Կանք. 2.04.18. Սիրտը թողած պատերազմում ("Оставить сердце на войне")

Page 1

03.04.2018

Հովհաննես ԱԶՆԱՈՒՐՅԱՆ | Սիրտը թողած պատերազմում | ԿԱՆՔ

  

(https://kanq.org/)

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ

https://kanq.org/targmanutyun/hovhannes-aznavo%D6%82ryan-sirteh-thoghatc-paterazmum/

1/10


03.04.2018

Հովհաննես ԱԶՆԱՈՒՐՅԱՆ | Սիրտը թողած պատերազմում | ԿԱՆՔ

https://kanq.org/targmanutyun/hovhannes-aznavo%D6%82ryan-sirteh-thoghatc-paterazmum/

2/10


03.04.2018

Հովհաննես ԱԶՆԱՈՒՐՅԱՆ | Սիրտը թողած պատերազմում | ԿԱՆՔ

Հովհաննես ԱԶՆԱՈՒՐՅԱՆ | Սիրտը թողած պատերազմում

Ս

ենյակ: Բազկաթոռ, բազմոց: Պատին` հին ժամացույց: Սեղանը` մեծ, ժամացույցի տակ, սեղանը` փոքր, բազմոցի դիմաց: Հենց նոր խմված սուրճ, հանգցրած ծխախոտ: Միացրած հեռուստացույց: Անգիտակցաբար թերթում ես ալիքները`

դադար չառնելով որևէ մեկի վրա: Երեքամյա դուստրդ անընդհատ սենյակ է մտնումդուրս գալիս: -Պապա՛, նայի՛, թե ինչ կոշիկներ ունեմ: Պապա՛, բա հյուսերս, նայի՛: Փորձում ես ժպտալ, բայց չի ստացվում, չես կարողանում պատասխանել: Նորից ես ծխում` շարունակելով թերթել ալիքները: «Սափրվե՞մ, հը՞ն»,- զնգում է գլխումդ, բայց հետո որոշում ես վաղվա օրվան թողնել սափրվելու այդ հիմար ու անպետք ծեսը: -Պա՛պ, նայի՛, թե ինչ տիկնիկ են ինձ նվիրել: -Ո՞վ է նվիրել: -Մի քեռի… Մտքով դառնում ես գիշերվան` շոգ, տոթ: Հիշում ես, որ անձրև էր գալիս: Հիշում ես կնոջդ գալարուն շարժումները, բայց ոչ մի կերպ չես կարողանում հիշել ինքդ քեզ: Կնոջդ հիշում ես, քեզ` ոչ: Միայն հիշում ես, որ գործդ արագ ավարտեցիր, իսկ կինդ հետո ինքնուրույն հասավ ավարտին, իսկ դու արդեն դրա վրա թքած ունեիր: Հիշում ես նրա հևուն շնչառությունը և հետո անկողնում կողքիդ շուռումուռ գալը… Զգացածդ, ընդ որում, չես հիշում: -Պա՛պ, իսկ մենք էսօր զբոսնելու կգնա՞նք: -Մաման կորոշի: -Մաման ասաց, որ քեզ հարցնեմ: Ոչինչ չես պատասխանում: Զայրանում ես, որ կինդ նման հարցի որոշումը քեզ վրա է թողել: Աղջիկդ, պատասխանի չսպասելով, վազում է խոհանոց: Առանց հառաչելու՝ նոր ծխախոտ ես վառում: Թերթում ես հեռուստացույցի ալիքները: Լսում ես դրսում թափվող անձրևի ձայնը: Սենյակ է մտնում մայրդ. -Չէի՞ր սափրվի: Տունդ մարդ է գալու: -Չէ՛: -Ախր ո՜նց կարելի է էդպես չսափրված ման գալ: Խո՛սք տուր, որ կսափրվես: https://kanq.org/targmanutyun/hovhannes-aznavo%D6%82ryan-sirteh-thoghatc-paterazmum/

3/10


03.04.2018

Հովհաննես ԱԶՆԱՈՒՐՅԱՆ | Սիրտը թողած պատերազմում | ԿԱՆՔ

-Չէ: Մայրդ գնում է: «Է՛հ, հիմա՛ր կին»,- մտածում ես:- «Իբր թե սափրվել-չսափրվելը աշխարհիս ամենակարևոր հարցն է…» Հառաչում ես, բայց չես ծխում: Ամբողջովին անջատում ես հեռուստացույցի ձայնը. ավելի լավ է անձրևի ձայնը լսել: «Ինչ վատ էր, որ այնտեղ՝ լեռներում, անձրև էր գալիս»,հանկարծ մտածում ես դու, բայց մի անասելի կամքով փորձում ես հուշերիդ գիրկը չընկնել: Սենյակ է մտնում կինդ` աղջկադ ձեռքը բռնած. -Եթե մամադ գոնե երկու րոպեով գազօջախի մոտից հեռու գնար, երեխու համար շիլա կեփեմ: Ի՞նչ է, չի՞ հասկանում, որ երեխան պիտի սնվի: -Պա՛պ, մաման ուզում է ինձ համար շիլայիկ եփի, իսկ տատիկը խանգարում է,- ասում է աղջիկդ: -Ո՞վ է տուն գալու,- հարցնում ես` ինքդ էլ զարմանալով քո` արդեն հեռացած, օտար, մեռյալ ձայնի վրա: -Ձեր բարեկամներից: Քեզ են ուզում շնորհավորել վերադառնալուդ առթիվ,պատասխանում է կինդ: -Բայց ես արդեն երկու շաբաթ է` վերադարձել եմ: -Քո՛ բարեկամներն են: Դո՛ւ լավ կիմանաս: Մորդ կասե՞ս, որ թողնի երեխուն շիլա եփեմ: -Չէ՛: Ծխում ես: Հեռուստացույցի ձայնն ավելի ես բարձրացնում, եռանդով փոխում ես ալիքները: Հետո փակում ես աչքերդ ու սավառնում հեռու-հեռու՝ դեպի լեռներ, ուր ամեն ինչ այնքան պարզ է ու հասարակ: Եվ դու այլևս չես լսում ոչ հաղորդավարի, ոչ էլ պատուհանի այն կողմում թափվող անձրևի ձայնը: Միայն լռությունն ես լսում՝ այն միակ, անկրկնելի լեռնային լռությունը, և ինչ-որ տեղ՝ ներքևում, ստեպ-ստեպ լսվում է կրակ արձակող հրացանի ճարճատյունը: «Ա՛յ, միայն թե անձրև չգա»,- այն ժամանակ մտածում էիր դու: Որովհետև անձրևից հետո մշուշ էր լինում, իսկ մշուշն ամենավատ բանն էր, որ կարող էր պատահել. թշնամին կարող էր գաղտագողի այնպես մոտենալ, որ նույնիսկ չնկատեիր: Այդ օրը անձրև այդպես էլ չեկավ, և առհասարակ, ոչինչ էլ տեղի չունեցավ այդ օրը, և բացի պոստավորներից, բոլորն ընթրել ու պառկել էին քնելու… Անձրևը գիշերը եկավ, իսկ լուսաբացից առաջ սարի լանջը ծածկվեց ամպով. ոչ ոք այդ բանը չէր սպասում… -Հացի է պետք գնալ: Լսո՞ւմ ես: Նախաճաշելու ենք, տանը հաց չկա:

https://kanq.org/targmanutyun/hovhannes-aznavo%D6%82ryan-sirteh-thoghatc-paterazmum/

4/10


03.04.2018

Հովհաննես ԱԶՆԱՈՒՐՅԱՆ | Սիրտը թողած պատերազմում | ԿԱՆՔ

Բացում ես աչքերդ` դժվարությամբ վերադառնալով այն հեռվից՝ լեռների լռությունից: Քո առջև կանգնած է մայրդ` կարմրած, արդեն ծերացած ձեռքերը գոգնոցի ծայրով սրբելով: Սենյակ է վազում աղջիկդ` ամբողջությամբ շիլայոտված. -Պապա՛, գալիս եմ հետդ: -Չէ՛: -Լավ էլի՜, խնդրո՜ւմ եմ: Սկսում ես հագնվել, կինդ երեխային է հագցնում: Հետո տանից դուրս եք գալիս: Կիրակի է՝ քիչ մեքենաներով, կիսաանձրևային, կիսաքնած, առավոտից լուռ ու անշտապ կիրակի: Տեսնում ես, թե ինչպես ավտոբուսը շարժվեց կանգառից` տանիքով դիպչելով ծառի ճյուղին, թե ինչպես հետո թափվեցին տերևները… -Պա՛պ, նայի՜, տերևները թափրտվում են,- ասում է աղջիկդ: Հենց այդպես էլ ասեց` «թափրտվել»: -Հա՜, տերևները թափրտվում են,- արձագանքի պես ինքնաբերաբար կրկնելով՝ նայում ես հեռացող ավտոբուսի ետևից: Մեծ, կլոր, չաղ, կեղտոտ, սպիտակամոխրագույն ավտոբուսի: -Պապա՛, մենք ավտոբուս կնստե՞նք: -Չէ՛: -Ուզում եմ ավտոբուս նստել: -Այսօր` չէ՛: -Բա ե՞րբ: -Մի օր: -«Մի օր»-ը ե՞րբ է: -Չգիտեմ: Եվ աղջիկդ իր տաք թաթիկով ամուր ու հնազանդորեն սեղմում է ձեռքդ: Դու հիշում ես, որ այնտեղ՝ լեռներում, դու շարունակ երազում էիր սրա մասին. որպեսզի աղջկադ հետ դուրս գայիր փողոց, քայլեիր նրա կողքին, ձեռքը բռնեիր: Իսկ հիմա ի՞նչ: Երազանքդ կատարվել է: Եվ ոչինչ… Մետրոյի մուտքի մոտ ծեր կին է նստած. հաց է վաճառում: Հացը մի մեծ պայուսակի մեջ է` ծածկած ցելոֆանով` վրան անձրևի կաթիլներ: -Թարմ հա՜ց, թարմ խրթխրթան հա՜ց, մոտեցե՜ք, հա՜ց առեք: Թարմ հա՜ց,- կանչում է ծեր կինը,- խրթխրթան հաց առե՜ք: Դուք մոտենում եք ծեր կնոջը: https://kanq.org/targmanutyun/hovhannes-aznavo%D6%82ryan-sirteh-thoghatc-paterazmum/

5/10


03.04.2018

Հովհաննես ԱԶՆԱՈՒՐՅԱՆ | Սիրտը թողած պատերազմում | ԿԱՆՔ

-Այ այս մեկն ի՞նչ արժե: -Հարյուր դրամ,- պատասխանում է ծեր կինը,- շա՛տ լավ հաց է՝ թարմ, խրթխրթան: -Երկու հատ տվեք: Հետո ձեռքով պոկում ես հացի ծայրից մի մեծ կտոր ու տալիս աղջկադ: -Ապրե՛ս, պա՛պ: -Անուշ լինի: Կե՛ր: Համով է: -Իսկ մենք ե՞րբ ավտոբուս կնստենք: -Վաղը,- անսպասելի պատասխանում ես դու: -Վաղը «մի օ՞րն» է: -Չէ՛: Վաղը վաղն է: -Իսկ մենք ո՞ւր ենք գնալու: -Չգիտեմ: -Արի գնանք կարուսելների մո՜տ: -Արի՛: -Ավտոբուսո՞վ: -Հա՛: -Վա՞ղը: -Հա՛: Դու քո երեքամյա դստրիկի հետ վերադառնում ես տուն: Մտածում ես, որ երեկոյան տանը շատ մարդ կլինի, իսկ դա նշանակում է, որ կարելի է խմել՝ առանց նկատված լինելու վտանգի: Դու քեզ համար բացահայտել ես, որ օղին շատ հաճախ կարող է օգնել և իրենով փոխարինել ինչ-որ անբացատրելի բանի, օրինակ՝ դատարկությանը… «Այդքանն` այսօր»,- մտածում ես դու: Իսկ վաղը ավտոբուսով կգնաս կարուսելների մոտ: Չէ՞ որ դու խոստացար: Դու հասկացար, որ երբեմն այդպես էլ է պատահում, երբ սոսկ խոստումն է քեզ կապում կյանքին… Թարգմանությունը` Մարիա ԼԱԶԱՐԵՎԱՅԻ No tags for this post.

Հավանել

https://kanq.org/targmanutyun/hovhannes-aznavo%D6%82ryan-sirteh-thoghatc-paterazmum/

6/10


03.04.2018

Հովհաննես ԱԶՆԱՈՒՐՅԱՆ | Սիրտը թողած պատերազմում | ԿԱՆՔ

 Բաժիններ՝ Արձակ (https://kanq.org/category/targmanutyun/ardzak/), ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ (https://kanq.org/category/targmanutyun/) |  0 |  Մշակութային հարթակ (https://kanq.org/author/admin/)

Թողնել պատասխան Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով NAME* Name EMAIL* Your E-mail WEBSITE Website COMMENT Your Message

Ուղարկել մեկնաբանությունը

Search in here...

https://kanq.org/targmanutyun/hovhannes-aznavo%D6%82ryan-sirteh-thoghatc-paterazmum/

7/10


03.04.2018

Հովհաննես ԱԶՆԱՈՒՐՅԱՆ | Սիրտը թողած պատերազմում | ԿԱՆՔ

Վերջին նյութերը

(https://kanq.org/targmanutyun/hovhannes-aznavo%d6%82ryan-sirteh-thoghatc-paterazmum/) Հովհաննես ԱԶՆԱՈՒՐՅԱՆ | Սիրտը թողած պատերազմում (https://kanq.org/targmanutyun/hovhannes-aznavo%d6%82ryan-sirtehthoghatc-paterazmum/) 20:46 02 Ապր 2018

(https://kanq.org/mshakutayin-norutyunner/mijocarum/mnjaxaghi-thatroni-april-amsvaxaghacankeh/) Մնջախաղի թատրոնի ապրիլ ամսվա խաղացանկը (https://kanq.org/mshakutayin-norutyunner/mijocarum/mnjaxaghi-thatroniapril-amsva-xaghacankeh/) 21:32 01 Ապր 2018

(https://kanq.org/mshakutayin-norutyunner/mijocarum/tcitcernak-mrcanakabashxuthyanhaghthoghnereh/) «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության հաղթողները (https://kanq.org/mshakutayin-norutyunner/mijocarum/tcitcernakmrcanakabashxuthyan-haghthoghnereh/) 21:17 01 Ապր 2018

(https://kanq.org/grakanutyun/poezia/gor-harvo%d6%82thyvo%d6%82nyan/) Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (https://kanq.org/grakanutyun/poezia/gorharvo%d6%82thyvo%d6%82nyan/) 20:36 01 Ապր 2018 https://kanq.org/targmanutyun/hovhannes-aznavo%D6%82ryan-sirteh-thoghatc-paterazmum/

8/10


03.04.2018

Հովհաննես ԱԶՆԱՈՒՐՅԱՆ | Սիրտը թողած պատերազմում | ԿԱՆՔ

(https://kanq.org/grakanutyun/poezia/ani-heruni-sajyan/) Անի Հերունի ՍԱՋՅԱՆ (https://kanq.org/grakanutyun/poezia/ani-herunisajyan/) 19:05 31 Մրտ 2018

Գրառումների արխիվ Ապրիլի 2018 (Https://Kanq.Org/2018/04/) Մարտի 2018 (Https://Kanq.Org/2018/03/) Փետրվարի 2018 (Https://Kanq.Org/2018/02/) Հունվարի 2018 (Https://Kanq.Org/2018/01/) Դեկտեմբերի 2017 (Https://Kanq.Org/2017/12/)

(https://kanq.org/)

Նախագծի մասին «Կանքը» մշակութային հարթակ է, որ նախատեսված է մշակութային տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող երիտասարդների ստեղծագործությունները հանրությանը հասանելի դարձնելու համար ավելին (https://kanq.org/mer-masin/)

https://kanq.org/targmanutyun/hovhannes-aznavo%D6%82ryan-sirteh-thoghatc-paterazmum/

9/10


03.04.2018

Հովհաննես ԱԶՆԱՈՒՐՅԱՆ | Սիրտը թողած պատերազմում | ԿԱՆՔ

Մեր ֆեյսբուքյան էջը

Make with  by CollarStudio (https://collar.studio)

Մեր մասին (https://kanq.org/mer-masin/) Խորհրդի կազմ (https://kanq.org/xorhrdi-kazm/) Հարցազրույց (https://kanq.org/category/harcazruyc/) Հետադարձ կապ (https://kanq.org/hetadardz-kap/)

https://kanq.org/targmanutyun/hovhannes-aznavo%D6%82ryan-sirteh-thoghatc-paterazmum/

10/10


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.