Օ'Հենրի պատմվածքներ

Page 1

Օ’Հենրի Պատմվածքների ժողովածու Թարգմանել են «Մխիթար Սեբաստացի »


կրթահամալիրի սովորողներ՝ Դալլաքյան Հովհաննեսը , Վարդանյան Ռա ֆայելը , Դանիելյան Նա րեկը, Ադունց Արսենը: Օ. Հենրին աշխարհի ամենահայտնի կարճ պատմվածքների հեղինակներից մեկն է: Օ.Հենրի իսկական անունը Ուիլյամ Սիդնի Փորթեր էր և նա ծնվել է 1862թ. սեպտեմբերի 11-ին Գրինսբորո քաղաքում(Հյուսիսային Կառոլինա նահանգ): Առաջին գրական փորձերը վերաբերվում են 1880-ական թթ. սկզբներին։ Օսթինում 1894թ. Փորթերը սկսում է հրատարակել «Ռոլինգ սթոուն» հումորային շաբաթաթերթը՝ այն գրեթե ամբողջությամբ լցնելով իր ակնարկներով, կատակներով, բանաստեղծություններով և նկարներով։ Մի տարի անց շաբաթաթերթը փակվում է։ Միաժամանակ Փորթերին ազատում են աշխատանքից և ենթարկում դատական պատասխանատվության հայտնաբերված պակասորդի պատճառով, թեև այն փոխհատուցվում է իր հարազատների կողմից։ Զեղծարարության մեջ մեղադրվելուց հետո նա դիմում է փախուստի և մոտ կես տարի թաքնվում է Հոնդուրասում, այնուհետև՝ Հարավային Ամերիկայում։ Վերադառնալով ԱՄՆ՝ դատապարտվում է և բանտարկվում Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի բանտում, որտեղ անցկացնում է 3 տարի (1898 - 1901 թթ)։ Բանտում եղած տարիներին Փորթերը սկսում է գրել կարճ պատմվածքներ և ենթադրվում է որ իր կեղծանունը նա հորինել է հենց այնտեղ: Օ. Հենրիի կարճ պատմվածքները հայտնի են իրենց անակնկալ ավարտով և հումորով: Հայտնի լինելուն մեկտեղ նա նաև հարբեցող էր: Կյանքի վերջում տառապել է լյարդի ցիռոզից և շաքարախտից, մահացել է 1910թ. հունիսի 5-ին Նյու-Յորքում 47 տարեկան հասակում։

Երազը


Մուրրայը երազ տեսավ. Եվ հոգեբանները, և գիտնականները ընկնում են գուշակությունների և ենթադրությունների մեջ, փորձելով հասկանալ մեր անշոշափելի «Ես»-ը, թափառելիս մի արքայությունում «Մահվան երկվորյակ եղբոր՝ քնի» արքայությունում: Այս պատմությունը չի ցանկանում լույս սփռել չհետազոտված հարցերի վրա: Այն պարզապես Մյուրեյի քնի նկարագրությունն է: Առավել վառ կարևոր երազներից մեկը կայանում է նրանում, որ երբ քեզ թվում է երազում մի քանի ամիս է, կամ տարիներ, այն ընդհամենը տևում է մի քանի րոպե կամ վայրկյան: Մյուրեյը նստած էր մահվան դատապարտվածների առանցված բանտախցում: Էլեկտրական .... լամպը, որը կախված էր միջանցքի առաստաղից, վառ լուսավորում էր նրա սեղանը: Սպիտակ թղթի վրա մրջյունը վայրի ձևով այստեղից անտեղ էր գնում, այն ժամանակ, երբ Մյուրեյը ծրարով փակում էր նրա ճանապարհը: Գիշերը ժամը ութին էլեկտրականության միջոցով կատարվելու էր մահապատիժը: Մյուրեյը ժպտալով նայում էր ամենաիմաստուն մրջյունին միջատների մեջ: Կային նաև յոթ ուրիշ մահապատժի ենթարկվածներ: Այն պահից սկսած, երբ Մյուրեյը գտնվում էր այստեղ, նա տեսավ թե ինչպես են երեքին տանում ըստ պայմանավորվածության: Նրանցից մեկը խելագարվեց և խփեց, ինչպես թակարդն ընկած գայլ, երկրորդը պակաս խելագար չէր, բարձր աղոթում էր, երրորդը կամքից թույլ էր, ուշագնաց եղավ, և նրան տախտակին կապված տեղափոխեցին: Մյուրեյը մտածում էր ինչպես են նրա սիրտը, դեմքը և ոտքերը հանդիպելու պատժին: Այս երեկո նրա ժաման էր: Ժամը ութը կլիներ: Երկու շարք այն կողմ նրա բանտախցի դիմաց իտալացի Բոնիֆիցիոյի բանտախուցն էր, ով սպանել էր իր կնոջը և երկու ոստիկանի ովքեր նրան ուզում էին ձեռբակալել: Մյուրեյը ժամերով խաղում էր նրա հետ շաշկի, յուրաքանչյուրն ասելով իր քայլը իր անտեսանելի հակառակորդին միջանցքի միջով: Լսվեց Բոնիֆացիոյի հզոր ձայնը երգեցիկ ակցենտով -Հեյ Մաեստրո Մյուրեյ ինչպես եք ձեզ զգում երևի լա՞վ: -Լավ Բոնիֆիցիո, ասաց Մյուրեյը թույլ տալով մրջյունին նստել ծրարի վրա և զգուշորեն գցելով նրան քարե հատակին: -Այդպես էլ պետք է լինի մաեստրո Մյուրեյ: Մեր նմանները պետք է մահանան ինչպես տղամարդ: Իմ ժամկետը լրանում է հաջորդ շաբաթ: Հիանալի է: Հիշեք մաեստրո ես վերջին խաղը շաշկիով հաղթել եմ ձեզ: Մի գուցե մենք էլի կխաղանք միասին: Ես չգիտեմ : Մի գուցե այնտեղ, որտեղ մեզ կուղարկեն: Բենիֆիցիոյի կոպիտ փիլիսոփայությանը հետևեց երաժշտական մեծ ծիծաղի պայթյուն, տաքացավ Մյուրեյի փայտացած սիրտը: Այո, բայց Բենեֆիցիոին մնում էր ապրելու ևս մեկ շաբաթ: Բանտարկյալները լսեցին բարձր դարպասների ծանոթ ձայները այն ժամանակ, երբ բացվում էր միջանցքի հետևի դուռը: Երեք մարդ մոտեցան Մյուրեյի բանտախցին և բացեիցին այն: Նրանցից երկուսը բանտի պահակներից էին, երրորդը Լե-ոնն էր: Մյուրեյի ընկերը և հարևանը՝ հին և ոտաբոբիկ ժամանակներից: Ոչ, հիմա ուրիշ է, հիմա նա պատվելի Լեոնարդ Ուինսթոնն էր: -Ես հասել եմ քահանայի պաշտոնի, - ասաց նա ամուր սեղմելով Մյուրեյի ձեռքը: Ձախ ձեռքում նա պահում էր ոչ մեծ Աստվածաշունչը, մատով ցույց տալով անհրաժեշտ էջը: Մյուրեյը ծիծաղեց և սկսեց կարգի հրավիրել երկու-երեք գիրք, մի քանի գրիչ իր


սեղանի վրա: Նա կխոսեր, բայց ոչ մի հարմար խոսք մտքին չէր գալիս: Բանտարկյալները մկրտել էին բանտի այդ մասը: Ութսուն մետր երկարությամբ և քսանյոթ մետր լայնությամբ «Անորոշ դժողքում»: Կանգնած պահակը մեծ, անկիրթ լավ մարդ հանեց իր գրպանից վիսկու շիշը և մեկնեց դեպի Մյուրերը ասելով. -Սա այն է, հասկանում ե՞ս: Իսկական գործը նրանց համար ում պետք է թարմացնել: Եվ հասկանում ես, սրանից վնաս չկա, պարզապես սովորություն է: Մյուրեյը խմեց շշից: Այ այդպես –ասաց պահակը-մի քիչ ջղերը ամրացնող նյութ և ամեն ինչ մետաքսի պես հարթ կգնա: Նրանք դուրս եկան միջանցք: Եվ նրանցից յուրաքանչյուրը հասկացավ, որ արդեն ժամը ութն էր և ժամը 8-ին Մյուրեյի պատիժի ժամն էր: Այնտեղ կար նաև պատիժը իրականացնելու արիստոկրատ ձև: Մարդը, ով ազատ սպանում է, ջարդում է իր թշնամուն կամ հետապնդում նրան, լցվում է պարզ զգացումներով և տրամադրվում մարտական, ունենում է անհարգալից վերաբերմունք: Այսպիսով, յոթ դատապարտվածներից միայն երեքը հրաժեշտի բացականչություններ արեցին Մյուրերին, այն ժամանակ երբ նա միջանցքով քայլում էր երկու պահակների ուղեկցությամբ, Բոնիֆացիոն, Մարվինը ովքեր սպանել էին բանտապետին փորձելով բանտից փախչել, Բասետը` երկաթուղային գողը, ով արել էր դա, քանի որ մեքենավարը հրաժարվել էր ձեռքերը վեր բարձրացնել: Մնացած չորսը բանտախցում լուռ փակված էին իրենց զգալով թշվառ «Անորոշ դժողք»-ի խմբում: Մյուրեյը զարմացել էր հանգիստ պահվածքից և անտարբերությունից: Պատժի սենյակում հավաքվել էին մոտավորապես 20 մարդ, բանտի ղեկավարությունը, թերթերի լրագրողները և հյուրերը, ում հաջողվել էր... Այստեղ, մահապատժի հենց մեջտեղում, մահվան ձեռքը ընդհատեց Օ. Հենրիի վերջին պատմությունը: Նա ուզում էր գրել այդ պատմությունը բոլորովին տարբեր մյուս պատմվածքներից, սկիզբ նոր շարքի իր աճով, որը նա նախկինում չէր փորձել: - Ես ուզում էի ցույց տալ հասարակությանը – ասում էր Հենրին, որ ես կարող եմ գրել մի նոր բան, այն ինչը նոր է ինձ համար, պատմություն առանց ժարգոնի, իսկական դրամատիկական սյուժեով, մեկնաբանելով այդ ոգով, որը մոտ կլինի իմ մտքին, իրական պատմություն գրելու համար: Մինչև իսկական պատմություն սկսելը նա համառոտ նշում է, թե ինչպես էր նախատեսում զարգացնել այն: Մյուրեյը մեղավոր էր մի հրեշավոր արարքի համար, նա սպանել էր իր սիրուհուն, սպանություն խանդի պատճառով: Սկզբում նա մահապատժին միանգամայն հանգիստ է նայում և արտաքին հանգստությամբ, նույնիսկ անտարբեր իր ճակատագրի նկատմամբ: Երբ նա մոտեցավ Էլեկտրական աթոռին, նրան տիրեց տարորինակ անիրականության զգացում: Ամբողջ մահապատժի տեսարանը, վկաները, հանդիսատեսի նախապատրաստումը նրան անիրական էր թվում: Նրա գլխում մի միտք էր պտտվում, այն որ տեղի է ունենում մի մեծ ահավոր սխալ: Ինչու՞ են նրան կապում աթոռին: Ի՞նչ է նա արել: Ի՞նչ հանցանք է նա գործել: Այդ մի քանի րոպեներին երբ նրան կապում էին աթոռին, իր մտքով տեսիլք է անցնում: Նա երազ է տեսնում: Նա տեսնում է փոքր փայտե կոթեջ, լուսավոր, լցված արևի շողերով, բույն դրած ծաղիկների մեջ: Նա տեսնում է մի կնոջ և երեխայի: Նա խոսում է նրանց հետ և պարզում, որ նրանք իր կինն ու երեխան են, իսկ քոթեջը իր տունը: Այսպիսով այս ամենը սխալ էր: Ինչ որ մեկը ահավոր անուղղելի սխալ էր գործել: Մեղադրանքը, դատարանը, մահապատժի ենթարկելը էլեկտրական աթոռով, դա երազ է: Նա գրկում է կնոջը և համբուրում երեխային: Ահա այստեղ է երջանկությունը, իսկ այն երազ էր:


Բայց այստեղ բանտապահի հրամանով բաց է թողնվում ճակատագրական հոսանքը: Եվ Մյուրեյը տեսել էր մի սխալ երազ:

Հոկտեմբեր և հունիս Կապիտանը մռայլ հայացքը սևեռեց իր թրին, որը կախված էր պատից: Մոտակա դարակում պահված էր իր համազգեստը՝ եղանակի ու աշխատանքի պատճառով գունաթափված, բծերով ծածկված և մաշված: Որքան երկար, երկար ժամանակ էր թվում պատերազմի ահազանգերից ի վեր: Եվ հիմա, իր երկրի ծանր ժամանակների վետերանը, ցածրացել և դարձել էր մի կնոջ քնքուշ աչքերի և ժպտացող շուրթերի խղճուկ հանձնակատար: Քանզի նա նստած էր իր հանգիստ սենյակում, ձեռքում սեղմած նամակը, որը ստացել էր նրանից – այդ նամակի պատճառով էր, որ նա այդպես մռայլվել էր: Նա նորից կարդաց այն ճակատագրական պարբերությունը, որը ոչնչացնում էր հրա հույսը: Դուք պատվի արժանացրիք ինձ խնդրելով ձեր կինը դառնալ, ես կարծում եմ, որ պետք է անկեղծ խոսեմ: Պատճառը՛ իմ այսպես վարվելու, մեր տարիքային մեծ տարբերությունն է: Ես ձեզ շատ, շատ հավանում եմ, բայց վստահ եմ, որ մեր ամուսնությունը երջանիկ մեկը չի լինի: Ես ցավում եմ, որ դիմում եմ այս քայլին, բայց ես հավատում եմ, որ դուք կգնահատեք իրական պատճառն ասելու իմ ազնվությունը: Կապիտանը հառաչեց և գլուխն ափերի մեջ առավ: Այո, նրանց միջև մեծ տարիքային տարբերություն կար: Բայց նա ամուր և ուժեղ էր, նա ուներ պաշտոն և հարստություն: Արդյոք նրա սերը, քնքշագին հոգատարությունը և նրան շնորհված առավելությունները չէի՞ն կարող նրան ստիպել մոռանալ տարիքիային տարբերությունը: Բացի այդ, նա գրեթե վստահ էր, որ աղջիկը հոգ էր տանում իր մասին: Կապիտանը արագաշարժ մարդ էր: Գործնականում նա աչքի էր ընկնում իր վճռականությամբ և էներգիայով: Նա պետք է տեսներ աղջկան և խնդրել նրան անձամբ. Տարիք! – ի՞նչ է դա, որ պետք և կանգներ նրա և իր սիրած էակի միջև: Երկու ժամից նա պատրաստ կանգնել էր, թեթև քայերթի ձևով, իր ամենամեծ մարտի համար: Նա գնացք նստեց, դեպի հարավային քաղաք Թենիսի գնալու համար, որտեղ ապրում էր աղջիկը: Թեոդորա Դեմինգը գեղեցիկ առանձնատան աստիճանների վրա վայելում էր ամառային վերջալույսը երբ կապիտանը բացեց դարպասը և եկավ զարմանալի քայլվածքով : Աղջիկը դիմավորեց նրան ժպիտով, որը զերծ էր շփոթությունից: Քանզի կապիտանը կանգնած էր նրանից մի քայլ ներքև, նրանց տարիքային տարբերությունը շատ ակնհայտ չէր: Նա բարձրահասակ էր, սլացիկ, պայծառ աչքերով և թխացած: Աղջիկը սքանչելի կանացիության զարթոնքում էր: -Ես Ձեզ չէի սպասում,_ ասաց Թեոդորան,_ բայց ամեն դեպքում կարող եք նստել: Չե՞ք ստացել իմ նամակը:


-Ստացել եմ,_ ասաց կապիտանը,_ հենց դրա պատճառով եմ եկել: Թեո, կվերանայե՞ք Ձեր պատասխանը: Թեոդորան մեղմ ժպտաց նրան: Կապիտանն իր տարիքը լավ էր պահպանել: Աղջիկն իրոք հրապուրված էր նրա ուժով, առողջ տեսքով, տղամարդկայնությամբ, իհարկե, եթե … -Ոչ, ոչ ;_ ասաց նա, թափահարելով իր գլուխը,_ դա հարցից դուրս է: Ես ձեզ շատ եմ հավանում, բայց չեմ ամուսնանա: Իմ և ձեր տարիքները … մի ստիպեք ինձ դա կրկնել… Ես ձեզ ասել եմ նամակում: Կապիտանը փոքր-ինչ կարմրեց: Նա որոշ ժամանակ լուռ էր, տխուր հայացքը սևեռած մթնշաղին: Իսկապես, ճակատագիրն ու ժամանակը նրա հետ չար կատակ արեցին: Ընդամենը մի քանի տարի էր ընկած նրա և երջանկության միջև: Թեոդորայի ձեռքը ցած սահեց և սեղմվեց նրա տաք և ամուր ձեռքի մեջ: Վերջապես նա սիրուն մոտ մի զգացում ապրեց: -Խնդրում եմ, այդքան ծանր մի տարեք,_ ասաց նա մեղմորեն;_ Ամեն ինչ շատ լավ է: Ես այդ ամենը շատ խելամտորեն եմ վերլուծել: Մի օր դուք ուրախ կլինեք, որ չամուսնացաք ինձ հետ: Որոշ ժամանակ դա շատ սքանչելի և հրաշալի կլիներ… բայց ընդամենը մի քանի տարի հետո որքան տարբեր ճաշակներ մենք կունենայինք: Մեկը մեզանից կցանկանար երեկոները նստել բուխարու մոտ և կարդալ, և հնարավոր է ծագի ներվայնություն և ռեվմատիզմ, երբ մյուսին սկսեն ձգել թատրոնները և ուշ երեկոյան խնջույքները: Ոչ, սիրելի ընկեր: Մեր հարաբերությունները չի կարելի միանշանակ անվանել հոնվար և մայիս, ամեն դեմքում դա իսկական հոկտեմբեր է և միանգամայն հունիսի սկիզբ: -Ես միշտ կանեի այնպես ինչպես, որ դուք կցանկանաիք, Թեո, եթե միայն ուզեիք… -Ոչ, դուք դա չէիք անի: Այժմ ձեզ թվում է, թե դուք այդպես կվարվեիք, բայց դա փաստացի չէ: Խնդրում եմ, այլևս մի խնդրեք: Կապիտանը պարտվեց իր մարտում: Բայց նա քաջ մարտիկ էր, և երբ նա բարձրացավ, որպեսզի վերջնական հրաժեշտ տա, նրա բերանն ամուր փակված էր և մեջքը ուղիղ: Հենց այդ գիշեր նա վերադարձավ հյուսիս: Եւ հաջորդ երեկո նորից իր սենյակում էր, որտեղ պատից կախված էր թուրը: Նա հագնվեց ընթրիքի համար կապելով իր սպիտակ փողկապը շատ կոկիկ ժապավենով: Եւ հենց այդ պահին ինքն իր հետ խոսեց. -Ազնիվ խոսք, ինձ թվում է, որ Թեոն իրավացի է: Պետք չէ հերքել, որ Թեոն սքանչելի է, բայց նա ամենաճշգրիտ հաշվարկներով պետք է 28 տարեկան լինի: Ինչպես տեսնում եք, կապիտանն ընդամենը տասնինն տարեկան է, և իր թուրը երբեք իր շապիկից չի հանվել, բացի Չատունգայում սովորելու ժամանակվանից: ԻսպանոԱմերիկյան պատերազմին մոտ նա երբեք չի գնացել:

Տարօրինակ պատմություն Օսթենի հյուսիսային մասում մի ժամանակ ապրում էր մի ազնիվ ընտանիք Սմոթերս անունով: Ընտանիքի անդամներն էին՝ Ջոն Սմոթերսը, նրա կինը, նրանց հինգամյա


դուստրը և նրա կնոջ ծնողները, կազմելով վեց մարդ քաղաքի բնակչության մեջ, սակայն փաստացի հաշվարկով ընդամենը երեքն են: Մի երեկո, ընթրիքից հետո փոքրիկ աղջկան սկսեցին տանջել սուր ծակոցներ, և Ջոնը շտապեց քաղաք՝ դեղորայք ձեռք բերելու: Նա այլևս չվերադարձավ: Փոքրիկ աղջիկը ապաքինվեց և ժամանակի ընթացքում հասունացավ և դարձավ կանացի: Մայրը շատ վշտացավ ամուսնու անհետանալու պատճառով, և մոտ երեք ամիս առաջ էր, որ նա կրկին ամուսնացավ և տեղափոխվեց Սան Անտոնիո: Փոքրիկ աղջիկը նույնպես ամուսնացավ ժամանակին, և մի քանի տարի անց նա նույնպես ունեցավ մի փոքրիկ աղջիկ, որը դարձավ հինգ տարեկան: Այն ժամանակ նա դեռ ապրում էր այն նույն տանը, որտեղ նրանք բնակվում էին, երբ իր հայրը գնաց ու չվերադարձավ: Մի գիշեր ուշագրավ զուգադիպությամբ նրա փոքրիկ աղջկան սկսեցին տանջել սուր ծակոցներ Ջոն Սմոթերսի անհետացման տարելիցին, ով կլիներ նրա պապիկը, եթե ողջ լիներ և ունենար մշտական աշխատանք: -Ես կգնամ քաղաք և դեղորայք կբերեմ նրա համար, - ասաց Ջոն սմիթը (Նա ոչ այլ ոք էր քան նրա ամուսինը): -Ոչ, ոչ, սիրելի Ջոն, - բացականչեց նրա կինը: Դու նույնպես կարող ես անհետանալ և մոռանալ վերադառնալ: Այսպիսով Ջոն Սմիթը չգնաց և նրանք միասին նստեցին փոքրիկ Փենսիի անկողնու մոտ: Մի քիչ անց Փենսին ավելի վատացավ և Ջոն Սմիթը կրկին փորձեց գնալ դեղորայքի, սակայն նրա կինը չթույլատրեց նրան: Հանկարծ դուռը բացվեց և մի ծեր մարդ կորացած և կռացած, երկար, սպիտակ մազերով, մտավ սենյակ: -Բարև, ահա պապիկը, - ասաց Փենսին: Նա բոլորից առաջ ճանաչեց նրան: Ծերունին հանեց դեղի շիշը գրպանից և մի լիքը գդալ տվեց Փենսիին: Նա անմիջապես ապաքինվեց: -Ես մի փոքր ուշացա, - ասաց Ջոն Սմոթերսը, - քանի որ փողոցում մեքենայի էի սպասում:

Հնացած բուլկիներ Միսս Մարթա Մեչեմը անկյունում ուներ մի փոքրիկ հացի փուռ (այնտեղ, որտեղ երեք քայլ բարձրանալու և դուռը բացելու ժամանակ` զնգզնգում է զանգը ) Միսս Մարթան 40 տարեկան էր, նրա բանկային գիրքը ցույց էր տալիս, որ նա բանկում ունի երկու հազար դոլար, և բացի դրանից նա ուներ երկու կեղծ ատամ և կարեկցանքով լի բարի սիրտ: Շատերն են ամուսնացել, որոնց շանսերը դա անելու համար ավելի քիչ էին քան Միսս Մարթաինը: Մի գնորդ էր գալիս հացի փուռ շաբաթը երկու կամ երեք անգամ, ով սկսեց հետաքրքրել նրան: Նա միջին տարիքի տղամարդ էր, ակնոցներով և շականակագույն մորուքով՝ կոկիկ հարդարված: Նա խոսում էր անգլերեն, սակայն գերմանական ակցենտով: Նրա հագուստը մաշված էր և տեղ-տեղ նաև կարկատված, իսկ մյուս մասերը պարկանման էին և ճմրթված:


Սակայն նա կոկիկ էր երևում և աչքի էր ընկնում լավ շարժուձևով: Նա միշտ գնում էր երկու հատ հնացած հացի: Թարմ հացը արժեր 5 ցենտ: Իսկ հնացած հացը արժեր երկու ցենտ: Նա երբեկ ոչնչի համար չեր այցելում փուռ բացի հնացած հացից: Մի անգամ Միսս Մարթան նկատեց կարմիր և շականակագույն ներկի հետք նրա մատների վրա: Նա վստահ էր, որ նա նկարիչ էր և միևնույն ժամանակ շատ աղքատ: Անսկասկած նա ապրում էր ձեռնահարկում, որտեղ նա նկարում էր իր նկարները և ուտում էր հնացած հացը և մտածում էր լավ բաների մասին, որպիսի ուտի Միսս Մարթաի հացի փռից: Հաճախ, երբ Միսս Մարթան նստում էր իր պատրաստած կոտլետների և թեթև բլիթների, ջեմի ու թեյի հետ նա հոգոց էր հանում և ցանկանում էր, որպեսզի նուրբ շարժուձևով նկարիչը իր հետ համտեսեր իր պատրաստածը, քան ուտեր իր չոր հացի կտորը, իր ցուրտ վերնատնը: Միսս Մարթաի սիրտը, ինչպես դուք արդեն գիտեք, կարեկից էր: Որպեսզի ստուգի իր տեսակետը նրա զբաղմունքի մասին, նա իր սենյակից բերեց մի նկար, որը նա գնել էր աճուրդի ժամանակ, և դրեց այն դարակների դիմացը ` հացի վաճառասեղանի ետևում: Նկարում Վենետիկյան տեսարանն էր: Պալլացիոյի հոյակապ մարմարը (այդպես երևում էր նկարում) գտնվում էր առաջին պլանում: Այլ տեսանկյունից կաին գոնդոլներ (տիկնոջ հետ, որը իր ձեռքը քաշում էր ջրի վրայից), ամպեր, երկինք, և չափից ավելի chiaro-oscuro: Ոչ մի արվեստագետ չէր կարող չնկատել դա: Երկու օր անց գնորդը եկավ: -Երկու հնացած հացի կտոր, խնդրում եմ Դուք այստեղ գեղեցիկ նկար ունեք, Տիկին,- ասաց նա մինչ Մարթան փաթեթավորում էր հացը Այո,- ասաց Միսս Մարթան, վայելելով իր սեփական խորամանկությունը,- Ես այնքան եմ հիանում արվեստով և (ոչ, դա այսքան վաղ պետք չէր ասել «արվեստագետներին») և նկարներով,- նա փոխեց թեման-, իսկ դ՞ու կարծում ես սա լավ նկար է: -Հավասարակշռության կատարումը,- ասաց գնորդը-, այդքան էլ լավը չէ: Համարձակ հեռանկար, դա ճիշտ չէ,- Ցտեսություն Տիկին: Նա վերցրեց հացը, խոնարհվեց և շտապեց դուրս: Այո, նա պետք է որ նկարիչ լինի: Միսս Մարթան իր նկարը ետ տարավ իր սենյակ: Ինչքան նուրբ և սիրով էին փայլում իր աչքերը ակնոցների ետևում, ինչպիսի լայն ճակատ ուներ նա, որպեսզի դատեր հեռանկարը մի հայացքով- և ապրել հնացած հացով, սակայն հանճարներին բնորոշ է պայքարը, մինչև որ նրանց չեն նկատում: Հաճույք և ուրախություն էին պատճառում Միսս Մարթայի խոսքերը: Ինչ կնշանակեր արվեստի և նկարների հեղինակների համար, եթե նրանք բանկում ունենան երկու հազար դոլար, հացի փուռ, և կարեկից սիրտ- սակայն դրանք ուղղակի ամենօրյա երազներն են, Միսս Մարթա: Հիմա հաճախ, երբ նա գալիս էր, սկսում էր զրուցել ցուցափեղկի միջով: Նրան կարծես թե Նա շարունակում էր հնացած հաց գնել: Երբեք չեր գնում տորթ, կարկանդակ կամ իր սիրելի Սալլի Լունս: Նա կարծում էր , որ նա սկսել է ավելի նիհարել և հուսալքված լինել: Նրա սիրտը ցավում էր, ավելացնելու ինչ որ լավ ուտեստ իր աղքատ գնումների մեջ, սակայն նրա քաջությունը չէր հերիքում ինչ որ քայլ ձեզնարկելու: Նա չէր համարձակվում անարգել


ինքն իրեն: Նա գիտեր արվեստագետների հպարտության մասին: Միսս Մարթան հաշվիչի ետևում սկսեց հագնել իր կապույտ կետագծերով մետաքսյա թալիումը : Ետևի սենյակում նա պատրաստել էր սերմացու սեկևիլի և բուրյաթի համադրությամբ խորհրդավոր ուտեստը: Շատ մարդիկ այն օգտագործում են դեմքի համար: Մի օր հաճախորդը եկավ, ինչպես միշտ դրեց մետաղադրամը ցուցափեղկի վրա և ցանկացավ իր հնացած հացը: Երբ Միսս Մարթան սպասարկում էր նրանց, այնտեղ լսվեց մեծ աղմուկ և զրնգոց ` անցավ հրշեջ մեքենան: Հաճախորդը ամեն գնով շտապեց դռան մոտ տեսնելու թե ինչ է կատարվում: Հանկարծ ոգեշնչված, Միսս Մարթան օգտվեց հնարավորությունից Ներքևի դարակում, հաշվիչի ետևում կար մի ֆունտ թարմ կարագ, որը 10 րոպե առաջ այդտեղ էր թողել կաթնավաճառը: Միսս Մաթան հացի դանակով կտրատեց հնացած հացի մեջտեղը, բավականին շատ կարագ դնելով այնտեղ ամուր իրար սեղմեց հացը: Երբ հաճախորդը ևս մեկ անգամ շրջվեց, նա փաթաթում էր դա թղթով: Այն բանից հետո երբ նա գնաց, անսովոր հաճելի փոքրիկ զրյուցից հետո, նա ժպտաց ինքն իրեն, սակայն այս անգամ առանց անգամ թեթև սրտի բաբախումով: Արդյոք նա չափազանց համարձակ էր: Միթե նա կվրավորվեր: Բայց անկասկած ոչ: Այնտեղ ուտելու մասին խոսակցություն չեղավ: Կարագը անպարկեշտության նշան չէ: Այդ օրը երկար ժամանակ նա մտածում էր այդ դեպքի մասին: Նա պատկերացնում էր այն տեսարանը, երբ նա կբացահայտեր իր փոքրիկ խաբեությունը: Նա վայր կդնի իր խոզանակը և գունատախտակը: Այնտեղ պետք է լիներ իր պատկերակալը այն նկարի հետ որը նա նկարել էր և որի պատկերը վեր էր քննադատությունից: Նա կպատրաստի իր նախաճաշը ` չոր հաց և ջուր: Նա կբաժանի բոքոնը մի քանի մասի- օհ! Միսս Մարթան կարմրեց: Նա կմտածի այն ձեռքի մասին, որը դրել է կարագը այնտեղ, միթե նա... Լսվեց մուտքի դռան զանգի անախորժ ձայնը: Ինչ-որ մեկը բարձր աղմուկ բարձրացնելով առաջ էր գալիս: Միսս Մարթան շտապեց այնտեղ: Երկու տղամարդ էին անտեղ: Մեկը՝ երիտասարդ տղա էր, որը ծխամորճ էր ծխում ` մի մարդ ում նա երբեկ չէր տեսել: Մյուսը իր արվեստագետն էր: Նրա երեսը ալ կարմիր էր, նրա գլխարկը թեքված էր հետ, նրա մազերը ահավոր խառնված էին: Նա սեղմեց իր երկու բռունցքը և զայրույթով նայեց Միսս Մարթաին: «Դումկոֆ» բղավեց նա ծայրահեղ հնչողությամբ, իսկ հետո «Թաուսենդոնֆեր» կամ ինչ-որ նման բան գերմաներեն: Երիտասարդը նրան փորձեց հեռու քաշել. -Ես չեմ պատրասվում գնալ,- զայրութով ասաց նա,- ես պետք է խոսեմ նրա հետ: Նա ուժեղ հարվածեց Միսս Մարթայի վաճառասեղանին: -Դուք փչացրիք ինձ,- բացականչեց նա, նրա ակնոցների հետևում երևում էր կապույտ բոցափայլ աչքերը: -Ես կասեմ Ձեզ: Դուք նման եք ծեր կատվի! Միսս Մարթան թույլ հենվեց դարակներին և ձեռքը դրեց նրա կապույտ-կետավոր մետաքսե իրանին: Երիտասարդը բռնեց այն մյուսի օձիքից. - Դե վերջացրու,- ասաց նա,- դուք բավականաչափ խոսեցիք: Նա զայրացած դուրս տարավ նրան դեպի մայթ և անմիջապես ետ եկավ:


- Կռահեք, թե ինչի մասին էր նա խոսում, տիկին,- ասաց նա,- ինչն էր այս վիճաբանության պատճառը: Նա Բլումբերգերն է: Նա ճարտարապետական գծագրող է: Ես աշխատում եմ իր հետ նույն գրասենյակում: Նա երեք ամիս է ինչ քրտնաջան աշխատում էր իր նախագծի վրա, որն է գծագրել նոր քաղաքի սրահը: Դա մրցակցային նախագիծ է: Նա երեկ արդեն մելանել էր գծերը: Դու գիտես, որ գծագրողները առաջինը միշտ իրենց գծագրությունները կատարում են մատիտով: Երբ այն պատրաստ է նա ջնջում է մատիտով արած գծերը հնացած հացի փշուրներով: Դա ավելի լավ է քան Հնդկական ռետինը: Բլումբերգերը հացը այստեղից է գնում: լավ տիկին, հիմա դուք արդեն գիտեք, որ կարագը փչացրեց ամեն ինչ, հիմա Բլումբերգերի նախագծը ոչնչի պետք չէ բացի կտրելու և պատրաստելու երկաթուղային սենդվիչներ: Միսս Մարթան գնաց հետևի սենյակ: Հանեց իր կապույտ կետավոր մետաքսյա զգեստը և հագավ իր հին շականակագույն սերգը, որը նա միշտ հագնում էր: Ապա նա պատուհանից դուրս թափեց սերկլիլի սերմը ուղիղ աղբամանի մեջ:

Արդարացում Այն մարդը, ով ավլում է գրասենյակը, թարգմանում է օտար երկրներից ստացած նամակները, պահպանում է կապը բիզնես քոլեջների շրջանավարտների հետ և գրում է այս օրաթերթի մեծ մասը, անցած երկու շաբաթների ընթացքում ստիպված է եղել անցկացնել մեծ կարմիր վերմակի տակ, ուժեղ գրիպի և կարմրուկի պատճառով: Մենք արդեն բաց ենք թողել երկու թողարկում գլորվող քարի մասին, ես արդեն փոքր ինչ լավ եմ զգում ինձ, ինչի համար մենք ցանկանում ենք ներողություն խնդրել և արտահայտել մեր ափսոսանքը: Յուրաքանչյուրի բաժանորդագրության ժամկետը բավականին կերկարացվի բոլոր պակասները լրացնելու համար, և մենք հույս ունենք շուտով զեկուցել, որ ամին ինչ կարգին կլինի: Մարդիկ ովքեր փորձել էին թողարկել որախ օրաթերթ և միևնույն ժամանակ զվարճացնել խոշոր միաբանության ծխական համայնքի անդամներին, կհասկանան ինչ-որ բան` տակտ, հնարամտություն և դրա համար անհրաժեշտ կլինի կուղբածառի տաք թեյ: Այս պահից սկսած մենք ակնկալում ենք պարբերաբար թողարկել օրաթերթը, սակայն մենք ստիպված ենք զգույշ լինել, քանի որ կարմրուկի հետևանքները կարող են հանգեցնել վնասակար և անտեղի գործածությանը, օրաթերթի բարձր գինը և տպագրությունը, պատճառ հանդիսացավ ետ կանգնելու մեր որոշումից: Իսկ եթե որևէ մեկը պարբերաբար չստանա իր օրաթերթը, կխնդրեմ այցելի մեզ հետաքրքրվելու համար` իր հետ բերելով խոզապուխտ կամ ցանկացած փոքրիկ դելիկատես հաշմանդամների համար:

Մոգերի ընծաները Մեկ դոլլար և ութսունյոթ ցենտ: Դա ամբողջն էր: Դրանցից տասնվեց մեկ կոպեկանոց ցենտերով: Ամեն մի կոպեկի համար ստիպված եղա գործարք կնքել


նպարավաճառողի, բուսական մարդու և մսագործի հետ այնպես որ ականջներն էին վառվում լռակյաց դժգոհությունից որը առաջացնում էր նմանատիպ խնայողություն: Դելան հաշվեց երեք անգամ: Մեկ դոլլար և ութսունյոթ ցենտով: Իսկ վաղը Սուրբ Ծնունդ էր: Միակ բանը որ կարելի էր անել դա նետվելն էր հին թախտին և լացել: Հենց այդպես էլ Դելլան վարվեց: Այդտեղից գալիս է փիլիսոփայական հետևությունը, որ կյանքը բաղկացած է արցյունքներից, հառաչանքից և ժպիտից, ընդ որում հառաչանքը գերիշխում է: Մինչ տրիուհին տանը անցնում էր այդ բոլոր էտապներով, անցնենք տնով: Կահույքավորված բնակարան շաբաթեկան ութ դոլլարով: Այնպես չէր որ կահավորումը արտասովոր չքավորությունն էր բայց շուտով վառ արտահայտվող լուռ աղքատությամբ: Ներքևում գլխավոր դռան նամակների արկղի անցքն էր որտեղ չէր մտնի որևէ մի նամակ և էլեկտրական զանգի կոճակը որով ոչ մի մահկանացույին չէր հաջողվի ձայն կորզել: Այդ ամենին ավելանում էր քարտը գրառմամբ « Միստր Ջեյմս Դիլլինգհեմ Յունգ» « Դիլինգհեմ» լայն բացված ամբողջ երկարությամբ, վերջերս կարճ ժամանակահատվածում բարեկեցիկ վիճակում, և սեփականատերը վերոանշված անվամբ ստանում էր շաբաթեկան երեսուն դոլլար: Հիմա այն բանից հետո երբ այդ եկամուտը նվազեց մինչև քսան դոլլար, տառերը « Դիլինգհեմ» բառում գունատվեցին, ասես կատակի վերածեին: Իսկ չկրճատեն այդ համեստ և անքմահաճ « Դ» -ն: Բայց հենց-որ Ջեյմս Դիլլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում էր իր մոտ՝ վերևի հարկ նրան անդավաճանորեն դիմավորում էր Բացականչությունը « Ջիմ» և նրբագեղ գրկախառնվախությունը միսս Ջեյմս Դիլլինգհեմ Յունգին, ձեզ ադեն ներկայացված Դելլի անվան տակ: Դա իրոք շատ հաճելի էր: Դելլան դադարել էր լացել ու գնաց պուդրան այտերին: Նա կանգնած էր պատուհանի առջև և թախիծով նայում էր մոխրագույն կատվին, որը աննկատ անցնում էր մոխրագույն դարպասները երկարությամբ կտրելով մոխրագույն տունը: Վաղը Սուրբ Ծնունդն էր և նա ուներ ընդամենը մեկ դոլլար և ութսունյոթ ցենտ Ջիմի նվերի համար: Երկար ամիսներ նա խնայում էր բառացի ամեն ցենտը, և ահա սա ամենն էր ինչին նա հասել էր: Շաբաթեկան քսան դոլլարով երկար չէիր գնա: Ծախսերը իրականում շատ էին, ինչ հույսեր նա ուներ: Ծախսերի հետ միշտ այդպես է լինում: Ընդամենը մեկ դոլլար և ութսունյոթ ցենտ Ջիմի նվերի համար: Իր Ջիմին: Քանի երջանիկ ժամեր էր նա անցկացրել մտածելով թե ինչ նվիրել նրան Սուրբ Ծննդի առթիվ: Ինչ-որ մի յուրօրինակ, եզակի, թանկարժեք ինչ-որ մի բան, գոնե մի-քիչ արժանի բարձր հարգանքի պատկանող Ջիմին: Միջնապատի և պատուհանի արանքում դրված էր տրյումոն: Ձեզ երբեք առիթ չի եղել նայել ութդոլլարանոց կահույքով կահավորված բնակարանի հայելիով: Շատ նիհար և տեղաշարժվող մարդը կարող է հետևել հաջորդաբար պատկերի փոփոխությանը, իր նեղ փեղկերին կազմելով իր բավական հստակ պատկերացումները սեփական տեսքի մասին: Դելլին ով նուրբ կառուցվածք ուներ, կարող էր տիրապետել այդպիսի արվեստին: Նա հանկարծակի պոկվեց պատուհանից և նետվեց հայելու մոտ: Նրա աչքերը փայլում էին, սակայն քսան վարկյանվա ընթացքում նրա դեպքից անհետացան գույները: Արագ շարժումով նա հանեց հերակալը և բաց թողեց մազերը: Ձեզ պետք է հայտնեմ, որ Ջեյմս Դիլլինգհեմ Յունգ զույգի մոտ կար երկու հարստություններ, որոնքը իրենից ներկայացնում է հպարտություն: Մեկը Ջիմի ոսկեգույն ժամը, որը


պատկանել էր իր պապին և հորը՝ մյուսը Դելլի մազեր: Եթե Սավսկյան իշխանուհին ապրեր դիմացի տանը՝ Դելլան լվանալով գլուխը ամպայման բաց թողնված մազերը կչորացներ պատուհանի մոտ հատուկ նրա համար, որպեսզի ստիպի սնեմանալ ձերդ իշխանության բոլոր սարդարանքներին և հագուստներին: Եթե Սալամոն թագավորը ապրել այդ նույն տանը որպես շվեցար և պահեր իր ամբողջ հարստություն նկուղում, Ջիմի կողքով անցնելիս ամեն անգամ կհաներ ժամացույցը իր գրպանից հատուկ, նրա համար, որ տեսնի թե ինչպես է նա փոկում իր մորուքը խանդից: Եվ ահա Դելլի գեղեցիկ մազերը թափվեցին, շողուն և փայլփլուն, ասես շականակագույն հոսող ջրվեժ լիներ․ Մազերը իջնում էին ոտքերից ներքև և վերարկույով փաթաթում էին նրա գրեթե ամբողջ մարմինը: Բայց նա հենց նույնպահին նյարդայնանալով և շտապելով նորից սկսեց հավաքել դրանք: Հետո նորից տատանվելով մեկ րոպե կանգնեց անշարժ ու երկու թե երեք արցյունքներ ընկան հին, կարմիր գորգի վրա: Հին դարչնագույն ժակետը ուսերին, հին, դարչնագույն գլխարկը գլխին և վերև բարձրացնելով կիսաշրջազգեստը, սրփելով չչորացած փայլող աչքերով արդեն շտապում էր դեպի փողոց․ Ցուցանակը որի մոտ նա կանգ առավ ասում է«Մեմ Շոփրոնե․ Բոլոր հնարավոր մազերի պատրաստում»: Դելլին վազեց երկրորդ հարկ և կանգնեց դժվարությամբ վերականգնելով վստահությունը: – Չեք գնի իմ մազերը- հարցրեց նա տիկինցի – Ես մազեր եմ գնում- պատասխանեց տիկինը -հանեք գլխարկը, հարկավոր է նայել մազերին: Նորից արձակեց շականակագույն ջրվեժը - Քսան դոլլար, - ասաց տիկինը սովորական կշռեկով ձեռքի մազերի կույտը: - Տվեք արագ, - ասաց Դելլին: Հաջորդ երկու ժամերը թռան վարդագույն թևերիր վրա: Հայցում եմ ներողամտությունս ծեծված փոխաբերության համար: Դելլան թափառում էր խանութներում նվեր փնտրելով Ջիմի համար: Վերջապես նա գտավ: Առանց տարակուսանքի, դա ստեղծված էր Ջիմի համար և միայն նրան համար: Ոչ մի նմանատիպ բան չգտնվեց այլ խանութներում, քանի-որ նա շրջել էր վերևից ներքև: Դա պլատինե շղթա էր գրպանի ժամացույցների համար, սովորական և հին նկարի համար գերելով իրական իր հատկություններով այլ ոչ թե չցուցադրված փայլով:Հենց այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը: Իրեն կարելի է համարել արժանի ժամին: Հենց Դելլին տեսավ այդ շղթան նա հասկացավ որ շղթան պետք է պատկանի Ջիմին: Այն եղել էր հենց այնպիսին ինչպիսին Ջիմն էր: Համեստությունը ևարժանապատվությունը դա այն հատկանիշներն են օրոնք առանձնանում էին երկուսի մոտ: Քսանմեկ դոլլար ստիպված եղավ վճարել կասսա և Դելլին շտապեց տուն ութսունյոթ ցենտ գրպանում: Այդպիսի շղթայի դեպքում Ջիմից ցանկացած հասարակություն առանց արգելքի կհետաքրքրվեր թե ժամը քանիսն է: Ինչքան էլ որ հրաշարի լինեիր նրա ժամը նա դրան նայում էր շատ հաճախ որովհետև նրանք կախված էին կաշվե ռեզինից: Տան կենդանացման հետ Դելլին պառկեց զիջեց տեղը կանխատեսելիությանը և հաշվարկին: Նա վերցրեց գանգուր դարձնելու ունելիքը, միացրեց գազը և նացավ վերականգնելու քանդված պատճառած մեծահոգիությունը ներդաշնակելով սիրո հետ: Իսկ դա միշտ ծանրագույն աշխատանք էր իմ ընկերներ վիթխարի աշխատանք: Չէր էլ անցել քառասուն րոպե երբ նրա գլուխը ծածկվեց ուղղաձիգ մանր


խոպոպներով որոնք նրան ահավոր նմանեցնում էին տղային ով փախել էր դասերից: Նա նայում էր իրեն հայելիյով երկար ուշադիր քննադատական հայացքով: – Դե – ասաց իրքն իրեն – եթե Ջիմը ինձ միանգամից չսպանի հենց որ նայի կորոշի որ ես նման եմ խմբերգչուհուն Կոնն-Այլենդից: Դե ինչ պիտի ես անեյի, ախ ինչ պիտի անեի եթե իմ մոտ ընդամենը մեկ դոլլար և ութսունյոթ ցենտ էր: Ժամը յոթին սուրճը պատրաստ էր, շիկացած թավան դրված էր գազե սալիկի վրա սպասելով ոչխարհի կոտլետներին: Ջիմը երբեք չէր ուշանում: Դելլին սեխմեց պլատինե շղթան իր ձեռքի մեջ նստեց սեղանի եզրին ավելի մոտիկ մուտքի դռան մոտ: Շուտով նա լսեց նրա ոտնաձայները ներքևի աստիճանները բարձրանալիս և միպահ սպիտակեց: Նրա մոտ սովորություն կար դիմել Աստծուն կարճատև աղոթքներով ցանկացած մանր դեպքերի ժամանակ և նա արագորեն շշնջաց: – Աստված այնպես արա որ ես իրեն չդադարեմ նրան դուր գալ: Դռները առանձնացան և Ջիմը ներս մտավ այն փակելով: Նա ընդունել էր մնիհար մտահոգված դեմք: Հեշտ գործ չէր քսաներկու տարի լինել ծանրաբեռնված ընտանիք: Նրա շուտվանից անհրաժեշտ նոր վերարկու իսկ ձեռքերը սառչեւմ էին առանց ձեռնոցների: Ջիմը անշարժ քարացավ դռան մոտ ասես սետեր լիներ լորի հոտը առնելով: Նրա աչքերը կանգնել էին Դելլի վրա մի արտահայտությունով որով նա չէր կարողանում հասկանալ և իրեն այն դարձավ վախենալու: Դրանք ոչ զայրույթի ոչ զարմանքի ոչ մեղադրանքի ոչ սարսափի ոչ մեկը այս զգացմունքներից , որոնց կարելի էր սպասել: Նա ուղղակի նայում էր նրան առանց հայացքը կտրելով դեմքի մեջ չէր փոխվել իր արտասովոր դեմքի արտահայտությունը: Դելլան վեր թռավ սեղանից և նետվեց դեպի իրեն: – Ջիմ, սիրելիս – բղավեց նա- այդպես մի նայիր ինձ: Ես կտրել եմ մազերս և վաճառել այն որովհետև ես չէի վերապրի եթե ինձ մոտ ոչինչ չլիներ նվիրելու քեզ Սուրբ Ծննդին: Նրանք նորից կաճեն: Դու չես բարկանում այդպես չէ: Այլ կերպ ես չէի կարող: Իմ մոտ շատա արագ են աճում մազերը: Դե շնորհավորիր ինձ Սուրբ Ծննդի առթիվ Ջիմի և արիուրախանանք այս տոնի կապակցությամբ: Եթե դու միայն իմանաիր թե ինչ նվեր եմ ես քեզ պատրաստել, ինչպիսի հրաշալի, սքանչելի նվեր: – Դու կտրել ես մազերդ – հարցրեց Ջիմին լարվածությամբ ասես չնայած որ քրտնաջան ուղեղի աշխատանքին նա դեռ չէր կարողանում գիտակցել այդ փաստը: – Այո կտրել և վաճառել եմ – ասաց Դելլին- բայց դե մեկ է չէ որ դու ինձ սիրելու ես: Չէ որ ես նույնն եմ թեկուզև կարճ մազերով: Ջիմը չմտածված շրջեց սենյակով: – Ուրեմն այլևս քո հյուսները չկան – հարցրեց նա անիմաստ համառորեն: – Մի փնտրիր դու նրնաց չես գտնի – ասաց Դելլին – ես քեզ արդեն ասել եմ որ ես վաճառել եմ նրանց: Կտրել և վաճառել եմ: Միգուցե կարող ենք իմ գլխիմազերը հաշվել – շարունակեց նա և նրա նուրբ ձայնը հանկարց հնչեց լրջորեն – բայց ոչ ոք, ոչ ոք չի կարող փոխել իմ սերը քո հանդեպ: Տապակեմ կոտլետներ Ջիմ: Եվ Ջիմը դուրս եկավ քարացած վիճակից: Նա փաթաթվեց իր Դելլի վրա և գրկեց: Լինենք համես և մի քանի վարկյանով զբաղվենք կողմնակի մի իրով կամ ինչ-որ մի բանով: Ինչն է շատ՝ ութ դոլլար շաբաթեկան թե մեկ միլիոն տարեկան:


Թաթեմատիկոսը կամ փիլիսոփան կտան ձեզ սխալ պատասխան: Մոգերը բերեցին թանկարժեք նվերներ բայց նրանցի մեջ ոչինչ չկար: Ընդհանրապես եկեք մշուշոտ ակնարկները կբացատրվեն հետագայում: Ջիմը վերարկույի գրանից հանեց փաթեթ և շպրտեց այն սեղանի վրա: – Ինձ սխալ մի հասկացիր Դելլի – ասաց նա – Ոչ մի սանրվածք կամ հարդարանք չեն կարող ինձ ստիպել դադարել դիրել իմ աղջկան: Բայց բացիր այս փաթեթը և կհասկանաս թե ինչու ես առաջին իսկ րոպեյից մի քիչ շփոթվեցի: Սպիտակ արագաշարժ մատները պատռեցին ժապավենը և թուղթը: Հենց նույն պահին հետևեց ուրախության ճիչ – ցավոք սրիտ – դրանք փոխարինվեցին մաքուր կանացի արցյունքներով և հառաչանքով, այնպես որ անհրաժեշտություն եղավ անմիջապես գործադրել բոլոր հանգստացնող միջոցները որոնք հասանելի էին տան տիրոջ համար: Քանի-որ սեղանին դրված էին սանրեր, հենց այն նույն սանրերի հավաքածուն – մի հատ ետևի և երկու կողայի – որոնց Դելլան շուտվանից արդեն ակնածանքով սիրահարվել էր Բրոդվեյի խանութներից մեկում: Հիասքանչ սանրերը իսկական կրիայիցա արված և կողքերին ամրացված փայփլոն քարեր և հենց շականակագույն մազերի գույնի: Դրանք շատ թանկ էին արժենում: Դելլան գիտեր դա – և նրա սիրտը շատ երկար հուզվում և տանջվում էր ունենալով անսովոր ցանկություն տիրլու դրանց: Եվ հիմա դրանք արդեն պատկանում էին նրան, բայց չկայնին արդեն գեղեցիկ հյուսները որոնք կզարդարեին նրա ցանկալի փայլը: Այնուամենայնիվ նա սեղմեց սանրը իր կրծքին և վերջապես իր մեջ գտավ ուժեր բարձրացնելով գլուխը և ժպտալով արցյունքների միջիցև ասաց: – Իմ մոտ շատ արագ են աճում մազերը Ջիմ: Այդ պահին նա վեր թռավ ինչպես վառված կատուն և բացականչեց: – Օ Աստված իմ Չէ որ Ջիմը դեռևս չի տեսել իր հրաշալի նվերը: Նա շտապեց պարզել իրեն շղթան իր բաց ափի մեջ: Անփայլ թանկարժեք մետաղ, թվումէր թե խաղացել է հուր իր փոթորկալից ու անկեղծ ուրախությամբ: – Արդյոք սա հրաշք չէ Ջիմ: Ես ամբող քաղաքը շրջեցի մինչև գտա այն: Հիմա կարող հարյուր անգամ նայել թե ժամը քանիսն է: Տուր ինձ ժամացույցը: Ես ուզում եմ տեսնել թե ինչպես կնայվեն միասին: Բայց փոխարենը Ջոնը լսեր, պառկեց թախտին դրեց երկու ձեռքն էլ գլխին և ժպտաց: – Դելլ – ասաց նա – ստիպված ենք դեռ պահել մեր նվերները թող մի քիչ պառկեն: Նրանք հենց հիմա չափից շատ լավն են: Ժամացույցը ես վաճառել եմ որպեսզի գնեմ քո սանրը: Իսկ հիմա ճիշտ ժամանակն է տապակելու կոտլետները: Մոգերը նրանք էին ովքեր բերեցին ընծաներ մանուկին մսուրի մեջ, ինչպես հայտնի է իմաստուն զարմանալի իմաստուն մարդիկ: Նրանք էլ հիմք դրեցին միմիյանց Սուրբ Ծննդի ժամանակ նվերներ նվիրելը: Եվ քանի-որ նրա եղել են շատ իմաստուն, ուրեմն նրանց նվերներն էլ եղել են իմաստուն և միգուցե ըստ կանունների փոխանակում անպիտանելիության դեպքում: Իսկ ես ձեզ այստեղ պատմեցի ոչնչով չզիջող պատմություն երկու հիմար երեխաների մասին որոնք ապրում էին տասնութ դոլլարանոց տան և ովքեր ամենաանիմաստ կերպով զոհաբերեցին միմիյանց իրենց հանրահայտ գանձերով: Եվ թող այդպես անվանվի խրատը մեր օրերի իմաստուններին,որ բոլոր տվողներից այս երկուսը լինել իմաստուն: Եվ բոլորին ով տալիս և ընդունում է նվերներ, իսկական իմաստունների պես: Ամետեղ և ամենուր:


Նրանք էլ հենց մոգերն են:

Պատմվածքների բնօրինակները վերցված են կայքից

http://www.literaturecollection.com/


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.