Issuu on Google+


2


3

ՍԱՆՏԻԱԳՈ ԲԵՌՆԱԲԵՈՒ մարզադաշտ


4

Ձեր կարծիքով ինչու՞ են մարդիկ այդքան շատ սիրում Ձեզ: Իմ խաղի, հարցազրույցների ու այլ միջոցներով փորձում եմ փոխանցել նրանց իմ սերը: Ես այսպիսին եմ, չեմ պատրաստվում փոխվել, մարդիկ էլ արդեն լավ են ճանաչում ինձ: Վերջին երկու տարիների ընթացքում ֆուտբոլում ամեն ինչ ուզածիս պես չի դասավորվում, բայց այս ամբողջ ժամանակահատվածում երկրպագուներն իմ կողքին էին, շարունակում էին հավատալ իմ ուժերին: Ինչպե՞ս կնկարագրեիք ինքներդ Ձեզ: Ես անկեղծ եմ, համեստ, չնայած տխուր պահեր շատ եմ ունենում, փորձում եմ ուրախ լինել: Ամենաթանկ բաներն այս կյանքում իմ ընտանիքն է, ընկերներս: Երբ ամեն ինչ լավ է ընթանում քո կյանքում, կողքիդ շատ մարդիկ կան, բայց իսկական ընկերները բացահայտվում են միմիայն ծանր պահերին: Ի՞նչն է Ձեզ հաճույք պատճառում: Ֆուտբոլ խաղալը, ամեն օր մարզվելը: Չնայած ծանրաբեռնվածությունը մեծ է,

արձակուրդի ժամանակ նույնիսկ կարոտում ես այդ գրաֆիկին: Մոտ վեց ամիս չէի կարող մարզվել, և այդ ժամանակ զգացի, որ դրա կարիքն ունեմ: Իհարկե սիրում եմ նաև ընտանքիս հետ անցկացնել ժամանակս՝ կնոջս, երեխաներիս հետ: Երեխաները մի ուրիշ աշխարհ են, որոնց հանդեպ սերը չես կարող պատկերացնել մինչև քո սեփական փոքրիկը չունենաս: Երբ դեռ փոքր էիք, մի ուսուցիչ խորհուրդ է տվել Ձեր մայրիկին Ձեզ ֆուտբոլի դպրոց տանել… Այդ ժամանակ խաղում էի Բրազիլիայի Colegio Batista-ում, և մեր ուսուցիչներից մեկը մայրիկիս ասել էր, որ ֆուտբոլ խաղալիս տարբերվում եմ բոլորից: Նաև առաջարկել էր, որ ֆուտբոլի դպրոց տանի ինձ: Մայրս այդպես էլ արեց: Ճ՞իշտ է, որ կեսօրին ֆուտբոլ էիք խաղում, իսկ գիշերը՝ սովորում: Դա ավելի ուշ էր: Սկզբում առավոտյան էի դասերով զբաղվում, իսկ երեկոն տրամադրում էի ֆուտբոլին: Այնուհետև առավոտյան խաղում էի, գիշերը՝ սովորում: Վերջիվերջո խաղում էի առավոտյան ու երեկոյան, իսկ դասերով զբաղվում էի գիշերը:

Ճ՞իշտ է, որ աճի խնդիր եք ունեցել փոքր տարիքում: Տասներկու տարեկանում բոլոր հասկակակիցներս շատ ավելի բարձրահասակ էին, քան ես: Սան Պաուլոյում բժշկական զննում անցա, և ինձ ասացին, որ ոչ մի խնդիր չկա, պարզապես ժամանակի հարց է: Այդպես էլ եղավ: Եթե ֆուտբոլիստ չդառնայիք, մասնագիտություն կընտրեիք:

ի՞նչ

Միշտ երազել եմ ֆուտբոլիստ դառնալ: 15 տարեկանում ինքս ինձ խոստացա, որ սիրողական չեմ խաղալու, այլ իսկական պրոֆեսիոնալ եմ դառնալու: Եթե ոչ, կարծում եմ՝ հայրիկիս պես ճարտարագետ կդառնայի: Հայրս իսկական օրինակ է ինձ համար ամեն ինչում: Նա միշտ գործում է մտածված, ճիշտ ու արդար: 18 տարեկանում Ձեր երազանքի իրականացմանը լուրջ վտանգ սպառնաց: Սյդ ժամանակ դեռ Բրազիլիայում էի խաղում՝ «Սան Պոուլոյում»: Մեկ խաղով որակազրկված էի, և որոշեցի այցելել տատիկիս ու պապիկիս: Նրանց տան մոտ բոբսլեյի ակումբներ կան: Մի օր այդ ակումբներից մեկում խաղում էի եղբորս հետ, երբ, հարված ստանալով, գլխիվայր լողավազանն ընկա:


5

Ինձ հիվանդանոց տեղափոխե ցին, իսկ մի քանի օր անց վերադարձա Սան Պաուլո: Մարզվելիս վիզս դեռ ցավում էր: Բուժզննումից հետո ինձ մոտ հայտնաբերեցին պարանոցի վեցերորդ ողի կոտրվածք: Բժիշկներն ասում էին, որ բախտավոր աստղի տակ եմ ծնվել, որ շարունակում եմ ֆուտբոլ խաղալ կամ պարզապես քայլել: Բայց վերադառնալուն պես դարձաք առաջին թիմի խաղացող: Երբևէ լաց պահերին:

եղե՞լ

եք

Այդ օրերին ես դեռ կարող է զգալ միայն պահեստային էի, բայց մի օր «Ռեալի» կազմում իր այնպես պատահեց, որ դեբյուտին սպասող «Սան Պաուլոյի» առաջին ֆուտբոլիստը: Նմանատիպ թիմի մարզչին զգացողություն ունեցել էի կիսապաշտպան էր պետք: միայն Բրազիլիայի Մեր մարզիչը չցանկացավ հավաքականում իր հիմնական կազմի նորամուտս նշելու պահին: ֆուտբոլիստ-ներից տալ Երբ ինձ ասացին, որ նրան, և որոշեց «Բեռնաբեու–ում» պահեստային հավաքվել են 30մեկին 40000 մարդ, ես «Շատ հուզված ու ուղարկել՝ ինձ: պարզապես հուզառատ էի այդ Այդ օրվանից ապշել էի: Մի՞թե օրը: Նման բան հետո այլևս նրանք բոլորը կարող է զգալ միայն երկրորդ թիմ եկել են ինձ չվերադարձա: «Ռեալի» կազմում իր դիմավորելու, Եվ մի օր՝ 2009թ. հուլիսի 30ին, այդ տղան «Բեռնաբեուի» պահեստայինների նստարանների մոտ կանգնած թաքուն դիտում է մարզադաշտն ու սպասում իր դեբյուտին: Շատ հուզված ու հուսառատ էի այդ օրը: Նման բան

այստեղ են միայն ինձ տեսնելու համար: Առաջին քայլն ես անում խոտածածկին, որից հետո լսվում է երկրպա–գուների արձագանքը…այս ամենը աննկարագրելի է, անչափ տպավորիչ: Երբ կյանքը տհաճ անակնկալ է մատուցում, երբ չեք կարողանում

Ռիկարդո Իզեքսոն դոս Սանթոս Լեիտե

ցուցադրել խաղադաշտում, ի՞նչն է օգնում Ձեզ հաղթահարել այդ դժվար պահերը: Առաջին հերթին օգնում է այս թիմում խաղալու ու հաղթանակելու մեծ ցանկությունը: Պետք է հավատաս, որ ամեն ինչ իր տեղն է գալու: Իհարկե բոլորս էլ ուզում ենք հաղթանակների հասնել ու օգնել մեր թիմին, բայց ինձ համար կարևոր է նաև խաղից հաճույք ստանալը: Առաջին տարում ագամեջի խնդիր ունեի, երկրորդ տարում ինձ անհանգստացնում էր ծնկի վնասվածքը: Շատերը թերահավատորեն էին խոսում իմ մասին:

ծանր

Շատ անգամներ, քանի որ չէի հասկանում այդ ամենի պատճառը: Ամեն ինչ ճիշտ էի անում, ճիշտ էի սնվում ու քնում, բայց ոչինչ չէր փոխվում: Երբեմն, տուն մտնելով, սկսում էի կրկնել վարժությունները՝ համոզվելու՝ արդյոք կարողանում եմ հասնել ֆիզիկական հաջող վիճակի: Ժամանակակից ֆուտբոլը շատ պահաջկոտ է ֆիզիկական պատրաստականության առումով : Հակառակ դեպքում մրցակիցը կոչնչացնի քեզ: Հիմա կարողանում եմ տեսնել ծանր աշխատանքի պտուղները: Ոչ միայն Կական է վերադարձել, այլև Կակայի ժպիտը: Հիմա «Ռեալում» Ձեր ամենաերջանիկ շրջա՞նն եք անցկացնում: Այո, հատկապես խաղադաշտում: Կրկին հաճույք եմ ստանում ֆուտբոլից: Նախկինում խաղադաշտը շատ մեծ ու ծանր էր թվում, իսկ հիմա ամեն ինչ իր տեղն է ընկել:

Ինչպիսի՞ն է «Ռեալի» հանդերձարանը: Մեզ մոտ հիանալի մթնոլորտ է տիրում: Ես, օրինակ, շատ լավ եմ լեզու գտնում Կառվալյուի հետ, բայց դա ամենևին չի նշանակում, որ մյուսների հետ ավելի քիչ եմ շփվում: Բնական է, որ մի քանիսի հետ ավելի մոտ ես, քան մյուսների, բայց ընդհանուր առմամբ բոլորս էլ ընկերներ ենք, և ամենակարևորը՝ հարգում ենք իրար: Իսկ ինչ վերաբերում է այն լուրերին, որ մի քանիսի

միջև հարաբերությունները լարված են և այլն, ապա դրանց պարզապես հումորով ենք անդրադառնում: Եթե ստացվի մրցաշրջանը տիտղոսներով ավարտել, բոլորը կհամոզվեն, որ հանդերձարանում խնդիրներ չկան: Ի՞նչ կասեք Մոուրինյոյի մասին: Նրա մասին միայն լավ բաներ կարող եմ ասել: Նա հանգիստ կարող էր վաճառել ինձ, քանի որ իմ փոխարեն թիմը կարող էր ավելի լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստով:


6 Շնորհակալ եմ Մոուրինոյին իմ կողքին լինելու, ինձ խորհուրդներ տալու, վստահություն հաղորդելու ու համբերել սովորեցնելու համար: Սա վերաբերում է նաև մարզչական ամբողջ շտաբին: Ի՞նչ կուզենայիք երկրպագուներին:

ասել

Կուզեի շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար: Մրցաշրջանը լավ մեկնարկեցինք, և այս հաջողության մեջ մեծ դեր ունեն հենց երկրպագուները, քանի որ տեսնում են թիմի աճը, հավատում են հաղթանակին ու ավելի բուռն աջակցություն են ցույց տալիս: «Ռայոյի» հետ խաղում առաջին վայրկյաններից գոլ բաց թողեցինք, բայց երկրպագուները հուսահատվելու ու դժգոհելու փոխարեն սկսեցին ավելի բարձր բղավել, երգել՝սկիզբ դնելով թիմի նոր հաղթարշավին: Բայց Մոուրինյոն հավատաց ինձ, վստահեց ու միշտ իմ կողքին եղավ: Բնական է, որ մարզիչը վստահում է իր ֆուտբոլիստին, բայց այդ վստահությունը հենց այնպես չի տրվում, այլ միայն մեծ աշխատանքի դիմաց: Կարծում եմ՝ հիմա գնալով ավելի մեծ վստահություն եմ առաջացնում Մոուրինյոյի մոտ: Դա հեշտ չէ, քանի որ, օրինակ, լինում են մարզումներ, երբ ինքնս էլ հասկանում եմ, որ ոչ մի առաջընթաց չնկատվեց: Խնդիրը միշտ էլ իմ մեջ է, ոչ թե Մոուրինյոյի կամ մեկ ուրիշի:

Մի երկրպագու հարցնում է. «Կարծում եք այս կազմը ընդունա՞կ է նվաճել 10րդ գավաթը»: Մեր թիմը բավական ուժ ունի դա անելու համար: Պատահական չէր, որ անցած տարի բարձրացրեցինք Արքայական գավաթը: Սակայն ժամանակից առաջ ընկնել չես կարող:

Դեռ կտեսենք՝ ինչ կլինի, բայց իմ կարծիքով մեր թիմը կարևոր նվաճումների հասնելու բոլոր նախադրյալներն ունի: ԱՄՆ-ից Ձեզ հարցնում են, արդյոք վերադառնալու՞ եք Բրազիլիայի հավաքական: Դա իմ նպատակներից մեկն է: Սկզբում պետք է համապատասխան մարզավիճակ ձեռք բերես, որպեսզի արժանանաս այդ պատվին: Կրկին հավաքական հրավիրվելը իմ գլխավոր նպատակներից մեկն է: Եվ, վերջապես, երկրպագուները հարցնում են, թե ի՞նչ կարծիք ունեք Օզիլի մասին: Հիանալի կարծիք ունեմ: Մենք լավ ենք համագործակցում խաղադաշտում, նա շատ խելացի ֆուտբոլիստ է: Այժմ Օզիլն արդեն շատ բան է ապացուցել, բայց ամեն ինչ դեռ առջևում է, նրան մեծ ապագա է սպասվում: Նա էլեգանտ ֆուտբոլիստ է, լավ է զգում խաղադաշտը, քիչ է սխալվում, ինչը շատ դրական է ու օգտակար թիմի համար: Armin R.M.,Realmadrid.am


7


8


9

ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳԱՎԱԹ 2011 «Մեստալիա» մարզադաշտ «Ռեալ Մադրիդը» տոնում է հաղթանակը


ԼԱ ԼԻԳԱ

10

Ֆուտբոլիստների շուկայական արժեքներ


11


12

© RealMadrid.am Էլեկտրոնային ամսագիր 1-ին փորձնական համար 12 էջ, 07/01/2012


Realmadrid.am Magazine N1