Վրացական առակներ

Page 1

Վրացական առակներ Թարգմանություններ Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան

1


Ցանկ Երեք բառ, երեք հարց…………………………………………..3 Եղբոր օգնությունը……………………………………………...5 Թագավորը և նրա ծառան …………………………………….6 Անարդար դատավորը………………………………………….7 Քո փողերը չեն կորել……………………………………………8 Իմաստունի կարծիքը …………………………………………..9

2


Երեք բառ, երեք հարց Ժամանակով մի աղաքտ մարդ ու կին են լինում: Ավելի աղքատ չի էլ լինում: Խրճիթը, որտեղ ապրում էին, համարյա փլվել էր, իսկ տանիքը փուլ էր գալիս նրանց գլխին: -Էլ ուժ չկա այսպես ապրելու,-ասաց գյուղացին իր կնոջը,-գնամ ուրիշ գյուղ՝ աշխատանք գտնելու: Մի գետի ափին նա հանդիպեց ձկնորսի: -Վերցրու՛ ինձ քեզ մոտ աշխատանքի, բարի՛ մարդ, կծառայեմ քեզ հավատարիմ և ազնիվ,-խնդրեց աղքատը: -Կվերցնեմ,-համաձայնվեց ձկնորսը,- տարվա վերջին կվարձատրեմ քեզ, կտամ մի կով, որը բոլորովին սովորական չէ. օրը հինգ անգամ կաթ է տալիս, իսկ երկու շաբաթը մեկ՝ հորթ: Ծառայում է աղքատը հավատարիմ ու ազնիվ, ձկնորսի հետ կարթ է գցում, խոզերին արածացնում, խաղողի որթը մշակում, բանջարանոցն է ջրում: Այսպես անցավ մեկ տարի: Ձկնորսը բերեց կովին և ասաց իր աշխատողին. -Ահա, վերցրո՛ւ կովը աշխատանքի դիմաց: Այն սովորական չէ: Օրը հինգ անգամ կաթ է տալիս, իսկ երկու շաբաթը մեկ՝ հորթ: Բայց իմացիր, երեք տարի, երեք ամիս և երեք օրից կգամ քեզ մոտ: Կտամ երեք բառ՝ երեք հարց: Եթե չպատասխանեցիր, կվերցնեմ և՛ կովը, և՛ նրա ժառանգներին: Աղքատը հրաժեշտ տվեց ձկնորսին և կովը քշեց տուն: Կինը ամուսնուն դիմավորեց ուրախության արցունքներով: Ապրեցին առանց աղքատության: Կովը օրը հինգ անգամ կաթ էր տալիս, իսկ երկու շաբաթը մեկ՝ հորթ: Տարվա վերջում մի ամբողջ նախիր էր հավաքվել: Ամուսիններն ապրում էին հարստության մեջ, սակայն գյուղացին չուներ հանգիստ՝ շարունակ մտածում էր ձկնորսի և նրա հարցերի մասին: Անցավ երեք տարի և երեք ամիս, մնաց երեք օր: Տխրել էր քրիստոնյան, ո՛չ ուտում էր, ո՛չ խմում: -Ի՞նչ է պատահել,-հարցրեց կինը: Մեր տունը լի է բարիքով, չգիտենք՝ ինչ է դժբախտությունը, վիշտը, իսկ դու տխուր նստել ես: Այդ ժամանակ քրիստոնյան կնոջը պատմեց ձկնորսի հետ կապած պայմանի մասին: -Կգա վաղը և հետ կվերցնի ամբողջ հոտը: Ես նրա ոչ մի հարցին էլ պատասխանել չեմ կարող:

3


-Բան ես գտել մտածելու: Ես ինքս կպատասխանեմ նրա հարցերին, միայն դու թույլ չտաս տուն մտնել, ոչ էլ հացի նստել: Հաջորդ առավոտ եկավ ձկնորսը, թակեց դուռը: -Այդ ո՞վ է, որ չի թողնում քնել,-արձագանքեց կինը: -Այդ ես եմ՝ ձկնորսը: Եկել եմ երեք բառով երեք հարցս տալու: -Այդտեղից հարցրու՛, ի՞նչ իմաստ ունի ներս մտնել: -Երեկ ծիտիկ եմ ուղարկել: Ո՞ւր եք նրան պահել: -Էնտեղ ուր էր ծիտիկ, դա ճանճ էր, աքլորը կուլ տվեց: -Աքլորդ փոքր չէ՞: -Ի՞նչն էր փոքր: Որ ծուղրուղու էր կանչում, ինը սարից այն կողմ քրոջս ոտքերը ծալվում էին: -Ի՜նչ հիվանդոտ է քույրդ: -Ինչն է հիվանդոտ: Ինը ամսում ինը տղա է ունեցել: Բոլորը հսկաներ են մեծացել, մեր նախիրը պահում պահպանում են: Ձկնորսը հասկացավ, որ կովը ապահով ձեռքերում է: Նրանցից չխլեց նախիրը և ասաց. -Դուք արժանի եք այս բարիքին: Թող այն ձեզ օգուտ բերի: Վրացական առակ Ռուսերենից թարգմանեց Էլեն Աբգարյանը:

4


Եղբոր օգնությունը Գյուղում երկու եղբայր էին ապրում: Ավագ եղբայրն ամուսնացավ և գնաց ծնողների հետ ապրելու, իսկ փոքրը սկսեց ապրել գյուղի ծայրում: Երկուսի կյանքն էլ հեշտ չէր, ամբողջ օրը աշխատում էին, բայց հարուստ չէին: Պարզվեց, որ տարին հեշտ չի լինելու: Փոքր եղբայրը մտածեց.<<Իմ եղբոր համար շատ դժվար է, կին, երեխաներ, ծնողները, բոլորը նրա հույսին են: Լավ կլինի իմ պահեստից խրձեր տանեմ նրա համար>>: Ասաց ու գնաց: Մութ ճանապարհին հանդիպեց մարդու, ով նույնպես խրձեր էր բերում: Մտածածն իրագործելուց հետո վերադարձավ տուն և զարմացավ. իր քսան խրձերը տեղում էին: Նա նորից ուսերին դրեց չորս խուրձ և գնաց եղբոր մոտ: Ու նորից ճանապարհին հանդիպեց խրձեր բերող անծանոթին և վերջապես ճանաչեց իր եղբորը: Ավագը, պարզվում է, նույնպես մտածել էր , որ իր փոքր եղբայրը կարիքի մեջ է ու որոշել էր նրան օգնել: Վրացական առակ Ռուսերենից թարգմանեց Հարությունյան Ազատը:

5


Թագավորը և նրա ծառան Մի ժամանակ ապրում էր մի թագավոր: Ապրում էր նա անհոգ, չէր ծանրաբեռնում իրեն գործերով, ամեն օր խնջույք էր կազմակերպում և ուրախանում: Թագավորն ուներ խելացի ծառա: Զարմանում էր նա թագավորի անհոգության վրա: Չհամբերեց և մի անգամ նախատեց արքային: -Քո ձեռքերում է ժողովրդի կյանքը, թագավո՛ր, բայց դու չես մտածում պետության գործերի մասին, չես հոգում հպատակներիդ կարիքները: Միայն խնջույք ես անում և զվարճանում: Թագավորը բարկացավ և ցանկացավ մահապատժի ենթարկել հանդուգն ծառային, բայց մտափոխվեց: -Եթե դու այնքան խելացի ես, որ փորձում ես ինձ խրատել, պատասխանի՛ր երեք հարցի: Կպատասխանես, կներեմ քո հանդգնությունը, իսկ եթե ոչ՝ կթռչի քո խելացի գլուխը: Ասա՛, կարելի է արդյոք խմել ծովը, ինչքա՞ն ժամանակում պետք է գնալ արևելքից արևմուտք, և ինչքա՞ն ես կարժենամ: Խելացի ծառան այսպես պատասխանեց թագավորին. -Կարելի է խմել ծովը, եթե կանգնեցնենք բոլոր գետերը, որոնք այնտեղ են լցվում: Արևելքից արևմուտք ո՛չ դու, ո՛չ ես, ո՛չ էլ ուրիշը ոտքով չի անցել, իսկ արևն անցնում է մեկ օրում: Եվ ինչ կարևոր է, թե ինչքան արժես դու, ասածս թող քեզ չվիրավորի, ոչ ոք քեզ չի գնի, ոչինչ քեզ համար չեն տա: Թագավորը բարկացավ չարությունից, բայց ճար չկար, պետք է ներեր խելացի ծառային: Վրացական առակ Ռուսերենից թարգմանեց Մանե Բարսեղյանը:

6


Անարդար դատավորը Դատավորի մոտ եկան երկուսը և խնդրեցին դատավճիռ կայացնել: Հայցվորը դատավորի համար մի մեծ կճուճ յուղ էր բերել, իսկ պատասխանողը` վարազ, որին կապել էր բակում: Դատավորը լսեց երկու կողմերին էլ և արադրացրեց պատասխանողին: Պատասխանողը բարկացավ, նույն օրը հայտնվեց դատավորի տանը և ասաց. -Ինչ անխիղճն ես, մի՞թե կճուճով յուղը հակառակորդիս արդարացնելու համար էի բերել: -Ի՜նչ արած,- հոգոց հանեց դատավորը,- նրա վարազը կոտրեց քո կճուճը: Վրացական առակ Ռուսերենից թարգմանեց Տաթև Ղազարյանը

Քո փողերը չեն կորել

7


Աղքատը հարուստ հարևանից պարտք վերցրեց, իսկ վերադարձնել պարտքը ոչ մի կերպ չէր կարողանում: Հարուստ հարևանը գնում է աղքատի մոտ, պահանջում է իր փողերը: Դա ձանձրացրեց աղքատի կնոջը, և նա ասաց ամուսնուն. -Դու թաքնվիր, ես ինքս կդիմավորեմ հարևանին: Հարուստ նորից գալիս է իր փողերի հետևից: -Տանտերը տանը չէ, քեզ ի՞նչ է հարկավոր, բարի՛ մարդ,-ասում է կինը: -Ո՞ւր է նա: Ե՞րբ կվերադարձնի իմ պարտքը: -Նա հենց դրա համար էլ գնացել է: Կգնի սերմեր, կբերի, կցանի մամուխ, կաճեն փշոտ թփեր, կողքից կանցնի բամբակով բարձված քարավան, փշերին կկպչեն բամբակի կտորներ, իմ ամուսինը կհավաքի բամբակը, կվաճառի ու կվերադարձնի քո պարտքը: Հարուստը ծիծաղեց, իսկ կինը վիրավորվեց և ասաց. -Քեզ համար լավ է, քո փողերը չեն կորել: Վրացական առակ Ռուսերենից թարգմանեց Ալեքս Մանուկյանը

Իմաստունի կարծիքը 8


Մի երկրում հայտնվեց իմաստուն մի մարդ և սկսեց բոլորին խելք սովորեցնել: Շատերը սկսեցին փնփնթալ. -Հայտնվեց չհրավիրված հյուրի պես, բոլորին խելք է սովորեցնում, իսկ մենք ինքներս էլ հիմար չենք: Եվ պայմանավորվեցին ազատվել իմաստունից: Քաղաքի մարդկանցից մեկը վերցրեց մի գառնուկ և տարավ շուկա, որ վաճառի: Ինչպես պայմանավորվել էին, երկրորդը մոտենում է որպես գնորդ և ասում. -Ի՞նչ ոչխար, սա սովորական շուն է: Վեճ է առաջանում, և նրանք դիմում են իմաստունին: -Մի՞թե դու չես տեսնում, որ սա ոչխար է,- ասում է իմաստունը: Իսկ մյուսը պնդում է, որ շուն է: Այդ ժամանակ իմաստունն ասաց. -Հարցնենք մարդկանց, ինչ կասի ժողովրուդն, այն էլ ճիշտն է: Իմաստունի հետ գնացին շուկա: Այնտեղ բոլորը պայմավորվել էին և միաձայն ասացին շուն է: Եվ այդ ժամանակ իմաստունը բացականչեց. -Ի՞նչ ասեմ, երևի իրոք շուն է: Վրացական առակ Ռուսերենից թարգմանեց Մարիա Պախուցկայան:

9


<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր Գեղարվեստի կրտսեր դպրոց 6-րդ դասարանի սովորողներ

Երևան 2014

10


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.