Բնությունը կյանք է

Page 1

Բնությունը կյանք է

Անդրիյան Ալեքսանդր VI 3 դասարան


Ծառերը գեղեցկացնում և հարստացնում են մեր բնոււթյունը: Անտառները թթվածնով են լցնում օդը, մաքրում են այն և նպաստում մարդու խաղաղ և առողջ ապրելակերպին:


Այո՛, բնությունից է կախված մարդու առողջությունը: Ծառերը նաև խոնավություն և զովություն են տալիս մեզ: Չէ՞ որ նրանք նույնպես կենդանի օրգանիզմ են:


Աճելով և բազմանալով, ծառերը մեր պաշտպաններն են հանդիսանում և միևնույն ժամանակ պահպանում են մարդու համար ամենակարևոր, անհրաժեշտ բաները՝ օդը, հողը և ջուրը:


Ուրեմն մենք պարտավոր ենք շրջապատել նրանց փոխադարձ հոգատարությամբ և ոչ մի դեպքում անտարբեր չմնալ բնության հանդեպ, որը մեզ կյանք է պարգևում:


Ցավոք, իմ հարազատ քաղաքում այս կամ այն վայրերում հաճախ են անհետանում ծառերը և փոխարենը հայտնվում են խորովածանոցներ, բացօդյա սրճարաններ և խանութներ:


Մարդիկ չեն հասկանում, որ ամեն մի բարբարոսաբար կտրված ծառ զգալի վնաս է հասցնում թե՛ շրջակա միջավայրին, թե՛ մարդու առողջությանը: Հարկավոր է հիշել, որ անտառները, կանաչ մարգագետիններն ու սառնորակ աղբյուրները՝ դա հենց ինքը մարդն է՝ կյանքով լի, կենդանիներն են, միջատներն են, անձրևներն են, գետերն ու առուներն են, առատ ձյունն է:


Ես չեմ ուզում, որ իմ հայրենի երկիրը վերածվի անպտուղ տափաստանի և անապատի:


Ուրեմն՝ պահպանե՛նք մեր բնությունը, հետևե՛նք և խնամե՛նք մեզ շրջապատող ծառերը և բուսականությունը, շատ ծառեր և ծաղիկնե՛ր տնկենք, մաքու՛ր պահենք մեր շրջապատը, չաղտոտե՛նք կանաչ զանգվածները և չմոռանա՛նք, որ ծառերն ու բուսականությունը մեր բարեկամներն են, որոնց բացակայության դեպքում ողջ բնությունը կվերանա:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.