Scout magazine 45 th edition

Page 1



Ամսաթերթն Ազգային գրադարանում

Դեկտեմբերի 13-ին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի «Սկաուտ» ամսագիրը միացավ Հայաստանի ազգային արխիվի բազմահազարանոց ամսագրերին և թերթերին, որոնք արխիվային նյութերի մեջ իրենց ուրույն տեղը գտան: Այժմ մեր «Սկաուտ» ամսաթերթը կարող եք ընթերցել նաև Ազգային գրադարանում: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբն այդ օրը մեծ ոգևորություն և ուրախություն ապրեց: Մեզ համար բարձր պատիվ է, որ մեր ամսաթերթը կարող են կարդալ նաև Ազգային գրադարանում… Հիշեցնենք, որ խմբագրական խումբը հիմնադրվել է 2012 թ․-ին եղ․ Սարօ Թաթյոսի կողմից, իսկ «Սկաուտ» ամսաթերթը 1-ին անգամ հրատարակվել է 2013 թ․ մարտ ամսին, այս տարի մարտին կլինի 5-ամյա թերթ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նպաստել են, որ այս 5 տարիների ընթացքում հրատարակվի «Սկաուտ» թերթը և հասնի Ազգային գրադարան․․․ Եղբայր Արսեն Անտոնյան

-1-


Երդման արարողություն

2017թ-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ սկաուտական կյանքի ամենակարևոր օրը` երդման արարողությունը: Երդման արարողությունից առաջ բոլոր խմբերը ներկայացրեցին իրենց բեմադրությունները, որոնք իրենց մեջ ներառում էին տարբեր թեմաներ։ Որոշները ներկայացնում էին սկաուտությունը, որոշները՝ հայկական ազգային պարեր, որոշներն էլ ուրախ և տոնական տրամադրություն էին հաղորդում։ Ներկայացմանը հաջորդեց երդման արարողությունը, որին մասնակցելը մեծ պատիվ է յուրաքանչյուր սկաուտի համար։ Օրը հատկապես անմոռանալի կմնա այն սկաուտների և արենուշների համար, ովքեր երդվեցին, որովհետև նրանք այսպիսով դարձան սկաուտական խմբի լիարժեք անդամ։ Հենց նույն օրն էլ, ՀԲԸՄ-ի առաջին անդամներից մեկը` եղբայր Րաֆֆի Կիրակոսյանը, ով մեծանալով ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական շարքերում և անցնելով սկաուտական պաշտոնները, ստանձնեց խմբապետի պաշտոնը: Քույր Վանեսսա Սարգսյանը և եղբայր Արսեն Անտոնյանը երեց/քարավել փողխմբապետի պաշտոնը, քույր Կարին Ստանբուլյանն ու Ագնեսա Թարիվերդյանը վարիչ առաջնորդի պաշտոն, իսկ մրջնիկների (այսուհետ` կորյուններ) խմբապետուհի քույր Անուշ Ղալումյանն իր ֆուլյարը փոխանցեց քույր Սէրլի Մանուելյանին։

-2-


Հայտարարվեցին տարվա տիպարների անունները, ովքեր ամբողջ տարվա ընթացքում իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել խմբում և եղել օրինակելի մնացածի համար` բնականաբար նրանք պարգևատրվեցին։ Այս մեծ միջոցառմանը ներկա էին սկաուտական խմբի անդամների ծնողներ և բազմաթիվ այլ հյուրեր: Ի սրտե շնորհավորում ենք երդվողներին` մաղթում, որ միշտ հավատարիմ մնան իրենց երդմանը` ծառայելով Աստծուն, ազգին և հայրենիքին… Շնորհավորում ենք նաև մեր փոխանցված և արդեն նոր սկաուտական պաշտոններ ստանձնած եղբայրներին և քույրերին` ցանկանում ենք, որ համբերատար միահամուռ ուժերով կյանքի կոչեն խմբի հետ կապված բոլոր ծրագրերը` ավելի զարգացնելով և ծաղկացնելով մեր երկրորդ ընտանիքը` ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը… Եղբայր Էրիկ Հովսեփյան Քույր Քրիստինա Հակոբյան

-3-


Շնորհավորանք Յուրաքանչյուր սկաուտի-արենուշի, գայլիկի-արծվիկի համար մի այլ՝ բարձր պատիվ, հպարտություն է տարվա տիպարի կոչում ստանալը․․․ Երդման արարողության վերջում հայտարարվեց տարվա տիպարները. գայլիկ` Հայկ Մանուկյան, արծվիկ` Միլենա Հովհաննիսյան, սկաուտ՝ Ալիկ Մալխասյան, արենուշ՝ Էրիկա Մատճկալյան։ Նրանք ամբողջ տարվա ընթացքում՝ թե՛ բանակումներին, թե՛ արշավներին, թե՛ կիրակնօրյա հավաքներին իրենց դրսևորել էին լավագույն ձևով, եղել են օրինակելի իրենց վարքով և ստացած գիտելիքներով։ Տարվա տիպարները տարվա ընթացքում մասնակցել են գրեթե բոլոր բանակումներին, արշավներին, միջոցառումներին և դրանց կազմակերպման աշխատանքներին։ Բացի այդ, հնարավորինս շատ ստացել են գիտելիքներ և ստացել համապատասխան բեյջեր, անդամակցում են խմբի հանձնախմբերին և տիպար են ամենուր․․․ Շնորհավորում ենք ձեզ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ջան, եղե՛ք և մնացե՛ք տիպար ոչ միայն սկաուտական խմբում, այլ նաև ձեր ողջ կյանքում։ Հպարտ ենք ձեզանով մեր շատ սիրելի եղբայրներ և քույրեր ջան․․․

-4-


Շնորհակալություն Ինչպես գիտենք, խմբի սկաուտական կյանքին մասնակից է դառնում նաև Ծնողական հանձնախումբը՝ աջակցելով սկաուտական ծրագրերին: Նշենք, որ անդամակցել կարող են բոլորը՝ սկաուտների և արենուշների ծնողները: Ի սրտե շնորհակալություն ենք հայտնում Ծնողաց Հանձնախմբին՝ մշտապես խմբի կողքին լինելու համար: Ծնողաց հանձնախումբը մասնակցություն ունի խմբում կազմակերպվող միջոցառումներին և ծրագրերին, վերջին նման միջոցառումը Տարեվերջյան Ճաշկերույթպարահանդեսն էր, որում մեր թանկագին ծնողների մասնակցությունը անգնահատելի է: Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Ծնողաց հանձնախմբին՝ խմբի կողքին լինելու և մշտապես օգնելու համար: Շնորհակալություն նաև բոլոր նրանց, ովքեր ջանք չխնայեցին օրը անմոռանալի դարձնելու համար՝ Եղ․ Սարօ Թաթյոսի գլխավորությամբ։

-5-


Փորձերը վերսկսման օրից ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի և այլոց պարծանքը՝ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբ․․․ Փորձերի վերսկսման օրից՝ 2015թ․, որի վերսկսման հիմքը դրեց և զարգացրեց մինչ այսօր, ինչպես գիտեք, խմբի ատենապետ եղ Սարօ Թաթյոսը․․․ Շատ ուրախ ենք, որ այս տարիների ընթացքում փողերախմբի փորձերը կայացել են առանց հաշվի առնելու դրանց վայրը. 2015թ.` ցուրտ, քանդած շենքում սկսեցինք փորձերը և շատ արագ սպասված որակին հասանք… 2016թ.` արդեն մի փոքր նորոգված, բայց ոչ լրիվ ավարտված սենյակում, ուր ստեղծեցինք փոքր, բայց տաք անկյուն փորձերի համար… 2017թ.` մեծ ուրախություն է փողերախմբի ցանկացած անդամի համար, որ այսօր մեր փորձերն ընթանում են դահլիճում (Արաբկիրի հայորդյաց տան դահլիճում)… 2017թ.-ը նույնպես եզրափակում ենք ձեռքբերումներով, նոր ծրագրերով և ավելի բարձր բեմերի սպասումներով: Մեր խմբին անդամակցել ցանկացողները կարող են գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 094 77 88 25։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հետևում են մեր ելույթներին և ոգևորում: Հատկանշական է, որ կարճ ժամանակահատվածում ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը մասնակցել է ՀՀ-ում կայացած բազմաթիվ միջոցառումների, ունեցել պատվաբեր ելույթներ և ստացել շնորհակալագրեր…

-6-


Ցուցահանդես-վաճառք

Տոներին ընդառաջ՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 10.00-19.00-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց ցուցահանդես-վաճառք, որին խումբը միահամուռ ուժերով պատրաստվել էր նախօրոք։ Վաճառքի համար ցուցադրվել էին յուրօրինակ և գեղեցիկ ձեռագործ աշխատանքներ՝ պատրաստված ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի անդամների և նվիրատուների կողմից, ինչպես նաև, համեղ ուտելիքներ ՝ պատրաստված մեր հարգելի ծնողների կողմից։ Նշենք, որ վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին: Հատուկ շնորհակալություն մեր բոլոր նվիրատուներին, անհատ ձեռներեցներին, մեր սիրելի ծնողներին և բոլոր աջակիցներին․․․

-7-


Ճաշկերույթ-պ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի այս տարվա ավանդական տարեվերջյան Ճաշկերույթ-պարահանդեսը նվիրված էր խմբի 10-ամյակին, որի հյուրերը և մասնակիցները միայն սկաուտներն էին: Ճաշկերույթ -պարահանդեսը կազմակերպվել էր բարձր մակարդակով, ինչպես ամեն տարի մեծերինը... Այսպես ուրեմն, ամեն ինչ սկսվեց համբերատար և ծավալուն նախապատրասական աշխատանքներից, որոնք կատարեցին խմբապետական կազմը, Երեց և Քարավել խմբակը և իհարկե Խմբի Ծնողաց հանձնախումբը: Ծրագրվեց պարահանդեսի ընթացքը, պատրաստվելիք կերակուրներ ցանկը, ընտրվեցին սիրված խաղեր, պատրաստվեցին անհատական տոմսեր յուրաքանչյուր մասնակցի համար(տոմսերն անվճար էին): Այս ամենից հետո եկավ շատ սպասված պարահանդեսի օրը՝ դեկտեմբերի 10-ը, Երդման արարողությունից հե տո: Երեկոյան ժամը19:00-ին բոլորն արդեն «ՀԲԸՄ Վահե Կարապետյան» կենտրոնում էին: Երեկոն սկսվեց Եղ. Սարո Թաթյոսի՝ սկաուտներին ուղված մաղթանքով, ապա սկաուտները զբաղեցրեցին իրենց տեղերը, համտեսեցին համեղ ուտեստներ, այնուհետև մասնակցեցին ակտիվ խաղերին, որոնք, լինելով հետաքրքիր, ունեին նաև բազմաթիվ մոտիվացնող մրցանակներ: Ներկաները մասնակցեցին պարերի մրցմանը, որին հաջորդեց տոմսերի համարներով կատարվող վիճակահանությունը, որի ժամանակ սկաուտները շահեցին նվերներ և տարբեր միջոցառումների, արշավների ու բանակումների մասնակցության ուղեգրեր:

-8-


պարահանդես

2017թ. պարահանդեսը կազմակերպվել էր ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի 10 ամյակի շրջանակներում և դրանով էր պայմանավորված, որ միայն սկաուտներն ու արենուշներն էին մասնակցում: Միջոցառումը շատ ուրախ և հիշարժան էր: Դե, իհարկե, խմբագրական խումբը հոգ էր տարել, որ ծնողներն էլ վերտուալ մասնակից լինեն իրենց զավակների ուրախությանը: Երեկոն ուղիղ հեռարձակվում էր սկաուտական խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Բարձր տրամադրությամբ և նոր հաջողությունների ակնկալիքով սկաուտներն ու արենուշները ճանապարհեցին անցնող տարին... Եղբայր Գևորգ Արզումանյան

-9-


Դեկտեմբեր ամսվա սկաուտների և արենուշների հայտագրերը

Ձմռան առաջին կիրակնօրյա հավաքին, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին, սկաուտական հայտագրերից բացի,սկաուտներն ու արնուշներն ամփոփեցին իրենց պատրաստած ելույթները տարվա ամենակարևոր և ամենասպասված միջոցռման՝ երդման արարողության, համար։ Յուրաքանչյուր խումբ երդման արարողությանը ներկայացնելու է իր կողմից պատրաստած մեկ կամ երկու ներկայացում, այնպես որ արարողությունը հետաքրքիր կանցնի ինչպես սկաուտների և արենուշների, այնպես էլ ծնողների համար։ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի «Բու» խմբակը՝ խմբի փոխխմբապետ Եղբայր Րաֆֆի Կիրակոսյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 6-ին երդման արարողության համար վերջացրեցին սկաուտական կայմը: Հաղթահարելով Երևանի այդ օրվա ցուրտ եղանակը, նրանք առանց տրտնջալու աշխատեցին Արաբկիրի հայորդյաց տան հարակից բակում... Կեցցե՛ն, մեր «Բու» խմբի սկաուտները․․․

-10-


Վերջապես եկավ բոլորի կողմից սպասված դեկտեմբերի 10-ը՝ տարվա վերջին հավաքը և ամենահիշվող օրը սկաուտների և արենուշների համար։ Թե ինչպես անցավ երդման արարողությունը, ովքեր փոխանցվեցին և պարգևատրվեցին, կարդացեք հաջորդիվ էջում․․․ Սկաուտների և արենուշները օրը եզրափակվեց տարբերվող և հետաքրքիր պարահանդեսով, որի համար շնորհակալություն ենք հայտնում Ծնողաց հանձնախմբին և եղբայր Սարօին, ով ջանք էր թափել, որ օրը լինի ստացված… Քույր Քրիստինա Հակոբյան

-11-


Գայլիկների և արծվիկների դեկտեմբեր ամսվա հայտագրերը

Դեկտեմբեր ամսին տեղի ունեցավ երդման արարողությունը: Այդ օրվան գայլիկներն ու արծվիկները սպասել էին անհամբեր և մեծ ոգևորությամբ, քանի որ ոմանք պետք է երդվեին ,ոմանք՝ փոխանցվեին սկաուտների և արենուշների շարքերը և ոմանք էլ պետք է մրջնիկներից փոխանցվեին գայլիկների մոտ: Հետևաբար պետք էր լավ պատրաստվել այդ օրվան: Դեկտեմբեր ամսվա սկզբին երեխաները շարունակեցին իրենց միջոցառման պատրաստությունը: Վերջապես եկավ այդ օրը: Գայլիկներն ու արծվիկները ներկայացրին իրենց պատրաստած համարները․․․ Նշենք, որ ծնողները նույնպես անհամբեր սպասում էին իրենց երեխաների ելույթներին: Ապա տեղի ունեցավ բուն երդման արարողությունը․․․ Դեկտեմբերի 17-ին երեխաները պատրաստեցին գեղեցիկ ձեռայիններ՝ նվիրված Ամանորին: Մի խումբը պատրաստեց բացիկներ՝ Ձմեռ պապին նամակ գրելու և ծրարում դնելու համար: 2-րդ խումբը՝ գեղեցիկ օրացույց, որի շնորհիվ կկարողանան ամեն տարի հաշվել, թե քանի օր է մնացել Ամանորին: 3-րդ խումբը՝ խաղալիքներ տոնածառի համար՝ հենց իրենց ձեռքի հետքերով: Այսպես միահամուռ ուժերով և աշխատանքի բաժանումով փոքրիկներն ավարտեցին իրենց դեկտեմբեր ամսվա հայտագրերը: Քույր Լիլիա Ազատյան

-12-


Ամանորյա խրախճանք Ծրագրվեց պարահանդեսի ընթացքը, պատրաստվելիք կերակուրներ ցանկը, ընտրվեցին սիրված խաղեր, պատրաստվեցին անհատական տոմսեր յուրաքանչյուր մասնակցի համար(տոմսերն անվճար էին): Այս ամենից հետո եկավ շատ սպասված պարահանդեսի օրը՝ դեկտեմբերի 10-ը, Երդման արարողությունից հետո: Երեկոյան ժամը19:00-ին բոլորն արդեն «ՀԲԸՄ Վահե Կարապետյան» կենտրոնում էին: Երեկոն սկսվեց Եղ. Սարո Թաթյոսի՝ սկաուտներին ուղված մաղթանքով, ապա սկաուտները զբաղեցրեցին իրենց տեղերը, համտեսեցին համեղ ուտեստներ, այնուհետև մասնակցեցին ակտիվ խաղերին, որոնք, լինելով հետաքրքիր, ունեին նաև բազմաթիվ մոտիվացնող մրցանակներ: Ներկաները մասնակցեցին պարերի մրցմանը, որին հաջորդեց տոմսերի համարներով կատարվող վիճակահանությունը, որի ժամանակ սկաուտները շահեցին նվերներ և տարբեր միջոցառումների, արշավների ու բանակումների մասնակցության ուղեգրեր: 2017թ. պարահանդեսը կազմակերպվել էր ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի 10 ամյակի շրջանակներում և դրանով էր պայմանավորված, որ միայն սկաուտներն ու արենուշներն էին մասնակցում: Միջոցառումը շատ ուրախ և հիշարժան էր: Դե, իհարկե, խմբագրական խումբը հոգ էր տարել, որ ծնողներն էլ վերտուալ մասնակից լինեն իրենց զավակների ուրախությանը: Երեկոն ուղիղ հեռարձակվում էր սկաուտական խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Բարձր տրամադրությամբ և նոր հաջողությունների ակնկալիքով սկաուտներն ու արենուշները ճանապարհեցին անցնող տարին... Եղբայր Գևորգ Արզումանյան

-13-


Ամանորը հիվանդանոցում

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ․․․ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը, իչնպես միշտ, 2017թ-ին մասնակցեց և իրականացրեց բազում ծրագրեր, որոնք ապացույց են այն բանի, որ խմբի սկաուտներն ու արենուշները չեն շեղվում իրենց երդումից… Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, տարին փակում ենք մարդասիրական ծրագրով` այց մանկական հիվանդանոց: Ինչպես միշտ, փոքրիկներին այցելեցինք Ձմեռ պապու հետ` մեզ հետ տանելով փուչիկներ և նվերներ: Այս տարի, ի համեմատ նախորդ տարիների, նվերներին կցվեցին նաև փոքրիկների տպված լուսանկարները․․․ Ամենագեղեցիկ զգացումներից է, երբ կարողանում ես ուրախացնել փոքրիկներին, այն փոքրիկներին, որոնք տոն օրով ստիպված են մնալ հիվանդանոցում… Շնորհակալություն «Արաբկիր բժշկական համալիր»-ին և բուժ․ անձնակազմին՝ ք․ Քրիստիկի գլխավորությամբ՝ ամեն տարի սիրալիր վերաբերմունք ցուցաբերելու և մեր ամանորյա ծրագրին քաջալերելու համար:

-14-


Անցավ ևս մի տարի ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբն ի սրտե շնորհավորում է բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում ենք, որ գալիք տարին լինի ձեռքբերումների և հաջողությունների տարի: Գալիք ողջ տարում Ձեր ընտանիքներում թող թագավորի միայն Ժպիտն ու ծիծաղը, հաղթանակն ու ջերմությունը․․․ Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ։

-15-


Բովանդակություն Ամսաթերթն Ազգային գրադարանում......................................................................... -1Երդման արարողություն............................................................................................. -2Շնորհավորանք........................................................................................................... -4Շնորհակալություն....................................................................................................... -5Փորձերը վերսկսման օրից........................................................................................... -6Ցուցահանդես-վաճառք............................................................................................... -7Ճաշկերույթ-պարահանդես.......................................................................................... -8Դեկտեմբեր ամսվա սկաուտների և արենուշների հայտագրերը.................................. -10Գայլիկների և արծվիկների դեկտեմբեր ամսվա հայտագրերը..................................... -12Ամանորյա խրախճանք ............................................................................................. -13Ամանորը հիվանդանոցում......................................................................................... -14Անցավ ևս մի տարի.................................................................................................... -15Բովանդակություն....................................................................................................... -16-

Խմբագրական խումբ Խմբագիր՝

Քույր Սյուզաննա Պետրոսյան

Լուսանկարողներ՝ Եղբայր Գնուն Էլոյան Աշխատակիցներ՝ Քույր Քրիստինա Հակոբյան Քույր Լիլիա Ազատյան Եղբայր Գևորգ Արզումանյան Եղբայր Էրիկ Հովսեփյան Եղբայր Արսեն Անտոնյան Սրբագրիչ՝

Մարինե Մխիթարյան

Համակարգչային ձևավորում՝ Եղբայր Արեգ Ադուրյան Խմբագրական խմբի պատասխանատու՝ Ատենապետ, Ընդհանուր խմբապետ-վաշտապետ՝ Եղբայր Սարօ Թաթյոս




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.