Հեքիաթներ և պատմություններ

Page 1

ՀԵՔԻԱԹՆԵՐ և ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևան 2015


Լողացող կրիան ու ծիտիկը Կրիան լողանում է գետի ափին: Հանկարծ մի մարդ բռնում է կրիային ու գցում վանդակի մեջ: Այդ ամենը նկատում է ծիտը ու գնում կրիայի մոտ: - Ինչու ես տխրում, ես քո տեղը կզբաղեցնեմ, երկաթե պատյան կհագնեմ: Իսկ դու գիտես թե կրիաների պատյանը ինչքան ծանր է: Ծիտն ասաց. - Ոչ ես դա չգիտեի: Կրիան պատասխանեց. - Դե, արդեն իմացար, որ կրիայի պատյանը ծանր է:


Պարոն Մյունխհաուզենի զարմանալի արկածները -Ես մոռացա պաատմեմ ձեզ,- ասաց պապս: Ես մոռացա ձեզ պատմեմ այն, որ պարոն Մյունխհաուզենը մի օր տեսավ՝ ես գնում եմ որսի, ինքն էլ հագնվեց և եկավ ինձ հետ: -Գնանք որս անենք,-ասաց նա ինձ: -Գնանք,- ասացի ես և գնացինք: Հենց մտանք անտառ, մի արջի հանդիպեցինք: Արջը եկավ, որ մեզ բռնի, իսկ մենք արագ փախանք նրանից: Նա արդեն բարկացավ: Իսկ մենք դիմեցինք խորամանկության վերցրեցինք մի փայտ, և նրան հասկացրեցինք, որ գնա, մեզ էլ չանհանգստացնի: Եվ մենք վերադարձանք տուն: Այսպես հեքիաթը ավարտվեց:


Մարդը, որ ցածր խոսել չգիտեր Բարև ձեզ: Ձեզ հետ է Էմիլիան: Հիմա ձեզ կպատմեմ իմ ճանապարհորդության մասին: Մի օր ես գնացի Աֆրիկա, այնտեղ ցածր չէին կարողանում խոսել: Մտա հյուրանոց, անընդհատ աղմուկ էի լսում: Նրանք ինձ չէին հասկանում և չէին լսում, որովհետև նրանք շատ-շատ բարձր էին խոսում, բայց կար մեկը, որն ամենաբարձր ձայնն ուներ: Երբ նա բարևում էր, պատուհանի ապակիները շարժվում էին: Մտածում եմ՝ ինչ կլիներ, երբ նա բղավեր:


,,Ծաղիկների զրույցը Շատ ժամանակներ առաջ ես ունեի մի ընկեր: Նրա անունը Տիգրան էր, նա շատ էր սիրում ծաղիկներ: Մի օր ես և Տիգրանը հանդիպեցինք երկու ծաղիկների, նրաք իրար հետ զրուցում էին: Նրանք իրար հարցնում էին, - Ինչո՞ւ ենք գունավոր: Ծաղիկները երբեք չեն հասկանա այդ հարցի պատասխանը:


Ոսկե ձկնիկի արկածները Լինում են, չեն լինում մի մարդ ու կին: Մարդը միշտ գնում է ձուկ որսալու: Սովորականի պես մի օր մարդը գնաց ձուկ որսալու: Ցանցը գցեց ծով և հանկարծ ոսկե ձկնիկ դուրս եկավ: Ոսկե ձկնիկին շատ դուր եկավ ծերուկը, նա մտածեց և ասաց. - Ես ուզում եմ գալ քեզ հետ, քո տուն: -Արի, ասաց ծերունին: Եվ Ոսկե ձկնիկը տեղափոխվեցնրանց տուն: Երկար տարիներ ապրեցին միասին՝ ձուկը, մարդն ու իր կինը: Ձուկն ամեն օր մի լավ բան էր անում նրանց համար:


Գոյություն չունեցող թռչունը Լինում է, չի լինում մի թռչուն է լինում: Նա գոյություն չունեցող թռչուն էր, որի անունը Կարմրիկ է եղել: Կարմրիկը գեղեցիկ թռչուն է եղել: Նա ապրում էր իր հյուսած փչակում: Կարմրիկը ուտում էր միջատներ: Կարմրիկը սիրում էր երգել և թռչել: Ես Կարմրիկ թռչունին շատ էի սիրում:


Արջի և նապաստակի արկածները Լինում է, չի լինում մի նապաստակ, որը արջի հետ ընկերություն է անում: Մի օր արջը և նապաստակը խաղում էին բռնոցի և հանկարծ նապաստակի ձեռքը կպավ արջին: Արջը բարկացավ նապաստակի վրա և ընկավ ետևից: Արջը վազում էր ու վազում, վերջապես բռնեց նապաստակին և ծեծեց նրան: Այդ ժամանակ արջը գնաց քնելու: Ճանճը հանդիպեց նապաստակին և ասաց. - Ինչո՞ւ ես տխուր, նապաստա՛կ: Նապաստակը պատասխանեց. - Ինձ արջն է ծեծել: - Մի վախեցիր ,նապաստակ, ես քեզ կօգնեմ: Նապաստակն ասաց. - Լավ ,օգնիր: Ճանճը գնաց արջի քունը խանգարելու անընդհատ բզզում էր: Արջը չքնեց:

Ալիքների արկածները


Ծովում երկու ալիք էին ապրում, մեկը մեծ, մյուսը՝ փոքր: Մեծ ալիքի անունը Մեծ էր, փոքրինը՝ Փոքր: Նրանք միշտ միասին էին լինում: Բայց մի օր Մեծ ալիքը բարձրացավ երկինք ու Փոքր ալիքը մնաց մենակ: Մեծ ալիքը արագ իջավ ներքև և արագ բարձրացավ երկինք ու նորից իջավ ներքև ու այդպես շարունակ: Փոքր ալիքը մնաց մեն-մենակ և շատ-շատ տխրեց:


Գունավոր քաղաքը Լինում է, չի լինում մի մարդ է լինում: Այս մարդը ապրում է գունավոր քաղաքում: Այնտեղ լիքը գունավոր թզուկեր կան: Այս մարդը գունավոր թզուկների հետ ապրում է, երգում, սովորում և խաղում: Մարդը միշտ հարցնում է. -Ինչո՞ւ եք դուք գունավոր: Թզուկները միշտ պատասխանում են, որովհետև այս աշխարհը գունավոր է:

Տղան և վախը


Հեռավոր մի քաղաքում ապրում էր մի տղա: Նա ոչ մի բանից չէր վախենում ու նույնիսկ չգիտեր, թե ինչ բան է վախը: Տխայի հարևաններն այնքան էին պատմել վախի մասին, որ մի օր այս տղան որոշում է ճամփորդել և գտնել վախին: Տղան գնում է, գնում, մի անտառի միջով է անցնում: Անտառում տեսնում է մի գայլ: Գայլը կամաց-կամաց մոտենում է տղային: Տղան մի կերպ փախավ գայլի ձեռքից, թե չէ գայլը իրեն ուտելու էր: Տղան գնաց տուն, հարևաններին պատմեց գլխին եկածը և արդեն տղան էլ էր վախենում:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր


Գեղարվեստի կրտսեր դպրոց 4-րդ դասարան Այդինյան Էմիլյա


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.