Ուրախ լինելու իսկական ճանապարհը մարդկանց ուրախություն պարգևելն է Ամբողջ աշխարհում փետրվարի 22-ը նշվում է որպես Մտածմունքի համաշխարհային օր (այս օրը մտածում են ուրիշների մասին և օգնում նրանց): Մեր խմբի սկաուտներն ու արենուշները յուրահատուկ ձևով նշեցին սկաուտության հիմնադիր Լորդ Բեյդն Փաուլի և նրա կնոջ՝ Օլաֆ Բեյդն Փաուլի, ծննդյան օրերը: Այս օրը աշխարհի բոլոր սկաուտների ու արենուշների համար տոն է: Համացանցի միջոցով բոլորը շնորհավորում էին միմյանց, իսկ մեր խումբը Ֆեյսբուքի իր էջում մեկ շաբաթ շարունակ տեղադրում էր սկաուտության հիմնադրի ոգեշնչող խոսքերը, որոնցով յուրաքանչյուր մարդ ներշնչվում է և լավատեսությամբ լցվում կյանքի հանդեպ: Սկաուտական խումբը Մտածմունքի համաշխարհային օրը նշեց հետևյալ կերպ. Մեր խումբը բաժանվեց երկու մասի. առաջին խմբի անդամները, ովքեր արդեն ստացել էին ժառանգության բեյջը և քաջ ծանոթ էին սկաուտության հիմնադրի կյանքին ևնրա կատարած գործերին, հետևելով նրա խոսքերին՝ «Ուրախ լինելու իսկական ճանապարհը մարդկանց ուրախություն պարգևելն է», գնացին օգնելու անապահով ընտանիքներին: Ընտանիքների անդամներն իրենց հանդեպ ցուցաբերած ուշադրությունից լցվել էին երջանկությամբ: Խումբը պարգևեց նրանց անսահման ժպիտներ՝ տանելով իր հետ սնունդ և հագուստ: Երկրորդ խմբի քույրերն ու եղբայրները լսեցին և ուսումնասիրեցին Լորդ Բեյդն Փաուլի կյանքը և հաջողությամբ ստացան այն բեյջը, որի վրա պատկերված է Բեյդն Փաուլի ինքնանկարը։ Քույր Մառնի Ինճեյան
-1-
Վերադարձ՝ Արսեն Անտոնյան Հայաստանի հանրապոտության Զինված Ուժերի կազմավորման գործընթացը սկսվեց բավականին մարդ մի ժամանակաշրջանում և պաշտոնապես հաջողությամբ պսակվեց 1992 թվականի հունվարի 28-ին: ՀԲԸՄ Սկաուտական խումբը շնորհավորում է ՀՀ Զինված ուժերում ծառայողներին՝ շարքայինից մինչև գեներալ: Ցանկանում ենք նրանց բարի ծառայություն և մարտունակություն, որպեսզի հպարտորեն և անվախ կանգնեն դիրքերում, որ մենք էլ ձեր թիկունքում շենացնենք մեր հայրենիքը։ Սիրելի քույրեր և եղբայրներ, արդեն երկու տարի է, ինչ ձեր հետ միասին շարք չեմ կանգնում և ձեր պես ամեն կիրակի առիթ չունեմ սկաուտական տարազ հագնելու և «Ավետիս Հայեր»-ը երգելու՝ անշուշտ իմ կամքին հակառակ: Զինվորական ծառայության այս երկու տարիների ընթացքում կարող եմ վսահորեն ասել, որ սկաուտությունը ինձ շատ է օգնել ոչ միայն նոր ընկերներ ու ծանոթներ գտնելու հարցում, այլև բանակաային այլ փորձություններ հաղթահարելու հարցում: Դժվարություններ, ինքնահաստատում, տարբեր տեսակի աշխատանքներ, տարբեր մարդիկ ու տարբեր մտածելակերպ՝ այս ամենն ինձ համար սովորական էր, որովհետև ես արդեն թվարկածներիցս գրեթե բոլորը տեսել էի ու անցել դրանց միջով: Անշուշտ տարբերությունն ակնհայտ է, որովհետև սկաուտությունը կամավորական շարժում է, իսկ բանակը՝ ոչ: Յուրաքանչյուր դժվարություն էլ հաղթահարելի է՝ չկան անհաղթահարելիներ, պարզապես դուք ձեզ մի թերագնահատեք: Ինձ թվում էր, թե բանակը ին համար անհաղթահարելի է, բայց այսօր հստակ կարող եմ ասել, որ բանակն իմ համար հաղթահարված ու քարքարոտ մի ճանապարհ էր, որը ես սկաուտության օգնությամբ անցա պատվով: Նույնիսկ երբ առաջին անգամ մեկնում էի առաջնագիծ՝ մարտական հերթապահության, խրամատում կանգնած զինակիցներիս ամեն մի փոքրիկ ծառ ու թուփ մարդկային շարժ էր թվում, իսկ ինձ համար դա արդեն սովորական էր. ես հիշեցի ինձ՝ տարիներ առաջ բանակավայրում իմ առաջին պահակության ժամանակ: Սա ուղղակի փոքրիկ օրինակ է, որպեսզի ավելի պարզ հասկանաք ասածս և գնահատեք սկաուտական յուրաքանչյուր հայտագիր, որովհետև ցանկացած փոքր գիտելիք կյանքի տարբեր պայմաններում ձեզ կարող է օգնել շատ հարցերում: Այնպես որ գնահատեք սկաուտությունը: Սկաուտությունը ուղի է, որը քեզ կբարձրացնի և կհասցնի այն իդեալին, որի մասին միշտ մտածում էիր: Սկաուտությունը կյանք է, որով ապրում ես, մարդկային ապրելակերպի մի տեսակ, որով դեռ 2008 թվականից սկսել եմ ապրել նաև ես ու ապրում եմ առ այսօր թե զինվորական, թե քաղաքացիական կյանքում: Միշտ եղեք հպարտ, որ մաս եք կազմում սկաուտական շարժմանը և ձեր հպարտությունը թող կրկնապատկվի, որովհետև սկաուտն եք Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության: Աստված բոլորին պահապան, եղեք զվարթ ու երջանիկ… Զինվորդ՝ եղբ. Արսեն Անտոնյան (Այս հոդվածը գրվել է 05.12.2015թ.-ին՝ պետական սահմանի մարտական դիրքերից մեկում)
-2-
ՀԲԸՄ Երևանի սկաուտական փողերախումբը 1 տարեկան է
Փետրվարի 11-ին ՀԲԸՄ Երևանի սկաուտական փողերախումբը դարձավ ՄԵԿ տարեկան… Ի սրտե շնորհավորում ենք բոլոր անդամներին, ովքեր հավատարիմ մնացին այս խմբին, և հատկապես նրանց, ովքեր անխնա ժամանակ են տրամադրում այս խմբի հարատև զարգացման նպատակին… Փետրվարի 10-ից վերսկսվեցին փողերախմբի փորձերը նոր անդամների մասնակցությամբ: Ուսուցումը սկսվել է սկսնակների մակարդակից. դասավանդվում է սոլֆեջիո առարկան: Դասերին մասնակցում են և’ շեփոր, և’ թմբուկ նվագողները. դա ապահովում է խմբի գրագիտությունը: Շաբաթվա մեջ շարունակվում են նաև ընդհանուր փորձերը: Պարապմունքներին պարտաճանաչ հաճախող անդամների արդյունքները շատ գովելի են և ոգևորող: Իսկ ոգևորությունը հաջողության ամենակարևոր գրավականներից մեկն է: Հուսանք, որ փողերախումբը կունենա ավելի մեծ նվաճումներ և կգրանցի նորանոր հաջողություններ… Քույր Աստղիկ Եզեկյան
-3-
Սկաուտական տարվա վերսկսում
2015 թ. ՀԲԸՄ սկաուտական խումբն ավարտեց նորանոր բարձունքներ գրաված, բարեհաջող հայտագրերով և միջոցառումներով: Սկաուտներին ու արենուշներին հայտարարվեց ամանորյա արձակուրդ, սակայն պատասխանատու կազմը շարունակում էր աշխատել, որպեսզի գալիք տարվա սկաուտական ծրագիրը լինի ավելի աշխույժ, հետաքրքիր և լի գիտելիքներով։ Հունվարի 31-ին սկաուտական խումբը վերսկսեց իր հավաքները: Այդ օրը խմբին ներկայացվեցին առաջիկա ծրագրերը: Բոլորն ավելի ու ավելի ոգևորվեցին, երբ տեսան սկաուտական մասնաշենքի ապագա տեսքի նկարները, որից հետո ուրախությամբ շարունակեցին իրենց հայտագրերը՝ առույգ ու գիտելիքներով լի: Ինչպես ասում են՝ տարին ինչպես սկսես, այդպես էլ կանցնի։ Սկաուտական խմբի խմբագրական խումբը բոլորին մաղթում է ուրախ և հաջողակ տարի։ Եղբայր Գնուն Էլոյան
-4-
Արշավ դեպի Գառնիի տաճար
Փետրվարի 28-ին ՀԲԸՄ Սկաուտական խումբը, արշավների ակումբի ուղեկցությամբ, ուղևորվեց դեպի հայկական հնագույն պատմաճարտարապետական վայրերից մեկը՝ Գառնու տաճար: Խումբը տաճարին հասնելու համար անցավ ցեխոտ և քարքարոտ ճանապարհով, բայց հարևանությամբ հոսող գետի խշշոցը, մեղմ տեղացող անձրևը և քարերի սիմֆոնիան իսկական արշավային տրամադրություն էին ստեղծել: Խումբը մինչ տաճար հասնելը հանդիպեց բնության հրաշալիքների հետ: Ամեն քայլափոխի հանդիպելով բնական գեղեցկությանը բոլորն անկախ իրենցից մոռանում էին հոգնածությունն ու դժվարությունները… Խումբը տաճար հասավ լի գեղեցիկ տպավորություններով, և սկսեց մեծ հետաքրքրությամբ և ոգևորվածությամբ ուսումնասիրել հնագույն հեթանոսական կառույցը: Օրը հագեցած էր գեղեցիկ և ուրախ տպավորություններով… Արշավից գոհ էին ոչ միայն սկաուտական խմբի անդամները, այլ նաև արշավական խմբի մասնակիցները… Բոլորը գոհ և ուրախ վերադարձան Երևան, ետևում՝ գեղեցիկ բնության մեջ, թողնելով Գառնիի տաճարը… Քույր Մանան Ասիկյան
-5-
Տյառնըն
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես փ Արաբկիրի հայորդյաց տանը տեղի ունեցավ Տյառ տոնակատարության արարողությունը: Արաբկիրի Հայորդյաց տան, սկաուտական խմբի և ծնողական հանձնախմբի պատրաստած ավանդ շնորհիվ այս տարվա տոնակատարությունը նախ ավելի շքեղ և ուրախ անցավ : Միջոցառումը սկսվեց Հայր Կոմիտասի սրտ օրհնությամբ, իսկ խարույկը, որ Քրիստոսի լույսի վառելու պատիվ ունեցան սկաուտներն ու արենո Մեր խմբի անդամներն ուրախությամբ և մեծ ոգև էին ուրախ միջոցառմանը, պարում էին բոլոր պա մասնակցում բոլոր ավանդական խաղերին, որոն սկաուտական խմբի կողմից: Վերջում Հայորդյաց տան տնօրենն իր խորին շնոր հայտնեց մեր խմբին և ասաց, որ մենք հրավիրվա Զատիկի տոնին: Ամեն ինչ անցավ հիանալի. մեր խումբը ևս մեկ ա միասնական է և կազմակերպված։ ՀԲԸՄ սկաուտական խումբը շնորհակալություն է սկաուտներին ու արենուշներին մասնակցության շնորհա կապա
Ե
-6-
նդառաջ
փետրվարի 13-ին ռնընդառաջի (Տրնդեզ)
կազմակերպվածության դական ուտելիքների խորդների համեմատ
տի խոսքով և ի խորհրդանիշն է, ուշները: ևորությամբ մասնակցում արերը և ակտիվորեն նք պատրաստվել էին
րհակալությունը ած ենք նաև Սուրբ
անգամ ապացուցեց, որ
է հայտնում բոլոր համար և բոլորին ավորում է տոնի ակցությամբ։
Եղբայր Գնուն Էլոյան Եղբայր Արսեն Անտոնյան
-7-
Սկաուտական գիտելիքների օր
Փետրվարի 14-ը Սկաուտական խմբում գիտելիքների զարգացման օր էր: Ընդհանուր խումբը բաժանվեց 3 մասի. մի մասը գնաց Հաղթանակի զբոսայգի՝ մեծ խաղ անցկացնելու, որի ընթացքում օգտագործվեցին տարբեր գիտելիքներ (կողմնացույց, քարտեզ, հետախուզական նշաններ և այլն): Խաղը բաղկացած էր 10 հանգրվաններից, որի համար խումբը բաժանվեց 2 խաղախմբերի: Բոլոր խաղախմբերը կողմնացույցի միջոցով շարժվում էին իրար հակառակ ուղղությամբ: Իրենց անցած ճանապարհը քարտեզի վրա գծելով՝ խմբերը պետք է ստանային աստղ։ Հաղթող պետք է ճանաչվեր առաջադրանքն առաջինն ավարտող խումբը։ Առաջին խմբին ուղեկցում էր եղբ. Արթուր Մարգարյանը, իսկ երկրորդին՝ փոխատենապետ եղբ. Սարօ Թադիոսը: Արդյունքում հաղթեց 2-րդ խումբը: Խաղը վերջացնելուց հետո բարձր տրամադրությամբ և սկուտական կանչերի ուղեկցությամբ խմբերը վերադարձան Արաբկիտի հայորդյաց տուն: Այդ ընթացքում մյուս խմբերը բեյջերի քննություն էին հանձնում: Երկրորդ խումբը հանձնեց կողմնացույցի բեյջ, որն անցավ շատ բարեհաջող, գրեթե բոլորը կարողացան հանձնել քննությունը: Իսկ 3-րդ խումբը հիանալիորեն հանձնեց «կենդանիների խնամքի» բեյջի քննությունը: ՀԲԸՄ Սկաուտական խումբը բոլոր հանձնախմբերի անդամներին շնորհակալություն է հայտնում աշխատանքների հիանալի կատարման համար, ինչպես խմբի փոխատենապետ եղբ. Սարօն է ասում՝ բոլորիդ վարձքը կատար։ Եղբայր Գնուն Էլոյան Եղբայր Մանվել Կիրակոսյան
-8-
Սկաուտը սիրում և պաշտպանում է կենդանիներին
Փետրվար ամսվա առաջին կիրակի օրը՝ փետրվարի 7-ին, սկաուտների եւ արենուշների խմբերն ունեին առանձին հայտագրեր։ Արենուշների խմբերը այցելեցին «Pawsitive Rescue Armenia - Փոուզիթիվ» կացարանը, և անցկացրեցին խմբի համար մի նոր՝ «կենդանիների խնամք» կոչվող բեյջը։ Այնտեղ արենուշները ծանոթացան կացարանում ապրող շներին, նրանց առօրյային և թե ինչպես են շները հայտնվել այնտեղ: Շները շատ էին ուրախացել մեր սկաուտների այցելությունից և նրանց տարած համեղ ուտելիքներից։ Արենուշները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները, իմացան կազմակերպություն գործունեության մասին և խաղացին շների հետ: Այցի նպատակն էր. սովորել թե ինչպես խնամել, օգնել ու պաշտպանել շներին, մտածել նրանց մասին և հետևել սկաուտության հիմնադիր Բեյդն Փաուլի խոսքերին. «Սկաուտը սիրում և պաշտպանում է կենդանիներին» : Այս այցելությամբ խմբի մեջ սերմանվեց ավելի բարեացակամ վերաբերմունք շների հանդեպ, նրանք լքեցին շներին՝ համոզված լինելով, որ մոտ ապագայում նորից կհանդիպեն ու կխաղան նրանց հետ: Երևանի Սկաուտական խմբի անդամները օրից օր ապացուցում են, որ նրանք լիարժեք սկաուտներ են և, ամենակարևորը, Տիպար և հոգատար քաղաքացիներ են լինելու մեր Հայրենիքի համար: Այդ օրը Հայորդաց տանը մնացին սկաուտների եւ արենուշների միայն ամենաավագ խումբը։ Արագիլ խումբը մեծ աշխատանք տարավ գայլիկների և արծվիկների համար նախատեսված ձեռային աշխատանքի իրականացման հարցում, որն էլ նախատեսված էր Տյառընդառաջի տոնի կանթեղների համար։ Սկաուտների խումբը Կողմնացույցի բեյջի գիտելիքներ ստացավ, որը հանձնելու էր հաջորդ կիրակի օրը։ Քույր Աստղիկ Եզեկյան Քույր Մառնի Ինճեյան
-9-
Գայլիկ Արծվիկների բարեկենդան
Մեր խմբին հայրենասիրությամբ օժտելը և հայեցի դատիարակելը համարվում է ՀԲԸՄ սկաուտական խմբի յուրաքանչյուր անդամի պարտականությունը և գլխավոր նպատակներից մեկը: Այս տարի ևս Գայլիկ-Արծվիկ-Մրջնիկ խմբերը տոներցին Բուն Բարեկենդանը։ Միջոցառումը նպատակ ուներ երեխաների համար լուսաբանել տոնի խորհուրդն ու զվարճալի խաղերի միջոցով ուրախ ժամանց ապահովել նրանց համար: Յուրաքնարյուր խաղում երեխաները ձգտում էին գրանցել լավագույն արդյունքը: Մեծ էր նրանց ծնողների աջակցությունը, ովքեր համով թխվածքներով հաճույք պատճառեցին մեզ: Բոլորը գունազարդ և գեղեցիկ հագուտներով ներկայացան և հաճելի ժամանակ անցկացրին: Հավատացյալ հայ քրիստոնյաներին մաղթում ենք հույս, հավատ և ամուր կամք Մեծ պահքի շրջանում: Հավատարիմ մնալով մեր նշանաբանին՝ միշտ լավագույնը, այս անգամ ևս ապացուցեցինք, որ մենք միշտ լավագույնն ենք: Քույր Արփա Նաիրյան
-10-
Գայլիկ-Արծվիկ
Տոնեցինք Լ.Բ.Փաուլի ծննդյան օրը
ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի յուրաքանչյուր գայլիկ-արծվիկ յուրովի ակնածանքով է վերաբերում սկաուտական շարժման հիմնադիրին և ուրախությամբ է նշում նրա ծննդյան օրը: Փետրվարի 21-ին՝ Լ.Բ. Փաուլի ծննդյան օրվա նախօրեին, գայլիկարծվիկները լսեցին դասխոսություն նրա կյանքի մասին, ձայնագրության միջոցով լսեցին նրա ձայնը և կարճ տեսաձայնագրությունում տեսան դրվագներ նրա կյանքից: Ապա, ցանկանալով յուրովի շնորհավորել նրա ծննդյան օրը, խմբակային աշխատանքի արդյունքում բացիկներ պատրաստեցին՝ այսպիսով իրենց շնորհավորական խոսքերն ուղղելով սիրելի Խմբապետին: Քույր Արփա Նաիրյան
-11-
Շնորհավոր մեր սիրելի քույրերի և եղբայրների տարեդարձը
07/03/2011 09/03/2003 09/03/2000 11/03/2003 12/03/2008 13/03/2007 14/03/2002 14/03/2005 17/03/2006
Դավիթ Ստեփանյան Մարի Պետրոսյան Գևորգ Չիլինկարյան Արամ Ավագյան Միրո Նազարյան Նարե Մելիքյան Նազելի Սահակյան Զոհրադ Զոհրաբյան Կարո Թոփարյան
21/03/1988 Քույր Սյուզաննա Պետրոսյան 23/03/2001 Վերոնիկա Պետրոսյան 31/03/2003 Լուսինե Ղարիբյան
Բովանդակություն Ուրախ լինելու իսկական ճանապարհը մարդկանց ուրախություն պարգևելն է.......... -1Վերադարձ՝ Արսեն Անտոնյան .................................................................................... -2ՀԲԸՄ Երևանի սկաուտական փողերախումբը 1 տարեկան է ...................................... -3Սկաուտական տարվա վերսկսում .............................................................................. -4Արշավ դեպի Գառնիի տաճար .................................................................................... -5Տյառնընդառաջ .......................................................................................................... -6Սկաուտական գիտելիքների օր .................................................................................. -8Սկաուտը սիրում և պաշտպանում է կենդանիներին .................................................. -9Գայլիկ Արծվիկների բարեկենդան ............................................................................. -10Գայլիկ-Արծվիկ Տոնեցինք Լ.Բ.Փաուլի ծննդյան օրը ................................................... -11-
Խմբագրական խումբ Խմբագիր՝
Քույր Սյուզաննա Պետրոսյան
Լուսանկարողներ՝
Եղբայր Գնուն Էլոյան Քույր Մառնի Ինճեյան
Աշխատակիցներ՝
Քույր Մառնի Ինճեյան Քույր Աստղիկ Եզեկյան Քույր Մանան Ասիկյան Եղբայր Գնուն Էլոյան Եղբայր Մանվել Կիրակոսյան Եղբայր Արսեն Անտոնյան
Խմբագրական խմբի պատասխանատու և համակարգչային ձևավորում Փոխատենապետ՝ Եղբայր Սարօ Թադիոս