Վ սարոյան

Page 1

2013 ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ Հուշապատում

Գոհար Բալջյան Գոհար Բալջյան «Մխիթար Սեբաստացի» «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կրթահամալիր 8/31/2013


ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ

Մեծ ու տարօրինակ Սարոյանը (կարդում է Լ. Հովհաննիսյանը)............ ……………………………..2 Փոքրիկ Վիլյամի մեծ փորձությունը (կարդում է Տ. Գաբրիելյանը)…………………………………………..3 Սարոյանը լրագրավաճառ (կարդում է Տ. Գաբրիելյանը)…………………………………………..4 Բարի հսկան (կարդում է Ա. Հարությունյանը)……..5 Սարոյանի երկարակեցության գաղտնիքը (կարդում է Տ. Ղազարյանը).................................................................6 Փոքրիկ դրվագ Սարոյանի կյանքից (կարդում է Մ. Համբարձումյանը)………………………………………7

1


Մեծ ու տարօրինակ

Մեծ ու տարօրինակ Սարոյանը

Վիլյամ Սարոյանը Սևանի ափին ծանր, լճի ալիքներից լավ հղկված մի քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ: - Ամերիկա` Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը: - Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու... - Ինքնաթիռով պիտի տանիմ... - Ինչո՞ւ համար... - Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,պատասխանում է Սարոյանը:

Կարող եք նաև ունկնդրել

2


Հոր մահն ու մանկատուն

Փոքրիկ Վիլյամի մեծ փորձությունը

տեղափոխվելը մեծ փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար: Այդ շրջանն այսպես է հիշում Սարոյանը. «Մանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել: Մայրս նախատեց ինձ` ասելով դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս: Ես դադարեցի լաց լինել»: Տարիներ անց Սարոյանին նվիրված գրքում որդին` Արամ Սարոյանը, հոր այս փորձությունը համեմատեց պարզ ու մաքուր գետի հետ, որը եղանակի կտրուկ փոփոխության պատճառով ստիպված էր վերածվել սառցադաշտի, որը, սակայն, իր պարզությունը չկորցնելով` արտացոլեց շրջապատի գեղեցկությունը:

Կարող եք նաև ունկնդրել

3


Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալու, և ես,

Սարոյանը լրագրավաճառ

շատ լավ գիտակցելով, որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից և միացա ընկերներիս: Հանկարծ լսեցի մորս ձայնը. «Ինչո՞վ ես զբաղված»: «Խաղում էի, մայրի՛կ» ,պատասխանեցի ես: Մորս մեկ հայացքը բավարար եղավ, որ վերադառնամ աշխատանքիս: Այդ օրվանից հետո հասկացա, որ չպետք է նմանվեմ մյուս երեխաներին:

Կարող եք նաև ունկնդրել

4


…Սարոյանը երեխաների հանդիպելիս մտնում էր իր

Բարի հսկան

տարերքի մեջ: Նախ բոլորի անունազգանուններն էր հարցնում, ապա տալիս էր իր երկրորդ մշտական հարցը. - Ուսկի՞ց կուգաք… Սովորաբար սկզբում չէին հասկանում հարցը: Էջմիածնում Կոմիտասի արձանի մոտ մանկամարդ աղջիկների հանդիպեց. -Ուսկի՞ց կուգաք… _ Ապագայից,- ասացին աղջիկները: Ծիծաղեց: -Հիանալի պատասխան: Դուք կրնաք ապագայեն գալ: Բացատրեցի, որ մոտիկ գյուղ կա, անունը Ապագա, այդ գյուղից են եկել: - Հասկցա, Վահագն, բայց միևնույն է, հիանալի պատասխան տվին, ասոնք իսկապես

Կարող եք նաև ունկնդրել

5

ապագայեն կուգան…


«Սարոյանը շատ սիրում էր բլղուրով փլավ և ուտում էր հատկապես քնելուց առաջ.

Սարոյանի երկարակեցության գաղտնիքը

նրա նախնիները ևս բլղուրով փլավն ուտում էին քնելուց առաջ և, ըստ նրա, դա էր նախնիների երկարակեցության գաղտնիքը: Հայաստան հերթական այցի ժամանակ հանգրվանել էր Երևանի հյուրանոցներից մեկում: Իմանալով Սարոյանի սիրած փլավի մասին` նրա համար բերեցի հորեղբորս կնոջ պատրաստած բլղուրով շատ համեղ փլավ, շուշանի թթու, տնական օղի: Ի՜նչ վայելքով կերավ… Սիրում էր խմել օղի, հատկապես սև խավիարի հետ»,-սիրով ու ջերմ ժպիտով պատմում է մեծ գրողի ընկերը:

Կարող եք նաև ունկնդրել

6


Սարոյանն իր

Փոքրիկ դրվագ Սարոյանի կյանքից

ծանոթներից մեկին պատմում է. - Երկու անգամ ամուսնացա: - Առաջին կնոջից քանի՞ զավակ ունեք: - Երկու: - Իսկ երկրորդի՞ց: - Երկու: - Չորս զավակ ունե՞ք: - Ո´չ, երկու: - Այդ ինչպե՞ս: - Երկրորդ անգամ դարձյալ առաջին կնոջս հետ ամուսնացա: Մտածեցի, խորհեցա’ առաջին կնոջմես աղեկ կին որտեղե՞ն պիտի գտնամ… Ու նորեն անոր հետ ամուսնացա:

Կարող եք նաև ունկնդրել

7


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.