: Վերջին տարիներին բազմաթիվ նոր մեդիա կազմակերպություններ են հայտնվել, իսկ սոցիալական մեդիան գնալով ավելի է հզորանում: Ինչպես 2010 թ., այսօր ևս չեմ կարող պատասխանել, թե ինչպես կարող ենք ֆինանսավորել լրագրությունը մի ժամանակահատվածում, երբ փլուզվում են ավանդական բիզնես մոդելները: Սակայն կարող ենք նայել մեր շուրջը և տեսնել հազարավոր փորձեր ամբողջ աշխարհում, որոնց միջոցով մարդիկ ձգտում են նոր գաղափարներ ու մեթոդներ իրականացնել: Դրանց մեծ մասը կձախողվի, ինչպես Սիլիկոնային հովտի դեպքում, որ17. Դարտմուտի քոլեջի քաղաքագետ, պրոֆեսոր Բրենդեն Նայհենը (Brendan Nyhan) լավ պատկերացում է տվել ինձ «հաստատման կողմնակալության» և «հակառակ ազդեցության» երևույթների վերաբերյալ: Հատկապես օգտակար է Ջորջիայի նահանգային համալսարանի պրոֆեսոր Ջեյսն Ռայֆլերի (Jason Reifler) համահեղինակությամբ «Երբ ուղղումները տապալվում են. քաղաքական սխալների կպչունությունը» աշխատությունը: Այն կարող եք գտնել այստեղ` https://www.dartmouth.edu/~nyhan/nyhan-reifler.pdf


212 Ø»¹Ç³ÏïÇí

տեղ երկար տարիներ եմ անցկացրել, բայց բազմաթիվ փորձերի արդյունքները հուշում են, որ մենք կտեսնենք բազմաթիվ հաջողություններ: Իսկ հետո կսովորենք նրանցից այն, ինչ նրանք անում են: Եթե ես շատ առումներով լավատես եմ էկոհամակարգի բազմազանեցման հանդեպ, ա