Skip to main content

«Գալաքսի» ընկերությունների խումբ. համառոտագիր

Page 1

ՀԱՅԱՍՏԱՆ I ՎՐԱՍՏԱՆ I ԲԵԼԱՌՈՒՍ

ԲԻԶՆԵՍ ՆԿԱՐԱԳԻՐ «Գալաքսի» ընկերությունների խումբը բազմաոլորտ հոլդինգային ընկերություն է, որը գործում է երեք երկրում, գլխամասային գրասենյակը՝ Հայաստանում։ Ստեղծվելով 1999թ.-ին Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից՝ 30 հոգանոց թիմից այն դարձել է ավելի քան 2000 աշխատակիցներով ամենամեծ ընկերություններից մեկն Արևելյան Եվրոպայում։ Գաղափարից՝ նախագիծ, նախագծից՝ ընկերություն. «Գալաքսին» ստեղծել է իր ընկերությունները հենց հիմքից՝ ներդնելով նոր բիզնես մշակույթ և ապրանքների ու ծառայությունների եզակի պորտֆոլիո։ Տելեկոմից մինչև ՏՏ, մանրածախ վաճառքից մինչև սպասարկում. «Գալաքսի» ընկերությունների խումբը որակապես նոր՝ բեկումնային, փոփոխություններ է բերել գործունեության բոլոր ոլորտներում։ «Գալաքսին» ստեղծել և զարգացրել է 15 առանձին ընկերություններ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում ՝ ապահովելով ընկերությունների կառավարումը և ռազմավարական զարգացումը։

ԵՐԿԻՐ

3

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

15

ԳՈՐԾԸՆԿԵՐ

200+

ԱՇԽԱՏԱԿԻՑ

3000

ՀԱՃԱԽՈՐԴ

800.000+


ԲԻԶՆԵՍ ՊՈՐՏՖԵԼ

ընկերություններ «Գալաքսին» գործունեություն է ծավալում հետևյալ ոլորտներում. կոմերցիոն անշարժ գույք, հյուրանոցային և ռեստորանային ծառայություններ, սպասարկում, մանրածախ առևտուր, ՏՏ և հեռահաղորդակցություն: Բացի Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Ucom-ից, «Գալաքսիի» կազմում են հանդես գալիս MegaFood-ը, որը տեղական շուկայում հրուշակեղենի և սննդամթերքի խոշորագույն ներկրողներից և դիստրիբյուտորներից է, Yerevan Mall-ը՝ Երևանի առաջին ամենամեծ առևտրի կենտրոնը, TI’ME & Pandora-ն՝ պրեմիում զարդերի և ժամացույցների խանութների ցանցը Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում և այլն։ «Գալաքսիի» կազմում հանդես եկող յուրաքանչյուր ընկերություն եզակի է իր տեսակի մեջ՝ առաջարկելով նորարարական արտադրանք, ներդնելով նոր բիզնես մշակույթի չափանիշներ ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթ տարածաշրջանում։

գործընկերներ «Գալաքսի» ընկերությունների խումբը գործընկերություն է հաստատել միջազգային տարբեր բրենդների ու ընկերությունների հետ, այդ թվում ՝ Eriksson-ի, Etix-ի, Swatch Group-ի, Richmond Group-ի, Marriott International-ի և PAUL International-ի, որոնց հետ տարածաշրջանում համատեղ նախագծեր է իրականացնում։

ազդեցություն «Գալաքսին» զգալի ազդեցություն ունի ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքում. շարունակաբար հանդես գալով՝ որպես երկրի խոշոր հարկատուներից մեկը, Խումբն իր ապրանքներով ու ծառայություններով մուտք է գործում ՀՀ ամեն երրորդ տնային տնտեսություն։ Որպես պատասխանատու բիզնես՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը 2020թ.-ին պետական բյուջե հարկերի տեսքով վճարել է ավելի քան 11,5 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 22 մլն ԱՄՆ դոլլար)։


ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«Գալաքսի» ընկերությունների խումբն ապահովում է կորպորատիվ կառավարում միջազգային բարձր ստանդարտներով, լավագույն փորձի և մենեջմենթի կիրառմամբ։ Մեր կողմից մշակված և ներդրված ընթացակարգերը, մեխանիզմներն ու նորմատիվային բազան ապահովում են գործունեության արդյունավետ և թափանցիկ միջավայր։

վճարված հարկեր

ՀՀ 2020

2.148 մլրդ դրամ վճարված եկամտահարկ

2018

2019

2020

$ 27,723,056

$ 31,210,558

$ 22,238,602

32 մլն $

364,716 դրամ միջին ամսեկան եկամուտ

194,450 դրամ միջին ամսեկան եկամուտ

2,209 աշխատակից

429,205 աշխատակից

30 մլն $ 28 մլն $ 26 մլն $ 24 մլն $ 22 մլն $

2019

3.709 մլրդ դրամ վճարված եկամտահարկ

20 մլն $

376,165 դրամ միջին ամսեկան եկամուտ

183,300 դրամ միջին ամսեկան եկամուտ

2,864 աշխատակից

421,179 աշխատակից

18 մլն $ 16 մլն $ 14 մլն $

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ «Գալաքսի» ընկերությունների խումբն իր հիմնադրամի միջոցով 2019-21թթ. ընթացքում իրականացրել է շուրջ 20 զարգացման ծրագիր, որոնք ուղղված են եղել Հայաստանի բիզնես հեղինակության բարձրացմանը, հասարակական և կրթական զարգացմանը, սոցիալական ապահովության բարելավմանը զինծառայողների, երեխաների և տարեցների խմբերում: Երկու տարվա ընթացքում ծրագրերի ուղիղ շահառուների թիվը գերազանցել է 12,000-ը: 2022թ. համար «Գալաքսին» նախատեսում է զարգացմանն ուղղված ծրագրերի կրկնապատկում` հույս ունենալով համեստ, բայց հաստատուն ներդրում ունենալ հասարակական առողջացման, ՀՀ տնտեսության վերականգնման ու զարգացման գործում։


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
«Գալաքսի» ընկերությունների խումբ. համառոտագիր by Galaxy Group of Companies - Issuu