N12 2015 December 2016 February Armenian

Page 1

ն

այի մսյակ ա ռ ե ի Կույս» Հ «Նոր Լ երթ ների թ ն ւ ո յ թ նորու

#12 Դեկտեմբեր-փետրվար, 2016թ

Արմատները կ

րթության դառ

ն են, բայց պտ

են քաղցր:

Արիստոտել

ուղներն


Էջ՝ 2

Մենթորինգ փուլ Այս եռամսյակում տեղի ունեցավ երեք մենթորինգ խմբակային հանդիպում` «Մեր վարքի մոտիվացիան», «Վախ և դրա հաղթահարումը», «Հույզերի կախարդական աշխարհ» խորագրերով: Հանդիպումները օգնեցին բացահայտել մեր մենթիների վախերը, հուզական աշխարհն ու վարքի դրդապատճառները, և մենթորների գնահատմամբ 97%-ով նպաստեցին հետագա աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Հանդիպումներին ապահովվել է շահառուների 72% մասնակցություն, թեմաների կարևորությունը գնահատվել է 100%, մասնակիցների 93%-ի համար թեմաները բացահայտող են եղել, 69%-ի մոտ հանդիպումների արդյունքում տեղի է ունեցել վարքի փոփոխություն:

Անհատական հանդիպումներ Ակտիվորեն շարունակվում են անհատական հանդիպումները Նոր Լույսում, ունենք ակտիվ մենթոր-մենթի 10 զույգ, ովքեր այս եռամսյակում միասին անցկացրել են 63 հանդիպում: Ինչպես միշտ, անհատական հանդիպումները շատ բազմազան են, ինքնատիպ և ուսուցողական` այցելություն թանգարան, ցուցասրահ, թխվածքի կամ ուտեստների պատրաստում և այլն: Մենթորների օգնությամբ մենթիները պատրաստեցին և ներկայացրին պրեզենտացիաներ: Համատեղ կատարած աշխատանքը մոտիվացրեց մենթիներին, նպաստեց ավելի ջերմ ու մտերմիկ հարաբերությունների ձևավորմանը: Հանդիպումների արդյունքում մենթիների 67% ըավելի ինքնավստահ են դարձել, 55%-ի մոտ նկատվում են փոփոխություններ վարքում, 11%ի մոտ նկատվել է վախի հաղթահարում:

Հմտությունների զարգացման փուլ Եռամսյակը հագեցած էր ու արգասավոր հմտությունների

զարգացման

փուլի

մենթիների

համար:

Այս

եռամսյակի ընթացքում նրանք յուրացրեցին գիտական աշխատանք գրելու, պրեզենտացիա կազմելու, հանրության առաջ ելույթ ունենալու հմտությունները և հնարավորություն ունեցան

ձեռք բերած հմտությունները

կիրառել գործնականում՝ գրելով ռեֆերատներ, դրանց հիման վրա կազմելով և մյուս շահառուների դատին ներկայացնելով պրեզենտացիաներ: Գնահատումներն արձանագրել են, որ մենթիները վերը նշված հմտությունները յուրացրել են 80%-ով: Հանդիպումների ընթացքում գրանցվել է օգտակարություն:

89% մասնակցություն և 100% թեմայի


Էջ՝ 3

Ֆակուլտատիվ հանդիպումներ Այս եռամսյակում ֆակուլտատիվ փուլի մեր մենթիները ամփոփեցին իրենց համակարգչային գիտելիքները: Նախորդ ամիսների յուրացրածն ամփոփելուց հետո, կազմակերպվեց քննություն համակարգչային գիտելիքների ստուգման համար:

Ընդհանուր խմբակային հանդիպումներ Այս եռամսյակում տեղի ունեցավ չորս ընդհանուր խմբակային հանդիպում` «Ամանոր», «Հաջողությունն իմ ձեռքերում», «Հռետոր խոսք», «Սեռական դաստիարակություն և հիգիենա» խորագրերով: Հանդիպումներին մասնակցությունը եղել է 85%, թեմաների հետաքրքրությունը գնահատվել է 100%, մասնակցիների 87%-ը նոր գիտելիքներ է ձեռք բերել և 77%-ի մոտ նկատվել է մտածելակերպի փոփոխություն:

Հանդիպումներ կազմակերպությունից դուրս «Նոր Լույս» ՀԿ-ն միացավ #orangetheworld‬ նախաձեռնությանը, որի շրջանակներում մեր ավագ մենթիները Ֆուտբոլի ակադեմիայի և ՙԴեպի Առաջ՚ կազմակերպության շահառուների համար անցկացրեցին հանդիպումներ նվիրված Ստրկության վերացման միջազգային օրվան՝ (դեկտեմբերի 2) և Ցեղասպանության զոհերի հիշատակման միջազգային օրվան՝ (դեկտեմբերի 9): Այս առիթով կազմակերպությունում տեղի ունեցավ նաև քննարկում կանանց իրավունքների վերաբերյալ:

Նոր Լույսի հյուրերը Նոր Լույսը շարունակում է իր հարկի տակ ընդունել հյուրեր: Այս եռամսյակի ընթացքում մեզ մոտ հյուրընկալվեցին ԿԻԿ հոգեբան Քրիստինե Բաղդասարյանը, ԵՆԿ ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը, Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ի հոգեբան Էլվիրա Մելիքսեթյանը, որոնք անցկացրեցին հանդիպումներ համապատասխանաբար «Դեռահասների հոգեբանական առանձնահատկությունները», «Հռետոր խոսք», «Սեռական դաստիարակություն և հիգիենա» թեմաներով : Շնորհակալություն մեր հարգարժան գործընկերներին:


Էջ՝ 4

Մեր մենթիների հաջողությունները Մեր մենթիները այս ընթացքում մասնակցեցին մի շարք մրցումների ու միջոցառումների, հատկանշական էին Արփինե Թերմենժանի արծաթե մեդալի նվաճումը Երևանում կայացած Հայաստանի ծանրամարտի մեծահասակների մրցույթում և Հայաստանի Հանրապետության անկախության 25ամյակին նվիրված սուսերամարտի առաջնությունում Նաիրա Համազասպյանի ոսկե մեդալը: Շնորհավոր մեր սիրելի մենթիներ:

Նոր Լույսը մասնակցել է Մոնրեալում տեղի ունեցած Expo –ին Կանադահայ մեր ընկերները ներկայացրել են Նոր Լույս կազմակերպությունը ՀԲԸՄ-ի կողմից Մոնրեալում կազմակերպված հասարակական կազմակերպությունների ցուցահանդեսում: Շնորհակալություն Ռիտա Բողոկյանին և Օլգա Մարկարեանին իրենց ժամանակը մեզ տրամադրելու և հաջողությամբ կազմակերպությունը ներկայացնելու համար:

«Նոր Լույս»-ն այլևս հավատարմագրված կազմակերպություն է GlobalGiving կազմակերպության կողմից: «Ողջույն Նոր Լույս-ի անձնակազմ, Մենք գիտենք ինչքան բարդ աշխատանք եք արել դուք 2015թ-ին և ուզում ենք, որ այդ մասին իմանան նաև մյուսները: Շնորհակալություն ձեր համագործակցության համար, մենք անհամբերությամբ սպասում ենք մեր համատեղ աշխատանքին նաև այս տարի: Հարգանքներով անձնակազմ»

GlobalGiving-ի

Միջազգային տոն Նոր Լույսում Փետրվարի 24-ին «Նոր Լույս»-ում նշվեց ընթերցանության միջազգային օրը: Մենթորները ներկայացրեցին իրենց իսկ արձակ և չափածո ստեղծագործությունները, հնչեցին կամավորներ Լենա Ղազարյանի և Անի Ավետիսյանի հեղինակած մի քանի երգեր:


Էջ՝ 5

Նվիրատվություններով լի եռամսյակ «Նոր Լույս»-ը կարևորում և գնահատում է յուրաքանչյուր բարերարի ներդրում, որը կարող է նպաստել կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը և շարունակել աջակցել մեր համայնքին:

Իսկական հրաշք Ամանորի նախաշեմին։ Վաշինգտոնաբնակ հայ ընտանիքը «Նոր Լույս» ՀԿ-ի աջակցությամբ ցուցաբերեց դրամական օգնություն գյումրեցի 10 սոցիալապես անապահով ընտանիքների՝ պարգևելով գալիք տոները լիարժեք տոնելու հնարավորություն։ Առատաձեռն նվիրատվություն Նոր Լույսը ստացավ իր լավ բարեկամ ամերիկահայ բարերար Հերման Հինթիրյանից: Անչափ շնորհակալություն վստահության համար:

Նոր Լույսը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է աջակցել իր մենթիներին ինչպես ուսման վճարների, այնպես էլ առաջին անհրաժեշտության իրերի ապահովման հարցում, եռամսյակի ընթացքում ևս մեկ մենթիի ապահովեցինք ձմեռային վերարկուով և կոշիկներով:

Առարկայական պարապմունքներ Նոր Լույսում շարունակվում են հայոց լեզվի պարապմունքները, որոնք նախապատրաստում են մեր մենթիին ընդունելության քննություններին:

§Նոր Լույս¦ Մենթորիգ Կենտրոն Երիտասարդների համար Հասցե՝ Գյումրի, Ղորղանյան 238 Հեռ.՝ 055 01 72 19 093 47 81 47

info@norluyce.com shoghermikaelyan@yahoo.com www.norluyce.com


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.