?YUMANIY HAOY} MIYUTOAN ERGLEZVOAN AMSACIR
DARI 63 TIV 9 (1993ƒ _CYSDYS 2(12 Հատուկ թիվ (2)
Հաճկատար 500-ամյակ
Այս տարի օգոստոսին մեծ շուքով նշվեցավ Սուչավայի մեջ գտնվող Հաճկատար վանքի Սբ. Աստվածածին եկեղեցվո 500 ամյակը: Այս առիթով Հայաստանեն Ռումանիա ժամանեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ: Այս մեծ իրադարձության Վեհափառ Հայրապետին ուղեկցողներու մեջ էին Նորվան Արք. Զաքարյան՝ Ֆրանսայի հայոց թեմի առաջնորդ և հայրապետական պատվիրակ Արևմտյան Եվրոպայի հայոց, Խաժակ Արք. Պարսամյան՝ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ, Եզրաս եպիսկոպոս Ներսիսյան՝ առաջնորդ Հայոց Ռուսիո և Նոր Նախիջևանի, Աբգար վարդապետ Հովակիմյան՝ Պուլկարիո տեղապահ, լրագրողներու խումբ մը՝ գրող Դավիթ Մուրադյան: Իրենց ներկայությամբ պատվեցին նաև ամերիկահայ բարերարներ՝ տեր և տիկին Հակոբ և Իգա Գույումճյաններ. հայ ուխտագնացներու խումբ մը ԱՄՆ-են, Ֆրանսայեն, Թուրքիայեն, Պուլկարիայեն, Հայաստանեն, լրագրողներ: 2
7-8/2012
ŠNYR GOANQ‹IN AN"NAGAZM: MIQAOEL SDEWAN-CAZAZOAN Œ ,mpacr^ ;nxh^ qardyukar MADLEN DER-KYUGASOAN Œ ,mpacir VARXAN MARTAOAN Œ ,mpacir MIHAOIL GEYRGIYU Œ lyusangari¿[ MARIAM BYSTAN)OAN Œ meqenacryuhi
COLECTIVUL «NOR GHIANK»
MIHAI STEPAN-CAZAZIAN – secretar-general de redac ie
MADLEN TER-GHUKASIAN; VARTAN MARTAIAN – redactori MIHAI GHEORGHIU – fotoreporter
MARIAM BOSTANGIAN – dactilografă-operatoare
REDAC|IA: Bucure=ti, Bd. Carol I, nr. 43, sector 2, tel./ fax. 314.67.83 redactia@araratonline.com
TEHNOREDACTARE COMPUTERIZATÅ: HźULESCU MIHAI TIPARUL: S.C. ARARAT srl.
I.S.S.N. 1221-9169
Ուրբաթ, 10 օգոստոս Պուքրեշ Առավոտյան ժամը 1050 Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ. խումբ մը հոգևորականներու ուղեկցությամբ ժամանեցավ Պուքրեշ: Պուքրեշի օդանավակայանը բարձրաստիճան հյուրին դիմավորեցին Ռումանիո կառավարության անդամներ, կրոնից նախարար Վիքթոր Օպասք և ռումեն պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ. Չիպրիան Քըմպինիանու, Ռումանիո մեջ Հայաստանի դեսպան ձերդ գերազանցություն պրն. Համլետ Գասպարյան, Ռումանիո Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյան, փոխնախագահ Վարուժան Փամպուքչյան, Ռումանիո հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան, հոգևորական դասի և ՌՀՄ-ի ներկայացուցիչներ: Օդանավակայանին սրահը Վեհափառ Հայրապետին բարի գալստյան խոսք ըսին պրն. Վիքթոր Օպասք և գերաշնորհ Տ. Չիպրիան Քըմպինիանու: Նույն օրը, երեկոյան ժամը 4-ին Վեհափառ Հայրապետի նաև Հաճկատար վանքի վեհաշուք պաստառներով տոնականորեն զարդարված Սուրբ Հրեշտակապետաց հայոց եկեղեցվո բակը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Հայրապետին աղ ու հացով դիմավորեցին հայկական տարազներով աղջնակները և ապա եկեղեցվո մեջ բարեբաստիկ 7-8/2012
3
այս առիթով բարիգալստյան արարողակարգ տեղի ունեցավ: Արարողակարգեն ետք, Վեհափառ Հայրապետը ծաղկեպսակ զետեղեց եկեղեցվո բակը 1915-ի ցեղասպանության նահատակներու հիշատակին կանգնեցված խաչքարին առջև: Այնուհետև հյուրերը հրավիրվեցան Տուտյան թանգարան, ուր գրադարանի սրահին մեջ բացումը կատարվեցավ հայ գրքի 500-ամյակի: Ապա Վեհափառ Հայրապետը բազում հրավիրյալներու ուղեկցությամբ առաջնորդվեցավ վերջերս վերանորոգված Առաջնորդարան, ուր բարձր նախագահությամբ Վեհափառ Հայրապետի կատարվեցավ Առաջնորդարանի բացման արարողությունը: Վերջավորության Առաջնորդարանի ընդունելության սրահին մեջ տեղի ունեցավ ընդունելություն-հյուրասիրություն: Նորին Սրբություն Գարեգին Բ, Առաջնորդարանեն հետո այցելեց Հայոց Միություն, ուր ՌՀՄ-ի նիստերու դահլիճին մեջ ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյան և ՌՀՄ անդամներ ջերմորեն դիմավորեցին Վեհափառ Հայրապետին և Վարուժան Ոսկանյան հիշատակնվեր մը մատուցեց Նորին Սրբության: Ապա Վեհափառ Հայրապետը այցելեց նաև «Նոր Կյանք» և „Ararat” պարբերականներու խմբագրություն, ուր և միտքերու կարճ փոխանակում տեղի ունեցավ Վեհափառ Հայրապետի և խմբագրատան աշխատակիցներուն միջև:
Շաբաթ, 11 օգոստոս Սուչավա
4
5-6/2012
Վեհափառ Հայրապետը Սուչավայեն առաջ նախ գտնվեցավ Չերնըուց, ուր ամբողջ ուղևորության ընթացքին Նորին Սրբության ուղեկցեցին Ռումանիո հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան, Հայաստանի դեսպան ձերդ գերազանցություն Համլետ Գասպարյան, ՌՀՄ նախագահ, ծերակուտական Վարուժան Ոսկան-
յան, Ռումանիո փոքրամասնություններու նախագահ, երեսփոխան Վարուժան Փամպուքչյան, Ռումանիո հայ համայնքի այլ ներկայացուցիչներ: Չերնըուց, Վեհափառ Հայրապետը տեղվույն հին հայ կաթոլիկ եկեղեցվո մեջ հանդիպեցավ Ուքրաինայի հայության համայնքի անդամներուն հետ, ուր ներկա էր նաև Ուքրաինայի հայոց եկեղեցվո Գրիգորիս Գերաշնորհ Արքեպիսկոպոս Բունիաթյանը: Նույն օրը երեկոյան հոգևորականներու խումբը Վեհափառ Հայրապետին առաջնորդությամբ ժամանեցավ Սուչավա: Ժամը 1915-2000 կիրակնամըտից ժամերգություն տեղի ունեցավ Սուրբ Խաչ եկեղեցվո մեջ և ապա մատաղօրհնություն հոծ բազմության ներկայության: Մինչ ուշ երեկոյան, խոհանոցային հանդերձանքով տիկինները երկարավուն սեղաններու շուրջ սկսան ականջապուրի խմորե գնդիկներու պատրաստությունը, ամենայն բծախնդրությամբ հաշվելով 40 և ավելի գնդիկներու պատրաստությունը՝ իրենց հոգվույն ցանկության իրականացման համար: Այս գեղեցիկ ավանդական պահեն զատ ավելցնենք նաև, որ օրվա ընթացքին Սուչավայի Ազգային Արխիվի և Սուչավայի Հայոց Միության մասնաճյուղը համատեղ ցուցահանդես մը բացին իրենց կեդրոնատեղին՝ «Պուքովինայի հայկական գաղութը պատկերներու և փաստաթուղթերու մեջ» խորագրով, որ նվիրված էր Հաճկատարի վանքի 500-ամյակին: Այս շրջանակին մեջ շնորհանդեսը կատարվեցավ «Հաճկատարին մեծարման ալպոմ»-ին, «Ցանկություններ իրականացնող Վանք», «Օծման կես հազարամյակ», որ լույս ընծայված էր օժանդակությամբ ՌՀՄ Սուչավայի մասնաճյուղի: Սուրբ Խաչ եկեղեցվո կից շենքեն ներս բացված ցուցահանդեսին մեջ, ուր ներկայացված էին լուսանկարներ, փաստաթուղթեր, վկայություններ առնըված ըլլալով «Պուքովինայի հայկական գաղութը պատկերներու և փաս-
3-4/2012
5
տաթուղթերու մեջ» ցուցահանդեսեն՝ այցելեցին բազում հավատացյալներ: Նշենք, որ օր մը առաջ Պատմության թանգարանին մեջ բացվեցավ նաև Սուչավայի հայերու պատմությանը նվիրված ցուցահանդես «Սուչավայի հայերու կես դարե ավելի պատմությունը» խորագրով:
Կիրակի, 12 օգոստոս Սուչավա Այս ուխտագնացության գագաթնակետը եղավ կիրակին, երբ ուխտագընացներու հոծ բազմություն մը ուղղորդվեցավ դեպի Հաճկատար, դեպի Սուրբ Աստվածածնի հրաշք եկեղեցին: Եվ հակառակ հորդառատ անձրևին, օրվա եղանակին անպատեհությանը, Վեհափառ Հայրապետին ուղեկցող թափորը աստիճանաբար հանդարտ քայլերով կբարձրանար բլուրն ի վեր և անոնց կողքին բազում ծնկաչոք ջերմեռանդ հավատացյալներ անսալով իրենց ուխտին, առանց զգալու եղանակին պատճառած դժվարությունները կձգտեին բլուրն ի վեր դեպի Հաճկատար վանք, դեպի իրենց երազանքներու իրականացման: Ուղղորդվելով դեպի Սբ. Աստվածածին եկեղեցին, հոգևորականաց և ուխտագնացներու բավական մեծ խումբ մը առաջնորդությամբ Վեհափառ Հայրապետի՝ երգեցողությամբ մտան եկեղեցին, ուր և ժամանակ մը ետք եկեղեցվո օծում կատարվեցավ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և եպիսկոպոսական տոնական Սբ. պատարագ մատուցվեցավ նախագահությամբ Վեհափառ Հայրապետի: Հիշեցնենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին մեկ տարիե ավելի ամբողջությամբ վերանորոգության մեջ էր սկսած խորանեն: Եկեղեցվո մեջ լուրջ վերականգնողական աշխատանքներ կատարվեցան կապված գրեթե կորստյան մատնվող որմնաքարերու հետ, որոնք մաքրվեցան լիովին: Կատարվե6
5-6/2012
րապետությամբ և առաջնորդությամբ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի և հովանավորությամբ Տեր և Տիկին Հակոբ և Իգա Գույումճյաններու ի նշանավորումն հիմնադրման 500-ամյա հոբելյանի Հաճկատար վանքի: Այնուհետև ուխտագնացները հանրակառքերով, ըստ իրենց հյուրանոցներու՝ ցրվեցան տարբեր ռեստորաններ համտեսելու ականջապուրը և մատաղը: Ճաշկերույթեն առաջ սեղանները նախ օրհնվեցան Թորգոմ քահանա Մանտալյանի կողմե և ապա ուխտացնացները ճաշակեցին իրենց իսկ ձեռքերով շինված ականջապուրը: Ճաշկերույթը անցավ ուրախ և ջերմ մթնոլորտի մը մեջ: Նույն օրվա երեկոյան Սուրբ Խաչ եկեղեցվո բակին մեջ տեղի ունեցավ Վեհափառ Հայրապետին հանդիպումը
ցան նույնպես լուսավորության հետ կապված աշխատանքներ: Եկեղեցին օժտվեցավ հայկական ավանդական նախշազարդեր ունեցող գորգերով: Ամբողջ վերականգնողական աշխատանքները կղեկավարեր հմուտ և շնորհալի նկարիչ, սարկավագ Հայկ Ազարյան, իսկ եկեղեցվո հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ հոգացին ամերիկահայ բարերարներ Տեր և Տիկին Հակոբ և Իգա Գույումճյանները: Պատարագեն հետո եկեղեցվո բակին մեջ տեղի ունեցավ նախ ավանդական խաղողօրհնություն և ապա կատարվեցավ եկեղեցվո բակը կանգնեցված խաչքարին օծումը: Խաչքարին վրա եղած գրութենեն կտեղականանք, թե խաչքարը կանգնեցված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայ-
7-8/2012
7
կանացուցինք: Կուզեի ավելցնել նաև, որ ամբողջ մեր համայնքը Պուլկարիո մեջ շատ ուրախ ենք և իհարկե առաջվա սրբազանեն ալ շատ գոհ էինք, բայց մանավանդ ուրախ ենք, որ ունինք շատ ակտիվ, խելացի մեծ հոգևորականներ այսօր, ինչպես մերն է և ինչպես կտեսնենք և ձեր սրբազանը, որոնց շատ կհարգենք: Իսկ այսօրվա մասին կրնամ ըսել, որ շատ լավ է, երբ աշխարհի մեկ
ուխտագնացներուն հետ: Նորին Սրբության մուտքը մեծ հանդիսավորությամբ դիմավորեցին մանավանդ Վառնայեն ժամանած հայկական պարախումբի տղաներն ու աղջիկները: Անոնք հայկական տարազներով մեծ վարպետությամբ կատարեցին քանի մը հայկական կրակոտ պարեր և պուլկարական ժողովրդական երգ մը: Այնուհետև Վեհափառը առանց աճապարանքի, սիրով լուսանկարվեցավ պուլկարահայերու խումբին, ինչպես նաև բոլոր այն ուխտագնացներուն հետ, ովքեր ուզեցին հիշատակ ունենալ Վեհափառ Հայրապետեն՝ այդ գեղեցիկ օրվան հետ կապված: Օգտվելով առիթեն պուլկարա-
8
7-8/2012
հայերու խումբի անդամներեն մեկուն հետ կարճ զրույց մը ունեցա, խնդրելով քանի մը խոսքով կիսել իր տպավորությունները այս տոնակատարութենեն: «Անունս Շողիկ Սիմոնյան Պուլկարիո Վառնա քաղաքի հայկական եկեղեցիի մեջ կաշխատիմ, որպես տնտեսվար, մեզ հետ են նաև ուխտագնաց հայերու խումբ մը Վառնայեն, եկեղեցական հաշվապահության ղեկավարը, Վառնայի մեր պարախումբը, ինչպես արդեն տեսաք, որ կկրե Գայանե Մարաշյան անունը և երեք հարգարժան պարուսույցները: Շատոնց ուխտ ըրած էինք Հաճկատար վանքը տեսնելու և ի պզտիկ անկյունի մը մեջ ինչպես Ռուպատիվ մեր հայր սուրբին, որ հիմա մեր մանիան է, աշխարհի չորս ծագերեն նոր առաջնորդն է, մեր ուխտը իրա- եկած հայերու հետ կմիանանք և այդ պզտիկ տեղը կդարձնենք մեր Հայաստանը: Եվ թող շատ ըլլան մարդիկ, ովքեր ունին դրամական հնարավորություն օգնեն, որ գոնե տարին 3-4 անգամ ամբողջ աշխարհի հայությունը միասին մեկտեղ ըլլան: Աստված օգնե, պահե ու պահպանե բոլորին: Հաճկատարեն բոլորս տանինք մեր բոլոր նպատակները, ցանկությունները իրականացնելու մեծ հավատքը»: Վեհափառ Հայրապետը ուխտագնացներու հետ հանդիպումե հետո շրջագայեց Սուչավայի քանի մը սըրբավայրեր, ինչպես Զամքայի վանական համալիր, Սբ. Գրիգոր Լուսավորիչ մատուռ և Սբ. Սիմիոն եկեղեցիները:
Երկուշաբթի, 13 օգոստոս Վեհափառ Հայրապետը առավոտյան Սուչավայեն մեկնեցավ դեպի Պուքրեշ և արդեն ժամը 12-ին Քոթրոչեն պալատին մեջ ընդունվեցավ Ռումանիո նախագահի պաշտոնակատար Քրին Անթոնեսքուի կողմե: Ընդունելության ներկա էին նաև ՌՀՄ նախագահ, ծերակուտական Վարուժան Ոսկանյան և Ռումանիո փոքրամասնություններու խմբի նախագահ, երեսփոխան Վարուժան Փամպուքչյան: Հանդիպման պարոն Քրին Անթոնեսքու մասնավորաբար ըսավ. «Ձերդ սրբազնություն, հարգելի հյուրեր ինձ համար մեծ առանձնաշնորհ մըն է հանդիպիլ այսօր ձեզ հետ և շնորհակալ եմ ձեր այս այցելության համար: Ամենեն առաջ կողջունեմ ձեր ներկայության համար, որպես մեր աշխարհի հոգևոր մեծ առաջնորդի: Երկրորդ հերթին, տարեթիվը ըլլալով փաստ մը ռումեն-հայ հարաբերություններու պատմական և մշակութային ավանդական
համակեցության: Ուրախությունը ունիմ հարգալից ողջունելու և իմ շատ լավ բարեկամներուս: Ուրախ եմ ըսելու, ի սկզբանե, որ մեր ավանդական և պատմական համակեցութենեն զատ ռումանական հողին վրա հայ համայնքին հետ, ունինք և ներկայիս ալ նույն լավ հարաբերությունները և նույն գերազանց համագործակցությունը: ...Պատահական չէ, որ Ռումանիո 2 քաղաքական ամենեն ճանչցված անձնավորությունները արդեն իսկ, անձնապես իմ լավ բարեկամներս են՝ Վարուժան Ոսկանյանը և Վարուժան Փամպուքչյանը: Վարուժան Ոսկանյանին հետ տարիներ շարունակ աշխատակցած եմ և եղած է իմ գաղափարակիցս, իսկ Վարուժան Փամպուքչյանը արդեն փոքրամասնություններու խումբի ավանդական ղեկավարն է Ռումանիո Խորհրդարանին մեջ: Հուսով եմ ամբողջ հոգիովս, որ կրոնական հիմնարկություններու և մշակութային մակարդակով մեր համագործակցությունը լավ և շատ լավ է և մենք կբարձրացնենք այսպիսով մեր մեկ սովորույթը՝ ռումանացիներուս, որով հպարտ ենք և շատ ուրախ» ավելցուց պարոն Անթոնեսքուն: Իր հերթին Գարեգին Բ գնահա-
տեց «շատ խորհրդանշական» այն փաստը, որ «երկու Վարուժանները» Անթոնեսքուին «համագործակիցներու» կարգին կդասվին: «...Որ անոնք ձեր համագործակիցներն են, կփաստե Ռումանիո կյանքի, ռումեններու կյանքի մեջ հայերու մտահոգությունը և հետաքրքրությունը: Մենք կհաստատենք այս իրողությունը և ճշմարտությունը և մեզ համար ատ ուրախություն մըն է: իրենց կյանքով և գործով մեր ժողովուրդի որդիքը եղած են շատ երախտապարտ և շնորհակալ ռումեն ժողովուրդին և իրենց լուման և նպաստը բերած են երկրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքին մեջ: Այս առիթով, մեկ անգամ ևս կհաստատեմ ռումեն պետության մշտական հոգատարությունը Ռումանիո հայերու ավանդույթներու և սրբավայրերու հանդեպ», ավելցուց Գարեգին Բկաթողիկոսը: Ռումանիո նախագահին հետ հանդիպումեն հետո Նորին Սրբություն Գարեգին Բկաթողիկոսը մեկտեղվեցավ և Ռումանիո վարչապետ Վիքթոր Փոնթային հետ: Երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը այցելեց Հայաստանի դեսպանություն, ուր և ջերմորեն
7-8/2012
9
ընդունվեցավ ձերդ գերազանցություն դեսպան պարոն Համլետ Գասպարյանի, հյուպատոս տիկին Նելլի Մաթևոսյանի և դեսպանատան այլ աշխատակիցներու կողմե: Նույն օրը, Պատրիարքական պալատին մեջ Ռումանիո Պատրիարք Նորին սրբազնություն Դանիել ընդունեց Հայաստանի եկեղեցական պատվիրակությունը Նորին սրբազնություն Գարեգին Բ-ի գլխավորությամբ: Պատվիրակությունը Ռումանիա գտնվեցավ Սուչավայի հայկական Հաճկատար վանքի 500-ամյակի առիթով: Տեսակցությանը ներկա գտնվեցան նույնպես Ռուսիո, Ֆրանսայի, ԱՄՆ-ի հայ հոգևոր ներկայացուցիչները, ինչպես նաև Ռումանիո Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումանիո մոտ Հայաստանի դեսպան ձերդ գերազանցություն Համլետ Գասպարյան, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյան և այլ ներկայացուցիչներ: Ռումանիո կողմե ներկա էին Գերաշնորհ Տ. Մեթրոփոլիթ Նիֆոնը, Թըրկովիշտեի, ինչպես նաև Գերաշնորհ Տ. Չիփրիան Քըմփինեանու, 10
7-8/2012
պատրիարքական փոխանորդ: Նորին սրբազնություն Գարեգին Բ կաթողիկոսը իր ուրախությունը հայտնեց Ռումանիո Պատրիարքին կրկին հանդիպելու կապակցությամբ և վերհիշեց իր առաջին հանդիպումը Նորին Սրբազնության հետ 2008թ. հոկտեմբեր 25-ին Ռումանիո Ուղղափառ եկեղեցվո գերաշնորհ Տ. Դանիել Պատրիարքին ընտրութենե մեկ տարի ետք: Այս համատեքստին մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց շատ լավ ավանդական հարաբերությունները 2 եկեղեցիներու և քրիստոնյա ժողովուրդներու միջև: Գարեգին Բ կաթողիկոսը իր ուրախությունը արտահայ-
տեց նաև 12 օգոստոս 2012թ. Հաճկատարի վանքի 500-ամյակի առթիվ ռումեն ուղղափառ հավատացյալներու մեծաթիվ ներկայությանց համար՝ նշելու Ռումանիո հայ եկեղեցվո այս մեծ տոնը: Գերաշնորհ Տ. Դանիել Պատրիարքը շնորհավորեց Հայ եկեղեցվո այս գործուն առաքելության համար, 2 եկեղեցիներու հարաբերություններու ավելի աշխուժացման համար և փոխադարձ ուխտագնացություններ կազմակերպելու համար 2 քրիստոնյա երկիրներու միջև՝ միմյանց ավելի լավ ճանչնալու: Պատրիարք Դանիել ավելցուց նույնպես, որ Հայաստանը այսուհետև պիտի մտնե Ռումանիո կազմակերպած
ուխտագնացություններու ցանկին մեջ: Միևնույնատեն Ռումանիո Պատրիարքը գնահատեց Ռումանիո Ուղղափառ Եկեղեցվո բարեկամական հարաբերությունները Ռումանիո 2 ուղղափառ թեմերու և Ռումանիո հայ համայնքին հետ: Տեսակցության ավարտին Նորին սրբազնություն Տ. Դանիել Պատրիարքը Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառին պարգևատրեց Ռումանիո պահապան Սուրբ Անդրեյ Առաքյալի I կարգի մետալով, որպես Հայ Եկեղեցվո առաջնորդի, որ ակտիվ գործունեություն ունեցած է և իր արժանավոր նպաստը բերած է 2 եկեղեցիներու բարեկամական հարաբերություններու հոգևոր առաջնորդներ Ֆրանսայեն, զարգացման համար: ԱՄՆ-են, Պուլկարիայեն, ինչես նաև Ռումանիո հայոց թեմի առաջնորդ Տ. Երեքշաբթի, 14 օգոստոս Տաթև եպիսկոպոս Հակոբյան: Ներկա էին նաև Ռումանիո մեջ Հայաստանի Պուքրեշ դեսպան Համլետ Գասպարյան, Ռումանիո ակադեմիո անդամներ, ռումանահայ համայնքի Նույն օրը ժամը 14-ին, Ռու- ներկայացուցիչներ: Ակադեմիո մանիո Ակադեմիան հյուրընկալած էր փոխնախագահ Տան Պերինտեի Ռումանիա-Հայաստան «Հաճկատար ողջույնի խոսքեն հետո, «Ռոմֆիլաթեհայկական վանքի 500 տարի» դրոշմա- լիա»-ի նախագահ Քրիստինա Փոփեսքու թուղթերու ցուցադրությունը: Օրվա Նորին Սրբություն Գարեգին Բ և Ռուհյուրեր էին Վեհափառ Հայրապետը, մանիո արտաքին գործոց նախարար իրեն ուղեկցող բարձրաստիճան հայ Թիթուս Քորլըցեանը հրավիրեց բա-
նալու մեկտեղ դրոշմաթուղթի վահանակը: Թիթուս Քորլըցեան իր ողջույնի խոսքին մեջ ըսավ, որ ռումեն-հայ հոգևոր և մշակութային ավանդական դարավոր կապերու արտահայտություն մըն է Սուչավայի Հաճկատարի Սուրբ Աստվածածին եկեղեցվո օծման 500-ամյա տարեդարձը: Միևնույատեն ավելցուց, թե այս առիթով թողարկված դրոշմաթուղթերը փոստային իրական դեսպաններ են և այս լրացուցիչ մշակութային կապ մըն է Ռումանիո և Հայաստանի միջև, որ կօժանդակե փոխադարձ համագործակցության, ինչպես նաև երկու երկիրներու միջև եվրո-
7-8/2012
11
պական մասշտաբով: Նախարար Թիթուս Քորլըցեան ավելցուց, թե հայ փոքրամասնությունը հաստատվելով ռումեններու հետ իրենց համատեղ կեցության ընթացքին ներդաշնակ ապրած են ռումեն ժողովուրդի հետ և արժանի նպաստ բերած են դարերու ընթացքին մշակույթի և գիտության զարգացմանը: Պրն. Քորլըցեան նշեց. «Այնպիսի մեծություններ ինչպես գիտուն անձնավորություն Կեորկե Ասաքին, փիլիսոփա Վասիլե Քոնթան, գրող և գրաքննադատ Կարապետ Իպրըի- լեանուն, ռումանական մշակույթի մեծ գործիչ Սփիրու Հարեթը, տնտեսագետ և քաղաքանագետ Վիրճիլ Մատճեարուն, անվանի կենսաբան և գյուտարար Անա Ասլանը, մեծ բանաստեղծ և մաթեմատիկոս Տան Պարպիլիան (Իոն Պարպու), ինչպես նաև Ռումանիո միջազգային մասշտաբով նշանակալի օրինակներ են փայլուն մտավորականության ճանչցված շատ այլ անձնավորություններ ռումեն հողի վրա հաստատված հայերու նախնյաց վառ ապացույցներ»: Այնուհետև պաստառի մը վրա, ուր զետեղված էր մեծ դրոշմաթուղթ մը, որպես բարեկամական փոխադարձ ուղերձ մը ստորագրեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ և Ռումանիո 12
7-8/2012
արտաքին գործոց նախարար պարոն Թիթուս Քորլըցեան: Ակադեմիո հանդիսութենե վերջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը առաջնորդվեցավ Պուքրեշի հայոց գերեզմանատուն, ուր նախ հարգեց հայոց թեմի նախկին առաջնորդներու շիրիմները և հանգստյան աղոթք արտասանեց և ապա իր հարգանքի տուրքը մատուցեց նաև Երջանկաշնորհ Վազգեն Ա Կաթողիկոսի հոր՝ Աբրահամ Պալճյանի շիրիմին, ուր ևս արտասանվեցան հանգստյան աղոթքներ: Ետմիջօրեին, Վեհափառ Հայրապետն և իրեն ուղեկցող անձինք այցելեցին Ռումանիո Խորհրդարան: Խորհրդարանին մուտքը Նորին Սրբության դի-
մավորեցին ծերակուտական Վարուժան Ոսկանյան և երեսփոխան, փոքրամասնություններու խորհրդի նախագահ Վարուժան Փամպուքչյան: Անոնք մտերմիկ հանդիպում մը կազմակերպեցին Վեհափառ Հայրապետին համար և լուսանկարվեցան իր հետ: Այնուհետև Նորին Սրբություն այցելեց և Գրիգոր Զամպաքչյան թանգարան, ուր հարուստ հավաքածո մը կա՝ ցուցադրված գեղարվեստի կտավներու եզակի նմուշներու, որ շատ հետաքրքրեց Վեհափառ Հայրապետին: Նույն օրը երեկոյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ մեկնեցավ Հայաստան դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Տպավորություններ Հաճկատարեն Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հանդիպեցա հայ թաղական խորհուրդի սենյակը: Կարճ ծանոթութենե մը ետք, խնդրեցի Նորվան սրբազանին քանի մը խոսքով պատմել իր տպավորություններու մասին Հաճկատարի ուխտագնացութենեն: Գերաշնորհ սրբազան իր խոսքը սկսավ ըսելով, որ այս իր առաջին այցելությունն է Ռումանիա: «Ռումանիան ես դեռևս չէի ճանչցած, բայց ռումանահայ գաղութը զիս ճանչցած էր: Նախ և առաջ 1956թ.-ին, երբ Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի դպրեվանքի ուսանող էի երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսը Անթիլիա այցելեց: Այնքան տպավորվեցանք և իր անձը մոտեն ճանչնալով կրցանք Ռումանիան սիրել, որուն առաջնորդը եղած
էր: Ատկե զատ ռումանահայերը, երբ սկսան դեպի Ամերիկա գաղթել Պուքրեշեն, Կոնստանցայեն կուգային աշխատելու հայ գործարանի մը մեջ Լիբանան՝ 6 ամիսեն մինչև 1 տարի և անոնց հետ շփվելով, անոնց կապվածությունը զգացի հայ գրականության, հայ մշակույթի արժեքներուն, որ ինձ շատ ուրախացուց և տպավորեց: Այդ օրերեն սկսյալ իմ երազս էր այցելել Ռումանիա: 50 տարիներ վերջ երազս իրականացավ շնորհիվ Հաճկատարի 500-ամյակին: Հաճկատարի ուխտագնացությունը ինծի համար ուխտագնացություն մըն էր, երբեք թուրիստական: Եկած էի մասնավոր ուխտով և հայրապետական ողջ պատարագի ընթացքին աղոթքի և խոկումի մեջ էի: Դեռ կարելի է շատ երկար խոսիլ Հաճկատարի տպավորություններուս մասին, բայց այն երևույթը, որ ժողովուրդը ծնկաչոք դեպի բլուր կբարձրանար ինքնին մեզ աղոթքի մեջ ներգրավելով»:
Hagyp & Ica Cyuoyum0oanner; & Ha0gadari iraganyutoyun xar'a\ ik';
Cyuoyum0oan ;ndaniq; lav 0an[]va\ [= mer hamaonqen ners$ Cl,avyr bad0a/n aon =# yr Hagyp & Ica .adyn]me he/a]an ?yumaniaoen$ Sagaon anyn] veraxar'; iren] \nnxavaor; & ]yu]apera\ finansagan @cnyutoyun;* Ha0gadar vanqi veranyrycman;# in[bes na& ?yumaniy Hao Egeke]vy aol na,aci\eryu iragana]man;# mer hamaonqi yu.axryutoan; hravire] iren] vra$ Aos har]azryuo]i pyun nbadagn = aveli myden 0an[]nel Cyuoyum0oan ;ndaniq; mer hamaonqin & badas,anel aon /yumanahaoeryun yrynq har] dvin# te y%v en aon hra.ali marxig# yvqer @cne]in ?yumaniy haoyutoan amenen gar&yr hyc&yr hyu.ar'an hanxisa]yk Ha0gadar vanqi veranyrycman;$
Digin & baryn Cyuoyum0oan# ,nxrem nergaoa]eq mer ;nter]ykneryun$ Hagyp C^ - Es \nva\ em 1941 tvin# haors Izmiren =r# isg maors* Bryusaoen$ Pylyrin haodni bad0a/neryv# \nykneris yu ekpyrs hed miasin 1955-in he/a]a ?yumaniaoen$ Na,desva\ =r ertanq Arjantin# sagaon hasanq Lipanan# yur mna]inq 1( dari$ Hyn xbry] ha0a,e]i & xar'a 0ardaraced* Beoryuti Amerigoan Hamalsaran; avardelen edq$ Sagaon# i ver`y 1965-in haodnve]i Mia]oal Nahancner# isg 1968-in amyusna]a$ Ica C^ - Es al \nva\ em ?yumania* 1947 tvin Byuqre.in me`$ Babers ?yumania ega\ =in 1915-en a/a` & ergyusn al eka\ en yusyu]i[ner$ :ndaniqs al Ameriga cakte] Beoryuti vraoyv & hasdadve]anq Noyu Oyrq$ Amyusinis hed ergyu ak`ig yuninq# yrynq iren] hertin amyusna]a\ en* xar'oal haoeryu hed$ Aos dari irenq al bidi can Ha0gadar iren] ;ndaniqneryv* mer hinc ty/neryv$ G;sei# te 0an[]va\ [eq ?yumaniy me`^^^ Hagyp C^ - Ergar dariner menq nercravvva\ eka\ enq Ameriga cakta\ /yumanahaoeryu hamaonqi goanqin & .ad a.,yuoj cyr\yuneyutoyun g\avalenq$ )i.x =# Mia]oal Nahancneryun me`$ Ica C^ - Aoy# 0i.x eq# hys ?yumaniy me` .ad 0an[]va\ [enq# sagaon Amerigaoi me` .ad 0an[]va\ enq .nyrhiv hao hamaonqen ners mer cyr\yuneyutoan;$ Hyn al g@cnenq hao egeke]in yu hao xbry];$
7-8/2012
13
Hagyp C^ - Amerigaoi me` .ader; mez har] dvin# te arxoyq i%n[ xrxe] mez ?yumaniy me` parecyr\agan a.,adanq \avalelyu# te arxoyq qani% hao ga ?yumaniy me`$ G;sein# te nman .ad pan ;ra\ em AMN-i & Haoasdani me` & har] gyudaoin# te in[yu% [em .aryunager mi&nyuon deker;$ Badas,ans aon =# yr es aox nviradvyutoyun; ;ra\ em y‰[ aon bad0a/yv# te \nva\ em ?yumaniy me`# aol aon bad0a/yv# yr im vras me\ dbavyryutoyun cyr\e] Ha0gadar vanqi hyc&yr vsemyutoyun;$ {yrs dari a/a` desa# te in[bes yu,dacna]ner; \nga[yq gpar'ranaoin plyur;# desa# te in[bes akytqner; ggenxananan & te in[bes wawacner; giragananan$ In[bes ;sa\ em arxen# menq .ad agdiv enq amerigahao hamaonqen ners# yrdek zpake]yu]a\ enq na& darper ba.dynner Temagan <yrhyurxin me`# & aol gazmagerbyutoyunneryun me`# in[bes Haoasdan Himnaxrami ar&eloan awi masna0oyukn =# pazmativ nviradvyutoyunner ;rinq Amerigaoi yu Haoasdani me`$ Gins
14
7-8/2012
nyuonbes .ad a.,yuoj cyr\yuneyutoyun g\avale yry. haogagan gazmagerbyutoyunneren ners$ Ev aha# hima hert; egav Ha0gadarin$ A/a`in ancam hys egaq 4 dari a/a`$ Arxoy%q aon bah; haodnyutoyun =r 'ez hamar & yry.e]iq @cnel vanqi veranyrycman a.,adanqneryun$ Grna%q ;sel# te in[ desag @cnyutoyun ]yuo] dviq$ Hagyp C^ - Na, a.,adanqner; sgsan ,yrani veranyrycmamp$ <yran; xyurs hane]in & oyuraqan[oyur mas maqre]in yu nyryce]in$ Veranyrycman aos a.,adanq; gadarve]av sargavac Haog Azaroani kegavaryutoamp & d&e] aveli qan meg dari$ Hedy liyvin veranyrycve]av yrmnangar;# yr qaoqaova\ vi0agi me` gcdnver$ Veranyrycve]an na& lyusavyryutoan sarqavyryumner;# haogagan avanxagan mydivneryv nyr cyrcer perve]av$ Meg ,ysqyv# mer ampyk` nviradvyutoan;* mer ampyk` @cnyutoan arxoyunqner; gareli = desnel egeke]ii ners;$ Ica C^ - <a[qar m;n al perinq Haoasdanen# zyr deka-
vyre]in egeke]ii ed&;* yu,davyrneryu 0anabarhin# yrbeszi ver`inners garenan akytel & ,a[agnqel$ Wasdyren grnanq ;sel# te xyuq veraga/yu]e]iq ha0gadar vanqi egeke]in$ Ica C^ - Ampyk` egeke]in liyvin veranyrycva\ =# ,yrani hamar al nyr varacyuor perinq$ A/iten g@cdvim 'ez har]nelyu# te i%n[ zca]yum gabriq desnelyv aox veranyrycyum;$ Hagyp C^ - Menq .ad yura, enq# yr gr]anq aox veranyrycyum; ir avardin has]nel$ Ha0gadar; gar&yracyuon gexrynneren meg; bidi xa/na te‰ swoyu/qahaoeryu & te‰ moyus qrisdynoaneryun hamar$ A/nvazn menq aos hyuos; gda\enq$ Ica C^ - Qi[ m; hycna\ # pao] yura, enq# yr 3 dari d&a\ veranyrycyum; ha`yk an]av$ Gyuzem .nyrhagalyutoyun haodnel pylyr aon an'an]# yvqer mez ne]yug gancne]an# a/a`in hertin D Dat& ebisgybys Hagypoanin# Bydgan qhn^ Ezrasin# Hao A/a`nyrxarani a.,adagi]neryun$ G]angaoinq# yr mer @rinagin hed&en na& amerigapnag aol /yumanahaoer# yrynq .ad aveli serd gerbyv bedq = gabva\ ;llan iren] lqa\ \nnxavaoreryun$ Ezrawagelyv mer har]azryuo];# gyuzem .e.del# te Ha0gadar vanqi egeke]in veranyrycelyu [yrs dari a/a` \nyunx a/a\ 'er pak'anq; iragana]av$ Yusdi ik'eryu iragana]yum; hnaravyr =$ >nyrhagalyutoyun ghaodnem 'ez ?yumanahao hamaonqi# in[bes na& aon pylyr marxy] anyunen# yvqer ghavadan# te Ha0gadar; ik'eryu iragana]man srpavaor =$ Har]azryuo]; vare] Miqaoel Sdewan Cazazoan
Հաճկատարի վանքի 500-ամեայ յոբելեանին ուրախակից է Պոլսոյ աթոռը Ընդառաջելով Ռումանիոյ Թեմի Առաջնորդ Տ. Տաթև Եպսկ. Յակոբեանի հրաւէրին, Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Տ. Արամ Արք. Աթէշեանի կարգադրութեամբ, Պատրիարքարանի դիւանէն ընդօրինակելով ղրկւած է պատմական այն կոնդակը, զոր շնորհած էր Երանաշնորհ Յովհաննէս Պատրիարք Արշարունի: Սոյն կոնդակը, շնորհուած էր 1912-ին, երբ կը նշուէր Հաճկատար Ս. Աստուածածին վանքի 400-ամեակը: ՅՈՎՀԱՆՆԷՍ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՒ ՇՆՈՐՀԻՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔ ԱԶԳԻՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ ԵՒ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՈՑ ԹՈՒՐՔԻՈՅ Ազնուաշուք Պ. Վարդերես Ռ. Ֆօն Բռունգալի՝ Նախագահի Պատ. Հոգաբարձութեանն Սուչավայի Ս. Եկեղեցւոյ, եւ Արժ. Տ. Կարապետ Քհնյ. Կայնաեանի եւ Տ. Արիստակէս Քհնյ. Ֆէսլեանի՝ ներկայացուցչաց Հայ գաղութին Սուչավայի եւ համօրէն բարեպաշտ ժողովրդեան, արանց եւ կանանց, ծերոց եւ տղայոց՝ ողջոյն, սէր եւ օրհնութիւն ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր: Հայաստանեայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին դարերու ընթացքին մէջ իր հովանաւորութեան տակ ապրող Հայ ժողովուրդը պահած ու պահպանած է հալածանաց, բռնութեան, աքսորանաց, լըլկանքի ու գաղթականութեան մէջ. ուր որ գացած է Հայը, հոն իր Ազգութեան եւ կրօնքին գոյութեան խարիսխը եկեղեցին կանգնած է, գիւղի կամ քաղաքի մէջ, լեռան կողին վրայ, ուր բարեպաշտ ժողովուրդը՝ կտրելով լեռան կիրճերն ու ձորերը, հաւատքով կը դիմէ անոր խորանին առջեւ իր ուխտն ու երկրպագութիւնը դնելու եւ վերառաքելու իր աղօթից մրմունջները՝ թափելով ջերմեռանդութեան արցունքը տաք տաք եւ հայցելով իր վշտաց ու ցաւոց, տառապանքին ու զարհուրանքին բարձումը: Սուչավայի Հայ գաղութն ալ ունեցած է իր վանքերը, յորոց Ս. Հաճկատար Վանուց չորսհարիւրամեայ Յոբելեանը տօնելու գովելի խորհուրդն յղացած է Պատ. Հոգաբարձութիւնը: Ցանկալի է, որ ազգասիրութեան եւ եկեղեցասիրութեան այս կուռ ու ամուր եռանդն արծածի առաւել եւս
ծաւալի այդ նուիրական ու սուրբ զգացումը բոլոր Հայ գաղթականուցեանց վրայ, որք օտարութեան մէջ կարող ըլլան պահել իրենց Ազգութիւնը, լեզուն ու հաւատքը: Գովելով ի սրտէ Պատ. Հոգաբարձութեանդ սոյն Յոբելանական ձեռնարկը, այսու Օրհնութեան Կոնդակաւ կ’օրհնեմ զՁեզ եւ բոլոր անդամներդ եւ աշխատաւոր գործակիցներդ, բարեպաշտ նուիրատուները եւ բոլոր պատուական ժողովուրդը գաղութիդ եւ կը մաղթեմ ի Տեառնէ զօրացուցանել եւ քաջալերելով զՁեզ եւ պահպանել Խաչին հովանիի տակ որուն երկրպագու էք, եւ Ազգին շրջանակին մէջ որուն կը պատկանիք: Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ամենուդ հետ ըլլայ. ամէն: Պատրիարք Հայոց Թուրքիոյ Յովհաննէս Արքեպս. Արշարունի
Տուեալ ի 4/17 Օգոստոսի 1912 ամի ընդ 83 համարաւ կոնդակաց: ***
500-ամեակի տօնակատարութեանց առթիւ, Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդը յղեց նաեւ շնորհաւորական հետեւեալ գիրը՝ Ռումանիոյ Թեմի Առաջնորդ Տ. Տաթեւ Եպսկ. Յակոբեանի: Սիրեցեալ եղբայր ի Քրիստոս, Ուրախութեամբ վերահասու եղանք, թէ Ռումանիոյ Թեմի Սուչավա քաղաքի Հաճկատար Ս. Սստուածածին վանքի հիմնադրութեան 500-ամեակը կը տօնախմբուի համազգային շուքով, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս ուրախառիթ հանդիսութիւնը մեզի առիթ կ’ընծայէ, անգամ մը եւս գիրկընդխառնուիլ անցեալին շրջան մը Թուրքիոյ Հայոց Պատրիարքական Աթոռին հոգեւոր մատակարարութիւնը վայելած Ռումանիոյ մերազն ժողովուրդին հետ եւ անդրադառնալ՝ ռումանահայ ժողովուրդի եկեղեցաշէն պապերուն հաւատքին մասին: Թուրքիոյ Հայոց Պատրիարքութեան երբեմնի Դպրեվանքին՝ Արմաշու Չարխափան Ս. Աստուածածին վանքի, Մշոյ Ս. Կարապետի, Վարագայ Ս. Նշանի ուխտագնացութեան աւանդութիւնները դարեր շարունակ վառ պահեցին քրիստոնէական լոյս հաւատքը եւ իրենց վառ հետքերը թողուցին մեր ժողովուրդի
պատմութեան էջերուն մէջ: Ուրախ ենք, որ նոյն գծով աւանդութիւն մը կ’ապրի նաեւ ռումանահայ մեր ժողովուրդի կեանքէն ներս եւս, Հաճկատար Ս. Աստուածածին վանքի տաճարին սրբաբոյր կամարներուն ներքեւ: Հաւատաւոր եւ ուխտաւոր հայորդիներ, քաջածանօթ են, թէ եկեղեցիները վառ պահելու հրամայականը սերունդէ սերունդ փոխանցուած է իրենց պապերու հաւատքի շնորհիւ: Նոյն հաւատքն է, նաեւ որ այսօր ի մի կը համախմբէ առաջի Սրբու Սեղանոյ, լիանալու համար Քրիստոսի Կենաց Խօսքով եւ Կենդանարար Ս. Մարմոյն եւ Արեան հաղորդութեամբ: Այս առումով հոգեւոր ուրախութիւն կառթէ իրազեկ դառնալ, թէ սփիւռքահայ զանազան գաղութներէն, ընդ որս իսթանպուլահայ ուխտաւորներ կու գան այցելել Ռումանիոյ Թեմի փառաւոր աղօթքի տուները, մանաւանդ 500-ամեայ Հաճկատար Ս. Աստուածածին վանքը, թէ՛ իրենց աղօթքը վերառաքելու առ Աստուած եւ թէ զօրավիգ կանգնելու ռումանահայ իրենց եղբայրներուն: Հաճկատար Ս. Աստուածածնի վանքի ուխտագնացութեան մասին իսթանպուլահայ հաւատացեալներ բազում անգամներ լսած են Ռումանիոյ Տիրախնամ Թեմի Երջանկայիշատակ Առաջնորդ Տ. Տիրայր Արք. Մարտիկեանէ, որ Մեծ Պահոց շրջանին յաճախ կ’այցելէր Իսթանպուլ, կը մասնակցէր Արեւագալի ժամերգութեանց եւ կը քարոզէր: Ան էր, որ ժողովուրդին սորվեցուցած էր Հաճկատարի ուխտագնացութեան «Տէր Ողորմեայ»-ն, որ կ’երգուէր ջերմեռանդութեամբ: Այս ուրախ առթիւ, Մենք կը միանանք ուխտաւոր ժողովուրդի աղօթքներուն վասն անսասանութեան Հաճկատար Ս. Աստուածածին վանքին: Աստուծոյ ողորմութեամբ եւ մեր զաւակներուն ջանքերով թող վառ մնայ տաճարի մշտավառ կանթեղը: Յանուն Պատրիարքական Աթոռի, Պատկ. Կրօնական Ժողովոյ, Հոգեւոր Դասուն եւ համայնքային մարմիններու անդամներուն եւ հաւատացեալներու, սրտագինս կը շնորհաւորենք Ձեզ եւ Ձեր սպասաւորները, թեմի վարչական մարմիններու անդամները ու հաւատացեալ ժողովուրդը, մաղթելով ի Տեառնէ քաջառողջ կեանք եւ յաջողութիւն յամենայնի գործոց բարեաց, ի փառս Աստուծոյ, ի պայծառութիւն Ս. Եկեղեցեաց եւ ի շինութիւն ու մխիթարութիւն հաւատացելոց:
7-8/2012
15