Հաշմանդամության խնդրի լուսաբանման առանձնահատկությունները հայաստանյան առցանց մամուլում

Page 24

հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական դրսևորումները բացառելուն, միևնույն է սայլը տեղից չի շարժվի, քանի դեռ հաշմանդամություն ունեցող անձինք ներկայացվում են որպես «անմրցունակ» խումբ։ Պաշտոնական ինֆորմացիայից հետո հաճախակի հանդիպող նյութերը ասուլիսային ինֆորմացիոն

լուսաբանումներն առիթ

են։

Իհարկե

հաշմանդամության

լավ

թեմային,

է,

երբ առկա

ստեղծվում

է

խնդիրներին

անդրադառնալու համար, բայց հրապարակումների մեծամասնության դեպքում ասուլիսը ոչ թե առիթի, այլ առանձին նյութի է վերածվում։ Լրագրողը՝ իբրև ձայնագրիչ, լսում և սղագրում է բանախոսների խոսքը և իր աշխատանքն ավարտված համարում։ «Oրվա թեմային՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան անդրադառնալով, հյուրերը նշեցին, որ Հայաստանում այսօր կա 10.000 և ավելի առողջական խնդիրներ ունեցող անձ: Խնդրեցին ուշադրություն դարձնել նաև մտավոր թույլ ունակությունների տեր անձանց և չանտեսել նրանց՝աշխատանքի մեջ ինտեգրելու պահանջը»13,-առցանց «Առավոտում» ներկայացնում է Մելինե Սարգսյանը։ Մամուլի ակումբներից մեկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման վիճակագրություն են փոխանցել Հայաստանի Գործատուների միության հաշմանդամություն ունեցող անձանց խմբի նախագահ Նուշիկ Մելքոնյանը և ՀՀ Արհմիությունների

կոնֆեդերացիայի

սոցիալ-տնտեսական

և

աշխատանքի

պաշտպանության բաժնի պետ Կարինե Մադոյանը: Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված է 193․836 հաշմանդամություն ունեցող անձ։ Ասուլիսը լուսաբանողը կարող է անտեղյակ լինել վիճակագրությանը, բայց նյութը հրապարակելուց առաջ պետք է ստուգի իրեն հրամցված ինֆորմացիան, այլ ոչ թե ներկայացնի այն որպես 13

Մելինե Սարգսյան, Հայաստանում այսօր կա 10.000-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձ, «aravot.am» լրատվական կայք, 03.12.15:

- 24 -


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.