Page 1

2018թ.-ի ապրիլի 14-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «Ճանճ» ցուցադրությունը: Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվեցին հայտնի հայ դիզայներ և նկարիչ Արման Նուռի այն աշխատանքները, որոնք 2017թ.-ի Ֆլորենցիայի ժամանակակից արվեստի համաշխարհային բիենալեում առաջին մրցանակին արժանացան՝ շահելով «LORENZO IL MAGNIFICO» ոսկե մեդալը: Արման Նուռը բազմակողմանի ստեղծագործող է՝ քանդակագործ, նկարիչ, դիզայներ և ոսկերիչ: Միևնույն ժամանակ, նրա բոլոր աշխատանքներին, անկախ ձևից, հատուկ է թաքնված իմաստն ու փիլիսոփայական ենթատեքստը: Ճանճերը («Ճանճ», «Էվոլյուցիա»), որոնց կերտել է արվեստագետը, բացառություն չեն: Այս մեծ ու փոքր ինտերակտիվ ստեղծագործությունները դիտողին տեղափոխում են մեկ այլ, զուգահեռ իրականություն, որտեղ մարդն իրեն զգում է ուրիշ հարթությունում և ի զորու է վերաիմաստավորելու իրականությունը, նոր լույսի ներքո ընկալելու շրջակա աշխարհը: Այս ցուցադրության համար Արման Նուռը նաև ընդլայնել է ներկայացված աշխատանքների գեղարվեստական սահմանները: Ճանճին հատուկ անկառավարելի հետագիծը արվեստագետը դարձրել է արտահայտչամիջոց՝ մեկ գծով ստեղծելով Երևան քաղաքի համայնապատկերը, ինչպես նաև անիմացիոն ֆիլմ: Նման ձևաչափով այս աշխատաքներն առաջին անգամ ցուցադրվեցին Հայաստանում և սկսեցին իրենց համաշխարհային շրջագայությունը: Ցուցադրությունը հնարավորություն է ընձեռում այցելուներին ոչ միայն ծանոթանալու Արման Նուռի միջազգային հաջողություններին, այլև նորովի դիտարկելու մարդ-բնություն հարաբերությունները սիրո պրիզմայով: Գաֆէսճեան արվեստի կենտրոն

On April 14, 2018, The Fly exhibition opened at the Cafesjian Center for the Arts. In the scope of the exhibition, artworks by the famous Armenian artist and designer Arman Nur were presented, which were awarded the "LORENZO IL MAGNIFICO" gold medal at the Florence International Biennale of Contemporary Art in 2017. Arman Nur is a consummate artist; sculptor, painter, designer and jeweler. There is a hidden idea and philosophical subtext in all his works. The flies (The Fly, Evolution) created by the artist are no exceptions. These interactive pieces transfer the viewer to a parallel reality, where one finds oneself on another level and is able to reconsider reality, perceiving the surrounding world in a new light. For this exhibition Arman Nur has expanded the artistic borders of his work. He has created a one-line painting with the silhouette of Yerevan and a special animation tracing the trajectory of a fly. In these formats the artworks are presented for the first time in Armenia, where their world tour begun. The exhibition offers an opportunity for visitors, not only to become aware of the worldwide success of Arman Nur, but also to look anew at the relationship of mankind and nature through the prism of love. Cafesjian Center for the Arts

2

ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻ ԲԻԵՆԱԼԵ 2017

FLORENCE BIENNALE 2017

Հայտնի հայ դիզայներ Արման Նուռը այս ամենահեղինակավոր մրցույթում` Ֆլորենցիայի բիենալեում, գրավեց առաջին տեղը` նվաճելով «LORENZO IL MAGNIFICO» ոսկե մեդալը:

The famous Armenian artist Arman Nur was awarded "LORENZO IL MAGNIFICO" golden medal at the Florence Biennale 2017- the most prestigious International Biennale of Contemporary Art.

Ֆլորենցիայում անցկացվող ժամանակակից արվեստի համաշխարհային բիենալեն արվեստի աշխարհում գլխավոր իրադարձություններից է: Այն տեղի ունեցավ հոկտեմբերին Ֆորտեցա դա Բասո ամրոցում: Ցուցադրությանը ներկայացված էին կերպարվեստի գրեթե բոլոր տեսակները` գեղանկար, քանդակ, գրաֆիկա, լուսանկար, ինստալացիա, վիդեո-արթ, ոսկերչություն, թվայինարվեստ և այլ խառը տեխնիկայի ստեղծագործություններ: 2017-ի Բիենալեին մասնակցում էր 417 արվեստագետ` ավելի քան 72 երկրներից:

The International Florence Biennale of Contemporary Art is the main event in the art world. The Biennale took place at October in Fortezza da Basso fortress. All the main forms of visual art have been presented at the exhibition, such as: digital art, video art, photography, installation, performing arts as well as painting, drawing, calligraphy, mixed media, sculpture, ceramic art, textile and fiber and jewellery art. 417 artists from more than 72 countries participated at the biennale. 3

4

5

4

5

Ճանճ, 2013 Տոպազ, բրոնզ 5 x 25 x 15 սմ

The Fly, 2013 Topaz, bronze 5 x 25 x 15 cm

ՃԱՆՃ

THE FLY

Այսօր, ինչպես և բոլոր ժամանակներում ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ փոխըմբռնման ու գթասրտության, ՆԵՐՈՂԱՄՏՈԻԹՅԱՆ ՈՒ ՍԻՐՈ: Ամեն սերունդ երազում է, որ հենց իր ժամանակներում է մարդկությունը ԱՊՐԵԼՈՒ առանց պատերազմների, ԱՌԱՆՑ ՀԱԿԱԿՐԱՆՔԻ ՈՒ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ: Ճանճը փոքրիկ էակ է` տարածված ամբողջ աշխարհում և չսիրված մարդկանց ու կենդանիների մեծամասնության կողմից: Գուցե՞ հենց այս կպչուն էակը կօգնի մեզ համընդհանուր հասկացություններին այլ կերպ նայել: Այսպիսով, ՈՐՊԵՍԶԻ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ, ՆԵՐԵԼ ՈՒ ՍԻՐԵԼ այն, ինչը մենք ատում ենք` լինի դա ճանճ, մարդ, թշնամի, թե`ցանկացած այլ հասկացություն, մենք պետք է աշխարհին նայենք նրա աչքերով, ում ատում ենք: Չէ՞ որ իր աչքերում և ինքն իր համար այն ճիշտ է, ամենալավն է, մաքուր է ու խելացի և սիրում է ինքն իրեն: Եվ որպեսզի մենք էլ կարողանանք հասկանալ ու սիրել ՊԵՏՔ Է ՆԱՅԵՆՔ աշխարհին ԱՏԵԼԻԻ ԱՉՔԵՐՈՎ, մի պահ դառնանք ճանճ ու ներենք նրան, ՀԱՍԿԱՆԱՆՔ նրա ՏԵՍԱԿԵՏԸ և հնարավոր է, որ սիրենք նրան, չէ՞ որ ճանճն էլ կենդանի արարած է`արժանի գոնե մի փոքր սիրո: Եթե վերցնեք այս աշխատանքը և վերածեք այն ակնոցի ու կրեք`դուք կկարողանաք աշխարհին նայել ճանճի կենսաբանական տեսողությամբ:

Today, as well as at all times, HUMANITY NEEDS mutual understanding, mercy, FORGIVENESS AND LOVE. Every generation dreams that this will happen in their particular time when people will LIVE IN THE WORLD without wars, WITHOUT REPULSION AND HATRED. The fly is a small creature, spread all over the world, and hated by the overwhelming majority of people and animals. Perhaps it is this small, intrusive creature that will help us look at the generally accepted concepts otherwise? So, IN ORDER TO UNDERSTAND, TO FORGIVE and TO LOVE what we hate, be it a fly, a person, an enemy or any concept, it's worth looking at the world through the eyes of the one we hate. After all, in its own eyes and for itself, the fly is right, it is the best, it is cleaner, smarter, and loves itself. And for us too, to be able to understand and love, WE NEED TO SEE the world THROUGH THE EYES OF THE HATED ONE, become a fly for a moment and forgive her, UNDERSTAND HER POINT OF VIEW and maybe love her, because the fly is also a living creature worthy of at least a little love. Taking this work and turning it into spectacles, putting them on yourself you can look at the surrounding world with a biologically recreated sight of a fly.

7

ԱՊՐԵԼՈՒ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԿՐԱՆՔԻ ՈՒ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ LIVE IN THE WORLD WITHOUT REPULSION AND HATRED

ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ

ՈՐՊԵՍԶԻ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ, ՆԵՐԵԼ ՈՒ ՍԻՐԵԼ ՊԵՏՔ Է ՆԱՅԵՆՔ ԱՏԵԼԻԻ ԱՉՔԵՐՈՎ, ՀԱՍԿԱՆԱՆՔ ՏԵՍԱԿԵՏԸ

HUMANITY

ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՆԵՐՈՂԱՄՏՈԻԹՅԱՆ ՈՒ ՍԻՐՈ

NEEDS FORGIVENESS AND LOVE

8

WE NEED TO SEE THROUGH THE EYES OF THE HATED ONE, UNDERSTAND HER POINT OF VIEW

9

Էվոլյուցիա, 2017 Երկաթ, բրոնզ, պլեքսիգլաս 250 x 230 x 120 սմ Evolution, 2017 Iron, bronze, plexiglas 250 x 230 x 120 cm

ԷՎՈԼՅՈՒՑԻԱ

EVOLUTION

Առաջխաղացում, զարգացում, էվոլյուցիա` այս գեղեցիկ հասկացությունները մարդկությանը տվել ու տալիս են հնարավորություն մտածելու, ստեղծելու, արարելու, ինչպես ի օգուտ, այնպես էլ` ի վնաս թե´ իրեն և թե´ ամեն ինչին: Էվոլյուցիայի ընթացքում մենք դառնում ենք ավելի ուժեղ, ավելի հզոր ու կարևոր: Մենք ավելի մեծ տարածություն ենք զբաղեցնում, թե´ ֆիզիկապես և թե´բարոյապես: Բայց այդ գեղեցիկ հասկացությունը` ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ ՈՒՆԻ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ: Մարդկության ճնշող մեծամասնությունը կորցրել է աշխարհում կարևոր դետալներ նկատելու, զգալու ու ՏԵՍՆԵԼՈՒ ունակությունը: Մենք կորցրել ենք մեր հայացքի պարզությունը, մենք ԱՇԽԱՐՀԸ ընկալում ենք խամրած ու ընդհանրացված հայացքով: Մենք կորցրել ենք իրերի էության մեջ ներթափանցելու, սիմվոլների իմաստը ընկալելու ունակությունը, մենք դադարել ենք լսել ինքներս մեզ: Այս ամենի ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ կորում է կապը բնության հետ, այն անգթորեն ոչնչացվում է, առաջանում է կոնֆլիկտ քո ներքին աշխարհի ԲՆՈՒԹՅԱՆ հետ ԵՎ ՔՈ ՏԵՍԱԿԻ ԲՆԱՋՆՋՈՒՄ, չէ՞ որ մենք էլ բնության դրսևորումներից ենք: Որպեսզի խուսափենք էվոլյուցիա հասկացության բացասական ու ինքնաոչնչացնող ազդեցությունից ՄԵԶ ՏՐՎԱԾ Է ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՈՐՊԵՍԶԻ հիշենք մանրուքների մասին, նկատենք դրանք, հիշենք ի վերուստ ստեղծվածի մասին, աշխարհին նայելով ճանճի աչքերով, ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՍԻՐԵԼ ու հասկանալ ՆՐԱՆ ՈՒՄ ԱՏՈՒՄ ԵՆՔ: Սրանում է մեր և ամենքի փրկության բանալին:

Progress, development, evolution - these wonderful concepts made and make it possible for humanity to think and to create both for the benefit and detriment of themselves and all that exists. In the process of evolution we become stronger, more powerful and more significant. We occupy more and more space, both physically and morally. But this beautiful concept of EVOLUTION HAS A SIDE EFFECT. Mankind in the vast majority has lost the ability TO SEE, notice and feel the important little things that make up the world. We have lost the crystalline look, we are observing THE WORLD with a BLERY GENERALIZED look. We forgot how to get to the heart of the matter, into the meaning of symbols, we ceased to hear ourselves. RESULT - the loss of touch with nature and its merciless destruction, THE EXTINCTION OF OUR KIND AND the conflict of NATURE in itself, because we are also one of its manifestations. In order to avoid the negative and self-destructive impact of the concept of evolution, WE ARE GIVEN THE INTELLECT in order to remember the little things, notice them, remember the primordial, by having looked at the world with the eyes of a fly, TO BE ABLE TO LOVE and understand THE ONE WE HATE. This is the key to the salvation of ourselves and all that exists. 11

ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՍԻՐԵԼ ՆՐԱՆ ՈՒՄ ԱՏՈՒՄ ԵՆՔ

ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ ՈՒՆԻ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

TO BE ABLE TO LOVE THE ONE WE HATE

EVOLUTION HAS A SIDE EFFECT

ՄԵԶ ՏՐՎԱԾ Է ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

WE ARE GIVEN THE INTELLECT

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈ ՏԵՍԱԿԻ ԲՆԱՋՆՋՈՒՄ

TO SEE THE WORLD BLERY GENERALIZED RESULT THE EXTINCTION OF OUR KIND AND NATURE

Երևան, 2018 Թուղթ, տուշ 50 x 50 սմ

Yerevan, 2018 Chinese ink on paper 50 x 50 cm

Ինքնադիմանկար, 2018 Թուղթ, տուշ 21 x 29.7 սմ

Self-portrait, 2018 Chinese ink on paper 21 x 29.7 cm

ՆՈՒՌ

Լյուդմիլա Կովալսկայա արվեստաբան Ուսումնասիրելով Նուռի արվեստը` հասկացա, որ նրա յուրաքանչյուր աշխատանք ինձ ամեն անգամ հիացմունք ու ժպիտ է պարգևում: Հոգիս ցնծություն է ապրում, ու ինձ չի լքում երջանկության ու բավարարվածության զգացումը: Կյանքի ընթացքում հասցրել եմ տեսնել և ուսումնասիրել մանր պլաստիկայի ու ոսկերչության բազմաթիվ օրինակներ, սակայն Նուռին հաջողվում է անհավատալիորեն թեթևությամբ ու սրամտորեն ստեղծել արվեստի բոլորովին նոր տեսակ: Արվեստի տվյալ տեսակի մեջ նրա աշխատանքները, ինչպես վիզուալ, այնպես էլ` կիրառական իմաստներով, չունեն իրենց կրկնօրինակները: Ի դեպ, այն ամենը, ինչ նա ստեղծում է այնքան ակնհայտ է, որ ինձ մոտ հարց է առաջանում` ինչու՞ ուրիշ ոչ մեկի մտքով դա չի անցել: Հավանաբար Նուռին հաջողվում է ամբողջացնել մանր պլաստիկայի պատմության կորսված կամ չգրված էջերը և այդպիսով փոխել արվեստի այս տեսակի ապագան: Առհասարակ դժվար է հստակ սահմանում տալ այն ամենին, ինչ 16

NUR Ljudmila Kovalskaya art critic While studying Nur’s artistic creations it occurred to me that I never stop wondering and smiling kindly to every new work of his, that my soul of a beholder is full of joy, constant happiness and satisfaction. In my lifetime I happened to have seen and studied a vast number of minor plastic art works as well as pieces of artistic jewellery. However, it’s uniquely Nur that is capable of creating a completely new form of art with an incredible lightness, playfulness and wit. In visual and applied sense Nur’s creations do not have any parallels in this particular form of art. Moreover, whatever he creates is so obvious that I never stop asking myself why all this had never occurred to anyone else. Most probably, Nur is able to fill in either the lost or unwritten pages of minor plastic art history, thus changing the very future of this genre.

ստեղծում է Նուռը: Նրա ոսկերչական աշխատանքներն ամբողջական քանդակային կոմպոզիցիաներ են` մասշտաբային թեմատիկայով, քանդակագործության էլեմենտներով, բարդագույն տեխնիկական լուծումներով, տարբեր մշակույթների խորհրդանիշերի ու ամենաաներևակայելի նյութերի հմտորեն կիրառմամբ: Վերջիններիս մասին կուզեի խոսել ավելի մանրամասն: Նուռի փորձարարական ոգին նրան թույլ է տալիս մեկ ոսկե կամ արծաթյա աշխատանքի մեջ համարձակորեն օգտագործել` փայտ, կրիայի պատյան, աֆրիկյան փղի պոչի մազեր և կետի բեղ: Եվ ինչպես կարելի է չհիանալ այս աշխատանքներով ու չողջունել արվեստի այս տեսակի ավանդական նորմերին համարձակորեն հակադրվող արվեստագետին: Նուռը այնքան թեթև ու ներդաշնակ է համադրում նյութերը, որ նրա աշխատանքներին նայելիս թվում է, թե բնությունը հենց ինքն է ստեղծել այս կատարելությունը: Ինչպես Նուռն ինքն է ասում. «Ես ոգեշնչվում եմ բնությունից, որտեղ բոլոր նյութերը կատարյալ ներդաշնակության մեջ են: Ես պարզապես փորձում եմ վերստեղծել այն, ինչ բնությունն արդեն վաղուց ստեղծել է»:

Generally speaking, it’s quite hard to give exact definition of Nur’s artistry. His pieces of jewellry are full-grown sculptural compositions of fully unfolded subject matter with elements of architecture, sophisticated mechanical solutions, a smart and deliberate use of different cultural symbols as well as incredible materials. I’d like to elaborate on the latter. Nur’s experimental spirit makes possible daring combinations: he might apply wood, tortoise shell, tail hair of the African elephant or a whisker of a whale to objects made of gold and silver. How can one resist a sense of wonder and a good smile while witnessing such a bold contradiction to traditional norms of the genre! Nur performs with such grace and harmony that the beholder gets convinced that nature itself has created this perfection. As Nur himself is saying: “I am learning from nature where all materials exist in full peace and harmony. I am just attempting to recreate what nature created long before.” 17

Բնությունը խորապես ու ավելի հիմնավոր ուսումնասիրելու համար Նուռը ճամփորդում է ողջ աշխարհով մեկ: Նրան կարելի է տեսնել մեր մոլորակի ամենաանհավանական վայրերում` ամենաբարձր լեռների գագաթներին, հսկայական հրաբուխների խառնարանների մոտ, լճերի ու ծովերի ափերին, տաճարներում ու տարբեր ազգերի ու մշակույթների պատկանող հնագույն շինություններում: Վերը նշվածին հավելեմ նաև, Նուռի ոչ միայն նայելու և տեսնելու, այլև նյութն ու թեման ատոմային մակարդակի զննելու ու ուսումնասիրելու, ցանկացած թեմա մոլեկուլյար մակարդակով ոճավորելու ունակությունը` պահպանելով թեմայի էությունը, բնույթը և լրացնելով թեման սեփական ընկալմամբ: Նուռի ստեղծագործական արվեստում առանձին տեղ են գրավում մանրաքանդակը` մանր պլաստիկան: Ուզում եմ նշել, որ Նուռը մի շարք այնպիսի ուղղությունների ու ոճերի հիմնադիրն է ինչպիսիք են` անիմացիոն քանդակը, ինտերակտիվ հոգեվերլուծական քանդակը, էլեկտրոնային բովանդակությամբ քանդակային կոմպոզիցիան: 1999 թ.-ին 18

To improve and deepen his knowledge of nature Nur travels all over the world. He can be seen at the most incredible places of our planet: on the top of the highest mountains, craters of huge volcanoes, at the bottoms of the lakes and seas and in the temples and ancient buildings belonging to different nations and cultures. Minor plastic art has a special place in Nur’s creative activities. I’d like to point out that Nur is a founder of a number of trends and styles, such as animated sculpture, dialogical psycho-realistic sculpture and sculptural composition with electronical content. Animated sculptural composition Genius created by Nur in 1999 was awarded numerous prizes at the prestigious international exhibitions and biennials. This was the first recognized work of the artist and became his distinctive trademark. Throughout all his creative life Nur has always succeeded in bearing the palm at all kinds of exhibitions.

Նուռի կողմից ստեղծված «Հանճար» անիմացիոն քանդակը միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում և բիենալեներում արժանացել է բազմաթիվ մրցանակների: Սա Նուռի այն առանձնահատուկ աշխատանքն է, որը դարձավ հեղինակի այցեքարտը: Եվ իր ամբողջ ստեղծագործական ճանապարհին տարբեր ցուցադրություններում Նուռին հաջողվել է լինել առաջին հորիզոնականներում: Նուռի առանձնահատկություններից մեկն այն է, որ նա երբևէ չի կրկնում իր աշխատանքները. այն ամենն, ինչ նա ստեղծում է` եզակի է և մեկ օրինակից: «ՆՈՒՌ» ստորագրությամբ աշխատանքների կրողներ են Անդրե Աղասին, Շերը, երջանկահիշատակ` Մայա Պլիսեցկայան, Ալ Ջերոուն և շատ ուրիշներ: Ես ինքս էլ կրում եմ երկու աշխատանք Նուռից, այնպես որ, ինձ վրա զգացել եմ յուրաքանչյուր աշխատանքից ճառագող ողջ ջերմությունն ու անկեղծությունը և Ձեզ նույնպես ցանկանում եմ զգալ այդ ամենը:

Լուսանկարներ` Բրունո Գալանտե, Սարգիս Մկոյան, Նուռ Դիզայն` Նարա Մենդելյան

Nur’s hallmark is that he never repeats himself: his every creation is unique and an absolute exclusive one-of-a-kind. World celebrities, the likes of Andre Agassi, Cher, Maya Plisetskaya, Al Jarreau and many others are the proud owners of the works with the stamp Nur. I myself own two pieces of Nur’s creations and have a first-hand experience of the warmth and warm-heartedness radiating from them. Hope you will have the same wonderful experience yourself.

Photo by Bruno Galante, Sargis Mkoyan, Nur Design by Nara Mendelyan 19

20

Catalog Arman Nur Fly  
Catalog Arman Nur Fly  
Advertisement